© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 154
2012թ. հուլիս
B.S.-ն ընդդեմ Իսպանիայի – 47159/08
Վճիռ 24.07.2012թ. [Բաժանմունք III]
Հոդված 14
Խտրականության արգելում
Անարդյունավետ հետաքննություն նիգերիացի մարմնավաճառի նկատմամբ ենթադրաբար ռասիստական շարժառիթով ցուցաբերած վատ վերաբերմունքի համար. խախտում
Փաստեր. Դիմումատուն նիգերիացի կին է, ով խնդրո առարկա ժամանակահատվածում աշխատել է որպես մարմնավաճառ: 2005թ. հուլիսին նա հարցաքննվել էր հանցագործության երեք դեպքի կապակցությամբ: Նա պնդում էր, որ հարցաքննության ժամանակ ամեն անգամ ենթարկվել էր ծեծի և վիրավորանքի ռասայական հողի վրա: Երրորդ նմանատիպ դեպքից հետո դիմումատուն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և գնացել հիվանդանոց: Չորրորդ անգամ հարցաքննվելուց հետո նա ներկայացրել էր մեկ ուրիշ բողոք, որում այլ փաստարկներից բացի պնդել էր, որ «Եվրոպական ֆենոտիպով» կանայք չեն կանգնեցվում ոստիկանության կողմից: Նա կրկին գնացել էր հիվանդանոց հետազոտվելու համար:
Իրավունք. Հոդված 3
(ա) Դատավարական կողմը. Իրավասու պետական մարմինների կողմից պատշաճ հետաքննություն չէր իրականացվել մի քանի առումներով. մասնավորապես պատշաճ կերպով ուսումնասիրված դատավարական միակ փաստաթուղթը եղել էր տվյալ գործով որպես մեղադրյալ հանդիսացող ոստիկանների` ի պաշտոնե վերադասի կողմից ներկայացված զեկույցը, իշխանությունները մերժել էին հանցագործության մեջ կասկածվող անձանց ճանաչման ներկայացնել` օգտագործելով երկկողմանի հայելին, ինչպես նաև հաշվի չէի առնել բժշկական փորձաքննության արձանագրությունները: Այսպիսով, կարելի էր եզրակացնել, որ քննությունը բավարար չափով հիմնավոր և արդյունավետ չէր եղել, ուստի չէր բավարարել 3-րդ հոդվածի պահանջները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Նյութաիրավական կողմը. Բժշկական զեկույցներում բացակայում էին այն հիմնավորումները, թե ինչպես էին առաջացել դիմումատուի վնասվածքները, և արդյո՞ք գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա հնարավոր չէր անվերապահորեն ստույգ որոշել այդ վնասվածքների պատճառը:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 14՝ Հոդված 3 հետ համակցությամբ (ընթացակարգային կողմը). Դատարանը վերահաստատել էր, որ համաձայն 3-րդ հոդվածի իշխանությունների պարտավորությունն էր հետաքննել, թե արդյո՞ք որևէ կապ կար ռասիստական վերաբերմունքի և բռնության ակտի միջև, այդ պարտավորությունը ենթադրվում էր նաև 14-րդ հոդվածի շրջանակներում, այն է՝ առանց խտրականության ապահովել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված հիմնարար արժեքի պահպանումը: Վերոնշյալ երկու հոդվածների փոխազդեցության հետևանքով, սույն գործի հանգամանքներին համանման հանգամանքները հնարավոր էր ուսումնասիրել կամ միայն այս հոդվածներից մեկի շրջանակներում կամ միաժամանակ վերը նշված երկու հոդվածների շրջանակներում: Իր բողոքներում դիմումատուն նշել էր հնարավոր ռասիստական շարժառիթների մասին: Նրա փաստարկները չէին քննվել ներպետական դատարանների կողմից, դատարանները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ դիմումատուի կարգավիճակը հատկապես խոցելի էր, քանի որ նա աֆրիկացի կին էր և աշխատում էր որպես մարմնավաճառ: Այդպիսով իշխանությունները չէին կատարել իրենց պարտավորությունը, այն է՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները պարզելու, թե արդյո՞ք սույն գործով առկա էր խտրական վերաբերմունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 30,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy