© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 156
հոկտեմբեր 2012
Քաթանը և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի - 43370/04, 18454/06 and 8252/05
Վճիռ 19.10.2012 [GC]
Հոդված 1
Պետությունների իրավազորություն
Մոլդովայի և Ռուսաստանի կառավարությունների իրավազորությունը Մոլդովայի Հանրապետության անջատողական շրջանում կրթական քաղաքականության կապակցությամբ:
1-ին արձանագրության 2-րդ հոդված
Ծնողների փիլիսոփայական համոզմունքների նկատմամբ հարգանք
Կրթության իրավունք
Լատինական այբուբենով ուսուցում իրականացնող դպրոցների փակումը և իրենց ազգային լեզվով սովորել ցանկացող աշակերտներին հետապնդումը. խախտում
Փաստեր – Դիմումատուները Մերձդնեստրի մոլդովական համայնքի երեխաներ և ծնողներ են, որը Մոլդովայի Հանրապետության տարածքի արևելյան մասում գտնվող շրջան է, որը չի վերահսկվում Մոլդովայի կառավարության կողմից: Շրջանը կառավարվում է անջատողական շարժման` «Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության» կողմից («ՄՄՀ»): «ՄՄՀ»-ն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Դիմումատուները գանգատվել են անջատողական իշխանությունների լեզվական քաղաքականության` իրենց և իրենց երեխաների կրթության և ընտանեկան կյանքերի վրա ունեցած ազդեցությունից: Նրանց գանգատների առանցքը վերաբերում էր «ՄՄՀ»-ի իշխանությունների կողմից 2002թ. և 2004թ. ձեռք առնված միջոցներին, որոնցով արգելվել էր լատինական այբուբենի օգտագործումը դպրոցներում և պահանջվել, որպեսզի բոլոր դպրոցները գրանցվեն և սկսեն օգտագործել «ՄՄՀ»-ի կողմից հաստատված ուսումնական ծրագիրը և կիրիլիցա այբուբենը: Այդ գործողությունները ներառում էին աշակերտների և ուսուցիչների հարկադիր վտարումը իրենց դպրոցներից և դպրոցների հետագա փակումը և տեղափոխումը հեռավոր և վատ կահավորված շինություններ: Դիմումատուները պնդել են նաև, որ նրանք պարբերաբար ենթարկվել են հետապնդումների և ահաբեկումների «ՄՄՀ»-ի ռեժիմի ներկայացուցիչների և մասնավոր անձանց կողմից: Նրանք պնդել են, որ երեխաներին բանավոր վիրավորում էին դպրոցի ճանապարհին, կանգնեցվում և խուզարկվում «ՄՄՀ»-ի ոստիկանության և սահմանապահների կողմից, ովքեր հայտնաբերելու դեպքում առգրավում էին լատինատառ այբուբենով գրքերը և բացի այդ, «ՄՄՀ»-ի կողմից վերահսկվող տարածքում տեղակայված երկու դպրոցները վանդալիստական կրկնվող հարձակումների թիրախ էին դարձել: Դիմումատուները պնդել են, որ խնդրո առարկա իրադարձությունների նկատմամբ տարածվում է երկու պատասխանող պետությունների իրավազորությունը:
Իրավունք – Հոդված 1: Պետության իրավազորությունը 1-ին հոդվածի համաձայն հիմնականում տարածքային է: Այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում Պայմանավորվող պետությունների` իրենց տարածքներից դուրս իրականացված կամ ազդեցություն գործած գործողությունները կարող են հանգեցնել իրավազորության իրականացման/: Պետությունը կարող է արտատարածքային իրավազորություն իրականացնել իր ներկայացուցիչների կողմից անձի կամ անձանց նկատմամբ իշխանության կամ վերահսկողության իրականացման դեպքում, կամ երբ որպես օրինական կամ հակաօրինական ռազմական գործողության հետևանքով այն արդյունավետ հսկողություն է իրականացնում իր ազգային տարածքից դուրս գտնվող շրջանում:
(ա) Մոլդովայի Հանրապետության իրավազորությունը – Բոլոր երեք դպրոցները մշտապես տեղակայված են եղել Մոլդովայյի տարածքում: Չնայած չի վիճարկվել, որ Մոլդովայի իշխանությունը չէր տարածվում այն շրջանի նկատմամբ խնդրո առարկա ժամանակահատվածում և այն չէր վերահսկում «ՄՄՀ»-ի գործողությունները, Իլաշկուի վճռում Դատարանը վճռել է, որ Մերձդնեստրում կալանավորված անձանց նկատմամբ տարածվում է Մոլդովայյի իրավազորությունը, քանի որ Մոլդովան էր տարածքային պետությունը, նույնիսկ չնայած այն արդյունավետ հսկողություն չէր իրականացնում Մերձդնեստրի շրջանի նկատմամբ: Դատարանը վճռել է այդ գործով, որ Մոլդովան հետևաբար պարտավոր էր Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն հնարավոր միջոցները ձեռնարկել Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման համար: Դատարանը որևէ հիմք չի տեսել, որ ը կտարբերեր սույն գործը: Փաստը, որ շրջանը միջազգային հանրային իրավունքով ճանաչվում էր որպես Մոլդովայի տարածքի մաս պարտավորություն էր առաջացնում օգտագործել իրեն մատչելի բոլոր իրավական և դիվանագիտական միջոցները երաշխավորելու այնտեղի բնակիչների` Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների կենսագործումը:
Եզրակացություն. Իրավազորության ներքո են (միաձայն)
(բ) Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը – Քանի որ սույն գործով հիմանական իրադարձությունները տեղի են ունցել այն ժամանակահատվածում, որը դիտարկվել է Դատարանի կողմից Իլաշկուի վճռով և հաշվի առնելով, որ այդ գործով Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուների նկատմամբ տարածվել է Ռուսաստանի Դաշնության «իրավազորությունը» Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով սույն գործով ապացուցման բեռը, որ Ռուսաստանն իրավազորություն չի իրականացրել գանգատարկված իրադարձությունների կապակցությամբ, կրում է Ռուսաստանի Կառավարությունը: Դատարանն ընդունել է, որ որևէ ապացույց առկա չէ դիմումատուների դպրոցների դեմ իրականացված գործողություններում Ռուսաստանի ներկայացուցիչների ուղղակի ներգրավվածության վերաբերյալ և հաջորդիվ քննության է առել, թե արդյոք Ռուսաստանն արդյունավետ հսկողություն է իրականցրել «ՄՄՀ»-ի նկատմամբ: Հաշվի առնելով ռուսական ռազմական ներկայությանը շրջանում Դատարանն ընդունել է, որ այնտեղ տեղակայված ռուսական ուժերի թիվը նշանակալիորեն նվազել է և փոքրաթիվ է եղել տարածքի չափի համեմատ: Այնուամենայնիվ, Դատարանը գտել է Իլաշկուի գործով, որ հաշվի առնելով շրջանում ռուսական բանակի զինապահեստների չափը, դրա ազդեցությունն առկա է եղել: Պատմական ենթատեքստը նույնպես նշանակալի ազդեցություն է ունեցել` անջատողականները կարողացել են 1992թ. իշխանության գալ միայն ռուսական զորքի օգնությամբ: Այնուհետև Դատարանը գտել է Իլաշկուի գործով, որ «ՄՄՀ»-ն գոյատևել է խնդրո առարկա ժամանակահատվածում Ռուսաստանի տնտեսական աջակցության շնորհիվ և նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը շարունակում է յուրաքանչյուր տարի մեծ գումարներ ծախսել Մերձդնեստրի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման նպատակով:
Եզրակացություն. Իրավազորության ներքո են (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
1-ին արձանագրության 2-րդ Հոդված. Չնայած Դատարանին դժվար է մանրամասն հաստատել այն փաստերը, որոնք վերաբերում են դիմումատուների ապրումներին դպրոցների վերաբացման կապակցությամբ, այն այնուամենայնիվ Դատարանը նկատում է, որ լատինական այբուբենի օգտագործումը իրավախախտում է համարվում «ՄՄՀ»-ում, որ ակնհայտ էր որ դպրոցները հարկադրված են եղել տեղափոխվել, նոր շենքեր, որոնք հաճախ նշանակալի հեռավորության վրա են գտնվել. այդ դպրոցներ հաճախող աշակերտների թիվը նշանակալիորեն նվազել է: Այդ չվիճարկված փաստերը հաստատել են դիմումատուների պնդումների ընդհանուր հավաստիությունը: Ձեռնարկված միջոցները և դիմումատուների կրած հետապնդումները հանգեցրել են դիմումատուի աշակերտների` կրթական հաստատությունների մատչելիության և իրենց ազգային լեզվով ուսուցանվելու իրավունքներին միջամտությանը: Բացի այդ, Դատարանը համարել է, որ ձեռնարկված միջոցները հանգեցրել են դիմումատու ծնողների` իրենց երեխաներին իրենց փիլիսոփակայան համոզմունքներին համաձայն կրթությամբ և ուսմամբ ապահովելու իրավունքին միջամտության և Դատարանը նկատել է, որ 1-ին արձանագրության 2-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո: Դիմումատուների իրավունքներին միջամտության արդարացվածության հարցը դիտարկելիս Դատարանը նկատել է, որ որևէ ապացույց չի վկայում այն մասին, որ «ՄՄՀ»-ի իշխանությունների կողմից այդ դպրոցների նկատմամբ ձեռնարկված միջոցները օրինական նպատակ են հետապնդել: Իրականում, ամենայն հավանականությամբ «ՄՄՀ»-ի լեզվական քաղաքականությունը, որը կիրառվել է այդ դպրոցների նկատմամբ, նպատակաուղղված էր մոլդովական համայնքի լեզվի և մշակույթի ռուսականացմանը: Դատարանն այնուհետև քննության է առել պատասխանող պետությունների պատասխանատվության հարցը ` այս միջամտության կապակցությամբ:
(ա) Մոլդովայի Հանրապետության պարտավորությունները – Ի հակադրություն Իլաշկուի գործով դիրքորոշման, որով Դատարանը գտել էր, որ Մոլդովան բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել այդ գործով Կոնվենցիայի խախտումներին վերջ դնելու համար, սույն գործով Դատարանը համարել է, որ Մոլդովայի կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրել դիմումատուներին աջակցելու համար: Մասնավորապես, «ՄՄՀ»-ի կողմից դպրոցների նախկին շենքերի բռնագրավումներից հետո, այն վճարել է նոր շենքերի վարձակալության և վերանորոգման համար, ինչպես նաև կահավորման, աշխատակիցների աշխատավարձերը և տրանսպորտային ծախսերը: Այդպիով, Մոլդովայի կառավարությունը կատարել է դիմումատուների նկատմամբ իր դրական պարտավորությունները:
Եզրակացություն. Խախտում չկա (միաձայն)
(բ) Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները – Դիմումատուների դեմ ձեռնարկված միջոցներին Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ուղղակիորեն մասնակցության մասին վկայող որևէ ապացույց առկա չի եղել: Ապացույց չի եղել նաև ընդհանրապես «ՄՄՀ»-ի լեզվական քաղաքականությանը ռուսական ներգրավվածության կամ հավանության վերաբերյալ: Այնուամենայնիվ Ռուսաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել «ՄՄՀ»-ի նկատմամբ խնդրո առարկա ժամանակահատվածում: Անհրաժեշտ չէ պարզել արդյոք Ռուսաստանը մանրամասն վերահսկել է ստորադաս տեղական վարչակազմի քաղաքականությունը և գործողությունները: «ՄՄՀ»-ին ցուցաբերվող շարունակական ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցության շնորհիվ, որը այլապես չէր կարող գոյատևել, այն պատասխանատվություն է կրում Կոնվենցիայի համաձայն դիմումատուների կրթության իրավունքի խախտման համար:
Եզրակացություն. խախտում (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. 6,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում գործի հավելվածում թվարկված յուրաքանչյուր դիմումատուին:
(Տե՛ս նաև Իլաշկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ 48787/99, 8 հուլիսի 2004թ., Տեղեկագիր թիվ 66 , Ալ-Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 55721/07, 7 հուլիսի 2011թ., Տեղեկագիր թիվ 143, Իվանցոկը և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի , թիվ 23687/05, 15 նոյեմբերի 2011թ., Տեղեկագիր թիվ 146)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy