© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 115 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հունվար 2009թ.
Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի /թիվ 2/ - 33509/04
Վճիռ 15.1.2009 /Առաջին ստորաբաժանում/
Հոդված 46
Հոդված 46-2
Վճռի կատարումը
Պատասխանող պետությունից պահանջվում էր մտցնել դատական պաշտպանության արդյունավետ միջոց, որով կապահովվեր վճիռների չկատարման կամ ձգձգված կատարման փոխհատուցումը և փոխհատուցում կտրվեր այսօրինակ առկախ գործերով բոլոր տուժածներին:
Հոդված 41
Իշխանությունների կողմից դիմողի օգտին ներպետական վճիռների առանց ձգձգման կատարման հետևողական անկարողությունը, չնայած այս գործում Դատարանը նախկինում խախտում էր գտել – Կոնվենցիայի հետ անհամատեղելի գործելակերպ: ոչ նյութական վնասի ավելացած փոխհատուցում
Փաստերը: 1997թ. ի վեր դիմողը շարունակաբար դատի է տվել իրավասու պետական մարմիններին՝ հետամուտ լինելով Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վայրում արտակարգ իրավիճակին իր մասնակցության հետ կապված սոցիալական նպաստների վճարմանը: Դատարանները նրա հայցերը բավարարել էին, սակայն նրանց կայացրած վճիռներից մի քանիսը զանազան ժամանակահատվածներում չէին կատարվել: 2000թ. դիմողը Եվրոպական դատարան էր ներկայացրել ներպետական դատական որոշումների չկատարման մասին առաջին գանգատը: 2002թ. Դատարանը գտել էր, որ խախտվել են կոնվենցիայի 6-րդ հոդվածը և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը /see Burdov v. Russia, in Information Note no. 42/: 2004թ. բանաձևում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մատնանշել է, որ սահմանված ժամկետում կառավարությունը դիմողին վճարել է 2002թ. վճռով նախատեսված արդար փոխհատուցման գումարը: Ապա կոմիտեն նշել է դիմողի նման կարգավիճակում գտնվող անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցները և եզրակացրել, որ այս գործում այն կատարել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իր գործառույթները: Միաժամանակ այն հիշեցրել է, որ Ռուսաստանում ներպետական դատարանների կայացրած որոշումների չկատարման ընդհանուր խնդիրն այլ առկախ գործերի համատեքստում Կոմիտեի վերահսկողության ներքո ուսումնասիրվել է իշխանությունների կողմից: Միաժամանակ դիմողն իր օգտին նոր վճիռներ էր ստացել: Դրանք ամբողջովին կատարվել էին, սակայն դրանցից մի քանիսը կատարվել էին մեկից մինչև մոտ երեք տարի ուշացումով:
Օրենսդրությունը: Դատարանը գտել է, որ դիմողին իշխանությունների կողմից դրամական վճարումներ կարգադրող երեք ներպետական վճիռներ պետության կողմից ձգձգված կատարման պատճառով խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածը և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը:
Հոդված 13 – Իրավական պաշտպանության ներպետական որևէ արդյունավետ միջոց չկար՝ լինի դա կանխարգելիչ թե փոխհատուցման, որը հնարավորություն կտար պետության կամ նրա սուբյեկտների նկատմամբ կայացրած դատական որոշումների ձգձգված կատարման պատճառով Կոնվենցիայի խախտումների դեպքում ստանալ համարժեք ու բավարար փոխհատուցում:
Եզրակացություն: խախտում /միաձայն/:
Հոդված 46 – Կոնվենցիայի հետ անհամատեղելի պրակտիկա: Հաշվի առնելով խորքային հիմնախնդիրների կրկնվող ու համառ բնույթը, տուժած մարդկանց մեծ թիվը և ներպետական մակարդակով շուտափույթ և համարժեք փոխհատուցման հրատապությունը` ներկա գործով տեղին էր կիրառել պիլոտային վճռի ընթացակարգը: Բարձրաձայնված կարևոր մտահոգությունները և ներպետական ու միջազգային մակարդակով զանազան մարմինների ու հաստատությունների եզրակացությունները համահունչ էին Դատարանի կայացրած 200 որոշումներին, որոնք ներկայացնում էին խնդրո առարկա կառուցվածքային պրոբլեմները: Այդ պրոբլեմներն ազդել էին ոչ միայն Չեռնոբիլի աղետի զոհերի վրա, ինչպիսին ներկա գործն է, այլ նաև Ռուսաստանի բնակչության այլ մեծ ու խոցելի խմբերի վրա՝ չկատարումը շատ հաճախ տեղի էր ունենում կենսաթոշակների վճարման, երեխաների նպաստների և զինվորական ծառայության ընթացքում կամ սխալ դատական հետապնդման պատճառով կրած վնասի փոխհատուցմանը վերաբերող դեպքերում: Մոտավորապես 700 գործեր, որոնք վերաբերում էին նմանօրինակ փաստերի, ներկայումս ընթացքում են, իսկ որոշ դեպքերում կարող է այնպես լինել, որ Դատարանը միևնույն դիմողների մասով կարող է գտնել Կոնվենցիայի խախտումների երկրորդ շարքը: Լուրջ մտահոգության առարկա էր այն, որ ներկա վճռով հայտնաբերված խախտումները տեղի են ունեցել դիմողի գործով առաջին վճռից մի քանի տարի անց, չնայած 46-րդ հոդվածով Ռուսաստանը պարտավորվել էր Նախարարների կոմիտեի հսկողության ներքո ընդունել իրավական պաշտպանության անհրաժեշտ ու կանխարգելիչ միջոցներ: Այսպիսով, հայտնաբերված խախտումներն արտացոլում էին հետևողական կառուցվածքային անգործությունը և Կոնվենցիայի հետ անհամատեղելի պրակտիկան:
Ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Այն պրոբլեմները, որոնց պատճառով Դատարանը հայտնաբերել էր 6-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ, պահանջում էին համապարփակ ու բարդ միջոցառումներ, հնարավոր է օրենսդրական ու վարչական բնույթի՝ դաշնային ու տեղական մակարդակում ներգրավելով զանազան մարմինների: Նախարարների կոմիտեն անհրաժեշտ բարեփոխումները դիտարկելու համար առավել լավ դիրքում էր գտնվում ու հագեցած էր տեխնիկապես: ինչ վերաբերում է 13-րդ հոդվածի խախտմանը, Դատարանի եզրակացությունների շնորհիվ հստակ կերպով առաջարկվում էր ստեղծել ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ մի միջոց կամ այդպիսի միջոցների համադրություն, որոնք հնարավորություն կտային համարժեք և բավարար փոխհատուցում տալ այդ խախտումներից տուժած մեծ թվով մարդկանց: Հետևաբար, Դատարանը պատասխանող պետությունից պահանջում էր ներկայացնել իրավական պաշտպանության այնպիսի միջոց, որը պետության կամ նրա սուբյեկտների նկատմամբ կայացրած դատական որոշումները պետական մարմինների կողմից ձգձգումով կատարելու պատճառով Կոնվենցիայի խախտումների համար կապահովեր իսկապես արդյունավետ փոխհատուցում: Իրավական պաշտպանության այդ միջոցը պետք է համապատասխանի Կոնվենցիայի սկզբունքներին, ինչպես ամրագրված է ներկա վճռում և մատչելի լինի վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում:
Նոր դիմումների վարույթի հետաձգումը: Դատարանը որոշել է հետաձգել բոլոր նոր դիմումների վարույթը, որոնք ներկայացվել էին ներկա վճռի կայացումից հետո, որոնցում դիմողները գանգատվում էին միմիայն պետական մարմինների կողմից դրամական վճարումներ կարգադրող ներպետական վճիռների չկատարումից և/կամ ձգձգված կատարումից: Հետաձգումն ուժի մեջ կլինի ներկա վճռի վերջնական դառնալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում:
Առկախ գործերի ժամանակ տրվող փոխհատուցումը: Ինչ վերաբերում է ներկա վճռի կայացումից առաջ ներկայացված դիմումներին, պատասխանող պետությունից պահանջվում էր վճիռը վերջնական դառնալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում համարժեք ու բավարար փոխհատուցում տալ այն բոլոր մարդկանց, ովքեր տուժել էին իրենց օգտին կայացրած ներպետական վճիռների՝ պետական մարմինների կողմից չվճարումից կամ անհիմն կերպով ձգձգված վճարումներից: Դատարանի կարծիքով այդ փոխհատուցումը կարելի էր ստանալ այդ դեպքերում իշխանությունների կողմից սեփական նախաձեռնությամբ իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցի կամ հատուկ լուծումների շնորհիվ, օր.՝ դիմողների հետ բարեկամական կարգավորում կամ Կոնվենցիայի պահանջներին համահունչ իրավական պաշտպանության միակողմանի առաջարկություններ: Սա կարող է կիրառվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց դիմումները Դատարան էին ներկայացրել մինչև ներկա վճռի կայացումը և ում դիմումները փոխանցվել էին կառավարությանը: Սպասելով իշխանությունների կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների ընդունմանը՝ այդ բոլոր գործերով մրցակցային դատավարությունները կարող են հետաձգվել վճիռը վերջնական դառնալու օրվանից հետո մեկ տարի ժամանակով:
Հոդված 41 – Դատարանը որոշել է ոչ նյութական վնասի համար փոխհատուցման չափը՝ վկայակոչելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ դիմողի տարիքը, անձնական եկամուտը, ներպետական դատարանների որոշած գումարի բնույթն ու չափը, կատարման տևողությունն ու այլ համապատասխան հարցեր: Հաշվի էր առնվել նաև դիմողի առողջական վիճակը, ինչպես նաև մի քանի վճիռներ, որոնք պատշաճ կերպով և/կամ ժամանակին չէին կատարվել: Սկզբունքորեն այդ որոշումներն ուղղակի համամասնության մեջ էին այն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում կատարման համար պարտադիր ու հարկադիր կատարման ենթակա վճիռը մնացել էր չկատարված: 2002թ. իր վճռում Դատարանը նույն դիմողի համար որոշել էր 3,000 եվրո որպես ոչ նյութական վնաս, որը նա կրել էր մեկից մինչև երեք տարի տևած ձգձգումների պատճառով և վերաբերում էին ներպետական երեք վճիռների: Ներկա գործում միևնույն դիմողը տուժել էր երեք ներպետական վճիռներով սահմանված նմանօրինակ փոխհատուցումների համեմատելի ձգձգումներից: Այդուհանդերձ, նրա վիշտն ու հույսերի խորտակումը խորացել էին ներպետական վճիռներով սահմանված պարտքերն իշխանությունների կողմից հետևողականորեն չվճարելու պատճառով, չնայած այն բանին, որ իր գործով Դատարանը նախկինում խախտումներ էր գտել: Արդյունքում դիմողը որևէ այլ ընտրություն չուներ, քան նորից օգնություն փնտրել Դատարանում ժամանակատար միջազգային դատավարության միջոցով: Նկատի ունենալով սույն կարևոր տարրը՝ տեղին էր որպես ոչ նյութական վնաս ևս 6,000 եվրո կազմող փոխհատուցումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար տես թիվ 24 մամուլի հաղորդագրությունը:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy