© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 153
2013թ. հունիս
Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը և այլոք ընդդեմ Ռուսաստանի - 29400/05
Վճիռ 19.06.2012թ. [Բաժին I]
Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված
Օրենսդրի ընտրությունը
Անձանց ազատ արտահայտվելու իրավունք
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման մասին պնդումները. խախտում տեղի չի ունեցել:
Փաստեր - Դիմողները Ռուսաստանի երկու քաղաքական կուսակցություններն են` Ռուսաստանի Դաշնության կոմունիստականկուսակցությունը, Ռուսաստանի դեմոկրատական «Յաբլոկո» կուսակցությունը և վեց ռուս քաղաքացիներ: 2003թ. դեկտեմբերին Պետական դումայի անդամների ընտրությունների ընթացքում նրանք բոլորն իրենց հայտարարել էին որպես ընդդիմադիր կուսակցություններ և թեկնածուներ: Իշխանամետ ուժերը ներկայացվել են հիմնականում §Միացյալ Ռուսաստան¦ կուսակցության կողմից, որը ստացել է ձայների մեծամասնությունը (ավելի քան 37%) և խորհրդարանում կազմել ամենամեծ խմբակցությունը` 224 տեղ: Կոմունիստական կուսակցությունը հավաքել է ձայների 12,6 %-ը և ստացել 52 տեղ, հետևաբար` դառնալով Դումայի երկրորդ ամենամեծ խմբակցությունը: Յաբլոկոն ստացել է 4.3%-ը: Քանի որ դա ավելի քիչ է, քան կանոնադրական նվազագույն 5%-ի շեմը, այն չի ստացել որևէ տեղ խորհրդարանում: Վեց առանձին դիմողներից որպես պատգամավոր ընտրվել է միայն մեկը: Հինգ հիմնական համազգային հեռարձակող կազմակերպությունները լուսաբանել են ընտրությունները: Դրանցից երեքն ուղղակիորեն վերահսկվել են պետության կողմից: Նախընտրական քարոզչության ընթացքում յուրաքանչյուր պետական հեռարձակող ընկերություն պարտավոր է ապահովել մրցակից թեկնածուի կողմնակիցներին մեկ աշխատանքային օրվա ընթացքում մեկ ժամ անվճար եթերաժամ` յուրաքանչյուր հեռուստաընկերության եթերում կամ նրանց կողմից վերահսկվող ռադիոեթերում: Բացի դրանից, կուսակցությունները և թեկնածուները կարող են ձեռք բերել որոշակի քանակությամբ վճարովի եթերաժամ` այլոց հետ հավասար հիմունքներով: Բացի դրանից, «քարոզչական» բոլոր ալիքները ներգրավված էին ընտրությունները լուսաբանելու գործում: Դիմողները պնդել են, որ մամուլը խիստ անարդար էր, քանի որ հինգ խոշոր հեռուստաալիքները լուսաբանել են փաստացի իրականացրել են իշխող կուսակցության քարոզարշավը, որ եթերաժամը հատկացվել էր ոչ հավասար հիմունքներով, և որ տարածվող տեղեկատվությունը չեզոք չէր ներկայացվում: Ընտրությունների մշտադիտարկում իրականացնող շատ դիտորդներ նշել են, որ հեռուստատեսությունն աննպաստ էր ընդդիմության համար: Դիմողները տարբեր հիմքերով մի շարք բողոքներ են ներկայացրել վարչական մարմիններին և դատարաններին այս պնդումների կապակցությամբ, սակայն` ապարդյուն:
Օրենք - Հոդված 13: Դիմողները բողոքել են անօրինական քարոզչության ոչ թե մեկ կամ մի քանի առանձին դեպքերի կապակցությամբ, այլ ավելի քան երեք ամսվա ընթացքում բոլոր` հինգ հեռարձակող ընկերությունների քաղաքականության վերաբերյալ: Նրանք փորձել են հասնելու այդ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման: Ընտրությունների արդյունքները չեղյալ կարող էր համարել Գերագույն դատարանը, եթե այն հայտնաբերեր ընտրական իրավունքի լուրջ խախտումներ, այդ թվում` ենթադրյալ անօրինական քարոզչության վերաբերյալ: Հետևաբար, դիմողներն ունեցել են իրավական պաշտպանության միջոց, որը կարող էր բավարարել նրանց պահանջը` առնվազն տեսականորեն: Նրանց մեղադրանքները վերանայվել են Ռուսաստանի Գերագույն դատարանի իրավասության երկու մակարդակներում, ընտրական գործերով բարձրագույն դատական մարմնի կողմից, որը սույն գործում ունեցել է լիիրավ իրավազորություն և, inter alia, իրավունք ուներ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները: Գերագույն դատարանի անկախությունը, որպես այդպիսին, չի եղել կասկածահարույց: Բացի դրանից, Գերագույն դատարանի կողմից որևէ լուրջ թերություն չի հայտնաբերվել, որը կարող էր խոչընդոտել պաշտպանության անարդյունավետությանը: Դիմողները լավ էին պատրաստվել լսումներին, հավաքել և ներկայացրել էին բազմաթիվ նյութեր` ի պաշտպանություն իրենց պահանջների, և ներկայացրել էին մեծածավալ բանավոր ու գրավոր ցուցմունք: Դիմողների կողմից ներկայացված նյութերն ուսումնասիրելու համար Գերագույն դատարանի կողմից կիրառված մեթոդը կամայական կամ ակնհայտորեն անհիմն չէր: Մասնավորապես, Գերագույն դատարանը տասնչորս օրվա ընթացքում ուսումնասիրել է հինգ հեռուստաընկերությունների ձայնագրությունները և հանդես եկել պատճառաբանված որոշմամբ: Ընդհանուր առմամբ, Գերագույն դատարանի վարույթը համապատասխանել է 13-րդ հոդվածում ամրագրված հիմնական երաշխիքներին: Ռուսաստանի օրենսդրությունը դիմողներին տրամադրել է լրացուցիչ իրավական մեխանիզմ` Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն կարող են լուծվել նրանց գանգատները:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (միաձայն):
Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդված: Սկզբունքորեն Դատարանը իրավասու է ընտրությունների անհավասար լուսաբանման վերաբերյալ գանգատները քննել Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի ներքո բողոքները: Ինչ վերաբերում է Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի ներքո Կառավարության կողմից լրատվամիջոցների ենթադրյալ ձեռնածությանը, ապա Դատարանը պետք է դիտարկեր որոշակի օրենսդրական դրույթ կամ հայտնի վարչական միջոցները: Սույն գործով դիմողները պնդել են, որ, դե յուրե, հինգ համազգային ալիքների չեզոքություն, դե ֆակտո առկա չի եղել: Դատարանը, այնուամենայնիվ, նշել է, որ Գերագույն դատարանը չի գտել, որ մամուլը եղել է հավասար բոլոր առումներով, սակայն գտել է, որ առկա չէ քաղաքական ձեռնածության որևէ ապացույց, և ընտրությունների ու դրանց արդյունքների լուսաբանման միջև պատճառահետևանքային կապ: СПС քաղաքական կուսակցությունը, որը, ընդհանուր առմամբ, լուսաբանվել է դրական, չի գերազանցել ընտրական նվազագույն շեմը, իսկ §Ռոդինա¦ քաղաքական դաշինքն ստացել է շատ ավելի ձայներ ընտրություններում, չնայած վատ լուսաբանմանը: Հետևաբար, Գերագույն դատարանի փաստարկներն այս առումով կամայական կամ ակնհայտորեն անհիմն չեն: Բացի դրանից, դիմողները չեն ներկայացրել Կառավարության կողմից հեռուստաընկերություններում իրենց գերիշխող դիրքի չարաշահման որևէ ուղղակի ապացույց: Նրանք նաև ոչ բավարար կերպով են պարզաբանել, թե ինչպես էր հնարավոր, որ առկա ապացույցների և տեղեկատվության հիման վրա ու լրագրողների կողմից անհիմն ճնշման վերաբերյալ բողոքների բացակայության դեպքում տարբերակել Կառավարության քարոզչությունը և իրական քաղաքական լրագրությունը և/կամ պետական պաշտոնյաների ընթացիկ գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Հետևաբար, դիմողների պնդումները` Կառավարության իր դիրքի կողմից չարաշահում թույլ տալու վերաբերյալ, բավարար չափով ապացուցված չեն:
Հաջորդ հարցն այն է, թե արդյոք պետությունն ուներ որևէ դրական պարտավորություն Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածի ներքո երաշխավորելու, որ պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները լինեն հավասարակշռված և «ազատ ընտրություններին» համապատասխան, նույնիսկ միտումնավոր ձեռնածության ուղղակի ապացույցի բացակայության դեպքում: Ընտրական հարցերով դիմումների համակարգը սույն գործով բավարար էր պետության ընթացակարգային բնույթի դրական պարտավորություններին համապատասխանելու համար: Մեկ այլ առումով, պետությունը ուներ միջամտելու պարտավորություն, որպեսզի լրատվամիջոցներն ազատորեն թույլատրեն ներկայացնելու տարբեր տեսակետներ: Դիմողների համար որոշ չափով մատչելի են եղել համազգային հեռուստաալիքները, հետևաբար` նրանք ապահովվել են եղել անվճար և վճարովի եթերաժամով, առանց տարբեր քաղաքական ուժերի միջև տարբերակման: Ընդդիմադիր թեկնածուներին տրամադրված ժամաքանակն աննշան չէր: Նմանատիպ դրույթներով կարգավորվել է նաև կուսակցություններին և թեկնածուներին տրամադրվող հեռուստաընկերությունների և այլ ԶԼՄ-ների եթերում ժամաքանակը: Բացի դրանից, ընդդիմադիր կուսակցությունները և թեկնածուները կարողացել են լրատվական միջոցներով իրենց քաղաքական ուղերձը հաղորդել ընտրազանգվածին: Միջոցառումները, որոնք իրականացվել էին 2003թ. ընտրություններից առաջ, երաշխավորել են ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների ինչ-որ չափով հեռուստաեթերում ներկայությունը: Ինչ վերաբերում է այն դիմողների պնդմանը, որ պետությունը պետք է ապահովի ձայնատեսալրատվամիջոցների չեզոքությունը, բավարար չափով հիմնավորված չէր: Ձեռնարկվել էին որոշ քայլեր երաշխավորելու ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների ներկայությունը ռուսական հեռուստաեթերում և ապահովելու լրատվամիջոցների խմբագրական անաչառությունը և չեզոքությունը: Հավանաբար, այդ պայմանավորվածությունները փաստացի հավասարություն չեն ապահովել: Այնուամենայնիվ, դրանք, ինչպես ներկայացվել էին Դատարան գնահատելով 2003թ. ընտրությունների հատուկ հանգամանքների լույսի ներքո, և հաշվի առնելով Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորվող գնահատման սահմանը` չի կարելի ենթադրել, որ պետությունը չի կատարել այս ոլորտում իր պոզիտիվ պարտավորություններն այնքանով, որ այն համարվի այդ դրույթի խախտում:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy