© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 102
2007թ. նոյեմբեր
Դրիզան ընդդեմ Ալբանիայի - 33771/02
Վճիռ - 13.11.2007թ.
6-րդ հոդված
Քաղաքացիական դատավարություններ
6-րդ հոդվածի 1-ին մաս
Դատարանի մատչելիություն
Արդար դատաքննություն
Վերջնական վճիռների հսկողական վերանայումը և Գերագույն դատարանի մոտ անաչառության բացակայությունը, սեփականության սկզբնական վիճակի վերականգման մասին վճիռների և վարչական որոշումների կատարման ձախողումը. խախտում
13-րդ հոդված
Արդյունավետ միջոցներ
Դիմողի անկարողությունը կատարելու փոխհատուցման մասին դատարաների կամ վարչական մարմինների որոշումները համաչափ ընթացակարգերի և օրենքով նախատեսված շրջանակի բացակայության պատճառով. խախտումներ
46-րդ հոդված
Վճռի կատարում
Ընդհանուր բնույթի միջոցառումներ
Դիմողի անկարողությունը կատարելու վճիռների կամ վարչական որոշումները սեփականության ռեստիտուցիայի և/կամ պարտադիր փոխհատուցման վճարման մասին, ներպետական իրավական համակարգում համակարգային բացթողումների պատճառով. համապատասխան ստատուտային, վարչական և բյուջետային միջոցների բացակայության նշան:
[Այս համառոտաԳրումը ներառում է նաև Ramadhi and Others v. Albania, 38222/02, Գործով 2007 թվականի նոյեմբերի 13-ի վճռին]
Փաստեր. Երկու գործերը վերաբերում էին դիմումատուների անկարողությանը կատարելու 1993 թվականի սեփականության ռեստիտուցիայի և փոխհատուցման ակտի (Սեփականության ակտ) հիման կայացված որոշումները հողի վերաբերյալ, որը բռնագրավվել էր նրանց հայրերից նախորդ կոմունիստական ռեժիմի ժամանակ:
Driza-ի գործում դիմողը ձեռք էր բերել դատարանի որոշումը, որը նրա հոր սեփականության ազգայնացումը հռչակում էր անօրինական և սահմանում էր ռեստիտուցիա: Քանի որ իշխանությունները չէին կարող վերադարձնել «բնեղեն» սեփականությունը, դիմումատուի համար առանձնացվել էր երկու այլ հողամասեր, որոնք սահմանվել էին սեփականության ռեստիտուցիայի և փոխհատուցման հանձնաժողովի որոշմամբ այդ ժամանակահատվածում: Սակայն դիմումատուն չէր կարող վերցնել տիրապետման օբյկետը կամ սեփականությունը, որովհետև այդ տարածքն զբաղեցված էր երրորդ անձանց կողմից: Հետագայում երկու խումբ առանձին վարույթներ էին հարուցվել, որոնք վիճարկում էին հողամասերի նկատմամբ դիմողի իրավունքները: Առաջին խմբի վարույթը, որը հարուցվել էր փոքր հողամասի նկատմամբ, մերժվել էր Գերագույն դատարանի Միավորված պալատների կողմից` բավարարելով «զավթիչի» (տիրույթ ներխուժած անձ) հաջող հայցադիմումը` Գերագույն դատարանի վարչական բաժնի` հանձնաժողովի որոշումը հաստատող վերջնական և պարտադիր վճիռը հսկողական վարույթով վերանայելու մասին: Երկրորդ խմբի վարույթներում Գերագույն դատարանի քաղաքացիական բաժինը հաստատել էր շրջանային դատարանի` հանձնաժողովի որոշումը` որպես մեկ ամբողջություն, հաշվի չառնելու մասին հանձնարարականը վերջինիս լիազորությունների չարաշահման հիմքով: Դիմումատուի համար սահմանվել էր փոխհատուցում, սակայն այն այդպես էլ չէր վճարվել:
Rhamadi and Others-ի գործում դիմողները ձեռք էին բերել սեփականության ռեստիտուցիայի և փոխհատուցման հանձնաժողովի հանձնարարականները, inter alia, հողամասի վերադարձման և փոխհատուցման վճարման մասին: Չնայած նրանք կարող էին հողամասի նկատմամբ սեփականությունը դատական կարգով բռնագանձել, սակայն նրանց փոխհատուցում չէր չվճարվել: Արդյունքում, դիմումատուները մեկ այլ հողամասի նկատմամբ հայց էին ներկայացրել: Չնայած շրջանային դատարան բողոքարկելուց հետո դիմողներից երեքը մեծ հաջողության հասան ստանալով հողային հանձնաժողովի` իրենց իրավունքի իրավական հիմնավորվածության մասին որոշումը, այնուամենայնիվ, տեղական իշխանությունների կողմից հողամասը փոխանցվել էր երրորդ անձանց:
Օրենք. 6-րդ հոդվածի 1-ին մաս – Driza. Դիմումատուն բողոքարկել էր, որ վերջնական վճիռների հսկողական վերանայման վարույթը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, և Միավորված պալատներով Գերագույն դատարանն անաչառ չէր և իշխանությունները հրաժարվել էին կատարել վերջնական վճիռները:
(a) իրավական որոշակիություն. Տրամադրելով վերջնական վճիռը վերանայելու թողտվություն և թույլատրելով հարուցել զուգահեռ վարույթներ, Գերագույն դատարանը զրոյացրել էր մի ամբողջ դատավարություն, որն ավարտվել էր վերջնական և պարտադիր դատական որոշմամբ, ինչը res judicata էր:
(b) անաչառություն. Հսկողական վերանայման վարույթը հարուցվել էր Գերագույն դատարանի խնդրանքով, ով արդեն նույն գործով որոշում էր կայացրել դիմողի դեմ: Նախագահը, ով նաև Գերագույն դատարանի կազմի անդամ էր, որը քննարկել էր խնդրանքը և ըստ էության որոշել էր բեկանել դիմողի օգտին կայացված վճիռը: Այս պրակտիկան անհամատեղել էր «սուբյեկտիվ անաչառության» սկզբունքի հետ, քանի որ ոչ մեկ չի կարող գործել և որպես հայցվոր, և որպես դատավոր: Գերագույն դատարանի Միավորված պալատների օբյեկտիվ անաչառությունը նույնպես կասկածի տակ էր հայտնվում, քանի որ երեք դատավորներ, ովքեր արդեն գործով որոշում էին կայացրել, ներգրավվել էին թույլտվության խնդրանքը և արդյունքում, գործն ըստ էության որոշելու համար, մինչդեռ մյուս երեք դատավորները նույնպես ստիպված էին որոշել այն հանգամանքի կապակցությամբ, որի վերաբերյալ արդեն իրենց կարծիքներն արտահայտել էին:
(c) վերջնական որոշման չկատարում. սեփականության ռեստիտուցիայի վերաբերյալ գործերով վերջնական վճիռների չկատարման խնդիրն Ալբանիայում ակնհայտորեն շարունակում էր առկա լինել` չնայած դատարանի կողմից նախկինում տրված ցուցումներին: Իշխանությունների հրաժարվելը ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ Գերագույն դատարանի վճիռներին համապատասխան` 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին զրկում է բոլոր օգտակար ազդեցությունից:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Ramadhi and Others – վերջնական որոշման չկատարում. Հողային հանձնաժողովը վերջնականորեն ճանաչել է երեք դիմողների սեփականության իրավունքը երեք հատուկ հողամասերի նկատմամբ, այն ժամանակ երբ ստացել էր շրջանային դատարանի հանձնարարությունը` նրանց հայցերը վերանայելու մասին: Այնուամենայնիվ, հետագայում հողամասն անցել էր երրորդ անձանց տիրապետության ներքո: Այդպիսով, երեք դիմողների սեփականության իրավունքները չէին պաշտպանվել, իսկ պետական իշխանությունները հրաժարվել էին կատարել շրջանային դատարանի վճիռը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
13-րդ հոդված – Driza. Կառավարությունը չէր սահմանել փոխհատուցման հայցերի հետ առնչվող համաչափ ընթացակարգեր, երբ սկզբնական սեփականությունը չէր կարող վերադարձվել սեփականատիրոջը: Մասնավորապես, նրանք չէին հիմնադրել համապատասխան մարմիններ կամ ընդունել քարտեզներ սեփականությունների գնահատման համար: Հազիվ թե այն համակարգը, որը սահմանվելու էր, անդառնալիորեն կամ բավականին շուտ կարողանար լուծել այն վեճը, որը վերաբերում էր դիմումատուների իրավունքները որոշելուն:
Եզրակացություն. խախտում (13-րդ հոդվածը համակցված 1-ին Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի հետ՝ միաձայն):
Ramadhi and Others. Այն հարցի վերաբերյալ, թե վերջնական որոշումը դատարանի վճռի կամ վարչական իշխանության մարմնի որոշման տեսքով արդյոք պետք է ի կատար ածվի, թե` ոչ, ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ Կոնվենցիան սահմանում են, որ դա պետք է ի կատար ածվի: Այնուամենայնիվ, որևէ քայլ չէր ձեռնարկվել դիմումատուի օգտին կայացված հանձնաժողովի որոշումն ի կատար ածելու համար: Առկա չէր օրենսդրություն, որը կկարգավորեր հանձնաժողովի որոշումների կատարումը, մասնավորապես, նման որոշումների դեմ բողոքների բերման օրենսդրական ժամկետներ առկա չէին և առանձնահատուկ միջոցներ չկային դրանց կատարման ապահովման համար: Փոխհատուցման համաչափ ձևի և միջոցների սահմանումը թողնված էր Նախարարների խորհրդի վրա, որը դեռ պետք է ընդուներ մանրամասն կանոններ ու մեթոդներ: Դիմողի օգտին կայացված որոշումները 11 տարուց ավել շարունակ մնացել էին չիրականացված և Կառավարությունը չէր ներկայացրել որևէ ապացույց, որ համապատասխան միջոցներն անխուսափելի են:
Եզրակացություն. խախտում (13-րդ հոդվածը փոխկապակցված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ` միաձայն):
1-ին Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդված - երկու գործերով. Մի քանի տարիների ընթացքում իշխանությունների ձախողումը կատարելու դիմողների օգտին կայացված վճիռներն ու որոշումները` հավասարվում էր իրենց սեփականությունը տիրապետելու իրավունքին միջամտությանը, որի համար Կառավարությունը չի ներկայացրել որևէ փոխհատուցող բացատրություն: Դրամական միջոցների բացակայությունը չի կարող արդարացնել պետության կողմից վերջնական և պարտադիր պարտավորությունների կատարման ձախողումը:
Եզրակացություն. խախտումներ (միաձայն):
46-րդ հոդված. Երկու գործերով էլ. Ալբանիայի իրավական համակարգում նկատվող բացթողումները նշանակում են, որ մի ամբողջ կատեգորիայի անհատներ փոխհատուցում տրամադրող դատարանի վճիռների և հանձնաժողովի որոշումների չկատարման արդյունքում զրկվել և շարունակում էին զրկված մնալ իրենց սեփականությունն օգտագործելու իրավունքից: Արդեն առկա էին Դատարանին ներկայացված 12 նմանատիպ բողոքներ: Բողոքների աճող թվաքանակը խստացնող հանգամանքներ էին, քանի որ վերաբերում էին Կոնվենցիայով պետության ստանձնած պարտավորություններին և վտանգ էին ստեղծում Կոնվենցիոն համակարգի հետագա արդյունավետության համար:
Այդ պատճառով Ալբանիային կոչ արվեց վերացնել բոլոր սահմանափակումները Սեփականության ակտի հիման վրա որոշված բոլոր փոխհատուցումների համար` երաշխավորելով, որ, հաշվի առնելով դրանց հրատապությունը, համապատասխան ստատուտային, վարչական և բյուջետային միջոցառումներ կձեռնարվեն` ներառյալ սեփականության գնահատման ծրագրերի հաստատումն ու համաչափ ֆինանսական միջոցների նշանակումը:
41-րդ հոդված – Driza. Փոքր հողամասի կապակցությամբ Ալբանիան պարտավոր է դիմումատուին վերադարձնել 1.650 քմ հողամաս` վճարելով նաև 50.000 եվրո կամ նման ռեստիտուցիայի ձախողման դեպքում, վճարել 280.000 եվրո որպես նյութական և ոչ-նյութական վնասի փոխհատուցում: Մեծ հողամասի կապակցությամբ պետությունը պարտավոր է դիմումատուին վճարել նաև 500.000 եվրո որպես նյութական և ոչ-նյութական վնասի փոխհատուցում:
Ramadhi and Others. Առաջին երեք դիմումատուներին Ալբանիան պարտավոր է վերադարձնել 30.500 քմ հողամաս և ընդհանուր վճարել 25.000 եվրո`: Նման ռեստիտուցիայի ձախողման դեպքում պարտավոր է նրանց վճարել 120.000 Եվրո որպես նյութական և ոչ-նյութական վնասի փոխհատուցում: Ինչ վերաբերում է 5.500 քմ հողամասին՝ խանութներով, ապա ընդհանուր որոշվել է 64.000 եվրո` որպես նյութական և ոչ-նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy