ՄԵԾ ՊԱԼԱՏ
D.H.-ն և ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
(Դիմում 57325/00)
վճիռ
ստրասբուրգ
13 նոյեմբերի 2007 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում: Լրացուցիչ տեղեկատվության համար տես սույն փաստաթղթի վերջին էջում ներկայացված հեղինակային իրավունքի ամբողջական ձևակերպումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
D.H.-ն և մյուսներն ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործով.
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը (Երկրորդ բաժանմունք ) , հետևյալ կազմով՝
Nicolas Bratza, Նախագահ,
Boštjan M. Zupančič,
Rıza Türmen,
Karel Jungwiert,
Josep Casadevall,
Margarita Tsatsa-Nikolovska,
Kristaq Traja,
Vladimiro Zagrebelsky,
Elisabeth Steiner,
Javier Borrego Borrego,
Alvina Gyulumyan,
Khanlar Hajiyev,
Dean Spielmann,
Sverre Erik Jebens,
Ján Šikuta,
Ineta Ziemele,
Mark Villiger, դատավորներ,
և Michael O’Boyle, քարտուղարի տեղակալ,
2007թ. հունվարի 17-ին և սեպտեմբերի 19-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2007թ. սեպտեմբերի 19-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2000թ. ապրիլի 18-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Չեխիայի Հանրապետության տասնութ քաղաքացիների կողմից (դիմումատուներ) ընդդեմ Չեխիայի Հանրապետության ներկայացրած թիվ 57325/00 գանգատի հիման վրա, որի մանրամասները ներկայացված են սույն վճռին կից Հավելվածում:
2. Դիմումատուներին դատարանում ներկայացնում էր քաղաք Բուդապեշտում գտնվող Գնչուների իրավունքների Եվրոպական կենտրոնը, պետական իրավաբան Lord Lester of Herne Hill-ը, Նյու Յորք քաղաքի փաստաբանների կոլեգիայի անդամ J. Goldston-ը և իրավաբան D. Strupek-ը Չեխիայի Հանրապետությունից: Չեխիայի Հանրապետության կառավարությունը («Կառավարություն») Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Չեխիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ V.A. Schorm-ը:
3. Դիմումատուները մասնավորապես պնդում էին, որ իրենց կթության իրավունքն իրականացնելիս նրանք խտրականության զոհեր էին դարձել ռասայի կամ էթնիք պատկանելիության հիմքերով:
4. Դիմումատուի գործը ուղարկվել էր Դատարանի Չորրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52§1): Դատարանի կանոնակարգի 26 § 1 կանոնի համաձայն գանգատը քննության առնելու համար Բաժանմունքի ներքո կազմավորվել էր Պալատ (Դատարանի կանոնակարգ, կանոն 27§1):
5. Գործի ընդունելիության և էության վերաբերյալ անցկացված լսումների արդյունքում 2005թ. մարտի 1-ին Պալատը գանգատը ըստ էության քննության առնելու համար մասամբ ընդունելի համարեց (Դատարանի կանոնակարգ, կանոն 54 § 3):
6. 2006թ. փետրվարի 7-ին Բաժանմունքի Պալատը՝ կազմով՝ նախագահ Jean-Paul Costa, դատավորներ András Baka, Ireneu Cabral Barreto, Karel Jungwiert, Volodymyr Butkevych, Antonella Mularoni և Danutė Jočienė և Բաժանմունքի քարտուղար Sally Dollé, ներկայացրեց վճիռը, որով ձայների վեց կողմ մեկ դեմ հարաբերակցությամբ հայտարարեց որ, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համատեղ խախտում չի արձանագրվել:
7. 2006թ. մայիսի 5-ին դիմումատուները գործը Մեծ Պալատին հանձնարարելու միջնորդություն ներկայացրեցին Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան: 2006թ. հուլիսի 3-ին Մեծ Պալատի կոլեգիան բավարարեց միջնորդությունը:
8. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն: Եզրափակիչ նիստում դատավորներ Christos Rozakis-ին և Peer Lorenzen-ին, որոնք այլևս չէին կարող մասնակցել դատաքննությանը, փոխարինեցին պահեստավոր դատավորներ Kristaq Traja-ն և Josep Casadevall-ը (Դատարանի կանոնակարգ, կանոն 24 § 3):
9. Ինչպես դիմումատուներն այնպես էլ Չեխիայի կառավարությունը գրավոր փաստարկներ ներկայացերին գործի ըստ էության վերաբերյալ: Ի լրումն մեկնաբանություններ էին ստացվել մի շարք ոչ կառավարական կազմակերպություններից՝ «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիայից (International Step by Step Association), Գնչուների կրթական հիմնադրամից (Roma Education Fund), Մանկական կրթության հետազոտությունների Եվրոպական ասոցիացիայից (European Early Childhood Education Research Association), «Ինթեռայթս» (Interights) և «Հյումըն ռայթս ոթչ»-ից (Human Rights Watch), Փոքրամասնությունների իրավունքներ միջազգային խմբից (Minority Rights Group International), Ընդդեմ ռասայականության Եվրոպական ցանցից (European Network Against Racism), Եվրոպական գնչուական տեղեկատվական կենտրոնից (European Roma Information Office) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայից (Fédération internationale des ligues des droits de l’Homme – FIDH), որոնք ստացել էին Մեծ Պալատի նախագահի գրավոր ընթացակարգին միջամտելու թույլտվություն էր տվել (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Դատարանի կանոնակարգի կանոն 44 § 2): Չեխիայի իշխանությունները պատասխաններ ներկայացրեցին մեկնաբանությունների վերաբերյալ (Դատարանի կանոնակարգ, կանոն 44 § 5):
10. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2007թ. հունվարի 17-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից`անցկացնելու պահանջ
V.A. Schorm, լիազոր ներկայացուցիչ
M. Kopsová,
Z. Kaprová,
J. Zapletalová,
R. Barinka,
P. Konůpka, խորհրդականներ:
(բ) Դիմումատուների անունից՝
Lord Lester of Herne Hill, QC, պետական փաստաբան
J. Goldston,
D. Strupek, խորհրդականներ:
Դատարանը լսեց Lord Lester of Herne Hill-ի, պարոնայք Goldston-ի, Strupek-ի, և Schorm-ի հաղորդումները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
11. Դիմումատուների մասին տեղեկությունները (անունները և բնակման վայրերը) ներկայացված են Հավելվածում:
Ա. Պատմական ակնարկ
12. Եվրոպայի խորհրդի Գնչուների հարցերով դեպարտամենտի (the Roma and Travellers Division of the Council of Europe) ինտերնետային կայք էջում տեղադրված փաստաթղթերի համաձայն, գնչուների հայրենիքը Հնդկաստանի հյուսիս-արևմուտքի և Իրանի սարահարթի միջակայքում գտնվող շրջաններն են: Եվրոպայում նրանց հայտնվելու մասին առաջին գրավոր վկայությունները գալիս են XIV-րդ դարից: Այսօր Եվրոպայում բնակվում են ութից տաս միլիոն գնչուներ: Նրանց կարելի է հանդիպել Եվրոպայի Խրոհրդի անդամ գրեթե բոլոր երկրներում, ընդ որում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում նրանց թիվը գերազանցում է ընդհանուր բնակչության 5 տոկոսը: Նրանց մեծ մասը խոսում է գնչուերեն լեզվով, որը պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքին, և չնայած գոյություն ունեցող բազում բառբարների, Եվրոպայում բնակվող գնչուների գերակշիռ մասն այն հասկանում է: Սովորաբար գնչուները տիրապետում են նաև իրենց բնակվելու տարածաշրջանի մեկ, հաճախ նաև մի քանի լեզուների:
13. Թեև գնչուները Եվրոպայում բնակվում են XIV-րդ դարից, սակայն հանրության մեծ մասը նրանց լիարժեք եվրոպացի չի համարում և իրենց ամբողջ պատմության ընթացքում գնչուները ենթարկվել են հալածանքի ու մերժման: Այդ գործընթացի գագաթնակետը եղել է գնչուների կոտորածը նացիստների կողմից, որոնք գնչուներին համարում էին ստորին ռասա: Դարեր շարունակ մերժված լինելու հետևանքով բազմաթիվ գնչուական համայնքներ ներկայումս ապրում են շատ ծանր վիճակում, հաճախ իրենց կացության երկրի հասարակության եզրագծում, և նրանց մասնակցությունը երկրի հասարակական կյանքում չափազանց սահմանափակ է:
14. Չեխիայի Հանրապետությունում գնչուներն ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ և հետևաբար օգտվում են այդ կարգավիճակից բխող հատուկ իրավունքներից: Չեխիայի Հանրապետության կառավարությանն առնթեր Փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովը ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ գնչուների շահերի պաշտպանության համար պատասխանատու գործադիր իրավունքներով չունեցող խորհրդատվական կառավարական մարմին է: Ինչ վերաբերում է ներկայումս Չեխիայում բնակվող գնչուների թվին, ազգային մարդահամարի վրա հիմնված պաշտոնական վիճակագրական տվյալները իրականության հետ ամբողջությամբ չեն համընկնում: Չեխիայի Հանրապետության կառավարությանն առնթեր Փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի կայք էջում գնչուների թվաքանակի մոտավոր ավելի ճշգրիտ հաշվարկի համաձայն այն կազմում է 150,000-ից 300,000 մարդ:
Բ. Հատուկ դպրոցներ
15. Չեխիայի իշխանությունների կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն Առաջին համաշխարհային պատերզազմից հետո ստեծվեցին հատուկ դպրոցներ (zvlastni skoly) հատուկ կարիքներով, այդ թվում՝ հոգեկան կամ սոցիալական խնդիրներով երեխաների համար: Այդ դպրոցների աշակերտների թիվը շարունակաբար ավելանում էր (1960 թվականի 23000 դիմաց 59301 աշակերտ 1988 թվականին): Տարրական դպրոցներ (zakladni skoly) ընդունվելու պահանջների և դրանցից հետևող ընտրության պայմանների պատճառով մինչև 1989թ. գնչու երեխաները հաճախում էին հատուկ դպրոցները:
16. Համաձայն Դպրոցների մասին թիվ 29/1984 օրենքի, որը կիրառելի է սույն գործով, հատուկ դպրոցները պատկանում են մասնագիտացված դպրոցների շարքին (specialni skoly) և նախատեսված են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, որոնք չեն կարող հաճախել «սովորական» կամ մասնագիտացված տարրական դպրոցներ: Օրենքի համաձայն, երեխային հատուկ դպրոց տեղավորելու որոշումն ընդունվում է դպրոցի տնօրենի կողմից երեխայի մտավոր ունակությունները ստուգող թեստի արդյունքերի հիման վրա, որն անց է կացվում կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնում և վավերացվում է միայն երեխայի ծնողների կամ նրա օրինական խնամակալների համաձայնությունը ստանալուց հետո:
17. 1990-ներին շուկայական տնտեսության անցումից հետո Չեխիայի հատուկ դպրոցների համակարգում իրականացվեցին մի շարք փոփոխություններ: Փոփոխություններ եղան նաև գնչուական երեխաների կրթության բնագավառում: 1995թ. Չեխիայի կրթության նախարարությունը կարգադրություն արձակեց հատուկ դպրոցներ ավարտած աշակերտների համար լրացուցիչ դասընթացների անցկացման մասին: 1996/1997թթ. կրթական տարվանից մանկապարտեզներում, տարրական դպրոցներում և հատուկ դպրոցներում սկսեցին անցկացվել լրացուցիչ պարապմունքներ անապահով ընտանիքների երեխաների համար: 1998թ. Չեխիայի կրթության նախարարությունը հաստատեց հատուկ դպրոցներում սովորող գնչուական ծագմամբ երեխաների այլընտրանքային կրթական ծրագիրը: Գնչուները օգնականի տեղեր էին զբաղեցնում տարրական և հատուկ դպրոցներում, որպեսզի օգնեին ուսուցիչներին և նպաստեին աշակերտների ընտանիքների հետ կապերի հաստատմանը: Դպրոցների մասին օրենքում թիվ 19/2000 օրենքով կատարված փոփոխությունների համաձայն, որոնք ուժի մեջ մտան 2000թ. փետրվարի 18-ին, հատուկ դպրոցում պարտադիր ուսուցումն ավարտած աշակերտները կարող էին ընդունվել միջնակարգ դպրոց, եթե կատարեին ընտրած ուսումնական ծրագրի ընդունելության պահանջները:
18. 1999թ. Օստրավա քաղաքում 8 հատուկ դպրոցների և 69 տարրական դպրոցների տնօրենների հարցման պատասխանների հիման վրա դիմումատուների կողմից ներկայացրած տեղեկության համաձայն Օստրավայում հատուկ դպրոցներ հաճախող աշակերտների թիվը կազմում էր 1360 աշակերտ, որոնցից 762-ը (56%) գնչուներ էին, այնինչ տարրական դպրոցներում գնչու աշակերտների թիվը կազմում էր ընդհանուր թվի (33372) ընդամենը 2.26 տոկոսը: Բացի այդ, թեև գնչուական ծագում չունեցող երեխաների միայն 1.8 տոկոսն էին հաճախում հատուկ դպրոց, Օստրավայում հատուկ դպրոցներ ուղարկված երեխաների մասնաբաժինը կազմում էր 50.3 տոկոս: Հետևաբար գնչու երեխայի հատուկ դպրոցում հայտնվելու հնարավորությունը Օստրավա քաղաքում 27 անգամ ավելի շատ էր քան ոչ գնչուի:
Ռասայականության և ազգային անհանդուրժողականության մոնիտորինգի Եվրոպական կենտրոնի (ներկայումս Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալություն) կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Չեխիայում գնչու երեխաների ավելի քան կեսը հատուկ դպրոցներ են հաճախում:
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովը 2005թ. հոկտեմբերի 26-ի իր զեկույցում նշեց, որ համաձայն ոչ պաշտոնական տվյալների հատուկ դպրոցներում սովորող գնչու աշակերտների թիվը կազմում է մոտ 70%:
Ի վերջո, համաձայն 1999թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կատարված Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրների համեմատական ուսումնասիրության, որը վկայակոչվել էր «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիայի, Գնչուական կրթական հիմնադրամի և Մանկական կրթության հետազոտությունների Եվրոպական ասոցիացիայի կողմից ներկայացրած մեկնաբանություններում[1], Չեխիայի Հանրապետությունը երկրորդ տեղն է զբաղեցնում ֆիզիոլոգիական խախտումներով երեխաներին հատուկ դպրոցներում տևղավորելու հարցում և երրորդն է դժվար սովորող երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորող երկրների շարքում: Նաև, սոցիալական պայմաններից բխող խնդիրներ ունեցող երեխաների դպրոցական կրթության մասին տեղեկություններ ներկայացրած ութ երկրներից, Չեխիայի Հանրապետությունը միակն է, որտեղ ստեղծված են հատուկ դպրոցներ: Մյուս պետություններում գրեթե առանց բացառության այդ երեխաների ուսուցումն իրականացվում է սովորական դպրոցներում:
Գ. Սույն գործի հանգամանքները
19. 1996-1999 թվականների ընթացքում դիմումատուները ընդգրկվել էին Օստրավա քաղաքի հատուկ դպրոցներում՝ ի սկզբանե կամ ընդհանուր տարրական դպրոցում կարճաժամկետ ուսումից հետո:
20. Եվրոպական դատարանին ներկայացրած նյութերի համաձայն, դիմումատուների ծնողները համաձայնություն էին տվել, իսկ որոշ դեպքերում ուղղակիորեն դիմել էին, որպեսզի իրենց երեխանեին տեղավորեին հատուկ դպրոցներում: Համաձայնությունը տրվում էր նախապես լրացված ձևը ստորագրելու միջոցով: Հավելվածում 12 և 16 համարների տակ նշված դիմումատուների դեպքում այդ ձևի վրա դրված ստորագրությունները նշված են ավելի ուշ ժամկետով քան երեխաներին հատուկ դպրոց ընդունելու մասին որոշման ամսաթվերը: Երկու դեպքերում էլ ամսաթվերը ձեռքով ուղղված են, ընդ որում մեկ դեպքում ուսուցչի ձեռքով արված է նշում տպագրական սխալի մասին:
Երեխաներին հատուկ դպրոց տեղավորելու մասին որոշումները կայացվել էին հատուկ դպրոցների տնօրենների կողմից և հղում էին կատարում կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնների առաջարկների վրա, որտեղ երեխաները հոգեբանական թեստեր էին անցել: Դիմումատուների դպրոցական գործերում առկա էր հաշվետվություն նրանց կողմից հանձնած քննությունների մասին, այդ թվում ներկայացված էին թեստերի արդյունքները՝ թեստ անցկացնողների մեկնաբանություններով, երեխաների նկարած նկարների նմուշները և, մի շարք դեպքերում, ծնողների լրացրած հարցաթերթիկը:
Ընդունելության մասին գրավոր որոշումը հանձնվում էր երեխաների ծնողներին: Այն պարունակում էր ծանուցում բողոքարման իրավունքի մասին, որից սակայն ծնողներից ոչ մեկը չէր օգտվել:
21. 1999թ. հունիսի 29-ին դիմումատուները դպրոցի տնօրինությունից նամակ էին ստացել, որտեղ իրենք ծանուցվում էին իրենց երեխաներին հատուկ դպրոցից տարրական դպրոց տեղափոխելու հնարավորության մասին: Չորս դիմումատուներ (Հավելվածում 5, 6, 11 և 16 համարների տակ նշված) հաջողությամբ հանձնել էին ընդունելության թեստը և դրանից հետո հաճախում էին սովորական դպրոց:
22. Գործի քննման և բողոքարկման ատյաններում, որոնցում անցկացված վարույթը ներկայացված է ստորև, դիմումատուների շահերը ներկայացնում էր փաստաբանը, որը գործում էր ծնողների կողմից` լիազորագրի հիման վրա:
1. Գործը պաշտոնական բողոքարկման շրջանակից դուրս վերանայելու մասին միջնորդություն
23. 1999թ. հունիսի 15-ին բոլոր դիմումատուները, բացառությամբ Հավելվածում 1, 2, 10 և 12 համարներով նշված դիմումատուների, միջնորդություն ներկայացրեցին Օստրավա քաղաքի Դպրոցական խորհուրդ (Skolsky urad) իրենց հատուկ դպրոցներ տեղավորելու մասին վարչական որոշումները պաշտոնական բողոքարկման ընթացակարգի շրջանակից դուրս վերանայելու մասին (prezkoumani mimo odvolaci rizeni): Նրանք պնդում էին, որ իրենց մտավոր ունակությունները ճիշտ չէին գնահատվել և իրենց ծնողները կամ պաշտոնական խնամակալները պատշաճ ձևով չէին տեղեկացվել երեխաներին հատուկ դպրոց տեղավորելու մասին համաձայնություն տալու հետևանքների մասին: Ուստի նրանք պահանջում էին, որպեսզի Դպրոցական խորհուրդը վերանայեր վիճարկվող որոշումները, որոնք իրենց կարծիքով չէին համապատասխանում օրենքի պահանջներին և խախտում էին առանց խտրականության կրթություն ստանալու իրենց իրավունքը:
24. 1999թ. սեպտեմբերի 10-ին Դպրոցական խորհուրդը տեղեկացրեց դիմումատուներին, որ քանի որ վիճարկվող որոշումները համապատասխանում էին օրենքին, դրանք պաշտոնական բողոքարկման ընթացակարգի շրջանակից դուրս վերանայելու միջնորդությունը չի ընդունվում:
2. Սահմանադրական բողոք
25. 1999 հունիսի 15-ին Հավելվածի 1-12 համարների տակ նշված դիմումատուները սահմանադրական բողոք հղեցին, որտեղ մասնավորապես գանգատվում էին հատւկ կրթության համակարգի գործողության ընդհանուր սկզբունքներից բխող փաստացի խտրականության մասին: Այդ կապակցությամբ նրանք վկայակոչում էին մասնավորապես Կոնվենցիայի 3-րդ և 14-րդ հոդվածները և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածը: Ընդունելով, որ պաշտոնապես չեն բողոքարկել իրենց հատուկ դպրոցներ տեղավորելու որոշումները, նրանք պնդում էին, որ բավարար կերպով չէին տեղեկացված հատուկ դպրոց տեղավորելու հետևանքների մասին և նշում էին (իրավական պաշտպանության միջոցների սպառման հարցի վերաբերյալ), որ իրենց գործը վերաբերում էր շարունակվող խախտմանը և հարցերին, որոնք ոչ միայն իրենց իրավունքներին էին վերաբերում:
Ներկայացրած գանգատում դիմումատուները բացատրել էին, որ հատուկ դպրոց էին տեղավորվել համապատասխան օրենսդրական նորմերի կիրառման գործող գրծելակերպին համապատասխան: Նրանց խոսքերով այդ գործելակերպը գործնականում հանգեցնում էր ռասայական շերտավորման և խտրականության, որն արտացոլվում էր տարբեր ռասայական խմբերի համար երկու առանձին կրթական համակարգերի առկայությամբ, այն է՝ գնչուների համար հատուկ դպրոցների և բնակչության մեծ մասի համար «սովորական» տարրական դպրոցների: Վերաբերմունքի նման տարբերությունը հիմնված չէր որևէ օբյեկտիվ կամ ողջամիտ սկզբունքների վրա, նվաստացնող էր և իրենց զրկում էր կրթության իրավունքից (որովհետև հատուկ դպրոցների կրթակարգն ավելի թույլ էր և հատուկ դպրոցների աշակերտները չէին կարող վերադառնալ տարրական դպրոց կամ ստանալ միջնակարգ կրթություն, բացառությամբ միջին մասնագիտականից): Պնդելով, որ ստացել են թերի կրթություն և իրենց արժանապատվությանը հարված է հասցվել, դիմումատուները պահանջում էին, որպեսզի Չեխիայի Սահմանադրական դատարանը (Ustavni soud) ճանաչի իրենց իրավունքների խախտման փաստը, բեկանի հատուկ դպրոցներում տեղավորելու որոշումը և կարգադրի (համապատասխան հատուկ դպրոցներին, Օստրավա քաղաքի Դպրոցական խորհրդին և Չեխիայի կրթության նախարարությանը) զերծ մնալու դիմումատուների իրավունքների որևէ ոտնահարումից և վերականգնելու նախնական կարգավիճակը (status quo ante), առաջարկելով դիմումատուներին լրացուցիչ պարապմունքներ, որպես փոխհատուցում:
26. Սահմանադրական դատարան հղած գրավոր հիմնավորումներում համապատասխան հատուկ դպրոցներն ընդգծել էին, որ բոլոր դիմումատուները ընդունվել էին կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնի առաջարկների հիման վրա և դիմումատուների ծնողների կամ օրինական խնամակալների համաձայնությամբ: Ավելին, դիմումատուների ծնողներից կամ օրինական խնամակալներից ոչ մեկը բողոք չէր հղել, թեև ստացել էր համապատասխան որոշման մասին ծանուցում: Դպրոցների ներկայացուցիչների պնդմամբ, դիմումատուների ծնողները կամ օրինական խնամակալները տեղեկացված են եղել հատուկ դպրոցի և տարրական դպրոցի կրթակարգերի միջև տարբերության մասին: Աշակերտների գնահատման նպատակով (որն անց էր կացվում տարրական դպրող հնարավոր տեղափոխման նպատակով) պարբերաբար ուսուցիչների ժողովներ էին կազմակերպվում: Նրանք նաև ավելացրել էին, որ որոշ դիմումատուներ (Հավելվածում 5-11 համարների տակ նշված) ծանուցվել էին նրանց տարրական դպրոց տեղափոխելու հնարավորության մասին:
Դպրոցական խորհուրդըն իր գրավոր հիմնավորումներում նշել էր, որ հատուկ դպրոցներն ունեին սեփական իրավական կարգավիճակ, նաև որ վիճարկվող որոշումներում պարզաբանված էր բողոքարկելու իրավունքի հնարավորությունը, և որ դիմումատուները այդ հարցերով չէին դիմել դպրոցական տեսչություն:
Չեխիայի կրթության նախարարությունը ժխտել էր խտրականության որևէ փաստը և նշել գնչու երեխաների ծնողների կողմից հատուկ դպրոցների աշխատանքի նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին: Նախարարությունը պնդում էր, որ հատուկ դպրոց ընդունվելու յուրաքանչյուր դեպքին նախորդում էր երեխայի մտավոր կարողությունների գնահատումը և որ ծնողների համաձայնությունը որոշիչ դեր էր խաղում: Նաև նշվել էր, որ Օստրավա քաղաքի դպրոցներում որպես ուսուցչի օգնական աշխատում էին 18 գնչուներ:
27. Եզրափակիչ գրավոր դիտողություններում դիմումատուներն ընդգծեցին, որ. i) դպրոցական գործերում ոչինչ չէր ասվում այն բանի մասին, որ իրենց ուսման առաջադիմությանը կանոնավոր հետևում են տարրական դպրոց հնարավոր տեղափոխման նպատակով, ii) կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնների եզրակացություններում անցկացված թեստերի մասին տվյալներ չկային, iii) երեխաներին հատուկ դպրոցներ տեղավորելու առաջարկները հիմնվում էին այնպիսի եզրակացությունների վրա, ինչպիսին էին՝ չեխերեն լեզվի ոչ բավարար իմացությունը, ծնողների կողմից երեխաների նկատմամբ խստության բացակայությունը և վատ սոցիալական միջավայրը: Նրանք նաև պնդում էին, որ կրթության բացերը գործնականում անհնարին էին դարձնում տարրական դպրոց տեղափոխվելը, և որ սոցիալական ու մշակութային տարբերությունները չէին կարող արդարացնել վիճարկվող անհվասար վերաբերմունքը:
28. 1999թ հոկտեմբերի 20-ին Չեխիայի Սահմանադրական դատարանը մերժեց դիմումատուների գանգատը՝ այն բացառապես չհիմնավորված լինելու, ինչպես նաև իր իրավազորությունից դուրս գնտվելու պատճառաբանությամբ: Չնայած դրան, Սահմանադրական դատարանը առաջարկեց իրավասու մարմիններին ուշադիր և կառուցողական ձևով ուսումնասիրել դիմումատուների առաջարկները:
(ա) Հատուկ դպրոցներում տեղավորվելու արդյունքում դիմումատուների իրավունքների խախտման մասին գանգատի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ քանի որ սահմանադրական բողոքում նշված են եղել միայն հինգ որոշումներ, դատարանը չի կարող քննել այն դիմումատուների գործերը, որոնք չեն բողոքարկել իրենց վերաբերյալ որոշումները:
Ինչ վերաբերում է հինգ դիմումատուներին, որոնք սահմանադրական բողոքներ են հղել իրենց հատուկ դպրոցներ տեղավորելու վերաբերյալ ( Հավելվածում 1, 2, 3, 5 և 9 համարներով նշված), Սահմանադրական դատարանը որոշեց հաշվի չառնել այն հանգամանքը, որ վերջիններս այդ որոշումները ընդհանուր կարգով չէին բողոքարկել, ընդունելով որ նրանց սահմանադրական բողոքը անձնական շահերի պաշտպանությամբ չէր սահմանափակվում: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը նշեց, որ ներկայացված նյութերում չկար որևէ փաստ, որը կարող էր վկայել այն մասին, որ համապատասխան օրենսդրական նորմերի մեկնաբանումը կամ կիրառումը հակասել է Սահմանադրությանը, քանի որ որոշումներն ընդունվել են անհրաժեշտ իրավասություններով օժտված տնօրենների կողմից, կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնների առաջարկների հիման վրա և դիմումատուների ծնողների կամ օրինական խնամակալների համաձայնությամբ:
(բ) Ինչ վերաբերում է դիմումատուների առաջադիմությանը դպրոցներում բավարար չհետևելու և ռասայական խտրականության վերաբերյալ գանգատին, Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ իր գործառույթները չեն նախատեսում ընդհանուր սոցիալական համատեքստի գնահատումը և նշեց, որ դիմումատուներն իրենց հայտարարությունների օգտին հատուկ ապացույցներ չեն ներկայացրել: Սահմանադրական դատարանը այնուհետև նշեց, որ դիմումատուներն իրավունք ունեին բողոքարկելու իրենց հատուկ դպրոց տեղավորելու որոշումը, սակայն չէին օգտվել դրանից: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ դիմումատուներին բավարար տեղեկատվություն չէր տրամադրվել հատուկ դպրոցում սովորելու հնարավոր հետևանքների մասին, Սահմանադրական դատարանը գտավ, որ դիմումատուների ծնողները կամ խնամակալները կարող էին ստանալ նման տեղեկատվություն դպրոցի հետ կապ պահպանելու շնորհիվ և, որ գործի նյութերից բացարձակապես չի բխում, որ նրանք որևէ կերպ հետաքրքրված էին տարրական դպրոց տեղափոխելու երեխաներն: Հետևաբար Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ գանգատի այդ մասը հիմնավորված չէ:
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ԿԻՐԱՌՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. 1984թ. Դպրոցների մասին օրենքը (թիվ 29/1984 օրենքը ուժը կորցրել է թիվ 561/2004 օրենքի համաձայն, որն ուժի մեջ է մտել 2005թ. հունվարի 1-ին)
29. Մինչ 2000թ. փետրվարի 18-ը Դպրոցների մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ միջնակարգ հանրակրթական դպրոց ընդունվելու համար աշակերտները պետք է բարեհաջող ավարտեին տարրական դպրոցը:
2000թ. փետրվարի 18-ին ուժի մեջ մտած թիվ 19/2000 օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում, 19-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ սահմանվեց, որ միջնակարգ հանրակրթական դպրոց ընդունվելու համար աշակերտները պետք է ավարտեն պարտադիր կրթության ծրագիրը և ընդունելության քննություններին ցույց տան, որ համապատասխանում են ընտրած ուսումնական ծրագրի ընդունելության պայմաններին:
30. 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված էր, որ հատուկ դպրոցները նախատեսված են «մտավոր թերություններով» երեխաների համար (rozumove nedostatky), որոնք չեն կարող սովորել սովորական կամ զգայական խանգարումեր ունեցող, հիվանդ կամ հաշմանդամ երեխաների համար նախատեսված մասնագիտացված տարրական դպրոցներում:
Բ. 2004թ. Դպրոցների մասին օրենքը (թիվ 561/2004)
31. Դպրոցական կրթության մասին այս նոր օրենքն այլևս չի նախատեսում հատուկ դպրոցներ այն ձևաչափով, որով նրանք գործում էին մինչ նոր օրենքն ուժի մեջ մտնելը: Այսուհետև տարրական կրթությունը իրականացվում է տարրական դպրոցներում կամ լուրջ հոգեկան հիվանդությամբ կամ բազմակի հաշմանդամությամբ եւ աուտիզմով տառապող երեխաների մասնագիտացված տարրական դպրոցներում:
32. Օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների և աշակերտների ուսումը կարգավորող դրույթներ: Հոդվածի առաջին մասում վերջիններս ներկայացված են որպես հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող կամ անբարենպաստ սոցիալական միջավայրում գտնվող երեխաներ: 16-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ Օրենքի նպատակների համար երեխան ճանաչվում է որպես անբարենպաստ սոցիալական միջավայրում գտնվող, մասնավորապես, եթե նրա ընտանիքի սոցիալ-մշակութային կարգավիճակը ցածր է կամ առկա է սոցիալ-պաթոլոգիական երևույթների առաջացման վտանգ: Հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ հատուկ կրթական կարիքների առկայությունը գնահատվում է ուսումնական բաշխիչ կենտրոնների կողմից:
33. Օրենքով նաև նախատեսում է, մասնավորապես, ուսուցչի օգնականի պաշտոնի սահմանում, անհատական ուսումնական ծրագրեր, անբարենպաստ սոցիալական միջավայրից երեխաների համար պարտադիր դպրոցական ուսուցման նախապատրաստական պարապմունքներ, ինչպես նաև բազային կրթություն չստացած աշակերտների համար լրացուցիչ պարապմունքներ:
Գ. Մասնագիտացված դպրոցների մասին թիվ 127/1997 որոշումը (ճանաչվել է ուժը կորցրած թիվ 73/2005 որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 17-ին)
34. Որոշման 2-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված է, որ մտագարությամբ տառապող երեխաները կարող են հաճախել հետևյալ կրթական հաստատությունները. մասնագիտացված մանկապարտեզներ (specialni materske skoly), մասնագիտացված դպրոցներ, օժանդակ դպրոցներ (pomocne skoly), տեխնիկական ուսումնարաններ (odborna uciliste) և արհեստագործական դպրոցներ (prakticke skoly):
35. Որոշման 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում էր, որ եթե դպրոցի ուսման ընթացքում երեխայի մոտ առկա խնդիրների բնույթը փոխվում է կամ մասնագիտացված դպրոցն այլևս չի համապատասխանում նրա խնդիրների մակարդակին, դպրոցի տնօրենը, աշակերտի ծնողների կամ խնամակալի հետ զրուցելուց հետո, առաջարկում է երեխային տեղափոխել այլ մասնագիտացված դպրոց կամ սովորական դպրոց:
36. Որոշման 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում էր, որ տնօրենը կարող է աշակերտի ընդունման կամ այլ մասնագիտացված դպրոց տեղափոխման մասին որոշում կայացնել միայն աշակերտի ծնողների կամ խնամակալի համաձայնությունը ստանալուց հետո: 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում էր, որ երեխային այլ մասնագիտացված դպրոց տեղափոխելու առաջարկը կարող է արվել աշակերտի ծնողների կամ խնամակալի, դպրոցի, կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնի, հիվանդանոցի կամ բուժհաստատության, ընտանիքի և երեխայի բարեկեցության համար պատասխանատու մարնի կամ առողջապահության կենտրոնի կողմից: Այն դեպքում, երբ աշակերտը չի տեղափոխվում հատուկ դպրոց, տնօրենը, որոշման 3-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, ծանուցում է այդ մասին երեխայի ծնողին կամ խնամակալին և իրավասու դպրոցական խորհրդին կամ աշակերտի բնակման վայրի շրջանային կրթական վարչության ղեկավարությանը: Այնուհետև կրթական մարմինը խորհրդակցում է կրթական վարչության ղեկավարության հետ և առաջարկ է ներկայացնում այն դպրոցի վերաբերյալ, որտեղ աշակերտը պետք է ստանա պարտադիր կրթությունը: Որոշման 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնը հավաքում է որոշում ընդունելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և դպրոցի տնօրենին առաջարկ է ներկայացնում դպրոցի տեսակի վերաբերյալ:
Դ. «Հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների, աշակերտների, ուսանողների և շնորհալի երեխաների, աշակերտների, ուսանողների կրթության մասին» թիվ 73/2005 որոշում
37. Որոշման 1-ին հոդվածը նախատեսում է, որ հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաները, աշակերտները և ուսանողները պետք է կրթություն ստանան օժանդակ միջոցների օգնությամբ, որոնք տարբերվում և գերազանցում են սովորական դպրոցներում կիրառվող անհատական կրթության և կազմակերպչական միջոցները:
38. Որոշման 2-րդ հոդվածը նախատեսում է, որ, երեխաները, որոնց հատուկ կրթական կարիքները բացահայտվել են կրթական բաշխիչ կենտրոնում անցկացրած ուսումնական կամ հոգեբանական թեստերի օգնությամբ, հատուկ կրթություն են ստանում, եթե նրանց մոտ առկա են հատուկ կրթության համակարգում տեղավորելու համար անհրաժեշտ հստակ և անհերքելի կարիքներ:
Ե. Դիտարկվող ժամանակաշրջանի ներպետական իրավունքը
1. Հոգեբանական թեստավորում
39. Ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ երեխայի մտավոր կարողությունների ստուգունը կրթական հոգեբանության խորհրդատվական կենտրոնում երբեկ ստիպողական կամ անվերապահ բնույթ չի կրել: Երեխայի թեստավորում անցնելու առաջարկը սովորաբար անում են ուսուցիչները կամ մանկաբույժները, երբ երեխան առաջին անգամ դպրոց է այցելում կամ տարրական դպրոցի նյութերի յուրացման ընթացքում երեխայի մոտ դժվարություններ են հայտնաբերվում:
40. Դիմումատուների խոսքերով, որոնք վկայակոչում էին այդ ոլորտի փորձագետներին, սովորաբար կիրառվող թեստերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, հանդիսանում էր «երեխաների մտավոր կարողությունները ստուգման համար Վեքսլերի սանդղակ»-ի (PDW և WISC III) և «Սթենֆորդ-Բինեթի մտավոր կարողությունների ստուգանիշ»-ի տարբերակներից մեկը: Վկայակոչելով տարբեր դիրքորոշումներ, այդ թվում՝ ուսուցիչների, հոգեբանների տեսակետները և Չեխիայի կրթության նախարարության Հատուկ դպրոցների դեպարտամենտի տնօրենի 1999թ. փետրվարին արտահայտած կարծիքը, դիմումատուները պնդում էին, որ կիրառվող թեստերը օբյեկտիվ և վստահելի չեն, քանի որ դրանք մշակվել են բացառապես չեխ ազգության երեխաների համար, չեն տեղայնացվել ըստ գնչու երեխաների կարիքների և չեն ստացել պաշտոնական հաստատում: Բացի այդ, թեստավորման ժամանակ գնչու երեխաների մշակութային և լեզվային թերությունների վերացման ուղղությամբ որևե քայլեր չէին ձեռնարկվել: Միևնույն ժամանակ չէին հրապարակվել որևէ հրահանգներ թեստավորման անցկացման և արդյունքների գնահատման ժամանակ թեստն անցկացնողի ազատությունը սահմանափակելու համար: Դիմումատոները նաև ուշադրություն էին դարձրել 2002թ. Զեկույցի վրա, որտեղ Չեխիայի դպրոցական տեսչությունը նշել էր, որ լուրջ մըտավոր թերություններ չունեցող երեխաներին շարունակում էին ուղարկել հատուկ դպրոցներ:
41. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան 1999թ. ապրիլի 1-ին Չեխիայի կողմից ներկայացված հաշվետվությունում նշված էր, որ հոգեբանական թեստերը նախատեսված են «բնակչության մեծամասնության համար և հաշվի չեն առնում գնչուների առանձնահատկությունները»:
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովը 2002թ. հունվարի 25-ի Չեխիայի մասին առաջին զեկույցում նշել էր, որ թեև այդ դպրոցները նախատեսված են հոգեկան խանգարումներով և մտագարությամբ տառապող երեխաների համար, ամենայն հավանականությամբ, շատ գնչու երեխաներ, որոնք հոգեկան խանգարում և մտագարություն չունեին, տեղավորվում էին նման դպրոցներում՝ գնչուների և բնակչության մեծամասնության միջև իրական կամ ենթադրյալ լեզվային և մշակութային տարբերությունների պատճառով: Հանձնաժողովն ընդգծել էր, որ «երեխաները կարող են տեղավորվել նման հատուկ դպրոցներում միայն այն դեպքում, երբ դա միակ հնարավոր տարբերակն է՝ միանշանակ, օբյեկտիվ ու համապարփակ թեստերի հիման վրա»:
2005թ. հոկտեմբերի 26-ին Չեխիայի մասին երկրորդ հաշվետվությունում Հանձնաժողովը նշել էր. «Դպրոց ընդունվելու ժամանակ երեխաների մտավոր կարողությունների գնահատման համար կիրառվող թեստերը և մեթոդները արդեն վերանայվել են, որպեսզի այլևս չօգտագործվոն ի վնաս գնչու երեխաների շահերի »: Սակայն հանձնաժողովը մտահոգությամբ նշել էր, որ «կիրառվող հոգեբանական թեստերի վերանայումը մեծ արդյունք չի տվել: Ըստ ոչ պաշտոնական գնահատականի գնչու երեխաների շուրջ 70 տոկոսը հաճախում են [հատուկ] դպրոցներ, որը, հաշվի առնելով Չեխիայում գնչուական բնակչության տոկոսային հարաբերությունը, կասկածներ է առաջացնում թեստերի նպատակահարմարության և գործնականում կիրառվող մեթոդաբանության արդյունավետութկան վերաբերյալ»:
42. 2000թ. մարտի 21-ին հրապարակված Չեխիայի մասին զեկույցում Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը նշել էր, որ գնչու երեխաների տեղավորումը հատուկ դպրոցներում հաճախ գրեթե ինքնաբերաբար է կատարվում: Հանձնաժողովի կարծիքով այդ երեխաների վատ արդյունքները նախադպրոցական ընդունելության թեստերում կարող են բացատրվել այն հանգամանքով, որ Չեխիայի Հանրապետությունում գնչու երեխաների մեծ մասը մանկապարտեզ չի հաճախում: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել գնչու երեխանեին մտագարների հատուկ դպրոցներում տեղավորելու գործելակերպը, որպեսզի ապահովվի թեստավորման անաչառությունը և յուրաքանչյուր երեխայի իրական մտավոր կարողությունների պատշաճ գնահատումը:
2004թ. հունիսին հրապարակված Չեխիայի մասին զեկույցում Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը նշել էր, որ երեխայի մտավոր մակարդակի գնահատման համար Չեխիայի Հանրապետության կրթության նախարարության կողմից կազմած թեստը պարտադիր բնույթ չի կրում և կրթական բաշխիչ կենտրոններին առաջարկված տարբեր միջոցներից և մեթոդներից ընդամենը մեկն է:
43. 2006թ. փետրվարի 15-ին հրապարակված «Եվրոպայում գնչուների իրավունքների հետ կապված իրավիճակի մասին» զեկույցում Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել էր. «Գնչու երեխաները հաճախ տեղավորվում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների դասարաններում առանց պատշաճ հոգեբանական և մանկավարժական գնահատման և այստեղ իրական չափանիշը հավանաբար նրանց էթնիկական ծագումն է»:
44. «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիայի և Մանկական կրթության հետազոտությունների Եվրոպական ասոցիացիայի կողմից ներկայացրած դիտողությունների համաձայն Կենտրոնական Արևմտյան Եվրոպայի և Հարավային Կենտրոնական Եվրոպայի երկրներում սովորաբար բացակայում է ներպետական մակարդակով մշակված «խանգարում» հասկացության սահմանումը (աշակերտներին հատուկ ուսումնական հաստատություններում տեղավորելու իմաստով) և օգտագործվում են հասկացությունները, որոնցում թերզարգացման որևէ դրսևորումը կապվում է երեխայի սոցիալ մշակութային միջավայրի հետ, հնարավորություններ ստեղծելով խտրականության համար: Խանգարումներ ունեցող երեխաների մասին տվյալները հաճախ ստացվում են վարճական աղբյուրներից, այլ ոչ թե երեխայի իրական կարողությունների մանրակրկիտ վերլուծության հիման վրա: Նման տարաձայնություններ առաջացնող գործեկաակերպը և միասնական թեստի կիրառումը բնորոշ էին 90-ական թվականներին:
Դիտողություններում նշվում էր, որ Օստրավայի շրջանում գնչու երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելու համար կիրառվող գնահատումը հակասում է արդյունավետ գնահատման չափորոշիներին, որոնք լայն տարածում էին գտել 1990-ականների կեսերին, օրինակ՝ 1987թ. ԱՄՆ-ի Կրթության ազգային ասոցիաիցիայի կողմից հրապարակված չափորոշիչներին: Այդ չափորոշիչները ներկայումս ասոցացվում են Հանուն փոքր տարիքի երեխաների կրթության գլոբալ ալյանսի հետ, որին անդամակցում են Եվրոպայի և մասնավորապես Չեխիայի մասնակից կազմակերպությունները: Այդ չափորոշիչների թվում են գնահատման անցկացման բարոյական սկզբունքները, սահմանված նպատակների գնահատման համար պրոֆեսիոնալ որակի չափանիշներին համապատասխանող գործիքների կիրառումը, երեխաների տարիքին և այլ ցուցանիշներին համապատասխան գնահատումը, գնահատման առարկայի զարգացողական և կրթական նշանակության ճանաչումը, գնահատման ապացույցների կիրառումը ուսուցման լավ ըմբռնման և բարելավման համար, գնահատման ապացույցի ձեռք բերումը իրատեսական միջավայրից և երեխաների իրական ունակությունները արտացոլող իրավիճակներում, գնահատման ապացույցների ձեռք բերման համար զանազան աղբյուրների օգտագործումը, մշտական և փոխկապակցված զտումը, անհատական նորմատիվային թեստերի անցկացման սահմանափակումը, ինչպես նաև գնահատման գործընթացին մասնակցող աշխատակազմի և ընտանիքի համար լիարժեք տեղեկատվության տրամադրումը:
Այսպիսով Օստրավայի շրջանում գնչու երեխաների գնահատումը հաշվի չէր առնում նրանց լեզուն և մշակույթը, կրթական փորձի բացակայությունը և թեստերի պահանջների հետ ծանոթ չլինելը: Օգտագործվում էր ապացույցի ոչ թե մի քանի, այլ մի աղբյուր: Թեստավորումը կրում էր մեկ անգամյա այլ ոչ թե շարունակական բնույթ: Ապացույցները չէին հավաքվում իրատեսական և բնականին համապատասխանող պամաններում, որտեղ երեխաները կկարողանային դրսևորել իրենց ունակությունները: Չափազանց մեծ ուշադրությու էր հատկացվում անհատական նորմատիվային թեստերին, որոնք նախատեսված էին եղել այլ ազգերի բնակչության համար: Համաձայն մի շարք աղբյուրներում նշվաշ դիտողությունների (UNICEF, Innocenti Insight (2005); Save the Children (2000), "Denied a future: The right to education of Roma/Gypsy and Traveller children"; D.J. Losen and G. Orfield (2002), "Introduction: Racial inequity in special education" (Cambridge, MA: Harvard Education Press)), երեխաների որոշ խմբերի անհամաչափ տեղավորումը հատուկ ուսումնական ահստատություններում մի շարք գործոնների հետևանք էր, այդ թվում՝ «դպրոցական պաշտոնավորների չգիտակցված ռասայական կողմնակալության, մեծ նյութական անհավասարության, մտավոր կարողությունների (IQ) ստուգանիշերի և գնահատման այլ միջոցների նկատմամբ չափազանց մեծ վստահության, թեստավորման նշանակության գերագնահատման արդյունքում ուսուցիչների վրա գործադրվող ավելորդ ճնշման և նրանց անհամաչափ արձագանքի և ազգային փոքրամասնություններին պատկանող ծնողների ու դպրոցական պաշտոնավորների միջև զգալի տարբերությունների»: Ուստի, հոգեբանական թեստավորման հիման վրա դպրոցներում տեղավորելը հաճախ արտացոլում էր համապատասխան հասարակությունում առկա ռասայական կողմնակալությունը:
45. Չեխիայի իշխանություները նշել էին, որ ներկայումս շարունակվում է հոգեբանների կողմից կիրառվող եվրոպական նորմերի միասնականացումը, նաև որ պետական մարմիններն արել են իրենցից կախված ամենը, որպեսզի ապահովեն հոգեբանական թեստերի անցկացումը համապատասխան որակավորում ունեցող բարձրագույն կրթությամբ փորձագետների կողմից, ոորնք կիրառում են մասնագիտական ոլորտի նորագույն արհեստավարժական և էթիկական չափորոշիչները: Բացի այդ 1997թ. Չեխիայի կրթության նախարարության խնդրանքով չեխական փորձագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մտավոր կարողությունների ստանդարտ թեստում (WISC III) գնչու երեխաները աննշան էին զիջում չեխ երեխաներին (IQ սանդղակի մեկ միավորի չափով):
2. Հատուկ դպրոց տեղավորվելու համաձայնությունը
46. «Մասնագիտացված դպրոցների մասին» թիվ 127/1997 որշման 7-րդ հոդվածով ծնողի կամ խնամակալի համաձայնությունը երեխային հատուկ դպրոցում տեղավորելու պարտադիր պայման էր հանդիսանում (sine qua non): Դիմումատուները նշել էին, որ Չեխիայի օրենսդրությամբ նման համաձայնությունը գրավոր տեսքով չէր պահանջվում: Միևնույն ժամանակ նախապես տեղեկատվություն չէր տրամադրվում հատուկ դպրոցներում կրթության կամ երեխային այնտեղ տեղավորելու հետևանքների մասին:
47. 2000թ. մարտին Չեխիայի Հանրապետության մասին հրապարակված զեկույցում Ռասայականության և ազգային անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը նշել էր, որ գնչու ծնողները հաճախ կողմ էին արտահայտվում գնչու երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելուն, մասամբ սովորական դպրոցներում ոչ գնչու երեխաների ծաղրանքից և այլ գնչու երեխաներից մեկուսացումից խուսափելու համար, մասամբ էլ կրթության նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառով:
2000թ. մարտին Չեխիայի մասին հրապարակված զեկույցում Ռասայականության և ազգային անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը նշել էր, որ, համաձայնություն տալու վերաբերյալ որոշում ընդունելիս գնչու ծնողների մոտ «նախկինի պես զգացվում էր տեղեկատվության սղությունը նման դպրոցներում երեխաներին տեղավորելու բացասական հետևանքների մասին, որը ծնոծների կողմից հաճախ ընկալվում էր, որպես իրենց երեխաների նկատմամբ հատուկ ուշադրություն գրավելու և մյուս գնչու երեխաների հետ միասին գտնվելու հնարավորություն»:
48. Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի չեխական ներկայացուցչության տրամադրած տեղեկատվության համաձայն Չեխիայի շատ դպրոցներ դժկամությամբ են ընդունում գնչու երեխաներին: Դրա պատճառը ոչ գնչու երեխաների ծնողների անհանդուրժողական վերաբերմունքն էր, որոնք հաճախ իրենց երեխաներին հեռացնում էին առանձնացում չիրականցոնղ դպրոցներից, այն մտավախությամբ, որ գնչու երեխաների ներկայությունը բացասաբար կազդի դպրոցի մակարդակի վրա, կամ ուղղակի ելնելով գնչուների նկատմամբ ունեցած նախապաշարմունքից: Հենց այդպիսի մթնոլորտում են գնչու երեխաները հանձնում իրենց թեստերը, որի արդյունքում ծնողները երեխաներին հատուկ դպրոց ուղարկելււ լրացուցիչ լծակ են ստանում: Ծնողների սեփական կամքով հատուկ դպրոցի ընտրությունը նաև համընկնում է դպրոցական մարմինների ցանկության հետ՝ թուլյ չտալու սովորական դպրոցներում մեծ թվով գնչու երեխաների ներկայություն, որպեսզի ոչ գնչու ծնողները չցանկանան հեռացնել իրենց երեխաներին դպրոցից:
3. Հետևանքները
49. Հատուկ դպրոցների աշակերտները սովորում են հատուկ կրթակարգով, որը ենթադրաբար հարմարեցվել է նրանց մտավոր կարողություններին: Այդպիսի դպրոցում պարտադիր կրթական ծրագիրն ավարտելուց հետո նրանք կարող են կրթությունը շարունակել տեխնիկական ուսումնարանում կամ 2000թ. փետրվարի 18-ից, այլ միջնակարգ դպրոցներում (այն պայմանով, որ ընդունելության քննությունների ժամանակ կապացուցեն, որ բավարարում են ընտրած ծրագրով ուսումը շարունակելու պահանջներին):
Միևնույն ժամանակ թիվ 127/1997 որոշման 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ այն դեպքում, երբ ուսման ընթացքում աշակերտի մոտ առկա խնդիրների բնույթը փոխվում է կամ մասնագիտացված դպրոցն այլևս չի համապատասխանում այդ խնդիրների մակարդակին, դպրոցի տնօրենը, աշակերտի ծնողների կամ խնամակալի հետ զրուցելուց հետո, առաջարկում է երեխային տեղափոխել այլ մասնագիտացված կամ սովորական դպրոց:
50. «Եվրոպայում գնչուների իրավունքների հետ կապված իրավիճակի մասին» վերջին զեկույցում Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել էր «Հատուկ դպրոցում և դասարաններում տեղավորելը հաճախ նշանակում է, որ այդ երեխաները սովորում են սովորական դպրոցների կրթակարգին զիջող կրթակարգով, որը նվազեցնում է հետագայում ուսումը շարունակելու և աշխատանք գտնելու հնարավորությունները: Թույլ մտավոր կարողությունների պատրվակով գնչու երեխաներին հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցներ անվերապահորեն ուղարկելը կարող է նպաստել գնչու երեխաների մեկուսացմանը: Միևնույն ժամանակ առանձնացրած ուսուցումը զրկում է ինչպես գնչու, այնպես էլ ոչ գնչու երեխաներին միմյանց ճանաչելու և որպես հավասար քաղաքացիներ ապրել սովորելու հնարավորությունից: Դա կյանքի սկզբնական փուլից սկսած մեկուսացնում է գնչուների երեխաներին մեծամասնության հասարակությունից, ավելացնելով մարգինալացման արատավոր շղթայում նրանց հայտնվելու վտանգը»:
51. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովը 2005թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված Չեխիայի մասին երկրորդ զեկույցում նշել էր, որ հատուկ դպրոցում տեղավորելը «գնչու երեխաների համար դժվարացնում է կրթության այլ մակարդակներին անցումը, նվազեցնելով հասարակությունում միասնավորման հնարավորությունները: Թեև օրենսդրությունն այլևս չի խոչընդոտում «հատուկ» դպրոցից սովորական միջնակարգ դպրոց տեղափոխվելուն, «հատուկ» դպրոցների կրթության մակարդակը որպես կանոն անհնարին է դարձնում միջնակարգ դպրոցի բոլոր պահանջներին ինքնուրույն բավարարելը, որի արդյունքում շատերը անավարտ են թողնում ուսումը»:
52. «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիայի, Գնչուների կրթական հիմնադրամի, Մանկական կրթության հետազոտությունների Եվրոպական ասոցիացիայի կողմից ներկայացրած դիտողությունների համաձայն երեխաներին առանձնացրած հատուկ դպրոցներ ուղարկելը աշակերտներին վաղ փուլից սկսած «հետևելու» օրինակ է՝ «ցածր կարողություններով կամ ներուժով» ընկալվող երեխաներին մանուկ հասակից հատուկ դպրոցներում տեղավորելու միջոցով: Նման գործելակերպը նպաստում էր կրթության անհավասարությանը, քանի որ չափազանց բացասական հետևանքներ էր թողնում կարիքավոր երեխաների համար նոր մակարդակ ձեռք բերելու համար (տես, մասնավորեպս, «եվրոպական կրթության և վերապատրաստման համակարգերի արդյունավետության և հավասարության մասին» Եվրոպական Միության Խորհրդին և Եվրոպայի խորհրդարանին ներկայացրած հաղորդագրությունը (COM/2006/0481, 8 սեպտեմբերի 2006թ.)): Երկարաժամկետ հեռանկարում «հետևելը» հանգեցնում է նրան, որ երեխաները ուղարկվում են ավելի ցածր վարկանիշ ունեցող կրթական և մասնագիտական պատրաստման համակարգեր և պարապմունքները դադարեցնում են վաղ հասակում: Ուստի հետևելը կարող է նպաստել ստեղծվող սոցիալական կառույցի ձախողմանը:
53. Եվրոպական դատարան ներկայացրած դիտողություններում Փոքրամասնությունների իրավունքներ միջազգային խումբը և Ռասայականության դեդ եվրոպական ցանցը նշել էին, որ հատուկ դպրոցներում երեխաները սովորում էին պարզեցված կրթակարգով, որը համարվում էր իրենց զարգացման ցածր մակարդակին համապատասխանող: Օրինակ` Չեխիայում հատուկ դպրոցներում սովորող երեխաներից այբենարանի կամ թվերի իմացություն մինչև երրորդ կամ չորրորդ դասարանը չի ակնկալվում, մինչդեռ նրանց հասակակիցները սովորական դպրոցներում այդ գիտելիքները ստանում են ուսման առաջին տարում:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Նախարարների կոմիտե
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R (2000) 4 հանձնարարականը մասնակից պետություններին Եվրոպայում գնչու երեխաների կրթության մասին (արձանագրվել է 2000թ. փետրվարի 3-ին նախարարների տեղակալների 696-րդ նիստի ժամանակ)
54. Բանաձևը սահմանում է.
«Նախարարների կոմիտեն ղեկավարվելով Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 15 «բ» հոդվածի դրույթներով,
Գտնելով, որ Եվրոպայի Խորհրդի նպատակն է անդամների միջև առավել մեծ միասնության հասնելը և որ այդ նպատակը կարող է իրականացվել, մասնավորապես, կրթության բնագավառում համատեղ գործողությունների միջոցով,
Ընդունելով, որ անհրաժեշտ է անհապաղ ստեղծել Եվրոպայում գնչուական ժողովրդի հետագա կրթական ռազմավարությունների նոր հիմքերը, մասնավորապես, հաշվի առնելով նրանց շրջանում անգրագիտության և կիսագրագիտության բարձր մակարդակը, ուսումը լքելու բարձր մակարդակը, ինչպես նաև տարրական դպրոցն ավարտող աշակերտների ցածր տոկոսը և դպրոց վատ հաճախելը,
Նշելով, որ խնդիրները, որոնց հետ առնչվում էն գնչուները դպրոցական կրթության բնագավառում մեծամասնությամբ բխում են այդ բնագավառում արդեն երկար ժամանակ իրականացվող քաղաքականությունից, որը հանգեցրել է գնչու երեխաների խմբավորմանը կամ առանձնացմանը դպրոցում «սոցիալական և մշակութային հետամնացության» պատրվակով,
Համարելով, որ գնչուների թշվառ վիճակը եվրոպական հասարակություններում չի կարող հաղթահարվել, եթե գնչու երեխաների համար չերաշխավորվի կրթության բնագավառում իրավունքների հավասարությունը,
Գտնելով, որ գնչու երեխաների կրթությունը գերակա կարևորություն պետք է ունենա գնչուների նկատմամբ իրականացվող ազգային քաղաքականությունում,
Հաշվի առնելով, որ կրթության բնագավառում գնչուների առջև ծառացած խնդիրների լուծմանը միտված քաղաքականությունը պետք է լինի համապարփակ և ճանաչի այն, որ գնչու երեխաների դպրոցական կրթության խնդիրը փոխկապակցված է մի շարք այլ գործոնների և նախապայմաների հետ, որոնք ներառում են տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրներ և ռասայականության ու խտրականության դեմ պայքարի հետ կապված հարցեր,
Ելնելով այն հանգամանքից, որ գնչու երեխաների կրթության բնագավառում իրականացվող քաղաքականությունը պետք է շաղկապվի մեծահասակների ակտիվ կրթության և տեխնիկական պատրաստման բնագավառում պետական քաղաքականության հետ,
...
Հանձնարարում է մասնակից պետությունների կառավարություններին կրթության բնագավառում քաղաքականություն իրականացնելիս.
– ղեկավարվել սույն Հանձնարարականի հավելվածում սահմանված սկզբունքներով,
– սույն Հանձնարարականի բովոնդակությունն ի գիտություն հասցնել իրենց երկրների պատասխանատու մարմիններին համապատասխան ներպետական կապուղիներով»:
55. R (2000) 4 Բանաձևի համապատասխան մասրում նշված է հետևյալը.
«Եվրոպայում գնչու երեխաների կրթության ղեկավար սկզբունքները»
I. Կառուցվածքներ
1. Գնչու երեխաների կրթության բնագավառի քաղաքականությունը պետք է համալրված լինի Եվրոպայում գնչու բնակչության բազմաձևությանը բավարարող միջոցներով և ներդաշնակ կառույցներով, որոնք հաշվի կառնեն շրջիկ կամ կիսաշրջիկ ապրելակերպ վարող գնչուների տարբեր խմբերի գոյությունը: Այդ առումով կարելի է դիտարկել նոր հեռահաղորդման տեխնոլոգիաների վրա հիմնված հեռակա ուսուցման տարբերակը:
2. Հատուկ ուշադրություն պետք է դարձնել միջազգային, ներպետական, շրջանային և տեղական մակարդակներով կոորդինացիայի բարելավմանը, որը թույլ կտա խուսափել ջանքերի փոշիացումից և նպաստել համագործակցությանը:
3. Ղեկավարվելով այդ մոտեցմամբ, մասնակից պետությունները պետք է ապահովեն կրթության նախարարների պատշաճ արձագանքը գնչու երեխաների կրթության հարցին:
4. Դպրոց ընդունվելու լայն հնարավորությունների ընձեռնման համար գնչու երեխաների շրջանակում պետք է լայնորեն տարածվեն և հասանելի դառնան նախադպրոցական կրթության ծրագրերը:
5. Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ծնողների հետ կապերի բարելավմանը, անհրաժեշտության դեպքում դիմելով գնչուների համայնքից միջնորդների օգնության, որը կհանգեցներ աշխատանքային առաջխաղացման հնարավորությունների առաջացմանը: Ծնողներին պետք է հատուկ տեղեկացնել կրթության անհրաժեշտության և օժանդակության մեխանիզմների մասին, ոորնք տեղական մարմինները կարող են առաջարկել ընտանիքներիին: Ծնողների և դպրոցների միջև պետք է փոխըմբռնում առաջանա: Ծնողների մոտ գիտելիքների և կրթության պակասը (որոշ դեպքերում նաև անգրագիտությունը) նույնպես խանգարում է երեխաներին օգուտ քաղելու կրթական համակարգից:
6. Պետք է ստեղծվեն օժանդակության համապատասխան կառույցներ, հնարավորություն ընձեռելով գնչու երեխաների համար, մասնավորապես պոզիտիվ գործողությունների միջոցով, օգտվելու հավասար իրավունքներից դպրոցում:
7. Մասնակից պետություններին առաջարկվում է նախատեսել անհրաժեշտ միջոցներ վերոշարադյալ քաղաքականությունը և մեխանիզմներն իրականացնելու համար, վերացնելով ազգությամբ գնչու աշակերտների և աշակերտների մեծամասնության միջև առկա ճեղքվածքը:
II. Կրթակարգ և ուսումնական նյութեր
8. Գնչու երեխաների կրթության քաղաքականությունը պետք է իրականավցի ավելի լայն միջմշակութային քաղաքաակնության ներքո, հաշվի առնելով գնչուական մշակույթի առանձնահատկությունները և շատ մասնակից պետություններում գնչուների ընչազուրկ իրավիճակը:
9. հետևաբար ընդհանուր կրթակարգը և ուսումնական նյութերը պետք է հաշվի առնեն գնչու երեխաների մշակութային առանձնահատկությունները: Գնչուների պատմությունն ու մշակույթը պետք է ներառվեն կրթական նյութերում արտացոլելով գնչուների մշակութային առանձնահատկությունները: Գնչուների պատմությանը, մշակույթին կամ լեզվին վերաբերող կրթական նյութերը կատարելագործելիս պետք է խթանվի գնչուական համայնքի ներկայացուցիչների ներգրավվածությունը:
10. Միևնույն ժամանակ մասնակց պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի այդ ամենը չհանգեցնի առանձին կրթակարգերի կազմանը, որի արդյունքում կարող են առանձնացված դասարաններ ձևավորվել:
11. Մասնակց պետությունները պետք է նաև խթանեն ուսումնական նյութերի կատարելագործումը պոզիտիվ պրակտիկայի հիման վրա, օժանդակելով ուսուցիչներին գնչու երեխաների հետ առօրյա աշխատանքներում:
12. Այն երկրներում, որտեղ գնչուները խոսում են իրենց մայրենի լեզվով նրանց երեխաների համար դպրոցերում հնարավորություն պետք է ստեղծել մայրենի լեզուն ուսումնասիրելու համար:
III. Ուսուցիչների աշխատանքի ընդունում և պատրաստում
13. Կարևոր է, որպեսզի ապագա ուսուցիչները հատուկ գիտելիքներ և վերապատրաստում ստանան գնչու աշակերտների հետ ավելի լավ շփվելու համար: Չնայած դրան գնչու եերխաների կրթությունը պետք է շարունակի հանդիսանալ կրթության ընդհանուր համակարգի անբաժանելի մասը:
14. Գնչուների համայնքը պետք է ներգրավվի նման կրթակարգերի մշակման աշխատանքում և ուղղակիորեն մասնակցի հետագա ուսուցիչներին տեղեկատվության տրամադրման գործընթացում:
15. Օժանդակություն պետք է տրամադրել նաև գնչուական համայնքից ուսուցիչների պատրաստմանն ու աշխատանքի ընդունմանը:
...»:
Բ. Խորհրդարանական վեհաժողով
1. Եվրոպայում գնչուների մասին թիվ 1203 (1993) հանձնարարական
56. Խորհրդարանական վեհաժողովը, մասնավորապես, ներկայացրեց հետևյալ ընդհանուր դիտարկումները.
“1. Եվրոպայի Խորհրդի նպատակներից մեկն է նպաստել եվրոպական մշակութային ինքնության առաջացմանը: Եվրոպայում գոյություն ունեն զանազան տարաբնույթ մշակույթներ, որոնցից յուրաքանչյուրը, այդ թվում՝ շատ ազգային փոքրամասնությունների մշակույթը, հարստացրել և նպաստել է Եվրոպայի մշակութային այլազանությանը:
2. Ազգային փոքրակմասնությունների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում գնչուները: Նրանք ցրված են Եվրոպայով մեկ, չունենանլով երկիր, որն իրանցը կարող են անվանել, նրանք իսկական եվրոպական փոքրամասնություն են, որը սակայն չի տեղավորվում սովորական ազգային և լեզվային փոքրամասնությունների շրջանակում:
3. Որպես արտատարածքային փոքրամասնություն գնչուները էապես նպաստում են Եվրոպայի մշակութային այլազանությանը: Եվրոպայի տարբեր մասերում նրանց ներդրումը տարբեր է՝ լեզվի, երաշժտության կամ առևտրի և արհեստի ասպարեզներում:
4. Ներկայումս, երբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան բաղկացած է մասնակից պետություններից, Եվրոպայի Խորհրդի մասնակից պետություններում բնակբող գնչուների թիվը զգալիորեն աճել է:
5. Գնչուների նկատմամբ այլ մարդկանց անհանդուրժողականությունը դարերի պատմություն ունի: Ռասայական և սոցիալական ատելության բռնկումները, սակայն, ավելի ու ավելի հաճախ են նկատվում և համայնքների միջև լարված հարաբերությունները նպաստում են այն անմխիթար վիճակին, որում ներկայումս գոյատևում է գնչուների մեծ մասը:
6. Գնչուների իրավունքների՝ անհատական, հիմնարար և մարդու, ինչպես նաև որպես փոքրամասնության նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը էապես կարևորվում է նրանց վիճակի բարելավման համար:
7. Հավասար իրավունքների, հնարավորությունների երաշխիքները, ինչպես նաև նրանց վիճակի բարելավմանը միտված միջոցառումները թույլ կտան վերակենդանացնել գնչուական լեզուն և մշակույթը, դրանով իսկ հարստացնելով եվրոպական մշակութային այլազանությունը:
8. Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածում ամրագրված իրավունքների և ազատությունների օգտագործման երաշխիքները կարևոր են գնչուների համար և թույլ են տալիս նրանց պաշտպանել իրենց անհատական իրավունքները:
...»:
57. Հանձնարարականի կրթության հարցերին նվիրված մասում նշված է.
«...
vi. անհրաժեշտ է լրամշակել գնչու ուսուցիչների պատրաստման Եվրոպական ծրագրերը,
vii. հատուկ ուշադրություն պետք է դարձնել կանանց և հատկապես երիտասարդ երեխաներ ունեցող մայրերի կրթությանը,
viii. շնորհալի երիտասարդ գնչուներին պետք է խրախուսել կրթվելու և գնչուների համար միջնորդի դերում հանդես գալու,
... »:
2. Եվրոպայում գնչուների իրավական վիճակի մասին թիվ 1557 (2002) հանձնարարական
58. Հանձնարարկանում մասնավորապես նշված է.
« ...
3. Ներկայումս գնչուները շարունակվում են ենթարկվել խտրականության, մարգինալացման և սեգրեգացման: Նրանք ենթարկվում են լայնատարած խտրականության հասարակական և մասնավոր կյանքի բոլոր տեսակետնեից, այդ թվում` հանրային ծառայություններից օգտվելու հնարավորության, կրթության հասանելիության, զբաղվածության, բժշկական ծառայությունների և բնակարանային ապահովման, պետական սահմանների հատման և ապաստարանի տրամադրման: Գնչուների մեկուսացումը, տնտեսական և սոցիալական սեգրեգացումը վերածվում են էթնիկական խտրականության, որը սովորաբար ազդում է առավել խոցելի սոցիալական խմբերի վրա:
4. Փոքրամասնության երկնակի կարգավիճակի պատճառով գնչուները հատուկ խումբ են հանդիսանում: Նրանք էթնիկական համայնք են կազմում և նրանց մեծամասնությունը պատկանում է հասարակության սոցիալապես անապահով խավերին:
...
15. Եվրոպայի Խորհուրդն ի վիճակի է և պարտավոր է կարևոր դեր խաղալ գնչուների իրավական կարգավիճակի, իրավահավասարության մակարդակի և կյանքի պայմանների բարելավման հարցում: Վեհաժողովը կոչ է անում մասնակից պետություններին կատարել Եվրոպայում գնչուների վիճակի բարելավման համար անհրաժեշտ վեց ընդհանուր պայմանները.
...
գ. էթնիկական կամ ազգային փոքրամասնության հանդիսացող գնչուների համար կրթության, զբաղվածության, բնակարանային ապահովման, առողջապահության և հանրային ծառայությունների ոլորտներում հավասար կարգավիճակ ապահովելու նպատակով մասնակից պետություննրը ուշադրության կենտրոնում պետք է պահեն հետևյալ խնդիրները.
i. աշխատանքի շուկայում գնչուների համար հավասար հնարավորությունների ձևավորմանը օժանդակում,
ii. գնչուների համար նախադպրոցականից մինչև համալսարանական կրթության բոլոր մակարդակներում հավասար մասնակցելու հնարավորության ընձեռում,
iii. գնչուների համայնքների համար կարևորություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում` տարրական և միջնակարգ կրթության, սոցիալական ապահովման համակարգի, ամբուլատոր ծառայությունների, տեղական կառավարման մարմինների, գնչուներին պետական ծառայությունների ընդունում,
iv. գնչու երեխաների առանձնացած դպրոցական կրթության, մասնավորապես` նրանց մտավոր թերզարգացած անձանց դպրոցներ ուղարկելու գործելակերպի ի սպառ վերացում:
դ. Սոցիալապես անապահով խմբերի, այդ թվում` խոցելի սոցիալական համայնք հանդիսացող գնչուների նկատմամբ պոզիտիվ գործողությունների և արտոնյալ վերաբերմունքի քաղաքականության մշակում և իրականացում կրթության, զբաղվածության և բնակարանային ապահովման ոլորտներում ...,
ե. Գնչուների լեզվի, մշակույթի, ավանդույթների և առանձնահատկությունների պաշտպանության նպատակով նպատակային միջոցառումների իրականացում և մասնագիտացված կառուցների ձևավորոմ.
...
ii. նպաստել, որպեսզի գնչու ծնողներն ուղարկեն իրենց երեխաներին տարրական և միջնակարգ դպրոցներ, ուսումնարաններ և բուհեր, ինչպես նաև կրթության անհրաժեշտության մասին տեղեկատվություն տարածել նրանց շրջապատում,
...
v. գնչուներին աշխատանքի ընդունել ուսուցչի պատոնում, հատկապես զգալի գնչուական բնակչություն ունեցող շրջաններում:
զ. տեղերում, տարածաշրջաններում և ամբողջ աշխարհում պայքարել ընդդեմ ռասայականության, ռասայական թշնամանքի և անհանդուրժողականության:
...
vi. ) հատոկ ուշադրություն դարձնել գնրչուների հանդեպ խտրականության դրսևորումներին, հատկապես կրթության և զբաղվածության ոլորտներում,
...»:
C. Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը
1. Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի 1998թ. մարտի 6-ին ընդունած «Գնչուների նկատմամբ ռասայականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքար» թիվ 3 Համաքաղաքական հանձնարարականը.
59. Այս Հանձնարարականում մասնավորապս ասված է.
Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը.
...
Հիշեցնելով, որ ռասայականության, ազգային թշնամանքի, հակասեմիթիզմի և դրանց հետ կապված անհանդուրժողականության դեմ պայքարը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության ու սերմացման անբաժանելի մասը, որ այդ իրավունքները համընդհանուր և միասնական են և, որ բոլոր մարդիք առանց որևէ բացառության, օժտված են այդ իրաուվնքներով,
Ընդգծելով, որ ռասայականության, ագային թշնամանքի, հակասեմիթիզմի և դրանց հետ կապված անհանդուրժողականության դեմ պայքարի գերակա խնդիրը հասարակության առավել խոցելի անդամների պաշտպանությունն է,
Համոզված լինելով, որ ռասայականության և խտրականության դեմ պայքարի ցանկացած գործողության ուշադրության կենտրոնում պետք է լինի տուժողը և նրա վիճակի բարելավումը,
Նշելով, որ ամբողջ Եվրոպայում գնչուները տևողական նախապաշարմունքների և հասարակությունում արմատավորված ռասայականության, իսկ որոշ դեպքերում նաև ռասայականությունից և անհանդուրժողականությունից բխող բռնության զոհ են հանդիսանում, ինչպես նաև այն, որ գնչուների հիմնարար իրավունքները պարբերաբար խախտվում են ու սպառնանքի են ենթարկվում,
Նշելով նաև, որ գնչուների նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարմունքները նրանց դեմ ուղղված խտրականության աղբյուր են հանդիսանում սոցիալական և տնտեսական կյանքի հիմնական բնագավառներում և, որ նման խտրականությունը գնչուների մեծ մասի սոցիալական մեկուսացման հիմնական գործոնն է,
Համոզված լինելով, որ հանդուրժողականության սկզբունքի սերմացումը խաղաղ գոյատևման հիման վրա բաց և բազմակարծիք հասարակությունների պահպանման գրավականն է,
Հանձնարարում է մասնակից պետությունների կառավարություններին.
...
– համապատասխան օրենսդրության ընդունման շնորհիվ ապահովել խտրականության դրսևորման և խտրականական գործելակերպի դեմ պայքարը և այդ նպատակով օրենսդրությունում ամրագրել հատուկ նորմեր, մասնավորապես զբաղվածության, բնակարանային ապահովման և կրթության բնագավառներում,
...
– գնչու երեխաների հանդեպ դպրոցական սեգրեգացման բոլոր դրսևորումների դեմ մղել անողոք պայքար և ապահովել կրթության նկատմամբ հավասար հասանելիության իրավունքի արդյունավետ կիրառումը,
... »:
2. Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի 2002թ. դեկտեմբերի 13-ին ընդունած «Գնչուների նկատմամբ ռասայականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ներպետական օրենսդրություն» թիվ 7 Համաքաղաքական հանձնարարականը
60. Սույն Հանձնարարականի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները.
9ա) «ռասայականություն» նշանակում է համոզմունք առ այն, որ այնպիսի հատկանիշը, ինչպիսին է` սեռը, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, ազգությունը, ազգային կամ էթնիկական պատկանելությունը արդարացնում է որևէ անձի կամ անձանց նկատմամբ արհամարհանքի դրսևորումը կամ մեկ անձի կամ անձանց խմբի գերազանցութան զգացումը:
(բ) «ուղղակի ռասայական խտրականություն» նշանակում է ցանկացած անհավասար վերաբերմունք` սեռի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, ազգության, ազգային կամ էթնիկական պատկանելության հիման վրա, որը չի կարող ունենալ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում: Անհավասար վերաբերմունքը չի կարող ունենալ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում կամ եթե կիրառվող միջոցների և սահմանված նպատակի միջև բացակայում է ողջամիտ կապը և համարժեքությունը:
(գ) «անուղղակի ռասայական խտրականություն» նշանակում է այն դեպքերը, երբ ակնհայտ չեզոք գործոնը, ինչպիսին է` իրավական նորմը, չափանիշը կամ գործելակերպը հեշտությամբ չի կարող պահպանվել կամ անբարենպաստ վիճակ է ստեղծում սեռի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, ազգության, ազգային կամ էթնիկական ծագման հիման վրա առանձնացող խմբի պատկանող անձանց համար, եթե միայն նման գործոնը կարող է օբյեկտիվ և ողջամիտ կերպով արդարացվել: Դա կարող է տեղի ունենալ, այն դեպքում, եթե գործոնը օրինական նպատակ է հետանդում կամ եթե կիրառվող միջոցների և սահմանված նպատակի միջև առկա է ողջամիտ կապը և համարժեքությունը»:
61. Հանձնարարականի բացատրական հուշագրում նշված է (կետ 8), որ Հանձնարարականի 1-ին կետի «բ» և «գ» կետերում տրված ուղղակի և անուղղակի խտրականության սահմանումները բխում են Եվրոական Միության Խորհրդի «Անկախ ռասայական և էթնիկական ծագմանը մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքի իրականացման մասին» թիվ 2000/43/ЕС բանաձևում և «Աշխատանքային և մասնագիտական հարաբերություններում հավասար վերաբերմոնքի ընդհանուր սկզբունքների սահմանման մաին» թիվ 2000/78/ЕС բանաձևում պարունակվող սահմանումներից, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից:
3. 1997թ. սեպտեմբերին հրապարակված զեկույցը Չեխիայի Հանրապետության մասին
62. Կրթության և վերապատրաստման քաղաքականության խնդիրներին նվիրված մասում Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նշված է, որ հասարակական կարծիքը երբեմն բացասական միտվածություն է դրսևորել որոշ խմբերի, մասնավորապես` գնչուների նկատմամբ, և առաջարկվում է միջոցներ ձեռնարկել ռասայականության և անհանդուրժողականության հետ կապված հարցերի շուրջ հանրային գիտակցության, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերի նկատմամբ հանդուրժողականության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Հանձնաժողովը նաև նշել է, որ հատուկ քայլեր պետք է ձեռնարկել փոքրամասնությունների, մասնավորապես գնչուական համայնքների ներկայացուցիչների կրթության և վերապատրաստման հարցում:
4. 2000 մարտին հրապարակված զեկույցը Չեխիայի Հանրապետության մասին
63. Այս հաշվետվությոնում Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ արգելքները և փաստացի խտրականությունը, որին գնչուական համայնքի ներկայացուցիչները հանդիպում են կրթության բնագավառում լուրջ մտահոգություն են առաջացրել: Նշվում էր, որ գնչուների երեխաները չափազանց մեծ թվով էին ներկայացված հատուկ դպրոցներում, և որ նրանց տեղավորումը այդ դպրոցներում ըստ ստացվող տեղեկությունների գրեթե ինքնստինքյան էր կատարվում: Գնչու ծնողները հաճախ ողջունում էին գնչու երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելը, մասամբ սովորական դպրոցներում ոչ գնչու երեխաների ծաղրանքից և այլ գնչու երեխաներից մեկուսացումից խուսափելու, մասամբ էլ կրթության նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառով: Արդյունքում գնչու երեխաների մեծ մասը ուղարկվում էր այլ նպատակների համար նախատեսված կրթական հաստատություններ, որոնք գիտելիքների և ունակությունների զարգացման , հետևաբար նաև հետագա կրթության և աշխատանքի սահմանափակ հնարավորություններ էին առաջարկում: Գնչուական համայնքների անդամների կողմից տարրական դպրոցից հետո կրթության շարունակումը չափազանց հազվադեպ երևույթ էր:
64. Այդ պատճառով Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը գտնում է, որ գնչու երեխաներին մտագարների դպրոցներում տեղավորելու գործելակերպը պետք է համակողմանի ուսումնասիրվի` թեստերի և երեխաների կարողությունների բացահայտման օբյեկտիվությունը պատշաճ գնահատելու համար: Հանձնաժողովը նաև գտնում է, որ չափազանց կարևոր է, որպեսզի գնչու երեխաների ծնողները լավ պատկերացնեն կանոնավեր հիմքերով կրթություն ստանալու կարևորությունը իրենց երեխաների համար: Հանձնաժողովի եզրակացությամբ կրթության հարցերում անհրաժեշտ է գնչուական համայնքների ներկայացուցիչների ավելի լայն ներգրավում: Որպես առաջնային քայլ պետական մարմինները պետք է ապահովեն, որպեսզի գնչու ծնողներն ամբողջությամբ իրազեկվեն ձերնարկվող քայլերի մասին և շահագրգռվեն մասնակցելու իրենց երեխաների կրթության հետ կապված որոշումների կայացմանը:
5. 2004 հունիսին հրապարակված զեկույցը Չեխիայի Հանրապետության մասին
65. Գնչու երեխաների կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողը սույն զեկույցում մեծ մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ գնչու երեխաներին շարունակում են տեղավորել հատուկ դպրոցներում, որը հասարակության հիմնական մասից առանձնացնելուց բացի նաև բացասական ազդցություն է թողնում նրանց վրա ամբողջ հետագա կյանքում: Չեխիայի կրթության նախարարության կողմից մշակված երեխաների մտավոր կարողությունների գնահատման միասնական թեստը պարտադիր բնույթ չէր կրում և կրթական հոգեբանության կենտրոնների կողմից առաջարկվող միջոցներից միայն մեկն էր: Ինչ վերաբերում է երեխային հատուկ դպրոց տեղավորելու համար երկրորդ պայմանին` երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությանը, Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողը նշել էր, որ այդ որոշումն ընդունող ծնողների մոտ շարունակում է բացակայել նման քայլի երկարաժամկետ բացասական հետևանքների մասին բավարար պատկերացումը, որը ծնողների կողմից շատ հաճախ ընկալվում է, որպես իրենց երեխաների համար մասնագիտացված օգնություն ստանալու և մյուս գնչու երեխաների հետ միասին գտնվելու հնարավորություն: Հանձնաժողովը նաև նշել էր, որ գնչու ծնողներից տեղեկություններ էր ստացվում այն մասին, որ իրենց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել սովորական դպրոց:
Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողը նաև նշել է, որ Դպրոցների մասին օրենքը ուժի մեջ է մտել 2000թ. հունվարին և այն հատուկ դպրոցների աշակերտների համար հնարավորություն է նախատեսում միջնակարգ դպրոց ընդունվելու համար: Տարբեր աղբյուրների համաձայն նման հնարավորությունը մեծամասամբ շարունակում էր վերացական բնույթ կրել, քանի դեռ հատուկ դպրոցները երեխաներին չէին փոխանցում միջնակարգ դպրոցի կրթակարգի ուսուցման համար անհրաժեշտ գիտելիքները: Բացակայում էին հատուկ դպրոցի համակարգն անցած աշակերտների հետ լրացուցիչ պարապմունքների անցկացումն ապահովող միջոցառուները, որպեսզի նրանց հասցնեին միջնակարգ դպրոցում սովորելու համար անհրաժեշտ մակարդակին:
Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողը շատ դրական արձագանք է ստացել «զրո կուրսերի» (նախադպրոցական մակարդակով պարապմունքների) հաջողության վերաբերյալ, որի մասին է վկայում սովորական դպրոցներ հաճախող գնչու երեխաների թվի ավելացումը: Սակայն Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել առաձնձնացված ուսուցման համակարգի պահպանման նոր ձևի զարգացման միտումի վերաբերյալ, որը նախատեսում է հատուկ դասարանների ձևավորում սովորական դպրոցներում: Այդ կապակցությամբ հարցի հետ առնչվող մի շարք գործիչներ մտավախություն էր հայտնել, որ Դպրոցների մասին առաջարկվող նոր օրենքով «սոցիալապես անբարենպաստ երեխաների» համար հատուկ ծրագրերի նոր դասի ներդրման արդյունքում լրացուցիչ հնարավորություններ է առաջանում գնչուներին ավելի շատ առանձնացնելու համար:
Ի վերջո Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողը նշել է, որ չնայած Կրթության նախարարության նախաձեռնություններին (դասարանային օգնականներ, ուսուցիչների համար վերապատրաստման ծրագրեր, տարրական դպրոցի կրթակարգի վերանայում), Հաձնաժողովի երկրորդ զեկույցում ներկայացված միջնակարգ և բաձրագույն կրթության բնագավառներում գնչուների ցածր մասնակցության խնդիրը չի վերացել:
Դ. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիա
1. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Չեխիայի Հանրապետության կողմից 1999թ. ապրիլի 1-ին ներկայացրած զեկույցը
66. Զեկույցում ասվում է, որ Չեխիայի իշխանությունները կրթության բնագավառում սոցիալական և մշակութային անբարենպաստ միջավայրում գտնվողների, մասնավորապես` գնչուական համայնքի երեխաների համար համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկել, նախապատրաստական դասարաններ բացելով տարրական և հատուկ դպրոցներում: Նշվում է, որ «միջին կամ միջինից բարձր մտավոր կարողություններ ունեցող գնչու երեխաները հաճախ տեղավորվում են այդպիսի դպրոցներում հոգեբանական թեստավորման արդյունքների հիման վրա (դա միշտ տեղի է ունենում ծնողների համաձայնությամբ): Այդ թեստերը նախատեսված են բնակչության մեծամասնության համար և հաշվի չեն առնում գնչուների առանձնահատկությունները: Աշխատանք է տարվում այդ թեստերի վերանայման համար»: Որոշ հատուկ դպրոցներում գնչուները կազմում են աշակերտների ընդհանուր թվի 80-ից 90 տոկոսը:
2. 2004թ. հուլիսի 2-ին Չեխիայի Հանրապետության կողմից ներկայացված զեկույցը
67. Չեխիայի Հանրապետության իշխանությունները համաձայնվեցին, որ գնչուների նկատմամբ խտրականությունը և սոցիալական մեկուսացումը բարձր աստիճանի են հասնում և նծեցին, որ պատրաստվում են խտրականության դեմ ուղղված համապարփակ միջոցներ ձեռնարկել ի կատար ածելով հավասար վերաբերմունքի սկզբունքի իրականացման մասին Եվրոպայի Խորհրդի հանձնարարականը: Նոր օրենսդրությունը գործելու է 2004 թվականից (թիվ 561/2004 օրենքն ընդունվել էր 2004թ, սեպտեմբերի 24-ին և ուժի մեջ էր մտել 2005թ. հունվարի 1-ին):
Ինչպես նշված էր զեկույցում, գնչուների կրթության հարցում պետությունը տարբեր կառուցողական քայլերի է դիմել գնչու երեխաների նկատմամբ ստեղծված իրավիճակի արմատական փոփոխության համար: Չեխիայի իշխանությունները համարել են, որ բազմաթիվ գնչու երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելու քաղաքականությունն իրեն չի արդարացնում: Կառուցողական գործողությունների անհրաժեշտությունը առաջանում էր ոչ միայն գնչու երեխաների առջև ծառացող սոցիալական-մշակութային արգելքների պատճառով, այլ նաև ամբողջ կրթական համակարգի և մշակութային տարբերությունները բավարար արտացոլելու վերջինիս անկարողության հետևանքով: Դպրոցների մասին առաջարկվող նոր օրենքը պետք է փոփոխություններ ներարկի հատուկ կրթության համակարգում, «հատուկ դպրոցները» վերաձևավորելով «հատուկ տարրական դպրոցների» և դրանով իսկ հասցեագրված օժանդակություն տրամադրելով երեխաների սոցիալական-մշակութային արգելքները հաղթահարելու համար: Փոփոխություններն ընդգրկում էին նախապատրաստական պարապմունքներ, հատուկ դպրոցների աշակերտների համար անհատական ուսումնական ծրագրեր, նախադպրոցական կրթության միջոցառումներ, գնչուական համայնքը ներկայացնող օգնականների դերի ընդլայնում և ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման մասնագիտացված ծրագրեր: Հաշվի առնելով այն, որ գնչու աշակերտների առջև առաջացող հիմնական խնդիրներից մեկը չեխերեն լեզվի վատ իմացությունն է, Չեխիայի կրթության նախարարության կարծիքով լավագույն (և միակ իրատեսական) տարբերակը անբարենպաստ սոցիալական-մշակութային միջավայրից երեխաների համար նախադպրոցական մակարդակում նախապատրաստական դասարաններն են:
Զեկույցում նաև վկայակոչվում են այդ ոլորտում ներպետական մակարդակով իականացվող մի շարք ծրագրեր և նախագծեր («Օժանդակություն գնչուների ինտեգրմանը», «Գնչուների ինտեգրան ծրագիր/բազմամշակութային կրթության բարեփոխում» և «Հատուկ դպրոցներում սովորող գնչուների վերամիասանացում տարրական դպրոցներում»):
3. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովի 2002թ. հունիսի 25-ի եզրակացությունը Չեխիայի Հանրապետության մասին
68. Խորհրդատվական հանձնաժողովը նշել է, որ թեև հատուկ դպրոցները նախատեսված են եղել մտավոր թերզարգացած երեխաների համար, ըստ ամենայն հավանականությամբ, շատ գնչու երեխաներ, որոնք մտավոր թերզարգացած չէին, տեղավորվում էին այդ դպրոցներում՝ գնչուների և բնակչության մեծամասնության միջև իրական կամ ընկալվող լեզվային և մշակութային տարբերությունների պատճառով: Հանձնաժողովն ընդգծել էր, որ նման գործելակերպը չի համապատասխանում Շրջանակային կոնվենցիային և նշել էր, որ երեխաները կարող են տեղավորվել նման հատուկ դպրոցներում միայն այն դեպքում, երբ դա միակ հնարավոր տարբերակն է և բացառապես միանշանակ, օբյեկտիվ ու համապարփակ թեստերի հիման վրա:
69. Հատուկ դպրոցները `ապես մեկուսացրել են գնչու աշակերտներին այլ մարդկանցից և գնչուների ցածր կրթական մակարդակի պատճառ են դարձել: Չեխիայի իշխանությունները գիտակցում են դա և պետական ու հասարակական գործիչները համաձայն են բարեփոխման անցկացման անհրաժեշտության հետ: Սակայն տարաձայնություններ են առաջացել բարեփոխումների ճշգրիտ ուղղության, բարեփոխման համար հատկացվող ֆինանսավորման չափի և այն իրականացնելու արագության վերաբերյալ: Խորհրդատվական հանձնաժողովն արտահայտեց այն կարծիքը, որ Չեխիայի իշխանությունները պետք է շարունակեն բարեփոխումը, խորհրդակցելով շահակիցների հետ, որպեսզի գնչու երեխաների համար ապահովեն դպրոց ընդունվելու հավասար հնարավորություններ և սովորական կրթություն ստանալու հավասար իրավունքներ, մասնակից պետություններին գնչու երեխաների կրթության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R (2000) 4 հանձնարարականին համապատասխան:
70. Խորհրդատվական հանձնաժողովը գոհունակությամբ նշել է այսպես կոչված «զրո կուրսերի» հետ կապված նախաձեռնությունները, որոնք թույլ են տալիս նախապատրաստել գնչու երեխաներին հիմնական դպրոցական կրթություն ստանալուն, այդ թվում` չեխերեն լեզվի իմացության բարելավման միջոցով, և կոչ արեց պետության իշխանություններին ավելի մատչելի դարձնել այդ նորարարությունները: Հանձնաժողովը նաև առավել դրական քայլ համարեց դպրոցներում քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ ստեղծված գնչու խորհրդականների պաշտոնները: Խորհրդատվական հանձնաժողովը հավանություն տվեց նման պաշտոնների ավելացմանն ու զարգացմանը ուղղված պետական մարմինների ջանքերին: Հաջորդ կարևոր նպատակը ապահովումն էր, որպեսզի շատ ավելի մեծ քանակի գնչու երեխաներ միջնակարգ կրթություն ստանալո հնարավորություն ունենան և հաջողությամբ ավարտեն այն:
4. Չեխիայի Հանրապետության վերաբերյալ 2005թ. հոկտեմբերի 26-ին Խորհրդատվական հանձնաժողովի կողմից հրապարակված եզրակացությունը
71. Խորհրդատվական հանձնաժողովն իր եզրակացությունում նշել է, որ պետական մարմինները անկեղծորեն հետաքրքրված են գնչու երեխաների կրթության հետ կապված իրավիճակի բարելավման մեջ և տարբեր ճանապարհներով փորձում էն գործնականում իրականացնել այդ նպատակը: Այդ կապակցությամբ Խորհրդատվական հանձնաժողովը նշեց, որ դեռևս շատ վաղ է որոշելու թե որքանով Դպրոցների մասին նոր օրենքին համապատասխան (N 561/2004) արմատապես վերանայված կրթության համակարգը թույլ կտա փոխելու հատուկ դպրոցներում և հատուկ դասարաններում գնչու երեխաների չափազանց բարձր ներկայացուցչության հետ կապված իրավիճակը:
72. Խորհրդատվական հանձնաժողովը նշեց, որ պետական մարմինները հատուկ ուշադրություն էին հատկացնում գնչու երեխաներին հատուկ դպրոցներ ուղարկելու անհիմն գործելակերպին: Դպրոցի ընդունելության թեստերն ու գնահատման մեթոդներն արդեն վերանայվել են, որպեսզի այլևս չօգտագործվեն ի վնաս գնչու երեխաների: Գնչու երեխաների մոտ առաջացող խնդիրների հաղթահարմանն օժանդակելու նպատակով գործարկվել են նոր կրթական ծրագրեր, այդ թվում` նախադպրոցական կրթության վերջին տարվա համար այլևս վճար չի գանձվում, մեղմացվել են դասարանի նվազագույն չափի մասին կանոնները, նախատեսվում է ավելի անհատական ուսուցում, նշանակվել են ուսուցիչների օգնականներ (հիմնկանում գնչուներ), ինչպես նաև կազմվել են հատուկ մեթոդական ձեռնարկներ և ուղեցույցեր գնչու երեխաների հետ աշխատող ուսուցիչների համար: Գնչու երեխաների համար, թեև դեռևս ոչ մեծ ծավալով, կազմակերպվել են դպրոցի նախապատրաստական պարապմունքներ, որոնք արդեն իսկ լավ արդյունք են տվել: Բոլոր երեխաներին ներառելու համար այդ միջոցառումները պետք է ավելի լայնորեն կիրառվեն: Խորհրդատվական հանձնաժողովը նաև առանձնացրել է գնչուների համար միջնակարգ և բարձրակարգ կրթության հասանելիության բարձրացանը միտված հատուկ ծրագիրը և որակյալ գնչու ուսուցիչների և ուսուցիչների օգնականների ցանցի կառուցմանը միտված ջանքերը:
73. Խորհրդատվական հանձնաժողովը այնուամենայնիվ նշեց, որ թեև գնչու երեխաների հսկումը և դպրոցական կրթության իրավիճակի մշտական գնահատումը Չեխիայի իշխանությունների առաջնահերթությունների շարքում էին, Չեխիայի կառավարության զեկույցում քիչ էր խոսվում ներառական ուսուցման հարցում ներկայումս ձեռք բերված առաջընթացի աստիճանի և գնչու երեխաների հետ կապված մի շարք միջոցառումների արդյունավետության կամ նշանակության մասին: Հանձնաժողովը մտահոգությամբ նշեց, որ այդ միջոցառումները աննշան բարելավումների են հանեցրել, և որ տեղական մարմինները չէին իրագործում դպրոցերի օժանդակության պետական ծրագիրը և ոչ միշտ էին դրսևորում այդ ոլորտում արդյունավետ գործողությունների ձեռնարկման համար անրաժեշտ վճռականությունը:
74. Խորհրդատվական հանձնաժողովը մտահոգությամբ նշեց, որ հասարակական կազմակերպություններից ստացվող տեղեկությունների համաձայն զգալի թվով գնչու երեխաներ շատ վաղ հասակից շարունակում են ուղարկվել հատուկ դպրոցներ, նաև որ այդ համատեքստում կիրավող հոգեբանական թեստերի վերանայումը զգալի արդյունք չի տվել: Ոչ պաշտոնական գնահատման համաձայն այդ դպրոցներում սովորում են գնչու երեխաների մինչև 70%-ը, որը հաշվի առնելով Չեխիայի ամբողջ բնակչության նկատմամբ գնչու բնակչության տոկոսային հարաբերությունը, կասկած է հարուցոմ թեստաբորման և կրառվող մեթոդաբանության իրավաչափ լինելու վերաբերյալ: Իրավիճակն էլ ավելի է բարդանում այն փաստի կապակցությամբ, որ գնչու երեխաների համար կրթության այլ մակարդակների հասանելիությունը գնալով ավելի է դժվարանում, որը նվազեցնում է հասարակությունում միասնավորվելու նրանց հնարավորությունները: Թեև օրենսդրությունն այլևս չի խոչընդոտում երեխաներին հատուկ դպրոցներից սովորական միջնակարգ դպրոցներ տեղափոխվելը, հատուկ դպրոցների կրթական մակարդակը սովորաբար թույլ չի տալիս բավարարել միջնակարգ դպրոցների պահանջները, որի արդյունքում նրանց մեծամասնությունը դուրս է մնում համակարգից: Թեև դպրոցական համակարգից դուրս մնացած գնչու երեխաների թվի մասին տվյալները տատանվում են, դպրոց հաճախած գնչու երեխաները հազվադեպ են անցնում տարրական դպրոցի մակարդակը:
75. Խորհրդատվական հանձնաժողովը նաև նշել է, որ չնայած Չեխիայի կրթության նախարարության մակարդակի բարձրացմանը միտված նախաձեռնություններին, սովորական դպրոց այցելող գնչու երեխաներից շատերը մեկուսացված են մյուս երեխաներից և ուսուցիչներից, որոշ դեպքերում նույնիսկ պարապում էի առանձնացված դասարաններում: Միևնույն ժամանակ հայտնի է, որ որոշ դպրոցներում գնչու երեխաները մեծամասնություն են կազմում, քանի որ այդ դպրոցները գտնվում էին գնչուական համայնքների համակցված բնակեցման վայրերում: Այլ աղբյուրների համաձայն մի շարք այդպիսի դպրոցների նյութական պայմանները ցածր մակարդակի վրա են և կրթությունը, որ նրանք ստանում են հիմնականում բավարար ադապտացված չէ իրենց կարիքներին: Կարևոր է ապահովել որպեսզի այդ դպրոցները նույնպես որակյալ կրթություն մատուցեին:
76. Խորհրդատվական հանձնաժողովի կարծիքով առաջնահերթ է գնչու երեխաներին սովորական դպրոցներ ուղարկելը, օժանդակել նախապատրաստական դասարանների տարածմանը, ինչպես նաև ուսուցիչների օգնականների սխեմայի հետագա զարգացմանը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև գնչու ուսուցիչներին աշխատանքի ընդունելուն և բոլոր ոսուցիչներին գնչու երեխաների առանձնահատուկ իրավիճակի մասին իրազեկմանը: Անհրաժեշտ է նաև խթանել ծնողների ակտիվ մասնակցությունը Դպրոցների մասին նոր օրենքի կիրառման հարցում և այն պարտադիր պայման համարել գնչուների կրթության հետ կապված ընդհանուր իրավիճակի բարելավման համար: Ի վերջո, ավելի վճռական քայլեր են պահանջվում սովորական և հատուկ դպրոցներում գնչու երեխաների մեկուսացան դեմ պայքարելու համար: Գնչուներին մտագարների դպրոցներ ուղարկելու անհիմն գործելակերպին վերջ տալու համար հրահանգների և բոլոր մակարդակներում անապաղ գործողությունների հետ միասին անհրաժեշտ է ավելի վճռական մոտեցում: Առաջնային միջոցառումների շարքում պետք է մշտապես նախատեսել երեխաներին նման դպրոցներում տեղավորելու անհարիր գործելակերպի վերացման նպատակով հատուկ արդյունավետ հսկողական միջոցառումների իրականացում:
Ե. Մարդու իրավունքների հանձնակատար
Alvaro Gil-Robles-ի 2006թ. փետրվարի 15-ի ավարտական զեկույցը գնչուների իրաունքների հետ կապված իրավիճակի մասին
77. Հաշվետվության երրորդ մասում, որը վերաբերում էր կրթության բնագավառում խտրականությանը, Հանձնակատարը նշեշ էր, որ այն որ գնչու երեխաների զգալի մասը հնարավորություն չունի ստանալու նույն մակարդակի կրթություն, ինչ որ մյուս երեխաները, ինչը մասամբ խտրականական քաղաքականության և նախապաշարմունքների արդյունք էր: Այդ կապակցությամբ նա նշել էր, որ կրթության բնագավառում սեգրեգացումը Եվրոպայի Խորհրդի մասնակից պետություններից շատերի ընդհանուր խնդիրն է: Որոշ երկրներում գործում են սեգրեգացված դպրոցներ սեգրեգացված բնակավայրերում, մյուսներում` հատուկ դասարաններ գնչու երեխաների համար սովորական դպրոցներում կամ հատուկ կարիքներով երեխաների համար դասարաններում առկա է գնչու երեխաների թվի ակնհայտ գերակշռում: Գնչու երեխաները հաճախ ընդունվում են հատուկ կարիքներով երեխաների դասարաններ առանց պատշաճ հոգեբանական և մանկավարժական գնահատման և իրական չափանիշմն այստեղ էթնիկական ծագումն է: Հատուկ դպրոցում և դասարաններում տեղավորելը հաճախ նշանակում է, որ այդ երեխաները սովորում են սովորական դպրոցների կրթակարգին զիջող կրթակարգով, որը նվազեցնում է հետագայում ուսումը շարունակելու և աշխատանք գտնելու հնարավորությունները: Թույլ մտավոր կարողությունների պատրվակով գնչու երեխաներին հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցներ անվերապահորեն ուղարկելը կարող է խթանել գնչու երեխաների մեկուսացումը: Միևնույն ժամանակ առանձնացրած ուսուցումը զրկում է ինչպես գնչու, այնպես էլ ոչ գնչու երեխաներին միմյանց ճանաչելու և որպես հավասար քաղաքացիներ ապրել սովորելու հնարավորությունից: Դա կյանքի սկզբնական փուլից սկսած մեկուսացնում է գնչուների երեխաներին մեծամասնության հասարակությունից, ավելացնելով մարգինալացման արատավոր շղթայում հայտնվելու վտանգը:
78. Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին հաղորդեցին, որ Չեխիայում գնչուական համայնքների երիտասարդ ներկայացուցիչները չափազանց մեծ թիվ էին կազմում հատուկ դպրոցներում և թեթև մտագարությամբ երեխաների դասարաններում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ պետական մարմինները սովորական դասարանների համար նախատեսել են գնչու օգնականի պաշտոնը և հատուկ պարապմունքներ, և որ այդ նախաձեռնությունները խոստումնալից արդյունքներ ցույց տվեցին, թեև գումարների սղության պատճառով դերևս սահմանափակ ծավալով: Մասնավորապես անբարենպաստ միջավայրից երեխաների համար նախապատրաստական պարապմունքները հատուկ դպրոցներում գնչու երեխաների չափազանց մեծ թիվը կանխելու ջանքերի հիմնական ուղղությունն էին: Չեխիայի իշխանությունները գտնում էին, որ մանկապարտեզներին կից նախապատրաստական դպրոցները հաջողությամբ էին կատարում գնչու երեխաներին սովորական դպրոցներում ինտեգրման գործառույթները: 2004թ. Չեխիան նաև ատեղծեց 332 ուսուցչի օգնականի աշխատեղ, գնչու երեխաների հատուկ կարիքները հոգալու համար:
79. Նշվել էր նաև, որ գնչուների համար հատուկ դասարանները և հատուկ կրթակարգերը նախապես լավ նպատակ են հետապնդել` հազթաահրելու լեզվային արգելքը կամ շտկելու գնչու երեխաների կողմից նախադպրոցական հաստատությունները չհաճախելուց բխող իրավիճակը: Այդ հարցերն իհարկե լուծման կարիք ունեին, սակայն գնչու երեխաների առանձնացունը և անվերապահորեն այնպիսի դասարաններ ուղարկելը, որտեղ նրանք պարապում էին պարզեցված կամ գնչուերեն լեզվով հատուկ մշակված կրթակարգով, մեկուսացնելով նրանց այլ աշակերտներից, ըստիս աղավաղված լուծում էր: Առանձնացման փոխարեն զգալի ուշադրություն պետք է դարձնել այնպիսի միջոցառումներին, ինչպիսին են. նախադպրոցական և դպրոցական կրթական և լեզվաբանական օժանդակությունը, ինչպես նաև դպրոցական օգնականների սխեմայի հետագա զարգացումը: Որոշ համայնքներում որոշիչ դեր ունի դպրոց այցելելու հնարավորություն չունեցող գնչու ծնողների իրազեկումը իրենց երեխաներին պատշաճ կրթություն տալու անհրաժեշտության և առավելությունների մասին:
80. Վերջում Հանձնակատարը մի շարք առաջարկներ արեց կրթության հարցի վերաբերյալ: Այնտեղ, որտեղ մինչ այժմ գոյություն ունի այս կամ այն ձևով արտահայտված առանձնացված ուսուցում, վերջինս պետք է փոխարինվի սովորական ընդհանուր կրթությամբ և, անհրաժեշտության դեպքում օրենսդրորեն արգելվի: Անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել նախադպրոցական կրթության լեզվական պատրաստման և դպրոցական օգնականների պատրաստման համար, ապահովելով ապասեգրեգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հաջողությունը: Անհրաժեշտ է, մինչ երեխաներին հատուկ դասարաններ ուղարկելը, պատշաճ գնահատում անցկացնել, որպեսզի նման դեպքերում միակ չափանիշը լինի երեխայի օբյեկտիվ կարիքները, այլ ոչ նրա էթնիկական ծագումը:
IV. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ և ՊՐԱԿՏԻԿԱ
81. Խտրականությունն արգելող և հավասար իրավունք պահանջող սկզբունքը Եվրոպական համայնքի հիմնադիր պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն երկար ժամանակ է ինչ ամրագրված է Համայնքների բազմաթիվ իրավական ակտերում: Այդ սկզբունքը Եվրոպական Միության Խորհրդին թույլ է տալիս Եվրոպական հանձնաժողոցի հանձնարարականով կամ առաջարկով Եվրոպայի խոհրդարանի հետ խոհրդակցելուց հետո միաձայն որոշմամբ ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են սեռի, ռասայի, էթնիկական ծագման, կրոնի կամ համոզմունքի, ֆիզիկական թերարժեքության, տարիքի կամ սեռական կողմնորոշման հիման վրա իրականացվող խտրականության դեմ պայքարելու համար:
82. Այսպիես, Եվրոպական Միության Խորհրդի 1997թ. դեկտեմբերի 15-ի «Սեռական պատկանելության հիման վրա խտրականության ապացուցման բեռի մասին» հանձնարարականում ասվում է. «Անուղղակի խտրականությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ ակնհայտորեն չեզոք պայմանը, չափանիշը կամ գործելակերպը ոչ նպաստալի վիճակ է ստեղծում նույն սեռի անձանց զգալիորեն գերազանցող համամասնություն համար, եթե միայն նման պայմանը, չափանիշը կամ գործելակերպը սեռական պատկանելության հետ չառնչվող, համապատասան, անհրաժեշտ և հիմնավորված օբյեկտիվ գործոններ չեն հանդիսանում»: Ապացուցման բեռին վերաբերող 4-րդ հոդվածի 1-ին կետում ասված է «Մասնակից պետություններն այնպիսի միջոցներ են ձեռնարկում, որոնք կարող են իրենց ներպետական դատական համակարգերին համապատասխան անհրաժեշտ լինել ապացուցելու համար, որ եթե աձինք, որոնք համարում են, որ իրենց նկատմամբ անարդար են գործել և խախտել են հավասար վերաբերմունքի սկզբունքը, դատարանին կամ այլ իրավասու մարմնին ներկայացնեն փաստեր, որոնցից կարելի է դատել ուղղակի կամ անուղակի խտրականության մասին, ապա հավասար վերաբերմունքի սկզբունքը չխախտելու ապացույցի բեռը պատասխանողի վրա է ընկնում»:
83. Նույն սկզբունքով Եվրոպական Միության Խորհրդի 2000թ. հունիսի 29-ի «Անկախ ռասայական և էթնիկական պատկանելությունից հավասար վերաբերմունքի սկզբունքի իրականացման մասին» թիվ 2000/43/ЕС հանձնարարականի և Եվրոպական Միության Խորհրդի 2000թ. նոյեմբերի 27-ի «Աշխատանքի և զբաղվածության ոլորտում հավասարությանն օժանդակելու նպատակով ընդհանուր չափորոշիչների սահմնման մասին» թիվ 2000/78/ЕС հանձնարարականի նպատակն է համապատասխանաբար կարգավորվող ոլորտներում արգելել սեռի, ռասայի, էթնիկական ծագման, կրոնի կամ համոզմունքի, ֆիզիկական թերարժեքության, տարիքի կամ սեռական կողմնորոշման հիման վրա իրականացվող ցանկացած ուղղակի կամ անուղղակի խտրականությունը: Այդ հանձնարարականների ներածական մասերում ասված է «փաստերի գնահատումը, որոնց հիման վրա կարելի է դատել, որ տեղի է ունեցել ուղղակի կամ անուղակի խտրականություն, ներպետական դատական կամ այլ իրավասու մարմինների գործն է` ազգային օրենսդրության կամ նորմերի կամ ազգային պրակտիկային համապատասխան: Նման նորմերը կարող են մասնավորապես նախատեսել, որ անուղղակի խտրականության փաստը կարող է որոշվել ցանկացած միջոցների, այդ թվում` վիճակագրական տվյալների օգնությամբ», և «Ապացույցի բեռի մասին նորմերը պետք է գործեն նաև այն իրավիճակների դեպքում, երբ խտրականության փաստի մերժման անհնարինությունը ինքնստինքյան խտրականության տեղի ունենալու ապացույց է հանդիսանում և, ինչ վերաբերում է հավասարության սկզբունքի արդյունավետ կիրառմանը, ապա նման խտրականության մասին վկայություն լինելու դեպքում ապացույցի բեռը պետք է դրվի պատասխանողի վրա»:
84. Մասնավորապես թիվ 2000/43/ЕС հանձնարարականում սահմանված է հետևյալը.
Հոդված 2
Խտրականություն հասկացությունը
«1. Այս Հանձնարարականի նպատակների համար հավասար վերաբերմունքի սկզբունքը նշանակում է, որ ռասայական կամ էթնիկական պատկանելության հիման վրա չպետք է լինի որևէ ուղղակի կամ անուղղակի խտրականություն:
2. 1-ին կետի նպատակների համար.
(ա) ուղղակի խտրականություն տեղի է ունենում, երբ ռասայական կամ էթնիկական պատկանելության հիման վրա մեկ անձին վերաբերվում, վերաբերվել կամ վերաբերվելու են ավելի վատ քան մյուսին, համադրելի իրավիճակում,
(բ) անուղղակի խտրականություն տեղի է ունենում այն դեպքում, երբ ակնհայտորեն չեզոք պայմանը, չափանիշը կամ գործելակերպը ոչ նպաստալի վիճակ է ստեղծում որևէ սեռի և էթնիկական ծագման անձանց համար մյուսների համեմատ, եթե միայն նման պայմանը, չափանիշը կամ գործելակերպը սեռական պատկանելության հետ չառնչվող համապատասխան, անհրաժեշտ և հիմնավորված օբյեկտիվ գործոններ չեն հանդիսանում:
... »
Հոդված 8
Ապացույցի բեռը
«1. Մասնակից պետությունները պարտավոր են իրենց ներպետական դատական համակարգերի ներքո դիմել անհրաժեշտ քայլերի, որպեսզի այն դեպքերում, երբ անձինք, որոնք կարծում են, որ հավասար վերաբերմունքի սկզբունքի չկիրառման հետևանքով իրենց վնաս է պատճառվել, դատարանին կամ այլ իրվասու մարմնին փաստեր են ներկայացնում, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել ուղղակի կամ անուղղակի խտրականություն, ապա այդ դեպքում պատասխանողը պարտավոր է ապացուցել, որ հավասար վերաբերմունքի սկզբունքի խախտում տեղի չի ունեցել:
2. 1-ին կետի դրույթները չեն խանգարում մասնակից պետություններին սահմանելու ապացույցների նկատմամբ կանոններ, որոնք ավելի նպաստալի են դիմումատուի համար:
3. 1-ին կետի դրույթները կիրառելի չեն քրեական դատավարությունում:
...
5. Մասնակից պետությունները իրավասու չեն կիրառելու 1-ին կետի դրույթները այն ընթացակարգերի նկատմամբ, որոնցում գործի հանգամանքների հետաքննությունը գտնվում է դատարանի կամ այլ իրավասու մարմնի իրավասության ներքո»:
85. Եվրոպական համայնքների Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, խտրականությունը, որը հանգեցնոմ է այնպիսի նորմերի կրռամանը, որոնք տարբեր են համանման իրավիճակներում կիրառվողներից կամ տարբերվող իրավիճակներում նույն նորմերի կիրառումից, կարող է ակնհայտ և քողարկված կամ ուղղակի և անուղղակի լինել:
86. 1974թ. փետրվարի 12-ի «Giovanni Maria Sotgiu ընդդեմ Deutsche Bundespost» գործով վճռում (գանգատ թիվ 152-73, § 11) Եվրոպական համայնքների Դատարանն արձանագրեց.
«Հավասար վերաբերմունքի նորմերը... արգելում են ոչ միայն ազգության հիման վրա ակնհայտ խտրականությունը, այլ նաև խտրականության քողարկված ձևերը, որոնք դիֆերենցման այլ չափանիշների կիրառման հետևանքով փասորեն հանգեցնում են նույն արդյունքին ... »:
87. 1986թ. մայիսի 13-ի «Bilka-Kaufhaus GmbH ընդդեմ Karin Weber von Hartz» գործով վճռում (գանգատ թիվ 170/84, § 31) Դատարանն արձանագրեց.
«Եվրոպական Համայնքի հիմնադրման պայմանագրի 119 հոդվածը խախտվել է հանրային առևտրի ընկերության կողմից, որը բացառում է համատեղությամբ աշխատող անձնակազմին կենսաթոշակային ծրագրից, երբ այդ բացառումը զգալիորեն ավելի մեծ թվով կանանց է վերաբերում քան տղամարդկանց, եթե միայն ըկերությունը չի ապացուցի, որ նման բացառումը սեռական պատկանելության հիման վրա որևէ խտրականության հետ չառնչվող օբյեկտիվորեն հիմնավորված գործոնների վրա է հիմնված»:
88. «Թագուհին ընդդեմ աշխատանքի նախարարի` հօգուտ Nicole Seymour-Smith և Laura Perez» գործով վճռում (1999թ. փետրարի 9-ի վճիռ, գանգատ C‑167/97, § 51, 57, 62, 65, 77), Եվրոպական համայնքների Դատարանն արձանագրեց.
«...Ազգային դատարանը ձգտում էր իրավական ստուգանիշ սահմանել, որը թույլ կտար պարզել թե արդյոք մասնաից պետության կողմից կիրավող միջոցն ուներ այն աստիճանի անհամադրելի արդյունք կանանց և տղամարդկանց համար, որ առաջանում էր անուղղակի խտրականություն:
... Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց «վիճակագրական նշանակալիության» ստուգանիշ, համաձայն որի վիճակագրությունը համեմատության համար համապատասխան հիմք է ձևավորում, իսկ ազգային դատարանը ապաովում է, որպեսզի վճակագրությունը չխեղաթյուրվի գործի առանձնահատուկ հանգամանքների պատճառով: Նշանակալի վիճակագրական ապացույցների առկայությունը բավական է անհամաչափ ազդեցության փաստի արձանագրման և ապացույցի բեռը դնելու ենթադրաբար խտրականական գործողություն կատարած անձի վրա:
...
Ազգային դատարանները նաև պետք է գնահատեն թե արդյոք իրավիճակը ներկայացնող վիճակագրությունը... արժանահավատ է և կարող է հաշվի առնվել, այսինքն արդյոք այն բավարար քանակի մարդկանց է ներառել, զուտ պատահական կամ կարճատև երևույթներ չի արտացոլել և արդյոք ընդհանուր առմամբ նշանակալի է (տես Եվրոպական համայնքների դատարանի վճիռը Enderby գործով, գանգատ թիվ C-127/92, [1993] ECR I-5535, § 17): ...
...
Հետևաբար... պարզելու համար թե արդյոք մասնակից պետության կողմից կիրառված միջոցն ունեցել է կանանց և տղամարդկանց համար այն աստիճանի անհամադրելի հետևանք, որ Եվրոպական համայնքների հիմնադրման պայմանագրի 119-րդ հոդվածի իմաստով անուղղակի խտրականություն է տեղի ունեցել, ազգային դատարանը պետք է ստուգի թե արդյոք առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ միջոցով սահմանված պահանջը կարող է կատարվել զգալիորեն ավելի ցածր տոկոսի կանանց քան տղամարդկանց կողմից: Եթե այդ փաստը հաստատվում է, ապա առկա է սեռական պատկանելության հիման վրա խտրականություն, եթե միայն նման միջոցը հիմնված չէ սեռական պատկանելության հիման վրա խտրականություն հետ չառնչվող օբյեկտիվորեն հիմնավորված գործոնների վրա:
...
... Եթե վիճարկվող նորմով սահմանված պահանջը կարող է կատարվել զգալիորեն ավելի ցածր տոկոսի կանանց քան տղամարդկանց կողմից... մասնակից պետության, որպես ենթադրյալ խտրականական նորմ ստեղծողի վրա, պարտականություն է դրվում ապացուցելու, որ նշված նորմն արտահայտում է սոցիալական քաղաքականության լեգիտիմ նպատակ, որ այդ նպատակը կապված չէ սեռական պատկանելության նիման վրա որևէ խտրականության հետ, և որ կարելի է ողջամտորեն ենթադրել, որ ընտրված միջոցները համարժեք էին նպատակին»:
89. 2003թ. հոկտեմբերի 23-ի «Bilka-Kaufhaus GmbH ընդդեմ ֆրանկֆուրտ Մայնի վրա քաղաքի» գործով վճռում (գանգատ թիվ C-4/02) և «Silvia Becker ընդդեմ Հեսսեն երկրամասի» (գանգատ թիվ C-5/02) 67-69 և 71 կետերում Եվրոպական համայնքների Դատարանն արձանագրեց.
«... Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Եվրոպական համայնքների հիմնադրամն պայմանագրի 119 հոդվածը և 141 հոդվածի 1 և 2 կետերը սահմանում են այն սկզբունքները ըստ որոնց տղամարդիք և կանայք պետք է նույն վարձատրությունը ստանան հավասար աշխատանքի համար: Սույն սկզբունքը ոչ միայն արգելում է սեռական պատկանելության հիման վրա ուղղակի խտրականության հանգեցնող դրույթները, այլ նաև աշխատանքում կանանց և տղամարդկան նկատմամբ սեռական պատկանելության վրա չհիմնված տարբեր վերաբերմունքի հանգեցնող չափանիշների կիրառումը, եթե վերաբերմունքի տարբերությունը պայմանավորված չէ սեռական պատկանելության հիման վրա խտրականության հետ չառնչվող օբյեկտիվ գործոններով:
Կասկած չի հարուցում, որ դիտարկվող օրենքի (BeamtVG) դրույթները սեռական պատկանելության հիման վրա ուղղակի խտրականության չեն հանգեցնում: Ուստի անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դրանք կարող են անուղղակի խտրականություն ճանաչվել...
Անուղղակի խտրականության առկայության փաստ արձանագրելու համար անրաժեշտ է պարզել թե արդյոք դիտարկվող դրույթներն ավելի անբարենպաստ հետևանքներ ունեն կանանց քան տղամարդկանց համար ...
...
Հետևաբար անհրաժեշտ է պարզել թե արդյոք առկա վիճակագրությունը վկայում է այն մասին, որ աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն մեկ անգամ համատեղությամբ աշխատած քաղաքացիական ծառայողների կենսաթոշակների կրճատման մասին օրենքի դրույթները կանանց զգալիորեն ավելի բարձր տոկոսի վրա են անդրադառնում քան տղամարդկանց: Նման իրավիճակը կապացուցեր սեռական պատկանելության հիման վրա ակնհայտ խտրականության փաստը, եթե միայն դիտարկվող դրույթները հիմնված չեն եղել սեռական պատկանելության հիման վրա խտրականություն հետ չառնչվող օբյեկտիվորեն հիմնավորված գործոնների վրա»:
90. 2004թ. հունվարի 13-ի «Debra Allonby ընդդեմ Accrington & Rossendale քոլեջի և մյուսների, Կրթական դասընթացներ ծառայությունների... և կրթության ու աշխատանքի նախարարի» (գանգատ թիվ C-256/01, 13 հունվարի 2004թ.), Դատարանն արձանագրեց (կետ 81).
«...Հարկ է նշել, որ Եվրոպական համայնքների հիմնադրման պայմանագրի 141 հոդվածի 1-ին կետին աշխատողների նկատմամբ խտրականության դրսևորման հիման վրա ներպետական օրենսդրության հակասելն ապացուցելու համար կին կինը պետք է վկայակոչի վիճակագրությունը: ...»
91. Ի վերջո, 2005թ. հուլիսի 7-ի «Եվրոպական համայնքների Հանձնաժողովն ընդդեմ Ավստրիայի Հանրապետության» գործով վճռում (գանգատ թիվ C-147/03) Եվրոպական համայնքների դատարանն արձանագրեց (41 և 46-48 կետեր):
«Կայացած դատական պրակտիկայի համաձայն հավասր վերաբերմունքի սկզբունքը արգելում է ոչ միայն սեռական պատկանելության հիման վրա ուղղակի խտրականությունը, այլ նաև խտրականության բոլոր քողարկված ձևերը, որոնք այլ, տարբերվող չափանիշների կիրառման միջոցով ըստիս հանգեցնում են նույն արդյունքին (տես, մասնավորապես Sotgiu գործով դատավճիռը, գանգատ թիվ 152/73 [1974] ECR 153, § 11, «Եվրոպական հանձնաժողովն ընդդեմ Բելգիայի», գանգատ թիվ C-65/03, վերը նշված գործով դատավճռի 28-րդ կետը, գանգատ թիվ C-65/03, և Bidar գործով դատավճիռը, գանգատ թիվ C-209/03 [2005] ECR I-0000, § 51):
...
... Քննության առարկա հանդիսացող օրենսդրությունը Ավստրիայի Հանրապետությունից բացի ցանկացած այլ մասնակից պետությունում միջնակարգ կրթության դիպլոմ ստացած անձանց համար անբարենպաստ վիճակ է ստեղծում, քանի որ նրանց համար Ավստրիայում բարձրագույն կրթությունը հասանելի չէ նույն պայմաններով, ինչ որ համարժեք ավստրիական դիպլոմ ունեցողների համար:
Հետևաբար, թեև ... կետը կիրառվում է առանց բացառության բոլոր սովորողների նկատմամբ, այն ավելի շատ է անդրադառնում ավստրիացի քաղաքացիներից բացի, այլ մասնակից պետությունների քաղաքացիների վրա, ուստի սույն նորմող սահմանված վերաբերմունքի տարբերությունը հանգեցնում է անուղղակի խտրականության:
Արյունքում դիտարկվող տարբեր վերաբերմունքը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ այն հիմնված է քաղաքականությունից չկախված օբյեկտիվ գործոնների և ներպետական իրավական նորմերի համաչափ լեգիտիմ նպատակի վրա (տես Bickel և Franz գործով վճիռը, գանգատ թիվ C-274/96 [1998] ECR I-7637, § 27, և վերը նշված D’Hoop գործով վճռի 36-րդ կետը)» :
V. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԻՐԱՌԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր
92. Դաշնագրի 26-րդ հոդվածը սահանում է.
«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք; այդ առնչությամբ որևէ կարգի խտրականություն պետք է արգելվի օրենքով, և օրենքը բոլոր անձանց համար պետք է երաշխավորի հավասար և արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, ըստ որևէ հատկանիշի, այն է` ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի»:
Բ. Միավորված ազգերի մարդու իրավունքների հանձնաժողով
93. 1989թ. նոյեմբերի 10-ի թիվ 18 խտրականությանն ընդդեմ Ընդհանուր դիտողությունների 7 և 12-րդ կետերում կոմիտեն արտահայտել է հետևյալ դիրքորոծումը.
«...Հանձնաժողովը կարծում է, որ «խտրականություն» արտահայտությունը Դաշնագրում կրառվող իմաստով պետք է հասկանալ որպես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդյան կամ այլ հանգամանքի հիման վրա ցանկացած տարբերություն, բացաոռւմ կամ նախընտրություն և որը նպատակ է հետապնդում կամ հանգեցնում է բոլորի կողմից հավասար սկզբունքներով բոլոր իրավունքների և ազատությունների ճանաչման, օգտագործման կամ իրականացման չեղյալ հայտարարմանը կամ նվազեցմանը:
...
... Մասնակից պետության կողմից ընդունվող օրենսդրությունը պետք է համապատասխանի 26-րդ հոդվածի պահանջին առ այն, որ նրա բովանդակությունը խտրականականբնույթ չպետք է կրի...»:
94. 1995թ. հուլիսի 31-ի Չեխիայի Հանրապետության դեմ թիվ 516/1992 գանգատի վերաբերյալ Դիրքորոշման 11.7 կետում Հանձնաժողովը նշեց.
«...Սակայն Հանձնաժողովը հանգում է այն դիրքորոշման, որ Դաշնագրի 26-րդ հոդվածի խախտում արձանագրելիս օրենսդրի մտադրությունը զուտ կարգադրիչ բնույթ չի կրում: Քաղաքական շարժառիթներ ունեցող տարանջատումը չի կարող համապատասխանել 26-րդ հոդվածին: Սակայն քաղաքական չհանդիսացող ակտը այնուամենայնիվ կարող է խախտել 26-րդ հոդվածը, եթե նրա հետևանքները խտրականականբնույթ են կրում»:
C. Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա
95. Կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված է.
« ...«ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների։
... »:
Դ. Ռասայական խտրականության վերացման հանձնաժողով
96. 1993թ. մարտի 22-ի Խտրականության սահմանման մասին թիվ 14 Ընդհանուր հանձնարարականում Հանձնաժողովը մասնավորապես նշել է.
«1. ... Այդ ձևակերպումերի միջև որևէ տարբերակում դնելը, եթե դրան նպատակը կամ արդյունքը իրավունքներին և ազատություններին վնաս հասցնելն է, հակասում է Կոնվենցիային: Դա հաստատվում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան ռասայական խտրականության առաջացմանը կամ արմատավորմանը հանգեցնող բոլոր օրենքները և որոշումները չեղյալ համարելու վերաբերյալ մասնակից պետությունների պարտավորությանը:
2. ... Գնահատական տալով այս կամ այն գործողությանը Կոնվնեցիայի համապատասխանության տեսակետից, Հանձնաժողովը ձգտելու է որոշելու թե արդյոք նման գործողությունները անհիմն ձևով անհավասար վիճակում են դնում այս կամ այն խմբին ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով:
... »:
97. 1995թ. օգոստոսի 18-ի Ռասայական սեգրեգացման և ապարտեիդի մասին թիվ 19 Ընդհանուր հանձնարարականում Հանձնաժողովը նշել է.
«3. ... Հանձնաժողովը գտնում է, որ թեև որոշ երկրներում ստեղծված են ամբողջական կամ մասնակի ռասայական սեգրեգացման պայմաններ, հնարավոր է, որ կառավարության համապատասխան քաղաքականոթյան արդյունքում մասնակի սեգրեգացման իրավիճակը նաև անուղղակիորեն բխի մասնավոր անձանց չմտադրված գործողություններից: Շատ քաղաքներում բնակչության բնակվելու օրինաչափությունները պայմանավորված են բնակչության տարբեր խմբերի եկամտների միջև տարբերությամբ, որը երբեմն զուգորդվում է ռասայի, մաշկի գույնի, սոցիալական, ազգային կամ էթնիկական պատկանելության հիմքրով տարբերությամբ, որի արդյունքում բնակիչները կարող են «պիտակավորվել», իսկ առանձին անձինք տուժել այլ հիմքերի հետ միասին ռասայական պատկանելության հիմքով խտրականություից:
4. Այդ պատճառով Հանձնաժողովը հայտարարում է, որ ռասայական սեգրեգացման իրավիճակ կարող է առաջանալ նաև առանց պետական մարմինների նախաձեռնության կամ ուղղակի մասնակցության: ... »:
98. Գնչուների նկատմամբ խտրականության մասին 2000թ. օգոստոսի 16-ի թիվ 27 Ընդհանուր հանձնարարականում Հանձնաժողովը մասնավորապես տվեց հետևյալ հանձնարարականը կրթության բնագավառում.
«17. Նպաստել դպրոցական կրթության համակարգի ընդարձակմանը բոլոր գնչու երեխաների նկատմամբ և միջոցներ ձեռնարկել դպրոցը լքող երեխաների, մասնաորապես գնչու աղջիկների թվաքանակի կրճատման դեմ, ինչպես նաև այդ նպատակների համար ակտիվորեն համագործակցել գնչուների ծնողների, միավորումների և տեղական համայնքների հետ:
18. Հնարավորին չափով կանխել և խուսափել գնչու աշակերտների առանձնացումից, միաժամանակ հնարավորություններ ստեղծելով երկլեզու կամ մայրենի լեզվով կրթության համար և այդ նպատակով քայլեր ձեռնարկել բոլոր դպրոցներում կրթության որակի և փոքրամասնությունների ներկայացուցիչների առաջադիմության բարելավման ուղղությամբ, դպրոցներում աշխատանքի ընդունել գնչուական համայնքների անդամներից աշխատակիցներ և խրախուսել բազմամշակութային կրթությունը:
19. Ծնողների հետ համագործակցությամբ ուսումնասիրել կրթության բնագավառում գնչու երեխաների շահերից բխող միջոցառումների իրականացման հնարավորությունը»:
99. Դիտարկելով Չեխիայի իշխանությունների կողմից ներկայացրած Զեկույցը Հանձնաժողովը 1998թ. մարտի 30-ի Եզրափակիչ դիտողություններում մասնավորապես նշեց.
«13. Պետք է մտահոգությամբ նշել կրթության բնագավառում գնչուական համայնքի մարգինալացումը: Ապացույցներն առ այն, որ անհամաչափ մեծ թվով գնչու երեխաներ սովորում են հատուկ դպրոցներում, որը գործնականում հանգեցնում է ռասայական առանձնացմանը, ինչպես նաև, որ նրանք շատ ավելի հազվադեպ են միջին և բարձրակարգ կրթություն ստանում, ստիպում են կասկածել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը ողջ ծավալով է կիրառվում»:
Ե. Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիա
100. Այս Կոնվենցիայի 28-րդ և 30-րդ հոդվածները սահմանում են.
Հոդված 28
1. Մասնակից պետություններն ընդունում են երեխայի կրթության իրավունքը, և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես,
ա) մտցնում են անվճար և պարտադիր տարրական կրթություն,
բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր, ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ձևերի զարգացումը, ապահովում են դրա մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն մտցնելը և անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը,
գ) բոլոր անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը, ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,
դ) կրթության և մասնագիտական պատրաստության բնագավառում ապահովում են տեղեկատվության և նյութերի մատչելիությունը բոլոր երեխաների համար,
ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները դպրոցական կարգապահությունը երեխայի մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանք արտահայտող մեթոդներով պահպանելու համար և սույն կոնվենցիային համապատասխան:
3. Մասնակից պետությունները խրախուսում և զարգացնում են միջազգային համագործակցությունը կրթությանը վերաբերող հարցերում, մասնավորապես, ամբողջ աշխարհում անգրագիտության վերացմանը և գիտատեխնիկական գիտելիքների և ուսուցման ժամանակակից մեթոդների մատչելիության աստիճանի բարձրացմանը նպաստելու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների կարիքներին:
Հոդված 30
«Այն պետություններում, ուր գոյություն ունեն էթնիկական, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններ կան բնիկ ազգաբնակչության թվին պատկանող անձինք, այդպիսի փոքրամասնություններին կամ բնիկ ազգաբնակչությանը պատկանող երեխային չի կարող մերժվել իր խմբի մյուս անդամների հետ իր մշակույթից օգտվելու, իր կրոնը դավանելու և նրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզուն գործածելու իրավունքը»:
Զ. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ)
101. Կրթության բնագավառում խտրականության դեմ 1960թ. դեկտեմբերի 14-ի Կոնվենցիայի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները սահմանում են.
Հոդված 1
«1. Սույն Կոնվենցիայի նպատակի համար «խտրականություն» հասկացությունը ներառում է ցանկացած տարբերակում, բացառություն, սահմանափակում կամ նախապատվություն` ռասայաի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական պատկանելության, տնտեսական դրության կամ ծննդի հիմքով, ինչի նպատակը կամ հետևանքն է կրթության բնագավառում հավասար վերաբերմունքի վերացումը կամ խախտումը, մասնավորապես.
ա) որևէ անձի կամ անձանց խմբի` ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը,
բ) որևէ անձի կամ անձանց խմբի կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը,
գ) որևէ անձի կամ անձանց խմբի համար կրթական առանձին համակարգեր կամ ուսումնական հաստատություններ ստեղծելը կամ պահպանելը, բացի այն դեպքերից, ոորնք նախատեսված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթներով,
դ) որևէ անձի կամ անձանց խմբի մարդկային արժանապատվությանն անհարիր պայմանների պարտադրելը»:
...”
Հոդված 2
«Հետևյալ իրավիճակները չեն դիտվում որպես խտրականություն Կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված իմաստով, եթե դրանք թույլատրվում են առանձին պետությունում`
ա) կրթական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը տարբեր սեռի սովորողների համար այն դեպքերում, երբ այդ համակարգերը կամ հաստատություններն առաջարկում են կրթության համարժեք մատչելիություն, ապահովում են միևնույն ստանդարտի որակավորում ունեցող դասավանդող անձնակազմ, ինչպես նաև միևնույն որակի դպրոցական շենքեր ու սարքավորում, և տրամադրում են միևնույն կամ համարժեք ուսումնական դասընթացների հնարավորություն,
բ) կրոնական կամ լեզվական պատճառներով կրոնական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը, որոնք տալիս են սովորողների ծնողների կամ խնամակալների ցանկությանը համապատասխանող կրթություն, եթե մասնակցությունն այդ համակարգերին կամ այդ հաստատություններ հաճախելը կամավոր է, և եթե դրանց կողմից տրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սամանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության համար,
գ) մասնավոր ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումն այն դեպքերում, եթե դրանց նպատակը ոչ թե որևէ խմբի բացառումն է, այլ կրթության հնարավորությունների տրամադրումը` ի լրումն պետական մարմինների տրամադրածի, եթե այդ հաստատությունները գործում են վերոհիշյալ նպատակին համապատասխան, և եթե տրամադրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության համար»:
Հոդված 3
«Սույն Կոնվենցիայում տեղ գտած իմաստով խտրկանությունը վերացնելու և կանխարգելելու նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.
ա) չեղյալ հայտարարել ցանկացած նորմատիվ ակտ ու վարչական կարգադրություն և դադարեցնել վարչական ցանկացած պրակտիկա, որոնք խտրականություն են ներառում կրթության բնագավառում,
(b) երաշխավորել, անհրաժեշտության դեպքում` օրենսդրական կարգով, խտրականության բացառում ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության հարցում,
... »:
102. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն կոնֆերանսի Ռասայի և ռասայական նախապաշարմունքների մասին 1978թ. նոյեմբերի 27-հռչակագիրն ամրագրում է.
Հոդված 1
«1. Բոլոր մարդիք պատկանում են նույն տեսակին և ունեն ընդհանուր ծագում: Նրանք ծնվում են արժանապատվության և իրավունքներում հավասար և բոլորը միասին կազմում են մարդկության անբաժանելի մասը
2. Բոլոր անձինք և խմբերը իրավունք ունեն միմյանցից տարբերվելու, համարելու իրենց այդպիսին և համարվելու այդպիսին: Սակայն կյանքի ձևերի բազմազանությունը և տարբերվելու իրավունքը ոչ մի հանգամանքներում չի կարող ռասայական նախապաշարմունքների պատրվակ ծառայել` ոչ իրավաբանական տեսակետից, ոչ էլ փաստացիորեն դրանք չեն կարող որևէ խտրականական գործելակերպի արդարացում կամ ռասայականության առավել ծայրահեղ դրսևորումը հանդիսացող ապարտեիդի քաղաքականության հիմք հանդիսանալ:
... »:
Հոդված 2
«...
2. Ռասայականությունը ներառում է ռասիզմի գաղափարախոսությունը, ռասայական նաապաշարմոնքների վրա հիմնված տրամադրվածություն, խտրականական վարքագիծ, ռասայական անհավասարության հանգեցնող կառուցվածքային կազմակերպում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված գործելակերպ, ինչպես նաև արատավոր գաղափարն այն մասին, որ խմբերի միջև խտրականական հարաբերություններն արդարացված են բարոյական և գիտական տեսակետից` այն արտահայտվում է խտրականական օրենսդրական կամ նորմատիվային ակտերում և խտրականական գործելակերպում, ինչպես նաև հակասոցիալական հայացքներում և ակտերում, այն խոչընդոտում է իր զոհերի զարգացմանը, այլասեռում է նրանց, ովքեր սերմանում են այն գործնականում, ներքին կարգով բաժանում է ժողովրդներին, արգելքներ է ստեղծում միջազգային համագործակցության ճանապարհին, և սրում է քաղաքական լարվածությունը ժողովրդների միջև հարաբերություներում, այն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ուստի լուրջ սպառնալիք է ստեղծում համաշխարհային խաղաղության և անվտանգության համար
3. Ռասայական նախապաշարմունքները, որոնք պատմականորեն կապված են մարդկանց և մարդկանց խմբերի միջև տնտեսական և սոցիալական անհավասարության պատճառով իշխանության խորացող անհավասարության հետ, և որոնք նույնիսկ այսօր կոչված են արդարացնելու նման անհավասարությունը, բացարձակապես արդարացում չունեն»:
Հոդված 3
«Ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ ազգային ծագման, կամ ռասայական հայացքներից բխող կրոնական անհանդուրժողականության հիման վրա ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախընտրանք, որը խախտում կամ վտանգում է պետությունների ինքնիշխան հավասարությունը և ժողովրդների ինքնորոշման իրավունքը, կամ որը կամայական կամ խտրականական ձևով խախտում է առաջընթացի պտուղների կատարյալ մատչելիությունը և արժեքների նկատմամբ հարգանքի միջավայրում անձի ու կոլեկտիվի ամբողջական զարգացման պայմաններում յուրաքանչյուր մարդու կամ մարդկանց խմբի համակողմանի զարգացման իրավունքը, անհամատեղելի է մարդու իրավունքների նկատմամբ հարգանք երաշխավորող արդար միջազգային կարգի պահանջների հետ»:
Հոդված 5
«1. Բոլոր մարդկանց ստեղծագործություն և համընդհանուր սեփականություն հանդիսացող մշակույթը և կրթությունն իր առավել լայն իմաստով, շարունակաբար էլ ավելի լայն հնարավորություններ են ընձեռում տղամարդկանց և կանանց ադապտանության համար, որոնք ոչ միայն նրանց թույլ են տալիս հայտարարելու, որ իրենք ծնվում են հավասար արժանապատվությամբ և իրավունքներով, այլ նաև ճանաչել, որ անհրաժեշտ է հարգել բոլոր մարդկանց մշակութային այլազանության իրավունքը և զարգացնել սեփական մշակութային կյանքն ազգային և միջազգային մակարդակով, ընդ որում ենթադրվում է, որ յուրաքանչյուր խումբ ինքնուրույն և ազատ որոշում է արժեքների պահպանման և, անրաժեշտության դեպքում, ադապտացման ու հարստացման հարցը, որոնք նա առանցքային է համարում իր այլազանության համար:
2. Պետություններն իրենց սահմանադրական սկզբունքների և ընթացակարգերի համաձայն, ինչպես նաև բոլոր իրավասու մարմինները և կրթության բնագավառի բոլոր աշխատակիցները, պատասխանատվություն են կրում, որպեսզի կրթության բնագավառում բոլոր երկրներում առկա միջոցները օգտագործվեն ռասայականության դեմ պայքարելու համար, մասնավորապես հասնելով նրան, որ կրթական ծրագրերում և դասագրքերում տեղ հատկացվի մարդկանց միասնության և տարբերությունների մասին գիտական և բարոյական հասկացություններին և թույլ չտրվի որևէ ազգի արժանապատվությունը վիրավորող տարբերակումների անցկացում, այդ նպատակի համար ապահովելով դասախոսական կազմի պատրաստումը, տրամադրելով դպրոցական համակարգի միջոցներ բնակչության բոլոր խմբերին առանց սահմանափակման կամ ռասայական խտրականության, և ձեռնարկելով միջոցառուներ վերացնելու ինչպես կրթության, այնպես էլ կյանքի մակարդակի տեսակետից սահմանափակումները, որոնցից տուժում են առանձին էթնիկական կամ ռասայական խմբերը և հատկապես որպեսզի կասեցվի այդ սահմանափակումների տարածումը երեխաների վրա»:
Հոդված 6
«1. Պետությունը առաջին հերթին պատասխանատվություն է կրում բոլոր մարդկանց և մարդկանց բոլոր խմբերի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացման համար` արժանապատվության և իրավունքների բացարձակ հավասարության հիման վրա:
2. Սեփական իրավասության սահմաններում և երկրի սահմանադրական հիմնադրույթներին համապատասխան, պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում` օրենսդրական, հատկապես կրթության, մշակույթի և տեղեկատվության բնագավառում, որոնք միտված են ռասայականության կանխարգելմանը, արգելմանը և վերացմանը, և խթանում են գիտելիքնրի և բնական ու սոցիալական գիտությունների ոլորտներում կատարվող հետազոտությունների գիտելիքների և արդյունքների տարածմանը, ընդդեմ և կանխելով ռասայական նախապաշարմունքների և ռասիստական հայացքների սերմացումը, պատշաճ կերպով հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում ամրագրված սկզբունքները:
3. Այն դեպքում, եթե ռասայական խտրականություն արգելող միջոցները բավարար չլինեն, պետությունը պետք է դրանք լրացնի ռասայական խտրականության դեպքերի ուսումնասիրության վարչական մեխանիզմներով, ռասայական խտրականության դրսևորումների դեմ պայքարի իրավական լայն համակարգով, ռասայական նախապաշարմունքների և ռասայական խտրականության դեմ պայքարելու համար նախատեսված լայնամասշտաբ կրթական և հետազոտական ծրագրերով, ինչպես նաև քաղաքական, սոցիալական, կրթական և մշակութային բնույթի պոզիտիվ ծրագրերով, որոնք կնպաստեն մարդկանց խմբերի միջև իրական փոխադարձ հարգանքի ձեռք բերմանը: Հնարավորության դեպքում պետք է իրականացվեն անբարենպաստ պայմաններում գտնվող խմբերի վիճակի բարելավմանը միտված հատուկ ծրագրեր և, եբր խոսքը գնում է ազգային խմբերի մասին, համայնքում որոշումների կայացման գործընթացում նրանց արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար»:
Հոդված 9
«1. Ռասայից, մաշկի գույնից և ծագումից անկախ բոլոր մարդկանց արժանապատվության և իրավունքների հավասար դրսևորման սկզբունքը հանդիսանում է միջազգային իրավունքում համընդհանուր ճանաչում ստացած սկզբունք: Ուստի, պետության կողմից իրականացվող ռասայական խտրականության ցանկացած դրսևորում հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, որն առաջացնում է պետության միջազգային պատասանատվությունը»:
2. Հատուկ ջանքեր պետք է գործադրվեն առանձին անձանց և անձանց խմբերի արժանապատվության և իրավունքների դրսևորման հավասարությունն ապահովելու ուղղությամբ ամենուր, որտեղ որ դա անհրաժեշտ է, թույլ չտալով, որպեսզի այդ ջանքերը ռասայական տեսակետից խտրականական թվացող բնույթ կրեն: Այդ առումով առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել անբարենպաստ սոցիալական կամ տնտեսական պայմաններում տնվող ռասայական կամ էթնիկական խմբերին, ապահովելով պաշտպանություն նրանց համար բացարձակ հավասարության հիման վրա, առանց խտրականության և սահմանափակումների, օրենքների և որոշումների ընդունման միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով օգտվելու գոյություն ունեցող սոցիալական բարիքներից, մասնավորապես, բնակարանի, աշխատանքի և աջողջապահության ապահովման, հարգելով նրանց մշակույթի այլազանությունն ու արժեքները, օժանդակելով, մասնավորապես կրթության միջոցով, նրանց սոցիալական և մասնագիտական առաջընթացին:
... »:
VI. ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Ա. Ռասայականության և ազգային անհանդուրժողականության մոնիտորինգի Եվրոպական կենտրոն (ներկայումս Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալություն)
103. Եվրոպական մոնիտորինգի կենտրոնի կայք էջում կարելի է հետևյալ տեղեկատվությունը գտնել Չեխիայի Հանրապետությունում կրթության վերաբերյալ.
«Չեխիայի Հանրապետությունում բացակայում են կրթության բնագավառում ռասայականության և խտրականության մասին պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալները:
Չեխական կրթական համակարգի առավել լուրջ խնդիրը շարունակում է մնալ սոցիալապես անբարենպաստ միջավայրում գտնվող երեխաների առանձնացված կրթությունը (շատ հաճախ գնչուներ) հատուկ դպրոցներում: Գնչու երեխաների ավելի քան կեսը սովորում են այնտեղ: Չեխական կրթական համակարգի այդ միտումները, հատկապես տարրական դպրոցում, ապացուցում են Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած լայնածավալ հետազոտությունները: Գնչու երիտասարդների միայն շատ փոքր մասն է ընդունվում միջնակարգ դպրոցներ»:
104. 2006թ. մայիսին Մոնիտորինգի կենտրոնի կողմից հրապարակված և Եվրոպական Միության 25 մասնակից պտություններին վերաբերող «Գնչուները հանրային կրությունում» զեկույցում մասնավորապես նշվում էր, որ թեև պետական քաղաքականությունում գնչու երեխաների շարունակական սեգրեգացում այլևս չի իրականացվում, այն կիրառվում է դպրոցների և դպրոցական համակարգի համար պատասխանատու մարմինների կողմից մի շարք, հիմնականում ոչ ուղղակի ձևերով, երբեմնա որպես քաղաքականության կամ գործելակերպի չնախատեսված հետևանկ և երբեմն էլ որպես բնակության վայրում իրականացվող սեգրեգացման արդյունք: Դպրոցները և դպրոցական համակարգի համար պատասխանատու մարմինները կարող են, օրինակ, տարանջատել աշակերտներին նրանց «տարբերվող կարիքների» հիման վրա կամ որպես նրանց վարքի և ուսման հարցում առաջացող դժվարությունների արձագանք: Վերջին հանգամանքը հաճախ կարող է նաև հանգեցնել գնչու աշակերտների տեղավորմանը մտագար երեխաների հատուկ դպրոցներում, որը դեռևս շարունակում է մտահոգիչ երևույթ մնալ Եվրոպական Միության այնպիսի մասնակից պետություններում, ինչպիսին են Հունգարիան, Սլովակիան և Չեխիան: Սակայն քայլեր են ձեռնարկվել թեստավորման և դպրոց ընդունելության ընթացակարգերի վերանայման ուղղությամբ, որոնք հաշվի են առնում գնչու երեխաների սոցիալական և մշակութային շրջապատի կանոնները և վարքագծային եղանակները:
Բ. Լորդերի Պալատը
105. 2004թ. դեկտեմբերի 9-ի «Թագուհին ընդդեմ Պրահա քաղաքի օդանավակայանի իմիգրացիոն ծառայության աշխատակցի և մյուսի` հօգուտ Գնչուների իրավունքների եվրոպական կենտրոնի և մյուսների» (Regina v. Immigration Officer at Prague Airport and another ex parte European Roma Rights Centre and other)) գործի առնչությամբ Լորդերի Պալատը միաձայն ընդունեց, որ Պրահա քաղաքի օդանավակայանում աշխատող բրիտանական իմիգրացիոն ծառայության աշխատակիցները խտրականության են ենթարկել օդանավակայանից Մեծ Բրտիտանիա մեկնել ցանկացող գնչուներին, քանի որ ռասայական պատկանելության հիմքերից ելնելով նրանց նկատմամբ նույնպիսի բարեացակամ վերաբերմունք չեն դրսևորել, ինչ որ այդ ուղղությամբ մեկնող մյուս անձնաց նկատմամբ:
106. Բարոնուհի Hale of Richmond-ը մասնավորապես նշել է.
“73. ... ռասայական և սեռական խտրականության հիմքում ընկած գաղափարը կայանում է նրանում, որ ցանկացած ռասայի և սեռի անձինք հավասար վերաբերմունքի իրավունք ունեն: Հետևաբար հավասար խտրականական է ինչպես կանանց համեմատ տղամարդկանց, այնպես էլ տղամարդկանց համեմատ կանանց նկատմամբ ոչ հավասար բարեացակամ վերաբերմունքը, և նույն իսկ սկզբունքով հավասար խտրականական է ինչպես սևամորթների համեմատ սպիտակամորթների, այնպես էլ սպիտակամորթների համեմատ սևամորթների նկատմամբ ոչ այդքան բարեացակամ վերաբերմունքը: Ապօրինի խտրականության բաղադրիչներն են. i) տարբեր սեռական կամ ռասայական խմբեր ներկայացնող մեկ և այլ (իրական կամ ենթադրյալ) անձի նկատմամբ վերաբերմունքի տարբերաումը, ii) մեկ անձի նկատմամբ ավելի քիչ բարեացակամ վերաբերմունքը, iii) այդ անձանց հարցի հետ առնչվող հանգամանքները նույնն են կամ ըստիս չեն տրաբերվում և iv) տարբեր վերաբերմունքը դրսևորվում է ելնելով սեռական կամ ռասայական պատկանելությունից: Սակայն քանի որ մարդիք հազվադեպ են գովազդում իրենց նաապաշարմունքները և նույնիսկ կարող են անտեղյակ լինել դրանց մասին, խտրականությունը սովորաբար պետք է ապացուցվի մտավարժանքի, այլ ոչ թե փաստացի ապացույցների հիման վրա: Եթե ապացուցվում է այլ անձի համեմատ ավելի քիչ բարեացակամ վերաբերմունքի փաստը («i», «ii» և «iii» կետեր), դատարանն ապահովում է ենթադրյալ խտրականություն դրսևորող անձից բացատրությունների ստացումը: Իհարկե նման բացատրությունը չի կարող բավարար լինել, եթե նրա հիմքում ընկած է գանգատվողի սեռը կամ ազգությունը: Եթե բացատրությունը բացակայում է կամ բավարար չէ, օրինաչափ է հանգել այն եզրակացության, որ ավելի քիչ բարեացակամ վերաբերմունքը հիմնված է եղել ռասայական պատկանելության վրա ...
74. Եթե նման ուղղակի խտրականությունն ապացուցվում է, ապա այն տեղի է ունեցել: Որոշ շատ հազվադեպ բացառություններից բացի օբյեկտիվ հիմնավորման պաշտապնություն չի տրամադրվում: Օրենսդրության նպատակը կայանում է նրանում, որպեսզի ծառայություններ մատուցող անձինք յորաքանչյուր մարդու հետ վերաբերվեն որպես անհատի, այլ ոչ թե խմբի ներկայացուցչի: Անձը պետք է դիտվի որպես այնպիսի առնձնահատկությունների տեր, որոնք ծառայություններ մատուցողի մոտ ասոցացվում են խմբի հետ, անկախ նրանից թե այդ խմբի անդամների մեծամասնությանն իսկապես բնորոշ են նման առանձնահատկությունները` նման գործընթացը երբեմն անվանվում է կարծրատիպային ...
75. Սույն գործով գանգատը կապված է գնչուների նկատմամբ դրսևորված ուղղակի խտրականության հետ: Անուղղակի խտրականությունը առկա է, երբ գործատուն կամ ծառայություններ մատուցող անձը յուրաքանչյուրին հավասար է վերաբերվում, սակայն նրանց բոլորի նկատմամբ կիրառում է պահանջ կամ պայման, որը մեծ հավանականությամբ ավելի լավ կարող են կատարել մեկ սեռի կամ ռասայական խմբի ներկայացուցիչները քան մյուսի: Օրինակ` ծանրությունների բարձրացման փորձություն, որը տղամարդն ավելի մեծ հավանականությամբ կկատարի քան կինը: Պահանջն անօրինական է միայն այն դեպքում, եթե այն չի կարող հիմնավորվել առանց համապատասխան անձանց սեռի կամ ռասայի վկայակոչմանը ... Սակայն արդարացման է ենթակա պահանջը կամ պայմանը, այլ ոչ թե խտրականությունը ... Նման ձևի արդարացումը չպետք է շփոթել խտրականական վերաբերմունքի օբյեկտիվ արդարացման հնարավորության առկայության հետ, որը հակառակ դեպքում կհակասեր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածին:
...
90. Հարկ է հիշեցնել, որ հավասար հնարավորությունների լավ գործելակերպը չի կարող ինքնստինքյան առաջանալ: Շատերը անտրամաբանական կհամարեն բոլոր դիմումատուների նկատմամբ հավասար պատրաստակամ մտածելակերպով մոտենալը, անկախ որոշ անձանց նկատմամբ մյուսների համեմատ կասկածանք ցուցաբերելու համար լուրջ հիմքեր ունենալու: Սակայն օրենսդրությունը հենց դա է պահանջում, ձգտելով ապահովել, որպեսզի անհատները չհայտնվեն անբարենպաստ պայմաններում ելնելով նրանց պատկանելության խմբի ընդհանուր առանձնահատկություններից: 2001 թվականին, երբ մեկնարկեց մեր կողմից դիտարկվող գործողությունը, ռասայական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը նոր էր տարածվել իմիգրացիոն ծառայության գործունեության վրա: Դժվար թե զարմանք առաջացներ այն փաստը, որ ժամանակի զգալի սղության պայմաններում աշխատող անձնակազմը դժվարությամբ է ապահովում կարգն ու կանոնը բոլոր այն ոլորտներում, որոնց նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար գործատուները պայքարում էին ավելի քան քառորդ դարի ընթացքում:
91. Հենց այդ իրավիճակից ելնելով պետք է գնահատել նման ապացույցներն առ այն թե ինչ էր տեղի ունեցել Պրահա քաղաքի օդանավակայանում: Ծառայության աշխատակիցները որևէ եղանակով չեն արձանագրել իրենց կողմից հարցաքննված անձանց էթնիկական պատկանելությունը: Ուստի հարցաքննված անձինք չէին կարող տվյալներ ներկայացնել թե յուրաքանչյուր խմբից քանի մարդ է հարցաքննվել, որքան ժամանակ և ինչ արդյունքով: Ոմանք պնդում են, որ դա վկայում է այն մասին, որ ծառայողները կարգադրության հիման վրա չեն գործել` հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեին արձանագրելու ուղևորի էթնիկական պատկանելության մասին իրենց եզրակացությունը: Եթե պարզվեր այդ եզրակացության ճշմարտությունը, ապա դա բավարար կլիներ թույլտվության մերժումն հիմնավորելու համար: Սակայն դա նաև ցույց է տալիս, որ չեն ձեռնարկվել տեղեկատվություն ձեռք բերելու ուղղությամբ որևէ պաշտոնական քայլեր, որոնք թույլ կտային ապահովել որպեսզի նման բարձր ռիսկայնությամբ գործառնությունը խտրականական եղանակով չիրականացվեր: Դա նաև նշանակում է, որ միակ հասանելի տեղեկատվությունը այն էր, որ տրամադրել էին հայցատուները, մասնավորապես, Գնչուների իրավունքների եվրոպական կենտրոնը, որը փորձում էր հետևել դեպքերի զարգացմանը: Պատասխանողները կարող են կասկածի տակ դնել այդ փաստարկի ճշտությունը, սակայն չեն կարող հերքել այն կամ ավելի արժանահավատ տեղեկատվություն ներկայացնել: ... »:
Գ. Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը
107. «Griggs ընդդեմ Duke Power Co» գործով կայացրած վճռում (401 U.S. 424 (1971) ԱՄՆ-ի Գերագույն դատարանի սահմանել է դիֆերենցված ազդեցության ստուգանիշ, այն բանից հետո, երբ էլեկտրաէներգակայանի սևամորթ աշխատողները գանգատ են ներկայացնել, որ նույնիսկ ամենացածր վարձատրվող աշխատանքի ընդունվեու համար գործատուները պահանջում էին բարձրագույն կրթության դիպլոմի առկայություն կամ մասնագիտական պատրաստվածության թեստի հանձնում, որն իրենց կարծիքով խտրականության դրսևորում էր: Շատ քիչ թվով սևամորթ աշխատողներ էին կարողացել դիպլոմ ստանալ կամ հանձնել ստանդարտացված թեստը: Գերագույն դատարանն արձանարեց.
«1964թ. [«քաղաքացիական իրավունքների մասին»] օրենքը պահանջում է վերացնել աշխատողների նկատմամբ արհեստական, կամայական և ոչ պարտադիր արգելքները, որոնք հանգեցնում են ռասայական պատկանելության հիմքով դիտավորյալ խտրականության, և եթե, ինչպես և սույն գործում, հնարավոր չէ ապացուցել սևամորթներին աշխատանքի ընդունելը բացառող գործելակերպի և կատարվող աշխատանքի որակի միջև կապը, նման գործելակերպն արգելվում է, անկախ նրանից, որ գործատուի մոտ խտրականության մտադրություն չի եղել ...
Օրենքը չի արգելում թեստավորման կամ գնահատման ընթացակարգերի կիրառումը, սակայն այն արգելում է դրանց վերահսկող հզորություն տալը, եթե միայն վերջիններս կատարվող աշխատանքի որակր բարձրացման միջոց չեն հանդիսաում ...
Օրենքն արգելում է ոչ միայն ակնհայտ խտրականականությունը, այլ նաև ձևականորեն արդարացի բայց բովանդակությամբ խտրականական գործելակերպը: Չափանիշն աշխատանքային անրաժեշտությունն է: Եթե հնարավոր չէ ապացուցել սևամորթներին աշխատանքի ընդունելը բացառող գործելակերպի և աշխատանքի կատարման որակի միջև կապը, ապա նման գործելակերպն արգելվում է:
... Կոնգրեսը գործատուի վրա է դրել ապացուելու բեռը, որ ցանկացած սահմանված պահանջ պետք է հստակ կապված լինի համապատասխան աշխատանքի հետ»:
ՕՐԵՆՔԸ
I. ՄԵԾ ՊԱԼԱՏԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
108. 2006թ. սեպտեմբերի 26-ին մեծ Պալատին ներկայացրած եզրափակիչ դիտողություններում դիմումատուները կրկնեցին իրենց պնդումն առ այն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների խախտում:
109. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն Մեծ Պալատին հանձնարարված «գործը» ըստ էության քննելու համար կիրառելի ճանաչված տեսքով գանգատն է (այլ նախադեպերի շարքում տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Leyla Şahin ընդդեմ Թուրքիայի» (գանգատ թիվ 44774/98, § 128, ECHR 2005-XI), և Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Üner ընդդեմ Նիդերլանդներիի» (գանգատ թիվ 46410/99, § 41, ECHR 2006) գործերով: Մեծ Պալատը նշել է, որ 2005թ. մարտի 1-ի Մասնակի որոշման մեջ Պալատն աննդունելի է համարել դիմումատուների գանգատի բոլոր մասերը, որոնք չէին վերաբերում Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համատեղ Կոնվենցիայի 14-րդ հոդվածին, այդ թվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածիև 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին բողոքները: Հետևաբար, գանգատի վերջին երկու մասերը, եթե դիմումատուները դեռ ցանկանում էին պահպանել դրանք, գնտվում էին Մեծ Պալատի կողմից դիտարկվող գործի սահմաններից դուրս:
II. ՉԵԽԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒՄՆԵՐԸ
110. Եվրոպական դատարանը նշել է, որ գանգատի ընդունելիության մասին իր որոշմամբ նա 2004թ. մարտի 15-ին Չեխիայի իշրանություններին ներկայացրած դիտողություններում իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին նախնական առարկումը միավորել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համատեղ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտման մասին գանգատի ըստ էության դիտարկման հետ: 2005թ. փետրվարի 7-ի վճռում (31-րդ կետ) Պալատն ընդունել է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին կողմերի պնդումները սերտորեն կապված են գործի էության հետ: Պալատը համաձայնվել է Չեխիայի Սահմանադրական դատարանի հետ, որ գանգատն առնչվում է առաջնային կարևորություն ոնեցող հարցերի հետ և որ նժարին են դրված կենսական շահերը: Հետևաբար, հաշվի առնելով եզրահանգումն առ այն, որ գործի էության հետ կապված այլ հիմունքներով խախտում տեղի չի ունեցել, Պալատն անհրաժեշտ չգտավ քննության առնելու այն հարցը թե արդյոք դիմումատուները սույն գործում պահպանել են այդ պահանջը:
111. Հարկ է հիշեցնել, որ երբ գործը հանձնարարվում է Մեծ Պալատին, վերջինս կարող է նաև դիտարկել գանգատի կիրառելիությանը վերաբերող հարցերը, օրինակ, երբ դրանք կցվում են գործի էության հետ կապված հարցերին կամ այլ կերպով առնչվում են գործի ըստ էության դիտարկման փուլի հետ (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «K.-ն և T.-ն ընդդեմ ֆինլանդիայի» գործով (գանգատ թիվ N 25702/94, § 141, ECHR 2001-VII):
112. Նման հանգամանքներում Մեծ Պալատը անհրաժեշտ համարեց որոշելու արդյոք դիմումատուները սույն գործում պահպանել են ներպետական իրավական միջոցների սպառման պահանջը:
113. Չեխիայի իշխանությունները պնդում էին, որ դիմումատուները չեն սպառել հնարավոր ներպետական իրավական պաշտպանության միջոցները: Նրանցից ոչ մեկը չի օգտվել հատուկ դպրոցներում տեղավորելու որոշումը բողոքարկելու իրավունքից: Նրանցից վեցը սահմանադրական բողոք չեն ներկայացրել: Չեխիայի Սահմանադրական դատարան գանգատ ներկայացրած դիմումատուներից միայն հինգն են վիճարկել իրենց հատուկ դպրոցում տեղավորելու որոշոմը: Դիմումատուները չեն փորձել Չեխիայի Քաղաքացիական օրենսգրքի հիման վրա անձնական իրավունքները պաշտպանելու նպատակով հայց ներկայացնել իրենց արժանապատվությունը պաշտպանելու համար, իսկ նրանց ծնողները գործը չեն փոխանցել դպրոցական տեսչության կամ Չեխիայի կրթության նախարարության դիտարկմանը:
114. Դիմումատուները պնդում էին, որ նախ և առաջ Չեխիայում բացակայում էին իրավական պաշտպնության միջոցները, որոնց միջոցով հնարավոր կլիներ արդյունավետ և պատշաճ կերպով քննարկել կրթության բնագավառում ռասայական խտրականության մասին գանգատները: Ավելին, սահմանադրական բողոք ներկայացնելու իրավունքն անարդյունավետ դարձավ Չեխիայի Սահմանադրական դատարանի կողմից սույն գործով վճռի կայացման և դիմումատուների կողմից վկայակոչվող ընդհանւր գործելակերպը հաշվի առնելուց հրաժարվելու արդյունքնում: Ուստի, դիմումատուների պնդմամբ պետք չէր քննադատել այն դիմումատուներին, որոնք որոշել էին չներկայացնել նշյալ գանգատը: Այն հարցի վերաբերյալ թե ինչու նրանք գանգատ չէին ներկայացրել վարչական կարգով, դիմումատուները նշել են որ իրենց ծնողները անրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանաու հնարավորություն են ստացել միայն այն բանից հետո, երբ սպառվել էր նման գանգատի ներկայացման ժամկետը: Նույնիսկ Չեխիայի Սահմանադրական դատարանն այդ հանգամանքը հաշվի չի առել: Վերջապես, անձնական իրավունքների պաշտպանության մասին հայցը վարչական որոշումների իրավազոր բողոքարկման միջոց չի կարող համարվել և Չեխիայի իշխանությունները որևէ ապացույց չեն ներկայացրել, որ իրավական պաշտպանության նման միջոցն արդյունավետ է:
Այնուհետև, եթե նույնիսկ ենթադրել, որ իրավական պաշտպանության միջոցն առկա է եղել, դիմումատուների կարծիքով, այն օգտագործելը պարտադիր չէր այ դեպքերում, երբ վարչական գործելակերպը, ինչպիսին էր Չեխիայում հատուկ դպրոցների համակարգը, հնարավոր էր դարձնում և խթանում էր ռասայականությունը: Նրանք նաև Եվրոպական դատարանի ուշադրությունը հրավիրեցին Չեխիայում գնչուների նկատմամբ ռասայական ատելության և բազմաթիվ բռնության դեպքերի և ռասայականության ու ազգային թշնամանքի հիման վրա կատարվող հանցագորությունների համար սահմանվող պատիժների անբավարար խստության վրա:
115. Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման կարգը հիմնված է մի ենթադրության վրա համաձայն որի ներպետական համակարգը իրավական պաշտպանության արդյունավետ միջոց է նախատեսում հնարավոր խախտման նկատմամբ: Իրավական պատպանության միջոցների չսպառման մասին պնդող կառավարության իշխանությունները իրենք պետք է համոզեն Եվրոպական դատարանին, որ արդյունավետ միջոցը դիտարկվող ժամանակաշրջանում գոյություն է ունեցել ինչպես գործնականում, այնպես էլ տեսականորեն, և թույլ է տվել փոխհատուցում տրամադրել դիմումատուներին իրենց գանգատի դիմաց, և որ այն հաջողության հասնելու լավ հնարավորություն է ընձեռել (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «V.-ն ընդդեմ Մեծ Թագավորությամբ» գործով, գանգատ թիվ 24888/94, § 57, ECHR 1999-IX):
116. Ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման պայմանը պետք է հաշվի առնի, որ այն կիրառվում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի համատեքստում, որը Պայմանավորվող պետությունները համաձայնվել են կյանքի կոչելու: Այդ հիմունքներով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը պետք է կիրառվի որոշակի ճկունությամբ և առանց չափազանց մեծ կարծրացման: Այնուհետև ճանաչվեց, որ իրավական պաշտպանության միջոցների սպառման պայմանը բացարձակ չէ և չի կարող անվերապահորեն կիրառվել` այդ պահանջի բավարումը գնահատելու նպատակների համար կարևոր է հաշվի առնել համապատասխան գործի հատուկ հնգամանքնրերը: Դա մասնավորապես նշանակում է, որ Եվրոպական դատարանը պետք է իրատեսորեն հաշվի առնի ոչ միայն իրավական պաշտպնության ձևական առկայությունը համապատասխան Պայմանավորվող պետության իրավական համակարգում, այլ նաև ընդհանուր համատեքստը, որտեղ նրանք կիրառվում են, ինչպես նաև դիմումատուի անձնական հանգամանքները: Այնուհետև պետք է ուսումնասիրել այն հարցը թե արդյոք, հաշվի անելով գործի բոլոր հանգամանքները, դիմումատուն արել է ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման համար այն ամենը, ինչը կարելի էր ողջամտորեն ակնկալել նրանից (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «İlhan ընդդեմ Թուրքիայի» գործով, գանգատ թիվ 22277/93, § 59, ECHR 2000-VII):
117. Սույն գործի կապակցությամբ Չեխիայի իշխանությունները պնդում էին, որ նախ և առաջ դիմումատուներից ոչ մեկը չի բողոքարկել հատուկ դպրոցներ ուղարկելու որոշումը և հայց չի ներկայացրել անձնական իրավունքների պաշտպանության մասին:
118. Այդ հարցի առնչությամբ Եվրոպական դատարանը, համամիտ լինելով դիմումատուների հետ, նշեց, որ Չեխիայի Սահմանադրական դատարանը որոշեց ուշադրություն չդարձնել այդ հանգամանքի վրա (տես սույն վճռի 28-րդ կետը): Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը գտավ, որ չափազանց ձևական բնույթ կկրեր դիմումատուներից այնպիսի իրավական պաշտպանության միջոցի կիրառումը պահանջելը, որը նույնիսկ երկրի գերագույն դատարանն իրենց չէր պարտադրում:
119. Երկրորդ հերթին Չեխիայի իշխանությունները նշել էին, որ սահմանադրական բողոք ներկայացրած 12 դիմումատուներից միայն հինգն էին վիճարկել իրենց հատուկ դպրոց ուղարկելու որոշումը, որը թույլ էր տվել Չեխիայի Սահմանադրական դատարանին քննելու իրենց գործերը:
120. Եվրոպական դատարանը նշեց, որ շնորհիվ նրան, որ հինգ դիմումատուներ պատշաճ ձևով բողոք էին ներկայացրել, Չեխիայի Սահմանադրական դատարանը հնարավորություն ունեցավ վճիռ կայացնելու բոլոր գանգատների շուրջ, որոնք դմումատուները ներկայումս ներկայացրել են Եվրոպական դատարան: Չեխիայի Սահմանադրական դատարանը նաև ընդունել է, որ գանգատների ծավալը դուրս էր գալիս դիմումատուների անձնական շահերի սահմաններից, ուստի իր վճիռն այդ իմաստով ավելի լայն կիրառում ուներ:
121. 1999թ. հոկտեմբերի 20-ի վճռից կարելի է եզրակացնել, որ Չեխիայի Սահմանադրական դատարանը սահմանափակվել է իրավասու մարմինների կողմից համապատասխան օրենսդրական դրույթների մեկնաբանման և կիրառման ստուգմամբ, չքննելով նրանց գործողությունը, որը դմումատուների պնդմամբ խտրականական է եղել: Ինչ վերաբերում է ռասայական խտրականության մասին գանգատին, Չեխիայի Սահմանադրական դատարանը նշել է, որ ընդհանուր սոցիալական համատեքստի գնահատումն իր իրավազորությունից դուրս է գտնվում:
122. Նման հանգամանքներում ոչինչ չի ստիպում ենթադրել, որ Չեխիայի Սահմանադրական դատարանի վճիռն այլ կլիներ, եթե այն քններ 13 դիմումատուների գործերը, որոնք սահմանադրական բողոք չէին ներկայացրել և չէին բողոքարկել հատուկ դպրոցի տնօրենի որոշումը: Վերոնշյալ եզրահանգումների պարագայում Եվրոպական դատարանը համոզված չէ նաև, որ հաշվի առնելով սույն գործի հատուկ հանգամանքները, իրավական պաշտպանության այդ միջոցը թույլ կտար դիմումատուներին փոխհատուցում ստանալ իրենց բողոքների դիմաց կամ հաջողության հասնելու իրատեսական հեռանկարներ ուներ: 123. Հետևաբար Չեխիայի Հանրապետության իշխանությունների նախնական առարկումներն այս դեպքում պետք է մերժվեն:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14 ՀՈԴՎԱԾԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2 ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄԸ
124. Դիմումատուները պնդում էին, որ ենթարկվել են խտրականության, քանզի ելնելով իրենց ռասայական պատկանելությունից կամ էթնիկ ծագումից նրանց հանդեպ այնքան բարեացակամ չէին վերաբերվում ինչքան որ այլ երեխանենրի նկատմամբ համադրելի իրավիճակում, առանց օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման: Այդ կապակցությամբ նրանք վկայակոչում էին Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համատեղ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որոնք սահմանում են.
Կոնվենցիայի 14-րդ հոդված
«Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։
թիվ 1 Արձանագրության Հոդված 2
«Ոչ ոք չի կարող զրկվել կրթության իրավունքքից: Կրթության և ուսուցման բնագավարում ստանձնած գործառույթներն իրականացնելիս պետությունը հարգում է ծնողների իրավունքը ապահովելու կրթությունն ու ուսուցումը ըստ սեփական կրոնական և աշխարահայացքային համոզմունքների»:
Ա. Պալատի վճիռը
125. Պալատն արձանագրեց, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համատեղ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը չեն խախտվել: Պալատի դիրքորոշմամբ Չեխիայի իշխանություններին հաջողվեց ներկայացնել, որ հատուկ դպրոցների համակարգը Չեխիայում չի շահագործվել բացառապես գնչու երեխաների սպասարկման համար, ինչպես նաև այն, որ այդ դպրոցներում աշակերտների որոշ խմբերին բազային կրթություն ստանալու օգնության ուղղությամբ զգալի ջանքեր էին գործադրվում: Այդ կապակցությամբ Պալատը նշեց, որ երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելը կարգավորող նորմերը աշակերտների էթնիկական պատկանելության հետ կապված չէին, այլ հետապնդում էին կրթական համակարգը երեխաների կարիքներին, ընդունակություններին և թերարժեքությանը հարմարեցնելու իրավաչափ նպատակը:
126. Պալատը մասնավորապես նշեց, որ դիմումատուներին չհաջողվեց հերքել փորձագետների այն դիրքորոշումը, որ ուսման հետ կապված դժվարությունները թույլ չէին տալիս նրանց սովորել սովորական տարրական դպրոցի կրթակարգով: Այնուհետև նշվում էր, որ դիմումատուների ծնողները ոչ մի քայլեր չեն ձեռնարկել և նույնիսկ իրենք էին միջոնրդում, որպեսզի իրենց երեխաների ուղարկվեն հատուկ դպրոցներ:
127. Պալատն իր վճռում նշել է, որ տաբեր հակասող շահեր պաշտպանող համակարգի ընտրությունը դյուրին գործ չէ և, ըստ ամենայնի, կատարյալ որոշում գոյություն չունի: Սակայն, ընդունելով, որ վիճակագրական տվյալները մտահոգիչ էին և, որ Չեխիայում գնչու երեխաների կրթության հետ կապված ընդհանոր իրավիճակը բոլորովին կատարյալ չէ, Պալատը գտավ, որ իր դիտարկմանը ներկայացրած կոնկրետ ապացույցները թույլ չեն տալիս հանգել այն եզրակացությանը, որ դիմումատուներին հատուկ դպրոցներ ուղարկելը կամ որոշ դեպքերում դիմումատուներին այնտեղ թողնելը ռասայական նախապաշարմունքի արդյունք էր:
Բ. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուները
128. Դիմումատուները նշում էին, որ Պալատի կողմից խտրականության հասկացության սահմանափակող մեկնաբանությունը չի համապատասխանում ոչ միայն Կոնվենցիայի նպատակին, այլ նաև Եվրոպական դատարանի և այլ դատական մարմինների նախադեպային իրավունքին, ինչպես Եվրոպայում, այնպես էլ այլուր:
129. Նրանք նախ և առաջ խնդրեցին Մեծ Պալատին վերանայելու Պալատի կողմից խտրականության որոշման նպատակով օգագործված շփոթեցնող և հակասական թեստը: Նրանք նշեցին, որ հաստատելով սահմանված սկզբունքը, համաձայն որի եթե քաղաքականությունը կամ ընդհանուր միջոցառումը անհամաչափ վատ հետևանքներ ունեն մարդկանց որևէ խմբի համար, ապա չի կարելի բացառել դրանք խտրականական ճանաչելու հնարավորությունը, նույնիսկ եթե վերջիներս հատուկ միտված կամ սահմանված չեն այդ խմբին, Պալատն այնուամենայնիվ շեղվել է Եվրոպական դատարանի նախկին նախադեպային իրավունքից (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Thlimmenos ընդդեմ Հունաստանի» գործով, գանգատ թիվ 34369/97, § 44, ECHR 2000-IV, 2005թ. հունվարի 6-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» գործով, գանգատ թիվ 58461/00 և Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով, գանգատներ թիվ N 43577/98 և 43579/98, § 157, ECHR 2005), սխալմամբ պահանջելով դիմումատուներից ապացուցելու Չեխիայի Հանրապետության իշխանությունների մտադրության խտրականական բնույթը: Դիմումատուների պնդմամբ նման պահանջն անիրատեսական և ու անտրամաբանական էր, քանզի էական չէր այն հարցը թե արդյոք հատուկ դպրոցները նախատեսված էին էթնիկական ծագման հիման վրա սեգրեգացման համար, որովհետև անվիճելի էր այն, որ այդ դպրոցները գործնականում հանգեցրել էին նման սեգրեգացմանը: Փաստորեն ստացվում էր այնպես, որ բարի նկատակներով դրդված կրթության ոլորտի աշխատակիցները հաճախ մասնակցում էին խտրականական քաղաքականությանը` անտեղյակության, անփութության կամ անգործության պատճառով:
130. Դիմումատուները մասավորապես նշեցին, որ երբ Եվրոպական դատարանը պարզաբանում էր թե ինչու էր հրաժարվել տեղափոխելու ապացույցի բեռը պատասխանողի վրա վերոնշյալ «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործում (տես սույն վճռի 157-րդ կետը), ապա այն մեծ աջալրջորեն տարանջատում էչ ռասայական ատելության հիման վրա կատարած բռնի հանցագործությունները ռասայական խտրականություն պարունակող ոչ բռնի գործողություններից, օրինակ` աշխատանքի ընդունման կամ ծառայությունների մատուցման ոլորտներում: Իրենց պնդմամբ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու ժամանակ ռասայական խտրականությունը ընկնում էր խտրականական գործողությունների հենց այդ խմբի ներքո, որտեղ դիտավորության բացակայությունն ապացուցելի էր: Բոլորովին վերջերս Եվրոպական դատարանը «Zarb Adami ընդդեմ Մալթայի» գործում (տես Եվրոպական դատարանի վճիռը, գանգատ թիվ 17209/02, § 75-76, ECHR 2006), սահմանեց, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում արձանագրելու համար պարտադիր չէ, որպեսզի վերաբերմունքի տարբերակումը նախատեսված լինի օրենսդրական ակտում, ինչպես նաև այն, որ խտրականության կարող է հանգեցնել «երկարատև կայացած գործելակերպը» կամ «փաստացի իրավիճակը»: Ելնելով նրանից, որ սույն գործում դիմումատուների կարծիքով նրանց հաջողվել էր միանշանակորեն ապացուցել անհամաչափ հետևանքների առկայությունը, ապացույցի բեռը պետք է դրվեր Չեխիայի իշխանությունների վրա, ոորնք պարտավոր էին ապացուցել, որ դիմումատուների էթնիկական ծագումը ազդեցություն չէր թողնում վիճարկվող որոշումների վրա, և որ խտրականականության դեմ նախատեսված էին բավարար երաշխիքներ:
131. Այդ կապակցությամբ դիմումատուները նշել էին, որ Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձաժողովն իր թիվ 7 Համաքաղաքական հանձնարարականում կարգադրել էր արգելել ուղղակի և անուղղակի խտրականության ցանկացած դրսևորում, առանց դիտավորյալ խտրականության ապացույց ներկայացնելու պայմանի: Եվրոպական Միության մասնակից պետությունների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հստակ արգելել է խտրականությունը ներպետական մակարդակով, չպահանջելով դիտավորության մասին ապացույցների ներկայացում, որն արտացոլվում է այդ երկրների դատական պրակտիկայում: Այդ համատեքստում դիմումատուները վկայակոչում էին, մասնավորապես, «Թագուհին ընդդեմ Պրահա քաղաքի օդանավակայանի իմիգրացիոն ծառայության աշխատակցի և մյուսի` հօգուտ Գնչուների իրավունքների եվրոպական կենտրոնի և մյուսների» վերոնշյալ գործով լորդերի Պալատի վճիռը (տես սույն վճռի 10-րդ կետը) և Եվրոպական համայնքների Դատարանի պրակտիկան: Ի վերջո, նրանք նշել էին, որ անուղակի խտրականությունն արգելված է միջազգային իրավունքով, այդ թվում` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայով:
132. Համապատասխանաբար, հաշվի առնելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածով ներկայացվող պաշտպանության կարևոր նշանակությունը և այն արդյոնավետ դարձնելու անհրաժեշտությունը, դիմումատուները գտնում էին, որ Եվրոպական դատարանի համար ցանկալի կլիներ պարզաբանել այն կանոնները որոնք նա կիրառում է նման իրավիճակներում, որպեսզի խտրականություն արգելելու սկզբունքը հետևողականորեն մեկնաբանվեր և կիրառվեր այլ եվրոպական երկրների ազգային դատարանների կողմից: Այդ նկատառումներից ելնելով դիմումատուները խնդրեցին, որպեսզի Մեծ Պալատը կայացնի հստակ որոշում առ այն, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխան խտրականության ապացույցի համար դիտավորության առկայությունը պարտադիր չհամարվի, բացառությամբ այնպիսի դեպքերի (օրինակ` ռասայական ատելության հիման վրա բռնության), որտեղ այն արդեն իսկ հանդիսանում է հիմնական հանցագործության տարրը:
133. Սույն գործում դիմումատուները չէին պնդում, որ դիտարկվող ժամանակաշրջանում իրավասու մարմինները գնչուների նկատմամբ կանխամտածված ռասայական վերաբերմունք էին դրսևորում, կամ որ նրանք մտադիր էին խտրականության ենթարկել գնչուներին, կամ նույնիսկ որ պոզիտիվ քայլերի չէին դիմել: Միակ բանը, որ դիմումատուներից պահանջվում էր ապացուցել, և իրենց կարծիքով ապացուցվել էր, դա այն էր, որ նույնպիսի պայմաններում գտնվող ոչ գնչուների համեմատ պետական մարմինները դիմումատուներին ենթարկել էին տարբերավող և ոչ բարեացակամ վերաբերմունքի առանց որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման: Չեխիայի իշխանությունների կողմից բարձրացրած ընդհանուր եվրոպական ստանդարտների մասին հարցը, դիմումատուների կարծիքով, ավելի շուտ քաղաքական բնույթ էր կրում, և նման ստանդարտի առկայությունը կամ բացակայությունը էական չէր, քանի որ հավասար վերաբերմունքի սկզբունքը միջազգային իրավունքի պարտադիր նորմ է:
134. Միևնույն ժամանակ դիմումատուները խնդրեցին Մեծ Պալատից բացատրություններ ներկայացնել ապացույցների տեսակների վերաբերյալ, այդ թվում նաև վիճակագրական տվյալներ, որոնք կարևոր կլինեն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտման մասին գանգատի հիմնավորման համար: Նրանք նշեցին, որ Պալատը հաշվի չի առել դիմումատուների կողմից ներկայացրած նախադեպը չունեցող վիճակագրական տվյալները, չստուգելով դրանց իսկությունը, թեև վերջիններս հաստատվում էին անկախ մասնագիտացված միջպետական մարմինների (Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողով, Ռասայական խտրականության վերացման դեմ Հանձնաժողով, Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային հանձնաժողովի Խորհրդատվական հանձնաժողով), ինչպես նաև հենց Չեխիայի կառավարության կողմից (տես սույն վճռի 41-րդ և 66-րդ կետերը): Այդ տվյալների համաձայն, գանգատի ներկայացման պահի դրությամբ Օստրավա քաղաքում գնչու աշակերտներըի թիվը կազմում էր տարրական դպրոցներում աշակերտների ընդհանուր թվի ընդամենը 5 տոկոսը, մինչդեռ հատուկ դպրոցներում այն գերազանցում էր 50% տոկոսը: Ընդհանուր առմամբ գնչու երեխայի հատուկ դպրոցում հայտնվելու հավանականությունը 27 անգամ գերազանցում էր նմանատիպ պայմաններում գտնվող ոչ գնչու երեխայինը:
135. Դիմումատուների կարծիքով այդ թվերը համոզիչ կերպով վկայում էին, որ դիտավորության կամ անփութության պատճառով, դպրոցներում աշակերտներին բաշխելու գործընթացում զգալի, եթե ոչ որոշիչ չափով արտացոլվել է ռասայական կամ էթնիկական թշնամանքը: Այն կանխավարկածը, ըստ որի ազգությամբ գնչու լինելու պատճառով նրանք էթնիկական խտրականության զոհ են դարձել Օստրավա քաղաքում, այդպես էլ չի հերքվել: Չէր վիճարկվում, որ հատուկ դպրոցներում տեղավորվելու արդյունքում դիմումատուները ստացել են շատ ավելի վատ որակի կրթություն քան ոչ գնչու երեխաները սովորական դպրոցներում, ինչպես նաև այն, որ այդ հանգամանքը փաստորեն զրկում էր նրանց տեխնիկական ուսումնարաններից բացի այլ ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից:
136. Այդ ենթատեքստում նրանք պնդում էին, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա տարաքից դուրս, վիճակագրական տվյալները հաճախ հաշվի էին առնվում որպես ապացույց այնպիսի գործերում, որոնք ինչպես և սույն գործը, վերաբերում էին խտրականության հետևանքներին, քանի որ երբեմն դա միակ հնարավորությունն էր անուղղակի խտրականությունն ապացուցելու համար: Վիճակագրական տվյալները որպես խտրականության ապացույցի միջոց կիրառվում են ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն սահմանող մարմինների և Եվրոպական Համայնքների դատարանի կողմից: Եվրոպական Միության թիվ 2000/43/ЕС Հրահանգում ուղղակիորեն ասված է, որ անուղղակի խտրականությունը կարող է ապացուցվել ցանկացած միջոցով «այդ թվում`վիճակագրական տվյալների հիման վրա»:
137. Կոնվենցիոն մարմինների վերաբերյալ դիմումատուները նշել էին, որ ճանաչելով ռասայական խտրականության փաստը «Արևելյան Աֆրիկայի ասիացիներն ընդդեմ Միացյալ Թագավորության» (East African Asians v. the United Kingdom) (տես 1973թ. դեկտեմբերի 14-ի Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, գանգատներ 4403/70-4530/70, Decisions and Reports 78-B, էջ 5), Եվրոպական հանձնաժողովը հաշվի առավ ուղեկցող հանգամանքները, այդ թվում` ասիական ազգությամբ բրիտնական քաղաքացիների նկատմամբ օրենսդրությամբ նախատեսվող հետևանքի անհամաչափության մասին վիճակագրական տվյալները: Վերջերս Եվրոպական դատարանը վերոնշյալ «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» գործով իր վճռում նշեց, որ խտրականություն ապացուցելու համար միայն վիճակագրությունը բավական չէ, վերջինս կարող է, հատկապես չվիճարկվելու դպքում, դառնալ prima facie (հակառակի մասին ապացույցների բացակայության դեպքում) ապացույց, որը կառավարության իշխանություններից կպահանջի վերաբերմունքի տարբերակման մասին օբյեկտիվ հիմնավորում: Ավելին, Եվրոպական դատարանը վերոնշյալ «Zarb Adami ընդդեմ Մալթայի» գործով վճռում վկայակոչեց, մասնավորապես, հետևանքների անհամաչափությունը հաստատող վիճակագրական տվյալները:
138. Դիմումատուներն ավելացրեցին, որ նպատակահարմար կլիներ, որպեսզի Եվրոպական դատարանը պարզաբաներ իր նախադեպային իրավունքը, ներկայացնելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածի նպատակների համար սույն գործում վերաբերմունքի տարբերակման օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորումը, և հստակեցնելով եզրահանգումները, որոնք պետք է արվեն բավարար պարզաբանման բացակայության դեպքում: Վկայակոչելով, մասնավորապես, «Timishev ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» (գանգատներ թիվ 55762/00 և 55974/00, § 56, ECHR 2005) և «Moldovan ընդդեմ Ռումինիայի (No. 2)» (գանգատներ թիվ N 41138/98 և 64320/01, § 140, ECHR 2005), գործերով վճիռները, դիմումատուները նշեցին, որ, եթե դիմումատուն ապացուցել է վերաբերմունքի տարբերակման փաստը, այն հիմնավորված լինելու ապացույցի բեռը դրվում է կառավարության վրա: Ռասայական տեսակետից ջեզոք բացատրության բացակայության դեպքում իրավաչափ եզրահանգումը կլիներ այն, որ վերաբերմունքի տարբերակումն իրականացվել է ռասայական հիմքով: Դիմումատուների պնդմամբ, չեխերեն լեզվի անբավարար իմացությունը, աղքատությունը կամ որևէ այլ սոցիալական-տնտեսական կարգավիճակը իրենց դեպքում օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում չեն կարող համարվել: Նրանք ժխտում էին, որ անհամաչափ մեծ թվի գնչու երեխաների թիվը հատուկ դպրոցներում կարելի է բացատրել մտավոր կարողությունների թեստավորման արդյունքներով կամ արդարացվել ծնողների համաձայնությամբ (տես ստորև 141-րդ և 142-րդ կետերը):
139. Հաշվի առնելով ռասայական և էթնիկական խտրականության դեմ պայքարի կարևորությունը, որի առանցքային դերը մշտապես շեշտվում էր Ստրասբուրգի հաստատությունների կողմից, դիմումատուները գտնում էին, որ Մեծ Պալատը պետք է հստակորեն ձևակերպի, որ պետության «հայեցողության սահմանները» կրթության բնագավառում սեգրեգացման արդարացում չեն կարող հանդիսանալ: Պալատի ցուցաբերած մոտեցումը, որով Չեխիայի իշխանություններին հայեցողության անսահմանափակ աստիճան էր տրվում, հիմնավորված չէր, հաշվի առնելով սույն գործում ռասայական և էթնիկական խտրականության մասին հայտարարությունների լրջությունը և չէր համապատասխանում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Սույն գործը պահանջում էր Եվրոպական դատարանի հատուկ ուշադրությունը, քանի որ վերաբերում էր առավել կարևոր նյութական իրավունքներից մեկի, կրթության իրավունքին:
140. Այնուհետև դիմումատուները պնդում էին, որ Պալատը ճիշտ չէր մեկնաբանել առանցքային նշանակություն ունեցող ապացույցները և սխալ եզրահանգումների էր եկել երկու որոշիչ հարցերի` ծնողների համաձայնության և հոգեբանական թեստերի արժարժանահավատության շուրջ:
141. Դիտարկվող ժամանակաշրջանում բացակայում էին կրթական հոգեբանության կենտրոններում թեստերի անցկացման և արդյունքների գնահատման գործընթացը կարգավորող միասնական նորմատիվները, որի հետևանքով շատ հարցեր թողնվում էին հոգեբանների հայեցողությանը և առաջանում էր ռասայական նախապաշարմունքների և մշակութային անզգայունակության լայն դաշտ: Միևնույն ժամանակ, թեստերը, որոնք պետք է անցնեին դիմումատուները և այլ գնչու երեխաները, գիտական տեսանկյունից ճիշտ չէին կազմված, իսկ կրթական տեսանկյունից հիմնավորված չէին: Փաստագրական ապացույցները ցույց էին տալիս, որ մի շարք դիմումատուներ ուղարկվել էին հատուկ դպրոցներ ոչ թե մտավոր թերարժեքություն, այլ ուրիշ պատճառներով, այդ թվում` դասերից հաճախակի բացակայությունը, աշակերտների կամ նույնիսկ ծնողների վատ վարքը: Չեխիայի իշխանությունները իրենք էին խոստովանել թեստավորման խտրականական հետևանքների մասին (տես սույն վճռի 66-րդ կետը): Նրանք նաև իրենց դիտողություններում ընդունել էին, որ դիմումատուներից մեկն ուղարկվել էր հատուկ դպրոց, թեև չեխերեն լեզվով շփվելու լավ ունակություններ ուներ:
142. Դիմումատուների պնդմամբ, նաև, խտրականությունը, որի իրենք ենթարկվել էին, չէր կարող արդարացվել հատուկ դպրոց ուղարկելու վերաբերյալ ծնողների տրված համաձայնությամբ: Երկրի իշխանությունները, օրենքին համապատասխան պարտավոր էին պաշտպանել երեխաների առաջնահերթ շահերը, մասնավորապես` բոլոր երեխաների կրթության հավասար իրավունքը: Ոչ ծնողների վարվելակերպը, ոչ էլ նրանց ընտրությունը չէին կարող երեխաներին զրկել այդ իրավունքից:
Որոշ դիմումատուների ծնողների ենթադրյալ «համաձայնության» արժանահավատությունը դպրոցական գործերում առկա անհամապատասխանությունների պատճառով հարցականի տակ էր դրվել, որի պատճառով ծնողների համաձայն լինելու վերաբերյալ կասկածներ էին առաջացել: Ցանկացած դեպքում, եթե նույնիսկ ենթադրել, որ նման համաձայնություն տրվել էր բոլոր ծնողների կողմից, այն իրավական ուժ չի ունեցել, քանի որ այդ ծնողները երբեկ պատշաճ կերպով չէին ծանուցվել համաձայնություն չտալու իրենց իրավունքի, երեխային հատուկ դպրոց ուղարկելու այլընտրանքի և նման քայլի վտանգների ու հետևանքների մասին: Ընթացակարգը մեծամասամբ զուտ ձևական բնույթ էր կրում` ծնողներին տրվել էր նախապես լրացված ձևը և հոգեբանական թեստավորման արդյունքները, որոնք իրենց կարծիքով չէին կարող վիճարկվել: Ինչ վերաբերում է հետագայում սովորական դպրոց տեղափոխելու միջնորդության ենթադրվող իրավունքին, դիմումատուներն ընդգծեցին, որ հատուկ դպրոցում ուսման առաջին տարվանից սկսած, սովորական դպրոցի կրթության համեմատ նրանք շատ ավելի վատ որալկի կրթություն են ստացել, որի հետևանքով այլևս չեն բավարարել սովորական դպրոց հաճախելու պահանջներին:
Ավելին, իրատեսական չէր համաձայնության հարցը դիտարկելիս անտսել կրթության բնագավառում գնչուների սեգրեգացման պատմությունը և գնչու ծնողների մոտ ընտրության մասին բավարար տեղեկատվության բացակայությունը: Վկայակոչելով Եվրոպական դատարանի «Hakansson և Sturesson ընդդեմ Շվեդիայի» գործով արտահայտած կարծիքը (տես 1990թ. փետրվարի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը , հհ. A, գանգատ թիվ 171-A, § 66), առ այն, որ մերժումը կարող է իրավաչափ լինել որոշ իրավունքների նկատմամբ, սակայն ոչ իրավաչափ մյուսների դեպքում, և որ նման մերժումը չի կարող հակասել պետության կարևոր շահերին, դիմումատուները պնդում էին, որ կրթության բնագավառում երեխայի ռասայական հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքի մերժումն անթուլատրելի է:
143. Սույն գործը բարձրացրել է «համընդհանուր կարևորության լուրջ խնդիր»,այն է` արդյոք եվրոպական պետություններ իվիճակի էին դիմակայելու ռասայական և էթնիկական բազմազանության աճի հետ և պաշտպանել խոցելի փոքրամասնություններին: Այդ առումով ամենակարևոր հարցը կրթության բնագավառում հնարավորությունների հավասարության հարցն էր, քանի որ գնչուների նկատմամբ խտրականությունն այդ ոլորտում տեղ էր գտել Եվրոպայի Խորհրդի բոլոր մասնակից պետություններում: Դպրոցներում խտրականության վերացումը գնչուներին թույլ կտար ամենուրեք օգտվելու հավասար վերաբերմունքից:
144. Գնչու երեխաների սեգրեգացման հետ կապված իրավիճակը չեխական դպրոցներում գանգատի ներկայացման պահից ի վեր փաստորեն չէր փոխվել: Դիմումատուների ապագան և հեռանկարների բացակայությունը բացահայտեցին նրանց հատուկ դպրոցներում տեղավորելու արդյունքում պատճառված վնասը: Այդպես 2006թ. մայիսին ութ դիմումատուներ շարունաում էին սովորել հատուկ դպրոցում, ևս վեցը, որոնք ավարտել էին հատուկ դպրոցը, շարունակում էին գործազուրկ մնալ: Չորս իմումատուներից, որոնց ընդունելության թեստերը հանձնելուց հետո թույլ էր տրվել հաճախել սովորական տարրական դպրոց, երկուսը շարունակում էին ուսումը, մեկը գործազուրկ էր, իսկ մեկն ընդունվել էր տեխնիկական համալսարան: Դիմումատուների կարծիքով ակնհայտ էր, որ նրանցից ոչ մեկը միջնակարգ հանրակրթական, առավել ևս բարձրագույն կրթություն չէր ստանալու:
145. Ի վերջո, դիմումատուներն ընդգծեցին, որ 2004թ. ընդունվել էր Դպրոցների մասին նոր օրենքը, որը միտված էր վերջ դնելու հատուկ դպրոցների համակարգին: Այդպիսով նոր օրեսդրությունը ճանաչել էր, որ «հատուկ համարվող» այդ դպրոցների առկայությունն արդեն իսկ թերիության պիտակ էր դնում աշակերտների վրա: Սակայն իրականում նոր Օրենքը գործնական փոփոխությունների չհանգեցրեց, քանի որ այն ընդամենը փոխեց կրթական ծրագրերի հիմքում ընկած չափանիշները: 2005 և 2006 թվականներին Գնչուների իրավունքների Եվրոպական կենտրոնի անցկացրած լայնածավալ հետազոտությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում հատուկ դպրոցներն ուզղակի վերանվանվել էին «վատ առաջադիմությամբ աշակերտների դպրոցներ» կամ «պրակտիկ ուսուցման դպրոցներ», առանց մանկավարժական անձնակազմի և կրթակարգի զգալի փոփոխության:
2. Կառավարությունը
146. Չեխիայի իշխանությունները նշեցին, որ գործը լուրջ հարցերի է հանգեցնում, որոնք առնչվում են ժամանակակից հասարակությունում գնչուների վիճակից բխող սոցիալական խնդիրների հետ: Թեև գնչուներն ըստ երևույթի օգտվում էին նույն իրավունքներից, ինչ որ մյուս քաղաքացիները, իրականում նրանց հեռանկարները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սահմանափակ էին: Նրանց վիճակի բարելավումը առանց գնչուական համայնքի բոլոր անդամների մասնակցության հնարավոր չէր: Ձգտելով վերջ դնելու այդ անհավասարությանը մասնակից պետությունները բախվեցին բազմաթիվ քաղաքական, տնտեսական և տխնիկական խնդիրների, որոնք չէին սահմանափակվում միայն հիմնարար իրավունքները հարգելու խնդրով: Այդ իսկ պատճառով դատարանները, այդ թվում`Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, այդ բնագավառում ձեռնարկված միջոցառումները դիտարկելիս ստիպված էին զուսպ մոտեցում ցուցաբերել և սահմանափակվել իրավասու մարմինների կողմից իրենց հայեցողության սահմանները գերազանցելու հարցի դիտարկմամբ:
147. Վկայակոչելով նախկինում իրենց կողմից ներկայացրած գրավոր և բանավոր դիտողությունները, Չեխիայի իշխանությունները կրկնեցին, որ ռասան, մաշկի գույնը կամ ազգային փոքրամասնությանը պատկանելը դիմոմատուների կրթության հարցում որոշիչ դեր չեն խաղացել: Չկային որևէ կոնկրետ ապացույցներ այդ հիմքերով վերաբերմունքի տարբերակման մասին: Դիմումատուների դպրոցական գործերն առանց անտարակույս վկայում էին, որ նրանց հատուկ դպրոցներում տեղավորելը հիմնված էր ոչ թե էթնիկական ծագման, այլ կրթական հոգեբանության կենտրոններում անցկացրած ոգեբանական թեստերի արդյունքների վրա: Քանի որ դիմումատուները տեղավորվել էին հատուկ դպրոցներում ելնելով հատուկ կրթական կարիքներից, որոնք հիմնականում բխում էին նրանց մտավոր առանձնահատկություններից, ինչպես նաև հաշվի առնելով, որ չափանիշները, դրանց կիրառման ձևը և հատուկ դպրոցների համակարգը ռասայական տեսակետից չեզոք էին, որը հաստատեց Պալատն իր վճռով, չէր կարելի խոսել սույն գործում ակնհայտ կամ ուղղակի խտրականության մասին:
148. Այնուհետև Չեխիայի իշխանություններն անդրադարձան դիմումատուների այն փաստարկին, որ ներկա գործում տեղ էր գտել անուղղակի խտրականություն, որը որոշ դեպքերում կարող էր բացահայտվել միայն վիճակագրության օգնությամբ: Նրանց կողմիղ արտահայտվու էր այն կարծիքը, որ «Zarb Adami ընդդեմ Մալթայի» գործը, որտեղ Եվրոպական դատարանը հիմնավոր կերպով հաշվի էր առել կողմերի ներկայացրած վիճակագրական տվյալները, չէր կարող համեմատվել սույն գործի հետ: Նախ և առաջ Zarb Adami գործն այդքան բարդ չէր: Երկրորդ, երդվյալ ատենակալների կազմում մասնակցելու համար ներգրավված տղամարդկանց և կանանց թվի միջև անհամապատասխանությունը պետական որոշման արդյունք էր, մինչդեռ դիմումատուի կողմից ներկա գործով ներկայացրած վիճակագրությունն առաջին հերթին վկայում էր երեխաներին հատուկ դպրոցներ ուղարկելու ծնողների ցանկության, այլ ոչ թե պետության կողմից կատարված գործողության կամ անգործության մասին: Եթե ծնողներն այդ ցանկությունը չարտահայտեին (տալով իրենց համաձայնությունը), երեխաները հատուկ դպրոց չէին ուղարկվի:
Բացի այդ, դիմումատուների կողմից սույն գործով ներկայացրած վիճակագրական տեղեկությունը բավարար համոզիչ չէր, քանի որ չէին ներկայացվել դպրոցների տնօրենների տրամադրած տվյալները, ուստի այն արտահայտում էր միայն իրենց սուբյեկտիվ կարծիքը: Բացակայում էր աշակերտների էթնիկական ծագման մասին պաշտոնական տեղեկատվությունը: Ի լրումն, Չեխիայի իշխանությունների կարծիքով, առանց գնչուների սոցիալական-մշակութային միջավայրի, ընտանեկան վիճակի և կրթության նկատմամբ վերաբերմունքի գնահատման, վիճակագրությունը տեղեկատվական արժեք չի ներկայացնում: Այդ կապակցությամբ նրանք ընդգծեցին, որ Օստրավայի շրջանը Չեխիայում առավել խիտ բնակված տարածքներից է:
Ինչ վերաբերում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և այլ երկրների իրավական համակարգերի համեմատական ուսումնասիրություններին, որոնք վկայակոչում էին երրորդ կողմերը, Չեխիայի իշխանությունները չէին գտնում, որ այդ վիճակագրության և գործի էության հետ կապված խնդիրների միջև առկա է որևէ նշանակալի կապ: Նրանց կարծիքով, այդ հետազոտությունները նպատակ էին հետապնդում հաստատելու, որ գնչուների կարիքներին հարմարեցված կրթական համակարի ստեղծումը չափազանց բարդ խնդիր է:
149. Այդուհանդերձ, եթե նույնիսկ ենթադրել, որ դիմումատուների ներկայացրած տվյալները համընկնում էին իրականության հետ և պետությունը կարող էր պատասխանատու ճանաչվել տվյալ իրավիճակի համար, Չեխիայի իշխանությունների կարծիքով, դա Կոնվենցիային չհամապատասխանող անուղղակի խտրականություն չէր հանդիսանում: Վիճարկվող միջոցառումը համապատասխանում էր խտրակայության բացակայության սկզբունքին, քանի որ լեգիտիմ նպատակ էր հետանդում, այն է` հարմարեցնելու կրթության գործընթացը հատուկ կրթական կարիքներ ոնեցող երեխաների պահանջներին: Այն նաև օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված էր:
150. Այդ վերջի հարցի առնչությամբ Չեխիայի իշխանությունները չհամաձյնվեցին դիմումատուների այն պնդման հետ, որ նրանք բավարար բացատրություն չեն ներկայացրել հատուկ դպրոցներում գնչուների մեծ ներկայությանը: Ընդունելով, որ կրթության բնագավառում գնչուների վիճակն կատարյալ չէր, Չեխիայի իշխանությունները գտնում էին, որ նրանք ցուցադրեցին, որ հատուկ դպրոցները չեն ստեղծվել գնչուական համայնքի համար, ինչպես նաև, որ էթնիկական ծագումը դեր չէր խաղում հատուկ դպրոց ուղարկելու որոման վրա: Նրանք հիշեցրեցին, որ հատուկ դպրոցում տեղավորելը հնարավոր էի միայն նախնական անհատականացված մանկավարժական և հոգեբանական թեստավորումից հետո: Թեստավորման գործընթացը ներկայացնում էր գիտական հեազոտությունների շարունակական առարկա հանդիսացող տեխնիկական գործիք և այդ իսկ պատճառով կարող էր կիրառվել միայն որակավորված անձնակազմի կողմից: Դատարանները չունեին բավարար որակավորում և հետևաբար պետք է որոշակի շրջահայացություն ցուցաբերերին այդ հարցում: Ինչ վերաբերում է «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիայի և այլ երրորդ անձանց դիտողություններում նկարագրված մասնագիական չափորոշիչներին, Չեխիայի իշխանությունները նշեցին, որ այդ չափորոշիչները իրավական ուժ ունեցող նորմատիվներ չէին հանդսանում և առավելագույնը ոչ պարտադիր բնույթի մասնագիտական խորհուրդներ կամ ուղեցույցեր էին, հետևաբար դրանց չհետևելը ինքնստինքյան չէր կարող հանգեցնել միջազգային իրավական պատասխանատվության:
151. Յուրաքանչյուր դիմումատուի գործ պարունակում էր կիրառված մեթոդների նկարագրություն և մանրամասն ներկայացվում էր թեստավորման արդյունքները, որոնք դիտարկվող ժամանակաշրջանում դիմումատուներից ոչ մեկը չէր վիճարկել: Դիմումատուների պնդումը, որ հոգեբանները կողմնակալ մոտեցում են ցուցաբերել, հավանաբար սուբյեկտիվ էր և հիմնված չէր որևէ ապացույցների վրա:
152. Չեխիայի իշխանությունները կրկին խոտսովանեցին, որ հազվադեպ դեպքերում հնարավոր էր, որ հատուկ դպրոց ուղարկելու պատճառը գտնվում էր ուսման դժվարությունների և անբարենպաստ սոցիալական-մշակութային միջավայրի սահմանահատման կիզակետում: 18 դեպքերից դա միայն մեկ անգամ էր տեղի ունեցել` իններորդ դիմումատուի դեպքում: Մյուս դեպքերում մանվակարժակա-հոգեբանական ախտորոշումն ու թեստավորումը կրթական հոգեբանության կերնտրոններում ուսման հետ կապված խնդիրներ էին վերհանել բոլոր դիմումատուների մոտ:
153. Թեստավորում անցկացնող կրթական հոգեբանության կենտրոնները ընդամենը առաջարկում էին դպրոցի տեսակը, որտեղ պետք է ուղարկվեր երեխան: Կարևոր և որոշիչ գործոնն այստեղ ծնողների ցակությունն էր: Սույն գործում ծնողները ծանուցված էին այն մասին, որ երեխաներին հատուկ դպրոցներ ուղարկելը կախված է իրենց համաձայնությունից և նման որոշման հետևանքներն իրենց բացատրվել էին: Եթե հաաձայնության հետևանքը նրանց այդքան էլ պարզ չէր, ապա ծնողները կարող էին բողոքարկել ընդունելության մասին որոշումը և ցանկացած պահին պահանջեին, որպեսզի իրենց երեխան տեղափոխվի այլ դպրոց: Եթե, ինչպես դիմումատուներն էին պնդում, իրենց ծնողներին չէին ծանուցել համաձայնոթւյան հետևանքների մասին, ապա ծնողները պետք է տեղեկատվությունը ճշգրտեին համապատասխան մարմիններում: Այդ կապակցությամբ Չեխիայի իշխանությունները նշել էին, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածն ընդգծում էր ծնողների առաջնային դերն ու պատասխանատվությունը իրենց երեխաների կրթության համար: Պետությունը չէր կարող միջամտել, եթե ծնողների վարքում ոչինչ չէր վկայում, որ նրանք հնարավորություն կամ ցանկություն չունեին որոշում ընդունել իրենց երեխաների կրթության առավել նպատակահարմար ձևի մասին: Նման միջամտությունը կհակահսեր պետության կողմից իրենց երեխաների կրթության և ուսուցման վերաբերյալ ծնողների ցանկությունը հարգելու սկզբունքին:
Սույն գործում Չեխիայի իշխանությունները նշեցին, որ Չեխիայի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գանգատ նրկայացնելուց բացի դիմումատուների ծնողներն ընդհանուր առմամբ ոչինչ չեն արել, որպեսզի պաշտպանեն իրենց երեխաներին ենթադրյալ խտրականական վերաբերմունքից և համեմատաբար պասիվ դեր են ունեցել նրանց կրթությունում:
154. Չեխիայի իշխանությունները հերքեցին դիմումատուների այն փաստարկը, որ հատուկ դպրոցներում տեղավորելը զրկեց նրանց միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Անկախ նրանից թե դիմումատուները պարտադիր կրթությունն ավարտել էին մինչ Դպրոցների մասին թիվ 561/2004 նոր օրենքի ուժի մեջ մտնելը դե դրանից հետո, նրանք կարող էին անարգել շարունակել միջնակարգ կրթությունը, պահանջվող մակարդակին հասնելու համար լրացուցիչ պարապմունքներ անցնել կամ խորհրդատվություն ստանալ աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ: Սակայն դիմումատուներից ոչ մեկը չէր նշել, որ փորձել է դիմել այդ քայլերին (նույնիսկ եթե դրանք ապարդյուն են եղել), կամ որ նրանց (ենթադրյալ) դժվարությունները բխում էին հատուկ դպրոց ուղարկելու արդյունքում ավելի սահմանափակ կրթություն ստանալու հետ: Հակառակը, դիմումատուներից մի քանիսը որոշել էին այլևս չշարունակել ուսումը կամ դադարեցրել էին այն: Չեխիայի իշխանությունները խորապես համոզված էին, որ դիմումատուներն զրկել էին իրենց ուսումը շարունակելու հնարավորությունից, հետաքրքրության բացակայության պատճառով: Նրանց իրավիճակը, որը հիմնականում անբարենպաստ էր, ուսման նկատմամբ հետաքրքրության բացակայոթյան, այլ ոչ թե պետության պատասխանատվություն առաջացնող որևէ խնդրի արդյունք էր:
155. Չեխիայի իշխանությունները համաձայնվեցին, որ ազգային մարմինները պետք է ձեռնարկեին բոլոր ողջամիտ քայլերը որպեսզի այդ միջոցառումներն անհամաչափ հետևանքներ չառաջացնեին կամ, անհնարության դեպքում, այդ հետևանքները մեղմացնելու և փոխհատուցելու համար: Սակայն ոչ Կոնվենցիայում, ոչ էլ որևէ այլ միջազգային փաստաթղթում, գնչու կամ այլ ազգային և էթնիկական փոքրամասնություններին պատկանող երեխաների կրթության հարցում, պետության պոզիտիվ պարտավորությունների ընդհանուր սահմանում տրված չէր: Չեխիայի իշխանություններն այդ կապակցությամբ նշեցին, որ պետության պոզիտիվ պարտականությունները որոշելիս Եվրոպական դատարանը երբեմն վկայակոչում է Պայմանավորվող երկրների օրենսդրական զարգացումները: Սակայն նրանք հայտնեցին, որ երեխաներին հատուկ դպրոցում տեղավորելու և հատուկ կարքիներ ունեցող երեխաների կրթության ձևերի հարցում համաեվրոպական չափորոշիչ կամ փոխհամաձայնություն ներկայումս գոյություն չունի և հատուկ դպրոցները խնդրի լուման ընդունելի տարբերկներից մեկն են:
156. Միևնույն ժամանակ, Կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխան, դրական պարտականությունները չեն կարող մեկնաբանվել, որպես կառուցողական գործողություններ կատարելու պարտականություն: Դա պետք է շարունակի դիտվել որպես ընտրության առարկա: Կոնվենցիայի 14-րդ հոդվածը բնակչության բոլոր խմերին ունակությունների բացակայությունը ակտիվորեն փոխհատուցելու պետությունների ընդհանուր պարտականություն չի նախատեսում:
157. Ցանկացած դեպքում, քանի որ հատուկ դպրոցները պետք է համարվեն ոչ թե թերի, այլ որպես կրթության այլընտրանքի հնարավորություն, Չեխիայի իշխանությունները պնդում էին, որ ողջամիտ քայլեր են ձեռնարկել իրենց անհատական իրավիճակի պատճառով հատուկ կրթության կարիք ունեցող դիմումատուների թերարժեքությունը փոխհատուցելու համար, ինչպես նաև, որ չեն գերազանցել Կոնվենցիայով պետությունների համար կրթության բնագավառում նախատեսված հայեցողության աստիճանը: Նրանք նշեցին, որ պետությունը երկու անգամ ավելի շատ միջոցներ է հատկացնում հատուկ, քան սովորական դպրոցների համար, և որ ազգային մարմինները մեծ ջանքեր էեն ներդնում գնչու երեխաների կրթության հետ կապված լուրջ խնդիրը լուծելու ուղղությամբ:
158. Այնուհետև Չեխիայի իշխանությունները տեղեկատվություն ներկայացրեցին դիմումատուների ընթացիկ վիճակի մասին, որը ստացել էին դպրոցներում և Օստրավայի զբաղվածության կենտրոնում (որտեղ հաշվառման էին կանգնել աշխատանք չունեցող դիմումատուները) պահպանվող նրանց գործերից: Նախ և առաջ նրանք նշեցին, որ Օստրավայի շրջանում գործազրկության մակարդակը շատ բարձր էր և ընդանոր առմամբ երիտասարդները, որոնք միայն տարրական կրթություն ունեին, աշխատանք գտնելու հետ խնդիրներ ունեին: Թեև առկա էր որակավորման ձեռք բերման և աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ պետությունից խորհրդատվություն ստանալու հնարավորությունը, կարևոր էր նաև աշխատանք փնտրողի ակտիվ մասնակցությունն այդ գործընթացում:
Տվյալ դեպքում, դիմումատուներց երկուսը ներկա պահին ավարտում էին տարրական դպրոցի վերջին դասարանը: Յոթ դիմումատուներ 2006թ. սեպտեբմեր ամսից սկսել էին հաճախել տեխնիկական պատրաստման դասընթացները միջնակարգ դպրոցում: Նրանցից չորսը սկսել էին, սակայն անավարտ էին թողել ուսումը միջնակարգ դպրոցում, հիմնականում հետաքրքրության բացակայության պատճառով, և դրա փոխարեն գրանցվել էին զբաղվածության կենտրոնում: Վերջապես, դիմումատուներից հինգը չէին ձգտել ուսումը շարունակելու միջնակարգ դպրոցում, փոխարենը հաշվառման էին կանգնել զբաղվածության կենտրոնում: Այն դիմումատուները, որոնք հաշվառման էին կանգնել զբաղվածության կենրոնում, վերջինիս հետ չէին համագործակցում և հետաքրքրություն չէին դրսևորում վերապատրաստման կամ աշխատանքի թափուր տեղերի մասին իրենց հղվող ծանուցումների նկատմամբ, որի պատճաով նրանցից ոմանք հեռացվել էին աշխատանք փնտրողների ցուցակից (որոշ դեպքրում մի քանի անգամ):
159. Ի վերջո Չեխիայի իշխանությունները համաձայնվեցին դիմումատուների այն պնդման հետ, որ Դպրոնցների մասին թիվ 561/2004 օրենքի ընդունման արդյունքում շատ բան չի փոխվել: Օրենքը միասնական տեսքի էր բերել նախկինում գործող տարրական դպրոցների տեսակները և ստանդարտացրել կրթակարգերը: Օրենքը չէր նախատեսում մասնագիտացված դպրոցների առանձին, անկախ համակարգ, բացառությամբ լուրջ հոգեկան խանգարումներ, աուտիզմ կամ համատեղ հոգեկան և ֆիզիկական արատներ ունեցող անձանց համար: Խնդիրներ ոնեցող աշակերտները, հնարավորության և ցանկության դեպքում, ներառվում էին սովորական դպրոցներում: Սակայն դպրոցներին թույլ էր տրվում ստեղծել առանձին դասարաններ նրանց կարիքներին հարմարեցված կրթական տեխնիկայով և մեթոդներով: Նախկին «հատուկ դպրոցները» կարող էին շարունակել իրենց գործունեությունը որպես առանձին հաստատություններ, սակայն այսուհետև դրանք ընդամենը «տարրական» դպրոցներ էին, որոնք կրթությունն իրականացնում էին տարրական դպրոցի վերանայված կրթակարգի համաձայն: Դպրոցները, որտեղ սովորում էին սոցիալապես անապահով ընտանիքներից եկող աշակերտները, օգտվում էին ուսուցչի օգնականի պաշտոն սահմանելու և երեխաների մոտ շփման ու չեխերեն լեզվի իմացության նպատակով նախապատրասկան դասարաններ բացելու իրավունքից: Գնչուական համայնքից եկող ուսուցիչների օգնականները հաճախ կապող օղակ էին դպրոցի, ըտանիքի և, որոշ դեպքերում, այլ փորձագետների միջև և օգնում էին ներառելու գնչու երեխաներին կրթական համակարգում: Տարածաշրջանը, որտեղ բնակվում էին դիմումատուները, աջակցում էր գնչու աշակերտների ներառմանը ազգային մեշամասնությունը ներկայացնող երեխաներից կազմված դասարաններում:
160. Իրենց եզրափակիչ փաստարկներում Չեխիայի իշխանությունները խնդրեցին Եվրոպական դատարանին մեկ առ մեկ զննել յուրաքանչյուր դիմումատուի համար կրթության կենտրոնում պահելով ընդհանուր ենթատեքստը, ինչպես նաև ընդունել, որ Կոնվենցիայի խախտում տեղի չի ունեցել:
3. Երրորդ կողմը
(a) Interights և Human Rights Watch կազմակերպությունները
161. Interights և Human Rights Watch կազմակերպությունները հայտնեցին, որ էական նշանակություն ուներ այն, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը արդյունավետ պաշտպանություն է տրամադրում անուղղակի խտրականությունից` գաղափար որի հետ Եվրոպական դատարանը դեռևս առնվելու շատ հնարավորություններ չի ունեցել: Նրանք պնդում էին, որ Պալատի հիմնավորումները մի շարք դեպքերում անտեսում էին վերջին զարգացումները, մասնավորապես «Timishev ընդդեմ Ռուսաստանի Դաշնության», «Zarb Adami ընդդեմ Մալթայի» և «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» նախադեպային գործերում Դատարանի արտահայտված դիրքորոշումները: Մեծ Պալատը պետք է կոնսոլիդացներ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի նպատակաուղղված մեկնաբանումը և համապատասխանեցներ անուղղակի խտրականության հարցում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը գործող միջազգային ստանդարտների հետ:
162. Interights և Human Rights Watch կազմակերպությունները նշեցին, որ Դատարանը Zarb Adami գործում ինքը հաստատեց, որ խտրականությունը ոչ միշտ է եղել ուղղակի կամ ակնհայտ և, որ քաղաքականություն կամ հանրային նշանակություն ունեցող միջոցառումը կարող է հանգեցնել անուղղակի խտրականության: Այն նաև ընդունեց, որ անուղղակի խտրականության գործերում դիտավորության արկայություն չէր պահանջվում (տես 2001թ. մայիսի 4-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hugh Jordan ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 24746/94, § 154): Իրենց ներկայացմամբ, անուղղակի խտրականության դեպքում բավական էր, որպեսզի որևէ խմբի նկատմամբ դրսևորված գործելակերպը կամ իրականացվող քաղաքակաությունը հանգեցներին անհմաչափ բացասական հետևանքների:
163. Որպես Եվրոպայում անուղակի խտրականության ապացույց, Եվրոպայում, միջազգային մակարդակով, ինչպես նաև Եվրոպական դատարաի կողմից համընդհանուր կիրառվում էր այն գաղափարը, որ խտրականության մասին գործ հարուցելու համար բավարար լրջությամբ ապացույցների առկայությունը հաստատելու դեպքում ապացույցի բեռը դրվում է հակառակ կողմի վրա (տես Եվրոպական դատարանի վերը նշված «Timishev ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով վճռի 57-րդ կետը, Եվրոպական դատարանի վերը նշված «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» գործով վճիռը): Անուղղակի խտրականության դեպքերում, երբ դիմումատուն ցույց է տալիս, որ երբ նշված քաղաքականության կամ գործելակերպի արդյունքում մյուս խմբերի համեմատ որևէ խմբի շատ ավելի մեծ քանակ ներկայացուցիչներ հայտվում են անբարենպաստ վիճակում, առաջանում է խտրականության վարկած: Արդյունքում ապացույցի բեռը դրվում է պետության վրա, որը պարտավոր է հերքել խտրականության վերաբերյալ գործ հարուցելու համար լուրջ հիմքերի առկայությունը կամ հիմնավորել վիճարկվող քաղաքականությունը կամ գործելակերպը:
164. Այդ իսկ պատճառով Երոպական դատարանի համար չափազանց կարևոր էր սահմանել ապացույցի տեսակը, որ կարող էր ներկայացվել ապացույցի բեռը տեղափոխելու համար: Interights և Human Rights կազմակերպությունները այդ կապակցությամբ նշեցին, որ վերոնշյալ Hugh Jordan գործի 154-րդ կետում վիճակագրական տվյալների որպես ապացույցի նկատմամբ Եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումը չէր համընկնում միջազգային և համեմատական իրավունքի հետ: Եվրոպական Միության հանձնարարականներում և միջազգային փաստաթղթերում վիճակագրությունը ճանաչվում է անուղղակի խտրականության ապացուցման առանցքային միջոց: Երբ ձեռնարկվող քայլերը արտաքնապես չեզոք էին, վիճակագրությունը երբեմն միակ արդյունավետ միջոցն է բանկչության տարբեր խմբերի նկատմամբ դրանց ազդեցության մակարդակի տարբերությունը պարզելու համար: Հավանաբար դատավորները պետք է գնահատեն վիճակագրության արժանահավատությունը, կարևորությունը և նշանակությունը դիտարկվող գործի համար, պահանջելով որպեսզի վիճակագրությունը հստակ կապված լինի դիմումատուի փաստարկների հետ:
Սակայն եթե Եվրոպական դատարանը պահպանի իր դիրքորոծումը, ըստ որի խտրականական գործելակերպը բացահայտելու համար միայն վիճակագրությունը բավարար չէ, Interights և Human Rights Watch կազմակերպությունների կարծիքով, պետք է հաշվի առնել ընդհանուր սոցիալական ենթատեքստը, քանի որ այն իրական հնարավորություն է ընձեռում դիմումատուների նկատմամբ կիրառված միջոցի անհամաչափությունը բացահայտելու համար:
(բ) Փոքրամասնությունների իրավունքների միջազգային խումբ, Ընդդեմ ռասայականության Եվրոպական ցանց, Եվրոպական գնչուական տեղեկատվական կենտրոն
165. Փոքրամասնությունների իրավունքների միջազգային խումբը, Ընդդեմ ռասայականության Եվրոպական ցանցը և Եվրոպական գնչուական տեղեկատվական կենտրոնը հայտարարեցին, որ գնչու երեխաների անօրինական տեղավորումը մտագար երեխաների դպրոցներում գնչուների նկատմամբ խտրականության առավել ակնհայտ և ծայրահեղ դրսևորում էր: Երեխաները նման հատուկ դպրոցներում սովորում էին պարզեցված կրթակարգով, որը համարվում էր իրենց մտավոր զարգացման ցածր մակարդակին համապատասխանող: Օրինակ` Չեխիայում հատուկ դպրոցներում երեխաներից ընդհուպ մինչև երրորդ կամ չորրորդ դասարան չի ակնկալվում չեխերենի այբենարանի և մինչև 10 թվերի իմացությունը, մինչդեռ նրանց հասակակիցները սովորական դպրոցներում ստանում են այդ գիտելիքները ուսման առաջին տարում:
166. Նման գործելակերպը մեծ արձագանք առաջացրեց ինչպես եվրոպական մակարդակով, այնպես էլ ՄԱԿ-ի իրավապաշտպան մարմինների կողմից, որոնք իրենց զեկույցներում մտահոգություն հայտնեցին հատուկ դպրոցներում գնչու երեխաների չափազանց մեծ թվի, կիրառվող թեստերի անհամապատասխանության և ծնողներից համաձայնություն ստանալու ընթացակարգի թերության վերաբերյալ: Բոլոր այդ մարմինները ճանաչեցին, որ ոչ մի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորումներ չի կարող օրինական հիմքերի վրա դնել այն անբարենպաստ վիճակը, որում հայտնվել էին գնչու երեխաները կրթության բնագավառում: Այդ հարցում կրթական բնագավառի հաստատությունների և քվազիդատական մարմինների դիրքերի համընկնումը համոզիչ կերպով վկայում էր գնչու երեխաների նկատմամբ զանգվածային խտրականության փաստի մասին:
167. Երրորդ կողմը ներկայացնող այդ կազմակերպությունների կարծիքով, իրականում մտավոր նդիրներ ունեցող երեխաների առանձնացված կրթության առավելություններից անկախ, գնչու երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելու որոշումները մեծամասամբ հիմնված էին ոչ թե մտագարության, այլ լեզվային և մշակութային տարբերությունների վրա, որը թեստավորման համակարգը հաշվի չէր առնում: Պետությունը, գնչուների նկատմամբ կրթության իրավունքից օգտվելու հարցում հավասար վերաբերմունք ապահովելու համար, պետք է նախ և առաջ վերանայի թեստավորման գործընթացը, զերծ պահելով այն գնչուների նկատմամբ ռասայական նախապաշարմունքից, և պոզիտիվ միջոցներ ձեռնարկի սոցիալական ունակությունների զարգացման և լեզվի ուսուցման ուղղությամբ:
(գ) «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիա, Գնչուների կրթական հիմնադրամ և Մանկական կրթության հետազոտությունների Եվրոպական ասոցիացիա
168. «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիան, Գնչուների կրթական հիմնադրամը և Մանկական կրթության հետազոտությունների Եվրոպական ասոցիացիան ցանկանում էին ներկայացնել, որ Օստրավայի շրջանում գնչու երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելու համար օգտագործվող գնահատումը հաշվի չի առնում 1990 թվականների երկրորդ կեսից շրջանառության մեջ լայնորեն մտած բազմաթիվ արդյունավետ և անհրաժեշտ ցուցանիշները (տես սույն վճռի 44-րդ կետը): Իրենց պնդմամբ գնահատումն անտեսում էր երեխաների լեզուն և մշակույթը, որևէ նախադպրոցական հաստատություն հաճախելու փորձի բացակայությունը, թեստավորման իրավիճակի պահանջների հետ ծանոթ չլինելը: Մի քանիսի փոխարեն օգտագործվում էր մեկ ապացույցի աղբյուր: Թեստավորումը մեկանգամյա, այլ ոչ թե երկարատև բնույթ էր կրում: Ապացույցները ձեռք չէին բերվում իրական և գնչու երեխաների կյանքին բնորոշ իրավիճակներում, որտեղ երեխաները կկարողանային բացահայտել իրենց գիտելիքները: Շեշտադրումը չարդարացված կերպով դրվում էր բնակչության մյուս մասի համար մշակված, անհատական կարգով անցկացվող ստանդարտացված թեստերի վրա:
169. Վկայակոչելով տարբեր հետազոտություննրի արդյունքները (տես սույն վճռի 44-րդ կետը), երրորդ կողմի ներկայացուցիչները նշեցին, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հատուկ կրթական հաստատություններում առավել շատ էին ազգային փոքրամասնությունների և բնակչության խոցելի խմբերի երեխաները: Դա մի շարք գործոնների հետևանք էր, այդ թվում` դպրոցական պաշտոնյաների ենթագիտակցական ռասայական կողմնակալության, զգալի նյութական անհավասարության, մտավոր կարղություններ ստուգման թեստերի և գնահատման այլ միջոցների նկատմամբ չափից մեծ վստահության, թեստավորման նշանակության գերագնահատման արդյունքում ուսուցիչների վրա գործադրվող ավելորդ ճնշման և նրանց անհամաչափ արձագանքի և ազգային փոքրամասնություններին պատկանող ծնողների ու դպրոցական պաշտոնավորների միջև զգալի տարբերությունների: Հոգեբանական թեստերի հիման վրա դպրոցում տեղավորելը հաճախ արտացոլում էր համապատասխան հասարակոթյան ռասայական կանխակալությունը:
170. Չեխիայի Հանրապետությունում լայն տարածում է գտել «սոցիալապես անբարենպաստ» միջավայրից երեխաների սեգրեգացումը: Համաձայն 1999թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կատարված Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրների համեմատական ուսումնասիրության (տես սույն վճռի 18-րդ կետը), Չեխիայի Հանրապետությունը երրորդ տեղն էր զբաղեցնում դժվար սովորող երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորող երկրների շարքում: Նաև, սոցիալական պայմաններից բխող խնդիրներ ունեցող երեխաների դպրոցական կրթության մասին տեղեկություններ ներկայացրած ութ երկրներից, Չեխիայի Հանրապետությունը միակն է, որտեղ ստեղծված են հատուկ դպրոցներ: Մյուս պետություններում գրեթե առանց բացառության այդ երեխաների ուսուցումն իրականացվում է սովորական դպրոցներում:
171. Միևնույն ժամանակ, ցածր ընդունակություններ ունեցողի պիտակավորմամբ երեխաներին մանուկ հասակից հատուկ դպրոցներ տեղավորելը (կրթական հսկում) հաճախ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ կերպով հանգեցնում է ռասայական սեգրեգացման և բացասական ազդեցություն է թողնում հատկապես կարիքավոր ընտանքների երեխաների կրթության մակարդակի վրա: Դա հանգեցնում է երկարաժամկետ վնասարար հետևանքների, ինչպես նրանց, այնպես էլ հասարակության համար, այդ թվում` կրթական համակարգից շատ շուտ դուրս մնալուն և հետագա աշխատանք գտնելու հնարավորության կորստին:
(d) Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (Fédération internationale des ligues des droits de l’Homme – FIDH)
172. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան իր որոշման մեջ արդարացիորեն մեծ կարևորություն հատկացրեց համաձայնությանը, որը ենթադրաբար տրվել էր դիմումատուների ծնողների կողմից սույն գանգատի խնդրի առարկա հանդիսացող դեպքում: Ֆեդերեցիան նշեց, որ Եվրոպայի դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան գոյություն ունեն իրավիճակներ, որոնցում իրավունքից հրաժարվելը պետությանը չի ազատում իր իրավազորության տակ գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու պարտականությունից: Դա կիրառելի է մասնավորապես այնպիսի իրավիճակներում, երբ նման հրաժարումը հակասում է կարևոր հանրային շահին, հստակ չի տրվել կամ երկիմաստ բնույթ է կրել: Դրանից բացի, անձի իրավունքի կամ ազատության սահմանափակումն արդարացնելու հնարավորություն ունենալու համար, համապատասխան անձի հրաժարումն այդ երաշխիքից պետք է արվի այնպիսի հանգամանքներում, որ կարելի լինի եզրակացնել, որ անձը ամբողջությամբ գիտակցել է իր ընտրության հետևանքները, մասնավորապես իրավական տեսակետից: «Թագուհին ընդդեմ Borden» գործի ներքո ([1994] 3 RCS 145, էջ 162) Կանադայի Գերագույն դատարանը սահմանել է հետևյալ սկզբունքն այդ հարցի վերաբերյալ. «որպեսզի իրավունքից հրաժարվելը... իրական լինի, համաձայնություն տալուն հավակնող անձը պետք է տիրապետի իրավունքից հրաժարվելն արդարացնող տեղեկատվությամբ: Ընտրության իրավունքը ենթադրում է ոչ միայն հնարավոր մի քանի տարբերակներից մեկը նախընտրելու ցանկություն, այլ նաև բավարար իրազեկվածություն` նման նախընտրությունն իմաստավորելու համար»:
173. Հետևաբար հարց է առաջանում թե արդյոք հավասար վերաբերմունքի սկզբունքի և ռասայական խտրականության արգելման ու մարդու արժանապատվության ավելի լայն գաղափարի միջև կապի պարագայում խտրականությունից պաշտպանվելու իրավունքից հրաժարվելը չպետք է ամբողջությամբ բացառվի: Սույ գործում դիմումատուների ծնողների կողմից տրված համաձայնությունը պարտավորեցնող է ոչ միայն դիմումատուների, այլ գնչուական համայնքի բոլոր երեխաների համար: Մարդու իրավունքների պաշտպանության ֆեդերացիայի արդարացի եզրահանգմամբ բոլորովին չի բացառվում, որ գնչու երեխաների բոլոր ծնողները կգերադասեին իրենց երեխաների համար ներառողական ուսուցումը, սակայն, համոզված չլինելով թե ինչպիսի ընտրություն կկատարեն նման իրավիճակում մյուս ծնողները, նրանք նախընտրել էին գնչու երեխաների բացարձակ մեծամասնության կողմից հաճախած հատուկ դպրոցների «անվտանգությունը»: Գնչուների խտրականության պատմության համատեքստում գնչու ծնողների մոտ ընտրության այլընտրանքն էր. ա) երեխաներին ուղարկել դպրոցներ, որտեղ պետական մարմինները դժկամությամբ էին ընդունում նրանց երեխաներին և որտեղ նրանք կարող էին ենթարկվել հասակակիցների ու ուսուցիչների թշնամական վերաբերմունքին և վիրավորանքներին, և բ) երեխաներին ուղարկել հատուկ դպրոցներ, որտեղ գնչու երեխաները գերակշռում էին և այդ պատճառով նրանք կարող էին չվախենալ այդպիսի նախապաշարմունքների արտահայտումից: Գնչուների համար միանշանակ ընդունելի ներառական կրթության համակարգից օգտվելու իրական հնարավորություններից զրկված լինելու պայմաններում ծնողները որպես կանոն նախընտրում էին օգտվել երկու չարիքներից փոքրագույնը թվացող տարբերակից: Ընտրության երկու տարբերակների միջև անհամարժեքությունն այնպիսին էր, որ դիմումատուների ծնողները ստիպված էին նախընտրել այն տարբերակը, որի համար նրանց ներկայումս Չեխիայի իշխանությունները պատասխանատու էին համարում:
174. Վերոշարադրյալ պատճառներով Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիան գտնում է, որ սույն գործի հանգամանքներում երեխաների համար նորմալ դպրոցներում կրթություն ստանալու իրավունքից ծնողների ենթադրյալ հրաժարումը չի կարող ազատել Չեխիայի Հանրապետությանը Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորություններից:
Գ. Դատարանի գնահատականը
1. Հիմնական սկզբունքների ամփոփումը
175. Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում սահմանել է, որ խտրականությունը նշանակում է համեմատաբար նմանատիպ իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի տարբերակում առանց օբյեկտիվ և ողջամիտ արդարացման (տես Եվրոպական դատարանի վճիռը «Willis ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 36042/97, § 48, ECHR 2002-IV, և 2005թ. հոկտեմբերի 25-ի Եվրոպական դատարանի վճիռը «Okpisz ընդդեմ Գերմանիայի» գործով, գանգատ թիվ 59140/00, § 33): Կոնվենցիայի 14-րդ հոդվածը չի արգելում մասնակից պետություններին «փաստացի անհավասարությունը» շտկելու նպատակով տարբեր վերաբերմունք ցուցաբերել մարդկանց տարբեր խմբերի նկատմամբ, իրականում, որոշ դեպքերում վերաբերմունքի տարբերակման միջոցով անհավասարությունը շտկելու փորձ չկատարելն է, որ կարող է հանգեցնել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմանը (տես 1968թ. հուլիսի 23-ի Եվրոպական դատարանի վճիռը ««Բելգիայում կրթության գործընթացում լեզուների օգտագործման հետ կապված որոշ խնդիրների մասին» ընդդեմ Բելգիայի» գործով (ըստ էության), Series A, N 6, § 10, Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Thlimmenos ընդդեմ Հունաստանի» գործով, գանգատ թիվ 34369/97, § 44, ECHR 2000-IV, և Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Stec ընդդեմ Միացյալ Թագավրության» գործով գանգատ թիվ 65731/01, § 51, ECHR 2006): Եվրոպական դատարանը նաև համաձայն է, որ մարդկանց որևէ խմբի համար անհամաչափ անբարենպաստ հետևանքներ ունեցող ընդհանուր քաղաքականությունը կամ միջոցառումը կարող է խտրականական ճանաչվել մարդկանց համապատասխան խմբի համար, թեպետ հատուկ միտված չէ նրան (տես 2001թ. մայիսի 4-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hugh Jordan ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, գանգատ թիվ 24746/94, § 154, և 2005թ. հունվարի 6-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» գործով, գանգատ թիվ 58461/00), ինչպես նաև, որ Կոնվենցիային հնարավոր հակասող խտրականությունը կարող է փաստացի իրավիճակի հետևանք լինել (տես Եվրոպական դատարանի վճիռը «Zarb Adami ընդդեմ Մալթայի» գործով, գանգատ թիվ 17209/02, § 76, ECHR 2006):
176. Մասնավորապես էթնիկական ծագման հիմքով խտրականությունը ռասայական խտրականության ձև է հանդիսանում: Ռասայական խտրակաությունը հանդիսանում է խտրակաության առավել ծայրահեղ դրսևորում և դրանից բխող վտանգավոր հետևաքների պատճառով պետական մարմիններից պահանջվում է հատուկ զգոնություն և վճռական արձագանք: Այդ իսկ պատճառով պետական մարմինները պարտավոր են օգտագործել ռասայականության դեմ պայքարի համար իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները, ամրապնդելով ժողովրդավարությունը հասարակությունում, որտեղ այլազանությունը ոչ թե սպառնալիք, այլ հարստացման աղբյուր է համարվում (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով, գանգատներ թիվ N 43577/98 և 43579/98, § 157, ECHR 2005 և Եվրոպական դատարանի վճիռը «Timishev ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով, գանգատներ թիվ 55762/00 և 55974/00, § 56, ECHR 2005): Եվրոպական դատարանը նաև ճանաչեց, որ բացարձակապես կամ հիմնականում անձի էթնիկական ծագման վրա հիմնված վերաբերմունքի որևէ տարբերակում բազմակարծության և տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքի վրա հիմնված ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում օբյեկտիվորեն արդարացված չի կարող համարվել (տես վերը նշված Եվրոպական դատարանի «Timishev ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով վճռի 58-րդ կետը):
177. Ինչ վերաբերում է այդ ոլորտում ապացույցի բեռին, Եվրոպական դատարանն արձանագրեց, որ անմիջապես այն բանից հետո, երբ դիմումատուն կապացուցի վերաբերմունքի տարբերակումը, կառավարության իշխանությունները պարտավորեն ապացուցել, որ այն հինավորված է եղել (այլ նախադեպերի շարքում տես Եվրոպական դատարանի վճիռը «Chassagnou և մյուսներն ընդդեմ ֆրանսիայի» գործով, գանգատներ թիվ 25088/94, 28331/95 и 28443/95, § 91 - 92, ECHR 1999-III, վերը նշված Եվրոպական դատարանի «Timishev ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով վճռի 57-րդ կետը):
178. Ինչ վերաբերում է այն հարցին, թե հերքման բացակայության դեպքում որն է ապացույցի բեռը կառավարության վրա դնելու համար բավարար ապացույցը, Եվրոպական դատարանը վերը նշված «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով վճռի 147-րդ կետում նշեց, որ գործերի դիտարկման ընթացքում գոյություն չունեն ապացույցների ընդունելիության ընթացակարգային խոչընդոտներ և դրանց գնահատման համար նախապես սահմանված բանաձևեր: Եվրոպական դատարանն ընդունում է փաստարկները, որոնք իր տեսակետից վերհաստատվում են բոլոր ապացույցների ազատ գնահատմամբ, այդ թվում այնպիսի փաստարկները, որոնք կարող են բխել փաստերից և կողմերի փաստարկներից: Համաձայն կայացած նախադեպային իրավունքի, ապացույցը պետք է բխի ծանրակշիռ, պարզ և ոչ հակասական փաստարկներից կամ փաստի հետ կապված անհերքելի կանխավարկածներից: Միևնույն ժամանակ կոնկրետ եզրակացության հանգելու համար անհրաժեշտ համոզչության մակարդակը և դրանից հետևող ապացույցի բեռի բաշխումը ըստիս կապված են փաստերի բովանդակության, դիմումի էության և Կոնվենցիայով երաշխավորվող համապատասխան իրավունքից:
179. Եվրոպական դատարանը նաև ճանաչեց, որ Կոնվենցիայի խախտման մասին գանգատի վարույթը ոչ բոլոր դեպքերում կարող է անվերապահորեն իրականացվել affirmanti incumbit probatio (որևէ փաստ պնդող անձը պարտավոր է այն ապացուցել) սկզբունքի համաձայն (տես Եվրոպական դատարանի վճիռը «Aktas ընդդեմ Թուրքիայի» գործով, գանգատ թիվ 24351/94, § 272, ECHR 2003-V): Որոշ հանգամանքներում, երբ քննության առարկա հանդիսացող իրադարձությունները ամբողջությամբ կամ մեծամասնոթյամբ հայտնի են բացարձակապես պետական մարմիններին, ապացույցի բեռը կարող է ճանաչվել այդ մարմինների պարտականությունը, որոնք պարտավոր են ներկայացնել բավարար և համոզիչ բացատրություն (տես Երոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Salman ընդդեմ Թուրքիայի» գործով, գանգատ թիվ 21986/93, § 100, ECHR 2000-VII, և Երոպական դատարանի վճիռը « Anguelova ընդդեմ Բուլղարիայի» գործով, գանգատ թիվ 38361/97, § 111, ECHR 2002-IV): Եվրոպական դատարանը վերը նշված «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով վճռի 157-րդ կետում չբացառեց պատախսանող պետության պարտականությունը որոշ դեպքերում հերքելու խտրականության մասին վիճելի դիմումը, թեև դա բարդ կլինի անել այն կոկրետ դեպքում, երբ գանգատը վերաբերում է ազգային ատելության հիման վրա կատարված բռնի գործողությանը: Եվրոպական դատարանը նշեց, որ շատ երկրների իրավական համակարգերում քաղաքականության, որոշման կամ գործելակերպի խտրականական հետևանքի ապացույցը չի պահանջում ապացուցել զբաղվածության կամ ծառայությունների ոլորտում խտրականության մտադրության առկայությունը:
180. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք վիճակագրությունը կարող է ապացույց համարվել, Եվրոպական դատարանը նախկինում նշել էր, որ վիճակագրությունն ինքնին չի կարող բացահայտել գործելակերպը, որը կարող է որպես խտրականական դասակարգվել (տես «Hugh Jordan ընդդեմ Միացյալ Թագավորության» Եվրոպական դատարանի գործով վճռի 154-րդ կետը): Սակայն խտրականության վերաբերյալ ավելի ուշ գործերում, որտեղ դիմումատուները գանգատվում էին հանրային նշանակություն ունեցող միջոցի հետևանքների կամ փաստացի իրավիճակի վերաբերյալ (տես Եվրոպական դատարանի վճիռը «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» վերը նշված գործով, Եվրոպական դատարանի «Zarb Adami ընդդեմ Մալթայի» վերը նշված գործով վճռի 77-78 կետերը), Եվրոպական դատարանը զգալի չափով հիմնվում էր նման իրավիճակներում երկու խմբերի նկատմամբ (տղամարդիք և կանայք) վերաբերմունքի տարերակման վերաբերյալ կողմերի ներկայացրած վիճակագրության վրա:
Այսպես, «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» գործով վճռում Եվրոպական դատարանը նշել էր «եթե դիմումատուն կարող է անհերքելի պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա ապացուցել, որ բավարար աստիճանի ապացույցների առկայությունն առ այն, որ կոնկրետ նորմը, թեև և չեզոք ձևակերպված, ակնհայտորեն ավելի մեծ տոկոս կանանց քան տղմարդկանց վրա է անդրադառնում, Կառավարությունը պարտավոր է ապացուցել, որ դա սեռական պատկանելության հիման վրա խտրականության հետ չկապված օբյեկտիվ գործոնների հետևանք է: Եթե տղամարդկանց և կանանց համար տարբեր հետևանքների ոչ խտրականական բնույթի ապացուցման բեռը չդրվի կառավարության վրա, դիմումատուներին գործնականում չափազանց բարդ կլինի ապացուցել անուղղակի խտրականության փաստը»:
181. Ի վերջո, ինչպես նշված էր նախորդ գործերում, գնչուների խոցելի վիճակը նշանակում է, որ օրենսդրական գործունեության շրջանակում և կոնկրետ գործերով որոշումներ կայացնելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնելլ նրանց կարիքներին և առանձնահատուկ ապրելակերպին (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Chapman ընդդեմ Միացյալ Թագավորությանի» գործով, գանգատ թիվ 27238/95, § 96, ECHR 2001-I և 2004թ. մայիսի 27-ի Եվրոպական դատարանի վճիռը «Connors ընդդեմ Միացյալ Թագավորությանի» գործով, գանգատ թիվ 66746/01, § 84):
«Chapman ընդդեմ Միացյալ Թագավորությանի» գործով վճռի 93-94 կետերում Եվրոպական դատարանը նաև նշեց, որ Եվրոպայի խորհրդի Պայմանավորվող պետությունների միջև վերստին առաջանում է միջազգային փոխհամաձայնություն փոքրամասնությունների հատուկ կարիքների ճանաչման և նրանց անվտանգության, այլազանության և ապրելակերպի ճանաչման հարցում, ոչ միայն այդ փոքրամասնությունների շահերի պաշտպանության, այլ նաև ամբողջ հասարակության համար արժեք ներկայացնող մշակութային բազմազանության պահպանման համար:
2. Վերոշարադրյալ սկզբունքների կիրառումը սույն գործում
182. Եվրոպական դատարանն արձանագրեց, որ բուռն պատմության և քոչվոր կյանքի արդյունքում գնչուները դարձել են թշնամանքի և զրկանքների ենթարկված առանձնահատուկ ազգային փոքրամասնություն (տես նաև Եվրոպայում գնչուների մասին Եվրոպական խորհրդի Խորհրդատվական վեհաժողովի թիվ 1203 (1993) հանձնարարականի ընդհանուր դիտողություններ, որոնք նշված են սույն վճռի 56-րդ կետում և Եվրոպայում գնչուների իրավական վիճակի մասին Եվրոպական խորհրդի Խորհրդատվական վեհաժողովի թիվ 1557 (2002) 58-րդ կետում): Ինչպես Եվրոպական դատարանը նշել էր նախորդ գործերում (տես սույն վճռի 181-րդ կետը), այդ իսկ պատճառով նրանք հատուկ պաշտպանության կարիք կարող են զգալ: Ինչպես ապացուցում է բազմաթիվ եվրոպական և միջազգային կազմակերպությունների գործունեությունը և Եվրոխայի Խորհրդի մարմինների հանձնարարականները (տես սույն վճռի 54-61-րդ կետերը), այդպիսի պաշտպանությունը տարածվում է նաև կրթութայն բնագավառի վրա: Հետևաբար սույն գործը հատուկ ուշադրություն է պահանջում, հատկապես հաշվի առնելով այն, որ Եվրոպական դատարան գանգատներ ներկայացնելու պահին դիմումատուները անչափահաս տարիքի են եղել և նրանց համար կրթության իրավունքն առաջնահերթ կարևորություն է ունեցել:
183. Սույն գործում դիմումատուները չեին գանգատվում, որ նրանք գտնվում էին ոչ գնչու երեխաների իրավիճակից տարբերվող և հատուկ վերաբերմունք պահանջող պայմաններում, կամ որ Կառավարությունը կառուցողական գործողությունների չի դիմել նրանց միջև փաստացի անհավասարությունն ու տարբերությունները վերացնելու համար (տես վերը նշված «Thlimmenos ընդդեմ Հունաստանի» գործի 44-րդ կետը և վերը նշված «Stec ընդդեմ Միացյալ Թագավրության» գործի 51-ր կետը): Իրենց պնդմամբ միակ հարցը, որ պետք է հաստատվեր, դա այն էր, որ համադրելի իրավիճակում ոչ գնչու երեխաների համեմատ նրանց նկատմամբ, առանց որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման, ավելի անբարեացակամ են վերաբերվել, և որ իրենց դեպքում նման վերաբերմունքը կարող է հավասարեցվել անուղղակի խտրականության:
184. Եվրոպական դատարանը նախկին գործերում արդեն ճանաչել էր, որ վերաբերմունքի տարբերակումը կարող է ընդհանուր քաղաքականության կամ միջոցառման անհամափաչ անբարենպաստ հետևանքների ձևով արտահայտվել, որոնք, չնայած չեզոք ձևակերպմանը, խտրականական են որոշ անձանց նկատմամբ (տես Եվրոպական դատարանի «Hugh Jordan ընդդեմ Միացյալ Թագավորության» վերը նշված գործով վճռի 154-րդ կետը, և Եվրոպական դատարանի վճիռը «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» վերը նշված գործով): Եվրոպական Խորհրդի թիվ 97/80/ЕС և 2000/43/ЕС հրահանգներին (տես սույն վճռի 82-րդ և 84-րդ կետերը) և ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաողովի բանաձևին համապատասխան (տես սույն վճռի 60-րդ կետը), նման իրաիճակը կարող է «անուղղակի խտրականություն» հանդիսանալ, որի համար խտրականության մտադրության առկայությունը պարտադիր չէ:
(ա) Արդյոք սույն գործում առաջանում է անուղղակի խտրականության վարկած
185. Ընդհանուր փոխըմբռնմամբ խնդրի առարկա հանդիսացող վերաբերմունքի տարբերակումը չէր բխում այդ ժամանակաշրջանում գործող հատուկ դպրոցներում տեղավորելու մասին օրենսդրական դրույթներից: Հետևաբար սույն գործը դիտարկում է այն հարցը, թե արդյոք օրենսդրության կիրառումը հանգեցրել է հատուկ դպրոցներում գնչու երեխաների անհամաչափ թվի, այդ թվում` դիմումատուների անհիմն տեղավորմանը հատուկ դպրոցներում, որի արդյունքում գնչու երեխաներն անհամեմատելի ավելի անբարենպաստ վիճակում էին հայտնվել:
186. Ինչպես արդեն նշվել էր, Եվրոպական դատարանը նախկինում ներկայացրել էր, որ դիմումատուները, խտրականության փաստն ապացուցելիս, կարող են դժվարությունների առջև կանգնել (տես «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» վերը նշված գործով վճռի 147-րդ և 157-րդ կետերը): Դիմումատուների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար անուղղակի խտրականության հատկանիշներով դեպքերում պետք է կիրառվեն ապացույցի ավելի մեղմ պահանջներ:
187. Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը նշեց, որ Եվրոպական Խորհրդի թիվ 97/80/ЕС և 2000/43/ЕС հրահանգները նախատեսում են, որ անձինք, որոնք գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են իրենց նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքի չկիրառման դեպքում, կարող են ազգային մարմնում ցանկացած միջոցով, այդ թվում վիճակագրական տվյալների հիման վրա, ներկայացնել փաստեր, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել խտրականություն (տես սույն վճռի 82-րդ և 83-րդ կետերը): Եվրոպական Համայնքների դատարանի վերջին գործերը (տես սույն վճռի 88-րդ և 89-րդ կետերը) ցույց են տալիս, որ գանգատվող անձանց թույլ է տրվում հղում կատարել վիճակագրական տվյալներին, իսկ ներպետական դատարաններին հաշվի առնել դրանք` վերջիններիս ճշտության և նշանակալիության դեպքում:
Այնուհետև Մեծ Պալատը ուշադրություն գրավեց գործում ներգրավված երրորդ կողմերի ներկայացրած տեղեկատվության վրա, ըստ որի շատ երկրների դատարաններ և ՄԱԿ-ի հսկիչ մարմինները սովորաբար ընդունում են վիճակագրությունը որպես անուղղակի խտրականության ապացույց, որպեսզի տուժողի համար դյուրին դարձնեն այնպիսի ապացույցների ներկայացումը, որոնք հերքման բացակայության դեպքում բավական կլինեն:
Եվրոպական դատարանը նաև նշեց պաշտոնական վիճակարության կարևորությունը վերոնշյալ «Hoogendijk ընդդեմ Նիդերլանդների» և «Zarb Adami ընդդեմ Մալթայի» գործերում, և հայտնեց, որ պատրաստ է հաշվի առնել տարբեր տեսակի ապացույցներ (տես վերը նշված «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործի 147-րդ կետը):
188. Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը գտավ, որ եթե գործը հասնում է անձի կամ անձանց խմբի վրա միջոցառման կամ գործելակերպի ազդեցության գնահատմանը, վիճակագրությունը, որ անաչառ ուսումնասիրության արդյունքում վստահելի և էական է ճանաչվում, հերքման բացակայության դեպքում բավարար կլինի դիմումատուի կողմից որպես ապացույց ներկայացվելու համար: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ անուղղակի խտրականությունը չի կարող ապացուցվել առանց վիճակագրական տվյալների:
189. Այն դեպքում, երբ անուղղակի խտրականության մասին գանգատվող դիմումատուն, այդ քայլով ստեղծում է հերքելի վարկած առ այն, որ համապատասխան միջոցառումը կամ գործելակերպը հանգեցնում են խտրականության, ապացույցի բեռն անցնում է կառավարության վրա, որը պարտավոր է ապացուցել, որ վերաբերմունքի տարբերակումը խտրականական չի եղել (տես, մասնավորապես, վերը նշված «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործի 157-րդ կետը): Հաշվի առնելով նման գործերի հետ առնչվող փաստերի և հայտարաությունների առանձնահատկությունը (տես նույն գործի 147-րդ կետը), դիմումատուների համար չափազանց դժվար կլինի գործնականում ապացուցել անուղղակի խտրականությունը, եթե ապացույցի բեռը չփոխանցվի պատասխանողին:
190. Սույն գործում դիմումատուների ներկայացրած վիճակագրական տվյալները վերցվել էին 1999 թվականին Օստրավա քաղաքի հատուկ և տարրական դպրոցների տնօրենների կողմից շրջանառության մեջ դրված հարցաթերթիկներից: Դրանցից հետևում է, որ դիտարկվող ժամանակաշրջանում Օստրավա քաղաքի հատուկ դպրոցներում սովորող աշակերտների 56%-և գնչուներ էին: Միևնույն ժամանակ գնչուների թիվը Օստրավա քաղաքի տարրական դպրոցներում կազմում էր ընդամենը 2.26%: Ավելին, մինչդեռ ոչ գնչու աշակերտների ընդամենը 1.8%-ն էին հաճախում հատուկ դպրոցներ, գնչու աշակերտների դեպքում այդ ցուցանիշը կազմում էր 50.3%: Չեխիայի իշխանությունների պնդմամբ այդ թվերն այնքան էլ համոզիչ չէին, քանի որ դրանք ընդամենը արտացոլում են տնօրենների անձնական կարծիքը: Իշխանությունները նաև նշել էին, որ աշակերտների էթնիկական ծագման մասին պաշտոնական տեղեկատվություն գոյություն չուներ, և որ Օստրավայի շրջանում բնակվում է գնչուական ամենամեծ համայնքներից մեկը:
191. Մեծ Պալատը նշեց, որ Չեխիայի իշխանությունները չէին վիճարկել այդ տվյալները, և որ նրանք չեն ներկայացրել որևէ այլ տարբերվող վիճակագրական տվյալներ: Հաշվի առնելով աշակերտների ազգային պատկանելության մասին պաշտոնական տվյալների բացակայության մասին իշխանությունների հայտարարությունը, Եվրոպական դատարանն ընդունեց այն փաստարկը, որ դիմումատուների ներկայացրած վիճակագրական տվյալները չեն կարող ամբողջությամբ ճշգրիտ համարվել: Այնուամենայնիվ դատարանը գտավ, որ այդ տվյալները վկայում են մի գերիշխող միտման մասին, որը հաստատվել էր ինչպես կառավարության, այնպես էլ այդ հարցով զբաղվող անկախ հսկիչ մարմինների կողմից:
192. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ներկայացրած զեկույցներում Չեխիայի իշխանություններն ընդունել էին, որ 1999թ. որոշ հատուկ դպրոցներում գնչու աշակերտների թիվը կազմում էր ընդհանուր թվի 80-ից 90 տոկոսը (տես սույն վճռի 66-րդ կետը), և որ 2004թ. գնչու երեխաները «մեծ թվով» վերստին ուղարկվում էին հատուկ դպրոցներ (տես սույն վճռի 67-րդ կետը): Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովը 2005թ. հոկտեմբերի 26-ի զեկույցում նշել էր, որ ոչ պաշտոնական գնահատման համաձայն գնչու երեխաները կազմում են հատուկ դպրոցների աշակերտների շուրջ 70%-ը: 2000թ. Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն գնչու երեխաները «ճնշող մեծամասնություն» էին կազմում հատուկ դպրոցներում: Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը 1998թ. մարտի 30-ին հրապարակված եզրափակիչ դիտողություններում նշել էր, որ հատուկ դպրոցներում գնչու երեխաների թիվը անհամաչափ մեծ է (տես սույն վճռի 99-րդ կետը): Վերջապես, Ռասայականության և ռասայական թշնամանքի դեմ պայքարի Եվրոպական մոնիտորինգի կենտրոնի կողմից տրամադրած տյալների համաձայն, Չեխիայում բնակվող գնչու երեխաների կեսից շատը հատուկ դպրոցներ էին հաճախում:
193. Եվրոպական դատարանի կարծիքով, վերջին տվյալները, որոնք միայն Օստրավայի շրջանին չէին վերաբերում, և հետևաբար ավելի ընդհանուր պատկեր էին ստեղծում, ապացուցում են, որ նույնիսկ եթե հատուկ դպրոցներում սովորող գնչու երեխաների թիվը ներկայումս ճշգրիտ պարզելը հեշտ չէ, այնուամենայնիվ այն անհամափաչ մեծ է: Բացի այդ գնչու երեխաները կազմում են հատուկ դպրոցնեի աշակերտների մեծամասնությունը: Չնայած չեզոք ձևակերպմանը, համապատասխան օրենսդրական դրույթները այդ պատճառով էապես ավելի մեծ ազդեցություն էին թողնում գնչու քան ոչ գնչու երեխաների վրա և հանգեցնում էին գնչու երեխաներին հատուկ դպրոցներում տեղավորելու վերաբերյալ անհամաչափ բարձր ցուցանիշների:
194. Մեծ Պալատի կարծիքով, եթե ապացուցվում է, որ կրթության բնագավառին վերաբերող դեպքերում օրենսդրությունը նույնքան մեծ խտրականական հետևանք է թողնում, որքան և աշխատանքի և ծառայությունների մատուցման բնագավառներում (տես, մասնավորապես, վերը նշված «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործի 157-րդ կետը) իշրանությունների խտրականութուն իրականացնելու մտադրության առկայությունն ապացուցելու անհրաժեշտությունը բացակայում է (տես սույն վճռի 184-րդ կետը):
195. Նման հանգմանքներում դիմումատուների ներկայացրած ապացույցները կարող են համարվել բավականին ծանրակշիռ և էական, անուղղակի խտրականության ուժեղ վարկած առաջացնելու համար: Ուստի ապացույցի բեռը պետք է դրվի Չեխիայի իշխանությունների վրա, որոնք պարտավոր են ապացուցելու, որ օրենսդրության ազդեցության տարբերությունը հանդիսանում է էթնիկական ծագման հետ կապ չունեցող օբյեկտիվ գործոնների հետևանք:
(բ) Օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում
196. Եվրոպական դատարանը վերստին հիշեցրեց, որ վերաբերմունքի տարբերակումը խտրականություն է հանդսանում, եթե «այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում», այսինքն եթե այն «իրավաչափ նպատակ» չի հետապնդում կամ եթե կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև բացակայում է «ողջամիտ համաչափությունը» (բազմաթիվ այլ աղբյուրների թվում տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Larkos ընդդեմ Կիպրոսի» գործով, գանգատ թիվ 29515/95, § 29, ECHR 1999-I, և վերը նշված «Stec և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճռի 51-րդ կետը): Երբ վերաբերմունքի տարբերակումը կատարվում է ռասայի, մաշկի գույնի կամ էթնիկական ծագման հիման վրա, օբյեկտիվ և ողջամիտ արդարացման հասկացությունը պետք է հնարավորինս խստորեն մեկնաբանվի:
197. Սույն գործոմ Չեխիայի իշխանությունները փորձում էին բացատրել գնչու և ոչ գնչու երեխաների նկատմամբ վերաբերմունքի տարբերակումը կրթության համակարգը հատուկ կարիքներով երեխաների հնարավորություններին հարմարեցնելու անհրաժեշտությամբ: Նրանց պնդմամբ դիմումատուները տեղավորվել էին հատուկ դպրոցներում իրենց առանձնահատուկ կրթական կարիքների պատճառով, հիմնականում ելնելով նրանց ցածր մտավոր կարողություններից, ինչը պարզվել էր կրթական հոգեբանության կենտրոններում անցկացվող հոգեբանական թեստերի միջոցով: Այն բանից հետո, երբ այդ կենտրոնները առաջարկ էին ներկայացրել դիմումատուներին հատուկ դպրոցներում տեղավորելու վերաբերյալ, վերջնական որոշումը պետք է ընդունվեր ծնողների կողմից, որոնք և համաձայնվել էին այդ առաջարկի հետ: Ուստի այն փաստարկը, որ դիմումատուներին ուղարկել են հատուկ դպրոցներ էթնիկական ծագման պատճառով անապացուցելի էր:
Իրենց հերթին դիմումատուները համառորեն վիճարկում էին այն տեսակետը, որ հատուկ դպրոցներում գնչու երեխաների անհամաչափ մեծ թիվը կարող է արդարացվել մտավոր կարողությունների ստուգման թեստի արդյունքներով կամ պատճառաբանվել իրենց ծնողների համաձայնությամբ:
198. Եվրոպական դատարանը համաձայնվեց, որ հատուկ դպրոցների պահպանման մասին Չեխիայի իշխանությունների որոշման հիմքում դրված էր հատուկ կրթական կարիքներով երեխաների համար լուծումների հայթայթումը: Սակայն Եվրոպական դատարանը կիսեց Եվրոպայի խորհրդի այլ մարմինների մտահոգությունը այդ դպրոցների պարզեցված կրթակարգի և, հատկապես, այդ համակարցից բխող սեգրեգացման վերաբերյալ:
199. Այնուհետև Մեծ Պալատը նշեց, որ երեխաների մոտ ուսման կարողությունները ու դժվարությունները գնահատեու նպատակով օգտագործվող թեստերը վեճեր առաջացրեցին և շարունակում են հանդիսանա գիտական տարաձայնությունների ու հետազոտությունների առարկա: Ընդունելով, որ այդ թեստերի կիրառելիության գնահատումն իր գործառույթների մեջ չի մտնում, Մեծ Պալատը, հիմնվելով սույն գործի տարբեր հանգամանքների վրա, այնուամենայնիվ հանգեց այն եզրակացությանը, որ դիտարկվող ժամանակաշրջնում անցկացվող թեստերի արդյունքները չէին կարող Կոնվենցիայի 14-րդ հոդվածի նպատակների համար օբյեկտիվ և ողջամիտ արդարացում հանդիսանալ:
200. Նախ և առաջ կողմերը համաձայնեցին, որ բոլոր երեխաները հանձնել են միևնույն թեստերը անկախ նրանց էթնիկական ծագումից: Չեխիայի իխանությունները 1999 թվականին խոստովանել էին, որ հոգեբանական թեստերի արդյունքների հիման վրա նման դպրոցներում հաճախ տեղավորվում էին «միջին կամ միջինից բարձր մտավոր ընդունակություններով գնչու երեխաները», և որ թեստերը կազմվել էին բնակչության մեծամասնության համար և հաշի չեն առել գնչուների առանձնահատկությունները (տես սույն վճռի 66-րդ կետը): Հետագայում նրանք վերանայեցին կիրառվող թեստերն ու մեթոդները, որպեսզի ապահովեն որ դրանք «սխալմամբ չկիրառվեին ի վնաս գնչու երեխաների» (տես սույն վճռի 72-րդ կետը):
Միևնույն ժամանակ տարբեր անկախ մարմիններ կասկած արտահայտեցին կիրառվող թեստերի նպատակահարմարության վերաբերյալ: Այդպես Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության Խորհրդատվական հանձնաժողովը նշեց, որ ոչ մտագար գնչու երեխաները հաճախ տեղավորվում էին այդպիսի դպրոցներում «բնակչության մեծամասնության հետ իրական և ենթադրյալ լեզվային և մշակութայի տարբերությունների պատճառով»: Հանձնաժողովը նաև ընդգծեց, որ թեստրը պետք է լինեն «հետևողական, օյեկտիվ և ամբողջական» (տես սույն վճռի 68-րդ կետը): Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը նշեց, որ գնչու երեխաներին մտագարների համար հատուկ պրոցներում տեղավորելը, ըստ ստացվող տեղեկությունների, «ինքնստինքյան» բնույթ էր կրում և վերլուծություն էր պահանջում` կիրառվող թեստերի «անաչառությունը» և յուրաքանչյուր երեխայի կարողությունների «պատշաճ գնահատումը» ապահովելու համար (տես սույն վճռի 63-64 կետերը): Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նշել էր, որ գնչու երեխաները հաճախ սովորում էին հատուկ կարիքներով երեխաների դասարաններում «առանց համապատասխան հոգեբանական և մանկավարժական գնահատման և իրական չափանիշն այստեղ էթնիկական ծագումն էր» (տես սույն վճռի 77-րդ կետը):
Վերջապես, որոշ երրորդ կողմերի պնդմամբ, հոգեբանական թեստավորման հիման վրա հատուկ դպրոց ուղարկելը արտացոլում էր համապատասխան հասարակության ռասայական նախապաշարմունքները:
201. Եվրոպական դատարանն արձանարեց, որ առկա է առնազն թեստերի կողմնականլինլու վտանգը և այն, որ դրանց արդյունքները վերլուծելիս հաշվի չէին առնվում թեստեր հանձնող գնչու երեխաների առանձնահատկություններն ու հատկանիշները: Նման հանգամանքներում դիտրկվող թեստերը չէին կարող արդարացում համարվել տարբերակվող վերաբերմունքի վիճարկվող հարցում:
202. Ինչ վերաբերում է ծնողների համաձայնությանը, Եվրոպական դատարանը նշեց Չեխիայի իշխանությունների փաստարկը, որ դա որոշիչ էր, և առանց դրա դիմումատուները չէին կարող ընդունվել հատուկ դպրոց: Քանի որ սույն գործում հաստատվել է վերաբերմունքի տարբերակումը, կարելի է գալ այն եզրահանգմանը, որ ցանկացած նման համաձայնություն կնշանակեր վերաբերմունքի տարբերակումի ընդունում, նույնիսկ եթե վերջինս խտրականական է, այլ խոսքով, խտրականության չենթարկվելու իրավունքից հրաժարում: Սակայն, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքից հրաժարվելը, եթե այն այնուամենայնիվ թույլ է տրվում, կարող է միանշանակ հաստատվել և իրականացվել հրաժարվողի կողմից իր այդ քայլի հետևանքներն ամբողջովին գիտակցելու դեպքում, այսինքն` իրազեկված լինելու հիման վրա (տես 1992թ. փետրվարի 25-ի Եվրոպական դատարանի վճիռը «Pfeifer և Plankl ընդդեմ Ավստրիայի» գործով, հհ. A, գանգատ թիվ 227, § 37-38) և առանց ճնշում գործադրելու (տես 1980թ. փետրվարի 27-ի Եվրոպական դատարանի վճիռը «Deweer ընդդեմ Բելգիայի» գործով, հհ. A, գանգատ թիվ 35, § 51):
203. Հաշվի առնելով սույն գործի հանգամանքները, Երոպական դատարանը համոզված չէ, որ գնչու երեխաների ծնողները, որոնք խոցելի համայնքի ներկայացուցիչներ էին և հաճախ վատ կրթություն ունեին, կարող էին կշռադատված որոշում կայացնելել իրավիճակի բոլոր կողմերի և համաձայնույուն տալու հետևանքների վերաբերյալ: Չեխիայի իշխանություններն իրենք էին ընդունում, որ համաձայնոթյունը նման դեպքերում տրվել էր նախապես լրացված ձևը ստորագրելու միոցով, որը հնարավոր այլընտրանքային տարբերակների կամ սովորական և հատուկ դպրոցների կրթակարգերի միջև տարբերության վերաբերյալ տեղեկատվություն չէր պարունակում: Ներպետական մարմիններն ըստ ամենայնի նույնպես լրացուցիչ քայլերի չէին դիմել, որպեսզի ապահովեին գնչու ծնողներին ամբողջ տեղեկատվության տրամադրումը, որն անհրաժեշտ էր որոշում կայացնելու կամ համաձայնության տալու հետևանքներն իրենց երեխաների համար գիտակցելու համար: Անժխտելի է նաև այն փաստը, որ գնչու ծնողները կանգնել էին երկընտրանքի առջև` ընտրելու սովորական դպրոցը, որի պայմանները թույլ չէին տալիս հաշվի առնել իրենց երեխաների սոցիալական և մշակութային առանձնահատկությունները և որտեղ նրանք կարող էին կանգնել մեկուսացման և ծաղրանքի ենթարկվելու վտանգի առջև, կամ հատուկ դպրոցը, որտեղ աշակերտների մեծամասնությունը ազգությամբ գնչու էին:
204. Հաշվի առնելով ռասայական խտրականությունն արգելելու գերակայությունը (տես վերոնշյալ «Nachova և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործի 145-րդ կետը և վերոնշյալ «Timishev ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործի 56-րդ կետը), Մեծ Պալատը եզրահանգեց, որ նույնիսկ եթե սույն վճռի 202-րդ կետում ներկայացված պայմանները ենթադրաբար կատարվել են, խտրականությունից պաշտպանվելու իրավունքից հրաժարվելն անընդունելի է, քանի որ դա կհակասի գերակա հանրային շահերին (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի Մեծ Պալատի որոշումը «Hermi ընդդեմ Իտալիայի» գործով, գանգատ թիվ 18114/02, §73, ECHR 2006‑XII):
(գ) Եզրահանգում
205. Ինչպես հստակ բխում է Ռասայականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաողովի կողմից ներկայացրած փաստաթղթերից և Եվրոպական Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի զեկույցից, Չեխիան գնչու երեխաների դպրոցական կրթության հարցում դժվարությունների առջև կանգնած միակ երկիրը չէ և մի շարք այլ եվրոպական երկրներ նույնպես կանգնած են նման դժվարությունների առջև: Եվրոպական դատարանը գոհունակությամբ նշեց, որ, ի տարբերություն որոշ երկրների, Չեխիան ձգտում էր լուծումներ գտնել այդ խնդրին և ընդունեց, որ փորձելով հասնելու հասարակությունում գնչուների սոցիալական և կրթական արդարացի ներառմանը, Չեխիայի իշխանությունները ստիպված էին պայքարելու բազմաթիվ խնդիրների դեմ, մասնավորապես, այդ ազգային փոքրամասնության մշակութային յուրօրինակության և ոչ գնչու երեխաների ծնողների կողմից գնչուների նկատմամբ դրսևորվող թշնամանքի: Ինչպես նշել էր Պալատը սույն գործի կիրառելիության վերաբերյալ որոշման մեջ ընտրությունը բոլոր երեխաների համար միասնական դպրոցի, հատուկ մասնագիտացված կառույցների և միասնական համակարգի ներքո առանձնացված բաժինների միջև դյուրին գործ չէ: Այն հանգեցնում է հակասական շահերի հավասարակշռմանը միտված բարդ գործառնության: Ինչ վերաբրում է ուսումնական ծրագրի նախագծմանը և ծրագրավորմանը, ապա այստեղ շոշափվում են նպատակահարմարության խնդիրներ, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանն իրավասու չէ որոշումներ կայացնել (տես 1996թ. դեկտեմբերի 18-ի Եվրոպական դատարանի վճիռը «Valsamis ընդդեմ Հունաստանի» գործով, § 28, Reports of Judgments and Decisions 1996-VI):
206. Այնուամենայնիվ, երբ ազգային մարմիններին տրվում են իրավասություններ, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով երաշխավորվող մարդու իրավունքների միջամտությանը, պետության կողմից իրավական շրջանակների սահմանման ընթացքում հայեցողության սահմանները չխախտելու հարցը դիտարկելիս հատուկ կարևորություն ունեն անձին շնորհված ընթացակարգային երաշխիքները (տես 1996թ. սեպտեմբերի 25-ի Եվրոպական դատարանի վճիռը «Buckley ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, § 76, Reports 1996‑IV, և վերը նշված «Connors ընդդեմ Միացյալ Թագավորության» գործի 83-րդ կետը):
207. Սույն գործի հանգամանքները վկայում են, որ գնչու երեխաերի դպրոցական կրթության պայմանները ապահովված չէին երաշխիքներով (տես սույն վճռի 28-ր կետը), որոնք թույլ կտային որպեսզի պետությունը, օգտվելիս կրթության ոլորտում իր հայեցողության ծավալից, հաշվի առներ գնչուների, որպես անապահով խմբի հատուկ կարիքները (տես, մասնավորապես, վերը նշված Եվրոպական դատարանի «Buckley ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով վճռի 76-րդ կետը և վերը նշված «Connors ընդդեմ Միացյալ Թագավորության» գործի 84-րդ կետը): Բացի այդ, կրթության ոլորտում նման իրավիճակի պատճառով, դիմումատուները տեղավորվել էին մտագար երեխաների դպրոցներում, որտեղ ուսումն ընդանում էր սովորական դպրոցների համեմատ ավելի հասարակ կրթակարգով, և որտեղ նրանք մեկուսացված էին բնակչության մեծամասնութունը ներկայացնող աշակերտներից: Արդյունքում նրանք ստացել էին այնպիսի կրթություն, որն ավելի էր սրել իրենց դժվարությունները և իրական խնդիրները լուծելու կամ սովորական դպրոցներում ներառվելու ու, բնակչության մեծամասնության շրջապատում կյանքը հեշտացնելու նպատակով ունակություններ ձեռք բերելու փոխարեն, հարցականի տակ էր դրել նրանց անձի ձևավորման հետագա ճանապարհը: Չեխիայի իշխանություններն իրոք ոչ ակնայտ ձևով թույլ էին տվել, որպեսզի հատուկ դպրոցների աշակերտներն աշխատանք գտնելու հարցում ավելի սահմանափակ հնարավորություններ ունենան:
208. Նման հանգամանքներում և ճանաչելով գնչու երեխաներին դպրոցական կրթություն տալու հարցում Չեխիայի իշխանությունների ձեռնարկած ջանքերը, Եվրոպական դատարանը համաձայն չէ, որ գնչու և ոչ գնչու երեխաների միջև վերաբերմունքի տարբերակումն օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված էր, և որ կիրառվող միջոցները ողջամտորեն համաչափ էին սահմանված նպատակին: Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը շահագրգռվածությամբ նշեց, որ նոր օրենսդրությամբ հատուկ դպրոցները փակվել են և հատուկ կրթական կարիքներով երեխաների, այդ թվում` անբարենպաստ սոցիալական միջավայրից երեխաների համար, ստեղծվել է սովորական դպրոցներում սովորելու հնարավորություն:
209. Ի վերջո, հաշվի առնելով ի հայտ եկած այն փաստը, որ դիտարկող ժամանակաշրջանում գործնականում կիրառվող համապատասխան օրենսդրությունը անհամաչափ բացասական ազդեցություն է ունեցել գնչուական համայնքի համար, Եվրոպական դատարանը գտավ, որ դիմումատուները, հանդիսանալով այդ համայնքի ներկայացուցիչներ, այնուամենայնիվ ենթարկվել են խտրականական վերաբերմունքի: Ուստի, կարիք չկա որպեսզի Եվրոպական դատարանն առանձին դիտարկի յուրաքանչյուր գանգատը:
210. Հետևաբար, սույն գործում յուրաքանչյուր դիմումատուի նկատմամբ տեղ է գտել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի թիվ 1 Արձանարության 2-րդ հոդվածի հետ համատեղ խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
211. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
212. Դիմումատուները նյութական վնասի փոխհատուցում չեն պահանջել:
213. Նրանցից յուրաքանչյուրը պահանջել է 22000 եվրո (ընդամենը 396000 եվրո)` խտրականական եղանակով հատուկ դպրոցներում տեղավորելու արդյունքում նրանց կրած բարոյական վնասի, այդ թվում` կրթական, հոգեբանական և զգացմունքային վնասի, անհանգստության, տագնապի և նվաստացման փոխհատուցման համար: Նրանք նշեցին, որ նման խախտման հետևանքները լուրջ և շարունակական բնույթ են կրել և առնչվել են իրենց կյանքի բոլոր ոլորտների հետ:
214. Այնուհետև, վկայակոչելով Եվրոպական Պալատի վճիռները «Broniowski ընդդեմ Լեհաստանի» (գանգատ թիվ 31443/96, §189, ECHR 2004-V) և «Hutten-Czapska ընդդեմ Լեհաստանի» (գանգատ թիվ 35014/97, §235-237, ECHR 2006), դիմումատուները նշեցին, որ իրենց իրավունքների խախտումը «[իրենց] գործում առանձին դեպքի կամ դեպքերի որոշակի հերթականության արդյունք չի հանդիսացել, այլ ավելի շուտ քաղաքացիների առանձին խմբի նկատմամբ վարչական և օրենսդրական ոլոտներում պետական մարմինների վարքագծի հետևանք է եղել»: Ուստի, իրենց կարծիքով, ներպետական մակարդակով անհրաեշտ է կիրառել հանրային նշանակություն ունեցող միջոցառումներ` իրավիճակում ներգրավված բազմաթիվ մարդկանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու գործընթացին միջամտությունը վերացնելու կամ բավարար փոխհատուցում տրամադրելու համար:
215. Հոգեբանական և կրթական վնասի վերաբերյալ Չեխիայի իշխանությունները նշում էին, որ այն կապված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 2-ր հոդվածի մասով գանգատի հետ, առանձին վերցված, որոնք Եվրոպական դատարանի 2005թ. մարտի 1-ի որոշմամբ անընդունելի էին համարվել: Իշխանությունների կարծիքով Կոնվենցիայի խախտման և ենթադրյալ բարոյական վնասի միջև պատճառա-հետևանքային կապը բացակայում էր: Այնուհետև նրանք պնդում էին, որ դիմումատուների կողմից հայցված գումարը չափազանց բարձր է և Կոնվենցիայի խախտման փաստն ինքնին բավարար և արդարացի փոխհատուցում պետք է հանդիսանա:
216. Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ նախ և առաջ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ի կատար ածել Եվրոպական դատարանի վերջնական վճիռները այն գործերով, որոնցում նրանք կողմերից մեկն են հանդիսանում, իսկ կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաողովը: Սույնից մասնավորապես հետևում է, որ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, կառավարության վրա դնում է իրավական պարտավորություն Կոնվենցիայի 41-րդ հոդվածին համապատասխան ոչ միայն վճարելու համապատասխան անձանց որպես արդարացի փոխհատուցում շնորհված գումարները, այլ նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաողովի վերոհսկողության ներքո իրականացնելու հանրային կամ, անհրաժեշտության դեպքում, անհատական նշանակության միջոցառումներ, որոնք պետք է հաստատվեն ներպետական մակարդակով Եվրոպական դատարանի կողմից բացահայտած խախտումը վերացնելու համար և, հնարավորին չափով չեզոքացնեն խախտման հետևանքները: Միևնույն ժամանակ Կառավարությունն ազատ է միջոցների ընտրության հարցում, որոնց օգնությամբ այն կարող է իրականացնել Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանված իր իրավական պարտականությունը, այն պայմանով, որ նման միջոցները չեն հաակսում Եվրոպական դատարանի վճռում բերված եզրահանգումներին (տես վերը նշված Եվրոպական դատարանի «Broniowski ընդդեմ Լեհաստանի» գործով վճռի 192-րդ կետը և Եվրոպական դատարանի վճիռը «Conka ընդդեմ Լեհաստանի» գործով, գանգատ թիվ 51564/99, §89, ECHR 2002-I): Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը նշեց, որ սույն գործում վիճարկվող օրենսդրությունը այլևս չի գործում, և որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաողովը վերջերս հանձնարարականներ է հղել մասնակից պետություններին Եվրոպայում գնչու երեխաների կրթության մասին (տես սույն վճռի 54-րդ և 55-րդ կետերը): Հետևաբար Եվրոպական դատարանը համարեց, որ կարիք չկա հետագայում անդրադառնալու այդ հարցին:
217. Եվրոպական դատարանը իրավասու չէ ենթադրություններ անելու այն հարցի վերաբերյալ թե ինչպիսին կլիներ արդյունքում դիմումատուների կողմից բողոքարկված իրավիճակը, եթե նրանց չուղարկեին հատուկ դպրոցներ: Սակայն ակնհայտ է, որ նրանց հասցվել է բարոյական վնաս, մասնավորապես, նսեմացման և տագնապի արդյունքում, որին նրանք ենթարկվել և վերապրել են և որի զոհն են դարձել անուղղակի խտրականության հետևանքով, և որ այդ վնասը չի կարող բավարար չափով փոխհատուցվել միայն Կոնվենցիայի խախտում արձանագրելու փաստով: Այդուհանդերձ, դիմումատուների հայցված գումարները չափազանց բարձր են: Ելնելով արդարության սկզբունքից Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դիմումատուին հասցված բարոյական վնասի փոխհատուցման չափը սահմանեց 4000 եվրո:
Բ. Ծախսեր և ծախքեր
218. Դիմումատուները չեն փոխել Պալաում հայտարարված սկզբնական պահանջը: Հետևաբար դատական ծախսերն ու ծախքերը չեն ներառում գործը Մեծ Պալատում դիտարելու հետ կապված ծախսերը:
Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուների բոլոր ներկայացուցիչների կողմից ստորագրած պահանջի գումարը կազմել է 10737 եվրո, այդ թվում` 2550 եվրո (1750 ֆունտ ստերլինգ) փաստաբան Lord Lester of Herne Hill-ի վարձատրության համար և 8187 եվրո D. Strupek-ի կողմից ներպետական մակարդակով դատաքննության և Մեծ Պալատի կողմից դիտարկման ընթացքում կրած ծախսերի փոխհատուցման համար: Սակայն արդարացի փոխհատուցման պահանջին կից ներկայացված Lord Lester-ի հաշվարկում նշված էր 11750 ֆունտ ստերլինգ գումար (մոտ 17000 եվրո), ներառյալ 1750 ֆունտ ստերլինգ ավելացված արժեքի գումարը` 45 ժամ իրավաբանական աշխատանքի համար: Դիմումատուների մյուս ներկայացուցիչները, մասնավորապես, J. Goldston-ը և Գնչուների իրավունքների Եվրոպական կենտրոնը, ծախսերի փոխհատուցում չեն պահանջել:
219. Չեխիայի իշխանությունները նշել են, որ մատուցված իրավաբանական ծառայություններից զատ D. Strupek-ը այլհաշվարկներ չի ներկայացրել, որոնք կապացուցեին, որ դիմումատուներն իսկապես կրել են ենթադրյալ դատական ծախսերն ու ծախքերը: Նրանք չեն մեկնաբանել դիմումատուների կողմից ձևակերպված արդարացի փոխհատուցման պահանջի և Lord Lester-ի վարձատրության մասին նամակի միջև տարբերությունը: Այնուհետև Չեխիայի իշխանությունները ընդգծեցին, որ գանգատի միայն մի մասն է ընդունելի ճանաչվել և Եվրոպական դատարանի դիտարկման առարկա դարձել: Հետևաբար, իրենց պնդմամբ, դիմումատուներին չպետք է շնորհվի պահանջվող դատական ծախսերի և ծախքերի ողջամիտ մասնաբաժինը գերազանցող գումար (ոչ ավել քա 3000 եվրո):
220. Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ դատական ծախսերն ու ծախքերը կարող են փոխհատուցվել միայն այնքանով, որքանով նրանք առնչվում են ի հայտ եկած խախտման հետ (տես 2002թ. մայիսի 28-ի Մեծ Պալատի վճիռը «Beyeler ընդդեմ Իտալիայի» գործով (արդարացի փոխհատուցում), գանգատ թիվ 33202/96, §27): Սույն գործում հաստատված է միայն Կոնվենցիայի14-րդ հոդվածի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համատեղ խախտում: Եվրոպական դատարանը նշեց, որ Lord Lester-ը ներկայացրել է իր մասնագիտական ծառայությունների համար սակագները Գնչուների իրավունքների Եվրոպական կենտրոնին հանձնած հաշվարկում: D. Strupek-ը ներկայացրել է կատարված 172 ժամ իրավաբանական աշխատանքի հաշվարկ-հաշվետվություն` մեկ ժամի համար 40 եվրո դրույքաչափով, որին պետք է գումարել 19% ավելացված արժեքի հարի գումարը:
Հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները և Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնի 2րդ կետը, Եվրոպական դատարանը բոլոր դիմումատուներին միասին շնորհեց 10000 եվրո որպես դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
221. Դատարանը նպատակահարմար է համարում, որ
չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է
հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից
սահմանված փոխառության տրամադրման առավելագույն
տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ՍՈՒՅՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Մերժում է միաձայն Չեխիայի իշխանությունների նախնական առարկումը,
2. Վճռում է ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հետ համատեղ խախտում,
3. Վճռում է ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ
(ա) որ Կառավարությունը երեք ամիսների ընթացքում պարտավոր է վճարել հետևյալ գումարները գումարած բոլոր կիրառելի հարկերը.
(i) 4,000 եվրո (չորս հազար եվրո) տասնութ դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ-նյութական վնասի համար, որը ենթակա է փոխանակման Չեխական կրոնի վճարման օրվա դրությամբ սահմանված դրույքաչափով,
(ii 10,000 եվրո (տաս հազար եվրո) ընդհանուր գումար բոլոր դիմումատուների միասին` կրած դատական ծախսերի և ծախքերի համար, որը ենթակա է փոխանակման Չեխական կրոնի վճարման օրվա դրությամբ սահմանված դրույքաչափով,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև
վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս
Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված
փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի
չափով պարտավորությունների չկատարման
ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը:
4. Մերժում է, միաձայն, դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2007թ. նոյեմբերիի 13-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Michael O’BoyleNicolas Bratza
Քարտուղարի տեղակալՆախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
1.Պարոն D.H.-ն 1989թ. ծնված և Օստրավա-Պրիվոժում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
2.Տիկին S.H.-ն 1991թ. ծնված և Օստրավա-Պրիվոժում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
3.Պարոն L.B.-ն 1985թ. ծնված և Օստրավա-Ֆիֆեժդիում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
4.Պարոն M.P.-ն 1991թ. ծնված և քաղաք Օստրավա-Պրիվոժում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
5.Պարոն J.M.-ն 1988թ. ծնված և Օստրավա-Ռադվանիցեում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
6.Տիկին N.P.-ն 1989թ. ծնված և Օստրավայում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
7.Տիկին D.B.-ն 1988թ. ծնված և Օստրավա-Հերժմանիցեում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
8.Տիկին A.B.-ն 1989թ. ծնված և Օստրավա-Հերժմանիցեում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
9.Պարոն R.S.-ն 1985թ. ծնված և Օստրավա-Կունչիչկիում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
10.Տիկին K.R-ն 1989թ. ծնված և Օստրավա-Մարիանսկե Հոռիում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
11.Տիկին Z.V.-ն 1990թ. ծնված և Օստրավա-Հռուշովում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
12.Տիկին H.K.-ն 1990թ. ծնված և Օստրավա-Վիտկովիցեում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
13.Պարոն P.D.-ն 1991թ. ծնված և Օստրավայում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
14.Տիկին M.P.-ն 1990թ. ծնված և Օստրավա-Հռուշովում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
15.Տիկին D.M.-ն 1991թ. ծնված և Օստրավա-Հռուշովում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
16.Պարոն M.B.-ն 1991թ. ծնված և Օստրավա 1-ում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
17.Տիկին K.D.-ն 1991թ. ծնված և Օստրավա-Հռուշովում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է,
18.Տիկին V.Š.-ն 1990թ. ծնված և Օստրավա-Վիտկովիցեում բնակվող գնչուական ծագում ունեցող Չեխիայի քաղաքացի է:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում և Դատարանը պատասխանատվություն չի կրում թարգմանության որակի համար: Սույն թարգմանությունը կարելի է ներլցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների շտեմարանից () կամ ցանկացած այլ տվյալների շտեմարանից, որին այն տրամադրել է Դատարանը: Սույն թարգմանությունը կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով` սույն գործի լռիվ անվանումը նշելու, ինչպես նաև հեղինակային իրավունքի մասին սույն ձևակերպման և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի վրա հղում կատարելու պայմանով: Սույն թարգմանության որևէ մասն առևտրային նպատակներով օգտագործելու մտադրության դեպքում խնդրում ենք դիմել` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]1. P. Evans (2004), “Educating students with special needs: A comparison of inclusion practices in OECD countries”, Education Canada 44 (1): 32-35.
Full & Egal Universal Law Academy