Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 99
2007թ. հուլիս
Բուկտան և այլոք ընդդեմ Հունգարիայի 25691/04
Վճիռ - 17.07.2007թ. [Բաժին II]
Հոդված11
Հոդված 11-1
Խաղաղ հավաքների իրավունքը
Խաղաղ ցույցը ցրելը ոստիկանությանը տեղյակ չպահելու հիմքով. խախտում
Փաստեր. 1989 թվականի Հավաքների մասին օրենքի համաձայն` ոստիկանությունը պետք է տեղեկացվի հավաքի մասին դրանից առնվազ երեք օր առաջ, և իրավունք ուներ ցրելու այն հավաքը, որը կկազմակերպվեր առանց համապատասխան տեղեկացման: 2002 թվականի դեկտեմբերին Ռումինիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ և ընդունելություն է կազմակերպել Ռումինիայի ազգային տոնը նշելու առթիվ: Նախորդ օրը Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ ներկա է գտնվելու ընդունելությանը: Դիմողները գտել են, որ նա չպետք է մասնակցի մի տոնակատարության, որը հիշեցնում էր եղել հունգարական պատմության բացասական էջերի մասին (1918 թվականին Տրանսիլավայի Ռումինիային միանալը), և նրանք միացել են մոտավորապես 150 հոգանոց մի խմբի, որը հավաքվել էր հյուրանոցի դիմաց ընդունելության անցկացման ընթացքում: Նրանք նախապես տեղյակ չեն պահել ոստիկանությանը ցույց կազմակերպելու իրենց մտադրության մասին: Մի փոքր ընդհարումների ձայներ լսելով` ներկա գտնվող ոստիկանությունն ստիպել է որպեսզի ցուցարարները ցրվեն: Դիմողները բողոքել են այն առթիվ, որ ոստիկանության կողմից միջամտությունը եղել է ապօրինի: Նրանց բողոքը մերժվել է այն հիմքով, որ ցույցը ցրվել է, քանի որ ցուցարարները նախապես չեն զգուշացրել ոստիկանությանը:
Օրենք. Ներպետական դատարաններն իրենց որոշումները հիմնել են բացառապես նախնական զգուշացման բացակայության վրա, առանց քննելու գործի մյուս հանգամանքները, ինչպիսին այն, թե արդյոք ցույցը եղել է խաղաղ, թե` ոչ: Թույլտվության գործընթացը սովորաբար չի համապատասխանում ցույցեր կազմակերպելու ազատության իրավունքի էությանը: Այդուհանդերձ, Հունգարիայի վարչապետի` ընդունելությանը մասնակցելու մտադրության մասին դիմողներին նախապես տեղյակ չպահելը կանգնեցրել է ընտրության առջև. իրականացնել խաղաղ ցույցի իրենց իրավունքը կամ անտեսել տեղեկացման պահանջը: Նման հատուկ հանգամանքներում, երբ ցույցի ձևով արտահայտված հրատապ պատասխանը քաղաքական իրադարձության առթիվ կարող էր արդարացված լինել, և երբ չկա որևէ ապացույց առ այն, որ հասարակական կարգին սպառնում է որևէ վտանգ, ընթացող խաղաղ ցույցը ցրելը` միայն ոստիկանությանը նախապես տեղյակ չպահելու հիմքով, առանց մասնակիցների կողմից որևէ անօրինական վարքագիծ դրսևորելու, եղել է չհիմնավորված:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – խախտման հայտնաբերումն առաջ է բերում արդարացի փոխհատուցման պահանջ ոչ նյութական վնասի համար:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy