© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 148
Հունվար 2012
Di Sarno and Others -ն ընդդեմ Իտալիայի - 30765/08
Վճիռ - 10.1.2012 վճիռ [II բաժանմունք]
8-րդ հոդված
8-րդ հոդվածի 1-ին մաս
Բնակարանի անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի իրավունք
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Իշխանությունների կողմից աղբի հավաքման, վերամշակման և հեռացման ապահովման շարունակական ձախողում. խախտում։
8-րդ հոդված
Պոզիտիվ պարտականություններ
– ֆրանսերեն է
Գործի փաստական հանգամանքները – Իտալիայի Նեապոլ մարզի բնակավայրերը, որտեղ բնակվում և ապրում էին դիմողները, բախվել էր > հետ: 1994 թվականի փետրվարի 11-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ն այդ շրջանում արտակարգ դրություն էր և դիմողները հարկադրված էին ապրել առնվազն սկսած 2007 թվականի վերջից մինչև 2008 թվականի մայիսը փողոցներում լցված աղբից աղտոտված բնակավայրում:
Իրավունքի հարցեր – 8-րդ հոդված: Այս դրույթը կիրառելի է այն պահից սկսած, երբ բնակավայրում դիմողների վիճակը բացասական ազդեցություն էր ունեցել նրանց կյանքի որակի վրա և, մասնավորապես, անբարենպաստ ազդեցություն էր ունեցել նրանց անձնական կյանքի և բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքների նկատմամբ: Դատարանը չի կարող արձանագրել, որ դիմողների կյանքն ու առողջությունը վտանգված էր այն հանգամանքի հետևանքով, որ նրանք չէին գանգատվել, որ տառապում էին թափոնների ազդեցության հետ կապված որևէ հիվանդությամբ, չնայած ԵՄ դատարանն արձանագրել էր, որ հանրային ճանապարհների և ժամանակավոր պահման վայրերում թափոնների էական կուտակումը կարող էր բնակչության առողջությունը վտանգի տակ դնել։
Սույն գործը վերաբերում է հանրային իշխանությունների կողմից բնակավայրում թափոնների հավաքման, վերամշակման և հեռացման ծառայության ապահոման համար համարժեք միջոցի ձեռնարկման ձախողմանը: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դա համարժեք է գործը 8-րդ հոդվածից բխող պոզիտիվ պարտականությունների լույսի ներքո քննարկելուն:
2000 և 2008 թվականների ընթացքում աղբի հեռացման և վերամշակման ծառայությունը վստահվել էր մասնավոր ընկերություններին, մինչդեռ քաղաքային աղբի հավաքման ծառայությունն ապահովվում էր մի քանի պետական կազմակերպությունների կողմից: Հանգամանքը, որ Իտալիայի իշխանությունները հանրային ծառայությունում աուդիտ էին իրականացրել, այնուամենայնիվ, նրանց չէր ազատում 8-րդ հոդվածից բխող իրենց պարտականությունից: Ավելին, Իտալիայի իշխանությունների կողմից վկայակոչվող հանգամանքները չէին կարող համարվել հղում կատարել ֆորսմաժորային ատրիբուտներին, ինչը միջազգային իրավունքում սահմանվում է որպես անհաղթահարելի ուժ կամ ... անկանխատեսելի իրադարձություն, որը Պետության հսկողությունից դուրս է և տվյալ հանգամանքներում էականորեն անհնարին է դարձնում իրականացնելու [միջազգային] պարտականությունը”.
(a) Նյութական տեսակտը – Եթե նույնիսկ ընդունվի Կառավարության փաստարկը, որ ճգնաժամի սուր փուլը տևել է ընդամենը 5 ամիս` 2007 թվականի վերջից մինչև 2008 թվականի մայիսը, և հակառակ Պատասխանող պետությանը վերապահված հայեցողությանը, Դատարանը չէր կարող, սակայն գտել էր, որ աղբի հավաքման, վերամշակման և հեռացման ծառայության ապահովման առումով Իտալիայի իշխանությունների շարունակական անգործությունը խախտել էր դիմողների` անձնական կյանքի և նրանց բնակարանների նկատմամբ հարգանքի իրավունքը։
Եզրակացություն. խախտում (6 ձայնով` ընդդեմ մեկի):
(b) Ընթացակարգային տեսակետը – Դիմողները պնդել են տեղեկատվության բացակայության մասին, ինչն անհնարին էր դարձրել գնահատելու այն վտանգը, որին նրանք ենթարկվել էին: Այնուամենայնիվ, Քաղաքացիական անվտանգության ծրագրավորման դեպարտամենտի կողմից կատարված հետազոտությունները 2005 և 2008 թվականներին հրապարակվել էին: Համապատասխանաբար, Իտալիայի իշխանությունները կատարել էին իրենց պարտականությունը համապատասխան անձանց, այդ թվում` դիմողներին տեղեկացնելու այն հավանական վտանգի մասին, որը նրանց սպառնացել էր այդ շրջանում բնակվելու ընթացքում:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն)։
Այնուհետև 6 ձայնով` ընդդեմ մեկի Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում դիմողների գանգատի այն մասի կապակցությամբ, որ Իտալիայի իրավական համակարգում բացակայում են արդյունավետ պաշտպանության միջոցները` հնարավորություն չտալով փոխհատուցում ստանալ այն վնասների համար, որոնք նրանք կրել էին:
41-րդ հոդված. խախտման արձանագրումն ինքնին արդարացի փոխհատուցում է ցանկացած ոչ նյութական վնասի կապակցությամբ։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy