© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԷՅԻԹԻՄ ՎԵ ԲԻԼԻՄ ԷՄԵԿՉԻԼԵՐԻ ՍԵՆԴԻԿԱՍԸՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ. 20641/05)
ՎՃԻՌ
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
25 սեպտեմբերի 2012
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է լրացուցիչ խմբագրական փոփոխությունների ենթարկվել:
Էյիթիմ վե Բիլիմ Էմեկչիլերի Սենդիկասըն ընդդեմ Թուրքիայի գործում,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (Երկրորդ Բաժանմունք)` հետևյալ կազմով.
Ֆրանսուազա Տուլկենս,Նախագահ
Դանութ Ջոշեն,
Իզաբել Բերրո-Լեֆեվր,
Անդրեաս Սաժո,
Իշիլ Կարակաշ,
Պաուլո Պինտո դե Ալբուքուերք,
Հելլեն Կելլեր, դատավորներ,
և Ֆրանցիս Էլենս-Պասսոս, Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
Դռնփակ դատական նիստում 2012 թվականի օգոստոսի 28-ին,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը հարուցվել է դիմումատուի կողմից (no. 20641/05) Թուրքիայի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն՝ թուրքական օրենքով ստեղծված արհմիության կողմից՝ Էյիթիմ վե Բիլիմ Էմեկչիլերի Սենդիկասի, հայտնի նաև որպես “Էյիթիմ-Սեն” (“դիմումատու միություն”) 2005 թվականի հունիսի 3-ին:
2. Դիմումատու միությունը ներկայացված էր Անկարայում գործող իրավաբան պարոն Ա. Սայիլիրի կողմից: Թուրքական կառավարությունը (‹‹Կառավարություն››) ներկայացված էր նրանց ներկայացուցչի կողմից:
3. Դիմումատուն բողոքում էր Կոնվենցիայի 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո:
4. 2009 թվականի նոյեմբերի 6-ին կառավարությունը ծանուցվել է դիմումի վերաբերյալ: Միաժամանակ որոշվել է դիմումի ընդունելության հարցը և ըստ էության քննությունը իրականացնել միաժամանակ: (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին մաս:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Էյիթիմ-Սենը, Կրթության և գիտության աշխատակիցների միությունը (միություն) ձևավորվել է Անկարայում 1995 թվականի հունվարի 13-ին: Ըստ նրա տրամադրած տեղեկության՝ միությունը ունի 167.000 անդամ 90 մասնաճյուղերով և ներկայացված է 430 քաղաքներում: Այն անդամակցվում է ԿԵՍԿ-ին (Kamu Emekçileri Sendikaları Konfederasyonu, Հանրային ոլորտի աշխատակիցների միության Կոնֆեդերացիան), որը Միջազգային Կրթության անդամ էր:
6. 2001 թվականի սեպտեմբերի 15-ին միությունը փոփոխության է ենթարկել իր կանոնադրության 2-րդ հոդվածը, ըստ որի
“[Էյիթիմ-Սենը] պաշտպանում է հասարակության բոլոր անհատների իրավունքը ստանալու հավասար և ազատ, ժողովրդավարական, աշխարհիկ, գիտական և անվճար կրթություն իրենց մայրենի լեզվով”
Ա. Սկզբնական լուծարման գործընթացը
7. 2002 թվականի փետրվարի 15-ին Անկարայի Կառավարիչը խնդրեց դիմումատու միությանը իր կանոնադրությունից հանել “իրենց մայրենի լեզվով” բառերը, այն հիմքով, որ դրանք խախտում են Սահմանադրության 3-րդ և 42-րդ հոդվածները և հանրային ծառայողների միության մասին թիվ 4688 օրենքի 1-ին և 20-րդ բաժինները (թիվ 4688 օրենք):
8. Դիմումատու միությունը Կառավարչին տեղեկացրեց, որ շատ զբաղված է, սակայն պարտավորվում է իր կանոնադրությունը փոխել մինչև 2002 թվականի հունիսի 30-ը:
9. 2002 թվականի մարտի 29-ին թիվ 4688 օրենքի 37-րդ բաժնի ներքո Անկարայի կառավարիչը դիմեց Անկարայի հանրային դատախազին՝ դիմումատուի դեմ լուծարման հայց ներկայացնելու համար այն հիմքով, որ նա չի կատարել իր կանոնադրության 2(b)- րդ հոդվածի պահանջվող փոփոխությունը:
10. 2002 թվականի հուլիսի 3-ին դիմումատուն փոփոխեց իր կանոնադրության 2 (b) հոդվածը հետևյալ կերպ.
“[Էյիթիմ-Սենը] պաշտպանում է հասարակության բոլոր անհատների իրավունքը ստանալու կրթություն իրենց մայրենի լեզվով և օգտվելու իրենց մշակույթի զարգացումից:”
11. 2002 թվականի հուլիսի 16-ին հանրային դատախազը որոշում ընդունեց կառավարչի կողմից նախաձեռնված լուծարման գործընթացները դադարեցնելու վերաբերյալ՝ ապացույցների անբավարարության և բացահայտող գործոնների առկայության հիմքով: Իր որոշման մեջ հանրային դատախազն առաջին հերթին նշում էր, որ դիմումատու միությունը փոփոխել է իր կանոնադրության 2 (b) հոդվածը, որն այժմ սահմանում էր, որ անձինք պետք է “կրթություն ստանան իրենց մայրենի լեզվով”; նա այնուհետև նշում էր, որ խնդիրը որոշակի խորությամբ քննարկվել է և հանրորեն և քաղաքական կուսակցությունների հետ, և այդ հարցը օրակարգ կմտնի Պառլամենտում քննարկման դրվելու համար: Նա եզրակացության էր եկել, որ այս հանգամանքներում ընդունելի չէ դիմումատու միության դեմ լուծարման գործընթաց սկսելը կամ դրա խորհրդի անդամների դեմ քրեական գործ հարուցելը:
12. 2002 թվականի հոկտեմբերի 15-ին Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը (“Նախարարը”) դիմումատու միությանը տեղեկացրեց, որ 2002 թվականի հուլիսի 3-ի նրա կանոնադրության փոփոխության քննության արդյունքում, որի նպատակն էր թիվ 4688 օրենքի համապատասխան դրույթներին համապատասխանությունը, եզրակացություն է արվել, որ վիճարկվող հոդվածն այլևս օրենքը չի խախտում:
Բ. Երկրորդ լուծարման գործընթացը
13. 2003 թվականի հունիսի 27-ին Զինված ուժերի Անձնակազմի ղեկավարի գրասենյակը դիմեց Նախարարին՝ դիմումատու միության դեմ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար այն հիմքով, որ նրա կանոնադրության 2 (b) հոդվածը, 2002 թվականի հուլիսի 3-ի փոփոխությամբ, խախտում է Սահմանադրության 3-րդ և 42-րդ հոդվածները:
14. 2003 թվականի հուլիսի 15-ին Նախարարը դիմեց Անկարայի կառավարչին՝ քննելու դիմումատու միության կանոնադրության 2 (b) հոդվածի դրույթները՝ թիվ 4688 օրենքի 6-րդ բաժնի լույսի ներքո:
15. 2003 թվականի հոկտեմբերի 28-ին Անկարայի կառավարիչը դիմեց դիմումատու միությանը՝ “իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու” բառերը կանոնադրության 2 (b) հոդվածից ջնջելու համար:
16. 2004 թվականի ապրիլի 12-ին Անկարայի կառավարիչը՝ հղում կատարելով դիմումատու միության կանոնադրության 2 (b) հոդվածի դրույթներին և ամփոփելով դրա դեմ ընթացակարգերի առաջին մասը, դիմեց Անկարայի պետական դատախազին՝ նոր լուծարման գործընթացներ սկսելու միջնորդությամբ: Կառավարիչը բացատրեց, որ նույնիսկ չնայած 1983 թվականի հոկտեմբերի 14-ի Թուրքիայի քաղաքացիների օտարալեզու կրթության և տարբեր լեզուներով և բարբառներով ուսուցման մասին թիվ 2923 օրենքը սահմանում է մի քանի լեզուներով և բարբառներով ուսուցման հնարավորությունը, դիմումատու միության կանոնադրության 2 հոդվածն, այնքանով որքանով սահմանում է կրթություն այլ լեզվով, քան թուրքերենն է, խախտում է օրենքը:
17. 2004 թվականի հուլիսի 10-ին Անկարայի հանրային դատախազը գործ հարուցեց Էջիթիմ-Սենի խորհրդի գործադիր մարմնի յոթ անդամների դեմ: Այդ գործողության ենթատեքստում դատախազն այնուհետև դիմեց դիմումատու միության լուծարման համար թիվ 4688 օրենքի 37-րդ բաժնի ներքո այն հիմքով, որ միությունը չի ջնջել վիճելի բառերն իր կանոնադրությունից:
18. Անկարայի Աշխատանքային Դատարանի ընդդատությանն էր հանձնված դիմումատու միության լուծարման վերաբերյալ դիմումը՝ համաձայն թիվ 4688 օրենքի:
19. 2004 թվականի հուլիսի 13-ին Անկարայի Աշխատանքային Դատարանը, հիմնվելով թիվ 4688 օրենքի 6-րդ բաժնի վրա, դիմումատու միությանը տրամադրեց 60-օրյա ժամկետ՝ փոփոխելու կանոնադրության վիճելի դրույթները:
20. 2004 թվականի սեպտեմբերի 15-ի վճռում Անկարայի Աշխատանքային Դատարանը մերժեց լուծարման դիմումը: Իր պատճառաբանություններում այն մասնավորապես նշեց, որ Էյիթիմ-Սենի կանոնադրության համապատասխան հոդվածները չեն վտանգում (tehlike) տարածքային, ազգային կամ պետական միասնականությունը կամ Թուրքիայի հանրապետության գոյություն ունեցող սահմանները: Այն չգտավ, որ միությունը կատարել է որևէ անօրինական գործողություն, որը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Էյիթիմ-Սենի կանոնադրության վիճարկվող հոդվածի դրույթները կօգտագործվեն Թուրքիայի Հանրապետության միասնականության հակառակորդների կողմից: Հիմնվելով Սահմանադրության 90-րդ հոդվածի և Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների վրա, դատարանը նաև տվեց 10-րդ և 11-րդ հոդվածների սեփական մեկնաբանությունը: Այս կապակցությամբ նա բացատրում էր, որ արտահայտման ազատությունը կազմում է ժողովրդավարական և բազմակարծության հասարակության հիմքը և այդպիսի ազատությունը անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունների զարգացման և յուրաքանչյուր անձի անհատական զարգացման համար: Այն շեշտում էր, որ Էյիթիմ-Սենի կանոնադրության 2 (b) հոդվածի դրույթները չեն խախտում Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները: Այնուհետև նշվում էր, որ թիվ 4688 օրենքի 6(8) բաժինը, որը միությանը 60 օր էր տալիս օրենքին համապատասխանելու համար, պետք է մեկնաբանվի օրենքի նպատակի լույսի ներքո: Ըստ դատարանի, եթե նույնիսկ միությունը թույլատրելի ժամկետում օրենքին չի համապատասխանեցվում, դատարանն իրավունք ունի քննելու, թե արդյոք դիմումը լավ հիմնավորված էր և գործով ըստ էության վճիռ կայացնելու:
21. 2004 թվականի սեպտեմբերի 29-ին հանրային դատախազը իրավունքի խախտման հիմքով բողոք բերեց:
22. 2004 թվականի նոյեմբերի 3-ի վճռով Վճռաբեկ դատարանը բեկանեց 2004 թվականի սեպտեմբերի 15-ի վճիռը այն հիմքով, որ Անկարայի Աշխատանքային դատարանը ճիշտ չի կիրառել թիվ 4688 օրենքի 6(8) բաժինը: Այն տեսակետն էր պաշտպանվում, որ այս բաժինը որևէ մեկնաբանման ազատություն թույլ չի տալիս և որ միության լուծարումը պարտադիր է, եթե այն 60 օրվա ընթացքում օրենքին չի համապատասխանեցվում: Այնուհետև նա եզրակացության է հանգում, որ Էյիթիմ-Սենը պետք է լուծարվի Կառավարչի կամ դատարանի կողմից, քանի որ այն թույլատրելի ժամանակահատվածում չի համապատասխանեցվել օրենքին :
23. 2005 թվականի փետրվարի 21-ի վճռում Անկարայի Աշխատանքային դատարանը ի հակադրություն Վճռաբեկ դատարանի 2004 թվականի նոյեմբերի 3-ի վճռի, կրկնեց իր սկզբնական եզրակացությունները: Նա անդրադարձավ 2004 թվականի սեպտեմբերի 15-ի իր վճռում օգտագործված իրավական հիմնավորումներին և վկայակոչեց Ստրասբուրգի նախադեպային իրավունքը՝ քաղաքական կուսակցությունների լուծարման վերաբերյալ, մասնավորապես այն գործերը, որոնք վերաբերոմ են Թուրքիայի միասնական քաղաքական կուսակցությանը, և Ազատություն և ժողովրդավարություն կուսակցությանը(ÖZDEP):
Նա այնուհետև նշում էր, որ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական լեզուն Թուրքերենն է և որ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած անձ, որը Հանրապետության հետ կապված է քաղաքացիությամբ, թուրք է: Նրա կարծիքով, այլ լեզվի ուսուցումը, քան պաշտոնական լեզուն է, չի նշանակում օրենքը խախտող գործողություն կամ արարք, այլ նման արարքը Թուրքիայի պետության հետ կապվածության ապացույց է:
Համաձայնելով, որ պաշտոնական լեզուն թուրքերենն է և որ այլ պաշտոնական լեզու չի կարող լինել, նա գտավ, որ այլ լեզուներ ուսուցանելու որևէ մասնավոր արգելք չի կարող լինել: Հղում կատարելով իր նախկին պատճառաբանություններին, որոնք հիմնված էին Սահմանադրության 10-րդ և 11-րդ հոդվածների վրա, դատարանը գտավ, որ երկու հիմնական հիմքեր կան միության, ասոցիացիայի կամ քաղաքական կուսակցության լուծարման համար, մասնավորապես՝ “անմիջական սպառնալիքը” կամ “բռնության չափանիշը”: Նա պնդում էր, որ միությունը, որի լուծարման համար հայց է ներկայացվել, իր կանոնադրության մեջ պաշտպանել է մայրենի լեզվով կրթության և մշակույթի զարգացման սկզբունքը: Նա շեշտում էր, որ նույնիսկ եթե ենթադրաբար քննարկվող արտահայտությունը ապօրինի է, արտահայտություննների բովանդակությունը և կշիռը անմիջական սպառնալիք չեն ստեղծում կամ բռնության կոչ չեն անում և դրանց ներառումը միության կանոնադրության մեջ չի վտանգում տարածքային, ազգային կամ պետական միասնականությունը կամ Թուրքիայի հանրապետության գոյություն ունեցող սահմանները: Նա գտավ, որ դրան հակառակ միությունը չլուծարելու որոշումը հանգստացնող ազդեցություն կունենա հասարակությունում տարածված սոցիալական լարվածության, անկարգությունների և թշնամանքի վրա և կվերականգնի սոցիալական խաղաղությունը:
24. 2005 թվականի մայիսի 22-ի վճռում Վճռաբեկ դատարանի միացյալ պալատները (Yargıtay Hukuk Genel Kurulu) ձայների մեծամասնությամբ բեկանեցին ստորադաս դատարանի վճիռը: Իր պատճառաբանություններում դատարանը նշեց, որ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները օրենսդրական սահմանափակումներ են նախատեսում արտահայտման, հավաքների և միավորման ազատությունների իրականացման համար և որ դրանք ուղղակիորեն նախատեսված են, քանի որ ադպիսի սահմանափակումներն անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում: Այդուհանդերձ, դատարանի խնդիրն է հավաստիանալ, թե արդյոք հիմնարար իրավունքների և ազատությունների՝ ներպետական իրավունքով սահմանված սահմանափակումները համապատասխանում են Թուրքիայի միջազգային համաձայնագրերին: Դատարանը այն կարծիքն ուներ, որ մայրենի լեզվով, այլ, քան Թուրքերենն է, կրթության վերաբերյալ միության կոչը խախտում է Սահմանադրության 3-րդ և 42-րդ հոդվածները և որ այն հակասում է պետության միասնականության ընկալմանը և գործող իրավական համակարգին: Դատարանի կարծիքով, միություն ստեղծելու իրավունքը այսպիսով կարող է սահմանափակվել, և այդպիսի սահմանափակումներն անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում: Վճռաբեկ դատարանի միացալ պալատները եզրակացրեցին, որ մայրենի լեզվով, այլ, քան թուրքերենն է, ուսուցման պաշտպանությունը չի կարող հիմնվել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների վրա:
25. Վճռաբեկ դատարանի միացալ պալատների անդամներից մի քանիսն իրենց հատուկ կարծիքում, հիմնվելով թիվ 4688 օրենքի 6-րդ բաժնի վրա, նշում էին, որ ստորադաս դատարանի եզրակացության համաձայն՝ միության կանոնադրության վիճելի դրույթները համապատասխանում էին օրենքին: Հատուկ կարծիք ունեցող դատավորները այն կարծիքին էին, որ դրա արդյունքում որևէ իրավական հիմք չկար, որը կպահանջեր միությունից փոփոխել իր կանոնադրությունը 60 օրվա ընթացքում:
Նրանք նշում էին, որ ստորադաս դատարանի վճիռը պետք է բեկանվի՝ դատարանին թիվ 4688 օրենքի 6-րդ բաժնի պահանջներն ապահովելու հնարավորություն տալու համար և ոչ թե միությունը լուծարելու նպատակով:
26. 2005 թվականի հուլիսի 3-ին դիմումատու միությունը փոփոխեց իր կանոնադրության 2 (b) հոդվածի խախտում հանդիսացած մասը հետևյալ կերպ.
“[Էյիթիմ-Սենը] մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ենթատեքստում պաշտպանում է հասարակության բոլոր անհատների իրավունքը ստանալու ժողովրդավարական, աշխարհիկ, գիտական և անվճար կրթություն”
27. 2005 թվականի հոկտեմբերի 27-ի վճռում Անկարայի Աշխատանքային դատարանը, հաշվի առնելով միության կանոնադրության փոփոխությունը, գտավ, որ այլևս պատճառ չկա միության լուծարումը նախաձեռնելու համար, քանի որ այն նյութական տարրերը, որոնք հիմք էին հանդիսացել նման գործողության համար, այլևս գոյություն չունեին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Սահմանադրություն
28. Թուրքական Սահմանադրության ներկայումս գործող համապատասխան դրույթները հետևյալն են:
Հոդված 3
“1. Թուրքիայի պետությունը, նրա տարածքը և ազգը մի անքակտելի ամբողջություն են: Պաշտոնական լեզուն Թուրքերենն է ...”
Հոդված 13
“Հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել օրենքով՝ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան, այն պայմանով, որ այդ իրավունքների և ազատությունների էությունը մշտապես անխաթար մնա: Ցանկացած այդպիսի սահմանափակում չպետք է հակասության մեջ մտնի Սահմանադրության տառի կամ ոգու կամ ժողովրդավարական, աշխարհիկ սոցիալական կարգի պահանջների հետ և պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին:
Հոդված 25
“Յուրաքանչյուրն ունի մտքի և կարծիքի ազատության իրավունք:
Ոչ ոքի չի կարելի հարկադրել որևէ պատճառով և որևէ նպատակով արտահայտել իր մտքերն ու կարծիքն և դրա հետ կապված ոչ ոքի չի կարելի մեղադրել:”
Հոդված 26
“ Յուրաքանչյուրն իրավունք ունի տարածելու իր մտքերն ու կարծիքը բանավոր, գրավոր կամ պատկերներով, ինչպես նաև այլ եղանակներով՝ միայնակ կամ կոլլեկտիվ: Այս իրավունքը ներառում է տեղեկություն և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց հանրային իշխանությունների միջամտության: Սույն կետը չպետք է բացառի հեռարձակման, հեռուստատեսության, կինոյի և այլ նմանատիպ միջոցների լիցենզավորման հետ կապված կանոնների սահմանումը: Սույն ազատությունների իրականացումը կարող է սահմանափակվել ազգային անվտանգության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության շահերից ելնելով՝ Հանրապետության հիմնարար բնութագրիչների պաշտպանության համար, պաշտպանելու պետության անքակտելի ամբողջականությունը նրա տարածքի և ազգի առումով, կանխելու հանցագործությունները, պատժելու իրավախախտներին, կանխելու պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության բացահայտումը, մասնագիտական գաղտնիքին զուգահեռ, այլոց պատվի, իրավունքների ու մասնավոր և անձնական կյանքի պաշտպանության համար, ինչպես դա նախատեսված է օրենքով, և ապահովելու դատական գործառույթների իրականացումը իրենց նշանակությամբ:
Տեղեկատվության և գաղափարների տարածման եղանակները կարգավորող կանոնները չեն կարող ընկալվել որպես արտահայտման ազատությունը կամ գաղափարներ տարածելու ազատությունը սահմանափակող, եթե դրանք չեն խոչընդոտում այդպիսի տեղեկատվության կամ գաղափարների տարածմանը:
Արտահայտման ազատության իրականացմանը և գաղափարների տարածմանը վերաբերող ցանկացած ձևականություն, պայմանականություն և ընթացակարգ պետք է կարգավորվի օրենքով:
Հոդված 42
“1. Ոչ ոք չի կարող զրկվել կրթության իրավունքից ...
4. Կրթության ազատությունը քաղաքացիներին չի ազատում Սահմանադրությանը հավատարիմ մնալու նրանց պարտականությունից:
9. Որևէ այլ լեզու, քան թուրքերենն է, չպետք է Թուրքիայի քաղաքացիներին ուսուցանվի որպես մայրենի լեզու կամ կրթական հաստատություններում օգտագործվի ուսուցման նպատակներով: Օրենքը սահմանում է այն կանոնները, որոնք վերաբերում են կրթական հաստատություններում օտար լեզուներ ուսուցանելուն և որոնց պետք է համապատասխանեն այն դպրոցները, որտեղ ուսուցումն իրականացվում է օտար լեզվով: Միջազգային պայմանագրերի դրույթները պահպանվում են:”
Հոդված 51
“Աշխատողները և գործատուները պետք է իրավունք ունենան առանց նախնական թույլտվության ձևավորելու արհմիություններ և ֆեդերացիաներ՝ աշխատանքային հարաբերություննների ենթատեքստում իրենց անդամների տնտեսական և սոցիալական իրավունքների և շահերի պաշտպանության և զարգացման նպատակով, ինչպես նաև իրենց ազատ կամքով անդամակցելու կամ դուրս գալու այդպիսի հաստատություններից: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամակցելու կամ դուրս գալու արհեստակցական միությունից:
Արհմիություն ձևավորելու իրավունքը միայն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության կամ հասարակական կարգի շահերից ելնելով՝ հանցագործությունները կանխելու, հանրային առողջությունը և բարոյականությունը պաշտպանելու կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար:
Արհմիություն ստեղծելու նկատմամբ կիրառվող ձևականությունները, պայմանները և ընթացակարգերը պետք է նախատեսված լինեն օրենքով:
Նույն ոլորտում կամ գործունեության շրջանակում մեկից ավելի արհմիությանն անդամակցելն արգելվում է:
Այս ոլորտում պետական ծառայողների իրավունքների շրջանակը այլ է, քան սովորական պայմանագրային աշխատողների կարգավիճակը և նրանց նկատմամբ կիրառվող բացառությունները և սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, նրանց կողմից մատուցվող ծառայություններին համապատասխանող եղանակով:
Արհմիությունների և ֆեդերացիաների միությունների կազմավորումը, վարչակազմը և գործունեությունը չպետք է անհամատեղելի լինեն հանրապետության հիմնական բնութագրիչների կամ ժողովրդավարական սկզբունքների հետ:”
Հոդված 66
“Ցանկացած անձ, որը թուրքական պետության հետ կապված է քաղաքացիությամբ, թուրք է: ...”
Հոդված 90 § 6
“Հիմնարար իրավունքների և ազատությունների շրջանակի առումով գործող միջազգային պայմանագրի և ներպետական օրենսդրության միջև հակասություն առաջանալու դեպքում նախապատվություն տրվում է միջազգային պայմանագրի դրույթներին:”
Բ. Քաղաքացիական ծառայողների առևտրային միությունների ակտը (25 հունիսի 2001 թվականի no. 4688 օրենքը)
29. Թիվ 4688 օրենքի համապատասխան դրույթները հետևյալն են.
6-րդ բաժին
“1. Արհեստակցական միությունները և կոնֆեդերացիաները կարող են ձևավորվել ազատ և առանց նախնական համաձայնության ...
7. ... Եղանակաների սխալ ընտրության պարագայում (խախտումը արձանագրվում է, Մարզպետը) պետք է դիմել դատարան՝ արհեստակցական միության կամ կոնֆեդերացիայի գործունեությունը կասեցնելու համար...
8. Դատարանը պետք է ժամանակ տրամադրի, որը չի գերազանցում 60 օրը (արհեստակցական միությանը կամ կոնֆեդերացիային) օրենքին համապատասխանելու և խախտումները վերացնելու համար: Եթե նշված ժամանակահատվածի ավարտին կանոնադրությունը կամ խնդրո առարկա փաստաթղթերը չեն համապատասխանեցվում օրենքին, դատարանը կարող է թույլատրել արհեստակցական միության կամ կոնֆեդերացիայի լուծարումը ...”
20-րդ բաժին
“1. Ներքոշարադրյալ եղանակով ձևավորված արհեստակացական միությունների և կոնֆեդերացիաների վարչարարությունը և գործունեությունը չպետք է անհամատեղելի լինեն Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական որակների և Հանրապետության սկզբունքների հետ: ...”
37-րդ բաժին
“1. Ցանկացած արհեստակցական միություն կամ կոնֆեդերացիա, որը ներառված է այնպիսի գործունեության մեջ, որոնք անհամատեղելի են Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական որակների և Հանրապետության սկզբունքների հետ, պետք է աշխատանքային վեճերը քննող դատարանի որոշմամբ լուծարվի՝ (արհմիության կամ կոնֆեդերացիայի) գրանցված գրասենյակի տեղակայման շրջանի հանրային դատախազի միջնորդության հիման վրա: ...”
Գ. 2002 թվականի օգոստոսի 3-ի no. 4771 օրենքը 1983 թվականի հոկտեմբերի 14-ի ‹‹Թուրքիայի քաղաքացիների կողմից օտարալեզու կրթության և տարբեր լեզուներ և բարբառներ սովորելու մասին›› no. 2923 օրենքում փոփոխություններ կատարելու մասին
30. Թիվ 2923 օրենքի 2 (a) բաժինը սահմանում է, որ Թուրքիայի քաղաքացիների կողմից որևէ այլ լեզու, քան թուրքերենն է, չի կարող ուսուցանվել կրթական հաստատություններում: Ինչևէ, թույլատրվում է Թուրքիայի քաղաքացիների համար մասնավոր դասընթացների հնարավորությունը իրենց առօրյա կյանքում ավանդաբար օգտագործվող լեզուներ և բարբառներ [այլ, քան թուրքերենը] ուսուցանելու համար՝ Ազգային կրթության նախարարի ընդունած կանոնակարգումներին համապատասխան: Նման դասընթացները չպետք է խարխլեն պետության միասնականությունը և ազգային տարածքային ամբողջականությունը:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԵՔՍՏԵՐԸ
31. Թուրքիայի վերաբերյալ իր վերջին զեկույցում (§§ 60, 61, 62, 63, 70 և 71), որն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին և հրապարակվել է 2011 թվականի փետրվարի 8-ին, Ռասիզմի և Անհանդուրժողականության դեմ Եվրոպական կոմիտեն (ՌԱԵԿ) զեկուցեց, որ
“Բացի Լոզանի պայմանագրով նախատեսվածներից, այլ փոքրամասնություն կազմող խմբերին պատկանող անձանց ուսուցումը այլ լեզուների և այլ լեզուներով, քան թուրքերենն է:
...
60. Թուրք քաղաքացիների կողմից օտարալեզու կրթության և տարբեր լեզուներով և բարբառներով ուսուցման մասին 2002 թվականի օգոստոսին ընդունված թիվ 4771 օրենքը և այն փոփոխող թիվ 2923 օրենքը ճանապարհ հարթեցին մասնավոր դպրոցների բացման համար՝ Թուրքիայի քաղաքացիների կողմից իրենց առօրյա կյանքում ավանդաբար օգտագործվող լեզուներ և բարբառներ [այլ, քան թուրքերենը] ուսուցանելու համար”: Համաձայն “Թուրքիայի քաղաքացիների կողմից իրենց առօրյա կյանքում ավանդաբար օգտագործվող լեզուներ և բարբառներ ուսուցանելու մասին” Կանոնակարգի, որն ուժի մեջ է մտել 2003 թվականի դեկտեմբերի 5-ին, քրդերեն կուրսեր են բացվել 7 քաղաքներում 2003 թվականի դեկտեմբերից մինչև 2004 թվականի հոկտեմբերը: Ինչևէ, մինչ այժմ բոլորը փակվել են և Անկարայում չերքեզերենի դպրոց բացելու այլ փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ համապատասխան վարչական պահանջները չեն բավարարվել: Իշխանությունները նշում էին, որ համապատասխան մարզպետների կողմից դեռևս քննարկվում են ադիգերեն և աբխազերեն մասնավոր կուրսեր բացելու դիմումները՝ վերը նշված Կանոնակարգի համաձայն: Այսպիսով ներկայումս Թուրքիայում մասնավոր լեզվի դպրոցներ չեն բացվել՝ փոքրամասնություն կազմող խմբերի կողմից խոսվող լեզուներ ուսուցանելու համար: ...
61. ... ՌԱԵԿ ողջունում է թուրքական իշխանությունների կողմից 2009 թվականի հոկտեմբերին կայացված որոշումը բացելու Կենդանի Լեզուների ինստիտուտը Մարդինի Արթուկլու համալսարանում, որտեղ կարող է քրդերեն ուսուցանվել, ինչպես նաև սիրիերենի, ֆարսի, արաբերենի կուրսերկառաջարկվեն ինստիտուտը բացվելիս, ինչպես հայտնում են, 2010 թվականի փետրվարին: Հետաքրքրությամբ նշվում է, որ Բարձրագույն Կրթական խորհուրդը շարունակում է աշխատել համալսարանների ներսում տարբեր լեզուներով և բարբառներով նոր ինստիտուտների և գիտահետազոտական կենտրոնների բացման ուղղությամբ, և հույս ունի, որ դրանք շուտով պտուղներ կտան: Միևնույն ժամանակ, ՌԱԵԿ-ը ափսոսանքով նշում է, որ 2009 թվականի սեպտեմբերին Խորհուրդը մերժել է Դիարբեքիրի համալսարանում քրդերեն դասընթացների և քրդերեն լեզվի և գրականություն ամբիոն բացելու նմանատիպ մի դիմում, այն հիմքով, որ տեղական փաստաբանների ասոցիացիայի կողմից ներկայացված դիմումը բերվել էր ահաբեկչությանն աջակցող մարմնի կողմից:
62. ՌԱԵԿ-ը խորհուրդ է տալիս, որ թուրքական իշխանությունները վերանայեն Սահմանադրության 42-րդ հոդվածի այն խոսքերը, որոնք արգելում են ոչ թուրքերեն մայրենի լեզվի ուսուցումը դպրոցներում՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանող դեպքերի: ՌԱԵԿ-ը կրկին շեշտում է, որ հնարավոր է, որ նման ուսուցումը իրականացվի պաշտոնական լեզվի ուսուցմանը զուգահեռ:
63. Ի լրումն դրա, ՌԱԵԿ-ը խորհուրդ է տալիս, որ թուրքական իշխանությունները իրենց ջանքերն ուղղեն Թուրքիայում ավանդաբար օգտագործվող լեզուների և բարբառների ուսուցման ուղղությամբ: Այն խորհուրդ է տալիս, որ մասնավոր կուրսեր բացելու իրական հնարավորություն տրվի մասնավորապես բոլոր անհարկի վարչական խոչընդոտները վերացնելով:
...
Թուրքիայում այն երեխաների դպրոցական կրթությունը, որոնց մայրենին թուրքերենը չէ
70. ՌԱԵԿ-ը կրկին խորհուրդ է տալիս, որ թուրքական իշխանությունները վերանայեն այն երեխաների իրավիճակը, որոնց մայրենի լեզուն թուրքերենը չէ և ապահովեն, որպեսզի ցանկացած ջանք գործադրվի նրանց թուրքերեն՝ ուսուցման լեզուն, կարգին սովորեցնելը հնարավոր դարձնելու համար, օրինակ՝ լրացուցիչ կուրսեր տրամադրելու կամ թուրքերենի՝ որպես երկրորդ լեզու դասավանդելու մեթոդով: Առավել ընդհանուր ՌԱԵԿ-ը խորհուրդ է տալիս, որ իշխանությունները փոքրամասնություն կազմող խմբերին պատկանող երեխաների կրթական համակարգի ներքո ուսումնասիրություն իրականացնեն համընդհանուր իրավիճակի կապակցությամբ, որպեսզի թույլ տան նպատակաուղղված միջոցառումներ իրականացնել այդ ոլորտում ցանկացած անհավասարություն վերացնելու ուղղությամբ:
71. ՌԱԵԿ-ը խորհուրդ է տալիս, որ Թուրքական իշխանությունները երկխոսության մեջ մտնեն փոքրամասնություն կազմող խմբերի հետ այն եղանակի հետ կապված, որով թուրքական պետության քաղաքացիության հայեցակարգը դասավանդվում է դպրոցներում, որպեսզի ապահովվի, որ բացառիկության ցանկալի ուղերձը տարածվի առանց այն իմաստի հանգելու, որ բազմազանությունը ցանկալի չէ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
...
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
41. Դիմումատու միությունը պնդում է, որ լուծարումը կանխելու համար կանոնադրությունը փոփոխելու իր պարտավորությունը միջամտություն է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված միավորման ազատության իրավունքին: Այս դրույթի համաձայն.
“1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունքª ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը£
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, μացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունումª ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանա-փակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:.”
42. Կառավարությունն այս բողոքի կապակցությամբ որևէ բողոք չի ներկայացրել:
Ա. Արդյոք խախտում առկա է
43. Դիմումատու միության պատկերացմամբ, ինչը չի վիճարկվել Կառավարության կողմից, դրա դեմ սկսված ընթացակարգերը ազգային իշխանությունների կողմից միջամտություն են նրա միավորման ազատության իրավունքի իրականացմանը, և այդ միջամտությունը զրկել է նրան անհատապես կամ կոլլեկտիվ նպատակներ հետապնդելու հնարավորությունից: Սա նաև դատարանի կարծիքն է:
Բ. Արդյոք միջամտությունն արդարացված է
44. Դատարանը կրկնում է, որ այդպիսի միջամտությունը խախտում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը, չնայած այն “նախատեսված է օրենքով”, հետապնդում է այդ դրույթի 2-րդ մասով նախատեսված իրավաչափ նպատակներից մեկը կամ մի քանիսը, և այս նպատակներին հասնելու համար “անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում”
1. Օրենքով նախատեսված լինելը
45. Սույն գործով Դատարանը նշում է, որ կողմերի կողմից չի վիճարկվել այն հանգամանքը, որ քննարկվող միջամտությունը “նախատեսված է օրենքով”, և որ այն հիմնվում է, մասնավորապես, Սահմանադրության 3-րդ և 42-րդ հոդվածների վրա (տես վերևում 28-րդ կետը):
2. Իրավաչափ նպատակ
46. Դատարանի կարծիքով, վիճարկվող միջամտությունը հետապնդում է մի քանի իրավաչափ նպատակ, մասնավորապես՝ անկարգությունների կանխման և ազգային անվտանգության պաշտպանության, որը ներառում է պետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Սա կողմերի կողմից չի վիճարկվել:
3. Ժողովրրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը
(ա) Համապատասխան ընդհանուր սկզբունքները
47. Մինչ ընդհանուր սկզբունքներին հղում կատարելը, որոնք ամրագրված են միավորման ազատության վերաբերյալ համապատասխան նախադեպային իրավունքում (տես՝ Գորզելիկը և այլոք ընդդեմ Լեհաստանի (Gorzelik and Others v. Poland) [GC], թիվ 44158/98, կետեր 88-93, ՄԻԵԴ 2004‑I, և դրանում մեջբերված հղումները, and Ռհինո միությունը և այլքո ընդդեմ Շվեյցարիայի (Association Rhino and Others v. Switzerland), թիվ 48848/07, կետ 61, 11 հոկտեմբերի 2011), Դատարանը կրկնում է, որ 11-րդ հոդվածում ամրագրված իրավունքը ներառում է միություններ կազմավորելու իրավունքը: Քաղաքացիները պետք է կարողանան ձևավորել իրավաբանական անձ, որպեսզի փոխադարձ հետաքրքրության բնագավառում գործեն միասին, ինչը միությունների ազատության իրավունքի կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի իրավունքը ցանակացած իմաստ կկորցնի(տես՝ Սիդորոպուլոսը և այլոք ընդդեմ Հունաստանի (Sidiropoulos and Others v. Greece), 10 հուլիսի 1998թ., կետ 40, Զեկույցներ Վճիռների և Որոշումների արձանագրություններ 1998‑IV).:
48. Դատարանն այնուհետև կրկնում է, որ եղանակը, որով ազգային օրենսդրությունը ամրագրում է այս ազատությունը և իշխանությունների կողմից դրա գործնական կիրառությունը, բացահայտում է ժողովրդավարության վիճակը երկրում: Դատարանի նախադեպային իրավունքից, որը բազմիցս անդրադարձել է այն անմիջական փոխհարաբերություններին, որոնք առկա են միավորվելու ազատության և ժողովրդավարության, բազմակարծության եւ ազատության միջև, պարզ է դառնում, որ սկզբունք է ձևավորվել, համաձայն որի միայն համոզիչ և հիմնավոր պատճառները կարող են արդարացնել միավորվելու ազատության սահմանափակումները: Բոլոր նման սահմանափակումները ենթակա են խիստ վերահսկողության (տես, ի թիվս շատ այլ մարմինների, Թուրքիայի միացյալ կոմունիստական կուսակցությունը և այլոք ընդդեմ Թուրքիայի (United Communist Party of Turkey and Others v. Turkey), 30 հունվարի 1998թ., կետեր 42-45, Զեկույցներ 1998‑I; Սոցիալիստական կուսակցությունը և այլոք ընդդեմ Թուրքիայի (Socialist Party and Others v. Turkey), 25 մայիսի 1998թ., կետեր 41-45, Զեկույցներ 1998‑III; և Ռեֆահ Փարթիսին և այլոք ընդդեմ Թուրքիայի (Refah Partisi (the Welfare Party) and Others v. Turkey) [GC], թիվ 41340/98, 41342/98, 41343/98 և 41344/98, կետեր 86-89, ՄԻԵԴ 2003‑II).
49. Հետևաբար, որոշելու համար, թե արդյոք 11-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով անհրաժեշտությունն առկա է, Պետությունները ունեն միայն սահմանափակ հայեցողության շրջանակ, որը ձեռք ձեռքի քայլում է Եվրոպական խիստ վերահսկողության հետ՝ ներառելով ինչպես իրավունքը, այնպես էլ այն կիրառող որոշումները, ներառյալ անկախ դատարանների կողմից կայացվածները:
50. Ավելին, Դատարանը կրկնում է, որ երբ այն իրականացնում է իր վերահսկողությունը, նրա խնդիրն է ոչ թե համապատասխան ազգային իշխանությունների տեսակետը իր սեփական տեսակետով փոխարինելը, այլ իրենց հայեցողության կիրառմամբ կայացված որոշումները 11-րդ հոդվածի ներքո ստուգելը: Սա չի նշանակում, որ այն պետք է սահմանափակվի հավաստիանալով, որ պատասխանող պետության հայեցողությունը հիմնավոր, զգույշ և բարեխիղճ է կիրառվել, այն պետք է նաև վիճարկվող միջամտությունը դիտարկի գործի, ամբողջական վերցրած, լույսի ներքո և որոշի, թե արդյոք այն “հետապնդվող իրավաչափ նպատակին համաչափ” է, և արդյոք ազգային իշխանությունների կողմից բերված հիմնավորումները արդարացնում են դրանք՝ որպես “համապատասխան և բավարար”: Այդ անելով՝ Դատարանը պետք է համոզվի, որ ազգային դատարանները կիրառել են չափանիշներ, որոնք համապատասխանում են 11-րդ հոդվածով նախատեսված սկզբունքներին և, ավելին, նրանք իրենց որոշումներում հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա: (տե՛ս վերը նշված Թուրքիայի միացյալ կոմունիսատական կուսակցությունը և այլոք ընդդեմ Թուրքիայի` կետեր 46-47; Յազարը և այլոք ընդդեմ Թուրքիայի (Yazar and Others v. Turkey), թիվ 22723/93, 22724/93 և 22725/93, կետ 51, ՄԻԵԴ 2002‑II; և վերը նշված Սիդորոպուլսոը և այլոք` կետ 40).
(բ) Վերը նշված սկզբունքների կիրառությունը սույն գործով
51. Սույն գործում Դատարանը նշում է, որ լուծարման գործընթացների երկու վարույթ է հարուցվել Էյիթիմ-Սենի դեմ՝ այն հիմքով, որ դրա կանոնադրության 2 (b) հոդվածի ներքո միությունը պաշտպանում է անձի “մայրենի լեզվով” կրթություն ստանալու գաղափարը: Ինչ վերաբերում է գործընթացների առաջին վարույթին, հանրային դատախազը որոշել է կարճել դրանք այն հիմքով, որ վիճելի հոդվածում նշված նպատակները օրենքը չեն խախտում: Այնուհետև, Զինված ուժերի աշխատակազմի ղեկավարի դիմումի հիման վրա Էյիթիմ-Սենի դեմ լուծարման գործընթացների երկրորդ վարույթն էր հարուցվել նույն հիմքերով:
Այս գործընթացների և Վճռաբեկ դատարանի որոշումների արդյունքում Էյիթիմ-Սենը փոփոխեց իր կանոնադրության 2 (b) հոդվածը՝ հանելով վիճելի արտահայտությունը, որպեսզի խուսափի ներպետական դատարանների կողմից լուծարումից:
52. Այժմ Դատարանը պետք է գնահատի, թե որքանով է Էյիթիմ-Սենի լուծարման գործընթացների երկրորդ վարույթը բավարարում “ճնշող սոցիալական պահանջի” և “ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության” պահանջներին՝ “հետապնվող իրավաչափ նպատակին” հասնելու համար:
53. Դատարանը նշում է, որ Աշխատանքային դատարանը և Վճռաբեկ դատարանի միացյալ պալատները նույն կերպ չեն մոտեցել և մեկնաբանել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածները: Աշխատանքային դատարանի համար այս հոդվածներում ամրագրված իրավունքներն ու ազատությունները հիմնարար են ժողովրդավարական հասարակությունում, բռնության կոչերի վերաբերյալ մասնավոր բացառությունով, ինչն, դատարանի կարծիքով, առկա չէ Էյիթիմ-Սենի կանոնադրության 2 (b) հոդվածում: Ի հակադրություն դրա՝ Վճռաբեկ դատարանի միացյալ պալատները շեշտը դրել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասում առկա բացառությունների վրա: Նրանք այն կարծիքի էին, որ Էյիթիմ-Սենի ցանկությունը պաշտպանելու կրթությունը մայրենի լեզվով, այլ, քան թուրքերենն է, հակասում է Սահմանադրության 3-րդ և 42-րդ հոդվածներին և պետության միասնականության սկզբունքներին:
54. Այնուհետև Դատարանը պետք է պարզի, թե արդյոք Վճռաբեկ դատարանի միացյալ պալատների դիրքորոշումը կարող է համարվել համապատասխան փաստերի ընդունելի գնահատական: Այն սկզբում նշում է, որ Էյիթիմ-Սենի կանոնադրության 2 (b) հոդվածը չի պարունակում որևէ դրդում կիրառելու բռնություն հետապնդվող նպատակներին հասնելու համար: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Էյիթիմ-Սենը չի խրախուսել անօրինական միջոցների օգտագործումն Թուրքիայի քաղաքացիներին իրենց մայրենի լեզվով, այլ, քան թուրքերենն է կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու իր նպատակին հասնելու համար:
55. Դատարանի կարծիքով Էյիթիմ-Սենի կողմից պաշտպանվող սկզբունքը, որի համաձայն թուրքական հասարակությունը կազմող անհատները կարող են ստանալ կրթություն մայրենի լեզվով այլ, քան թուրքերենն է, անհամատեղելի չէ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների հետ:
Այն նշեց, որ Էյիթիմ-Սենի կանոնադրության վիճելի հոդվածում ոչինչ չի կարող համարվել բռնության, ընդվզման կոչ կամ ժողովրդակավարական սկզբունքների մերժման որևէ այլ ձև, սա կարևոր հանգամանք է, որը պետք է հաշվի առնվի(տես Ազատության և ժողովրդավարության կուսակցությունն ընդդեմ Թուրքիայի (Freedom and Democracy Party (ÖZDEP) v. Turkey) [GC],թիվ 23885/94, կետ 40, ՄԻԵԴ 1999‑VIII).: Բավարար է կարդալ Էյիթիմ-Սենի կանոնադրության 2 (b) հոդվածի բովանդակությունը՝ այն դիտարկելով քննարկվող ժամանակահատվածում հասարակական քննարկման ենթատեքստում: Այս կապակցությամբ Դատարանը համաձայնում է հանրային դատախազի հիմնավորումների հետ, ով որոշել էր կարճել Էյիթիմ-Սենի դեմ առաջին լուծարման վարույթը: Այդ ժամանակ մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցը քննարկվել էր հանրորեն և քաղաքական կուսակցությունների հետ, և այդ հարցը օրակարգ էր մտել Պառլամենտում քննարկման դրվելու համար (տես վերևում 11-րդ, 30-րդ, 31-րդ պարագրաֆները):
56. Դատարանը գտնում է, որ նման նպատակը կարող է հակադրվել հանրային կարծիքում մեծամասնության համոզմունքներին, որոշակի հաստատությունների կամ որոշակի պետական կազմակերպություններին, կամ նույնիսկ կառավարության քաղաքականությանը: Պետք է նշել, որ Դատարանը կրկնում է, որ ժողովրդավարության բնականոն գործունեության համար անհրաժեշտ է, որ տարբեր միություններ կամ քաղաքական խմբեր հնարավորություն ունենան մասնակցելու հանրային քննարկումներին, որպեսզի օգնեն լուծումներ գտնել տարբեր համոզմունքների տեր քաղաքական և հանրային շահառուներին վերաբերող ընդհանուր հարցերում: (տես Ֆոգտն ընդդեմ Գերմանիայի (Vogt v. Germany), 26 սեպտեմբերի 1995, կետ 52, Սերիա A թիվ 323, և վերը նշված Թուրքիայի միացյալ Կոմունիստական կուսակցությունը և այլոք ընդդեմ Թուրքիայի կետ 57).
57. Դատարանն այնուհետև նշում է, որ Թուրքիայի վերաբերյալ վերջին ՌԱԵԿ-ի զեկույցից (տես 31-րդ կետը վերևում) տեսանելի է դառնում, որ բացի Լոզանի պայմանագրով նախատեսված փոքրամասնություններին պատկանող երեխաներից, այսինքն ոչ մահմեդական փոքրմասնություններից, որոնք կրթություն են ստանում Թուրքիայում, թուրք քաղաքացիության այլ երեխաներ կան, ում մայրենի լեզուն թուրքերենը չէ, այլ ադիգը, աբխազերենը կամ քրդերենը: Այս կապակցությամբ պետք է նշել, որ թուրք քաղաքացիների կողմից օտարալեզու կրթության և տարբեր լեզուներով և բարբառներով ուսուցման մասին 2002 թվականի օգոստոսի 3-ին ընդունված թիվ 4771 օրենքը և այն փոփոխող թիվ 2923 օրենքը ճանապարհ հարթեցին մասնավոր դպրոցների բացման համար՝ “Թուրքիայի քաղաքացիների կողմից իրենց առօրյա կյանքում ավանդաբար օգտագործվող լեզուներ և բարբառներ [այլ, քան թուրքերենը] սովորեցնելու համար”: Դատարանը նկատում է, որ օրենսդրի կողմից մասնավոր կուրսեր բացելու այդ պատրաստակամությունը լեզուներ և բարբառներ, այլ, քան թուրքերենը սովորեցնելու համար, հակադրվում է ազգային իշխանությունների դիրքորոշմանը, համաձայն որի Էյիթիմ-Սենի կանոնադրության 2 (b) հոդվածը խախտում է Սահմանադրության 3-րդ և 42-րդ հոդվածները:
58. Դատարանին չհամոզեցին վճռաբեկ դատարանի միացյալ պալատների հիմնավորումները, քանի որ վճռում նշված չէր, որ Էյիթիմ-Սենն իրականացրել է ապօրինի գործողություններ, որոնք կարող էին խարխլել Թուրքիայի հանրապետության միասնականությունը: Ոչ էլ նշված էր, որ Էյիթիմ-Սենը հետապնդում էր այնպիսի նպատակներ, որոնք անհամատեղելի էին ժողովրդավարական սկզբունքների հետ կամ ծավալել էր այնպիսի գործունեություն, որոնք խախտում էին դրանք և նախատեսված էին նրա կանոնադրությամբ: Դատարանը հետաքրքրությամբ նկատում է, որ Աշխատանքային դատարանն իր կողմից մերժեց երկրորդ լուծարման հայցն այն հիմքով, որ միությունը չլուծարելու որոշումը հանգստացնող ազդեցություն կունենա հասարակությունում տարածված սոցիալական լարվածության, անկարգությունների և թշնամանքի վրա և կվերականգնի սոցիալական խաղաղությունը (տես՝ 23-րդ կետը վերևում).:
59. Այդ պատճառով Դատարանն այն կարծիքին է, որ միության կանոնադրության մեջ “իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու” բառերի առկայությունը, առանց որևէ այլ տարրի, որը կմատնանշեր կամ կապացուցեր, որ իրական նպատակն այլ է, քան նշված է կանոնադրության վիճելի հոդվածում, չի կարող անհամատեղելի լինել ժողովրդավարության սկզբունքների հետ: Նա նշում է, որ Էյիթիմ-Սենի կանոնադրությունը իր ավելի վաղ տարբերակով, ցույց էր տալիս, որ միությունը պաշտպանում է հասարակության բոլոր անդամների իրավունքը “ստանալու հավասար և ազատ, ժողովրդավարական, աշխարհիկ, գիտական և անվճար կրթություն իրենց մայրենի լեզվով”: Դատարանի կարծիքով, նման խնդիրը, որի նպատակն է զարգացնել քաղաքացիների մշակույթը, որոնց մայրենի լեզուն այլ է, քան թուրքերենը՝ մայրենի լեզվով ուսուցում իրականացնելու միջոցով, ինքնին անհամատեղելի չէ ազգային անվտանգության հետ, և սպառնալիք չի ներկայացնում հասարակական կարգի համար: Նույնիսկ ենթադրելով, որ իրավասու պետական մարմինները կարող են ունենալ այն տեսակետը, որ կրթությունը իր մայրենի լեզվով նպաստում է փոքրամասնության մշակույթին, Դատարանը նշում է, որ, ինչպես նախկինում է սահմանվել, երկրում փոքրամասնությունների եւ տարբեր մշակույթների առկայությունը պատմական փաստ է, ինչը ժողովրդավարական հասարակությունը պետք է հանդուրժի, կամ նույնիսկ պաշտպանի և նպաստի՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան (տես Տոուրկիկի Էնոսի Քսանտիս և այլոք ընդդեմ Հունաստանի (Tourkiki Enosi Xanthis and Others v. Greece), թիվ 26698/05, կետ 51, 27 մարտի 2008թ.):
60. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանն այն կարծիքին է, որ Վճռաբեկ դատարանի միացյալ պալատների նշած պատճառները համապատասխան և հիմնավորված չեն, և նրանք համաչափ չեն եղել հետապնդվող իրավաչափ նպատակին: Դրանից հետևում է , որ դիմումատու միության դեմ հարուցված լուծարման գործընթացները, որոնց արդյունքում հարկադրաբար փոփոխվեց նրա կանոնադրության 2 (b) հոդվածը՝ ջնջելով “իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու” բառերը, չի կարող հիմնավորապես համարվել որպես “ճնշող սոցիալական անհրաժեշտություն”:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
62. Դիմումատու միությունը պնդում էր, որ լուծարումը կանխելու համար իր կանոնադրությունը փոփոխելու՝ իր վրա դրված պարտականությունը միջամտություն է իր արտահայտման ազատության իրավունքին՝ Կոնվնցիայի 10-րդ հոդվածի ներքո: Նորմի համապատասխան մասը հետևյալն է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիո-հաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանա-վորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:»
63. Կառավարությունը մեկնաբանություններ չի արել:
Ա. Ընդունելիությունը
64. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապված է վերևում քննվածի հետ, ուստի այն պետք է ընդունելի համարվի:
Բ. Ըստ էության քննությունը
65. Սույն գործում կողմերի կողմից չի վիճարկվել, որ դիմումատուի դեմ հարուցված լուծարման գործընթացների երկրորդ վարույթը կարող է դիտարկվել որպես ազգային իշխանությունների կողմից միջամտություն՝ դիմումատու միության արտահայտման ազատության իրավունքի կիրառմանը: Միջամտությունը նախատեսված էր օրենքով, մասնավորապես՝ Սահմանադրության 3-րդ և 42-րդ հոդվածներով, և հետապնդում էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաչափ նպատակներից մեկը կամ մի քանի իրավաչափ նպատակ, մասնավորապես՝ անկարգությունների կանխման և ազգային անվտանգության պաշտպանության, որը ներառում է պետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Այդ պատճառով մնում է քննել, թե արդյոք վիճարկվող միջամտությունը “անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում” հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:
1. Համապատասխան ընդհանուր սկզբունքները
66. Դատարանը կրկնում է, որ այն փաստը, որ նրանց գործունեությունը խոսքի ազատության իրավունքի կոլեկտիվ իրականացման մաս է կազմում, ինքնին կուսակցություններին հնարավորություն է տալիս օգտվելու կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածների պաշտպանությունից: (տես՝ վերը նշված Թուրքիայի միացյալ կոմունիստական կուսակցությունը և այլոք` կետեր 42 and 43, և Յազար և այլոք` կետ 46).
67. Այն այնուհետև կրկնում է, որ արտահայտման ազատությունը կազմում է ժողովրդավարական հասարակության կարևորագույն հիմքերից մեկը: Համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ արտահայտման ազատությունը կիրառելի է ոչ միայն “տեղեկատվության” կամ “գաղափարների” առումով, կամ որոնք բարեհաճությամբ ստացվում կամ գնահատվում են որպես անմեղ կամ անպաշտպանության դեպք, այլ նաև նրանք, որոնք վիրավորում, շոկի են ենթարկում կամ անհանգստացնում են պետությանը կամ հասարակության ցանկացած մասի: Սրանք բազմակարծության, հանդուրժողականության և լայնամասշտաբ մտածողության պահանջներն են, առանց որոնց չկա “ժողովրդավարական հասարակություն” (տես, ի թիվս այլոց Հենդիսայսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Handyside v. the United Kingdom), 7 դեկտեմբերի 1976թ., կետ 49, Սերիա Aթիվ 24; Յերսիլդն ընդդեմ Դանիայի (Jersild v. Denmark), 23 սեպտեմբերի 1994թ., կետ 37, Սերիա A թիվ 298; և Յազարըև այլոք` կետ 46). Ինչպես ամրագրված է 10-րդ հոդվածում, արտահայտման ազատությունը սահմանափակումների ենթակա է, որոնք, այնուամենայնիվ, պետք է հստակ նշված լինեն և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է հիմնավորապես պատճառաբանվի: (տես՝ Լինդոնը, ՕչակովսկիԺԼոուրենսը և Ժուլին ընդդեմ Ֆրանսիայի (Lindon, Otchakovsky-Laurens and July v. France) [GC], թիվ 21279/02 և 36448/02, կետ 45, ՄԻԵԴ 2007‑IV).
68. Դատարանն այնուհետև կրկնում է, որ “անհրաժեշտ” ածականը 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, ենթադրում է “ճնշող սոցիալական պահանջ”: Պայմանավորվող պետությունները ունեն միայն սահմանափակ հայեցողության շրջանակ, որը ձեռք ձեռքի քայլում է Եվրոպական խիստ վերահսկողության հետ՝ ներառելով ինչպես իրավունքը, այնպես էլ այն կիրառող որոշումները, ներառյալ անկախ դատարան կողմից կայացվածները: Այդ իսկ պատճառով դատարանը լիազորություն ունի տալու վերջնական կանոնը, թե արդյոք սահմանափակումը համատեղելի է 10-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտման ազատության հետ (տես՝ Կարատաշն ընդդեմ Թուրքիայի (Karataş v. Turkey) [GC], no. 23168/94, կետ 48, ՄԻԵԴ 1999‑IV).
69. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո փոքր հնարավորություն կա սահմանափակելու կարծիքի ազատության իրավունքը քաղաքական քննարկումների կամ ճառի ոլորտում, որտեղ կարծիքի արտահայտման ազատությունն ունի առաջնային նշանակություն, (տես՝ Բրասիլիերն ընդդեմ Ֆրանսիայի (Brasilier v. France), թիվ 71343/01, կետ 41, 11 ապրիլի 2006), կամ այն հարցերում, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում (տես, ի թիվս այլոց, Սյուրեկն ընդդեմ Թուրքիայի (Sürek v. Turkey) (no. 1) [GC], թիվ 26682/95, կետ 61, ՄԻԵԴ 1999‑IV; Վերը նշված Լինդոնը, ՕչակովսկիԺԼոուրենսը և Ժուլին ընդդեմ Ֆրանսիայի` կետ 46; Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության (Wingrove v. the United Kingdom), 25 նոյեմբերի 1996թ., կետ 58, Զեկույցներ 1996‑V; and Ֆարուք Թեմելն ընդդեմ Թուրքիայի (Faruk Temel v. Turkey), թիվ 16853/05, կետ 55, 1 փետրվարի 2011թ.).
70. Դատարանն ի վերջո նշում է, որ իրավունքի վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունում քաղաքական գաղափարներին, որոնք մարտահրավեր են նետում գոյություն ունեցող կարգին և որոնց իրականացումը խաղաղ միջոցներով է, պետք է արտահայտման բավարար հնարավորություն ընձեռնվի՝ միավորվելու ազատության իրավունքի իրականացման միջոցով (տե՛ս Ստանկովը և Իլինդեմ միացյալ մակեդոնական կազմակերպությունն ընդդեմ Բուլղարիայի (Stankov and the United Macedonian Organisation Ilinden v. Bulgaria), թիվ 29221/95 և 29225/95, կետ 97, ՄԻԵԴ 2001‑IX): Սա պահանջվում է ժողովրդավարական համակարգին բնորոշ արժեքներով, այնպիսիք, ինչպիսիք են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և սոցիալական միասնականությունը (տե՛ս Օուրանիո Տոքսոն և այլոք ընդդեմ Հունաստանի (Ouranio Toxo and Others v. Greece), թիվ 74989/01, կետ 42, ՄԻԵԴ 2005‑X, and վերը նշված Տոուրկաիակի Էնոսի Քսանտիսը և այլոք` կետ 56).
2. Այս սկզբունքների կիրառումը սույն գործով
71. Դատարանը մասնավորապես ուշադրություն է դարձրել դիմումատու միության կանոնադրության 2 (b) հոդվածի խոսքերին և այն ենթատեքստին, որով տվյալ դրույթը նախագծվել է: Այս կապակցությամբ, նա այն տեսակետին է, որ 10-րդ հոդվածը ներառում է ցանկացած լեզվով տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը, որը հնարավորություն է ընձեռում մասնակցելու ամեն տեսակի մշակութային, քաղաքական և սոցիալական տեղեկատվության և գաղափարների հասարակական փոխանակմանը (տես, mutatis mutandis, վերը նշված Կարատաշ` կետ 49). Հաշվի են առնվում նաև գործին նախորդած հանգամանքները, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված դժվարությունները: (տե՛ս Իբրահիմ Աքսոյն ընդդեմ Թուրքիայի (İbrahim Aksoy v. Turkey), թիվ 28635/95, 30171/96 և 34535/97, կետ 60, 10 հոկտեմբերի 2000թ.; Զանան ընդդեմ Թուրքիայի (Zana v. Turkey), 25 նոյեմբերի 1997թ., կետ 55, Զեկույցներ 1997‑VII; Ընջալն ընդդեմ Թուրքիայի (Incal v. Turkey), 9 հունիսի 1998թ., կետ 58, Զեկույցներ 1998‑IV; և Սավգընն ընդդեմ Թուրքայի (Savgın v. Turkey), թիվ13304/03, կետ 44, 2 փետրվարի 2010թ.).
72. Դիմումատու միության կանոնադրության 2 (b) հոդվածը պաշտպանում է անձի՝ “մայրենի լեզվով” կրթություն ստանալու գաղափարը: Թուրքիայի առումով և այդ եզրույթի առաջնային իմաստով դրույթը կարող է մեկնաբանվել որպես մայրենի լեզվով՝ թուրքերենով կրթության պաշտպանություն: Պետք է ասել, որ, հաշվի առնելով Թուրքիայում պատմական և սոցիալական իրավիճակը, մայրենի լեզու եզրույթը կարող է նաև վերաբերել Թուրքիայի այն քաղաքացիների լեզուներին, ում մայրենին թուրքերենը չէ: Իր վերջին զեկույցում, ՌԱԵԿ-ը նշում էր ադիգերենը, աբխազերեն և քրդերենը՝ որպես այդպիսի այլ մայրենի լեզուներ (տես 31-րդ կետը վերևում):
73. Այս կապակցությամբ պետք է հիշեցնել, որ 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն գաղափարների և տեղեկատվության արտահայտման բովանդակությունը, այլ նաև արտահայտման ձևը, անկախ այն եղանակից կամ լեզվից, որով դրանք փոխանցվում են (տես՝ վերը նշված Սավգըն` կետ 32).:
74. Սույն գործում, նույնիսկ ենթադրելով, որ դիմումատու միության նպատակն է եղել որպես մայրենի լեզու միայն քրդերեն լեզվով կրթության զարգացմանը նպաստելը՝ ի լրումն թուրքերենի, Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո փոքր շրջանակ կա արտահայտման ազատության սահմանափակման առումով՝ հանրային շահից ելնելով: Նա հաշվի է առնում իր կողմից քննվող գործի հանգամանքները: Նա նշում է, որ գործի քննության պահին այս հարցի շուրջ հասարակական քննարկումները հանգեցրել են օրենքի փոփոխության՝ թույլատրելով մայրենի լեզվով կրթությունը, առնվազն մասնավոր հիմունքներով, թուրքական այն քաղաքացիների համար, ովքեր կիրառում են թուրքերենից տարբեր լեզու:
75. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ դիմումատու միության կանոնադրության վիճելի հոդվածը ընդվզման, բռնության կիրառման կամ զինված դիմակայման կոչ չէր անում, և ոչ էլ ատելություն էր բորբոքում, սա շատ կարևոր տարր է, որ Դատարանը հաշվի է առնում: Եվ ոչ էլ հոդվածն է ունակ նպաստելու բռնությանը՝ որոշակի անձանց նկատմամբ խորը և իռացիոնալ ատելություն սերմանելու միջոցով: (ի հակադրություն Sürek, վերևում հղված, § 62): Ինչ վերաբերում է ներպետական դատարանների փաստարկին՝ կապված ազգային տարածքային ամբողջականության ենթադրյալ վտանգի հետ, (տես 24-րդ կետը վերևում), Դատարանը նշում է, որ Էյիթիմ-Սենն ծրագիրը պաշտպանում է մայրենի լեզվով, այլ քան թուրքերենն է, կրթություն ստանալու իրավունքն այն անձանց համար, ովքեր կազմում են թուրքական հասարակությունը: Ինչևէ, Դատարանը նշում է, որ քանի որ Կառավարությունը հղում չի կատարել Էյիթիմ-Սենի կողմից որևէ կոնկրետ գործողության, որը կարող է բացահայտել գաղտնի ծրագրերը, որևէ կասկած չի կարող լինել՝ կապված նրա ծրագրի իսկության հետ (տե՛ս վերը նշված Ազատություն և Ժողովրդավարություն կուսակցությունը (ÖZDEP) [GC], կետ 42). Այսպիսով՝ Դատարանը հանգում է եզրակացության, որ պետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ուղղակի կամ անխուսափելի վտանգ չկա:
76. Որպես եզրակացություն՝ Դատարանը գտնում է, որ դիմումատու միության լուծարման համար հարուցված ընթացակարգերը, որոնք նրան ստիպել էին ջնջել վիճելի բառերն իր կանոնադրությունից, անհամաչափ էին հետապնդվող նպատակներին և այդպիսով “ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ” չէին:
77. Համապատասխանաբար Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում տեղի ունեցել է:
...
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
...Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում: Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
...
Կատարվել է ֆրանսերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ըստ Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ մասի և 3-րդ կանոնի:
...
Ֆրանսուազա Էլենս-ՊասսոսՖրանսուազա Տուլկենս Պալատի Քարտուղարի տեղակալ Նախագահ
...
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy