© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 113
2008թ. Նոյեմբեր
Դեմիրը և Բայկարան ընդդեմ Թուրքիայի 34503/97
Վճիռ - 12.11.2008թ. [GC]
Հոդված 11
Հոդված 11-1
Միավորման ազատություն
Առևտրային միություն ստեղծող մունիցիպալ աշխատողների նկատմմաբ կիրառված արգելքը և կոլեկտիվ բանակցությունների համաձայնությանն առնչվող որոշումը: խախտում.
Փաստեր.
Դիմողները Tum Bel Sen առևտրային միության նախագահն էր և դրա անդամներից մեկը: 1990 թվականին տարբեր ինքնակառավարման մարմինների քաղաքացիական ծառայողների կողմից ստեղծված առևտրային միության գրանցման նպատակն էր խթանել ժողովրդավարական առևտրային միության ստեղծմանը և այդպիսով աջակցել դրա անդամներին`իրենց նպատակների և խնդիրների լուծման հարցում: 1993 թվականին առևտրային միությունը կոլեկտիվ համաձայնագիր է կնքել Ինքնակառավարման խորհրդի հետ, որը ղեկավարում էր խորհրդի աշխատողներին առնչվող աշխատանքի պայմանների բոլոր ոլորտները, ներառյալ` աշխատավարձրեը, եկամուտները և եկամտաբեր ծառայությունները: Առևտրային միությունը, որոշելով, որ խորհուրդը չի կատարել համաձայնագրով սահմանված իր որոշ պարտականություններ, հատկապես` ֆինանսական, դրա դեմ Թուրքիայի քաղաքացիական դատարաններ է ներկայացրել հայցեր: Նրանց հայցը բավարարել է շրջանային դատարանը, որը գտել է, հատկապես, որ չնայած այն հանգամանքին, որ չեն եղել որևէ հստակ օրենսդրական դրույթներ, որոնցով կճանաչվեր քաղաքացիական ծառայողների կողմից ստեղծված առևտրային միությունների` կոլեկտիվ համաձայնագրեր կնքելու իրավունքը այդուհանդերձ այդ բացը պետք է լրացվեր միջազգային պայմանագրերով, ինչպիսին է Աշխատանքային միջազգային կազմակերպությունների (ILO) միասին կոնվենցիան, որն արդեն իսկ վավերացվել էր եղել Թուրքիայի կողմից, և որը Սահմանադրության համաձայն ուղղակիորեն կիրառելի է եղել ներպետական օրենսդրության հետ մեկտեղ: Այդուհանդերձ, 1995 թվականի դեկտեմբերին Գերագույն դատարանը որոշել է, որ կոնկրետ օրենսդրական դրույթների բացակայության պայմաններում առևտրային միության մեջ կոլեկտիվ համաձայնությամբ միավորվելու ազատության իրավունքը չէր կարող իրականացվել: Դատարանը նշել է, որ միության հիմնադրման ժամանակ թուրքական գործող օրենսդրությունը թույլ չէր տալիս քաղաքացիական ծառայողներին ստեղծելու առևտրային միություններ: Այն եզրակացրել է, որ Tum Bel Sen երբևէ չի ունեցել օրինական գրանցում սկսած իր հիմնադրման օրվանից, և այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել հայց ներկայացնելու դատարանին:
Աուդիտորական դատարանի կողմից Ինքնակառավարման խորհրդի հաշիվների նկատմամբ աուդիտ իրականացվելուց հետո` Tum Bel Sen-ի անդամների վրա դրվել է գոյություն չունեցող կոլեկտիվ համաձայնագրի հիման վրա ստացված լրացուցիչ եկամուտները վերադարձնելու պարտավորություն:
Օրենք.
Հոդված 11
Դիմողների` որպես ինքնակառավարման մարմինների քաղաքացիական ծառայողների առևտրային միություններ ստեղծելու իրավունքը: Հոդված 11-ում նշված երեք խմբերի, այն է` զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց համար նախատեսված սահմանափակումները, պետք է ընկալել շատ կոնկրետ, այդ իսկ պատճառով սահմանափակվել են դիտարկվող իրավունքների ՙիրականացմամբ՚: Նման սահմանափակույմները չէին կարող նեղացնել կազմակերպություններ ստեղծելու իրավունքի բուն իմաստը: Ավելին, դա առավել ևս պարտավորեցնում էր Պետությանը հստակ մատնանշելու առևտրային միություններ ստեղծելու իրավունքի սահմանափակումների օրինականությունը: Վերջապես, ինքնակառավարման մարմինների քաղաքացիական ծառայողները, որոնք չեն իրականացնում պետական իշխանություն, ըստ էության չեն կարող դիտվել որպես «պետական իշխանության կրողներ» և, համապատասխանաբար, չեն կարող ենթարկվել այդ հիմքով առևտրային միություններ ստեղծելու և ձևավորելու իրենց իրավունքների սահմանափակման: Այս դիտարկումները պաշտպանվում են մի շարք համապատասխան միջազգային փաստաթղթերով և եվրոպական պետությունների պրակտիկայով: Համապատասխանաբար, «պետական իշխանության կրողները» չէին կարող դուրս մնալ 11-րդ հոդվածի շրջանակներից: Հիմնականում պետական իշխանություններն իրավունք ունեին նրանց նկատմամբ նախատեսել «օրինական սահմանափակումներ», 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Տվյալ գործով, այդուհանդերձ, Կառավարությունը չի հստակեցրել, թե ինչպես դիմողների կողմից իրականացված պարտականությունների բնույթը պահանջել է, որպեսզի նրանք դիտվեն որպես «պետական իշխանության կրողներ», և ենթարկվեն նման սահմանափակումների: Ուստի դիմողնրեը չէին կարող օրենսդրորեն հիմնվել 11-րդ հոդվածի վրա:
Իշխանությունների գործողությունների և անգործության միասնական ազդեցությունները տվյալ գործով նշանակում են, որ դրանք կարող էին քննվել ինչպես պատասխանող պետության կողմից` դիմողների` 11-րդ հոդվածով սահմանված իրավունքների իրականացման խոչընդոտելու իմաստով, այնպես էլ այդ իարվունքների արդյունավետ իրականացմանը նպաստելու իշխանությունների դրական պարտականությունը չիրականացնելու իմաստով: Դատարանը նախընտրել է քննել գործի այս հատվածը` դիմողների իրավունքների իրականացմանը խոչընդոտելու տեսանկյունից` միևնույն ժամանակ հաշվի առնելով Պետության պոզիտիվ պարտականությունները:
Տվյալ գործով ցույց չի տրվել, թե Թուրքիայում քաղաքացիական ծառայողների կողմից առևտրային միություններ ստեղծելու թուրքական օրենքով սահմանված բացարձակ արգելքը պայմանավորված էր անհրաժեշտ սոցիալական շահով: Այդ ժամանակ առևտրային միություններ ստեղծելու և անդամակցելու` քաղաքացիական ծառայողների իարվունքն արդեն իսկ ճանաչված է եղել Միջազգային իրավունքի ինչպես համապատասխան համապարփակ, այնպես էլ տարածաշրջանային փաստաթղթերով: Նրանց` միավորվելու իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչված էր նաև Եվրոպական միության բոլոր անդամ պետություններում: Թիվ 87 ILO կոնվենցիան, դրա հիմնական տեքստը միջազգային մակարդակով ապահովում է պետական մարմինների իրավունքը ստեղծելու առևտրային միություններ, և արդեն իսկ թուրքական Սահմանդրությամբ կիրառելի է եղել ներպետական օրենսդրության մեջ, իսկ Պետությունը հետագա պրակտիկայով հաստատել է (Սահմանադրության փոփոխություններ և դատական որոշումներ) իր ցանկությունը քաղաքացիական ծառայողների` կազմակերպություններ ստեծելու իրավոնքը: Թուրքիան 2000 թվականին նաև ստորագրել է Միավորված ազգերի երկու փաստաթղթերը, որոնք ճանաչել են այդ իրավունքը: Այդուհանդերձ, չնայած միջազգային օրենսդրության մեջ տեղի ունեցած այս փոփոխություններին, թուրքական իշխանությունները չեն կարողացել այդ ժամանակ ապահովել դիմողների` առևտրային միություն ստեղծելու իրավունքի իրականացումը, հատկապես երկու պատճառով: Առաջին` թուրքական օրենսդրությունը, Թուրքիայի կողմից 1993 թվականին թիվ 87 ILO Կոնվենցիան վավերացնելուց հետո` չի համապատասխանեցրել օրենքն այդ իրավունքի գործնական կիրառմանը մինչև 2001 թվականը, երկրորդ` անցումային շրջանում Գերագույն դատարանը մերժել է շրջանային դատարանի կողմից ընտրված լուծմանը հետևելը, որը ղեկավարվել է միջազգային իրավունքի բարեփոխումներով, փոխարենը Գերագույն դատարանը կայացրել է իրավաբանական անձ ստեղծելու վերաբերյալ ներպետական օրենսդրության սահմանափակ և ձևական մեկնաբանություն:
Այդպիսով, Գերագույն դատարանի կողմից կատարված սահմանափակ մեկնաբանությունը և 1993 թվականից մինչև 2001 թվականն օրենսդրի անգործության զուգակցումը թույլ չեն տվել, որպեսզի թուրքական կառավարությունն ապահովի դիմողների` առևտրային միություն ստեղծելու իրենց իրավունքների իրականացումը ապահովումը, ինչը չի եղել «անհրաժեշտ ժողովրդական հասարակությունում»:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Վերջին երկու տարիների ընթացքում կիրառված կոլեկտիվ համաձայնագրի վերացումը
Դատարանի նախադեպերի զարգացումը 11-րդ հոդվածով նախատեսված միավորվելու իրավունքի առնչությամբ` ընդգծված է երկու ղեկավար սկզբունքներով: Նախևառաջ, Դատարանը հաշվի չի առել առևտրային միություններ ստեղծելու ազատության իրավունքի իրականացումն ապահովելու առնչությամբ Պետության կողմից ձեռնարկված միջոցները` թույլ տալով, որպեսզի դրսևորվի դրաց ազատ գնահատում: Երկրորդ` Դատարանը չի ընդունել սահմանափակումները, որոնք ազդել են առևտրային միություններ ստեղծելու ազատության հիմնական տարրերի վրա, առանց որոնց այդ ազատությունը կդառնար անհիմն: Այս երկու սկզբունքները չեն եղել իրար հակասողղ, այլ եղել են վերաբերելի: Ըստ այդ վերաբերելիության սահմանվել է, որ համապատասխան պատասխանող պետությունը, որն ըստ էության ազատ է որոշել, թե ինչ միջոցներ է ցանկանում կիրառել 11-րդ հոդվածին համապատասխանությունն ապահովելու համար, պարտավոր էր հաշվի առնել Դատարանի նախադեպերով էական համարվող տարրերը:
Նախադեպերից բխում են միավորվելու իրավունքի հետևյալ հիմնական տարրերը` առևտրային միություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը, փակ կազմակերպությունների հետ կապված միջև համաձայնագրերի կնքման արգելքը և առևտրային միության իրավունքը փորձելու համոզել աշխատողին լսելու այն ինչ դա պետք է ասեր հօգուտ իր անդամների: Այս ցանկը վերջնական չէր: Ընդհակառակը, դա ենթակա էր փոփոխման աշխատանքային հարաբերություններում առկա բարեփոխումներին համապատասխան: Այդպիսով` իրավունքի նկատմամբ սահմանափակումները պետք է լիներ այնչափ, որպեսզի ապահովվեր մարդու իրավունքների գործնական և արդյունավետ պաշտպանությունը:
Կոլեկտիվ համաձայնության իրավունքի առթիվ Դատարանը վերանայելով իր նախադեպերը` գտել է, որ հաշվի առնելով աշխատանքային իրավունքի բարեփոխումներն ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական մակարդակով, ինչպես նաև այս բնագավառում անդամ պետությունների պրակտիկան առ այն, որ աշխատողի հետ կոլեկտիվ համաձայնության գալու իրավունքը, ըստ էության, դարձել էր «համապատասխան շահերը պաշտպանելու նպատակով առևտրային միություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքի» էական տարրերից մեկը, որը սահմանված է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով, հասկանալի է, որ Պետություններն ազատ էին իրենց համակարգն այնպես կազմակերպելու հարցում, որ համապատասխան դեպքերում հատուկ կարգավիճակ տրվի ներկայացուցչական առևտրային միություններին: Այլ աշխատողների նման` քաղաքացիական ծառայողները նույնպես, խիստ առանձնահատուկ դեպքերից բացի, պետք է ունենան նման իրավունքներ, սակայն առանց որևէ «օրինական սահմանափակումների» ազդեցությունների կանխավարկածի, որը կարող է դրվել «պետական իշխանության կրողների» վրա, դիմողները տվյալ գործով այդ կատեգորիային, այնուամենայնիվ, չեն պատկանել:
Tum Bel Sen առևտրային միությունն այդ ժամանակ իրականացրել է կոլեկտիվ համաձայնագրին մասնակցելու իր իրավունքը: Այս իրավունքն առաջացրել է իրավունքին բնորոշ տարրերից մեկը` առևտրային միության գործունեության մեջ ներգրավված լինելու` Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված այդ միության իրավունքը: Կոլեկտիվ համաձայնությունը և դրա արդյունքում կնքված կոլեկտիվ համաձայնագիրը, որը երկու տարվա ընթացքում ինքնակառավարման խորհրդի ղեկավարման ներքո կարգավորել է բոլոր աշխատանքային հարաբերությունները, բացառությամբ որոշ ֆինանսական հարցերի, հանգեցրել է առևտրային միության համար դրա անդամների շահերն ապահովելու և վերահսկելու հիմնական միջոցներին: Անհրաժեշտ օրենսդրության բացակայությունը, որի միջոցով կգործադրվեին Թուրքիայի կողմից արդեն իսկ վավերացված աշխատանքային միջազգային կոնվենցիաները, իսկ Գերագույն դատարանի` 1995 թվականի դեկտեմբերի 6-ի` այդ օրենսդրության բացակայությամբ պայմանավորված վճիռը, որոը հանգեցրել է փաստացիորեն կոլլեկտիվ համաձայնագրի վերացմանը, առաջացրել` միջամտություն դիմողի` առևտրային միություն ստեղծելու և դրան անդամակցլեւ իրավունքին:
Ավելին, այդ ժամանակ մի շարք տարրեր ապացուցել են, որ հերքելով այն, որ դիմողները որպես ինքնակառավարման մարմինների քաղաքացիական ծառայողներ իրավունք են ունեցել միավորվելու և այդպիսով համոզելու վարչակազմին կնքելու կոլեկտիվ համաձայնագիր, չի համապատասպանել ՙանհրաժեշտ սոցիալական շահի՚ հասկացությանը: Ըստ էության, քաղաքացիական ծառայողների միավորվելու իրավունքը ճանաչվել է ինչպես միջազգային իրավական ինչպես համապարփակ, այնպես էլ տարածաշրջանային փաստաթղթերով, ինչպես նաև Եվրոպայի միության անդամ պետությունների մեծ մասի կողմից: Ավելին, Թուրքիան վավերացրել էր թիվ 98 ILO կոնվենցիան` հիմնական փաստաթուղթը, որը պաշտպանում էր միջազգային մակարդակով աշխատողների միավորվելու և կոլեկտիվ համաձայնագիր կնքելու իրավունքը, իրավունք, որը կիրառելի է եղել դիմողների առևտրային միության նկատմամբ:
Դատարանը եզրահանգել է, որ կոլեկտիվ համաձայնագրի վերացումը չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - 20,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պարոն Բայկարային, ով նեկայացրել է Tum Bel Sen առևտրային միությունը, որը պետք է փոխանցվեր առևտրային միությանը, և 500 եվրո Քեմալ Դեմիրին` կրած բոլոր վնասների դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy