-րդ հոդվածի 1-ին մասի (քրեական) և 3-րդ մասի §դ¦ կետ․ 6 վկաների հակընդդեմ հարցաքննության իրավունք Չերնիկան ընդդեմ Ուկրաինայի (Chernika v. Ukraine, application no. 53791/11, judgment of 12 March 2020) Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Al-Khawaja and Tahery v. the United Kingdom [GC], application nos. 26766/05 and 22228/06, judgment of 15 December 2011 2) Schatschaschwili v. Germany [GC], application no. 9154/10, judgment of 15 December 2015 3) Seton v. the United Kingdom, application no. 55287/10, judgment of 31 March 2016 4) Boyets v. Ukraine, application no. 20963/08, judgment of 30 January 2018 5) Chmura v. Poland, application no. 18475/05, judgment of 3 April 2012 6) Aigner v. Austria, application no. 28328/03, judgment of 10 May 2012 7) Melnikov v. Russia, application no. 23610/03, judgment of 14 January 2010 8) P.K. v. Finland (dec.), application no. 37442/97, 9 July 2002 9) Cutean v. Romania, application no. 53150/12, judgment of 2 December 2014 10)Cerovšek and Božičnik v. Slovenia, application nos. 68939/12 and 68949/12, judgment of 7 March 2017 11) Famulyak v. Ukraine (dec.), no. 30180/11, 26 March 2019 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 6 § 1 (criminal) and Art 6 § 3 (d) • Fair hearing • Conviction on retrial before new judge based decisively on testimony by absent witnesses, whom the applicant confronted before trial and one of whom was cross- examined at first trial • Absence of good reasons for non-attendance of one of the three key witnesses at retrial • Absence of particularly strong safeguards to ensure proper understanding of the absent witnesses’evidence by the new judge • Overall fairness impaired Գործի փաստական հանգամանքները Դիմումատուն դատապարտվել է իր ընկերոջը և նրա երկու ծանոթ- ներին թմրանյութեր վաճառելու համար: Բոլոր երեք վկաները մինչդա- տական քննության ընթացքում տվել են մեղադրական ցուցմունքներ, եղել են առերեսումներ, սակայն միայն վկաներից մեկն է ներկա գտնվել առաջին ատյանի դատարանում դատական լսումներին (վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում ներկա չի եղել), իսկ մյուս երկու վկաները ներկա չէին գտնվել ոչ՛ առաջին ատյանի, ո՛չ վերաքննիչ դատարաններում գործի քննության ընթացքում: Եվրոպական դատարանի եզրահանգումը Այս գործով Դատարանը կիրառել է իր նախադեպային իրավունքում զարգացում գտած երկու խումբ սկզբունքներ, այն է՝ դատական լսումներին ներկա չգտնվող վկաների ցուցմունքների ընդունումը և անմիջակա- նության սկզբունքը: Երկու խումբ սկզբունքների դեպքում էլ առաջին հարցն այն է, թե ինչ դեր են խաղացել դատական լսումներին բացակայող վկաների ցուցմունք- ները դիմումատուի դատապարտման հարցում: Սույն գործով այս երեք վկաների ցուցմունքները եղել են որոշիչ, քանի որ այդ ցուցմունքներն էին, որ փաստում էին դիմումատուի կողմից արարքի ենթադրյալ կատարման մասին: Մյուս բոլոր վկաների ցուցմունքներն ընդամենը վկայում էին, որ դիմումատուն հասանելիություն է ունեցել թմրամիջոցներին և ճանաչել է հիշյալ երեք վկաներին: Հաջորդ վերաբերելի հարցն այն էր, որ դատարանի կազմը փոխվել էր ամբողջությամբ և նոր կազմն անմիջականորեն չէր լսել վկաներին: Ինչ վերաբերում է վկաների բացակայության պատճառներին, ապա Կառավարությունը ներկայացրել էր դատական նիստի արձանագրու- թյունը, որտեղ քննարկվել էր վկաներին հրավիրելու հարցը, սակայն այլ նյութեր, որոնք կհիմնավորեին վկաներին տեղորոշելու և նրանց ներ- կայությունն ապահովելու ուղղությամբ Կառավարության ջանքերը, չեն ներկայացվել: Եվրոպական դատարանը գտել է, որ Կառավարությունը չի ներկա- յացրել հիմնավորումներ առ այն, որ առկա են եղել քննության արդարությունը երաշխավորելու համար անհրաժեշտ երաշխիքներ։ Այս առումով Դատարանը վերահաստատում է, որ դատավարությունն արդար համարելու համար անհրաժեշտ հակակշռող հանգամանքների չափը կախված է գործի ելքի վրա բացակա վկաների տված ցուցմունք- ների ազդեցության կշռից: Սույն գործով Դատարանը հակակշռող հանգամանքներ է համարում՝ 1)դիմումատուի հնարավորությունը ներկայացնել դեպքերի սեփա- կան տարբերակը և կասկածի տակ դնել բացակայող վկաների ցուցմունքների արժանահավատությունը և մատնացույց անել նրանց ցուցմունքների անհամապատասխանությունները. 2)հետագա հաստատող ապացույցների առկայությունը. 3)այն հանգամանքը, որ դիմումատուն մինչդատական քննության ընթացքում մասնակցել էր բոլոր վկաների հետ առերեսումներին և հնարավորություն էր ունեցել հարցեր տալ վկաներից մեկին առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում: Ինչ վերաբերում է առաջին հանգամանքին, ապա Դատարանը նկատում է, որ դիմումատուն ունեցել է հնարավորություն ներկայացնել դեպքերի իր տարբերակը, կասկածի տակ դնել բացակայող վկաների ցուցմունքների արժանահավատությունը: Սակայն, Եվրոպական դատա- րանը բազմիցս նշել է, որ այսպիսի հակակշռող հանգամանքի առկայությունն ինքնին չի կարող փոխհատուցել այն դժվարությունները, որոնց առջև կանգնում է պաշտպանական կողմը վկաների բացակայու- թյան պատճառով: Երկրորդ հանգամանքի հետ կապված Դատարանը գտել է, որ հաստատող ապացույցների առկայությունը երեք վկաների բացակայու- թյան պայմաններում կունենար սահմանափակ ապացուցողական նշանակություն: Ինչ վերաբերում է երրորդ հակակշռող հանգամանքին (մինչդա- տական փուլում վկայի հետ առերեսվելու հնարավորություն), դիմումա- տուն նշել է, որ այդ հնարավորությունը պատշաճ երաշխիք չէր, քանի որ մինչդատական փուլում պաշտպանական կողմին հասանելի չեն եղել նախաքննական նյութերը: Դատարանը համարել է, որ այս գործում առերեսումների ընթացքում նախաքննական նյութերին ծանոթ չլինելը պաշտպանական կողմի համար չի առաջացրել այնպիսի խոչընդոտներ, որպեսզի առերեսումներն ինքնին համարվեն ոչ բավարար ընթացա- կարգային երաշխիքներ: Կարևոր է նաև, որ մեղադրական դատավճիռ կայացրած դատավորը հնարավորություն չի ունեցել անձամբ կամ տեսաձայնագրման միջոցով ծանոթանալ վկաների ցուցմունքներին: Նախաքննական նյութերին ծանոթ չլինելու վերաբերյալ վերոնշյալ դժվարությունները համադրվում են այն հանգամանքի հետ, որ դատական քննության փուլում դիմումատուն զրկված է եղել դատավորի ներկայությամբ հարցեր տալու հնարավորու- թյունից: Վերոնշյալ հանգամանքների համակցության պայմաններում Դատարանը գտնում է, որ դիմումատուի համար առկա չեն եղել արդար դատաքննության երաշխիքներ: Եզրակացություն` խախտում (միաձայն): Հոդված 41. Դատարանը գտել է, որ սույն գործի շրջանակներում խախտում արձանագրելն ինքնին բավարար արդարացի փոխհատու- ցում է դիմումատուի կողմից պահանջված ոչ նյութական վնասի դիմաց:
Full & Egal Universal Law Academy