© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
2010թ., նոյեմբեր
Carson-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության - 42184/05
Դատավճիռ 16.3.2010 [GC]
Հոդված 14
Խտրականություն
Ինդեքսացման իրավունքի բացակայություն այն թոշակառուների համար, ովքեր բնակվում են արտասահմանի այնպիսի երկրներում, որոնք չեն ունեցել փոխադարձ պայմանավորվածություններ Միացյալ Թագավորության հետ. խախտում չկա
Փաստեր – Այս գործը վերաբերում էր ենթադրելիորեն խտրական կանոնների, որոնցով կառավարվում էր պետական թոշակի ինդեքսավորումը։ Այս կանոնների համաձայն, թոշակներն ինդեքսավորվում էին միայն այն դեպքում, երբ թոշակ ստացողները Միացյալ Թագավորության սովորական բնակիչներ էին կամ բնակվում էին մի երկրում, որը փոխադարձ համաձայնություն ուներ Միացյալ Թագավորության հետ՝ կենսաթոշակների վերահաշվարկի վերաբերյալ։ Մնացած վայրերում բնակվողները շարունակում էին ստանալ բազային պետական կենսաթոշակը, բայց այն սառեցվել էր այն հաշվարկով, որով նրանք թոշակ էին ստանում Միացյալ Թագավորությունից իրենց մեկնելու օրը։ Տասներեք գանգատարկուներ իրենց աշխատանքային կյանքի հիմնական հատվածն անց էին կացրել Միացյալ Թագավորությունում՝ լրիվ վճարելով Պետական ապահովագրության վճարները, նախքան Հարավային Աֆրիկա, Ավստրալիա կամ Կանադա գաղթելը կամ վերադառնալը։ Այս պետություններից ոչ մեկը կենսաթոշակների ինդեքսավորման վերաբերյալ փոխադարձ համաձայնություն չուներ Միացյալ Թագավորության հետ։ Նրանց կենսաթոշակները համապատասխանաբար սառեցվել էին այն չափի համեմատ, որչափ կենսաթոշակ նրանք պետք է ստանային իրենց մեկնման օրը։ Սա համարելով որպես վերաբերմունքի չարդարացված տարբերություն՝ առաջին գանգատարկուն փորձել էր հասնել իր կենսաթոշակը չինդեքսավորելու որոշման դատական վերանայմանը։ Այնուամենայնիվ, նրա 2002թ.հայցը և վերջնականորեն 2005թ. Լորդերի պալատին ներկայացված բողոքը, inter alia, մերժվել էին այն հիմքով, որ նա համանման կամ էականորեն նման իրավիճակում չէ, ինչպես Միացյալ Թագավորությունում կամ այն երկրներում բնակվող թոշակառուները, որտեղ վերահաշվարկը մատչելի էր փոխադարձ համաձայնության միջոցով։
2008թ. Նոյեմբերի 4-ի մի վճռում (Տես տեղեկատվական ծանուցում Թիվ 113), Դատական պալատը վեց կողմ և մեկ դեմ ձայնով որոշեց, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Հոդված 14-ի խախտում, Թիվ 1 արձանագրության Հոդված 1-ի առնչությամբ վերցված։
Իրավունք – Կոնվենցիայի Հոդված 14 Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի առնչությամբ. (ա) Շրջանակ – Մեծ պալատը համաձայնեց Պալատի հետ, որ գանգատարկուի գործը համապատասխանում է Կոնվենցիայի երկու դրույթների շրջանակներին։ Առաջինը, անառարկելի էր այն, որ եթե, ինչպես այստեղ, Պետությունը որոշել էր կիրառել օրենսդրություն, որը բարեկեցության նպաստի կամ կենսաթոշակի իրավունք է ապահովում, ապա պետք է նկատի առնվեր, որ այդ օրենսդրությունն առաջ է բերում մասնավոր շահ Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի շրջանակներում այն անձանց համար, ովքեր բավարարում են նրա պահանջները։ Ինչ վերաբերում է Հոդված 14-ին, չնայած որ միայն վերաբերմունքի մեջ այն տարբերությունները, որոնք հիմնված են անձնական բնույթի (կամ “կարգավիճակի”) վրա, կարող էին համազոր լինել խտրականության, նման բնութագրերի ցուցակն այս դրույթում ներկայացուցչական էր և ոչ սպառիչ, և “այլ կարգավիճակ” բառերին տրված էր լայն իմաստ Կոնվենցիայի հաստատությունների կողմից։ Հետևաբար, բնակության վայրը անձնական կարգավիճակի ասպեկտ էր Հոդված 14-ի մեկնաբանությամբ։
(բ) Հարաբերականորեն նման դիրքորոշում – Գանգատարկուի հիմնական պնդումը, որ, քանի որ իրենք աշխատել են Միացյալ Թագավորությունում և կատարել են պարտադիր վճարումներ Պետական ապահովագրության հիմնադրամին, նրանք հարաբերականորեն նման իրավիճակում էին, ինչպես վերահաշվարկ ստացած թոշակառուները, սխալ ընմբռնում էր։ Ի տարբերություն անհատական կենսաթոշակային համակարգերի, երբ ապահովագրական վճարները կատարվում էին որոշակի ֆոնդին և ուղղակիորեն կապված էին ակնկալվող եկամուտներին, ապա Պետական ապահովագրական հիմնադրամին կատարված վճարումները բացառապես կապ չունեին կենսաթոշակների հետ, այլ կազմում էին այն եկամտի մի մասը, որը վճարվում է սոցիալական ապահովության բոլոր բարիքներից օգտվելու համար։ Անհրաժեշտության դեպքում, Պետական ապահովագրության հիմնադրամը կարող էր լցվել Միացյալ Թագավորության բնակիչների, այդ թվում նաև թոշակառուների սովորական հարկումից։ Սոցիալական ապահովության նպաստների ֆինանսավորման բազմաթիվ մեթոդներն և նպաստների ու հարկման համակարգերի փոխկապակցվածությունն անհնարին էր դարձրել առանձնացնել Պետական ապահովագրությանը կատարված վճարումները որպես բավարար հիմք՝ հավասարեցնելու այն թոշակառուներին, ովքեր ստացել էին բարձրացում, և նրանց, ովքեր գանգատարկուների նման բարձրացում չէին ստացել։
Բացի այդ, ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությունում բնակվող թոշակառուների հետ համեմատվելուն, անհրաժեշտ էր հիշել, որ սոցիալական ապահովության համակարգը էապես պետական էր իր բնույթով՝ նպատակ հետապնդելով երաշխավորել կենսամակարդակի որոշակի նվազագույն չափանիշներ այնտեղի բնակիչների համար։ Դա դժվարացնում էր որևէ իրական համեմատությունն այլուր բնակվող կենսաթոշակառուների վիճակի հետ՝ մի շարք տնտեսական և սոցիալական փոփոխականների պատճառով, ինչպիսիք են օրինակ գնաճի տեմպերը, կենսապահովման հարաբերական ծախսերը, տոկոսադրույքները, տնտեսական աճի տեմպերը, փոխարժեքները, սոցիալական ապահովության պայմանները և հարկային համակարգերը, որոնք կարող էին յուրաքանչյուր երկրում յուրովի ներգործել թոշակի արժեքի վրա։ Ինչպես նշել էին ներպետական դատարանները, ինդեքսավորումը կենսաթոշակառուների համար, անկախ նրանից, թե որտեղ էին նրանք նախըտրել բնակվել, պետք է անխուսափելիորեն ուղեկցվեր պատահական բարդություններով, միչնդեռ, ի տարբերություն բնակվողների, չբնակվողները չեն նպաստել Միացյալ Թագավորության տնտեսությանը՝ հարկեր վճարելով այնտեղ՝ հաշվանցելու կենսաթոշակի որևէ բարձրացման արժեք։
Ոչ էլ դատարանը համարեց, որ գանգատարկուները համապատասխանորեն նման իրավիճակում էին, ինչպես այն երկրներում բնակվող կենսաթոշակառուները, որոնց հետ Միացյալ Թագավորությունը կնքել էր երկկողմանի համաձայնություն՝ վերահաշվարկ ապահովելու վերաբերյալ։ Նրանց նկատմամբ, ովքեր բնակվում էին փոխադարձ համաձայնություններ կնքած երկրներում, այլ վերաբերմունք էր դրսևորվում այլուր ապրողների համեմատությամբ, քանի որ համաձայնություն էր կայացվել։ Իսկ համաձայնություն էր կայացվել, քանի որ Միացյալ Թագավորությունը համարել էր, որ դա բխում է իր շահերից։ Սոցիալական ապահովության երկկողմանի պայմանագրերը կնքվել էին երկու կողմերի դատողությունների հիմքով՝ կապված նրանց համապատասխան շահերի հետ, և կարող էին կախված լինել տարբեր գործոններից, ինչպես օրինակ մեկ երկրից մյուսը փոխադրվող մարդկանց թվից, մյուս երկրի սոցիալական ապահովության համակարգի համաձայն մատչելի նպաստներից, նրանից, թե որքան փոխադարձություն է հնարավոր, իսկ այն, թե որչափ արտոնություններ պետք է տրամադրվեին պայմանագրով, հավասարակշռվում էր լրացուցիչ ծախսերով, որոնք ենթադրելիորեն պետք է կատարեր յուրաքանչյուր պետություն տվյալ պայմանագրի շուրջ բանակցելիս և այն կատարելիս։ Համաձայնության կայացման դեպքում դրամական միջոցների հոսքը կարող էր տարբերվել՝ կախված յուրաքանչյուր երկրի նպաստների մակարդակից և յուրաքանչյուր ուղղությամբ տեղաշարժվող մարդկանց թվից։ Նմանօրինակ գործընթացի անխուսափելի արդյունքն այն էր, որ յուրաքանչյուր երկրի դեպքում կիրառվում էին տարբեր պայմաններ՝ կախված նրանից, թե արդյոք պայմանագիր կնքվել է և ի՞նչ պայմաններով է կնքվել։ Արտառոց կլիներ, եթե սոցիալական ապահովության ոլորտում երկկողմանի համաձայնություններ կայացնելու փաստը ծնունդ տար մի պարտականության՝ միևնույն առավելությունները տրամադրել բոլոր մյուսներին, ովքեր բնակվում էին բոլոր այլ երկրներում։ Նման եզրահանգումն արդյունավետորեն կվտանգեր փոխադարձ համաձայնությունների մեջ մտնելու և դրանցով իրենց շահերին հետամուտ լինելու՝ պետությունների իրավունքը։
Այսպիսով, գանգատարկուները Միացյալ Թագավորության կամ նման պայմանագրերի կողմ այլ երկրների բնակիչներին հարաբերականորեն միանման իրավիճակում չէին։
Եզրահանգում. Խախտում չկա (տասնմեկ կողմ, վեց դեմ).
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 :
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy