© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆ Ի ԴԵՄՍ ՎԱԼԵՆՏԻՆ ԿԱՄՊԱՆՈՒԻ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ. 47848/08)
ԴԱՏԱՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
17-ը հուլիսի, 2014թ.
Սույն դատավճիռը վերջնական է, բայց կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Իրավական ռեսուրսների կենտրոնն ի դեմս Վալենտին Կամպանուի ընդդեմ Ռումինիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գումարվելով մեծ պալատով, որի կազմում էին՝
Դին Շփիլմանը, Նախագահ,
Գվիդո Ռայմոնդին,
Ինետա Զիմելը,
Իզաբել Բերո-Լըֆեվղը,
Ալվինա Գյուլումյանը,
Դեյվիդ Թոր Բյորգվինսոնը,
Յան Սիկուտան,
Պեիվի Հիրվելեն,
Լուիս Լոպես Գիերան,
Լեդի Բիանկուն,
Նոնա Ցոցորիան,
Կրիստինա Պարդալոսը,
Վինսենտ Ա. Դե Գաետանոն,
Անգելիկա Նուսբերգերը,
Պաոլո Պինտո դե Ալբուքերքը,
Փոլ Մահոնին,
Յոհաննես Սիլվիսը, դատավորներ,
և Մայքլ Օ Բոյլը, Փոխքարտուղար,
Գումարվելով փակ նիստում, 2013թ. սեպտեմբերի 4-ին և 2014թ. մայիսի 26-ին՝
Կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է վերոնշյալ վերջին ամսաթվին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկզբնավորվել է գանգատով (թիվ. 47848/08) ընդդեմ Ռումինիայի, որը ներկայացվել է Դատարանին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի («Կոնվենցիան») Հոդված 34-ի համաձայն, ռումինական մի ոչ կառավարական կազմակերպության՝ Իրավական ռեսուրսների կենտրոնի («ԻՌԿ-ի») կողմից, ի դեմս Վալենտին Կամպանուի, 2008թ. հոկտեմբերի 2-ին։
2. Interights-ը, որը գործել է մինչև 2014թ. Մայիսի 27-ը որպես ԻՌԿ-ին խորհրդատվություն տվող խորհրդատու, ներկայացնում էր պրն. Կ. Կոյոկարիուն, Լոնդոնում գործող մի իրավաբան։ Ռումինիայի կառավարությունը («Կառավարությունը») ներկայացնում էր նրա ներկայացուցիչ տկն. Կ. Բրումարը՝ Արտաքին գործերի նախարարությունից։
3. ԻՌԿ-ն Վալենտին Կամպանուի անունից պնդել էր, որ վերջինս եղել էր Կոնվենցիայի Հոդվածներ 2, 3, 5, 8, 13 և 14-ի խախտման զոհ։
4. 2011թ. հունիսի 7-ին գանգատը ներկայացվել էր Կառավարությանը։ Նաև որոշում էր կայացվել միաժամանակ քննել գանգատը ընդունելիության առումով և ըստ էության (Հոդված 29 § 1)։
5. Երրորդ կողմի մեկնաբանություններ են ստացվել Human Rights Watch-ից, Հանրային նախաձեռնությունների եվրառեգիոնալ կենտրոնից (Euroregional Center for Public Initiatives), Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեից (Bulgarian Helsinki Committee) և Հոգեկան հաշմանդամության շահերի պաշտպանության կենտրոնից (Mental Disability Advocacy Center), որոնք բոլորն էլ Նախագահից թույլտվություն են ստացել միջամտելու դատավարություններին (Կոնվենցիայի Հոդված 36 § 2 և Դատարանի կանոնակարգի Կանոն 44 § 3)։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը օգտվել է վարույթներին միջամտելու իր իրավունքից և ներկայացրել գրավոր մեկնաբանություններ (Կոնվենցիայի Հոդված 36 § 3 և Կանոն 44 § 2)։
Կառավարությունը պատասխանել է այդ մեկնաբանություններին (Կանոն 44 § 5)։
6. Գործը լսվել է հրապարակավ՝ Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգում, 2013թ. սեպտեմբերի 4-ին (Կանոն 59 § 3)։
Դատարանում ներկա էին՝
(a) Ի դեմս Կառավարության
Տկն.Կ. Բրումարը,Ներկայացուցիչ,
Պրն. Գ. Կայանը,Խորհրդատու,
Պրն. Դ. Դումիտրաչեն,Համա-ներկայացուցիչ.
(b) Ի դեմս ԻՌԿ-ի՝
Տկն.Գ. Իորգուլեսկուն, ԻՌԿ Գործադիր տնօրեն,
Տկն.Գ. Պասկուն, ԻՌԿ Ծրագրերի ղեկավար,
Պրն.Կ. Կոյոկարիուն, իրավաբան, Interights, Խորհրդատու.
(c) Ի դեմս Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝
Պրն. Ն. Մուժնիեկսը, Մարդու իրավունքների հանձնակատար,
Տկն.Ի. Գաշեն, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն,
Տկն.Ա. Վեբերը, խորհրդատու,Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ։
Դատարանը լսեց տիկին Բրումարի, պարոն Կայանի, պարոն Կոյոկարիուի, տկին Իորգուլեսկուի և պարոն Մուժնիեկսի ելույթները։ Տիկին Բրումարը, պարոն Կոյոկարիուն և տիկին Իորգուլեսկուն այնուհետև պատասխանեցին Դատարանի կողմից իրենց ուղղված հարցերին։
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
A. Վալենտին Կամպանուի մահը
1. Փաստացի հիմքեր
7. Վալենտին Կամպանուն, գնչու էթնիկ պատկանելիությամբ, ծնվել է 1985թ. սեպտեմբերի 15-ին։ Նրա հայրն անհայտ էր, իսկ մայրը՝ Ֆլորիկա Կամպանուն, ով մահացել էր 2001թ., լքել էր նրան ծնվելուց հետո։ Ուստի պարոն Կամպանուին տեղավորել էին որբանոցում՝ Կորլատե կենտրոնում (Corlate Centre), որտեղ նա մեծացել էր։
1990թ. պրն. Կամպանուն ախտորոշվել է ՄԻԱՎ դրական։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշել են «խոր հոգեկան խանգարում, IQ 30 և ՄԻԱՎ», և նա համապատասխանաբար դասվել էր «ծանր» հաշմանդամության խմբին։ Ժամանակի ընթացքում նրա մոտ նաև զարգացել էին համապատասխան ախտանիշներ, ինչպես թոքային տուբերկուլյոզ, թոքաբորբ և խրոնիկ հեպատիտ։
1992թ. մարտ ամսին նրան տեղափոխել էին Հաշմանդամ երեխաների Կրայովայի կենտրոն (Craiova Centre for Disabled Children), իսկ ավելի ուշ՝ Կրայովայի Թիվ 7 Տեղավորման կենտրոն («Տեղավորման կենտրոն»)։
2. Գնահատումներ 2003-2004թթ.
8. 2003թ. սեպտեմբերի 30-ին Դոլջ (Dolj) մարզի Երեխաների պաշտպանության հանձնախումբը («Հանձնախումբ») հրահանգ էր իջեցրել այն մասին, որ պետությունը Պրն. Կամպանուի խնամքն այլևս չպետք է իր վրա վերցնի։ Այս որոշումը հիմնավորվել էր նրանով, որ Պրն. Կամպանուն վերջերս լրացրել էր տասնութ տարին և տվյալ պահին որևէ տեսակի կրթության մեջ ներգրավված չէր։
Չնայած որ սոցիալական աշխատողը, ով զբաղվում էր Պրն. Կամպանուով, խորհուրդ էր տվել նրան տեղափոխել տեղական Նյարդահոգեբանական վերականգնման և վերականգողական (ռեաբիլիտացիոն) կենտրոն, Հանձնախումբը հրահանգել էր, որ կոմպետենտ սոցիալական աշխատողը պետք է հանձն առնի բոլոր միջոցները, որպեսզի Պրն. Կամպանուին տեղափոխեն Պոիանա Մարե Նյարդահոգեբանական հիվանդանոց («ՊՄՀ»)։ Համապատասխան օրենքի համաձայն որոշումը կարող էր վիճարկվել Կրայովայի շրջանային դատարանում։
Պրն. Կամպանուն անձամբ ներկա չէր գտնվել, և ներկայացված չէր եղել Հանձնախմբի լսումներին։
9. 2003թ. հոկտեմբերի 14-ին Պրն. Կամպանուի առողջական վիճակը վերագնահատվել էր Դոլջի վարչաշրջանի խորհրդի՝ Հաշմանդամություն ունեցող չափահասների բժշկական հետազոտության մասնագիտական խմբի կողմից։ Գնահատումը հանգեցրել էր բացառապես ՄԻԱՎ վարակի հայտնաբերմանը, որը համապատասխանում էր «միջին» հաշմանդամության խմբին։ Գնահատման մեջ նաև նշվել էր, թե հիվանդը «սոցիալապես ինտեգրված» է։
10. Այնուհետև, մի ոչ որոշակի օր 2003թ. հոկտեմբերին կամ նոյեմբերին, Պրն. Կամպանուի առողջապահական և սոցիալական գնահատում էր իրականացվել Տեղավորման կենտրոնի մի սոցիալական աշխատողի և մի բժշկի կողմից, որպես բժշկական և սոցիալական խնամքի կենտրոնում նրան ընդունելու նախապայման։ «Իրավական ներկայացուցիչ» վերնագրի ներքո նրանք գրել էին՝ «լքված է ծննդյան պահից», իսկ «Արտակարգ իրավիճակների դեպքում կոնտակտային անձ» չէր լրացվել։ Ախտորոշման մեջ նշվել էր՝ «ուժեղ հոգեկան խանգարում, ՄԻԱՎ դրական», առանց նախկին ախտորոշմանը որևէ հղում կատարելու (տես վերը նշված պարբերություն 9)։ Գնահատման զեկույցում ներառվել էր հետևյալ տեղեկությունը՝ «ունի վերահսկողության և անհատական խնամքի պարբերական (ընդմիջվող) աջակցության կարիք», և զեկույցը եզրակացրել էր, որ Պրն. Կամպանուն ի վիճակի է հոգ տանել իր մասին, բայց միևնույն ժամանակ էական աջակցության կարիք ունի։
11. 2003թ. հոկտեմբերի 16-ին թվագրված մի նամակով ՊՄՀ–ն տեղեկացրել էր Հանձնախմբին, որ չի կարող ընդունել Պրն. Կամպանուին, ում մոտ հայտնաբերվել էր ՄԻԱՎ և հոգեկան խանգարում, քանի որ հիվանդանոցում չկային այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են նման ախտորոշմամբ անհատներին բուժելու համար։
12. Այս մերժումից հետո, 2003թ. հոկտեմբերից մինչև 2004թ. հունվար ամիսը Մասնագիտական խումբը և Վարչաշրջանի՝ Երեխայի իրավունքների պաշտպանության բաժինը («Երեխայի պաշտպանության բաժին») դիմել էին մի շարք հաստատություններ՝ խնդրելով օգնել գտնելու սոցիալական խնամքի կամ հոգեբուժական որևէ հաստատություն, որը պատրաստ լիներ ընդունել Պրն. Կամպանուին։ Նշելով, որ ՊՄՀ-ն մերժել է ընդունել հիվանդին, քանի որ վերջինը ՄԻԱՎ ուներ, Երեխայի պաշտպանության բաժինը խնդրում էր համապատասխան հաստատություններին համագործակցել, նշելով, որ Պրն. Կամպանուի վիճակը «չէր պահանջում հոսպիտալացում, այլ ավելի շուտ պահանջում էր շարունակական վերահսկողություն մասնագիտացված հաստատությունում»։
3. Ընդունելություն Ցետատ (Cetate) բժշկական և սոցիալական խնամքի կենտրոն
13. Մասնագիտական խումբը ի վերջո պարզել էր, որ Ցետատ-Դոլջ Բժշկական և սոցիալական խնամքի կենտրոնը («ԲՍԽԿ /ԲՍԽԿ») մի հարմար հաստատություն է, որտեղ կարելի է տեղավորել Վալենտին Կամպանուին։ ԲՍԽԿ-ին իր դիմումում մասնագիտական խումբը նշել էր միայն, որ Պրն. Կամպանուն ՄԻԱՎ դրական է՝ համապատասխանելով միջին հաշմանդամության խմբին, առանց հղում կատարելու նրա սովորելու դժվարություններին։
14. 2004թ. փետրվարի 5-ին Պրն. Կամպանուին ընդունել են ԲՍԽԿ։ Համաձայն հաշվետվության, որը ԲՍԽԿ կողմից պատրաստվել և ուղարկվել է ԻՌԿ 2004թ. մարտի 5-ին, մանրամասն նկարագրելով ընդունման ժամանակ նրա վիճակը, Պրն. Կամպանուն գտնվում էր «հոգեբանական և ֆիզիկական դեգրադացիայի» վիճակում, հագին մի պատառոտված սպորտային կոստյում, առանց սպիտակեղենի կամ կոշիկների և նրան չէին տվել որևէ հակառետրովիրուսային («ARV») դեղամիջոց կամ տեղեկություններ նրա բժշկական վիճակի վերաբերյալ։ Նշվել էր, որ «հիվանդը հրաժարվել էր համագործակցելուց»։
2004թ. հուլիսի 22-ին դատախազին ուղղված իր հայտարարության մեջ, ներպետական վարույթների համատեքստում (որոնք նկարագրված են ստորև, հատված B-ում), Մ.Վ-ն՝ այն բժիշկը, որը բուժել էր Պրն. Կամպանուին Տեղավորման կենտրոնում (Placement Centre), արդարացրել էր պատշաճ դեղամիջոցներ կամ տեղեկություններ չտրամադրելը այն հիմքով, որ ինքը չէր իմացել, թե արդյոք ամենավերջին հետազոտությունների արդյունքներից ելնելով (տես վերը նշված պարբերություն 9), անհրաժեշտ չէր լինի փոփոխել այս բուժումը։
Բժշկական հետազոտությունը, որն իրականացվել էր Պրն. Կամպանուին ԲՍԽԿ ընդունելիս եզրակացրել էր, որ նա տառապում էր «խիստ հոգեկան խանգարումից, ՄԻԱՎ վարակից և թերսնումից»։ Այն ժամանակ նա 168 սմ հասակ ուներ և կշռում էր 45 կգ։ Նշվել էր, որ «նա չէր կարող կողմնորոշվել ժամանակի և տարածության մեջ և չէր կարող ուտել կամ հոգ տանել իր անձնական հիգիենայի համար ինքնուրույն»։
15. 2004թ. Փետրվարի 6-ի երեկոյան Պրն. Կամպանուն դարձավ նյարդայնացած։ Համաձայն վերոնշյալ ԲՍԽԿ զեկույցի (տես վերոնշյալ պարբերություն 14), 2004թ. փետրվարի 7-ի առավոտյան նա «դարձել էր բռնի, հարձակվել այլ հիվանդների վրա, կոտրել էր պատուհանը, պատռել ներքնակը և իր շորերն ու սավանները»։ Նրան տվել էին ֆենոբարբիտալ և դիազեպամ՝ հանգստացնելու համար։
4. Հետազոտություն ՊՄՀ-ում
16. 2004թ. փետրվարի 9-ին Պրն. Կամպանուին տարել էին ՊՄՀ հետազոտելու, ախտորոշելու և բուժելու նպատակով, քանի որ դա ամենամոտիկ հոգեբուժական հաստատությունն էր։ Նրա մոտ կրկին ախտորոշել էին «խիստ հոգեկան խանգարում»։ Սակայն նրա վիճակը նկարագրվել էր որպես «ոչ հոգեբուժական արտակարգ իրավիճակ», քանի որ նա «նյարդայնացած չէր»։ Բժիշկ Լ.Գ-ն նրա մոտ ախտորոշեց «միջին հոգեկան խանգարում» և նշանակեց սեդատիվ դեղամիջոցներով բուժում (կարբամազեպին և դիազեպամ)։
Համաձայն ՊՄՀ-ում պահվող բժշկական արձանագրությունների, Պրն. Կամպանուի բժշկական պատմությունից որևէ տեղեկություն հնարավոր չէր ստանալ հիվանդանոց նրա ընդունվելու ժամանակ, քանի որ նա «հրաժարվում էր համագործակցել»։ 2005թ. Դեկտեմբերի 8-ին հետաքննությունը վարող մարմիններին իր տված հայտարարության մեջ բժիշկ Դ. Մ.-ն ՊՄՀ-ից նշել էր, որ «հիվանդն անտարբեր էր, և հնարավոր չէր նրա հետ հաղորդակցվել և նա ուներ հոգեկան խանգարումներ»։
5. Վերադարձ ԲՍԽԿ
17. Պրն. Կամպանուին վերադարձրել էին ԲՍԽԿ նույն օրը, և այդ ժամանակ նրա առողջությունը զգալիորեն վատթարացել էր։ Այդ ժամանակ ԲՍԽԿ-ն ստացել էր ARV դեղամիջոցների պաշարներ, ուստի վերսկսվել էր նրա բուժումը ARV-ներով։ Չնայած այս միջոցներին, նրա վիճակը չէր բարելավվել, բժշկական գրառումներում նշված էր, որ նա շարունակում է «նյարդայնացած» և լինել։
18. ԲՍԽԿ-ն որոշել էր, որ քանի որ այնտեղ չկան համապատասխան հարմարություններ, որոնք անհրաժեշտ են Պրն. Կամպանուին այդ վիճակից դուրս բերելու համար, այլևս հնարավոր չէր նրան այնտեղ ավելի երկար պահել։ Հիվանդանոցը դիմում էր ուղարկել Տեղավորման կենտրոն՝ խնդրելով նրան տեղափոխել այլ հաստատություն։ Սակայն Տեղավորման կենտրոնը մերժել էր խնդրանքն այն հիմքով, որ նա արդեն «իր իրավասությունների շրջանակներում» չէր։
19. Ենթադրվում է, որ 2004թ. փետրվարի 11-ին ԲՍԽԿ տնօրեն Ե.O.-ն զանգահարել է Դոլջ վարչաշրջանի Հանրային առողջապահության բաժին և խնդրել լուծում առաջարկել, որը թույլ կտար փոխադրել Պրն. Կամպանուին մի որևէ հաստատություն, որն ավելի հարմար լիներ նրա առողջական խնդիրների և բուժման համար։ Փաստորեն նրան խորհուրդ են տվել նրան փոխադրել ՊՄՀ՝ չորս կամ հինգ օր ժամանակահատվածով՝ հոգեբուժական բուժման նպատակով։
6. Տեղափոխում ՊՄՀ
20. 2004թ. փետրվարի 13-ին Պրն. Կամպանուին ԲՍԽԿ-ից փոխադրել էին ՊՄՀ՝գիտակցելով, որ նա ՊՄՀ-ում կմնա երեք կամ չորս օր՝ նրա հիպեր-ագրեսիվ վարքի բուժման ուղղությամբ ջանքեր գործադրելու նպատակով։ Նրան տեղավորել էին Հոգեբուժական բաժանմունք V-ում։
21. 2004թ. փետրվարի 15-ին Պրն. Կամպանուին հանձնարարել էին բժիշկ Լ.Գ.-ի խնամքին։ Նկատի ունենալով, որ Պրն. Կամպանուն ՄԻԱՎ դրական էր, բժիշկը որոշել էր նրան փոխադրել Հոգեբուժական բաժանմունք VI։ Նա շարունակել էր պատասխանատու լինել նրա հոգեբուժական բուժման համար, քանի որ այդ բաժանմունքը ունեցել էր միայն երկու ընդհանուր և չմասնագիտացված բժիշկ և ոչ մի հոգեբուժ իր անձնակազմում։
22. 2004թ. Փետրվարի 19-ին Պրն. Կամպանուն դադարել էր ուտել և չէր ընդունել իր դեղերը։ Հետևաբար նրան նշանակել էին միջամտող բուժում, որը ներառել էր գլյուկոզա և վիտամիններ։ Բժշկի զննության ժամանակ պարզվել էր որ նա «ընդհանուր առմամբ լավ չէ»։
7. ԻՌԿ անձնակազմի այցը
23. 2004թ. փետրվարի 20-ին ԻՌԿ-ից մշտադիտարկողների մի խումբ այցելել էր ՊՄՀ և նկատել Պրն. Կամպանուի վիճակը։ Ըստ տեղեկությունների, որոնք ներառվել էին ԻՌԿ անձնակազմի կողմից այս այցի վերաբերյալ զեկույցում, Պրն. Կամպանուն մենակ էր մեկուսացված մի սենյակում, որը չէր ջեռուցվում և կողպված էր, որտեղ կար միայն մի մահճակալ՝ առանց որևէ անկողնային պարագաների։ Նա հագին ուներ միայն գիշերազգեստի վերևի մասը։ Այդ ժամանակ նա չէր կարողանում ուտել կամ օգտվել պետքարանից առանց օգնության։ Սակայն ՊՄՀ աշխատակիցները հրաժարվում էին օգնել նրան, հավանաբար վախենալով ՄԻԱՎ վարակակրի հետ շփվելուց։ Հետևաբար, միակ սնուցումը, որ տրամադրվում էր Պրն. Կամպանուին, գլյուկոզան էր կաթիլայինի միջոցով։ Զեկույցը եզրակացնում էր, որ հիվանդանոցը չի տրամադրել նրան ամենապարզ բուժման և խնամքի ծառայությունները։
ԻՌԿ ներկայացուցիչները նշել էին, որ իրենք խնդրել էին նրան անհապաղ տեղափոխել Կրաինովայի Վարակիչ հիվանդությունների հիվանդանոց, որտեղ նա կարողանար ստանալ պատշաճ բուժում։ Սակայն հիվանդանոցի ղեկավարը չէր կայացրել այս խնդրանքը կատարելու որոշում, համարելով, որ հիվանդը «ոչ թե արտակարգ, այլ սոցիալական դեպք էր» և որ ամեն դեպքում նա չէր դիմանա այդ ուղևորությանը։
24. Վալենտին Կամպանուն մահացել էր 2004թ. փետրվարի 20-ին։ Ըստ նրա մահվան վկայականի, որը տրամադրվել էր 2004թ. փետրվարի 23-ին, նրա մահվան անմիջական պատճառը եղել էր կարդիոռեսպիրատորային (սրտաշնչառական) անբավարարությունը։ Վկայականում նաև նշված էր, որ ՄԻԱՎ վարակը եղել էր «հիվանդագին վիճակի պատճառը» և նշել էր «հոգեկան խանգարումը» որպես հիվանդության «մեկ այլ կարևոր պատճառ»։
25. Չնայած իրավական դրույթներին, որոնց համաձայն պարտադիր է իրականացնել դիահերձում, երբ մահը տեղի է ունեցել հոգեբուժական հիվանդանոցում (Արդարադատության նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ հրաման Թիվ 1134/255/2000), ՊՄՀ-ն դիահերձում չի իրականացրել՝ նշելով, որ «դա չի համարվել կասկածելի մահ, նկատի ունենալով հիվանդի մոտ առկա երկու լուրջ վիճակները» (մասնավորապես հոգեկան խանգարումը ու ՄԻԱՎ վարակը)։
26. Պրն. Կամպանուի մահվանն անտեղյակ, 2004թ. փետրվարի 21-ին ԻՌԿ-ն մի քանի հրատապ նամակներ է գրել ու այնուհետև դրանք ուղարկել տեղական և կենտրոնական պաշտոնյաներին, այդ թվում նաև Առողջապահության նախարարությանը, Դոլջի վարչաշրջանին, Պոիանա Մարեի համայնքապետին և Դոլջ վարչաշրջանի Հանրային առողջապահության բաժնի տնօրենին՝ ընդգծելով Պրն. Կամպանուի ծայրահեղ ճակատագրական վիճակը և այն փաստը, որ նրան փոխադրել են մի հաստատություն, որը չէր կարող նրան տրամադրել պատշաճ խնամք, նկատի ունենալով նրա ՄԻԱՎ վարակը։ ԻՌԿ-ն նաև քննադատել էր ոչ բավարար բուժումը, որ նա ստանում էր և խնդրել էր կիրառել արտակարգ միջոցներ այս իրավիճակի շտկման նպատակով։ Այն նաև նշել էր, որ Պրն. Կամպանուի ընդունումը ԲՍԽԿ և հետագայում նրա փոխադրումը ՊՄՀ հանդիսացել են նրա մարդու իրավունքների ոտնահարում և կոչ էր արել պատշաճ հետաքննություն նախաձեռնել այս հարցի վերաբերյալ։
2004թ. փետրվարի 22-ին ԻՌԿ-ն հրապարակել էր մի մամուլի հաղորդագրություն՝ ընդգծելով այն պայմաններն ու բուժումը, որ ստանում են հիվանդները ՊՄՀ-ում՝ հատուկ հղում կատարելով Պրն. Կամպանուի դեպքին և արտակարգ գործողության կոչ անելով։
B. Ներպետական վարույթները
1. ԻՌԿ-ի կողմից հարուցված քրեական բողոքները
27. Ռումինիայի Գլխավոր դատախազին 2004 թ. հունիսի 15-ին ուղղված մի նամակով, ԻՌԿ-ն խնդրել էր տեղեկացնել իրեն այն պետական վարույթների մասին, որոնք հետևել են 2004թ. փետրվարի 23-ին այս հաստատությանը ներկայացված քրեական բողոքին` Վալենտին Կամպանուի մահվանը հանգեցրած հանգամանքների հետ կապված։ Բողոքում կազմակերպությունը շեշտել էր, որ Պրն. Կամպանուին չէին տեղավորել պատշաճ բժշկական հաստատություն, ինչը պահանջում էր նրա առողջական և հոգեկան վիճակը։
28. Հենց նույն օրը ԻՌԿ-ն բերել էր երկու այլ քրեական բողոք, մեկը՝ Կրայնովայի շրջանային դատարանին կից դատախազություն, իսկ մյուսը՝ Կրայնովայի վարչաշրջանի դատախազություն։ ԻՌԿ-ն կրկնել էր իր խնդրանքը, որ քրեական հետաքննություն նախաձեռնվի Պրն. Կամպանուի մահվանը հանգեցրած և դրան առնչվող հանգամանքների կապակցությամբ, պնդելով, որ կատարվել են հետևյալ հանցագործությունները՝
(i) Երեխայի պաշտպանության բաժնի և Տեղավորման կենտրոնի աշխատակիցների անփութությունը (անգործությունը) (Քրեական օրենսգրքի Հոդված 249 § 1)։
(ii) Ոչ իրավաչափ գործունեություն և անգործություն անձի շահերի նկատմամբ, վտանգելով մի մարդու, որն ունակ չէ հոգ տանել իր մասին, ԲՍԽԿ-ի աշխատակիցների կողմից (Քրեական օրենսգրքի Հոդվածներ 246 և 314) և
(iii) Սպանություն անփութությամբ կամ անձին վտանգելու միջոցով, ով ի վիճակի չէ հոգ տանել իր մասին, ՊՄՀ-ի աշխատակիցների կողմից (Քրեական օրենսգրքի Հոդված 178 § 2 և Հոդված 314)։
ԻՌԿ-ն այնուհետև պնդել էր, որ Բժշկական հետազոտության հանձնախումբը սխալ էր դասակարգել, թե Պրն. Կամպանուն միջին հաշմանդամության խմբի է պատկանում, նախկին և լուրջ ախտորոշմանը հակառակ (տես վերը նշված պարբերություն 9-ը)։ Իր հերթին, Երեխայի պաշտպանության բաժինը չէր նախաձեռնել խնամակալ նշանակելու ընթացակարգ, երբ Պրն. Կամպանուն հասել էր չափահասության տարիքի՝ խախտելով գործող օրենսդրությունը։
Բացի այդ, Տեղավորման կենտրոնը չէր տրամադրել պահանջվող ARV դեղամիջոցները ԲՍԽԿ-ի աշխատակազմին, երբ Պրն. Կամպանուին տեղափոխել էր 2004թ. փետրվարի 5-ին, ինչը կարող էր նրա մահվան պատճառ դարձած լինել երկու շաբաթ անց։
ԻՌԿ-ն նաև պնդել էր, որ ԲՍԽԿ-ից ՊՄՀ տեղափոխվելը եղել էր ոչ անհրաժեշտ, ոչ պատշաճ և հակասել էր գործող օրենսդրությանը, քանի որ այս միջոցը ձեռնարկվել էր առանց հիվանդի կամ նրա ներկայացուցչի համաձայնության, ինչը պահանջվում է համաձայն Հիվանդների իրավունքների ակտի (Օրենք թիվ 46/2003)։
Եվ վերջապես, ԻՌԿ-ն պնդել էր, որ Պրն. Կամպանուն չէր ստացել բավարար խնամք, բուժում կամ սնուցում ՊՄՀ-ում։
29. 2004թ. օգոստոսի 22-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր ԻՌԿ-ին, որ գործն ուղարկվել է Դոլջի վարչաշրջանի դատարանին կից դատախազությանը՝ հետաքննման նպատակով։
2004թ. օգոստոսի 31-ին Դոլջի վարչաշրջանի դատարանին կից դատախազությունը տեղեկացրել էր ԻՌԿ-ին, որ քրեական գործ է բացվել ի պատասխան նրա բողոքի և որ հետաքննությունը հանձնարարվել էր Դոլջի վարչաշրջանի ոստիկանական բաժնի քրեական հետաքննությունների բաժանմունքին («Ոստիկանության բաժին»)։
2. Դատաբժշկական զեկույց
30. 2004թ. սեպտեմբերի 14-ին, դատախազության գրասենյակի խնդրանքով, դատաբժշկական զեկույց է կազմվել Կրայովայի Դատաբժշկության ինստիտուտի կողմից։ Հիմնվելով ներկայացված բժշկական արձանագրություններին` զեկույցում եզրակացվել է հետևյալը՝
«Բժշկական բուժում է նշանակվել [հիվանդի] ՄԻԱՎ և նրա հոգեբանական վիճակից ելնելով, և բուժումը [եղեք է] ճիշտ և պատշաճ չափաբաժնով, կապված հիվանդի կլինիկական և իմունաբանական վիճակի հետ։
Հնարավոր չէ համոզվել, թե արդյոք հիվանդը իսկապես ստացել է իրեն նշանակված դեղամիջոցները, նկատի առնելով նրա հոգեսոմտատիկ դեգրադացիայի առաջադիմած վիճակը»։
31. 2004թ. հոկտեմբերի 22-ին Վալենտին Կամպանուի մարմինն արտաշիրիմվել է և իրականացվել է դիահերձում։ Մի դատաբժշկական զեկույց է այնուհետև ներկայացվել 2005թ. փետրվարի 2-ին, որում գրված է, որ մարմինն ունեցել է առաջադիմած կախեքսիայի նշաններ, և որը եզրակացրել է հետևյալը՝
«... մահը բռնի չի եղել։ Այն վրա է հասել սրտանոթային անբավարարության հետևանքով, որն ի հայտ է եկել թոքաբորբի հետևանքով, ինչից տառապել է ՄԻԱՎ վարակի առաջադիմելու պատճառով։ Արտաշիրիմման ժամանակ բռնության հետքեր չեն հայտնաբերվել»։
3. Դատախազի որոշումները
32. 2005թ. հուլիսի 19-ին Դոլջի վարչաշրջանի դատարանին կից դատախազությունը հրապարակել է որոշում դատական կարգով չհետապնդելու մասն, inter alia, առ այն, որ համաձայն ձեռք բերված ապացույցների, հիվանդին տրամադրված բժշկական բուժումը եղել է պատշաճ, և որ մահը չի եղել բռնի, այլ ավելի շուտ առաջացել է այն բարդության պատճառով, որն ի հայտ է եկել Պրն. Կամպանուի ՄԻԱՎ վարակի առաջադիմելու հետևանքով։
33. 2005թ. օգոստոսի 8-ին ԻՌԿ-ն բողոք է բերել Դոլջի վարչաշրջանի դատարանին կից դատախազության Գլխավոր դատախազի որոշման դեմ, պնդելով, inter alia, որ չեն քննվել մի շարք փաստարկներ, որ ինքը ներկայացրել է հիվանդին տրամադրված բժշկական բուժման, ARV բուժման ենթադրելի ընդհատման և հիվանդանոցներում կենսապայմանների վերաբերյալ։
2005թ. օգոստոսի 23-ին Գլխավոր դատախազն ընդունել է բողոքը, մի կողմ դնելով 2005թ. հուլիսի 19-ի որոշումը, և հրահանգել է վերաբացել հետաքննությունը, որպեսզի գործի բոլոր տեսանկյունները կարողանան քննարկվել։ Հատուկ հրահանգներ են տրվել կապված որոշակի բժշկական փաստաթղթերի հետ, որոնք անհրաժեշտ էր ուսումնասիրել, հենց որ դրանք ստացվեին Կրայովայի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցից, Տեղավորման կենտրոնից, ԲՍԽԿ-իր և ՊՄՀ-ից։ Պետք է հարցաքննվեին այն բժիշկները, ովքեր բուժել էին Պրն. Կամպանուին։ Պայմանները, որոնցում հիվանդին տրամադրվել կամ չէր տրամադրվել ARV բուժումը, երբ վերջինը գտնվել էր ԲՍԽԿ –ում և ՊՄՀ-ում պետք է պարզաբանվեին, հատկապես քանի որ ՊՄՀ-ի բժշկական արձանագրություններում այս մասին որևէ բան նշված չէր։
34. 2006թ. Դեկտեմբերի 11-ին Դոլջի վարչաշրջանի դատարանին կից դատախազությունը որոշել էր, որ համաձայն գործող ընթացակարգերի, ինքը չուներ իրավասություն այս հետաքննությունն իրականացնելու համար, և գործն ուղարկել էր Կալաֆաթի շրջանային դատարանին կից դատախազություն։
4. Կարգապահական վարույթներ
35. 2006թ. հունվարի 11-ին Ոստիկանության բաժինը խնդրել էր Դոլջի վարչաշրջանի բժշկական ասոցիացիային («Բժշկական ասոցիացիա») իրեն տրամադրել մի կարծիք, թե «արդյոք [որդեգրված] թերապևտիկ մոտեցումը ճիշտ էր՝ նկատի ունենալով ախտորոշումը [ըստ դիահերձման զեկույցի] և թե արդյոք այն ներառում էր բժշկական անփութության նշաններ»։
2006թ. հուլիսի 20-ին Բժշկական ասոցիացիայի Կարգապահական խորհուրդը վճռել է, որ չկան ՊՄՀ անձնակազմի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր՝
«... հոգեմետ բուժումը, ինչպես նշված է ՊՄՀ-ի ընդհանուր կլինիկական դիտարկումների նշումներում, եղել է պատշաճ ... [և ուստի] ... ստացված տեղեկությունները ենթադրում են, որ բժիշկների որոշումները եղել են ճիշտ, առանց բժշկական անփութության որևէ կասկածի [բխելով] ՄԻԱՎ-ի հետ կապված պաթոգեն վարակից՝ որը սխալ բուժված [է եղել]»։
Այս որոշումը վիճարկվել էր Ոստիկանության բաժնի կողմից 2006թ. նոյեմբերի 23-ին, բայց մերժվել էր ժամկետանց լինելու պատճառով։
5. Դատական կարգով չհետապնդելու մասին նոր որոշում և հետագա բողոքներ
36. 2007թ. մարտի 30-ին Կալաֆաթի շրջանային դատարանին առընթեր դատախազությունը հրապարակել է դատական կարգով չհետապնդելու մասին մի թարմ որոշում։ Դատախազը հիմնվել է գործից բխող ապացույցների, ինչպես նաև Բժշկական ասոցիացիայի Կարգապահական խորհրդի կայացրած որոշման վրա։
37. ԻՌԿ-ն բողոք է բերել այս որոշման դեմ՝ նշելով, որ 2005թ. օգոստոսի 23-ին Գլխավոր դատախազի տրված հրահանգների մեծ մասը (տես վերը նշված պարբերություն 33) անտեսվել է։ Բողոքը մերժվել է Կալաֆաթի շրջանային դատարանին առընթեր գլխավոր դատախազության կողմից 2007թ. հունիսի 4-ին։ Որոշման մեջ տեղ գտած պատճառների հակիրճ շարադրանքը հղում է կատարել 2004թ. սեպտեմբերի 14-ի դատաբժշկական զեկույցի եզրակացություններին և 2006թ. հուլիսի 20-ի՝ Բժշկական ասոցիացիայի որոշմանը։
2007թ. հուլիսի 10-ին ԻՌԿ-ն վիճարկել է այս որոշումը Կալաֆաթի շրջանային դատարանում։
38. 2007թ. հոկտեմբերի 3-ին Կալաֆաթի շրջանային դատարանն ընդունել է բողոքը, մի կողմ դրել 2007թ. մարտի 30-ի և 2007թ. հունիսի 4-ի որոշումները և հրահանգել է վերաբացել հետաքննությունը՝ նշելով, որ Պրն. Կամպանուի մահվան մի շարք տեսանկյուններ չեն հետաքննվել, և որ անհրաժեշտ է ի հայտ բերել ավելի շատ ապացույցներ։
Դատարանի կողմից ընդգծված թերություններից էին՝
Փաստաթղթերի մեծ մասը, որոնք պետք է որ ձեռք բերված լինեին Կրայնովայի Վարակիչ հիվանդությունների հիվանդանոցից և Տեղավորման կենտրոնից, ըստ էության չէին ավելացվել հետաքննվող գործին (դատաբժշկական փաստաթղթերը, որոնց հիման վրա Պրն. Կամպանուին ընդունել էին ԲՍԽԿ և տեղափոխել ՊՄՀ, անցկացված կլինիկական և պարակլինիկական հետազոտությունների արդյունքները, բժիշկների և քույրերի հարցաքննության արձանագրությունները, ովքեր պատասխանատու էին եղել Պրն. Կամպանուի խնամքի համար, և ՄԻԱՎ թեստավորման ուղենիշները)։ Հակասությունները այն անձանց հայտարարություններում, ովքեր ներգրավված էին եղել Պրն. Կամպանուին ԲՍԽԿ ընդունելու մեջ, չէին պարզաբանվել, և ոչ էլ պարզաբանվել էին այն հանգամանքները, որոնք կապ ունեին նրա ARV բուժման դադարեցման հետ այն բանից հետո, երբ նրան տեղափոխել էին ՊՄՀ։ Բացի այդ, Պրն. Կամպանուի ենթադրյալ «գրգռված վիճակի» վերաբերյալ ԲՍԽԿ-ի և ՊՄՀ-ի բժշկական անձնակազմերի՝ միմյանց հակասող պնդումները չէին պարզաբանվել։
Քննիչներին չէր հաջողվել նաև պարզել, թե արդյոք ՊՄՀ բժշկական անձնակազմը իսկապես կատարել էր անհրաժեշտ ստուգումները այն բանից հետո, երբ Պրն. Կամպանուն ընդունվել էր այնտեղ, և թե արդյոք նա ստացել էր ARV-ներ կամ ցանկացած այլ համապատասխան դեղամիջոցները։ Քննիչները չէին կարողացել պարզել Պրն. Կամպանուի դեմքին և ստորին վերջույթներին այտուցների առաջացման պատճառը և թե արդյո՞ք ՊՄՀ որդեգրած թերապևտիկ մոտեցումը ճիշտ էր եղել։ Նկատի առնելով այս ձախողումները՝ Բժշկական ասոցիացիայից կարծիքի հարցումը եղել էր վաղաժամ, և պետք է նորից նման կարծիք հարցվեր այն բանից հետո, երբ գործում համալրվեին փաստաթղթերը։
39. Կալաֆաթի շրջանային դատարանին կից դատախազությունը բողոք էր ներկայացրել այս վճռի դեմ։ 2008թ. ապրիլի 4-ին Դոլջի վարչաշրջանի դատարանը ընդունել էր բողոքը, բեկանել էր Կալաֆաթի շրջանային դատարանի կայացրած վճիռն ու մերժել դատական կարգով չհետապնդելու մասին 2007թ. մարտի 30-ի որոշման հետ կապված ԻՌԿ-ի բողոքը։
Դատարանը հիմնականում հենվել էր դատաբժշկական զեկույցի եզրակացություններին և դիահերձման զեկույցին, ինչպես նաև Բժշկական ասոցիացիայի որոշմանը, որոնք բոլորն էլ պնդում էին, թե առկա չէ պատճառահետևանքային կապ Պրն. Կամպանուին մատուցված բուժման և նրա մահվան միջև։
C. Այլ վարույթներ՝ ԻՌԿ-ի նախաձեռնությամբ
1. Պրն. Կամպանուի հետ կապված
40. Ի պատասխան ԻՌԿ բերած բողոքների (տես վերը նշված պարբերություն 26), 2004թ. մարտի 8-ին Դոլջի վարչաշրջանի ղեկավարը ստեղծել էր հանձնաժողով, որին հանձնարարվել էր հետաքննել Վալենտին Կամպանուի մահվան հանգամանքները։ Հանձնաժողովը կազմված էր Երեխայի պաշտպանության բաժնի, Հանրային առողջապահության բաժնի, Ոստիկանության բաժնի Քրեական հետաքննության բաժանմունքի և համայնքապետի գրասենյակի ներկայացուցիչներից։ Հանձնաժողովին տրվել էր տաս օր՝ հետաքննությունն ավարտելու և արդյունքները զեկուցելու նպատակով։
Հանձնաժողովի զեկույցը եզրակացրել էր, որ Տեղավորման կենտրոնից դուրս գալուց հետո Պրն. Կամպանուի բուժմանն առնչվող բոլոր ընթացակարգերը եղել են օրինական և արդարացված ախտորոշման տեսանկյունից։ Հանձնաժողովը խախտում էր գտել միայն կապված այն բանի հետ, որ դիահերձումը տեղի չէր ունեցել անմիջապես Պրն. Կամպանուի մահվանից հետո՝ խախտելով գործող օրենսդրությունը (տես վերը նշված պարբերություն 25)։
41. 2004թ. հունիսի 26-ին ԻՌԿ-ն բողոք է ներկայացրել Երեխաների պաշտպանության և որդեգրման պետական մարմին («Ազգային մարմին»)՝ քննադատելով այն մի շարք թերությունները, որոնք հիմնականում վերաբերում էին Պրն. Կամպանուին խնամակալ նշանակելուն և նրան պատշաճ բժշկական հաստատությունում տեղավորելուն։ ԻՌԿ-ը վերահաստատել է իր բողոքը 2004թ. օգոստոսի 4-ին՝ պնդելով, որ Պրն. Կամպանուի սխալ տեղափոխումը ՊՄՀ կարող է հարցեր ի հայտ բերել համաձայն Կոնվենցիայի Հոդված 5 § 1 (e)-ի։
Ի պատասխան նշված մեղադրանքների, Ազգային մարմինը թողարկել է մի զեկույց 2004թ. հոկտեմբերի 21-ին՝ Պրն. Կամպանուի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Ազգային մարմինը ճանաչել է, որ Հանձնախումբը գործել է ultra vires, երբ հանձնարարել է ընդունել Պրն. Կամպանուին։ Սակայն այն նշել է, որ ամեն դեպքում, հրահանգը չէր ունենա հետևանքներ, եթե նշված հաստատությունն ի սկզբանե մերժած լիներ ընդունել Պրն. Կամպանուին (տես վերը նշված պարբերություն 11)։
Ազգային մարմինը եզրակացրել է, որ Երեխայի պաշտպանության բաժինը գործել է համաձայն մասնագիտական էթիկայի և լավագույն գործելակերպի սկզբունքների, երբ փոխանցել է Պրն. Կամպանուին ԲՍԽԿ-ին։ Միևնույն ժամանակ, Ազգային մարմինը նշել է, որ ինքը լիազորություններ չունի վճիռ կայացնելու ՊՄՀ Պրն. Կամպանուի հետագա փոխադրման վերաբերյալ։
Նմանապես, Ազգային մարմինը հրաժարվել է կարծիք հայտնել Պրն. Կամպանուի՝ միջին կարգի հաշմանդամության խմբին պատկանելու մասին ենթադրելի սխալ դասակարգման վերաբերյալ, կամ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի էին ունեցել ԲՍԽԿ նրան ընդունելուց հետո։
42. 2004թ. մարտի 24-ին Դոլջի վարչաշրջանի Առողջապահության բաժինը տեղեկացրել էր ԻՌԿ-ին, որ հանձնաժողովը, որը կազմված էր վարչաշրջանի տարբեր մակարդակների պաշտոնյաներից, եզրակացրել է, որ «ոչ մի մարդու իրավունք չի ոտնահարվել» Պրն. Կամպանուի մահվան հետ կապված, քանի որ նրա միմյանց հերթագայող ընդունելությունը հիվանդանոց հիմնավորված է եղել ըստ ՄԻԱՎ վարակի տարածումը կանխարգելող միջոցների և ՄԻԱՎ վարակակիր կամ ՁԻԱՀ-ից տառապող անձանց պաշտպանության վերաբերյալ Թիվ 584/2002 օրենքի 9-րդ հոդվածի։
2. Այլ հիվանդների հետ կապված
43. 2005թ. մարտի 16-ին, հետևելով քրեական մի հետաքննության` կապված ՊՄՀ-ում տասնյոթ հիվանդների մահվան հետ, Գլխավոր դատախազի գրասենյակը մի նամակ է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պահանջելով նախաձեռնել որոշակի վարչական միջոցներ՝ հիվանդանոցի իրավիճակը շտկելու նկատառումով։ Թեկուզև նշելով, որ որևէ քրեական հանցագործություն հայտնաբերելի չէր նշված մահերի առնչությամբ, նամակը ընդգծում էր այն «վարչական թերությունները», որոնք հայտնաբերվել էին հիվանդանոցում և կոչ էր անում ձեռնարկել պատշաճ միջոցներ հետևյալ խնդիրների կապակցությամբ՝
«ջեռուցման բացակայություն հիվանդասենյակներում, ցածր կալորիականությամբ սնունդ, ոչ բավարար թվով աշխատակազմ, որը վատ է պատրաստված հոգեկան խանգարումներով հիվանդներին խնամելու համար, արդյունավետ դեղամիջոցների պակաս, պարակլինիկական հետազոտությունների իրականացման չափից սահմանափակ հնարավորություններ ..., բոլոր այս գործոններն ի սկզբանե խթանել են վարակիչ հիվանդություններն ինչպես նաև դրանց առաջխաղացումը մահվան ելքով ...»
44. 2006թ. հունիսի 15-ի մի որոշման մեջ, մեկ այլ հիվանդի՝ P.C.-ի անունից, ով մահացել էր ՊՄՀ –ում, բերված քրեական բողոքի առնչությամբ, Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանը չէր ընդունել հանրային դատախազի այն առարկությունը, թե ԻՌԿ-ն չի ունեցել locus standi։ Դատարանը գտել էր, որ ԻՌԿ-ն իսկապես ուներ locus standi՝ այս բնույթի վարույթներին հետամուտ լինելու համար՝ նպատակ հետապնդելով լույս սփռել այն հանգամանքների վրա, որոնցում մահացել էին 17 հիվանդները ՊՄՀ-ում 2004թ. հունվար և փետրվար ամիսներին։ Դատարանը վճռել էր հետևյալը՝
«Գերագույն դատարանը համարում է, որ ԻՌԿ-ն կարող է համարվել որպես ‘ցանկացած այլ անձ, ում օրինական շահերը վնասվել են’ Քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 2781–ի նշանակության շրջանակներում։ Նրա շահի օրինականությունը ԻՌԿ-ի դիմումի հիմքում է, որով այն խնդրում է, որպեսզի պարզվեն և լուսաբանվեն այն հանգամանքները, որոնք հանգեցրել են տասնյոթ հիվանդների մահվանը ՊՄՀ-ում 2004թ. հունվար և փետրվար ամիսներին։ Նրա նպատակն ուստի կյանքի իրավունքը և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումը երաշխավորելն է ... նախաձեռնելով մի պաշտոնական քրեական հետաքննություն, որը պետք է լինի արդյունավետ և սպառիչ՝ պարզելու, թե ովքեր են վերը նշված իրավունքների ոտնահարման մեղավորները, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդվածներ 2-ի և 3-ի պահանջների։ [Այն նաև նպատակ է հետապնդել]՝ բարձրացնելու հասարակության իրազեկության մակարդակը այն խնդրի շուրջ, որ անհրաժեշտություն կա պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և երաշխավորելու արդարադատության մատչելիությունը, ինչը համապատասխանում է ՈԿԿ-ի հռչակած խնդիրներին։
Նրա օրինական շահը ի ցույց է դրվել հետաքննությունների նախաձեռնման միջոցով, որոնք այժմ ընթացքում են։
Միևնույն ժամանակ, ԻՌԿ-ի համար ըստ Հոդված Հոդված 2781 –ի բողոք բերելու հնարավորությունը ... դատական միջոց է, որին դիմել է գանգատարկուն նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 13-ի դրույթներին համապատասխան ...»
D. Փորձագետի զեկույցը՝ ներկայացված ԻՌԿ-ի կողմից
45. ԻՌԿ-ն ներկայացրել էր փորձագիտական կարծիք 2012թ. հունվարի 4-ին դոկտոր Ադրիան վան Էս-ի կողմից, ով Դատաբժշկական խորհրդատվական խմբի անդամ է և Առողջապահական ու Մարդու իրավունքների կազմակերպությունների միջազգային դաշնության (IFHHRO) ղեկավարը , ում օգնել էր Անկա Բոերիուն, IFHHRO –ի ծրագրերի պատասխանատուն։ Կարծիքը հիմնված էր այն ապացույցների պատճեններին, որոնք ԻՌԿ-ն նաև ներկայացրել էր Դատարան, ներառյալ ԲՍԽԿ-ից և ՊՄՀ-ից ստացված բժշկական փաստաթղթերը։
Փորձագիտական կարծիքում վկայակոչվել էին «շատ թերի, ցածր չափորոշիչով, հաճախ բացակայող կամ կորած» բժշկական արձանագրությունները (փաստաթղթերը) ՊՄՀ-ում և ԲՍԽԿ-ում, որոնցում Պրն. Կամպանուի կլինիկական վիճակի նկարագրությունը «աղքատիկ» էր։ Այնտեղ նշվում էր, որ ՊՄՀ-ում գտնվելիս հիվանդին երբևէ խորհրդատվություն չէր տրամադրել վարակիչ հիվանդությունների որևէ մասնագետ։ Նաև, հակառակ Ռումինիայի օրենսդրության, որևէ դիահերձում չէր իրականացվել հիվանդի մահվանից անմիջապես հետո։
Ինչ վերաբերում էր ARV բուժմանը, ապա մատչելի փաստաթղթերն արժանահավատ տեղեկություններ չէին տրամադրում, թե արդյոք այն ստացվել էր շարունակական հիմքով։ Հետևաբար, որպես ոչ պատշաճ բուժման արդյունք, հնարավոր է, որ Պրն. Կամպանուն տուժել էր ՄԻԱՎ ռեցեդիվից, ինչպես նաև այնպիսի օպորտունիստական վարակներից, ինչպիսիք են pneumocystis թոքաբորբը (թոքաբորբը ի հայտ էր եկել դիահերձման զեկույցում որպես մահվան պատճառ)։ Կարծիքում նշվում էր, որ թոքաբորբը չէր ախտորոշվել կամ բուժվել այն ժամանակ, երբ հիվանդը գտնվել էր ՊՄՀ-ում կամ ԲՍԽԿ-ում, չնայած որ այն շատ տարածված հիվանդություն էր ՄԻԱՎ-ով հիվանդների շրջանում։ Ընդհանուր փորձաքննական հետազոտությունները ՄԻԱՎ վիճակի մշտադիտարկման նպատակով երբևէ չէին իրականացվել։
Փորձագիտական կարծիքում նշվել էր, որ վարքի որոշակի նշանները, որոնք մեկնաբանվել են որպես հոգեկան խանգարումներ, կարող են արյան վարակի պատճառ եղած լինել։
Հետևաբար, ընդհատված ARV բուժման ռիսկերը և օպորտունիստական վարակների հնարավորությունն ու հիվանդի՝ թոքախտի պատմությունը պետք է հանգեցրած լինեին նրան, որ Պրն. Կամպանուին ընդունած լինեին ընդհանուր որևէ հիվանդանոցի սուրվարակիչ բաժին և ոչ թե հոգեբուժական հաստատություն։
46. Այս զեկույցում եզրակացվել էր, որ Պրն. Կամպանուի մահը ՊՄՀ-ում եղել էր «բժշկական մեծ անփութության» արդյունք։ ՄԻԱՎ-ի և օպորտունիստական վարակների կառավարումը չի համապատասխանել միջազգային չափանիշներին և բժշկական էթիկային, ինչպես նաև դրանց չեն համապատասխանել հիվանդին տրամադրված համապատասխանել խոհրդատվւթյունն ու նրա խորը հոգեկան խանգարման բուժումը։ Բացի այդ, կարգապահական վարույթները Բժշկական ասոցիացիայի Կարգապահական խորհրդի առջև եղել են ցածր սահմանված չափորոշիչներից և անփույթ՝ բժշկական փաստաթղթերի բացակայության պարագային։
E. Ներածական տեղեկություններ կապված Cetate և Poiana Mare բժշկական հաստատությունների հետ
1. Poiana Mare հոգենյարդաբանական հիվանդանոց
47. ՊՄՀ-ն տեղակայված է Դոլջ վարչաշրջանում՝ Ռումինիայի հարավում, Կրայնովայից 80 կմ հեռավորության վրա՝ նախկին զինվորական բազայի հիմքի վրա, որը զբաղեցնում է երեսունվեց հեկտար հողատարածք։ ՊՄՀ-ն ունի 500 հիվանդ ընդունելու կարողություն, թե՛ կամավոր և թե՛ ոչ կամավոր հիմունքներով, և վերջին դեպքում՝ քաղաքացիական կամ քրեական վարույթների արդյունքում։ Մինչև մի քանի տարի առաջ այս հիվանդանոցում կար նաև պալատ այնպիսի հիվանդների համար, ովքեր տառապում էին թոքախտից։ Պալատը վերատեղակայվել էր մոտակա քաղաքում մի շարք ազգային և միջազգային գործակալությունների ճնշման արդյունքում, որոնց թվում էր նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն («ԽԿԿ-ն»)։
Համապատասխան իրադարձությունների ժամանակ, այսինքն 2004թ. փետրվարին, 436 հիվանդ կար ՊՄՀ-ում։ Բժշկական անձնակազմում էին հինգ հոգեբույժ, հոգեբուժության չորս ռեզիդենտ և վեց ընդհանուր բժիշկ։
Համաձայն 2004թ. ԽԿԿ զեկույցի (տես ստորև՝ պարբերություն 77-ում), երկու միմյանց հաջորդող ձմեռների ընթացքում 109 հիվանդներ են մահացել կասկածելի հանգամանքներում ՊՄՀ-ում, որոնցից ութսունմեկը՝ 2003թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, իսկ քսանութը՝ 2004թ. առաջին հինգ ամիսներին։ ԽԿԿ-ն այցելել էր ՊՄՀ երեք անգամ՝ 1995թ., 1999թ. և 2004թ.։ Վերջին այցը հատկապես նպատակ էր ունեցել հետաքննել մահացության տեմպերի տագնապեցնող աճը։ Յուրաքանչյուր այցից հետո ԽԿԿ-ն շատ քննադատական զեկույցներ էր հրապարակել՝ ընդգծելով «անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող կենսապայմանները» ՊՄՀ-ում։
ԽԿԿ զեկույցում որպես խնդրահարույց նշված մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում նաև ՊՄՀ այցելելուց հետո, Առողջապահության նախարարությունը հրապարակել է մի զեկույց 2003թ. սեպտեմբերի 2-ին։ Այն եզրակացրել է, որ ՊՄՀ-ում հիվանդներին տրամադրված դեղամիջոցները բավարար չեն կամ այն պատճառով, որ որևէ կապ չկա հոգեբուժական ախտորոշման և տրամադրված բուժման միջև, կամ այն պատճառով, որ բժշկական հետազոտությունները շատ սահմանափակ են։ Մի շարք թերություններ էին գտնվել կապված կառավարման արդյունավետության և բուժանձնակազմի ոչ բավարար թվաքանակի հետ՝ հիվանդների թվի պայմաններում։
2. Cetate-ի Բժշկական և սոցիալական խնամքի կենտրոնը
48. ԻՌԿ-ից ստացված տեղեկություններից հայտնի է դառնում, որ ԲՍԽԿ-ն մի փոքրիկ կենտրոն էր բժշկական և սոցիալական խնամքի համար, որն ուներ քսան մահճակալի հնարավորություն 2004թ. սկզբին։ Այդ ժամանակ տասնութ հիվանդ կար ԲՍԽԿ-ում։ Նախքան 2004թ. Հունվարի 1-ը, երբ այն նախատեսվել էր որպես բժշկական և սոցիալական խնամքի կենտրոն, ԲՍԽԿ-ն եղել էր հոգեբուժական հիվանդանոց։
Համաձայն 2006-2009թթ. իր հավատարմագրման վկայականի, ԲՍԽԿ-ն լիազորված էր տրամադրելու ծառայություններ չափահասներին, որոնք դժվարություններ ունեին ընտանեկան իրավիճակներում՝ շեշտը դնելով բժշկական և սոցիալական խնամքի սոցիալական բաղադրիչի վրա։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
A. Ռումինիայի Քրեական օրենսգիրքը
49. Ռումինիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հատվածները, որոնք ուժի մեջ են եղել վիճարկվող իրադարձությունների ժամանակ, ամրագրում են՝
Հոդված 114՝ ընդունում բժշկական հիմնարկություն
« (1) Երբ հանցագործը հոգեկան խանգարումներ ունի կամ թմրամոլ է, և գտնվում է այնպիսի վիճակում, որ վտանգ է ներկայացնում հասարակության համար, նրա ընդունումը մասնագիտացված բժշկական հաստատություն կարող է հրահանգվել, քանի դեռ նա չի ապաքինվել։
(2) Այս միջոցը կարող է նաև կիրառվել ժամանակավորապես քրեական հետապնդման կամ դատավարության ընթացքում»։
Հոդված 178 – Անփութությամբ սպանություն
«(2) Անփութությամբ սպանությունը որպես իրավական դրույթները կամ կանխարգելող միջոցները չպահպանելու հետևանք կապված որևէ մասնագիտության կամ առևտրի կամ որևէ հատուկ գործունեության իրականացման հետ, պետք է պատժվի անհապաղ բանտարկության միջոցով երկուսից մինչև յոթ տարի ժամանակով»։
Հոդված 246 – Չարագործություն կամ անգործություն անձի շահերի դեմ
«Պետական ծառայողը, ով իր պաշտոնական պարտականությունները կատարելիս գիտակցաբար չի կատարում որևէ գործողություն կամ այն կատարում է սխալ ձևով և դրանով ոտնահարում է այլ անձի իրավական շահերը, պետք է պատժվի անհապաղ բանտարկությամբ վեց ամսից մինչև երեք տարի ժամանակով»։
Հոդված 249 – Անփութություն պաշտոնական պարտականությունները կատարելիս
«(1) Որևէ պաշտոնական պարտականության խախտումը որպես պետական ծառայողի կողմից անփութության հետևանք, ով չի կատարել իր պարտականությունը կամ այն սխալ է կատարել, երբ նման խախտումը ի հայտ է բերել պետական իշխանության կամ հաստատության կամ իրավաբանական անձի պատշաճ գործառնության էական խաթարում կամ վնաս է հասցրել նրա գույքին կամ լուրջ վնաս մեկ այլ անձի իրավական շահերին, պետք է պատժվի մեկ ամսից մինչև երկու տարի ազատազրկմամբ կամ տուգանքով»։
Հոդված 314 – Վտանգելը անձին, ով ունակ չէ հոգ տանել իր մասին
«(1) Անօգնական երեխային կամ իր մասի հոգ տանել չկարողացող անձին լքելու, նրան վռնդելու կամ օգնական թողնելու գործողությունը, որը որևէ ձևով կատարել է որևէ անձ, ում վաստահված է նշված անձի վերահսկողությունը կամ խնամքը, [կամ] նրա կյանքը, առողջությունը կամ մարմնական ամբողջականությունը անմիջական վտանգի ենթարկելը պետք է պատժվի անհապաղ բանտարկությամբ՝ մեկից երեք տարի ժամանակով..»։
B. Ռումինիայի Քրեական դատավարության օրենսգիրքը
50. Ընթացակարգը, որով ղեկավարվում են դատարան բերված բողոքներն ընդդեմ քրեական հետաքննության ընթացքում դատախազի կայացրած որոշումների, սահմանված էին Օրենսգրքի Հոդվածներ 275-2781–ում, որն ուժի մեջ էր վիճարկվող իրադարձությունների ժամանակ։ Այս Հոդվածների համապատասխան հատվածներն ամրագրում են՝
Հոդված 275
«Ցանկացած անձ կարող է բողոք բերել՝ կապված միջոցների և որոշումների հետ, որոնք կայացվել են քրեական հետաքննության վարույթներում, եթե դրանք վնասել են իր օրինական շահերին»։
Հոդված 278
«Բողոքները դատախազի ընդունած կամ նրա խնդրանքով իրականացված միջոցների կամ որոշումների դեմ պետք է քննվեն ... ավագ դատախազի կողմից համապատասխան բաժնում ...»։
Հոդված 2781
«(1) Հոդվածներ 275-278-ի համաձայն բերված՝ քրեական հետաքննության դադարեցման առնչությամբ բողոքի դատական կարգով չհետապնդելու մասին որոշմամբ (neurmărire penală) Դատախազի մերժումից հետո...... տուժած կողմը կամ ցանկացած այլ անձ, ում օրինական շահերը վնասվել են, կարող է վիճարկվող որոշման մասին ծանուցվելուց հետո քսան օրվա ընթացքում բողոքարկել այն դատարանի դատավորին, որը որպես կանոն իրավասություն ունի նման գործը քննելու առաջին ատյանի դատարանում ...
(4) Անձը, ում նկատմամբ դատախազը որոշել է դադարեցնել քրեական հետաքննությունը, ինչպես նաև այն անձը, ով բողոք է բերել նշված որոշման դեմ, պետք է կանչվեն դատարան։ Եթե նրանք օրինական ձևով կանչվել են, ապա այս անձանց չհայտնվելը դատարանի առջև չպետք է խոչընդոտի գործի քննությանը ...
(5) Դատախազի ներկայությունը դատարանի առջև պարտադիր է։
(6) Դատավորը պետք է ձայնը տա գանգատարկուին, և այնուհետև այն անձին, ում նկատմամբ դադարեցվել է քրեական հետաքննությունը և վերջապես՝ դատախազին։
(7) Գործը քննելիս դատավորը պետք է գնահատի վիճարկվող որոշումը առկա գործողությունների և նյութերի և ներկայացված ցանկացած նոր փաստաթղթի հիման վրա։
(8) Դատավորը պետք է որոշում կայացնի հետևյալ ձևերից որևէ մեկի համաձայն՝
(a) Մերժի բողոքը որպես ժամկետանց, անընունելի կամ վատ հիմնավորված և անփոփոխ թողնի նախորդ որոշումը։
(b) Ընդունի բողոքը, բեկանի որոշումը և գործը հետ ուղարկի դատախազին՝ քրեական հետաքննություն սկսելու կամ վերաբացելու նպատակով։ Դատավորը պարտավոր է պատճառաբանել չեղյալ համարելու որոշումը և միևնույն ժամանակ մատնացույց անել այն փաստերն ու հանգամանքները, որոնք լուսաբանում են պահանջում, ինչպես նաև այն համապատասխան ապացույցները, որոնք պետք է ստացվեն։
(c) Ընդունի բողոքը, բեկանի որոշումը և եթե ապացույցները գործում բավարար են, ապա պահի գործը՝ հետագա քննության համար՝ համաձայն ընթացակարգային կանոնների, որոնք կիրառվում են առաջին ատյանում և անհրաժեշտության դեպքում նաև բողոքարկվելիս ...
(12) Դատավորը պետք է քննի բողոքն այն ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում։
(13) Սխալ մարմին ներկայացված բողոքը պետք է ուղարկվի որպես վարչական քայլ այն մարմին, որն ունի դա քննելու իրավասությունը»։
C. Սոցիալական աջակցության համակարգը
51. Ազգային սոցիալական ակտի (Օրենք թիվ 705/2001) բաժին 2-ը, համապատասխան ժամանակահատվածում ուժի մեջ եղած շարադրանքով, սահմանում է սոցիալական աջակցության համակարգը հետևյալ ձևով՝
«... հաստատությունների համակարգը և միջոցները, որոնցով Պետությունը, պետական մարմինները և քաղաքացիական հասարակությունը երաշխավորում են այն իրավիճակների ժամանակավոր կամ մշտական հետևանքների կանխարգելումը, սահմանափակումը կամ վերացումը, որոնք կարող են հանգեցնել որոշ անհատների մարգինալացմանը կամ սոցիալական բացառմանը»։
Բաժին 3-ը սահմանում է սոցիալական աջակցության համակարգի շրջանակները, որոնք են՝
«... Պաշտպանել անհատներին, ովքեր տնտեսական, ֆիզիկական, հոգեկան կամ սոցիալական պատճառներով անկարող են ապահովել իրենց սոցիալական կարիքներն ու զարգացնել իրենց սեփական կարողություններն ու սոցիալական ինտեգրման հմտությունները»։
52. Որոշում թիվ. 68/2003-ը սոցիալական ծառայությունների վերաբերյալ սահմանում է Պետական սոցիալական ծառայությունների նպատակները և մանրամասնում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։
D. Առողջապահական համակարգին վերաբերող օրենսդրությունը
53. Հոգեկան առողջության վերաբերյալ համապատասխան իրավական դրույթների մանրամասն նկարագրությունը կարելի է գտնել B.-ն ընդդեմ Ռումինիայի գործում (թիվ. 2) (թիվ. 1285/03, §§ 42-66, 19-ը փետրվարի, 2013թ.)։
Օրենք թիվ. 487/2002-ը Հոգեկան առողջության և հոգեբանական խանգարումներով մարդկանց պաշտպանության վերաբերյալ («2002թ. Հոգեկան առողջության մասին ակտը»), որն ուժի մեջ է մտել 2002թ. օգոստոսին, նախատեսում է անհատի հարկադիր բուժման ընթացակարգ։ Հատուկ հոգեբուժական մասնագիտական խումբը պետք է հաստատի բուժող հոգեբուժի որոշումն այն մասին, որ անձը պետք է մնա հիվանդանոցում պարտադիր բուժում ստանալու համար՝ հիվանդանոց վերջինի ընդունումից հետո յոթանասուներկու ժամվա ընթացքում։ Բացի այդ, այս գնահատականը պետք է վերանայվի քսանչորս ժամվա ընթացքում հանրային դատախազի կողմից, որի որոշումն իր հերթին կարող է բողոքարկվել դատարանին։ Ակտի դրույթների կիրառումը կախված էր դրա կատարման համար անհրաժեշտ կանոնակարգումներից։ Կանոնակարգերն ընդունվել են 2006թ. մայիսի 2-ին։
54. Հիվանդանոցների մասին ակտը (Օրենք թիվ. 270/2003) բաժին 4-ում նախատեսում էր, որ հիվանդանոցներն ունեին պարտավորություն «երաշխավորելու բավարար տեղերի և սննդի ապահովում և վարակների կանխարգելում»։ Այն ուժը կորցրած է ճանաչվել 2006թ. մայիսի 28-ին, այն բանից հետո, երբ 2006թ. ուժի մեջ է մտել Առողջապահության բարեփոխման մասին ակտը (Օրենք թիվ. 95/2006)։
55. Հիվանդների իրավունքների մասին ակտը (Օրենք թիվ. 46/2003) 3-րդ բաժնում նախատեսում է, որ «հիվանդը պետք է իրավունք ունենա հարգվելու որպես մարդկային էակ՝ առանց խտրականության»։ Բաժին 35-ը նախատեսում է, որ հիվանդն ունի «իրավունք ստանալու շարունակական բժշկական խնամք, մինչև նրա առողջությունը բարելավվի կամ նա վերականգնվի»։ Ավելին, «հիվանդն իրավունք ունի պալիատիվ (ցավամոքիչ) խնամքի, որպեսզի կարողանա արժանապատիվ մահանալ»։ Ցանկացած բժշկական միջամտության համար պահանջվում է հիվանդի համաձայնությունը։
56. Արդարադատության նախարարի կողմից հրապարակված Թիվ. 1134/25.05.2000 հրամանը և Առողջապահության նախարարի կողմից հրապարակված թիվ. 255/4.04.2000 հրամանը հաստատում էին այն ընթացակարգերը, որոնք վերաբերում են բժշկական կարծիքներին և այլ դատաբժշկական ծառայություններին, որոնք նախատեսում էին Հոդված 34-ով, որ պետք է դիահերձում կատարվի, երբ մահ է տեղի ունենում հոգեբուժական հիվանդանոցում։ Հոդված 44-ը պահանջում էր բժշկական հաստատությունների ղեկավարություններից տեղեկացնել քրեական հետաքննության իշխանություններին, ովքեր պետք է հրահանգեն, որպեսզի դիահերձում կատարվի։
57. ՄԻԱՎ վարակի տարածումը կանխող միջոցառումների և ՄԻԱՎ վարակակիր անձանց կամ ՁԻԱՎ-ից տառապողների պաշտպանության մասին Օրենք թիվ. 584/2002-ը իր բաժին 9-ում նախատեսում է, որ բժշկական կենտրոնները և բժիշկները պետք է հոսպիտալացնեն նման անհատներին և տրամադրեն նրանց համապատասխան բժշկական խնամք՝ նկատի առնելով նրանց բնորոշ ախտանիշները։
E. Խնամակալության համակարգը
1. Անչափահասների խնամակալությունը
58. Ընտանեկան օրենսգրքի Հոդվածներ 113-141-ը, այն տեսքով, որով նրանք ուժի մեջ էին վիճարկվող իրադարձությունների ժամանակ, կանոնակարգում էին անչափահասի խնամակալությունը, ում ծնողները մահացած էին, անհայտ էին, զրկված էին իրենց ծնողական իրավունքներից, անաշխատունակ էին, կորած էին կամ մահացած էին ճանաչված դատարանով։ Ընտանեկան օրենսգիրքը կանոնակարգում էր այն պայմանները, որոնց դեպքում անհրաժեշտ էր խնամակալությունը, խնամակալի (tutore) նշանակումը, խնամակալի պարտականությունները, խնամակալությունից զրկումը և խնամակալության ավարտը։ Այս ոլորտում պատասխանատվությունների ամենալայն շրջանակն ունեցող հաստատությունը խնամակալության մարմինն էր (autoritatea tutelară), որին, inter alia, վստահված էր խնամակալների գործունեության վերահսկումը։
Ներկայում խնամակալությունը ղեկավարվում է Քաղաքացիական օրենսգրքի Հոդվածներ 110-163-ով։ Նոր Քաղաքացիական օրենսգիրքը հրապարակվել է Պաշտոնական թերթի 511-րդ համարում, 2009թ. հուլիսի 24-ին, և այնուհետև վերահրապարակվել է Պաշտոնական թերթի 505-րդ համարում, 2011թ. հոկտեմբերի 1-ին։
2. Անաշխատունակ ճանաչելու ընթացակարգը և հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալությունը
59. Ընտանեկան օրենսգրքի հոդվածներ 142-151-ը, ինչպես դրանք ուժի մեջ էին սույն գործի փաստերի ժամանակահատվածում, ղեկավարում էին անաշխատունակ ճանաչելու ընթացակարգը (interdicţie), որով անձը, ով անկարող էր վարել իր գործերը, կորցնում էր իր իրավունակությունը։
Անաշխատունակության մասին հրամանը կարող էր կայացվել և ուժը կորցրած ճանաչվել դատարանի կողմից «հոգեկան խանգարման կամ հաշմանդամության պատճառով իրենց մասին հոգ տանելու կարողությունը կորցրած անձանց» առնչությամբ։ Անաշխատունակության վարույթները կարող էին նախաձեռնվել մարդկանց ընդգրկուն խմբի կողմից, որը ներառում էր անչափահասների պաշտպանությամբ զբաղվով համապատասխան պետական մարմիններին կամ ցանկացած այլ շահագրգիռ անձի։ Հենց որ անձը անաշխատունակ էր ճանաչվում, նշանակվում էր խնամակալ նրան ներկայացելու համար, որն ուներ այն նույն լիազորությունները, որ ունեին անչափահասների խնամակալները։
Չնայած որ անաշխատունակության ընթացակարգը կարող էր նաև կիրառվել անչափահասների նկատմամբ, այն հիմնականում ուղղված էր հաշմանդամություն ունեցող չափահասներին։
Վերը նշված դրույթները այն ժամանակից ի վեր ներառվել են, փոփոխություններով, Քաղաքացիական օրենսգրքում (Հոդվածներ 164-177)։
60. Ընտանեկան օրենսգրքի Հոդվածներ 152-157-ը, այնպես ինչպես դրանք ուժի մեջ էին խնդրո առարկա ժամանակահատվածում, նախատեսում էին ժամանակավոր խնամակալության (curatela) ընթացակարգ, որը նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր եթե նույնիսկ անաշխատունակ ճանաչված չեն, ի վիճակի չեն պաշտպանելու իրենց շահերը բավարար ձևով կամ ներկայացուցիչ նշանակելու։ Այս դրույթների համապատասխան հատվածները նախատեսում են հետևյալը՝
Հոդված 152
«Բացի օրենքով նախատեսված այլ դեպքերից, խնամակալության մարմինը պետք է նշանակի ժամանակավոր խնամակալ հետևյալ հանգամանքներում՝
(a) Երբ ծեր տարիքի, հիվանդության, ֆիզիկական անկայունության պատճառով մարդը, նույնիսկ եթե նա պահպանում է իրավունակությունը, չի կարող անձնապես կառավարել իր իրերը կամ բավարար չափով պաշտպանել իր շահերը և հիմնավոր պատճառներով չի կարող նշանակել ներկայացուցիչ։
(b) Երբ հիվանդության կամ այլ պատճառներով անձը, նույնիսկ եթե նա պահպանում է իր իրավունակությունը, չի կարող անձնապես կամ ներկայացուցչի միջոցով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այնպիսի իրավիճակներում, երբ անհապաղ գործողություն է պահանջվում։
(c) Երբ, հիվանդության կամ այլ պատճառներով, ծնողը կամ նշանակված խնամակալը (tutore) անկարող է կատարել խնդրո առարկա գործողությունը ... »։
Հոդված 153
«Հոդված 152-ում վկայակոչված իրավիճակներում ժամանակավոր խնամակալի (curator) նշանակումը չի ազդում խնամակալի կողմից ներկայացվող անձի ունակության վրա»։
Հոդված 154
«(1) Ժամանակավոր խնամակալությունը (curatela) կարող է սահմանվել անձի խնդրանքով, ով ցանկանում է, որ իրեն ներկայացնեն, նշված անձի ամուսնու կամ հարազատների խնդրանքով և Հոդված 115-ում վկայակոչված որևէ անձի խնդրանքով, կամ խնամակալի (tutore) խնդրանքով՝ Հոդված 152 (c)-ում վկայակոչված դեպքերում։ Խնամակալության մարմինը կարող է նույնպես խնամակալություն սահմանել իր սեփական նախաձեռնությամբ։
(2) Խնամակալությունը կարող է սահմանվել միայն ներկայացվող անձի համաձայնությամբ, բացառությամբ այն իրավիճակների, երբ նման համաձայնություն տրվել չի կարող ...»։
Հոդված 157
«Եթե այն պատճառները, որոնք հանգեցրել են ժամանակավոր խնամակալության սահմանմանը, դադարել են, ապա այս միջոցը պետք է չեղյալ համարվի խնամակալության մարմնի կողմից՝ խնամակալի, ներկայացվող անձի կամ Հոդված 115-ում վկայակոչված անձանց խնդրանքով կամ իր սեփական նախաձեռնությամբ»։
Վերը նշված դրույթներն այն ժամանակից ներառվել են, փոփոխություններով, Քաղաքացիական օրենսգրքում (Հոդվածներ 178 - 186)։
61. Արտակարգ իրավիճակների մասին թիվ. 26/1997 Որոշումը դժվար իրավիճակներում գտնվող երեխաների վերաբերյալ, որն ուժի մեջ էր վիճարկվող իրադարձությունների ժամանակ, շեղվում էր Ընտանեկան օրենսգրքի խնամակալության դրույթներից։ Որոշման Հոդված 8 (1)-ը նախատեսում էր՝
«Եթե երեխայի ծնողները մահացած են, անհայտ, անաշխատունակ, մահացած են ճանաչված դատարանով, բացակա են կամ զրկված են իրենց ծնողական իրավունքներից և եթե խնամակալություն չի սահմանվել, եթե երեխան հայտարարվել է լքված վերջնական դատական որոշմամբ և եթե դատարանը չի որոշել երեխային տեղավորել որևէ ընտանիքում կամ որևէ անհատի մոտ համաձայն օրենքի, ապա ծնողական իրավունքները պետք է իրականացվեն Վարչաշրջանի խորհրդի կողմից, ... նրա [Երեխայի պաշտպանության] մասնագիտական խմբի միջոցով»։
Արտակարգ իրավիճակների մասին թիվ. 26/1997 Որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 2005թ. Հունվարի 1-ին, երբ ուժի մեջ է մտել երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ նոր օրենսդրությունը (Օրենք թիվ.272/2004)։
62. Թիվ. 726/2002 կարգը, այն չափանիշների վերաբերյալ, որոնց համաձայն սահմանվում է չափահասների հաշմանդամության կարգը, նկարագրում էր «ծանր հոգեկան խանգարումով» անձանց հետևյալ ձևով՝
«նրանք ունեն նվազեցված հոգեշարժական զարգացում և քիչ լեզվական հմտություններ կամ չունեն լեզվական հմտություններ։ Նրանք կարող են սովորել խոսել։ Նրանք կարող են ծանոթանալ այբուբենին և պարզ թվաբանությանը։ Նրանք կարող են ունակ լինել կատարելու պարզ առաջադրանքներ՝ խիստ վերահսկողության ներքո։ Նրանք կարող են հարմարվել ապրելու համայնքներում խնամքի տներում կա իրենց ընտանիքներում, եթե չունեն այլ տեսակի հաշմանդամություն, որը պահանջում է հատուկ խնամք»։
63. Թիվ. 519/2002 օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ պաշտպանության և զբաղվածության վերաբերյալ ներառում էր այն սոցիալական իրավունքները, որոնցով օժտված էին հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Այն չեղյալ էր համարվել Հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտպանության մասին ակտով (Օրենք թիվ. 448/2006), որն ուժի մեջ էր մտել 2006թ. Դեկտեմբերի 21-ին։ Այդ ակտի 23-րդ բաժինը, այնպես ինչպես այն ի սկզբանե ուժի մեջ էր, նախատեսում էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք պաշտպանված լինեն անփութությունից ու չարաշահումներից, այդ թվում նաև իրավական աջակցության ծառայությունների միջոցով և անհրաժեշտության դեպքում խնամակալության ներքո լինելով։ Այս ակտի 25-րդ բաժնի համաձայն, 2008թ. փոփոխվելուց հետո, հաշմանդամություն ունեցող անձինք պաշտպանվում են անփութությունից և չարաշահումներից և ցանկացած խտրականությունից՝ իրենց գտնվելու վայրի հիմքով։ Մարդիկ, ովքեր ամբողջովին կամ մասնակի ունակ չեն կառավարելու իրենց գործերը, ստանում են իրավական պաշտպանություն լրիվ կամ մասնակի խնամակալության ձևով, ինչպես նաև իրավական աջակցություն։ Բացի այդ, եթե հաշմանդամություն ունեցող անձը չունի ծնողներ կամ ցանկացած այլ անձ, ով կարող է համաձայնել գործել որպես նրա խնամակալ, դատարանը կարող է նշանակել որպես խնամակալի տեղական պետական իշխանությանը կամ մասնավոր իրավական որևէ հիմնարկի, որը խնամք է տրամադրում տվյալ անձին։
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐ
A. Locus standi-ի խնդիրը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան (« CRPD»), որն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2006թ. Դեկտեմբերի 13-ին (Բանաձև A/RES/61/106)
64. CRPD-ին, որը նախատեսված է խթանելու, պաշտպանելու և երաշխավորելու հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մարդու իրավունքներ և հիմնարար ազատությունների լիիրավ իրականացումը և նրանց ներհատուկ արժանապատվության նկատմամբ հարգանքը, վավերացվել էր Ռումինիայի կողմից 2011թ. հունվարի 31-ին։ Նրա համապատասխան հատվածներն ամրագրում են հետևյալը՝
Հոդված 5 – Հավասարությունը և խտրականության բացառումը
«1. Մասնակից պետությունները գիտակցում են, որ բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ և օրենքի համաձայն իրավունք ունեն առանց որևէ խտրականության, մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինելու օրենքով և օգտվելու օրենքից։
2. Մասնակից պետությունները պետք է արգելեն հաշմանդամության պատճառով ցանկացած խտրականություն և ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և արդյունավետ իրավական պաշտպանվածությունը ցանկացած հիմքով խտրականությունից։
3. Հավասարության հաստատմանն աջակցելու և խտրականությունը վերացնելու նպատակով Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու համար անհրաժեշտ հնարավորությունների տրամադրումը։
4. Հատուկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց փաստացի (de facto) հավասարություն հաստատելու գործընթացն արագացնելու և դրան հասնելու համար, չեն համարվում խտրականություն սույն Կոնվենցիայի պայմանների համաձայն»։
Հոդված 10 – Կյանքի իրավունքը
«Մասնակից պետությունները վերահաստատում են, որ յուրաքանչյուր մարդկային էակ ունի կյանքի իրավունք և ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց՝ այս իրավունքից արդյունավետ կերպով օգտվելը մյուսների հետ հավասար հիմունքներով»։
Հոդված 12 – Օրենքի առաջ հավասարությունը
«1. Մասնակից պետությունները վերահաստատում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ամենուր ունեն հավասար պաշտպանության իրավունք։
2. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով ունեն իրավունակություն կյանքի բոլոր ոլորտներում:
3. Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնեն այն աջակցությունը, որը կարող է պահանջվել նրանց իրավունակությունը կիրառելիս:
4. Մասնակից պետություններն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն առնչվող միջոցներով սահմանվեն համապատասխան և արդյունավետ երաշխիքներ` կանխելու համար չարաշահումները` մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն: Նման երաշխիքներն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքն ու նախասիրությունները, զերծ լինեն շահերի բախումից և չափից մեծ ազդեցությունից, համահունչ լինեն անհատի անձնական հանգամանքներին և մշակվեն դրանց համապատասխան, կիրառվեն հնարավորինս կարճ ժամկետներում և ենթարկվեն կանոնավոր վերահսկողության իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Այս երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցությանը, որ նման միջոցները ունենում են անձի իրավունքների ու շահերի վրա...»։
Հոդված 13 – Արդարադատության մատչելիությունը
«1. Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովում են արդարադատության մատչելիությամբ` տրամադրելով նաև ընթացակարգային ու տարիքին համապատասխան այնպիսի հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ապահովելու նրանց արդյունավետ մասնակցությունը, որպես ուղղակի կամ անուղղակի մասնակիցներ, ինչպես նաև` որպես վկաներ, դատական բոլոր ընթացակարգերին, նաև` քննչական և այլ նախնական փուլերում:
2. Որպեսզի աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը, մասնակից պետությունները պետք է կազմակերպեն համապատասխան ուսուցողական դասընթացներ արդարադատության վարչական համակարգի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության և կալանավայրերի անձնակազմերի համար»։
2. Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի համապատասխան կարծիքները
65. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի Առաջին կամընտիր արձանագրությունը Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեին («ՄԻԿ») լիազորություն է տալիս քննելու անհատական բողոքները Պայմանավորվող պետությունների կողմից Դաշնագրի ենթադրելի ոտնահարումների վերաբերյալ (Կամընտիր արձանագրության Հոդվածներ 1 և 2)։ Սա ուղղակիորեն սահմանափակում է հաղորդում ներկայացնելու իրավունքը անհատներին։ Հետևաբար, ՈԿԿ-ների, ընկերակցությունների, քաղաքական կուսակցությունների և կորպորացիաների կողմից իրենց անունից ներկայացված բողոքները ընդհանուր առմամբ հայտարարվել են որպես անընդունելի՝ անձնական հիմնավորման պակասի պատճառով (տես, օրինակ, Հաշմանդամները և հաշմանդամ անձինք Իտալիայում ընդդեմ Իտալիայի (հաղորդում թիվ. 163/1984))։
66. Բացառիկ դեպքերում երրորդ կողմը կարող է հայտարարություն անել զոհի անունից։ Ենթադրելի զոհի անունից երրորդ կողմի կատարած հաղորդումը կարող է միայն քննվել, եթե երրորդ կողմը կարող է ի ցույց դնել հաղորդումը ներկայացնելու իր լիազորությունը։ Ենթադրելի զոհը կարող է նշանակել ներկայացուցիչ՝ իր անունից հաղորդում ներկայացնելու նպատակով։
67. Ենթադրելի զոհի անունից ներկայացված հաղորդումը կարող է նաև ընդունվել, եթե պարզվում է, որ խնդրո առարկա անձն ի վիճակի չէ անձամբ ներկայացնել հաղորդումը (տես ՄԻԿ Ընթացակարգային կանոնների Կանոն 96-ը)։
Կանոն 96
«Հաղորդման ընդունելիության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով Կոմիտեն, կամ այս Կանոնների Կանոն 95-ի պարբերություն 1-ով ստեղծված աշխատանքային խումբը պետք է հավաստիանա, որ
...
(b) Որ անհատական բողոքները բավարար հիմնավորված են Պայմանավորվող պետության կողմից Դաշնագրով սահմանված իրավունքներից որևէ մեկի ոտնահարման զոհ լինելու վերաբերյալ։ Սովորաբար հաղորդումը պետք է ներկայացվի անհատի կողմից անձնապես կամ տվյալ անհատի ներկայացուցչի կողմից։ Հաղորդումը, որը ներկայացվում է ենթադրելի զոհի կողմից այնուամենայնիվ կարող է ընդունվել, եթե պարզ է, որ խնդրո առարկա անհատն ունակ չէ անձամբ ներկայացնել այդ հաղորդումը...»։
68. Նման իրավիճակի բնորոշ օրինակներ կարող են լինել, երբ զոհը ենթադրելիորեն առևանգվել է, անհետացել է, կամ չկա որևէ ճանապարհ նրա որտեղլինելիությունը իմանալու, կամ զոհը ազատազրկված է կամ հոգեբուժական հաստատությունում է։ Երրորդ կողմը (սովորաբար մոտիկ հարազատները) կարող են հաղորդում ներկայացնել մահացած անձի անունից (տես օրինակ՝ Mr Saimijon-ը և Mrs Malokhat Bazarov-ն ընդդեմ Ուզբեկստանի (հաղորդում թիվ. 959/2000), Panayote Celal-ն ընդդեմ Հունաստանի (հաղորդում թիվ. 1235/2003), Yuliya Vasilyevna Telitsina-ն ընդդեմ Ռուսաստանի դաշնության (հաղորդում թիվ. 888/1999), José Antonio Coronel-ը և այլոք ընդդեմ Կոլումբիայի (հաղորդում թիվ. 778/1997), և Jean Miango Muiyo-ն ընդդեմ Զաիրի (հաղորդում թիվ. 194/1985))։
3. Միավորված ազգերի կազմակերպության Հատուկ զեկուցողը հաշմանդամության հարցերով
69. Մոնիտորինգի (մշտադիտարկման) հարցի վերաբերյալ իր զեկույցում, որը հրապարակվել է 2006թ.-ին, Հատուկ զեկուցողը նշել է՝
«2. Զարգացման արատներ (հաշմանդամություն) ունեցող անձինք հատկապես խոցելի են մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ։ Նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց հազվադեպ են հաշվի առնում, նրանք չունեն քաղաքական ձայն և հաճախ արդեն իսկ մարգինալացված սոցիալական խմբերի ենթախումբ են, հետևաբար չունեն կառավարությունների վրա ներգործելու լիազորություն։ Նրանք բախվում են մեծ խնդիրների՝ իրենց իրավունքների պաշտպանելու կամ ոտնահարումների համար փոխհատուցող միջոցներ գտնելու նպատակով դատական համակարգին մուտք ունենալու առումով։ Եվ ընդհանուր առմամբ սահմանափակ է նաև նրանց մուտքն այն կազմակերպություններ, որոնք կարող են պաշտպանել նրանց իրավունքները։ Եթե հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ է ներպետական և միջազային մարմիններ իրենց մարդու իրավունքների պաշտպանության համար, ապա լրացուցիչ հիմնավորումներ են առկա երաշխավորելու, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ և նրանց իրավունքները ստանան հատուկ ուշադրություն անկախ ներպետական և միջազգային մշտադիտարկման մեխանիզմների միջոցով»։
4. Մարդու իրավունքների հարցերով Միջ-ամերիկյան հանձնաժողովի համապատասխան ներպետական իրավունքը
70. Մարդու իրավունքների պաշտպանության Ամերիկյան կոնվենցիայի Հոդված 44-ը Մարդու իրավունքների պաշտպանության Միջամերիկյան հանձնաժողովին է շնորհում լիազորություններ՝ ստանալու խնդրագրեր ցանկացած անձից կամ անձանց խմբից կամ ոչ կառավարական հաստատությունից, որն իրավաբանորեն ճանաչված է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) անդամներից որևէ մեկի կամ մի քանիսի կողմից։ Այն ամրագրում է՝
«Ցանկացած անձ կամ անձանց խումբ, կամ ցանկացած ոչ կառավարական հաստատություն, որը ճանաչված է Կազմակերպության անդամ պետություններից որևէ մեկում կամ մի քանիսում, կարող է խնդրագիր ներկայացնել Հանձնաժողովին, որում դատապարտվում է Կողմ պետություններից որևէ մեկի կողմից սույն Կոնվենցիայի ոտնահարումը կամ բողոք է ներկայացվում այդ ոտնահարման կապակցությամբ»։
Մարդու իրավունքների պաշտպանության Միջամերիկյան հանձնաժողովի Ընթացակարգային կանոնների Հոդված 23-ը նախատեսում է, որ նման խնդրագրերը կարող են բերվել երրորդ կողմերի անունից։ Այն ամրագրում է հետևյալը՝
«Ցանկացած անձ կամ անձանց խումբ կամ ոչ կառավարական կազմակերպություն, որը իրավաբանորեն ճանաչված է OAS-ի մեկ կամ մեկից ավելի անդամ պետությունների կողմից, կարող է խնդրագիր ներկայացնել Հանձնաժողովին իր անունից կամ երրորդ անձանց անունից մարդու իրավունքների ենթադրելի ոտնահարումների վերաբերյալ, որոնք ճանաչված են Մարդու իրավունքների և պարտականությունների ամերիկյան հռչակագրում (Սան Խոսեի, Կոստա Ռիկայի,... պակտ) համաձայն դրանց համապատասխան դրույթների, Հանձնաժողովի Կանոնադրության և այս Ընթացակարգի կանոնների։ Խնդրագիր ներկայացողը կարող է նշանակել փաստաբանի կամ այլ անձի՝ իրեն Հանձնաժողովի առջև ներկայացնելու նպատակով, կամ հենց նույն խնդրագրում և կամ առանձին փաստաթղթով»։
71. Միջամերիկյան Հանձնաժողովը քննել է գործեր, որոնք բերվել են ՈԿԿ-ների կողմից ուղղակի զոհերի, այդ թվում նաև անհետացած կամ մահացած զոհերի անունից։ Օրինակ Gomes Lund-ը և այլոք («Guerrilha do Araguaia»)ընդդեմ Բրազիլիայի (զեկույց թիվ. 33/01) գործում գանգատ ներկայացնողը Արդարադատության և միջազգային իրավունքի կենտրոնն էր, որը գործում էր անհետացած անձանց և նրանց հարազատների անունից։ Ինչ վերաբերում է իր լիազորություններին ratione personae, Հանձնաժողովը ճանաչել է, որ խնդրագիր ներկայացրած հաստատությունը կարող է գանգատ ներկայացնել տվյալ գործի ուղղակի զոհերի անունից` համաձայն Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի Հոդված 44-ի։ Teodoro Cabrera Garcia-ն և Rodolfo Montiel Flores-ն ընդդեմ Մեքսիկայի (զեկույց թիվ. 11/04) գործում Հանձնաժողովը հաստատել է իր իրավասությունը ratione personae քննելու այն բողոքները, որոնք բերվել են տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից, որոնք պնդում են, որ երկու այլ անհատ եղել են ապօրինի ազատազրկված և խոշտանգված ու բանտարկված՝ անարդար դատավարությանը հաջորդիվ։ Escher-ը և այլոք ընդդեմ Բրազիլիայի (զեկույց թիվ. 18/06) գործում Հանձնաժողովը հաստատել է իր իրավասությունը ratione personae քննելու մի գանգատ, որը բերվել էր երկու ընկերակցությունների (Ազգային ժողովրդական փաստաբանների ցանցի և Գլոբալ արդարության կենտրոնի) կողմից՝ իրավական գործընթացների հետևանքով իրավունքների ոտնահարման վերաբերյալ պնդումներով, կապված անձնական պատվի և արժանապատվության հետ, և դատարաններում վիճարկվելով, ի վնաս երկու կոոպերատիվների անդամների, որոնք կապված էին Հողազուրկ աշխատավորների շարժման հետ, ապօրինի գաղտնալսման և նրանց հեռախոսագծերի վերահսկման միջոցով։
72. Գործերը, որոնք ի սկզբանե բերվել են ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ-ների) կողմից, կարող են հետագայում ներկայացվել Հանձնաժողովի կողմից Մարդու իրավունքների Միջամերիկյան դատարան՝ ըստ էության Հանձնաժողովի զեկույցի ընդունումից հետո (տես օրինակ, «Las Dos Erres» Կոտորածն ընդդեմ Գվատեմալայի գործը, որը բերվել էր Գվատեմալայի Արքեպիսկոպոսի Մարդու իրավունքների գրասենյակի և Արդարադատության ու միջազգային իրավունքի կենտրոնի կողմից, տես նաև Escher-ը և այլոք ընդդեմ Բրազիլիայի գործը)։
5. Եվրոպական միության Հիմնարար իրավունքների գործակալության («ՀԻԳ/FRA») զեկույց: Արդարադատության մատչելիությունը Եվրոպայում՝ մարտահրավերների և հնարավորությունների ամփոփում։
73. 2011թ. Մարտին ՀԻԳ-ի հրապարակած զեկույցը շեշտում է, որ ներպետական մակարդակում հաճախ խոչընդոտվում է խոցելի մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը հետամուտ լինելու կարողությունը, inter alia, իրավական ծախսերի և իրավական հիմնավորման նեղ կառուցման պատճառով (տես զեկույցի 37-54 էջերը)։
B. Համապատասխան զեկույցներ ՊՄՀ-ի պայմանների վերաբերյալ
1. Խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) զեկույց է ներկայացնում Ռումինիայի վերաբերյալ։
74. ԽԿԿ-ն փաստագրել է իրավիճակը ՊՄՀ-ում երեք այցելությունների ժամանակ՝ 1995թ., 1999թ. և 2004թ.։
75. 1995թ. կենսապայմանները ՊՄՀ-ում համարվում էին այնքան ողբալի, որ ԽԿԿ-ն որոշել էր օգտագործել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի Հոդված 8 § 5-ը, որը բացառիկ հանգամանքներում թույլ է տալիս խնդրո առարկա Կառավարությանը տեղեկացնել որոշակի դիտարկումների մասին հենց այցի ընթացքում։ Մասնավորապես, ԽԿԿ-ն նշել էր, որ 1995թ. յոթ ամիսների ընթացքում վաթսունմեկ հիվանդ էր մահացել, որոնցից քսանմեկը եղել էին «խիստ թերսնված» (տես 1995թ. Զեկույցի պարբերություն 177-ը)։ ԽԿԿ-ն որոշել էր խնդրել Ռումինիայի կառավարությանը ձեռնարկել հրատապ միջոցներ՝ երաշխավորելու «տարրական կենսապայմանների» առկայությունը ՊՄՀ-ում։
Այս կապակցությամբ ԽԿԿ-ի հայտնաբերած մտահոգության այլ ոլորտներից էին հիվանդների առանձնացումը մեկուսարաններում որպես պատժի մի ձև և ոչ հոժար կամքով ընդունվելու հետ կապված երաշխիքների բացակայությունը։
76. 1999թ. ԽԿԿ-ն վերադարձել էր ՊՄՀ։ Այդ ժամանակ հայտնաբերված առավել լուրջ թերությունները կապված էին այն փաստի հետ, որ անձնակազմի թվաքանակը թե՛ մասնագիտացված և թե՛ օժանդակող, կրճատվել էր 1995թ. համեմատությամբ և որևէ առաջընթաց չկար կապված ոչ կամավոր ընդունման հետ։
77. 2004թ. հունիսին ԽԿԿ-ն այցելել էր ՊՄՀ երրորդ անգամ, այս անգամ ի պատասխան այն զեկույցների, որոնք վերաբերում էին մահացող հիվանդների թվի աճին։ Այս այցելության ժամանակ հիվանդանոցը, որն ուներ 500 մահճակալ, տեղավորել էր 472 հիվանդի, որոնցից 246-ն այնտեղ էին տեղավորվել Ռումինիայի քրեական օրենսգրքի Հոդված 114-ի հիմքով (քրեական դատարանի հրահանգով հարկադիր ընդունում)։
ԽԿԿ-ն նշել էր իր զեկույցում, որ ութսունմեկ հիվանդ է մահացել 2003թ. և քսանութը՝ 2004թ. առաջին հինգ ամիսներին։ Մահացության դեպքերի աճը տեղի էր ունեցել չնայած նրան, որ հիվանդանոցից 2002թ. փոխադրվել էին այն հիվանդները, որոնք տառապում էին ակտիվ թոքախտով։ Մահվան հիմնական պատճառներն էին սրտի կանգը, միոկարդի ինֆարկտը և բրոնխաթոքաբորբը։
Մահացած հիվանդների միջին տարիքը հինսունվեցն էր, իսկ նրանցից տասնվեցը քառասուն տարուց փոքր էին։ ԽԿԿ-ն նշել էր, որ նման «վաղաժամ մահերը չեն կարող բացատրվել բացառապես հիվանդների ախտանշաններով, նրանց հոսպիտալացման ժամանակ» (տես 2004թ. Զեկույցի պարբերություն 13-ը)։ ԽԿԿ-ն նաև նշել է, որ այս հիվանդներից մի քանիսը «ըստ երևույթին չեն ստացել բավարար խնամք» (պարբերություն 14)։
ԽԿԿ-ն մտահոգված նշել է «մարդկային և նյութական միջոցների սղության մասին», որոնք առկա են հիվանդանոցում (պարբերություն 16)։ Այն առանձնացրել է լուրջ թերություններ կապված սննդի որակի և քանակի, որը տրամադրվում է հիվանդներին, և հիվանդանոցում ջեռուցման պակասի հետ։
Նկատի ունենալով ՊՄՀ-ում հայտնաբերված թերությունները՝ ԽԿԿ-ն կատարել էր հետևյալ հայտարարությունը զեկույցի 20-րդ պարբերությունում՝
«... Մենք չենք կարող բացառել հնարավորությունը, որ դժվար կենսապայմանների զուգորդված ազդեցությունը, մասնավորապես ուտելիքի և ջեռուցման պակասը, հանգեցրել է առավել թույլ մի շարք հիվանդների ընդհանուր առողջական վիճակի խորացող վատթարացմանը և որ բժշկական պարագաների մատչելիության բացակայությունը չէր կարող կանխել մահը շատ դեպքերում։
ԽԿԿ-ի կարծիքով Poiana Mare հիվանդանոցում բացահայտված իրավիճակը խիստ մտահոգիչ է և նախատեսում է ձեռնարկել ուժեղ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կենսապայմանների, ինչպես նաև հիվանդներին տրամադրվող խնամքի բարելավմանը։ ՊՄՀ ԽԿԿ-ի երրորդ այցելությունից հետո տաս տարվանից պակաս ժամանակահատվածում, վաղուց ժամանակն է, որպեսզի իշխանություններն ըմբռնեն իրավիճակի իրական բարդությունը, որը տիրում է այս հաստատությունում»։
Եվ վերջապես, կապված քաղաքացիական վարույթների միջոցով ոչ կամավոր ընդունման հետ, ԽԿԿ-ն նշել է, որ վերջերս ուժի մեջ մտած 2002թ. Հոգեկան առողջության ակտը չի կիրառվել համապարփակորեն, քանի որ այն բախվել է հաստատություն ոչ կամավոր ընդունված հիվանդների նշված օրենքում ներառված երաշխիքների խախտմանը (պարբերություն 32)։
2. Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցողը Առողջության իրավունքի հարցերով
78. 2004թ. մարտի 2-ին Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը ՄԱԿ-ի՝ Սննդի իրավունքի և Խոշտանգումների
Հարցերով հատուկ զեկուցողների հետ միասին գրել է Ռումինիայի կառավարությանը՝ մտահոգություն արտահայտելով այն տագնապեցնող զեկույցների կապակցությամբ, որոնք ստացվել են կապված ՊՄՀ-ում առկա կենսապայմանների հետ և խնդրելով պարզաբանումներ տրամադրել այս խնդրի վերաբերյալ։ Կառավարության պատասխանը եղել է հետևյալը (տես Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի ամփոփումը ՄԱԿ-ի E/CN.4/2005/51/Add.1 փաստաթղթում):
54. «2004թ. մարտի 8-ին թվագրված մի նամակով Կառավարությունը պատասխանել է Հատուկ զեկուցողի ուղարկած նամակին կապված Poiana Mare Psychiatric հիվանդանոցի իրավիճակի հետ։ Կառավարությունը հաստատել է, որ Ռումինիայի իշխանությունները լիովին հասկացել են հիվանդանոցի հետ կապված մտահոգությունները և կիսում են դրանք։ Հաշմանդամ մարդկանց պաշտպանության երաշխավորումը շարունակում էր լինել կառավարության գերակայությունը, և Առողջապահության նախարարությունը պետք է հարցումներ սկսեր նմանօրինակ բժշկական հաստատություններում՝ վստահանալու, որ Poiana Mare-ն առանձին դեպք էր։ Ինչ վերաբերում էր Poiana Mare-ին, ապա անհապաղ միջոցառումներ էին ձեռնարկվել հիվանդների կենսապայմանները բարելավելու նպատակով և այս քայլերը շարունակվելու էին, մինչև որ հիվանդանոցը լիովին վերականգնվեր։ 2004թ. փետրվարի 25-ին Առողջապահության նախարարը հարցում էր իրականացրել Poiana Mare-ում։ Կային թերություններ կապված ջեռուցման և ջրային համակարգերի, սննդի պատրաստման, աղբահանության, կենսապայմանների և սանիտարական պայմանների ու բժշկական օգնության հետ կապված։ Բժշկական օգնության հետ կապված խնդիրների մեծ մասն ի հայտ էր եկել միջոցների ոչ բավարարության և վատ կառավարման հետևանքով։ Կառավարությունը հաստատել էր, որ պահանջվում էին հետևյալ միջոցառումները՝ դատաբժշկական մասնագետների կողմից այն հիվանդների մահվան պատճառների պարզաբանումը, ում մահը կապ չուներ ի սկզբանե առկա հիվանդության կամ տարիքի հետ, հիվանդանոցի 2004թ. ծրագրի իրականացումը, լրացուցիչ մասնագիտացված առողջապահական մասնագետների աշխատանքի ընդունումը, բժիշկների աշխատանքային գրաֆիկի վերակազմակերպումը՝ գիշերային հերթափոխ ներառելու նպատակով, մասնագիտացված բժշկական օգնության երաշխավորումը կանոնավոր հիմքով և կենսապայմանների բարելավման նպատակով լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը։ Կառավարությունը նաև հաստատել էր, որ Առողջապահության նախարարության պետքարտուղարը, ինչպես նաև Հաշմանդամ անձանց պետական մարմնի պետքարտուղարը աշխատանքից ազատվել էին՝ Poiana Mare հոգեբուժական հիվանդանոցում հայտնաբերված խախտումներից հետո և որ Հիվանդանոցի տնօրենին էր փոխարինում մի միջանկյալ տնօրեն, մինչև թափուր տեղի համար մրցունակ ընտրության իրականացումը։ Կառավարությունը հաստատել էր, որ հիվանդանոցը հանգամանորեն մշտադիտարկվելու է Առողջապահության նախարարության ներկայացուցիչների կողմից 2004թ. ընթացքում և որ տեղական վարչարարները ուղղակիորեն ներգրավվելու են հիվանդանոցում իրավիճակի բարելավման գործում։ Եվ վերջապես, Կառավարությունը հաստատել էր, որ Առողջապահության նախարարությունը շատ շուտով սկսելու էր անկախ հետաքնություն մյուս բոլոր նմանօրինակ հիմնարկներում և ցանկանում էր կանխարգելել նման ցավալի իրավիճակները, որպեսզի դրանք այլևս երբևէ տեղի չունենան»։
2004թ. Ռումինիա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը ստուգել էր մի քանի հոգեբուժական հաստատություններ, այդ թվում նաև ՊՄՀ-ն։ 2005թ. Փետրվարի 21-ին Հատուկ զեկուցողի այցի վերաբերյալ զեկույցում նշվում է, այնքանով, որքանով դա արդիական է՝
61. «Այնուամենայնիվ, իր առաքելության ընթացքում Հատուկ զեկուցողի մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ չնայած Կառավարության իրավական և քաղաքական հանձնառություններին, հոգեկան առողջապահության իրավունքի իրականացումը շարունակում է լինել ավելի շատ ձգտում, քան իրականություն Ռումինիայում հոգեկան խանգարումներ ունեցող շատ մարդկանց համար»։
Poiana Mare հոգեբուժական հիվանդանոցը
...
63. Իր առաքելության ընթացքում Հատուկ զեկուցողը հնարավորություն է ունեցել այցելելու ՊՄՀ և քննարկելու այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել 2004թ. փետրվարից ի վեր, ինչպես նաև հիվանդանոցի նոր տնօրենի նշանակումը։ Տնօրենը տեղեկացրել է Հատուկ զեկուցողին, որ (5.7 միլիարդ լեյ) ֆինանսավորում է ստացվել Կառավարությունից՝ բարելավումների նպատակով։ Սննդամթերքի բաշխումը ավելացել է, ջեռուցման համակարգը նորոգվել, իսկ պալատները և հիվանդանոցի այլ շենքերը վերանորոգվում են։ Մինչ Հատուկ զեկուցողը ողջունում է այս բարելավումները, նա կոչ է անում Կառավարությանը երաշխավորել, որ այն բավարար միջոցներ է տրամադրում նշված փոփոխությունները կայուն հիմքով իրականացնելու համար։ Կառավարությունը նաև պետք է աջակցի այլ անհրաժեշտ միջոցառումների, այդ թվում՝ մատչելի դարձնելով պատշաճ դեղամիջոցները, տրամադրելով բավարար վերականգնում հիվանդներին, երաշխավորելով, որ հիվանդների համար հասանելի են բողոքների արդյունավետ մեխանիզմները և տրամադրելով մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստում հիվանդանոցի անձնակազմին։ Հատուկ զեկուցողը հասկանում է, որ քրեական հետաքննությունը մահերի կապակցությամբ դեռ շարունակվում է։ Նա կշարունակի ուշադիր մշտադիտարկել բոլոր զարգացումները ՊՄՀ-ում։ Հատուկ զեկուցողը օգտվում է հնարավորությունից՝ ճանաչելու այն կարևոր դերը, որ լրատվամիջոցները և ՈԿԿ-ներն ունեցել են կապված Poiana Mare-ի հետ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾՆԵՐ 2-ի, 3-ի ԵՎ 13-ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
79. ԻՌԿ-ն գործելով Պրն. Կամպանուի անունից, բողոքել էր, որ նրան անօրինականորեն զրկել են իր կյանքից մի շարք պետական գործակալություններ իրենց զուգորդված գործողություններով և անգործությամբ, հակառակ նրան խնամք և բուժում տրամադրելու իրենց իրավական պարտավորության։ Բացի այդ, իշխանությունները չէին կարողացել ապահովել արդյունավետ մեխանիզմ՝ երաշխավորելու հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, ովքեր երկարաժամկետ տեղավորված են հաստատություններում, ինչպես նաև ձեռնարկելու հետաքննություններ կասկածելի մահերի պատճառները հայտնաբերելու ուղղությամբ։
Բացի այդ, ԻՌԿ-ն բողոքել էր, որ Պրն. Կամպանուի խնամքի և բուժման լուրջ թերացումները ԲՍԽԿ-ում և ՊՄՀ-ում, կենսապայմանները ՊՄՀ-ում և նրա խնամքում ներգրավված իշխանությունների և անհատների ընդհանուր վերաբերմունքը նրա կյանքի վերջին մի քանի ամսիների ընթացքում, միասին կամ առանձին առանձին համազոր էր անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Ավելին, վատ վերաբերմունքի մասին նշված մեղադրանքների պաշտոնական հետաքննումը չէր համապատասխանել Հոդված 3-ով նախատեսված՝ Պետության ընթացակարգային պարտականությանը։
Համաձայն Հոդված 13-ի, Հոդվածներ 2-ի և 3-ի հետ միասին վերցված, ԻՌԿ-ն նշել էր, որ որևէ արդյունավետ պաշտպանության միջոց գոյություն չուներ Ռումինիայի ներպետական իրավական համակարգում՝ հոգեբուժական հիվանդանոցներում կասկածելի մահերի և կամ վատ վերաբերմունքի հետ կապված։
Կոնվենցիայի Հոդվածներ 2-ը, 3-ը և 13-ը այնքանով, որքանով առնչվում են, ամրագրում են, հետևյալը՝
Հոդված 2
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով... »
Հոդված 3
« Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։»
Հոդված 13
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
A. Ընդունելիություն
80. Կառավարությունը պնդել էր, որ ԻՌԿ-ը չուներ locus standi՝ Վալենտին Կամպանուի անունից գանգատ ներկայացնելու համար։ Ուստիև գործն անընդունելի էր, քանի որ անհամատեղելի էր ratione personae Կոնվենցիայի Հոդված 34-ի դրույթներին, որոնցում ամրագրված է՝
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, ոչ կառավարական կամակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով, կամ նրան կից արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ։ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»։
1. Դատարանին ներկայացված պնդումները
(a) Կառավարությունը
81. Կառավարությունը պնդել է, որ Դատարան դիմելու համար Հոդված 34-ով պահանջվող պայմանները չեն բավարարվել տվյալ դեպքում։ Մի կողմից ԻՌԿ-ն չուներ զոհի կարգավիճակ և մյուս կողմից ասոցիացիան ցույց չէր տվել, որ ուղղակի զոհի օրինական ներկայացուցիչն էր։
Տեղյակ լինելով Դատարանի կողմից իր նախադեպային իրավունքում Կոնվենցիայի դինամիկ և զարգացող մեկնաբանություններին՝ Կառավարությունն այդուհանդերձ ընդգծել էր, որ եթե դատական մեկնաբանությունը թույլատրելի էր, ցանկացած տեսակի օրենսդրական ակտ դատական համակարգի կողմից՝ Կոնվենցիայի տեքստի ավելացմամբ, ընդունելի չէր։ Հետևաբար, Հոդված 34-ն այնուամենայնիվ պետք է նշանակեր, որ անհատական գանգատի սուբյեկտներ կարող էին լինել միայն անհատները, ՈԿԿ-ները կամ անձանց խմբերը, ովքեր կպնդեին, որ իրենք զոհ են, կամ ենթադրելի զոհերի ներկայացուցիչներ։
82. Կառավարությունը վիճարկել էր, որ ԻՌԿ-ն կարող էր համարվել կամ որպես ուղղակի զոհ և կամ որպես անուղղակի կամ պոտենցիալ զոհ։
Առաջին հերթին, տվյալ գործում ԻՌԿ-ն չէր պնդել, որ ոտնահարվել էին նրա ուղղակի իրավունքները, ուստիև չէր կարող համարվել ուղղակի զոհ (Կառավարությունը հղում էր կատարել Čonka-ն և այլոք և Մարդու իրավունքների լիգան ընդդեմ Բելգիայի գործին (վճռ.), թիվ. 51564/99, 13-ը մարտի, 2001թ.)։
Երկրորդը, համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի, անուղղակի կամ պոտենցիալ զոհը պետք է, բավարար ապացույցներով, ցույց տար կամ ոտնահարման վտանգի գոյությունը և կամ այն ազդեցությունը, որ երկրորդ կողմի իրավունքների ոտնահարումն ուներ իր վրա, որպես նախապես գոյություն ունեցող մտերիմ կապի հետևանք, լիներ այդ կապը բնական (օրինակ ընտանիքի անդամ) կամ իրավական (օրինակ խնամակալության պայմանավորվածության արդյունքում)։ Կառավարությունն ուստի պնդել էր, որ այն զուտ փաստը, թե Պրն. Կամպանուի խոցելի անձնական իրավիճակը գրավել էր ԻՌԿ-ի ուշադրությունը, որն այնուհետև որոշել էր գործ հարուցել ներպետական դատարաններում, բավարար չէր, որպեսզի փոխակերպեր ԻՌԿ-ին անուղղակի զոհի։ Ուղղակի զոհի և ԻՌԿ-ի միջև որևէ ուժեղ կապի կամ ցանկացած որոշման բացակայության պայմաններում, որով ԻՌԿ-ին վերապահված կլիներ Պրն. Կամպանուին ներկայացնելը կամ նրա համար հոգ տանելը, ԻՌԿ-ն չէր կարող պնդել, որ զոհ է, ուղղակի կամ անուղղակի, և դա անկախ էր Պրն. Կամպանուի անվիճարկելի խոցելիությունից կամ այն փաստից, որ նա որբ էր և չէր ունեցել նշանակված իրավական խնամակալ (Կառավարությունը որպես հակադրություն հղում էր կատարել Becker-ն ընդդեմ Դանիայի գործին, թիվ. 7011/75, Հանձնաժողովի որոշում, 3-ը հոկտեմբերի, 1975թ.)։
83. Բացի այդ, որևէ ձևով լիազորված լինելու ապացույցների բացակայության պարագայում ԻՌԿ-ն չէր կարող նաև պնդել, որ զոհի ուղղակի ներկայացուցիչն է (Կառավարությունը հղում էր կատարել Skjoldager-ն ընդդեմ Շվեդիայի գործին, թիվ. 22504/93, Հանձնաժողովի որոշում, 17-ը մայիսի, 1995թ.)։
Կառավարությունը պնդել էր, որ ԻՌԿ-ի ներգրավումը ներպետական վարույթներում կապված Պրն. Կամպանուի մահվան հետ, չէր ենթադրում ներպետական իշխանությունների կողմից նրա locus standi-ի ճանաչում՝ ուղղակի զոհի անունից գործելու համար։ ԻՌԿ-ի կարգավիճակի ընթացակարգային իրավունակությունը ներպետական դատարանների առջև համազոր էր մի անձի իրավունակության, ում շահերը վնասվել էին դատախազի որոշման հետևանքով, այլ ոչ տուժած կողմի ներկայացուցչի իրավունակությանը։ Այս առումով, ներպետական իրավունքը, ինչպես այն մեկնաբանվում էր Ռումինիայի Գերագույն վճռաբեկ և արդարադատության դատարանի կողմից 2006թ. հունիսի 15-ին կայացված որոշմամբ (տես վերը նշված պարբերություն 44) համազոր էր ներպետական վարույթներում actio popularis ճանաչման։
84. Կառավարությունը պնդել էր, որ Դատարանի առջև բերված սույն գործը պետք է չընդունվեր որպես actio popularis՝ դիտարկելով, որ նման գործերը Դատարանի կողմից ընդունվում են բացառապես Կոնվենցիայի Հոդված 33-ի համատեքստում՝ կապված պետությունների՝ միմայնց վերահսկելու լիազորության հետ։ Չնայած նշելով, որ միջազգային այլ մարմիններ ուղղակիորեն չեն բացառել actio popularis-ը (մեջ բերելով Մարդու իրավունքների մասին ամերիկյան կոնվենցիայի Հոդված 44-ը), Կառավարությունը պնդել էր, որ յուրաքանչյուր մեխանիզմ ունի իր սահմանները, թերություններն ու առավելությունները, և ընդունված մոդելը բացառապես Պայմանավորվող կողմերի բանակցությունների արդյունքն է։
85. Կառավարությունն այնուհետև պնդել էր, որ Ռումինիայի իշխանություններն անդրադարձել են ԽԿԿ-ի որոշակի հանձնարարականներին, որի արդյունքում 2013թ. ՄԱԿ-ի Ունիվերսալ պարբերական վերանայման ժամանակ ճանաչվել էր, որ դրական զարգացումներ են արձանագրվել Ռումինիայում հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակում։ Բացի այդ բարելավումներ են նաև կատարվել խնամակալության և հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության վերաբերյալ ներպետական օրենսդրության մեջ։
Ավելին, այնքանով որքանով Դատարանի վճիռներից որոշներն արդեն անդրադարձել են մեծամասշտաբ հաստատություններում տեղավորված խոցելի հիվանդների իրավունքների խնդրին (Կառավարությունը հղում է կատարել C.B.-ն ընդդեմ Ռումինիայի գործին, թիվ. 21207/03, 20-ը ապրիլի, 2010թ., և Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի գործին [GC], թիվ. 36760/06, ՄԻԵԴ 2012թ.), Կառավարությունը պնդել է, որ որևէ առանձնահատուկ հիմք կապված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին, ինչպես սահմանված է Կոնվենցիայով, չէր պահանջում տվյալ գանգատի քննությունը։
(b) The ԻՌԿ
86. ԻՌԿ-ն պնդել էր, որ այս գանգատի բացառիկ հանգամանքները պահանջում էին քննել այն ըստ էության։ Դատարանը կարող էր նման գնահատական տալ կամ ընդունելով, որ ԻՌԿ-ն անուղղակի զոհ է, կամ համարելով, որ ԻՌԿ-ն գործում է որպես Պրն. Կամպանուի ներկայացուցիչ։
87. Հաշվի առնելով Դատարանի սկզբունքը նրա ընդունելիության չափանիշների ճկուն մեկնաբանման առումով, երբ դա պահանջվում էր մարդու իրավունքների շահերից, և իր վարույթներին գործնական ու արդյունավետ մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ ԻՌԿ-ն պնդել էր, որ իր locus standi-ին Պրն. Կամպանուի անունից հանդես գալու համար կարող էր ընդունվել Դատարանի կողմից։ Նման որոշման մեջ ուշադրություն պետք է դարձվեր գործի բացառիկ հանգամանքներին, այն փաստին, որ հնարավոր չէր ուղղակի կամ ներկայացուցչի միջոցով Պրն. Կամպանուի համար արդարադատության մատչելիությունը, այն փաստին, որ ներպետական դատարաններն ընդունել էին ԻՌԿ-ի իրավունակությունը նրա անունից հանդես գալու առումով և վերջապես ԻՌԿ-ի երկարաժամկետ փորձառությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց անունից հանդես գալու ոլորտում։
Այնուհետև ԻՌԿ-ն նշել էր, որ Դատարանն իր կանոնները հարմարեցրել էր, որպեսզի մատչելիություն ապահովի իր վարույթներին այն զոհերի համար, ովքեր չափից դժվար կամ նույնիսկ անհնար են համարում ընդունելիության որոշակի չափանիշներին համապատասխանության ապահովումը, այն գործոնների պատճառով, որոնք իրենց վերահսկման շրջանակներից դուրս են, բայց կապ ունեն այն ոտնահարումների հետ, որոնց մասին բերվել է բողոքը՝ ապացուցված դժվարություններ այն զոհերի համար, ովքեր գաղտնի հետապնդման միջոցների զոհ են, կամ այնպիսի գործոնների հետևանքով ի հայտ եկած խոցելիություն, ինչպիսիք են տարիքը, սեռը կամ հաշմանդամությունը (մեջ բերելով օրինակ՝ S.P.-ն, D.P.-ն և A.T.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ. 23715/94, Հանձնաժողովի որոշում, 20-ը մայիսի, 1996թ., Storck-ն ընդդեմ Գերմանիայի գործը, թիվ. 61603/00, ՄԻԵԴ 2005‑V և Öcalan-ն ընդդեմ Թուրքիայի գործը [GC], թիվ. 46221/99, ՄԻԵԴ 2005‑IV)։
Դատարանը նույնպես նահանջել էր «զոհի կարգավիճակի» կանոնից՝ «մարդու իրավունքների շահի» հիմքով, որոշելով, որ իր վճիռները ծառայում են ոչ միայն իր առջև բերված գործերով որոշում կայացնելու, այլ ավելի ընդհանուր առումով՝ «Կոնվենցիայով ի հայտ եկած կանոնների շուրջ լուսավորելուն, դրանք երաշխավորելուն և մշակելուն, դրանով նպաստելով որպես Պայմանավորվող կողմեր Պետությունների կողմից Կոնվենցիայի կատարմանը» (ԻՌԿ-ն հղում էր կատարել Karner-ն ընդդեմ Ավստրիայի գործին, թիվ. 40016/98, § 26, ՄԻԵԴ 2003‑IX)։
ԻՌԿ-ն նաև պնդել էր, որ Պետությունն ուներ որոշակի պարտականություններ ըստ Հոդված 2-ի, օրինակ, անկախ գանգատարկուի հարազատների գոյությունից կամ նրա անունից վարույթ բերելու նրանց ցանկությունից։ Բացի այդ, Հոդված 2-ի համաձայն իրենց պարտականությունների կատարումը պետությունների կողմից, ազգականների գոյությամբ պայմանավորված վերահսկումը կարող էր հանգեցնել Կոնվենցիայի Հոդված 19-ի պահանջների անտեսման վտանգին։
88. ԻՌԿ-ն հղում էր կատարել Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովին և Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովին, որոնք բացառիկ հանգամանքներում թույլ էին տվել, որպեսզի ենթադրելի զոհերի անունից այլոք գանգատ բերեն, եթե զոհերն ունակ չեն հաղորդակցվել և գործ ներկայացնել ինքնուրույն։ ՈԿԿ-ներն այս իրավիճակներում առավել ակտիվ մարդու իրավունքների պաշտպաններից էին։ Բացի այդ նման զոհերի անունից կամ ի շահ նրանց գործերը դատարան տանելու նրանց իրավունակությունը համընդհանուր ընդունվում էր Եվրոպայի խորհրդի շատ անդամ պետություններում (համաձայն Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալության 2011թ. զեկույցի, որը վերնագրված է Արդարադատության մատչելիությունը եվրոպայում. Մարտահրավերների և հնարավորությունների ընդհանուր ակնարկ)։
89. Անդրադառնալով սույն գործի առանձնահատկություններին՝ ԻՌԿ-ն ընդգծել էր, որ locus standi խնդրի գնահատման կարևոր գործոն էր այն, որ իր մոնիտորները կարճ տեսողական շփում էին հաստատել Պրն. Կամպանուի հետ ՊՄՀ իրենց այցի ընթացքում և ականատես եղել նրա կացությանը։ Հետևաբար ԻՌԿ-ն ձեռնարկել էր անմիջական գործողություն և դիմել մի շարք իշխանությունների՝ կոչ անելով նրանց լուծումներ գտնել նրա ճակատագրական իրավիճակի համար։ Այս համատեքստում ասոցիացիայի երկարաժամկետ փորձը հաշմանդամություն ունեցող մարդկանց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խաղացել էր էական դեր։
Մատնանշելով, որ ներպետական մակարդակում իր locus standi-ին ճանաչվել էր, the ԻՌԿ-ն պնդել էր, որ Դատարանը հաճախ հաշվի առել էր ներկայացման մասին ներպետական ընթացակարգային կանոնները՝ որոշելու, թե ով ուներ locus standi հաշմանդամություն ունեցող մարդկանց անունից գանգատ ներկայացնելու համար (այն մեջ էր բերել Glass-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ. 61827/00, ՄԻԵԴ 2004‑II)։ Ավելին, Դատարանը խախտումներ էր գտել այնպիսի դեպքերում, երբ ներպետական իշխանությունները կիրառել էին ընթացակարգային կանոնները ոչ ճկուն եղանակով, ինչը սահմանափակել էր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար արդարադատության մատչելիությունը (օրինակ՝ X-ը և Y-ն ընդդեմ Նիդեռլանդների, 26-ը մարտի, 1985թ., Շարք A թիվ. 91)։
Այս համատեքստում ԻՌԿ-ն պնդել էր, որ այն նախաձեռնությունները, որն ինքը հանդես է բերել ներպետական իշխանությունների առջև, ըստ էության իրեն տարբերակել են գանգատարկու ՈԿԿ-ից վերջին գործում՝ Nencheva-ն և այլոք ընդդեմ Բուլղարիայի (թիվ. 48609/06, 18-ը հունիսի, 2013թ.), որը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող տասնհինգ երեխայի և երիտասարդի մահվանը սոցիալական խնամքի հաստատությունում։ Այդ գործում, դիտարկելով ընդհանուր առմամբ, որ բացառիկ միջոցներ կարող են պահանջվել երաշխավորելու, որ մարդիկ, ովքեր չէին կարող պաշտպանել իրենց, կարողանային ներկայացվել, Դատարանը նշել էր, որ Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների ասոցիացիան նախկինում գործ չէր բերել ներպետական մակարդակում։ Հետևաբար Դատարանը մերժել էր այդ գանգատը որպես անհամատեղելի ratione personae Կոնվենցիայի դրույթներին՝ խնդրո առարկա ՈԿԿ-ի առնչությամբ (նույնը., § 93)։
90. Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների մեկնաբանություններին, որոնք ընդգծում են այն դժվարությունները, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեցել են արդարադատության մատչելիության երաշխավորման առումով, ինչպես նաև Խոշտանգումների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցողի կողմից արտահայտված մտահոգությունները այն մասին, որ պետական հաստատություններում մեկուսացված հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ չարաշահումները հաճախ «մնում էին անտեսանելի», ԻՌԿ-ն պնդել էր, որ «մարդու իրավունքների շահերը» կպահանջեն քննել սույն գործն ըստ էության։
ԻՌԿ-ն այնուհետև նշել էր մի քանի չափանիշներ, որ այն օգտակար էր համարում locus standi-ի որոշման համար այնպիսի գործերում, որոնք նման էին սույն գործին՝ զոհի խոցելիությունը, որն ի հայտ էր բերում բողոքելու պոտենցիալ բացառիկ անկարողություն, գործնական կամ բնական խոչընդոտներ, որոնք զոհին խանգարում էին սպառել ներպետական պաշտպանության միջոցները, ինչպես ազատությունից զրկված լինելը կամ փաստաբանի կամ հարազատի հետ կապվելու անկարողությունը, ոտնահարման բնույթը, հատկապես Հոդված 2-ի դեպքում, երբ ուղղակի զոհը ipso facto չի եղել այնպիսի իրավիճակում, որ կարողանա գրավոր լիազորագիր տրամադրել երրորդ կողմերին, համապատասխան այլընտրանքային մեխանիզմների բացակայությունը, որոնք կերաշխավորեին զոհի արդյունավետ ներկայացումը, locus standi պահանջող երրորդ կողմի և ուղղակի զոհի միջև կապի բնույթը, բարենպաստ ներպետական կանոնները locus standi-ի վերաբերյալ և արդյոք մեղադրանքներն ի հայտ են բերել ընդհանուր նշանակության լուրջ հարցեր։
91. Վերոնշյալ չափանիշների լույսի ներքո, այնքանով որքանով այն գործել էր ի դեմս ուղղակի զոհ Պրն. Կամպանուի թե՛ նախքան վերջինի մահը, ՊՄՀ-ից նրա փոխադրման համար բողոք բերելով և անմիջապես դրանից հետո, և հետագա չորս տարիների ընթացքում փնտրելով նրա մահվան պատասխանատուներին ներպետական դատարաններում, ԻՌԿ-ն պնդել էր, որ ունի նրա գործը Դատարանին ներկայացնելու իրավունք։
ԻՌԿ-ն եզրակացրել էր, որ Պրն. Կամպանուի անունից հանդես գալու իր իրավունակությունը չընդունելը համազոր կլիներ թույլ տալու, որ Կառավարությունը օգտվեր նրա անբարենսպաստ իրավիճակից՝ խուսափելով Դատարանի քննությունից՝ դրանով արգելափակելով Դատարանի մուտքը հասարակության առավել խոցելի անդամների առջև։
(c) Երրորդ կողմերի համապատասխան ներկայացումները
(i) Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը
92. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, ում ներկայացումը Դատարանի առջև սահմանափակված էր սույն գանգատի ընդունելիության հարցով, նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիությունը խիստ խնդրահարույց էր, հատկապես նկատի առնելով ոչ բավարար իրավական ճանաչման ընթացակարգերն ու իրավունակության սահմանափակ կանոնները։ Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ իրականացվող հաճախակի ոտնձգությունները հաճախ չէին հաղորդվում իշխանություններին և անտեսվում էին, և անպատժելիության մթնոլորտը պարուրում էր այդ ոտնահարումները։ Այս ոտնահարումները կանխարգելելու և դրանց վերջ դնելու նպատակով ՈԿԿ-ները խաղում էին կարևոր դեր, այդ թվում նաև խթանելով խոցելի մարդկանց համար արդարադատությանը հասանելիությունը։ Այդ ֆոնին, ՈԿԿ-ներին թույլ տալը գանգատներ բերել Դատարանի առջև հաշմանդամություն ունեցող անձանց անունից կլիներ լիովին համապատասխան Կոնվենցիայի հիմքում ընկած արդյունավետության սկզբունքին, ինչպես նաև այն միտումներին, որոնք գոյություն ունեն շատ եվրոպական երկրների ներպետական մակարդակում և այլ միջազգային դատարանների նախադեպային իրավունքում, որպիսին Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանն է, որը locus standi է շնորհել այն ՈԿԿ-ներին, որոնք գործում են ենթադրելի զոհերի անունից, նույնիսկ երբ զոհերը այս կազմակերպություններին չեն նշանակել որպես իրենց ներկայացուցիչներ (օրինակ Yatama-ն ընդդեմ Նիկարագուայի վճիռը, 23-ը հունիսի, 2005թ.)։
Հանձնակատարի կարծիքով խիստ մոտեցումը locus standi-ի պահանջներին հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված (հոգեկանի դեպքում) կարող են ունենալ անցանկալի հետևանք՝ զրկելով այս խոցելի խմբին իր մարդու իրավունքների ոտնահարումների փոխհատուցում փնտրելու և ստանալու հնարավորությունից` դրանով հակասելով Կոնվենցիայի հիմնարար նպատակներին։
93. Հանձնակատարը նաև պնդել էր, որ բացառիկ հանգամանքներում, որոնք պետք է որոշեր Դատարանը, ՈԿԿ-ները պետք է կարողանային գանգատներ ներկայացնել Դատարանին հայտնաբերված զոհերի անունից, ովքեր ուղղակիորեն ենթարկվել էին ենթադրելի ոտնահարումների։ Նման բացառիկ հանգամանքները կարող էին վերաբերել ծայրահեղ խոցելի զոհերին, օրինակ անձանց, ովքեր պահվում էին հոգեբուժական և սոցիալական խնամքի հաստատություններում, չունեին ընտանիք և ներկայացված լինելու այլընտրանքային միջոցներ, ում գանգատները, որոնք կբրեվեին նրանց անունից որևէ անձի կամ կազմակերպության կողմից, որի հետ բավարար կապ հաստատված կլիներ, ի հայտ էին բերում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցեր։
Նման մոտեցումը համապատասխան կլիներ ՈԿԿ-ների իրավական կարգավիճակը ընդլայնելու և հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրանց անգնահատելի ներդրումը ճանաչելու Եվրոպական միտումին։ Միևնույն ժամանակ այն նաև համապատասխան կլիներ Դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին, որը զգալիորեն զարգացել էր վերին տարիներին, ոչ պակաս նաև ՈԿԿ-ների միջամտության շնորհիվ։
(ii) Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեն
94. Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեն պնդել էր, որ հիմնվելով որպես իրավապաշտպան ՈԿԿ իր մեծ փորձին, հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր գտնվում են հաստատություններում, զուրկ էին քրեական իրավունքի պաշտպանությունից, եթե որևէ ՈԿԿ չէր գործում նրանց անունից՝ օգտագործելով իրավական պաշտպանության միջոցներն ի հավելում հանրային քարոզչությանը, և նույնիսկ նման հանգամանքներում գործնական արդյունքները դեռ անբավարար էին, քանի որ շարունակվում էր նման զոհերի համար դատարան պարզ մուտքի պակասը, ում ներկայում մերժվում էր արդարադատությունը ընթացակարգային հիմքերով։ Արդյունքում, հաստատություններում գտնվող հոգեկան խանգարումներով անհատների նկատմամբ հանցագործությունները պատսպարվում էին այն օրենքների կիրառումից, որոնք նախատեսված էին դրանց կանխարգելման, պատժման և փոխհատուցման համար։
(iii) Հոգեկան խանգարումներ ունեցողների շահերի պաշտպանության կենտրոն
95. Հոգեկան խանգարումներ ունեցողների շահերի պաշտպանության կենտրոնը պնդել էր, որ հոգեկան խանգարումներ ունեցող անհատների արդարադատության մատչելիություն ունենալու փաստացի կամ իրավական անկարողությունը, մի խնդիր, որն արդեն քննվել էր Դատարանի կողմից նրա մի շարք գործերում (օրինակ վերը նշված Stanev-ի գործը), կարող էին ի վերջո հանգեցնել նրանց իրավունքների ոտնահարման անպատժելիությանը։ Այնպիսի իրավիճակներում, երբ խոցելի զոհերը զրկված էին իրենց իրավունակությունից և կամ պահվում էին պետական հաստատություններում, Պետությունները կարող էին «խուսափել» նրանց կյանքը պաշտպանելու ցանկացած պատասխանատվությունից՝ նրանց չտրամադրելով որևէ աջակցություն իրավական հարցերում, ներառյալ կապված նրանց մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Հղում էր կատարվել Կանադայի գերագույն դատարանի, Իռլանդիայի գերագույն դատարանի և Անգլիայի ու Ուելսի գերագույն դատարանի նախադեպային իրավունքին, որի համաձայն իրավունակություն է շնորհվում ՈԿԿ-ներին այնպիսի իրավիճակներում, երբ ոչ մեկ այլ ոք չի կարող հանրային շահին վերաբերող որևէ հարց բերել դատարանների առջև։ Վերոնշյալ դատարանների որոշումները ՈԿԿ-ների locus standi-ի վերաբերյալ հիմնականում հիմնված էին եղել այն գնահատման վրա, թե արդյոք տվյալ դեպքը վերաբերել էր լուրջ խնդրի, արդյո՞ք գանգատարկուն ունեցել էր անկեղծ շահագրգռություն գանգատ բերելու, արդյո՞ք գանգատարկուն ունեցել է փորձառություն այս ոլորտում և արդյոք չի եղել որևէ այլ ողջամիտ և արդյունավետ միջոց նշված խնդիրը դատարանների առջև բերելու համար։
2. Դատարանի գնահատականը
(a) Դատարանի մոտեցումը նախորդ գործերին
(i) Ուղղակի զոհեր
96. Հոդված 34-ին համապատասխան գանգատ բերելու համար անհատը պետք է կարողանա ցույց տալ, որ իր վրա «ուղղակիորեն ազդել է» այն միջոցը, որի մասին ներկայացվել է բողոքը (տես Burden-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 13378/05, § 33, ՄԻԵԴ 2008թ., և İlhan-ն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ. 22277/93, § 52, ՄԻԵԴ 2000‑VII)։ Սա անփոխարինելի է Կոնվենցիայի պաշտպանական մեխանիզմը շարժման մեջ դնելու տեսանկյունից, չնայած որ այս չափանիշը չի կարող կիրառվել կոշտ, մեխանիկական և անկոտրում ձևով բոլոր վարույթներում (տես Karner-ի գործը, որը նշված է վերևում, § 25, և Fairfield-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը (վճռ.), թիվ. 24790/04, ՄԻԵԴ 2005‑VI)։
Ընդորում, համաձայն Դատարանի գործելակերպի և Կոնվենցիայի Հոդված 34-ի, գանգատները կարող են բերվել միայն անհատների կողմից կամ նրանց անունից, ովքեր ողջ են (տես Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ. 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, § 111, ՄԻԵԴ 2009թ.)։ Այսպիսով, մի շարք դեպքերում, երբ ուղղակի զոհը մահացել է մինչև գանգատի ներկայացումը, Դատարանը չի ընդունել, որ ուղղակի զոհը, նույնիսկ ներկայացված լինելու դեպքում, ունեցել է համապատասխան իրավունակություն Կոնվենցիայի Հոդված 34-ն նպատակների առումով (տես Aizpurua Ortiz-ը և այլոք ընդդեմ Իսպանիայի, թիվ. 42430/05, § 30, 2-ը փետրվարի, 2010թ., Dvořáček-ը և Dvořáčková-ն ընդդեմ Սլովակիայի, թիվ. 30754/04, § 41, 28-ը հուլիսի, 2009թ., և Kaya-ն և Polat-ն ընդդեմ Թուրքիայի (վճռ.), թիվ. 2794/05 և 40345/05, 21-ը հոկտեմբերի, 2008թ.)։
(ii) Անուղղակի զոհեր
97. Վերոնշյալ տեսակի գործերն առանձնացվել են այն գործերից, որոնցում գանգատարկուի ժառանգորդներին թույլ է տրվել ընթացք տալ այն գանգատին, որն արդեն բերվել է։ Այս հարցում հեղինակություն է (վերը մեջբերված) Fairfield-ը և այլոք գործը, որում դուստրը գանգատ է բերել իր հոր մահից հետո, պնդելով, որ ոտնահարվել է հոր մտքի, դավանանքի և խոսքի ազատության իրավունքը (Կոնվենցիայի Հոդվածներ 9 և 10)։ Չնայած որ ներպետական դատարանները տիկին Ֆեյրֆիլդին թույլտվություն էին շնորհել հետամուտ լինել բողոքին վերջինիս հոր մահից հետո, Դատարանը չէր ընդունել դստեր՝ զոհի կարգավիճակը և առանձնացրել էր այս գործը Dalban-ն ընդդեմ Ռումինիայի գործի իրավիճակից ([GC], թիվ. 28114/95, ՄԻԵԴ 1999‑VI), երբ գանգատը բերվել էր հենց գանգատարկուի կողմից, ում այրին հետամուտ էր եղել այդ գործին միայն նրա մահից հետո։
Այս կապակցությամբ Դատարանը տարբերակել է այն գանգատների միջև, երբ ուղղակի զոհը մահացել է Դատարանին գանգատի ներկայացումից հետո, և նրանց միջև, երբ ուղղակի զոհն արդեն մահացած է եղել ամենասկզբից։
Եթե գանգատարկուն մահացել է գանգատի ներկայացումից հետո, ապա Դատարանը ընդունել է, որ ազգականը կամ ժառանգորդը կարող է սկզբունքորեն հետամուտ լինել գանգատին, եթե նա բավարար շահ ունի տվյալ գործում (տես օրինակ, այրին և երեխաները Raimondo-ն ընդդեմ Իտալիայի գործում, 22-ը փետրվարի, 1994թ., § 2, Շարք A թիվ. 281‑A, և Stojkovic-ն ընդդեմ «Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության», թիվ. 14818/02, § 25, 8-ը նոյեմբերի, 2007թ., ծնողները X-ն ընդդեմ Ֆրանսիայի գործում, թիվ. 18020/91, § 26, 31-ը մարտի, 1992թ., զարմիկը և պոտենցիալ ժառանգորդը Malhous-ն ընդդեմ Չեխիայի հանրապետության (վճռ.), թիվ. 33071/96, ՄԻԵԴ 2000‑XII, կամ չամուսնացած կամ de facto զուգընկերը Velikova-ն ընդդեմ Բուլղարիայի (վճռ.), թիվ. 41488/98, 18-ը մայիսի, 1999թ. և հակադրեք համընդհանուր ժառանգորդներին, որոնք կապ չունեն մահացածի հետ Thévenon-ն ընդդեմ Ֆրանսիայի գործում (վճռ.), թիվ. 2476/02, ՄԻԵԴ 200–III, զարմուհուն Léger-ն ընդդեմ Ֆրանսիայի գործում (զարմանալի է) [GC], թիվ. 19324/02, § 50, 30-ը մարտի, 2009թ. և սկզբնական գանգատարկուներից մեկի դուստրը մի գործում, որը վերաբերում էր չփոխանցվող իրավուքներին համաձայն Հոդվածներ 3-ի և 8-ի, երբ վտանգված չէր ընդհանուր շահը, M.P-ն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ. 22457/08, §§ 96-100, 15-ը նոյեմբերի, 2011թ.)։
98. Այնուհանդերձ, իրավիճակը տարբեր է, երբ ուղղակի զոհը մահանում է նախքան գանգատը Դատարան բերելը։ Նման դեպքերում Դատարանը, կապված «զոհ» հասկացության ինքնուրույն մեկնաբանման հետ, պատրաստված է ճանաչելու բարեկամի իրավունակությունը կամ եթե գանգատն ի հայտ է բերել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարց, կապված «մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի» հետ (Կոնվենցիայի Հոդված 37 § 1) և գանգատարկուի ժառանգորդներն ունեցել են oրինական շահ այս գանգատին հետամուտ լինելու համար, կամ գանգատարկուի սեփական իրավունքների նկատմամբ ուղղակի ազդեցության հիմքով (տես Micallef-ն ընդդեմ Մալթայի [GC], թիվ. 17056/06, §§ 44-51, ՄԻԵԴ 2009թ., և Marie-Louise Loyen-ը և Bruneel-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ. 55929/00, §§ 21-31, 5-ը հուլիսի, 2005թ.)։ Այս երկու դեպքերում կարելի է նշել, որ դրանք Դատարան են բերվել ներպետական վարույթներից հետո կամ դրանց հետ կապված, որոնցում ուղղակի զոհն ինքն էր մասնակցություն ունեցել՝ ողջ լինելով։
Այսպիսով, Դատարանը ճանաչել է զոհի հարազատների գանգատ ներկայացնելու իրավունակությունը, երբ զոհը մահացել կամ անհետացել է այնպիսի հանգամանքներում, որոնք հավանաբար ենթադրում են պետության պատասխանատվությունը (տես Çakıcı-ն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ. 23657/94, § 92, ECHR 1999‑IV, և Bazorkina-ն ընդդեմ Ռուսաստանի (վճռ.), թիվ. 69481/01, 15-ը սեպտեմբերի, 2005թ.)։
99. Varnava-ն և այլոք գործում (որի մասին նշվեց վերևում) գանգատարկուները գանգատները ներկայացրել են թե՛ իրենց և թե՛ իրենց անհետացած ազգականների անունից։ Դատարանը անհրաժեշտ չի համարել քննել, թե արդյոք անհետացած մարդկանց պետք էր թե պետք չէր շնորհել գանգատարկուի կարգավիճակ, ամեն դեպքում, անհայտ կորած մարդկանց մոտ բարեկամները իրավունք ունեին գանգատ բերելու կապված նրանց անհետացման հետ (նույնը., § 112)։ Դատարանը քննել է գործը այն հիմքով, որ անհայտ կորած անձանց բարեկամները գանգատարկուներ են եղել Կոնվենցիայի Հոդված 34-ն նպատակներին համապատասխան։
100. Այն դեպքերում, երբ Կոնվենցիայի ենթադրելի ոտնահարումը սերտորեն կապված չէր անհետացումների կամ մահերի հետ, որոնք ի հայտ էին բերում հարցեր Հոդված 2-ի համաձայն, Դատարանի մոտեցումը եղել է ավելի սահմանափակող, ինչպես Sanles Sanles-ն ընդդեմ Իսպանիայի գործում ((վճռ.), թիվ. 48335/99, ՄԻԵԴ 2000‑XI), որը վերաբերում էր ինքնասպանությանն օգնելու արգելմանը։ Դատարանը վճռել էր, որ այն իրավունքները, որոնց հետ կապված գանգատ էր ներկայացրել գանգատարկուն համաձայն Կոնվենցայի Հոդվածներ 2-ի, 3-ի, 5-ի, 8-ի, 9-ի և 14-ի, պատկանում էին անփոխանցելի իրավունքների դասին, հետևաբար եզրակացրել էր, որ գանգատարկուն, ով մահացածի հարսն ու իրավական ժառանգորդն էր, չէր կարող պնդել իր հանգուցյալ բարեկամի անունից, որ ինչքը հանդիսացել է ոտնահարման զոհ։ Նույն եզրակացությունն էր կայացվել կապված Հոդվածներ 9-ով և 10-ով բերված գանգատների հետ, որոնք բերվել էին ենթադրելի զոհի դստեր անունից (տես Fairfield-ը և այլոք գործը, որը նշված է վերևում)։
Այլ գործերում, որոնք վերաբերում էին Հոդվածներ 5-ով, 6-ով կամ 8-ով բերված բողոքներին, Դատարանը զոհի կարգավիճակ է շնորհել մոտիկ բարեկամներին, նրանց թույլ տալով գանգատ բերել, որում նրանք որևէ մեղքի հաստատման հետ կապված զոհին արդարացնելու բարոյական շահ են ներկայացրել (տես Nölkenbockhoff-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ. 10300/83, § 33, 25-ը օգոստոսի, 1987թ., և Grădinar-ն ընդդեմ Մոլդովայի, թիվ. 7170/02, §§ 95 և 97-98, 8-ը ապրիլի, 2008թ.) կամ պաշտպանում են իրենց սեփական և իրենց ընտանիքի հեղինակությունը (տես Brudnicka-ն և այլոք ընդդեմ Լեհաստանի, թիվ. 54723/00, §§ 27-31, ՄԻԵԴ 2005‑II, Armonienė-ի ընդդեմ Լիտվայի, թիվ. 36919/02, § 29, 25-ը նոյեմբերի, 2008թ. և Polanco Torres-ը և Movilla Polanco-ն ընդդեմ Իսպանիայի, թիվ. 34147/06, §§ 31-33, 21-ը սեպտեմբերի, 2010թ.), կամ երբ նրանք ցույց են տվել նյութական շահ՝ իրենց նյութական իրավունքների վրա ուղղակի ազդեցության հիմքով (տես Ressegatti-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ. 17671/02, §§ 23-25, 13-ը հուլիսի, 2006թ, և Marie-Louise Loyen-ը և Bruneel-ը, §§ 29-30, Nölkenbockhoff-ը, § 33, Grădinar-ը, § 97 և Micallef-ը § 48, որոնք բոլորը նշված են վերևում)։ Ընդհանուր շահի գոյությունը, որն ի հայտ է բերել դատավարության անհրաժեշտությունը՝ գանգատների քննությամբ հանդերձ, նույնպես հաշվի է առնվել (տես Marie-Louise Loyen-ը և Bruneel-ը, § 29, Ressegatti-ին, § 26, Micallef-ը, §§ 46 և 50, որոնք բոլորն էլ նշվել են վերևում, և Biç-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ. 55955/00, §§ 22-23, 2-ը փետրվարի, 2006թ.)։
Գանգատարկուի մասնակցությունը ներպետական վարույթներին համարվել է միակը մի շարք համապատասխան չափանիշներից (տես վերը նշված՝ Nölkenbockhoff-ը, § 33, Micallef-ը, §§ 48-49, Polanco Torres-ը և Movilla Polanco-ն, § 31 և Grădinar-ը, §§ 98-99 և Kaburov-ն ընդդեմ Բուլղարիայի (վճռ.), թիվ. 9035/06, §§ 52-53, 19-ը հունիսի, 2012թ.)։
(iii) Պոտենցիալ զոհեր և actio popularis
101. Կոնվենցիայի Հոդված 34-ը թույլ չի տալիս in abstracto (վերացական), գանգատներ որոնք ենթադրում են Կոնվենցիայի խախտում։ Կոնվենցիան չի նախատեսում actio popularis հաստատություն (տես Klass-ը և այլոք ընդդեմ Գերմանիայի, 6-ը սեպտեմբերի, 1978թ., § 33, Շարք A, թիվ. 28, Georgian Labour Party-ին ընդդեմ Վրաստանի (վճռ.), թիվ. 9103/04, 22-ը մայիսի, 2007թ., և վերը նշված՝ Burden-ի գործը, § 33), ինչը նշանակում է, որ գանգատարկուները չեն կարող բողոքել ներպետական իրավունքի որևէ դրույթից, ներպետական գործելակերպից կամ պետական գործողություններից միայն այն պատճառով, որ դրանք հակասում են Կոնվենցիային։
Որպեսզի գանգատարկուները կարողանան պնդել, որ իրենք զոհ են, նրանք պետք է տրամադրեն ողջամիտ և համոզիչ ապացույցներ, որ հավանական է, որ տեղի կունենա ոտնահարում, որն անձնապես կանդրադառնա իրենց վրա, զուտ կասկածը կամ վարկածը բավարար չեն այս առումով (տես Tauira-ն և 18 այլ անձինքն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ. 28204/95, Հանձնաժողովի որոշում, 4-ը դեկտեմբերի, 1995թ., Վճիռներ և զեկույցներ (DR) 83-B, էջ. 131 և Monnat-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ. 73604/01, §§ 31-32, ՄԻԵԴ 2006-X)։
(iv) Ներկայացում
102. Համաձայն Դատարանի լավ սահմանված նախադեպային իրավունքի (տես վերը նշված պարբերություն 96), գանգատները կարող են բերվել Դատարան միայն ողջ մարդկանց կողմից կամ նրանց անունից։
Եթե գանգատարկուները նախընտրում են ներկայացված լինել Դատարանի կանոնակարգի Կանոն 36 § 1-ի համաձայն, ինքնուրույն գանգատ բերելու փոխարեն, ապա Կանոն 45 § 3-ը նրանցից պահանջում է տրամադրել պատշաճ ստորագրված գրավոր լիազորագիր՝ գործելու համար։ Ներկայացուցիչների համար կարևոր է ի ցույց դնել, որ իրենք ստացել են որոշակի և հստակ հրահանգներ ենթադրելի զոհից Հոդված 34-ի նշանակության շրջանակներում, ում անունից իրենք մտադրություն ունեն գործելու Դատարանի առջև (տես Post-ն ընդդեմ Նիդեռլանդների (վճռ.), թիվ. 21727/08, 20-ը հունվարի, 2009թ., ինչ վերաբերում է գործելու լիազորությանը, ապա տես Aliev-ն ընդդեմ Վրաստանի, թիվ. 522/04, §§ 44-49, 13-ը հունվարի, 2009թ.)։
103. Այնուհանդերձ, Կոնվենցիայի հաստատությունները որոշել են, որ հատուկ նկատառումներ կարող են ի հայտ գալ, երբ Հոդվածներ 2-ի, 3-ի և 8-ի ենթադրելի խախտման զոհերը պետական իշխանությունների ձեռքում են։
Հետևաբար զոհ(եր)ի անունից անհատների կողմից բերված գանգատները, նույնիսկ եթե ներկայացված չէ լիազորվածության վավերական ձև, հայտարարվել են ընդունելի։ Հատուկ ուշադրություն է դարձվել զոհերի խոցելիությանը՝ նրանց տարիքի, սեռի կամ հաշմանդամության հետ կապված, ինչը նրանց դարձրել է ոչ ունակ Դատարանին տվյալ խնդրի վերաբերյալ գանգատ բերելու առումով, պատշաճ ուշադրություն է նաև դարձվել գանգատը բերող անձի և զոհի միջև կապերին (տես, mutatis mutandis, վերը նշված İlhan-ի գործը, § 55, որտեղ գանգատները բերվել են գանգատարկուի կողմից՝ նրա եղբոր անունից, ում նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել, Y.F.-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 24209/94, § 29, ՄԻԵԴ 2003–IX, որում ամուսինը բողոքել է, որ իր կնոջը ստիպել են ենթարկվել գինեկոլոգիական քննության և վերը նշված՝ S.P.-ն, D.P.-ն և A.T.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, երբ գանգատը բերվել է փաստաբանի կողմից երեխաների անունից, ում նա ներկայացրել էր ներպետական վարույթներում, որոնցում նրան նշանակել էին խնամակալ ad litem)։
Հակառակը, Nencheva-ն և այլոք գործում (վերը նշված, § 93) Դատարանը չէր ընդունել գանգատարկու ասոցիացիայի զոհի կարգավիճակը, որը գործում էր ուղղակի զոհերի անունից, նշելով, որ այն գործին հետամուտ չէր եղել ներպետական դատարաններում և նաև այն, որ փաստերը, որոնց մասին բերվել էր բողոքը, չուներ որևէ ազդեցություն նրա գործունեության վրա, քանի որ ասոցիացիան կարող էր շարունակել աշխատել՝ հետամուտ լինելով իր նպատակների իրականացմանը։ Դատարանը, չնայած ճանաչելով որոշ զոհերի հարազատների իրավունակությունը, այնուամենայնիվ բաց էր թողել այն զոհերի ներկայացման հարցը, ովքեր անկարող էին գործել իրենց անունից իր առջև՝ ընդունելով, որ բացառիկ հանգամանքները կարող են պահանջել բացառիկ միջոցներ։
(b) Արդյոք ԻՌԿ-ն ուներ իրավունակություն սույն գործում
104. Այս գործը վերաբերում է մեծապես խոցելի մի անձի, ով չուներ հարազատներ, Պրն. Կամպանուին, մի ռոմա մարդու, ով ուներ խիստ հոգեկան խանգարումներ և վարակված էր ՄԻԱՎ-ով, ով իր ողջ կյանքն անց էր կացրել Պետական իշխանությունների խնամքին և մահացել էր հիվանդանոցում, ենթադրաբար՝ անփութության պատճառով։ Նրա մահից հետո, և առանց որևէ էական շփում ունենալու նրա հետ, երբ նա ողջ էր (տես վերը նշված պարբերություն 23) կամ առանց նրանից կամ որևէ այլ լիազորված անձից որևէ լիազորագիր կամ հրահանգ ստանալու, գանգատարկու ասոցիացիան (ԻՌԿ-ն) այժմ փորձում է Դատարանի առջև բերել մի գանգատ, որն ի թիվս այլ խնդիրների, վերաբերում է նրա մահվան հանգամանքներին։
105. Դատարանի կարծիքով սույն գործը դյուրությամբ չի դասվում վերը նշված նախադեպային իրավունքով կարգավորվող որևէ խմբում, ուստի ի հայտ է գալիս Կոնվենցիայի մեկնաբանման մի դժվարին խնդիր՝ կապված ԻՌԿ-ի իրավունակության հետ։ Այս հարցին անդրադառնալով՝ Դատարանը հաշվի կառնի այն փաստը, որ Կոնվենցիան պետք է մեկնաբանվի որպես այն իրավունքների երաշխավորը, որոնք գործնական և արդյունավետ են, ի հակադրություն տեսականի կամ թվացյալի (տես Artico-ն ընդդեմ Իտալիայի, 13-ը մայիսի, 1980թ., § 33, Շարք A թիվ. 37 և նրանում մեջբերված լիազորությունները)։ Դատարանը նաև պետք է մտապահի, որ Դատարանի վճիռները «ծառայում են ոչ միայն Դատարանի առջև բերված գործերին լուծում տալու, այլև ընդհանուր առմամբ լուսավորելու, երաշխավորելու և զարգացնելու Կոնվենցիայով ամրագրված կանոնները, դրանով նպաստելով Պետությունների կողմից որպես Պայմանավորվող պետություններ իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը» (տես Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 18-ը հունվարի, 1978թ., § 154, Շարք A թիվ. 25 և Konstantin Markin-ն ընդդեմ Ռուսաստանի [GC], թիվ. 30078/06, § 89, ՄԻԵԴ, 2012թ.)։ Միևնույն ժամանակ, ինչպես արտացոլված է վերոնշյալ նախադեպային իրավունքում զոհի կարգավիճակի և «իրավունակության» հասկացության վերաբերյալ, Դատարանը պետք է երաշխավորի, որ իր մատչելիությունը կարգավորող՝ ընդունելիության պայմանները մեկնաբանվում են հետևողական ձևով։
106. Դատարանն անվիճելի է համարում, որ Պրն. Կամպանուն ուղղակի զոհ էր Կոնվենցիայի Հոդված 34-ի նշանակության շրջանակներում, այն հանգամանքներում, որոնք ի վերջո հանգեցրել էին նրա մահվանը և որոնք տվյալ գործով Դատարանի առջև բերված հիմնական բողոքի հիմքում են, մասնավորապես Կոնվենցիայի Հոդված 2-ի համաձայն բերված գանգատը։
107. Մյուս կողմից, Դատարանը չի կարող գտնել բավարար էական հիմքեր՝ ԻՌԿ-ին իր նախադեպային իրավունքի շրջանակներում անուղղակի զոհ համարելու համար։ Խիստ կարևոր է, որ ԻՌԿ-ն ցույց չի տվել բավարար «սերտ կապ» ուղղակի զոհի հետ, և ոչ էլ պնդել է, որ Դատարանի առջև գանգատին հետամուտ լինելու «անձնական շահ» ունի, նկատի առնելով Դատարանի նախադեպային իրավունքում այս հասկացությունների սահմանումը (տես վերը նշված պարբերությւոններ 97-100)։
108. Ողջ ժամանակ Պրն. Կամպանուն չէր նախաձեռնել որևէ դատավարություն ներպետական դատարաններում՝ իր բժշկական և իրավական վիճակից բողոքելու նպատակով։ Չնայած որ պաշտոնապես նրան համարում էին անձ, ով ուներ լրիվ իրավական ունակություն, հստակ երևում է, որ գործնականում նրան վերաբերվում էին որպես այնպիսի անձի, ով այդ չուներ (տես վերը նշված պարբերություններ 14 և 16)։ Ամեն դեպքում, նկատի ունենալով ծայրահեղ խոցելի լինելու նրա վիճակը, Դատարանը համարում է, որ նա ունակ չէր ձեռնարկելու որևէ նման վարույթ ինքնուրույն, առանց պատշաճ իրավական աջակցության և խորհրդատվության։ Այսպիսով նա լիովին տարբերվող և պակաս նպաստավոր վիճակում էր, քան այն վիճակները, որ իր նախին գործերում քննել էր Դատարանը։ Այդ գործերը վերաբերել էին անձանց, ովքեր ունեցել էին իրավական ունակություն կամ գոնե նրանց չէին խոչընդոտել վարույթ բերել իրենց ողջության ժամանակահատվածում (տես վերը նշված պարբերություններ 98 և 100), և ում անունից գանգատները բերվել էին նրանց մահից հետո։
109. Պրն. Կամպանուի մահից հետո ԻՌԿ-ն տարբեր ներպետական վարույթներ էր սկսել, որոնք նպատակ ունեին լույս սփռել այն հանգամանքների վրա, որոնք հանգեցրել էին նրա մահվանը։ Վերջապես, հենց որ հետաքննությունների արդյունքում եզրակացություն էր կատարվել, որ որևէ քրեական հանցանք տեղի չի ունեցել կապված Պրն. Կամպանուի մահվան հետ, ԻՌԿ-ն գանգատ էր ներկայացրել Դատարան։
110. Դատարանը զգալի նշանակություն է տալիս այն փաստին, որ հարցեր չեն առաջացրել և որևէ ձևով չեն վիճարկվել ո՛չ ԻՌԿ-ի կարողությունը Պրն. Կամպանուի անունից գործելու առումով և ո՛չ էլ նրա կողմից Պրն. Կամպանուի ներկայացումը ներպետական բժշկական և դատական իշխանությունների առջև (տես վերը պարբերություններ 23, 27-28, 33, 37-38 և 40-41), և այնպիսի նախաձեռնություններ, որոնք որպես կանոն խնամակալի կամ ներկայացուցչի պարտականությունն են, այսպիսով իրականացվել են ԻՌԿ-ի կողմից, առանց համապատասխան իշխանությունների կողմից որևէ առարկության, ովքեր համաձայնել են այս ընթացակարգերին և քննել են իրենց ներկայացված բոլոր գանգատները։
111. Դատարանը նաև նշում է, ինչպես հիշատակվեց վերևում, որ իր մահվան ժամանակ Պրն. Կամպանուն որևէ հայտնի ազգական չի ունեցել և երբ նա հասել է չափահասության տարիքի որևէ լիազորված անձ կամ խնամակալ չի նշանակվել Պետության կողմից՝ նրա իրավական կամ այլ շահերի համար հոգ տանելու նպատակով, չնայած դա անելու կանոնադրական պահանջին։ Ներպետական մակարդակում ԻՌԿ-ն ներգրավվել է որպես ներկայացուցիչ նրա մահվանից փոքր-ինչ առաջ միայն, այն ժամանակ, երբ նա ակնհայտորեն ունակ չէր արտահայտելու որևէ ցանկություն կամ կարծիք իր սեփական կարիքների և շահերի վերաբերյալ, էլ ինչ մնաց որևէ միջոցների հետամուտ լինելու։ Իշխանությունների կողմից օրինական խնամակալ կամ այլ ներկայացուցիչ չնշանակվելու պատճառով ներկայացման և ոչ մի տեսակ մատչելի չէր նրա պաշտպանության կամ նրա անունից հիվանդանոցի իշխանություններին, ներպետական դատարաններին և Դատարանին որևէ բան ներկայացնելու համար (տես, mutatis mutandis, P., C.-ն և S.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (վճռ.), թիվ. 56547/00, 11-ը դեկտեմբերի, 2001թ., և B.-ն ընդդեմ Ռումինիայի (թիվ. 2), որը նշվեց վերևում, §§ 96-97)։ Նաև կարևոր է, որ հիմնական բողոքը համաձայն Կոնվենցիայի, վերաբերում է Հոդված 2-ով («կյանքի իրավունք») բերված գանգատներին, որը Պրն. Կամպանուն, չնայած որ հանդիսանալով ուղղակի զոհ, ակնհայտորեն չէր կարող բերել իր մահվան պատճառով։
112. Վերը նշվածի համապատկերին Դատարանը բավարարված է, որ սույն գործի բացառիկ հանգամանքներում և մտապահելով բոլոր մեղադրանքների լուրջ բնույթը, այն պետք է բաց լինի ԻՌԿ-ի առջև՝ որպես Պրն. Կամպանուի ներկայացուցչի, անկախ այն փաստից, որ վերջինը չունի լիազորություն նրա անունից գործելու, իսկ նա մահացել է նախքան Կոնվենցիայի համաձայն գանգատ բերելը։ Այլ որոշում ընդունելը համազոր կլիներ կանխարգելելու Կոնվենցիայի ոտնահարման նման լուրջ պնդումների քննումը միջազգային մակարդակում, այն ռիսկով, որ պատասխանող Պետությունը կարող էր խուսանավել Կոնվենցիայի համաձայն իր պատասխանատվությունից Պրն. Կամպանուի անունից գործող իրավական ներկայացուցիչ չնշանակելու արդյունքում, ինչը պահանջվում էր անել ներպետական օրենսդրությամբ (տես վերը նշված պարբերություններ 59 և 60, ինչպես նաև, mutatis mutandis, P.-ն, C.-ն և S.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որը նշվեց վերևում և The Argeş College of Legal Advisers-ն ընդդեմ Ռումինիայի, թիվ. 2162/05, § 26, 8-ը մարտի, 2011թ.)։ Պատասխանող Պետությանը այս հարցում պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն տալը այս ձևով չէր համապատասխանի Կոնվենցիայի ընդհանուր ոգուն, և ոչ էլ Կոնվենցիայի Հոդված 34-ի համաձայն Բարձր պայմանավորվող Կողմերի պարտավորությանը՝ որևէ կերպ չխոչընդոտել Դատարան գանգատ բերելու իրավունքի արդյունավետ իրականացմանը։
113. ԻՌԿ-ին որպես Պրն. Կամպանուի ներկայացուցիչ գործելու իրավունակություն շնորհելը համահունչ է Կոնվենցիայի Հոդված 5 § 4-ի համաձայն դատական քննության իրավունքի կիրառմանը «հոգեկան հիվանդների» դեպքում (Հոդված 5 § 1(e))։ Այս համատեքստում կարելի է վերահաստատել, որ կարևոր է, որ տվյալ անձի համար մատչելի լինի դատարանը և նա հնարավորություն ունենա լսվելու կամ անձամբ կամ անհրաժեշտության դեպքում ներկայացման որևէ ձևով, ինչի ձախողման դեպքում նրան չեն տրամադրվի «դատական քննության հիմնարար երաշխիքները ազատությունից զրկված լինելու դեպքում» (տես De Wilde-ը, Ooms-ը և Versyp-ն ընդդեմ Բելգիայի, 18-ը հունիսի, 1971թ., § 76, Շարք A թիվ. 12)։ Հոգեկան հիվանդությունը կարող է հանգեցնել այս իրավունքի իրականացման ձևի սահմանափակում կամ փոփոխում (տես Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 21-ը փետրվարի, 1975թ., § 39, Շարք A, թիվ. 18), բայց այն չի կարող արդարացնել այս իրավունքի բուն էության խաթարումը։ Իսկապես, հատուկ ընթացակարգային երաշխիքների կիրառման կոչը կարող է օգտակար լինել այն անձանց շահերը պաշտպանելու համար, ովքեր, իրենց հոգեկան խնդիրների պատճառով, լիովին ունակ չեն իրենց փոխարեն գործելու (տես Winterwerp-ն ընդդեմ Նիդեռլանդների, 24-ը հոկտեմբերի, 1979թ., § 60, Շարք A, թիվ. 33)։ Արգելքն իրականում կարող է հակասել Կոնվենցիային պարզապես ինչպես իրավական խոչընդոտ (տես վերը նշված Golder-ը, § 26)։
114. Համապատասխանաբար, Դատարանը չի ընդունում Կառավարության առարկությունը կապված ԻՌԿ-ի locus standi-ի բացակայության հետ, նկատի առնելով վերջինի իրավունակությունը որպես Պրն. Կամպանուի de facto ներկայացուցիչ։
Դատարանն այնուհետև նշում է, որ այս վերնագրի ներքո բերված գանգատները ակնհայտորեն վատ հիմնավորված չեն Կոնվենցիայի Հոդված 35 § 3 (a)-ի նշանակության շրջանակներում կամ անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
B. Էությունը
1. Ներկայացումներ Դատարանին
(a) ԻՌԿ
115. ԻՌԿ-ն նշել է, որ իրենց ոչ պատշաճ որոշումների հետևանքով՝ կապված Պրն. Կամպանուին այնպիսի հաստատություններ փոխադրելու հետ, որոնք չունեին անհրաժեշտ հմտություններն ու հնարավորությունները նրա վիճակը շտկելու համար, ինչին հետևել էին անհամապատասխան բժշկական գործողությունները կամ բացթողումները, իշխանությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել էին նրա անժամանակ մահին։
ԻՌԿ-ն ընդգծել էր, որ չնայած մինչև ԲՍԽԿ իսկ այնուհետև ՊՄՀ ընդունվելը Պրն. Կամպանուի բժշկական հետազոտությունները վկայել էին նրա «ընդհանուր առմամբ լավ վիճակի մասին» առանց որևէ առողջական մեծ խնդրի, նրա առողջությունը խիստ վատացել էր նրա մահվանը նախորդած երկու շաբաթվա ընթացքում, այն ժամանակ, երբ նա եղել էր իշխանությունների վերահսկողության ներքո։ Համաձայն Դատարանի լայնածավալ նախադեպային իրավունքի՝ ըստ Հոդված 2-ի, այնքանով, որքանով դա վերաբերում է սույն գործին, Պետությունից պահանջվում էր պատասխան տալ տրամադրված բժշկական խնամքի և Պրն. Կամպանուի մահվան առնչությամբ (ԻՌԿ-ն ի թիվս այլ իշխանությունների հղում էր կատարել հետևյալին՝ Kats-ը և այլոք ընդդեմ Ուկրաինայի, թիվ. 29971/04, § 104, 18-ը դեկտեմբերի, 2008թ., Dodov-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ. 59548/00, § 81, 17-ը հունվարի, 2008թ., Aleksanyan-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ. 46468/06, § 147, 22-ը դեկտեմբերի, 2008թ., Khudobin-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ. 59696/00, § 84, ՄԻԵԴ 2006‑XII և Z.H.-ն ընդդեմ Հունգարիայի, թիվ. 28973/11, §§ 31-32, 8-ը նոյեմբերի, 2012)։
Կառավարությունը չէր կատարել այս պարտականությունը, մի կողմից չէր տրամադրել կարևոր բժշկական փաստաթղթերը Պրն. Կամպանուի վերաբերյալ, իսկ մյուս կողմից Դատարանին էր ներկայացրել բժշկական գործերի պատճենը, որոնք վերաբերում էին ՊՄՀ-ում հիվանդի գտնվելուն, որոնցում կարևոր տեղեկությունները փոփոխվել էին։ Մինչ սկզբնական բժշկական գրանցումները, ինչպես այն ներկայացվել էր բազմաթիվ ներպետական վարույթներում, չէին անդրադարձել որևէ տեսակի ARV դեղամիջոցների տրամադրմանը Պրն. Կամպանուին, նոր փաստաթուղթը, որը գրված էր այլ ձեռագրով, նշումներ էր կատարում ARV դեղամիջոցների վերաբերյալ, դրանով ենթադրելով, որ նման դեղամիջոցներ են տրվել հիվանդին։ Քանի որ Կառավարությունը հիմնվել էր նոր փաստաթղթի վրա՝ Դատարանի առջև վիճարկելու ԻՌԿ-ի պնդումներն առ այն, որ ARV բուժումը բացակայել է (տես ստորև նշված պարբերություն 122), ԻՌԿ-ն պնդում էր, որ այս փաստաթուղթը ամենայն հավանականությամբ կարող էր ստեղծված լինել իրադարձությունից հետո՝ Դատարանի առջև Կառավարության պնդումները հիմնավորելու նկատառումով։
116. ԻՌԿ-ն այնուհետև պնդել էր, որ այս գործով ստեղծված մի շարք փաստաթղթեր, հատկապես կապված հաստատություններ ԽԿԿ-ի այցելությունների հետ, ապացուցում էին, որ իշխանությունները հստակ տեղյակ էին եղել վատ կենսապայմաններին և խնամքի ու բուժման ցածր մակարդակին ՊՄՀ-ում նախքան 2004թ. և նույնիսկ խնդրո առարկա ժամանակահատվածում (տես վերը նշված պարբերություններ 47, 74 և 78)։
117. Պրն. Կամպանուին համապատասխան խնամք և բուժում տրամադրելու ձախողումը ընդգծվում էր շատ վատ վարված բժշկական գրանցումներում և հիվանդանոցի տարբեր բաժիններ փոխադրման ոչ պատշաճ գրանցված հերթականությամբ։ Այս բացթողումները կարևոր էին, քանի որ ակնհայտ էր, որ հիվանդի առողջական վիճակը վատթարացել էր համապատասխան ժամանակահատվածում և այդպիսով պահանջվել էր արտակարգ բուժում։ Նաև, ինչպես նշվեց վերևում, չնայած որ հիվանդի ARV դեղամիջոցների տրամադրումը դադարեցվել էր ԲՍԽԿ-ում նրա կարճատև գտնվելու ընթացքում, խիստ հավանական էր, որ ՊՄՀ-ում իր գտնվելու ընթացքում Պրն. Կամպանուն նույնպես չէր ստացել որևէ ARV դեղամիջոց։ Այդ ժամանակ, չնայած պահանջվում էին մի շարք բժշկական հետազոտություններ, դրանք երբևէ չէին կատարվել։ Պաշտոնական հետաքննությունը չէր կարողացել լուսաբանել այս գործի նման կարևոր տեսանկյունները, չնայած որ կարող էին եղած լինել հիվանդի ենթադրելի հոգեկան (փսիխոտիկ) վարքի ավելի ճշմարտանման բացատրություններ, ինչպես արյան վարակումը (septicaemia) կամ նրա հարկադիր մեկուսացումն առանձին սենյակում։
Նկատի ունենալով վերոնշյալը՝ ԻՌԿ-ն նշել էր, որ Հոդված 2-ով նախատեսված էական պարտավորությունները պարզորոշ չէին կատարվել պատասխանող Պետության կողմից։
118. ԻՌԿ-ն այնուետև պնդել էր, որ կենսապայմանները ՊՄՀ-ում և հիվանդի տեղավորումը մեկուսացված սենյակում համազոր էին Հոդված 3-ի առանձին ոտնահարման։
Գործում առկա ծանրակշիռ ապացույցները, ներառյալ Ռումինիայի իշխանությունների տրամադրած փաստաթղթերը, ինչպիսիք Կառավարության, Գերագույն դատարանին կից դատախազության, Ազգային դատաբժշկական ինստիտուտի և հենց ՊՄՀ-ի անձնակազմի տրամադրածները, ընդգծում էին ՊՄՀ-ում առկա ցածր կենսապայմանները խնդրո առարկա ժամանակահատվածում հատկապես կապված ուտելիքի, ջեռուցման պակասի և վարակիչ հիվանդությունների առկայության հետ։
Անվիճելի էր, որ Պրն. Կամպանուն տեղավորված էր եղել առանձին սենյակում, և ինչպես նկատել էին ՊՄՀ այցելած ԻՌԿ-ի մոնիտորները, հիվանդը պատշաճ հագնված չէր եղել, սենյակը եղել էր սառը, իսկ անձնակազմը հրաժարվել էր նրան տրամադրել որևէ աջակցություն՝ նրա պարզ անձնական կարիքների բավարարման առումով։ Չնայած որ Կառավարությունը պնդել է, որ այս միջոցը ձեռնարկվել է առանց հիվանդի նկատմամբ որևէ խտրականություն դրսևորելու նպատակ հետապնդելու, նա չի կարողացել տրամադրել այդ անելու որևէ վավերական հիմնավորում։ Պնդմանը, թե խնդրո առարկա այդ սենյակը միակ մատչելի տարածքն էր, հակասում էին բազմաթիվ զեկույցներ, որոնք ցույց էին տալիս, որ հիվանդանոցը այդ ժամանակ լրիվ հզորությամբ չէր գործում։
119. ԻՌԿ-ն պնդել էր, որ այս գործով իրականացված պաշտոնական հետաքննությունը չէր համապատասխանել Կոնվենցիայի պահանջներին, հետևյալ պատճառներով՝ դրա շրջանակները եղել էին շատ նեղ՝ կենտրոնանալով միայն երկու բժշկի վրա, որոնցից մեկը՝ ԲՍԽԿ-ից, իսկ մյուսը՝ ՊՄՀ-ից, մինչդեռ անտեսելով ներգրավված անձնակազմի մյուս անդամներին կամ գերատեսչություններին, վերլուծվել էր միայն մահվան անմիջական պատճառը և մահվանն անմիջապես նախորդող ժամանակահատվածը, իսկ իշխանությունները չէին կարողացել հավաքել անհրաժեշտ ապացույցները պատշաճ ժամանակահատվածում և լույս սփռել այս գործում վիճարկվող փաստերի, ներառյալ մահվան պատճառի վրա։ Անմիջապես հիվանդի մահից հետո դիահերձում չիրականացնելը և բժշկական խնամք չապահովելը այն խախտումներն էին, որոնք ընդգծվել էին առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, որն այնուհանդերձ բեկանվել էր վերաքննիչ դատարանի կողմից։
ԻՌԿ-ն եզրակացության մեջ նշել էր, որ հետաքննությունը չի համապատասխանել Կոնվենցիայի Հոդվածներ 2-ի և 3-ի պահանջներին նրանով, որ չի կարողացել հաստատել փաստերը, պարզել մահվան պատճառը և պատժել մեղավորներին։
120. ԻՌԿ-ն պնդել էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքերում, ովքեր փակված էին Պետական հաստատություններում, Հոդված 13-ը պահանջում էր պետություններից դրական քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու, որ այդ անձանց համար մատչելի է արդարադատությունը, այդ թվում նաև ստեղծելով անկախ մշտադիտարկման մեխանիզմ, որը կարողանար ստանալ գանգատներ այսպիսի խնդիրների վերաբերյալ, հետաքննել չարաշահումները, պատժամիջոցներ կիրառել և կամ գործը հասցեավորել համապատասխան իշխանությանը։
121. Այն նշել էր, որ Ռումինիայի դեմ մի շարք նախկին գործերում Դատարանը ոտնահարում է գտել կապված հաշմանդամություն ունեցող անձանց բավարար պաշտպանության միջոցների բացակայության հետ, ովքեր գանգատ են ներկայացրել ըստ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի կամ 5-ի (այն նշել է Filip-ն ընդդեմ Ռումինիայի գործը, թիվ. 41124/02, § 49, 14-ը դեկտեմբերի, 2006թ., վերը նշված՝ C.B.-ն ընդդեմ Ռումինիայի գործը, §§ 65-67, Parascineti-ն ընդդեմ Ռումինիայի գործը, թիվ. 32060/05, §§ 34-38, 13-ը մարտի, 2012թ. և վերը նշված՝ B.-ն ընդդեմ Ռումինիայի գործը (թիվ. 2), § 97)։
Միևնույն եզրակացություններն ի հայտ եկան միջազգային այնպիսի ՈԿԿ-ների հետևողական փաստաթղթերից, որոնք էին Human Rights Watch-ը կամ Mental Disability Rights International-ը, և հենց նույն ԻՌԿ–ն նույնպես զեկուցել էր վատ վերաբերմունքի կանխարգելման երաշխիքների բացակայության մասին, ինչպես նաև այն փաստի մասին, որ հոգեբուժական հաստատությունների բնակիչները մեծապես անտեղյակ էին իրենց իրավունքներին, իսկ անձնակազմը վերապատրաստված չէր չարաշահումների դեպքերը կանխարգելելու համար։
Այնուհետև ԻՌԿ-ն պնդել էր, որ որքանով իրեն հայտնի է, չնայած մեծապես արժանահավատ պնդումներին կապված հոգեբուժական հաստատություններում կասկածելի մահերի հետ, երբևէ չի եղել որևէ վերջնական որոշում, որը անձնակազմի որևէ անդամի քրեորեն կամ քաղաքացիական առումով պատասխանատվության կենթարկեր վատ վարքի դրսևորման կամ նման մահերի հետ կապված։ 2002-2004թթ. ընթացքում ՊՄՀ-ում արձանագրված 129 մահվան դեպքերի առնչությամբ քրեական հետաքննությունները չեն հանգեցրել որևէ հանցագործության բացահայտման, իսկ մեղադրանքներ չհարուցելու մասին որոշումները հետագայում անփոփոխ են թողնվել դատարանների կողմից։
Այսպիսով, Ռումինիայի իրավական համակարգում բացակայում էին արդյունավետ պաշտպանության միջոցները Հոդված 13-ի նշանակության տեսանկյունից՝ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես կապված Պրն. Կամպանուի այն իրավունքների հետ, որոնք պաշտպանված էին համաձայն Հոդվածներ 2-ի և 3-ի։
(b) Կառավարությունը
122. Կառավարությունը պնդում էր, որ քանի որ ՄԻԱՎ-ը շատ լուրջ առաջընթաց ապրող հիվանդություն էր, այն փաստը, որ Պրն. Կամպանուն մահացել էր դրանից ինքնին ապացույց չէր, որ նրա մահն ի հայտ էր եկել բժշկական համակարգի թերությունների պատճառով։
Ավելին, ոչ մի ապացույց չէր կիրառվել ցույց տալու, որ իշխանությունները չեն տրամադրել Պրն. Կամպանուին ARV բուժում, փոխարենը, Կառավարությունը ներկայացրել էր հիվանդի բժշկական փաստաթղթերի մի պատճեն ՊՄՀ-ից, որը հավաստում էր, որ նա ստացել է պահանջվող ARV բուժումը հիվանդանոցում եղած ժամանակ։
Բժշկական ասոցիացիայի Կարգապահական խորհրդի եզրակացությունը նույնպես հաստատում էր այն բուժման համապատասխանելիությունը, որը տրամադրվել էր Պրն. Կամպանուին (տես վերը նշված պարբերություն 35)։ Հետևաբար Հոդված 2-ն իր նյութական վերնագրի ներքո կիրառելի չէր սույն գործով։
123. Համաձայն Հոդված 3-ի Կառավարությունը նշել էր, որ թե՛ ԲՍԽԿ-ում և թե՛ ՊՄՀ-ում ընդհանուր պայմանները (հիգիենա, սնուցում, ջեռուցում ինչպես նաև մարդկային ռեսուրսներ) բավարար են եղել ըստ տվյալ ժամանակահատվածում գոյություն ունեցող չափանիշների։ Պրն. Կամպանուի ստացած բժշկական խնամքը համապատասխանել էր նրա առողջական վիճակին, նրան ընդունել էին ԲՍԽԿ, երբ եղել էր «ընդհանուր առմամբ լավ վճիակում» և փոխադրել էին ՊՄՀ այն ժամանակ, երբ սկսվել էին «բռնության պոռթկումները։ Հիվանդին տեղավորել էին մենակ մի սենյակում ՊՄՀ-ում, ոչ թե նրան մեկուսացնելու նկատառումով, այլ որովհետև դա էր եղել միակ ազատ սենյակը։ Չնայած ներերակային եղանակով սնուցմանը՝ հիվանդը մահացել էր 2004թ. Փետրվարի 20-ին՝ սրտանոթային անբավարարությունից։
Այս համատեքստում, Կառավարությունը պնդել էր, որ նկատի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որը Պրն. Կամպանուն անց էր կացրել ՊՄՀ-ում, Հոդված 3-ը կիրառելի չէր հիվանդանոցում նյութական պայմանների հետ կապված։
124. Կառավարությունը պնդել էր, որ ԻՌԿ-ի բերած քրեական մեղադրանքները կապված Պրն. Կամպանուի մահվան հանգամանքների հետ հանգամանորեն քննվել էին ներպետական իշխանությունների՝ դատարանների, հանձնաժողովների կամ հետաքննող մարմինների կողմից, որոնք բոլորն էլ տվել էին մանրամասն և ազդեցիկ հիմնավորումներ իրենց վճիռների համար։ Հետևաբար, առկա չէ Պետության պատասխանատվություն համաձայն Հոդվածներ 2-ի կամ 3-ի։
125. Հոդված 13-ի հետ կապված Կառավարությունը պնդել է, որ քանի որ սույն գանգատը կապ ուներ այլ գանգատների հետ, որոնք բերել էր ԻՌԿ-ն, որևէ առանձին քննություն անհրաժեշտ չէր եղել, ամեն դեպքում այս Հոդվածի համաձայն բերված գանգատները անհիմն էին։
Որպես այլընտրանք՝ Կառավարությունը պնդել էր, թե ներպետական օրենսդրությունը տրամադրում էր արդյունավետ միջոցներ Հոդված 13-ի իմաստի շրջանակներում պաշտպանության նպատակով սույն գանգատում բարձրացված բողոքների առնչությամբ։
Կառավարությունը մատնանշել էր Ռումինիայի Օմբուդսմենին, որպես այդ մատչելի պաշտպանության միջոցներից մեկը։ Համաձայն Օմբուդսմենի ինտերնետային կյանքում տեղադրված վիճակագրական տվյալների, Օմբուդսմենը ներգրավված էր եղել 2003-2011թթ. մարդու իրավունքների ենթադրելի ոտնահարումների վերաբերյալ մի շարք գործերում։
Անդրադառնալով երկու ներպետական վճիռներին, որոնք տրամադրվել էին որպես ապացույց՝ Դատարանի խնդրանքով, Կառավարությունը պնդել էր, որ հոգեկան խանգարումներով մարդկանց վերաբերող գործեր քննելիս Ռումինիայի դատարանները գործել են շատ լրջորեն և կանոնավոր վճիռներ են կայացրել ըստ էության։
126. Առավել առանձնահատուկ մակարդակում, կապված Հոդված 2-ի հետ, Կառավարությունը պնդել էր, որ իրավիճակը ՊՄՀ-ում էապես բարելավվել էր հիվանդանոցում կենսապայմանների և բժշկական պայմանների վերաբերյալ գանգատներից հետո։ Այս առումով գանգատը փաստորեն արդյունավետ միջոց էր դարձել՝ Կոնվենցիայի չափանիշների ապահովման տեսանկյունից։
Անդրադառնալով Հոդված 3-ին՝ Կառավարությունը պնդել էր, որ ԻՌԿ-ն կարող էր նաև հայց ներկայացնել բժշկական հակաօրինական գործողությունների փոխհատուցման նպատակով։
Վերոնշյալ հիմքերով Կառավարությունը պնդել էր, որ Պրն. Կամպանուն ունեցել էր, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, բազմաթիվ արդյունավետ պաշտպանության միջոցներ գանգատում ներառված յուրաքանչյուր բողոքի հետ կապված, հետևաբար ըստ Հոդված 13-ի բերված գանգատը անընդունելի էր։
(c) Միջամտություններ երրորդ կողմից
(i) Հոգեկան խանգարումներ ունեցողների շահերի պաշտպանության կենտրոնը (MDAC)
127. Հոգեկան խանգարումներ ունեցողների շահերի պաշտպանության կենտրոնը (MDAC) պնդել էր, որ հոգեկան խնդիրներ կամ ՄԻԱՎ ունեցող երեխաներին պատսպարող հաստատություններում կյանքին սպառնացող պայմանների դեպքեր են արձանագրվել ամբողջ Եվրոպայում, և զեկույցներում նշվել է, որ միտում կա հիվանդ երեխաներին չընդունել հիվանդանոց՝ անկախ նրանց վիճակի լրջությունից. և որ նրանց թողնում են մեռնելու այդ հաստատություններում։ 2009թ. Ռումինիայում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցում ԱՄՆ Պետդեպարտամենտն ուշադրություն էր հրավիրել շարունակական վատ պայմաններին ՊՄՀ-ում՝ վկայակոչելով գերբեռնվածությունը, անձնակազմի և դեղամիջոցների պակասը, ցածր մակարդակի հիգիենան և սեդատիվ նյութերի ու զսպման լայն կիրառումը։
Անդրադառնալով կյանքի իրավունքի վերաբերյալ միջազգային նախադեպային իրավունքին՝ (օրինակ, Մարդու իրավունքների միջամերկյան դատարանի վճիռներին Villagrán Morales-ը և այլոք ընդդեմ Գվատեմալայի, 19-ը նոյեմբերի, 1999թ., որը վերաբերում էր հինգ երեխաների, ովքեր ապրում էին փողոցում և Velásquez Rodríguez-ն ընդդեմ Հոնդուրասի, 29-ը հուլիսի, 1988թ.), MDAC–ը նշել էր, որ կյանքը պաշտպանելու վերաբերյալ Պետության պարտավորությունը ներառում է անհրաժեշտ բժշկական բուժում, հաշվի առնելով անհրաժեշտ կանխարգելող միջոցառումներն ու իրականացման մեխանիզմները, որոնք ի վիճակի են մշտադիտարկել, հետաքննել և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են, և միևնույն ժամանակ զոհերին պետք է տրամադրվի արդյունավետ կամ գործնական հնարավորություն՝ իրենց կյանքի իրավունքի պաշտպանությանը հետամուտ լինելու համար։ Պետության կողմից ծայրահեղ խոցելի անձանց նման հնարավորության մերժումը (ձախողումը) նրանց ողջության ընթացքում չպետք է ի վերջո հանգեցնի պետության անպատժելիությանը նրանց մահվանից հետո։
(ii) Հանրային նախաձեռնությունների եվրատարածքային կենտրոն
128. Հանրային նախաձեռնությունների եվրատարածքային կենտրոնը (ECPI)-ն նշել էր, որ Ռումինիայում էր կենտրոնական և արևելյան Եվրոպայում ՄԻԱՎ (PLHIV)-ով ապրող անձանց ամենամեծ խումբը, հատկապես այն պատճառով, որ 1986-1991թթ. մոտ 10,000 երեխաներ, ովքեր գտնվում էին խնամքի տակ պետական հիվանդանոցներում կամ որբանոցներում, ենթարկվել են ՄԻԱՎ-ով վարակման վտանգին՝ ասեղների և միկրոտրանսֆուզերների բազմակի օգտագործման պատճառով՝ արյան չստուգման պայմաններում։ 2004թ. դեկտեմբերին երեխաների շրջանում արձանագրվել է 7,088 ՁԻԱՀ և 4,462 ՄԻԱՎ վարակի դեպք։ Նրանցից 3,482 երեխա մահացել են ՁԻԱՀ-ից մինչև 2004թ. վերջը։
ECPI-ն պնդում էր, որ ՄԻԱՎ վարակի մեծաթիվ դեպքերը երեխաների շրջանում այն բուժման պատճառով էին, որին նրանք ենթարկվել էին որբատներում և հիվանդանոցներում, նկատի ունենալով, որ հաշմանդամություն ունեցող երեխաները համարվում էին «չվերականգնվող» և «և ոչ պրոդուկտիվ» և որովհետև անձնակազմը չուներ նրանց պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համապատասխան որակավորում և հետաքրքրություն։
ECPI-ն հիշատակել էր այն փաստը, որ 2003թ. ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովը մտահոգություն էր հայտնել, թե ARV բուժումը մատչելի էր միայն սահմանափակ թվով մարդկանց Ռումինիայում, և նրա շարունակական ապահովումը սովորաբար միջամտվում էր դրամական միջոցների բացակայության պատճառով։ Բացի այդ, նույնիսկ 2009թ. վերջում, ARV դեղամիջոցների պաշարները սակավ էին Ազգային առողջապահության ապահովագրման հիմնադրամից ստացվող ֆինանսական քիչ միջոցների և ազգային ՄԻԱՎ ծրագրի վատ կառավարման պատճառով։
ECPI-ն նաև պնդել էր, որ երբ PLHIV-ներն ապրում էին փակ հաստատություններում կամ հիվանդանոցներում երկար ժամկետով, ապա ARV-ի մատչելիությունը նրանց համար մեծապես կախված էր այն քայլերից, որ ձեռնարկում էր տվյալ հաստատությունը՝ սուրվարակիչ հիվանդների բժշկից միջոցներ ձեռք բերելու համար, ում մոտ գրանցված էր տվյալ հիվանդը։ Սովորաբար, ՄԻԱՎ վարակ ունեցող հիվանդները չունեին այն տեղեկությունները, որ նրանց անհրաժեշտ էին, որպեսզի պնդեին բժշկական ծառայություններից օգտվելու իրենց օրինական իրավունքները։
2009թ. ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովը մտահոգություն էր հայտնել, որ ՄԻԱՎ վարակված երեխաները հաճախ խոչընդոտների են հանդիպում առողջապահական ծառայությունների հետամուտ լինելիս։
Ինչ վերաբերում էր ՄԻԱՎ ունեցող անձի հատուկ դեպքին, ով նաև տառապում էր հոգեկան առողջության խնդիրներով, ECPI-ն պնդել էր, որ հոգեբուժական հիվանդանոցները երբեմն հրաժարվում են բուժել ՄԻԱՎ դրական երեխաներին և երիտասարդներին՝ վարակվելուց վախենալու պատճառով։ Հղում էր կատարվել նման իրավիճակների վերաբերյալ Human Rights Watch-ի 2007թ. Զեկույցին (Կյանքը չի սպասում։ Ռումինիան չի կարողացել պաշտպանել և աջակցել ՄԻԱՎ ունեցող երեխաներին և երիտասարդներին)։
(iii) Human Rights Watch
129. Human Rights Watch-ն իր գրավոր ներկայացրած փաստաթղթերում հղում էր կատարել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովի եզրակացություններին այն մասին, որ առողջապահական հաստատություններն ու ծառայությունները պետք է մատչելի լինեն բոլորի համար, հատկապես առավել խոցելի բնակչության համար և որ կառավարության կողմից նման ծառայություններ տրամադրելու ձախողումը ներառում էր ներպետական առողջապահական ծրագրի պակասը, որը ստեղծված պետք է լիներ երաշխավորելու յուրաքանչյուրի առողջ լինելու իրավունքը, մատչելի պետական միջոցների բաշխման վատ կառավարումը և մոր ու մանկան մահացության տեմպերի կրճատման ձախողումը։
2. Դատարանի գնահատականը
(a) Կոնվենցիայի Հոդված 2
(i) Ընդհանուր սկզբունքներ
130. Հոդված 2 § 1-ի առաջին նախադասությունը հրահանգում է Պետությանը ոչ միայն ձեռնպահ մնալ կյանքից կանխամտածված կամ ապօրինի զրկելուց, այլև ձեռնարկել համապատասխան քայլեր՝ երաշխավորելու իր իրավասության շրջանակներում գտնվողների կյանքը (տես L.C.B.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 9-ը հունիսի, 1998թ., § 36, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1998‑III)։
Հոդված 2-ի համաձայն դրական պարտավորությունները պետք է մեկնաբանվեն, որպես կիրառելի ցանկացած գործունեության համատեքստում՝ պետական կամ ոչ, երբ վտանգված է կյանքի իրավունքը։ Այս գործում, օրինակ առողջապահական համակարգում, կապված առողջապահության մասնագետների գործողությունների կամ անգործության հետ (տես վերը մեջբերված Dodov-ի գործը, §§ 70, 79-83 և 87 և Vo-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 53924/00, §§ 89‑90, ՄԻԵԴ 2004‑VIII, հետագա մեկնաբանություններով), Պետություններից պահանջվում է ստեղծել կանոնակարգեր, որոնք հիվանդանոցներին կհարկադրեն, լինեն դրանք պետական կամ մասնավոր, որդեգրել պատշաճ միջոցներ իրենց հիվանդների կյանքի պաշտպանության համար (տես Calvelli-ն և Ciglio-ն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ. 32967/96, § 49, ՄԻԵԴ 2002‑I)։ Սա վերաբերում է հատկապես այն դեպքերին, երբ հիվանդների՝ իրենց համար հոգ տանելու կարողությունը սահմանափակ է (տես վերը նշված Dodov-ի գործը, § 81), կապված վտանգավոր գործողությունների կառավարման հետ (տես Öneryıldız-ն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ. 48939/99, § 71, ՄԻԵԴ 2004‑XII), կապված դպրոցի իշխանությունների հետ, որոնք պարտականություն ունեն պաշտպանելու աշակերտների՝ մասնավորապես այն փոքր երեխաների առողջությունն ու բարեկեցությունը, ովքեր հատկապես խոցելի են և գտնվում են իրենց բացառիկ վերահսկողության ներքո (տես Ilbeyi Kemaloğlu-ն և Meriye Kemaloğlu-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 19986/06, § 35, 10-ը ապրիլի, 2012թ.), կամ նաև կապված այն փոքր երեխաներին տրամադրվող բժշկական խնամքի և օգնության հետ, ովքեր գտնվում են Պետական ինստիտուցիոնալացված հաստատություններում (տես վերը նշված՝ Nencheva-ն և այլոք գործը, §§ 105-116)։
Այսպիսի դրական պարտավորություններն ի հայտ են գալիս, երբ իշխանություններին հայտնի է, կամ պետք է որ հայտնի լինի, նկատի առնելով հանգամանքները, որ զոհը երրորդ կողմի քրեական գործողությունների իրական կամ ուղղակի ռիսկին է ենթարկվում (տես վերը նշված՝ Nencheva-ն և այլոք գործը, § 108) և այդ դեպքում իշխանությունը չի ձեռնարկել իր լիազորությունների շրջանակներում միջոցառումներ, որոնք ողջամիտ քննության դեպքում կարող էին ակնկալված լինել այդ ռիսկից խուսափելու համար (տես A.-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ. 30015/96, §§ 44-45, 27-ը հուլիսի, 2004թ.)։
131. Հոդված 2-ով տրամադրվող պաշտպանության լույսի ներքո Դատարանը պետք է կյանքից զրկումը ենթարկի առավել հանգամանալի քննության՝ հաշվի առնելով ոչ միայն Պետության գործակալների գործողությունները, այլև շրջապատող բոլոր հանգամանքները։ Խնամքի տակ գտնվող անձինք խոցելի վիճակում են, և իշխանությունները նրանց պաշտպանելու պարտականություն ունեն։ Երբ իշխանությունները որոշում են որևէ տեղում տեղավորել և ազատությունից զրկված պահել հաշմանդամություն ունեցող որևէ անձի, նրանք պետք է հատուկ հոգատարություն ցուցաբերեն՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներից, որոնք նրա հաշմանդամության հետևանք են (տես Jasinskis-ն ընդդեմ Լատվիայի, թիվ. 45744/08, §59, 21-ը դեկտեմբերի, 2010թ., հետագա հղումներով)։ Ավելի ընդհանուր առումով, Դատարանը վճռել է, որ Պետություններն ունեն պարտավորություն ձեռնարկել և տրամադրել խոցելի անձանց արդյունավետ պաշտպանություն վատ վերաբերմունքից, որի մասին իշխանությունները պետք է կամ պարտավոր էին իմանալ (Z-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 29392/95, § 73, ՄԻԵԴ 2001‑V)։ Հետևաբար, երբ անհատին վերցնում են խնամակալության տակ առողջ վիճակում, բայց վերջինս մահանում է, ապա Պետության պարտավորությունն է տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են նրա մահվանը (տես Carabulea-ն ընդդեմ Ռումինիայի, թիվ. 45661/99, § 108, 13-ը հուլիսի, 2010թ.) և ներկայացնել ապացույցներ, որոնք կասկածի տակ կդնեն զոհի մեղադրանքների ճշմարտացիությունը, հատկապես երբ այդ մեղադրանքները հիմնավորված են բժշկական հաշվետվություններով (տես Selmouni-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 25803/94, § 87, ՄԻԵԴ 1999‑V և Abdülsamet Yaman-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 32446/96, § 43, 2-ը նոյեմբերի, 2004թ.)։
Ապացույցները գնահատելիս Դատարանն ընդունում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափանիշը։ Սակայն նման ապացույցը կարող է հետևել էապես ուժեղ, հստակ և համապատասխան եզրահանգումներից կամ փաստի նմանօրինակ անհերքելի կանխավարկածներից (տես Orhan-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 25656/94, § 264, 18-ը հունիսի, 2002թ., § 264 և վերը մեջբերված՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, § 161)։
132. Պետք է համարվի, որ պետության՝ կյանքի իրավունքը երաշխավորելու պարտականությունը ներառում է ոչ միայն ողջամիտ միջոցների ձեռնարկում հանրային վայրերում անհատների անվտանգությունն ապահովելու նպատակով, այլև, լուրջ վնասվածքի կամ մահվան դեպքում, արդյունավետ և անկախ դատական համակարգի ապահովում, որը երաշխավորում է իրավական միջոցների մատչելիություն, որոնք կարող են արագ հաստատել փաստերը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և համապատասխան փոխհատուցում տրամադրել զոհին (տես վերը նշված՝ Dodov-ի գործը, § 83)։
Այս պարտականությունն անպայմանորեն չի պահանջում քրեական իրավունքի միջոցի տրամադրում յուրաքանչյուր դեպքի համար։ Օրինակ երբ դրսևորվել է անփութություն, այս պարտավորությունը կարող է նաև կատարվել, եթե իրավական համակարգը զոհերին պաշտպանության միջոց է տրամադրում քաղաքացիական դատարաններում, առանձին կամ քրեական դատարանների որևէ միջոցի հետ միասին։ Այնուհանդերձ, Կոնվենցիայի Հոդված 2-ին համապատասխանություն չի ապահովվի, եթե ներպետական իրավունքի տրամադրած պաշտպանությունն առկա է միայն տեսականորեն։ Ամենից առաջ այն պետք է նաև արդյունավետ աշխատի գործնականում (տես վերը մեջբերված՝Calvelli-ն և Ciglio-ն գործը, § 53)։
133. Մյուս կողմից, ներպետական դատարանները չպետք է թույլ տան կյանքը վտանգող հանցագործությունների համար անպատիժ մնալ։ Սա կարևոր է պահպանելու հանրային վստահությունը և երախավորելու իրավունքի գերակայության սկզբունքը և կանխարգելելու ցանկացած հանդուրժողություն կամ գաղտնի համաձայնություն ապօրինի գործողությունների առնչությամբ (տես, mutatis mutandis, Nikolova-ն և Velichkova-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ. 7888/03, § 57, 20-ը դեկտեմբերի, 2007թ.)։ Հետևաբար Դատարանի խնդիրն է քննել, թե արդյոք և ինչ չափով են դատարանները, իրենց վճիռները կայացնելիս, իրականացրել հանգամանալի քննություն, որը պահանջվում է Կոնվենցիայի Հոդված 2-ով, ինչպես նաև պահպանելու գործող դատական համակարգի կանխարգելող ազդեցությունը և երաշխավորելու, որ կյանքի իրավունքի ոտնահարումները քննվել և փոխհատուցվել են (տես վերը նշված՝ Öneryıldız-ի գործը, § 96)։
(ii) Այս սկզբունքների կիրառումը սույն գործում
(α) Նյութաիրավական գլուխ
134. Անդրադառնալով գործի նախապատմությանը՝ Դատարանը ի սկզբանե նշնում է, որ Պրն. Կամպանուն իր ամբողջ կյանքն անց է կացրել ներպետական իշխանությունների ձեռքին։ Նա մեծացել է որբանոցում՝ ծնվելուց հետո լքվելով, և այնուհետև տեղափոխվել Տեղավորման կենտրոն, որից հետո ԲՍԽԿ և վերջապես ՊՄՀ, որտեղ 2004թ. փետրվարի 20-ին հանդիպել է իր վաղաժամ մահվանը։
135. Այս փուլերի ընթացքում ոչ մի խնամակալ՝ մշտական կամ ժամանակավոր, չի նշանակվել, երբ Պրն. Կամպանուն տասնութ տարեկան է դարձել, հետևաբար կանխավարկած կար, որ նա ունեցել էր լրիվ իրավական ունակություն, չնայած իր խիստ հոգեական հաշմանդամությանը։
Եթե դա իսկապես այդպես էր, ապա Դատարանը նշում է, որ այն ձևը, որով բժշկական իշխանությունները վարել էին Պրն. Կամպանուի գործը, հակասում էր Հոգեկան առողջության մասին ակտին լրիվ իրավական ունակությամբ հիվանդների դեպքում։ Որևէ համաձայնություն ձեռք չէր բերվել հիվանդի հաջորդական տեղափոխումների համար բժշկական մի միավորից մյուսը, երբ լրացել էր նրա տասնութ տարին, ոչ մի համաձայնություն չէր տրվել ՊՄՀ՝ հոգեբուժական հաստատություն նրա ընդունման համար, հիվանդին չէին տեղեկացրել և խորհրդատվություն չէին տրամադրել այն բժշկական խնամքի վերաբերյալ, որը նրան տրամադրվում էր, և ոչ էլ նրան տեղեկացրել էին, որ ինքը հնարավորություն ուներ վիճարկելու վերոնշյալ միջոցներից որևէ մեկը։ Իշխանությունների արդարացումն այն էր, թե հիվանդը «չէր համագործակցի», կամ որ «հնարավոր չէր հաղորդակցվել նրա հետ» (տես վերը նշված պարբերություններ 14 և 16)։
Այս համատեքստում Դատարանը վերահաստատում է, որ B.-ն ընդդեմ Ռումինիայի գործում (թիվ. 2) (վերը նշված՝ §§ 93-98) Դատարանը ընդգծել է այն ձևի լուրջ թերությունները, որով իշխանությունների կողմից կիրառվում էին Հոգեկան առողջության ակտի դրույթները խոցելի հիվանդների նկատմամբ, ովքեր թողնված էին առանց որևէ իրավաբանական օգնության կամ պաշտպանության՝ Ռումինիայում հոգեբուժական հաստատություններ ընդունվելիս։
136. Ավելին, Դատարանը նկատում է, որ ներպետական իշխանությունների որոշումները Պրն. Կամպանուին փոխադրելու և նրան սկզբում ԲՍԽԿ-ում, իսկ այնուհետև ՊՄՀ-ում տեղավորելու վերաբերյալ առավելապես հիմնված են եղել նրա վրա, թե որ հաստատությունը ցանկություն կունենա տեղավորելու հիվանդին, և ոչ թե նրա վրա, թե որտե՞ղ վերջինը կկարողանա ստանալ պատշաճ բժշկական խնամք և աջակցություն (տես վերը նշված պարբերություններ 12-13)։ Այս կապակցությամբ, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ Պրն. Կամպանուն սկզբում տեղավորվել է ԲՍԽԿ-ում, մի ստորաբաժանումում, որը հագեցված չէր հոգեկան առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին բուժելու համար և ի վերջո ընդունվել էր ՊՄՀ, չնայած այն փաստին, որ հիվանդանոցը նախկինում մերժել էր ընդունել նրան այն հիմքով, որ չունի անհրաժեշտ հարմարություններ ՄԻԱՎ-ի բուժման համար (տես վերը նշված պարբերություն 11)։
137. Հետևաբար Դատարանը համարում է, որ Պրն. Կամպանուի փոխադրումները մի ստորաբաժանումից մյուսը տեղի է ունեցել առանց պատշաճ ախտորոշման և հետխնամքի և միանգամայն անտեսելով նրա փաստացի առողջական վիճակն ու նրա ամենապարզ բժշկական կարիքները։ Հատուկ հիշատակման է արժանի այն, որ իշխանությունները անփութություն են դրսևորել՝ չապահովելով հիվանդի ARV բուժման պատշաճ իրականացումը, սկզբում նրան չտրամադրելով այս դեղորայքը ԲՍԽԿ-ում գտնվելու առաջին օրերին և այնուհետև ընդհանրապես չտրամադրելով նրան այդ դեղորայքը, երբ նա գտնվել է ՊՄՀ-ում (տես վերը նշված պարբերություններ 14 և 115)։
Իր եզրակացություններին հանգելիս Դատարանը հիմնվում է ԻՌԿ-ի պնդումներին, որոնք հիմնավորված են բժշկական փաստաթղթերի վրա, որոնք ներկայացվել են ներպետական դատարաններին և այն փորձագետի եզրակացությունների վրա, ով կանչվել է կարծիք հայտնելու թերապևտային բուժման վերաբերյալ, որը կիրառվել է Պրն. Կամպանուի դեպքում (տես վերը նշված պարբերություններ 33, 38 և 45), ինչպես նաև այն տեղեկությունների վրա, որոնք տրամադրել է ECPI-ը ընդհանուր պայմանների վերաբերյալ, որոնցում ARV բուժումը տրամադրվել է ՄԻԱՎ վարակակիր երեխաներին (տես վերը նշված պարբերություն 128), ճշմարտանման դարձնելով ԻՌԿ-ի պնդումները։ Նկատի ունենալով այս տարրերը՝ Դատարանը համարում է, որ Կառավարության հակառակ պնդումները ոչ համոզիչ են այնքանով, որքանով դրանք չեն հիմնավորվել որևէ այլ ապացույցներով, որոնք կհաստատեին, որ այդ պնդումները ողջամիտ կասկածից վեր են։
138. Բացի այդ, սույն գործի փաստերը ցույց են տալիս, որ հիվանդի կողմից վարքի հանկարծակի փոփոխության հանդիպելով, որը դարձել էր գերագրեսիվ և հուզված, բժշկական իշխանությունները որոշել էին նրան փոխադրել հոգեբուժական հաստատություն, այսինքն՝ ՊՄՀ, որտեղ նրան տեղավորել էին մի բաժնում, որի անձնակազմում հոգեբույժներ չէին եղել (տես վերը նշված պարբերություն 21)։ Ինչպես վերը նշվեց, ՊՄՀ-ն չուներ պատշաճ հարմարություններ ՄԻԱՎ վարակ ունեցող հիվանդներին բուժելու համար այդ ժամանակ և ավելին, ՊՄՀ-ում գտնվելիս հիվանդին երբեք չէր տրամադրվել խորհրդատվություն վարակիչ հիվանդությունների մասնագետի կողմից։
Պրն. Կամպանուին տրամադրված միակ բուժումը ներառում էր սեդատիվներ և վիտամիններ, և ոչ մի իմաստալից բժշկական հետազոտություն չէր կատարվել հիվանդի հոգեկան վիճակի պատճառները պարզելու համար (տես վերը նշված պարբերություններ 16 և 22)։ Փաստորեն, ոչ մի համապատասխան բժշկական փաստաթուղթ, որում արձանագրված լիներ Պրն. Կամպանուի կլինիկական վիճակը ԲՍԽԿ-ում և ՊՄՀ-ում չէր տրամադրվել իշխանությունների կողմից։ Պրն. Կամպանուի մահվան հնարավոր պատճառների վերաբերյալ տեղեկությունները նույնպես զուրկ էին մանրամասներից։ Մահվան վկայականում նշվում էին ՄԻԱՎ-ը և հոգեկան հաշմանդամությունը, որպես կարևոր գործոններ, որոնք հանգեցրել էին նրա մահվանը, որը ենթադրաբար հիմնավորում էր մարմնի հարկադիր դիահերձում չիրականացնելու մասին իշխանությունների որոշումը (տես վերը նշված պարբերություններ 24 և 25)։
139. Դատարանը անդրադառնում է բժշկական զեկույցի եզրակացություններին, որը ներկայացրել էր փորձագետը ԻՌԿ-ի հրահանգով, որոնցում նկարագրվում էին «շատ սակավ և ցածր ստանդարտների համապատասխանող» բժշկական արձանագրությունները կապված Պրն. Կամպանուի առողջական վիճակի հետ (տես վերը նշված պարբերություն 45)։ Այս զեկույցի համաձայն երկու հաստատություններում էր բժշկական վերահսկողությունը եղել էր «աղքատիկ», և չնայած բժշկական իշխանություններն իրենց առջև ունեցել էին հիվանդի վատթարացող առողջական վիճակը, նրանք ձեռնարկել էին միջոցներ, որոնք լավագույն դեպքում կարող էին որակվել որպես ցավամոքիչ։ Փորձագետն այնուհետև նշել էր, որ մահվան մի շարք հավանական պատճառները, պնևմոցիստային թոքաբորբը (pneumocystis pneumonia) (որը նաև նշվել էր դիահերձման զեկույցում) երբևէ չէր հայտնաբերվել և չէր ախտորոշվել և ոչ էլ բուժվել էր ԲՍԽԿ-ում կամ ՊՄՀ-ում (նույն տեղում)։ Զեկույցում եզրակացվել էր, որ Պրն. Կամպանուի մահը ՊՄՀ-ում ի հայտ էր եկել «բժշկական մեծ անփութության» պատճառով (տես վերը նշված պարբերություն 46)։
140. Դատարանը այս համատեքստում վերահաստատում է, որ իր առջև բերված ապացույցները գնահատելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի Պրն. Կամպանուի խոցելի վիճակին (տես վերը նշված պարբերություն 7) և այն փաստին, որ իր կյանքի ողջ ընթացքում նա եղել էր իշխանությունների ձեքում, ովքեր հետևաբար պարտավոր էին հաշվետու լինել նրա բուժման համար և ճշմարտանման բացատրություններ տալ այդ բուժման վերաբերյալ (տես վերը նշված պարբերություն 131)։
Դատարանը նախ նշում է, որ ԻՌԿ-ի պնդումները, որոնցում նկարագրվում են այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են Պրն. Կամպանուի մահվանը, մեծապես հիմնավորված են բժշկական իշխանությունների որոշումներում լուրջ թերացումների գոյությամբ։ Այսպիսի թերությունները նկարագրված են Գլխավոր դատախազի հիմնավորումներում 2005թ. օգոստոսի 23-ի նրա որոշման մեջ (տես վերը նշված պարբերություն 33), 2007թ. հոկտեմբերի 3-ին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման մեջ, որով այն որոշել է գործը հետ ուղարկել հետագա քննություն իրականացնելու նպատակով (տես վերը նշված պարբերություն 38) և այս գործով ԻՌԿ-ի ներկայացրած բժշկական զեկույցի եզրակացություններում։
Երրորդը, Կառավարությունը չի կարողացել տրամադրել բավարար ապացույցներ, որոնք կասկածի տակ կդնեին զոհի անունից ներկայացված պնդումների հավաստիությունը։ Չնայած ընդունելով, որ ՄԻԱՎ-ը կարող է լինել շատ լուրջ առաջընթաց ունեցող հիվանդություն՝ Դատարանը չի կարող անտեսել այն հստակ և համահունչ եզրակացությունները, որոնք ցույց են տալիս լուրջ թերություններ որոշումների կայացման գործընթացում՝ կապված Պրն. Կամպանուին պատշաճ դեղամիջոցներ և խնամք տրամադրելու հետ (տես վերը նշված պարբերություններ 137-138)։ Կառավարությունը նաև չի կարողացել լրացնել բացերը կապված համապատասխան բժշկական փաստաթղթերի բացակայության հետ, որոնք նկարագրեին Պրն. Կամպանուի վիճակը նրա մահից առաջ, ինչպես նաև նրա մահվան իրական պատճառի տեղին բացատրությունների բացակայությունը։
141. Ավելին, Պրն. Կամպանուի անհատական վիճակն ընդհանուր համատեքստում դնելով՝ Դատարանը նշում է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում մի քանի տասնյակ մահ (ութսունմեկ՝ 2003թ. և քսանութ՝ 2004թ. սկզբին) է արդեն գրանցվել ՊՄՀ-ում, ինչպես նշված է ԽԿԿ-ի 2004թ. զեկույցում, լուրջ թերություններ են հայտնաբերվել համապատասխան ժամանակահատվածում՝ կապված հիվանդներին տրվող սննդի և ոչ բավարար ջեռուցման ու ընդհանրապես դժվար կենսապայմանների հետ, որոնք հանգեցրել են հիվանդների, հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են եղել, առողջության աստիճանական վատթարացմանը (տես վերը նշված պարբերություն 77)։ Այդ ՊՄՀ-ում սարսափելի պայմանների մասին զեկույցներ են հրապարակել մի շարք այլ միջազգային մարմիններ, ինչպես նշվեց վերևում (տես պարբերություն 78), ուստիև ներպետական իշխանությունները լրիվ տեղյակ են եղել հիվանդանոցում առկա խիստ դժվար իրավիճակին։
Չնայած Կառավարության պնդումներին, որ կենսապայմանները ՊՄՀ-ում բավարար էին (տես վերը նշված պարբերություն 123), Դատարանը նշում է, որ համապատասխան ժամանակահատվածում ներպետական իշխանությունները մի շարք միջազգային կազմակերպությունների առջև ընդունել են, որ թերություններ կան ՊՄՀ-ում՝ կապված ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի, կենսապայմանների և սանիտարահիգենիկ պայմանների և տրամադրվող բուժօգնության հետ (տես վերը նշված պարբերություն 78)։
142. Դատարանը նկատում է, որ Nencheva-ն և այլոք գործում (վերը նշված) վճռվել է, որ Բուլղարիայի պետությունը խախտել է Հոդված 2-ով նախատեսված իր պարտավորությունը, քանի որ արագ գործողություն չի ձեռնարկել՝ երաշխավորելու երիտասարդների արդյունավետ և բավարար պաշտպանությունը սոցիալական խնամքի կենտրոնում։ Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ երեխաների մահը հանկարծակի երևույթ չէր, այնքանով որքանով իշխանություններն արդեն տեղյակ էին մահացության տեմպերի աճին խնդրո առարկա ժամանակահատվածից մի քանի ամիս առաջ (նույնը., §§ 121‑123)։
143. Դատարանը գտնում է, որ սույն գործում նմանապես ներպետական իշխանությունների արձագանքը ՊՄՀ-ի ընդհանրապես դժվարին պայմաններին խնդրո առարկա ժամանակահատվածում եղել է անբավարար, տեսնելով, որ իշխանությունները լիովին տեղյալ են եղել այն փաստին, որ ջեռուցման և պատշաճ սննդի պակասը և բժշկական անձնակազմի ու միջոցների սակավությունը, ներառյալ դեղամիջոցների անբավարար լինելը, հանգեցրել են մահվան դեպքերի աճին 2003թ. ձմռան ընթացքում։
Դատարանը համարում է, որ այս հանգամանքներում ավելի քան ակնհայտ է, որ որոշելով տեղավորել Պրն. Կամպանուին ՊՄՀ-ում, հաշվի չառնելով նրա արդեն իսկ ծայրահեղ խոցելի վիճակը, ներպետական իշխանությունները անողջամտորեն վտանգել են նրա կյանքը։ Պրն. Կամպանուին պատշաճ խնամք և բուժում տրամադրելու շարունակական ձախողումը բուժանձնակազմի կողմից մեկ այլ վճռորոշ գործոն է հանդիսացել, որը հանգեցրել է նրա վաղաժամ մահվանը։
144. Վերոնշյալ նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը կարողանա եզրակացնել, որ ներպետական իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի Հոդված 2-ի նյութական պահանջները՝ չտրամադրելով Պրն. Կամպանուի կյանքի անհրաժեշտ ստանդարտ պաշտպանություն։
(β) Ընթացակարգային գլուխ
145. Դատարանն այնուհետև գտնում է, որ իշխանությունները ոչ միայն ձախողել են ապահովել Պրն. Կամպանուի ամենատարրական բժշկական կարիքները, մինչ նա ողջ է եղել, այլև լույս չեն սփռել նրա մահվան հանգամանքների վրա, ներառյալ չեն հայտնաբերել նրա մահվան մեջ մեղավորներին։
146. Դատարանը նշում է, որ մի շարք ընթացակարգային խախտումներ են հայտնաբերվել այդ ժամանակ ներպետական իշխանությունների տարբեր զեկույցներում, և դրանցից մեկը անմիջապես Պրն. Կամպանուի մահվանից հետո դիահերձում չկատարելն է, որը ներպետական իրավական դրույթների խախտում է, և նրա դեպքում տրամադրված թերապևտիկ մոտեցման արդյունավետ հետաքննության պակասը (տես վերը նշված պարբերություններ 33, 38 և 40)։
Բացի այդ լուրջ ընթացակարգային թերություններին էին ընդգծվել Կալաֆաթի շրջանային դատարանի վճռում, ներառյալ անհրաժեշտ բժշկական ապացույցներ չհավաքելը և բժշկական անձնակազմի կողմից հակասական պնդումները (տես վերը նշված պարբերություն 38)։ Սակայն քանի որ այդ վճիռը ուժի մեջ չէր թողնվել Վարչաշրջանի դատարանի կողմից, նշված թերություններին երբևէ չէին անդրադարձել, և չէին էլ շտկվել։ Իր հակիրճ հիմնավորման մեջ Վարչաշրջանի դատարանը հիմնականում հենվել էր Բժշկական ասոցիացիայի և դատաբժշկական փորձաքննության զեկույցի վրա, որը բացառել էր որևէ բժշկական անփութություն սույն գործում՝ եզրակացնելով, որ հիվանդին տրամադրվել է պատշաճ բժշկական բուժում։
Դատարանն այս եզրակացությունները զարմանալիորեն հակիրճ է համարում նկատի ունենալով, որ ճանաչվել է Պրն. Կամպանուի բուժումն արձանագրող բժշկական փաստաթղթերի աղքատիկությունը (տես վեր նշված պարբերություն 45) և հաշվի առնելով այն օբյեկտիվ իրավիճակը, որը տիրում էր ՊՄՀ-ում կապված նրան հասանելի մարդկային և բժշկական միջոցների հետ (տես վերը նշված պարբերություններ 77-78)։
Դատարանն այնուհետև նկատի է առնում ԻՌԿ-ի պնդումը, որ 2002-2004թթ. ՊՄՀ-ում արձանագրված 129 մահվան դեպքերով քրեական հետաքննությունները բոլորն էլ ընդհատվել էին, առանց հայտնաբերելու կամ քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության կանչելու որևէ մեկին։
147. Նկատի ունենալով բոլոր այս տարրերը՝ Դատարանը եզրակացնում է, որ իշխանությունները հանգամանալի քննության չեն ենթարկել Պրն. Կամպանուի գործը, ինչպես պահանջում է Կոնվենցիայի Հոդված 2-ը, և հետևաբար չեն իրականացնել նրա մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն։
Հետևաբար նաև տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 2-ի խախտում նրա ընթացակարգային մասով։
(b) Հոդված 13-ը Հոդված 2-ի հետ միասին վերցված
(i) Ընդհանուր սկզբունքներ
148. Կոնվենցիայի Հոդված 13-ը երաշխավորում է ներպետական մակարդակում պաշտպանության միջոցի մատչելիությունը՝ Կոնվենցիայի իրավունքների ու ազատությունների էությունը խթանելու նպատակով՝ ինչպիսի ձևով էլ որ դրանք երաշխավորված լինեն ներպետական իրավական կարգում։
Հոդված 13-ի ներգործությունն է այսպիսով պահանջել, որպեսզի ներպետական պաշտպանության միջոցի ապահովումը քննի «վիճարկելի բողոքի» էությունը Կոնվենցիայի համաձայն և տրամադրի պատշաճ փոխհատուցում, չնայած որ Պայմանավորվող պետություններին տրամադրվում է որոշակի հայեցողական շրջանակ կապված այն ձևի հետ, որով նրանք համապատասխանություն են ապահովում այս դրույթի ներքո Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտականություններին։
Հոդված 13-ի համապատասխան պարտավորության շրջանակը տարբերվում է կախված Կոնվենցիայով գանգատարկուի ներկայացած բողոքի բնույթից։ Այնուհանդերձ, Հոդված 13-ով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ» ինչպես գործնականում այնպես էլ օրենսդրության մեջ։ Մասնավորապես, դրա կիրառումը պետք է անհիմն չխոչընդոտվի պատասխանող Պետության գործողություններով կամ բացթողումներով (տես Paul և Audrey Edwards-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ. 46477/99, §§ 96-97, ՄԻԵԴ 2002‑II)։
149. Երբ այնպիսի հիմնարար նշանակությամբ իրավունքը, ինչպիսին կյանքի և խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը վտանգված է, Հոդված 13-ը պահանջում է, բացի փոխհատուցում վճարելուց, երբ դա նպատակահարմար է, իրականացնել հանգամանալի և արդյունավետ հետաքննություն, որը ունակ լինի հայտնաբերել և պատժել մեղավորներին, ինչպես նաև հետաքննության ընթացքին արդյունավետ մատչելիություն ապահովել գանգատարկուի համար։ Երբ խոսքը վերաբերում է իշխանությունների կողմից ենթադրելի ձախողմանը այլոց գործողություններից անձանց պաշտպանելու առումով, Հոդված 13-ը միշտ չէ, որ պահանջում է իշխանություններից պատասխանատվություն վերցնել պնդումները հետաքննելու առումով։ Այնուհանդերձ, զոհը կամ նրա ընտանիքը պետք է ունենա մի որևէ մեխանիզմ, որպեսզի կարողանա հաստատել պետական պաշտոնյաների կամ մարմինների պատասխանատվությունը Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքների ոտնահարում ներառող գործողությունների կամ անգործության համար (տես վերը նշված՝ Z-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], § 109)։
Դատարանի կարծիքով Հոդված 13-ում վկայակոչված իշխանությունը կարող է անպայմանորեն դատական իշխանություն չլինել խիստ իմաստով։ Այնուհանդերձ, այն լիազորությունները և ընթացակարգային երաշխիքները որ ունի որևէ իշխանություն, բավարար են որոշելու, թե արդյոք իր առջև եղած միջոցը արդյունավետ է (տես վերը նշված՝ Klass-ը և այլոք, § 67)։ Դատարանը որոշել է, որ դատական միջոցները տրամադրում են անկախության ամուր երաշխիքներ, մատչելիություն զոհի և նրա ընտանիքի համար և փոխհատուցման կիրառելիություն Հոդված 13-ի համաձայն (տես վերը նշված՝ Z-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության,§ 110)։
(ii) Այս սկզբունքների կիրառելիությունը սույն գործով
150. Ինչպես վերը նշվեց, Հոդված 13-ը պետք է մեկնաբանվի որպես «ներպետական իշխանության առջև արդյունավետ պաշտպանության» երաշխիք յուրաքանչյուրի համար, ով պնդում է, որ Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքներն ու ազատությունները ոտնահարվել են։ Նման պաշտպանության միջոցի հիմնարար պահանջն է, որպեսզի զոհի համար այն լինի արդյունավետորեն մատչելի։
151. Ներկա գործում Դատարանն արդեն վճռել է, որ Պրն. Կամպանուի խոցելիությունը, զուգորդվելով իշխանությունների կողմից գործող օրենսդրությունը կիրառելու և նրան պատշաճ իրավաբանական օգնություն ցուցաբերելու ձախողմամբ, գործոններ էին, որոնք նպաստում էին ԻՌԿ-ի locus standi բացառիկ ճանաչման իրավական հիմքի ձևավորմանը (տես վերը նշված պարբերություն 112)։ Եթե չլիներ ԻՌԿ-ն, Պրն. Կամպանուի գործը երբևէ չէր բերվի իշխանությունների ուշադրությանը՝ ներպետական կամ միջազգային։
Սակայն Դատարանը նշում է, որ ԻՌԿ-ի նախաձեռնություններն ի դեմս Պրն. Կամպանուի ավելի sui generis բնույթի էին, քան դասվում էին հոգեկան խանգարումներ ունեցող անհատներին առնչվող որևէ գոյություն ունեցող իրավական համակարգի շրջանակներում, նկատի ունենալով այն փաստը, որ այս շրջանակը վատ հարմարեցված էր` անդրադառնալու նման անհատներին բնորոշ կարիքներին, հատկապես կապված որևէ մատչելի պաշտպանության միջոց ունենալու նրանց գործնական հնարավորության հետ։ Իսկապես, Դատարանը նախկինում գտել էր, որ պատասխանող Պետությունը խախտել է Կոնվենցիայի Հոդվածներ 3-ը կամ 5-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց առնչվող համապատասխան պաշտպանության միջոցների բացակայության, ներառյալ որևէ նման պոտենցիալ միջոցին նրանց սահմանափակ մուտքի պատճառով (տես C.B.-ն ընդդեմ Ռումինիայի, §§ 65-67, Parascineti-ի գործը, §§ 34-38 և B.-ն ընդդեմ Ռումինիայի գործը (թիվ. 2), § 97, որոնք բոլորը նշվել են վերևում)։
152. Սույն գործով բերված ապացույցների հիման վրա Դատարանն արդեն գտել է, որ պատասխանող Պետությունը պատասխանատու է եղել ըստ Հոդված 2-ի նրա համար, որ չի կարողացել պահպանել Պրն. Կամպանուի կյանքը, երբ նա եղել է ներպետական բժշկական իշխանությունների խնամքին, և նրա մահվանը հանգեցրած հանգամանքների արդյունավետ հետաքննություն չիրականացնելու համար։ Կառավարությունը չի հիշատակել որևէ այլ ընթացակարգ, որով իշխանությունների պատասխանատվությունը հնարավոր լինել սահմանել անկախ, հանրային և արդյունավետ ձևով։
Դատարանն այնուհետև համարում է, որ Կառավարության նշած օրինակները որպես Հոդված 13-ով նախատեսված պատշաճ պաշտպանության միջոցների գոյության ապացույց (տես վերը նշված պարբերություն 125) կամ անբավարար են, և կամ զերծ են արդյունավետությունից՝ նկատի ունենալով նրանց սահմանափակ ազդեցությունն ու նրանց տրամադրած ընթացակարգային երաշխիքների պակասը։
153. Նկատի ունենալով վերը նշված նկատառումները՝ Դատարանը համարում է, որ պատասխանող Պետությունը չի կարողացել տրամադրել պատշաճ մեխանիզմ, որն ունակ լիներ փոխհատուցում ապահովելու հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց, ովքեր պնդում էին, թե իրենք տուժել են Կոնվենցիայի Հոդված 2-ի համաձայն։
Մասնավորապես, Դատարանը գտնում է Հոդված 13-ի խախտում՝ Կոնվենցիայի Հոդված 2-ի հետ համատեղ, քանի որ Պետությունը չի կարողացել ապահովել և կիրառել արդյունավետ իրավական շրջանակ, որը հնարավորություն ընձեռեր, որպեսզի Պրն. Կամպանուի կյանքի իրավունքի ոտնահարմանն առնչվող պնդումները քննվեին անկախ իշխանության կողմից։
(c) Հոդված 3-ն առանձին և Կոնվենցիայի Հոդված 13-ի հետ միասին վերցված
154. Հաշվի առնելով իր եզրահանգումները վերոնշյալ 140-147 պարբերություններում և իր եզրակացությունը վերոնշյալ 153 պարբերությունում՝ Դատարանը համարում է, որ ոչ մի առանձին հարց ի հայտ չի գալիս կապված Հոդված 3-ի ենթադրելի ոտնահարման հետ, թե առանձին և թե Հոդված 13-ի հետ միասին վերցված (տես, mutatis mutandis, վերը նշված՝ Nikolova-ն և Velichkova-ն ընդդեմ Բուլղարիայի, § 78 և Timus-ը և Tarus-ը ընդդեմ Մոլդովայի հանրապետության, թիվ. 70077/11, § 58, 15-ը հոկտեմբերի, 2013)։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
155. ԻՌԿ-ն այնուհետև նշել էր, որ Պրն. Կամպանուն տուժել է Կոնվենցիայի Հոդվածներ 5-ով, 8-ով և 14-ով նախատեսված իր իրավունքների ոտնահարումից։
156. Սակայն, նկատի առնելով սույն գործի փաստերը, կողմերի ներկայացումները և Կոնվենցիայի Հոդվածներ 2-ի և 13-ի առնչությամբ եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ ինքը քննել է հիմնական իրավական հարցերը, որոնք բարձրացվել են սույն գանգատում և որ անհրաժեշտություն չկա առանձին քննելու մնացած բողոքները (տես, ի թիվս այլ իշխանությունների, Kamil Uzun-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 37410/97, § 64, 10-ը մայիսի, 2007թ., վերը նշված՝The Argeş College of Legal Advisers-ի գործը, § 47, Women On Waves և այլոք ընդդեմ Պորտուգալիայի, թիվ. 31276/05, § 47, 3-ը փետրվարի, 2009թ., Velcea-ն և Mazăre-ն ընդդեմ Ռումինիայի, թիվ. 64301/01, § 138, 1-ը դեկտեմբերի, 2009թ., Villa-ն ընդդեմ Իտալիայի, թիվ. 19675/06, § 55, 20-ը ապրիլի, 2010թ., Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 3111/10, § 72, ՄԻԵԴ 2012թ. և Mehmet Hatip Dicle-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ. 9858/04, § 41, 15-ը հոկտեմբերի, 2013թ., տես նաև վերը նշված՝ Varnava-ն և այլոք, §§ 210-211)թթ։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾՆԵՐ 46-Ը ԵՎ 41-Ը
A. Կոնվենցիայի Հոդված 46-ը
157. Կոնվենցիայի Հոդված 46-ի համապատասխան հատվածներում նշված է՝
«1. Բարձր պայմանավովող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են։
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ ... »։
158. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի Հոդված 46-ի համաձայն Պայմանավորվող կողմերը հանձն են առել կատարել Դատարանի ցանկացած վերջնական վճիռ ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում իրենք կողմեր են, որոնց կատարումը կվերահսկվի Նախարարների կոմիտեի կողմից։ Սրան հետևում է, inter alia, որ վճիռը, որում Դատարանը գտնում է Կոնվենցիայի կամ նրա Արձանագրությունների խախտում, պատասխանող Պետության վրա իրավական պարտականություն են դնում ոչ թե միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի բավարարման ճանապարհով նախատեսված գումարները, բայցև ընտրել, ենթակա լինելով Նախարարների կոմիտեի վերահսկողությանը, ընդհանուր և կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք պետք է ընդունվեն իր ներպետական իրավական համակարգում՝ Դատարանի գտած ոտնահարումներին վերջ դնելու և դրա հետևանքները հնարավորինս շտկելու նպատակով (տես Scozzari-ն և Giunta-ն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ. 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000‑VIII և վերը նշված՝ Stanev-ի գործը, § 254)։ Դատարանն այնուհետև նշում է, որ առաջին հերթին Պետությունը պետք է ընտրի, ենթակա լինելով Նախարարների կոմիտեի վերահսկողությանը, այն միջոցները, որոնք պետք է օգտագործվեն իր ներպետական իրավական կարգում՝ Կոնվենցիայի Հոդված 46-ով նախատեսված իր պարտավորության կատարման համար (տես վերը նշված՝ Scozzari-ն և Giunta-ն և Brumărescu-ն ընդդեմ Ռումինիայի (արդար փոխհատուցում) [GC], թիվ. 28342/95, § 20, ՄԻԵԴ 2001‑I)։
159. Այնուամենայնիվ, պատասխանող Պետությանը Հոդված 46-ով նախատեսված իր պարտականությունների կատարման հարցում օգնելու նպատակով Դատարանը կարող է փորձել մատնացույց անել այն անհատական կամ ընդհանուր միջոցների տեսակը, որոնք կարող են ձեռնարկվել այն իրավիճակին վերջ դնելու նկատառումով, որի գոյությունը Դատարանը հայտնաբերել է (շատ այլ իշխանությունների շարքում տես Vlad-ը և այլոք ընդդեմ Ռումինիայի, թիվ. 40756/06, 41508/07 և 50806/07, § 162, 26-ը նոյեմբերի, 2013թ.)։
160. Սույն գործով Դատարանը հիշեցնում է, որ իշխանությունների կողմից օրինական խնամակալ կամ այլ ներկայացուցիչ նշանակելու ձախողման պատճառով ոչ մի տեսակի ներկայացվածություն չէր ապահովվել Պրն. Կամպանուի համար՝ նրան պաշտպանելու կամ հիվանդանոցների իշխանություններին, ներպետական դատարաններին կամ Դատարանին նրան ներկայացնելու առումով (տես վերը նշված պարբերություն 111)։ Բացառիկ հանգամանքներում, որոնք հուշել են իրեն թույլ տալ ԻՌԿ-ին գործել Պրն. Կամպանուի անունից (տես վերը նշված պարբերություն 112-ում տեղ գտած եզրակացությունը), Դատարանը նաև գտել է Հոդված 13-ի խախտում Կոնվենցիայի Հոդված 2-ի հետ միասին, քանի որ Պետությունը չի կարողացել երաշխավորել և կիրառել պատշաճ իրավական շրջանակ, որը հնարավորություն կտար, որպեսզի Պրն. Կամպանուի վերաբերյալ պնդումները քննվեին անկախ իշխանության կողմից (տես վերը նշված պարբերություններ 150-153, նաև պարբերություն 154-ը այն խախտումների վերաբերյալ, որոնք վերաբերում են միայն Հոդված 3-ին և Հոդված 3-ին՝ Հոդված 13-ի հետ միասին վերցված)։ Այսպիսով, այն փաստերը և հանգամանքները, որոնց առնչությամբ Դատարանը գտել է Հոդվածներ 2-ի և 13-ի խախտում, բացահայտում են ավելի ընդգրկուն խնդրի գոյությունը՝ կոչ անելով մատնանշել ընդհանուր միջոցներ սույն վճռի ի կատար ածման համար։
161. Այս հիմքով Դատարանն առաջարկում է, որպեսզի պատասխանող Պետությունը նախատեսի անհրաժեշտ ընդհանուր միջոցները, երաշխավորելու, որ հոգեկան խանգարումներով անձինք, ովքեր գտնվում են այնպիսի իրավիճակում, ինչպիսին Պրն. Կամպանուինն էր, ստանան անկախ ներկայացված լինելու հնարավորություն, որը նրանց թույլ կտա իրենց առողջությանն ու բուժմանն առնչվող՝ Կոնվենցիայով նախատեսված գանգատները քննել դատարանի կամ այլ անկախ մարմնի առջև (տես, mutatis mutandis, վերը նշված պարբերություն 113 և վերը նշված՝ Stanev-ի գործը, § 258)։
B. Կոնվենցիայի Հոդված 41-ը
162. Կոնվենցիայի Հոդված 41-ը նախատեսում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
1. Վնասը
163. ԻՌԿ-ն չէր ներկայացրել որևէ պահանջ՝ կապված նյութական կամ ոչ նյութական վնասի հետ։
2. Ծախսեր և ծախքեր
164. ԻՌԿ-ն պահանջել էր 11,455.25 եվրո (EUR) ներպետական դատարաններում կատարված ծախսերը՝ կապված ՊՄՀ-ում կատարված հետաքննությունների հետ, և սույն Դատարանի ծախսերը փոխհատուցելու համար։ Interights-ը, որը գործում էր որպես ԻՌԿ խորհրդատու, պահանջել էր 25,800 ՝ Պալատի հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար, որը համապատասխանում էր 215 ժամվա աշխատանքին և լրացուցիչ 14,564 եվրո (EUR)՝ Մեծ պալատի առջև վարույթների համար, ինչը համապատասխանում էր 111 ժամվա աշխատանքին։ Ներկայացվել էր այս ծախսերի մանրամասն նկարագիրը։
165. Կառավարությունը պնդել էր, որ ոչ բոլոր ծախսերն ու ծախքերն են փաստագրված և պատշաճ մանրամասնված և ամեն դեպքում պահանջվող գումարները չափից մեծ են։
166. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն գանգատարկուն իրավունք ունի ստանալու ծախսերի և ծախսերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվել, որ դրանք անհրաժեշտ են եղել և ըստ էության կատարվել են և ողջամիտ են իրենց ծավալներով։ Սույն գործում Դատարանը բավարարվել է, որ ԻՌԿ-ի դիմումը վարույթներում Interights-ի մասնակցության համար, ինչպես նկարագրվեց վերևում, հիմնավորված է եղել (տես օրինակ՝ Yaşa-ն ընդդեմ Թուրքիայի, 2-ը սեպտեմբերի, 1998թ., § 127, Զեկույցներ 1998‑VI, և Menteş-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 28-ը նոյեմբերի, 1997թ., § 107, Զեկույցներ 1997‑VIII)։ Ուշադրություն դարձնելով նրա տնօրինած փաստաթղթերին, փաստացի խնդիրների թվին և բարդությանը և համապատասխան և ավելի չափանիշներով ուսումնասիրված իրավունքին՝ Դատարանը ողջամիտ է համարում տրամադրել 10,000 եվրո (EUR) ԻՌԿ-ին և 25,000 եվրո (EUR)՝ Interights-ին։
3. Տուգանք
167. Դատարանը նպատակահարմար է համարում, որ նախնական տոկոսադրույքը հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի նվազագույն փոխարկային տոկոսադրույքին, որին պետք է հավելել երեք տոկոս։
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Հայտարարում է, միաձայն, Կոնվենցիայի Հոդվածներ 2-ով, 3-ով և 13-ով բերված բողոքները ընդունելի։
2. Վճռում է, միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 2-ի խախտում թե՛ նյութական և թե՛ ընթացակարգային տեսանկյունից։
3. Վճռում է, միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 13-ի խախտում Կոնվենցիայի Հոդված 2-ի հետ միասին վերցված։
4. Վճռում է, տասնչորս կողմ և երեք դեմ ձայնով, որ անհրաժեշտ չէ քննել Հոդված 3-ով բերված գանգատը՝ առանձին կամ Կոնվենցիայի Հոդված 13-ի հետ միասին վերցված։
5. Վճռում է, միաձայն, որ անհրաժեշտ չէ քննել Կոնվենցիայի Հոդվածներ 5-ով և 8-ով բերված գանգատների ընդունելիությունը և գանգատներն ըստ էության։
6. Վճռում է, տասնհինգ կողմ և երկու դեմ ձայնով, որ անհրաժեշտ չէ քննել Կոնվենցիայի Հոդված 14-ով բերված գանգատների ընդունելիությունը և գանգատներն ըստ էության։
7. Վճռում է, միաձայն
(a) որ Պատասխանող Պետությունը պետք է երեք ամսվա ընթացքում վճարի ծախսերի և ծախքերի հետ կապված հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճռի օրվա համապատասխան փոխարժեքով՝ հավելելով ցանկացած հարկ, որը կարող է գանձվել՝
(i) 10,000 եվրո (EUR) (տաս հազար եվրո) ԻՌԿ-ին և
(ii) 25,000 եվրո (EUR) (քսանհինգ հազար եվրո) Interights-ին,
(b) որ վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալուն պես՝ նշված գումարի չվճարման համար տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի՝ չվճարման ժամանակահատվածում նվազագույն փոխարկային տոկոսադրույքի վրա, հավելելով դրան երեք տոկոս։
8. Մերժում է, միաձայն, արդարացի բավարարման մասին պահանջների մնացած մասը։
Կատարվել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով և հրապարակված է հանրային լսումներում Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգ, 2014թ. հուլիսի 17-ին։
Մայքլ Օ ԲոյլԴին Շփիլման
Դատարանի փոխքարտուղարՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45 § 2-ի և Դատարանի կանոնակարգի Կանոն 74 § 2-ի, սույն վճռին են կցվել հետևյալ առանձին կարծիքները՝
(a) Դատավոր Պինտո դե Ալբուքերքի համընկնող կարծիքը։
(b) Դատավորներ Շփիլմանի, Բիանկուի և Նուսբերգերի մասամբ չհամընկնող կարծիքը։
(c) Դատավոր Զիմելի և Բիանկուի մասամբ չհամընկնող կարծիքը։
D.S.
M.O.B.
“Առանձին կարծիքները չեն թարգմանվել, բայց ներառված են անգլերենով կա ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատականնախադեպերի HUDOC տվյալների բազայում”։
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014թ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014.Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante :publishing@
Full & Egal Universal Law Academy