© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 176 նախադեպի վերաբերյալ
2014թ. հուլիս
Իրավական ռեսուրսների կենտրոնն ընդդեմ Ռումինիայի [GC] - 47848/08
Դատավճիռ 17.7.2014 [GC]
Հոդված 34
Դատարան դիմելու իրավունք
Ոչ կառավարական կազմակերպության ընթացակարգային իրավունակությունը՝ հանգուցյալ հոգեկան հիվանդի անունից գանգատ ներկայացնելու
Հոդված 2
Դրական պարտավորություններ
ՄԻԱՎ դրական հոգեկան հիվանդին պատշաճ խնամքի չցուցաբերում՝ խախտում
Հոդված 46
Հոդված 46-2
Վճռի կատարումը
Ընդհանուր բնույթի միջոցներ
Պատասխանող Պետությունը պարտավոր էր ձեռնարկել ընդհանուր միջոցներ՝ երաշխավորելու հոգեկան խանգարումներ ունեցողի անկախ ներկայացուցչությունը։
Փաստեր՝ Գանգատը բերվել է ոչ կառավարական կազմակերպության՝ Իրավական ռեսուրսների կենտրոնի (ԻՌԿ/CLR) (Centre for Legal Resources) կողմից՝ մի երիտասարդ գնչու՝ պրն. Կամպանուի (Câmpeanu) անունից, ով մահացել էր 2004թ. 18 տարեկան հասակում։ Պրն. Կամպանուին ծնվելուց հետո տեղավորել են որբանոցում, երբ նրան լքել է նրա մայրը։ Երբ դեռ երեխա էր, նրա մոտ ախտորոշվել էր ՄԻԱՎ և ծանր հոգեկան հիվանդություն։ Չափահաս դառնալով նա ստիպված էր եղել հեռանալ հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնից, որտեղ բնակվում էր, և ենթարկվել էր մի շարք գնահատումների` մասնագիտացված հաստատությունում տեղավորվելու նկատառումով։ Այն բանից հետո, երբ մի շարք հաստատություններ մերժել էին նրան ընդունել նրա վիճակի պատճառով, նրան ի վերջո ընդունել էին բժշկական և սոցիալական խնամքի կենտրոն, որը գտել էր, որ նա հոգեկան և ֆիզիկական ուժեղ դեգրադացիայի (անկման) վիճակում է, առանց հակառետրովիրուսային դեղերի և տառապում է թերսնումից։ Մի քանի օր անց նրան ընդունել էին հոգեբուժական հիվանդանոց՝ հիպերագրեսիվ վարքի դրսևորումից հետո։ Տվյալ հիվանդանոցը նախկինում ասել է, որ չունի հարմարություններ ՄԻԱՎ–ով հիվանդների համար։ Այնտեղ նրան տեսել է ԻՌԿ-ի մշտադիտարկողների թիմը, որը հաղորդել է, որ նրան գտել են չջեռուցվող սենյակում, մահճակալով, բայց առանց անկողնու, և հագին միայն գիշերազգեստի վերևի մասը։ Չնայած որ նա չէր կարող ուտել կամ օգտվել պետքարանից առանց օգնության, հիվանդանոցի անձնակազմը հրաժարվում էր նրան օգնել՝ ՄԻԱՎ-ով վարակվելու վախից։ Նա հրաժարվում էր սննդից ու դեղորայքից, ուստի միայն ստանում էր գլյուկոզա կաթիլային ճանապարհով։ ԻՌԿ-ի մշտադիտարկողները եզրակացրել են, որ հիվանդանոցը չի տրամադրել նրան ամենատարրական բուժում և խնամք։ Պրն. Կամպանուն մահացել է հենց այդ նույն երեկո։
Համաձայն 2004թ. ԽԿԿ զեկույցի* 2003 և 2004 թվականների ձմռան ամիսներին 109 հիվանդ մահացել է նշված հոգեբուժական հիվանդանոցում կասկածելի հանգամանքներում, և մահվան հիմնական պատճառներն են եղել սրտի կանգը, սրտամկանի ինֆարկտը և բրոնխաթոքաբորբը, իսկ մահացած հիվանդների միջին տարիքը 56-ն է, և նրանցից մի քանիսը եղել են մինչև 40 տարեկան։ ԽԿԿ-ն պարզել է, որ որոշ հիվանդների չի տրամադրվել բավարար խնամք։ Այն նաև նշել է մարդկային և նյութական միջոցների պակասը այս հիվանդանոցում, ինչպես նաև սննդի քանակի և որակի հետ կապված թերությունները և ջեռուցման բացակայությունը։
Իրավունք՝ Հոդված 34. Դատարանը մերժել է Կառավարության նախնական առարկությունն առ այն, որ ԻՌԿ-ն չի ունեցել հիմքեր (իրավունք)՝ գանգատ բերելու համար։ այն ընդունել է, որ ԻՌԿ-ն չի կարող համարվել որպես Կոնվենցիայի ենթադրելի խախտման զոհ, քանի որ պրն. Կամպանուն անկասկած ուղղակի զոհն էր, մինչդեռ ԻՌԿ-ն չէր ցույց տվել նրա հետ բավարար «սերտ կապ» կամ չէր հաստատել «անձնական շահը»՝ Դատարանի առջև բողոքներ բերելու համար, որպեսզի անուղղակի զոհ համարվեր։ Սակայն, գործի բացառիկ հանգամանքներում և հաշվի առնելով մեղադրանքների լուրջ բնույթը, ԻՌԿ-ի համար պետք է բաց լիներ որպես պրն. Կամպանուի ներկայացուցիչ հանդես գալը, չնայած որ այն նույնիսկ չուներ նրա անունից գործելու լիազորագիր, և չնայած որ նա մահացել էր նախքան բերվել էր գանգատը։
Այսպես վճռելիս Դատարանը նշել է, որ գործը վերաբերում է մեծապես խոցելի երիտասարդ ռոմա տղամարդու, ով տառապում էր ուժեղ հոգեկան խանգարումներից և ՄԻԱՎ վարակից, ով իր ողջ կյանքն անց էր կացրել Պետության խնամքին լինելով և մահացել էր հիվանդանոցում՝ ենթադրյալ անփութության պատճառով։ Նկատի ունենալով նրա ծայրահեղ խոցելիությունը՝ նա ունակ չէր եղել վարույթ բերելու ներպետական դատարաններում՝ առանց պատշաճ աջակցության և խորհրդատվության։ Նրա մահվան ժամանակ հայտնի չէր եղել պրն. Կամպանուի որևէ հարազատի մասին։ Նրա մահից հետո ԻՌԿ-ն ներպետական վարույթներ էր սկսել՝ նպատակ ունենալով լուսաբանել նրա մահվան հանգամանքները։ Մեծապես կարևոր է այն, որ որևէ կերպ չէին վիճարկվել նրա՝ գործելու կամ պրն. Կամպանուին ներպետական բժշկական կամ դատական իշխանությունների առջև ներկայացնելու լիազորությունները (կարողությունը)։ Պետությունը չէր նշանակել լիազորված անձի կամ խնամակալի՝ նրա շահերի մասին հոգալու նպատակով, չնայած որ ունեցել էր դա անելու կանոնադրական պարտականություններ։ ԻՌԿ-ն ստիպված էր եղել ներգրավվել միայն նրա մահից քիչ առաջ, մի պահի, երբ նա ակնհայտորեն անկարող էր եղել արտահայտելու որևէ ցանկություն կամ տեսակետ կապված իր անձնական կարիքների և շահերի հետ, էլ ուր մնաց թե որևէ միջոցի հետամուտ լինելու վերաբերյալ։ Գտնելը, թե ԻՌԿ-ն չէր կարող ներկայացնել պրն. Կամպանուին այս հանգամանքներում հղի էր այն վտանգով, որ պատասխանող Պետությանը կարող էր հնարավորություն ընձեռնվել խուսափելու պատասխանատվությունից՝ հենց օրինական ներկայացուցիչ նշանակելու իր կանոնադրական պարտականությունը չկատարելու միջոցով։ Բացի այդ, ԻՌԿ-ին որպես պրն. Կամպանուի ներկայացուցիչ հանդես գալու իրավունակություն շնորհելը համահունչ էր Դատարանի մոտեցմանը այն գործերին, որոնք վերաբերում են Կոնվենցիայի Հոդված 5 § 4-ով նախատեսված՝ դատական քննության իրավունքին «հոգեկան հիվանդների» դեպքում (Հոդված 5 § 1 (ե))։ Նման գործերում կարևոր էր, որ տվյալ անձի համար մատչելի լինի դատարանը և որ նա հնարավորություն ունենա, որ իրեն լսեն անձնապես, կամ անհրաժեշտության դեպքում ներկայացուցչի միջոցով։ ԻՌԿ-ն այսպիսով ուներ իրավունակություն որպես պրն. Կամպանուի de facto ներկայացուցիչ։
Եզրահանգում՝ նախնական առարկությունը չի ընդունվում (միաձայն)։
Հոդված 2՝ Պրն. Կամպանուի տեղավորման վերաբերյալ որոշումները հիմնականում հիմնված էին ավելի շատ նրա վրա, թե որ հաստատությունն էր պատրաստ ընդունել նրան, և ոչ նրա վրա, թե որտե՞ղ նա կկարողանա ստանալ պատշաճ բժշկական խնամք և աջակցություն։ Պրն. Կամպանուն սկզբում տեղավորվել էր բժշկական և սոցիալական խնամքի կենտրոնում, որը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հիվանդներին խնամելու համար պատշաճ սարքավորումներով հագեցած չէր։ Ի վերջո նրան ընդունել էին հոգեբուժական հիվանդանոց, չնայած այն փաստին, որ այդ հիվանդանոցը նախկինում չէր համաձայնել նրան ընդունել, քանի որ չուներ ՄԻԱՎ-ի բուժման հարմարություններ։ Մեկ բաժանմունքից մյուսը փոխադրումները տեղի էին ունեցել առանց պատշաճ ախտորոշման և բուժման և լիովին անտեսելով պրն. Կամպանուի փաստացի առողջական վիճակը և ամենատարրական բժշկական կարիքները։ Առանձնահատուկ էր նշել այն, որ իշխանությունները չէին ապահովել, որպեսզի նա ստանար հակառետրովիրուսային դեղամիջոցներ։ Նրան հիմնականում բուժել էին սեդատիվ դեղերով և վիտամիններով և ոչ մի իմաստալից հետազոտություն չէր կատարվել՝ որոշելու նրա հոգեկան վիճակի պատճառները, մասնավորապես նրա հանկարծակի ագրեսիվ վարքը։
Դատարանն ընդգծել էր, որ իր ողջ կյանքի ընթացքում պրն. Կամպանուն եղել էր Իշխանությունների ձեռքում, որոնք հետևաբար ունեին նրա բուժման մասին հաշվետու լինելու պարտականություն։ Նրանք տեղյակ էին եղել հոգեբուժական հիվանդանոցի սարսափելի պայմաններին, որտեղ ջեռուցման և պատշաճ սննդի բացակայությունն ու բժշկական անձնակազմի ու դեղամիջոցների պակասը հանգեցրել էին մահվան դեպքերի աճին 2003թ. ձմռանը։ Նրանց արձագանքը սակայն համարժեք չէր եղել։ Որոշելով տեղավորել պրն. Կամպանուին տվյալ հիվանդանոցում, հաշվի չառնելով նրա խոցելիության արդեն իսկ բարձր մակարդակը՝ իշխանություններն անողջամտորեն վտանգել էին նրա կյանքը, իսկ բժշկական անձնակազմի կողմից նրան պատշաճ խնամք և բուժում ցուցաբերելու շարունակական ձախողումը մեկ այլ վճռորոշ գործոն էր եղել՝ հանգեցնելով նրա վաղաժամ մահվանը։ Այսպիսով, իշխանությունները չէին կարողացել ապահովել պրն. Կամպանուի կյանքի պաշտպանության պահանջվող չափանիշները։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Դատարանը նաև գտել է, միաձայն, որ խախտվել է Հոդված 2-ի ընթացակարգային մասը, քանի որ չի իրականացվել արդյունավետ հետաքննություն նրա մահի հանգամանքները պարզելու համար, և Հոդված 13-ի խախտում Հոդված 2-ի հետ կապված՝ քանի որ չի երաշխավորվել և չի կիրառվել պատշաճ իրավական շրջանակ, որը կապահովվեր իր կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ պրն. Կամպանուի պնդումների քննությունը անկախ մարմնի կողմից։
Հոդված 46՝ Հանձնարարական (առաջարկություն), որ Ռումինիան նախատեսի ընդհանուր միջոցներ՝ երաշխավորելու, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք համեմատելի իրավիճակներում ունենան անկախ ներկայացված լինելու հնարավորություն, որը նրանց հնարավորություն կընձեռի, որպեսզի Կոնվենցիայի շրջանակներում իրենց առողջության և բուժման վերաբերյալ բողոքները քննվեն դատարանի կամ որևէ այլ անկախ մարմնի կողմից։
Հոդված 41՝ Վնասի առնչությամբ որևէ պահանջ չի ներկայացվել։
* Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy