© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 107
2008թ. ապրիլ
Բարդենն ընդդեմ Միացյալ Թագավորության 13378/05
Վճիռ - 29.04.2008թ. [GC]
Հոդված 14
Խտրականություն
Համատեղ ապրող քույրերին ամուսինների կամ քաղաքացիական զուգընկերների համար նախատեսված` ժառանգության հարկից ազատելու ոչ իրավական լինելը: Խախտում չկա:
Փաստեր.
1984 թվականի` Ժառանգության հարկման մասին ակտի համաձայն հարկվել է հանգուցյալի ունեցվածքի 40 տոկոսը` տարեկան բյուջեում ամրագրված շրջանակներից դուրս: Սեփականությունը, որը հանգուցյալից անցնում է իր ամուսնուն կամ ՙքաղաքացիական զուգընկերոջը՚ (2004 թվականի քաղաքացիական զուգընկերության մասին ակտով նախատեսված միասեռ զույգերի կատեգորիան, որը չի մտնում համատեղ ապրող ընտանիքի անդամների կատեգորիայի մեջ), այդուհանդերձ, ազատ է հարկերի վճարումներից: Դիմողները եղել են մեծահասակ, չամուսնացած քույրեր, որոնք ողջ կյանքում ապրել են համատեղ, իսկ վերջին 31 տարիներին` այն տանը, որը նրանք միասին կառուցել են իրենց ծնողների կողմից ժառանգված հողամասում: Նրանցից յուրաքանչյուրը կազմել է կտակ, որով իր ունեցվածքը թողնելու էր մյուսին: Նրանք իմացել են, որ երբ մեկը մահանա, մնացողի առջև կծառանա մեծ հարկի վճարման խնդիր, ինչը չի առաջանում ամուսինների կամ քաղաքացիական զուգընկերների դեպքում, ուստի մնացողը կարող է ստիպված լինել վաճառելու տունը` հարկը վճարելու համար:
2006 թվականի դեկտեմբերի 12-ի վճռում (տես` տեղեկատվության թիվ 92 նշումը), Դատարանի համապատախսան պալատը, 4 ձայնով ընդդեմ երեքի, բաց է թողել այն հարցը, թե արդյոք դիմողները կարող էին պահանջել իրենց համար նույն դրությունը, որոջմ հայտնվում էր ամուսնացած զույգը կամ քաղաքացիական զուգընկերների կարգավիճակում գտնվող զույգը` որոշելով, որ կարգավիճակի ցանկացած տարբերություն ցանկացած դեպքում կլիներ օբյեկտիվորեն և հիմնավորված կերպով արդարացված` հաշվի առնելով հարկման ոլորտում ապացուցման բեռը, որը կրում է Պետությունը:
Օրենք.
(a) Նախնական առարկություններ
(i)Զոհի կարգավիճակ
Մեծ պալատը կրկնել է, որ անձն ազատ է վիճարկելու հանգամանքը, որ օրենքը խախտում է իր իրավունքները, եթե նա այն անձանց կատեգորիային չի պատկանում, ովքեր կրում են օրենքով ուղղակիորեն տուժելու ռիսկը: Հաշվի առնելով իրենց տարիքը, իրենց կողմից կազմված կտակները, ինչպես նաև յուրաքանչյուրին պատկանող սեփականության արժեքը` դիմողները հաստատել են, որ առկա է եղել իրական ռիսկ առ այն, որ ոչ հեռու ապագայում նրանցից մեկը ստիպված է լինելու վճարելու ժառանգության հետ կապված մեծ հարկ այն ուեցվածքի համար, որը քույրերից մեկը մյուսից էր ժառանգելու: Տվյալ պարագայում նրանք կարող էին պնդել, որ խտրական վերաբերմունքի զոհ են:
(ii)Ներպետական միջոցների սպառումը. Կառավարությունը վիճարկել է, որ դիմողները, որոնք չեն կրել ժառանգության հարկման որևէ պարտականություն, կարող էին դիմել ներպետական դատարաններ` Մարդու իրավունքների Ակտի հիմքով, հայտնելով որ վիճարկվող օրենսդրությունն անհամատեղելի է եղել Կոնվենցիայի իրավունքների հետ: Մեծ պալատը նշել է, որ համապատասխան նախարարին հայտարարությունը ներկայացնելն իրավունք կտար փոփոխելու վիճելի իրավական դրույթները: Այդուհանդերձ, քանի որ ստույգ քայլեր են ձեռնարկվել փոփոխելու վիճելի օրենսդրությունը բոլոր դեպքերում, երբ անհամապատասխանության վերաբերյալ հայտարարությունները եղել են վերջնական, վաղ էր հանգելու այն հետևությանը, որ գործընթացը եղել է արդյունավետ միջոց: Այդուհանդերձ, դա չի բացառել պրակտիկայում օրենսդրության փոփոխության հնարավորությունը` անհամապատասխանության վերաբերյալ հայտարարության հիման վրա, որն ապագայում դառնալու էր ինչ-որ չափով որոշակի` կապված պարտականության առաջացման հետ: Այդ հանգամանքներում, բացառությամբ, երբ պաշտպանության արդյունավետ միջոցը պայմանավորված է վնասների փոխհատուցմամբ, դիմողները նախքան Դատարան դիմելը պետք է սպառեին այդ միջոցը:
Եզրակացություն. առարկությունները չեն ընդունվել (միաձայն):
(b) Գործի հանգամանքները
Արյանակցական կապեր ունեցողների հարաբերություններն ունեն Ամուսինների և քաղաքացիական զոգընկերության մասին ակտով նախատեսված միասեռ քաղաքացիական զուգընկերների միջև հարաբերություններից տարբերվող բնույթ: Արյունակիցների կապի բուն էությունն արյունակցական կապն է, մինչդեռ ամուսինների և քաղաքացիական զուգընկերության մասին ակտով նախատեսվածների բնորոշ հատկանիշն այնպիսին է, ինչպիսին արգելված էր ընտանիքում մոտ անդամների միջև: Այն փաստը, որ դիմողները որոշել են իրենց ողջ կյանքի ընթացքում ապրել միասին, չի առաջացրել որևէ էական տարբերություն երկու տեսակի հարաբերությունների միջև: Ամուսնությունը տալիս է հատուկ կարգավիճակ նրանց, ովքեր մտնում են դրա մեջ, իսկ քաղաքացիական զուգընկերությունը հիմք է տալիս իրավական հարաբերությունների, որոնք նախատեսված են Պառլամենտի կողմից և ամուսնությանը համապատասխանելու նպատակ ունեն այնքանով, որքան որ դա հնարավոր է: Իրավական հետևանքները, որոնք ինչպես ամուսինների, այնպես էլ քաղաքացիական զուգընկերության դեպքում զույգերը որոշակիորեն և հատուկ կրում են, տարբերվում են համատեղ ապրելու մյուս դեպքերից: Հարաբերությունների ծավալից կամ օժանդակող բնույթից առավել, որը եղել է կանխորոշիչ, հանդես է եկել հանրային շահի առկայությունը` առաջ բերելով պայմանագրային իրավունքներ և պարտականություններ: Դիմողների միջև իրավաբանորեն պարտադիր համաձայնության բացակայությունը փոխարինվել է նրանց համատեղ ապրելու հարաբերություններով` անկախ դրա տևողությունից, որն էապես տարբերվում է ամուսինների կամ քաղաքացիական զուգընկերների հարաբերություններից: Այդ իսկ պատճառով առկա չէ որևէ խտրականություն:
Եզրակացություն. խախտում չկա (15 ձայնով ընդդեմ 2-ի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy