© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 106
2008թ. մարտ
Բուդաևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի-15339/02
Վճիռ - 20.03.2008թ. [Բաժին I]
Հոդված 2
Դրական պարտականություններ
Իշխանությունների կողմից հողաշինության և արտակարգ իրավիճակներում օգնություն ապահովելու քաղաքականության չիրականացումը կանխատեսված ռիսկի լույսի ներքո, որը կարող էր հանգեցնել կյանքից զրկվելուն: Խախտումներ:
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասը
Սեփականության իրավունքի ազատ իրականացունը
Իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցների բավարարությունը` փլվածքի հետևանքով ունեցվածքից զրկված զոհերին այլընտրանքային հարմարություններով ապահովելու և արտակարգ իրավիճակներում օգնություն ցույց տալու առթիվ: Խախտում չկա:
Փաստեր.
Ռուսաստանի Տուրնաուզ քաղաքը գտնվում է այնտեղ, որտեղ փլվածքներ են գրանցվել ամեն տարի` սկսած 1937 թվականից: 2000 թվականի ամռանը փլվածքներ են եղել յոթ օր շարունակ, որոնց ընթացքում գրանցվել է առնվազն 8 մահվան դեպք, ներառյալ` առաջին դիմողի ամուսինը: Նրա կրտսեր որդին նույնպես լուրջ վնասվածքներ էր ստացել, մինչդեռ երկրորդ դիմողը և նրա դուստրը ծայրաստիճան այրվածքներ էին ստացել: Դիմողների տները և ունեցվածքը ոչնչացվել էին և, չնայած նրանց տրամադրվել էին անվճար կացարաններ և անհրաժեշտ գումար, նրանց առողջական վիճակը վատթարացել է դժբախտ պատահարից հետո: Դատախազությունը որոշել է չհարուցել քրեական գործ ոչ դժբախտ պատահարի, ոչ էլ առաջին դիմողի մահվան առթիվ, որը համարվել է դժբախտ պատահարի արդյունք: Այնուհետև դիմողների կողմից ընդդեմ իշխանությունների ներկայացված քաղաքացիական հայցը մերժվել է այն հիմքով, որ տեղի բնակչությունը ռիսկի վերաբերյալ տեղեկացված է եղել լրատվամիջոցներով, և ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները այդ ռիսկը նվազեցնելու համար:
Եվրոպական դատարանում քննության ժամանակ Կառավարությունը նշել է, որ փլվածքների բացառիկ ուժգնության պատճառով նրանք չեն կարողացել կանխատեսել կամ կանխել այն, միչնչ դեռ յուրաքանչյուր բնակիչ, ով վերադարձել է տուն առաջին ալիքից հետո, այդպիսով խախտել է տարհանման կարգը:
Դիմողներն իրենց հերթին մեղադրել են իշխանություններին այն հարցում, որ վերջիններս չեն իրականացրել իրենց խարխլված տների նորոգում, չեն արել որևէ հետագա զգուշացում, ինչպես նաև չեն իրականացրել քննություն: Նրանց ներկայացրել են պաշտոնական փաստաթղթեր առ այն, որ բուջեում առկա չէ որևէ ֆոնդ վերանորոգումների համար, և մինչև դժբախտ պատահարն իշխանություններն մի քանի անգամ զգուշացումներ են ստացել լեռնային հաստատությունից (պետական հաստատություն, որն իրականացնում է բարձրադիր լեռնային տարածքների եղանակային ռիսկի կանխատեսումներ), որոնցով տեղեկացվել են, որ պետք է հոգան վերանորոգումների ծախսերը և պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում իրականացնելու բնակչության տարահանում: Վերջին նախազգուշացումներից մեկը վկայակոչել է հնարավոր կորուստները և արհավիրքները, եթե չնախաձեռնվեն հրատապ միջոցառումներ:
Օրենք.
Հոդված 2 (a)
Ոչ պատշաճ աջակցությունը և նախազգուշացում չիրականացնելը: Պետության դրական պարտականությունների ծավալը` շտապ օգնություն ցույց տալու ոլորտում կախված է եղել վտանգի աղբյուրից և ռիսկը փոքր ընկալելու սահմանից: Այստեղ կարևոր հանգամանքն այն էր, թե արդյոք գործի հանգամանքները մատնանշել են լիովին կանխատեսելի բնածին վտանգի անխուսափելիությw6ny, ինչպիսին էր կրկնվող աղետը, որը տեղի է ունեցել այնպիսի վայրում, որը նախատեսված է եղել մարդկանց բնակության կամ օգտագործման համար: Իշխանություններն ստացել են մի շարք զգուշացումներ 1999 թվականին, որոնք պետք է որ ահազանգած լիներ նրանց մեծածավալ փլվածքների ռիսկի մասին: Իրոք, նրանք տեղյակ են եղել, որ ցանկացած փլվածք, անկախ դրա ծավալից, կարող էր ունենալ կործանիչ հետևանքներ պաշտպանիչ ենթակառուցվածքների ինֆրաստրուկտուրաների կործանման հետևանքով: Չնայած, հրատապ վերանորոգումներն իրականացվել էին բավականին կայուն, այդուհանդերձ չէր տրամադրվել որևէ ֆոնդ: Ներքին գործնական միջոցները, որոնք էլ ուղված էին տեղի բնակչության անվտանգության ապահովմանը, չեն ձեռնարկվել: Չի եղել որևէ նախազգուշացում, ինչպես նաև չի կայացվել, հրապարակվել կամ ի կատար ածվել տարհանման որևէ որոշում: Լեռնային ինստիտուտի նախագահի խնդրանքը` ժամանակավոր դիտարկումների դիրքերի վերաբերյալ անտեսվել է: Չի եղել որևէ ապացույց աշխատանքների պատշաճ կազմակերպման, հողաշինության պաշտպանության քաղաքականության կամ հատուկ պաշտպանական միջոցառումների նախաձեռնման առնչությամբ, իսկ աղբահանման սարքավորումները չեն գործադրվել պատշաճ կերպով: Արդյունքում` իշխանությունները չեն ձեռնարկել որևէ միջոցառում նախքան դժբախտ պատահարը: Չկա որևէ արդարացում հողապլանավորման և շտապօգնության ծրագրերի չիրականացման համար` հաշվի առնելով կյանքից զրկվելու կանխատեսելի ռիսկի առկայությունը: Լուրջ վարչական բացթողումները, որոնց պատճառով չեն իրականացվել այդ միջոցառումները, հանգեցրել են առաջին դիմողի ամուսնու մահվանը և նրա ու նրանց ընտանիքների անդամների ստացած վնասվածքներին: Այդ իսկ պատճառով, պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն իրականացրել իրենց պարտականությունը օրենսդրական և վարչական գործառույթների առթիվ` կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում:
Եզրակացություն. առկա է խախտում (միաձայն):
(b) Դժբախտ պատահարի դատական գնահատականը: Դժբախտ պատահարից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, դատախազությունն արդեն որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելու մասին` առաջին դիմողի ամուսնու մահվան առթիվ: Հետաքննությունը սահմանափակվել է մահվան ուղղակի պատճառով, իսկ անվտանգության ապահովման կամ իշխանությունների պատասխանատվության հարցերը չեն ուսումնասիրվել: Այդ հարցերը չեն եղել նաև որևէ քրեական, վարչական կամ տեխնիկական քննության առարկա: Հատկապես որևէ քայլ չի արվել բացահայտելու ոչ պատշաճ գործելակերպի հետևանքով առաջացած մի շարք խախտումների հետևանքները և անվտանգության համակարգ չսահմանելու պատճառները: Դիմողների փոխհատուցման պահանջները մերժվել են ներպետական դատարանների կողմից, քանի որ նրանք չեն ցույց տվել, թե ինչ չափով է Պետության անփութությունը նպաստել առկա վնասներին, ինչն անխուսափելի էր բնական աղետի ժամանակ: Այդուհանդերձ, այդ հարցը կարող էր միայն պատասխան ստանալ համալիր փորձագիտական հետազոտություւնների և այն փաստի հաստատման արդյունքում, որոնց տիրապետել են միայն իշխանությունները: Այդ իսկ պատճառով, դիմողները պահանջել են տրամադրել ապացույցները, որոնք անհասանելի են եղել իրենց համար: Ցանկացած դեպքում, ներպետական դատարանները չեն գործադրել իրենց ողջ իշխանությունը պարզելու համար փաստերը` կանչելով վկաների կամ դիմելու փորձագետների եզրակացություններին, երբ դիմողների կողմից ներկայացված ապացույցները ներառել են հաղորդումներ, որոնք ենթադրել են, որ նրենց խնդիրները ընդունել են որոշ պաշտոնատար անձինք: Այդպիսով, Պետության պատասխանատվության հարցը` կապված դժբախտ պատահարի հետ, երբեք չի քննվել կամ հետազոտվել որևէ դատական կամ վարչական մարմնի կողմից:
Եզրակացություն. առկա է խախտում (միաձայն):
Թիվ 1 արձանագրության հոդված 1: Պարզ չէր, թե պաշտպանական ենթակառույցների պատշաճ ապահովումն ինչ չափով կարող էր նվազեցնել փլվածքի ուժգնությունը: Նաև ցույց չի տրվել, որ դիմողների տներին կամ ուեցվածքին հասցված վնասը կկանխվեր զգուշացման համակարգի միջոցով այնպես, որ այն չէր կարող հստակորեն վերագրվել Պետությանը: Ավելին, Պետության պարտականությունը` պաշտպանելու մասնավոր ուեցվածքը, չէր կարող դիտվել որպես ոչնչացված ունեցվածքի ողջ շուկայական արժեքը փոխհատուցելու պարտավորություն: Պետության կողմից առաջարկված փոխհատուցումը պետք է գնահատվեր իշխանությունների կողմից ապահովված այլ միջոցների, իրավիճակի բարդության, սեփականատերերի թվի, տնտեսական, սոցիալական և հումանիտար խնդիրների լույսի ներքո, որոնք անհրաժեշտ են դժբախտ պատահարի դեպքում տրամադրելու համար: Տները կորցնելու դիմաց դիմողներին տրամադրված փոխհատուցումը չի եղել ակնհայտորեն անհամապատասխան: Պայմանավորված նաև զոհերի մեծ թվով և փրկարարական միջոցառումների ծավալով` առավելագույն սահմանը (13,200 ռուբլի, մոտավորապես` 530 եվրո) տան գույքի փոխհատուցման համար` թվում է, թե արդարացի է եղել: Օգուտ ստանալու հնարավորությունը եղել է ուղղակի ինքնաբերաբար և չի առաջացրել որևէ վիճելի ընթացակարգ կամ փաստացի կորուստները հատուցելու կարիքը: Ուստի պայմանները, որոնցով տրամադրվել է փոխհատուցումը, դիմողների վրա չեն դրել մեծ պարտականություններ:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 41 - առաջին դիմողին 30,000 եվրո փոխհատուցում` ոչ նյութական վնասի համար, 15,000 եվրո` երկրորդ դիմողի համար և 10,000 եվրո մնացած դիմողներից յուրաքանչյուրին:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy