© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 159
2013թ. hունվար
Claes-ն ընդդեմ Բելգիայի - 43418/09
Վճիռ 10.01.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Ավելի քան տասնհինգ տարի բանտի հոգեբուժական թևում առանց փոփոխության հույսի կամ բժշկական համապատասխան խնամքի պահվող հոգեկան խանգարում ունեցող բանտարկյալի պատճառով կառուցվածքային խնդիրների ի հայտ գալը. խախտում
Փաստեր. 1978թ. փետրվարին Քրեական դատարանը վճիռ կայացրեց, որ դիմումատուն, ով բռնաբարել էր իր անչափահաս քույրերին, իր գործողությունների համար ենթակա չէ քրեական պատասխանատվության: Մի շարք սեռական բռնություններ կատարելուց հետո դիմումատուն, որն ունի մտավոր անիրավունակություն, 1994 թվականից սկսած պահվել է բանտի հոգեբուժական թևում՝ բացառությամբ Հոգեկան առողջության խորհրդի որոշմամբ քսաներկու ամսվա նրա դրսում գտնվելու միակ ժամանակահատվածի:
Իրավունք. Հոդված 3. Բացի հոգեբուժի կամ հոգեբանի այցից, ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք կամ բժշկական հսկողություն երբևէ չի նշանակվել դիմումատուի համար: 2002 թվականից սկսած, նա իրավունք էր ստացել մասնակցել ինչ-որ միավորման կողմից առաջարկված գործունեությանը, իսկ 2005թ. սեպտեմբերին բանտի հոգեսոցիալական բաժինը՝ Հոգեկան առողջության խորհրդի երաշխավորությամբ, նկատել էր բարելավում իր դրության մեջ և իր վիճակի վերանայման հնարավորության հարց բարձրացրել: Սակայն նա մնացել էր հոգեբուժական թևում մինչև 2009 թվականը, որովհետև չէր գտնվել մեկ այլ վայր, որը պատրաստ կլիներ ընդունել նրան: Այս երկարատև վիճակը, որը շարունակվում էր 1994 թվականից սկսած, հստակ վնասակար ազդեցություն էր ունեցել դիմումատուի հոգեբանական վիճակի վրա: Նա տառապել էր իր դրության վերանայման որևէ հեռանկար ունենալու պակասի պատճառով: Բացի այդ, նա չէր կարողացել որևէ եզրահանգման գալ իր խնդիրները հասկանալու և անհատական ու ինտենսիվ հսկողություն պահանջելու համար:
Դատարանը չի թերագնահատել բանտի ներսում պարտադիր ազատազրկման մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցության բարելավմանն ուղղված ջանքերը: Այնուամենայնիվ, դիմումատուի պնդումները հիմնավորվել են ազգային և միջազգային մակարդակներով ստացված միաձայն եզրակացություններով: Ինչ վերաբերվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կալանքի տակ պահելու բանտերի հոգեբուժական թևերի անհամապատասխանությանը, ապա նշվել է, որ այն հետևանք է աշխատակազմի համատարած կրճատումների, խնամքի անբավարար չափանիշների և անընդհատության բացակայության, շենքերի կիսաքանդ վիճակի, հոգեբուժական հաստատություններում տեղերի համակարգային պակասի: Դատարանը չի թերագնահատել նաև 1998 թվականից սկսած իշխանությունների կանոնավոր քայլերը դիմումատուի համար գտնելու մի որևէ արտաքին հաստատություն, որը կզբաղվեր հենց իր առողջական խանգարմամբ: Սակայն դիմումատուի իրավիճակն իրականում փակուղի է մտել կառուցվածքային խնդիրների պատճառով: Բանտի հոգեբուժական թևում կալանքի տակ պահվող անձանց տրամադրված օգնությունն անբավարար էր, և նրանց բանտից դուրս որևէ հաստատությունում տեղավորելը հաճախ հնարավոր չէր հոգեբուժական հիվանդանոցներում տեղերի պակասի պատճառով կամ համապատասխան օրենսդրությունը թույլ չէր տալիս հոգեկան առողջությամբ զբաղվող մարմիններին արտաքին հաստատություններում տեղավորելու պատվեր իջեցնել: Ընդ որում, ազգային իշխանությունները համապատասխան բուժում չեն տրամադրել դիմումատուին, որպեսզի կանխեին իր գործում առաջացած 3-րդ հոդվածի պահանջների հակասությունը: Նրա հոգեբուժական թևում շարունակական ազատազրկումը՝ առանց համապատասխան բժշկական խնամքի և չափազանց երկար ժամանակահատվածը՝ առանց որևէ իրատեսական հեռանկարի փոփոխության, հանդիսացել էր հատկապես ծանր կացություն, որը տագնապ է առաջացրել դիմումատուի մոտ, որը անխուսափելիորեն ավելին է եղել, քան ազատազրկման հետ կապված տառապանքները: Դիմումատուի սեփական վարքագծի հետևանքով ինչպիսի խոչընդոտներ էլ որ ստեղծված լինեին, դրանք չէին կարող ազատել պետությանը նրա նկատմամբ ունեցած իր պարտականություններից՝ վերջինիս թերարժեքության և անզորության վիճակում գտնվելու պատճառով, որը բնորոշ է այն հիվանդների համար, որոնք ամփոփված են հոգեբուժական հիվանդանոցներում և, նույնիսկ նրանց համար, ովքեր գտնվում են ազատազրկման մեջ բանտերում: Հետևաբար, դիմումատուն ենթարկվել էր նվաստացնող վերաբերմունքի, հաշվի առնելով վերը հիշատակված պայմաններում զգալիորեն երկար ժամանակահատվածում շարունակվող նրա կալանքի տակ գտնվելու պատճառով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Այնուհետև, Դատարանը գտավ 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի խախտում, քանի որ դիմումատուի 3-րդ հոդվածի խախտմամբ ազատազրկումը բանտում նաև վերացրել էր կալանքի տակ պահելու նպատակի և պայմանների միջև անհրաժեշտ կապը: Դատարանը նաև գտել էր 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում կապված օրինականության վերանայման հետ, որը ընկնում էր Հոգեկան առողջության խորհրդի իրավասությունների ներքո:
Հոդված 41. 16,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Դիմումատուի տեղափոխումը այնպիսի մի հաստատություն, որը կհամապատասխանի իր կարիքներին, հանդիսանում է փոխհատուցման առավել համապատասխան ձևը:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy