© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
DEL RIO PRADA-ն ԸՆԴԴԵՄ ԻՍՊԱՆԻՍՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 42750/09)
ՎՃԻՌ
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2013թ. հոկտեմբերի 21
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է ենթարկվել լրացուցիչ վերանայման:
Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (երկրորդ բաժնի) Պալատը, հետևյալ կազմով `
Dean Spielmann ` Նախագահը,
Guido Raimondi,
Ineta Ziemele,
Mark Villiger,
Isabelle Berro-Lefèvre,
Elisabeth Steiner,
George Nicolaou,
Luis López Guerra,
Ledi Bianku,
Ann Power-Forde,
Işıl Karakaş,
Paul Lemmens,
Paul Mahoney,
Aleš Pejchal,
Johannes Silvis,
Valeriu Griţco,
Faris Vehabović- դատավորները
և Michael O’Boyle ` Քարտուղարի տեղակալը,
2013թ. մարտի 20-ին և 2013 թվականի սեպտեմբերի 12-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործի համար առիթ է հանդիսացել ազգությամբ իսպանացի տիկին Ինես դել Ռիօ Պրադայի կողմից (“դիմող”) 2009 թ. օգոստոսի 3-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Իսպանիայի Թագավորության ներկայացված գանգատը (Թիվ 42750/09):
2. Դիմողի շահերը ներկայացրել են Լոնդոնից փաստաբաններ պարոնայք Ս. Սվարուպը, պարոն Մ. Մյուլլերը և պարոն Մ. Իվերսը, Բայոնից պարոն փաստաբան Ռուգեթը, Պամպլոնայից փաստաբան պարոն Ա. Իզկո Արամենդիան և Սան Սեբաստիանից փաստաբան պարոն Ու. Աիրթզա Ազուրթզան: Իսպանիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է իր գործակալ` պարոն Ֆ. Սանզ Գանդասեգուին և իր համագործակալներ՝ պարոն Ի. Սալամա Սալաման և Պ. Ակարդոն՝ պետական խորհրդատու:
3. Դիմողը բողոքել է մասնավորապես առ այն, որ 2008 թվականի հուլիսի 3-ից շարունակվող իր ազատազրկումը չի եղել ոչ «օրինական» և «ոչ էլ համապատասխանել է օրենքով նախատեսված ընթացակարգին», ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդծվաի 1-ին կետով: Հիմնվելով 7-րդ հոդվածին՝ նա նաև բողոքել է առ այն, որ այն, ինչ ինքը համարում է իր դատապարտումից հետո Գերագույն դատարանի կողմից ընդունված նոր մոտեցման հետադարձ կիրառում, իր ազատազրկման ժամկետը երկարացրել է գրեթե 9 տարով:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի Երրորդ բաժանմունքին (Դատարանի կանոնների 52-րդ կանոնի 1-ին կետ): 2009 թվականի նոյեմբերի 19-ին Երրորդ բաժանմունքի նախագահը դիմումը ներկայացրել է Կառավարությանը: Միաժամանակ որոշում է կայացվել պարզել ներկայացված գանգատի ընդունելիության մասին և դրանց ըստ էության հարցը (հոդված 29, կետ 1): 2012 թվականի հուլիսի 10-ին բաժանմունքի Պալատը, կազմով՝ of Josep Casadevall՝ նախագահ, Corneliu Bîrsan, Alvina Gyulumyan, Egbert Myjer, Ján Šikuta, Luis López Guerra and Nona Tsotsoria՝ դատավորներ, և Santiago Quesada՝ քարտուղար, կայացրել է որոշում: Այն միաձայն ճանաչել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներկայացված գանգատներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի, ապա անդրադարձել է այդ դրույթների խախտումների խնդրին:
5. 2012 թվականի հոկտեմբերի 4-ին Դատարանն ստացել է Կառավարության միջնորդությունը՝ այդ գործը մեծ պալատին հանձնելու վերաբերյալ: 2012 թվականի հոկտեմբերի 22-ին Մեծ պալատի կոլեգիան որոշել է փոխանցել գործը Մեծ պալատին (Կոնվենցիայի 43-րդ հոդված):
6. Մեծ Պալատի կազմը հաստատվել է համաձայն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնների 24-րդ կանոնի:
7. Դիմողը և Կառավարությունը ներկայացրել են իրենց դիրքորոշումները գործի հանգամանքների վերաբերյալ (59-րդ կանոնի 1-ին կետ):
8. Բացի դրանից, պարոն Ռոիսին Պիլլայի կողմից ներկայացվել են երրորդ կողմի մեկնաբանությունները՝ Իրավաբանների միջազգային հանձնաժողովի անունից (ICJ), որը նախագահողի թույլտվությամբ ներկայացվել է գրավոր ընթացակարգով (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 3-րդ կետ):
9. Տեղի է ունեցել դռնբաց դատական նիստ Մարդու իրավունքների պալատում՝ Ստրասբուրգում, 2013 թվականի մարտի 20-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ):
Դատարան են ներկայացել՝
Կառավարությանկողմից
MrI. Salama Salama համագործակալ
MrF. Sanz Gandásegui գործակալ
MrJ.RequenaJuliani
MrJ. Nistal Buron խորհրդատուներ
(b) դիմողի կողմից.
MrM. Muller
MrS. Swaroop
MrM. Iversփաստաբաններ
MrD. Rouget
MsA. Izko Aramendia
MrU. Aiartza Azurtza խորհրդատուներ
Դատարանը լսել է իր հարցերին՝ պարոն Մյուլլերի, պարոն Սվարուպի, պարոն Իվերոի և պարոն Սալամա Սալամայի հարցադրումները, ինչպես նաև պարոն Մյուլլերի, պարոն Սվարուպի, պարոն Իվերսի և պարոն Սանզ Գանդասեգուիի պատասխանները:
Փաստեր
Գործի հանգամանքներ
10. Դիմողը ծնվել է 1958 թվականին: Նա ազատազրկման ձևով պատիժ է կրում Գալիցիայի շրջանում:
11. Աուդենցիա Նասիոնալի[1] կողմից քննված ութ առանձին քրեական գործերով դիմողը դատապարտվել է հետևյալ կերպ.
- 1988 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 77/1988 դատավճռով. ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար ութ տարի ազատազրկման; ապօրինի զենք կրելու համար՝ յոթ տարվա ազատազրկման; պայթուցիկ նյութեր պահելու համար՝ ութ տարվա ազատազրկման; փաստաթղթեր կեղծելու համար՝ չորս տարվա ազատազրկման; կեղծ անձնագիր ունենալու համար՝ վեց ամսվա ազատազրկման.
- 1989 թվականի հունվարի 27-ի թիվ 8/1989 դատավճռով. վեց դեպքերում ծանր մարմնական վնասվածք պատճառելու հետ մեկտեղ նաև սեփականությանը վնաս պատճառելու համար, առանձին մեկ մարմնական վնասվածքի և միջին ծանրության մարմնական վնասվածքի ինը դեպքերի համար՝ տասնվեց տարվա ազատազրկման.
- 1989 թվականի ապրիլի 22-ի թիվ 43/1989 դատավճռով. հարձակման և սպանության համար՝ յուրաքանչյուրի համար քսանինը տարվա ազատազրկման.
- 1989 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 54/1989 դատավճռով. հարձակման համար՝ երեսուն տարվա ազատազրկման; սպանության տասնմեկ դեպքերի համար՝ քսանինը տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր դեպքի համար; յոթանասունութ սպանության փորձի համար՝ քսանչորս տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր դեպքի համար; սեփականությանը վնաս պատճառելու համար՝ տասմեկ տարվա ազատազրկման: Աուդենցիա Նասիոնալը վճռել է, որ համաձայն 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածի ազատազրկման առավելագույն չափը պետք է սահմանել երեսուն տարի.
- 1989 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 58/1989 դատավճռով. հարձակման և երկու սպանության համար՝ քսանինը տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր դեպքի համար: Աուդենցիա Նասիոնալը վճռել է, որ համաձայն 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածի՝ ազատազրկման առավելագույն չափը պետք է սահմանել երեսուն տարի.
- 1990 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 75/1990 դատավճռով. հարձակման համար՝ երեսուն տարվա ազատազրկման, չորս սպանության համար՝ երեսուն տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր դեպքի համար; սպանության տասնմեկ փորձի համար՝ քսան տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր դեպքի համար; ահաբեկչության մեղադրանքով՝ ութ տարվա ազատազրկման: Դատավճռում նշվել է, որ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնվի 1973 թվականի Քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման առավելագույն չափը.
- 1995 թվականի ապրիլի 18-ի թիվ 29/1995 դատավճռով. հարձակման համար՝ քսանութ տարվա ազատազրկման և սպանության փորձի համար՝ քսան տարի և մեկ օրվա ազատազրկման: Դատարանը կրկին հղում է կատարել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածին.
- 2000 թվականի մայիսի 8-ի թիվ 24/2000 դատավճռով. սպանության կատարելու նպատակով հարձակում կատարելու համար՝ երեսուն տարվա ազատազրկման, սպանության համար՝ քսանինը տարվա ազատազրկման; սպանության փորձի տասնյոթ դեպքերի համար՝ քսանչորս տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր դեպքի համար; սեփականությանը վնաս հասցնելու համար՝ տասնինը տարվա ազատազրկման: Դատավճռում նշվել է, որ ազատազրկման առավելագույն չափը չպետք է գերազանցի վերը նշված հոդվածով նախատեսված չափը: Կիրառման ենթակա քրեական իրավունքը որոշելիս (1973 թվականի Քրեական օրենսգիրքը, որը գործում էր տվյալ ժամանակահատվածում, թե՝ 1995 թվականի Քրեական օրենսգիրքը)՝ Աուդենցիա Նասիոնալը որոշել է, որ առավել մեղմ է 1973 թվականի Քրեական օրենսգիրքը, քանի որ օրենսգրքի 70.2-րդ հոդվածով նախատեսվում էր ազատազրկման առավելագույն չափ՝ ազատազրկման վայրում կատարած աշխատանքի համար ազատազրկման ժամկետների նվազեցման հետ մեկտեղ, որը նախատեսված էր 100-րդ հոդվածով:
12. Ընդհանուր առմամբ, 1982-1987 թթ. ընթացքում կատարած հանցագործությունների համար նշանակված պատժի առավելագույն չափը սահմանվել է երեք հազար տարուց ավելի:
13. Դիմողը պահվել է նախնական կալանքի վայրում 1987 թվականի հուլիսի 6-ից մինչև 1989 թվականի փետրվարի 13-ը, և իր առաջին ազատազրկումն սկսել է կրել 1989 թվականի փետրվարի 14-ից:
14. Իր 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Աուդենցիա Նասիոնալը դիմողին մատնացույց է արել, որ կատարված հանցագործությունների միջև իրավական և ժամանակահաջորդական կապերը, որոնց համար նա դատապարտվել էր, հնարավորություն են տալիս դրանք գումարել, ինչպես նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 988 հոդվածով Ley de Enjuiciamiento Criminal), 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածի հետ մեկտեղ, որը գործել է հանցագործությունները կատարելու ժամանակ: Աուդենցիա Նասիոնալը դիմողի կողմից կրելիք առավելագույն ազատազրկման ժամկետը սահմանել է երեսուն տարի:
15. Աուդենցիա Նասիոնալի 2001 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ սահմանվել է այն օրը, երբ դիմողը կհամարվի իր պատիժը լիովին կրած, այն է՝ 2017 թվականի հունիսի 27-ը:
16. 2008 թվականի ապրիլի 24-ին, հաշվի առնելով 3,282 օրով ազատազրկման ժամկետի նվազեցումը՝ գաղութում աշխատանք կատարելու հիմքով՝ սկսած 1987 թվականից, Մուրցիա գաղութի վարչակազմը, որտեղ դիմողը կրում էր իր պատիժը, դիմել է Աուդենցիա Նասիոնալին՝ դիմողին 2008 թվականի հուլիսի 2-ին ազատ արձակելու միջնորդությամբ: Կառավարության կողմից Դատարանին ներկայացված փաստաթղթերը ցույց են տվել, որ դիմողի նկատմամբ կիրառվել են սովորական և արտասովոր կրճատումներ՝ պատժի կրման համար պատասխանատու դատավորների որոշումների ուժով (Jueces de Vigilancia Penitenciaria at first instance and Audiencias Provinciales on appeal) 1993, 1994, 1997, 2002, 2003 և 2004 թվականներին՝ կապված իր բանտախուցը և գաղութի ընդհանուր նշանակության տարածքները մաքրելու, ինչպես նաև բուհի դասընթացներ անցնելու հետ:
17. Այդուհանդերձ Աուդենցիա Նասիոնալը մերժել է այդ միջնորդությունը և պահանջել է գաղութի վարչակազմից ընդունել դիմողին ազատ արձակելու նոր ժամկետ՝ հիմնվելով մի նոր նախադեպի վրա (որը հայտնի է որպես “Parot doctrine”), ինչն ամրագրվել է Վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի փետրվարի 28-ի թիվ 197/2006 վճռում: Համաձայն այդ նոր մոտեցման՝ դատավճռիների կատարումը (beneficios) և զիջումներն այլևս չէին կիրառվում երեսուն տարվա ազատազրկումների նկատմամբ, սակայն կիրառելի էին ազատազրկումներից յուրաքանչյուրի նկատմամբ (տես ստորև՝ կետեր 39-42):
18. Աուդենցիա Նասիոնալը պարզաբանել է, որ այս նոր մոտեցումը կիրառելի էր եղել միայն 1973 թվականի Քրեական օրենսգրքի ներքո դատապարտված անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվել է 70.2-րդ հոդվածը: Քանի որ այդպիսին էր նաև դիմողի գործը, համապատասխանաբար նրան ազատ արձակելու օրը պետք է ենթարկվեր փոփոխման:
19. Դիմողը բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ: Նա առարկել է, inter alia, որ Վերաքննիչ դատարանի վճիռը խախտել է քրեական օրենսգրքի՝ մեղադրյալի համար ոչ բարենպաստ դրույթների հետադարձ ուժ չունենալու սկզբունքը, քանի որ իր նկատմամբ նշանակված ազատազրկման առավելագույն ժամկետը կրելու փոխարեն, որը երեսուն տարի էր, զիջումները՝ կապված գաղութում կատարված աշխատանքների հետ, այդ ժամկետից պետք է կիրառվեին յուրաքանչյուր դատապարտման ժամկետի նկատմամբ: Նա առարկել է, որ պետք էր նվազեցնել ազատազրկման ժամկետը, որը նա իրականում կրել էր մոտ ինը տարվա ընթացքում: Դատարանը տեղեկություններ չի ստացել այդ բողոքարկման արդյունքների մասին:
20. 2008 թվականի հունիսի 23-ի որոշմամբ, որը հիմնված էր գաղութի վարչակազմի նոր միջնորդության վրա, Աուդենցիա Նասիոնալը սահմանել է դիմողի վերջնական ազատվելու օրը, այն է՝ 2017 թվականի հունիսի 27-ը:
21. Դիմողը súplica բողոք է ներկայացրել 2008 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ: 2008 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Աուդենցիա Նասիոնալը մերժել է դիմողի բողոքը՝ պարզաբանելով բացատրելով, որ այն կապված չի եղել ազատազրկման ժամկետների խնդրի հետ, այլ ավելի շուտ դա միջոց է եղել հաշվարկելու բանտարկյալների ազատ արձակման օրը: Նման նվազեցումները այսուհետ պետք է կիրառվեին յուրաքանչյուրի նկատմամբ: Վերջապես, Աուդենցիա Նասիոնալը վճռել է, որ հետադարձ ուժ չունենալու սկզբունքը չի խախտվել, քանի որ քրեական օրենքը, որը կիրառվել է այդ գործով, ուժի մեջ է եղել դրա կիրառման ժամանակ:
22. Հիմնվելով Սահմանադրության 14-րդ հոդվածին (խտրականության արգելք), 17-րդ հոդվածին (ազատության իրավունք), 24-րդ հոդվածին (արդյունավետ դատական պաշտպանության իրավունք) և 25-րդ հոդվածին (օրինականության սկզբունք)՝ դիմողը ներկայացրել է amparo բողոք Սահմանադրական դատարան: 2009 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի այն հիմքով, որ դիմողը չի հիմնավորել իր բողոքի սահմանադրական նշանակությունը:
II. Կիրառելի ներպետական օրենսդրությունը և պրակտիկան
Իրավունքի հարցեր
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
56. Դիմողը բողոքել է առ այն, որ այն, ինչ նա համարել է Վերաքննիչ դատարանի նախադեպից շեղում՝ կապված դրա հետադարձ ուժի հետ, ավելացրել է նրա ազատազրկման ժամկետը գրեթե ինը տարով՝ ի խախտումն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի, համաձայն որի.
“1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:”
Պալատի վճիռը
57. Իր 2012 թվականի հուլիսի 10-ի վճռով Պալատը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում:
58. Պալատը հանգել է այդ եզրակացությանն այն հանգամանքից հետո, երբ նախևառաջ, նկատել է, որ չնայած 1973 թվականի Քրեական օրենսգրքի դրույթները, որոնք կիրառելի են եղել ազատազրկման ժամկետների նվազեցման նկատմամբ, մասնավորապես երեսուն տարին՝ օրենսգրքի 70-րդ հոդվածի ներքո, ինչ-որ առումով երկիմաստ էին, պրակտիկայում գաղութի վարչակազմը և իսպանական դատարանները հակված են եղել ներկայացնել ազատազրկման առավելագույն օրինական տևողությունը որպես նոր, առանձին ազատազրկում, որի նկատմամբ պետք է կիրառվի այնպիսի զիջման տեսակ, ինչպիսին է զիջումը գաղութում կատարված աշխատանքների համար: Այն եզրակացրել է, որ այն ժամանակ, երբ կատարվել են հանցագործությունները, և այն ժամանակ, երբ ընդունվել է դատավճիռները միավորելու մասին որոշում (2000 թվականի նոյեմբերի 30-ին), համապատասխան իսպանական օրենսդրությունը՝ ընդհանուր առմամբ, ներառյալ նախադեպային որոշումները, ձևակերպվել է բավականին հստակ, որպեսզի դիմողը կարողանար բավարար չափով ըմբռնել ազատազրկման ժամկետները և դրա կատարման ձևը (վճռի 55-րդ կետ, to Kafkaris v. Cyprus [GC], no 21906/04, § 150, ECHR 2008):
59. Երկրորդ՝ Պալատը նկատել է, որ դիմողի գործով 2006 թվականին Վերաքննիչ դատարանը ներկայացրել է նոր մեկնաբանություն՝ այնպես, որ ժամկետների վերանայումները պետք է կիրառվեն և ընթանան հետադարձ ուժ կիրառելով դիմողի գրեթե ինը տարվա ազատազրկման ժամկետի նկատմամբ՝ զրկելով նրան աշխատանք կատարելու հիմքով ազատազրկման ժամկետը նվազեցնելու հնարավորությունից: Այդպիսով, որոշվել է, որ այդ միջոցը ոչ միայն առնչվել է դիմողի ազատազրկման ժամկետի կիրառմանը, այլ նաև «պատժի» ժամկետի վրա վճռորոշ ազդեցությանը 7-րդ հոդվածի իմաստով (վճռի 59-րդ կետ):
60. Երրորդ` Պալատը նկատել է, որ Վերաքննիչ դատարանի մոտեցման փոփոխությունն անհիմն է նախադեպային որոշումներում, և որ Կառավարությունը տեղյակ է եղել այն մասին, որ գաղութների և դատարանների նախորդ պրակտիկան առավել նախընտրելի կլիներ դիմողի համար: Այն նշել է, որ նախորդ պրակտիկայից շեղումն առաջ է եկել 1995 թվականի նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որը հրաժարվել է գաղութում կատարված աշխատանքների հիմքով ժամկետների կրճատումից, և սահմանել է նոր, առավել խիստ կանոններ այն ազատազրկվածների համար, որոնք դատապարտված են ազատազրկման մի քանի ժամկետներով: Սահմանվել է, որ ներպետական դատարանները չպետք է հետադարձ ուժի քրեական քաղաքականությունը կիրառեն համապատասխան անձանց նկատմամբ, որոնք հանցանք են գործել համապատասխան փոփոխություններից առաջ (վճռի 62-րդ կետ): Այն եզրակացրել է, որ դժվար կամ նույնիսկ անհնարին էր եղել դիմողի համար պատկերացնել այդ ժամանակ և նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր ժամկետները գումարվել են և սահմանվել է ազատազրկման առավելագույն ժամկետը, որ Վերաքննիչ դատարանը 2006 թվականին կշեղվի իր նախադեպային որոշումներից 2006 թվականին և կփոխի ժամկետների կրճատման ուղին, և որ այդ փոփոխությունները կկիրառվեն, իր գործի նկատմամբ և իր ազատազրկման ժամկետը համապատասխանաբար կերկարի (վճռի 63-րդ կետ):
Կողմերի՝ Մեծ պալատին ներկայացված դիրքորոշումներըԴիմող
61. Դիմողը նշել է, որ երեսուն տարվա առավելագույն ազատազրկման ժամկետի փոփոխումը, որը սահմանվել էր 2000 թվականի նոյեմբերի 30-ին, հանգեցրել է նոր ժամկետի և/կամ իր ազատազրկման վերջնական ժամկետի սահմանման: Նա համաձայնել է Պալատի դիրքորոշմանն առ այն, որ այդ ժամանակ պրակտիկան իրեն ընձեռել է օրինական ակնկալիքներ ազատազրկումը կրելու ընթացքում, այն առումով, որ ազատազրկման ընթացքում, սկսած 1987 թվականից իր կողմից կատարված աշխատանքի հիմքով կնվազեցվի երեսուն տարվա ազատազրկման ժամկետը:
62. Այդպիսով, նա հայտարարել է, որ իր գործի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից իր թիվ 197/2006 թվականի որոշմամբ արդեն առկա նախադեպից շեղումը հանգեցրել է հետադարձ ազդեցության և լրացուցիչ պատժի նշանակման, որը չէր կարող ուղղակի դիտվել որպես պատժի կատարման հետ կապված միջոց: Մոտեցման այդպիսի փոփոխման արդյունքում 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ սահմանված երեսուն տարվա ազատազրկման ժամկետը, որի մասին նա տեղեկացել էր այդ նույն օրը, պետք է դիտել որպես նոր, առանձին և/կամ վերջնական ազատազրկման ժամկետ, և նրա նկատմամբ 1988-2000 թվականներին նշանակված ժամկետները (ընդհանուր առմամբ՝ 3000 տարի տևողությամբ), որոնց ութ նիստերի ընթացքում բանավոր անդրադարձ է կատարվել, այժմ վերականգնվել են: Դիմողը հայտնել է, որ նվազեցնելով ազատազրկման ժամկետները` առանձին վերցրած, իսպանական դատարանները զրկել են իրեն ազատազրկման ժամկետի նվազեցման իրավունքից, որը նա վաստակել էր, և ավելացրել են ինը տարվա ազատազրկում: Այդպիսով, դատարանները ոչ միայն փոխել են ժամկետների կրճատման կանոնները, այլ նաև վերափոխել են և/կամ հիմնովին փոխել են «պատիժը», որն իր գիտենալով ինքը պետք է կրեր:
63. Դիմողը բողոքել է, որ Վերաքննիչ դատարանի՝ թիվ 197/2006 որոշմամբ իր նախորդ նախադեպից շեղվելը չի եղել հեռատեսական նախորդ պրակտիկայի տեսանկյունից և զրկել է կատարված աշխատանքների հիմքով ժամկետների կրճատման հնարավորությունից, որը սահմանված է եղել 1973 թվականի Քրեական օրենսգրքով, ինչն առնչվել է իր դրության մեջ գտնվող շատ մարդկանց: Դիմողի կարծիքով` այդ մոտեցումը հանգեցրել է քրեական այնպիսի քաղաքականության ձևավորման, որը դուրս է մնում 1995 թվականի նոր Քրեական օրենսգրքից չնայած այն փաստին, որ օրենսգիրքը կազմողները պետք է պահպանեին ժամկետների կրճատումը, որը սահմանված էր 1973 թվականի Քրեական օրենսգրքով այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել էին այդ օրենսգրքի ներքո:
64. Հակառակ դրան, անհերքելի է, որ այն ժամանակ, երբ դիմողը կատարել է հանցանքները, իսպանական օրենսդրությունը ձևակերպված չի եղել բավականին հստակ, որպեսզի թույլ տար իրեն համապատասխան հանգամանքներում ընկալել նշանակված պատժաչափը և դրա կատարման եղանակը (դիմողը հղում է կատարել Կաֆկարիսի գործին, կետ 150): Ըստ դիմողի՝ 1973 թվականի Քրեական օրենսգիրքը չի սահմանել, արդյոք, որ երեսուն տարվա ազատազրկման ժամկետը եղել է նոր, առանձին ազատազրկման ժամկետ, արդյոք առանձին ժամկետները շարունակել են գոյություն ունենալ, և թե որ ժամկետի նկատմամբ պետք է կիրառվեր աշխատանք կատարելու հիմքով ժամկետի կրճատումը: Թիվ 197/2006 դատավճիռը չի պարզաբանել ազատազրկման սահմանման հարցը, քանի որ Գերագույն դատարանը հստակորեն չի վերացրել իր 1990 թվականի մայիսի 25-ի որոշումը, համաձայն որի` 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածով նախատեսված դատավճիռների համակցումը վերաբերել է ազատազրկման ժամկետների բնորոշմանը:
Բացի դրանից, եթե այդ որոշումը դեռևս ուժի մեջ լիներ, Աուդենցիա Նասիոնալն ստիպված կլիներ ընտրություն կատարել տարբեր դատավճիռների միջև, որոնց նկատմամբ կարող էր կիրառվել ժամկետի կրճատման կանոնը, մասնավորապես` երեսուն տարի առավելագույն ժամկետը, թե՝ առանձին ժամկետները (In conformity with the Scoppola v. Italy (no. 2) judgment ([GC], no. 10249/03, 17 September 2009): Աուդենցիա Նասիոնալը պարտավոր կլիներ կիրառել առավել մեղմ օրենքը՝ հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները:
65. Բացի դրանից, պատժի և դրա կատարման միջև տարբերությունը պրակտիկայում ոչ միշտ է եղել հստակ: Այդ տարբերությանը հիմնվելով` Կառավարությունը պետք է ցույց տար, որ այն կիրառելի էր մասնավոր գործով, հատկապես, երբ հստակության բացակայության պատճառը Պետության կողմից օրենքների ընդունման կամ կիրառման ձևն էր: Տվյալ գործը պետք է տարբերել այն գործերից, որոնք վերաբերում են վաղաժամկետ ազատման տարբերակներին կամ այն տարբերակներին, որոնք չեն հանգեցրել պատժի վերանշանակմանը (դիմողը հղում է կատարել Hogben, cited above, Hosein v. the United Kingdom, no. 26293/95, Commission decision of 28 February 1996; Grava, cited above; and Uttley v. the United Kingdom (dec.), no. 36946/03, 29 November 2005): Հակառակը, օրենքի որակի տեսանկյունից տվյալ գործն առավել նման է Կաֆկարիսի գործին՝ կապված պատժի չափի ու կիրառման անհստակության հետ և ժամկետների կրճատման կանոնների մեկնաբանման և կիրառման հետ: Ցանկացած դեպքում, Կաֆկարիսի գործից պարզ է դարձել, որ «օրենքի որակի» պահանջը կիրառելի է եղել թե պատժի չափի և թե դրա կատարման ձևի նկատմամբ, մասնավորապես՝ երբ պատժի էության և կատարման միջև առկա է եղել սերտ կապ:
66. Վերջապես, հաշվի առնելով քրեական գործերով նախադեպային իրավունքը, նույնիսկ այն պայմանով, որ դատարանների համար կարող է օրինական լինել իրենց դիրքորոշման փոփոխումը` պայմանավորված սոցիալական փոփոխություններով, Կառավարությունը չի պարզաբանել, թե ինչու է այդ նոր մոտեցումը հետադարձ կիրառում ունեցել: Ցանկացած դեպքում ոչ Կառավարությունը, ոչ դատարանները չեն հայտարարել, որ2006 թվականի նոր մոտեցումը կիրառվել է դիմողի նկատմամբ՝ ի պատասխան «նոր սոցիալական հանգամանքների»:
Կառավարություն
67. Կառավարությունը կրկնել է, որ դիմողը եղել է ETA հանցավոր խմբավորման անդամ և մասնակցել է մի շարք ահաբեկչական հարձակումների` սկսած 1982 թվականից մինչև իր կալանավորումը` 1987 թվականը: Այն հավելել է, որ դիմողն իր կողմից կատարված հանցանքների համար դատապարտվել է 1988-2000 թվականներին մինչև 3000 տարի ազատազրկման՝ 23 սպանություններին, 57 սպանության փորձի և այլ հանցաննքրեի համար: Այն հայտնել է, որ դիմողին դատապարտող տարբեր դատավճիռները հիմնված են եղել 1973 թվականի Քրեական օրենսգրքի վրա, որը գործել է հանցագործությունները կատարելու ժամանակ, և որոնք տվել են տարբեր հանցանքների շատ հստակ որակում և նշանակել են համապատասխան պատիժներ: Դատավճիռներից հինգը, որոնցով դիմողը դատապարտվել է, ինչպես նաև 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը համակցվել են և սահմանվել է ազատազրկման առավելագույն ժամկետը, այդպիսով դիմողը հստակ իմացել է, որ իր կողմից կրվելիք ազատազրկման ժամկետը, համաձայն Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածի, եղել է 30 տարի: Այն նաև նշել է, որ 2001 թվականի փետրվարի 15-ին՝ այն օրը, երբ Աուդենցիա Նասիոնալը սահմանել էր 2017 թվականի հունիսի 27-ը որպես պատժի կրման վերջին օր, դիմողն արդեն ազատվել էր ազատազրկման ժամկետի 4 տարիներից՝ գաղութում կատարած աշխատանքների հիմքով: Եվ քանի որ նա չէր բողոքարկել այդ որոշումը, ենթադրաբար համաձայն է եղել Աուդենցիա Նասիոնալի կողմից սահմանված պատժի կրման վերջնաժամկետին:
68. 1973 թվականի Քրեական օրենսգրքի դրույթների ներքո լիովին հստակ էր այն, որ 30 տարվա առավելագույն ազատազրկման ժամկետը չէր դիտարկվում որպես նոր պատիժ, այլ ավելի շուտ միջոց էր սահմանելու ազատազրկման ողջ տևողությունը՝ տարբեր ժամկետների համակցության արդյունքում, որով նվազեցվել էր խստությունը՝ համապատասխանաբար մնացած ժամկետների մարումով: Ազատազրկման առավելագույն ժամկետի սահմանման նպատակն էր փաստացի կրելիք ազատազրկման ժամկետի սահմանումը՝ տարբեր վարույթների ընթացքում սահմանված ժամկետների համակցման արդյունքում: Բացի դրանից, 1973 թվականի Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածը հստակ սահմանել է, որ ժամկետների կրճատումն ազատազրկման ընթացքում կատարված աշխատանքի հիմքով` կիրառելի էր §նշանակված ազատազրկման ժամկետի նկատմամբ¦, այլ կերպ ասած, նշանակված յուրաքանչյուր ժամկետի նկատմամբ` մինչև վերջնական ժամկետի ավարտը:
69. Իրոք, մինչև Գերագույն դատարանի կողմից թիվ 197/2006 որոշումը կայացնելը, պրակտիկայում իսպանական գաղութները և դատարանները հակված էին գաղութում կատարված աշխատանքի դիմաց ժամկետների կրճատման պրակտիկան կիրառել 30 տարի ժամկետով առավելագույն ազատազրկման ժամկետի նկատմամբ, այդ պրակտիկան ոչ թե վերաբերում էր պատժի նշանակմանը, այլ դրա կատարմանը: Ավելին, այդ պրակտիկան հիմնված չէր Գերագույն դատարանի որևէ նախադեպի վրա, քանի որ բացակայում էին հաստատված սկզբունքները` կապված գաղութում կատարված աշխատանքների հիմքով ժամկետնրի կրճատման պրակտիկայի կիրառման ձևի հետ: Այդ հարցի առնչությամբ կայացված միակ վճիռը եղել է Գերագույն դատարանի 1994 թվականի վճիռը, որը բավարար չէր իսպանական օրենսդրության ներքո հեղինակավոր նախադեպի ձևավորման համար: Այդ առթիվ Գերագույն դատարանի նախադեպ չի ձևավորվել մինչև նրա Քրեական բաժնի կողմից թիվ 197/2006 որոշման կայացումը: Ավելին, Կառավարությունն առարկել է, որ այդ նախադեպը հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից կայացված մի շարք որոշումներով, որոնք կայացվել են 2012 թվականի մարտի 29-ին՝ հղում կատարելով Դատարանի նախադեպին՝ կապված §պատժի¦ և §դրա կատարման¦ տարբերակման հետ:
70. Ըստ կառավարության՝ Պալատը սխալվել է, երբ որոշել է, որ “Parot doctrine”-ի կիրառումը լիովին իմաստազրկել է 1973 թվականի Քրեական օրենսգրքի ներքո դատապարտված անձանց ազատազրկման ժամկետները գաղութում կատարված աշխատանքի դիմաց կրճատելու հնարավորությունը: Կրճատումները շարունակել են գործել, սակայն յուրաքանչյուր ժամկետի նկատմամբ` առանձին վերցրած, մինչև վերջնական ժամկետի ավարտը: Միայն առանձնապես ծանր հանցագործությունների գործերով, ինչպիսիք կատարվել են դիմողի կողմից, պետք է մինչև գաղութում կատարված աշխատանքների դիմաց ժամկետների կրճատումն հասներ երեսուն տարվա առավելագույն ժամկետը որպեսզի էապես նվազեցվեին նշանակված պատժի ժամկետները: Նույն կերպ, Պալատը սխալվել է, երբ որոշել է, որ Գերագույն դատարանը հետադարձ ուժ է տվել քրեական քաղաքականությանը՝ չնայած 1995 և 2033 թվականների օրենսդրական բարեփոխումներին: Դյուրին է տեսնել, որ քննարկվող բարեփոխումները որևէ կերպ չեն հիշատակում գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետնրի կրճատման կիրառման միջոցների մասին, քանի որ 1995 թվականի Քրեական օրենսգիրքը հրաժարվել էր այդ պրակտիկայից: Եթե քրեական քաղաքականությունը հետադարձ ուժ ունենար` անտեսելով 2003 թվականի բարեփոխությունները, դիմողը ենթակա կլիներ կրելու իր պատիժը մինչև ազատազրկման առավելագույն 40 տարին լրանալը:
71. Այս որոշմամբ Պալատը շեղվել է Դատարանի նախադեպից, որն առնչվում է §պատժի¦ և §դրա կատարման¦ միջոցների տարբերակմանը: Այդ նախադեպի ներքո ազատազրկման ժամկետների կրճատումը կամ վաղաժամկետ ազատման համակարգը չեն կազմել §պատժի¦ մի մասը՝ 7-րդ հոդվածի իմաստով (Կառավարությունը մատնանշել է՝ Grava, cited above, § 51; Uttley, cited above; Kafkaris, cited above, § 142; and also the Hogben decision cited above): Կաֆկարիսի գործով Դատարանն ընդունել է, որ քրեակատարողական օրենսդրության բարեփոխումները, որոնք ունեցել են հետադարձ ուժ և բացառել են գաղութում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետների կրճատում ցմահ ազատազրկում կրող անձանց նկատմամբ, վերաբերել են ազատազրկման ընթացքին, որը կապ չունի նշանակված §պատժի հետ¦ (կետ 151): Տվյալ գործով Կառավարությունը հայտնել է, որ քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններ չեն կատարվել: Գերագույն դատարանի՝ գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման վերաբերյալ թիվ 197/2006 որոշման միակ նպատակն էր եղել թույլ չտալ, որպեսզի դիմողի ազատազրկման ժամկետի կրճատումը 9 տարվանից ավելի լինի, այլ ոչ թե պատժի ժամկետի ավելացումը:
72. Տվյալ գործը տարբերվել է այն գործերից, որոնք հստակորեն առնչվել են պատժի կիրառմանը (the Government cited Scoppola (no. 2); Gurguchiani; and M. v. Germany, all cited above): Վիճելի միջոցն առնչվել է ազատազրկման ժամկետի կրճատումներին կամ §վաղաժամկետ ազատմանը¦, այլ ոչ թե առավելագույն ժամկետներին, որոնք կարող էին կիրառվել նշանակված պատժի նկատմամբ, որը չի ենթարկվել փոփոխությունների: Գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատումը չի հետապնդել այն նույն նպատակները, ինչ՝ պատիժը, այլ դա միջոց է եղել` կապված պատժի կատարման հետ, քանի որ այն թույլ է տվել ազատազրկվածներին ազատ արձակել մինչև նրանց նկատմամբ նշանակված ազատազրկման ժամկետի ավարտը` այն առումով, որ նրանք այդպիսով բարի կամք են արտահայտել վերադառնալ հասարակական կյանքին` աշխատանքի կամ վճարովի գործունեության միջոցով: Այդպիսով, գաղութում կատարված աշխատանքի դիմաց ժամկետների կրճատումը չէր կարող կապ ունենալ §քրեական հանցագործության¦ համար նշանակված պատժի հետ, փոխարենը, դա միջոց էր կապված դատապարտյալի վարքագծի հետ ազատազրկումը կրելու ընթացքում: Ցանկացած դեպքում, չկա §խստացման¦ որևէ հարց, քանի որ այդ առավելությունները միշտ էլ տրամադրվել են ազատազրկվածներին` կապված նրանց ազատ արձակման ժամկետի մոտենալու հետ:
73. Ապա Կառավարությունը հայտնել է, որ Պալատի որոշումը չի համապատասխանում Դատարանի նախադեպերին` կապված այն հանգամանքի հետ, թե ինչ չափով հանցանք կատարած անձը կարող էր հստակ կանխատեսել ազատազրկման հստակ ժամկետը: Քանի որ գաղութում կատարված աշխատանքի դիմաց ժամկետի կրճատումն իրենից լիովին ներկայացնում է լիովին գաղութի խնդիր, Գերագույն դատարանը չէր կարող քննադատվել նախկին պրակտիկայից շեղվելու համար՝ ժամկետների կրճատման առումով, քանի որ փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել 7-րդ հոդվածով նախատեսված իրավունքների վրա: Դատարանը երբևէ չի վճռել, թե կանխատեսելու պահանջը կարող էր հասնել դատապարտման ժամկետի կոնկրետ սահմանին՝ հաշվի առնելով ազատազրկման ընթացքը, ժամկետների կրճատումները, ներումները կամ ազատազրկման ժամկետի վրա ազդող այլ գործոնները: Նման գործոնները հնարավոր չի եղել կանխատեսել և հաշվարկել ex ante:
74. Վերջապես, Կառավարությունը հայտնել է, որ Պալատի որոշման հետևանքները բաց են, քանի որ դրանք կասկածի տակ են դնում հենց Դատարանի կողմից սահմանված արժեքները, որոնք Դատարանն ինքն է դնում իր նախադեպերի հիմքում քրեական և քրեակատարողական գործերով (Streletz, Kessler and Krenz v. Germany [GC], nos. 34044/96, 35532/97 and 44801/98, § 50, ECHR 2001‑II): Պալատը որոշել է, որ 1994 թվականի միակ որոշումը, չնայած որ սխալմամբ հաստատվել է վարչական պրակտիկայում, պետք է վեր դասվի Գերագույն դատարանի կողմից սահմանված նախադեպից, որը նաև հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից, չնայած որ վերջին նախադեպն առավել քան համապատասխանում էր քննարկվող ժամանակահատվածում գործող օրենքի տառին: Կիրառելի օրենսդրության տառի վերաբերյալ դատական մեկնաբանությունը չէր կարող սկզբունքորեն համարվել անկանխատեսելի:
Երրորդ կողմի դիրքորոշումը
75. Իրավաբանների միջազգային հանձնաժողովը մատնանշել է, որ պատժի վերաբերյալ Կոնվենցիայի 7-րդ հոդվածով և այլ միջազգային պայմանագրերով նախատեսված սկզբունքն օրենսդրության ամենահիմնարար տարրերից մեկն է: Այն հայտնել է, որ այդ սկզբունքին համապատասխան և հետևելով 7-րդ հոդվածի նպատակին, որով արգելվել է օրենսդրության կիրառման կամայականությունը, §օրենքի¦ և §պատժի¦ ինքնուրույն հայեցակարգերը պետք է մեկնաբանվեն բավականաչափ ծավալուն կերպով, որպեսզի բացառվի քրեական օրենսդրության կամ պատժի գաղտնի հետադարձ կիրառման հնարավորությունը՝ ի վնաս դատապարտված անձի: Այն առարկել է, որ երբ օրենսդրության փոփոխությունները կամ օրենսդրության մեկնաբանության փոփոխություններն ազդել են դատապարտման ժամկետի կամ ժամկետների կրճատման վրա, որով լրջորեն տարբերվել են սահմանված ժամկետներից այնպես, որ դա կանխատեսելի չի եղել նշանակման պահին՝ ի վնաս դատապարտված անձի և նրա՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների, այդ փոփոխություններն իրենց բուն էությամբ վերաբերել են դատապարտման բովանդակությանը, այլ ոչ թե դրա կատարման ընթացքին կամ միջոցներին, և այդպիսով համապատասխանել են հետադարձ կիրառման արգելման կանոնին: Իրավաբանների միջազգային հանձնաժողովը հայտնել է, որ որոշակի իրավական դրույթներ, որոնք ներպետական մակարդակով որակվել են որպես քրեական դատավարության իրականացման կանոններ կամ պատժի կատարումը ունեցել է լուրջ, չկանխատեսված բացասական ազդեցություն անձի իրավունքների վրա և իրենց էությամբ եղել են համեմատելի կամ համարժեք քրեական օրենսդրությանը կամ պատժի հետադարձ ուժի ազդեցությունը: Այդ պատճառով հետադարձ ուժի արգելքը պետք է կիրառվի այդպիսի դրույթների նկատմամբ:
76. Ի հիմնավորումն իր փաստարկի առ այն, որ հետադարձ ուժի արգելքի սկզբունքը պետք է կիրառվի պատժի կատարման վերաբերյալ առկա դատավարական կանոնների նկատմամբ, որը լրջորեն ազդել է մեղադրյալի կամ դատապարտված անձի իրավունքների վրա, Իրավաբանների միջազգային հանձնաժողովը հղում է կատարել մի շարք միջազգային և համեմատական օրենսդրություններին (ստատուտներին և միջազգային քրեական դատարանների դատավարական կանոններին, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդներիի օրենսդրությանն ու նախադեպերին):
Դատարանի գնահատականըԴատարանի նախադեպերով սահմանված սկզբունքները
(a) Nullum crimen, nulla poena sine lege
77. Կոնվենցիայի 7-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը, որն օրենսդրության ամենահիմնարար տարրերից է, գլխավոր տեղ է զբաղեցնում Կոնվենցիայի պաշտպանական համակարգում, քանի որ այն շեշտվում է այն փաստով, որ դրանից չի կարող որևէ շեղում կատարվել 15-րդ հոդվածի ներքո, նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ: Այն պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպես, ինչպես բխում է դրա օբյեկտից և նպատակից, այնպես, որ տրամադրվեն արդյունավետ երաշխիքներ կամայական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ (տես՝ S.W. v. the United Kingdom and C.R. v. the United Kingdom, 22 November 1995, § 34, Series A no. 335-B, and § 32, Series A no. 335-C, respectively, and Kafkaris, cited above, § 137):
78. Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի սահմանափակվում միայն ի վնաս դատապարտված անձի քրեական օրենսդրության հետադարձ կիրառման արգելմամբ (այդ առթիվ տես՝ Welch v. the United Kingdom, 9 February 1995, § 36, Series A no. 307‑A; Jamil v. France, 8 June 1995, § 35, Series A no. 317‑B; Ecer and Zeyrek v. Turkey, nos. 29295/95 and 29363/95, § 36, ECHR 2001‑II; and Mihai Toma v. Romania, no. 1051/06, §§ 26-31, 24 January 2012): Այն նաև ավելի հաճախ ներառում է այն սկզբունքը, որ միայն օրենքով կարող է որակվել հանցագործությունը և սահմանվել պատիժ (nullum crimen, nulla poena sine lege) (տես՝ Kokkinakis v. Greece, 25 May 1993, § 52, Series A no. 260-A): Չնայած այն հատկապես արգելում է առկա հանցանքների ծավալը նախկինում հանցանք չհամարվողների հետ նույնացնելը, այլ նաև սկզբունք է սահմանում այն մասին, որ քրեական օրենսդրությունը չպետք է ձևակերպված լինի էապես ի վնաս մեղադրյալի, օրինակ` անալոգիայիով (տես՝ Coëme and Others v. Belgium, nos. 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 and 33210/96, § 145, ECHR 2000-VII; for an example of the application of a penalty by analogy, see Başkaya and Okçuoğlu v. Turkey [GC], nos. 23536/94 and 24408/94, §§ 42‑43, ECHR 1999‑IV):
79. Հետևաբար, այդ հանցանքները և համապատասխան պատիժները պետք է հստակ սահմանված լինեն օրենքով: Այդ պահանջը պահպանված է, երբ անձը կարող է համապատասխան դրույթի տառից, անհրաժեշտության դեպքում՝ դատարանների մեկնաբանման օգնությամբ, նաև պատշաճ իրավաբանական խորհրդատվության դիմելով` իմանալ, թե որ գործողությունները կամ անգործությունը կարող է իրեն դարձնել քրեորեն պատասխանատու, և թե ինչպիսի պատիժ կարող է իրեն սպասել այդ դեպքում (տես՝ see Cantoni v. France, 15 November 1996, § 29, Reports of Judgments and Decisions 1996‑V, and Kafkaris, cited above, § 140):
80. Այդ պատճառով Դատարանը պետք է ստուգի` արդյոք այն ժամանակահատվածում, երբ մեղադրյալը կատարել է այնպիսի գործողություն, որը հանգեցրել է իր նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման, առկա է եղել իրավական դրույթ, ըստ որի այդ գործողությունը համարվել է պատժելի, իսկ նշանակված պատիժը չի գերազանցել այդ դրույթով սահմանված ժամկետները (տես՝ Coëme and Others, cited above, § 145, and Achour v. France [GC], no. 67335/01, § 43, ECHR 2006‑IV):
(b) «Պատժի» և դրա ծավալի հայեցակարգը
81. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված «պատժի» հայեցակարգը, ինչպես 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ» և «քրեական մեղադրանք» հասկացությունները, Կոնվենցիայի առանձին հայեցակարգեր են: 7-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունն արդյունավետ դարձնելու համար Դատարանը պետք է ազատ լինի արտաքին ազդեցություններից և գնահատի, թե արդյոք հատուկ միջոցն ըստ էության հանգեցրել է «պատժի»՝ այդ դրույթի իմաստով (տես՝ Welch, cited above, § 27, and Jamil, cited above, § 30):
82. 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը ցույց է տալիս, որ պատժի առկայության գնահատման առաջնային հանգամանքն այն է, թե արդյոք քննարկվող միջոցը կիրառելի է եղել «քրեական հանցագործության» համար դատապարտելու հետևանքով: Այլ գործոնները, որոնք կարող էին այս առումով` համարվել համապատասխան, միջոցի բնույթն ու նպատակն են, դրա բնորոշումը ներպետական օրենսդրության մեջ, միջոցի նախատեսման և կիրառման ընթացակարգերն են (տես՝ see Welch, cited above, § 28; Jamil, cited above, § 31; Kafkaris, cited above, § 142; and M. v. Germany, cited above, § 120): Որոշման խստությունն ինքնին վճռորոշ չէ, այդուհանդերձ, բազմաթիվ կանխարգելիչ բնույթի ոչ պատժիչ միջոցներ կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ համապատասխան անձի վրա (տես՝ Welch, cited above, § 32, and Van der Velden v. the Netherlands (dec.), no. 29514/05, ECHR 2006‑XV):
83. Թե Հանձնաժողովը և թե Դատարանն իրենց նախադեպերում ցույց են տվել «պատժի» էության հանգեցնող միջոցի և «պատժի» «կատարմանը» կամ «հարկադրմանը» վերաբերող միջոցների միջև եղած տարբերությունը: Արդյունքում` երբ միջոցի բնույթն ու նպատակը կապված են ժամկետի նվազեցման կամ վաղաժամկետ ազատման կապակցությամբ ռեժիմի փոփոխման հետ, այն չի կազմում «պատժի» մաս` 7-րդ հոդվածի իմաստով (տես, այլոց շարքում՝ Hogben, cited above; Hosein, cited above; L.-G.R. v. Sweden, no. 27032/95, Commission decision of 15 January 1997; Grava, cited above, § 51; Uttley, cited above; Kafkaris, cited above, § 142; Monne v. France (dec.), no. 39420/06, 1 April 2008; M. v. Germany, cited above, § 121; and Giza v. Poland (dec.), no. 1997/11, § 31, 23 October 2012): Օրինակ, Աթլեյի գործով Դատարանը գտել է, որ դիմողի դատապարտումից հետո վաղաժամկետ ազատման կանոնների փոփոխությունները չեն կիրառվել նրա նկատմամբ, այլ եղել են ընդհանուր ռեժիմի մի մասը, որը կիրառվել է բանտարկյալների նկատմամբ, և չլինելով պատժիչ, «միջոցի» բնույթն ու նպատակը` նախատեսում էին վաղաժամկետ ազատում, այնպես որ դրանք չէին կարող համարվել ըստ էության «խիստ»: Դատարանը համապատասխանաբար գտել է, որ դիմողի նկատմամբ վաղաժամկետ ազատման համար նոր ռեժիմի կիրառումը չի հանդիսանում նրա նկատմամբ կիրառված «պատժի» մի մասը:
84. Կաֆկարիսի գործով, երբ քրեակատարողական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները զրկել են ցմահ ազատազրկում կրող դատապարտյալներին, ներառյալ՝ դիմողին, ազատազրկման ժամկետի փոփոխման հնարավորությունից, Դատարանը գտել է, որ պատժի կատարման հետ կապված փոփոխությունները կապված են պատժի կատարման հետ, հակառակ դիմողի նկատմամբ նշանակված պատժի, որը շարունակում էր մնալ ցմահ ազատազրկում: Դատարանը պարզաբանել է, որ չնայած քրեակատարողական օրենսդրության և վաղաժամկետ ազատման պայմանների փոփոխությունները պետք է որ դարձնեին դիմողի ազատազրկումն առավել խիստ, այդ փոփոխությունները չէին կարող լինել այնպիսին, որ նշանակեր դատարանի կողմից նշանակվածից առավել խիստ «պատիժ»: Դատարանը կրկնում է այս առթիվ, որ ազատ արձակման քաղաքականությանն առնչվող հարցերը, դրանց կիրառման ձևը և դրանց հիմնավորումները Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասության ներքո են, և այդպիսով նրանք են որոշում իրենց քրեական քաղաքականությունը (տես՝ Achour, cited above, § 44, and Kafkaris, cited above, § 151):
85. Այդուհանդերձ, Դատարանը նաև ընդունում է, որ պրակտիկայում «պատժի» հանգեցրած միջոցի և «պատժի» «կատարման» կամ «հարկադրման» միջոցի միջև տարբերությունները ոչ միշտ կարող են լինել հստակ (տես՝ Kafkaris, cited above, § 142; Gurguchiani, cited above, § 31; and M. v. Germany, cited above, § 121): Կաֆկարիսի գործով Դատարանն ընդունել է, որ այն տարբերակը, ըստ որի պատիժների կատարմանն առնչվող քրեակատարողական կանոններն ընկալվել և կիրառվել են դիմողի կողմից կրվող ցմահ ազատազրկման նկատմամբ, անտեսվել է պատժի ուղղակի կատարման տեսանկյունից: Չնայած դատարանը դիմողին դատապարտել էր ցմահ ազատազրկման, ըստ Քրեակատարողական կանոնների այն փաստացիորեն նշանակել է քսան տարվա ազատազրկում, որի նկատմամբ գաղութի վարչակազմը կարող էր կիրառել ցանկացած կրճատում: Դատարանը գտել է, որ «ցմահ ազատազրկման սահմանի և դրա կատարման ձևի միջև առկա տարբերություններն այդ իսկ պատճառով չեն եղել լիովին հստակ» (կետ 148):
86. Գուրգուչիանիի գործով Դատարանը գտել է, որ պատիժը կրելու ընթացքում ազատազրկման` երկիր մուտք գործելու տասամյա արգելքի հետ մեկտեղ փոխարինումը արտաքսումով հանգեցրել է պատժի, որը նման է նրան, որին դիմողը դատապարտվել էր:
87. Մ.-ն ընդդեմ Գերմանիայի գործով Դատարանը գտել է, որ դատարանների կողմից դիմողի կալանքի ժամկետի երկարացումն օրենքի ուժով ծագել է դիմողի կողմից հանցանք կատարելուց հետո և հանգեցրել է լրացուցիչ պատժի, որը նրա նկատմամբ կիրառվել է հետադարձ ուժով:
88. Դատարանն ընդգծում է, որ երկրորդ ազատազրկման ժամկետի տևողությունը չի կարող մեկնաբանվել որպես 7-րդ հոդվածի 1-ին կետից շեղում, որը ծագել է ազատազրկման նշանակումից հետո: Դատարանը կրկնում է այս առթիվ, որ խիստ կարևոր է, որպեսզի Կոնվենցիան մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ դրանով նախատեսված իրավունքները լինեն պրակտիկ և արդյունավետ, այլ ոչ թե՝ տեսական և պատրանքային (տես՝ Hirsi Jamaa and Others v. Italy [GC], no. 27765/09, § 175, ECHR 2012, and Scoppola (no. 2), cited above, § 104):
89. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը չի տեսնում հնարավորություն, որպեսզի օրենսդրի, վարչական մարմինների կամ դատարանների կողմից վերջնական ազատազրկման ժամկետի նշանակումից հետո կամ ազատազրկումը կրելու ընթացքում կարող է հանգեցնել դատարանների նշանակած «պատժի» բովանդակության վերափոխման կամ փոփոխության: Երբ դա տեղի է ունենում, Դատարանը գտնում է, որ համապատասխան միջոցները պետք է կիրառվեն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի` պատիժների հետադարձ նշանակումն արգելող դրույթների ներքո: Հակառակ դեպքում, պետությունները ազատ կլինեին, օրինակ` օրենք փոփոխելիս կամ առկա կարգավորումները մեկնաբանելիս, ընդունել միջոցներ, որոնք հետադարձ ուժով կփոխեին պատժի ծավալը՝ ի վնաս դատապարտված անձի, երբ վերջինս չէր էլ կարող կանխատեսել նման փոփոխություններ իր կողմից հանցանքը կատարելու ժամանակահատվածում կամ դատապարտվելու ժամանակ: Նման հանգամանքներում 7-րդ հոդվածի 1-ին կետն այլևս իմաստ չէր ունենա դատապարտված անձանց համար, որոնց ազատազրկման ժամկետները փոփոխված կլինեին ex post facto՝ ի վնաս նրանց: Դատարանը նշում է, որ նման փոփոխությունները պետք է տարբերվեն պատժի կատարման ձևի փոփոխություններից, որոնք չեն ընկնում 7-րդ հոդվածի 1-ին կետի ներքո:
90. Որպեսզի որոշվի` արդյոք պատժի կատարման ընթացքում ձեռնարկված միջոցը վերաբերում է միայն կատարման միջոցին, թե հակառակը՝ ազդում է դրա բովանդակության վրա, Դատարանը պետք է յուրաքանչյուր գործով պարզի, կամ փաստի` նշանակված «պատիժը» եղել է ներպետական օրենսդրության ներքո, որը գործել է տվյալ ժամանակահատվածում, կամ այլ կերպ ասած՝ որն է եղել դրա բնորոշ հատկանիշը: Այսինքն, ներպետական օրենսդրության ներքո` ընդհանուր առմամբ, և այնպես, ինչպես այն կիրառվել է համապատասխան ժամանակահատվածում (տես վերը` Կաֆկարիսի գործը, կետ 145):
(c) Քրեական օրենքի կանխատեսելիությունը
91. «Օրենքի» մասին խոսելիս 7-րդ հոդվածը միևնույն հայեցակարգով, որն անցնում է ողջ Կոնվենցիայով հիշեցնում է այն հայեցակարգի մասին, որը ներառում է գրված օրենքը, ինչպես նաև նախադեպերը, և ենթադրում է որակյալ պահանջներ, մասնավորապես` որոնք վերաբերում են թույլատրելիությանն ու կանխատեսելիությանը (տես՝ Kokkinakis, cited above, §§ 40-41; Cantoni, cited above, § 29; Coëme and Others, cited above, § 145; and E.K. v. Turkey, no. 28496/95, § 51, 7 February 2002): Այս որակյալ պահանջները պետք է բավարարվեն թե հանցագործության որակման և թե համապատասխան պատժի սահմանման իմաստով:
92. Սկզբունքի տրամաբանական հետևանքն այն է, որ օրենքները պետք է ընդհանուր կիրառում ունենան, քանի որ կանոնների տեքստը ոչ միշտ է հստակ: Կանոններով կարգավորման ստանդարտ տեխնիկաներից մեկը բավարար չափով ընդհանուր բնորոշումների կիրառումն է: Համապատասխանաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն սահմանվում են այնպիսի եզրույթներով, որոնք շատ թե քիչ ոչ հստակ են, և որոնց մեկնաբանումը և կիրառումն պրակտիկայի խնդիր են (տես՝ Kokkinakis, cited above, § 40, and Cantoni, cited above, § 31): Այդուհանդերձ, իրավական դրույթը կարող է հստակ սահմանված լինել ցանկացած իրավական համակարգում, ներառյալ՝ քրեական օրենսգիրքը, և այս առումով անխուսափելիորեն առաջ է գալիս դատական մեկնաբանման կարիք: Միշտ առկա է լինում կասկածահարույց կետերի պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին դրանց համապատախսանեցման անհրաժեշտությունը: Կրկին, չնայած հստակությունը խիստ անհրաժեշտ է, սակայն այն կարող է հանգեցնել չափազանց խստության, իսկ օրենքը պետք է ընթանա փոփոխվող հանգամանքներին համահունչ (տես վերը` Կաֆկարիսի գործը, կետ 141):
93. Դատարանների կողմից կայացված վճիռների դերը հստակորեն վերացնում է նման մեկնաբանությունների վերաբերյալ առկա կասկածները: Քրեական օրենքի զարգացումները, դատական օրինաստեղծ գործունեությունը Կոնվենցիայի անդամ պետությունների իրավական սովորույթների արմատավորված և անհրաժեշտ մասն են (տես՝ Kruslin v. France, 24 April 1990, § 29, Series A no. 176‑A): Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող ընկալվել որպես քրեական պատասխանատվության հերթական որակումից շեղում գործով դատական մեկնաբանությունների միջոցով, որպեսզի արդյունքում առկա զարգացումները համապատասխանեն կատարված հանցանքին և լինեն կանխատեսելի (տես՝ S.W. and C.R. v. the United Kingdom, cited above, § 36 and § 34 respectively; Streletz, Kessler and Krenz, cited above, § 50; K.-H.W. v. Germany [GC], no. 37201/97, § 85, ECHR 2001-II (extracts); Korbely v. Hungary [GC], no. 9174/02, § 71, ECHR 2008; and Kononov v. Latvia [GC], no. 36376/04, § 185, ECHR 2010): Թույլատրելի և անհրաժեշտաբար կանխատեսելի դատական մեկնաբանությունը կարող է նույնիսկ հանգեցնել 7-րդ հոդվածով նախատեսված` մեղադրյալի իրավունքների խախտումների հայտնաբերմանը (տես՝ concerning the constituent elements of the offence, Pessino v. France, no. 40403/02, §§ 35-36, 10 October 2006, and Dragotoniu and Militaru-Pidhorni v. Romania, nos. 77193/01 and 77196/01, §§ 43-44, 24 May 2007; as regards the penalty, see Alimuçaj v. Albania, no. 20134/05, §§ 154-162, 7 February 2012): Այդպիսով, այս դրույթի առարկան և նպատակը, այն է՝ ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական հետապնդման, դատապարտման կամ պատժի, լիովին իրագործված կլինեն:
Վերը նշված սկզբունքների կիրառումը տվյալ գործով
94. Նախևառաջ, Դատարանը նկատում է, որ դիմողի բազմաթիվ դատապարտումների և ազատազրկումների իրավական հիմքը եղել է 1973 թվականի Քրեական օրենսգիրքը, որը կիրառելի է եղել հանցագործությունները կատարելու ժամանակ (1982-1987 թթ.), ինչը չի վիճարկվել դիմողի կողմից:
95. Դատարանը նկատում է, որ կողմերի դիտարկումները մեծմասամբ առնչվում են դիմողի կողմից կրելիք ազատազրկման ժամկետի ողջ տևողությանը՝ համակցված ազատազրկման ժամկետների առավելագույն տևողության կանոններին և գաղութում կատարվող աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետի կրճատման կանոններին համապատասխան, որոնք նախատեսված էին 1973 թվականի Քրեական օրենսգրքով: Դատարանը նկատում է այս առթիվ, որ Քրեական դատավարության օրենսգրքի 988-րդ մասի և 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածի հիման վրա 2000 թվականի նոյեմբերի 30-ին կայացված որոշմամբ Աուդենցիա Նասիոնալը դիմողի կողմից կրելիք ազատազրկման առավելագույն ժամկետը սահմանել է 30 տարի (տես վերը` կետ 14): Ապա այն նկատում է, որ այն բանից հետո, երբ առավելագույն ժամկետը կրճատվել է գաղութում կատարված աշխատանքի դիմաց, 2008 թվականի ապրիլի 24-ին Մուրցիա գաղութի վարչակազմը միջնորդել է դիմողի ազատ արձակման օր ընդունել 2008 թվականի հուլիսի 2-ը (տես վերևում՝ կետ 16): 2008 թվականի մայիսի 19-ին Աուդենցիա Նասիոնալը պահանջել է գաղութի վարչակազմից փոխել առաջարկված օրը և ընդունել դիմողին ազատ արձակելու նոր օր` այսպես կոչված «Parot doctrine» մոտեցմանը համապատասխան, որն ընդունվել է Գերագույն դատարանի կողմից իր՝ 2006 թվականի փետրվարի 28-ի թիվ 197/2006 որոշմամբ, համաձյան որի` ցանկացած վաղաժամկետ ազատում կամ ժամկետների կրճատում պետք է կիրառվի յուրաքանչյուր առանձին ժամկետի նկատմամբ` դատապարտյալի կողմից 30 տարի առավելագույն ժամկետի կրումից հետո (տես կետեր 17, 18...): Վերջապես, Դատարանը նկատում է, որ այս նոր նախադեպի կիրառմամբ Աուդենցիա Նասիոնալը սահմանել է դիմողի վերջնական ազատ արձակման օրը, այն է՝ 2017 թվականի հունիսի 27-ը (տես վերը` կետ 20:
(a) Նշանակված պատժի ծավալը
96. Տվյալ գործով Դատարանի խնդիրն է սահմանել, թե դիմողի նկատմամբ ներպետական օրենսդրության ներքո նշանակված որ «պատիժն է» հիմնվել մասնավորապես օրենքի տառի վրա` մեկնաբանված համապատասխան նախադեպով: Այդպիսով, Դատարանը պետք է նաև հաշվի առնի ներպետական օրենսդրությունը` ընդհանուր առմամբ, և տվյալ ժամանակահատվածում դրա կիրառման ձևը (տես վերը` Կաֆկարիսի գործը, կետ 145):
97. Ճիշտ է, երբ դիմողի կողմից հանցագործությունը կատարվելու ժամանակ 1973 թվականի Քրեական օրենսգրքով 30 տարի ազատազրկման ժամկետը սահմանվել է որպես ազատազրկման առավելագույն ժամկետ` համակցված դատավճիռների հիման վրա...: Այդպիսով, կարծես թե առկա է տարբերություն §կրելիք ժամկետի¦ և դիմողին դատապարտող տարբեր դատավճիռներով նշանակված անհատական ազատազրկման ժամկետներիմիջև: Միևնույն ժամանակ, 1973 թվականի Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը նախատեսել է կատարված աշխատանքի դիմաց ժամկետների կրճատում, սահմանել է, որ §նշանակված ազատազրկման ժամկետի¦ կրճատման դեպքում ազատազրկվածն ազատվում է ազատազրկման մեկ օրից երկու օր աշխատանք կատարելու դիմաց...: Այդուհանդերձ, այդ հոդվածը չի պարունակել որևէ հատուկ կարգավորում այն կապակցությամբ, թե ինչպես պետք է հաշվարկվեր ժամկետի կրճատումը, երբ տեղի է ունենում Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածով նախատեսված մի քանի դատավճիռների համակցում, և սահմանվել է ազատազրկման առավելագույն վերջնական ժամկետ` 3000 տարի, որը նվազեցվել է մինչև 30 տարի ազատազրկման ժամկետի այդ դրույթի կիրառմամբ: Դատարանը նկատում է, որ մինչև 1995 թվականի նոր Քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառումն օրենքը ազատազրկման ժամկետների առնչությամբ հստակ չէր սահմանում, որ կարող էր հաշվի առնվել հատուկ բացառիկ դեպքերում նշանակված ազատազրկման ժամկետը, այլ ոչ թե օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը:
98. Դատարանը պետք է նաև որոշի նախադեպերը և պրակտիկան` կապված 1973 թվականի Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների հետ: Դատարանը նկատում է, որ ինչպես նշել է Կառավարությունը, մինչև Գերագույն դատարանի կողմից թիվ 197/2006 որոշման ընդունումը , երբ անձի նկատմամբ նշանակվել է մի քանի ազատազրկում և որոշվել է միացնել դրանք և սահմանել կրման ենթակա առավելագույն ժամկետը, գաղութի վարչակազմը և իսպանական դատարանները կիրառել են գաղութում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետի կրճատում 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածի ներքո: Գաղութի և դատական իշխանություններն այդպիսով հաշվի են առել 30 տարվա առավելագույն ժամկետը, երբ կիրառել են ժամկետների կրճատում: 1994 թվականի մարտի 8-ի որոշմամբ (այդ հարցի վերաբերյալ առաջին որոշումը...) Գերագույն դատարանը հղում է կատարել 30 տարի ազատազրկմանը որպես §նոր, անկախ ժամկետ¦, որի նկատմամբ կիրառելի են եղել օրենքով սահմանված վաղաժամկետ ազատման և ժամկետների կրճատման կանոնները: Իսպանական դատարանները, ներառյալ Գերագույն դատարանը, միևնույն մոտեցումն են դրսևորել, երբ համեմատել են 1995 թվականի Քրեական օրենսգրքի ներքո կիրառման ենթակա ժամկետները նախկին օրենսգրքով նախատեսվածների հետ՝ հաշվի առնելով նախորդ օրենսգրքով նախատեսված կրճատումները, որպեսզի որոշվի, թե օրենսգրքերից որն է առավել մեղմը...Վերջապես, մինչև Գերագույն դատարանի կողմից թիվ 197/2006 որոշման ընդունումը, այս մոտեցումը կիրառվել է 1973 թվանակի Քրեական օրենսգրքի ներքո դատապարտված մի շարք դատապարտյալների նկատմամբ, որոնց ժամկետների կրճատումները` կատարված աշխատանքների դիմաց, նվազեցրել են 30 տարի ազատազրկման ժամկետը:
99. Ինչպես Պալատը, Մեծ Պալատը գտնում է, որ չնայած 1973 թվականի Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների անորոշությանը և այն փաստին, որ Գերագույն դատարանը չի պարզաբանել դրանք մինչև 1994 թվականը, ամբողջովին իսպանական գաղութների և դատական իշխանություններն են որոշել ազատազրկումը կրելու ձևը (condena)` 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածով նախատեսված առավելագույն 30 տարի ազատարկման ժամկետի առումով, որպես նոր, անկախ ազատազրկման, որի նկատմամբ պետք է կիրառվեր ժամկետների կրճատում գաղութում կատարված աշխատանքի դիմաց:
100. Այդպիսով, ազատազրկումը կրելու ընթացքում և, մասնավորապես՝ 2000 թվականի նոյեմբերի 30-ին Աուդենցիա Նասիոնալի կողմից ազատազրկման առավելագույն չափը սահմանելու համար դատավճիռները համակցելու վերաբերյալ որոշման կայացումից հետո, դիմողը հիմքեր ուներ հավատալու, որ իր նկատմամբ նշանակված ազատազրկման առավելագույն տևողությունը 30 տարի է, որից պետք է կրճատվեին ժամկետներ՝ կապված գաղութում իր կատարած աշխատանքի դիմաց: Իրոք, իր՝ 2000 թվականի մայիսի 8-ի վերջին վճռում, որը կայացվել էր մինչև դատավճիռները համակցելու մասին որոշում կայացնելը, Աուդենցիա Նասիոնալը հաշվի է առել 1973 թվականի Քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը, որը ձևավորվել էր, հաշվի առնելով 100-րդ հոդվածով նախատեսված` գաղութում կատարված աշխատանքների դիմաց ժամկետների կրճատման մեխանիզմով, որը բնորոշելիս Քրեական օրենսգիրքը, որը գործել էր նշված ժամանակահատվածում, կամ 1995 թվականի Քրեական օրենսգիրքը եղել են առավել ձեռնտու դիմողի համար (տես վերը` կետ 11): Այս հանգամանքներում, դրա դեմ առարկելով` Կառավարությունը նշել է, որ այն փաստը, որ դիմողը չի վիճարկել Աուդենցիա Նասիոնալի՝ 2001 թվականի փետրվարի 15-ի որոշումը, որով նրա ազատազրկման վերջնական ժամկետը (liquidación de condena) սահմանվել է 2017 թվականի հունիսի 27-ը, հստակ չէ, քանի որ այդ որոշմամբ հաշվի չեն առնվել արդեն իսկ կրճատված ժամկետները, ուստի այն չի կարող համարվել ժամկետների կրճատման ձևի հարցը լուծող որոշում:
101.Ապա Դատարանը նկատում է, որ գաղութում կատարված աշխատանքների դիմաց ժամկետների կրճատումը հստակորեն սահմանված է եղել գրված օրենքով (1973 թվականի Քրեական օրենսգրքի 100-րդ հոդված), այլ ոչ թե կարգավորումներով (համեմատած վերը նշված Կաֆկարիսի գործի հետ): Ավելին, այդ նույն օրենսգրքով էին նախատեսված ազատազրկման ժամկետները և կատարված աշխատանքների դիմաց գործող ժամկետների կրճատումները: Դատարանը նաև նկատում է, որ նման կրճատումները հիմք են հանդիսացել կրելիք ազատազրկման ժամկետի էական կրճատման համար` միչև ամբողջ ժամկետի 3-րդ մասը, ի տարբերություն վաղաժամկետ ազատման դեպքի, որը պարզապես նախատեսում էր ազատազրկման բարելավված կամ առավել մեղմ պայմաններ (տես, օրինակ՝ Hogben and Uttley, both cited above; see also the dissenting opinion of Judge A. Asua Batarrita appended to judgment no. 40/2012 of the Constitutional Court ...): Գաղութում կատարված աշխատանքների դիմաց ժամկետների կրճատումները, որոնք ժամանակ առ ժամանակ կիրառվում են, իրականացվել են ազատազրկման կատարման համար պատասխանատու դատավորի կողմից (Juez de Vigilancia Penitenciaria), ով ազատազրկման ժամկետը լիովին և վերջնականապես նվազեցրել է դատավճիռը կայացրած դատարանի կողմից նշանակված ազատազրկման ժամկետը: Ավելին, ի տարբերություն դատավճիռների կատարման վրա ազդող մյուս միջոցների, գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատումը չի եղել ազատազրկման կատարման համար պատասխանատու դատավորի որոշման խնդիր. վերջինիս խնդիրն է եղել հաստատել ժամկետների կրճատումը ՝ պարզապես կիրառելով օրենքը գաղութի վարչակազմի միջնորդությունների հիման վրա, առանց հաշվի առնելու, թե որքանով է վտանգավոր տվյալ բանտարկյալը կամ նրա հետագա ինտեգրման հեռանկարները (...; ի համեմատումն` Boulois v. Luxembourg [GC], no. 37575/04, §§ 98-99, ECHR 2012, and Macedo da Costa v. Luxembourg (dec.), no. 26619/07, 5 June 2012): Այս առթիվ պետք է նշել, որ 1973 թվականի Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածը նախատեսում էր ժամկետների ինքնաբերաբար կրճատում, բացառությամբ երկու հատուկ դեպքերի, երբ բանտարկյալը դիմել է փախուստի կամ կատարել է փախուստի փորձ, և երբ նա դրսևորել է վատ վարքագիծ (ինչը, համաձայն 1956 թվականի Բանտային կանոնների 65-րդ հոդվածի` նշանակում էր կարգուկանոնի երկու կամ առավել լուրջ կամ առանձնապես լուրջ խախտումներ...): Նույնիսկ այս երկու դեպքերում ազատազրկման ժամկետների կրճատումները, որոնք արդեն իսկ կատարվել են դատավորի կողմից, չեն կարող հետադարձ կերպով չեղյալ համարվել, քանի որ ազատազրկման ժամկետների կրճատումները, որոնք արդեն սահմանվել են, համարվում են արդեն իսկ կրած և հանդիսանում են բանտարկյալի` օրինական կարգով ձեռք բերած իրավունքը... Այս առումով տվյալ գործը պետք է տարբերել Կաֆկարիսի գործից, երբ ազատազրկումը կրելու սկզբից ազատազրկման ժամկետից հինգ տարվա կրճատման կիրառումը ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների նկատմամբ` պայմանավորված էր նրանց դրական վարքագծով (տես վերը` Կաֆկարիսի գործը, կետ 16 և 65):
102. Դատարանը նաև հատկանշական է համարում այն, որ չնայած 1995 թվականի Քրեական օրենսգիրքը հրաժարվել է հետագայում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետների կրճատումից, սակայն դրա անցումային դրույթները սահմանել են, որ 1973 թվականի Քրեական օրենսգրքի հիման վրա դատապարտված բանտարկյալները, ինչպես դիմողի դեպքում է, շարունակում են օգտվել սահմանված դրույթներից, եթե դրանք իրենց օգտին են...Թիվ 7/2003 օրենքով, մյուս կողմից, սահմանվում էին առավել խիստ պայմաններ` կապված վաղաժամկետ ազատման հետ, նույնիսկ մինչև դրա ուժի մեջ մտնելը դատապարտված անձանց նկատմամբ...Այստեղից Դատարանը եզրակացնում է, որ որպես միջոց, որն ընդունվել էր կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման համար և առավել բարենպաստ քրեական օրենք կիրառելու նպատակով` իսպանական օրենսդրությունը նախատեսել է այդ կանոնները որպես քրեական օրենքի հիմնարար մաս, այն է՝ սահմանվել են դրույթներ, որոնք ազդել են ազատազրկման ժամկետների փաստացի սահմանման, այլ ոչ թե կատարման վրա:
103. Վերը նշվածի լույսի ներքո Մեծ պալատը Պալատի նման եզրակացրել է, որ այն ժամանակ, երբ դիմողը կատարել է հանցագործությունները, որոնք հանգեցրել են նրա դատապարտմանը, և երբ կայացվել են դատավճիռները համակցելու և առավելագույն ազատազրկման ժամկետ սահմանելու վերաբերյալ, համապատասխան իսպանական օրենսդրությունն ընդհանուր առմամբ ներառելով նախադեպերը` ձևակերպվել է բավականին հստակ, որպեսզի թույլ տա դիմողին համապատասխան հանգամանքներում բավարար չափով ընկալել նշանակված պատժի չափը՝ հաշվի առնելով 1973 թվականի Քրեական օրենսգրքի 70.2-րդ հոդվածով նախատեսված ազատազրկման 30 տարի առավելագույն ժամկետը և այդ նույն օրենսգրքով նախատեսված՝ կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետի կրճատում նախատեսող 100-րդ հոդվածը (ի տարբերություն Կաֆկարիսի գործի, կետ 150): Դիմողին նշանակված պատիժն այդպիսով եղել է 30 տարի առավելագույն ժամկետը, և կատարված աշխատանքի դիմաց ցանկացած կրճատում պետք է կիրառվեր այդ ժամկետի նկատմամբ:
(b) Արդյոք դիմողի նկատմամբ Parot doctrine¦-ի կիրառումհը փոխել է միայն նրա պատժի կատարման ձևը, թե՝ հենց բուն պատժաչափը
104. Այժմ Դատարանը պետք է պարզի` արդյոք §Parot doctrine¦-ի կիրառումը վերաբերել է միայն նշանակված պատժի կատարման ձևին, թե հակառակը՝ ազդել է դրա չափի վրա: Դատարանը նկատում է, որ իր՝ 2008 թվականի մայիսի 19-ի և հունիսի 23-ի որոշումներում դիմողին դատապարտած դատարանը, այն է՝ Աուդենցիա Նասիոնալը, մերժել է գաղութի վարչակազմի միջնորդությունը, համաձայն որի դիմողը պետք է ազատ արձակվեր 2008 թվականի հուլիսի 2-ին, ինչը հիմնված էր ժամկետների կրճատման հին մեթոդի վրա (տես վերը` կետեր 17, 18 և 20): Հիմնվելով §Parot doctrine¦-ին, որը հաստատվել է Գերագույն դատարանի 2006 թվականի փետրվարի 28-ի թիվ 197/2006 որոշմամբ. հանցագործությունների կատարումից հետո, դատավճիռները համակցվել են և ազատազրկման առավելագույն ժամկետ է սահմանվել կրկին 2017 թվականի հունիսի 27-ը (տես վերը` կետ 20): Դատարանը նկատում է, որ նոր կանոնը, որով ժամկետների կրճատումները պետք է կիրառվեին յուրաքանչյուր առանձին ժամկետի նկատմամբ, այլ ոչ թե նախկինի պես 30 տարվա ընդհանուր ժամկետի նկատմամբ, առավել համատեղելի էր 1973 թվականի Քրեական օրենսգրքի դրույթների հետ, որոնք տարբերակում էին դնում §ազատազրկման¦ (pena) և §կրելիք ժամկետի¦ (condena) միջև:
105. Չնայած Դատարանը պատրաստակամորեն ընդունում է, որ ամենաճիշտը դատարանների կողմից ներպետական օրենքի մեկնաբանումն ու կիրառումն է, Դատրաանը, այդուհանդերձ, կրկնում է, որ նրանց մեկնաբանությունները պետք է, այնուամենայնիվ, համապատասխանեն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի կանոններին այն առումով, որ միայն օրենքը կարող է պատիժ սահմանել կատարված հանցագործությունների համար:
106. Դատարանը նաև նկատում է, որ դիմողի կողմից գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների նվազեցումը, այն է՝ ժամկետից օրերի կրճատումը, երբևէ չի վիճարկվել: Ինչպես սահմանվել է գաղութի վարչակազմի կողմից, 3,282 կրճատված օրերն ընդունվել են դատարանների կողմից, որոնք առնչվել են գործին: Օրինակ, Աուդենցիա Նասիոնալը, իր որոշման մեջ կիրառելով Գերագույն դատարանի «Parot doctrine» սկզբունքը, չի փոխել կալանքի տակ եղած ժամանակ դիմողի կատարած աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետներից կրճատված օրերի քանակը: Որոշումը չի առնչվել այն հարցին, թե արդյոք, օրինակ, նա արժանի է եղել այդ կրճատումներին՝ կապված դրսևորած իր վարքագծին կամ պատժի կատարմանն առնչվող հանգամանքների հետ: Որոշման նպատակն է եղել որոշել պատժի տարրը, որի նկատմամբ պետք է կիրառվեին կրճատումները:
107. Դատարանը նկատում է, որ դիմողի նկատմամբ «Parot doctrine»-ի կիրառումը զրկել է գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման սկզբունքը որևէ օգտակար իմաստից, ինչը կիրառելի է եղել իր նկատմամբ գործող օրենքով և համաձայն պատժի կատարման համար պատասխանատու դատավորների կողմից կայացված համապատասխան որոշումների: Այլ կերպ ասած, դիմողն սկզբում դատապարտված է եղել մի շարք ժամկետներով, որոնց համակցությամբ սահմանվել է 30 տարի, որոնց նկատմամբ ժամկետների կրճատումը որևէ նվազեցնող ազդեցություն չի ունեցել: Հատկանշական է, որ Կառավարությունը չի կարողացել պարզաբանել, թե արդյոք դիմողի նկատմամբ կիրառված ժամկետների կրճատման սկզբունքն ազդել է կամ` դեռ ազդելու է դիմողի ազատազրկման ժամկետի վրա, թե՝ ոչ:
108. Այդպիսով, Դատարանը չնայած համաձայն է Կառավարության այն դիրքորոշմանը, որ ազատազրկման կատարման հետ կապված հարցերը դուրս են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներից, այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ 1973 թվականի Քրեական օրենսգրքի դրույթների կիրառման ձևը տվյալ գործով գերակայում է սոսկ գաղութային քաղաքականության:
109. Հաշվի առնելով վերը նշվածը և ընդհանրապես իսպանական օրենսդրությունը՝ Դատարանը գտնում է, որ տվյալ գործով ժամկետների կրճատման նոր մեթոդի կիրառումը, որը սահմանվել է «Parot doctrine»-ով, չի կարող համարվել լոկ դիմողի նկատմամբ նշանակված պատժի կատարմանն առնչվող միջոց, ինչպես որ նշվել է Կառավարության կողմից: Դատարանի կողմից կիրառված այդ միջոցը, որով դիմողը դատապարտվել է, նաև հանգեցրել է նշանակված «պատժի» չափի փոփոխմանը: «Parot doctrine»-ի կիրառման արդյունքում 30 տարվա առավելագույն ժամկետը դադարել է լինել անկախ ժամկետ, որի նկատմամբ կիրառվել են ժամկետների կրճատումները, և փոխարենը՝ այն դարձել է 30 տարվա ժամկետ, որի նկատմամբ չէին կիրառվելու նման կրճատումները:
110. Հետևաբար, քննարկվող միջոցների խնդիրը համապատասխանում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի վերջին նախադասությանը:
(c) Արդյոք «Parot doctrine»-ը եղել է ողջամտորեն կանխատեսելի
111. Դատարանը նկատում է, որ Աուդենցիա Նասիոնալը կիրառել է գաղութում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման նոր մեթոդը §Parot doctrine¦-ի գործադրմամբ, այլ ոչ թե դիմողի կողմից հանցագործությունները կատարելու և նրա դատապարտման ժամանակ առկա մեթոդները՝ այդպիսով զրկելով նրան ժամկետների կրճատման հնարավորությունից, որից նա, այնուամենայնիվ, օգտվելու էր օրենքի ուժով:
112. Ժամկետների կրճատման համակարգի փոփոխությունը կատարվել էրԳերագույն դատարանի կողմից ընդունված մեթոդից շեղվելու արդյունքում, որը օրենսդրության փոփոխության հետ ներհակ չէր: Այդպիսով, դեռ պետք է պարզել, թե արդյոք 1973 թվականի Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների նոր մեկնաբանությունը, որը արվել էր դիմողի` առաջ է եկել հանցագործությունները կատարելուց և դատապարտվելուց հետո և նույնիսկ 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշումից հետո, որի համաձայն դատավճիռները համակցվել են և նշանակվել է ազատազրկման առավելագույն ժամկետ, որը հիմնավոր կերպով կանխատեսելի է եղել դիմողի համար, այսինքն՝ արդյոք այն կարող էր արտացոլել նախադեպային զարգացման ըմբռնելի կապը (տես՝ S.W. and C.R. v. the United Kingdom, ..): Դա հաստատելու համար Դատարանը պետք է պարզի` արդյոք դիմողը կարող էր դատապարտվելիս, ինչպես նաև այն ժամանակ, երբ կայացվում էր որոշում դատավճիռները համակցելու և ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանելու մասին, ինչպես նաև անհրաժետության դեպքում անխուսափելի իրավաբանական խորհրդատվություն ստանալուց հետո կանխատեսել, որ նշանակված պատիժը կարող էր վերածվել 30 տարվա փաստացի ազատազրկման` առանց գաղութում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետի կրճատման հեռանկարի, ինչը նախատեսված է 1973 թվականի Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով:
Այդպիսով, պետք է հաշվի առնել այդ ժամանակ գործող օրենսդրությունը և, մասնավորապես՝ մինչև 2006 թվականի փետրվարի 28-ին Գերագույն դատարանի կողմից ներկայացված §Parot doctrine¦ սկզբունքը գործող դատական և վարչական պրակտիկան: Այդ առթիվ Դատարանը նկատում է, որ այդ դատավճռում նշված միակ նախադեպը 1994 թվականի մարտի 8-ի դատավճիռն էր, որում Գերագույն դատարանը դրսոևորել է այլ մոտեցում, մասնավորապես՝ 30 տարվա ազատազրկման առավելագույն ժամկետը եղել է §նոր, անկախ ազատազրկում¦, որի նկատմամբ պետք է կիրառվեին օրենքով նախատեսված ժամկետի կրճատումները... Դատարանի կարծիքով` այն փաստը, որ առանձին դատավճիռը չի կարող գործել առանձին` իսպանական օրենսդրության ներքո...չի կարող համարվել վճռորոշ: Ավելին, ինչպես տարբեր դատավորներ նկատել են 2006 թվականի փետրվարի 28-ի վճռում, Գերագույն դատարանի պլենումի կողմից 1996 թվականի հուլիսի 18-ին համաձայնությամբ հաստատվել է, որ 1973 թվականի Քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների կրճատումը պետք է հաշվի առնվեր, երբ համեմատվում են նոր և հին քրեական օրենսգրքերով կրելիք ազատազրկման ժամկետները... 1995 թվականի Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո իսպանական դատարանները պետք է այս չափանիշը կիրառեին դեպքից դեպք, որպեսզի որոշվեր, թե որ Քրեական օրենսգիրքն է առավել մեղմ՝ հաշվի առնելով գաղութում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման մեխանիզմը:
113. Կառավարությունն ընդունել է, որ մինչև §Parot doctrine¦-ի ի հայտ գալը գաղութների և դատական իշխանությունների պրակտիկան է եղել գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման մեխանիզմը կիրառել 30 տարվա ազատազրկման առավելագույն ժամկետի նկատմամբ, նույնիսկ չնայած այն բանին, որ այդ հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի առաջին որոշումն առկա չի եղել մինչև 1994 թվականը:
114. Դատարանը նաև ընդգծում է այն փաստի կարևորությունը, որ Գերագույն դատարանը չի շեղվել իր նախադեպերից մինչև 2006 թվականը, օրենքի ուժը կորցնելուց հետո` դեռ 10 տարի: Այդպիսով Գերագույն դատարանը ներկայացրել է օրենքի դրույթների նոր մեկնաբանություն, որն այլևս ուժի մեջ չի եղել, այն է՝ 1973 թվականի Քրեական օրենսգիրքը, որին փոխարինել է 1995 թվականի օրենսգիրքը: Ավելին, ինչպես նշվել է վերը (տես վերը` կետ 102), 1995 թվականի Քրեական օրենսգրքի անցումային դրույթները նպատակ էին հետապնդում պահպանել 1973 թվականի Քրեական օրենսգրքով նախատեսված` գաղութում կատարված աշխատանքների դիմաց ազատազրկման ժամկետների կրճատման մեխանիզմ դիմողի նման այդ օրենքի հիման վրա դատապարտվածների նկատմամբ, որով այդ դրույթները սահմանում էին առավել խիստ քրեական օրենքի` հետադարձ չկիրառման կանոնը: Այդուհանդերձ, Գերագույն դատարանի նոր մեկնաբանությունը, որն անիմաստ էր դարձնում արդեն իսկ առկա կրճատումները, պրակտիկայում հանգեցրել է անհավասարության դիմողի և նույն վիճակում հայտնված այլ անձանց միջև՝ կապված ազատազրկման ժամկետների կրճատումների հետ:
115. Ավելին, Դատարանը չի կարող ընդունել Կառավարության փաստարկն առ այն, որ Գերագույն դատարանի մեկնաբանությունը եղել է կանխատեսելի, որովհետև այն առավելագույնս համապատասխանում էր 1973 թվականի Քրեական օրենսգրքի տառին: Դատարանը կրկնում է, որ իր խնդիրը չէ սահմանել, թե ինչպես պետք է օրենսգրքի դրույթները կիրառվեն և մեկնաբանվեն ներպետական օրենսդրությունում, այլ նա պետք է պարզի` արդյոք նոր մեկնաբանությունը եղել է բավարար չափով կանխատեսելի դիմողի համար այդ ժամանակ գործող §օրենքի¦ ներքո: §Օրենքը¦ իր բուն իմաստով, որով այն տեղ է գտել Կոնվենցիայում, որը ներառում է չգրված օրենք կամ նախադեպ, երկար տարիներ համապատասխանաբար կիրառվում էր գաղութի և դատական իշխանությունների կողմից մինչև §Parot doctrine¦-ի նոր ուղղության հաստատումը: Ի տարբերություն Ս.Վ.-ն և Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործի, տվյալ գործով նախադեպերից շեղվելը չի հանգեցրել քրեական օրենքի այնպիսի մեկնաբանմանը, որը կհետապնդեր նախադեպերի զարգացումը խթանելու նպատակ:
116. Վերջապես, Դատարանն այն կարծիքին է, որ քրեական քաղաքականության նկատառումները, որոնք կիրառվել են Գերագույն դատարանի կողմից, չեն կարող բավականաչափ արդարացնել հաստատված նախադեպերից շեղումը: Չնայած Դատարանն ընդունում է, որ Գերագույն դատարանը հետադարձ ուժով չի կիրառել թիվ 7/2003 օրենքը, որով փոփոխության է ենթարկվել 1995 թվականի օրենսգիրքը, Գերագույն դատարանի պատճառաբանություններից պարզվում է, որ դրա նպատակը համընկել է վերը նշված օրենքի նպատակի հետ, այն է՝ ապահովել ազատազրկման առավելագույն լրիվ և արդյունավետ կրումը մի քանի երկարատև ժամկետներ կրող անձանց կողմից ... Այս առթիվ, չնայած Դատարանն ընդունում է, որ պետություններն ազատ են իրենց քրեական քաղաքականությունը որոշելիս, օրինակ՝ խստացնելով պատիժը քրեական հանցագործությունների համար (տես՝ Աչուրի գործը, կետ 44), դրա հետ մեկտեղ, նրանք պետք է հետևեն 7-րդ հոդվածի պահանջներին (Maktouf and Damjanović v. Bosnia and Herzegovina [GC], nos. 2312/08 and 34179/08, § 75, 18 July 2013): Այս տեսակետից Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը, անշուշտ, արգելում է քրեական օրենքի հետադարձ կիրառումը՝ ի վնաս գործով անցնող անձի:
117. Վերը նշվածի հիման վրա Դատարանը գտնում է, որ այն ժամանակ, երբ դիմողը կատարել է հանցագործությունը և այն ժամանակ, երբ նա տեղեկացվել է իր դատավճիռները համակցելու և ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանելու մասին, առկա չի եղել որևէ ցուցում առ այն, որ Գերագույն դատարանի 2006 թվականի փետրվարի 28-ի վճռով պետք է տեղի ունենար որևէ բարեփոխում:
Դիմողը, ուստի, պատճառ չի ունեցել հավատալու, թե Գերագույն դատարանը կշեղվի իր նախորդ նախադեպերից, իսկ արդյունքում Աուդենցիա Նասիոնալը կկիրառի իրեն հասանելիք ժամկետների կրճատումը ոչ թե ազատազրկման առավելագույն 30 տարվա նկատմամբ, այլ իր կողմից կրած յուրաքանչյուր առանձին ժամկետի նկատմամբ: Ինչպես Դատարանը նշել է վերը (տես վերը` կետեր 109 և 111), նախադեպից կատարված այս շեղումն ունեցել է նշանակված պատժաչափի փոփոխման հետևանք՝ կապված դիմողի ազատազրկման հետ:
118. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում:
II. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտում
119. Դիմողը բողոքել է, որ 2008 թվականի հուլիսի 3-ից ինքը պահվել է կալանքի տակ՝ ի խախտումն §օրինականության¦ և §օրենքով նախատեսված ընթացակարգի¦ պահանջների: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա, որի համապատասխան դրույթների համաձայն՝
§1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում օրենքով սահմանված կարգով.
(a) Անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
...¦:
Պալատի վճիռը
120. Իր վճռում Պալատը նշել է, որ այն դիրքորոշման լույսի ներքո, որը հանգեցրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտման արձանագրմանը, թե դիմողն այդ ժամանակահատվածում չէր կարող պատշաճ չափով կանխատեսել, որ ազատազրկման փաստացի տևողությունը կավելանա գրեթե ինը տարով, և որ շեղվելով առկա նախադեպերից` ազատազրկման ժամկետների կրճատման նոր մեթոդը կունենա հետադարձ կիրառում նրա գործով: Համապատասխանաբար Պալատը գտել է, որ սկսած 2008 թվականի հուլիսի 3-ից դիմողի կալանքը եղել է §անօրինական¦, ուստի խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը (վճռի կետ 75):
Պալալտին ներկայացված կողմերի դիրքորոշումներԴիմող
121. Դիմողը հայտարարել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը նաև սահմանել է օրենքի որակին առնչվող պահանջներ, ինչը նշանակում է, որ ազատությունից զրկող ներպետական օրենքը պետք է լինի բավականաչափ հստակ և կանխատեսելի իր կիրառմամբ: Ապա նա հայտարարել է, որ 5-րդ հոդվածը կիրառվում է վաղաժամկետ ազատ արձակվելու` անձի իրավունքի նկատմամբ, երբ իրավունքը սահմանող իրավական դրույթները չեն գործում պայմանականորեն կամ խտրականությամբ, այլ կիրառելի են առկա իրավական պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր անձի նկատմամբ (Grava, cited above, §§ 31-46), անկախ այն հանգամանքից` միջոցներն առնչվում են պատժին, թե դրա կատարմանը՝ 7-րդ հոդվածի իմաստով: Նա առարկել է, որ պատժի կատարումը և/կամ դրա փաստացի տևողությունը չեն եղել պատշաճ չափով կանխատեսելի, այլ ընդհակառակը՝ նշանակված պատժի բնույթը և/կամ դրա կատարման ձևը և կամ դրա փաստացի տևողությունը նույնպես չեն եղել պատշաճ չափով կանխատեսելի:
Կառավարություն
122. Կառավարությունը հայտարարել է, որ Պալատի վճիռը հակասում է Դատարանի նախադեպերին` կապված Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ, մասնավորապես՝ Կաֆակրիսը և Մ..-ն ընդդեմ Գերմանիայի գործով: Այն առարկել է, որ տվյալ գործով առկա է եղել կատարյալ պատճառական կապ դիմողի կողմից կատարված մի շարք հանցագործությունների համար նշանակված պատիժների և նրա կողմից գաղութում անցկացված ժամանակի տևողության միջև: Դատավճիռները, որոնցով նա դատապարտվել էր, սահանել են, որ նա պետք է անցկացնի բանտում 30 տարի, քանի որ 2000 թվականի որոշմամբ դատավճիռները համակցվել են և նշանակվել է ազատազրկման առավելագույն ժամկետ, իսկ 2001 թվականի որոշմամբ դիմողի ազատ արձակման օր է սահմանվել 2017 թվականի հունիսի 27-ը:
Դատարանի գնահատականըԴատարանի նախադեպերով սահմանված սկզբունքներ
123. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (a) և (f) ենթակետերը պարունակում են ազատությունից զրկելու թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկ, և ազատությունից զրկելու ոչ մի դեպք չի լինի օրինական, եթե այն դուրս է մնում այդ հիմքերի ցանկից (տես՝ M. v. Germany, cited above, § 86): 5-րդ հոդվածի 1(a) կետը թույլ է տալիս §անձի օրինական ազատազրկում իրավասու դատարանի դատավճռով դատապարտվելուց հետո¦: Հաշվի առնելով ֆրանսերեն տեքստը՝ §դատապարտում¦ բառը 5-րդ հոդվածի 1(a) կետի իմաստով պետք է հասկանալ թե որպես օրենքին համապատասխան հանցագործության փաստի հաստատումից հետո մեղքի հաստատում (տես՝ Guzzardi v. Italy, 6 November 1980, § 100, Series A no. 39) և թե պատժի կամ այլ միջոցի սահամանում, որը նախատեսում է ազատությունից զրկում (տես՝ Van Droogenbroeck v. Belgium, 24 June 1982, § 35, Series A no. 50):
124. Ավելին, (a) ենթակետում նշված §հետո¦ բառն ուղղակի չի նշանակու, որ ազատազրկումը պետք է բխի §դատապարտվելու¦ ժամանակի պահից, ավելին, §ազատազրկումը¦ պետք է §բխի և կախված լինի¦ կամ լինի §դատապարտման արդյունք¦: Կարճ ասած, պետք է լինի բավարար պատճառական կապ այդ երկուսի միջև (տես՝ Weeks v. the United Kingdom, 2 March 1987, § 42, Series A no. 114, § 42; Stafford v. the United Kingdom [GC], no. 46295/99, § 64, ECHR 2002‑IV; Kafkaris, cited above, § 117; and M. v. Germany, cited above, § 88): Այդուհանդերձ, ժամանակի հետ սկզբնական դատապարտման և ազատությունից զրկելու երկարաձգման միջև կապը դառնում է ավելի թույլ (տես՝ Van Droogenbroeck, cited above, § 40): (a) ենթակետի ներքո պահանջվող պատճառական կապը կարող է ի վերջո խզվել, եթե անձին չազատելու կամ կրկին ազատազրկելու որոշումն ունեցել է դատապարտող դատարանի նպատակներին չհամապատասխանող հիմքեր կամ գնահատման առումով այն եղել է անհիմն այդ նպատակների իմաստով: Այդպիսով, ի սկզբանե օրինական ազատազրկումը կվերածվի կամայական ազատազրկման և, կհակասի 5-րդ հոդվածին (տես՝ Weeks, cited above, § 49, and Grosskopf v. Germany, no. 24478/03, § 44, 21 October 2010):
125. 5-րդ հոդվածի 1-ին կետի առնչությամբ Դատարանի նախադեպերով հաստատված է, որ ազատազրկման բոլոր դեպքերը պետք է հիմնված լինեն ոչ միայն (a)-ից (f) ենթակետերում նշված բացառություններից որևէ մեկի վրա, այլ նաև պետք է լինեն §օրինական¦: Երբ քննարկվում է “օրինականության” հարցը, ներառյալ այն հարցը, թե արդյոք, §օրենքով նախատեսված կարգը¦ եղել է պահպանված, թե՝ ոչ, Կոնվենցիան հղում է կատարում հիմնականում ներպետական օրենսդրությանը և մի կողմ է դնում ներպետական օրենքի հիմնարար և դատավարական կանոնների հաստատման պարտականությունը: Դա առաջնահերթ կերպով պահանջում է, որպեսզի ցանկացած ձերբակալություն կամ կալանք ունենա օրինական հիմք ներպետական օրենսդրությամբ, սակայն նաև կապ ունենա օրենքի որակի հետ` պահանջելով օրենքի կանոնների պահպանում, որն պարտադիր պահանջ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներով (տես Kafkaris, cited above, § 116, and M. v. Germany, cited above, § 90): §Օրենքի որակ¦ նշանակում է, որ երբ ներպետական օրենքը թույլ է տալիս ազատության սահմանափակում, այն պետք է լինի բավականաչափ թույլատրելի, հստակ և կանխատեսելի իրականացման առումով, որպեսզի հնարավոր լինի խուսափել կամայականության բոլոր ռիսկերից (տես՝ Amuur v. France, 25 June 1996, § 50, Reports 1996‑III): §Օրինականության¦ չափանիշը, որը նախատեսված է Կոնվենցիայով, պահանջում է, որպեսզի բոլոր օրենքները լինեն բավարար չափով հստակ, որպեսզի անձը, անհրաժեշտության դեպքում պատշաճ խորհրդատվությամբ համապատասխան հանգամանքներում անհրաժեշտ չափով կարողանա կանխատեսել կոնկրետ գործողությունների հետևանքները (տես՝ Baranowski v. Poland, no. 28358/95, § 52, ECHR 2000‑III; M. v. Germany, cited above, § 90; and Oshurko v. Ukraine, no. 33108/05, § 98, 8 September 2011): Երբ քննարկվում է ազատությունից զրկելու հարցը, կարևոր է, որպեսզի ներպետական օրենսդրությունը հստակ սահմանի կալանքի պայմանները (տես՝ Creangă v. Romania [GC], no. 29226/03, § 120, 23 February 2012):
126. Վերջապես, Դատարանը կրկնում է, որ չնայած Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(a) կետն ինքնին չի երաշխավորում բանտարկյալի վաղաժամկետ ազատման հնարավորությունը, լինի այն պայմանական, թե՝ վերջնական (տես՝ see İrfan Kalan v. Turkey (dec.), no. 73561/0), իրադրությունները կարող են տարբեր լինել, երբ իրավասու մարմինները, չունենալով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, պարտավոր են նման միջոց կիրառել ցանկացած անձի նկատմամբ, ով բավարարում է օրենքով սահմանված պայմանները (տես՝ Grava, cited above, § 43; Pilla v. Italy, no. 64088/00, § 41, 2 March 2006; and Şahin Karataş v. Turkey, no. 16110/03, § 37, 17 June 2008):
Վերը նշված սկզբունքի կիրառումը տվյալ գործի նկատմամբ
127. Դատարանը նկատում է, նախևառաջ, քանի որ դիմողը ճշմարտացիորեն ընդգծել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով §պատժի¦ և §պատժի կատարման¦ միջև առկա տարբերությունը վճռորոշ չէ 5-րդ հոդվածի 1(a) կետի իմաստով: Ապա ազատազրկման կիրառմանը կամ դրա փոփոխմանն առնչվող միջոցները կարող են ազդել 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ազատության իրավունքի վրա, քանի որ ազատությունից զրկելու փաստացի տևողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է դրա ի կատար ածումից (տես, օրինակ՝ Grava, cited above, §§ 45 and 51, and, concerning the transfer of prisoners between States, Szabó v. Sweden (dec.), no. 28578/03, ECHR 2006-VIII): Քանի 7-րդ հոդվածն առնչվում է դատավճիռ կայացնող դատարանների կողմից նշանակված §պատժին¦, ապա 5-րդ հոդվածը կիրառվում է դրա արդյունքում առաջ եկած ազատազրկման նկատմամբ:
128. Տվյալ գործով Դատարանը կասկած չունի, որ դիմողը դատապարտվել է իրավասու դատարանի կողմից՝ օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(a) կետի իմաստով: Իրոք, դիմողը չի վիճարկել, թե իր ազատազրկումը մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը եղել է անօրինական, որը նախատեսված էր եղել որպես իր վերջնական ազատման օր: Ուստի, Դատարանը պետք է պարզի` արդյոք դիմողի շարունակվող կալանքն այդ օրվանից հետո եղել է §օրինական¦, թե՝ ոչ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
129. Դատարանը նկատում է, որ 8 տարբեր վարույթներով Աուդենցիա Նասիոնալը դիմողին մեղավոր է ճանաչել տարբեր հանցագործությունների կատարման մեջ` կապված ահաբեկչական հարձակումների հետ: Հանցագործությունները կատարելու պահի դրությամբ գործող Քրեական օրենսգրքի կիրառմամբ դիմողը դատապարտվել է 3,000 տարուց ավելի ազատազրկման (տես վերը` կետեր 11-12): Այդ դատավճիռներից շատերում, ինչպես նաև դատավճիռները համակցելու և առավելագույն ժամկետ նշանակելու իր՝ 2000 թվականի նոյեմբերի 30-ի որոշման մեջ Աուդենցիա Նասիոնալը նշել է, որ դիմողը պետք է կրի 30 տարի առավելագույն ժամկետով ազատազրկում, որը նախատեսված էր 1973 թվականի Քրեական օրենսգրքով (տես վերը` կետեր 11 և 14): Դատարանը նկատում է, որ դիմողի ազատազրկումը դեռևս չի հասել այդ առավելագույն ժամկետին: Առկա է հստակ պատճառական կապ դիմողի դատապարտման և 2008 թվականի հուլիսի 2-ից հետո նրա շարունակվող ազատազրկման միջև, որն առաջ է եկել մեղադրակաան դատավճիռներից, և ազատազրկման 30 տարի առավելագույն ժամկետը սահմանվել է 2000 թվականի նոյեմբերի 30-ին (տես, mutatis mutandis, Կաֆկարիսի գործը, կետ 120):
130. Այդուհանդերձ, Դատարանը պետք է պարզի` արդյոք 2008 թվականի հուլիսի 2-ից հետո դիմողի կալանքը շարունակելը թույլատրվող §օրենքը¦ եղել է բավականաչափ կանխատեսելի կիրառման առումով: Կանխատեսելիության պահանջը պետք է պարզվի` հաշվի առնելով սկզբնական դատապարտման ժամանակ և ազատազրկման ողջ տևողության ընթացքում գործող §օրենքը¦: Այդ դիտարկումների լույսի ներքո, որոնք հանգեցրել են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուն, Դատարանը գտնում է, որ դիմողի դատապարտման պահին, երբ նա աշխատել է գաղութում, և երբ նա տեղեկացել է դատավճիռները համակցելու և առավելագույն ժամկետ սահմանելու որոշման մասին, նա չէր կարող բավարար չափով կանխատեսել, որ գաղութում կատարված աշխատանքի դիմաց ազատազրկման ժամկետների կրճատումներն արդյունքում կհանգեցնեին 2006 թվականին Գերագույն դատարանի կողմից նախադեպերից շեղվելուն, և որ նոր մոտեցում կկիրառվեր իր նկատմամբ:
131. Դատարանը նկատում է, որ դիմողի գործով հաստատված նախադեպերից շեղվելն արդյունքում հանգեցրել է գրեթե 9 տարով նրա ազատ արձակման օրվա հետաձգմանը: Այդ պատճառով նա ազատազրկումը կրել է առավել երկար ժամկետով, քան այն, որ նա պետք է կրեր իր դատապարտման ժամանակ գործող ներպետական օրենսդրության համաձայն՝ հաշվի առնելով ժամկետների կրճատումները, որոնք օրենքի ուժով արդեն իսկ կիրառելի են եղել նրա նկատմամբ (տես, mutatis mutandis, Գրավայի գործը, կետ 45):
132. Դատարանը եզրակացնում է, որ 2008 թվականի հուլիսի 3-ից սկսած, դիմողի ազատազրկումը չի եղել §օրինակ¦՝ ի խախտումն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի:
Կոնվենցիայի 46-րդ հոդված
133. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համապատասխան մասերը նախատեսում են հետևյալը.
§1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ¦:
Պալատի վճիռը
134. Հաշվի առնելով տվյալ գործի հատուկ հանգամանքները և Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի խախտումներին վերջ դնելու հրատապ անհրաժեշտությունը՝ Պալատը գտել է, որ պատասխանող Պետությունը պետք է ապահովի դիմողի հնարավորինս արագ ազատ արձակումը (վճռի 83-րդ կետ):
Կողմերի` Մեծ պալատին ներկայացված դիրքորոշումներըԴիմող
135. Դիմողն առարկել է, որ այն փաստը, որ Դատարանի կողմից նմանատիպ գործերով անհատական միջոցների նշման իր բացառիկ իրավասությունը չկիրառելը եղել է ոչ տեղին: Նա հայտարարել է, որ Դատարանը իրավասություն ունի ցույց տալու թե ինչպիսի միջոցներ պետք է կիրառվեն, և որ այն ժամանակ, երբ հայտնաբերված խախտման բնույթը §չի թողել այդ խախտումը վերացնելու համար անհրաժեշտ միջոցների իրական հնարավորություն¦, Դատարանը կարող էր մատնանշել որևէ նման միջոց: Նա նաև քննադատել է Կառավարությանն առ այն, որ վերջինս ցույց չի տվել, թե իրեն ազատելուց բացի ինչ այլ միջոցներ են եղել հասու, եթե Դատարանի կողմից հայտնաբերվեն Կոնվենցիայի 5-րդ և 7-րդ հոդվածների խախտումներ:
Կառավարություն
136. Կառավարությունը հայտարարել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատապարտված անձի ազատազրկման ժամկետի երկարացման այլ գործերով Դատարանը երբևէ չի կիրառել իր վճիռների կատարման անհատական միջոցների մատնանշման իր բացառիկ իրավասությունը (այն նշել է Մ.-ն ընդդեմ Գերմանիայի գործը): Այդ առթիվ այն մատնանշել է, որ չնայած Դատարանը Կաֆկարիսի գործով հայտնաբերել է 7-րդ հոդվածի խախտում այն բանի համար, որ օրենսդրությունը չի համապատասխանել անհրաժեշտ պահանջներին, Դատարանը չի մատնանշել որևէ միջոց` կապված դիմողին ազատ արձակելու հետ, ով դեռևս գտնվել է գաղութում վճռի կայացման ժամանակ (Կառավարությունը նաև մատնանշել է Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի (dec) գործը, թիվ 9644/09, 2001 թվականի հունիսի 21):
Դատարանի գնահատականը
137. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ուժով Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել ցանկացած գործով Դատրաանի վերջնական վճիռները, որոնցով նրանք կողմ են, որի կատարումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից: Դա նշանակում է, որ երբ Դատարանը հայտնաբերում է խախտում, պատասխանող Պետության վրա իրավական պարտականություն է դրվում ոչ միայն սահմանված փոխհատուցման գումարները վճարելու, ինչը նախատեսված է 41-րդ հոդվածով, այլ նաև պարտավոր է կիրառել անհատական և/կամ համապատասխան դեպքերում իր ներպետական իրավական համակարգում առկա ընդհանուր միջոցներ՝ Դատարանի կողմից հայտնաբերված խախտումները և դրանց համապատասխան հետևանքները վերացնելու համար, որի նպատակն է դիմողին հնարավորինս դնել այնպիսի դրության մեջ, որում նա կլիներ, եթե խախտված չլինեին Կոնվենցիայի պահանջները (տես՝ among many other authorities, Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, § 249, ECHR 2000‑VIII; Verein gegen Tierfabriken Schweiz (VgT) v. Switzerland (no. 2) [GC], no. 32772/02, § 85, ECHR 2009; and Scoppola (no. 2), cited above, § 147):
138. Ճիշտ է, որ ըստ էության պատասխանող Պետությունն ինքն է ընտրում Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո իր պարտականությունները կատարելու միջոցները, պայմանով, որ այդ միջոցները համապատասխանեն Դատարանի վճռում արձանագրված եզրակացություններին (տես` Scozzari and Giunta, cited above, § 249): Այդուհանդերձ, որոշ հատուկ հանգամանքներում 46-րդ հոդվածի ներքո իր պարտականությունների կատարման հարցում Պետությանն օժանդակելու նպատակով Դատարանը կարող է մատնանշել անհատական և/կամ ընդհանուր միջոցներ, որոնք կարող են կիրառվել խատման հայտնաբերման համար առիթ հանդիսացած իրադրության վերացմանը (տես՝ Broniowski v. Poland [GC], no. 31443/96, § 194, ECHR 2004‑V, and Stanev v. Bulgaria [GC], no. 36760/06, §§ 255-258, ECHR 2012): Այլ բացառիկ գործերով հայտնաբերված խախտման բնույթը կարող է լինել այնպիսին, որ այլևս հնարավորություն չլինի կիրառել համապատասխան միջոց իրադրության վերացման նպատակով, իսկ Դատարանը կարող է վճռել մատնանշել միայն մեկ նման միջոց (տես՝ Assanidze v. Georgia [GC], no. 71503/01, §§ 202-203, ECHR 2004‑II; Aleksanyan v. Russia, no. 46468/06, §§ 239-240, 22 December 2008; and Fatullayev v. Azerbaijan, no. 40984/07, §§ 176-177, 22 April 2010):
139. Մեծ պալատը համաձայն է Պալատի դիրքորոշմանը և գտնում է, որ տվյալ գործը պատկանում է այս վերջին նշված կատեգորիային: Հաշվի առնելով տվյալ գործի հատուկ հանգամանքները և Կոնվենցիայի հայտնաբերված խախտմանն անհապաղ վերջ դնելու անհրաժեշտությունը՝ Դատարանը գտնում է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է ապահովել դիմողի հնարավորինս արագ ազատ արձակում:
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում
140. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
§Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել¦:
141. Դմողը պահանջել է ոչ նյութական վնասի, ինչպես նաև կրած բոլոր ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Կառավարությունն առարկել է ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջին:
Պալատի վճիռը
142. Իր վճռում Պալատը դիմողին տրամադրել է 30,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այն նաև տրամադրել է նրան 1,500 եվրո՝ քննության արդյունքում կրած ծախսերի և ծախքերի դիմաց:
B. Կողմերի` Մեծ պալատին ներկայացված դիրքորոշումները
Դիմող
143. Դիմողը պահանջել է 60,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի, ինչպես նաև Մեծ պալատում քննության արդյունքում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում՝ ի հավելումն Պալատի կողմից արդեն իսկ սահմանված գումարի: Նա չի ներկայացրել Մեծ պալատում քննության հետ կապված ծագած ծախսերի և ծախքերի հետ կապված որևէ գրավոր ապացույց:
Կառավարություն
144. Կառավարությունը հայտարարել է, որ դժվար է հասկանալ սպանության հետ կապված գործողությունների համար դատապարտված անձանց Դատարանի կողմից տրամադրվող դրամական փոխհատուցումները, ինչպես որ դիմողի դեպքում է, ով մեղավոր է ճանաչվել արդարացի դատաքննության բոլոր պահանջներին համապատասխանող դատաքննության արդյունքում: Այն առարկել է, որ Կաֆկարիսի գործով, §հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները¦, Դատարանը որոշել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտման արձանագրումն ինքնին եղել է բավարար արդարացի փոխհատուցում՝ կապված ցանկացած կրած ոչ նյութական վնասի դիմաց:
C. Դատարանի գնահատականը
Ոչ նյութական վնաս
145. Դատարանն ընդունում է, որ Կաֆկարիսի վճռում ինքը գտել է, որ խախտման արձանագրումն ինքնին եղել է բավարար արդարացի փոխհատուցում կրած ոչ նյութական վնասի դիմաց: Այդուհանդերձ, այդ վճռում ինքը չի հայտնաբերել 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, իսկ 7-րդ հոդվածի խախտման արձանագրումն առնչվել է միայն օրենքի որակին: Տվյալ գործն այլ է: Դատարանը գտել է, որ դիմողի շարունակվող ազատազրկումը 2008 թվականի հուլիսի 2-ից հետո խախտել է 5-րդ հոդվածի 1-ին կետը, իսկ նրա կողմից նշանակվածից ավելի խիստ պատիժ կրելը խախտել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածը (տես, mutatis mutandis, M. v. Germany, cited above, § 141): Դա պետք է պատճառեր դիմողին ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել լոկ խախտումների արձանագրմամբ:
146. Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները և իրականացնելով անկողմնակալ գնահատում՝ Դատարանը տրամադրում է դիմողին 30,000 եվրո:
Ծախսեր և ծախքեր
147. Համաձայն Դատարանի նախադեպերի՝ ծախսերն ու ծախքերը չեն փոխհատուցվի 41-րդ հոդվածի ներքո, եթե չհաստատվի, որ դրանք փաստացի և անհրաժեշտաբար առաջացել են և չափի առումով եղել են ողջամիտ (տես, օրինակ՝ Iatridis v. Greece (just satisfaction) [GC], no. 31107/96, § 54, ECHR 2000‑XI):
148. Մեծ պալատը նկատում է, որ դիմողին տրամադրվել է 1,500 եվրո ծախսերի և ծախքերի դիմաց, որոնք առաջացել են Պալատում քննության ընթացքում: Քանի որ նա չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց Մեծ պալատում քննության ընթացքում առաջացած ծախսերի և ծախքերի վերաբերյալ (ի տարբերություն՝ Tănase v. Moldova [GC], no. 7/08, § 193, ECHR 20), նրան պետք է տրամադրվի 1,500 եվրո՝ բոլոր ծախսերի և ծախքերի դիմաց:
C. îáõ·³Ý³ÛÇÝ ïáÏáëÝ»ñ
149. ¸³ï³ñ³ÝÁ Ýå³ï³Ï³Ñ³ñÙ³ñ ¿ ·ïÝáõÙ, áñå»ë½Ç ïáõ·³Ý³ÛÇÝ ïáÏáëÁ ·³ÝÓíÇ ºíñáå³Ï³Ý Ï»ÝïñáÝ³Ï³Ý բ³ÝÏÇ ë³ÑÙ³Ý³Í ÷á˳éáõÃÛ³Ý ÙÇçÇÝ ïáÏáë³¹ñáõÛùÇ ÑÇÙ³Ý íñ³` ѳí»É³Í »ñ»ù ïáÏáë:
Այս հիմքերով Դատարանը
Վճռում է 15 ձայնով` ընդդեմ 2-ի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում:Վճռում է միաձայն, որ 2008 թվականի հուլիսի 3-ից սկսած դիմողի ազատազրկումը չի եղել §օրինական¦ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:Վճռում է 16 ձայնով` ընդդեմ 1-ի, որ պատասխանող Պետությունը պետք է ապահովի դիմողի հնարավորինս հրատապ ազատ արձակում:Վճռում է 10 ձայնով` ընդդեմ 7-ի, որ պատասխանող Պետությունը պետք է 3 ամսվա ընթացքում դիմողին վճարի 30,000 եվրո (երեսուն հազար եվրո), ներառյալ բոլոր հնարավոր հարկերը, ոչ նյութական վնասի դիմաց:Վճռում է միաձայն, որ պատասխանող Պետությունը պետք է 3 ամսվա ընթացքում դիմողին վճարի 1,500 եվրո (մեկ հազար հինգ հարյուր եվրո), ներառյալ բոլոր հնարավոր հարկերը, ծախսերի և ծախքերի դիմացՎճռում է միաձայն, որ սկսած վերը նշված եռամսվա ժամկետը լրանալու օրվանից մինչև վճռի կատարումը տուգանային տոկոսադրույքը պետք է կիրառվի 4-րդ և 5-րդ կետերում նշված գումարների նկատմամբ ºíñáå³Ï³Ý Ï»ÝïñáÝ³Ï³Ý բ³ÝÏÇ ë³ÑÙ³Ý³Í ÷á˳éáõÃÛ³Ý ÙÇçÇÝ ïáÏáë³¹ñáõÛùÇ ÑÇÙ³Ý íñ³` ѳí»É³Í »ñ»ù ïáÏáë:Մերժում է, միաձայն, դիմողի կողմից արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակված է Մարդու իրավունքների պալատում՝ Ստրասբուրգում, 2013 թվականի հոկտեմբերի 21-ին:
Միքաել Օ Բայլ Դին Սպելման
Քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1] Այլ գործերի շարքում նաև ահաբեկչության գործեր քննող դատարան, որը գտնվում է Մադրիդում:
Full & Egal Universal Law Academy