© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 139
մարտ 2011
Չենտրո Էուրոպա 7 Ս.ռ.լ.-ն և Դի Դտեֆանոն ընդդեմ Իտալիայի [GC] - 38433/09
Վճիռ 7.6.2012 [GC]
Հոդված 10
Դրական պարտավորություն
Հոդված 10-1
Տեղեկություների տարածելու ազատությունը
Լիցենզավորված հեռուստատեսային հեռարձակողին ռադիոհաճախականություններ չտրամադրելը. խախտում
Փաստեր - Դիմումատուներն են ընկերություն և դրա կանոնադրությամբ լիազորված ներկայացուցիչը: 1999թ. Իտալական իշխանությունները դիմումատու ընկերությանն են տրամադրել համազգային երկրային հեռուստատեսային հեռարձակման լիցենզիա՝ թույլ տալով ներպետական տարածքի 80% ընդգրկող անալոգային հեռուստատեսային ցանց տեղադրել և շահագործել: Ինչ վերաբերում է հաճախականությունների տրամադրմանը, լիցենզիայում նշված էր 1998 ազգային հաճախականության տրամադրման ծրագիրը, որի համաձայն դիմումատու ընկերությունը պետք է իր տեղադրումները համապատասխանեցնի «հանձնարարված նախագծի» պահանջներին քսանչորս ամսվա ընթացքում և համապատասխանեցնի Հեռահաղորդակցության կարգավորող մարմնի կողմից կազմված «կարգավորման ծրագրին»: 2000թ.-ից ի վեր դիմումատու ընկերությունը մի քանի անգամ դիմել է վարչական դատարաններ՝ գանգատվելով իրեն հեռահաղորդակցության որևէ հաճախականություն չտրամադրելուց: 2008թ. մայիսին Պետական խորհուրդը (Consiglio di Stato) հանձնարարել է Կառավարությանը զբաղվել հաճախականությունների տրամադրման դիմումներով: 2009թ. հունվարին այն հանձնարարել է նաև համապատասխան նախարարությանը դիմումատու ընկերությանը մոտ 1.000.000 եվրո վճարել որպես փոխհատուցում, հաշվարկված հաճախականությունների տրամադրման նրա օրինական ակնկալիքների հիման վրա:
Իրավունքը – Հոդված 10: Իշխանությունների կողմից դիմումատու ընկերությանը հաճախականություններ չտրամադրելը զրկել է դրա լիցենզիան գործնական նշանակությունից, քանի որ թույլատրված գործունեությունը de facto մոտ տաս տարի անհնար է եղել իրականացնել: Այդ իսկ պատճառով տեղի է ունեցել միջամտություն դիմումատու ընկերության՝ տեղեկություններ կամ գաղափարների տարածելու իրավունքի իրականացմանը: Ավելին, հեռարձակման լիցենազի ստացած լինելով, այն ողջամտորեն կարող էր ակնկալել, որ իշխանությունները քսանչորս ամսվա ընթացքում կընդունեն իր գործունեության կարգավորամն համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ հաշվի առնելով, որ այն կատարելագործել է իր տեղադրումները: Այնուամենայնիվ հաճախականությունների տրամադրման ծրագիրը չիրագործվեց մինչև 2008թ. դեկտեմբերը և դիմումատու ընկերությանը մի ալիք տրամադրվեց իր ծրագրերը հեռարձակելու համար՝ սկսած 2009թ. հունիսի վերջից: Միևնույն ժամանակ մի քանի օպերատորներ շարունակել են ժամանակավոր հիմքով օգտագործել տարբեր հաճախականություններ, որոնք ազգային ծրագրի համաձայն ենթադրվում է, որ պետք է տրամադրվեին նոր օպերատորների: Պետական խորհուրդը վճռել է, որ իրերի նման վիճակը օրենսդրական գործոնների հետևանք է: Մի շարք օրենքներ բարեհաջող կերպով երկարաձգել են այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործող «քվոտան գերազանցող» ալիքները կարող էին շարունակել հեռարձակել և տեղական և համազգային մակարդակներում: Այդ պատճառով խոչընդոտվել է մնացած օպերատորների մասնակցությունըը թվային հեռուստատեսության սկզբնական շրջանում: Ավելին, անորոշ ձևակերպումներով այս օրենքները հետաձգել են անցումային սխեմայի ավարտը հղում կատարելով այնպիսի ամսաթվերի տեղի ունեցող դեպքերի, որոնք հնարավոր չէր կանխատեսել: Ի հավելումն, Եվրոպայի միության Արդարադատության Դատարանը նկատել է, որ ազգային օրենսդիր մարմնի այս միջոցները հանգեցրել են ի շահ գործող ցանցերի նախատեսված անցումային միջոցների բարեհաջող կիրառումը և դա խոչընդոտող ազդեցություն է ունեցել առանց հեռարձակման հաճախությունների օպերատորներին հեռուստատեսային հեռարձակման շուկա մուտք գործել, չնայած նրանց տրամադրված լիցենզիային: Համապատասխանաբար, ներպետակա իրավական համակարգը ունեցել է հստակության և որոշակիության պակաս և հնարավորություն չի տվել դիումատու ընկերությանը կանխատեսել բավարար որոշակիությամբ թե երբ այն կարող է ստանալ հաճախությունները՝ հեռարձակում սկսելու համար: Արդյունքում խնդրո առարկա օրենքները չեն բավարարում կանխատեսելիության պահանջին: Վերջապես, իշխանությունները չեն պահպանել լիցենզիայում նշված վերջնաժամկետները, դրանով իսկ չիրականացնելով դիմումատու ընկերության ակնկալիքները: Կառավարությունը չի հիմնավորել, որ ընկերության տրամադրության տակ եղել են արդյունավետ միջոցներ հարկադրելու համար իշխանություններին հետևել օրենքներին և Սահմանադրական դատարանի վճիռներին: Հետևաբար, դիմումատու ընկերությանը բավարար երաշխիքներ չեն տրամադրվել կամայակաության դեմ: Այս թերացումն ի թիվս այլոց հանգեցրել է տեսալսողական բնագավառում մրցակցության նվազմանը: Այդ իսկ պատճառով այն հանգեցրել է պետության կողմից արդյունավետ լրատվական բազմակարծության երաշխավորման համար համապատասխան օրենսդրական և վարչական համակարգերի կենսագործման դրական պարտավորության չկատարմանը:
Եզրակացություն: խախտում (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Դատարանը նաև վճռել է, ձայների տասնչորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում, գտնելով, որ դիմումատու ընկերության օրինական սպասումները՝ այն է մասնավորապես լիցենզիայի ուժով անալոգային հեռուստատեսային ցանցի շահագործումը, բավարար հիմք է «տիրապետման» ծագման համար: Հաշվի առնելով, որ Դատարանն արդեն վճռել է 10-րդ հոդվածի համաձայն, որ դիումատու ընկերության իրավունքներին միջամտությունը չի հանդիսացել բավարար կանխատեսելի իրավական հիմք դատարանի նախադեպային պրակտիկայի իմաստով, այն կարող է հանգել նույն եզրակացությանը 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի հետ կապված:
Հոդված 41: 10.000.000 եվրո դիմումատու ընկերությանը որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy