© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
2010թ. մարտ
Cudak- ն ընդդեմ Լիտվայի - 15869/02
Դատավճիռ 23.3.2010 [GC]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Դատարան դիմելու հնարավորություն (իրավունք)
Պետական իրավազորությունից անձեռնմխելիության շնորհում` կապված Դեսպանատան աշխատակցի անարդար հեռացման գանգատի հետ. խախտում
Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ
Դեսպանատան աշխատակցի անարդար հեռացմանը նվիրված վարույթներ. Հոդված 6 ընդունելի
Փաստեր – Գանգատարկուն, Լիտվայի քաղաքացի, աշխատել էր որպես քարտուղար և հեռախոսավար Վիլնյուսում Լեհաստանի դեսպանատանը։ 1999թ. նա բողոքել էր Լիտվայի Հավասար հնարավորությունների օմբուդսմենին, որ իր նկատմամբ տղամարդ մի կոլեգա սեռական ոտնձգություն է կատարել։ Չնայած որ նրա բողոքը բավարարվել էր, Դեսպանատունը նրան ազատել էր աշխատանքից՝ աշխատանքից առանց թույլտվության բացակայելու հիմքով։ Լիտվայի դատարանները մերժեցին դատական կարգով վիճարկել աշխատանքից անարդարացի ազատումը այն բանից հետո, երբ պարզեցին, որ նրա գործատուներն ունեն իրավազորությունից պետական անձեռնմխելիության իրավունք։ Լիտվայի Գերագույն դատարանը գտավ, որ գանգատարկուն իրականացրել է քաղծառայողի գործառույթ Դեսապանատանն աշխատելու ժամանակ, և որ նրա պաշտոնի անվանումից ակնհայտ էր, որ նրա պարտականությունները դյուրին են դարձրել Լեհաստանի կողմից նրա ինքնիշխան գործառույթների իրականացումը՝ դրանով արդարացնելով Պետական անձեռնմխելիության կանոնի կիրառումը։
Իրավունք – Հոդված 6 § 1: (ա) Նախնական առարկություն – Դատարանը մերժել էր նախնական առարկությունը պատասխանող Կառավարության կողմից, թե գանգատարկուն ունեցել է մատչելի միջոց Լեհաստանի դատարաններում իր պայմանագրի դադարեցման մասին բողոք ներկայացնելու համար։ Կոնվենցիայի Հոդված 35 § 1-ը սկզբունքորեն վկայակոչում էր միակ պատասխանող Պետությունում մատչելի միջոցները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե Լեհաստանի դատարանների առջև պաշտպանության միջոցը մատչելի էր տեսականորեն, այն իրականում ոչ մատչելի էր և ոչ էլ արդյունավետ, քանի որ որպես Լիտվայի քաղաքացի, ով աշխատանքի էր վերցվել Լիտվայում պայմանագրով, որը կարգավորվում էր Լիտվայի օրենսդրությամբ, գանգատարկուն կհանդիպեր լուրջ գործնական դժվարությունների այն իրականացնելիս։
(բ) Կիրառելիություն – Որպես քաղծառայող գանգատարկուի կարգավիճակը չէր բացառում Հոդված 6-ի շրջանակներում նրա պաշտպանությունը փաստերի հիման վրա։ Բացառության համար պետք է բավարարվեր (կատարվեր) երկու պայման՝ Պետությունը պետք է հստակորեն բացառած լիներ իր ներպետական իրավունքում խնդրո առարկա պաշտոնի կամ աշխատակազմի կատեգորիայի համար դատարանի մատչելիությունը, և այդ բացառումը պետք է արդարացված լիներ Պետության շահերից ելնող օբյեկտիվ հիմքերով (տես՝ Vilho Eskelinen and Others v. Finland [GC], no. 63235/00, 19 April 2007, Տեղեկատվական ծանուցում թիվ 96)։ Թեև ոչ մի կերպ հստակ չէր, թե արդյոք Vilho Eskelinen –ի վճիռն ընդհանրապես կիրառվել էր գանգատարկուի դեպքում (քանի որ այն վերաբերում էր որևէ պետության և նրա սեփական քաղծառայողների միջև փոխհարաբերություններին), և նույնիսկ եթե այն կիրառվել էր, ապա հնարավոր չէր ողջամտորեն պնդել, որ երկրորդ պայմանը բավարարվել էր, քանի որ գանգատարկուի պարտականությունները դժվար թե առաջ բերեին “օբյեկտիվ հիմքեր [բացառվելու] ի շահ Պետության”։ Հետևաբար, քանի որ բացառումը չէր կիրառվում և գանգատարկուի գործողությունը Լիտվայի Գերագույն դատարանի առջև փոխհատուցում էր հայցում աշխատանքից սխալ ազատման համար, այն վերաբերում էր քաղաքացիական իրավունքին Հոդված 6 § 1-ի իմաստով։
Եզրակացություն՝ Հոդված 6 § 1-ը կիրառելի է (միաձայն)։
(c) Կատարում – Անձեռնմխելիության շնորհումը Պետությանը քաղաքացիական վարույթում հետամուտ էր եղել պետությունների միջև մյուս երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի միջոցով բարեկիրթ և լավ փոխհարաբերությունների խթանման միջազգային իրավունքի կիրառման իրավաչափ նպատակին։ Հետևաբար, դատարանի առջև եղած խնդիրն այն էր, թե արդյոք գանգատարկուի դատարան դիմելու իրավունքի սահմանափակման վիճարկումը համաչափ էր այդ նպատակներին։ Այդ կապակցությամբ Դատարանը նշել է, որ թե՛ միջազգային իրավունքում և թե՛ ավելի ու ավելի շատ պետություններում միտում կա սահմնափակել Պետական անձեռնմխելիության կիրառումը։ Այսպիսով, 1991թ. Միջազգային իրավունքի կոմիտեի կողմից ընդունված հոդվածների նախագծերից Հոդված 11-ը սկզբունքորեն ազատել էր արտասահմանում Պետության դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը անձեռնմխելիության կանոնից։ Այդ դրույթը (որն ավելի ուշ պետք է ստեղծեր Պետությունների և նրանց ունեցվածքի իրավազոր անձեռնմխելիությունների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 2004թ. Համապատասխան դրույթի հիմքը) կիրառվել էր Լիտվայի նկատմամբ միջազգային սովորութային իրավունքի համաձայն։ Չնայած որ Հոդված 11-ը պարունակում էր մի շարք բացառություններ, որոնք թույլ էին տալիս, որպեսզի անձեռնմխելիությունը շարունակվեր որոշակի հանգամանքներում, դրանցից և ոչ մեկը կիրառելի չէր գանգատարկուի դեպքում։ Մասնավորապես նա չէր իրականացրել որևէ գործառույթ, որը սերտորեն առնչվեր պետական իշխանության իրականացման հետ, այլ աշխատել էր որպես բաշխատախտակի (կոմուտատոր) օպերատոր, ում հիմնական պարտականությունները եղել էին ձայնագրել միջազգային խոսակցությունները, տպել, ֆաքսեր ստանալ և ուղարկել, փաստաթղթեր պատճանահանել, տեղեկատվություն տրամադրել և որոշակի միջոցառումներ կազմակերպել։ Ոչ՛ Լիտվայի Գերագույն դատարանը և ո՛չ էլ պատասխանող կառավարությունը ցույց չեն տվել, թե ինչպես կարող էին այդ պարտականությունները օբյեկտիվորեն առնչվել Լեհաստանի կառավարության ինքնիշխան շահին։ Չնայած որ Գերագույն դատարանը գտել էր, որ գանգատարկուի պարտականությունները դյուրին էին դարձրել Լեհաստանի ինքնիշխան գործառույթների իրականացումը, այն դա արել էր միայն նրա պաշտոնի անվանման և Լեհաստանի անձեռնմխելիության պահանջի հիման վրա, առանց որևէ տեղեկություն ունենալու դրանց իրական շրջանակների մասին։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք պարտականությունները կարևոր էին Լեհաստանի անվտանգության շահերի տասանկյունից, մի չափանիշ, որը այնուհետև ավելացվել էր Կոնվենցիային 2004թ. Հոդված 11 § 2 (դ)-ով, ապա անհիմն պնդումները, թե գանգատարկուն կարող էր մուտք ունեցած լինել փաստաթղթերի կամ ականջալուր եղած լիներ հեռախոսային գաղտնի խոսակցություններին իր պարտականությունների կատարման ընթացքում, բավարար չէին։ Աշխատանքից նրա ազատումն ու դրանից բխող իրավական վարույթներն ի սկզբանե ի հայտ էին եկել սեռական ոտնձգության գործողությունների պատճառով, որոնք հաստատվել էին Լիտվայի հավասար հնարավորությունների օմբուդսեմնի կողմից և դժվար թե հնարավոր լինի համարել, որ դրանք վտանգում են Լեհաստանի անվտանգության շահերը։ Վերջապես, մտահոգությունը, թե Լիտվայի իշխանությունները դժվարությունների կհանդիպեին հօգուտ գանգատարկուի որոշում կայացնելու դեպքում, չէր կարող խափանել Կոնվենցիայի պատշաճ կիրառումը։ Այսպիսով, շնորհելով պետական անձեռնմխելիություն և մերժելով լսել գանգատարկուի բողոքը՝ Լիտվայի դատարանները խոչընդոտել են գանգատարկուի դատարան դիմելու հնարավորության իրավունքի բուն էությունը։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41՝ 10,000 եվրո՝ նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման նպատակով։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 :
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy