© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2016. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 186
2015թ. հունիս
Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի [ՄՊ] - 64569/09
Վճիռ 16.06.2015թ. [ՄՊ]
Հոդված 10
Հոդված 10-1
Տեղեկություններ տարածելու ազատությունը
Լրատվական համացանցային պորտալին պատկանող կայքի վրա անանուն երրորդ անձանց կողմից վիրավորական մեկնաբանություններ հրապարակելու համար վնասների փոխհատուցման պահանջի բավարարումը. խախտում չկա
Փաստեր. Դիմումատու ընկերությունը հանդիսանում էր Էստոնիայի լրատվական համացանցային ամենախոշոր պորտալներից մեկի սեփականատերը: Նրանից հետո, երբ 2006թ. դիմումատուին պատկանող պորտալում հոդված էր հրապարակվել բեռնափոխադրող ընկերության մասին, մի շարք մեկնաբանություններ էին հրապարկվել այդ հոդվածի տակ, որոնք բեռնափոխադրող ընկերության սեփականատիրոջ հասցեին անձնական սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ էին պարունակում: Զրպարտության մասին հայց էր հարուցվել դիմումատու ընկերության դեմ, որի արդյունքում դատարանը պարտավորեցրել էր 320 եվրոյի չափով գումար վճարել վնասների դիմաց:
2013թ. հոկտեմբերի 10-ի վճռում (տե՛ս Նախադեպային տեղեկատու թիվ 167) Դատարանի Պալատը միաձայն գտել է, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
2014թ. փետրվարի 17-ին գործը՝ դիմումատու ընկերության պահանջով հանձնվել է Մեծ Պալատին:
Իրավունք. Հոդված 10՝ Սա առաջին դեպքն էր, որով Դատարանը պետք է քններ օգտատերերի կողմից համացանցում արտահայտչական գործունեության ծավալման վերաբերյալ բողոք: Թեև Դատարանը ճանաչում է այն հանգամանքը, որ խոսքի ազատության իրացման տեսանկյունից համացանցը կարևոր առավելություններ է տալիս, այն նաև վերահաստատում է, որ զրպարտիչ կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտան համար արդյունավետ միջոց: Ավելին, Դատարանը գտել է, որ սույն գործով վիճարկվող մեկնաբանությունները հավասարազոր են ատելության քարոզի կամ բռնության կոչերի, որ դիմումատու ընկերությանը պատկանող լրատվական պորտալը պետությունում ամենախոշոր համացանցային լրատվամիջոցներից մեկն էր և որ հայտնի էր հանրության մտահոգությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այս կայքում հրապարակվում են հակասական բնույթի մեկնաբանություններ: Հետևաբար, Դատարանը գտել է, որ գործի քնության շրջանակը վերաբերում էր համացանցային լրատվական պորտալների՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված «պարտավորություններին ու պատասխանատվությանը», երբ վերջիններս տնտեսական նպատակներով տրամադրել են հարթակ՝ արդեն տպագրված բովանդակության առնչությամբ օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն թողնելու համար և որտեղ որոշ օգտատերեր արտահայտել են ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսք:
Նախևառաջ, Դատարանը բավարարվել է այն հանգամանքով, որ ներպետական իրավական փաստաթղթերը կանխատեսելի են դարձնում այն, որ սկզբունքորեն հնարավոր լինի տնտեսական նպատակներով համացանցային լրատվական պորտալ գործարկող մամուլի հրատարակչին պատասխանատվության ենթարկել լրատվական իր պորտալում ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի մեկնաբանություններ հրապարակելու համար: Որպես պրոֆեսիոնալ հրատարակիչ դիմումատու ընկերությունը, փաստորեն, ի վիճակի էր գնահատել իր գործունեության հետ կապված ռիսկերը և որ այն կարող էր ողջամտության սահմաններում կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող էին առաջանալ: Հետևաբար, խնդրո առարկա միջամտությունը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով եղել է «նախատեսված օրենքով»:
Ինչ վերաբերում է դիմումատու ընկերության տեղեկություններ տարածելու ազատության նկատմամբ միջամտության անհրաժեշտության հարցին, ապա Դատարանն առանձնակի կարևորություն է տվել դիմումատու լրատվական պորտալի մասնագիտական և կոմերցիոն բնույթին և այն փաստին, որ այն մեկնաբանությունների հրապարակման հարցում տնտեսական շահագրգռվածություն ունի: Բացի այդ, միայն դիմումատու ընկերությունը ուներ տեխնիկական այնպիսի միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր էր փոփոխել կամ հեռացնել լրատվական պորտալում հրապարակված մեկնաբանությունները: Այսպիսով, դիմումատու ընկերության կողմից լրատվական պորտալում հանրայնացվող հոդվածների ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը ավելին էր, քան պասիվ՝ բացառապես տեխնիկական ծառայությունների մատուցում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մեկնաբանությունների իրական հեղինակներին պատասխանատվության ենթարկելը կարող է խելամիտ այլընտրանք հանդիսանալ համացանցային լրատվական կայքին պատասխանատվության ենթարկելուն, Դատարանը վերհիշեց այն, որ համացանցում անանուն հանդես գալը, լինելով կարևոր արժեք, այդուհանդերձ, պետք է հավասարակշռվի այլ իրավունքների և շահերի հետ: Այս եզրակացությանը հասնելիս՝ Դատարանը ուշադրություն էր դարձրել համացանցի օգտատերերի ինքնությունը չբացահայտելու շահերին, սակայն մատնանշել՝ համացանցում տեղեկատվության անսահմանափակ տարածման երբեմն չափազանց բացասական հետևանքների մասին: Այս կապակցությամբ, Դատարանը վկայակոչել է Եվրոպական միության Արդարադատության դատարանի վճիռը, որով դատարանը գտել է, որ անձի հիմնարար իրավունքները, որպես կանոն, գերադասելի են որոնողական համակարգերի օպերատորների տնտեսական շահերից և համացանցի մյուս օգտատերերի շահերից: Բացի այդ, համացանցում հնարավոր են անանունության տարբեր աստիճաններ, և երբեմն պրովայդերները միայն կարող են բացահայտել այն օգտատերերին, որոնք ցանկանում են անանուն մնալ՝ vis-à-vis հասարակության: Սույն գործով, Դատարանը գտել է, որ միջոցների անորոշ արդյունավետությունը, որով հնարավոր կլիներ բացահայտել մեկնաբանությունների հեղինակների ինքնությունը, սրան գումարած համացանցային պորտալի կողմից միևնույն նպատակով գործարկված գործիքների սակավությունը, որի արդյունքում ատելության խոսքի արդյունքում տուժած անձը կկարողանար այդպիսի մեկնաբանությունների հեղինակների դեմ հայց ներկայացնել, այս բոլորը գործոններ են, որոնք օգնել են ներպետական դատարաններին հանգելու այն եզրակացությանը, որ տուժողը դիմումատու ընկերության կամ մեկնաբանությունների հեղինակների դեմ հայց ներկայացնելու այլընտրանք պետք է ունենար:
Ինչ վերաբերում է դիմումատու ընկերության կողմից իր պորտալի վրա հրապարակված ոչ իրավաչափ մեկնաբանությունների հարցը լուծելու ուղղությամբ ձեռնարկված միջոցներին, ապա խոշոր լրատվական պորտալի նկատմամբ սահմանված պարտավորությունը՝ գործադրելու արդյունավետ միջոցներ ատելության խոսքի և բռնության հրահրող կոչերի տարածումը սահմանափակելու համար չի կարող հավասարվել «մասնավոր գրաքննության»: Իրականում, ատելության խոսքի արդյունքում պոտենցիալ տուժողի՝ համացանցը անընդմեջ մշտադիտարկելու հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան ընդարձակ կոմերցիոն համացանցային լրատվական պորտալի՝ այդպիսի մեկնաբանությունների տեղադրումը կանխելու կամ դրանք արագ հեռացնելու հնարավորությունները: Թեև դիմումատու ընկերության կայքում ատելության խոսքի կամ բռնության հրահրող կոչերի վերածվող մեկնաբանությունների դեմ պայքարելու որոշակի մեխանիզմներ գոյություն ունեին, որոնք բազմաթիվ դեպքերում կարող են օգտագործվել որպես բոլոր ներգրավված անձանց իրավունքների ու շահերի հավասարակշռման գործիք, սակայն դրանք անբավարար էին սույն գործի կոնկրետ հանգամանքներում, քանի որ ոչ իրավաչափ բովանդակությամբ մեկնաբանությունները համացանցում էին մնացել շուրջ վեց շաբաթ:
Վերջապես, դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված 320 եվրոյի պատժամիջոցը ոչ մի կերպ չի կարող համարվել ներպետական դատարանների կողմից հայտնաբերված խախտմանը ոչ համաչափ: Որևէ ապացույց նաև չկա առ այն, որ ներպետական ընթացակարգերի արդյունքում դիմումատու ընկերությունը ստիպված է եղել փոփոխել իր բիզնես մոդելը: Վերը նշվածից հետևում է, որ ներպետական դատարանների կողմից դիմումատու ընկերության նկատմամբ պատասխանատվության սահմանման համար կային հիմնավոր և բավարար հիմքեր, ինչը չի հանդիսանում վերջինիս արտահայտվելու ազատության ոչ համաչափ սահմանափակում:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
(Տե՛ս նաև Krone Verlag GmbH & Co. KG-ն ընդդեմ Ավստրիայի (թիվ 4), 72331/01, 9 նոյեմբերի 2006թ., K.U.-ն ընդդեմ Ֆինլանդիայի, 2872/02, 2 դեկտեմբերի 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 114, Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, 3111/10, 18 դեկտեմբերի 2012թ., Նախադեպային տեղեկատու թիվ 158, տե՛ս նաև Ատելության խոսքի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2016
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy