© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 121 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հուլիս 2009թ.
Դանիլենկովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի – 67336/01
Վճիռ 30.7.2009 /Հինգերորդ ստորաբաժանում/
Հոդված 14
Խտրականություն
Արհմիությանն անդամակցելու պատճառով պետությունը չի կարողացել արդյունավետ դատական պաշտպանություն ապահովել ընդդեմ խտրականության: խախտում
Փաստերը: Դիմողները, ովքեր Ռուսաստանի դոկերների միության /ՌԴՄ/ տեղական մասնաճյուղի անդամներ էին, աշխատանքի էին վերցվել մասնավոր ընկերության կողմից, որը կոչվում էր Կալինինգրադի առևտրային նավահանգիստ: 1997թ. ՌԴՄ-ն երկշաբաթյա գործադուլ սկսեց աշխատավարձի, ավելի լավ աշխատանքային պայմանների, բժշկական ու կյանքի ապահովագրության պահանջներով: Գործադուլն իր նպատակին չհասավ և դադարեց: Դրան հետևած ժամանակահատվածում ՌԴՄ-ի անդամներին վերանշանակումներ արեցին աշխատանքային հատուկ խմբերում, տեղափոխեցին ոչ լրիվ դրույքի և, ի վերջո, հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատեցին /ընկերության կառուցվածքային վերակազմավորման արդյունքում/: Դիմողները դրանց և այլ գործողությունների պատասխանեցին տեղական դատարաններ մի շարք հայցեր ներկայացնելով, որոնցում բողոքում էին արհմիությանն իրենց անդամակցության պատճառով անօրինական ու խտրական վերաբերմունքից: Յուրաքանչյուր ատյանում քաղաքացիական դատարանները որոշում էին կայացնում դիմողների օգտին` չեղյալ համարելով ընկերության որոշումներն ու կարգադրելով փոխհատուցել կորսված աշխատավարձերը: Խտրականության վերաբերյալ նրանց գանգատները շարունակաբար մերժվում էին այն հիմքով, որ խտրականության առկայությունը կարող է հաստատվել միայն քրեական վարույթի շրջանակում: Դիմողներն անկարող էին քրեական գործ հարուցել, քանի որ նավահանգստային ընկերության նման իրավաբանական անձինք չեն կարող պատասխանատվության ենթարկվել, իսկ դատախազությունը մերժում էր քրեական գործով քննություն սկսել ընկերության գործադիր տնօրենի դեմ, քանի որ նախաքննությունը չէր կարողացել հաստատել դիմողների նկատմամբ տնօրենի կողմից խտրականության անմիջական դիտավորությունը: Ի լրումն դատարաններ դիմելուն` ՌԴՄ-ն գանգատվել էր Տրանսպորտի աշխատողների միջազգային դաշնությանը /ՏԱՄԴ/ և շրջանային Դումային: Եվ ՏԱՄԴ-ն, և Դուման ճանաչեցին արհմիությանն անդամակցելու վրա հիմնված խտրականության գոյությունը և կոչ արեցին հարգել ՌԴՄ-ի անդամների իրավունքները: Չնայած այդ նախազգուշացումներին և դատարանների շարունակական որոշումներին, որոնցով չեղյալ էր համարվում հակաՌԴՄական քաղաքականությունը, ՌԴՄ-ի անդամների թիվը խիստ նվազեց և 1999թ. 290-ից 2001թ. դարձավ 24:
Օրենսդրությունը: Որևէ աշխատակից կամ բանվոր պետք է ազատ լինի առանց պատժամիջոցների միանալու կամ չմիանալու արհմիությանը: Չափազանց կարևոր էր, որպեսզի խտրական վերաբերմունքից տուժած անձինք հնարավորություն ունենան վիճարկել այդպիսի վերաբերմունքը և իրավունք ունենան դատական հայցեր ներկայացնել, որոնք կապահովեն իրական ու արդյունավետ պաշտպանություն: Նավահանգստային ընկերությունը զանազան հնարքներ էր օգտագործել, որպեսզի աշխատակիցները հրաժարվեին արհմիության անդամակցությունից, այդ թվում` սահմանափակ հնարավորություններով աշխատանքային հատուկ խմբերում նրանց վերանշանակումները, աշխատանքից ազատումները, որոնք հետո դատարաններն անօրինական էին ճանաչում, աշխատավարձերի նվազեցումները, կարգապահական պատժամիջոցները և դատարանների որոշումներից հետո ՌԴՄ-ի անդամներին աշխատանքում վերականգնելը: Դիմողների վրա ՌԴՄ-ին անդամակցելու հստակ բացասական հետևանքները բավարար էին, որպեսզի Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացման ժամանակ խտրականության վերաբերյալ գործի հարուցման համար լուրջ ապացույցներ լինեն: Ռուսաստանի օրենսդրությունն արհմիությանն անդամակցելու կամ չանդամակցելու հիմքերով բոլոր տեսակի խտրականության ամբողջական արգելք էր պարունակում, և դիմողներն իրավունք ունեին, որպեսզի խտրականության վերաբերյալ իրենց գանգատները քննվեին դատարանի կողմից Ռուսաստանի Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կանոնների և Արհմիությունների մասին օրենքում պարունակվող հատուկ օրենքի շնորհիվ: Այդ դրույթները ներկա գործով մնացել էին անվավեր, քանի որ ներպետական դատական մարմինները մերժել էին բավարարել խտրականության մասին դիմողների գանգատները, այն հիմքերով, որ խտրականության գոյությունը կարող էր հաստատվել միայն քրեական դատավարության ժամանակ: Այդուհանդերձ, ինչ վերաբերում է դատական պաշտպանության քրեաիրավական միջոցին, դրա հիմնական թերությունն այն է, որ հիմնված լինելով անձնական պատասխանատվության վրա, այն պահանջում էր ընկերության առանցքային կառավարիչների կողմից անմիջական դիտավորության “ապացուցվածություն` կասկածի համար հիմքերի բացակայության պայմաններում”` արհմիության անդամների նկատմամբ խտրականություն դրսևորելու նպատակով: Այդ դիտավորությունը հաստատել չկարողանալը հանգեցրել էր քրեական վարույթ չհարուցելու որոշմանը: Բացի այդ, խտրականության զոհերը միայն փոքր դերակատարություն ունեին քրեական վարույթ հարուցելու և վարելու գործում: Այդպիսով, Դատարանը չհամոզվեց, որ քրեական հետապնդումը, որը կախված էր իրավախախտներին բացահայտելու և խտրականության ուղղակի դիտավորությունն ապացուցելու` քրեական հետապնդում իրականացնող մարմինների կարողությունից, ենթադրյալ հակաարհմիութենական խտրականության մասով կարող էին համարժեք ու գործնական փոխհատուցում ապահովել: Որպես այլընտրանք քաղաքացիական դատավարությունը հնարավորություն կտար դիմողների և նրանց գործատուների միջև փոխհարաբերությունների բոլոր տարրերը քննելու նուրբ խնդիրը, այդ թվում` ՌԴՄ-ին դոկերների անդամակցությունից հրաժարվելու դրդելու հնարքների համադրման օգտագործումը, իրականացնել և տալ համարժեք փոխհատուցում: Խտրականության չենթարկվելու` դիմողների իրավունքի պաշտպանության բացակայությունը պոտենցիալ խտրականության նկատմամբ կարող էր վախ առաջացնել և պոտենցիալ անդամներին հետ պահել արհմիությանը միանալուց, որն իր հերթին կարող էր տանել դեպի դրա վերացում: Ամփոփում` պետությունը չէր կարողացել կատարել իր դրական պարտավորությունները` արհմիությանն անդամակցելու հիմքերով խտրականության դեմ ապահովել արդյունավետ ու հստակ դատական պաշտպանություն:
Եզրակացություն: խախտում /միաձայն/:
Հոդված 41 – որպես ոչ նյութական վնասի հատուցում` յուրաքանչյուրին տալ 2,500 եվրո:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy