© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 158 նախադեպի վերաբերյալ
2012թ. դեկտեմբեր
De Souza Ribeiro-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC] - 22689/07
Դատավճիռ 13.12.2012 [GC]
Հոդված 13
Պաշտպանության արդյունավետ միջոց
Արտաքսման հրամանի ի կատար ածում հիսուն րոպեի ընթացքում այն բանից հետո, երբ բողոք էր բերվել դատարան դրա կատարումը կասեցնելու խնդրանքով՝ խախտում։
Փաստեր – Գանգատարկուն՝ Բրազիլիայի մի քաղաքացի, ապրում էր Ֆրանսիական Գվիանայում իր ծնողների հետ 1988թ.-ից, երբ նա յոթ տարեկան էր, մինչև 2007թ. հունվարը։ 2007թ. հունվարի 25-ին նրան կանգնեցրեցին ճանապարհային ստուգման նպատակով։ Չկարողանալով ցույց տալ որևէ ապացույց, որ իր ներկայությունը ֆրանսիական հողում օրինական էր, նա ձերբակալվել էր և նրան էին ներկայացրել վարչական հրամաններ նրա հեռացման և մինչև հեռացումը՝ ազատազրկման վերաբերյալ։ Հաջորդ օրը երեկոյան 3.11-ին նա դիմել էր վարչական դատարան՝ հեռացման մասին հրամանը դատական կարգով քննելու խնդրանքով։ Նա հրատապ խնդրանք էր ներկայացրել հեռացման հրամանը կասեցնելու նպատակով և արտահայտել էր լուրջ կասկածներ կապված այդ հրամանի օրինականության հետ։ Երեկոյան 4-ին, վարչական դատարանին իր դիմումը ներկայացնելուց հազիվ հիսուն րոպե անց, գանգատարկուն վտարվել էր Բրազիլիա։ Այդ երեկո վարչական դատարանը հայտարել էր, որ դատական քննության վերաբերյալ նրա դիմումը նպատակազուրկ է, քանի որ նրան արդեն վտարել են։ 2007թ. փետրվարին գանգատարկուն վարչական դատարան հրատապ բողոք էր ներկայացրել հիմնարար ազատության պաշտպանության նպատակով (requête en référé liberté), որը չէր ընդունվել։ 2007թ. օգոստոսին նա վերադարձել էր Ֆրանսիական Գվիանա անօրինականորեն։ 2007թ. հոկտեմբերի 18-ին վարչական դատարանը քննել էր գանգատարկուի՝ 2007թ. հունվարի 25-ին ներկայացրած բողոքը՝ իր հեռացման նախնական հրամանը դատական կարգով քննելու վերաբերյալ, որը նա հայտարարել էր ապօինի և մի կողմ թողել։ 2009թ. հունիսին գանգատարկուին տրամադրվել էր “այցելուի” կացության թույլտվություն, որը թարմացվել էր մինչև 2012թ. հունիս ամիսը։ Այժմ գանգատարկուն ունի վերաթարմացվող կացության թույլտվություն “անձնական և ընտանեկան կյանքի համար”։
2011թ. հունիսի 30-ի վճռով, Դատարանի պալատներից մեկը միաձայն հայտարարել է, որ Հոդված 8-ով բերված բողոքն անընդունելի է զոհի կարգավիճակի բացակայության պատճառով՝ այն հիմքով, որ վարչական դատարանը ճանաչել է միջոցի անօրինական լինելը, որի հիմքով գանգատարկուն վտարվել է Բրազիլիա, և գանգատարկուն ի վերջո կարողացել է վերադառնալ Ֆրանսիա և ստանալ վերաթարմացվող կացության կարգավիճակ։ Ինչ վերաբերում է բողոքին, որ վտարման մասին հրամանի վերաբերյալ բողոքը չի ունեցել կասեցնող ազդեցություն, Դատարանը չորս կողմ երեք դեմ ձայնով, նկատի առնելով այս ոլորտում Պետությանը վերապահված հաեցողության շրջանակը, վճռել է, որ տեղի չի ունեցել Հոդված 13-ի խախտում հոդված 8-ի հետ կապված, քանի որ Հոդված 8-ով երաշխավորված իրավունքներին միջամտության հետևանքները սկզբունքորեն շրջելի էին, ինչպես ցույց էր տալիս գանգատարկուի գործը, քանի որ ընտանեկան կապերը չէին խզվել երկար ժամանակով, քանի որ նա կարողացել էր վերադառնալ Ֆրանսիա՝ վտարվելուց հետո կարճ ժամանակ անց։
Իրավունք – Հոդված 13-ը Հոդված 8-ի հետ միասին՝ Դատարանը նշել է, առաջինը, որ գանգատարկուն օգտվել է Ֆրանսիական Գվիանայում ուժի մեջ եղած համակարգի համաձայն իրեն մատչելի միջոցներից նախքան իր հեռացումը։ Այնուամենայնիվ, պրեֆեկտը միայն մակերեսորեն է ուսումնասիրել նրա իրավիճակը։ Գանգատարկուն վտարվել է նշված տարածքից իր ձերբակալումից հետո ավելի պակաս քան երեսունվեց ժամվա ընթացքում՝ համաձայն հեռացման մասին հրամանի, որը հապշտապ էր և կրածրատիպային և կատարվել էր անմիջապես գանգատարկուի ձերբակալումից հետո։
Ավելին, անկախ գանգատարկուի ապօրինի կարգավիճակից նրա ձերբակալման պահին, նա պաշտպանված էր Ֆրանսիայի օրենքով վտարման ցանկացած ձևից։ Դա այն եզրակացությունն էր, որը կայացրել էր վարչական դատարանը, որն այնուհետև հայտարարել էր, որ նրա հեռացման հրամանն անօրինական է եղել։ Այսպիսով, մինչև 2007թ. հունվարի 26-ը Ֆրանսիայի իշխանությունները տիրապետել էին այն ապացույցներին, որ գանգատարկուի հեռացումը օրենքին համապատասխան չէ և հետևաբար կարող է հանդիսանալ նրա իրավունքների խախում։ Համապատասխանաբար, Բրազիլիա նրա հեռացման պահին ի հայտ էր եկել լուրջ խնդիր՝ կապած Կոնվենցիայի Հոդված 8-ին նրա հեռացման համապատասխանելիության հետ, հետևաբար նա ունեցել էր “վիճելի” բողոք այս առումով Հոդված 13-ի նպատակների շրջանակներում։
Գանգատարկուն կարողացել էր դիմել վարչական դատարան։ Այդ դատարանը բավարարել էր անկախության, անկողմնակալության և իրավասության պահանջները՝ գանգատարկուի բողոքները քննելու առումով, որոնցում պարունակվում էին հստակ բացատրված իրավական հիմնավորումներ։ Այնուհանդերձ, վարչական դատարան գանգատարկուի դիմելու և նրա արտաքսման միջև ժամանակահատվածի հակիրճությունը բացառել է ցանկացած հնարավորություն, որ դատարանը լրջորեն քննած լինի հանգամանքներն ու իրավական փաստարկները հեռացման մասին հրամանի կատարման դեպքում Հոդված 8-ով նախատեսված իրավունքների ոտնահարումը հաստատելու կամ հերքելու նպատակով։ Հետևաբար գանգատարկուի կողմից միջանկյալ միջոցների վերաբերյալ հրատապ դիմումի էության որևէ դատական քննություն չէր իրականացվել։ Մինչ հրատապ վարույթը կարող էր տեսականորեն վարչական դատարանին հնարավորություն ընձեռել՝ քննել գանգատարկուի փաստարկներն ու անհրաժեշտության դեպքում հետաձգել հեռացման հրամանի կատարումը, ցանկացած հնարավորություն, որ դա փաստացիորեն տեղի էր ունեցել, բացառված էր դատարան բողոքի ներկայացման և գանգատարկուի հեռացման միջև չափից կարճ տևողության պայմաններում։ Փաստորեն, հրատապ բողոքների դատավորն անզոր էր եղել որևէ բան անելու, և հայտարարել էր, որ բողոքն աննպատակ է։ Ուստիև գանգատարկուն արտաքսվել էր միայն պրեֆակտի հրամանի հիմքով։ Հետևաբար, այն շտապողականությունը, որով ի կատար էր ածվել հեռացման հրամանը, ունեցել էր մատչելի միջոցները գործնականում անարդյունավետ դարձնելու ազդեցություն՝ դրանով դրանք դարձնելով անմատչելի, և գանգատարկուն որևէ հնարավորություն չէր ունեցել երաշխավորելու, որ հեռացման մասին հրամանն էապես հանգամանալի քննության ենթարկվեր ներպետական որևէ իշխանության կողմից, որը տրամադրեր ընթացակարգային անհրաժեշտ երաշխիքները։
Ո՛չ Ֆրանսիական Գվիանայի աշխարհագրական տեղադրությունը և ոչ էլ այնտեղ առկա ներգաղթի ուժեղ ճնշումը, ոչ էլ դատարանները գերծանրաբեռնելու և արդարադատության վարչարարությանը խոչընդոտելու վտանգը չէին արդարացրել սովորական օրենսդրությունից բացառությունը կամ այն եղանակը, որով կիրառվել է այդ բացառությունը։ Հայեցողությունը, որ վերապահված է Պետություններին կապված Հոդված 13-ով ամրագրված իրենց պարտավորությունները կատարելու ձևի ընտրության հետ, չէր կարող իրականացվել այնպես, որ գանգատարկուներին զրկեր կամայական արտաքսումից պաշտպանված լինելու նվազագույն ընթացակարգային երաշխիքներից։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ գանգատարկուի համար գործնականում մատչելի չեն եղել արդյունավետ միջոցներ Կոնվենցիայի Հոդված 8-ով նրա բերած բողոքի առնչությամբ, երբ նրան պատրաստվում էին վտարել։ Այս իրավիճակը չի շտկվել ի վերջո տրամադրված կացության թույլտվությամբ։ Հետևաբար Դատարանը չի ընդունել Կառավարության նախնական առարկությունը կապված նրա հետ, թե գանգատարկուն կորցրել է “զոհի” կարգավիճակը Կոնվենցիայի Հոդված 34-ն նշանակության առումով, և գտել է, որ խախտվել է Հոդված 13-ը Հոդված 8-ի հետ կապված։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41՝ 3,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի դիմաց։ Նյութական վնասի առնչությամբ բերված բողոքը մերժվել է։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy