© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 155
2013թ. օգոստոս-սեպտեմբեր
Costa-ն և Pavan-ն ընդդեմ Իտալիայի – 54270/10
Վճիռ 28.08.2012թ. [Բաժանմունք V]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Մուկովիսցիդոզով (cystic fibrosis) հիվանդների արհեստական բեղմնավորված սաղմի զննումն իրականացնելու թույլտվություն չտրամադրելը` չնայած այն հանգամանքին, որ ներպետական օրենսդրությունը թույլ էր տալիս հղիության արհեստական թերապևտիկ ընդհատումը. խախտում
Փաստեր. 2006 թվականին դիմումատուները հայտնաբերեցին, որ հանդիսանում էին մուկովիսցիդոզով վարակակիրներ այն բանից հետո, երբ նրանց դուստրը ծնվեց այդ հիվանդությամբ: Երբ տկն. Կոստան հետագայում կրկին հղիացավ, նա նախածննդյան զննում անցավ` համոզվելու, որ իրենց երկրորդ երեխան չի ծնվի մուկովիսցիդոզ հիվանդությամբ, սակայն պտղի մոտ հիվանդության հետազոտման պատասխանը դրական էր: Ամուսինները որոշեցին դադարեցնել հղիությունը բժշկական հիմունքներով: Նախքան կրկին երեխա ունենալը, դիմումատուները փորձեցին դիմել արհեստական բեղմնավորման, որը հնարավորություն կտար զննել սաղմը նախքան իմպլանտացիան: Սակայն, Իտալիայում նման բեղմնավորումը հասանելի էր միայն ստերիլ և անպտուղ զույգերի, կամ այն անձանց համար, ովքեր ունեին սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսային հիվանդություն, և սաղմի զննումը (կամ նախաիմպլանտացիոն դիագնոստիկան) արգելված էր:
Իրավունք. Հոդված 8. Դիմումատուի ցանկությունը դիմել արհեստական բեղմնավորման և զննել սաղմի զարգացման ընթացքը` հետագայում երեխային իրենց գենետիկ հիվանդությամբ չվարակելու համար 8-րդ հոդվածի շրջանակներում հանդիսանում էր վերջիններիս անձնական և ընտանեկան կյանքի արտահայտման մի ձև: Սաղմի զննումը ուղղակիորեն արգելված էր Իտալիայի օրենսդրությամբ, իսկ արհեստական բեղմնավորումը թույլատրվում էր անձանց որոշակի խմբերին, որոնց թվին դիմումատուները չէին դասվում: Միջամտությունը դիմումատուի ընտանեկան կյանք հարգելու իրավունքի իրականացմանը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր այլոց ազատությունը, բարոյական սկզբունքներն ու իրավունքները պաշտպանելու օրինական նպատակ: Սակայն ներպետական օրենքում սույն խնդրի շուրջ բացակայում էր հետևողականությունը, քանի որ մի կողմից այն արգելում էր սաղմի զննումը, ինչը թույլ կտար իմպլանտացիայի համար ընտրել միայն այն սաղմը, որը վարակված չէր մուկովիսցիդոզ հիվանդությամբ, իսկ մյուս կողմից այն թույլ էր տալիս այդ հիվանդությամբ վարակված պտղի արհեստական ընդհատումը: Սա նշանակում էր, որ դիմումատուների` մուկովիսցիդոզ հիվանդությամբ չվարակված երեխա ունենալու իրավունքը պաշտպանելու համար միակ հասանելի միջոցը վերջիններիս համար հանդիսանում էր բնական ճանապարհով հղիանալը և այն ընդհատելը, եթե նախածննդյան զննումից պարզվեր, որ պտուղը վարակված էր: Սա այն դեպքում, երբ պտուղը գտնվում է ձևավորման ավելի զարգացած փուլում քան սաղմը: Բացի այդ, թեև Կառավարությունը նշել էր «երեխայի» առողջությունը պաշտպանելու կարևորությունը, սաղմը դեռևս «երեխա» չէ: Այս հանգամանքներում Դատարանը չէր կարող անտեսել դիմումատուի հոգեկան վիճակը, քանի որ սաղմի զննումն արգելելը ենթադրում էր, որ միշտ առկա էր այն վտանգը, որ նրանց ցանկացած երեխան կարող էր վարակված լինել այդ հիվանդությամբ: Դատարանը չէր կարող անտեսել նաև մոր տառապանքը, որի միջով նա կարող էր անցնել հղիությունը ընդհատելու դեպքում, եթե զննման արդյունքում պարզվեր, որ պտուղը, որին նա կրում էր, վարակված էր այդ հիվանդությամբ: Ի տարբերություն S.H.-ն և այլոք գործի*, որտեղ խոսքը գնում էր դոնորային բեղմնավորումը արգելելու հարցին, սույն գործը վերաբերում էր հոմոլոգիական բեղմնավորմանը և ձեռնարկված միջոցի համաչափությանը օրենքի անհետևողականության հատուկ համատեքստում: Վերջապես, համաձայն հետազոտական զեկույցի` միաժամանակ բժշկական հիմունքներով հղիությունը դադարեցնելու թույլտվությունը և սաղմի զննման արգելքը առկա էր երեսուներկու պետություններից միայն երեքում` ներառյալ Շվեյցարիայում, որտեղ օրենքի փոփոխություններն ընթացքի մեջ էին: Հաշվի առնելով Իտալիայի օրենքի անհետևողականությունը սաղմը զննելու հարցում` միջամտությունը դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրականացմանը անհամաչափ էր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 15,000 եվրո (EUR) միասին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* S.H.-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի [GC], թիվ 57813/00, 3 նոյեմբեր 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 146:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy