© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Ջուրջևիչն ընդդեմ Խորվաթիայի- 52442/09
Վճիռ19.7.2011թ. [Առաջին բաժանմունք]
Հոդված 3
Դրական պարտավորություններ
Դպրոցում աշակերտների միջև բռնություն. անընդունելի
Հոդված 8
Դրական պարտավորություններ
Դպրոցում աշակերտների միջև բռնություն. անընդունելի
Փաստերը - Իրենց` Եվրոպական դատարան ներկայացրած գանգատում դիմումատուները (ծնողները և որդին) գանգատվել են, որ ծագումով գնչու երրորդ դիմումատուն բռնության է ենթարկվել այն միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից, ուր նա հաճախում էր: 2008թ. հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում նա քթի վնասվածք էր ստացել, նա հարցաքննվել է ոստիկանության կողմից, սակայն հայտնել է, որ վնասվածքը դժբախտ դեպքի հետևանք է: Հետագա մի շարք միջադեպերից հետո, որոնց դեպքում երրորդ դիմումատուն պնդել է, որ ծեծի է ենթարկվել դպրոցում և դրա սահմաններից դուրս, կազմվել են բժշկական եզրակացություններ և 2010թ. փետրվարին նրա մոտ նկատվել է տեսողության լուրջ վատթարացում կոնտուզիայի հետևանքով:
Դիմումատուները գանգատվել են նաև 2009թ. հունիսին տեղի ունեցած առանձին միջադեպից, որում ենթադրաբար երրորդ դիմումատուին և նրա մորը (երկրորդ դիմումատու) վնասվածքներ են պատճառվել ոստիկանության կողմից: Մայրը քրեական գործ հարուցելու բողոք է ներկայացրել, սակայն այն մերժվել է դատախազության կողմից ապացույցների բացակայության պատճառով:
Իրավունք – Հոդվածներ 3 և 8 (ենթադրյալ բռնություն դպրոցում): Իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց, մասնավորապես երեխաներին և այլ խոցելի անձանց, դաժան վերաբերմունքից արդյունավետ պաշտպանելու պետությունների պարտավորությունը ներառում է այլ անձանց բռնի գործողություններից պաշտպանության համապատասխան իրավական համակարգի ստեղծման և գործնականում կիրառման պարտականությունը: Երրորդ դիմումատուն, ով տասնհինգ տարեկան է եղել, երբ տեղի են ունեցել խնդրո առարկա իրադարձությունները հստակորեն ներառվում է պետության պաշտպանության իրավունք ունեցող «խոցելի անձանց» շրջանակում: Որպես հաստատում իր մեղադրանքների, որ նա դաժան վերաբերմունքի է ենթարկվել այն դպրոցում ուր հաճախում էր, նա ներկայացրել է մի շարք բժշկական եզրակացություններ, որոնք փաստում էին նրա մոտ վնասվածքների, փորի և մեջքի ցավերի, գլխացավի և աչքի վնասվածքի վերաբերյալ նրա պնդումները: Սակայն ներպետական մարմիններին և Դատարանի ներկայացրած իրենց բացատրություններում դիմումատուների գանգատը ձևակերպված էր միայն անորոշ և ընդհանուր արտահայտություններով` առանց հստակ ամսաթվերի և հանգամանքների նշման: Իսկապես, միակ կոնկրետ իրադարձությունը, որին նրանք հղում էին կատարել, որը քննվել էր դպրոցի ղեկավարության և նշվել բժշկական եզրակացություններից մեկում, պարզվել է, որ դժբախտ դեպքի արդյունք է: Բժշկական եզրակացություններում կամ բացակայել են նշումներ վնասվածքների մասին կամ, ինչպես աչքի կայուն վնասվածքի դեպքում, չեն նշել վնասվածքի պատճառը կամ արդյոք այն կապված է դպրոցում բռնության կոնկրետ դեպքի հետ: Գիտակցելով դպրոցներում բռնության խնդրի լրջությունը` Դատարանը չի կարող ընկալել, թե ինչպես են դիմումատուի անորոշ և չկոնկրետացված մեղադրանքները վերաբերում պետության դրական պարտավորությանը 3-րդ կամ 8-րդ հոդվածի տեսակետից: Այդպիսի պարտավորության իրագործման համար անհրաժեշտ է, որ բռնության վերաբերյալ պնդումները լինեն կոնկրետ և ավելի մանրամասն կապված գանգատարկվող գործողությունների ժամանակի, վայրի և բնույթի հետ:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտորեն է չհիմնավորված):
Ինչ վերաբերում է 2009թ հունիսին տեղի ունեցած միջադեպին, Դատարանը գտնում է, որ տեղի չի ունեցել 3-րդ հոդվածի խախտում դրա նյութաիրավական տեսակետից քանի որ ողջամիտ կասկածից դուրս չի հիմնավորվել, որ երկրորդ և երրորդ դիմումատուների վնասվածքները պատճառվել են ոստիկանության կողմից: Այնուամենայնիվ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում դատավարական տեսակետից` արդյունավետ հետաքննության չիրականացման հետ կապված: Երկրորդ և երրորդ դիմումատուներին միասին պետք է վճարվի 6,000 եվրո ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy