© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի թիվ 174 նախադեպի վերաբերյալ
2014թ. մայիս
Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի (արդարացի փոխհատուցում ) [GC] - 25781/94
Դատավճիռ 12.5.2014 [GC]
Հոդված 41
Արդարացի բավարարում
Փոխհատուցում գանգատարկու պետությանը հյուսիսային Կիպրոսում անհետ կորած և գերի ընկած իր քաղաքացիների համար։
Փաստեր– 2001թ. մայիսի 10-ին իր Մեծ պալատով կայացված վճռում (“հիմնական վճիռ”) Դատարանը գտել էր Կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ Թուրքիայի կողմից, որոնք ի հայտ էին եկել այն ռազմական գործողությունների հետևանքով, որ վերջինն իրականացրել էր Հյուսիսային Կիպրոսում 1974թ. հուլիս և օգոստոս ամիսներին, Կիպրոսի տարածքի շարունակական մասնատման և “Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության” իրականացրած գործողությունների հետևանքով։ Ինչ վերաբերում է արդարացի բավարարման խնդրին, ապա Դատարանը միաձայն վճռել էր, որ պատրաստ չէ որոշում կայացնել և հետաձգել էր իր քննարկումը։ Արդարացի բավարարման վերաբերյալ տվյալ վճռի կայացման օրը Հիմնական դատավճռի կատարման ընթացակարգը դեռ մնում էր ընթացքի մեջ Նախարարների կոմիտեում։
Իրավունք – Հոդված 41
(a) Ընդունելիություն
(i) Արդյոք գանգատները ժամկետանց են։ Չնայած որպես մարդու իրավունքների պաշտպանության փաստաթուղթ իր առանձնահատուկ բնույթին, Կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որը պետք է մեկնաբանվի համաձայն հանրային միջազգային իրավունքի համապատասխան նորմերի և սկզբունքների։ Ընդհանուր միջազգային իրավունքը սկզբունքորեն ճանաչում է միջ-պետական վեճի դեպքում գանգատարկու Կառավարության՝ առանց անհարկի ուշացման գործելու պարտավորությունը ՝ իրավական որոշակիությունը պահպանելու և պատասխանող Պետության օրինական շահերին անհամաչափ վնաս չհասցնելու նպատակով*։
Սույն գանգատը ներկայացվել է 1994թ. Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովին, համաձայն այն համակարգի, որը գործում էր մինչև Թիվ 11 Արձանագրության ուժի մեջ մտնելը։ Հանձնաժողովի ընթացակարգի կանոնների համաձայն, որոնք այն ժամանակ ուժի մեջ էին, ո՛չ գանգատարկու կառավարությունը միջ-պետական գործում և ո՛չ էլ անհատ գանգատարկուն չպետք է ընդհանուր նշեին իրենց արդարացի բավարարման պահանջները գանգատի ձևում։ 1999թ. նոյեմբերի 29-ին երկու կառավարություններին ուղարկված իր նամակով Դատարանն ակնհայտորեն հրահանգել էր գանգատարկու Կառավարությանը որևէ գանգատ չներկայացնել արդարացի բավարարման պահանջով գործի ըստ էության քննության փուլում։ 2001թ. մայիսի 10-ի իր վճռով Դատարանը հետաձգել էր Հոդված 41-ի հնարավոր կիրառման քննությունը և ոչ մի վաղեմության ժամկետ չէր ամրագրվել կողմերի համար՝ իրենց արդարացի բավարարման պահանջները ներկայացնելու առումով։
Վիճարկվող ուշացումը տեղի էր ունեցել Դատարանի կողմից ըստ էության վճռի կայացման և Նախարարների կոմիտեի կողմից այդ վճռի կատարման շարունակական վերահսկման միջև ընկած ժամանակահատվածում։ Գործի այս փուլում երկու Կառավարություններն էլ իրավունք ունեին կարծելու, որ արդարացի բավարարման հնարավոր տրամադրման խնդիրը շարունակում էր մնալ անորոշության մեջ և կախված էր հետագա զարգացումներից։ Ավելին, արդարացի փոխհատուցման խնդիրը անընդհատ նշվում էր ըստ էության դատավարությունների ընթացքում։
Հիմնական դատավճռում արդարացի բավարարման հնարավոր տրամադրումը հետաձգվել էր, ինչը հստակ և աներկբա նշանակում էր, որ դատարանը չէր բացառել այս խնդրի քննարկումը վերսկսելու հավանականությունը ապագայում որևէ նպատակահարմար պահի։ Կողմերից ոչ մեկը հետևաբար չէր կարող ողջմտորեն ակնկալել, թե այս հարցը մատնվելու էր անուշադրության կամ փակվելու կամ չեղյալ էր համարվելու ժամանակի ընթացքում։ Եվ վերջապես, ինչպես արդարացիորեն մատնանշել էր Կիպրոսի կառավարությունը, Կիպրոսը երբեք ուղղակիորեն կամ անուղղակիորեն չէր հրաժարվել արդարացի բավարարում պահանջելու իր իրավունքից կամ այդ իրավունքի կիրառումից։ Հակառակը, 2007թ. Օգոստոսի 31-ի իրենց նամակը պետք է ընկալվեր որպես այդ իրավունքի հստակ և աներկբա վերահաստատում։ Նշված հանգամանքներում չէր կարող արդարացվել պատասխանող Կառավարության այն պնդումը, թե գանգատարկու Կառավարության պահանջների քննության վերսկսումը վնասում էր իր օրինական շահերին։ Նաուրուի վճռի* լույսի ներքո Դատարանը համարել էր, որ այս համատեքստում, “վնասի” տարրն առաջին հերթին և հիմնականում վերաբերում էր պատասխանող Կառավարության ընթացակարգային շահերին, և որ պատասխանող Կառավարության պարտավորությունն էր համոզիչ ձևով ապացուցել նման վնասի հավանականությունը։ Սակայն Դատարանը սույն գործում նման ապացույց չէր տեսել։
Այնքանով, որքանով որ պատասխանող Կառավարությունը վկայակոչել էր Նախարարների կոմիտեում վերահսկիչ ընթացակարգերը, Դատարանը վերահաստատել էր, որ իր վճիռներում իրավախախտումների հայտնաբերումը հիմնականում դեկլարատիվ բնույթ ունի և որ Կոնվենցիայի Հոդված 46-ի համաձայն Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվել են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են, իսկ կատարումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից։ Այս առումով կարևոր էր չշփոթել մի կողմից վարույթները Դատարանի առջև, որը իրավասու է գտնել Կոնվենցիայի իրավախախտումները վերջնական վճիռներում, որոնք պարտադիր ուժ ունեն Կողմ պետությունների համար (Հոդված 19 Հոդված 46 § 1-ի հետ միասին) և տրամադրել արդարացի բավարարում (Հոդված 41) համապատասխան դեպքերում, և մյուս կողմից, դատավճիռների կատարումը վերահսկող մեխանիզմը Նախարարների կոմիտեի պատասխանատվության ներքո (Հոդված 46 § 2)։ Բացի այդ, չնայած որ զարգացումները 2001-2010թթ. Նախարարների կոմիտեի վերահսկիչ վարույթների ընթացքում կամ դրանց հետ կապված անկասկած կարևոր էին գանգատարկու Կառավարության արդարացի բավարարման պահանջի էությունը գնահատելու առումով, դրանք չէին բացառում Դատարանի կողմից դրա քննությունը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը չի տեսել որևէ վավեր պատճառ համարելու, որ Կիպրոսի կառավարության արդարացի բավարարման համար ներկայացված պահանջները ժամկետանց են, և դրանք անընդունելի համարելու։
Եզրակացություն՝ նախնական առարկությունը մերժվել է (միաձայն)։
(ii) Կիրառելիություն – Նկատի առնելով Կոնվենցիայի Հոդված 41-ի առանձնահատուկ բնույթը որպես lex specialis միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների և սկզբունքների հետ կապված, այն որպես այդպիսին կիրառվում է միջ-պետական գործերով։ Սակայն այն հարցը, թե արդյոք արդարացի բավարարման տրամադրումը գանգատարկու Պետությանը արդարացված է թե ոչ, պետք է գնահատվի և որոշվի Դատարանի կողմից յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ հաշվի առնելով, inter alia, գանգատարկու Կառավարության կողմից ներկայացված գանգատը, թե արդյոք խախտումների զոհերը հայտնաբերվել են և որն է վարույթների հարուցման հիմնական նպատակը այնքանով, որքանով կարելի է ենթադրել Դատարան ներկայացված նախնական գանգատից։ Եթե Դատարան բերված գանգատը համաձայն Հոդված 33 –ի պարունակում է տարբեր տեսակի բողոքներ, որոնք հետամուտ են տարբեր նպատակների, ապա գանգատներից յուրաքանչյուրին անհրաժշետ է անդրադառնալ առանձին՝ պարզելու, թե արդյոք դրա հետ կապված արդարացի բավարարում տրամադրելը արդարացված կլինի։
Եթե գանգատարկու Պայմանավորվող կողմը բողոքում է մեկ այլ Պայմանավորվող կողմում ընդհանուր խնդիրների վերաբերյալ, ապա նրա հիմնական նպատակն էպաշտպանել հանրային կարգը Եվրոպայում կոլեկտիվ պատասխանատվության շրջանակներում` համաձայն Կոնվենցիայի։ Նման հանգամանքներում գուցե նպատակահարմար չլինի տրամադրել արդարացի բավարարում, նույնիսկ եթե նման պահանջ առաջադրվի։ Սակայն եթե գանգատարկու Պետությունը դատապարտում է մեկ այլ Պայմանավորվող կողմից իր հպատակների (կամ այլ զոհերի) պարզ մարդու իրավունքների խախտումները, ապա նրա գանգատները էապես նման են ոչ միայն այն գանգատներին, որոնք բերվում են որպես անհատական գանգատներ համաձայն Կոնվենցիայի Հոդված 34-ի, այլ նաև այն գանգատներին, որոնք բերվում են դիվանագիտական պաշտպանության համատեքստում։ Եթե Դատարանն ընդունում է այս տեսակի բողոքը և գտնում է Կոնվենցիայի խախտում, ապա արդար բավարարման տրամադրումը կարող է տեղին լինել՝ նկատի ունենալով գործին բնորոշ հանգամանքները և վերը նշված չափանիշները։ Այնուամենայնիվ, պետք է միշտ մտապահվի, որ ըստ Կոնվենցիայի բուն էության, անհատը և ոչ թե Պետությունն է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս է կրում և հիմնականում “տուժում է” Կոնվենցիայի իրավունքներից մեկի կամ մի քանիսի ոտնահարման հետևանքով։ Հետևաբար, եթե միջ-պետական գործում տրամադրվում է արդարացի բավարարում, ապա դա պետք է միշտ տեղի ունենա ի շահ անհատ զոհերի։
Սույն գործով Կիպրոսի կառավարությունը ներկայացրել է արդարացի բավարարման պահանջ երկու բավականին հստակ և օբյեկտիվորեն սահմանվող մարդկանց խմբի Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման կապակցությամբ, այսինքն՝ 1,456 անհետ կորած անձանց և Կարպասի թերակղզում գերի ընկած հույն կիպրոսցի բնակիչների։ Այլ կերպ ասած, արդարացի բավարարումը չի ակնկալվել Պետությանը նրա իրավունքների ոտնահարման համար փոխհատուցելու նպատակով, այլ ի շահ անհատ զոհերի։ Նման հանգամանքներում Հոդված 41-ով բերված պահանջը հիմնավորված է։
Եզրակացություններ՝ Հոդված 41-ը կիրառելի է՝ կապված անհետ կորած անձանց հետ (տասնվեց կողմ մեկ դեմ)։ Հոդված 41-ը կիրառելի է՝ կապված գերի ընկած քաղաքացիների հետ (տասնհինգ կողմ երկու դեմ)։
(b) Ոչ նյութական վնաս – կասկած չկա Կարպասի բնակիչների անօգնականության, տառապանքի և անհանգստության զգացումների տևականության մասին, ում Կոնվենցիայի Հոդվածներ 3, 8, 9, 10-ով և 13-ով և Թիվ 1 Արձանագրության Հոդված 2-ով ամրագրված իրավունքները խախտվել են, ինչպես հաստատվել է հիմնական դատավճռում։
Այսպիսով անհայտ կորած անձանց փրկված հարազատներին տրամադրվել է EUR 30,000,000, իսկ Կարպասի թերակղզում գերի դարձած հույն կիպրոսցի բնակիչներին EUR 60,000,000՝ ոչ նյութական վնասի դիմաց։ Վերոնշյալ գումարները պետք է բաշխվեին գանգատարկու Կառավարության կողմից հիմնական դատավճռում վերոնշյալ երկու գլուխներում նշված առանձին զոհերին։
Եզրակացություն՝ 90,000,000 եվրո ոչ նյութական վնասի դիմաց (տասնհինգ կողմ և երկու դեմ ձայնով)։
(Տես նաևԻռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության , 5310/71, 18-ը հունվարի, 1978թ.)
* Որոշ ֆոսֆատի հողեր Նաուրույում (Certain Phosphate Lands in Nauru) (Նաուրուն ընդդեմ Ավստրալիայի), Նախնական առարկություններ, Դատավճիռ, 1992 ICJ Զեկ.
** Նաուրուի գործում, որը քննվում էր Արդարության միջազգային դատարանի կողմիցnternational Court of Justice, վիճարկվել էր հապաղումը նախքան միջ-պետական գանգատ բերելը։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy