© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԿԱՏԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատներ թիվ 43370/04, 8252/05 և 18454/06)
ՎՃԻՌ
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
19 հոկտեմբերի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Կատանը և այլոք ընդդեմ Մոլդլովայի և Ռուսաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մեծ պալատի հետևյալ կազմով`
Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza), Նախագահ
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens),
Յոզոֆ Կասադելվալ (Josep Casadevall),
Նինա Վայիչ (Nina Vajić),
Դին Շպիլման (Dean Spielmann),
Լեխ Գարլիկի (Lech Garlicki),
Կարել Յունգվիրտ (Karel Jungwiert),
Անատոլի Կովլեր (Anatoly Kovler),
Էգբերտ Միյեր (Egbert Myjer),
Դավիդ Թհոր Բյորգվինսսոն (David Thór Björgvinsson),
Յան Շիկուտա (Ján Šikuta),
Մարկ Վիլլիգեր (Mark Villiger),
Իզաբել Բերրո-Լոֆովր (Isabelle Berro-Lefèvre),
Միրյանա Զալարովա Տրայկովսկա (Mirjana Lazarova Trajkovska),
Միհաի Պոալելունջի (Mihai Poalelungi),
Հելեն Կելլեր (Helen Keller), դատավորներ
և Մայքլ Օ’Բոյլ (Lawrence Early), քարտուղար,
2012թ. հունվարի 25-ին և 2012թ. սեպտեմբերի 5-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը հիշատակված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Գործը սկիզբ է առել 2004թ. հոկտեմբերի 25-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Մոլդովայի մի շարք քաղաքացիների («դիմումատուներ») կողմից ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության բերված երեք գանգատների (թիվ 43370/04, 8252/05 և 18454/06) հիման վրա: Դիմումատուներին, որոնցից մեկին իրավաբանական օգնություն է ցույց տրվել, ներկայացրել են պարոն Ալեքսանդրու Պոստկան և պարոն Իոն Մանոլեն, Քիշնևում գործող փաստաբաններ, ինչպես նաև պարոն Պադրեգ Հյուսը և տիկին Հելեն Դաֆֆին` Լոնդոնում հիմնված մարդու իրավունքների պաշտպանության «Ինտերայթս» կազմակերպության իրավաբաններ: Մոլդովայի Հանրապետության կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր պարոն Վլադիմիր Գրոսուն և պարոն Լիլիան Ապոստոլը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ներկայացնում էր պարոն Գեորգի Մատյուշկինը` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը: Դիմումատուները, ովքեր Մերձդնեստրում բնակվող մոլդովացիներ են և գանգատների ներկայացման ժամանակ հանդիսացել են մոլդովերեն լեզվով դասավամդող դպրոցների աշակերտներ և նրանց ծնողներ (տե՛ս կից հավելվածը), գանգատվել են համաձայն Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի առանձին վերցված և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համակցությամբ իրենց դպրոցների փակման դեմ և անջատողական Մերձդնեստրի իշխանությունների հետապնդումներից: Գանգատները հանձնվել են Դատարանի Չորրորդ բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ): 2010թ. հունիսի 15-ին, ընդունելիության և էության վերաբերյալ նիստից հետո (կանոն 54 կետ 3) դրանք միացվել են և ճանաչվել են մասնակի ընդունելի այդ բաժանմունքի պալատի կողմից` դատավորների հետևյալ կազմով Ն. Բրատցա, Լ. Գարլիկի, Ա. Կովլեր, Լ. Միյովիչ, Դ. Բյորգվինսսոն, Յ. Շիկուտա, Մ. Պոալելունջի ինչպես նաև Տ.Լ. Ըրլի` բաժանմունքի քարտուղար: 2010թ. դեկտեմբերի 14-ին Պալատը գործի քննությունը զիջել է Մեծ պալատին, կողմերից ոչ մեկը չի առարկել զիջման դեմ (Կոնվենցիայի 30-րդ հոդված և 72-րդ կանոն): Մեծ պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնին համապատասխան: Դիմումատուն և երկու պատասխանող Կառավարությունները լրացուցիչ գրավոր նկատառումներ են ներկայացրել էության վերաբերյալ (կանոն 29 կետ 1): Դռնբաց նիստը տեղի է ունեցել Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում, 2012թ. հունվարի 25-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ):
Դատարանում հանդես եկան
(ա) Մոլդովայի Հանրապետության կառավարության անունից
Պարոն Վ. Գրոսուն,Ներկայացուցիչ,
Պարոն Լ. Ապոստոլը Իրավախորհրդատու,
(բ) Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից
Պարոն Գ. Մատյուշկինը Ներկայացուցիչ
Տիկին Օ. Սիրոտկինան
Տիկին Ի. Կորիևան,
Տիկին Ա. Դզւցևան
Պարոն Ն. Ֆոմինը
Տիկին Մ. Մոլոդցովան
Տիկին Վ. Ուտկինան
Պարոն Ա. Մախիևը Իրավախորհրդատու
(գ) Դիմումատուների անունից
Պարոն Փ.Հյուս
Տիկին Հ. ԴաֆֆիՓաստաբան,
Պարոն Ա. Պոստիկա
Պարոն Ի. Մանոլե
Պարոն Պ. Պոստիկա Իրավախորհրդատու
Դատարանը լսեց պարոն Հյուսի, պարոն Ա. Պոստիկայի, պարոն Գրոսույի և պարոն Մատյուշկինի ելույթները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Պատմական ենթատեքստը Երկիրը, որը հետագայում դարձավ Մոլդովայի Հանրապետություն, հիմնադրվել է, որպես Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 1940թ. օգոստոսի 2-ին Բեսարաբիայի մի հատվածի և Դնեստր գետի արևելյան ափի տարածքներում (տես՛ Տանասեն ընդդեմ Մոլդովայի [GC], թիվ 7/08, կետեր 11-17, ՄԻԵԴ 2010-...): Այս արևելյան շրջանը, որը ներկայումս հայտնի է որպես Մերձդներստր, 1924թ.-ից մի շարք այլ տարածքների հետ միասին, որոնք ներկայումս Ուկրաինայի մի մասն են, կազմել է Մոլդովայի ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մի մասը: Մերձդնեստրի բնակչությունը հիմնականում կազմված էր ուկրաինացիներից և մոլդովացիներից/ռումինացիներից, սակայն 1920-ականներից ի վեր տեղի է ունեցել Խորհրդային Միության այլ տարածքների արդյունաբերական աշխատողների` հատկապես ռուսների և ուկրաինացիների նշանակալի ներհոսք: 1989թ. Խորհրդային Միությունում իրականացված մարդահամարի արդյունքներով Մերձդնեստրի բնակչությունը հաշվարկվել էր 679 000 մարդ, և էթնիկ և լեզվական կազմով բաղկացած էր 40% մոլդովացիներից, 28% ուկրաինացիներից, 24% ռուսներից և 8%` այլ ժողովուրդների ներկայացուցիչներից: Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 1978թ. Սահմանադրությունը երկու պաշտոնական լեզուներ էր նախատեսում` ռուսերենը և «մոլդավերենը» (մոլդովերեն/ռումիներեն` կիրիլիցա այբուբենով):1989թ. օգոստոսին և սեպտեմբերին Մոլդովայում կրկին ներմուծվեց լատինատառ այբուբենը գրավոր մոլդովերեն/ռումիներեն լեզվի համար, որը դարձավ առաջին պաշտոնական լեզուն:1990թ. հունիսի 23-ին Մոլդովան հռչակել է իր ինքնիշխանությունը, 1991թ. մայիսի 23-ին այն փոխել է իր անունը` դարձնելով Մոլդովայի Հանրապետություն և 1991թ. օգոստոսի 27-ին Մոլդովայի խորհրդարանն ընդունել է Մոլդովայի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, որի տարածքը ներառում էր Մերձդներստրը:
Բ. Մերձդնեստրյան հակամարտությունը
1991-1992թ. զինված հակամարտությանը և մինչև 2003թ. ավարտն ընկած ժամանակահատվածին վերաբերող փաստերն ավելի մանրամասն շարադրված են Իլաշկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ 48787/99, կետեր 28-183, ՄԻԵԴ 2004‑VII և հղումների համար միայն առանցքային իրադարձություններն են ամփոփ ներկայացված ստորև: Դատարանը նկատում է, որ իր դիտարկումներում Ռուսաստանի Կառավարությունը նշել է, որ զինված հակամարտությանը վերաբերող փաստերը չեն վերաբերում սույն գործից բխող հարցերին: 1989թ.-ից ի վեր Մերձդնեստրում սկսել է ձևավորվել Մոլդովայի անկախության դեմ ուղղված շարժումը: 1990թ. սեպտեմբերի 2-ին մերձդնեստրյան անջատողականները հռչակել են «Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության» կազմավորումը (ՄՄՀ): 1991թ. օգոստոսի 25-ին «ՄՄՀ Գերագույն խորհուրդն» ընդունել է «ՄՄՀ-ի» «անկախության հռչակագիրը»: 1991թ. դեկտեմբերի 1-ին Մերձդնեստրում անցկացվել են «նախագահական ընտրություններ», որոնք ապօրինի են ճանաչվել Մոլդովայի իշխանությունների կողմից, և «ՄՄՀ նախագահ» է ընտրվել պարոն Իգոր Սմիռնովը: Մինչ օրս «ՄՄՀ»-ն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Անկախության հռչակման պահին Մոլդովան սեփական բանակ չուներ: ԽՍՀՄ 14-րդ բանակը, որի շտաբը գտնվում էր Քիշնևում 1956թ. ի վեր, մնացել էր Մոլդովայի տարածքում, չնայած 1990թ. հետո սկսվել էր սպառազինության և զինծառայողների դուրս բերումը: 1991թ. 14-րդ բանակը Մոլդովայում կազմված էր մի քանի հազար զինվորներից, հետևակային զորամասերից, հրետանուց (հատկապես զենիթահրթիռային համակարգերից), զրահապատ մեքենաներից և օդանավերից (ներառյալ ինքնաթիռները և մարտական ուղղաթիռները): Այն ուներ մի շարք զինամթերքի պահեստներ, ներառյալ Եվրոպայում ամենաընդարձակներից մեկը` մերձդներստրյան Կոլբասնայի մերձակայքում: 1991թ. նոյեմբերի 14-ի թիվ 234 հրամանով Մոլդովայի նախագահը հայտարարել էր, որ Մոլդովայի տարածքում տեղակայված խորհրդային զինված ուժերի սպառազինությունը, զենքը, զինվորական տրանսպորտը, զինվորական բազաները և այլ գույքը Մոլդովայի հանրապետության սեփականություն են: Այդ հրամանը Մերձնեստրում չի կատարվել: 1991թ. դեկտեմբերի 5-ի հրամանով պարոն Սմիռնովը որոշել է Մերձդնեստրում տեղակայված 14-րդ բանակի զորամասերը դնել «Մերձդնեստրյան Մոլդավական Հանրապետության Ազգային պաշտպանության և անվտանգության դեպարտամենտի» հրամանատարության ներքո: Պարոն Սմիռնովը նշանակել էր 14-րդ բանակի հրամանատար գեներալ-լեյտենատն Յակովլևին «ՄՄՀ «Ազգային պաշտպանության և անվտանգության դեպարտամենտի» ղեկավար: 1991թ. գեներալ լեյտենանտ Յակովլևը ձերբակալվել է Մոլդովայի իշխանությունների կողմից, ովքեր մեղադրել են նրան Մերձդնեստրի անջատողականներին 14-րդ բանակի զինապահեստներից զինվելու մեջ: Այնուամենայնիվ, հետագայում նա ազատ է արձակվել` Ռուսաստանի Դաշնության իշխանությունների միջամտությունից հետո: 1991թ. վերջում և 1992թ. սկզբում կատաղի ընդհարումներ են տեղի ունեցել Մերձդնեստրի անջատողական ուժերի և Մոլդովայի անվտանգության ուժերի միջև, որոնք մի քանի հարյուր մարդու կյանք են խլել: 1991թ. դեկտեմբերի 6-ին միջազգային հանրությանը և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված դիմումում Մոլդովայի Կառավարությունը դեմ է արտահայտվել 1991թ. դեկտեմբերի 3-ին գեներալ լեյտենանտ Յակովլևի հրամանատարության ներքո գործող14-րդ բանակի կողմից Դնեստրի ձախ ափին տեղակայված մոլդովական Գրիգորիպոլ, Դուբասարի, Սլոբոզիա, Տիրասպոլ և Ռիբնիցա քաղաքների օկուպացիային: Նրանք մեղադրել են ԽՍՀՄ իշխանություններին, մասնավորապես Պաշտպանության նախարարությանը այդ գործողություններին դրդելու մեջ: 14-րդ բանակի զինվորները մեղադրվել են մերձդնեստրյան անջատողականներին զենք բաժանելու և անջատողականներից քաղաքացիական բնակչությանն ահաբեկող զինվորական ջոկատներ կազմավորելու մեջ: 1991-92թթ. 14-րդ բանակի մի շարք զորամասեր միացել են մերձդնեստրյան անջատողականներին: Իլաշկուի գործով վճռում Դատարանը հաստատված է համարել առանց որևէ ողջամիտ կասկածի, որ Մերձդնեստրի անջատողականները կարող էին, 14-րդ բանակի զինվորականների աջակցությամբ, ինքնուրույն զինվել Մերձդնեստրում տեղակայված 14-րդ բանակի պահեստներից վերցված զենքերով: Բացի այդ, մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ այլ շրջաններից, հատկապես կազակներ, մեկնել են Մերձդնեստր անջատողականների հետ մոլդովական ուժերի դեմ կռվելու համար: Հաշվի առնելով անջատողականներին 14-րդ բանակի զորքերի կողմից ցույց տրված օգնությունը և 14-րդ բանակի զինապահեստներից նրանց մեծաքանակ զենքերի և զինամթերքի տրամադրումը, մոլդովական բանակը չի կարողացել հսկողություն սահմանել Մերձդնեստրի նկատմամբ: 1992թ. ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը պաշտոնապես փոխանցել է 14-րդ բանակը ռուսական հրամանատարության ներքո և դրանից հետո այն անվանվել է «Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում ռուսական օպերատիվ խումբ» կամ «ՌՕԽ»: 1992թ. ապրիլի 2-ին գեներալ Նետկաչևը` ՌՕԽ-ի նոր հրամանատարը, կարգադրել է անջատողականների կողմից պահվող մոլդովական Տիգինա (Բենդեր) քաղաքը շրջապատած մոլդովական ուժերին անմիջապես նահանջել, այլապես ռուսական ուժերը կդիմեն հակամիջոցների: Մայիսին ՌՕԽ-ը հարձակումներ է սկսել մոլդովական ուժերի դեմ` դուրս մղելով նրանց Դնեստրի ձախ ափի մի քանի գյուղերից: Հունիսին ՌՕԽ-ը պաշտոնապես միջամտել է հակամարտությանը անջատողականների կողմից, ովքեր կորցնում էր Տիգինան` դուրս մղելով մոլդովական ուժերին:
Գ. Հրադադարի համաձայնագիրը, 1997թ. հուշագիրը և ստամբուլյան պարտավորությունները
1992թ. հուլիսի 21-ին Մոլդովայի հանրապետության նախագահ Միրչա Սնեգուրը և Բորիս Ելցինը ստորագրել են համաձայնագիր Մոլդովայի Հանրապետության Մերձդներստրի շրջանում զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին (հրադադարի համաձայնագիր): Համաձայնագիրը ներմուծում էր անվտանգության գոտու սկզբունքը, որը պետք է ստեղծվեր «ընդհարման կողմերի» բանակների դուրս բերմամբ (1-ին հոդվածի 2-րդ կետ): Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն, կազմավորվել է Միացյալ վերահսկողության հանձնաժողով (ՄՎՀ), որը կազմված էր Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձդնեստրի ներկայացուցիչներից` Տիգինայում գտնվող կենտրոնակայանով: Համաձայնագիրը նախատեսում էր նաև հրադադարի համաձայնության պահպանումը և անվտանգությունը ապահովող խաղաղարար ուժերի ստեղծում, որոնք կազմված էին հինգ ռուսական, երեք մոլդովական և երկու մերձդնեստրյան գումարտակներից` միացյալ զինվորական հրամանատարության կառուցվածքի ենթակայության ներքո, որն իր հերթին ենթարկվում էր ՄՎՀ-ին: Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն Տիգինա քաղաքը հայտարարվում էր անվտանգության ռեժիմի ներքո գտնվող շրջան և դրա կառավարումը հանձնվում էր «անհրաժեշտության դեպքում վերահսկողության հանձնաժողովի հետ համագործակցող տեղական ինքնակառավարման մարմիններին»: ՄՎՀ-ն ոստիկանության հետ իրականցնում էր Տիգինայում կարգուկանոնի պահպանման խնդիրը: 4-րդ հոդվածը պահանջում էր Մոլդովայի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ուժերից չեզոքություն պահպանել: 5-րդ հոդվածն արգելում էր պատժամիջոցները և շրջափակումները և նպատակ էր սահմանում վերացնել ապրանքների, ծառայությունների և անձանց ազատ տեղաշարժի բոլոր խոչընդոտները: Համաձայնագրում սահմանված միջոցները սահմանված էին, որպես «քաղաքական միջոցներով ընդհարման կարգավորման կարևորագույն մաս» (Հոդված 7): 1994թ. հուլիսի 29-ին Մոլդովան ընդունել է նոր Սահմանադրությունը: Դրանում, inter alia, ամրագրված էր, որ Մոլդովան չեզոք է, որ այն արգելում է իր տարածքում այլ պետությունների զինված ուժերի տեղակայումը և որ ինքնավարություն կարող է տրամադրվել այն շրջաններին, որոնք ներառում են Դնեստրի ձախ ափը: Համաձայն Սահմանադրության 13-րդ հոդվածի` պետական լեզուն մոլդովերենն էր, գրավոր ձևի հիմքում` լատինատառ այբուբենը: 1995թ.-ից ի վեր Մոլդովայի իշխանությունները բազմիցս գանգատվել են, որ ՌՕԽ-ի բանակային անձնակազմը և ՄՎՀ խաղաղարար ուժերի ռուսական զորակազմը խախտում են հրադադարի համաձայնագրում ամրագրված չեզոքության սկզբունքը և, որ inter alia, մերձդնեստրցիները կարողացել են լրացուցիչ զինվորական սպառազինություն և աջակցություն ստանալ ՌՕԽ-ից: Ռուսական իշխանությունները կտրականապես հերքել են այդ մեղադրանքները: Ավելին, Մոլդովայի պատվիրակությունը ՄՎՀ-ում պնդել է, որ մերձդնեստրցիները նոր զինվորական հենակետեր և մաքսային անցակետեր են ստեղծել անվտանգության գոտում` խախտելով հրադադարի համաձայնությունը: Իլաշկուի գործով կայացրած վճռում Դատարանը, ՄՎՀ-ի պաշտոնական փաստաթղթերում պարունակվող ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ Մերձդնեստրի` ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր շրջաններում, ինչպես օրինակ Տիգինայում, Մերձդնեստրի անջատողական ուժերը խախտում էին հրադադարի համաձայնագիրը: 1997թ. մայիսի 8-ին Մոսկվայումմ Մոլդովայի նախագահՊետր Լուչինսկեին` և «ՄՄՀ նախագահ» պարոն Սմիռնովը` հուշագիր են ստորագրել սահմանելով Մոլդովայի Հանրապետության և Մեձդնեստրի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերը (1997թ. հուշագիր): 1997թ. հուշագրի պայմանների համաձայն Մերձդնեստրին վերաբերող որոշումները պետք է համաձայնեցվեն երկու կողմերից, ներառյալ իրավասությունների սահմանազատումը և պատվիրակումը, և երաշխիքները պետք է ապահովվեն երկուստեք: Մերձդնեստրը պետք է հնարավորություն ունենար մասնակցել Մոլդովայի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանը այն հարցերում, որոնք վերաբերում էին իր սեփական շահերին, որոնք պետք է որոշվեին փոխադարձ համաձայնությամբ: Մերձդնեստրին պետք է իրավունք տրամադրվեր ինքնուրույն միջազգային շփումներ հաստատել տնտեսության, գիտության, տեխնիկայի, մշակույթի և այլ ոլորտներում, որոնք պետք է որոշվեին փոխադարձ համաձայնությամբ: Կողմերը պարտավորվում էին կարգավորել տարաձայնությունները բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջնորդությամբ, որպես ձեռք բերված համաձայնությունների պահպանման երաշխավորների և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և «Անկախ պետությունների համագործակցության» (ԱՊՀ) աջակցությամբ: 1997թ. հուշագիրը ստորագրվել էր երաշխավոր պետությունների ներկայացուցիչների կողմից, այն է Ռուսաստանի դաշնության անունից պարոն Բորիս Ելցինի, Ուկրաինայի անունից պարոն Լեոնիդ Կուչմայի և ԵԱՀԿ նախագահ պարոն Հելվեգ Պետերսենի կողմից: 1999թ. նոյեմբերին ԵԱՀԿ-ն վեցերորդ գագաթաժողովն է անցկացրել Ստամբուլում: Գագաթաժողովի ընթացքում, 54 մասնակից պետությունների կողմից ստորագրվել է Եվրոպական անվտանգության խարտիան և Ստամբուլի գագաթաժողովի հռչակագիրը և 30 պետություններ, ներառյալ Մոլդովան և Ռուսաստանը, ստորագրել են Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի նորացման մասին համաձայնագիրը (նորացված ՍՍՄ պայմանագիր): Նորացված ՍՍՄ պայմանագիրը, inter alia, սահմանում էր այն սկզբունքը, որ օտարերկրյա զորքերը չպետք է տեղակայվեն Մոլդովայի տարածքում առանց Մոլդովայի համաձայնության: Զորքերը Մերձդնեստրից դուրս հանելու Ռուսաստանի համաձայնությունը («ստամբուլյան պարտավորություններից» մեկը) ամրագրված էր ՍՍՄ պայմանագրի Եզրափակիչ ակտում: Ավելին, Ստամբուլի գագաթաժողովի հռչակագրի 19-րդ կետում, inter alia, արձանագրված էր Ռուսաստանի Դաշնության` իր զինված ուժերը Մերձդնեստրից մինչև 2002թ. ավարտը դուրս հանելու պարտավորությունը:
«19. Հիշեցնելով Բուդապեշտի և Լիսաբոնի գագաթաժողովների և Օսլոյում Նախարարների խորհրդի հանդիպման որոշումները, մենք վերահաստատում ենք Մոլդովայից Ռուսաստանի զորքերի արագ, կարգավորված և լիակատար դուրս բերման մեր ակնկալիքները: Այս կապակցությամբ մենք ողջունում ենք վերջերս գրանցված առաջխաղացումը Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում պահեստավորված ռուսական զինվորական գույքի դուրս հանման և ոչնչացման և տեղափոխման ոչ ենթական զինամթերքի ոչնչացման հարցում:
Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության` Մոլդովայի տարածքից մինչև 2002թ. վերջը ռուսական ուժերի դուրս բերումն ավարտելու պարտավորությունը: Մենք ողջունում ենք նաև Մոլդովայի Հանրապետության և ԵԱՀԿ-ի` այդ գործընթացին իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում, մինչև համաձայնեցված վերջնաժամկետը նպաստելու պատրաստակամությունը:
Հիշեցնում ենք, որ միջազգային գնահատման առաքելությունը պատրաստ է անհապաղ ուղևորվել, ռուսական ռազմամթերքի և սպառազինության դուրս բերումը և ոչնչացումը ուսումնասիրելու համար: Դուրս բերման և ոչնչացման գործընթացի ապահովման նպատակով մենք կհրահանգավորենք Մշտական խորհրդին ուսումնասիրել Մոլդովայում ԵԱԱՀԿ առաքելության մանդատի ընդլայնման հարցը` այդ գործընթացի թափանցիկության և ֆինանսական և տեխնիկական օգնության ապահովման տեսակետից, դուրս բերման և ոչնչացման իրականացման հեշտացման նպատակով: Բացի այդ, մենք համաձայն ենք քննարկել ԵԱՀԿ ենթակայությամբ միջազգային կամավոր ֆինանսական աջակցության ֆոնդի ստեղծման հարցը:»
2002թ. Լիսաբոնում ԵԱՀԿ նախարարների կոնֆերանսի ընթացքում Ռուսաստանին մեկ տարի երկարաձգում է տրամադրվել զորքերի դուրս բերման համար, մինչև 2003թ. դեկտեմբերի վերջը: Ռուսաստանը չի կատարել ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում և Լիսաբոնում ԵԱՀԿ նախարարների կոնֆերանսում ստանձնած պարտավորությունները մինչև 2003թ. դեկտեմբերի վերջը Մերձդնեստրից զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ: 2003 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհրդում հնարավոր չի եղել համընդհանուր դիրքորոշման հասնել Մերձդնեստրի վերաբերյալ և հրապարակված հայտարարության համաձայն
«Նախարարների մեծամասնությունը նկատել է Ռուսաստանի Դաշնության կողմից 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում ստանձնած` զորքերը Մոլդովայի տարածքից դուրս բերելու պարտավորությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված ջանքերը: Նրանք նշել են, որ 2003թ. կոնկրետ հաջողություններ են ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող որոշ ռազմամթերքների և ռազմական տեխնիկայի դուրս բերման / ոչնչացման գործում: Նրանք գնահատել են ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների ջանքերը, որոնք իրենց ներդրումն են ունենում այդ միջոցների աջակցության համար ստեղծված կամավոր ֆոնդում: Սակայն նրանք խորապես մտահոգ են, որ ռուսական ուժերի դուրս բերումը չի ավարտվելու 2003թ. դեկտեմբերի 31-ին: Նրանք նշում են այդ պարտավորության առանց հետագա հապաղումների իրականացման անհրաժեշտությունը:»
Հյուսիս ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետությունները հրաժարվել են վավերացնել ԵԱՀԿ ՍՍՄ նորացված պայմանագիրը մինչև Ռուսաստանի կողմից ստամբուլյան պարտավորությունների կատարումը:
Դ. «Կոզակի հուշագիրը» 2001թ. կոմունիստական կուսակցությունը, հաղթանակ տանելով ընտրություններում, դարձավ Մոլդովայի կառավարող կուսակցությունը: Մոլդովայի նոր նախագահ պարոն Վլադիմիր Վորոնինը ուղղակի բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ Մերձդնեստրի ապագայի վերաբերյալ: 2003թ. նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրեց կարգավորման առաջարկ «Հուշագիր միացյալ պետության պետական կառուցվածքի հիմնական սկզբունքների մասին» վերնագրով (այսուհետ` «Կոզակի հուշագիր» ռուս քաղաքական գործիչ Դմիտրի Կոզակի անվամբ, ավ աշխատել էր դրա վրա): Կոզակի հուշագիրը նոր դաշնային կառուցվածք էր առաջարկում Մոլդովայի համար, որի համաձայն «ՄՄՀ» իշխանությունները նշանակալի աստիճանի ինքնավարություն էին ունենալու և երաշխավորված ներկայություն «դաշնային օրենսդիր մարմնում»: Կոզակի հուշագիրը անցումային դրույթներ էր պարունակում, որոնց համաձայն մինչև 2015թ. նոր օրենսդիր մարմնի երկրորդ պալատը, որը կազմված էր Գագուզիայյի չորս, Մերձդնեստրի ինը և նոր դաշնային օրենսդիր մարմնի առաջին պալատի տասներեք անդամներից, ձայների երեք քառորդով էր հաստատում դաշնային օրենքները: Դա հնարավորություն կընձեռեր «ՄՄՀ» ներկայացուցիչներին երկրորդ պալատում արդյունավետ վետո կիրառել ողջ Մոլդովայի վրա տարածվող ցանկացած օրենքի նկատմամբ մինչև 2019թ.» 2003թ. նոյեմբերի 25-ին, նախկինում նշած լինելով այդ առաջարկներն ընդունելու իր պատրաստակամության մասին, պարոն Վորոնինը որոշեց չստորագրել Կոզակի հուշագիրը:
Ե. Սահմանային և մաքսային հսկողության խստացում 2005թ. դեկտեմբերին ստեղծվեց Եվրոպական միության սահմանային աջակցության առաքելությունը` Ուկրաինայի և Մոլդովայի միջև ապօրինի առևտրի դեմ պայքարին օժանդակելու նպատակով: 2006թ. մարտին Ուկրաինան և Մոլդովան գործողության մեջ դրեցին 2003թ. մաքսային համաձայնագիրը, որի համաձայն անդրսահմանային առևտրին մասնակցող Մերձդնեստրի ընկերությունները պետք է գրանցվեին Քիշնևում ապրանքի ծագման երկիրը նշող փաստաթղթեր ստանալու համար` Համաշխարհային առևտրի կազմակերպություն արձանագրությունների համաձայն: Ուկրաինան պարտավորվեց թույլ չտալ իր սահմանով անցկացնել առանց այդպիսի արտահանման փաստաթղթերի ապրանքները: Հավանաբար արձագանքելով այդ նոր մաքսային միջոցների նկատմամբ` Մերձդնեստրի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել 5+2 ձևաչափով բանակցություններին: Բացի այդ, 2005թ. փետրվարին և մարտին «ի պատասխան Մոլդովայի իշխանությունների` Մերձդնեստրի շուրջ իրավիճակի վատթարացման ուղղված քաղաքականության» ռուսական Պետական Դուման ընդունեց բանաձև, որով կոչ էր անում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը արգելել մոլդովական ալկոհոլային և ծխախոտային արտադրանքը, արտահանել էներգիան Մոլդովա (բացառությամբ Մերձդնեստրի) համաշխարհային գներով և վիզային ռեժիմ մտցնել Մոլդովայի` Ռոուսաստանում գտնվող քաղաքացիների համար, բացառությամբ Մերձդնեստրի: 2005թ. ապրիլին Ռուսաստանի իշխանություններն արգելեցին մոլդովական մսամթերքի, մրգերի և բանջարեղենի ներմուծումն, այն հիմքով, որ այդ ապրանքների արտադրության ժամանակ չեն պահպանվում ազգային սանիտարահիգիենիկ չափորոշիչները: 2006թ. մարտից 2007թ. նոյեմբերն արգելվեց մոլդովական գինու ներմուծումը: Միջազգային արժութային ֆոնդը գտել էր, որ այդ միջոցների համընդհանուր բացասական ազդեցությունը Մոլդովայի տնտեսական աճի վրա կազմել էր տարեկան 2-3 տոկոս 2006-2007թթ.: 2005թ. հունվարին պարոն Վիկտոր Յուշչենկոն ընտրվեց Ուկրաինայի նախագահ: 2005թ. մայիսին Ուկրաինայի կառավարությունը ներկայացրեց Մերձդնեստրի հակամարտության լուծման նոր առաջարկ` «Ժողովրդավարության միջոցով դեպի կարգավորումը» (ամփոփված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի զեկույցում` տե՛ս ստորև` կետ 64): 2005թ. հուլիսին, հղում կատարելով Ուկրաինական ծրագրին, Մոլդովայի խորհրդարանն ընդունեց օրենք «Մերձդնեստրի հատուկ իրավական կարգավիճակի հիմնական սկզբունքների մասին»: Պաշտոնական բանակցությունները վերսկսվեցին 2005թ. հոկտեմբերին, Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` դիտորդի կարգավիճակով մասնակցությամբ (այսուհետ` «5+2 բանակցություններ»):
Զ. Ռուսական ռազմական սպառազինությունը և անձնակազմը Մերձդնեստրում 1998թ. մարտի 20-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը և «ՄՄՀ» նախագահ պարոն Սմիռնովը Օդեսայում համաձայնագիր ստորագրեցին ՌՕԽ ռազմական գույքի վերաբերյալ: Համաձայնագրին կցված ժամանակացույցի համաձայն պայթեցմամբ կամ այլ մեխանիկական եղանակով ոչնչացման ենթակա որոշակի գույքի դուրս բերումը և դուրս գրումը պետք է ավարտվեր մինչև 2001թ. դեկտեմբերի 31-ը: Ռազմամթերքի և այլ ռուսական ռազմական տեխնիկայի ավելցուկի և խաղաղարար ուժերի կազմի մեջ չներառված անձնակազմի դուրս բերումը (տեղափոխումը և դուրս գրումը) պետք է ավարտվեր մինչև 2002թ. դեկտեմբերի 31-ը: Ռուսական ռազմական սպառազինության մի շարք շարժակազմեր լքել են Մերձդներստրը 1999-2002թ. ընթացքում: 2001թ. հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը և «ՄՄՀ»-ն ստորագրեցին լրացուցիչ համաձայնագիր ռուսական ուժերի դուրսբերման վերաբերյալ: Այդ համաձայնագրի համաձայն որպես Մերձդնեստրում տեղակայված ռուսական ռազմական սպառազինության դուրսբերման փոխհատուցում, «ՄՄՀ»-ի պարտքը Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գազի դիմաց նվազեցվեց հարյուր միլիոն ԱՄՆ դոլարով և նրան փոխանցվեց ռուսական բանակի գույքի մի մասը որը հնարավոր էր օգտագործել քաղաքացիական նպատակներով: Համաձայն ԵԱՀԿ մամլո հաղորդագրության, ռուսական իշխանությունների կողմից 2002թ. դեկտեմբերի 24-ին Կոլբաշնայից դուրս է բերվել կամրջաշինական սարքավորումներով և դաշտային խոհանոցներով բեռնված 29 երկաթուղային վագոն: Նույն մամլո հաղորդագրությունը հիշատակում էր ՌՕԽ հրամանատար գեներալ Բորիս Սերգեևի հայտարարությունն այն մասին, որ դուրսբերումը հնարավոր դարձավ մերձդնեստրցիների հետ համաձայնության շնորհիվ, որի համաձայն ՄՄՀ-ն ստացավ ոչ ռազմական սպառազինության և պաշարների կեսը: Գեներալ Սերգեևը հաղորդել էր, որ 2002թ. դեկտեմբերի 16-ին դուրս է բերվել 77 բեռնատար, որից հետո 77 ռուսական բեռնատար փոխանցվել է մերձդնեստրցիներին: Դատարանի կողմից Իլաշկուի գործով հետազոտված ապացույցների համաձայն, 2003թ. առնվազն Մերձդնեստրում` հիմնականում Կոլբաշնայում էր մնում առնվազն 200,000 տոննա ռուսական զենք և զինամթերք, 106 տանկ, 42 զրահամեքենա, 109 զրահապատ փոխադրիչ մեքենա, 54 զրահապատ հետախուզական մեքեն, 123 թնդանոթ և ականանետ, 206 հակատանկային զենք, 226 զենիթային զենք, 9 ուղղաթիռ և 1648 տարբեր տեսակի մեքենաներ (տե՛ս վերը նշված Իլաշկուն` կետ 131): 2003թ. ԵԱՀԿ-ն նկատել և հաստատել է Մերձդնեստրից ռուսական ռազմական սպառազինությամբ 11 գնացքների և ավելի քան 15,000 տոննա ռազմամթերքով բարձված 31 գնացքների դուրսբերումը: Այնուամենայնիվ, հաջորդ տարի` 2004թ.-ին, ԵԱՀԿ-ն հայտնել էր որ տեղափոխվել է ընդամենը մեկ գնացք` մոտավորապես 1,000 տոննա ռազմամթերք: 2004թ. ի վեր Մերձդնեստրից ռուսական զենքի կամ սպառազինության դուրս բերման վերաբերյալ ոչ մի հաստատված փաստ առկա չէ: Դատարանը գտել է Իլաշկուի գործով, որ 2004թ. վերջին մոտավորապես 21,000 տոննա ռազմամթերք և ավելի քան 40 000 հետևակային և թեթև զինատեսակներ և մոտ տաս շարժակազմ տարբեր ռազմական սպառազինություն էր դեռ մնացել: 2006թ. նոյեմբերին ԵԱՀԿ պատվիրակությանը թույլ էր տրվել մուտք գործել ռազմամթերքի պահեստներ և հաղորդել էր, որ այնտեղ մնում է ավելի քան 21 000 տոննա ռազմամթերք (տե՛ս ստորև` կետ 68): ՌՕԽ հրամանատարը զեկուցել էր 2005թ. մայիսին, որ 40 000 հետևակային և թեթև զինատեսակների ավելցուկը ոչնչացված է, սակայն անկախ դիտորդներին թույլ չի տրվել ստուգել այդ հայտարարությունները: Սույն գործով ներկայացրած իր նկատառումներում Ռուսաստանի կառավարությունը նշել է, որ զենքերի, ռազմամթերքի և ռազմական գույքի մեծ մասը տեղափոխվել են 1991-2003թթ. և որ պահեստներում մնացել էին միայն արկեր, ձեռքի նռնակներ, ականներ և հետևակային զենքերի ռազմամթերք: Սույն գործի կողմերը համաձայնել են, որ մոտավորապես 1,000 ռուսական ծառայող է տեղակայված Մերձդնեստրում` զինապահեստների պահպանության համար: Ավելին, կողմերը համաձայնել են, որ մոտ 1 125 ռուսական զինվորներ են տեղակայված անվտանգության գոտում` միջազգայնորեն ճանաչված խաղաղարար ուժերի կազմում: Անվտանգության գոտին ունի 225կմ երկարություն և 12-20 կամ լայնություն:
Է. Ենթադրյալ ռուսական տնտեսական և քաղաքական աջակցությունը «ՄՄՀ»-ին Պետք է կրկն նկատել, որ Ռուսաստանի կառավարությունը պնդլե է, որ Մերձդնեստրում դպրոցական ճգնաժամին նախորդած իրադարձությունները չեն վերաբերում սույն գործի հարցերին: Իլաշկուի գործով վճռով Դատարանը անվիճելի է համարել, որ ռազմական արդյունաբերությունը, որը Մերձդնեստրի տնտեսության հիմքերից մեկն է հանդիսանում, ուղղակիորեն աջակցվում է ռուսական ընկերությունների` ներառյալ Ռոսվոռուժոնիեյի և Էլեկտրոմմաշ ընկերությունների կողմից: Ռուսական Իտեռռա ընկերությունը գնել է Մերձդնեստրի ամենամեծ ձեռնարկությունը` Ռիբնիցայի մեքենաշինական գործարան` հակառակ Մոլդովայի իշխանությունների ընդդիմության: Ի լրումն, ռուսական բանակը հանդիսանում է Մերձդնեստրի խոշոր գործատու և ապրանքների սպառող: Սույն գործով դիմումատուների պնդմամբ Ռուսաստանին է բաժին ընկնում «ՄՄՀ»-ի արտահանման 18%-ը և ներմուծման 43,7%-ը` հիմնականում էներգիա: «ՄՄՀ»-ն 5%-ից էլ պակաս է վճարել սպառած գազի դիմաց: Օրինակ 2011թ. Մերձդներստրը սպառել է 505 մլն ԱՄՆ դոլար արժեքով գազ, սակայն վճարել է միայն 4%-ի դիմաց (20 մլն ԱՄՆ դոլար): Ռուսաստանի կառավարությունը մեկնաբանել է, որ քանի որ «ՄՄՀ»-ն միջազգային իրավունքով ճանաչված չէ որպես առանձին միավոր այն չի կարող իր ինքնիշխան պարտքերն ունենալ և Ռուսաստանը չի իրականացնում գազի առանձին մատակարարում Մոլդովայի և Մերձդնեստրի համար: Մերձդներստրին գազ մատակարարելու հաշիվն այդ պատճառով ներկայացվում է Մոլդովային: Տարածաշրջան գազի մատակարարումն իրականցվում է ռուսական հանրային կորպորացիա «Գազպրոմի» և Մոլդովագազ բաժնետիրական ընկերության կողմից, որի համասեփականատերերն են Մոլդովան և «ՄՄՀ»-ն: Մոլդովագազի` Ռուսաստանի նկատմամբ պարտքը կազմում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 1,5-ը վերաբերում է Մերձդնեստրում սպառված գազին: Գազպրոմը չի կարող ուղղակի մերժել գազ մատակարարել այդ շրջան քանի որ իրեն անհրաժեշտ են Մոլդովայով անցնող գազատար խողովակաշարերը Բալկանյան պետություններին մատակարարելու համար: Դիմումատուներն այնուհետև պնդել են, որ Ռուսաստանն ուղղակի մարդասիրական օգնություն է ցույց տալիս Մերձդնեստրին, հիմնականում աջակցելով ծերության նպաստների վճարմանը: Դիմումատուները պնդել են, որ պաշտոնական ռուսական աղբյուրները նշում են, որ 2007-2010թթ. Մերձդնեստրին ցուցաբերված ընդհանուր ֆինանսական օժանդակությունը կազմել է 55 միլիոն ԱՄՆ դոլար: Մոլդովայի կառավարությունը հայտնել է, որ 2011թ. «ՄՄՀ»-ն ընդհանուր 20,64 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական օգնություն է ստացել Ռուսաստանից: Ռուսաստանի կառավարությունը նշել է, որ այդ օգնությունը ցուցաբերվել է շրջանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին մարդասիրական նպատակներով, ինչպես օրինակ թոշակների վճարումը և դպրոցներում, բանտերում և հիվանդանոցներում հանրային սննդի կազմակերպումը, եղել է լիովին թափանցիկ և կարող է համեմատվել Եվրոպական Միության կողմից ցույց տրված մարդասիրական օգնության հետ: Օգնություն ցույց տալով Մերձդնեստրի բնակչությանը, Ռուսաստանի Դաշնությունը օգնություն է ցույց տվել նաև Մոլդովայի այլ շրջաններում բնակվող անձանց: Ի հավելումն, դիմումատուները պնդել են, որ Մերձդնեստրում բնակվող մոտ 120 000 անձի շնորհվել է ռուսական քաղաքացիություն: Դրանց թվում և «ՄՄՀ»-ի բազմաթիվ ղեկավարներ: Դատարանը համարում է, որ այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի 2004թ. իրականացված մարդահամարի արդյունքների ենթատեքստում «ՄՄՀ-ի կառավարության» կողմից, որը պարզել է, որ իրենց հսկողության ներքո գտնվող շրջանի 555,347 մարդուց մոտ 32%-ը մոլդովացիների համայնքից է, 30%-ը ռուսներ և 29%-ը ուկրաինացիներ և այն ազգությունների և էթնիկ խմբերի փոքր խմբեր:
Ը. Դպրոցական ճգնաժամը և դիմումատուների գործերին վերաբերող փաստերը
«ՄՄՀ» «Սահմանադրության» 12-րդ հոդվածի համաձայն ՄՄՀ-ում պաշտոնական լեզուներն են «մոլդավերենը», ռուսերենը և ուկրաիներենը: 1992թ. սեպտեմբերի 8-ին ընդունված «Լեզուների մասին» ՄՄՀ-ի օրենքի 6-րդ հոդվածը սահմանում էր, որ բոլոր դեպքերում «մոլդավերենը» պետք է գրվի կիրիլիցա այբուբենով: Այնուհետև «օրենքը» սահմանում էր, որ լատինատառ այբուբենի օգտագործումը կարող է հանգեցնել իրավախախտման և 2002թ. հուլիսի 19-ին «ՄՄՀ-ի Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 200-3 հոդվածը սահմանում էր, որ.
«Պաշտոնատար անձանց կամ պետական իշխանության և կառավարման մարմինների այլ անձանց, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում գտնվող այլ կազմակերպությունների և այլ ձեռնարկությունների կողմից, անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական ձևից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության լեզուների կիրառման մասին օրենսդրությունը չպահպանելը հանգեցնում է տուգանքի` նվազագույն աշխատավարձի մինչև հիսունապատիկի չափով:»
1994թ. օգոստոսի 18-ին «ՄՄՀ» իշխանություններն արգելել են լատինատառ գրելաձևի կիրառումը դպրոցներում: 1999թ. մայիսի 21-ի որոշմամբ «ՄՄՀ»-ն հրահանգել էր, որ «օտարերկրյա պետություններին» պատկանող և «իր» տարածքում գործող բոլոր դպրոցները պետք է գրանցվեն «ՄՄՀ» իշխանությունների կողմից, ինչը չկատարելը կհանգեցնի նրանց չճանաչմանը և իրավունքներից զրկմանը: 2004թ. հուլիսի 14-ին «ՄՄՀ» իշխանությունները սկսել են քայլեր ձեռնարկել լատինական այբուբենը կիրառող բոլոր դպրոցների փակման ուղղությամբ: Ընդունելիության մասին որոշման ընդունման պահին Մերձդնեստրում մնացել էր մոլդովերեն/ռումիներեն լեզու և լատինական այբուբեն օգտագործող ընդամենը վեց դպրոց:
Կատանը և այլոք (գանգատ թիվ 43370/04)
Դիմումատուները 18 երեխաներ են, ովքեր սովորելիս են եղել Ռիբնիցայի «Էվրիկա» դպրոցում խնդրո առարկա ժամանակահատվածում, և 13 ծնողներ (տե՛ս սույն վճռի հավելվածը): 1997թ.-ից ի վեր «Էվրիկա» դպրոցը օգտագործում էր Գագարին փողոցում տեղակայված շենքը, որը կառուցվել էր Մոլդովայի հանրային միջոցներով: Դպրոցը գրանցված էր Մոլդովայի կրթության նախարարության կողմից և օգտագործում էր լատինական այբուբենը և այդ նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագիրը: 1999թ. մայիսի 21-ի «ՄՄՀ-ի որոշումից» հետո (տե՛ս վերը` կետ 44) «Էվրիկա» դպրոցը հրաժարվել է գրանցվել, քանի որ գրանցումը կպահանջեր օգտագործել կիրիլիցա այբուբեն և «ՄՄՀ» ռեժիմի կողմից մշակված ուսումնական ծրագիրը: 2004թ. փետրվարի 26-ին դպրոցի կողմից օգտագործվող շենքը «ՄՄՀ» իշխանությունների կողմից փոխանցվել է «Ռիբնիցայի կրթության դեպարտամենտին»: 2004թ. հուլիսին, լատինական այբուբեն օգտագործող մի շարք դպրոցների փակումից հետո «Էվրիկա» դպրոցի աշակերտները, ծնողները և ուսուցիչները իրենք են ստանձնում դպրոցի շուրջօրյա պահպանությունը: 2004թ. հուլիսի 29-ին Մերձդնեստրի ոստիկանությունը գրոհել է դպրոցը և վտարել այնտեղ գտնվող կանանց և երեխաներին: Հաջորդ օրերի ընթացքում տեղական ոստիկանությունը և «Ռիբնիցայի կրթության դեպարտամենտի» պաշտոնյաներն այցելել են դպրոցում սովորող աշակերտների ծնողներին` խնդրելով նրանց հանել երեխաների դպրոցից և ուղարկել «ՄՄՀ» ռեժիմի կողմից գրանցված դպրոց: Ծնողներին ամենայն հավանականությամբ հայտնել են, որ այդպես չվարվելու դեպքում նրանց կհեռացնեն աշխատանքից և նույնիսկ կզրկեն ծնողական իրավունքներից: Այդ ճնշումների արդյունքում ծնողներից շատերը հանել են իրենց երեխաներին և տեղափոխել այլ դպրոցներ: 2004թ. սեպտեմբերի 29-ին, Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության միջամտությունից հետո, դպրոցը հնարավոր է եղել գրանցել «Տիրասպոլի գրանցումների պալատում» որպես մասնավոր կրթության օտարերկրյա հաստատություն, սակայն այն չի կարողացել վերսկսել իր գործունեությունը շենքի բացակայության պատճառով: 2004թ. հոկտեմբերի 2-ին «ՄՄՀ» ռեժիմը թույլատրել է վերաբացել դպրոցը մեկ այլ շենքում, որտեղ նախկինում մանկապարտեզ էր գործել: Շենքը վարձակալությամբ էր վերցվել «ՄՄՀ» -ից և Մոլդովայի կառավարությունը պետք է վճարեր դրա վերանորոգման համար: Դպրոցի բազմաթիվ պահանջները Գագարին փողոցում գտնվող շենքը վերադառնալ թույլատրելու մասին, որն ավելի մեծ և համապատասխան է, մերժվել են այն հիմքով, որ այդ շենքն արդեն օգտագործվում է այլ դպրոցի կողմից: Դիմումատուները պնդել են, որ վարձակալված շինությունները չեն համապատասխանում միջնակարգ դպրոցի համար, քանի որ լուսավորությունը, միջանցքները և դասասենյակները հարմարեցված չեն և բացակայում են լաբորատորիաները և սպորտային շինությունները: Դպրոցը կառավարվում է Մոլդովային Կրթության նախարարության կողմից, որը վճարում է ուսուցիչների աշխատավարձերը և տրամադրում ուսումնական նյութերը: Այն օգտագործում է լատինական այբուբեն և մոլդովական ուսումնական ծրագիրը: Դիմումատուները մի շարք դիմումներ և բողոքներ են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործոց նախարարությունը հանդես է եկել ընդհանուր հայտարարությամբ Մերձդնեստրում մոլդովական/ռումինական դպրոցների շուրջ ընդհարումների ծավալման վերաբերյալ: Նշելով, որ խնդրի հիմքում Մոլդովայի և «ՄՄՀ» միջև ընթացող հակամարտությունն է, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը Մոլդովայի և «ՄՄՀ-ի» ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հակամարտության լուծման համար ուժի կիրառումը կորղ է վտանգել անվտանգությունը տարածաշրջանում և կոչ արել նրանց տարբեր տեսակի բանակցություններ օգտագործել խնդրի լուծման համար: Դիմումատուները գանգատվել են նաև իրենց վիճակի վերաբերյալ Մոլդովայի իշխանություններին: Դպրոցը դարձել էր պարբերական վանդալիստական գործողությունների թիրախ, ներառյալ պատուհաններ կոտրելը: Դիմումատուները պնդել են, որ այդ գործողությունները սկսել են 2004թ. Մոլդովայի կառավորությունը պնդել է որ դրանք սկսվել են 2007թ. աշնանը: 2008թ. ապրիլի 10-ին Մոլդովայի Վերաինտեգրման նախարարությունը խնդրել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցչին միջամտել և փորձել վերջ դնել հարձակումներին: Դիմումատուները նույնպես պնդել են, որ երեխաները ահաբեկվում են տեղական ռուսախոս բնակչության կողմից և վախենում են մոլդովերեն խոսել դպրոցից դուրս: 2008թ. հուլիսի 16-ին Մոլդովայի Վերաինտեգրման նախարարությունը աջակցություն է խնդրել Մոլդովայում ԵԱՀԿ-ի առաքելությունից կրթական և շինարարական նյութեր և ուսուցիչների աշխատավարձերի համար գումարներ «ՄՄՀ-ի» «սահմաններով» տեղափոխելու համար: 2002-2003 ուսումնական տարվա ընթացքում դպրոցում սովորում էր 683 աշակերտ: 2008-2009 ուսումնական տարում նրանց թիվը նվազել է 345:
Կալդարեն և այլոք (գանգատ թիվ 8252/05)
Դիմումատուներն են 26 երեխաներ, ովքեր խնդրո առարկա ժամանակահատվածում սովորում էին Տիգինայի, Բենդերի, «Ալեքսանդրու չել Բուն» դպրոցում և 17 ծնողներ (տե՛ս հավելվածը): Դպրոցն օգտագործելիս է եղել Կոսմոդեմյանսկայա փողոցում գտնվող շենքը, որը կառուցվել էր Մոլդովայի հանրային միջոցներով և վարձակալությամբ էր տրվել Մոլդովայի իշխանությունների կողմից: Դպրոցը գրանցված էր Մոլդովայի Կրթության նախարարության կողմից և այդ պատճառով օգտագործում էր լատինական այբուբենը և Մոլդովայի Կրթության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագիրը: 2004թ. հունիսի 4-ին «ՄՄՀ Կրթության նախարարությունը» նախազգուշացրել է դպրոցին որ այն կփակվի, եթե չգրանցի իրենց մոտ և որ կարգապահական միջոցներ կձեռնարկվեն դպրոցի տնօրենի նկատմամբ: 5004թ. հուլիսի 18-ին անջատվել է դպրոցի էլեկտրականության և ջրի մատակարարումը և 2004թ. հուլիսի 19-ին դպրոցի վարչակազմը ծանուցվել է, որ այն այլևս չի կարող օգտագործել Կոսմոդեմյանսկայա փողոցում գտնվող շենքը: Այնուամենայնիվ ուսուցիչները, աշակերտները և ծնողները զբաղեցրել են շենքը և հրաժարվել հեռանալ: Մերձդնեստրի ոստիկանությունը ապարդյուն փորձել է զբաղեցնել շենքը, և արդյունքում հանձնել է շենքը: Նրանք հեռացել են 2004թ. հուլիսի 28-ին: 2004թ, սեպտեմբերի 20-ին և հետագայում միջազգային դիտորդների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ տարբեր բանակցությունների արդյունքում միացվել է դպրոցի ջրի և էլեկտրականության մատակարարումը: «ՄՄՀ» ռեժիմը թույլ է տվել վերաբացել դպրոցը 2004թ. սեպտեմբերին, սակայն «ՄՄՀ» իշխանություններից վարձակալված տարբեր շենքերում: Դպրոցը ներկայումս օգտագործում է քաղաքի տարբեր շրջաններում գտնվող երեք շենք: Հիմնական մասնաշենքը չունի ճաշարան, գիտության կամ սպորտի հարմարություններ և այնտեղ չի կարելի հասնել հանրային տրանսպորտով: Մոլդովայի կառավարությունը դպրոցին ավտոբուս և համակարգիչներ է տրամադրել: Նրանք վճարում են նաև շենքերից մեկի սանիտարահիգիենիկ հարմարությունների վերանորոգման համար: Դիմումատուները մի շարք դիմումներ և բողոքներ են ներկայացրել Ռուսաստանի և Մոլդովայի իշխանություններին: 2002-2003թթ ուսումնական տարվա ընթացքում այնտեղ սովորում էր 1751 աշակերտ և 2008-2009թթ.` 901:
Չերկավսկին և այլոք (գանգատ թիվ 18454/06)
Դիմումատուները 46 երեխաներ են, ովքեր խնդրո առարկա ժամանակահատվածում սովորելիս են եղել Գրիգորիոպոլի «Շտեֆան չել Մարե» դպրոցում և 50 ծնողներ (տե՛ս կից հավելվածը): 1996թ. ծնողների և նրանց երեխաների խնդրանքով, դպրոցը, որը կիրիլիցա այբուբեն էր օգտագործում, մի շարք դիմումներ է ներկայացրել «ՄՄՀ» ռեժիմին` խնդրելով թույլ տալ լատինական այբուբեն օգտագործել: Արդյունքում 1996-2002թթ. Ընթացքում «ՄՄՀ»-ն կազմակերպել էր թշնամական մամլո հաղորդագրությունների արշավ, անվտանգության ուժերի կողմից հետապնդումներ և ահաբեկումներ: Այդ միջոցներն իրենց գագաթնակետին են հասել 2002թ. օգոստոսի 22-ին, երբ Մերձդնեստրի ոստիկանությունը գրոհել է դպրոցը և վտարել ներսում գտնվող ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին: 2002թ. օգոստոսի 28-ին Աշակերտների կոմիտեի նախագահը ձերբակալվել և դատապարտվել է տասնիհինգ օրվա վարչական կալանքի: Այդ դեպքերից հետո 300 աշակերտներ լքել են դպրոցը: Բախվելով «ՄՄՀ» ռեժիմի կողմից շենքը զբաղեցրած լինելու հետ Մոլդովայի կրթության նախարարությունը որոշել է, որ դպրոցը պետք է ժամանակավորապես տեղափոխվի Գրիգորիպոլից քսան կիլոմետր հեռու, Մոլդովայի հսկողության ներքո գտնվող Դորոցկայա գյուղի շենքերից մեկը: Յուրաքանչյուր օր աշակերտները և ուսուցիչները մեկնում էին Մոլդովայի կառավարության կողմից տրամադրված ավտոբուսներով: Նրանք ենթարկվում էին իրերի զննության և փաստաթղթերի ստուգման «ՄՄՀ» պաշտոնյաների կողմից և ենթադրաբար, նաև ահաբեկման, ինչպես օրինակ սուլոցների և բանավոր վիրավորանքների: Դպրոցի ներկայացուցիչները այդ իրավիճակի վերաբերյալ մի շարք դիմումներ և բողոքներ են ներկայացրել ԵԱՀԿ-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը, ինչպես նաև Ռուսաստանի և Մոլդովայի իշխանություններին: Ռուսաստանի իշխանությունները պատասխանել են` կոչ անելով Մոլդովային և «ՄՄՀ»-ին տարբեր բանակցություններ օգտագործել խնդրի լուծման համար: Մոլդովայի իշխանությունները տեղեկացրել են դիմումատուներին, որ իրենք ոչինչ ավելին չեն կարող անել օգնելու համար: 2000-2001թթ դպրոցում սովորում էր 709 աշակերտ, իսկ 2008-2009թթ.` 169:
II. ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
2005թ. սեպտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ՊԱՍԵ) Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողովը զեկույց է հրապարակել «Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործառութավորման մասին»: Մերձդնեստրին վերաբերող հատվածը շարադրված էր հետևյալ կերպ.
«31. Վերջին ամիսների ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, որոնց Վեհաժողովը պետք է ուշադիր և հնարավորինս լավագույն տարբերակով հետևի:
32. Քիշնևում ԳՈՒԱՄ-ի գագաթաժողովի ընթացքում Մոլդովայի և Ուկրաինայի միջև սերտ դիվանագիտական շփումներից հետո ապրիլի 22-ին Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն հանդես է եկել մերձնիստրյան հարցի կարգավորման յոթ կետերից բաղկացած նախաձեռնությամբ
Նոր ծրագրի հիմնական խնդիրը Մերձնիստրի ժողովրդավարացման հաշվին երկարաժամկետ կարգավորմանը հասնելն էր. Դա պետք է ներառեր
- ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և բազմակուսակցական համակարգի զարգացման համար պայմանների ստեղծումը Մերձնիստրում
- Մերձնիստրի Գերագույն խորհրդի ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ ժողովրդավարական պետությունների, ներառյալ Ուկրաինայի, հսկողության ներքո
- խաղաղարար գործողությունների գործող ձևաչափի փոխարինումը զինվորական և քաղաքացիական դիտորդների միջազգային առաքելությամբ` ԵԱՀԿ հովանու ներքո, և շրջանում ուկրաինական զինվորական դիտորդների թվի ավելացումը
- Մերձնիստրի իշխանությունների կողմից միջազգային մշտադիտարկման առաքելության, ներառյալ ուկրաինական փորձագետների, ընդունումը Մերձնիստրի շրջանի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում:
- ԵԱՀԿ կարճաժամկետ առաքելությունը Ուկրաինայում` ուկրաինա-մոլդովական սահմանով անձանց և ապրանքների տեղաշարժի ստուգման համար:
33. Ուկրաինական ծրագրի ամբողջական տարբերակը ներկայացվել էր մայիսի 16-17 Վինիցայում (Ուկրաինա) Մոլդովայի և Մերձնիստրի միջնորդների ներկայացուցիչների հանդիպմանը, այն բանից հետո, երբ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Պետր Պորոշենկոն և Մոլդովայի նախագահի օգնական Մարկ Տկաչուկը մեկ ամսվա ընթացքում զբաղվել էին «մաքոքային դիվանագիտությամբ»:
34. Արձագանքները տարբեր էին, սակայն շրջահայացորեն դրական էին:
35. հունիսի 10-ին Մոլդովայի խորհրդարանն ընդունել է «Մերձնիստրի ընդհարման կարգավորման ուկրաինական նախաձեռնության մասին հռչակագիրը», ինչպես նաև երկու կոչ Մոլդովայի հանրապետության մերձսիստրյան շրջանի ապառազմականացման և ժողովրդավարացման չափորոշիչների ներդրման վերաբերյալ ...
36. Հռչակագիրը ողջունում էր նախագահ Յուշչենկոյի նախաձեռնությունը, հուսալով, որ այն կդառնա «կարևոր գործոն Մոլդովայի կողմից իր տարածքային և քաղաքացիական միասնությանը հասնելու գործում»: Խորհրդարանն այնուամենայնիվ ափսոսում էր, որ ուկրաինական նախաձեռնություն չէր արտացոլում կարգավորման որոշ կարևորագույն սկզբունքներ` առաջին հերթին ռուսական զորքերի դուրսբերումը, ապառազմականացումը, շրջանի ժողովրդավարացման և ուկրաինա-մոլդովական սահմանի Մերձնիստրի հատվածի նկատմամբ թափանցիկ և իրավական հսկողության հաստատման սկզբունքները և պայմանները: Այն կոչ էր միջազգային հանրությանը և Ուկրաինային անում լրացուցիչ ջանքեր գործադրել այդ կապակցությամբ:
37. Խորհրդարանը քննադատել էր նաև մի շարք դրույթներ, որոնք կարող էին «ոտնձգել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ» ինչպես օրինակ Մերձնիստրի մասնակցությունը Մոլդովայի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանը, և այսպես կոչված հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը: Խորհրդարանը պնդել էր որ հակամարտությունը պետք է լուծվի Մոլդովայի Սահմանադրության կառուցակարգի սահմաններում` նոր, ժողովրդավարական կարգով ընտրված Մերձնիստրի ղեկավարության հետ երկխոսության արդյունքում: Այդպիսով մի շարք տարաձայնություններ էին առկա ուկրաինական նախաձեռնության և դրա կենսագործման մոլդովական մոտեցումների միջև:
38. Մերձնիստրի հակամարտության միջնորդները (ԵԱՀԿ, Ռուսատան և Ուկրաինա) նշել են, որ ծրագիրը ապահովում է կարգավորման հասնելու կոնկրետ ազդակ: Իրենց վերջին հանդիպումների ընթացքում նրանք կոչ են արել վերսկսել հակամարտության լուծման ուղղությամբ ուղիղ, շարունակական երկխոսությունը:
Ավելի նրբանկատ էր Ռուսաստանի դիրքորոշումը: Ակնհայտ է, որ իր ռազմական և տնտեսական ճնշման միջոցով և Մերձնիստրի հետ ունեցած ամուր մշակութային և լեզվական կապերի շնորհիվ Ռուսաստանը կցանկանար պահպանել իր ուժեղ ազդեցությունը տարածքում: Մամուլը վերջերս մանրամասներ էր հաղորդել «Մոլդովայի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանի ազդեցության պահպանման գործողությունների ծրագրից», որոնք գաղտնի էին պահվում: Ռուսաստանը դեռ հաստատակամորեն պաշտպանում է այսպես կոչված «Կոզակի հուշագիրը», որով Մոլդովային դաշնային լուծում էր առաջարկվում: Մոլդովան գրեթե ընդունել էր ծրագիրը. Այն մերժել է ստորագրել այն վերջին պահին, ենթադրաբար Արևմուտքի ազդեցության ներքո:
40. Վերջին ամիսների ընթացքում լարվածության որոշ նշաններ են ի հայտ եկել: Օրինակ, փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել` պահանջելով Ռուսաստանի կառավարությունից մի շարք տնտեսական և այլ պատժամիջոցներ կիրառել Մոլդովայի դեմ, բացառությամբ Մերձնիստրի, եթե Մոլդովայի իշխանությունները չփոխեն «Մերձնիստրի տնտեսական շրջափակումը»: Պատժամիջոցները ներառում էին մոլդովական ալկոհոլի և ծխախոտի ներմուծման արգելքը, համաշխարհային շուկայական գներ կիրառել Ռուսաստանից Մոլդովա արտահանվող բնական գազի համար և վիազներ` Ռուսաստան մտնող մոլդովացիների համար:
41. Մոլդովայի խորհրդարանի կողմից ընդունված դիմումները կոչ էին անում Եվրոպայի խորհրդին աջակցել և Մերձնիստրի ժողովրդավարացման հարցում ավելի ակտիվ ներգրավվել գործընթացում: Քիշնև այցելության ընթացքում մեր զրուցակիցները շարունակաբար ընդգծում էին այն նշանակությունը, որը նրանք տալիս են այսպիսի հարցերում մեր կազմակերպության ունեցած փորձին և գիտելիքներին: Մոլդովայի խորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերը պաշտոնապես ներկայացվել են դրա խոսնակի կողմից Մոնիտորինգի հանձնաժողովին «Մոլդովայի մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրության» համար, ինչպես նաև «վերլուծության, դիտողությունների և առաջարկությունների, ինչպես նաև Խորհրդարանական վեհաժողովի մտքերի, որոնք կարող էին նպաստել Մերձնիստրի շրջանի ժողովրդավարացմանը և հակամարտության վերջնական կարգավորմանը»:
42. Առաջին հայացքից, Եվրոպայի խորհուրդը պետք մեծ ուշադրություն դարձնի ծրագրին, որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության բնագավառում առաջատար կազմակերպություն: Կոմիտեն այդ պատճառով հանձնարարել է մեզ այցելել Կիև, Մոսկվա, Բուխարեստ և Բրյուսել նպատակ ունենալով հանդիպել ուկրաինական ծրագրի համպար հիմնական պատասխանատուների ի հետ ևև ծոթանալ դրա մանրամասներին: Այդ տեղեկատվության հիման վրա մենք կոնկրետ առաջարկներ կներկայացնենք ծրագրի իրականացմանը վեհաժողովի արդյունավետ մասնակցության մասին:
43. Մի շարք հարցեր են մնում ուկրաինական ծրագրի կենսագործման և Մոլդովայի խորհրդայնացնի կողմից առաջադրված պայմանների վերաբերյալ: Այնուամենայնիվ, բոլոր ձախողված դիվանագիտական փորձերի համատեքստում այն ունի մեկ վճռական առավելություն: Այն միավորում է դիվանագիտական ջանքերը ժողովրդավարացման կոնկրետ միջոցառումների հետ Մերձնիստրում, ինչպես նաև Մոլդովայում, որը պետք է օրինակ ծառայի: Նախաձեռնությունը ներկայացված էր նաև ճիշտ ժամանակին, քանի որ այն համընկնում էր ողջ տարածաշրջանի ժողովրդավարացման և Եվրոպական ինտեգրման ձգտումների հետ:
44. Ոչ միայն Մոլդովան, որի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն են խախտվել, այլև Եվրոպան ամբողջապես այլևս չի կարող թույլ տալ այդ «սև անցքի» գոյությունն իր տարածքում: Մերձնիստրն ամեն տեսակի անօրինական առևտրի կենտրոն է և առաջին տեղում է զենքի առևտրի և մաքսանենգության բոլոր ձևերի առումով: Քաղաքական կյանքում շարունակում է գերակայել գաղտնի ոստիկանությունը. Հիմնարար իրավունքները և ազատությունները սահմանափակված են:
45. Ամենաբարդ տարրերից մեկը մնում է Մերձնիստրի ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Այդ շրջանը ազատ գործող քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության կարիք ունի: Մարտի 27-ի տեղական ընտրությունները Մերձնիստրում (գյուղական, ավանային, քաղաքային և շրջանային խորհուրդների, ինչպես նաև գյուղական և ավանային խորհուրդների նախագահների ընտրության) ցույց տվեցին, որ դեռ բացակայում է իրական ուժեղ ընդդիմությունը: Այդ ընտրություններն, իմիջիայլոց, որպես թեսթ էին դիտարկվում 2005թ. դեկտեմբերին նշանակված Մերձնիստրի Գերագույն խորհրդի ընտրությունների համար:
46. Այնուամենայնիվ, որոշ հետաքրքիր զարգացումներ են առկա, որոնք մասնավորապես վերաբերում են Գերագույն խորհրդի մի խումբ անդամների` փոխխոսնակ Եվգենի Շևչուկի գլխավորությամբ: Ապրիլի 29-ին այս խումբը նախաձեռնել էր Մերձնիստրի սահմանադրության հավակնոտ փոփոխությունների նախագիծ, որը նպատակ էր հետապնդում բարձրացնել այդ «խորհրդարանի» դերը «նախագահի և գործադիր իշխանության» նկատմամբ` օրինակ «նախագահի» կողմից նշանակված «նախարարներին» և այլ պաշտոնատար անձանց անվստահություն հայտնելու կամ գործադիր իշխանության աշխատանքը և ծախսերը վերահսկելու իրավունք վերապահելով: Որոշ ավելի համեստ փոփոխություններ, ինչպես օրինակ տեղական կառավարման մասին օրենքի նախագիծը սահմանում էին, որ շրջանային և քաղաքային խորհուրդների նախագահները պետք է ընտրվեն գաղտնի քվեարկությամբ, ընդունվել են մայիսի 18-ին` առաջին ընթերցմամբ: Շևչուկը նաև պաշտպանում է շրջանային պաշտոնական «ՏՎ ՄՄՀ»-ն հանրային հեռարձակող ընկերություն դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:
47. Հունիսի 22-ին Գերագույն խորհուրդը առաջարկել էր «նախագահ» Սմիռնովին պաշտոնանկ անել արդարադատության նախարար Վիկտոր Բալալային: Բալալան, ով «նախագահի» ամենամերձավոր դաշնակիցներից էր, վերջերս որոշել էր փոխանցել իր գրանցման գործառույթները «նախարարությունից» կիսաառևտրական «փորձագետների պալատին»:
48. Հուլիսի 22-ին Մոլդովայի խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունել է «Դնեստրի ձախ ափին (Մերձնիստրիայում) գտնվող բնակավայրերի հատուկ իրավական կարգավիճակի հիմունքների մասին» օրենքը: Օրենքը ինքնավար տարածքային միավոր էր սահմանում, որը Մոլդովայի անօտարելի մասն էր և, Մոլդովայի սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված սահմաններում, լուծում էր իր իրավասությանը ենթակա հարցերը: Օրենքը ամրագրում էր, որ Դնեստրի ձախ ափի բնակավայրերը կարող էին միանալ Մերձնեստրիային կամ առանձնանալ դրանից տեղական հանրաքվեի հիման վրա` Մոլդովայի օրենսդրության համաձայն:
Այս զեկույցի լույսի ներքո, ՊԱՍԵ-ն ընդունել է բանաձև, որում այն inter alia, նշվում էր.
«10. Վեհաժողովը ողջունում է բանակցությունների վերսկսումը, որը հաջորդել է Մերձնեստրի հակամարտությունը ժողովրդավարացման հիման վրա լուծելու Ուկրաինայի լավատեսական նախաձեռնությանը: Այն հույս է հայտնում, որ առկա հինգ հոգանոց ձևաչափը, որը ներառում է Մոլդովան, Մերձնիստրի շրջանը, Ռուսաստանը, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն կընդլայնվի ներառելով նաև Եվրոպայի խորհուրդը: Այն ընդգծում է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանի, զինապահեստների և ռազմամթերքի արտադրության գործարանների արդյունավետ վերահսկողության անհրաժեշտությունը: Հաշվի առնելով նրանց կուտակած փորձը, Վեհաժողովը ցանկանում է, որպեսզի իր զեկուցողները ևս մասնակցեն այդ բոլոր զարգացումներին:
11. Մերձնիստրի հակամարտության ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի Մոլդովայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անխախտելի սկզբունքի լիակատար հարգանքի վրա: Իրավունքի գերակայության համաձայն, ցանկացած լուծում պետք է համապատասխանի ազգային կամահայտնությանը` արտահայտված միջազգայնորեն ճանաչված իշխանությունների կողմից անցկացված լիովին ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Բ. Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)
2004թ. տարեկան զեկույցում ԵԱՀԿ-ն հետևյալ կերպ է հիշատակել Մերձդնեստրի իրադարձությունները.
«... ամենից քայքայիչ զարգացումն, այնուամենայնիվ, Մերձդնեստրի որոշումն էր հուլիսի կեսերին փակել Մերձդնեստրի տարածքում լատիներեն այբուբենով ուսուցանող մոլդովական դպրոցները: Ի պատասխան Մոլդովան կասեցրել էր իր մասնակցությունը հնգակողմ քաղաքական կարգավորման բանակցություններին:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջնորդների հետ միասին Առաքելությունը արտակարգ ջանքեր է գործադրել հուլիսի կեսերից մինչև խոր աշուն դպրոցական ճգնաժամը թուլացնելու և լուծում գտնելու և կիրառելու ուղղությամբ: Առաքելությունը նաև փորձել է թուլացնել լարվածությունը կողմերի միջև տեղաշարժի ազատության, գյուղատնտեսական հողերի և երկաթուղու հետ կապված:»
2004թ. ԵԱՀԿ-ն նկատել է նաև, որ.
«2004թ. մոտ 1,000 տոննա ռազմամթերքով բեռնված միայն մեկ գնացք է տեղափոխվել Մերձդնեստրում Ռուսաստանի ուժերի օպերատիվ խմբի պահեստներից: Դեռ ենթակա էր տեղափոխման մոտ 21,000 տոննա ռազմամթերք և ավելի քան 40,000 հետևակի զենք և թեթև զինատեսակներ և մոտ տաս շարժակազմ տարբեր ռազմական սպառազինություն: Առաքելությունը շարունակում էր համակարգել այդ գործողությունների համար տեխնիկական և ֆինանսական աջակցությունը Ռուսաստանի Դաշնությանը:» 2005թ. տարեկան զեկույցում նշվում էր.
«Առաքելությունն իր ջանքերը կենտրոնացրել էր 2004թ. ամռանը կասեցված քաղաքական կարգավորման բանակցությունների վերսկսման ուղղությամբ: Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԵԱՀԿ միջնորդները խորհրդակցություններ են անցկացրել Քիշնևի և Տիրասպոլի ներկայացուցիչների հետ հունվարին, մայիսին և սեպտեմբերին: Մայիսյան հանդիպման ժամանակ Ուկրաինան ներկայացրել է նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կարգավորման ծրագիրը` «Ժողովրդավարության միջոցով դեպի կարգավորում»: Այդ նախաձեռնությունը նախատեսում է մերձդնեստրյան շրջանի ժողովրդավարացումը շրջանային օրենսդիր մարմնի միջազգայնորեն իրականացված ընտրությունների շնորհիվ, ինչպես նաև ապառազմականացման, թափանցիկության և վստահության բարձրացմանն աջակցության միջոցներ:
Հուլիսին Մոլդովայի խորհրդարանը, հղում կատարելով ուկրաինական ծրագրին, ընդունեց օրենք «Մերձդնեստրի հատուկ իրավական կարգավիճակի հիմնական սկզբունքների մասին»: Սեպտեմբերին Օդեսսայում, Քիշնևում և Տիրասպոլում ընթացող խորհրդակցությունների ընթացքում համաձայնեց հրավիրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին բանակցություններում դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար: Պաշտոնական բանակցությունները վերսկսվեցին ընդլայնված կազմով հոկտեմբերին` 15-ամսյա դադարից հետո, և շարունակվեցին դեկտեմբերին` Լյուբլյանայում ԵԱՀԿ նախարարների հանդիպումից հետո: Դեկտեմբերի 15-ին Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Վիկտոր Յանուկովիչը և Վլադիմիր Պուտինը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով ողջունում էին մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսումը:
Սեպտեմբերին նախագահներ Վորոնինը և Յուշչենկոն միասին խնդրել են ԵԱՀԿ գործող նախագահին դիտարկել Մերձդնեստրում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ժողովրդավարական պայմանների և անհրաժեշտ միջոցառումների վերլուծության նպատակով միջազգային գնահատող առաքելություն (ՄԳԱ) ուղարկելու հարցը: Զուգահեռաբար ԵԱՀԿ առաքելությունը իրականացրել է մերձդնեստրյան շրջանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման տեխնիկական խորհրդակցություններ և վերլուծություն, ինչպես որ նախատեսվում էր Յուշչենկոյի ծրագրով: Բանակցությունների հոկտեմբերյան փուլի ընթացքում ԵԱՀԿ նախագահությանը խնդրել են շարունակել Մերձդնեստրի շրջանում ՄԳԱ կազմակերպման հնարավորության հարցի շուրջ խորհրդակցությունները:
Ռուսաստանի դաշնության և Ուկրաինայի ռազմական փորձագետների հետ համատեղ ԵԱՀԿ Առաքելությունն ավարտել է երեք միջնորդների կողմից հուլիսին առաջարկված վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների փաթեթի մշակումը: Առաքելությունը հետագայում խորհրդակցություններ է սկսել Քիշնևի և Տիրասպոլլի ներկայացուցիչների հետ: Բանակցությունների հոկտեմբերյան փուլը ողջունում էր այդ փաթեթով նախատեսված ռազմական տվյալների փոխադարձ տրամադրման շնորհիվ թափանցիկության ավելացման հնարավոր առաջընթացը»
Ռուսական զորքի դուրս բերման հարցի վերաբերյալ ԵԱՀԿ-ն նկատել էր.
«2005թ. ընթացքում ռուսական ռազմամթերքի և տեխնիկայի դուրսբերում Մերձդնեստրի շրջանից չի արձանագրվել: Դուրսբերման ենթակա է մոտ 20,000 տոննա ռազմամթերք: Ռուսական զորքերի Օպերատիվ Խմբի հրամանատարությունը մայիսին հայտնել է, որ մերձդնեստրյան շրջանում պահվող 40,000 միավոր հետևակի և թեթև զինատեսակներ ոչնչացվել են: ԵԱՀԿ-ն հնարավորություն չի ունեցել ստուգել այդ պնդումը»
2006թ. ԵԱՀԿ-ն հայտնել է հետևյալը.
«Սեպտեմբերի 17-ին «անկախության հանրաքվեն» և դեկտեմբերի 10-ի «նախագահական» ընտրությունները Մերձդնեստրում, որոնցից ոչ մեկը չի ճանաչվել և չի դիտարկվել ԵԱՀԿ կողմից, ձևավորել են այս աշխատանքի քաղաքական միջավայրը ...
Կարգավորման բանակցությունների խթանման նպատակով ԵԱՀԿ առաքելությունը 2006թ. սկզբում նախապատրաստել է փաստաթղթերի նախագծեր, որոնք առաջարկում էին կենտրոնական և շրջանային իշխանությունների իրավասությունների հնարավոր տարանջատումը, Մերձդնեստրում ռազմաարդյունաբերական գործարանների մոնիտորինգի մեխանիզմ, ռազմական տեղեկատվության փոխանակման ծրագիր, գնահատող առաքելություն` Մերձդնեստրում ժողովրդավարական ընտրությունների պայմանների և խորհրդատվությունների մշակման համար: Այնուամենայնիվ, մարտին նոր մաքսային կանոնների ներդրումից հետո, որով կարգավորվում էր Մերձդնեստրից ապրանքների արտահանումը, մերձդնեստրյան կողմը հրաժարվեց շարունակել բանակցությունները և այդ թվում այդ առաջարկությունների կապակցությամբ որևէ առաջընթաց արձանագրել չհաջողվեց: Փակուղուց ելք գտնելու նպատակով ապրիլին, մայիսին և նոյեմբերին ձեռք առնված փորձերը միջնորդների (ԵԱՀԿ, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա) և դիտորդների (ԱՄ և ԱՄՆ) միջև և կողմերից յուրաքանչյուրի հետ առանձին խորհրդակցությունների հիման վրա որևէ արդյունք չտվեցին . ...
Նոյեմբերի 13-ին ԵԱՀԿ պատվիրակությունների 30 ղեկավարներից կազմված խումբը ԵԱՀԿ առաքելության անդամների հետ թույլտվություն ստացավ առաջին անգամ 2004թ. մարտից ի վեր մուտք գործել Ռուսաստանի Դաշնության ռազմամթերքի պահեստը Կոլբասնայում` Մերձդնեստրի հյուսիսային հատվածում` Մոլդովայի և Ուկրաինայի սահմանի մոտ: Սակայն 2006թ. ռուսական ռազմամթերքի և սպառազինության դուրսբերում Մերձդնեստրից չի արձանագրվել և մոտ 21,000 տոննա ռազմամթերք է մնացել այդ շրջանի պահեստներում ...»
2007թ. տարեկան զեկույցում նշվում էր.
«Մերձդնեստրի կարգավորման գործընթացի միջնորդները` Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն և դիտորդները` Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները չորս հանդիպում են ունեցել: Միջնորդները և դիտորդները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Մոլդովայի և Մերձդնեստրի հետ մեկ անգամ` հոկտեմբերին: Բոլոր հանդիպումների առանցքում եղել է կարգավորման պաշտոնական բանակցությունների վերսկսման ուղիներ գտնելու հարցը, որոնք սակայն արդյունքում ապարդյուն են անցել: ...
Առաքելությունն ականատես է եղել, որ ռուսական ռազմամթերքի կամ սպառազինության դուրսբերում տեղի չի ունեցել 2007թ. ընթացքում: Կամավոր մուծումների ֆոնդում բավարար միջոցներ են մնացել դրանց դուրս բերման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:»
2008թ. ԵԱՀԿ-ն նկատել է.
«Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը և Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիռնովը հանդիպել են ապրիլին` յոթ տարիների ընթացքում առաջին անգամ և դրան հաջորդել է մեկ այլ հանդիպում դեկտեմբերի 24-ին: ԵԱՀԿ, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի կողմից միջնորդները, ինչպես նաև Եվրոպական Միությունից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից դիտորդները, հանդիպել են հինգ անգամ: Տեղի է ունեցել կողմերի հինգ ոչ պաշտոնական հանդիպում միջնորդների և դիտորդների հետ: Չնայած այդ հանդիպումներին և Առաքելության` մաքոքային դիվանագիտության լրացուցիչ ջանքերին «5+2» ձևաչափով պաշտոնական բանակցություններն այդպես էլ չեն վերսկսվել ...
Ռուսական ռազմամթերքի կամ սպառազինության դուրսբերում տեղի չի ունեցել 2008թ. ընթացքում: Կամավոր մուծումների ֆոնդում բավարար միջոցներ են մնացել դրանց դուրս բերման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:»
Գ. Միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ
2004թ. հունիսի 17-ի զեկույցում` «Մոլդովա. Տարածաշրջանային լարվածություն Մերձդնեստրի կապակցությամբ» (Եվրոպական զեկույց թիվ 157), Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) գտել է հետևյալը (հատված տեղեկանքից).
«Ռուսաստանի աջակցությունը ինքնահռչակ և չճանաչված Դնեստրյան Մոլդովական Հանրապետությանը (ԴՄՀ) խոչընդոտել է հակամարտության կարգավորմանը և խանգարել Մոլդովայի առաջընթացին Եվրոպայի քաղաքական և տնտեսական կառուցվածքներում ավելի լայն ներգրավմանը:
Մերձդնեստրյան հակամարտությունը լուծելու վերջին և հիմնականում միակողմ փորձերով Ռուսաստանը գրեթե սառը պատերազմյան մոտեցումներ է ցուցաբերում: Չնայած հանգստացնող հայտարարություններին, որոնք արվում են Ռուսաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների կապակցությամբ, և ռուս ամերիկյան համագործակցությունը նախկին խորհրդային միության նորանկախ պետությունների սահմաններում հակամարտությունների լուծման և խաղաղության պահպանման ուղղությամբ, հին սովորությունները, ըստ երևույթին, դժվար են մոռացվում: Ռուսաստանը հրաժարվում է տեսնել, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն կամ ԵԱՀԿ-ն ակտիվ դերակատարություն ունեն հակամարտության կարգավորման գործում քանի որ Մոլդովան Մոսկվայում շատերի կողմից դեռ դիտարկվում է, որպես բացառապես ռուսական աշխարհաքաղաքական շահերի ոլորտ:
Ռուսաստանի համար դժվարություն չի ներկայացրել օգտագործել Մոլդովայի քաղաքական և տնտեսական անկայունությունը սեփական շահերից ելնելով: Չնայած այն հանգամանքին, որ կոնկրետ վերջնական ժամկետներ են ընդունվել զորքերի դուրս բերման համար, Ռուսաստանը բազմիցս հրաժարվել է կատարել իր պարտավորությունները: Այն փորձել է երաշխավորել քաղաքական կարգավորման միջոցով անհավասար սահմանադրական փոփոխությունների միջոցով ռուսական ազդեցությունը մոլդովական քաղաքականության վրա և երկարաձգել ռուսական ռազմական ներկայությունը խաղաղարար ուժերի դիմակի տակ: Ռուասաստանը դեռևս չի ցանկացել օգտվել ԴՄՀ-ի ղեկավարության վրա ունեցած իր ազդեցությունից հակամարտության լուծման առաջխաղացման ապահովման համար` հաշվի առնելով բոլոր կողմերի օրինական շահերը:
Ուկրաինական և Մոլդովական գործարար շրջանակները հմտորեն օգատգործում են ԴՄՀ ստվերային տնտեսությունը սեփական նպատակների համար պարբերաբար դիմելով վերաարտահանման և այլ ապօրինի գործողությունների: Նրանցից ոմանք օգտագործել են քաղաքական ազդեցությունը որպեսզի կանխեն, կասեցնեն կամ բարդացնեն այն որոշումները, որոնք կարող էին ազդել ԴՄՀ-ի իշխանությունների վրա փոխզիջում փնտրելիս: Այդպիսի որոշումները ներառում են ապօրինի վերաարտահանման բիզնեսին համար բարենպաստ հարկային և մաքսային կարգավորումների վերացումը, սահմանային և մաքսային հսկողության ուժեղացումը, ներքին «սահմաններին» մաքսային և հարկային տուրքերի հավաքումը:
Ռուսաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տնտեսական էլիտաների աջակցությամբ, ԴՄՀ ղեկավարությունն ավելի ինքնավստահ է դարձել: Հասկանալով, որ միջազգային ճանաչումը նվազ հավանական է, այն իր ջանքերը կենտրոնացրել է Մոլդովայի հետ ազատ համադաշնության եղանակով de facto անկախության պահպանման ուղղությամբ: Ցավոք ԴՄՀ առաջնորդները, օգտվելով Մոլդովայի և ԴՄՀ-ի հարկային և մաքսային համակարգերի հակասություններից, շարունակում են նշանակալի եկամուտ ստանալ օրինական և ապօրինի գործարարական գործառնություններից, ներառյալ վերաարտահանումը, մաքսանենգությունը և արտադրությունը:
ԴՄՀ-ն ինքնուրույն խաղացող է դարձել իր սեփական շահերով և ռազմավարությամբ, որը սահմանափակ հնարավորություններ ունի անկախ քաղաքական տեղաշարժերի համար, սակայն մեծ տնտեսական և այլ կապերի ցանց Ռուսատանի, Մոլդովայի և Ուկրաինայի սահմաններում: ԴՄՀ-ն շարունակում է միևնույն ժամանակ ուժեղ կախվածություն ունենալ ռուսական քաղաքական և տնտեսական աջակցությունից և չի սիրում հայտնվել այնպիսի իրավիճակում, որի դեպքում ստիպված կլինի հակադրվել ռուսական քաղաքականությանը: Ռուսաստանի և ԴՄՀ-ի շահերը հաճախ բախվում են, սակայն որոշ դեպքերում ԴՄՀ-ի առաջնորդները կարողացել են մշակել և իրականացնել ռուսական ճնշումների կանխարգելման ռազմավարությունները: Այդ նպատակով հետաձգվել են բանակցությունները, բարդացվել են ռուսական նախաձեռնությունները, ռուսական քաղաքականությունը խարխլվել է բանակցությունների ընթացքում միջնորդների միջև հակասությունները և արտաքին աջակցության այլընտրանքային աղբյուրներն օգտագործելով:
2003թ. հոկտեմբերի – նոյեմբերին հակամարտության կարգավորումը Կոզակի հուշագրի համաձայն իրականացնելու Ռուասաստանի վերջին փորձը ցույց տվեց, որ նրա ազդեցությունը, չնայած և շատ նշանակալի է, սակայն ունի իր սահմանները: Ռուսաստանն անկարող է առաջ շարժել կարգավորման գործընթացը առանց Մոլդովայի և միջազգային հանրության աջակցությամբ, հատկապես այնպիսի առանցքային խաղացողների, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն: Համակողմանի քաղաքական կարգավորումը պահանջում է այնպիսի մոտեցում, որի դեպքում Ռուսաստանի և այլ միջազգային գործող անձանց մոտեցումները կբախվեին և մոլդովայի կառավարության և ԴՄՀ-ի շահերի արդարացի հաշվառմամբ:
Չնայած ընկալմանը, որ Ռուսաստանին պետք չէ հակադրվել, Եվրոպական ինտեգրման գրավիտացիոն ձգողականությունը բավականին ուժեղ է զգացվում Մոլդովայում: Վերջերս նույնիսկ դրա կոմունիստական ղեկավարությունն է ընդգծել այդ նպատակին հասնելու համար ավելին անելու անհրաժեշտությունը: Վերջին տասնամյակի ընթացքում Մոլդովան հազվադեպ է հայտնվել Արևմուտքի սևեռուն ուշադրության կենտրոնում: Սակայն նաև այն ԵՄ-ի և ԱՄՆ-ի ավելի ուժեղ աջակցության կարիք ունի, նույնիսկ եթե դա թույլ կտա ընդամենը դիմադրություն ցույց տալ ռուսական քաղաքական և նյութական օժանդակությանը ԴՄՀ-ին և դադարեցնել Մերձդնեստրի իշխանությունների կողմից բանակցությունների գործընթացի խոչընդոտումը: Միջազգային քաղաքականության գործող անձինք պետք է օգնեն նաև Մոլդովային պաշտպանել իր սեփական սահմանները ապօրինի տնտեսական գործառնություններից, որոնք թույլ են տալիս ջրի երեսին մնալ Մերձդնեստրին, ինչպես նաև շոշափում են Եվրոպական հարևանների շահերը:
Հակամարտությունը կարող է լուծվել պայմանով, որ միջազգային հանրությունը կօգտագործի Ռուսաստանի վրա ունեցած ազդեցությունը, երկկողմ կարգով և ԵԱՀԿ սահմաններում: Միայն այդ դեպքում և սեփական տարածքում քաղաքական, տնտեսական և վարչական բարեփոխումների նշանակալիորեն ավելի որոշակի պարտավորություններով Մոլդովան ի վիճակի կլինի իրականացնել իր Եվրոպական ձգտումները: Համաձայնեցված ռազմավարության իրականացումը Մոլդովայի, Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ «ԵՄ ընդլայնման» քաղաքականության շրջանակներում առաջին վճռական քայլը կհանդիսանար:»
2006թ. օգոստոսի 17-ի զեկույցում` «Մոլդովայի անորոշ ապագան» (Եվրոպական զեկույց թիվ 175), ՄՃԽ-ն նկատել է (քաղվածք հիմնական դրույթներից)
«2007թ. Ռումինիայի ակնկալվող անդամակցության դեպքում Եվրոպական Միությանը ընդհանուր սահման է ունենալու Մոլդովայի հետ ` թույլ պետության, որը բաժանված է հակամարտության արդյունքում, վարակված է կոռուպցիայով և կազմակերպված հանցավորությամբ: Մոլդովայի ղեկավարությունը հայտնել է ԵՄ-ին միանալու իր ցանկության մասին, սակայն դրա հավատարմությունը Եվրոպական արժեքներին կասկածելի է, և ջանքերը, որոնք ուղղված են Մոլդովայի և առանձնացած Մերձդնեստրի շրջանի միջև վեճի հաղթահարմանը թույլ չեն տվել ելք գտնել անելանելի դրությունից, որը պահպանվում է 15 տարիների ընթացքում: Երիտասարդությունը թերահավատ է պետության ապագայի նկատմամբ և սպառնալի տեմպերով հեռանում է երկրից: Եթե Մոլդովան հավակնում է դառնալ ԵՄ կայուն մաս, ապա այն պետք է շատ ավելի ակտիվ մասնակցի միջազգային համագործակցությանը ոչ միայն հակամարտության կարգավորման նպատակով, այլև ներքին բարեփոխումների իրականացման, որպեսզի մեծացնի երկրի գրավչությունը սեփական քաղաքացիների համար:
ԵՄ-ի և Ուկրաինայի երկու վերջին նախաձեռնությունները հույս են արթնացրել, որ հակամարտության մեջ ներգրավված ուժերի հարաբերակցությունը նշանակալիորեն փոխվել է: 2005թ. վերջին իր աշխատանքները սկսած Մոլդովայի և Ուկրաինայի սահմանային աջակցության ԵՄ Առաքելությունը (ՄՈՒՍԱԱ) օգնել է սանձահարել Մոլդովայի և Ուկրաինայի սահմանների մերձդնեստրյան հատվածում մաքսանենգությունը` Մերձդնեստրի մայրաքաղաքի` Տիրասպոլի իշխանությունների եկամտի հիմնական աղբյուրը: Միևնույն ժամանակ Կիևի կողմից մաքսային ռեժիմի խստացումը, որն իրականցվում էր Մոլդովայի կողմից Մերձդներստրից արտահանումը կարգավորելուն օժանդակելու նպատակով, նվազեցրել է անջատված շրջանի` առանց Մոլդովայի հսկողության ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունները և ուժեղ հոգեբանական հարված հասցրել նրան:
Սակայն լավատեսությունը, որ այս միջոցները արդյունքում կդրդեն Մերձդնեստրին դիվանագիտական զիջումների գնալ, ըստ երևույթին կեղծ կլինի: Չնայած ՄՈւՍԱԱ առաքելությունը և նշանակալի հաջողությունների է հասել, հատկապես հաշվի առնելով դրա փոքր չափերը և բյուջեն, մաքսանենգությունը շարունակում է լայնատարած երևույթ հանդիսանալ: Ուկրաինայի կողմից մաքսային ռեժիմի խստացումը վճռական ազդեցություն չունեցավ Մերձդնեստրի գործարարության վիճակի վրա, որն ինչպես և անցյալում շարունակում է նաև օրինական շահութաբեր առևտուրը: Բացի այդ, երկրի ներսում քաղաքական իրադրության անորոշությունը հարցեր է ծնում այն մասին, թե կշարունակի արդյոք Կիևը ապահովել նոր պահանջների պահպանումը:
Ռուսաստանն ավելացրել է իր աջակցությունը Մերձդնեստրին, նրան տնտեսական օգնություն տրամադրելով և Մոլդովայի նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառելով, ներառյալ արգելք սահմանելով գինու արտահանման նկատմամբ, որը երկրի եկամտային հիմնական աղբյուրներից մեկն է: Մոսկվան հրաժարվում է դուրս բերել դեռ խորհրդային ժամանակներից Մերձդնեստրում տեղակայված զորքերը, որոնց ներկայությունը թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն: Ռուսաստանի աջակցությամբ Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիռնովը փոխզիջման գնալու նվազ շարժառիթներ ունի, հաշվի առնելով նաև նրա` անկախության ձգտումը: Միջազգային միջնորդությամբ երկու կողմերի բանակցությունները ապարդյուն են, չնայած դրանցում դիտորդների կարգավիճակով 2005թ.-ից սկսած ԵՄ և ԱՄՆ մասնակցությանը: Չնայած հնարավոր է եղել հասնել որոշակի ընբռնման Մերձդնեստրի ինքնավարության աստիճանի մասին, որն անհրաժեշտ է կարգավորման ապահովման համար, Մոլդովան կոշտացրել է իր դիրքորոշումը, որը դարձել է նույնքան անդրդվելի, որքան Մերձդնեստրինը:»
«Ազատությունն աշխարհում 2009» վերնագրով զեկույցում «Ֆրիդոմ Հաուսը», inter alia, նշել էր.
«Մոլդովան մերժել է Ռուսաստանի կողմից առաջարկված դաշնության ծրագիրը 2003թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ այն առաջացրեց հասարակության դժգոհությունը: Բազմակողմ բանակցությունների վերջին փուլն անհաջողությամբ պսակվեց 2006թ. սկզբում, իսկ մերձսիստրական հանրաքվեն 2006թ. աշնանը գերակշիռ մեծամասնությամբ կողմ արտահայտվեց անկախությանը` հետագայում Ռուասաստանի միանալու նպատակով, չնայած քվեարկության լեգիտիմությունը ճանաչման չէր արժանացել Մոլդովայի կամ միջազգային հանրության կողմից:
5+2 ձևաչափի բանակցությունների բացակայության պարագայում Վորոնինը երկկողմ բանակցություններ էր վարում Ռուսաստանի հետ և մի շարք քայլեր էր ձեռնարկել Մոլդովայի արտաքին քաղաքականությունը կրեմլի քաղաքականությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: 2008թ. մեծ մասի ընթացքում նա կոչ էր անում Ռուսաստանի ընդունել Մերձսիստրին Մոլդովայի կազմում նշանակալի ինքնավարության տրամադրման, մոլդովական խորհրդարանում դրա կայուն և ունիտար մասնակցության և Ռումինիայի հետ վերջինիս միավորման դեպքում Մոլդովայի կազմից դուրս գալու իրավունքների վերաբերյալ առաջարկությունները: Ռուսաստանի գույքային իրավունքները պետք է պահպանվեին, իսկ ռուսական զորքերը պետք է փոխարինվեին քաղաքացիական դիտորդներով: Վորոնինը պնդում էի Ռուսաստանի հետ անջատ «խորհրդակցություններ» անհրաժեշտությունը` պնդելով, որ յուրաքանչյուր որոշում կարող է ամրապնդվել 5+2 ձևաչափով:
Մերձսիստրի հարցն ավելի հրատապ դարձավ 2008թ. օգոստոսին, Ռուսաստանի` Վրաստանի հետ ունեցած կարճաժամկետ ընդհարման և Ռուսաստանի կողմից Վրաստանից անջատված երկու շրջանների անկախության ճանաչումից հետո: Ռուսաստանի պաշտոնատար անձինք պնդում էին, որ չեն ծրագրում ՄՄՀ-ի անկախության ճանաչումը, սակայն նախազգուշացնում էին Մոլդովային Վրաստանի պես հակադիր դիրք չզբաղեցնելու մասին: Մոլդովայի իշխանություններն իրենց հերթին մերժում էին բոլոր համանմանությունները և հաստատում իրենց հավատարմությունը խաղաղ բանակցություններին: Որոշ փորձագետներ մտահոգություն էին հայտնել, որ Ռուսաստանը կարող է կոշտ դիրքորոշում որդեգրել Մոլդովայի նկատմամբ երկկողմ բանակցություններում, ապա ճանաչել ՄՄՀ-ն` իր ծրագրերից շեղվելու դեպքում:
Մերձսիստրի նախագահ Իգոր Սմիռնովի և Վորոնինի հարաբերությունները լարված են մնացել ողջ տարվա ընթացքում, քանի որ մոլդովական առաջնորդն արդյունավետ բանակցություններ էր վարում, շրջանցելով Սմիռնովին, և ակնհայտ դժգոհություն էր արտահայտում ՄՄՀ ղեկավարության վերաբերյալ: Երկու ղեկավարները 2001թ. ի վեր առաջին անգամ հանդիպել են ապրիլին, իսկ դրանից հետո ` դեկտեմբերին: Ապրիլյան հանդիպումից կարճ ժամանակ անց Ռումինիայի նախագահն անուղղակիորեն շոշափել է բաժանման հեռանկարը, որի համաձայն Ուկրաինան կկլանի Մերձսիստրը, իսկ Ռումինիան իրեն կմիացնի Մոլդովան, ինչը Վորոնինին առիթ տվեց մեղադրելու նրան բանակցությունների սաբոտաժի մեջ: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը առանձին հանդիպումներ է ունեցել Վորոնինի և Սմիրնովի հետ ...
Քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները
Մերձսիստրի բնակիչները չեն կարող ընտրել իրենց առաջնորդներին ժողովրդավարական եղանակով և նրանք չեն կարող ազատորեն մասնակցել Մոլդովայի ընտրություններին ...
Կոռուպցիան և կազմակերպված հանցավորությունը լուրջ խնդիր են Մերձսիստրում ..
Լրատվական միջավայրը սահմանափակված է ...
Կրոնական ազատությունը սահմանափակված է ...
Չնայած մի քանի հազար աշակերտներ սովորում են մոլդովերեն լատինական այբուբենով, այդպիսի պրակտիկան սահմանափակ է: Մոլդովերենը և լատինական այբուբենն ընկալվում են Մոլդովայի միասնության աջակցություն, այն դեպքում երբ ռուսերենը և կիրիլիցա այբուբենը փոխկապված են դիտվում անջատողական նպատակների հետ: Ծնողները, ովքեր իրենց երեխաներին ուղարկում են լատիներեն օգտագործող դպրոցները և այդ դպրոցները շարունակական հետապնդումների են ենթարկվում անվտանգության ուժերի կողմից:
Իշխանությունները խստորեն սահմանափակում են միությունների իրավունքը և հազվադեպ են թույլտվություններ տրամադրում հանրային բողոքների համար ...
Դատական իշխանությունը ստորադաս է գործադիր իշխանության նկատմամբ և սովորաբար իրականացնում է իշխանությունների կամքը ...
Իշխանությունները խտրական վերաբերմունք են ցուցաբերում էթնիկ մոլդովացիների նկատմամբ, ովքեր կազմում են բնակչության մոտ 40 տոկոսը: Համարվում է, որ էթնիկ ռուսները և ուկրաինացիները միասին կազմում են փոքրամասնություն քանի որ շրջանի բնակչության մոտ մեկ երրորդը առկա տեղեկությունների համաձայն ռուսական անձնագրեր ունի:»
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Միջազգային իրավական փաստաթղթերը անօրինական գործողությունների համար պետության պատասխանատվության մասին
Միջազգային իրավունքի հանձնաժողովի հոդվածների նախագիծը Միջազգային հակաօրինական գործողությունների համար պետությունների պատասխանատվության մասին
Միջազգային իրավունքի հանձնաժողովը (ՄԻՀ) իր հոդվածների նախագիծն է ընդունել Միջազգային հակաօրինական գործողությունների համար պետությունների պատասխանատվության մասին («հոդվածների նախագիծ») 2001թ. օգոստոսին: Հոդվածների նախագծի 2-րդ գլխի 6-րդ և 8-րդ հոդվածները սահմանում են.
«Հոդված 6. Պետության կողմից մեկ այլ պետության տնօրինությանը հանձնված մարմինների վարքագիծը
Պետության կողմից մեկ այլ պետության տնօրինությանը հանձնված մարմնի վարքագիծը պետք է համարվի առաջին պետության գործողություն միջազգային իրավունքի համաձայն, եթե այդ մարմինը գործում է ի կատարումն այն պետության կառավարման իշխանության տարրերի, որի տնօրինությանը այն հանձնվել է :
Հոդված 8. Պետության կողմից ուղղորդվող կամ վերահսկվող վարքագիծ
Քնձի կամ մի խում անձանց վարքագիծը համարվում է պետության գործողություն միջազգային իրավունքի համաձայն, եթե անձը կամ անձանց խումբը վարքագիծը դրսևորելիս փաստացի գործում է այդ Պետության հրահանգների, ուղղորդման կամ վերահսկողության ներքո:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանի (ՄԴ) նախադեպային իրավունքը
Իր խորհրդատվական եզրակացությունում «Անվտանգության խորհրդի թիվ 176 (1970) բանաձևին հակառակ Պետությունների համար Հարավային Աֆրիկայի` Նամիբիայում շարունակական ներկայության իրավական հետևանքները» ՄԴ հակաօրինական իրադրությանը վերջ դնելու միջազգային իրավունքով սահմանված պարտավորության վերաբերյալ վճռել է.
«117. Հանգելով այդ եզրակացություններին Դատարանը քննության է առնելու այն իրավական հետևանքները, որոնք ծագում են պետությունների համար կապված Հարավային Աֆրիկայի Նամիբիայում երկարատև ներկայության հետ` հակառակ Անվտանգության խորհրդի թիվ 276 (1970) բանաձևի: ՄԱԿ-ի իրավասու մարմնի կողմից ընդունված պարտադիր որոշումը իրավիճակի հակաօրինականության մասին, չի կարող անհետևանք մնալ: Եթե Դատարանը բախվում է այդպիսի իրավիճակի այն իրականացրած չէր լինի իր դատական գործառույթները, եթե չճանաչեր, որ առկա է այդ իրավիճակին վերջ դնելու պարտավորություն, հատկապես ՄԱԿ-ի անդամների համար: Ինչպես նշել է սույն Դատարանը, հղում կատարելով միջազգային իրավունքի գերակայությանը հակասող իրավիճակի ճանաչման մասին իր որոշումներից մեկին, «Այս որոշումը հանգեցնում է իրավական հետևանքի, այն է` հակաօրինական իրավիճակի դադարեցմանը» (ՄԴ Զեկույցներ 1951, կետ 82):
118. Հարավային Աֆրիկան, պատասխանատվություն կրելով Դատարանի կողմից հակաօրինական համարված իրավիճակի առաջացման և պահպանման համար, պարտավորություն է կարում հեռացնել իր վարչակազմը Նամիբիայի տարածքից: Պահպանելով առկա հակաօրինական իրադրությունը և զբաղեցնելով տարածքն առանց տիտղոսի (իրավունքի) Հարավային Աֆրիկան իր նկատմամբ առաջացնում է միջազգային պարտավորության տևող խախտումից բխող միջազգային պատասխանատվություն: Այն շարունակում է նաև պատասխանատվություն կրել իր միջազգային պարտավորությունների կամ Նամիբիայի ժողովրդի իրավունքների ցանկացած խախտման համար: Այն փաստը, որ Հարավային Աֆրիկան կորցրել է տարածքի կառավարման իրավունքը, չի ազատում նրան միջազգային իրավունքի համաձայն այլ պետությունների նկատմամբ ունեցած պարտավորություններից կամ պատասխանատվությունից` այդ տարածքի նկատմամբ իր իշխանությունն իրականացնելիս: Ֆիզիկական վերահսկողությունը, այլ ոչ թե ինքնիշխանությունը կամ տիտղոսի լեգիտիմությունն է հանդիսանում պետության պատասխանատվության հիմքը այլ պետություններին վերաբերող գործողությունների համար:»
Ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնտենեգրոյի) գործով 2007թ. փետրվարի 26-ի վճռում ՄԴ վճռել է պետության պատասխանատվության վերաբերյալ.
«391. Այս փաստարկով առաջ քաշված առաջին հարցը հանգում է նրան, թե արդյոք հնարավոր է սկզբունքորեն պետությանը վերագրել այն անձի կամ մի խումբ անձանց վարքագիծը, որոնք թեև չունեն պետական մարմնի իրավական կարգավիճակ, սակայն փաստացի գործում են պետության այնպիսի խիստ հսկողության ներքո, որ պետք է դիտարկվեն որպես նրա մարմիններ` միջազգային հակաիրավական գործողության համար պետության պատասխանատվությանը հանգեցնող անհրաժեշտ վերագրման համար: Դատարանը փաստացի արդեն քննության է առել այս հարցը և պատասխանել դրան «Նիկարագուայում և այդ երկրի դեմ ռազմական և կիսառազմական գործողությունների մասին» (Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ-ի) (Էություն, Վճիռ, ՄԴ, Զեկույցներ 1986, էջեր 62-64) գործով 1986թ. հունիսի 27-ի որոշմամբ: Այդ վճռի 109-րդ կետում Դատարան նշել է, որ այն պետք է
«որոշի ... արդյոք կոնտրաների կապը Միացյալ նահանգների կառավարության հետ այնպիսի կախվածություն էր ներկայացնում մի կողմից և հսկողություն մյուս կողմից, որ ճիշտ կլիներ հավասարեցնել կոնտրաներին իրավաբանական նպատակներով ԱՄՆ Կառավարության կամ այդ Կառավարության անունից հանդես եկող մարմնի (էջ 62):
Այնուհետև ուսումնասիրելով փաստերը իր տրամադրության տակ եղած տեղեկատվության լույսի ներքո Դատարանը նկատել է, որ «որևէ հստակ ապացույց չկա, որ Միացյալ Նահանգները իրականում այդ աստիճանի հսկողություն են իրականցրել բոլոր ոլորտներում, որպեսզի արդարացվի կոնտրաներին ԱՄՆ-ի անունից հանդես եկող համարելը» (կետ 109) և եզրակացրել, որ «Դատարանին ներկայացված ապացույցը ... բավարար չէ, որպեսզի հաստատվի կոնտրաների լիակատար կախվածությունը ԱՄՆ օգնությունից» ինչի հետ կապված Դատարանը «չի կարող հաստատել, որ կոնտրաների ուժերը կարող են հավասարեցվել իրավաբանական նպատակներով ԱՄՆ ուժերի հետ» (էջեր 62-63, կետ 110)
392. Մեջբերված պարբերությունները վկայում են, որ Դատարանի պրակտիկայի համաձայն, անձինք, անձանց խմբերը կամ կազմակերպությունները կարող են միջազգային պատասխանատվության նպատակով հավասարեցվել պետական մարմիններին, նույնիսկ եթե այդ կարգավիճակը չի բխում ներպետական օրենսդրությունից, պայմանով, որ փաստացի այդ անձինք, խմբերը կամ կազմակերպությունները գործում են պետությունից «լիակատար կախվածության» մեջ, որի համար նրանք ի վերջո պարզապես գործիք են: Այդպիսի դեպքում գնահատման ժամանակ պատշաճ կլինի չսահմանափակվել միմիայն իրավական կարգավիճակով, որպեսզի ընկալել գործողությունը կատարող անձի հարաբերությունների իրականությունն այն պետության հետ, որի հետ նա այնքան սերտորեն է կապված, որ թվում է դրա ներկայացուցիչ. Ցանկացած այլ լուծում հնարավորություն կտա պետությունների խուսափել իրենց միջազգային պարտավորություններից այն անձանց կամ կազմակերպություններին գործողությունների միջոցով, ում ենթադրյալ անկախությունը պարզապես ձևականություն է:
393. Այնուամենայնիվ, անձանց կամ կազմակերպություններին պետական մարմիններին հավասարեցնելու համար, երբ նրանք այդպիսի կարգավիճակ չունեն ներպետական օրենսդրությամբ, պետք է բացառիկ լինի, քանի որ այն պահանջում է նրանց նկատմամբ հատկապես մեծ աստիճանի պետության վերահսկողության ապացույց, հարաբերությունը, որը Դատարանի վերը հիշատակված որոշմամբ ուղղակիորեն նկարագրվում է, որպես «լիակատար կախվածություն: ... »
Այնուհետև ՄԴ-ն գտել է, որ Սերբիան ուղղակիորեն պատասխանատու չի եղել 1992-1995 թ Բոսնիայի պատերազմի ընթացքում իրականացված ցեղասպանության համար: Այն այնուամենայնիվ վճռել է, որ Սերբիան խախտել է ցեղասպանության կանխման դրական պարտավորությունը Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի համաձայն` չձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները 1995թ. հուլիսի Սերեբրինիցայում տեղի ունեցած ցեղասպանության դադարեցման համար և չփոխանցելով ցեղասպանության և ցեղասպանությանը մասնակից լինելու մեջ մեղադրվող Ռադկո Մլադիչին Նախկին Հարավսլավիայի Միջազգային քրեական տրիբունալին:
Բ. Կրթության իրավունքին վերաբերող պայմանագրային դրույթները
1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը սահմանում է.
«(1) Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան, հավասարապես մատչելի բոլորի համար:
(2) Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:
(3) Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք ունեն:»
Կրթության բնագավառում խտրականության դեմ 1960թ.կոնվենցիա
Վերոգրյալ կոնվենցիան, որն ընդունվել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից 1960թ. հոկտեմբեր – դեկտեմբերը հրավիրված իր 11-րդ նստաշրջանում, սահմանում է 1-ին, 3-րդ և 5-րդ հոդվածներում:
«Հոդված 1 Սույն Կոնվենցիայի նպատակի համար «խտրականություն» հասկացությունը ներառում է ցանկացած տարբերակում, բացառություն, սահմանափակում կամ ախապատվություն՝ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական պատկանելության, տնտեսական դրության կամ ծննդիհիմքով, ինչի նպատակը կամ հետևանքն է կրթության բնագավառում հավասար վերաբերմունքի վերացումը կամ խախտումը, մասնավորապես.
ա) որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը,
բ) որևէ անձի կամ անձանց խմբի կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը,
գ) որևէ անձի կամ անձանց խմբի համար կրթական առանձին համակարգեր կամ ուսումնական հաստատություններ ստեղծելը կամ պահպանելը, բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթներով,
դ) որևէ անձի կամ անձանց խմբի մարդկային արժանապատվությանն անհարիր պայմաններ պարտադրելը:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կրթություն» հասկացությունը վերաբերում է կրթության բոլոր տեսակներին ու մակարդակներին և ներառում է կրթություն ստանալու հնարավորությունը, կրթության ստանդարտն ու որակը, ինչպես նաև կրթություն տալու պայմանները:
Հոդված 3
Սույն Կոնվենցիայում տեղ գտած իմաստով խտրականությունը վերացնելու և կանխարգելելու նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.
ա) չեղյալ հայտարարել ցանկացած նորմատիվ ակտ ու վարչական կարգադրություն և դադարեցնել վարչական ցանկացած պրակտիկա, որոնք խտրականություն են ներառում կրթության բնագավառում,
...
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնում են, որ.
ա) կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը. այն պետք է նպաստի բոլոր ազգերի և ռասայական կամ կրոնական բոլոր խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործունեության զարգացմանը, ...»
3. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր 1966թ.
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածը սահմանում է.
«1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են կրթության` յուրաքանչյուր մարդու իրավունքը: Նրանք համաձայնում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը և պետք է ամրապնդի հարգանքը մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ: Մասնակցող պետություններն, այնուհետև, համաձայնում են այն բանին, որ կրթությունը պետք է բոլորին հնարավորություն ընձեռնի լինելու ազատ հասարակության օգտակար մասնակիցներ, նպաստի բոլոր ազգերի և բոլոր ռասաների, էթնիկական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը և զորակցի խաղաղության պահպանման ուղղությամբ միավորված ազգերի կազմակերպության աշխատանքին:
2. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները գտնում են, որ այդ իրավունքի լրիվ իրականացման համար`
(ա) սկզբնական կրթությունը պետք է լինի պարտադիր և անվճար բոլորի համար,
(բ) միջնակարգ կրթությունն իր զանազան ձևերով, ներառյալ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը, պետք է լինի բաց և մատչելի բոլորի համար` բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման և, մասնավորապես, անվճար կրթություն աստիճանաբար մտցնելու ուղիով:
(գ) բարձրագույն կրթությունը պետք է կազմակերպվի հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիման վրա բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, և մասնավորապես, անվճար կրթություն աստիճանաբար մտցնելու ուղիով,
(դ) տարրական կրթությունը պետք է խրախուսվի կամ ուժեղացվի հնարավորին չափ նրանց համար, ովքեր չեն անցել կամ չեն ավարտել իրենց սկզբնական կրթության լրիվ դասընթացը,
(ե) պետք է եռանդագին իրագործվի բոլոր աստիճանների դպրոցների ցանցի զարգացումը, պետք է սահմանվի կրթաթոշակների բավարար համակարգ, և պետք է մշտապես բարելավվեն ուսուցչական կազմի նյութական պայմանները:
3. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են հարգել իրենց երեխաների համար ոչ միայն պետական իշխանությունների կողմից հիմնադրված դպրոցները, այլև մյուս այն դպրոցները ընտրելու ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների ազատությունը, որոնք համապատասխանում են կրթության պահանջների այն նվազագույնին, որը կարող է սահմանվել կամ հաստատվել պետության կողմից, և հարգել իրենց երեխաների կրոնական և բարոյական դաստիարակությունը իրենց սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու նրանց ազատությունը:
4. Սույն հոդվածի ոչ մի մաս չպետք է մեկնաբանվի ուսումնական հաստատություններ ստեղծելու և սույն հոդվածի 1 կետում շարադրված սկզբունքների անփոփոխ պայմանով և դրանք ղեկավարելու առանձին անձանց և հիմնարկների ազատությունը և այն պահանջը նվազեցնելու իմաստով, որպեսզի այդպիսի հիմնարկներում տրվող կրթությունը համապատասխանի պահանջների այն նվազագույնին, որը կարող է սահմանվել պետության կողմից:
4. Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա 1966թ.
Միավորված ազգերի վերը հիշատակված կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է (համապատասխան ձևով)
«Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան« մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև՝ առանց ռասայի« մաշկի գույնի 5ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման« հատկապես« հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ.
...
(ե) տնտեսական« սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ մասնավորապես՝
...
(v) կրթության և մասնագիտական նախապատրաստման իրավունքի»
5. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա 1989թ.
Միավորված ազգերի վերը հիշատակված կոնվենցիայի 28-րդ և 29-րդ հոդվածները սահմանում են.
«Հոդված 28
Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի կրթության իրավունքը և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես.
(ա) մտցնում են պարտադիր և անվճար տարրական կրթություն,
(բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր ձևերի, ներառյալ՝ ընդհանուր և մասնագիտական կրթության զարգացումը, ապահովում են դրանց մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն տրամադրելը և կարիքի դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,
(գ) բոլոր համապատասխան միջոցներով ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,
(դ) ապահովում են կրթական և մասնագիտական տեղեկատվության և ուղեցույցների մատչելիությունը բոլոր երեխաների համար,
(ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը:
Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երաշխավորելու համար, որ դպրոցական կարգապահությունն իրականացվում է երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և սույն Կոնվենցիային համապատասխան:
3. Մասնակից պետությունները խթանում և խրախուսում են միջազգային համագործակցությունը կրթությանը վերաբերող հարցերով, մասնավորապես, ամբողջ աշխարհում տգիտության և անգրագիտության վերացմանը և գիտատեխնիկական գիտելիքների և ուսուցման ժամանակակից մեթոդների մատչելիության հեշտացմանը նպաստելու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվում զարգացող երկրների կարիքներին:
Հոդված 29
1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.
(ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,
(բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,
(գ) երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,
(դ) երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու կյանքով ապրելուն նախապատրաստելը,
(ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:
2. Սույն հոդվածի կամ 28-րդ հոդվածի որևէ հատված չի կարող մեկնաբանվել որպես առանձին անձանց և մարմինների իրավունքների սահմանափակում՝ ստեղծելու և ղեկավարելու ուսումնական հաստատություններ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքները մշտապես պահպանելու և այդպիսի ուսումնական հաստատություններում տարվող կրթությունն այն նվազագույն նորմերին համապատասխանեցնելու պահանջները կատարելու պայմանով, որոնք կարող են սահմանվել պետության կողմից:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դիմումատուները գանգատվել են «ՄՄՀ»-ի կողմից իրենց դպրոցների հարկադիր փակման և իրենց երեխաների կրթությունը մոլդովական/ռումինական դպրոցներում շարունակելու պատճառով այդ իշխանությունների կողմից իրենց հետապնդելու և ահաբեկելու համար ձեռք առնված միջոցների դեմ: Դատարանը նախ պետք է պարզի, թե արդյոք գանգատի առարկայի կապակցությամբ, դիմումատուների վրա տարածվել է պատասխանող պետություններից մեկի թե երկուսի իրավազորությունը` Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով:
ԻՐԱՎԱԶՈՐՈւԹՅՈՒՆ
Կողմերի դիրքորոշումները
(ա) Մոլդովայի հանրապետության իրավազորությունը
Դիմումատուները նկատել են, որ չնայած Մոլդովան արդյունավետ հսկողություն չի իրականացրել Մերձդնեստրի նկատմամբ, շրջանը հստակորեն ազգային տարածքի մաս է կազմում և մարդու իրավունքների պաշտպանությունն այնտեղ հանդիսանում է Մոլդովայի պարտականությունը:Դիմումատուները համարել են, որ Մոլդովայի` իրենց հանդեպ ունեցած դրական պարտավորությունները գործել են մի քանի փոխկապակցված մակարդակներում: Մոլդովան պարտավոր էր բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Մերձդնեստրում իրավունքի գերակայության և իր ինքնիշխան իշխանությունը վերականգնելու համար: Այն նաև դրական պարտավորություն էր կրում, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հատկապես դիմումատուների վիճակը բարելավելու և իրենց կրթության և իրենց երեխաներին մոլդովայի ազգային լեզվով դասավանդող դպրոցներում սովորելու իրավունքը պաշտպանելու համար: Դիմումատուները պնդել են, որ չնայած Մոլդովայի կողմից Մերձդնեստրի նկատմամբ լիակատար հսկողության բացակայությանը, այն բավականին միջոցներ ուներ քաղաքական և տնտեսական ոլորտներում, որոնք կարող էին ազդել «ՄՄՀ»-ի իշխանությունների հետ ընթացող հարաբերությունների վրա:
(բ) Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը
Դիմումատուները նշել են, որ դպրոցները փակվել են 2004թ., Դատարանի` Իլաշկուի գործով (վերը նշված) վճիռ կայացնելուց կարճ ժամանակ անց: Նրանք նկատել են, որ Դատարանի` փաստերի վերաբերյալ եզրակացությունները, որոնք թույլ են տվել եզրակացնել, որ Ռուսաստանը վճռական ազդեցություն ունի «ՄՄՀ»-ի նկատմամբ, հավասարապես կիրառելի են նաև սույն գործով:Դիմումատուներն ընդգծել են, որ 2004թ.-ից ի վեր ռուսական զենքի և սպառազինության որևէ հաստատված դուրսբերում տեղի չի ունեցել: Նրանք պնդել են, որ Ռուսաստանը գաղտնի գործարք է կնքել «ՄՄՀ»-ի ղեկավարության հետ զինապահեստների կառավարման վերաբերյալ: 2003թ. Ռուսաստանի կառավարության սեփական թվերը վկայում են, որ տարածաշրջանում տեղակայված են 2,200 ռուսական զինվորներ և որևէ ապացույց չի վկայում այն մասին, որ այդ թիվը նշանակալիորեն նվազել է: Նրանց ներկայությունն արդարացվում էր Ռուսաստանի կողմից` զինապահեստները պահպանելու անհրաժեշտությամբ: Դիմումատուները նկատել են, որ և՛ զենքերի, և՛ զորքերի առկայությունը հակասում է Ռուսաստանի միջազգային պարտավորություններին: Դիմումատուներն այնուհետև նշել են, որ զորքերը և զենքերը դուրս բերելու հստակ շահագրգռվածության որևէ վկայություն առկա չէ: Փոխարենը, Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունները հակված են նշելու, որ դուրսբերումը պայմանավորված է քաղաքական լուծման ձեռքբերմամբ: Դիմումատուների կարծիքով շարունակական ռուսական ռազմական ներկայությունը ապագա ռազմական ներխուժման թաքնված վտանգ է, որը գործում է Մոլդովայի կառավարությանը` Մերձդնեստրի անջատողական ռեժիմի ընդդիմադիրներին ահաբեկելու համար:Դիմումատուները պնդել են, որ Մերձդնեստրը կախված է Ռուսաստանից էներգիայի ներմուծումից և ռուսական ներդրումներից, օգնությունից և առևտրից: Ռուսաստանին է բաժին ընկնում «ՄՄՀ»-ի արտահանման 18%-ը և ներմուծման 43,7%-ը` հիմնականում էներգիա: «ՄՄՀ»-ն վճարել է իր սպառած գազի 5%-ից էլ պակաս, սակայն Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ: Ռուսաստանն անուղղակի մարդասիրական օգնություն է ցուցաբերում Մերձդնեստրին, հիմնականում ծերության նպաստներին աջակցելու ձևով` խախտելով Մոլդովայի օրենսդրությունը: Դիմումատուները պնդել են, որ պաշտոնական ռուսական աղբյուրները հայտնել են, որ 2007-2010թթ. ընթացքում Մերձդնեստրին ցուցաբերած ֆինանսական օժանդակության ընդհանուր ծավալը 55 միլիոն ԱՄՆ դոլար է:Դիմումատուները պնդել են, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը դիտարկում է Մերձդնեստրը, որպես Ռուսաստանի ավանպոստ: Նրանք «ՄՄՀ»-ի Մոլդովայից անկախանալու օգտին Դումայի անդամների հայտարարությունների օրինակներ են ներկայացրել և հղում կատարել «ՄՄՀ»-ի նախագահ Իգոր Սմիռնովի` մինչև 2012թ. հունվարը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառվելու մասին կոչերին: Նրանք ընդգծել են նաև, որ մոտ Մերձդնեստրում բնակվող 120,000 անձի ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել: 2005թ. փետրվարին և մարտին «ի պատասխան Մոլդովայի կառավարության` Մերձդնեստրում իրավիճակի վատթարացմանն ուղղված գործողությունների ձեռնարկմանը» Դուման բանաձև է ընդունել` պահանջելով Ռուսաստանի կառավարությունից ներմուծման արգելք սահմանել մոլդովական ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի նկատմամբ, միջազգային սակագներով էներգիա արտահանել Մոլդովա (բացառությամբ Մերձդնեստրի), Վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստան այցելող Մոլդովայի քաղաքացիների համար (բացառությամբ Մերձդնեստրի բնակիչների): Դիմումատուները մեջբերել են Միջազգային արժութային հիմնադրամի բացահայտումները, որ այդ միջոցների համալիր բացասական ազդեցությունը Մոլդովայի տնտեսական աճի վրա կազմել է 2-3% 2006-2007թթ.:
Մոլդովայի Կառավարությունը
(ա) Մոլդովայի Հանրապետության իրավազորությունը
Մոլդովայի կառավարությունը պնդել է, որ Իլաշկուի վճռի համաձայն (վերը նշված) հիմնավորման դիմումատուների նկատմամբ տարածվում էր Մոլդովայի իրավազորությունը, քանի որ պահանջելով տարածքները և փորձելով ապահովել դիմումատուների իրավունքները, Մոլդովայի իշխանությունները դրական պարտավորություններ են ստանձնել նրանց նկատմամբ: Մոլդովայի կառավարությունը պնդել է, որ ինքը դեռ իրավազորություն չունի, իշխանության և վերահսկողության իմաստով, Մերձդնեստրի տարածքում. այնուամենայնիվ իրենք շարունակում են Իլաշկուի գործով սահմանված դրական պարտավորությունների կատարումը: Մոլդովայի կառավարության կարծիքով Մոլդովայի հետ կապված հիմնական հարցն այն է, թե ինչ աստիճանի կարող է տարածվել այդ դրական պարտավորությունը` պետության իրավազորությանը առնչվելու համար: Նրանք հղում են կատարել այդ կապակցությամբ Իլաշկուի գործով սըր Նիկոլաս Բրատցայի մասամբ չհամընկնող կարծիքին, որին միացել են դատավորներ Ռոզակիսը, Հեդիգանը, Թոմասսենը, Պանցիրուն:
(բ) Ռուսաստանի Դաշնության իրավազրությունը
Մոլդովայի կառավարությունը համարել է, որ Ալ-Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC] թիվ 55721/07, 7 հուլիսի 2011թ. գործով սահմանված սկզբունքների լույսի ներքո, սույն գործի հանգամանքների նկատմամբ տարածվում է Ռուսաստանի իրավազորությունը` շարունակական ռազմական ներկայության պատճառով, ինչը խոչընդոտել է հակամարտության կարգավորմանը:Մոլդովայի կառավարությունն ընդգծել է, որ իրենք մուտք չեն ունեցել Կոլբասնայի զինապահեստ և այդպիսով իրական տեղեկություն չունեն Մերձդնեստրում Ռուսաստանի Դաշնության ունեցած սպառազինության վերաբերյալ: Նրանք պնդել են, որ դժվար է հստակ տարբերություն դնել Ռուսաստանի` հրադադարի համաձայնագրի համաձայն խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորների և Մերձդնեստրում զինապահեստների պահպանության համար տեղակայված Ռուսական Օպերատիվ Խմբի (ՌՕԽ) զինվորների միջև: Նրանք նշել են, որ մի կողմ թողնելով բարձրաստիճան հրամանատարներին, որոնք հավաքագրվում են ուղղակիորեն Ռուսաստանից, շարքային զինվորներից շատերը երկու ուժերում էլ Մերձդնեստրի ռուսական քաղաքացիներն են, ովքեր աջակցում են անջատողականների ռեժիմին: Վերջապես նրանք ընդգծել են, որ Տիրասպոլի զինվորական օդանավակայանը Ռուսաստանի վերահսկողության ներքո է և «ՄՄՀ»-ի պաշտոնյաները կարող էին ազատորեն օգտվել դրանից:Մոլդովայի կառավարությունը պնդել է, որ ռուսական զորքի և սպառազինության առկայությունը Մերձդնեստրում ի չիք է դարձնում հակամարտությունը լուծելու ջանքերը և օգնում անջատողական ռեժիմին իր ձեռքում պահել իշխանության ղեկը: Մոլդովայի կառավարությունը հայտնվել էր անբարենպաստ դիրքում և չի կարող ազատորեն բանակցել առանց սպառնալիքի, որ ռուսական զորքի դուրսբերումը կկասեցվի, ինչպես դա տեղի ունեցավ, երբ Մոլդովան մերժեց «Կոզակի հուշագիրը» (տե՛ս վերը` կետ 27): «ՄՄՀ»-ի դեմ լինելը զենքերի դուրսբերմանը, բավարար արդարացում չէ, իրենց կարծիքով, դրանք դուրս չհանելու կամ չոչնչացնելու համար և Ռուսաստանի կառավարությունը չպետք է ընդուներ կամ հենվեր այդպիսի ընդդիմության վրա: Մոլդովայի կառավարությունը պատրաստ էր համագործակցել ցանկացած ձևով, բացառությամբ այնպիսի համագործակցության, որը չափազանց ծանր պայմաններ էր ենթադրում, ինչպես նախատեսված էին օրինակ «Կոզակի հուշագրով»: Այլ միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությունը բանակցային գործընթացին նույնպես պետք է մեղմեր Ռուսաստանի Դաշնության վրա դրվող չափազանց ծանր բեռը` կապված զինապահեստների ոչնչացման ուղղությամբ ձեռնարկված գործնական միջոցառումների հետ:Մոլդովայի կառավարությունը նշել է, որ «ՄՄՀ»-ի տնտեսությունն ուղղված է դեպի Ռուսաստան և Ուկրաինա արտահանմանը. «ՄՄՀ»-ի և Մոլդովայի միջև որևէ իրական առևտրային կապ չկար: Այնուամենայնիվ, բնակչության միայն մոտ 20% էր տնտեսապես ակտիվ և շրջանը գոյատևում էր գազի պարտքերի հետաձգման և նվիրատվությունների տեսքով Ռուսաստանից եկող ֆինանսական աջակցության արդյունքում: Օրինակ 2011թ. «ՄՄՀ»-ն Ռուսաստանից ստացել է ընդհանուր առմամբ 20,64 ԱՄՆ դոլար ֆինանսական օգնություն: 2011թ. Մերձդնեստրը սպառել է 505 մլն դոլար արժողությամբ գազ, սակայն վճարել է միայն 4%-ի դիմաց (20 միլիոն ԱՄՆ դոլար):Վերջապես, Մոլդովայի կառավարությունը պնդել է, որ «ՄՄՀ» քաղաքական գործիչները ամբողջապես դեպի Ռուսաստանն են կողմնորոշված և հեռու են Մոլդովայից: Բազմաթիվ այցելություններ են կատարվել բարձրագույն մակարդակով Ռուսաստանի և Մերձդնեստրի միջև աջակցության հայտարարություններ արվել Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից: Այնուամենայնիվ, քաղաքական իրադրությունը մշտապես զարգանում էր և համակողմանի գնահատական տալը բարդ է:
Ռուսաստանի Կառավարությունը
(ա) Մոլդովայի հանրապետության իրավազորությունը
Ռուսաստանի կառավարությունը չի մեկնաբանել Մոլդովայի Հանրապետության իրավազորության հարցը սույն գործով:
(բ) Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը
Ռուսաստանի Կառավարությունն իր անհամաձայնությունն է հայտնել իրավազորության հարցին Դատարանի մոտեցմանը Իլաշկուի և ԱԼ-Սկեյնիի գործերով (տե՛ս վերը): Նրանք պնդել են, որ պայմանավորվող պետությունների կամոք է, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 1-ին հոդվածում, որ 56-րդ հոդվածի համաձայն ուղղակի հայտարարության բացակայության պայմաններում յուրաքանչյուր պետության իրավազորությունը պետք է սահմանափակված լինի իր տարածքային սահմաններում: Հակառակ դեպքում, Դատարանի կողմից որդեգրած մոտեցումը Բանկովիչը և այլոք ընդդեմ Բելգիայի և 16 այլ պայմանավորվող պետությունների [GC], թիվ 52207/99, ՄԻԵԴ 2001‑XII ավելի ճշգրիտ մեկնաբանություն էր, քանի որ այն ընդունում էր իրավազորության արտատարածքային ընդլայնումը միայն բացառիկ դեպքերում: Ռուսաստանի Դաշնության դեպքում իրավազորությունը կարող է բացառապես արտատարածքային ընդլայնում ստանալ, եթե պայմանավորվող պետությունն արդյունավետ վերահսկողություն է իրականցնում մեկ այլ տարածքի նկատմամբ, որը հավասարարժեք է իր սեփական տարածի նկատմամբ խաղաղության պայմաններում իրականացված վերահսկողությանը: Դա ներառում է այն դեպքերը, երբ մասնակից պետությունը երկարաժամկետ կայուն օկուպացիայի ներքո է, կամ եթե տարածքն արդյունավետորեն վերահսկվում է կառավարության կողմից, որը պատշաճ կերպով դիտարկվում է որպես համապատասխան մասնակից պետության մարմին, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնտենեգրոյի)» (տե՛ս վերը` կետ 76) կիրառված թեսթի համաձայն: Չի կարելի ասել, որ Ռուսաստան իրավազորություն է իրականացրել սույն գործով, քանի որ տարածքը վերահսկվել է de facto կառավարության կողմից, որը Ռուսաստանի մարմին կամ գործիք չի հանդիսացել:Որպես ևս մեկ այլընտրանք Ռուսաստանի կառավարությունը պնդել էր, որ սույն գործը պետք է տարբերել նախկին գործերից, քանի որ որևէ Ռուսաստանի իշխանությունների արտատարածքային գործողությունների մասին վկայող որևէ ապացույց առկա չէ: Ի հակադրություն Ալ-Սկեյնիի գործի, օրինակ, Դատարանը գտել է, որ դիմումատուների հարազատների նկատմամբ տարածվել է Միացյալ Թագավորության իրավազորությունը քանի որ նրանք սպանվել են բրիտանական զինվորների կողմից: Նույնիսկ Իլաշկուի գործով Դատարանը հիմնվել է երկու խումբ փաստարկների վրա. առաջին, որ «ՄՄՀ»-ն ենթակա է եղել Ռուսաստանի գերակա ազդեցությանը, սակայն նաև որ դիմումատուները ձերբակալվել և փոխանցվել են «ՄՄՀ»-ին ռուսական զինվորների կողմից: Իլաշկուի գործով Դատարանի որոշումը հիմնված է եղել այն փաստի վրա, որ Ռուսաստանն ուղղակիորեն ներգրավված է եղել ձերբակալության մեջ և, Կոնվենցիայի վավերացումից հետո, բավարար ճիգեր չի գործադրել նրանց ազատումն ապահովելու համար: Սույն գործով Ռուսաստանի կառավարությունն ընդգծել էր, որ որևէ պատճառական կապ չկա Մերձդնեստրում ռուսական ուժերի ներկայության և դիմումատուների դպրոցների նկատմամբ վերաբերմունքի միջև: Ընդհակառակը, Ռուսաստանի կառավարությունը փորձել է կարգավորել դպրոցական ճգնաժամը միջնորդի դերում հանդես գալով: Ավելին, Ռուսաստանի կառավարությունը պնդել է, որ որևէ վկայություն չկա, որ Ռուսաստանն արդյունավետ զինվորական կամ քաղաքական վերահսկողություն է իրականացնում Մերձդնեստրում: Դատարանի կողմից սույն գործով Ռուսաստանի իրավազորության վերաբերյալ եզրակացությունների հանգելը կվակայի այն մասին, որ Ռուսաստանը պետք է Կոնվենցիային համապատասխան պատասխանատու լինի Մերձդնեստրում տեղի ունեցած ցանկացած խախտման համար, չնայած ռուսական ռազմական ներկայության աննշան չափին: Դատարանը պետք է այդ իսկ պատճառով համարի, որ գանգատարկված փաստերը դուրս են Ռուսաստանի իրավազորությունից Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն:Ռուսաստանի կառավարությունը որևէ տվյալ չի ներկայացրել Մերձդնեստրում` Կոլբասնայում, պահեստավորված զենքի թվաքանակի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նրանք պնդել են, որ զենքի, սպառազինության և զինվորական գույքի մեծ մասը տեղափոխվել է 1991-2003թթ. Միջակայքում: 2003թ., երբ Մոլդովայի կառավարությունը հրաժարվեց ստորագրել Միացյալ Մոլդովական պետության հիմնադրման մասին հուշագիրը («Կոզակի հուշագիր») «ՄՄՀ»-ն արգելեց այլևս հետագա օբյեկտների դուրս բերումը: Ռուսաստանի կառավարության համաձայն Մոլդովայի իշխանությունների հետ համագործակցությունը անհրաժեշտ էր նաև, քանի որ նրանք արգելափակել են Մերձդներստրից Մոլդովայի վերահսկողության տարածքներ գնացող երկաթուղին: Ներկայումս պահեստներում, պահեստավորված են միայն արկեր, ձեռքի նռնակներ, ականներ և հրաձգային զենքի զինամթերք: Այս սպառազինության միայն 60%-ն է, որ պետք է ոչնչացվի երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն Ռուսաստանի կառավարությունը չի կոնկրետացրել, թե դա երբ է տեղի ունենալու: Ավելին, դրա ոչնչացումը հնարավոր կլինի միայն շրջակա միջավայրի անվտանգության վերաբերյալ համաձայնության գալուց հետո: Ռուսաստանի կառավարությունը ընդգծել է, որ նրանք պատասխանատու են զինապահեստը պաշտպանելու և հափշտակություններից պաշտպանելու համար, սակայն իրենց նկատմամբ ճնշում է գործադրվում Մերձդնեստրում դրանց պահպանության համար տեղակայված 1,000 ծառայողներին դուրս բերելու համար: Ի հավելումն այս փոքր զորակազմի, մոտ 1,125 ռուսական զինվորներ են տեղակայված անվտանգության գոտում` միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: Անվտանգության գոտին 225 կմ երկարություն և 12-20 կմ լայնություն ունի: Ռուսաստանի կառավարության կարծիքով ակնհայտ է, որ զինապհեստները պահպանող և խաղարարար գործառույթներ իրականացնող մի քանի հարյուր ռուսական զինվորների ներկայությունը չի կարող արդյունավետ համակողմանի վերահսկողության գործիք լինել Մերձդնեստրում:Ռուսաստանի կառավարությունը ժխտել է, որ իրենք որևէ տնտեսական օգնություն են ցույց տվել «ՄՄՀ»-ին: Ինչ վերաբերում է գազի մատակարարմանը, նրանք բացատրել են, որ քանի որ «ՄՄՀ»-ն որպես առանձին միավոր ճանաչված չէ միջազգային իրավունքով, այն չի կարող իր սեփական պարտքերն ունենալ Ռուսաստանի նկատմամբ և Ռուսաստանը գազի առանձին մատակարարում չի իրականացնում Մոլդովայի և Մերձդնեստրի համար: Մերձդնեստին մատակարարված գազի համար հաշիվը, այդ իսկ պատճառով ներկայացվել է Մոլդովային: Տարածաշրջան գազի մատակարարումը կազմակերպվում է «Գազպրոմ» ռուսական հանրային կորպորացիայի և «Մոլդովագազ» բաժնետիրական ընկերության միջոցով, որի սեփականատերերն են Մոլդովան և «ՄՄՀ»-ն: «Մոլդովագազի»` Ռուսաստանի հանդեպ ունեցած պարտքը գերազանցում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարը, որից 1,5-ը կազմում է Մերձդնեստրում սպառված գազի դիմաց պարտքը: «Գազպրոմը» չի կարող պարզապես հրաժարվել տարածաշրջան գազ մատակարարելուց, քանի որ նրան հարկավոր են Մոլդովայով անցնող խողովակաշարերը Բալկանյան պետություններին մատակարարելու համար: «Գազպրոմի» և «Մոլդովագազի» միջև համալիր բանակցություններ են գնում պարտքի վճարման վերաբերյալ: 2003-2004թթ. լուծում էր առաջարկվել, որի համաձայն «ՄՄՀ»-ն թույլ կտա Ռուսաստանին դուրս բերել 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինություն, որի դիմաց Ռուսաստանը համապատասխան գումարով կնվազեցնի գազի պարտքը, սակայն այս սխեման չի իրականացվել, քանի որ այդ շրջանում Մոլդովայի և «ՄՄՀ»-ի փոխհարաբերությունները վատթարացել էին և կողմերից ոչ մեկը պատրաստ չէր համաձայնության: Ռուսաստանի կառավարությունը ժխտում էր Մոլդովային և Մերձդնեստին գազ մատակարարելու վերաբերյալ առանձին պայմանագրերի առկայությունը և պնդում է, որ «Գազպրոմի» համար անհնար կլիներ առանձին սակագներ սահմանել երկրի յուրաքանչյուր մասին սպառողների համար: 2008թ. ի վեր Մոլդովան պետք է վճարեր գազի համար Եվրոպական գներով, այլ ոչ թե արտոնյալ ներքին սակագներով: Ֆինանսական օգնության կապակցությամբ Ռուսաստանի կառավարությունը նշել է, որ շրջանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին մարդասիրական նպատակներով տրվող օգնությունը, ինչպես օրինակ կենսաթոշակների վճարումը և դպրոցներում, բանտերում և հիվանդանոցներում սննդի կազմակերպումը լիովին թափանցիկ էր և համեմատելի Եվրոպական Միության կողմից ցուցաբերվող օգնության հետ: Մերձդնեստրի բնակչությանը ցուցաբերված օգնության հետ մեկտեղ Ռուսաստանը օգնություն է ցուցաբերել նաև Մոլդովայի այլ մասերի բնակիչներին: Բացի այդ, Ռուսաստանի կառավարությունը ժխտել է, որ Մոլդովան ենթարկվել է տնտեսական պատժամիջոցների «ՄՄՀ»-ի նկատմամբ դիրքորոշման պատճառով և ընդգծել է, որ Նախագահը և Կառավարությունը, և ոչ թե Դուման, են պատասխանատու տնտեսական քաղաքականության համար: 2006թ. մարտին սահմանափակումներ են կիրառվել Մոլդովայից գինու ներկրման նկատմամբ սանիտարական նորմերի խախտումների հայտնաբերման համար: Մոլդովական գինու ներկրումը սկսվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` փորձագիտական եզրակացությունից հետո: Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դիտարկել են Մոլդովայի Հանրապետությունը որպես մեկ պետություն և ոչ մի առանձին առևտրային կամ տնտեսական պայմանավորվածություններ չեն ունեցել Մերձդնեստրի հետ: Քաղաքական աջակցության հարցի կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պնդել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից, նույնիսկ եթե հաստատվեր, որ Ռուսաստանը քաղաքական աջակցություն է ցուցաբերել «ՄՄՀ»-ի իշխանություններին ինչ որ ձևով, դա չէր նշանակի, որ Ռուսաստանը պատասխանատու է նրանց կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների համար: Իրենց կարծիքով աբսուրդ է ասելը, թե ժողովրդավարական մանդատ ունեցող տեղական իշխանությանն աջակցող արտաքին ուժը պատասխանատու է դառնում առաջինի կողմից մարդու իրավունքների խախտումների համար:
Բ. Դատարանի գնահատականը
Իրավազորության հիմնական սկզբունքները` Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն
Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է հետևյալը
«Բարձ պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում։»
Դատարանը մի շարք հստակ սկզբունքներ է սահմանել իր նախադեպային իրավունքում 1-ին հոդվածի համաձայն: Այսպես, սույն հոդվածով սահմանված կարգով պայմանավորվող պետության կողմից ստանձնած պարտավորությունը հանգում է իր «իրավազորության» ներքո գտնվող անձանց թվարկված իրավունքների և պարտականությունների «ապահովմանը» (ֆրանսերեն տարբերակում` “reconnaître”) (տե՛ս Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորությանը, 7 հուլիսի 1989թ., կետ 86, Սերիա A թիվ 161; Բանկովիչը և այլոք ընդդեմ Բելգիայի և այլոց [GC] (dec.), թիվ 52207/99, կետ 66, ՄԻԵԴ 2001- XII): «Իրավազորությունը» 1-ին հոդվածի համաձայն ելակետային չափանիշ է: Իրավազորության իրականացումն անհրաժեշտ պայման է, որպեսզի պայմանավորվող պետությունը պատասխանատվություն կրի Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների իրեն մեղսագրվող խախտումների համար (տե՛ս Իլաշկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ 48787/99, կետ 311, ՄԻԵԴ 2004-VII; Ալ-Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 55721/07, կետ 130, 7 հուլիսի 2011թ.): Պետության իրավազորությունը 1-ին հոդվածի համաձայն առաջին հերթին տարածքային է (տե՛ս վերը նշված Սոերինգ կետ 86, Բանկովիչ` կետեր 61, 67, Իլաշկու` կետ 312, Ալ-Սկեյնի` կետ 131): Իրավազորությունը ենթադրվում է, որ բնականորեն պետք է իրականացվի պետության ողջ տարածքում (վերը նշված Իլաշկու` կետ 312, Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի [GC], թիվ 71503/01, կետ 139, ՄԻԵԴ 2004-II): Ընդհակառակը, Պայմանավորվող պետության` իրենց տարածքից դուրս իրականացված կամ հետևանքների հանգեցրած գործողությունները կարող են իրավազորության իրականացում հանդիսանալ 1-ին հոդվածի իմաստով միայն բացառիկ դեպքերում (վերը նշված Բանկովիչ` կետ 67, Ալ-Սկեյնի` կետ 131): Մինչ այժմ, Դատարանը մի շարք բացառիկ հանգամանքներ է ճանաչել, որոնք կարող են հանգեցնել պայմանավորվող պետության կողմից իր սեփական տարածքից դուրս իրավազորության իրականացմանը: Յուրաքանչյուր դեպքում հարցը, թե արդյոք առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք պահանջել և արդարացրել են Դատարանի եզրակացությունները պետության կողմից արտատարածքային իրավազորության իրականացման վերաբերյալ պետք է հաստատվեն կոնկրետ փաստերի հաշվի առմամբ (վերը նշված Ալ-Սկեյնի` կետ 132): Բացառություններից մեկն այն սկզբունքից, որ իրավազորությունը 1-ին հոդվածի համաձայն սահմանափակված է պետության սեփական տարածքով, առկա է, երբ օրինական կամ հակաօրինական ռազմական գործողության հետևանքով, մասնակից պետությունն արդյունավետ հսկողություն է իրականացնում իր ազգային տարածքից դուրս: Այդպիսի շրջանում կոնվենցիայով սահմանված իրավունքները և պարտականությունները ապահովելու պարտավորությունը բխում է այդպիսի հսկողության փաստից, անկախ այն հանգամանքից, թե այդպիսի հսկողությունն իրականացվում է ուղղակիորեն պայմանավորվող պետության սեփական զինված ուժերի միջոցով, թե ենթակա տեղական վարչակազմի (Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ), 23 մարտի 1995թ., կետ 62, Սերիա A թիվ 310; Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 25781/94, կետ 76, ՄԻԵԴ 2001-IV, վերը նշված Բանկովիչ, կետ 70; վերը նշված Իլաշկուն, կետեր 314-316; վերը նշված Լոիզիդու (էություն)` կետ 52; վերը նշված Ալ-Սկեյնի` կետ 138): Տարածքի նկատմամբ նման գերակայության փաստի հաստատված լինելու դեպքում, այլևս անհրաժեշտ չէ պարզել, թե արդյոք մասնակից պետությունն իրականցնում է մանրամասն հսկողություն ենթակա տեղական վարչակազմի գործողությունների նկատմամբ: Այն փաստը, որ տեղական վարչակազմը գոյություն ունի մասնակից պետության ռազմական կամ այլ օժանդակության շնորհիվ, պայմանավորում է այդ պետության պատասխանատվությունը դրա քաղաքականության և գործողությունների համար: Մասնակից պետության համար պարտավորություն է սահմանվում Կոնվենցիայի 1-ին հոդվածին համապատասխան ապահովել իր հսկողության ներքո գտնվող գոտում Կոնվենցիայով և դրա վավերացված արձանագրություններով սահմանված նյութական իրավունքների ողջ շարքը: Այն պատասխանատու է այդ իրավունքների ցանկացած խախտումների համար (տե՛ս վերը նշված Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի` կետեր 76-77, Ալ-Սկեյնին` կետ 138): Փաստի հարց է, թե արդյոք Պայմանավորվող պետությունն արդյունավետ հսկողություն է իրականցնում իր սեփական տարածքից դուրս գտնվող շրջանի նկատմամբ: Արդյունավետ հսկողության առկայությունը պարզելու համար Դատարանն առաջին հերթին պետք է հաշվի առնի շրջանում պետության ռազմական ներկայության աստիճանը (տե՛ս վերը` Լոիզիդու (էություն)` կետեր 16 և 56, Իլաշկուն` կետ 387); Նշանակություն կարող են ունենալ նաև այլ հատկանիշներ, ինչպես օրինակ թե ինչ աստիճանի է տեղական ենթակա վարչակազմին ցուցաբերված ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցությունը ապահովում դրա ազդեցությունը և վերահսկողությունը շրջանի նկատմամբ (տե՛ս վերը նշված Իլաշկու` կետեր 388-394, Ալ-Սկեյնի` կետ 139):
Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ Այս փուլում նպատակահարմար է հիշեցնել գործի հանգամանքները: Դիմումատուները Մերձդնեստրի մոլդովական համայնքի երեխաներ և ծնողներ են, ովքեր գանգատվել են անջատողական իշխանությունների լեզվական քաղաքականության` իրենց երեխաների կրթության և ընտանեկան կյանքի նկատմամբ ունեցած ազդեցությունից: Գանգատների հիմնական մասը վերաբերում են դպրոցներում լատինական այբուբենի օգտագործումն արգելելու, դպրոցներին գրանցվելու և «ՄՄՀ»-ի հաստատած ուսումնական ծրագրեր և կիրիլիցա այբուբեն օգտագործելու մասին մի քանի տարի առաջ ընդունված որոշումների կատարման ուղղությամբ «ՄՄՀ»-ի իշխանությունների կողմից 2002 և 2004թթ. ձեռք առնված միջոցներին: Այդպիսով, 2002թ. օգոստոսի 22-ին «ՄՄՀ»-ի ոստիկանությունը վտարել է աշակերտներին և ուսուցիչներին Գրիգորիպոլի «Շտեֆան չել Մարե» դպրոցից: Դպրոցը թույլ չի տրվել բացել նույն շենքում և հետագայում տեղափոխվել է Մոլդովայի վերահսկողության ներքո գտնվող տարածում` մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող շինություններ: Երեխաները և ուսուցիչները վտարվել են Ռիբնիցաի «Էվրիկա» դպրոցից 2004թ. հուլիսին: Նույն ամիս Տիգինայի «Ալեքսանդրու չել բուն» դպրոցը կանգնել է փակվելու վտանգի առջև և անջատվել են դպրոցի էլեկտրասնուցումը և ջրամատակարարումը: Երկու դպրոցներն էլ հարկադրված են եղել տեղափոխվել իրենց քաղաքների նվազ հարմար և ավելի վատ կահավորված շինություններ հաջորդ ուսումնական տարվա սկզբում:
(ա) Մոլդովայի Հանրապետությունը
Դատարանն առաջին հերթին պետք է որոշի, թե արդյոք սույն գործի նկատմամբ տարածվում է Մոլդովայի Հանրապետության իրավազորությունը: Այս կապակցությամբ այն նկատում է, որ բոլոր երեք դպրոցները մշտապես գտնվել են Մոլդովայի տարածքում: Ճշմարիտ է, որ ինչպես ընդունել են կողմերը, Մոլդովան իշխանություն չունի Դնեստր գետից արևելք ընկած իր տարածքի մի մասի նկատմամբ, որի նկատմամբ վերահսկողություն է իրականցնում «ՄՄՀ»-ն: Այնուամենայնիվ, վերը նշված Իլաշկուի գործով Դատարանը վճռել է Մերձդնեստրում կալանքի ներքո գտնվող անձի նկատմամբ տարածվում է Մոլդովայի իրավազորությունը, քանի որ Մոլդովան է տարածքային պետությունը, նույնիսկ եթե այն արդյունավետ վերահսկողություն չի իրականցնում Մերձդնեստրի շրջանի նկատմամբ: Մոլդովայի պարտավորությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն «ապահովել իրենց իրավազորության ներքո գտնվող [կոնվենցիայով սահմանված] իրավունքները և ազատությունները» այնուամենայնիվ սահմանափակված է առկա հանգամանքներում իր իշխանության ներքո և միջազգային իրավունքին համապատասխան դիվանագիտական, տնտեսական, դատական կամ այլ միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորությամբ (տե՛ս Իլաշկու` կետ 331): Դատարանը համանման եզրակացության է հանգել Իվանցոկը և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի գործով` թիվ 23687/05, կետեր 105-111, 15 նոյեմբերի 2011թ.: Դատարանը ոչ մի հիմք չի տեսնում սույն գործի նկատմամբ տարբերակված մոտեցում ցույց տալու համար: Չնայած Մոլդովան արդյունավետ հսկողություն չի իրականացրել Մերձդնեստրում «ՄՄՀ»-ի գործողությունների նկատմամբ, փաստը, որ շրջանը միջազգային հանրային իրավունքի համաձայն ճանաչվում է, որպես Մոլդովայի տարածքի մաս, Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն պարտավորություն է ծնում, օգտագործել իրեն հասանելի բոլոր իրավական և դիվանագիտական միջոցները այնտեղի բնակիչների` Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների պահպանումը երաշխավորել շարունակելու համար (տե՛ս վերը` Իլաշկու` կետ 333): Դատարանը ստորև քննության է առնելու, թե արդյոք Մոլդովան կատարել է այս դրական պարտավորությունը:
(բ) Ռուսաստանի Դաշնությունը Դատարանն այնուհետև պետք է պարզի, թե արդյոք դիմումատուների նկատմամբ տարածվել է նաև Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը: Դատարանը որպես ելակետ ընդունում է այն փաստը, որ խնդրո առարկա հիմնական իրադարձությունները` այն է դպրոցների հարկադիր վտարումը, որը տեղի է ունեցել 2002թ. օգոստոսից 2004թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում: Այդ երկու տարիներն ընդգրկվում են Դատարանի կողմից Իլաշկուի գործով կայացրած վճռով քննության առնված ժամանակահատվածում, որը կայացվել է 2004թ. հուլիսին: Ճշմարիտ է, որ այդ գործով Դատարանը համարել էր, որ գործի համար նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի իրավազորությունը նշանակություն է ունեցել պարոն Իլաշկուին, պարոն Լեկոյին, պարոն Իվանցոկին և պարոն Պետրով-Պոպային 1992թ. 14-րդ բանակի զինվորների կողմից ձերբակալելու, կալանավորելու և դաժան վերաբերմունքի արժանացնելու և հետագայում «ՄՄՀ» կալանքի ներքո փոխանցելու հարցում: Դատարանը համարել է, որ այդ գործողությունները, չնայած տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից Կոնվենցիան 1998թ. մայիսի 5-ին վավերացնելուց առաջ, Ռուսաստանի կողմից կալանավորվածների ճակատագրի նկատմամբ պատասխանատվության շարունակական և անընդհատ շղթայի մաս են կազմել: Դատարանը գտել է նաև, որպես պատասխանատվության շղթայի մի մաս, որ Մերձդնեստրում ապստամբության ընթացքում 1991-1992թթ. Ռուսաստանի Դաշնության իշխանությունները իրենց քաղաքական և ռազմական ներդրումն են ունեցել անջատողական ռեժիմի հաստատման գործում (տե՛ս վերը` Իլաշկու` կետ 382): Ավելին, 1998թ. մայիսի, երբ վավերացվել է Կոնվենցիան, և 2004թ, մայիսի միջև ընկած ժամանակահատվածում, երբ Դատարանն ընդունել է վճիռը, Դատարանը գտել է, որ «ՄՄՀ»-ն գոյատևել է Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված ռազմական, ֆինանսական, քաղաքական աջակցության շնորհիվ և որ այն մնում է Ռուսաստանի Դաշնության արդյունավետ հսկողության կամ առնվազն որոշիչ ազդեցության ներքո (տե՛ս վերը` Իլաշկու` կետ 392): Դատարանն այդ իսկ պատճառով եզրակացրել է, որ դիմումատուները գտնվել են Ռուսաստանի Դաշնության իրավազորության ներքո` Կոնվենցիայի 1-իօն հոդվածի իմաստով (տե՛ս վերը` Իլաշկու` կետեր 393-394): Այսպիսի հանգամանքներում, Դատարանն արդեն եզրակացրել է, որ որոշակի ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը տարածվել է Մերձդնեստրի կոնկրետ իրադարձությունների նկատմամբ, այն համարել է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունն է կրում ապացուցման բեռը հիմնավորելու համար, որ Ռուսաստանն իրավազորություն չի իրականցրել այն իրադարձություների առնչությամբ, որոնցից գանգատվել են սույն գործով դիմումատուները: Ռուսաստանի կառավարությունը ժխտում է, որ Ռուսաստանն իրավազորություն է իրականացրել Մերձդնեստրում խնդրո առարկա ժամանակահատվածում: Նրանք ընդգծում են, նախ, որ սույն գործը էականորեն տարբերվում է վերը նշված Իլաշկուի գործից, որով Դատարանը գտել է, որ ռուսական զինվորներն են դիմումատուներին նախնական ձերբակալության և կալանքի ենթարկել և վերը նշված Ալ-Սկեյնիի գործից, որով դատարանը գտել է, որ Միացյալ Թագավորությունը իրավազորություն է ունեցել կապված բրիտանական զինվորների կողմից իրականացված անվտանգության գործողությունների ընթացքում սպանված քաղաքացիական անձանց առնչությամբ: Դատարանը հիշեցնում է, որ այն վճռել է, որ պետությունը կարող է, որոշակի բացառիկ հանգամանքներում, արտատարածքային իրավազորություն իրականացնել պետության ներկայացուցիչների կողմից անձի կամ անձանց նկատմամբ իշխանության և հսկողության հաստատման միջոցով, ինչպես, օրինակ, տեղի է ունեցել Ալ-Սկեյնիի գործով (տե՛ս վերը` կետ 149): Այնուամենայնիվ, Դատարանը վճռել է նաև, որ պետությունը կարող է արտատարածքային իրավազորություն իրականացնել, երբ օրինական կամ հակաօրինական ռազմական գործողության հետևանքով պետությունն արդյունավետ հսկողություն է իրականացնում իր ազգային տարածքից դուրս գտնվող շրջանի նկատմամբ (տե՛ս վերը` կետ 106): Դատարանն ընդունում է, որ որևէ ապացույց առկա չէ դիմումատուների դպրոցների դեմ իրականացված գործողություններում Ռուսաստանի ներկայացուցիչների ուղղակի ներգրավվածության վերաբերյալ: Այնուամենայնիվ, դիմումատուների պնդմամբ Ռուսաստանն արդյունավետ վերահսկողություն է ունեցել «ՄՄՀ»-ի նկատմամբ համապատասխան ժամանակահատվածի ընթացքում և Դատարանը պետք է պարզի, թե արդյոք համապատասխանել է դա իրականությանը: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պնդել է, որ Դատարանը կարող է միայն եզրակացնել, որ Ռուսաստանն արդյունավետ հսկողություն է իրականացրել, եթե այն պարզի, որ «ՄՄՀ»-ի «կառավարությունը» կարող է համարվել Ռուսական պետության մարմին` ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` Ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնտենեգրոյի) գործով (տե՛ս վերը` կետ 76) ցուցաբերած մոտեցման համաձայն: Դատարանը կրկնում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հղում կատարված վճռում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է պարզեր, թե երբ կարող են անձի կամ մի խումբ անձանց գործողությունները վերագրվել պետությանը, որպեսզի պետության համար պատասխանատվություն առաջանա միջազգային իրավունքի համաձայն այդ գործողությունների համար: Սույն գործով, այնուամենայնիվ, Դատարանը պետք է պարզի թե արդյոք դիմումատուների կողմից գանգատարկված փաստերի նկատմամբ տարածվել է պետության իրավազորությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն: Ինչպես վկայում է Դատարանի վերը հիշատակված նախադեպային իրավունքը` 1-ին հոդվածի հիման վրա իրավազորության հաստատման թեսթը երբևէ համանման չի եղել միջազգային իրավունքի հիման վրա միջազգային իրավական հակաօրինական գործողության համար պետության պատասխանատվության պարզման թեսթին: Սույն գործի հանգամանքներում Դատարանը պետք է հավաստի, թե արդյոք, փաստացի, Ռուսաստանն իրականացրել է արդյունավետ վերահսկողություն «ՄՄՀ»-ի նկատմամբ 2002թ հուլիսից 2004թթ. ընկած ժամանակահատվածում: Այս գնահատականը տալիս Դատարանը հիմք է ընդունելու իրեն ներկայացված նյութերը կամ, անհրաժեշտության դեպքում, proprio motu ձեռք բերված նյութերը (տե՛ս mutatis mutandis, Սաադին ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 37201/06, կետ 128, ՄԻԵԴ 2008թ.): Ռուսաստանի Կառավարությունն ընդգծել է, որ համապատասխան ժամանակահատվածում իր ռազմական ներկայությունը Մերձդնեստրում աննշան է եղել` կազմված մոտ Կոլբասնայի զինապահեստները պահպանող մոտ 1,000 ՌՕԽ ծառայողներից և Անվտանգության գոտում, միջազգայնորեն համաձայնեցված խաղաղարար ուժերի կազմում ներգրավված 1,125 զինվորներից: Իլաշկուի վճռով Դատարանը գտել է, որ 2002թ. մոտ 1,500 ՌՕԽ զինծառայող էր պահպանում զինապահեստները (վերը` կետ 131): Ռուսական զորքերի թիվը չի վիճարկվել գործի մյուս կողմերի կողմից (տե՛ս վերը` կետ 37): Ինչ վերաբերում է Կոլբասնայի զինապահեստներին հնարավոր չէ հստակ սահմանել դրա չափը և պարունակությոնը 2002-2004թթ., քանի որ Ռուսաստանը Դատարանին չի ներկայացրել պահանջված ճշգրիտ տեղեկատվությունը, իսկ անկախ դիտորդներին թույլ չի տրվել մուտք գործել այնտեղ: Այնուամենայնիվ, Իլաշկուի գործով վճռում (վերը` կետ 131) Դատարանը հղում է կատարել ապացույցներին, որոնք վկայում են այն մասին, որ 2003թ. ՌՕԽ-ն առնվազն 200 000 տոննա սպառազինություն և զինամթերք ուներ պահեստում, ինչպես նաև 106 տանկ, 42 զրահամեքենա, 109 զրահապատ փոխադրիչ, 54 զրահապատ հետախուզական մեքենա, 123 թնդանոթ և ականանետ, 206 հակահետևակային զենք, 226 զենիթային հրանոթ, ինը ուղղաթիռ և 1648 տարբեր տեսակի տրանսպորտային միջոց: Դատարանն ընդունում է, որ 2002-2004թթ. Մերձդնեստրում տեղակայված ռուսական ռազմական զորակազմի թվաքանակը նշանակալիորեն նվազել էր (տե՛ս վերը` Իլաշկու` կետ 387) և փոքրաթիվ էր տարածքի համեմատ: Այնուամենայնիվ, Դատարանը գտել է Իլաշկուի գործով (վերը` կետ 387), հաշվի առնելով Կոլբասնայում տեղակայված զինամթերքի չափը, ռուսական բանակի ռազմական նշանակությունը տարածաշրջանում և դրա զսպող ազդեցությունը պահպանվում էր: Ավելին, զինապահեստների և զորքերի կապակցությամբ, Դատարանը համարում է, որ պատմական նախադրյալները էական ազդեցություն են ունեցել սույն գործի համար նշանակություն ունեցող ժամանակահատվածում առկա իրադրության նկատմամբ: Չի կարելի մոռանալ, որ Իլաշկուի գործով վճռում Դատարանը վճռել է, որ անջատողականները կարողացել են իշխանության գալ 1992թ. միայն ռուսական զինվորականների աջակցության շնորհիվ: Կոլբասնայի զինապահեստները ի սկզբանե հանդիսացել են ԽՍՀՄ 14-րդ բանակի սեփականությունը և Դատարանը ապացուցված է համարել առանց ողջամիտ կասկածների, որ զինված հակամարտության ընթացքում անջատողականները կարողացել են 14-ր բանակի զինծառայողների օգնությամբ հանդերձավորվել ռազմական պահեստից: Դատարանն այնուհետև գտել է, որ 14-րդն բանակի զինապահեստներից անջատողականներին զենքի և սպառազինության զանգվածային մատակարարումներն են, որ խոչընդոտել են Մոլդովայի բանակի կողմից Մերձդնեստրի նկատմամբ վերահսկողության հաստատմանը: Ի հավելումն, Դատարանը գտել է, որ հակամարտության սկզբից շրջանից դուրս գտնվող վայրերից մեծ թվով ռուսաստանի քաղաքացիներ, մասնավորապես կազակներ, են մեկնել Մերձդնեստր` անջատողականների հետ մոլդովական ուժերի դեմ պայքարելու համար: Վերջապես, այն գտել է, որ 1992թ. ապրիլին Մերձդնեստրում տեղակայված ռուսական բանակը (ՌՕԽ) միջամտել է հակամարտությանը` հնարավորություն տալով անջատողականներին հաստատվել Տիգինայում: Ռուսաստանի կառավարություն Դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք կվկայեին, որ Իլաշկուի վճռում նշված եզրակացությունները անհիմն են: Դատարանի կարծիքով, հաշվի առնելով իր այն եզրակացությունը, որ անջատողական ռեժիմն ի սկզբանե հաստատվել էր ռուսական ռազմական աջակցության շնորհիվ, այն փաստը, որ Ռուսաստանը, խախտելով իր միջազգային պարտավորությունները, շարունակում էր իր զինապահեստները պահել Մոլդովայի տարածքում գաղտնիության քողի ներքո, ինչպես նաև 1,000 զինծառայող դրանց պահպանության համար, հստակ ազդանշան էր հանդիսանում «ՄՄՀ» ռեժիմի շարունակվող աջակցության մասին: Ինչպես նշվել է վերը, Դատարանն Իլաշկուի գործով նույնպես գտել է, որ «ՄՄՀ»-ն գոյություն է ունեցել համապատասխան ժամանակահատվածում միայն Ռուսաստանի տնտեսական աջակցության շնորհիվ, inter alia (տե՛ս վերը` կետ 111): Դատարանը չի համարում, որ Ռուսաստանի կառավարությունը կատարել է իր կրած ապացուցման պարտականությունը և վստահեցրել է, որ այդ եզրակացությունը ճշմարիտ չի եղել: Այդպես, Ռուսաստանի կառավարությունը չի ժխտել, որ «Գազպրոմ» ռուսական հանրային կորպորացիան գազ է մատակարարել շրջան և որ «ՄՄՀ»-ն վճարել է ոչ միայն անհատ տնտեսությունների, այլև Մերձդնեստրում տեղակայված խոշոր արտադրական համալիրների կողմից սպառված գազի չնչին մասը, որոնց մի մասը Դատարանի կողմից ճանաչվել են, որպես Ռուսաստանի Դաշնությանը պատկանող (տես՛ վերը` կետեր 39-40): Ռուսաստանի կառավարությունն ընդունել է, որ տարեկան միլիոնավոր ԱՄՆ դոլարներ է ծախսում Մերձդնեստրի բնակչությանը ցուցաբերվող հումանիտար օգնության տեսքով, ներառյալ տարիքային կենսաթոշակի վճարումը և դպրոցներին, հիվանդանոցներին և բանտերին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը: Մոլդովայի կառավարության կողմից ներկայացված վիճակագրությունը, որը չի վիճարկվել Ռուսաստանի կառավարության կողմից, վկայում է, որ «ՄՄՀ»-ի բնակչության մոտ 20% է տնտեսապես ակտիվ, թույլ է տալիս ավելի լավ գնահատել տեղական տնտեսության համար ռուսական թոշակների և այլ օգնության կարևորությունը: Վերջապես, Դատարանը նկատում է, որ Ռուսաստանի կառավարությունը, չի վիճարկել դիմումատուների ներկայացրած վիճակագրությունը քաղաքացիության վերաբերյալ, որի համաձայն ռուսաստանի քաղաքացիություն է տրամադրվել «ՄՄՀ»-ի կողմից վերահսկվող շրջանի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակչին (տե՛ս վերը` կետեր 41-42): Արդյունքում, Ռուսաստանի կառավարություն Դատարանի մոտ համոզմունք չի առաջացրել, որ եզրակացությունները, որոնց հանգել է Դատարանը 2004թ. Իլաշկուի գործով (տե՛ս վերը) ճշմարիտ չեն եղել: «ՄՄՀ»-ն ստեղծվել է ռուսական ռազմական օգնության շնորհիվ: Տարածաշրջանում ռուսական զինծառայողների շարունակվող ազդեցությունը ուժեղ ազդանշան էր «ՄՄՀ»-ի ղեկավարությանը, Մոլդովայի կառավարությանը և միջազգային դիտորդները անջատողականներին ռուսաստանի շարունակվող ռազմական աջակցության վերաբերյալ: Բացի այդ, բնակչությունը կախված էր Ռուսաստանի կողմից ձրի կամ նշանակալիորեն սուբսիդավորվող գազի մատակարարումներից, նպաստներից և այլ ֆինանսական աջակցությունից: Դատարանն այդ իսկ պատճառով, մնում է Իլաշկուի գործով իր եզրակացություններին (վերը նշված), որ 2002-2004թթ ընթացքում «ՄՄՀ»-ն հնարավորություն է ունեցել շարունակել իր գոյությունը, դիմադրելով Մոլդովայի և միջազգային հանրության` տարածշրջանում հակամարտության լուծմանը և ժողովրդավարության ապահովմանը և իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված ջանքերին միմիայն ռուսական ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցության շնորհիվ: Այդպիսի հանգամանքներում ռուսական աջակցությունից «ՄՄՀ»-ի ազդեցության բարձր մակարդակը վկայում էր այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը արդյունավետ վերահսկողություն և վճռական ազդեցություն է ունեցել «ՄՄՀ»-ի վարչակազմի վրա դպրոցական ճգնաժամի ընթացքում: Հետևաբար, սույն գործով դիմումատուների նկատմամբ տարածվել է Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով: Դատարանը պետք է այնուհետև որոշի, թե արդյոք տեղի է ունեցել նրանց` կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում, որը կհանգեցի պատասխանող պետությունների պատասխանատվությունը:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈւՄ
«Ոչ մեկին չի կարել մերժել կրթության իրավունքը: Պետությունը կրթության և ուսման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների` զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուները
Դիմումատուները պնդել են, որ Դատարանը պետք է օգտվի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն նախադեպային պրակտիկան զարգացնելու հնարավորությունից` հաշվի առնելով կրթության իրավունքի վերաբերյալ միջազգային չափորոշիչները: Օրինակ` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետը, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին (ա) կետը սահմանում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի «մարդու անհատականության ամբողջական զարգացմանը»: Դատարանն այդ փաստաթղթերի հիման վրա արդեն ճանաչել է կրթության կարևորությունը երեխայի զարգացման համար Տիմիիշևն ընդդեմ Ռուսաստանի թիվ 55762/00 և 55974/00, կետ 64, ՄԻԵԴ 2005‑XII: Դիմումատուի պնդմամբ կրթության մեկ այլ նպատակը կայանում է նրանում, որպեսզի թույլ տա երեխաներին աշխատել և մասնակցել հասարակության կյանքում ինչպես երեխաների կարգավիճակով, այնպես էր ապագայում` մեծահասակների: Կրթությունը, որը չի բավարարում այդ նպատակները, կարող է խոչընդոտել երեխայի համար հնարավորությունների մատչելիությանը և նրա` աղքատությունից խուսափելու և մարդու իրավունքներից օգտվելու ունակությանը: Դիմումատուների կարծիքով, լեզվի օգտագործումն անխզելիորեն կապված էր այդ կրթական առաջնահերթությունների հետ: Դիմումատուները պնդել են, որ հիմնական միջադեպերը, որոնց հղում են կատարել իրենք, տեղի են ունեցել 2002-2004թթ, երբ դպրոցները հարկադրված են եղել փակվել և վերսկսել աշխատանքները այլ շենքերում: Դիմումատուները գրավոր ցուցմունքներ են ներկայացրել, որոնցում բացատրվում էր, թե ինչպես են «ՄՄՀ»-ի` դպրոցների դեմ ուղղված գործողություններն ազդել անձնապես իրենց վրա: 2004թ. ամռանը դպրոցները փակվել են և «ՄՄՀ»-ի ոստիկանությունը շրջապատել, ապա հարձակվել է դպրոցական շենքերի վրա: Ուսուցիչները ձերբակալվել են և կալանքի տակ վերցվել, իսկ լատինական այբուբենով գրված ուսումնական նյութերը` առգրավվել և ոչնչացվել: Որոշ ծնողներ կորցրել են աշխատանքը երեխաներին մոլդովերեն լեզվով ուսուցանող դպրոցներ ուղարկելու պատճառով: Դիմումատուներն ընդգծել են, որ այդ պահից ի վեր իրենց իրադրությունը նշանակալիորեն չի փոխվել: Լատինատառ գրելն արգելող օրենքը շարունակում էր ուժի մեջ մնալ և մոլդավերեն/ռումիներեն լեզվով դասավանդելը կարող էր հանգեցնել հետապնդումների և քրեական պատասխանատվության: 2002 և 2004թթ. իրադարձություններից հետո բազմաթիվ ծնողներ հրաժարվել են իրենց երեխաների` մոլդովերեն/ռումիներեն կրթության համար պայքարից: Իրենց դիրքորոշումը պնդել շարունակողները հարկադրված էին հաշտվել այն բանի հետ, որ կրթության որակը իջնում էր համապատասխան շինությունների բացակայության, դեպի դպրոց և դպրոցից տուն երկարատև ուղևորությունների, նյութերի պակասի, արտադասարանային գործունեության բացակայության, ինչպես նաև շարունակական հետապնդումների, դպրոցական շինություններում վանդալիստական գործողությունների և բանավոր վիրավորանքների պատճառով: «ՄՄՀ»-ի իշխանությունների կողմից մոլդովերեն/ռումիներեն լեզվով խոսողներին առաջարկված այլընտրանքը հանդիսանում էր մոլդավերենի ուսուցումը կիրիլիցա այբուբենի հիման վրա: Սակայն քանի որ այդ լեզուն ճանաչված չէր որևէ տեղ, բացի Մերձդնեստրից և նույնիսկ «ՄՄՀ»-ի վարչակազմի կողմից չէր օգտագործվում, ուսումնական նյութերը վերաբերում էին խորհրդային ժամանակաշրջանին և լրացուցիչ կամ բարձրագույն կրթություն ստանալու կամ աշխատանքի տեղավորման հնարավորությունները նվազում էին: «ՄՄՀ» իշխանությունների կողմից տարածքային պետության հիմնական և պաշտոնական լեզվով կրթության անընդհատությունը չապահովելը հստակորեն անդրադառնում է կրթության էությանը: Ի հավելումն, «ՄՄՀ»-ի կողմից որևէ փորձ չի ձեռնարկվել աջակցել էթնիկ մոլդովացիներին մասնավոր դպրոցներ այցելելու հնարավորությունը, որտեղ երեխաները կարող էին կրթություն ստանալ իրենց սեփական լեզվով: Դիմումատուները համեմատել են իրենց դրությունը հույն բնակչության դրության հետ վերը հիշատակված Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով (կետ 278): Բացի այդ դիմումատու ծնողները գանգատվել են պետության կողմից կրթության ապահովման ընթացքում իրենց փիլիսոփայական համոզմունքների նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունից, մասնավորապես, իրենց այն համոզմունքի, որ իրենց երեխաների շահերից բխում է մոլդովերեն լեզվով կրթությունը: Դիմումատուները պնդել են, որ Մոլդովան դրական պարտավորություն ուներ ձեռնարկել բոլոր ողջամիտ և համապատասխան միջոցները, որոնք անհրաժեշտ էին իր ամբողջ տարածքում մոլդովերեն լեզվով կրթության ապահովման և պաշտպանության համար: Ինչ վերաբերում է Մոլդովայի կողմից այդ դրական պարտավորության պահպանմանը, դիմումատուները նշել են, որ լատինական այբուբենի հիման վրա ուսուցում իրականացնող դպրոցներից ցուցաբերված աջակցությունը չի հանդիսացել բազմակողմ բանակցությունների ընթացքում հակամարտության կարգավորման պայման և չի ներառվել «ՄՄՀ»-ի իշխանություններին և Ռուսաստանի կառավարությանն ուղղված պահանջների թվում: «ՄՄՀ»-ի պաշտոնատար անձինք կարող էին առանց խոչընդոտների տեղաշարժվել Մոլդովայի տարածքով, այն դեպքում, երբ ԵՄ միջոցներ էր ձեռնարկել «ՄՄՀ»-ի բարձրաստիճան ղեկավարության` ԵՄ տարածքում գտնվելն արգելելու ուղղությամբ, ինչպես նշվել էր ուղղակիորեն, մասնավորապես, լատինական այբուբենի հիման վրա ուսուցում իրականացնող դպրոցների նկատմամբ վերաբերմունքի պատճառով: Դիմումատուները պնդել են նաև, որ Մոլդովայի կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել ապահովելու համար, որ երեխաները ապահովվեն համապատասխան կրթական հարմարություններով և պաշտպանված լինեն հետապնդումներից: Դիմումատուները նշել են, որ սույն գործով խախտումներն ուղղակի և անմիջական կապ են ունեցել Ռուսաստանի Դաշնության «ՄՄՀ»-ի վարչակազմի հաստատման և հետագա աջակցության հետ: Որևէ վկայություն առկա չէ Ռուսաստան ի Դաշնության կողմից խախտումների կանխարգելմանը կամ դրանց դեմ առարկելուն ուղղված միջոցներ ձեռք առնելու մասին: Ընդհակառակը, Ռուսաստանի Դաշնությունը օժանդակել է «ՄՄՀ»-ի քաղաքականությանը կրթության ոլորտում, ուսումնական նյութերով ապահովելով շրջանի ռուսալեզու դպրոցները և Առանց Մոլդովայի հետ խորհրդակցելու Մերձդնեստրում ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություններ բացելով:
Մոլդովայի կառավարությունը
Մոլդովայի կառավարությունը մանրամասն տեղեկություն չուներ դիմումատուների շարունակվող վիճակի վերաբերյալ: Սակայն այն կարող էր հաստատել, որ չնայած նախնական ճգնաժամային փուլը, ըստ երևույթին, ավարտվել էր և իրադրությունը «նորմալացվել» էր, երեք դպրոցներից յուրաքանչյուրում երեխաների թվաքանակը շարունակում էր նվազել: Օրինակ «Ալեքսանդրու չել Բուն» և «Էվրիկա» դպրոցներում երեխաների թիվը փաստացի կիսով չափ նվազել էր 2004-ից 20011 թթ., չնայած «Շտեֆան չել Մարե» դպրոցում երեխաների թիվը հարաբերականորեն կայուն էր մնացել: Ընդհանուր առմամբ մոլդովերեն/ռումիներեն լեզվով սովորողների թիվը 2009թ. 2 545-ի համեմատ նվազել էր 2011թ. 1908-ի: Մոլդովայի կառավարությունը պնդել է, որ բոլոր ողջամիտ միջոցներն է ձեռնարկել իրավիճակի բարելավման նպատակով, ընդհանրապես մերձդնեստրյան հակամարտության կարգավորման, և մասնավորապես, դպրոցների աջակցության կապակցությամբ: Նրանք պնդել են, որ Մոլդովայի կառավարությունը երբեք չի աջակցել Մերձդնեստրի անջատողական ռեժիմին և չի հաշտվել դրա հետ: Մոլդովայի միակ նպատակն է եղել հակամարտության կարգավորումը, տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնումը և իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հաստատումը: Ինչ վերաբերում է բուն դպրոցներին Մոլդովայի կառավարությունը վճարել է շենքերի վարձակալության և վերանորոգման, ուսուցիչների աշխատանքի, ուսումնական նյութերի, ավտոբուսների և համակարգիչների համար: Մոլդովայի օրենսդրության համաձայն դիմումատուներին, ինչպես և Մերձդնեստրի դպրոցների բոլոր շրջանավարտներին, հատուկ արտոնություններ են տրամադրվել մոլդովական համալսարաններ և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս: Բացի այդ, Մոլդովայի կառավարությունը Մերձդնեստրի դպրոցների խնդիրը բարձրացրել է միջազգային մակարդակում և դիմել է միջազգային աջակցության և միջնորդության համար, օրինակ 2011թ. Գերմանիայում ԵՄ և ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող կոնֆերանսի ընթացքում: Մոլդովայի կառավարությունից չէր կարելի ակնկալել ավելին դիմումատուների նկատմամբ ունեցած իր դրական պարտավորությունների կատարման իմաստով` հաշվի առնելով, որ այն տվյալ տարածքում իրական իշխանություն կամ վերահսկողություն չէր իրականացնում: Դիմումատուների դրության բարելավման ուղղությամբ Մոլդովայի ձեռնարկած քայլերը կարող էին դիտարկվել, որպես ենթադրվող ճանաչում, որ նրանց իրավունքները խախտվել են: Մոլդովայի կառավարությունն, այդպիսով չի պնդել, որ սույն գործով կրթության իրավունքի խախտում առկա չէ: Դրա փոխարեն այն խնդրել է Դատարանին հանգամանորեն գնահատել յուրաքանչյուր պատասխանող պետության համապատասխան պատասխանատվությունը դիմումատուների իրավունքների յուրաքանչյուր այդպիսի խախտման համար:
Ռուսաստանի կառավարությունը Ռուսաստանի կառավարությունը, որը ժխտել է «ՄՄՀ»-ի գործողությունների համար պատասխանատվությունը, սահմանափակ դիտողություններ է ներկայացրել գործի էության վերաբերյալ: Միևնույն ժամանակ այն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ չի կարող պատասխանատվություն սահմանվել «ՄՄՀ»-ի ոստիկանության կողմից դպրոցական շենքերի գրավման կամ տեղական իշխանություններ կողմից էլեկտրականության կամ ջրի մատակարարման անջատումների համար: Ռուսաստանի կառավարությունը պնդել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միայն որպես միջնորդ է մասնակցել է դպրոցական ճգնաժամին: Ուկրաինայի և ԵԱՀԿ միջնորդների հետ համատեղ այն փորձել է օգնել կողմերին կարգավորել խնդիրը: Բացի այդ, Ռուսաստանի կառավարությունը նշել է, որ 2004թ. սեպտեմբերից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, այդ միջազգային միջնորդությունից հետո, խնդիրները լուծվել են և երեխաները երեք դպրոցներում կարողացել են շարունակել կրթությունը:
Բ. Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքներ
1-ին արձանագրության 2-րդ հոդվածը մեկնաբանելիս և կիրառելիս Դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, դրա ենթատեքստում մի պայմանագիր է, որ նպատակն է մարդու անձնական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և որ Կոնվենցիան պետք է ընկալվի որպես ամբողջություն և մեկնաբանվի այնպես, որպեսզի ապահովվի ներքին համաձայնեցվածությունը և ներդաշնակությունը դրա տարբեր դրույթների միջև (տե՛ս Ստեքը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.) [GC], թիվ 65731/01 և 65900/01, կետ 48, ՄԻԵԴ 2005-X; Օստինը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 39692/09, 40713/09 և 41008/09, կետ 54, 15 մարտի 2012թ.): Համապատասխանաբար, 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի երկու նախադասությունները պետք է մեկնաբանվեն, ոչ միայն միմյանց լույսի ներքո, այլ նաև, մասնավորապես, Կոնվենցիայի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների, որոնք ամրագրում են յուրաքանչյուրի, ներառյալ երեխաների և ծնողների, «իր անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի», «մտքի, խղճի և դավանանքի նկատմամբ հարգանքի» և «տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու ազատության» իրավունքը (տե՛ս Կյելսենը, Բուսկ Մադսենը և Պեդերսենն ընդդեմ Դանիայի, 7 դեկտեմբերի 1976թ. վճիռ, Սերիա Ա թիվ 23, կետ 52; Ֆոլգերեն և այլոք ընդդեմ Նորվեգիայի [GC], թիվ 15472/02, կետ 84, ՄԻԵԴ 2007‑III; Լաուցին և այլոք ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 30814/06, կետ 60, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ); տե՛ս նաև Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 25781/94, կետ 278, ՄԻԵԴ 2001‑IV): Այդ դրույթի մեկնաբանման և կիրառման ժամանակ հարկ է հաշվի առնել միջազգային իրավունքի բոլոր կիրառելի նորմերը և սկզբունքները, որոնք կիրառելի են պայմանավորվող կողմերի հարաբերությունների նկատմամբ և Կոնվենցիան պետք է հնարավորինս ներդաշնակ մեկնաբանվի միջազգային իրավունքի այլ նորմերի հետ, որոնց մի մասն է այն հանդիսանում (տե՛ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության [GC],թիվ 35763/97, կետ 55, ՄԻԵԴ 2001-XI; Դեմիրը և Բայկարան ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 34503/97, կետ 67, ՄԻԵԴ 2008; Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [GC],թիվ 13229/03, կետ 62, ՄԻԵԴ 2008-...; Ռանցևն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի, թիվ 25965/04, կետեր 273-274, ՄԻԵԴ 2010 (քաղվածքներ): Հետևաբար, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Կրթության բնագավառում խտրականության դեմ Կոնվենցիայով, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրով, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով սահմանված կրթության իրավունքին վերաբերող դրույթները վերաբերելի են (տե՛ս վերը` կետեր 77-81 և տե՛ս նաև Տիմիշևն ընդդեմ Ռուսաստանի թիվ 55762/00 և 55974/00, կետ 64, ՄԻԵԴ 2005‑XI): Վերջապես, Դատարանն ընդգծում է, որ Կոնվենցիայի` որպես մարդու իրավունքների պաշտպանության փաստաթղթի, առարկան և նպատակը պահանջում է, որպեսզի դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որպեսզի գործնական և արդյունավետ դարձնեն նրա երաշխիքները (տե՛ս inter alia, Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիսի 1989թ., կետ 87, Սերիա A թիվ 161; և Արտիկան ընդդեմ Իտալիայի, 13 մայիսի 1980թ., կետ 33, Սերիա A թիվ 37): Պարտավորվելով 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն «չմերժել կրթության իրավունքը» Պայմանավորվող պետությունները, իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար երաշխավորում են տվյալ պահին գոյություն ունեցող կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունքը (“Բելգիայում կրթության բնագավառում լեզուների օգտագործման վերաբերյալ օրենքների որոշ կողմերի վերաբերյալ», 23 հուլիսի 1968թ., Սերիա A թիվ 6, կետեր 3-4): Այդ իրավունքը միայն մի մասն է կազմում առաջին նախադասությամբ ամրագրված կրթության իրավունքի: Որպեսզի այդ իրավունքն արդյունավետ լինի, անհրաժեշտ է, որ մասնավորապես, դրանից օգտվող անձը կարողանա օգուտ ստանալ ստացած կրթությունից, այսինքն իրավունք ունենա, որպեսզի իր ստացած կրթությունը ճանաչվի այս կամ այն ձևով, յուրաքանչյուր պետությունում գործող նորմերին համապատասխան (տե՛ս վերը` Բելգիայում կրթության բնագավառում լեզուների օգտագործման վերաբերյալ օրենքների որոշ կողմերի վերաբերյալ», կետ 4): Բացի այդ, չնայած 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի տեքստը չի հստակեցնում, թե ինչ լեզվով պետք է կրթությունն իրականացվի, կրթության իրավունքն անիմաստ կլինեն, եթե այն դրանից օգտվող անձանց չի տրամադրում պետական լեզվով իսկ համապատասխան դեպքում ազգային լեզուներից մեկով կրթություն ստանալու իրավունքը (տե՛ս վերը` Բելգիայում կրթության բնագավառում լեզուների օգտագործման վերաբերյալ օրենքների որոշ կողմերի վերաբերյալ», կետ 3): Հոդվածի երկրորդ նախադասությամբ սահմանված իրավունքը լրացնում է առաջին հոդվածում սահմանված կրթության հիմնարար իրավունքը: Ծնողներն, առաջին հերթին, պատասխանատու են իրենց երեխաների կրթության և ուսման համար և նրանք կարող են պետությունից պահանջել հարգել իրենց կրոնական և փիլիսոփայական համոզմունքները (տե՛ս վերը` Բելգիայում կրթության բնագավառում լեզուների օգտագործման վերաբերյալ օրենքների որոշ կողմերի վերաբերյալ», կետեր 3-5 և 4 և Կյելսենը, Բուսկ Մադսենը և Պեդերսենն ընդդեմ Դանիայի, 7 դեկտեմբերի 1976թ., Սերիա A թիվ 23, կետ 52): Երկրորդ նախադասությունը նպատակաուղղված է կրթության բնագավառում բազմակարծության երաշխավորմանը, որն էական նշանակություն ունի Կոնվենցիայի համաձայն «ժողովրդավարական հասարակության» պաշտպանության համար: Դա ենթադրում է, որ պետությունը կրթության և ուսման բնագավառում իր ստանձնած գործառույթներն իրականացնելիս պետք է հոգ տանի այն մասին, որ ուսումնական ծրագրում ներառված տեղեկությունները և գիտելիքները մատուցվեն օբյեկտիվ, քննադատական և բազմակարծության եղանակով: Պետությանն արգելվում է ինդոկտրինացիայի նպատակ հետապնդել, որը կարող է դիտարկվել, որպես ծնողների կրոնական և փիլիսոփայական համոզմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունք (տե՛ս վերը` Կյելսենը, Բուսկ Մադսենը և Պեդերսենն ընդդեմ Դանիայի, կետեր 50 և 53, Ֆոլգերե` կետ 84; Լաուցի` կետ 62): 1-ին արձանագրության 2-րդ հոդվածում սահմանված իրավունքները կիրառվում են երկու պետությունների և մասնավոր հաստատությունների նկատմամբ (տե՛ս վերը` Կյելսենը, Բուսկ Մադսենը և Պեդերսենն ընդդեմ Դանիայի, կետ 50): Ի հավելումն, Դատարանը վճռել է, որ դրույթը կիրառվում է կրթություն նախնական, միջնակարգ և բարձրագույն աստիճանների նկատմամբ (տես՛ Լեյլա Շահինն ընդդեմ Թուրքիայի [GC],թիվ 44774/98, կետեր 134 և 136, ՄԻԵԴ 2005-XI): Դատարանն այնուամենայնիվ, ճանաչում է, որ չնայած դրա կարևորությանը, կրթության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Պայմանով, որ իրավունքի էությունը չի ոտնահարվում, այդպիսի սահմանափակումների հնարավորությունը ենթադրվում է, քանի որ կրթության մատչելիության իրավունքը «իր բնույթով պետական կարգավորում է պահանջում» (տե՛ս Բելգիայում կրթության բնագավառում լեզուների օգտագործման վերաբերյալ օրենքների որոշ կողմերի վերաբերյալ», կետ 3): Երաշխավորելու համար, որ կիրառված սահմանափակումները չեն ոտնահարում դիտարկվող իրավունքն այն աստիճանի, որ խարխլեն դրա բուն գոյությունը և զրկեն այն արդյունավետությունից, Դատարանը պետք է վստահանա, որ դրանք կանխատեսելի են շահագրգիռ անձանց համար և օրինական նպատակ են հետապնդում: Այնուամենայնիվ, ի տարբերություն Կոնվենցիայի 8-11-րդ հոդվածների իրադրության, այն սահմանափակված չէ 1-ին արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված «օրինական նպատակների» սպառիչ ցանկով (տե՛ս mutatis mutandis, Պոդկոլզինան ընդդեմ Լատվիայի թիվ 46726/99, կետ 36, ՄԻԵԴ 2002-II): Բացի այդ, սահմանափակումը կհամապատասխանի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածին, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակների միջև ողջամիտ համաչափության հարաբերությունների առկայության դեպքում (տե՛ս վերը` Լեյլա Շահին` կետ 154): Չնայած Կոնվենցիայի պահանջների պահպանման մասին վերջնական որոշման կայացումը վերապահված է Դատարանին, պատասխանող պետություններին հայեցողության որոշակի շրջանակ է ընձեռված այդ բնագավառում: Հայեցողության ազատությունը աճում է կրթության մակարդակին զուգընթաց` շահագրգիռ անձանց և ընդհանուր առմամբ հասարակության համար դրա կարևորությանը հակառակ համաչափությամբ (տե՛ս Պոնոմարյովներն ընդեմ Բուլղարիայի թիվ 5335/05, կետ 56, ՄԻԵԴ 2011թ.):
Արդյոք սույն գործով տեղի է ունեցել դիմումատուների կրթության իրավունքի խախտում
Դատարանը նկատում է, որ պատասխանող կառավարություններից ոչ մեկը չի վիճարկել դիմումատուների պնդումները դպրոցների փակման վերաբերյալ: Իսկապես, 2002թ. և 2004թ. հիմնական իրադարձությունները դիտարկվել և արձանագրվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, ներառյալ ԵԱՀԿ-ի կողմից (տե՛ս վերը` կետ 66): Դիմումատուները գանգատվել են նաև, որ չնայած դպրոցներին հետագայում թույլատրվել է վերաբացվել, դրանց շենքերը բռնագրավվել են «ՄՄՀ»-ի կողմից և նրանք հարկադրված են եղել տեղափոխվել նոր շենքեր, որոնք ավելի վատ էին կահավորված և նվազ հարմարավետ էին: Երեխաները ենթարկվում էին բանավոր վիրավորանքների դպրոցի ճանապարհին և կանգնեցվում և խուզարկվում էին «ՄՄՀ»-ի ոստիկանության և սահմանապահների կողմից, որոնք, հայտնաբերման դեպքում, վերցնում էին լատինատառ դասագրքերը: Բացի այդ, «ՄՄՀ»-ի կողմից վերահսկվող տարածքներում տեղակայված երկու դպրոցներ մի քանի անգամ վանդալիստական հարձակումների օբյեկտ են հանդիսացել: Դիմումատուները պնդել են, որ մոլդովական համայնքի ծնողները և երեխաները հարկադրված են եղել կամ հանդուրժել այդ ահաբեկումները, կամ տեղափոխվել այնպիսի դպրոց, ուր դասավանդումն իրականացվում էր ռուսերեն, ուկրաիներեն կամ «մոլդավերեն»` այսինքն մոլդովերեն` կիրիլիցա այբուբենի օգտագործմամբ: Մոլդավերեն լեզուն չի օգտագործվում և չի ճանաչվում աշխարհում ոչ մեկի կողմից, չնայած որ այն հանդիսացել է Մոլդովայի պաշտոնական լեզուներից մեկը խորհրդային ժամանակաշրջանում: Դա նշանակում էր, որ ժամանակակից Մերձդնեստրի «մոլդավական» դպրոցների համար մատչելի միակ ուսումնական ձեռնարկները խորհրդային ժամանակաշրջանի էին: «Մոլդավական» քոլեջներ կամ համալսարաններ չկային, այդ պատճառով այդպիսի դպրոցներն ավարտած երեխաները, ովքեր ցանկանում էին բարձրագույն կրթություն ստանալ, հարկադրված էին նոր այբուբեն կամ լեզու սովորել: Չնայած Դատարանին դժվար է մանրամասն հաստատել այն փաստերը, որոնք վերաբերում են դիմումատուների ապրումներին դպրոցների վերաբացման կապակցությամբ, այն այնուամենայնիվ նկատում է հետևյալը: Առաջին, «Լեզուների մասին» «ՄՄՀ» գործող օրենքի 6-րդ հոդվածի համաձայն լատինական այբուբենի օգտագործումը իրավախախտում էր համարվում «ՄՄՀ»-ում (տե՛ս վերը` կետ 43): Երկրորդ, ակնհայտ է, որ դպրոցները պետք է տեղափոխվեին նոր շենքեր, և «Ալեքսանդրում չել Բուն» դպրոցը բաժանվել էր երեք մասի, իսկ «Շտեֆան չել մարե» դպրոցի աշակերտները հարկադրված էին ամեն օր 40 կմ ճանապարհ անցնել: Երրորդ, համաձայն Մոլդովայի կառավարության կողմից ներկայացրած տվյալների, «ՄՄՀ»-ի կողմից վերահսկվող տարածքում գտնվող երկու դպրոցներ հաճախող աշակերտների թիվը մոտ երկու անգամ կրճատվել է 2007-2011թթ. ընթացքում, ինչպես նաև նշանակալիորեն նվազել է Մերձդնեստրում մոլդովերեն/ռումիներեն լեզվով սովորող երեխաների թիվը: Չնայած ըստ երևույթին Մերձդնեստրն ունի ծերացող բնակչություն և մոլդովացիները, մասնավորապես, արտագաղթում են դրա տարածքից (տե՛ս վերը` կետեր 8 և 42), Դատարանը գտնում է, որ «Էվրիկա» և «Ալեքսանդրու չել Բուն» դպրոցների աշակերտների թվի կրկնակի կրճատումը չափազանց մեծ է, որպեսզի այն հնարավոր լինի բացատրել միայն ժողովրդագրական գործոններով: Դատարանի կարծիքով, այդ անվիճելի փաստերը ամրապնդում են դիմումատու ծնողների և երեխաների կողմից ներկայացված 81 դիմումներում շարադրված պնդումները, որոնք նկարագրում են մշտական հետապնդումները, որոնց ենթարկվել են իրենք: Դպրոցները մշտապես գրանցված են եղել Մոլդովայի կրթության նախարարությունում, օգտագործել են այդ նախարարության կողմից մշակված ուսումնական ծրագրերը և դասավանդումն իրականացրել Մոլդովայի առաջին պաշտոնական լեզվով: Դատարանը, համապատասխանաբար համարում է, որ դպրոցների հարկադիր փակումը «Լեզուների մասին ՄՄՀ-ի օրենքի» հիման վրա (տե՛ս վերը` կետեր 43-44) և հետապնդման հետագա միջոցները միջամտություն են հանդիսանում դիմումատու աշակերտների` նշված ժամանակհատվածում գոյություն ունեցող կրթական հաստատությունների մատչելիության և իրենց ազգային լեզվով կրթություն ստանալու իրավունքներին (տե՛ս վերը` կետ 137): Բացի այդ, Դատարանը գտնում է, որ այդ միջոցները հանգեցրել են դիմումատու ծնողների` իրենց երեխաների կրթությունը և ուսումը իրենց փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան ապահովելու իրավունքներին միջամտությանը: Ինչպես նշվել է վերը, 1-ին արձանագրության 2-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո, որը, inter alia, երաշխավորում է անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: Սույն գործով դիմումատու ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխաները ուսում ստանան իրենց երկրի պաշտոնական լեզվով, որը հանդիսանում էր իրենց մայրենի լեզուն: Դրա փոխարեն նրանք հայտնվել են անարդարացի իրավիճակում և ստիպված են եղել ընտրել մի կողմից իրենց երեխաներին այնպիսի դպրոցներ ուղարկել, որտեղ նրանք իրենց միջնակարգ կրթությունը ստանալու են լեզվի և այբուբենի իրենց համոզմամբ արհեստական համադրության հիման վրա և որը չէր ճանաչվում որևէ այլ տեղ աշխարհում, օգտագործելով խորհրդային ժամանակաշրջանի ուսումնական նյութեր կամ որպես այլընտրանք իրենց երեխաներին դատապարտել երկար ուղևորությունների և կամ չհարմարեցված շինություններին, ահաբեկումների և հետապնդումների: Դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, որը հիմնավորեր, որ այդ դպրոցների նկատմամբ «ՄՄՀ» իշխանությունների կողմից ձեռք առնված միջոցները օրինական նպատակ են հետապնդել: Իսկապես ըստ երևույթին «ՄՄՀ»-ի լեզվական քաղաքականությունը,, որը կիրառվել է այդ դպրոցներում նպատակ էր հետապնդում խթանել Մերձդնեստրում բնակվող մոլդովական համայնքի լեզվի և մշակույթի ռուսականացումը` «ՄՄՀ»-ի` Մոլդովայից անջատվելու և Ռուսաստանին միանալու համընդհանուր նպատակն համապատասխան: Հաշվի առնելով տարրական և միջնակարգ կրթության հիմնարար նշանակությունը յուրաքանչյուր երեխայի անձնական զարգացման և ապագա հաջողության համար` անթույլատրելի էր ընդհատել այդ երեխաների ուսումը և հարկադրել նրանց իրենց ծնողների հետ այդպիսի դժվար ընտրության` անջատողական գաղափարախոսության ամրապնդման միակ նպատակով:
Պատասխանող պետության պատասխանատվությունը
(ա) Մոլդովայի Հանրապետությունը Դատարանն այնուհետև պետք է որոշի, թե արդյոք Մոլդովայի Հանրապետությունը կատարել է 1-ին արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքները երաշխավորելու համար պատշաճ և բավարար միջոցներ ձեռք առնելու իր պարտականությունը (տե՛ս վերը` կետ 110): Իլաշկուի գործով կայացրած վճռում (վերը` կետեր 339-340) Դատարանը վճռել է, որ Մոլդովայի դրական պարտականությունները, որոնք վերաբերում են թե՛ Մերձդնեստրի տարածքի նկատմամբ իր վերահսկողությունը վերահաստատելուն, որպես իր իրավազորության արտահայտություն, և դիմումատուների անձնական իրավունքների նկատմամբ հարգանքը երաշխավորելու միջոցներին: Մերձդնեստրի նկատմամբ իշխանությունը վերահաստատելու պարտավորությունը Մոլդովայից պահանջում է առաջին` ձեռնպահ մնալ անջատողական ռեժիմներին աջակցելուց և երկրորդ` գործողություններ ձեռնարկել այդ տարածքի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու նպատակով` ընդունելով իր տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական, դատական կամ այլ միջոցները: Այդ դրական պարտավորությունների կատարման կապակցությամբ Դատարանն Իլաշկուի գործով հաստատել է նաև, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր 1991-1992թթ. մինչև 2004թ. վճռի կայացումը Մոլդովան ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները Մերձդնեստրի տարածքի նկատմամբ իր վերահսկողությունը վերահաստատելու համար (տե՛ս վերը` կետ 341-345): Դատարանը որևէ ապացույցի չի տիրապետում, որը հանրավորություն կտար նրան սույն գործով այլ եզրակացության հանգելու: Իլաշկուի վճռում Դատարանը հաստատել է, որ Մոլդովան ամբողջովին չի իրականացրել իր դրական պարտավորությունը, քանի որ չի կատարել բոլոր հնարավոր գործողությունները «ՄՄՀ»-ի և ռուսական իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում դիմումատուների իրավունքների խախտումների վերացման ուղղությամբ (տե՛ս վերը` կետ 348-352): Սույն գործով, ընդհակառակը, Դատարանը համարում է, որ Մոլդովայի կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրել դիմումատուներին աջակցելու համար: Մասնավորապես «ՄՄՀ»-ի կողմից դպրոցների նախկին շենքերի բռնագրավումից հետո Մոլդովայի կառավարությունը վճարել է նոր շենքերի վարձակալության և վերանորոգման համար և վճարել է նաև ողջ գույքի, աշխատակազմերի աշխատավարձերը և տրանսպորտային ծախսերը` այդպիսով հնարավորություն ընձեռելով դպրոցներին շարունակել գործել և երեխաներին շարունակել մոլդովերեն սովորել, չնայած ամենևին ոչ իդեալական պայմաններում (տե՛ս վերը` կետեր 49-51, 56 և 61-63): Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը համարում է, որ Մոլդովայի Հանրապետությունը կատարել է այդ դիմումատուների նկատմամբ իր դրական պարտավորությունները: Դատարանը, հետևաբար, չի գտնում, որ տեղի է ունեցել 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի խախտում Մոլդովայի Հանրապետության կողմից:
(բ) Ռուսաստանի Դաշնությունը
Դատարանը նկատում է, որ որևէ ապացույց առկա չէ դիմումատուների դեմ ձեռք առնված միջոցներում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ: Որևէ ապացույց չկա նաև «ՄՄՀ»-ի լեզվական քաղաքականությանը Ռուսաստանի հավանության կամ ներգրավվածության վերաբերյալ: Իսկապես, ուկրաինական և ԵԱՀԿ միջնորդների հետ համատեղ գործող ռուսական միջնորդների ջանքերի շնորհիվ է, որ «ՄՄՀ»-ի իշխանությունները թույլատրել են վերաբացել դպրոցները, որպես «մասնավոր ուսուցման օտարերկրյա հաստատություններ» (տե՛ս վերը` կետեր 49, 56 և 66); Այնուամենայնիվ, Դատարանը հաստատել է, որ Ռուսաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել «ՄՄՀ»-ի նկատմամբ խնդրո առարկա ժամանակահատվածում: Այդ եզրակացության լույսի ներքո և Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան, անհրաժեշտ չէ որոշել, թե արդյոք Ռուասաստանը մանրամասն վերահսկողություն է իրականացրել ստորադաս տեղական վարչակազմի քաղաքականության և գործողությունների նկատմամբ (տե՛ս վերը `կետ 106): «ՄՄՀ»-ին ցուցաբերած շարունակական ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցության ուժով, որը չէր կարող այլ կերպ գոյատևել, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Կոնվենցիայի համաձայն դիմումատուների կրթության իրավունքի խախտման համար: Այդպիսով Դատարանը վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի խախտում Ռուսաստանի Դաշնության կողմից:
...
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Դիմումատուները պահանջել են ոչ նյութական վնասի և դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
...
Այնուամենայնիվ, հստակ է, որ դիմումատուներին` և՛ ծնողներին և՛ երեխաներին պատճառվել է ոչ նյութական վնաս «ՄՄՀ»-ի լեզվական քաղաքականության հետևանքով, որի համար Կոնվենցիայի խախտման հաստատումը բավարար հատուցում չի հանդիսանում: Այնուամենայնիվ, դիմումատուների կողմից պահանջվող գումարները չափազանց են: Որոշում կայացնելով արդարացի հիմքով, Դատարանը գնահատում է յուրաքանչյուր դիմումատուին պատճառված ոչ նյութական վնասը 6,000 եվրո:
...
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ Վճռում է, միաձայն, որ դիմումատուների կողմից գանգատարկված փաստերի նկատմամբ տարածվում է Մոլդովայի Հանրապետության իրավազորությունը.
Վճռում է ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ դիմումատուների կողմից գանգատարկված փաստերի նկատմամբ տարածվում է Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը և մերժում է Ռուսաստանի Դաշնության նախնական առարկությունը,
Վճռում է, միաձայն, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի խախտում Մոլդովայի Հանրապետության կողմից,
Վճռում է ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի էունեցել Կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի խախտում Ռուսաստանի Դաշնության կողմից,
...
7. Վճռում է ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ
(ա) Ռուսաստանի Դաշնությունը պետք է վճարի դիմումատուներին երեք ամսվա ընթացքում հետևյալ գումարները
(i) 6,000 եվրո (վեց հազար եվրո), գումարած այդ գումարից գանձման ենթակա հարկերը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, սույն վճռին կից հավելվածում նշված յուրաքանչյուր դիմումատուի,
(ii) 50,000 եվրո (հիսուն հազար եվրո) գումարած այդ գումարից գանձման ենթակա հարկերը, որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում բոլոր դիմումատուներին միասին
(բ) Վերոհիշյալ եռամսյա ժամկետի լրանալուց հետո` մինչև գումարի վճարումը, պետք է վճարվի վերոհիշյալ գումարների նկատմամբ հաշվարկված պարզ տոկոս` հավասար պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքին գումարած երեք տոկոս:
Մերժում է դիմումատուի՝ արդարացի բավարարման վերաբերյալ պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. հոկտեմբերի 19-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում:
Մայքլ Օ’Բոյլ Նիկոլաս Բրատցա Քարտուղար Նախագահող
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կոտի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն գետևյալ հատուկ կարծիքները հանդիսանում են սույն վճռի հավելվածները
(ա) Դատավորներ Տուլկենսի, Վաջիչի, Բերրո-Լեֆեվրի, Բիանկուի, Լոալելունժի և Կելլերի մասնակի չհամընկնող կարծիքը,
(բ) Դատավոր Կովլերի մասնակի չհամընկնող կարծիքը
Ն.Բ.
Մ.Օ.Բ.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 [կամ հաջորդ տարի]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy