© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 110
2008թ. հուլիս
Չեմբերն ընդդեմ Ռուսաստանի-7188/03
Վճիռ - 03.07.2008թ. [Բաժին I]
3-րդ հոդված
Անմարդկային պատիժ
Չափից ավելի ֆիզիկական վարժանքը` նշանակված այն զինծառայողի նկատմամբ, ով հաստատապես տառապել է առողջական խնդիրներից, և արդյունավետ քննություն իրականացնելուց հրաժարվելը. խախտումներ:
Փաստեր.
Իր զինվորական ծառայության իրականացման ընթացքում դիմողը, ով ծնկների հետ կապված որոշ խնդիրների պատճառով ազատված է եղել ֆիզիկական վարժանքներից և մարզումներից, որի համար նա բուժում է ստացել, այն մարդկանց խմբում է եղել, ովքեր կարգադրություն են ստացել կատարելու 350 կքանստումներ` որպես որպես պատիժ բարաքները ոչ հավուր պատշաճի մաքրելու համար: Վարժանքի իրականացման ընթացքում նա ընկել է գետնին, և նրան տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է ողնաշարի փակ վնասվածք, որի կապակցությամբ բժշկական հիմունքներով ազատվել է զինվորական ծառայությունից և դասակարգվել որպես երկրորդ կարգի հաշմանդամ: Նա այլևս չի կարողացել բնականոն քայլել: Քննարկելով հաղորդումը` դատախազությունը հրաժարվել է սպաների դեմ քրեական գործ հարուցել` հանցագործության կատարման մեջ նրանց մեղադրման բավարար ապացույցների բացակայության պատճառով: Վնասների փոխհատուցման մասին դիմողի հայցը քաղաքացիական դատարանների կողմից նույնպես մերժվել է, քանի որ քրեական դատավարությունում մեղավորությունը չի հաստատվել: Միաժամանակ, դիմողի մայրը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկել է բարձրագույն զինվորական դատախազին, բայց վերջինս հրաժարվել է մինչև քաղաքացիական դատարանի կողմից փաստաթղթերի վերադարձնելը քննարկել նրա բողոքը, իսկ դրանից հետո դիմողն այլևս տեղեկություններ չի ստացել:
Օրենք.
3-րդ հոդված
ա) Նյութաիրավական մաս. եթե նույնիսկ ամբողջ ուժերի լարում պահանջող ֆիզիկական վարժանքները հանդիսանում են զինվորական կարգապահության բաղկացուցիչ մասը, դրանք չեն կարող վտանգել զինծառայողի առողջությունն ու բարվոքությունը կամ նվաստացնել նրա արժանապատվությունը: Դիմողը հարկադրվել է կատարելու ֆիզիկական վարժանքներ մինչև գետնին ընկնելու աստիճան, որի արդյունքն էր նրա առողջությունը երկարատև ախտահարած մարմնական վնասվածքը: Չնայած որ դիմողի հրամանատարները լիովին տեղյակ են եղել նրա առողջական խնդիրների մասին և ազատել են նրան ֆիզիկական վարժանքներից ու մարզանքներից, սակայն դիմողին հարկադրել են կատարելու այնպիսի վարժանք, ինչն առաջացրել է նրա ծնկների ու ողնաշարի խիստ լարվածություն: Պատժի նման դաժանությունը չի կարող արդարացվել որևէ կարգապահական կամ զինվորական անհրաժեշտությամբ: Պատիժն այնպես կանխամտածված է իրականացվել, որ դիմողին պատճառի ինտենսիվ ֆիզիկական տառապանք, ինչը հանդիսանում է անմարդկային պատիժ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
բ) Ընթացակարգային մաս.
ՄԻԵԴ-ը գտել է, որ ներպետական քննությունն իրավական տեսանկյունից մի քանի դրվագներով թերի է եղել (բժշկական զննության բացակայությունը, վկաներին հարցաքննելուց կամ ինքնությունը պարզելուց հրաժարվելը, կամ անձամբ դիմողին լսելը կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ իրադարձությունների մասին դիմողի վարկածը չնշելը նրան զրկել են զոհի կարգավիճակով ձևականորեն հայց հարուցելուց կամ իր ընթացակարգային իրավունքներն իրականացնելուց): Դիմողը հայտնվել է լիազորությունների շրջապտույտում որի պայմաններում ոչ մի ներպետական մարմին չի քննարկել առկա իրադրությունը կամ փոխհատուցել չիրականացված քննության հետևանքով պատճառված վնասը: Քաղաքացիական դատարանը որևէ անկախ քննություն չի իրականացրել, բայց իր վճիռը պարզապես հիմնել է զինվորական վարչակազմի որոշման վրա, մինչդեռ հսկող զինվորական դատախազը հետագայում մերժել էր բավարարել դիմողի մոր հայցը, քանի որ գտել էր, որ քաղաքացիական դատարանի վճռից հետո իր պատասխանն այլևս անհրաժեշտ չէ: Դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի կապակցությամբ Ռուսական իշխանությունների կողմից կատարված քննությունը եղել է ոչ համաչափ և ոչ էլ արդյունավետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
13-րդ հոդված.
Ինչպես ձևակերպված է եղել փաստական հանգամանքներում, քաղաքացիական դատարաններին պարզապես փոխանցվել է քննիչների կարծիքը` առանց հանգամանքների գնահատման, այդպիսով յուրաքանչյուր փոխհատուցում, որը կարող էր կատարվել, ստորադասվել է քրեական քննության անարդյունավետությամբ: ՄԻԵԴ-ը նկատել է, որ դա ռուսական քրեական իրավունքի բնորոշ հատկանիշներից է, մասնավորապես, վնասների փոխհատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնելը կախված է այն որոշումներից, որոնց հիման վրա քրեական դատավարությունը չի շարունակվել: Դիմողի հրամանատարների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը` նրանց կողմից հանցանք չկատարելու հիմքով, զրկել է նրան վնասների փոխհատուցման համար քաղաքացիական դատարան հայց ներկայացնելու իրավունքից:
Եզրակացություն. խախտում (միաձայն);
41-րդ հոդված - 10 000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy