© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 167
2013թ. հոկտեմբեր
D.F.-ն ընդդեմ Լատվիայի - 11160/07
Վճիռ 29.10.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 3
Պոզիտիվ պարտավորություններ
Իշխանությունների անգործությունը կալանավորի անվտանգությունն ապահովելու հարցում, որը կարող էր բռնության ենթարկվել մյուս կալանավորների կողմից. խախտում
Փաստեր. 2006 թվականին դիմումատուն մեղադրվել է անչափահասների բռնաբարության և անպարկեշտ գործողությունների մեջ և դատապարտվել երեսուն տարի ազատազրկման: Նա մեկ տարի շարունակ կալանքի տակ է պահվել Daugavpils-ի բանտում, որտեղ նա ենթադրաբար ենթարկվել է մյուս կալանավորների կողմից բռնության, քանի որ նրանք տեղեկացված էին այն մասին, որ դիմումատուն ոստիկանության իրազեկիչ էր և սեքսուալ բնույթի հանցագործ: Կալանավայրի վարչակազմը հաճախ նրան տեղափոխել է մեկ խցից մյուսը, որի արդյունքում նա ստիպված էր մեծ թվով այլ կանավորների հետ շփվել: Նա բազմաթիվ դիմումներ էր ներկայացրել` խնդրելով իրեն տեղափոխել այնպիսի մի կալանավայր, որի համապատասխան հատվածը նախատեսված է իշխանությունների հետ համագործակցած կամ նրանց վրա աշխատող կալանավորների համար: Այնուամենայնիվ, նրա դիմումները շարունակաբար մերժվել են, քանի որ կալանավայրերի վարչակազմը ապացուցված չէր համարել այն փաստը, որ դիմումատուն հանդիսացել է ոստիկանության իրազեկիչ: Ի վերջո, նա տեղափոխվել է հատուկ նշանակության կալանավայր:
Իրավունք. Հոդված 3
(ա) Ենթադրյալ վատ վերաբերմունք. Դիմումատուն չէր ներկայացրել վատ վերաբերմունքի արժանանալու մասին վկայող որևէ մի հանգամանք, ոչ էլ ապացույց էր տրամադրել, որ նա վնասվածքներ է ունեցել:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն):
(բ) Դիմումատուի անվտանգությունը ապահովելու ձախողումը. Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը (CPT) գտել է, որ սեքսուալ բնույթի հանցագործություններ կատարած կալանավորների պարագայում ավելի մեծ վտանգ կա, որ վերջիններս մյուս կալանավորների կողմից բռնության կենթարկվեն: Հանձնաժողովը շարունակաբար նշել է իր այն մտահոգության մասին, որ նման բռնությունները տեղի են ունենում Daugavpils-ի բանտում: Կալանավայրի վարչակազմը հստակ կերպով տեղեկացված է եղել դիմումատուի նկատմամբ առաջադրված մեղադրանքների բնույթի մասին, ինչպես նաև այն վտանգների, որոնք կարող են առաջ գալ: Բացի այդ, պետական համակարգում առկա էր դիմումատուի ոստիկանության հետ նախկինում ունեցած համագործակցության մասին տվյալներ, որը սակայն համապատասխան գերատեսչությունները համակարգված ձևով միմյանց չէին փոխանցել: Դատարանն ինֆորմացիա չի ունեցել Daugavpils-ի կալանավայրի վարչակազմի կողմից դիմումատուի խոցելի վիճակի լուծման առնչությամբ ձեռնարկված որևէ կոնկրետ քայլի մասին: Բացի այդ, Կառավարությունը համոզիչ որևէ հիմնավորում չէր ներկայացրել դիմումատուին մեկ խցից մյուսը տեղափոխելու հաճախականության վերաբերյալ կամ հղում էլ չէր կատարել որևէ մի ռազմավարության, համաձայն որի նման փոխանցումները տեղի էին ունեցել: CPT-ի հանձնարարականների համաձայն` խոցելի կարգավիճակ ունեցող կալանավորների ցանկացած այդպիսի փոխանցում պետք է մաս կազմի խնամքով մշակված այնպիսի մի ռազմավարության, որն ուղղված է կալանավորների միջև բռնության դեպքերի վերացմանը: Ներպետական կանխարգելիչ մեխանիզմներն արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետական իշխանություններն իրավունք ունենան, որպես առանձնահատուկ հրատապություն ունեցող խնդրի, համաչափ եղանակով արձագանքելու շահագրգիռ անձի առջև ծառացած ընկալելի վտանգին: Ակնհայտ էր, որ դիմումատուի գործով իրավապահ մարմիններին հասցեագրված նախկին համագործակցությունը ճանաչելու վերաբերյալ դիմումը կարող էր վերածվել տևական և խիստ բյուրոկրատական մի ընթացակարգի, որի համար հիմք էր քննիչների, դատախազների և քրեակատարողական հիմնարկների միջև խոցելի կալանավորների նկատմամբ հավանական վատ վերաբերմունքի կանխարգելման առթիվ բավարար համագործակցության պակասը: Ժամանակավոր միջոցի վերաբերյալ Վարչական դատարաններ ներկայացված միջնորդությունը չի կարող շտկել ստեղծված իրավիճակը, քանի որ խնդրո առարկա ժամանակահատվածում նման միջնորդությունների քննության համար ժամկետային սահմանափակումներ չկային: Հետևաբար, խոցելի կալանավորների համար գործող փոխանցման համակարգն արդյունավետ չէր թե՛ օրենսդրության և թե՛ պրակտիկայի առումով: Հաշվի առնելով դիմումատուի վախը մեկ տարի շարունակ վատ վերաբերմունքի ենթարկվելու վերահաս վտանգի առնչությամբ, ինչպես նաև այդ հարցը լուծելու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը, տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 8,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե՛ս նաև J.L.-ն ընդդեմ Լատվիայի, 23893/06, 17 ապրիլ 2012թ., Նախադեպային տեղեկատու թիվ 151, Rodić-ը և այլոք ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի, 22893/05, 27 մայիս 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 108, և Premininy-ն ընդդեմ Ռուսաստանի, 44973/04, 10 փետրվար 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 138)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy