© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 154
հուլիս 2012
Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի - 42750/09
Վճիռ 10.7.2012թ. [Երրորդ բաժանմունք]
Հոդված 7
Հոդված 7-1
Ավելի խիստ պատիժ
Դիմումատուին պատժից ազատելու օրվա հետաձգումը նրա դատապարտումից հետո դատական պրակտիկայում տեղի ունեցած փոփոխության հետևանքով. խախտում
Փաստեր – 1995-ից 2000 թ. ընկած ժամանակահատվածում դիմումատուն ութ քրեական դատավարությունների ենթատեքստում դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման ահաբեկչական հարձակումների հետ կապված մի քանի հանցագործությունների համար` ազատազրկման ժամկետների հանրագումարը գերազանցում էր 3,000 տարին: 2000թ. նոյեմբերին, հաշվի առնելով հանցագործությունների միջև իրավական և ժամանակագրական սերտ կապը, Ազգային դատարանը (Audiencia Nacional) միացրել է տարբեր դատավճիռները և սահմանել ազատազրկման ժամկետը երեսուն տարի` այդ ժամանակ գործող 1973թ. քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետին համապատասխան: 2008թ. ապրիլին դիմումատուի կալանավայրի ղեկավարությունը, նրա` պատժից ազատման ժամկետ է սահմանել 2008թ. հուլիսը,` կրճատելով պատիժը 1987թ. ի վեր բանտում կատարած աշխատանքների համար: Մայիսին Ազգային դատարանը պահանջել է բանտի ղեկավարությունից վերանայել ազատման ծրագրված ամսաթիվը և վերահաշվարկել այն Գերագույն դատարանի 2006թ. փետրվարի դատավճռում սահմանված նոր դատական պրակտիկայի հիման վրա (այսպես կոչված «Պարոտ» դոկտրին), որի համաձայն կրճատման իրավունքը պետք է կիրառվի առանձին յուրաքանչյուր պատժի և ոչ թե երեսուն տարվա ազատազրկման նկատմամբ: Այդ դոկտրինի կիրառմամբ դիմումատուի պատժից ազատման վերջնական ժամկետը սահմանվել է 2017թ. հունիսի 27-ը: Դիմումատուի բողոքարկումները ապարդյուն են եղել:
Իրավունք – Հոդված 7: Մեղքի և դիմումատուի դատապարտված առանձին ազատազրկման ժամկետների հաստատման համար իրավական հիմք է հանդիսացել խնդրո առարկա ժամանակահատվածում գործող քրեական իրավունքը: Կողմերի փաստարկները հիմնականում վերաբերել են ընդհանուր պատժի հաշվարկմանը որը դիմումատուն պետք է կրեր պատիժների հանրագումարի կանոնների համաձայն, հաշվի առնելով պատժի կրճատման կանոնները:
Ինչ վերաբերում է օրենքի մատչելիությունը և նախադեպային իրավունքին, 1973թ. քրեական օրենսգիրքը երեսուն տարվա ազատազրկումը սահմանում էր, որպես բազմաթիվ պատիժների դեպքում պատժի կրման առավելագույն սահմանաչափ, առանց պատժի կրճատման հաշվարկի վերաբերյալ հատուկ նորմեր սահմանելու այն դեպքերի համար, երբ նշանակված պատիժների հանրագումարը նշանակալիորեն գերազանցում էր այդ սահմանաչափը: Ավելին, համապատասխան դատական պրակտիկայի համաձայն, այն դեպքում, երբ անձը դատապարտվում էր ազատազրկման մի քանի ժամկետների, բանտի ղեկավարությունը կարող էր աշխատանքի համար պատժի կրճատում նախատեսել երեսուն տարվա ազատազրկման հիման վրա: Այս պրակտիկայի ուժով դիմումատուն կարող էր օրինականորեն պատժի կրճատման հույս ունենալ 1987թ. ի վեր կատարված աշխատանքի դիմաց: Հետևաբար, այն ժամանակ, երբ դիմումատուն կատարել էր հանցագործությունները և նրա պատիժների գումարման որոշում էր ընդունվել, գործող իսպանական օրենսդրությունը և նախադեպային պրակտիկան իրավունք են տվել դիմումատուին կանխատեսել, այդ հանգամանքներում ողջամտության սահմաններում, կիրառված պատժի սահմանները և դրա կիրառման ձևը:
2008թ. փոխելով դիմումատուի` պատժից վերջնական ազատման ամսաթիվը, Ազգային դատարանը հենվել է Գերագույն դատարանի կողմից 2006թ. սահմանված նոր նախադեպային իրավունքի վրա, դիմումատուի` հանցագործություններ կատարելուց և 2000թ. որոշումը պատիժների հանրագումարի վերաբերյալ որոշումից երկար ժամանակ անց և այդպիսով հետադարձ կերպով ավելացրել պատիժը մոտ ինը տարով, այդպիսով ամբողջապես անվավեր դարձնելով աշխատանքի համար պատժի կրճատումը: Քանի որ կատարման ենթակա պատժի հաշվարկման մեթոդի փոփոխությունը մեծ ազդեցություն է ունեցել պատժի արդյունավետ տևողության վրա, ի վնաս դիմումատուի, հաշվարկի նոր մեթոդը վերաբերել է ոչ միայն պատժի կատարմանը, այլև դրա սահմաններին: Հաշվի առնելով այդ մեկնաբանության կանխատեսելիությունը ներպետական դատարանների կողմից 2006թ. վճռին համապատասխան որևէ նախադեպ չի եղել և մինչ այդ առկա բանտային և դատական պրակտիկան ավելի բարենպաստ է եղել դիմումատուի համար: Ավելին, Գերագույն դատարանի նոր նախադեպային իրավունքը անիմաստ է դարձնում աշխատանքի համար պատժի կրճատման ժամկետները, որոնք հաշվարկվում են 1995թ. նոր քրեական օրենսգրքի համաձայն, որը վերացրել է աշխատանքի համար պատժի կրճատման համակարգը և բանտային արտոնություններից օգտվելու ավելի խիստ կանոններ սահմանել բազմաթիվ երկարաժամկետ պատիժների դատապարտված բանտարկյալների համար: Այս կապակցությամբ, չնայած պայմանավորվող պետություններն ազատ են իրենց քրեական քաղաքականության փոփոխության հարցում, ներպետական դատարանները չեն կարող հետադարձ կերպով և ի վնաս շահագրգիռ անձանց կիրառել օրենսդրական փոփոխությունների ոգին, որն ի հայտ է եկել նրանց հանցագործությունների կատարումից հետո: Այդպիսով, խնդրո առարկա ժամանակահատվածում դժվար, եթե ոչ անհնար է եղել դիմումատուի համար կանխատեսել Գերագույն դատարանի նախադեպային պրակտիկայի փոփոխությունները և իմանալ, որ Ազգային դատարանը պետք է պատժի կրճատումը հաշվարկի նշանակված յուրաքանչյուր առանձին պատժից, և ոչ թե կատարման ենթակա հանրագումարային պատժից, այդպիսով էականորեն երկարացնելով իր ազատազրկման տևողությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5. Հաշվի առնելով նկատառումները, որոնց հիման վրա դատարանը 7-րդ հոդվածի խախտումներ է արձանագրել, դիմումատուն խնդրո առարկա ժամանակահատվածում հնարավորություն չի ունեցել ողջամտության սահմաններում կանխատեսել, որ իրեն ազատությունից զրկելու իրական տևողությունը կարող է երկարացվել գրեթե ինը տարով, այդպիսով անիմաստ դարձնելով աշխատանքի դիմաց պատժի կրճատումը, որի իրավունքը նա ձեռք էր բերել նախկին` 1973թ. քրեական օրենսգրքի նորմերի համաձայն: Հետևաբար, սկսած այն օրից, երբ դիմումատուն պետք է ազատվեր պատժից օրենսդրության` նախադեպային պրակտիկայի փոփոխություններից առաջ տրված մեկնաբանության համաձայն, նրա ազատազրկումը «օրինական» չի եղել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 46. Հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և 7րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներին վերջ դնելու հրատապ անհրաժեշտությունը, Դատարանը որոշել է, որ Իսպանական պետությունը պետք է ապահովի դիմումատուի հնարավորինս արագ ազատումը:
Հոդված 41. 30,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy