© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 159
2013թ. հունվար
Bucur-ը և Toma-ն ընդդեմ Ռումինիայի - 40238/02
Վճիռ 08.01.2013թ. [Բաժանմունք III]
Հոդված 10
Հոդված 10-1
Տեղեկատվություն տարածելու ազատություն
Քրեական պատասխանատվություն հեռախոսային ձայնագրությունները հրապարակելու համար. խախտում
Փաստեր. Առաջին դիմումատուն աշխատել է Ռումինիայի հետախուզության ծառայության (RIS) ռազմական միավորման հեռախոսակապի վերահսկողության և ձայնագրման բաժնում: Իր աշխատանքի ընթացքում նա հայտնաբերել է մի շարք խախտումներ: Բացի այդ, մեծ թվով լրագրողների, քաղաքական գործիչների և գործարարների հեռախոսները գաղտնալսվել են, հատկապես լրատվամիջոցների կողմից լուսաբանված որևէ աղմկահարույց նորությունից հետո: Դիմումատուն պնդել է, որ հայտնաբերված խախտումների մասին հայտնել է իր գործընկերներին և բաժնի պետին, որն իբր մեղադրել էր իրեն: Երբ այն մարդիկ, ում հետ նա զրուցել է, ոչ մի հետաքրքրություն ցույց չեն տվել, դիմումատուն դիմել է RIS-ի խորհրդարանական վերահսկիչ հանձնաժողովի անդամ պատգամավորին: Պատգամավորն ասել է, որ լավագույն միջոցը, որպեսզի մարդիկ իմանան իր հայտնաբերած խախտումների մասին, դա մամլո ասուլիս անց կացնելն է: Նրա կարծիքով խորհրդարանական հանձնաժողովի խախտումների մասին պատմելը կարող էր չծառայել նպատակին` հաշվի առնելով հանձնաժողովի նախագահի և RIS-ի տնօրենի միջև հարաբերությունները: 1996թ. մայիսի 13-ին դիմումատուն կազմակերպել է մամլո ասուլիս, որը մեկնաբանվել է ազգային և միջազգային լրատվամիջոցների կողմից: Նա հիմանվորել է իր արարքը նրանով, որ ցանկացել է ականատես լինել այն իրողությանը, որ իր երկրի օրենքները և, հատկապես, Սահմանադրությունը հարգանք են վայելում: 1996թ. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ի թիվս այլ բաների, նա մեղադրվել է նաև իր պարտականությունների կատարման ընթացքում գաղտնի տեղեկություններ հավաքելու և տարածելու մեջ: 1998թ. դիմումատուն դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Դիմումատուի կողմից հրակապարակած ժապավեններից մեկը պարունակում էր երրորդ դիմումատուի, երկրորդ դիմումատուի կրտսեր դստեր և նրա մոր հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը կատարվել էր երկրորդ և երրորդ դիմումատուների տանը:
Իրավունք. Հոդված 10. Դիմումատուի դատապարտումը հանդիսացել է միջամտություն նրա արտահայտվելու ազատության իրավունքին, ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունները կանխելու և պատժելու օրինական նպատակին: Իրավական հիմքերի կանխատեսելության վերաբերյալ մտահոգությունները չպետք է ուսումնասիրել այդ չափանիշներով, ամեն դեպքում, ոչ ժողովրդավարական հասարակությունում:
(ա) Արդյո՞ք դիմումատուն ունեցել է տեղեկատվությունը տրամադրելու այլ միջոց. Որևէ պաշտոնական ընթացակարգ գոյություն չի ունեցել: Այն ամենը, ինչ կարող էր անել դիմումատուն, դա վերադասին իր մտահոգությունների մասին հայտնելն էր: Սակայն, նրա հայտնաբերած խախտումները վերաբերում էին անմիջականորեն հենց նրանց: Այդ իսկ պատճառով հավանական չէր, որ ներքին բողոքը կհանգեցներ հետաքննության և վերջ կդներ այդ օրինախախտ պրակտիկային: Ինչ վերաբերում է RIS-ի խորհրդարանական վերահսկիչ հանձնաժողովի պատասխանատուին բողոքելու հնարավորությանը, ապա դիմումատուն դիմել է ԱԺ պատգամավորին, ով հանդիսանում է հանձնաժողովի անդամ, վերջինս էլ ասել է, որ նման բողոքն անիմաստ է և չի ծառայելու իր նպատակին: Ուստի, Դատարանը վստահ չէ, որ այդ հանձնաժողովին ուղղված պաշտոնական բողոքը կարող էր պաշտպանության արդյունավետ միջոց լիներ՝ խախտումների դեմ պայքարելու գործում: Հարկ է նշել, որ Ռումինիան ընդունել է այնպիսի հատուկ օրենքներ, որոնք պաշտպանում են հանրային ծառայության ոլորտում գործող իրազեկողներին: Այնուամենայնիվ, այդ նոր օրենքները, որոնց ընդունումը շատ ավելի ողջունելի էր, քանի որ ընդամենը մի քանի երկրներ էին ընդունել նմանատիպ օրենքներ, չեն տարածվում տվյալ գործի վրա, քանի որ դրանք ուժի մեջ են մտել վեճի առարկա հանդիսացող գործողությունների կատարումից հետո: Հետևաբար, տեղեկատվությունն անմիջապես հանրայնացնելն արդարացված է:
(բ) Հրապարակված տեղեկատվության հանրային արժեքը. Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը մեծ նշանակություն ունի այնպիսի հասարակության համար, որը սովոր է եղել կոմունիստական ռեժիմի օրոք գործող գաղտնի ծառայությունների վերահսկողության քաղաքականությանը: Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը անմիջականորեն տուժել է ստացված տեղեկատվությունից, քանի որ ցանկացած մեկի հեռախոսազանգը կարող էր գաղտնալսվել: Տեղեկատվությունը, որ դիմումատուն բացահայտել էր, կապված է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների հետ և կարող է ազդել պետության ժողովրդավարական հիմքերի վրա: Ժողովրդավարական հասարակությունում դա վերաբերում է քաղաքական բանավեճի մի շարք կարևոր խնդիրների, որոնցում հասարակական կարծիքն ունի օրինական շահ: Ինչևէ, ներպետական դատարանները դիմումատուի այս փաստարկը հաշվի չեն առել:
(գ) Հրապարակված տեղեկատվության հավաստիությունը. Դիմումատուն նկատել է մի շարք խախտումներ: Կարծես թե բոլոր ապացույցները հիմնավորում էին այն համոզմունքը, որ ազգային անվտանգությանը որևէ սպառնալիք առկա չէ, ավելին` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման որևէ թույլտվություն դատախազի կողմից չի տրվել: Բացի այդ, դատարանները հրաժարվել են քննել հեռախոսազանգերի գաղտնալսման համար RIS-ի կողմից տրված թույլտվությունների սահմանները: Այդպիսով, ներպետական դատարանները չեն էլ փորձել քննել գործի բոլոր ասպեկտները, այլ պարզապես ճանաչել են անհրաժեշտ թույլտվությունների առկայությունը: Սակայն, դիմումատուի պաշտպանությունը կառուցված է եղել երկու փաստարկների վրա. նախ, որ պահանջվող թույլտվությունները ձեռք չեն բերել, և երկրորդ, որ չկար ազգային անվտանգության դեմ սպառնալիքի որևէ ապացույց, որ կարող էր հիմնավորել բազմաթիվ քաղաքական գործիչների, լրագրողների և հանրության անդամների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը: Դեռ ավելին, Կառավարությունը չի բացատրել, թե ինչու է դիմումատուի կողմից տեղեկատվության հրապարակումը որակվել որպես «հույժ գաղտնի», փոխարենը, նրանք հրաժարվել են տրամադրել ամբողջական քրեական գործը, որը ներառում էր RIS-ի հարցումներն ու դատախազի թույլտվությունները: Նման պայմաններում, Դատարանը կարող է վստահել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի պատճեներին, որոնք վերաբերում են երկրորդ դիմումատուի` պրն. Toma-ի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը: Սակայն, այդ փաստաթղթերը ցույց տվեցին, որ RIS-ն չի պատճառաբանել թույլտվությունների ստացման անհրաժեշտությունը և դատախազն էլ չի պատճառաբանել դրանք տրամադրելու անհրաժեշտությունը: Առաջին դիմումատուն ուներ բավական հիմքեր հավատալու, որ այն տեղեկատվությունը, որը նա հրապարակել է, համապատասխանում է իրականությանը:
(դ) RIS-ին հասցված վնասը. RIS-ի ներսում անօրինական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման գլխավոր շահը այնքան կարևոր էր ժողովրդավարական հասարակությունում, որ գերազանցեց այդ ինստիտուտում հասարակական վստահությունը պահպանելու շահին:
(ե) Առաջին դիմումատուի բարեխղճությունը. Որևէ պատճառ չկար չհավատալու, որ դիմումատուն առաջնորդվել է այն ցանկությամբ, որ հանրային ինստիտուտն ենթարկվի Ռումինիայի օրենքներին և, մասնավորապես, Սահմանադրությանը: Սա հիմնավորվում է այն փաստով, որ նա ուղղակիորեն չէր ընտրել մամուլը, որպեսզի հասներ հնարավորինս լայն լսարանի, այլև առաջին հերթին դիմել էր RIS-ի խորհրդարանական վերահսկիչ հանձնաժողովի անդամ պատգամավորին:
Հետևաբար, առաջին դիմումատուի արտահայտվելու ազատության և մասնավորապես տեղեկատվություն տարածելու իր իրավունքի նկատմամբ միջամտությունը անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում:
Եզրակացություն. խախտում առաջին դիմումատուի նկատմամբ (միաձայն):
Դատարանը նաև գտել է 6-րդ հոդվածի խախտում առաջին դիմումատուի նկատմամբ, 8-րդ հոդվածի խախտում՝ երկրորդ դիմումատուի, ինչպես նաև 13-րդ և 8-րդ հոդվածների խախտումներ` երրորդ դիմումատուի նկատմամբ:
Հոդված 41. 7,800 մինչև 20,000 եվրո յուրաքանչյուր դիմումատուին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, առաջին դիմումատուի նյութական վնասի պահանջը մերժվել է:
(Տե՛ս նաև Guja-ն ընդդեմ Մոլդովայի, թիվ 14277/04, 12 փետրվար 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 105)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy