© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Copland v. the United Kingdo – 62617/00
2007 թվականի ապրիլի 3-ի վճիռ [Section IV]
8-րդ հոդված
5-րդ հոդվածի 1-ին մաս
Նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Առանց իրավական հիմքի պետական աշխատողի հեռախոսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի նկատմամբ հսկողությունը. խախտում
Փաստեր. Դիմողը, որպես տնօրենի անձնական օգնական, աշխատանքի էր ընդունվել հետագա կրթության քոլեջի կողմից, որը պետության կողմից կառավարվող օրենքով հիմնադրված մարմին էր։ 1995 թվականի վերջից դիմողից պահանջել էին սերտորեն համագործակցել տնօրենի տեղակալի հետ։ Նրա հեռախոսը, էլեկտրոնային փոստն ու ինտերնետը տնօրենի տեղակալի նախաձեռնությամբ դարձել էին վերահսկողության առարկա։ Կառավարության դիրքորոշման համաձայն` դա արվել էր համոզվելու համար, թե դիմումատուն անձնական կարիքների համար արդյոք չափից շատ չի օգտագործել քոլեջի միջոցները։ Նրա հեռախոսի նկատմամբ վերահսկողությունը բաղկացած էր քոլեջի հեռախոսային հաշիվների վերլուծությունից, որոնք ցույց էին տալիս ելքային (զանգահարած) հեռախոսահամարները, զանգերի ամսաթիվը, ժամն ու տևողությունը. նրա ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը ստացել էր այցելած կայքէջերի, այցելությունների ամսաթվի, ժամի և տևողության վերլուծության ձև, իսկ էլեկտրոնային փոստի նկատմամբ վերահսկողությունը ստացել էր ուղարկված էլեկտրոնային հասցեների, ամսաթվի և ժամի վերլուծության ձև։ Քննարկվող ժամանակահատվածում քոլեջը չի ունեցել վերահսկողության քաղաքականություն (կամ որևէ կանոնակարգ)։ Անգլիական իրավունքում չի եղել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի որևէ ընդհանուր իրավունք, որն օրենսդրության միջոցով որպես հետևանք հնարավորություն կտար ապահովելու հաղորդակցությունների վերահսկողության կանոնակարգումը կամ այնպիսի հանգամանքներ, որոնց պայմաններում գործատուներն առանց աշխատողների համաձայնության կարողանային ձայնագրել կամ վերահսկել աշխատողների հաղորդակցությունները։
Օրենք. Քոլեջը հանրային մարմին էր, որի գործողությունների համար Կառավարությունը պատասխանատվություն էր կրում Կոնվենցիայի նպատակների համար։ Այդ պատճառով հարցը վերաբերում էր Պետության նեգատիվ պարտավորությանը չմիջամտելու դիմողի անձնական կյանքին ու նամակագրությանը։
Միջամտություն – Միայն այն հանգամանքը, որ քոլեջի կողմից տվյալները կարող են օրինական` հեռախոսային հաշիվների տեսքով ձեռք բերվել, չի կարող խոչընդոտ հանդիսանալ միջամտությունը ճանաչելու համար։ Նշանակություն չունի նաև այն, որ այդ տվյալները չեն բացահայտվել երրորդ կողմի համար կամ կարգապահական կամ այլ դատավարություններում չեն օգտագործվել դիմողի դեմ։ Ուստի առանց դիմողի իմացության նրա հեռախոսային խոսակցությունների, էլեկտրոնային փոստի և ինտերնետի վերաբերյալ անձնական տեղեկատվության հավաքագրումն ու պահպանությունը հանդիսանում է նրա անձնական կյանքի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի միջամտություն։
«Օրենքի հիման վրա» - Կանխատեսելիության պահանջը μավարարելու համար օրենքը պետք է լինի μավականաչափ պարզ, որպեսզի անհատներին պատշաճ կերպով մատնացույց անի այն հանգամանքներն ու պայմանները, որոնց առկայության դեպքում իշխանությունները լիազորված են դիմելու քննարկվող միջոցներին։ Համոզիչ չէր նաև Կառավարության այն դիրքորոշումը, որ քոլեջն իր կանոնադրությամμ լիազորված էր իրականացնելու ամեն ինչ, որը «անհրաժեշտ և նպատակահարմար» μարձրագույն և հետագա կրթության ապահովման համար։ Չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որ քննարկվող ժամանակահատվածում ընդհանուր ներպետական իրավունքում կամ քոլեջի կառավարման գործիքներում առկա են եղել որևէ դրույթներ, որոնք կարգավորել են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում գործատուները կարող էին վերահսկել աշխատողների հեռախոսը, էլեկտրոնային փոստն ու ինտերնետը։ Ուստի` միաժամանակ բաց թողնելով այն հարցը, թե աշխատանքի վայրում աշխատողների կողմից օգտագործվող հեռախոսի, էլեկտրոնային փոստի կամ ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը որոշակի հանգամանքներում արդյոք կարող է համարվել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» օրինաչափ նպատակին հասնելու համար, թե` ոչ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ քննարկվող ժամանակահատվածում վերահսկողության կանոնակարգման վերաբերյալ որևէ օրենքի բացակայության պայմաններում, միջամտությունն օրենքի հիման վրա չի եղել։
Եզրակացություն. խախտում (միաձայն)
41-րդ հոդված – 3 000 եվրո որպես ոչ-նյութական փոխհատուցում։
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy