© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 155
սեպտեմբեր 2012
Eğitim ve Bilim Emekçileri Sendikası ընդդեմ Թուրքիայի - 20641/05
Վճիռ 25.9.2012թ. [Երկրորդ բաժանմունք]
Հոդված 11
Միավորման ազատություն
Արհմիության լուծարման դիմումը ազգային լեզու չհանդիսացող մայրենի լեզվով կրթության իրավունքի աջակցության համար. խախտում
Փաստեր – Իր կանոնադրությամբ դիմումատու միությունը` Կրթության և գիտության աշխատողների միությունը, պաշտպանել է «հասարակությունում բոլոր անձանց հավասարապես և ազատորեն իրենց մայրենի լեզվով ժողովրդավարական, աշխարհիկ, գիտական անվճար ուսուցում ստանալու իրավունքը»: 2002թ. փետրվարին շրջանի նահանգապետը պահանջել է ջնջել «մայրենի լեզվով» արտահայտությունը, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը: Ապա 2002թ. մարտին նահանգապետը դիմել է դատախազին միության լուծարման գործընթաց սկսելու համար քանի որ այն դեռ փոփոխություն չէր կատարել իր կանոնադրության մեջ: 2002թ. հուլիսին դիմումատու միությունը փոփոխել է այդ պարբերությունը հետևյալ կերպ «հասարակությունում բոլոր անձանց իրավունքը ստանալու ուսուցում իրենց մայրենի լեզվով»: Դատախազը կարճել է լուծարման գործընթացը, նկատելով, մասնավորապես, որ հարցի վերաբերյալ տեղի է ունեցել ակտիվ բանավեճ և խնդիրը պետք է ներառվի խորհրդարանական նիստի օրակարգում, հետևաբար միության լուծարման հայցի ներկայացման ճիշտ ժամանակը չէ: 2003թ. հոկտեմբերին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պահանջով նահանգապետը պահանջել է ջնջել խնդրահարույց բառերը իր կանոնադրությունից: Հետագայում նա կրկին խնդրել է դատախազին լուծարել միությունը և 2004թ. հուլիսին դատախազը դիմել է միության լուծարման համար: Աշխատանքային դատարանը կարճել է լուծարման գործի քննությունը, բացատրելով, որ կանոնադրության ձևակերպումները չեն վտանգում ազգի կամ պետության տարածքային ամբողջականությունը կամ Թուրքիայի Հանրապետության գոյություն ունեցող սահմանները: Դատախազը բողոքարկել է որոշումը: Վճռաբեկ դատարանը բեկանել է Աշխատանքային դատարանի վճիռը, սակայն Աշխատանքային դատարանի երկրորդ վճիռը վերահաստատել է իր նախնական եզրակացությունը: 2005թ. հուլիսին միությունը ջնջել է «մայրենի լեզվով» արտահայտությունը իր կանոնադրությունից:
Իրավունք – Հոդված 11. Դիմումատու միության դեմ սկսված դատավարությունը հանգեցրել է ներպետական իշխանությունների միջամտությանը միության կողմից միավորման ազատության իրավունքի իրականացմանը` թույլ չտալով անհատապես կամ կոլեկտիվ կերպով հետապնդել դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակները: Միջամտությունը նախատեսված է եղել օրենքով և հետապնդել է անկարգությունների կանխման և ազգային անվտանգության և պետության տարածքային ամբողջականության պաշտպանության օրինական նպատակներ: Անհրաժեշտ է հավաստիանալ, արդյոք միջամտությունը «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում» հետապնդած օրինական նպատակներին հասնելու համար:
Երկու դատավարությունների շարք է սկսվել դիմումատու միության դեմ «մայրենի լեզվով» ուսուցման պաշտպանության համար: Առաջին դատավարությունը կարճվել է: երկրորդ դատավարության ընթացքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ կանոնադրությունը հակասում է Սահմանադրությանը և ունիտար պետության սկզբունքին և միությունը, լուծարումից խուսափելու համար, հարկադրված է եղել ջնջել խնդրահարույց բառերը: Այնուամենայնիվ, խնդրահարույց արտահայտությունը չէր դրդում բռնության կամ այլ ապօրինի միջոցների դիմել իր նպատակին հասնելու համար: Դիմումատու միության պաշտպանած սկզբունքը չի հակասում ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Ավելին, խնդրահարույց բառերը պետք է դիտարկվեն խնդրո առարկա ժամանակահատվածում մայրենի լեզվով ուսուցման թեմայով ընթացող բանավեճի ենթատեքստում: Այդպիսի ենթադրությունը կարող է խախտել բնակչության մեծամասնության որոշ համոզմունքներ: Այնուամենայնիվ, ժողովրդավարության պատշաճ գործողության համար պահանջվում է հանրային բանավեճ` ընդհանուր քաղաքական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումներ գտնելուն օժանդակելու համար: Նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) Թուրքիայի մասին վերջին զեկույցը Թուրքիայում երեխաներ կան, որոնց մայրենի լեզուն թուրքերենը չէ, այլ ադիգեյերենը, աբխազերենը կամ քրդերենը: Այդ կապակցությամբ, 2002թ. օգոստոսի 3-ի օրենքը դրույթներ է պարունակում թուրքերենից բացի այլ լեզուների և բարբառների ուսուցման մասնավոր դասընթացների բացման մասին: Օրենսդրական այս մոտեցումը տարբերվում է ներպետական դատարանների` միության կանոնադրության բովանդակությունը հակասահմանադրական համարելու դիրքորոշումից: Կանոնադրության հայտարարած նպատակը չէր սպառնում ազգային անվտանգությանը կամ հասարակական կարգին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները համապատասխան և բավարար կամ համաչափ չեն հետապնդած օրինական նպատակներին: Դիմումատուի լուծարման դատավարությունները, որոնք ստիպել են փոփոխություններ կատարել իր կանոնադրության խնդրահարույց պարբերությունում, ջնջելով «իրենց մայրենի լեզվով ուսուցում ստանալու» բառերը, չեն կարող ողջամտորեն համարվել ստիպողական հասարակական անհրաժեշտությունից դրդված:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 10. Սույն հոդվածը ներառում է ցանկացած լեզվով տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը, որը հնարավորություն է տալիս մասնակցել ամեն տեսակ մշակութային, քաղաքական և սոցիալական տեղեկությունների և գաղափարների հանրային փոխանակմանը: Դիմումատու միության դեմ լուծարման երկրորդ դատավարությունը հանգեցրել է ներպետական իշխանությունների կողմից միության արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությանը: Այդ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով և հետապնդել է օրինական անկարգությունների կանխման և պետության ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակներ:
Դիմումատու միության կանոնադրության խնդրահարույց պարբերությունը պաշտպանել է «մայրենի լեզվով» ուսուցանելու գաղափարը: Թուրքիայի ենթատեքստում այդ բառերն ըստ էության կարող են ընկալվել որպես թուրքերենը որպես մայրենի լեզու ուսուցանելու պաշտպանությունը: Հաշվի առնելով երկրի պատմական և սոցիալական անցյալը, այնուամենայնիվ, մայրենի լեզուն կարող է այլ լինել: Խնդրո առարկա ժամանակահատվածում օրենքում փոփոխություններ են կատարվել թուրքիայի քաղաքացիներին թուրքերենից տարբերվող այլ մայրենի լեզվով մասնավոր ուսուցումը թույլատրելու համար: Ավելին, դիմումատու միության կանոնադրության խնդրահարույց մասը չէր քաջալերում բռնության գործադրումը կամ զինված դիմադրությունը կամ ապստամբությունը, կամ ատելություն սերմանում կամ սպառնում պետության տարածքային ամբողջականությանը: Արդյունքում, միության լուծարման դատավարությունը, հարկադրելով ջնջել խնդրահարույց բառերը իր կանոնադրությունից, անհամաչափ է եղել հետապնդած նպատակներին և այդ իսկ պատճառով անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 7,500 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy