© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 186
Հունիս 2015թ.
Շիտոսն ընդդեմ Հունաստանի [Chitos c. Grèce] - 51637/12
Վճիռ 4.6.2015 [Բաժանմունք I]
Հոդված 4
Հոդված 4 2-րդ մաս
Հարկադիր աշխատանք
Չնայած որոշման կատարման կասեցման` վարչակազմի կողմից զինված ուժերի բժիշկի պարտադիր ծառայության սահմանված ժամկետից առաջ զինված ուժերից դուրս գալու դիմաց փոխհատուցման վճարման պահանջ- Խախտում
Փաստերը- Դիմումատուն ռազմական բժիշկի կրթություն է ստացել, որի համար, համաձայն գործող օրենքի, նա պարտավորվել էր ծառայել իր կրթության տևողության եռապատիկի չափով, այսինքն` տասնութ տարի: Այնուհետև, նա զինված ուժերի հաշվին ստացել է անեսթեզիոլոգի մասնագիտացում, որի արդյունքում ևս հինգ տարի ավելացել են նրա պարտադիր ծառայության ժամկետին: Հրաժարական ներկայացնելուց զինված ուժերը նրան տեղեկացրել են, որ պարտավոր է ծառայել դեռ ինը տարի և չորս ամիս կամ պետությանը փոխհատուցել 107 000 եվրոյի չափով: Վերահսկիչ դատարանի լիագումար նիստն այս որոշման կատարման հետաձգման որոշում կայացրեց: Որոշումը չեղյալ համարելու հայցը մերժվել է և դիմումատուն վճռաբեկ հայց է ներկայացրել: Սակայն հարկային կենտրոնը դիմումատուից պահանջեց վճարել այդ գումարը, որին ավելացվել էր մոտ 2 500 EUR տարբեր ծախսերի դիմաց: 2009թ. հոկտեմբերին որոշման կատարման կասեցումը հաստատվեց: 2010թ. մայիսին դիմումատուն տեղեկացվում է, որ ավելացվել են նաև հասանելիք գումարի վճարման ուշացման տոկոսները և, հետևաբար, դիմումատուն պետք էր մինչև մայիսի 31-ը վճարեր մոտ 112 000 եվրո: Նա նշված ժամկետներում կատարեց վճարումը:
2011թ. դեկտեմբերին Վերահսկիչ դատարանի լիագումար նիստը մասամբ բավարարեց նրա բողոքը և գործը ետ ուղարկեց մեկ այլ պալատի: 2013թ. դեկտեմբերին նոր պալատը համարեց, որ դիմումատուի մասնագիտացման հինգ տարիները պետք է ընդգրկվեին նրա պարտադիր ծառայության ժամկետներում և, հետևաբար, փոխհատուցման գումարը նվազեցրեց մինչև 50 000 եվրո: Այսպիսով, պետությունը դիմումատուին վերադարձրեց մոտ 60 000 եվրո:
Իրավունքը –4-րդ հոդվածի 2-րդ մաս
Ա) Գործի նշանակությունը – Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետը սահմանում է, որ զինվորական բնույթի ցանկացած աշխատանք հարկադիր կամ պարտադիր աշխատանք չի համարվում: Միջազգային համապատասխան իրավական փաստաթղթերի և Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ)ենթակետի ուսումնասիրությունից պարզվում է, որ վերջինս չի ընդգրկում կադրային զինվորականների աշխատանքը: *
բ) Համապատասխանությունը 4-րդ հոդվածի 2-րդ մասի հետ – Դիմումատուն չէր կարող տեղյակ չլինել դիպլոմը ստանալուց հետո զինված ուժերում որոշ ժամանակահատված ծառայելու պարտավորություն մասին` ստանալով անվճար կրթություն, վարձատրություն և սոցիալական այլ արտոնություններ, որոնք տրամադրվում են կադրային զինվորականներին իրենց ուսումնառության ընթացքում:
Զինված ուժերի միջոցների հաշվին վերապատրաստված սպաների ծառայության պարտավորության տևողության հաշվարկումը և պարտավորության դադարեցման պայմաններն ընդգրկված են պետությանը հայեցողության սահմաններում: Պետության սպաների և ռազմական բժիշկների վերապատրաստմանն ուղղությամբ կատարված ներդրումների եկամտաբերության և իր կարիքներին համապատասխան որոշակի ժամանակահատվածում բավարար կազմի ապահովման ցանկությունը հիմնավորում է որոշակի ժամանակահատվածում պարտավորություններից հրաժարվելու արգելքը և ուսման ծախսերի փոխհատուցման պահանջը:
Պարտադիր ծառայության սահմանված ժամկետից առաջ զինված ուժերի համակարգից դուրս գալ ցանկացող անձանց պետությանը նրանց վերպատրաստման ուղղությամբ կատարված ծախսերի դիմաց փոխհատուցելու պարտավորությունը հիմնավորված է` հաշվի առնելով այն բոլոր արտոնությունները, որոնցից նրանք օգտվում են` ի տարբերություն քաղաքացիական բժշկության ոլորտի ուսանողների, այդ թվում` աշխատանք ունենալու հնարավորությունը և վարձատրությունը: Ուստի, պարտադիր ծառայության մնացած տարիների դիմաց փոխհատուցումը համաչափության սկզբունքի տեսանկյունից որևէ խնդիր չի առաջացնում:
Այնուամենայնիվ, հրաժարական ներկայացնելու ժամանակ դիմումատուն զինված ուժերի կողմից տեղեկացվել էր, որ պետությանը պետք է վճարի մոտ 107 000 եվրո որպես պարտադիր ծառայության մնացյալ տարիների դիմաց փոխհատուցում: Սակայն, Վերահսկիչ դատարանը վերջանակապես պետությանը հասանելիք գումարը հաշվարկել է 50 000 եվրո: Այս գումարն ոչ ողջամիտ կլիներ, եթե այն գերազանցեր վիճահարույց ժամանակաշրջանում ստացված գումարի առնվազ երկու երրորդը: Ավելին, Վերահսկիչ դատարանը կասեցրել էր զինված ուժերի որոշման կատարումը:
Սակայն 2010թ. մայիսին Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը ստիպեց դիմումատուին անմիջապես վճարել հասանելիք գումարը` գումարած մոտ 13 % կազմող տոկոսները: Եթե նա չհամաձայներ վճարել ողջ գումարը, ապա այն կավելանար Վերահսկիչ դատարանի քննության համար անհրաժեշտ ժամանակահատվածի արդյունքում:
Բացի այդ, 2007թ. մայիսի որոշումը չէր նախատեսում պարտքի աստիճանական մարում, ինչը նախատեսված է եղել օրենքով:
Հաշվի առնելով այս հանգամանքները` ճնշման արդյունքում դիմումատուն ստիպված է եղել այս կերպ գործել: Իշխանություններն անտեսել են իրենց համար պարտադիր դատական երկու որոշումները և ստիպել են կատարել 2007թ. մայիսի իրենց նախնական որոշումը, որը հստակեցնում էր, որ վճարման գործընթացը կարող էր կասեցվել դիմումատուի հնարավոր բողոքարկման արդյունքում: Դիմումատուին ստիպելով անմիջապես վճարել մոտ 110 000 եվրո, որը տոկոսների ավելացման արդյուքում կազմում էր 112 000 եվրո, հարկային մարմինները դիմումատուի համար ստեղծել են անհամաչափ բեռ:
Եզրակացություն` խախտում (միաձայն)
Հոդված 41- 5 000 եվրո բարոյական վնասի դիմաց, նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է
* տե´ս Հանձնաժողովի 1968թ. հուլիսի 19-ի W., X., Y. et Z. c. Royaume-Uni, 3435/67 որոշումը
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy