© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 141
մայիս 2012
«Պրավոյե Դելոյի» խմբագրական խորհուրդը և Շտեկելն ընդդեմ Ուկրաինայի - 33014/05
Վճիռ 5.5.2011 [Չորրորդ բաժանմունք ]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Համացանցից ստացված նյութեր հրապարակող լրագրողների համար ներպետական օրենսդրությամբ ամրագրված երաշխիքների բացակայությունը. խախտում
Փաստերը – Առաջին դիմումատուն թերթի խմբագրական խորհուրդն է, իսկ երկրորդ դիմումատուն` թերթի գլխավոր խմբագիրը: 2003թ. թերթը հրապարակել է նորությունների վեբ կայքից ներբեռնված անանուն նամակ, որը ենթադրաբար գրված էր հատուկ ծառայության աշխատակցի կողմից: Նամակը պնդումներ էր պարունակում այն մասին, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցները մասնակցել են անօրինական կոռուպցիոն գործունեության մեջ և կապված են եղել կազմակերպված հանցավորության հետ: Թերթը հղում էր կատարել տեղեկատվության աղբյուրին և հրապարակել են խմբագրության մեկնաբանությունները, նշելով, որ նամակում նշված տեղեկությունները կարող են կեղծ լինել, և հրավիրելով ընթերցողներին երկխոսության: Այնուհետև դիմումատուների դեմ հայց է ներկայացվել մի անձի կողմից, ով պնդում էր, որ նամակում պարունակվող տեղեկությունները արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը: Դատարանը մեղավոր էր ճանաչել դիմումատուներին և պարտավորեցրել վճարել վնասների փոխհատուցում: Առաջին դիմումատուին նաև պարտավորեցվել է հերքում հրապարակել, իսկ երկրորդին` ներողություն:
Իրավունք – Հոդված 10
(ա) Ներողություն խնդրելու կարգադրությունը. Այն դեպքում, երբ ներպետական օրենսդրությունը նախատեսում էր, որ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության գործերով հայցվորներն իրավունք ունեն պահանջել իրականությանը չհամապատասխանող և իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունների հերքում և պատճառված վնասի փոխհատուցում, երկրորդ դիմումատուին պաշտոնապես ներողություն խնդրել պարտավորեցնող նորմեր առկա չէին: Նմանապես չկային ապացույցներ, որ ուկրաինական դատարանները հակված էին այդքան լայն մեկնաբանել կիրառելի օրենսդրությունը: Ոչ երկրի դատարանները և ոչ էլ պատասխանող պետությունը որևէ բացատրություն չեն ներկայացրել համապատասխան ներպետական օրենսդրությունից այդքան ակնհայտ շեղվելու վերաբերյալ: Ավելին, ներպետական դատական պրակտիկան դիտարկվող իրադարձություններից հետո ճանաչել էր, որ պատվի, արժանապատվության և գործարար համբավի վերաբերյալ գործերով ներողություն խնդրել պարտավորեցնելը կարող է հակասել կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական երաշխիքին: Հետևաբար երկրորդ դիմումատուին ներողություն խնդրել պարտավորեցնելը նախատեսված չի եղել օրենքով:
Եզրակացություն: խախտում (միաձայն):
(բ) Ուկրաինայի օրենսդրության մեջ համացանցից ստացված նյութեր հրապարակող լրագրողների համար երաշխիքների բացակայությունը. Ուկրաինայի օրենսդրությունը լրագրողների համար քաղաքացիական պատասխանատվությունից իմունիտետ էր նախատեսում մամուլում հրապարակված նյութերի բառացի վերարտադրության դեպքում: Դա ընդհանուր առմամբ համապատասխանում էր լրագրողների` այլ անձանց հայտարարությունների տարածման ազատության վերաբերյալ Դատարանի մոտեցմանը: Սակայն ներպետական օրենսդրության համաձայն այդպիսի իմունիտետ նախատեսված չէ չգրանցված համացանցային աղբյուրներից նյութեր վերարտադրող լրագրողների համար: Ապա բացակայում էին համացանցում զանգվածային լրատվության միջոցների պետական գրանցումը, համացանցային ԶԼՄ-ների կարգավիճակն ընդհանուր առմամբ կամ համացանցից ստացված տեղեկատվության օգտագործումը կարգավորող նորմերը: Դատարանն ընդունում է, որ համացանցը տպագիր մամուլից տարբերվող տեղեկատվության միջոց է և որ համացանցում տեղեկատվական աղբյուրները և հաղորդակցությունները վնաս պատճառելու ավելի մեծ սպառնալիք են պարունակում քան մամուլը: Հետևաբար տպագիր մամուլից և համացանցից վերարտադրվող նյութերի վերաբերյալ քաղաքականությունները կարող են տարբեր լինել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով համացանցի ունեցած դերը պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների գործունեության համատեքստում և արտահայտվելու ազատության իրականացման համար դրա կարևորությունը, ներպետական մակարդակում համապատասխան իրավական համակարգի բացակայությունը, որը թույլ կտար լրագրողներին օգտագործել համացանցից ստացված տեղեկատվությունը առանց պատժամիջոցներից վախենալու կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ մամուլի` «հանրային պահապանի» կենսական կարևորություն ունեցող գործառույթի իրականացմանը և կարող է ինքնին ծնունդ տալ մամուլի ազատությանը չարդարացված միջամտությանը: Հաշվի առնելով համացանցից ստացված տեղեկատվություն օգտագործող լրագրողների համար ներպետական օրենսդրությամբ սահմանված համարժեք երաշխիքների բացակայությունը` դիմումատուները չէին կարող պատշաճ աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որոնց կարող էր հանգեցնել վիճարկվող հրապարակումը:
Եզրակացություն: խախտում (միաձայն)
Հոդված 41: 6,000 եվրո երկրորդ դիմումատուին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy