© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ 154
հուլիս 2012թ.
Ջորջևիչն ընդդեմ Խորվաթիայի - 41526/10
Վճիռ 24.7.2012թ. [Առաջին բաժանմունք]
Հոդված 3
Դրական պարտավորություններ
Հարևան երեխաների կողմից հաշմանդամ անձի բռնի և համառ հետապնդումները. խախտում
Փաստեր – Առաջին դիմումատուն, ով հոգեպես և ֆիզիկապես անառողջ է, բնակվում է իր մոր հետ (երկրորդ դիմումատուի) առաջին հարկի բնակարանում: Երկու դիմումատուները բողոքել են, որ նրանք 2008թ. հուլիսից 20111թ. փետրվարը շարունակաբար հետապնդվել են մոտակա տարրական դպրոցի աշակերտների կողմից և որ իշխանությունները համապատասխան կերպով չեն պաշտպանել իրենց: Այդ ժամանակահատվածում մի շարք միջադեպեր են գրանցվել, երբ երեխաները ժամանակ առ ժամանակ սեղմել են ընտանիքի դռան զանգը, թքել են առաջին դիմումատուի վրա, հրել և հարվածել նրան, այրել նրա ձեռքերը ծխախոտով, վնասել դիմումատուների պատշգամբը և անվայել արտահայտություններ բղավել նրանց: Հարձակումները խորապես անհանգստացրել են առաջին դիմումատուին, վախեցրել և անհանգստացրել: Նրանք բողոքել են բազմաթիվ անգամներ տարբեր մարմինների, ներառյալ սոցիալական ծառայություններին և օմբուդսմենին: Նրանք նաև բազմաթիվ անգամներ զանգահարել են ոստիկանություն` միջադեպերի մասին հայտնելու և օգնություն խնդրելու համար: Յուրաքանչյուր զանգից հետո ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, երբեմն չափազանց ուշ և երբեմն ընդամենը երեխաներին ցրվել կամ չաղմկել պատվիրելու համար: Նրանք նաև հարցաքննել են մի քանի աշակերտների և եզրակացրել որ չնայած վերջիններս ընդունել են, որ բռնություն են գործադրել առաջին դիմումատուի նկատմամբ, սակայն չափազանց երիտասարդ են քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:
Իրավունք – Հոդված 3 (առաջին դիմումատու). Առաջին դիմումատուն շարունակաբար հետապնդվել է և արդյունքում անօգնական և վախեցած զգացել իրեն երկարատև ժամանակահատվածներով: Նրան նաև մի անգամ վնասել են ֆիզիկապես: Այդ դաժան վերաբերմունքը բավարար լուրջ է եղել 3-րդ հոդվածի պաշտպանության տրամադրման համար:
3-րդ հոդվածին հակասող բռնության գործողությունները սովորաբար պահանջում են իրավախախտների նկատմամբ քրեական օրենսդրության միջոցների կիրառման պահանջ: Այնուամենայնիվ, սույն գործով ենթադրյալ իրավախախտների մեծ մասը միչև տասնչորս տարեկան երեխաներ էին, ովքեր չէին կարող ենթարկվել քրեական պատասխանատվության ներպետական օրենսդրության համաձայն: Հնարավոր է նաև որ բողոքարկված գործողություններից և ոչ մեկն առանձին վերցված քրեական իրավախախտում չի հադիսանում, սակայն միջադեպերը, որպես ամբողջություն, այնուամենայնիվ հակասում են 3-րդ հոդվածին: Առաջին դիմումատուի գործը հետևաբար վերաբերում է պետության դրական պարտավորությանը քրեական իրավունքի ոլորտից դուրս գտնվող վիճակում, երբ իրավասու պետական մարմինները տեղյակ էին լուրջ հոգեպես և ֆիզիկապես անառողջ անձի դեմ ուղղված հետապնդումների մասին: Իշխանությունները տեղյակ են եղել հետապնդումների մասին և այդպիսով պարտավորություն էին կրում ողջամիտ քայլեր ձեռնարկել առաջին դիմումատուին պաշտպանելու համար: Չնայած ոստիկանությունը հարցաքննել է որոշ ենթադրաբար ներգրավված երեխաների, և դպրոցի ղեկավարությունը քննարկել է խնդիրը աշակերտների և նրանց ծնողների հետ որևէ լուրջ փորձ չի ձեռնարկվել իրավիճակի իրական բնույթը կամ համակարգային մոտեցման բացակայությունը, որը հանգեցրել է համապատասխան և համակողմանի միջոցների բացակայության, գնահատելու համար: Ոստիկանության եզրակացությունները երբեք չեն հանգեցրել կոնկրետ գործողության, ոստիկանությունը որևէ որոշում չի ընդունել կամ մշտադիտարկման որևէ մեխանիզմ չի կիրառվել հետագա հետապնդումները բացահայտելու և կանխելու համար: Դատարանը մասնավորապես ցնցված է սոցիալական ծառայությունների իրական ներգրավվածության բացակայությունից և որևէ հիշատակության բացակայությունից, որ համապատասխան մասնագետները ներգրավված են եղել ովքեր կարող էին պատշաճ հանձնարարականներ ստանալ և աշխատել շահագրգիռ երեխաների հետ: Ոչ մի խորհրդատվություն երբևէ չի տրամադրվել առաջին դիմումատուին: Իշխանություններն այդպիսով չեն ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները առաջին դիմումատուին պաշտպանելու համար, անկախ շարունակական դաժան վերաբերմունքի իրական և կանխատեսելի վտանգից:
Եզրակացություն. խախտում (միաձայն).
Հոդված 8 (երկրորդ դիմումատու). Առաջին դիմումատուի հետապնդումը անխուսափելիորեն ազդել է նրա մոր՝ երկրորդ դիմումատուի, անձնական և ընտանեկան կյանքի վրա: Հաշվի առնելով դատարանի եզրակացությունը, որ իշխանությունները համապատասխան կերպով չեն կանխել առաջին դիմումատուի հետագա հետապնդումը, Դատարանը չի կարող չեզրակացնել, որ նրանք համապատասխան պաշտպանություն չեն տրամադրել այդ կապակցությամբ նաև երկրորդ դիմումատուին:
Եզրակացություն, խախտում (միաձայն):
Հոդված 41. 11,500 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy