© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 103
2007թ. դեկտեմբեր
Դիքսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության 44362/04
Վճիռ - 04.12.2007թ. [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Պատիժ կրող բանտարկյալին` երեխայի հայրը լինելու առթիվ արհեստական բեղմնավորման հաստատության մերժումը. խախտում:
Փաստեր. Դիմողները եղել են ամուսնական զույգ, իրար հետ ծանոթացել են բանտում համացանցով հաղորդակցվելու միջոցով այն ժամանակ, երբ կրել են ազատազրկումը: Ամուսինը դատապարտված է եղել սպանության համար, և չէր կարող ազատ արձակվել մինչև 2009 թվականը: Նա չի ունեցել երեխաներ: Նրա կինը ազատազրկումը կրելուց հետո ազատվել էր և այլ հարաբերություններից ունեցել երեք երեխա: Դիմողները խնդրել են արհեստական բեղմնավորման հաստատությանը թույլ տալ իրենց ունենալ համատեղ երեխա, նշելով, որ դա հնարավոր չէր այլ կերպ մինչև ամուսնու ազատ արձակվելը 2009 թվականին, ինչպես նաև հաշվի առնելով կնոջ տարիքը (վերջինս ծնվել էր 1958 թվականին): Համապատախսան նախարարության կողմից նրանց դիմումը մերժվել է այն հիմքով, որ ընդհանուր կարգով բանտարկյալներին արհեստական բեղմնավորման թույլտվություններ կարող էին տրվել միայն ՙբացառիկ հանգամանքներում՚: Մերժման հիմքերն էին, այն, որ դիմողների հարաբերությունները երբևէ չեն փորձվել առօրյա կյանքի բնականոն կենցաղում, որ երեխայի բարեկեցության բավարար պայմաններ առկա չեն եղել, որ մայրը և երեխան կունենային միայն սահմանափակ օգնություն, և որ երեխայի հայրը ներկա չէր լինի կնոջ և երեխայի կյանքի կարևորագույն մասին: Նաև որոշվել է, որ կառաջանար հանրությանն առնչվող իրավական խնդիր այն կապակցությամբ, որ առաջին դիմողի դատապարտման պատժիչ և կանխարգելող տարրերը կնվազեին, եթե նրան թույլ տային դառնալ հայր բանտում գտնվելու ընթացքում արհեստական բեղմնավորման միջոցով: Դիմողները ներկայացրել են բողոք, սակայն` ապարդյուն:
Օրենք. Հոդված 8-ը կիրառելի էր այն առումով, որ արհեստական բեղմնավորման հաստատությունների կողմից մերժումն առնչվել է դիմողների անձնական և ընտանեկան կյանքին, որով պաշտպանվում էր նրանց ` գենետիկական ծնողներ դառնալու իրավունքը: Կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանվում են ազատազրկման դեպքում ևս, այնպես որ ցանկացած սահմանափակում պետք է լիներ արդարացված կամ այն հիմքով, որ այն ազատազրկման անհրաժեշտ և անխուսափելի հետևանքն էր կամ որ առկա էր համանման կապ սահմնափակման և բանտարկյալին առնչվող հանգամանքների միջև: Սահմանափակումը չէր կարող հիմնված լինել բացառապես հանրության կարծիքի ձևավորման պատճառաբանության վրա: Գլխավոր հարցն այն էր, թե արդյոք պահպանվել էր արդարացի հավասարակշռություն հակասող հանրային և մասնավոր շահերի միջև:
(a)Հակասող շահեր
Ինչ վերաբերում է դիմողների շահերին, պետք է նշել, որ ներպետական մակարդակով ընդունելի է այն, որ արհեստական բեղմնավորումը եղել է դիմողների միակ իարկան հույսն ունենալու համատեղ երեխա` հաշվի առնելով կնոջ տարիքը և ամուսնու ազատվելու տարեթիվը: Ակնհայտ էր, որ դա նրանց համար ճակատագրական նշանակություն ուներ: Կառավարության կողմից ներկայացվել են երեք հիմքեր: Դրանք են. երեխա ունենալու հնարավորության կորուստն ազատազրկման անխուսափելի և անպատճառ վրա հասնելու հետևանք էր, որ բանտային համակարգի նկատմամբ հանրության վստահությունը կխախտվեր, եթե լուրջ հանցագործության կատարման համար դատապարտված անձանց թույլ տրվեր ունենալ երեխա, և որ ծնողի երկարատև բացակայությունը բացասական ազդեցություն կարող էր ունենալ ինչպես երեխայի, այնպես էլ ընդհանուր առմամբ հասարակության համար: Առաջին հերթին Դատարանը նշել է, որ չնայած երեխա ունենալու հնարավորության բացակայությունը եղել է դատապարտման հետևանք, այն չի եղել, այդուհանդերձ, անխուսափելի, քանի որ պարտադիր չէր, որ արհեստական բեղմնավորման հաստատության կողմից համապատասխան հնարավորություն ընձեռելը հանգեցներ անվտանգության հարցերի առաջացման կամ առաջացներ որևէ էական վարչական կամ ֆինանսական ծախսեր Պետության համար: Ինչ վերաբերում է հանրության վստահությանը բանտային համակարգի նկատմամբ, ընդունելով, որ պատիժը մնացել է ազատազրկման նպատակներից մեկը, դատարանը ընդգծել է եվրոպական պատժիչ քաղաքականության զարգացումը` կապված ազատազրկման վերականգնողական նպատակի կարևորության հետ հատկապես երկարատև ազատազրկումը կրելուց հետո: Վերջապես, թեև Պետությունը պարտականություններ ուներ ապահովելու երեխայի արդյունավետ պաշտպանությունը, այն չէր կարող այնքան հեռու գնալ, որ արգելեր ծնողին` դիմողների գործում առկա հանգամանքներում, ունենալու երեխա` հաշվի առնելով հատկապես այն, որ կինն ազատության մեջ էր և կարող էր հոգ տանել երեխայի մասին մինչև հոր ազատ արձակվելը:
(b)Հակասող շահերը և գնահատման սահմանը հավասարակշռելը
Դա այն ոլորտն էր, որը Պայմանավորվող պետությունները կարող էին ունենալ գնահատման լայն սահման, քանի որ Դատարանն արտահայտել է իր դիրքորոշումը մի շարք եվրոպական երկրներում համապատասխան զարգացումների առթիվ` կապված զույգերի տեսակցությունների հետ, որոնց պայմաններում հնարավոր կլիներ խուսափել արհեստական բեղմնավորման անհրաժեշտությունից, այն դեռ չի մեկնաբանել Կոնվենցիան այն իմաստով, թե պահանջել է Պայմանավորվող կողմերից համապատասխան դրույթներով ապահովելու նման տեսակցությունները: Այդուհանդերձ, այդ քաղաքականությունն արդյունավետորեն բացառում էր հակասող մասնավոր և հանրային շահերի ցանկացած իրական հավասարակշռում, և արգելում էր ցանկացած կոնկրետ գործով պահանջվող սահմանափակման հավասարակշռության գնահատումը: Հատկապես սահմանվել է չափից ավելի բարձր ՙբացառիկ՚ պարտականություն դիմողների համար` կապված արհեստական բեղմնավորման հետ, քանի որ նրանք պետք է ցույց տային, որ արհեստական բեղմնավորման արգելումը կարող էր նրանց զրկել համատեղ երեխա ունենալու հնարավորությունից, և որ նրանց գործի հանգամանքները ՙբացառիկ էին՚ համապատասխան չափանիշի իմաստով: Այդպիսով, համապատասխան քաղաքականությունն այնպիսի բարձր սահման էր նախատեսել, որ այն թույլ չէր տալիս հավասարակշռել հակասող շահերը կամ գնահատել համապատասխան նախարարության կամ ներպետական դատարանների կողմից ստացված մերժումների համապատասխանությունը: Հայտնի չէր նաև, թե նման հավասարակշռումը կամ դրա գնահատումը տեղի էին ունեցել, երբ ի սկզբանե իրականացվել է այդ քաղաքականությունը: Այն փաստը, որ միայն մի քանի անձինք կարող էին օգտվել դրանից, այս պարագայում չէր ապահովում որևէ տարբերություն: Նման գնահատման բացակայությունը պետք է դիտվեր որպես գնահատման սահմանից դուրս եկող այնչափ, որ չէր ապահովվում արդարացի հավասարակշռություն հակասող մասնավոր և հանրային շահերի միջև:
Եզրակացություն. խախտում (տասներկու ձայնով` ընդդեմ հինգի):
Հոդված 41 – 5,000 եվրո ոչ նյութական վնասի հատուցման դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy