© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
2010թ. մարտ
Depalle –ն ընդդեմ Ֆրանսիայի - 34044/02
Դատավճիռ 29.3.2010 [GC]
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1, պարբերություն 2
Սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն
Պարտականություն սեփականատերերի նկատմամբ իրենց հաշվին և առանց փոխհատուցման քանդել այն տունը, որը նրանք գնել էին մերձծովյա հանրային հողում՝ խախտում չկա
[Այս ամփոփումը նաև վերաբերում է Brosset-Triboulet-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռին, Թիվ 34078/02, 29-ը մարտի, 2011թ.]
Փաստեր –Depalle-ի գործում գանգատարկուն և նրա կինը գնել էին բնակելի տուն 1960թ., որը մասամբ կառուցված էր ծովափնյա հողին, որը դասվում էր ծովափնյա հանրային սեփականության կարգին։ Մի շարք որոշումներ, որոնցով թույլատրվում էր ծովափնյա հանրային սեփականությունը ժամանակավոր զբաղեցնելը որոշակի պայմաններից ելնելով, որոնք կանոնավոր թարմացվել էին մինչև 1992թ. դեկտեմբեր ամիսը, գանգատարկուներին տվել էին իրավական մուտք դեպի այս սեփականությունը։ Brosset-Triboulet-ի գործը վերաբերում է նման փաստերի։ In 1945թ. գանգատարկուների մայրը ձեռք էր բերել բնակելի տուն, որը դասվում էր ծովափնյա հանրային սեփականության կատեգորիային։ Հողի հերթական բռնազավթիչները օգտվել էին բնակությունը թույլատրող պրեֆեկտորական (թաղապետարանի) որոշումից, որը պարբերաբար նորացվել էր 1909թ. սեպտեմբերից-1990թ. դեկտեմբերը։ 1993թ. սեպտեմբերին պրեֆեկտը տեղեկացրել էր երկու գործերի կողմերին էլ, որ Ծովափնյա տարածքների մասին ակտի (Զարգացում, պաշտպանություն և ընդլայնում) (“Ծովափնյա տարածքների մասին ակտ/ Coastal Areas Act”) ուժի մեջ մտնելը այլևս թույլ չէր տալիս իրեն նորացնել թույլտվությունը նույն պայմաններով և ժամանակահատվածով, քանի որ Ակտը բացառում էր ծովափնյա հանրային սեփականության ցանկացած մասնավոր օգտագործում, այդ թվում նաև բնակելի տան տեսքով։ Սակայն նա առաջարկել էր նրանց հետ համաձայնություն կայացնել, որը թույլ կտար նրանց կողմից սահմանափակ և խիստ անձնական օգտագործումը և կարգելեր նրանց փոխանցել կամ վաճառել հողը և տները ու պահպանության նպատակներ հետապնդող աշխատանքներից բացի որևէ այլ աշխատանք կատարել գույքի վրա, և կպարունակեր տարբերակ պետության համար՝ լիազորությունների ժամկետի լրանալուց հետո վերականգնել գույքը՝ այն բերելով իր նախնական վիճակին կամ կրկին օգտագործել շենքերը։ Կողմերը մերժել էին առաջարկը և 1994թ. մայիսին դիմել Վարչական դատարան՝ չեղյալ համարելու պրեֆեկտի որոշումը։ 1995թ. դեկտեմբերին պրեֆեկտը բողոք էր ներկայացրել Վարչական դատարան՝ կողմերին մեղադրելով մայրուղուն ապօրինի միջամտության մեջ, քանի որ նրանք շարունակում էին անօրինականորեն զբաղեցնել հանրային սեփականությունը։ Նա նաև հետամուտ էլ այնպիսի հրամանի, որը նրանց կստիպեր վերականգնել ափի նախնական տեսքը, ինչպիսին այն ուներ նախքան բնակելի տների շինարարությունը, նրանց միջոցների հաշվին և առանց փոխհատուցման։ Որպես վերջնական վերաքննիչ դատարան, Conseil d’Etat-ը 2002թ. մարտին որոշել էր, որ խնդրո առարկա սեփականությունը հանդիսանում էր պետական սեփականության մաս, որ կողմերը չէին կարող ապավինել որևէ իրավունքի in rem խնդրո առարկա հողի կամ նրա վրա գտնվող շինությունների նկատմամբ և որ առանց որևէ նախնական փոխհատուցման հողն իր նախնական տեսքին բերելու պարտականությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ով արգելված միջոց չէր։
Իրավունք – Թիվ 1 Արձանագրության Հոդված 1՝ a) Կիրառելիություն – Հանրային սեփականության տնօրինման սկզբունքները խստորեն կիրառելիս, որոնցով թույլատրվում էին միայն անհիմն և վերացման ենթակա մասնավոր բնակությունը, ներպետական դատարանները բացառել էին in rem տների նկատմամբ ցանկացած իրավունքի ճանաչում ի շահ գանգատարկուների։ Փաստը, որ գանգատարկուները զբաղեցրել էին դրանք շատ երկար ժամանակ, չէր ունեցել որևէ ազդեցություն այդ սեփականության դասակարգման վրա որպես անօտարելի և անբաժանելի ծովափնյա հանրային սեփականություն։ Այս հանգամանքներում, և չնայած այն փաստին, որ տները ձեռք էին բերվել բարեխղճորեն, քանի որ որոշումները, որոնցով թույլատրվում էր զբաղեցումը իրենցից չէին ներկայացրել in rem իրավունքներ հանրային սեփականության նկատմամբ, Դատարանը կասկած էր հայտնել, որ նրանք կարող էին ողջամտորեն ակնկալած լինել շարունակելու այս սեփականության խաղաղ տնօրինումը միայնակ՝ զուտ զբաղեցնելու լիազորություն տրամադրող որոշումների հիմքով։ Պրեֆեկտուրայի բոլոր որոշումներում վկայակոչված էր այն պարտականությունը, որ բնակությունը թույլատրող որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում, տարածքը պետք է վերականգնվեր իր նախնական վիճակին, եթե նման պահանջ առաջադրվեր իշխանությունների կողմից։ Սակայն այն փաստը, որ Պետության ներպետական օրենքները չէին ճանաչել որևէ հատուկ շահ որպես սեփականության իրավունք, անպայմանորեն չէր խոչընդոտում խնդրո առարկա շահը որոշակի հանգամանքներում համարել որպես գույք՝ Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի իմաստով։ Ներկա դեպքում, ժամանակը, որը անցել (լրացել) էր, ուներ ազդեցություն գանգատարկուներին օժտելու իրենց տների խաղաղ տնօրինման սեփականության իրավունքով, որը բավարար հիմնավորված էր և ծանրակշիռ՝ տնօրինման հավասարվելու համար։
Եզրակացություն՝ Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ը՝ կիրառելի է։
b) Հատկանիշներ՝ Հաշվի առնելով գույքի այս կատեգորիայի կառավարման սկզբունքները և այն փաստը, որ քանդման միջոցը չէր կիրառվել մինչ այդմ, սեփականությունից զրկում տեղի չէր ունեցել։ Հանրային սեփականության մասնավոր զբաղեցումը լիազորող որոշումները չերկարաձգելը (չնորացնելը), ինչը գանգատարկուները պետք է որ ակնկալած լինեին, որ մի օր ազդելու էր իրենց վրա, և դրա արդյունքում ի հայտ եկած՝ տները քանդելու վերաբերյալ հրամանը կարելի էր վերլուծել որպես սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն՝ ընդհանուրի շահին համապատասխան։ Բացի այդ, թույլտվությունը երկարաձգելու մերժումը Պրեֆեկտի կողմից հիմնված է եղել Ծովափնյա տարածքների մասին ակտի վրա։ Միջամտությունը հետամուտ է եղել իրավաչափ նպատակի, որն ընդհանուր շահ էր՝ նպաստել անսահմանափակ մուտքին դեպի ափ։ Հետևաբար մնում էր որոշել, թե արդյոք, նկատի առնելով իրենց տները պահպանելու գանգատարկուների հետաքրքրությունը, տարածքի նախնական վիճակը վերականգնելու հրամանը հետապնդված նպատակին հասնելու համարժեք միջոց էր։ Տարածքային պլանավորումը և շրջակա միջավայրի կոնսերվացման քաղաքականությունները, երբ գերակայել է համայնքի ընդհանուր շահը, պետությանը վերապահել է թույլատրելի հայեցողության լայն շրջանակ։ Գանգատարկուների կողմից գույքերի ձեռքբերումից կամ նույնիսկ տների կառուցվելուց ի վեր իշխանությունները տեղյակ են եղել տների գոյությանը, քանի որ դրանք զբաղեցված են եղել հիմնվելով մի որոշման վրա, որով մատնանշվել է, որ ջրամբարը պետք է մատչելի լինի հանրության համար մշտապես։ Պրեֆեկտուրայի յուրաքանչյուր որոշման մեջ, որով լիազորվել է զբաղեցումը, նշվել է թույլտվության տևողությունը և իշխանությունների իրավունքը փոխելու կամ դադարեցնելու թույլտվությունը, եթե նրանք դա անհրաժեշտ համարեն, ցանկացած հիմքով, առանց թույլտվություն ունեցողի կողմից փոխհատուցում պահանջելու իրավունքի ձեռք բերման։ Բացի այդ, նշվել է, որ թույլտվություն ունեցողը, անհրաժեշտության դեպքում, պետք է վերականգնի տարածքը իր նախնական վիճակին՝ քանդելով հանրային հողի վրա կառուցված շինությունները, ներառյալ նրանք, որոնք գոյություն են ունեցալ այն օրը, երբ ստորագրվել է տվյալ որոշումը։ Համապատասխանաբար, գանգատարկուները միշտ էլ իմացել են, որ բնակությունը թույլատրող որոշումները եղել են անհուսալի և չեղյալ ճանաչելի, հետևաբար չի կարելի համարել, որ իշխանությունները նպաստել են անորոշության պահպանմանը կապված գույքի իրավական կարգավիճակի հետ։ Ընդունելի է, որ գանգատարկուները խաղաղ տնօրինել են գույքը երկար ժամանակ։ Դատարանն այնուամենայնիվ չի տեսել որևէ ամփութություն իշխանությունենրի կողմից, այլ ավելի շուտ հանդուրժողություն շարունակական բռնազավթման նկատմամբ, ինչը ավելին ենթակա է եղել որոշակի կանոնների։ Համապատասխանաբար, չի եղել որևէ փաստ հիմնավորելու գանգատարկուների այն ենթադրությունը, որ իշխանությունների պատասխանատվությունը տների կարգավիճակի անորոշության առնչությամբ ավելացել է ժամանակի ընթացքում։ 1986թ.-ից չէ, որ գանգատարկուների իրավիճակը փոփոխվել է՝ Ծովափնյա տարածքների մասին ակտի ուժի մեջ մտնելուց հետո, որը վերջ է դրել միայն հանրային սեփականության տնօրինման կանոնների կիրառման միջոցով ափամերձ տարածքների պաշտպանությանը, մինչդեռ զարգացումն ու շրջակա միջավայրի խնդիրները հասած չեն եղել այն աստիճանին, ինչին ականատես ենք այսօր։ Ամեն դեպքում, վերը նշված հանդուրժողությունը չի կարող հանգեցնել status quo-ի ex post facto օրինականացման։ Ինչ վերաբերում է միջոցի նպատակահարմարությանը ափամերձ տարածքներում ընդհանուր շահի առումով, առաջինը և հիմնականը ներպետական իշխանությունների խնդիրն էր որոշել, թե ինչ կարգի միջոցներ պետք է կիրառվեն։ Զբաղեցնելու թույլտվությունը երկարաձգելու մերժումը և միջոցը, որով հրամայվում էր գանգատարկուներին վերականգնել տարածքն իր նախնական տեսքով, ինչպիսին այն մինչև տների կառուցումն էր, համապատասխանում էր օրենքն առավել հետևողական և խիստ կիրառելու մտահոգությանը։ Հաշվի առնելով ափի գրավչությունը և այն աստիճանը, որչափ այն ցանկալի էր, ափին հանրության անսահմանափակ մուտքի վերահսկողության պլանավորման կարիքը երկրի այս հատվածի կառավարման առավել խիստ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտություն էր առաջացրել։ Նույնը ճշմարիտ էր եվրոպական ափամերձ բոլոր տարածքների համար։ Օրենքի բացառում (ազատում) թույլ տալը գանգատարկուների դեպքում, ովքեր չէին կարող հիմնվել ձեռք բերված իրավունքների վրա, կհակասեր Ծովափնյա տարածքների մասին ակտի նպատակներին և կվտանգեր մասնավոր օգտագործման և հանրային օգտագործման միջև փոխհարաբերությունների առավել լավ կազմակերպմանն ուղղված ջանքերը։ Ավելին, գանգատարկուները մերժել էին փոխզիջման լուծումը և Պրեֆեկտի առաջարկը՝ շարունակել տների տնօրինումը այն պայմաններով, որոնք կարող էին լուծում ապահովել մրցակցող շահերի հաշտեցման համար և անողջամիտ չէին։ Վերջապես, հաշվի առնելով հանրային սեփականության կառավարման կանոնները և նկատի առնելով, որ գանգատարկուները չէին կարող անտեղյակ լինել այն սկզբունքին, որ ոչ մի փոխհատուցում չէր վճարվելու, ինչը հստակորեն նշված էր 1961թ.-ից և համապատասխանորեն 1951թ.-ից ի վեր ընդունված որոշումներում, փոխհատուցման բացակայությունը Դատարանի կարծիքով չէր կարող համարվել որպես գանգատարկուների սեփականության տնօրինման վերահսկողության անհամաչափ միջոց, որն իրականացվում էր ընդհանուր շահին հետամուտ լինելով։ Գանգատարկուները չէին կրում անհատական կամ ավելորդ բեռ առանց փոխհատուցման իրենց տների քանդման դեպքում։ Համապատասխանաբար, համայնքի շահերի և գանգատարկուների շահերի միջև հավասարակշռությունը չէր խախտվում։
Եզրակացություն՝ խախտում չկա (տասներեք կողմ չորս դեմ)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 [կամ
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 :
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy