© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 169
2013թ. դեկտեմբեր
Donohoe-ն ընդդեմ Իռլանդիայի - 19165/08
Վճիռ 12.12.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված 6-1
Արդարացի դատաքննության իրավունք
Չբացահայտված աղբյուրների վրա հիմնված ոստիկանության աշխատակիցների` անօրինական կազմակերպությանն անդամակցելու մեջ մեղադրված անձի դեմ տրված ցուցմունքներն որպես ապացույց ընդունելը. խախտում չկա
Փաստեր. Գործն առնչվել է դիմումատուի գործի դատաքննության արդարացի լինելուն և նրա` Իռլանդիայի հանրապետական բանակին (IRA) անդամակցելու համար Իռլանդիայի Քրեական հատուկ դատարանի կողմից դատապարտմանը: Դիմումատուին մեղավոր էին ճանաչել, հիմնվելով, ի թիվս այլ ապացույցների, ոստիկանության պետի` երդմամբ տրված ցուցմունքի վրա: Հիմնվելով ոստիկանության և քաղաքացիական այլ աղբյուներից իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկատվության վրա, ոստիկանապետը ցուցմունք տալու ժամանակ համոզմունք էր հայտնել, որ դիմումատուն հանդիսացել է IRA-ի անդամ: Երբ նրան խնդրել էին բացահայտել իր համոզմունքի ձևավորման համար հիմք հանդիսացող աղբյուրները, ոստիկանապետը մերժել էր դա անել, նշելով որ նման բացահայտումը կարող է վտանգել մարդկանց կյանքը և պետության անվտանգությունը: Քրեական հատուկ դատարանը կարգադրել էր ոստիկանապետին ներկայացնել բոլոր համապատասխան այն փաստագրական աղբյուրները, որոնք հիմք էին հանդիսանում վերջինիս համոզմունքի ձևավորման համար, որից հետո դատարանը դրանք ուսումնասիրել էր` համոզվելու համար նրա համոզմունքի արժանահավատության մեջ: Գաղտնի այդ նյութերը մատչելի չէին ո՛չ մեղադրանքի և ո՛չ էլ պաշտպանության կողմի համար: Եվրոպական դատարան ներկայացված իր գանգատում դիմումատուն բողոքել է, որ այդ նյութերի չհրապարակելը դատավարությունը դարձրել էր անարդար, քանի որ այն լրջորեն սահմանափակել էր պաշտպանության իր իրավունքները:
Իրավունք. Հոդված 6 § 1. Al-Khawaja-ն և Tahery-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով արտահայտված ընդհանուր սկզբունքների համաձայն` անհրաժեշտ է պատասխանել երեք հարցերի. արդյո՞ք անհրաժեշտ էր բավարարել գաղտնի տեղեկությունները դատարանին չտրամադրելու իրավունքի վերաբերյալ պահանջը, արդյո՞ք չհրապարակված ապացույցը դիմումատուի դատապարտման համար միակ և վճռորոշ հիմքն էր, արդյո՞ք առկա էին բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` դատավարական լուրջ երաշխիքներ, որոնք կապահովեին դատավարության` իր ամբողջության մեջ, արդարացի լինելը:
Առաջին, Դատարանը գտել է, որ գաղտնի տեղեկությունները դատարանին չտրամադրելու իրավունքի շնորհման համար ներկայացված հիմնավորումները, այսինքն` պետական անվտանգության և IRA-ի կողմից հաշվեհարդարի ենթարկվելու վտանգի տակ գտնվող մատնիչների արդյունավետ պաշտպանությունը, և ծանր ու բարդ հանցագործությունների արդյունավետ դատական քննությունը, համոզիչ էին և հիմնավորված, ուստի աղբյուրները չհրապարակելու որոշումն էլ՝ անհրաժեշտ: Երկրորդ, չհրապարակված այդ ապացույցը չէր հանդիսանում միակ և որոշիչ հիմքը դիմումատուի դատապարտման համար, քանի որ առաջին ատյանի դատարանը լսել էր մեղադրող կողմի ավելի քան հիսուն վկաների ցուցմունքները, իսկ գործում էլ առկա էին մեղադրանքը հիմնավորող այլ «էական» նյութեր:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք բավարար երաշխիքներ կային հակակշռելու պաշտպանության կողմի անբարենպաստ վիճակում հայտնվելը, որն առաջացել էր գաղտնի տեղեկությունները դատարանին չտրամադրելու իրավունքի շնորհման պատճառով, ապա առաջին ատյանի դատարանն այդ առումով մի շարք միջոցներ էր ձեռնարկել. դատարանը վերանայել է փաստագրական այն նյութերը, որոնց վրա հիմնվում էին ոստիկանապետի աղբյուրները, գնահատելու համար վերջինիս այն համոզմունքի համարժեքությունը և հուսալիությունը, համաձայն որի դիմումատուն IRA-ի անդամ էր: Դատարանը պարզել է, արդյո՞ք չհրապարակված նյութը էական նշանակություն ուներ կամ կունենար պաշտպանության համար և աչալուրջ է եղել արդարացի դատաքննության պահանջներին՝ հակակշռելով տեղեկությունները քողարկելու հանրային շահը՝ դրանք հրապարակելու մեղադրյալի շահի հետ: Եվ, վերջապես, ոստիկանապետի ցուցմունքի կշիռը որոշելիս դատարանը հստակ կերպով հրաժարվել է հաշվի առնել բոլոր այն տեղեկատությունները, որոնք ի հայտ են եկել փաստագրական նյութերի քննության արդյունքում և հաստատել է, որ չի դատապարտելու դիմումատուին միայն ոստիկանապետի ցուցմունքի հիման վրա:
Առաջին ատյանի կողմից ձեռնարկված այդ միջոցներից զատ, գործող օրենսդրությունը՝ թույլատրելով ընդունել «համոզմունքին» հավասար ապացույցը, ապահովում էր, որ այն կարող է ներկայացվել միայն ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որ այն դատարանի կողմից գնահատվելու է որպես համոզմունք կամ կարծիք, այլ ոչ թե որպես վճռորոշ փաստական ապացույց, և որ պաշտպանության կողմը, որպեսզի ստուգեր ոստիկանապետի վարքագիծը և վստահելիությունը, դեռ իրավունք ուներ նրան խաչաձև հարցաքննել մի շարք ձևերով, օրինակ՝ հարցադրումներ անելով նրա աղբյուրների վերաբերյալ, կամ արդյո՞ք նա տեղյակ էր կամ անձամբ անռչվել էր իրազեկիչների հետ և ի՞նչ կարգի փորձ ուներ գաղտնի նման տեղեկությունների հավագրման աշխատանքում:
Ուստի հաշվի առնելով, որ Դատարանի խնդիրն է պարզել, արդյո՞ք դատավարությունը իր ամբողջության մեջ արդարացի էր, անհրաժեշտ է բացի վկայի ցուցմունքից գնահատել նաև այլ ապացույցներ, որոնք պետք է համակցվեն հակակշռող երաշխիքների և գործոնների հետ, ինչը բավարար է եզրակացություն անելու համար, որ ոստիկանապետի համոզմունքի համար հիմք ծառայող աղբյուներին գաղտնի տեղեկությունների կարգավիճակ շնորհելը դիմումատուի դատավարությունը չէր դարձնում անարդար:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
(Տե՛ս Al-Khawaja-ն և Tahery-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 26766/05 և 22228/06, 15 դեկտեմբեր 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 147)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy