© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
DEL RIO PRADA-ն ԸՆԴԴԵՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ – 42750/09
21.10.2013 թվականի վճիռ
Հոդված 7-1
Ավելի խիստ պատիժ
Nuella poena sine lege
Հետադարձ կիրառում
Դիմողի նրա դատապարտվելուց հետո ազատ արձակման օրը հետաձգելը նախադեպերում կատարված փոփոխությունների հետևանքով. խախտում
Փաստեր- 1988-2000 թվականների ընթացքում թվով ութ քրեական գործերի վարույթներով դիմողը դատապարտվել է մի քանի ժամկետներով ազատազրկման, որոնք գերազանցել են 3,000 տարին որոնք հաշվարկվել են ընդհանուր կատարված ահաբեկչական հարձակումների հետ կապված տարբեր հանցագործությունների համար: 2000 թվականի նոյեմբերին, հաշվի առնելով հանցագործությունների միջև առկա սերտ իրավական և ժամանակահաջորդական կապը, Աուդենցիա Նասիոնալը համակցել է դիմողի դատավճիռները և նշանակել 30 տարվա ազատազրկման ընդհանուր ժամկետ՝ համաձայն 1973 թվականի Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն ժամկետի, որը գործել է տվյալ ժամանակահատվածում: 2008 թվականի ապրիլին գաղութի վարչակազմը, որտեղ դիմողը կրում էր իր պատիժը, նշանակել է նրա ազատազրկման ժամանակը` այն է՝ 2008 թվականի հուլիսը, այն բանից հետո, երբ կրճատվել են նրա ազատազրկման ժամկետները` կապված գաղութում 1987 թվականից ի վեր նրա կողմից կատարված աշխատանքի հետ: Արդյունքում` 2008 թվականի մայիսին Աուդենցիա Նասիոնալը դիմել է գաղութի վարչակազմին՝ պահանջելով ստուգել դիմողի ենթադրվող ազատ արձակման օրը և հաշվարկել այն նոր մոտեցմանը համապատասխան (ինչը հայտնի է որպես §Parot doctrine¦), որը սահմանվել է Գերագույն դատարանի կողմից իր՝ 2006 թվականի փետրվարի որոշման մեջ, համաձայն որի` համապատասխան ազատազրկման ժամկետների նկատմամբ վերահսկողությունը և դրա կրճատումները պետք է կիրառվեին յուրաքանչյուր առանձին ազատազրկման ժամկետի նկատմամբ, այլ ոչ թե ընդհանուր ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետի նկատմամբ: Արդյունքում` դիմողի ազատ արձակման վերնջաժամկետ է սահմանվել 2017 թվականի հունիսի 27-ը: Նրա հետագա բողոքներն ապարդյուն են եղել:
2012 թվականի հուլիսի 10-ին կայացված վճռով (տես տեղեկատվություն թիվ 154) Դատարանի Պալատը միաձայն վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ և 7-րդ հոդվածների խախտում, գտնելով, որ նոր մեթոդի կիրառումը` կապված ազատազրկման ժամկետների կրճատումների հաշվարկման հետ, չի եղել կանխատեսելի դիմողի դատապարտման ժամանակ և հանգեցրել է հետադարձ ուժով կիրառման՝ ի վնաս նրա:
Օրենք – Հոդված 7. Կողմերի դիտարկումները մասնավորապես առնչվել են դիմողի կողմից կրելիք ազատազրկման ժամկետի ամբողջ չափին՝ համաձայն թե դատավճիռների համակցման կանոնների և թե առավելագույն ժամկետի նշանակման, ինչպես նաև՝ 1973 թվականի Քրեական օրենսգրքով նախատեսված՝ գաղութում կատարվող աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետի կրճատման համակարգի:
(a) Նշանակված պատժչափը – 1973 թվականի Քրեական օրենսգրքի համաձայն, որը գործել է հանցագործությունների կատարման ժամանակ, ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետը համապատասխանում էր ազատազրկման առավելագույն ժամկետին (condena)` կապված փոխկապված բազմակի հանցագործությունների հետ, ինչը տարբերվում է §դատապարտման¦ (penas) հայեցակարգից, որը սահմանվում է տարբեր դատավճիռներով, որոնցով տվյալ անձը դատապարտվում է: Ավելին, §նշանակված պատժի¦ ժամկետից մեկ օրը դատապարտյալների համար կարող էր կրճատվել յուրաքանչյուր երկու օրվա կատարած աշխատանքի դիմաց: Այդուհանդերձ, չի եղել որևէ հատուկ կանոն, թե ինչպես պետք է կիրառել ժամկետների կրճատումները, երբ տեղի է ունենում դատավճիռների համակցում և նշանակվում է ընդհանուր ազատազրկման առավելագույն ժամկետ, ինչպես որ դիմողի դեպքում է, երբ ազատազրկման ընդհանուր ժամկետը եղել է 3000 տարի, որը դատավճիռների համակցությամբ նվազեցվել է մինչև 30 տարի: Դա այդպես չէր մինչև 1995 թվականի նոր Քրեական օրենսգրքի ընդունումը, համաձայն որի, հաշվի առնելով դիմողի ազատազրկման ժամկետների նվազեցումը, բացառիկ դեպքերում կարող էր հաշվի առնվել նշանակված առավելագույն ժամկետը, այլ ոչ թե օրենքով սահմանված կրման ենթակա ազատազրկման առավելագույն ժամկետը:
Հաշվի առնելով նախադեպերը և 1973 թվականի Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների մեկնաբանությանն առնչվող պրակտիկան` մինչև Գերագույն դատարանի 2006 թվականի որոշման ընդունումը, երբ դատապարտյալի դատավճիռները համակցվում էին և նշանակվում էր ազատազրկման առավելագույն ժամկետ, գաղութի վարչակազմը և դատարանները ժամկետների կրճատման հայեցակարգը կիրառում էին առավելագույն ժամկետի նկատմամբ: Այդպիսով, նրանք ազատազրկման իրավական առավելագույն 30 տարվա ժամկետը համարում էին որպես §նոր, անկախ դատապարտում¦, որի նկատմամբ պետք է կիրառվեր օրենքով նախատեսված ժամկետների կրճատումը: Համապատասխանաբար, չնայած 1973 թվականի Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների անորոշությանը, և այն փաստին, որ Գերագույն դատարանը չի զբաղվել դրանց պարզաբանմամբ մինչև 1994 թվականը, գաղութների և դատական իշխանություններն էին լուծում ազատազրկման ժամկետի ընթացքի հետ կապված հարցերը (condena)` լուծում նաև կապված ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետի հետ, որը հանդիսանում էր նոր, անկախ ժամկետ, որի նկատմամբ կիրառելի էր ազատազրկման ժամկետների կրճատման հայեցակարգը: Պրակտիկայի լույսի ներքո, իր ազատազրկումը կրելու ընթացքում դիմողն իրավունք ուներ հավատալու, որ նշանակված պատիժն ազատազրկման առավելագույն 30 տարվա ժամկետի հետևանքն է, որը կրճատվելու է կատարված աշխատանքների դիմաց: Ավելին, գաղութում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման հնարավորությունը նախատեսված էր գրված օրենքով, որը պահանջում էր, որպեսզի ազատազրկման ժամկետը ինքնաբերաբար նվազի՝ որպես կատարված աշխատանքների հատուցում, բացառությամբ երկու դեպքերի` երբ դատապարտյալը դիմել է փախուստի կամ փախուստի փորձ կատարել է, և երբ դատապարտյալը բացասական վարքագիծ է դրսևորել: Նույնիսկ այս երկու դեպքերում արդեն իսկ դատավորի կողմից թույլատրված ժամկետների կրճատումները չեն կարող կրկին վերականգնվել, քանի որ համապատասխան ազատազրկման օրերն արդեն իսկ համարվում են կրված, իսկ կրճատվածները` դատապարտյալի իրավունքների կիրառման արդյունք:
Չնայած 1995 թվականի Քրեական օրենսգիրքը հրաժարվել է այդուհետ դատապարտված անձանց նկատմամբ գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման հայեցակարգից, դրա անցումային դրույթները թույլատրում են 1973 թվականի Քրեական օրենսգրքի ներքո դատապարտված անձանց, ինչպիսին դիմողն է, շարունակել օգտվել այդ հայեցակարգով նախատեսված իրավունքներից, եթե դա նրանց օգտին է: Այդուհանդերձ, օրենքը նախատեսել է առավել խիստ պայմաններ վաղաժամկետ ազատման համար, նույնիսկ մինչև դրա ուժի մեջ մտնելը դատապարտված անձանց նկատմամբ: Դատարանը հանգում է այն համոզմանը, որ խիստ և առավել մեղմ միջոցների ընտրության հարցում օրենսդիրը նախընտրել է, որպեսզի այն կանոնները լինել քրեական օրենքի էական մասը, որն առնչվում է ազատազրկման ժամկետի սահմանման դրույթներին, այլ ոչ թե միայն դրա կատարմանը:
Վերը նշվածի լույսի ներքո, այն ժամանակ, երբ դիմողը կատարել է այն հանցագործությունները, որոնց համարէլ էլ ենթարկվել է քրեական հետապնդման, և երբ կայացվել է որոշում դատավճիռները համակցելու և ազատազրկման առավելագույն ժեմկետ սահմանելու մասին, համապատասխան օրենքը, ընդհանուր առմամբ, ձևակերպված էր բավականաչափ հստակ, ինչը և թույլ է տվել դիմողին տվյալ հանգամանքներում պատշաճ կերպով ընկալելու նշանակված պատժաչափը՝ նկատի ունենալով ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետը և կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետի կրճատման հնարավորությունը՝ համաձայն 1973 թվականի Քրեական օրենսգրքի: Դիմողի նկատմամբ նշանակված պատիժը այդպիսով, նշանակվել է 30 տարվա ազատազրկման ձևով՝ հաշվի առնելով, որ այն օրենքին համապատասխան ենթակա է կրճատման գործող ժամկետների կրճատման հայեցակարգի կիրառմամբ:
(b) Արդյոք դիմողի նկատմամբ §Parot doctrine¦-ի կիրառումը ազդել է միայն նշանակված պատժի կատարման միջոցների, թե նաև դրա փաստացի չափի վրա – 2008 թվականի մայիսին Աուդենցիա Նասիոնալը մերժել է 2008 թվականի հուլիսի 2-ը որպես դիմողի վերջնական ազատման օր նշանակելը, փոխարենը կիրառել է Գերագույն դատարանի՝ հանցագործությունների կատարումից հետո՝ 2006 թվականի փետրվարի որոշմամբ սահմանված §Parot doctrine¦-ը, դատավճիռները համակցվել են և սահմանվել է ազատազրկման առավելագույն ժամկետը: Դատարանը նկատի է ունեցել, որ նոր կանոնը, համաձայն որի` կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատումը պետք է կիրառվեր յուրաքանչյուր առանձին ազատազրկման նկատմամբ, այլ ոչ թե ազատազրկման առավելագույն 30 տարվա ժամկետի նկատմամբ, ավելի շատ է համապատասխանել 1973 թվականի Քրեական օրենսգրքի փաստացի տառին: Դիմողի դեպքի նկատմամբ §Parot doctrine¦-ի կիրառումն ապարդյուն է դարձրել կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման հայեցակարգը, որից օգտվելու իրավունք նա ունեցել է օրենքով և համաձայն պատժի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատավորների վերջնական որոշումների: Արդյունքում` ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետը դադարել է լինել անկախ ազատազրկման ժամկետ, որի նկատմամբ պետք է կիրառվեին ազատազրկման ժամկետների կրճատումները, փոխարենը՝ այն դարձել է ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետ, որի նկատմամբ պրակտիկայում որևէ ժամկետի կրճատում չի էլ կատարվել:
(c) Արդյոք §Parot doctrine¦-ը եղել է պատշաճ չափով կանխատեսելի – Ազատազրկման ժամկետների կրճատման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները Գերագույն դատարանի կողմից առկա համակարգից շեղվելու արդյունք են, ի հակառակն օրենսդրության մեջ տեղի է ունեցած փոփոխությունների: 1994 թվականի մարտին Գերագույն դատարանը գտել է, որ ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետը §նոր¦ §անկախ ազատազրկման ժամկետ է¦, որի նկատմամբ կիրառելի են սահմանված ժամկետների կրճատումները: Գերագույն դատարանը չի նահանջել իր նախորդ նախադեպերից մինչև 2006 թվականը՝ դեռ տասը տարի այն բանից հետո, երբ իր կողմից վկայակոչված օրենքը փոխվել է: Այդպիսով, Գերագույն դատարանը ներկայացրել է արդեն ուժը կորցրած օրենքի, այն է ՝ 1973 թվականի Քրեական օրենսգրքի դրույթների նոր մեկնաբանություն: Ավելին, 1995 թվականի Քրեական օրենսգրքի դրույթների հետադարձ ուժով կիրառումը նպատակ է ունեցել պահպանելու 1973 թվականի Քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների կիրառման համակարգն այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են այդ օրենսգրքի ներքո՝ հստակորեն բացառելով առավել խիսկ օրենքի հետադարձ ուժով կիրառման արգելքի կանոնները: Այդուհանդերձ, Գերագույն դատարանի նոր մեկնաբանությունը, որն ապարդյուն է դարձրել արդեն իսկ իրականացված կրճատումները, պրակտիկայում նշանակել է, որ դիմողը և նրա նման նույն դրության մեջ գտնվող այլ անձինք զրկվել են ժամկետների կրճատման համակարգից օգտվելու իրավունքից:
Վերջապես, չնայած Դատարանն ընդունում է, որ Գերագույն դատարանը հետադարձ ուժով չի կիրառել 1995 թվականի Քրեական օրենսգիրքը, այդուհանդերձ, Գերագույն դատարանի կողմից նշված պատճառաբանություններից հստակ ակնհայտ է եղել, որ այն հետապնդել է քննարկվող օրենքի նույն նպատակները, այն է՝ երկարատև ժամկետով ազատազրկում կրող անձանց նկատմամբ ապահովելու առավելագույն օրինական ժամկետով ազատազրկումը կրելու լրիվ և արդյունավետ կիրառումը: Այս առումով, չնայած Պետություններն ազատ են իրենց քրեական քաղաքականությունը որոշելիս, օրինակ՝ խստացնելով քրեական հանցագործությունների համար համապատասխան պատիժները, սակայն դրանք, այդուհանդերձ, պետք է համապատասխանեն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին, որոնք, անշուշտ, արգելում են քրեական օրենսգրքի հետադարձ կիրառումը՝ ի վնաս դատապարտյալի:
Վերոգրյալի լույսի ներքո, այն ժամանակ, երբ դիմողը դատապարտվել է և երբ նա տեղեկացել է դատավճիռները համակցելու և ազատազրկման առավելագույն ժամկետ նշանակելու մասին, չի եղել Գերագույն դատարանի 2006 թվականի որոշմանն առնչվող առկա որևէ նախադեպի փոփոխության ակներև նշան: Այդ իսկ պատճառով, դիմողը որևէ պատճառ չի ունեցել ենթադրելու, որ Գերագույն դատարանը կշեղվի իր նախկին նախադեպերից, և որ Աուդենցիա Նասիոնալը արդյունքում ազատազրկման ժամկետների կրճատումները կկիրառի ոչ թե ազատազրկման առավելագույն 30 տարվա նկատմամբ, այլ իր համար նշանակված ազատազրկման յուրաքանչյուր առանձին ժամկետի նկատմամբ: Նախադեպից այդ շեղումն ազդել է նշանակված պատժաչափի փոփոխման վրա՝ ի վնաս դիմողի:
Եզրակացություն. խախտում (10 ձայնով` ընդդեմ 2-ի):
Հոդված 5. կետ 1. Դդմողն իրավասու դատարանի կողմից դատապարտվել է օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան, արդյունքում դատապարտվելով ազատազրկման ընդհանուր 3,000 տարի ժամկետով: Համապատասխան դատավճիռներից շատերում, ինչպես նաև 2000 թվականի նոյեմբերի որոշման մեջ, որով որոշվել է համակցել դատավճիռները և սահմանել ազատազրկման առավելագույն ժամկետ, Աուդենցիա Նասիոնալը մատնանշել է, որ դիմողը պետք է կրի ազատազրկում` 30 տարի առավելագույն ժամկետով՝ 1973 թվականի Քրեական օրենսգրքին համապատասխան: Դիմողի ազատազրկումը դեռևս չի հասել այդ առավելագույն չափին: Առկա է հստակ պատճառական կապ դիմողի դատապարտման և նրա՝ 2008 թվականի հուլիսի 2-ից հետո շարունակվող ազատազրկման միջև, որը համապատասխանաբար առաջացել է մեղադրական դատավճիռների և ազատազրկման 30 տարվա առավելագույն ժամկետի սահմանման արդյունքում:
Այն դիտարկումների լույսի ներքո, որոնք հանգեցրել են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում արձանագրելուն, Դատարանը գտնում է, որ այն ժամանակ, երբ դիմողը դատապարտվել է, երբ նա կատարել է աշխատանքներ գաղութում և երբ նա տեղեկացել է դատավճիռների համակցման և առավելագույն ազատազրկման ժամկետի սահմանման մասին, նա չէր կարող հստակորեն կանխատեսել, որ կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման մեթոդը կփոխվի՝ Գերագույն դատարանի կողմից 2006 թվականին սահմանված նախադեպերից շեղվելու արդյունքում, և որ իր նկատմամբ կկիրառվի նոր մեթոդ: Դրանով նրա ազատ արձակման օրը հետաձգվել է գրեթե 9 տարով: Ուստի նա կրել է ավելի երկար ժամկետով ազատազրկում, քան այն, որ պետք է կրեր ներպետական իրավական համակարգի ներքո, որն առկա էր նրա դատապարտման ժամանակաշրջանում՝ հաշվի առնելով, որ օրենքին համապատասխան նրան արդեն իսկ տրամադրվել էին ժամկետների կրճատման հնարավորություններ: Հետևաբար, 2008 թվականի հուլիսի 3-ից ի վեր դիմողի ազատազրկումը եղել է §ապօրինի¦:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 46. Հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները և տվյալ գործով Կոնվենցիայի խախտման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ պատասխանող Պետությունը պարտավորեցվել է ապահովել դիմողի հնարավորինս շուտափույթ ազատ արձակումը:
Հոդված 41. Դիմողին տրամադրվել է 30,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy