© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 108
2008թ. մայիս
Դեդովսկին և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի- 7178/03
Վճիռ - 15.05.2008թ. [Բաժին I]
Հոդված 3
Խոշտանգում
Վատ վերաբերմունքը և մահակի անտեղի գործադրումն ազատազրկվածի նկատմամբ և արդյունավետ քննության բացակայությունը. խախտում:
Փաստեր.
2001 թվականին ուղղիչ հիմնարկում ազատազրկումը կրելիս յոթ դիմողների նկատմամբ վատ դրոևորվել է վատ վերաբերմունք, նրանք մահակով ծեծի են ենթարկվել Varyag խմբի կողմից, որն իրենից ներկայացնում էր հատուկ ստորաբաժանում` կոչված պահպանելու ուղղիչ հիմնաարկում կարգուկանոնը: Խումբը հատուկ բերվել էր ուղղիչ հիմնարկ` վախեցնելու համար ազատազրկվածներին, որոնք համարձակություն էին ունենում մասնակցելու կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդի կողմից կազմակերպված անկարգություններին`: Խումբը ցուցում էր ունեցել պահպանելու կարգուկանոն` ազատազրկվածներին և բոլոր բանտախցերը խուզրկելու միջոցով: Ողջ խումբ, որը բացի դրա ղեկավարից, կրել են գործված զրահագլխարկ և ռազմական համազգեստ, որը թույլ չի տվել տեսնել նրանց կոչումը, ինչպես նաև նրանք զինված են եղել ռետինե մահակներով: Քրեական գործի քննությունը` վատ վերաբերմունքի վերաբերյալ` բողոքների մեծ մասի առնչությամբ կարճվել է այն հիմքով, որ առկա քննությունը չի ունեցել ՙօբյեկտիվ տեղեկատվություն՚, որը կհաստատեր բողոքները: Ղեկավարի և նրա ենթակաների դեմ ներկայացված մեղադրանքները` լիազորությունները գերազանցելու առնչությամբ` նույնպես թողնվել են անհետևանք դարձյալ բավարար ապացույցներ չլինելու պատճառով:
Օրենք.
Հոդված 3 – (a) Էական կողմը
Հաշվի առնելով խմբի գործունեության ոչ հստակեցված բնույթը, որը գործել է ողջ ուղղիչ հիմնարկի տարածքում, այլ ոչ թե կոնկրետ ազատազրկվածների հետ կապված, ինչպես նաև Կառավարության կողմից դիմողների փաստացի հայտարարությունների ընդունումը, Դատրանը հաստատված է համարել այն մոտեցումը, որ դիմողները ենթարկվել են վատ վերաբերմունքի, որի կապակցությամբ էլ նրանք բողոքել են: Մահակների գործադրումը չի ունեցել որևէ օրինական հիմք: Ուղղիչ հիմնարկների մասին օրենքը թույլ է տվել ռետինե մահակների գործադրումը միայն կոնկրետ իրավիճակներում, օրինակ` հանցագործություններ, ճնշումներ, զանգվածային անկարգությունները կանխելու և 0այն ազատազրկվածներին իրենց տեղերը վերադարձնելու համար, որոնք անընդհատ չեն ենթարկվել կամ հակադրվել են ուղղիչ հիմնարկի աշխատակիցներին: Այդուհանդերձ, չի եղել որևէ ապացույց առ այն, որ դիմողները հարձակել են աշխատողների կամ էլ մյուս ազատազրկվածների վրա: Մահակներով ծեծը եղել է ավելի շուտ անհատական, քան կոլեկտիվ բնույթի: Թեև դիմողներից ոմանք դիտավորյալ չեն հնազանդվել կամ անտեսել են աշխատողների հրամանները, չի ձեռնարկվել որևէ քայլ նրանց ձերբակալելու ուղղությամբ: Չնայած որ աշխատողները կարող էին որոշ դեպքերում հարկադրված լինել դիմելու ֆիզիկական ուժի, սակայն նրանց գործողությունները խստագույնս չեն համապատասխանել դիմողների, այսպես կոչված, զանցանքներին և հիմնականում եղել են անհամատեղելի նրանց հետապնդած նպատակների հետ: Ակնհայտ էր այն, որ ազատազրկվածին մահակով ծեծելը չի հանգեցրել խուզարկություն ձեռնարկելու ցանկալի արդյունքների: Նման իրավիճակում մահակներով ծեծելը եղել է պարզապես ճնշելու կամ մարմնական պատժի ենթարկելու միջոց: Նման անհամապատասխան վարվելաձևը հատկապես խիստ էր դիմողների նկատմամբ, որոնք պարզապես հրաժարվել են տալ իրենց անունները կամ փոխել իրենց հագուստը: Ուստի խումբը դիմել է դիտավորյալ բացահայտ բռնության` վախի զգացում առաջացնելու և նվաստացնելո նպատակով, որով կկոտրվեր դիմողների ֆիզիկական կամ հոգեբանական դիմադրությունը, ինչպես նաև նրանք նպատակ են ունեցել ճնշելու դիմողներին և ենթարկելու իրենց: Մահակներով ծեծը կարող էր պատճառել հոգեկան և ֆիզիկական տառապանք, որն էլ հանգեցրել է խոշտանգման:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(b) Դատավարական կողմը
Քրեական գործի քննությունը չի իրականացվել դեպքից հետո մինչև մեկուկես տարվա ընթացքում: Այդուհանդերձ, չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ դեպքից հետո դիմողները ենթարկվել են բժշկական հետազոտության, քանի որ ներկայացված նյութերը տեղեկություններ են պարունակել միայն հետագա հետազոտությունների վերաբերյալ: Իսկապես, որևէ ՙօբյեկտիվ՚ ապացույցի բացակայությունը, ինչպիսին են բժշկական հետազոտությունների արդյունքները, նշվել է որպես պատճառ բողոքների մեծ մասով գործը կարճելու համար: Մահակներ գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն մատնանշել, թե կոնկրետ որ աշխատողներն են դրանք գործադրել: Թույլ տալով խմբին փակել դեմքը և չկրել որևէ տարբերանշան իրենց համազգեստներին` իշխանությունները գիտակցաբար անհնարին են դարձրել նրանց` իրենց զոհերի կողմից ճանաչվելու հնարավորությունը: Այդ հիմքով նույնիսկ գործի քննությունն է կարճվել: Նմանապես դատարանները թույլ չեն տվել, որպեսզի փորձ կատարվի պատասխանատվության ենթարկելու պատասխանատուներին: Տարածքային դատարանը նույնիսկ արդարացրել է խմբի ղեկավարին, քանի որ նա իրականացրել է պատշաճ հսկողություն իր ենթակաների գործողությունների օրինականության նկատմամբ, շրջանային դատարանն արդարացրել է նրան, քանի որ նա չէր կարող և պարտավոր էլ չէր ղեկավարել իր ենթականերին իր բացակայության ընթացքում: Դատարանը համապատասխանաբար նկատել է, որ առկա են ակնհայտ հակասություններ ներպետական դատարանների հետևությունների միջև:
Ավելին, դիմողների` քննությանն ակտիվ մասնակցելու իրավունքը չի պահպանվել: Քննիչը չի լսել դիմողների կամ մյուս զոհերի ցուցմունքներն անձամբ, և նույնիսկ որոշումներում չի ներառել նրանց` իրադարձությունների վերաբերյալ արտահայտած վարկածները: Չի եղել որևէ ապացույց առ այն, որ դատախազի որոշումների պատճենները պատշաճ կերպով տրվել են դիմողներին: Այդ իսկ պատճառով, դիմողների` վատ վերաբերմունքի վերաբերյալ ներկայացված բողոքների քննությունը չի եղել մանրազնին, համապատասխան կամ բավարար:
Եզրակացություն. խախտոււմ (միաձայն):
Հոդված 13
Թեև ռուսական քաղաքացիական դատարանները տեսականորեն ունեցել են հնարավորություն իրականացնելու գործի անկախ գնահատում, փաստացիորեն քրեական գործի նախնական քննության դերն այնքան կարևոր էր, որ նույնիսկ հակադիր ամենահամոզիչ ապացույցը կարող էր որակազրկվել, և նման միջոցը կլիներ միայն տեսական և պատրանքային: Քրեական գործի քննությունը կարճվել է և, համապատասխանաբար, ցանկացած այլ միջոց, ներառյալ վնասների հատուցման պահանջը, սահմանափակել է հաջողության հասնելու հնարավորւթյունները: Ուստի դիմողները չեն ունեցել արդյունավետ միջոց ներպետական օրենքի համաձայն պահանջելու փոխհատուցում իրենց նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի դիմաց:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 38-ի 1 (a) կետը – Անտեսելով կրկնվող բողոքները` Կառավարությունը հրաժարվել է ներկայացնել պարզաբանում` ուղղիչ հիմնարկի տնօրինության միջոցով ուղղիչ հիմնարկի գործողություններն օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ: Այդ եզրակացությունում պարունակվող ապացույցը եղել է վճռորոշ գործի փաստերի հաստատման համար: Կառավարության կողմից մերժման կապակցությամբ բերված պատճառաբանությունները եղել են ոչ բավարար: Համապատասխանաբար, Կառավարությունը չի կատարել իր պարտականությունները 38-րդ հոդվածի 1(a) կետի ներքո:
Եզրակացություն. չիրականացում (միաձայն):
Հոդված 41 - Դատարանը յուրաքանչյուր դիմողի տրամադրել է 10,000 եվրո` ոչպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy