© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
EL-MASRI-Ն ԸՆԴԴԵՄ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
(Գանգատ Թիվ. 39630/09)
ԴԱՏԱՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
13-ը դեկտեմբերի, 2012թ.
Սույն դատավճիռը վերջնական է, բայց կարող է ենթարկվել խմբագրական վերանայման։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ................................................1
ՓԱՍՏԵՐ......................................................3
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ....................3
A. Իրադարձություններն ըստ գանգատարկուի 3
1. Ուղևորություն դեպի Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն 3
2. Incommunicado կալանավորումը հյուրանոցում 4
3. Փոխադրում Սկոպիեի օդակայան......4
4. Հանձնում ԿՀՎ-ի “հանձնման” թիմին Սկոպիեի օդակայանում 4
5. Թռիչք Սկոպիեից դեպի Աֆղանստան...5
6. Կալանք և հարցաքննություն Աֆղանստանում 5
7. Ծպտված “հակադարձ հանձնում” Ալբանիային 6
8. Ժամանում Գերմանիա...................7
B. Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության կառավարության դիրքորոշումը գանգատարկուի պնդումների առնչությամբ 8
1. Կառավարության դիրքորոշումը, ինչպես այն նշված է միջազգային որոշակի հարցումներին ի պատասխան ներկայացված զեկույցներում 8
(a) Ենթադրելի գաղտնի կալանավորումներն ու ազատազրկվածների ապօրինի միջպետական փոխանցումները, որոնք ներառում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Doc. 10957, 12-ը հունիսի, 2006թ. (“2006թ. Marty զեկույցը”) 8
(b) Եվրոպայի խորուրդ, Գլխավոր քարտուղարի զեկույցը համաձայն Կոնվենցիայի Հոդված 52-ի՝ ահաբեկչական գործողություններում կասկածվող ազատազրկվածների գաղտնի կալանքի և փոխադրման վերաբերյալ (SG/Inf (2006) 5, 28-ը փետրվարի, 2006թ.) 10
2. Դատարանին ներկայացված իրադարձությունների տարբերակն ըստ պատասխանող Կառավարության 11
C. Միջազգային հարցումներ կապված գանգատարկուի գործի հետ 12
1. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով– “ Marty-ի հետաքննությունը” 12
(a) 2006թ. Marty-ի զեկույցը.............12
(b) Գաղտնի կալանավորումները և կալանավորների անօրինական փոխանցումները, որոնք ներառում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին. Երկրորդ զեկույց Doc. 11302 rev., 11-ը հունիսի, 2007թ. (“ 2007թ. Marty-ի զեկույցը”) 14
2. Եվրոպական խորհրդարան՝ Fava-ի հարցումը 15
3. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության վերաբերյալ, 3-ը ապրիլի, 2008թ., ՄԱԿ Doc. ССРR/С/МKD/СO/2 16
4. Գանգատարկուի խնդրագիրը Մարդու իրավունքների Միջամերիկյան հանձնաժողովին ընդդեմ Միացյալ Նահանգների (ԱՄՆ) 17
D. Համապատասխան դատավարություններ պատասխանող Պետությունից այլ ներպետական իշխանությունների առջև 17
1. Գերմանիա..............................17
(a) Գերմանիայի քրեական հետաքննություն իրականացնող իշխանությունների կողմից հետաքննությունը 17
(b) Գերմանիայի խորհրդարանական հարցումը 17
2. Իրավական գործողություն Միացյալ Նահանգներում 18
E. Դատավարություններ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում կապված գանգատարկուի ենթադրելի ձերբակալման, ազատազրկման և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հետ 19
1. Վարույթներ Ներքին գործերի նախարարության (DCPS) Վերահսկման և պրոֆեսիոնալ ստանդարտների բաժնի առջև 19
2. Քրեական վարույթներ անհայտ իրավապահ պաշտոնյաների նկատմամբ 19
3. Քաղաքացիական վարույթներ վնասների համար 21
F. Դատարանին ներկայացված այլ ապացույցներ 21
1. Երդվյալ վկայի հայտարարությունը 2010թ. մարտի 4-ին 21
2. Փորձագիտական զեկույց գանգատարկուի գործի վերաբերյալ պրն. J.G.S-ի կողմից. 23
3. Սահմանադրական և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնի (ECCHR) հռչակագրերը 24
4. WikiLeaks-ի տեղեկություններ........24
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ 24
1991թ. Սահմանադրությունը (Устав)..................24
B. Քրեական օրենսգիրքը (Кривичен законик) 24
1. Քրեական վարույթի վաղեմության ժամկետը (ժամանակային սահմանափակումը) 24
2. Վաղեմության ժամկետի անցնելը և կասեցումը 24
3. Ազատությունից ապօրինի զրկումը.25
4. Խոշտանգումներ.......................25
5. Վատ վերաբերմունքը պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ 25
C. 1997թ. Քրեական դատավարությունների ակտը (Закон за кривичната постапка), ինչպես ձևակերպված է խնդրո ժամանակահատվածում 25
D. Պարտականությունների ակտը (Закон за облигационите односи) 27
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ 27
A. Միջազգային իրավական փաստաթղթեր 27
1. Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական հարաբերությունների վերաբերյալ, կատարվել է Վիեննայում, 1963թ. ապրիլի 24-ին և ուժի մեջ է մտել 1967թ. մարտի 19-ին 27
Հոդված 36..........................................27
Ուղարկող պետության քաղաքացիների հետ հաղորդակցումն ու շփումը 27
2. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (ICCPR) 27
Հոդված 4...........................................28
Հոդված 7...........................................28
Հոդված 9...........................................28
3. Բոլոր մարդկանց հարկադրական անհետացումից պաշտպանելու միջազգային կոնվենցիա (“CED”) 28
Հոդված 1......................................28
Հոդված 2......................................29
Հոդված 3......................................29
Հոդված 4......................................29
4. Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ հետաքննության ձեռնարկ, 2001 29
5. Միջազգային իրավունքի հանձնաժողով, 2001, Միջազգային հակաիրավական գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ Հոդվածներ 29
Հոդված 7...........................................29
Իշխանության գերազանցում կամ հրահանգների հակասում 29
Հոդված 14..........................................30
Միջազգային պարտավորության խախտման ժամանակի երկարաձգում 30
Հոդված 15..........................................30
Բարդ գործողությունից կազմված ոտնահարում 30
Հոդված 16..........................................30
Օգնություն կամ օժանդակություն միջազգային հակաիրավական գործողության կատարման համար 30
6. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա, Մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցողի զեկույցը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի խնդրի վերաբերյալ, -ը հուլիսի, 2002թ. (A/57/173) 30
7. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, Բանաձև թիվ 1433 Գուանտանամո բանտում Միացյալ Նահանգների կողմից ազատազրկման իրավականության վերաբերյալ, ընդունվել է 2005թ. ապրիլի 26-ին 31
8. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, Թիվ 1463 բանաձևը հարկադիր անհետացումների վերաբերյալ, ընդունվել է 2005թ. հոկտեմբերի 3-ին 31
9. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60/148 Որոշումը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին, ընդունվել է 2006թ. փետրվարի 21-ին 31
10. Իրաունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով), Կարծիք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջազգային իրավական պարտավորությունների վերաբերյալ կապված ազատազրկման գաղտնի վայրերի և բանտարկյալների միջպետական փոխադրումների հետ (Թիվ. 363/2005, 17-ը մարտի, 2006թ.) 32
11. Ահաբեկչության դեմ պայքարում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման և պաշտպանության մասին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցը, A/HRC/10/3, 4 2009թ. փետրվար 32
12. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Որոշումներ 9/11 և 12/12. Ճշմարտության իրավունք, 24-ը սեպտեմբերի, 2008թ. և 12-ը հոկտեմբերի, 2009թ. 33
13. Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ուղենիշները մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների ոլորտում անպատժելիությանը վերջ դնելու վերաբերյալ, 30-ը մարտի, 2011թ. 33
B. Օտարերկրյա ընդդատական համակարգերի և միջազգային մարմինների համապատասխան նախադեպային իրավունքը 34
1. Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարան (քաղաքացիական պալատ), Abbasi-ն և մեկ այլ ոք ընդդեմ Արտաքին և համագործակցության հարցերով պետքարտուղարի և Ընտանեկան հարցերով պետքարտուղարի, Գործ Թիվ C/2002/0617A; 0617B, 6 –ը նոյեմբերի, 2002թ 34
2. ԱՄՆ Վերաքննիչ դատարան, Ninth Circuit, Falen Gherebi-ն ընդդեմ George Walker Bush-ի; Donald H. Rumsfeld, D.C. Թիվ. CV-03-01267-AHM, 18-ը դեկտեմբերի 2003թ. 34
3. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե, Agiza-ն ընդդեմ Շվեդիայի, Հաղորդագրություն թիվ 233/2003, UN Doc. CAT/C/34/D/233/2003 (2005), և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, Alzery-ն ընդդեմ Շվեդիայի, ՄԱԿ-ի փաստ. CCPR/C/88/D/1416/2005 (2006) 35
C. 2001թ. սեպտեմբերի հետևանքով ԱՄՆ ազատազրկման վայրերում ենթադրաբար տեղի ունեցող՝ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ կարևոր հանրային աղբյուրներ 36
1. Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների համապատասխան նյութեր 36
(a) ՄԱԿ-ի Մարդու իրավունքներով բարձր հանձնակատարի ելույթը Գուանտանամո ԱՄՆ բանտում Թալիբանի և Ալ-Քաիդայի բանտարկյալների ազատազրկման վերաբերյալ, Կուբա, 16-ը հունվարի, 2002թ. 36
(b) Amnesty International, Հուշագիր ԱՄՆ կառավարությանը Աֆղանստանում և Գուանտանամոյու ԱՄՆ կողմից կալանքի տակ պահվող մարդկանց իրավունքների վերաբերյալ, 2002թ. ապրիլ 36
(c) Human Rights Watch, “Միացյալ Նահանգներ, Մեղքի կանխավարկած. Սեպտեմբերի 11-ին հաջորդիվ կալանվածների մարդու իրավունքների խախտումներ”, Vol. 14, Թիվ. 4 (G), 2002թ. օգոստոս 36
(d) Human Rights Watch, “Միացյալ Նահանգներ. Ալքաիդային զորակցելու մեջ կասկածվողների խոշտանգումների մասին հաղորդումներ”, 26-ը դեկտեմբերի, 2002թ 37
(e) Մարդու իրավունքների Միջազգային Հելսինկյան դաշնություն, “Հակա-ահաբեկչական միջոցներ, անվտանգություն և մարդու իրավունքներ. Զարգացումներ Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում սեպտեմբերի 11-ի արդյունքում ”, զեկույց, 2003թ. ապրիլ 37
(f) Amnesty International-ի 2003թ. զեկույցը – Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 28-ը մայիսի, 2003թ. 37
(g) Amnesty International, “Բոսնիա-Հերցեգովինայից վեց մարդու անօրինական ազատազրկումը Գուանտանամո բանտում”, 29-ը մայիսի 2003թ. 37
(h) Amnesty International, “Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վատ օրինակի սպառնալիքը. Միջազգային ստանդարտները վտանգված են, քանի որ շարունակվում են ‘ահաբեկչության դեմ պատերազմում’ ձերբակալությունները”, 18-ը օգոստոսի, 2003թ. 38
(i) Amnesty International, “Incommunicado ազատազրկում/վատ վերաբերմունքի վախը”, 20-ը օգոստոսի, 2003թ. 38
(j) Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Միացյալ նահանգներ՝ ICRC-ի նախագահը կոչ է անում առաջընթաց սկսել ազատազրկմանն առնչվող հարցերում, մամլո հաղորդագրություն 04/03, 16-ը հունվարի, 2004թ. 38
(k) ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով խումբ, Կարծիք թիվ. 29/2006, պրն. Ibn al-Shaykh al-Libi-ն և 25 այլ անձինք ընդդեմ Ամերիկայի միացյալ նահանգների, ՄԱԿ-ի փաստ. A/HRC/4/40/Add.1, 103 (2006) 38
2. Այլ հանրային փաստաթղթեր................39
Կենտրոնական հետախուզական գործակալություն , “Հուշագիր Արդարադատության հրամանատարական կենտրոնին՝ հիմք-փաստաթուղթ ԿՎՀ-ի կողմից հարցաքննության մեթոդների զուգորդված կիրառման վերաբերյալ”, 30-ը դեկտեմբերի, 2004թ. 39
3. Լրատվական հոդվածներ...............39
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ.......................................41
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ԱՄՍՎԱ ԿԱՆՈՆԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 41
A. Կողմերի ներկայացումները..........41
1. Պատասխանող Կառավարությունը....41
2. Գանգատարկուն........................42
B. Դատարանի գնահատականը...............43
1. Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված ընդհանուր սկզբունքներ 43
2. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը ներկա գործին 43
(a) Արդյո՞ք քրեական բողոքը մի միջոց էր, որին պետք է դիմեր գանգատարկուն 44
(b) Վեցամսյա ժամանակային սահմանափակման մեկնակետը 45
(c) Եզրակացություն..................46
II. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ 46
A. Կողմերի պնդումները..................46
B. Դատարանի կողմից փաստերի գնահատումը 47
1. Ընդհանուր սկզբունքներ............47
2. Փաստերի ստուգումը տվյալ գործի առնչությամբ 48
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ 52
A. Կողմերի պնդումները..................52
1. Գանգատարկուն........................52
2. Պատասխանող Կառավարությունը ...53
B. Երրորդ կողմից միջամտույթուններ.53
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար (UNHCHR) 53
2. Interights..................................54
3. Փոխհատուցում........................54
4. Amnesty International (AI)-ի և Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (ICJ) համատեղ ներկայացումը 55
C. Դատարանի գնահատականը...............56
1. Ընդունելիություն..................56
2. Էությունը............................56
(a) Հոդված 3-ի ընթացակարգային տեսանկյունը՝ արդյունավետ հետաքննության բացակայություն 56
(i) Ընդհանուր սկզբունքներ.......56
(ii) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործում 57
(b) Կոնվենցիայի Հոդված 3-ի նյութական ասպեկտները 60
(i) Վատ վերաբերմունք հյուրանոցում և Սկոպիեի օդակայանում 60
(α) Ընդհանուր սկզբունքներ ......60
(β) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործում 61
Վերաբերմունքը հյուրանոցում ..............61
Վերաբերմունքը Սկոպիեի օդակայանում ....62
(ii) Գանգատարկուի հեռացումը ....64
(α) Ընդհանուր սկզբունքներ.......64
(β) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործում 65
iii) Եզրակացություն.............................66
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 5-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ 66
A. Կողմերի պնդումները..................67
B. Երրորդ կողմի միջամտությունը.....68
C. Դատարանի գնահատականը ..............69
1. Ընդունելիությունը.................69
2. Էությունը............................69
(a) Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված ընդհանուր սկզբունքներ 69
(b) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը ներկա գործի առնչությամբ 70
(i) Գանգատարկուի կալանավորումը Սկոպիեում 70
(ii) Գանգատարկուի հետագա ազատազրկումը 71
(iii) Եզրակացություն................72
(iv) Հոդված 5-ի ընթացակարգային ասպեկտը. Արդյունավետ հետաքննության բացակայություն 72
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ 73
A. Կողմերի պնդումները .................73
B. Դատարանի գնահատականը...............73
1. Ընդունելիությունը.................73
2. Էությունը............................73
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 13-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ......74
A. Կողմերի պնդումները..................74
B. Դատարանի գնահատականը...............75
1. Ընդունելիությունը.................75
2. Էությունը............................75
(a) Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված ընդհանուր սկզբունքներ 75
(b) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործի առնչությամբ 76
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ77
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌՈՒՄԸ.....78
A. Վնաս......................................78
B. Ծախսեր և ծախքեր.......................79
C. Տուգանք.................................79
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ.....................79
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ TULKENS-Ի, SPIELMANN-Ի, SICILIANOS-Ի ԵՎ KELLER-Ի ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ 82
(թարգմանություն)........................................82
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ CASADEVALL-Ի ԵՎ LÓPEZ GUERRA-Ի ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ 85
El-Masri-ն ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Մեծ Պալատ), գումարվելով Կոմիտեով, որի կազմում էին՝
Nicolas Bratza-ն, Նախագահ,
Françoise Tulkens-ը,
Josep Casadevall-ը,
Dean Spielmann-ը,
Nina Vajić-ը,
Peer Lorenzen-ը,
Karel Jungwiert-ը,
Isabelle Berro-Lefèvre-ն,
Khanlar Hajiyev-ը,
Luis López Guerra-ն,
Ledi Bianku-ն,
Işıl Karakaş-ը,
Vincent A. de Gaetano-ն,
Julia Laffranque-ը,
Linos-Alexandre Sicilianos-ը,
Erik Møse-ը,
Helen Keller-ը, դատավորներ
և Michael O’Boyle-ը, Փոխքարտուղար,
Գաղտնի խորհրդակցելով 2012թ. մայիսի 16-ին և հոկտեմբերի 24-ին՝
Կայացնում է հետևյալ դատավճիռը, որն ընդունվել է վերոնշյալ վերջին ամսաթվին՝
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը սկզբնավորվել է Դատարանին գանգատի ներկայացմամբ (no. 39630/09) ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության՝ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի Հոդված 34-ի (“Կոնվենցիան”) Գերմանիայի մի քաղաքացու՝ պրն. Khaled El-Masri-ի (“գանգատարկուն”) կողմից, 2009թ. հուլիսի 20-ին։
2. Գանգատարկուին ներկայացնում էին պրն. J.A. Goldston-ը, պրն. D. Pavli-ն և պրն. R. Skilbeck-ը՝ Բաց հասարակության արդարադատության նախաձեռնության (“OSJI”) Նյու Յորքի գրասենյակից և պրն. F. Medarski-ն՝ մակեդոնացի մի փաստաբան։ Մակեդոնիայի Կառավարությունը (“Կառավարությունը”) ներկայացնում էր Դատարանում Կառավարության ներկայացուցիչ պրն. Mr K. Bogdanov-ը։
3. Գանգատարկուն պնդել է, մասնավորապես, որ իրեն ենթարկել են գաղտնի հանձնման օպերացիայի, այսինքն, որ պատասխանող Պետության գործակալները ձերբակալել են իրեն incommunicado (մարդկանցից կտրված), հարցաքննել են իրեն և վատ են վերաբերվել և նրան հանձնել են Սկոպիեի օդակայանում ԿՎՀ գործակալներին, ովքեր նրան տեղափոխել են, հատուկ ԿՎՀ գործարկած թռիչքով, դեպի ԿՎՀ գաղտնի ազատազրկման վայր Աֆղանստանում, որտեղ նրա նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել չորս ամիս շարունակ։ Ենթադրվող ծանր փորձությունը տևել է 2003թ. դեկտեմբերի 31-2004թ. մայիսի 29-ը, երբ գանգատարկուն վերադարձել է Գերմանիա։
4. Գանգատը նախապես ուղղվել է Դատարանի հինգերորդ պալատ (Դատարանի կանոնակարգ, Կանոն 52 § 1)։ 2011թ. փետրվարի 1-ին Դատարանը փոխել է իր Պալատների կազմը (Կանոն 25 § 1) և այս գործը հանձնարարվել է նորաստեղծ Առաջին պալատին (Կանոն 52 § 1)։
5. 2010թ. սեպտեմբերի 28-ին գանգատարկուի բողոքները համաձայն Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի, 5-ի, 8-ի և 13-ի, տեղեկացվել են Կառավարությանը։
6. Գերմանիայի Կառավարությունը, որին տեղեկացվել էր վարույթներին միջամտելու իր իրավունքի վերաբերյալ համաձայն Կոնվենցիայի Հոդված 36 § 1-ի, այդպես վարվելու ցանկության որևէ նշան ցույց չէր տվել։
7. Դատավոր Mirjana Lazarova Trajkovska-ն, ով ընտրվել էր ի դեմս Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, բացարկ է հայտարարել գործի քննությունից (Կանոն 28)։ Պատասխանող Կառավարությունը նրա փոխարեն համապատասխանաբար նշանակել է ի դեմս Դանիայի նշանակված դատավոր Peer Lorenzen-ին (Կոնվենցիայի Հոդված 26 § 4 և Կանոն 29 § 1)։
8. 2011թ. Առաջին պալատը, որի կազմում էին հետևյալ դատավորները՝ Nina Vajić, Peer Lorenzen, Elisabeth Steiner, Khanlar Hajiyev, Julia Laffranque, Linos-Alexandre Sicilianos և Erik Møse, որոնց օգնում էր Պալատի քարտուղար Søren Nielsen-ը, ընդդատությունը հանձնեցին Մեծ Պալատ, կողմերից ոչ մեկը դեմ չէր եղել հանձնմանը (Կոնվենցիայի Հոդված 30 և Կանոն 72)։
9. Մեծ Պալատի կազմը կանխորոշված էր համաձայն Կոնվենցիայի Հոդված 26 §§ 4-ի և 5-ի դրույթների և Կանոն 24-ի։
10. Գանգատարկուն և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել էին իրենց դիտարկումները գրավոր։ Բացի այդ, ստացվել էին երրորդ կողմի մեկնաբանությունները Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների բարձր հանձնակատարից, Interights-ից, Redress-ից, Իրավաբանների միջազգային հանձնաժողովից և Amnesty International-ից, որին Նախագահը թույլատրել էր միջամտել գրավոր ընթացակարգով (Կոնվենցիայի Հոդված 36 § 2 և Կանոն Rule 44 § 2)։
11. Դատարանը որոշել էր հրաժարվել գանգատարկուի առաջարկած վկա պրն. H.K.-ին բանավոր հարցաքննելուց։
12. Գործի լսումը տեղի ունեցավ հրապարակավ Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգ, 2012թ. մայիսի 16-ին (Կանոն 59 § 3)։
13. Դատարանում ներկա էին՝
(a) Ի դեմս կառավարության
պրն.K. Bogdanov-ը,Ներկայացուցիչ,
տկն.D. Djonova-ն, Արդարադատության նախարարություն,
տկն.V. Stanojevska-ն, Արդարադատության նախարարություն,,
տկն.N. Josifova-ն, Ներքին գործերի նախարարություն, Խորհրդականներ
(b) Ի դեմս գանգատարկուի
պրն.J.A. Goldston-ը, Գործադիր տնօրեն,
Բաց հասարակության արդարադատության նախաձեռնություն,
պրն.D. Pavli-ն,Փաստաբան,
պրն.R. Skilbeck-ը,
պրն.F. Medarski-ն, Խորհրդականներ
14. Դատարանը լսեց պարոններ Bogdanov-ի, Goldston-ի և Pavli-ի ելույթները և նաև իր անդամների ուղղած հարցերին նրանց պատասխանները։
ՓԱՍՏԵՐ
I. Գործի հանգամանքները
15. Գանգատարկուն ծնվել է 1963թ. և ապրում է Սենդենում, Գերմանիա։
A. Իրադարձություններն ըստ գանգատարկուի
16. Իր գանգատում գանգատարկուն վկայակոչել է 2006թ. ապրիլի 6-ի իր հայտարարությունը՝ Վիրջինիայի արևելյան շրջանի ԱՄՆ շրջանային դատարան վարույթ բերելու նպատակով (տես պարբերություններ 62 և 63 ստորև)։
1. Ճանապարհորդություն Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն
17. 2003թ. դեկտեմբերի 31-ին գանգատարկուն բարձրացել է ավտոբուս Ուլմում, Գերմանիա, նպատակ ունենալով այցելել Սկոպիե, որպեսզի, ինչպես ինքն էր պնդում, “վերցնի կարճ արձակուրդ և մի որոշ ժամանակ հանգստանա ընտանեկան սթրեսային միջավայրից”։ Մոտավորապես երեկոյան 3-ին նա հասել է Սերբիա-Մակեդոնի սահմանային կետ Տաբանովցե։ Ի հայտ է եկել կասկած կապված նրա վերջերս տրամադրված գերմանական անձնագրի հետ։ Սահմանապահը ստուգել է նրա անձնագիրն ու հարցրել ուղևորության նպատակը, տևողությունը, ինչպես նաև բնակվելու համար նրա նախատեսած վայրը։ Մակեդոնիա մուտքի կնիքը 2003թ. դեկտեմբերի 31-ին դրոշմվել է նրա անձնագրում։ Այս կապակցությամբ նրա անձնական իրերը խուզարկվել են, և նրան հարցաքննել են մի շարք մահմեդական կազմակերպությունների և խմբերի հետ հավանական կապեր ունենալու վերաբերյալ։ Հարցաքննությունն ավարտվել է երեկոյան 10-ին։ Քաղաքացիական հագուստով զինված տղամարդկանց ուղեկցությամբ նրան մեքենայով բերել են մի հյուրանոց, որն ինչպես ցույց էր տվել հետագա ուսումնասիրությունը, Skopski Merak հյուրանոցն էր Սկոպիեում (“հյուրանոցը”)։ Գերմանիա վերադառնալուց հետո գանգատարկուն հյուրանոցի ինտերնետային կայքի լուսանկարներից ճանաչել էր հյուրանոցի շենքը, սենյակը, որտեղ նա ենթադրաբար պահվել էր և մատուցողներից մեկին, ով նրան ուտելիք էր մատուցել հյուրանոցում ազատազրկված լինելու ընթացքում։
2. Incommunicado ազատազրկում հյուրանոցում
18. Գանգատարկուին տարել էին մի սենյակ, որը գտնվում էր հյուրանոցի վերևի հարկում։ Հյուրանոցում իր կալանքի ընթացքում նրան հսկել էր ինն մարդուց կազմված մի խումբ, ովքեր միմյանց փոխարինում էին յուրաքանչյուր վեց ժամը մեկ։ Նրանցից երեքը միասին գտնվել էին նրա հետ մշտապես, նույնիսկ երբ նա քնած էր։ Նրան նաև շարունակաբար հարցաքննել էին կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում։ Նրան հարցաքննել էին անգլերենով, չնայած այդ լեզվին նրա շատ վատ տիրապետելուն։ Գերմանիայի դեսպանատան հետ կապվելու նրա խնդրանքները մերժվել էին։ Մի անգամ, երբ նա նշել էր, որ ցանկանում է հեռանալ, հրացանն ուղղել էին նրա գլխին և վախեցրել, որ կսպանեն։ Բանտարկության յոթ օրերից հետո մեկ այլ պաշտոնյա էր ժամանել և առաջարկել նրան գործարք, այն է, որ նրան հետ կուղարկեն Գերմանիա, եթե ինքը խոստովանի, որ Ալ-Քաիդայի անդամ է։
19. Իր բանտարկության տասներեքերորդ օրը գանգատարկուն սկսել էր հացադուլ անել, որպես բողոք իր շարունակական ապօրինի բանտարկության դեմ։ Նա չէր կերել Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում իր կալանքի մնացած տասն օրվա ընթացքում։ Հացադուլ սկսելուց մեկ շաբաթ հետո նրան ասել էին, որ շուտով իրեն ինքնաթիռով տեղափոխելու են հետ Գերմանիա։
3. Փոխադրում Սկոպիեի օդակայան
20. 2004թ. հունվարի 23-ին երեկոյան մոտավորապես 8-ին, գանգատարկուին նկարել էին տեսաձայնագրիչով և հրահանգել, որպեսզի ասի, որ իրեն լավ են վերաբերվել, որ իրեն որևէ ձևով չեն վնասել և որ ինքը շուտով հետ է թռչելու Գերմանիա։ Ձեռնաշղթաներով շթղայված և աչքերը կապած նրան նստեցրել էին ավտոմեքենա և տեղափոխել Սկոպիեի օդակայան։
4. Հանձնում ԿՀՎ-ի “հանձնման” թիմին Սկոպիեի օդակայանում
21. Ժամանելուց հետո, դեռ ձեռնաշղթաներով և աչքերը կապած, նրան սկզբում նստեցրել էին մի աթոռի, որտեղ նա մնացել էր մեկ և կես ժամ։ Նրան ասել էին, որ իրեն կտանեն մի սենյակ՝ բժշկական քննության, մինչև Գերմանիա փոխադրելը։ Այնուհետև երկու հոգի բռնի ուժով հետ էին տարել նրա ձեռքերը։ Այդ ժամանակ նրան դաժան ծեծի էին ենթարկել բոլոր կողմերից։ Նրա հագուստը մարմնից հանել էին մկրատով և դանակով։ Նրա ներքնաշորերը հանել էին զոռով։ Նրան գցել էին հատակին, ձեռքերը հետև տարած և կոշիկով կանգնել մեջքին։ Այնուհետև նա զգացել էր, թե ինչպես ինչ-որ կոշտ բան են մտցնում իր հետանցքը։ Ինչպես պնդել էին գանգատարկուի փաստաբանները 2012թ. մայիսի 16-ին, գանգատարկուի նկատմամբ կատարված բոլոր հանցագործ գործողությունները եղել էին ամենանվաստացնողն ու ամոթալին։ Համաձայն գանգատարկուի, այդ ժամանակ հարկադրաբար ներս էին դրել ինչ-որ մոմիկ։ Այնուհետև նրան վերցրել էին հատակից ու քաշելով տարել դեպի սենյակի անկյունը, որտես նրա ձեռքերն ու ոտքերը միասին կապել էին։ Նրա աչքի կապը հանել էին։ Լույսը ժամանակավոր կուրացրել էր նրան։ Երբ նրա տեսողությունը վերականգնվել էր, տեսել էր յոթ կամ ութ տղամարդու, ովքեր սև էին հագնված և ունեին դահուկորդի սև դիմակներ։ Մարդկանցից մեկը նրան տակաշորով փաթաթել էր։ Այնուհետև նրան հագցրել էին մուգ կապույտ կարճաթև սպորտային հագուստ։ Գխին հագցրել էին պայուսակ, և մի գոտի էին հագցրել նրան, ու շղթաներ դաստակներին և կոճերին։ Այդ մարդիկ հատուկ խցաններով փակել էին նրա ականջները և, բարձիկներով կապել էին աչքերն ու կնգուղ հագցրել։ Նրանք կռացրել էին նրան՝ ստիպելով գլուխը պահել ներքև և արագ վազեցնելով հասցրել սպասող օդանավը՝ մինչ շղթաները խրվում էին նրա կոճերը։ Օդանավը շրջապատված էր եղել զինված մակեդոնացի պահապաններով։ Օդանավի ներսում նրան գցել էին հատակին, բերանքսնիվայր և նրա ոտքերն ու ձեռքերը տարածել էին՝ շղթայելով օդանավի կողքերին։ Թռիչքի ընթացքում նրան երկու անգամ սրսկել էին։ Նաև ինչ-որ անզգայացնող միջոց էին կիրառել քթով։ Նա հիմնականում թռիչքի ընթացքում եղել էր առանց գիտակցության։ Մակեդոնիայի ելքի դրոշմը 2004թ. հունվարի 23-ի դրությամբ դրոշմվել էր գանգատարկուի անձնագրում։
22. Ըստ գանգատարկուի, նախքան թռիչքը նրա նկատմամբ վերաբերմունքը Սկոպիեի օդակայանում “ամենայն հավանականությամբ հատուկ ԿՎՀ [Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական բյուրո] հանձնման թիմի” գործն էր և ցայտուն կերպով համապատասխանում էր վերջերս բացահայտված ԿՎՀ փաստաթղթին, որում ներկայացվում էր այսպես կոչված “գրավման շոկ” վերաբերմունքի կարգը տես պարբերություն 124 ստորև)։
5. Թռիչք Սկոպիեից Աֆղանստան
23. Վայրէջքից հետո գանգատարկուն դուրս էր իջել։ Դրսում ավելի տաք էր, քան Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում, ինչը բավարար էր նրա համար եզրակացնելու, որ իրեն չէին վերադարձրել Գերմանիա։ Նա այնուհետև եզրակացրել էր, որ Աֆղանստանում է և թռել է Բաղդադի վրայով։
6. Կալանք և հարցաքննություն Աֆղանստանում
24. Աֆղանստանում վայրէջք կատարելուց հետո գանգատարկուին մեքենայով տարել էին մոտ տաս րոպե, այնուհետև դուրս էն քաշել մեքենայից, խփել ինչ որ սենյակի պատից ներս, գցել հատակին, հարվածել ոտքով և ծեծել։ Նրա գլուխն ու վիզը հատկապես թիրախի տակ էին եղել և տուժել։ Նրան թողել էին մի փոքր, կեղտոտ, մութ բետոնե խցում։ Երբ նրա աչքերը հարմարվել էին լույսին, նա տեսել էր, որ պատերը ծածկված են արաբերեն, ուրդու և պարսկերեն ձեռագրերով։ Խցում մահճակալ չէր եղել։ Չնայած որ ցուրտ էր, նրան տրամադրել էին միայն մեկ կեղտոտ զինվորական տեսակի ծածկոց և ինչ որ հին շորերի խուրձ, որից շատ բարակ բարձ էր պատրաստված։ Խցի վերևի պատուհանից նա տեսել էր կարմիր մայր մտնող արևը։ Այնուհետև նա հասկացել էր, որ իրեն փոխադրել են ԿՎՀ տնօրինած մի հաստատություն, որը մամուլի հոդվածներում անվանում էին “Աղի փոս”, աղյուսների մի գործարան Քաբուլի գործարար կենտրոնից դեպի հյուսիս, որն օգտագործվում էր ԿՎՀ կողմից բարձր մակարդակի ահաբեկչության մեջ կասկածվողներին կալանքի տակ պահելու և հարցաքննելու նպատակով։
25. Բանտարկության ընթացքում նրան հարցաքննել են երեք կամ չորս անգամ, ամեն անգամ հարցաքննել է նույն անձը, ով խոսում էր արաբերեն՝ հարավ լիբանանական շեշտադրությամբ և ամեն անգամ գիշերը։ Նրա հարցաքննություններն ուղեկցվել էին սպառնալիքներով, վիրավորանքներով, հրմշտոցով և բղավոցներով։ Նրա կրկնվող խնդրանքները Գերմանիայի կառավարության ներկայացուցչի հետ հանդիպելու վերաբերյալ անտեսվել էին։
26. 2004թ. մարտ ամսին գանգատարկուն մի քանի այլ ազատազրկվածների հետ միասին, ում հետ նա շփվում էր խցի պատերի միջևով, հացադուլ են սկսել՝ ի նշան բողոքի առանց մեղադրանքի իրենց շարունակական ազատազրկման վերաբերյալ։ Բանտարկության պայմանների և հացադուլի հետևանքով գանգատարկուի առողջական վիճակն օր օրի վատթարանում էր։ Նա չէր ստանում բուժօգնություն այս ժամանակահատվածում, չնայած որ դիմել էր նման օգնություն ստանալու խնդրանքով մի քանի անգամ։
27. 2004թ. ապրիլի 10-ին իր հացադուլի երեսունյոթերորդ օրը, կնգուղներով մարդիկ ներս են մտել նրա խուց, դուրս հանել նրան մահճակալից և կապել նրա ձեռքերն ու ոտքերը։ Նրանք նրան քարշ տալով տարել են հարցաքննության խուց, նստեցրել աթոռին և կապել այդ աթոռին։ Այնուհետև կերակրման խողովակ անցկացրել նրա քթից մինչև ստամոքս և ինչ-որ հեղուկ լցրել։ Այս ընթացակարգից հետո գանգատարկուին տրվել են որոշ պահածոյացված ուտելիքներ և որոշ գրքեր ընթերցանության համար։
28. Իր հարկադիր կերակրումից հետո գանգատարկուն ծայրահեղ հիվանդ է դարձել և ունեցել դաժան ցավեր։ Բժիշկը այցելել է նրա խուց գիշերվա կեսին և դեղամիջոցներ տվել, բայց նա անկողնում է մնացել մի քանի օր։ Այդ ժամանակ գանգատարկուին թվացել է, որ փոքրիկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս կապակցությամբ գանգատարկուն ներկայացրել է “2004թ. աշխարհում տեղի ունեցած էական երկրաշարժերի ցուցակը”, որը հրապարակել էր ԱՄՆ երկրաբանական հետազոտությունը (USGS) 2005թ. հոկտեմբերի 6-ին։ Համաձայն այս փաստաթղթի, մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել 2004թ. ապրիլի 5-ին Հիդու-Քուշ ռեգիոնում, Աֆղանստան։
29. 2004թ. մայիսի 16-ին գանգատարկուին այցելել է մեկ գերմանախոս անձ, ով ներկայացել է պարզապես որպես “Սեմ”։ Այս անձը այցելել է գանգատարկուին ևս երեք անգամ նախքան նրա ազատ արձակվելը։
30. 2004թ. մայիսի 21-ին գանգատարկուն սկսել է իր երկրորդ հացադուլը։
7. Ծպտված “հետհանձնում”Ալբանիային
31. 2004թ. մայիսի 28-ին գանգատարկուն, աչքերը կապած և ձեռնաշղթայված, դուրս է բերվել իր խցից և կողպվել մի տեղ, որը նման էր առաքման կոնեյների, մինչև լսել է ժամանող ինքնաթիռի ձայնը։ Այդ ժամանակ նրան են վերադարձրել այն ճամպրուկը, որը նրանից վերցրել էին Սկոպիեում։ Նրան հանձնարարել են փոխվել և հագնել այն շորերը, որոնցով նա եղել է Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն ժամանելիս, և նրան են տվել երկու նոր T-աձև շապիկ, որոնցից մեկը նա հագել է։ Այնուհետև նրան տեղափոխել են սպասող ինքնաթիռ՝ աչքերը կապած և ականջները փակած և շղթայել այնտեղ նստելատեղին։ “Սեմը” նրան ուղեկցել է օդանավում։ Նա ասել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարելու ինչ-որ եվրոպական երկրում, բայց ոչ Գերմանիայում, սակայն գանգատարկուն ի վերջո շարունակելու է իր ճանապարհը դեպի Գերմանիա։
32. Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, գանգատարկուին դեռևս աչքերը կապված, տեղավորել են ինչ-որ փոխադրամիջոցի հետևի նստարանին։ Նրան չեն ասել, թե որտեղ է։ Նրան այդ փոխադրամիջոցով տեղափոխել են լեռնիվար և լեռնիվեր, հարթ և անհարթ ճանապարհներով։ Գանգատարկուն իմացել է, որ մարդիկ են դուրս գալիս ավտոմեքենայից և մարդիկ են ներս գալիս։ Բոլոր մարդիկ ունեցել են սլավոնական հնչողության շեշտադրություն, բայց շատ քիչ են խոսել։ Ի վերջո, փոխադրամիջոցը կանգնեցվել է։ Նրան դուրս են հանել մեքենայից և հանել են աչքերի կապը։ Նրա առևանգիչները տվել նրան իր իրերն ու անձնագիրը, հանել են ձեռնաշղթաները և նրան ուղղորդել են քայլել ճանապարհով առանց հետ նայելու։ Մութ է եղել, ու ճանապարհը եղել է ամայի։ Նա մտածել է, որ իր վրա հետևից կկրակեն ու կթողնեն, որ մեռնի։ Նա թեքվել է և հանդիպել երեք զինված մարդու։ Նրանք անմիջապես հարցրել են նրա անձնագիրը։ Տեսել են որ նրա գերմանական անձնագրում չկա մուտքի թույլտվություն և հարցրել են, թե ինչու է ինքը գտնվում Ալբանիայում առանց իրավական թույլտվության։ Նա պատասխանել է, որ գաղափար չունի, թե որտեղ է ինքը։ Նրան ասել են, որ ինքը գտնվում է Ալբանիայի՝ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության և Սերբիայի հետ սահմաններին մոտ։ Մարդիկ նրան առաջնորդել են մի փոքր շենք, որի վրա եղել է Ալբանիայի դրոշը, և նրան ներկայացրել են գլխավոր պատասխանատուին։ Նա նայել է գանգատարկուի երկար մազերին ու մորուքին ու ասել, որ նա ահաբեկչի է նման։ Այնուհետև նրան մեքենայով տարել են Մայր Թերեզայի օդակայական Տիրանայում։ Նրան ուղեկցել են մաքսավորների և արտագաղթի վերահսկողության բաժիններով առանց ստուգելու և նստեցրել Ֆրանկֆուրտ, Գերմանիա, ուղևորվող օդանավը։ Ալբանիայի ելքի դրոշմ է դրվել գանգատարկուի անձնագրում։
8. Ժամանում Գերմանիա
33. 2004թ. մայիսի 29-ին առավոտյան 8.40 գանգատարկուն ժամանել է Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայան։ Նա մոտավորապես տասնութ կիլոգրամ ավելի թեթև էր, քան այն ժամանակ, երբ հեռացել էր Գերմանիայից, նրա մազերը երկար էին և չսանրված, և նա չէր սափրվել Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն իր ժամանումից ի վեր։ Գերմանիա ժամանելուց հետո անմիջապես գանգատարուն հանդիպել է պրն. M. Gnjidić-ին՝ Ուլմում գործնական պրակտիկա վարող մի փաստաբանի։
34. Իր գրավոր պնդումներում գանգատարկուն նշել է, որ իրեն չեն ենթարկել որևէ բժշկական քննության բացի իր մազերի ֆոլեկուլների իզոտոպների ուսումնասիրություններից (տես ստորև պարբերություններ 56 և 57)։ Բաց լսումների ժամանակ գանգատարկուի փաստաբանները մատնանշել են, որ Գերմանիա նրա վերադարձից հետո կատարված որոշ բժշկական քննությունների արդյունքներ Գերմանիայի պետական դատախազի կողմից ներկայացվել են Եվրոպական խորհրդարանի Fava հարցմանը (տես ստորև պարբերություններ 47-51)։ Սակայն այդ արդյունքները չեն ներկայացվել Դատարանին, քանի որ դրանք չեն եղել եզրափակիչ կապված որևէ ֆիզիկական վնասվածքի առկայության հետ, նկատի առնելով այն երկար ժամանակը, որն անցել է Սկոպիեի օդակայանի դեպքից հետո։ Բացի այդ գանգատարկուն նշել է, որ ենթարկվել հարցաքննության բարդ մեթոդների և միջոցների, որոնք հատուկ նախատեսված էին ֆիզիկական որևէ վատ վերաբերմունքի որևէ ապացույց չթողնելու համար։
35. 2007թ. Marty-ի զեկույցում (տես պարբերություն 46 ստորև) նշվում էր, որ գանատարկուն խնդրել էր իրեն բուժօգնություն տրամադրել Նոյ-Ուլմի (Neu-Ulm) խոշտանգումների զոհերի բուժման կենտրոնում 2004թ. Գերմանիա վերադառնալուց կարճ ժամանակ անց։ Սակայն միայն 2006թ. պրն. Gnjidić-ը կարողացել էր ձեռք բերել անհրաժեշտ առողջապահական ապահովագրության ֆինանսավորման համաձայնությունը՝ կենտրոնում սահմանափակ բուժման կուրս սկսելու համար (յոթանասուն ժամ), ինչը համարվել էր ոչ բավարար թե՛ ըստ պրն. Gnjidić-ի և թե՛ հենց նույն թերապևտի (տես պարբերությունո 296, 2007թ. Marty-ի զեկույցը)։
36. Գանգատարկուն նաև ներկայացրել էր գրավոր հայտարարություն 2009թ. հունվարի 5-ին՝ Խոշտանգումներից փրկվածների Bellevue/NYU ծրագրի ավագ բժիշկ Katherine Porterfield-ի կողմից, որում վերջինը հաստատել էր, որ գանգատարկուն տառապում է հետ-վնասվածքային սթրեսային խանգարումով և ընկճախտով “ինչն ամենայն հավանականությամբ նրա առևանգման և չափազանց վատ վերաբերմունքի ու նրա նկատմամբ չարաշահումների հետևանքն էր”։ Բժիշկ Porterfield-ի կարծիքը հիմնված էր գանգատարկուի հետ մի շարք հեռախոսազրույցների և երկու հերթական քննարկումների վրա։ Նա նաև խորհուրդ էր տվել գանգատարկուին այցելել իր համայնքի բժշկին, որ ուներ նրան օգնելու համար պահանջվող համապատասխան փորձառություն։ Գանգատարկուն չէր կատարել այդ հրահանգը։
B. Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության Կառավարության դիրքորոշումը գանգատարկուի պնդումների առնչությամբ
1. Կառավարության դիրքորոշումը, ինչպես այն նշված է միջազգային որոշակի հարցումներին ի պատասխան ներկայացված զեկույցներում
(a) Ենթադրելի գաղտնի կալանավորումներն ու ազատազրկվածների ապօրինի միջպետական փոխանցումները, որոնք ներառում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Doc. 10957, 12-ը հունիսի, 2006թ. (“2006թ. Marty զեկույցը”)
37. 2005թ. դեկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Նախագահը խնդրեց Իրավական և մարդու իրավունքների հարցերով Վեհաժողովի կոմիտեին հետաքննել Եվրոպայում “արտակարգ հանձնումների” վերաբերյալ պնդումները։ Շվեյցարիայի Սենատոր Dick Marty-ին նշանակվեց հատուկ զեկուցող այս հարցով։ 2006թ. հունիսի 12-ին Վեհաժողովը հրապարակեց 2006թ. Marty-ի զեկույցը։ 2006թ. ապրիլի 27-29-ը տեղի ունեցած հանդիմպումների վրա հիմնվելով՝ այն սահմանում էր Մակեդոնիայի իշխանությունների դիրքորոշումը գանգատարկուի գործի առնչությամբ։ Այնտեղ, inter alia, նշված էր՝
“3.1.3.1. Իշխանությունների դիրքորոշումը
106. Մակեդոնիայի կառավարության ‘պաշտոնական գիծը’ առաջին անգամ ներառվել էր Ներքին գործերի նախարարից [անունը] Եվրոպական հանձնաժողովի դեսպանին [նրա անունը] ուղղված նամակում, թվագրված՝ 2005թ. դեկտեմբերի 27-ով։ Իր ամենապարզ ձևով, այն ըստ էության պարունակում է տեղեկատվության չորս կետ ‘համաձայն ոստիկանական զեկույցների’՝ առաջինը, պրն. El-Masri-ն ժամանել է ավտոբուսով Մակեդոնիայի սահմանային Տաբանովցե անցակետ 2003թ. դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամը 4-ին։ Երկրորդը, նրան հարցաքննել են ‘լիազորված ոստիկանական պաշտոնյաներ’, ովքեր կասկածել են, որ նրա մոտ կա ‘կեղծ ճամփորդական փաստաթուղթ’։ Երրորդ, մոտավորապես հինգ ժամ անց պրն. El-Masri-ին ‘թույլ է տրվել ներս մտնել’ Մակեդոնիա, ենթադրաբար ազատորեն, և չորրորդ, 2004թ. հունվարի 23-ին նա հեռացել է Մակեդոնիայից Blace-ից դեպի Kosovo սահմանով ...
108. Հանրապետության Նախագահը [անունը] որդեգրել է ամուր կեցվածք Եվրոպական խորհրդարանի հետ առաջին հանդիպման ժամանակ՝ ուժեղ հակախթան տրամադրելով ցանկացած այլ պաշտոնյայի, ով գուցե և ցանկություն ունեցած լիներ արտահայտել անկախ կարծիք. ‘Մինչև այս պահը կցանկանայի վստահեցնել Ձեզ, որ ես չեմ հանդիպել որևէ պատճառի՝ չհավատալու Ներքին գործերի նախարարի պաշտոնական տեսակետին։ Ես չունեմ լրացուցիչ մեկնաբանություններ կամ փաստեր որևէ կողմից, որոնք ինձ կհամոզեին, որ այն, ինչ հիմնավորվել է մեր Նախարարության պաշտոնական զեկույցով, ճշմարիտ չէ’։
109. Ապրիլի 28-ին, ուրբաթ օրը, պաշտոնական դիրքորոշումը ներկայացվել էր շատ ավելի մանրամասն մի հանդիպման ժամանակ [անունը] հետ, ով UBK-ի՝ Մակեդոնիայի հիմնական հետախուզական ծառայության ղեկավարն էր El-Masri-ի դեպքի ժամանակահատվածում։ [Նա] պնդել էր, որ UBK-ի ‘Վերահսկման և մասնագիտական չափանիշների բաժինը’ ստանձնել էր գործի հետաքննությունը և ներկայացրել էր Մակեդոնիայի իշխանությունների հետ պրն. El-Masri-ի բոլոր շփումների պաշտոնական արձանագրությունները։ Մյուս մանրամասները, որոնք ներկայացրել է [UBK-ի ղեկավարը] ամփոփված են ստորև՝
Պրն. El-Masri-ին ժամանել է Մակեդոնիայի սահման 2003թ. դեկտեմբերի 31-ին՝ նոր տարվա նախօրյակին։ Ներքին գործերի նախարարությունը մեծացրել է անվտանգությունը նկատի առնելով տոնական ժամանակահատվածը և գործել է առավել բարձր զգոնությամբ՝ հնարավոր քրեական գործողությունների համատեքստում։ Այս առավել ինտենսիվ գործողություններին համահունչ՝ ավտոբուսների ուղևորները ենթարկվել են առավել մանրազնին անվտանգության ստուգումների՝ ներառյալ նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերի զննությունը։
Պրն. El-Masri-ի անձնագիրը ստուգելիս մակեդոնացի սահմանապահ ոստիկանի մոտ ի հայտ են եկել որոշակի կասկածներ և նա որոշել է ‘կալանվաորել նրան’։ Որպեսզի մյուս ուղևորներին չսպասեցնեն սահմանի վրա, ավտոբուսին այդ պահին թույլատրվել է շարունակել իր ճանապարհը։
Պրն. El-Masri-ին կալանելու նպատակը նրան հարցաքննելն էր, ինչը (համաձայն [UBK-ի ղեկավարի ասածի]) կատարվել էր եվրոպական կիրառելի չափանիշներին համապատասխան։ UBK-ի, անվտանգության և հակահետախուզական ծառայությունների անդամները բոլորը ներկա են Մակեդոնիայի սահմանային անցակետերում այսպես կոչված ‘Ինտեգրված սահմանային կառավարում և անվտանգության’ շրջանակներում։ UBK-ի պաշտոնյաները մասնակցել են պրն. El-Masri-ի հարցաքննությանը։ Պաշտոնյաները հարցրել են պրն. El-Masri-ի ճամփորդության շարժառիթները, թե որտեղ է նա մտադրված եղել ապրել և արդյոք ունի բավարար չափով գումար։ [UBK-ի ղեկավարը բացատրել է. ‘Ես կարծում եմ, որ այս բոլոր ստանդարտ հարցերը տրվում են նման սովորական ընթացակարգի դեպքում։ Ես չեմ կարծում, որ կարիք կա խորանալ հետագա մանրամասների մեջ’։
Միևնույն ժամանակ, մակեդոնացի պաշտոնյաները նախաձեռնել են պրն. El-Masri –ի ճամփորդական փաստաթղթերի նախնական տեսողական քննություն։ Նրանք կասկածել են, որ անձնագիրը կարող է լինել կեղծ կամ կեղծված՝ ուշադրություն դարձնելով մասնավորապես այն փաստին, որ պրն. El-Masri-ն ծնվել է Քուվեյթում, սակայն պնդում է, որ Գերմանիայի քաղաքացիություն ունի։
Անձնագրի հետագա ստուգում է կատարվել Ինտերպոլի տվյալների շտեմարանում։ Տաբանովցե սահմանայնի կետը կապված չէ Ինտերպոլի ցանցին, ուստի տեղեկատվությունը պետք է փոխանցվեր Սկոպիե, որտեղից էլեկտրոնային հարցում է կատարվել Լիոնում գտնվող՝ Ինտերպոլի տվյալների շտեմարանին։ UBK-ի պաշտոնյան Վերլուծական բաժնից հավանաբար ինքն էր կատարել այս հարցումը՝ օգտագործելով էլեկտրոնային կոդ, ուստի մակեդոնական իշխանությունները չէին կարող ստանալ դրա արձանագրությունը։ Պրն. El-Masri-ին ստիպել էին սպասել սահմանային կետում, մինչև կկատարվեր Ինտերպոլի ստուգումը։
Երբ հաստատվել է, որ Ինտերպոլի որևէ հրաման չկա ընդդեմ պրն. El-Masri-ի և չկան այլ հիմքեր նրան պահելու, նրան ազատ են արձակել։ Նա այնուհետև գնացել է Տաբանովցեի սահմանային կետից, չնայած որ մակեդոնացի պաշտոնյաները չեն կարողացել նկարագրել, թե ինչպես։ Սրա մասին առանձին հանդիպման ժամանակ ուղղակի հարցին Ներքին գործերի նախարարը [անունը] ասել է. ‘մենք չենք կարող ասել ձեզ որոշակիորեն, թե ինչ է նրան պատահել այն բանից հետո, երբ նա ազատ է արձակվել, քանի որ դա մեզ չի հետաքրքրում։ Այն բանից հետո, երբ անձը հեռանում է սահմանից, մենք պարտավոր չենք իմանալու, թե ինչպես է նա այնուհետև ճամփորդում ‘։
Ներքին գործերի նախարարությունը հետագայում պարզել էր ... որ պրն. El-Masri-ն մնացել է Սկոպիեի մի հյուրանոցում, որի անունն ‘Skopski Merak’։ Պրն. El-Masri-ի մասին ասել են, որ նա հյուրանոց է եկել 2003թ. դեկտեմբերի 31-ի երեկոյան և գրանցվել է Հյուրերի գրքում։ Նա մնացել է այնտեղ 23 գիշեր, ներառյալ ամենօրյա նախաճաշը, և դուրս է եղել 2004թ. հունվարի 23-ին։
Նախարարություն այնուհետև իրականացրել էր հետագա ստուգում սահմանային բոլոր անցակետերում և պարզել, որ հենց այդ նույն օրը՝ 2004թ. հունվարի 23-ին, երեկոյան, պրն. El-Masri-ն հեռացել է Մակեդոնիայի տարածքից Blace-ի սահմանային անցակետով, դեպի Կոսովոյի տարածք։ Այն հարցին, թե արդյոք պրն. El-Masri –ի անձնագրում դրոշմ էր դրվել՝ մատնացուցելու նրա մեկնումը, [UBK-ի ղեկավարը] պատասխանել է՝ ‘Սովորաբար պետք է լինի կնիք անձնագրում, երբ դուրս են գալիս Մակեդոնիայի սահմանից, բայց ես չեմ կարող վստահ լինել։ UNMIK –ը [Միավորված ազգերի վարչական առաքելությունը Կոսովոյում]նույնպես ներկա է Կոսովոյի հետ սահմանին և պատասխանատու է այդ կողմի արարողակարգի համար ... Իմ UBK գործընկերը հենց նոր ինձ տեղեկացրել է, որ նա հատել է սահմանը Blace-ում երկու անգամ և որ իր անձնագրում դրոշմ չեն դրել ոչ մի անգամ’։
...
116. Այն, ինչ չի ասվել պաշտոնական տարբերակում, այն փաստն է, որ Մակեդոնիայի UBK-ն մշտապես խորհրդակցում է ԿՎՀ հետ նման խնդիրների շուրջ (ինչը, որոշ չափով, միանգամայն հասկանալի է և տրամաբանական)։ Մեր ստացած գաղտնի տեղեկատվության համաձայն (որի աղբյուրը մեզ հայտնի է), պրն. El-Masri-ի լրիվ նկարագիրը փոխանցվել է ԿՎՀ-ին՝ Սկոպիեի նրանց բյուրոյի ղեկավարի կողմից՝ վերլուծության նպատակով ... արդյոք տվյալ անձը որևէ շփում է ունեցել ահաբեկչական շարժումների, մասնավորապես Ալ Քաիդայի հետ։ Հիմնվելով իր տնօրինած հետախուզական նյութերին Khaled El-Masri-ի վերաբերյալ, որոնց բովանդակությունը մեզ անհայտ է, ԿՎՀ-ն տվել է դրական պատասխան։ UBK-ին, որպես տեղական գործընկեր կազմակերպության, խնդրել են օգնելու վնասազերծել և ազատազրկել պրն. El-Masri-ին, մինչև նրան հնարավոր լինի հանձնել ԿՎՀ-ին՝ հարցաքննության նպատակով”։
(b) Եվրոպայի խորուրդ, Գլխավոր քարտուղարի զեկույցը համաձայն Կոնվենցիայի Հոդված 52-ի՝ ահաբեկչական գործողություններում կասկածվող ազատազրկվածների գաղտնի կալանքի և փոխադրման վերաբերյալ (SG/Inf (2006) 5, 28-ը փետրվարի, 2006թ.)
38. 2005թ. նոյեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի Հոդված 52-ի համաձայն ընթացակարգ հարուցեց գաղտնի Եվրոպական հանձնման չվերթների վերաբերյալ զեկույցների առնչությամբ։ Անդամ պետություններից պահանջվեց տրամադրել զեկույց այն վերահսկողության մեխանիզմների մասին, որոնք առկա են իրենց ներպետական օրենսդրություններում՝ իրենց ընդդատության շրջանակներում օտարերկրյա գործակալների կատարած գործողությունների նկատմամբ, այն իրավական երաշխիքների մասին, որոնք կանխարգելում են ազատությունից չճանաչված զրկումը, Կոնվենցիայի իրավունքների ենթադրելի ոտնահարումների դեպքում իրավական և հետաքննական արձագանքների մասին և այն մասին, թե արդյոք այն պետական պաշտոնյաները, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել ազատությունից նմանօրինակ զրկման գործողություններում կամ դրան հանգեցնող գործողություններում, ենթարկվել են կամ ենթարկվում ենւ հետաքննության։
39. 2006թ. փետրվարի 17-ին և ապրիլի 3-ին պատասխանող Կառավարությունը պատասխանել է այս հարցմանը։ Իր ներկայացրած վերջին պնդման մեջ Կառավարությունը ձևակերպել է իր դիրքորոշումը կապված գանգատարկուի գործի հետ։ Նրանք նշել են, inter alia՝
“... Ինչ վերաբերում է պրն. Khaled El-Masri-ի գործին, մենք կցանկանայինք ձեզ տեղեկացնել, որ այս գործը քննվել է Ներքին գործերի նախարարությունում, և դրա վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվել է Մակեդոնիայի հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին, Արևմտյան Բալկանների տնօրենին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ԳՏ [Գլխավոր տնօրինություն] և Եվրոպական խորհրդարանի անդամներին դեռ 2005թ. հունիսին։... [Մ]ակեդոնիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ Մակեդոնիայի հանրապետության սահմանից մուտքի և ելքի վերաբերյալ ոստիկանական արձանագրությունների, պրն. Khaled El-Masri –ն ավտոբուսով ժամանել է Տաբանովցե սահմանային անցակետ Սերբիայի և Մոնտենեգրոյի պետական միությունից 2003թ. դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամը 4-ին՝ ներկայացնելով գերմանական անձնագիր։ Կասկածելով, որ ճամփորդական փաստաթուղթը կեղծված է, իրավասու ոստիկանական սպաները ստուգել են փաստաթուղթը և հարցաքննել պրն. Khaled El-Masri-ին սահմանային անցակետում։ Կատարվել է նաև ստուգում Ինտերպոլի գրառումներում, որը ցույց է տվել, որ ձերբակալման որևէ միջազգային հրաման տրված չէ El-Masri-ի վերաբերյալ։ Պրն. Khaled El-Masri-ին թույլ է տրվել մուտք գործել Մակեդոնիայի հանրապետություն 2003թ. դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամը 8.57-ին։ Ըստ ոստիկանության արձանագրությունների, պրն. Khaled El-Masri –ն հեռացել է Մակեդոնիայի հանրապետությունից 2004թ. հունվարի 23-ին՝ Blace սահմանային անցակետով դեպի Սերբիա և Մոնտենեգրոյի պետական միություն (Կոսովայի հատված)”։
2. Իրադարձությունների տարբերակը ըստ պատասխանող Կառավարության՝ ներկայացված Դատարանի վարույթում
40. Կառավարությունը հաստատել է իրադարձությունների նկարագրման իր վերոնշյալ տարբերակը (տես պարբերույթուններ 37 և 39 վերևում)։ Նրանք ժխտել են, որ գանգատարկուին ազատազրկել և վատ են վերաբերվել պետական գործակալները հյուրանոցում և որ նրան հանձնել են ԿՎՀ գործակալներին և որ վերջինները նրան վատ են վերաբերվել Սկոպիեի օդակայանում ու փոխանցել են ԿՎՀ բանտ Աֆղանստանում։ Նրանց պնդմամբ, գանգատարկուն ազատ մուտք է գործել, ապրել և հեռացել պատասխանող Պետության տարածքից։ Պետական գործակալների հետ միակ շփումը տեղի է ունեցել 2003թ. դեկտեմբերի 31-ին, պատասխանող Պետություն նրա մուտքի հետ կապված, երբ հարցումներ են նախաձեռնվել նրա անձնագրի վավերականությունը ստուգելու նկատառումով։ Պետական գործակալների հետ որևէ այլ շփում չի եղել պատասխանող Պետությունում նրա գտնվելու ողջ ընթացքում։ Ներքին գործերի նախարարություն կատարված հարցումները ցույց են տվել, որ գանգատարկուն մնացել է Պատասխանող պետությունում իր սեփական ընտրությամբ և ազատորեն՝ 2003թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2004թ. հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում, երբ նա ազատորեն հեռացել է Պետությունից՝ Blace-ի սահմանային անցակետով։
41. Իրենց պնդումը հիմնավորելու նպատակով նրանք ներկայացրել են հետևյալ փաստաթղթերի պատճենները՝ Տաբանովցեում և Blace-ում սահմանը հատելու պաշտոնական արձանագրություններից քաղվածքներ, քաղվածք հյուրանոցի հյուրերի գրքից, որում գրանցված է եղել գանգատարկուն որպես հյուր և ըստ որի զբաղեցրել է թիվ 11 սենյակը 2003թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2004թ. հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածը, և 2006թ. փետրվարի երկու նամակ, որոնցով հյուրանոցի կառավարիչը առաջինը տեղեկացրել էր Ներքին գործերի նախարարությանը այն վեց անձանց անունները, ովքեր հերթապահել էին հյուրանոցում համապատասխան ժամանակահատվածում և երկրորդ, ժխտել էր, որ որևէ անձ երբևէ ապրել է հյուրանոցում ոչ կամովին։ Այնուհետև մատնանշվել էր, որ անձը, ում լուսանկարը հյուրանոցի ինտերնետային կայքում էր (տես պարբերություն 17 վերևում) պրն. Z.G.-ն էր, ում կարելի էր գտնել հյուրանոցում։ Նրանք նաև գրել էին մի նամակ 2006թ. փետրվարի 3-ին, որում Տրանսպորտի և քաղավիացաիայի վարչարարության Մակեդոնիայի նախարարությունը տեղեկացրել էր Ներքին գործերի նախարարությանը, որ 2004թ. հունվարի 23-ին Boeing 737 օդանավը, որը թռիչք էր իրականացնում Palma-ից, որը գրանցված է որպես թռիքչ N313P, թույլտվություն է ստացել վայրէջք կատարելու Սկոպիեի օդակայանում, և որ նույն օդանավը թույլտվություն է ստացել (երեկոյան 10.30-ին) թռչել նույն օրը Քաբուլ և որ 2004թ. հունվարի 24-ին առավոտյան 2.25-ին թույլտվություն էր տրված եղել այդ օդանավին թռչելու Բաղդադ։ Բացի այդ, Կառավարությունը ներկայացրել էր գանգատարկուի հյուրանոցի վճարումների պատճենները, որ ըստ Կառավարության վճարվել էին կանխիկ։ Եվ վերջապես, նրանք ներկայացրել էին 2003թ. դեկտեմբերի 31-ին Տաբանովցեի սահմանին գանգատարկուի ձերբակալության վերաբերյալ ոստիկանական արձանագրության պատճենը։ Ինչպես նշված էր արձանագրության մեջ, գանգատարկուին պահել էին երեկոյան 4.30 –ից մինչև 9.30-ը։ Արձանագրության մեջ նրա ձերբակալման պատճառները նշված չէին, բայց այն պարունակում էր մի ոչ լրիվ ձեռագիր նշում, որ նրան ձերբակալել են ՙ2003թ. դեկտեմբերի 8-ի թիվ 9106 հեռ./tel. no. 9106 of 8 December 2003՚ հիմքով”։
C. Միջազգային հարցումներ կապված գանգատարկուի գործի հետ
42. Եղել են մի շարք միջազգային հարցումներ կապված Եվրոպայում “արտակարգ հանձնումների” մասին պնդումների և դրանցում եվրոպական կառավարությունների ներգրավվածության վերաբերյալ։ Զեկույցները վկայակոչել են գանգատարկուի գործը։
1. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով “ Marty-ի հետաքննությունը”
(a) 2006թ. Marty-ի զեկույցը
43. 2006թ. Marty-ի զեկույցում (տես վերը նշված պարբերություն 37), inter alia, նշված է՝
“A. Որոշման նախագիծ
...
7. Մինչև այսօր հավաքված փաստերը և տեղեկատվությունը, փաստական նոր օրինաչափություններով, որոնք ի հայտ են գալիս ընթացքում, ցույց են տալիս, որ այս ‘սարդոստայնի’ հիմնական տարրերը հատկապես ներառել են՝ գաղտնի կալանումների համաշխարհային ցանց ԿՎՀ ‘սև վայրերում’ և ռազմական կամ ծովային բազաներում։ ԿՎՀ ‘հանձնումների ծրագիրը, որի համաձայն ահաբեկչության մեջ կասկածվողներին թռցրել են պետությունենրի միջև քաղաքացիական օդանավերով, իրավական որևէ պաշտպանության շրջանակներից դուրս, հաճախ հանձնելով նրանց այնպիսի Պետությունների, որոնք սովորաբար դիմում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների, ռազմական օդային բազաների և օդանավերի օգտագործումը կալանվածներին որպես մարդկային բեռ Կուբայի Գուանտանամոյի բանտ կամ այլ կալանավար տեղափոխելու նպատակով ...
11. Այս ապօրինի օպերացիաների իրական բնույթն ու ծավալները բացահայտելու փորձերը մշտապես խոչընդոտվել կամ անտեսվել են Միացյալ Նահանգների, ինչպես նաև նրա եվրոպական գործընկերների կողմից։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների հիմնական մասը ժխտել է իր մասնակցությունը, շատ դեպքերում առանց փաստացի հարցումներ կամ լուրջ հետաքննություններ կատարելու ...
C. Բացատրական հուշագիր
...
2.7.1. ԿՎՀ մեթոդաբանությունը՝ ինչպես են վարվել կալանավորի հետ հանձնման ընթացքում
... Միասին վերցված, զեկույցում տեղ գտած դեպքերը վկայում են հանձնումների գոյության հաստատված modus operandi-ի մասին, որը գործի էր դնում ընտրախավը՝ ԿՎՀ գործակալների բարձր պատրաստունակությամբ և կարգապահությամբ խմբերի միջոցով։
11. Եզրակացություն
287. Չնայած կոշտ ապացույցներին, առնվազը բառի խիստ իմաստով դա դեռ երաշխավորված չէ, մի շարք հերթական և զուգամետ տարրեր ցույց են տալիս, որ գաղտնի ազատազրկման կենտրոններ իսկապես գոյություն են ունեցել և Եվրոպայում միջպետական ապօրինի փոխանցումներ տեղի են ունեցել ...”
44. Սկոպիեի օդանավակայանը 2006թ. Marty-ի զեկույցում դասակարգվել էր որպես “վերցնելու (pick-up) կետերից մեկը”, այսինքն մի կետ, որից մեկ կալանավոր կամ կալանավորների մի խումբ վերցվել է հանձնման կամ ապօրինի փոխադրման համար, բայց ոչ համակարգված ձևով։
45. Ինչ վերաբերում է գանգատարկուի գործին, ապա 2006թ. Marty-ի զեկույցում, inter alia, նշվում էին՝
“3. Փաստագրված հանձնումների որոշակի օրինակներ՝
3.1. Khaled El-Masri
92. Մենք երկար ժամերով խոսեցինք Khaled El-Masri-ի հետ, ով նաև հրապարակավ վկայել էր Եվրոպական խորհրդարանի ժամանակավոր կոմիտեի առջև, և մենք համարում ենք, կապված Մակեդոնիայում և Աֆղանստանում նրա մոտ հինգ ամսվա ազատազրկման վերաբերյալ որ նրա հաղորդումը վստահելի է։
...
3.1.2. Պրն. El-Masri’s-ի հաղորդումը հաստատող տարրեր
102. Պրն. El-Masri-ի հաղորդումը հաստատում են բազմաթիվ փաստեր, որոնցից շատերը դեռ չեն կարող հրապարակվել, քանի որ դրանք գաղտնի են, կամ որովհետև պրն. El-Masri-ի առևանգման մասին բողոքի ներկայացման կապակցությամբ Մյունիխի դատախազության գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ հետաքննության գաղտնիության շրջանակում են։
103. Հանրության տիրույթում եղած կետերն արդեն իսկ մեջբերված են վերոնշյալ հուշագրում, որը ներկայացվել է Վիրջինիայի դատարան, որտեղ բերել է իր բողոքը։
• Անձնագրի դրոշմները, որոնք հաստատում են պրն. El-Masri-ի մուտքը և ելքը Մակեդոնիա, ինչպես նաև ելքը Ալբանիայից խնդրո առարկա օրերին։
• Պրն. El-Masri –ի մազերի ֆոլիկուլների գիտական փորձաքննությունը, որը կատարվել է Գերմանիայի քրեական հետաքննության շրջանակներում, որը համապատասխանում է պրն. El-Masri-ի այն հաղորդմանը, որ նա անց է կացրել որոշակի երկար ժամանակ հարավ-ասիական ինչ-որ երկրում։
• Ֆիզիկական այլ ապացույցներ, ներառյալ պրն. El-Masri-ի անձնագիրը, երկու t-աձև շապիկները, որ նրան տվել էին նրա ամերիկայցի առևանգիչները Աֆղանստանից հեռանալու ժամանակ, նրա տոմսակը Տիրանայից դեպի Ֆրանկֆուրտ և մի շարք այլ բանալիներ, որ պրն. El-Masri –ին ձեռք էր բերել իր փորձության ժամանակ, որոնք բոլորն էլ հանձնվել էին գերմանացի դատախազներին։
• Օդագնացության գրանցամատյանները, որոնք հաստատում էին, որ Բոինգ գործարար օդանավի թռիչքն իրականացվել էր սույն գործով պատասխանողների կողմից [ԱՄՆ բազավորված կորպորացիա, Premier Executive Transportation Services, Inc.-ը, և իրականացվել էր մեկ այլ ԱՄՆ բազավորված կորպորացիայի՝ Aero Contractors Limited-ի կողմից], այնուհետև գրացվել էր FAA –ի կողմից [ԱՄՆ Դաշնային ավիացաիյի վարչություն] որպես Թիվ 313P, մեկնել էր Պալմայից, Մայորկա, Իսպանիա, 23-ը հունվարի, 2004թ., վայրէջք էր կատարել Սկոպիեի օդակայանում երեկոյան 8:51-ին, հեռացել էր Սկոպիեի օդակայանից ավելի քան երեք ժամ անց՝ թռչելով Բաղդադ և հետև Քաբուլ՝ Աֆղանստանի մայրաքաղաք [տարբեր աղբյուրներից ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համալրված տվյալների բազան օդանավի շարժման վերաբերյալ կցվել էր 2006թ. Marty-ի զեկույցին]։
• Վկայությունները Գերմանիայից Մակեդոնիա ուղևորված ավտոբուսի այլ ուղևորներից, որոնք հաստատում են պրն. El-Masri-ի հաղորդումն այն մասին, որ իրեն կալանել են սահմանի վրա։
• Սկոպիեի հյուրանոցի լուսանկարները, որտեղ պրն. El-Masri-ին կալանավորել են 23 օր, որոնցում պրն. El-Masri –ին ճանաչել է թե՛ իր փաստացի սենյակը և թե՛ հյուրանոցի անձնակազմի այն անդամին, ով նրան սնունդ է մատուցել։
• Երկրաբանական արձանագրությունները, որոնք հաստատում են պրն. El-Masri-ի զգացած փոքր երկրաշարժերը Աֆղանստանում նրա ազատազրկված լինելու ընթացքում։
• Ապացույցները ‘Սեմ-ի’ ինքնության վերաբերյալ, ում պրն. El-Masri-ին դրականորեն ճանաչել էր լուսնկարներից և ոստիկանների շարքում և ով ըստ լրատվամիջոցների գերմանական հետախուզական սպա է, ով կապեր ունի օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ։
• Աֆղանական բանտի այն էսքիզները, որ պրն. El-Masri-ն նկարել էր, որոնք անմիջապես ճանաչելի էին եղել հանձնման մեկ այլ զոհի կողմից, ով կալանավորված էր եղել ԱՄՆ կողմից Աֆղանստանում։
• Լուսանկարները, որոնք անմիջապես արվել էին Գերմանիա պրն. El-Masri-ի վերադառնալուց հետո, որոնք վկայում են կշիռը կորցնելու և անխնամ արտաքին ունենալու վերաբերյալ նրա հաղորդման ճշմարտացիության մասին։
...
113. Կարելի էր բավարար կերպով սկսել մատնացույց անել պաշտոնական գծում առկա անհամապատասխանությունները։ Օրինակ, Ներքին գործերի նախարարությունը պնդել էր, որ ‘հյուրանոցի տերը պետք է ունենա պրն. El-Masri-ի վճարած հաշիվը’, մինչդեռ հյուրանոցի տերը պատասխանել էր հեռախոսով և անմիջական մի շարք հարցումների՝ ասելով, որ այդ փաստաթուղթը հանձնվել է Ներքին գործերի նախարարությանը։
...
125. Այս բոլոր փաստական տարրերը մատնացույց են անում, որ ԿՎՀ-ն իրականացրել է Khaled El-Masri-ի ‘հանձնումը’. Խնդրի առարկա օդանավը վերջացրած է եղել մեկ այլ կալանավորի փոխադրումը ընդամենը մի երկու օր առաջ, բայց ինքնաթիռը դեռ շարունակել է գտնվել նույն ‘հանձման տիրույթում’։ Ինքնաթիռը և դրա անձնակազմը միջանկյալ ժամանակահատվածն անց են կացրել Պալմա դե Մայորկայում, ԿՎՀ հանրահայտ կետում։ Ֆիզիկական և բարոյական այն նվաստացումը, որին ենթարկվել է պրն. Mr El-Masri-ին մինչև նրան հարկադրել են բարձրանալ ինքնաթիռ Մակեդոնիայում, համապատասխանում է ԿՎՀ համակարգված ‘հանձնման մեթոդաբանությանը’, որի նկարագրությունը ներառված է այս զեկույցի սկզբնական մասում։ Mr El-Masri –ին ինքնաթիռով տանելու նպատակակետը՝ Քաբուլը, կազմում է ԿՎՀ գաղտնի ազատազրկումների հանգույցը ‘սարդոստայնի’ մեր գրաֆիկական պատկերում։
...
127. Արժանահիշատակ է կրկնել, որ այս գործի վերաբերյալ բոլոր փաստերի վերլուծությունը ընդգծում է El-Masri-ի հաղորդման արժանահավատ լինելը։ Ամեն ինչ այս ուղղությամբ մատնացույց է անում, որ նա առևանգման և վատ վերաբերմունքի զոհ է, ինչը համազոր է եղել խոշտանգումների ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի նախադեպային իրավունքով սահմանված տերմինի իմաստով...”
(b) Գաղտնի կալանավորումները և կալանավորների անօրինական փոխանցումները, որոնք ներառում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին. Երկրորդ զեկույց Doc. 11302 rev., 11-ը հունիսի, 2007թ. (“ 2007թ. Marty-ի զեկույցը”)
46. 2007թ. հունիսի 11-ի իր զեկույցում սենատոր Marty-ն, inter alia, նշել է՝
“5. Եվրոպական որոշ կառավարություններ խանգարել են գտնել ճշմարտությունը և շարունակում են այդ անել՝ որպես բացատրություն վկայակոչելով ‘պետական գաղտնիքներ’ հայեցակետը։ Գաղտնիությունը վկայակոչվում է, որպեսզի բացատրություններ չտրամադրվեն խորհրդարանական մարմիններին և կամ խոչընդոտվի դատական իշխանությունների կողմից փաստերի հաստատումն ու հանցագործության մեջ մեղավորների դատապարտումը։ ... Նույն մոտեցումը ‘Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությանը’ ստիպել է թաքցնել ճշմարտությունն ու տալ ակնհայտորեն կեղծ հաղորդում իր սեփական ներպետական գործակալությունների և ԿՎՀ-ի գործողությունների վերաբերյալ, որոնք իրականացրել են Khaled El-Masri-ի գաղտնի ազատազրկումն ու հանձնումը։
...
273. Մենք հավատում ենք, որ այժմ մեզ հաջողվել է վերահետազոտել պրն. El-Masri-ի ոդիսականի մանրմասներն ու լույս սփռել Եվրոպա նրա վերադարձին։ Եթե մենք առանց որևէ լիազորությունների կամ միջոցների ի վիճակի ենք եղել այդ անել, ապա ինչո՞ւ իրավասու իշխանություններն ի զորու չեն եղել իրականացնել սա։ Կա միայն մեկ հնարավոր բացատրություն՝ նրանք հետաքրքրված չեն ճշմարտությունը ջրի երես հանելու մեջ։
...
275. ... Մենք կարողացել ենք ապացուցել ԿՎՀ ներգրավվածությունը պրն. El-Masri-ին Աֆղանստան փոխադրելու մեջ՝ կապելով թռիչքը, որը նրան տեղափոխել է Թիվ 313P օդանավով Սկոպիեից (‘Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն’) դեպի Բաղդադ (Իրաք) կամ Քաբուլ (Աֆղանստան) 2004թ. հունվարի 24-ին, մեկ այլ հայտնի ԿՎՀ կալանավորների փոխադրման հետ միևնույն օդանավով, որը տեղի է ունեցել երկու օր ավելի վաղ՝ այսպիսով հաստատելով հանձնման շղթայի առաջին ‘օղակը’ ...
276. Պրն. El-Masri-ի՝ Աֆղանստան ժամանումից հետո նրան տարել են ԿՎՀ գաղտնի ազատազրկման վայր Քաբուլի մոտակայքում և պահել են ‘մի փոքր, կեղտոտ, բետոնե խցում’ ավելի քան չորս ամիս։ Այս ժամանակահատվածում ԿՎՀ-ն պարզել է, որ որևէ մեղադրանք չի կարող առաջադրվել նրան և որ նրա անձնագիրը իսկական է, բայց դրանից հետո էլ անբացատրելիորեն շարունակել էր պահել պրն. El-Masri-ին իր բարոյալքված ու լքված բանտախցում մի քանի շաբաթ ևս։
...
279. Այսօր ես կարծում եմ, որ կարող եմ վերականգնել պրն. El-Masri-ի Աֆղանստանից վերադարձի հանգամանքները. Նրան ինքնաթիռով բերել էին Քաբուլից 2004թ. մայիսի 28-ին՝ ԿՎՀ չարտերային Գոլֆստրիմ օդանավով, որի համարն էր N982RK Ալբանիայի մի ռազմական օդային բազա, որը կոչվում է [Bezat-Kuçova] Աէրոդրոմ։
...
314. ‘Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում’ պրն. El-Masri –ի ոչ կամովին մնալու ‘պաշտոնական վարկածը’ փաստորեն դարձավ միանգամայն անհեթեթ ...”
2. Եվրոպական խորհրդարան. Fava-ի հետաքննությունը
47. 2006թ. հունվարի 18-ին Եվրոպական խորհրդարանը ստեղծել է Արտակարգ հանձնումների հարցով ժամանակավոր կոմիտե և նշանակել պրն. Claudio Fava-ին որպես զեկուցող՝ նրան տալով Եվրոպայում ԿՎՀ ենթադրելի բանտերի գոյությունը հետաքննելու մանդատ։ Fava-ի հարցման ժամանակ տեղի են ունեցել 130 հանդիպումներ և պատվիրակություններ են ուղարկվել Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, ԱՄՆ, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ռումինիա, Լեհաստան և Պորտուգալիա։
48. Այն հայտնաբերել է առնվազը 1,245 թռիչք, որոնք ԿՎՀ-ն իրականացրել էր եվրոպական օդային տարածքում 2001-2005թթ.։ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն իր այցի ժամանակ հետաքննություն իրականացնողները հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների։
49. 2006թ. հուլիսի 6-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մի Բանաձև ԿՎՀ կողմից բանտարկյալների փոխադրման և ապօրինի ազատազրկման նպատակով եվրոպական երկրների ենթադրելի օգտագործման վերաբերյալ (2006/2027(INI)), P6_TA (2006)0316), որում, inter alia, նշված է՝
“19. [Եվրոպական խորհրդարանը] դատապարտում է ԿՎՀ կողմից Գերմանիայի քաղաքացի Khaled el Masri-ի առևանգումը, ում պահել են Աֆղանստանում 2004թ. հունվարից մինչև մայիս ամիսը և ենթարկել նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի. Այնուհետև մատնանշում է իր հետագա կասկածները, որոնք դեռ չեն փարատվել, որ Khaled el Masri-ին ապօրինի պահել են մինչև այդ ամսաթիվը՝ 2003թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2004թ. հունվարի 23-ը, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում և որ նրան փոխադրել են այնտեղից Աֆղանստան 2004թ. հունվարի 23-24-ը. Համարում է, որ այն միջոցները, որոնք ըստ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության պնդումների ձեռնարկվել են խնդիրը հետաքննելու նպատակով, բավարար չեն եղել ...
42. Դատապարտում է այն փաստը, որ Գերմանիայի քաղաքացի Khalid El-Masri-ին ապօրինի ազատազրկել են Աֆղանստանում ավելի քան չորս ամիս 2004թ, ափսոսում է, որ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության իշխանությունները դժկամություն են ցուցաբերել՝ հաստատելու, որ El-Masri-ին եղելէ Սկոպիեում և հավանաբար պահվել է այնտեղ նախքան իր հանձնումը ԿՎՀ գործակալներին և Աֆղանստան տեղափոխումը ...”
50. 2007թ. հունվարի 30-ին հրապարակվեց ԿՎՀ կողմից բանտարկյալների փոխադրման և ապօրինի ազատազրկման նպատակով եվրոպական երկրների ենթադրելի օգտագործման վերաբերյալ ամփոփիչ զեկույցը (2006/2200 (INI)), doc. A6-0020/2007)։ Մատնանշելով հանգամանալի հետաքննության չկատարումը պատասխանող Պետության կողմից՝ զեկույցում, inter alia, նշված է՝
“136. [Եվրոպական խորհրդարանը] դատապարտում է Գերմանիայի քաղաքացի Khaled El-Masri –ի արտակարգ հանձնումը, ում առևանգել են Տաբանովցեի սահմանային անցակետում, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, 2003թ. դեկտեմբերի 31-ին, ապօրինի պահել են Սկոպիեում 2003թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2004թ. հունվարի 23-ը և այնուհետև փոխադրել են Աֆղանստան 2004թ. հունվարի 23-24-ին, որտեղ նրան ազատազրկել են մինչև 2004թ. մայիս ամիսը և ենթարկել արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի։
...
138. Լիովին հաստատում է Մյունիխի պետական դատախազ Martin Hofmann –ի նախնական եզրակացությունն այն մասին, որ առկա չէ որևէ ապացույց, որի հիմքով կարելի լինի հերքել իրադարձությունների վերաբերյալ Khaled El-Masri-ի ներկայացրած տարբերակը”։
51. Զեկույցում նաև ընդգծվել է, որ ‘գաղտնի ազատազրկման վայր’ հասկացությունն ընդգրկում է ոչ միայն բանտերը, այլև այն վայրերը, որտեղ որևէ մեկը պահվում է incommunicado, ինչպիսիք են մասնավոր բնակարանները, ոստիկանական բաժանմունքները կամ հյուրանոցային սենյակները, ինչպես Սկոպիեում Khaled El-Masri-ի դեպքում”։
3. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության վերաբերյալ, 3-ը ապրիլի, 2008թ., UN Doc. ССРR/С/МKD/СO/2
52. Պատասխանող պետության կողմից Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի կատարումը վերահսկելու նպատակով պարբերական ուսումնասիրությունների ընթացքում, որն իրականացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 2008թ. մարտ-ապրիլ նստաշրջանում, վերջինը նշել է, “Կողմ պետության նախաձեռնած հետաքննությունը և նրա կողմից [գանգատարկուի] հանձման մեջ ներգրավված լինելու նրա ժխտումները հակառակ մեծապես մանրամասն ներկայացված մեղադրանքներին, ինչպես նաև [Marty-ի և Fava-ի հետաքննությունենրի]” արտահայտած մտահոգություններին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն ներկայացրել է հետևյալ առաջարկությունը՝
“14. ... Կողմ պետությունը պետք է նկատի առնի մի նոր և համապարփակ հետաքննության նախաձեռնումը պրն. Khaled El-Masri-ի ներկայացրած մեղադրանքների կապակցությամբ։ Հետաքննությունը պետք է հաշվի առնի առկա ողջ փաստերը և խնդրի հենց պրն. El-Masri-ին համագործակցել ...”
53. Այս առաջարկությանը կողմ է արտահայտվել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը իր զեկույցում, որը հրապարակվել է 2008թ. սեպտեմբերի 11-ին (Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատակ Թոմաս Համմարբերգ, “Զեկույց Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն կատարած այցի վերաբերյալ, 25-29-ը փետրվարի, 2008թ.”)։
4. Գանգատարկուի խնդրագիրը Մարդու իրավունքների Միջամերիկյան հանձնաժողովին ընդդեմ Միացյալ Նահանգների (ԱՄՆ)
54. 2008թ. ապրիլի 9-ին գանգատարկուն խնդրագիր է ներկայացրել Մարդու իրավունքների Միջամերիկյան հանձնաժողով։ 2009թ. օգոստոսի 23-ին Հանձնաժողովը խնդրագիրը հանձնել է ԱՄՆ կառավարությանը մեկնաբանութուններ ստանալու նպատակով։ Որևէ հետագա տեղեկատվություն սույն վարույթների առնչությամբ չի տրամադրվել։
D. Համապատասխան դատավարություններ պատասխանող Պետությունից այլ ներպետական իշխանությունների առջև
1. Գերմանիա
(a) Գերմանիայի քրեական հետաքննություն իրականացնող իշխանությունների կողմից հետաքննությունը
55. 2004թ. մի չմասնավորեցված օր Մյունիխի պետական դատախազությունը գործ հարուցեց գանգատարկուի մեղադրանքների հիմքով, որ իրեն ապօրինի առևանգել են, կալանավորել, ֆիզիկական և հոգեբանական առումով իր նկատմամբ ոտնձգություններ են կատարել և հարցաքննել են Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում և Աֆղանստանում։ Ըստ գանգատարկուի, մի շարք հետախուզական քայլեր են նախաձեռնվել, ներառյալ ականատես վկայի քննությունը, ով հաստատել է, որ գանգատարկուն ճանապարհորդել է Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն ավտոբուսով 2003թ. վերջին և որ նրան կալանել են այս Պետություն մտնելուց կարճ ժամանակ անց։
56. Բացի այդ, իրականացվել է գանգատարկուի մազերի ռադիոակտիվ իզոտոպային հետազոտություն։ 2005թ. հունվարի 17-ի փորձագիտական զեկույցում, inter alia, նշված է՝
“... շատ հավանական է, որ [գանգատարկուի մազերում] հայտնաբերված իզոտոպիկ նմուշներն իսկապես համապատասխանում են նրա պնդումներին...”
57. Համաձայն Գերմանական Բունդեսթագի Առաջին կոմիտեի հարցումների (տես ստորև), ռադիոիզոտոպային հետազոտությունը նաև հաստետել է, որ գանգատարկուն երկու հացադուլ է ունեցել։
58. 2007թ. հունվարի 31-ին Մյունիխի պետական դատախազությունը ԿՎՀ տասներեք գործակալների ձերբակալության թույլտվություն է տվել՝ գանգատարկուի ենթադրելի հանձնման գործում մասնակցություն ունենալու մեջ կասկածվելու հիմքով։ Այդ մարդկանց անունները չեն հրապարակվել։ ԿՎՀ գործակալների ինքնությունը հավանաբար հաղորդվել էր Գերմանիայի դատախազությանը Իսպանիայի իշխանությունների կողմից, ովքեր բացահայտել էին նրանց ԿՎՀ կողմից Իսպանիայի օդակայանների օգտագործման գործով իրենց հետաքննության ընթացքում։
(b) Գերմանիայի խորհրդարանական հետաքննությունը
59. 2006թ. ապրիլի 7-ին Գերմանական Բունդեսթագը (Դաշնային խորհրդարան) նշանակեց Օրենսդրական տասնվեցերորդ ժամանակահատվածի Հետաքննության առաժին կոմիտեն (“Հետաքննության կոմիտե”)՝ գաղտնի ծառայությունների գործունեությունը վերանայելու նկատառումով։ Երեք տարվա ընթացքում իրականացված հետաքննության ընթացքում Հետաքննության կոմիտեն ունեցել է միասին վերցված 124 հանդիպում, ուսումնասիրվել են հետաքննության յոթ ոլորտներ և լսվել է 141 վկայի ցուցմունք, ներառյալ գանգատարկուի ցուցմունքները։ Հետաքննության կոմիտեի աշխատանքի արդյունքները հրապարակվել են 2009թ. հունիսի 18-ին։
60. Հետաքննության հանձնաժողովի զեկույցում, որի ամբողջ ծավալը գրեթե 1,430 էջ է, inter alia, նշվում է՝
“... Khaled El-Masri-ի զեկույցը Մակեդոնիայում և Աֆղանստանում նրա ազատազրկման վերաբերյալ արժանահավատ է Մակեդոնիայում նրա կալանավորման և այնուհետև Աֆղանստան նրա փոխադրման առանցքային փաստերի, ինչպես նաև Աֆղանստանում ԱՄՆ ուժերի կողմից նրա ազատազրկման առանցքային փաստերի առումով։ Այնուհանդերձ, դեռ կասկածներ կան նրա հայտարարության մի քանի որոշակի ասպեկտների վերաբերյալ։
Ոստիկանական քննությունները, որոնք իրականացվել են Շվաբիական (Swabian) օրինապահ իշխանությունների կողմից և որոնց օժանդակել է BKA-ն [Bundeskriminalamt – Գերմանական դաշնային քրեական ոստիկանություն] վերահաստատում են պրն. El-Masri-ի հաղորդումը։ Մակեդոնիա նրա ուղևորությունը 2003թ. դեկտեմբերի 31-ին հիմնավորվել է վկաների ցուցմունքներով։ El-Masri-ի հայտարարությունը Մակեդոնիայից Աֆղանստան ԱՄՆ ուժերի կողմից փոխադրվելու վերաբերյալ համապատասխանում է այդ ժամանակահատվածում ԱՄՆ կառավարության կողմից ՙՊատերազմ ահաբեկչության դեմ՚ ծայրահեղ մոտեցման այլ զոհերի կողմից հետագայում կատարած հաղորդումներին։ Ենթադրելի ԿՎՀ թռիչքը կատարող ‘Aero-Contractors’-ի Ամերիկյան Բոինգ 737-ի արձանագրված շարժումը, որը Մայորկայից թռել է Սկոպիե 2004թ. հունվարի 23-ին և շարունակել ճանապարհը դեպի Քաբուլ, համապատասխանում է այն ժամանակային տվյալներին, որ պրն. El-Masri-ին տրամադրել է Մակեդոնիայի հյուրանոցում իր բանտարկության տևողության վերաբերյալ ...
Այս ամենը նպաստում է իրադարձությունների մակեդոնական պաշտոնական տարբերակի նկատմամբ Կոմիտեի հիմնավոր կասկածներին... Մակեդոնիայի Կառավարությունը շարունակում է ժխտել նրա կալանավորումը հյուրանոցում և նրա փոխադրումը Աֆղանստան՝ կոչելով սա զրպարտչական լրատվական արշավ։ Իրադարձությունների այս պաշտոնական հաղորդումը Մակեդոնիայի կողմից ակնհայտորեն սխալ է։ Ավելի շուտ պետք է եզրակացնել, որ համոզիչ փաստեր կան իր ձերբակալության և երկրից դուրս փոխադրման վերաբերյալ El-Masri-ի հայատարարության մեջ...” (էջ. 353)
61. Զեկույցի համաձայն, կասկածներ կային գանգատարկուի՝ Սկոպիե կատարած այցի փաստացի նպատակի վերաբերյալ, և զգալի անհամապատասխանություններ էին նկատվել նրա այն ձևակերպումներում, որոնք վերաբերում էին նրա հարցաքննությանը Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում և Աֆղանստանում, և մասնավորապես “Սեմի” գերմանական ծագման մասին նրա կասկածներին։
2. Իրավական գործողություն Միացյալ Նահանգներում
62. 2005թ. դեկտեմբերի 6-ին Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը / American Civil Liberties Union (ACLU) –ը գանգատարկուի անունից բողոք է ներկայացրել Միացյալ Նահանգների Վիրջինիայի Արևելյան շրջանի Շրջանային Դատարան մի շարք ամբաստանյալների դեմ, որոնց թվում են ԿՎՀ նախկին տնօրեն George Tenet-ը և որոշակի անհայտ ԿՎՀ գործակալներ։ Բողոքը պնդում էր, որ գանգատարկուն զրկված է եղել իր ազատությունից իրավական վարույթի բացակայության պայմաններում և ներառում էր մեկ այլ բողոք համաձայն Alien Tort Statute (ATS)-ի՝ միջազգային իրավական նորմերի ոտնահարման մասին, որոնք արգելում են երկարաձգված կամայական ազատազրկումը և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը։
63. 2006թ. մայիսին Շրջանային դատարանը մերժել է գանգատարկուի բողոքը՝ գտնելով, որ ԱՄՆ Կառավարությունը օրինականորեն պնդել է Պետական գաղտնիքի արտոնությունը։ Շրջանային դատարանը վճռել է, որ Պետական գաղտնիքները պահպանելու Պետության շահը գերակշռել է գանգատարկուի՝ արդարադատության ապահովման անհատական շահին։ Այս որոշումը հաստատվել է Միացյալ նահանգների Fourth Circuit –ի Վերաքննիչ դատարանում։ 2007թ. հոկտեմբերին Գերագույն դատարանը մերժել է վերանայել գործը։
E. Դատավարություններ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում՝ կապված գանգատարկուի ենթադրելի ձերբակալման, ազատազրկման և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հետ
1. Վարույթներ Ներքին գործերի նախարարության (DCPS) Վերահսկման և պրոֆեսիոնալ ստանդարտների բաժնի առջև
64. 2005թ. ներքին հետաքննություն է իրականացվել գանգատարկուի պնդումների առնչությամբ DCPS-ի կողմից՝ Ներքին գործերի նախարարության շրջանակներում։ Գանգատարկուին չեն հրավիրել տրամադրել որևէ ապացույց DCPS-ի առջև, և ոչ էլ նրան տեղյակ են պահել հետաքննության արդյունքների մասին։ Այս հետաքննության արդյունքները նրան չեն հաղորդվել, այլ հաղորդվել են Պատասխանող պետությունում Եվրոպական միության ներկայացուցիչներին (տես պարբերություն 39-ը վերևում)։
65. Տվյալ գործի վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո Կառավարությունը ներկայացրել է երկու զեկույցների օրինակը, որոնք հրապարակվել են 2006թ. մարտի 20-ին և 2008թ. ապրիլի 10-ին DCPS-ի կողմից։ Երկու զեկույցներն էլ մշակվել են Պետական դատախազության Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բաժնի խնդրանքով, որը գործ էր հարուցել երկու առանձին իրավական օգնության խնդրանքներով, որոնք համապատասխանաբար ներկայացվել էին 2005թ. մայիսի 9-ին և 2007թ. նոյեմբերի 13-ին, Մյունիխի պետական դատախազի կողմից, ով քննում էր գանգատարկուի քրեական բողոքը Գերմանիայում։ Այս զեկույցներում կրկնվում էր Կառավարության վարկածը վերոնշյալ իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նշվել է վերևում։ Զեկույցներում մատնանշված էր, որ գանգատարկուն 2003թ. դեկտեմբերի 31-ին Տաբանովցե սահմանային անցակետ ժամանելուց հետո կալանվել է երեկոյան 4.30-ից մինչև 9.30-ը՝ սահմանի պաշտոնական հաստատությունում և հարցաքննվել Մակեդոնիայի ոստիկանության կողմից՝ կեղծ անձնագիր ունենալու կասկածանքով։ Ազատ արձակվելուց հետո նա մնացել է հյուրանոցում՝ զբաղեցնելով թիվ 11 սենյակը։ Նա վճարել է հյուրանոցի հաշիվը և հեռացել պատասխանող Պետությունից որպես հետիոտն, 2004թ. հունվարի 23-ին երեկոյան 6.20՝ Blace-ի սահմանայնի անցակետով։ Այնուհետև մատնանշվել է, որ UBK-ի ղեկավարը, որը գործում էր Ներքին գործերի նախարարության ներսում, երբեք չի պարգևատրվել որևէ օտարերկրյա գործակալության կողմից, այդ թվում՝ ԿՎՀ-ի։ Եզրակացվել էր, որ ոչ ոչ, այդ թվում նաև գանգատարկուն, երբեք չի պահվել հյուրանոցում և չի հարցաքննվել Ներքին գործերի նախարարության գործակալների կողմից։
66. Այս հետաքննությունների ընթացքում Ներքին գործերի նախարարությունը Մակեդոնիայի պետական դատախազին է հանձնել վերոնշյալ փաստաթղթերը (տես պարբերություն 41 վերևում)։
2. Քրեական վարույթներ անհայտ իրավապահ պաշտոնյաների նկատմամբ
67. 2008թ. հոկտեմբերի 6-ին գանգատարկուն իր իրավական ներկայացուցիչ պրն. F. Medarski-ում միջոցով, քրեական վարույթ է հարուցել Սկոպիեի պետական դատախազության գրասենյակ՝ անհայտ իրավապահների դեմ, ովքեր մեղադրվում էին նրա անօրինական ազատազրկման և առևանգման մեջ, հանցագործություններ, որոնք պատժվում են համաձայն Քրեական օրենսգրքի Հոդված 140-ի։ Բողոքում նաև նշվում էր խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին, որոնք պատժելի էին համաձայն Քրեական օրենսգրքի Հոդվածներ 142-ի և 143-ի։ Ի պաշտպանություն իր բողոքի, գանգատարկուն ներկայացրել էր իր երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքի պատճենը, որը ներկայացրել էր Միացյալ նահանգներում իր հայցի կապակցությամբ և տրամադրել է հետևյալ ապացույցները՝ իր անձնագրի պատճենը, 2006թ և 2007թ. Marty-ի և Fava-ի հետաքննություններից համապատասխան հատվածներ, չվերթների գրանցամատյանների պատճենները, մի նամակ Սկոպիեի օդակայանի իշխանություններից 2008թ. հունիսի 18-ին (ի պատասխան գանգատարկուի կատարած տեղեկատվական հարցման), որը հավաստում էր, որ 2004թ. հունվարի 23-ին Boeing 737 օդանավը, որը գրանցված էր FAA կողմից որպես N313P, վայրէջ է կատարել Սկոպիեի օդակայանում առանց որևէ ուղևորի և որ այն օդ է բարձրացել 2004թ. հունվարի 24-ին՝ տանելով միայն մեկ ուղևորի, գանգատարկուի մազերի հետազոտության վերաբերյալ փորձագիտական զեկույցի թարգմանված տարբերակը և հյուրանոցի սենյակի էսքիզները, որտեղ նա ենթադրաբար պահվել էր ազատազրկման մեջ։ Սպասավորի լուսանկարը, ով ենթադրաբար ուտելիք էր մատուցել գանգատարկուին, չէր կցվել դատախազություն ներկայացված փաստաթղթերին, քանի որ “գանգատարկուն ի վիճակի չէր եղել պահպանել դրա պատճենը համապատասխան ժամանակահատվածում, իսկ լուսանկարն այլևս մատչելի չէր հյուրանոցի ինտերնետային կայքում”։ Գանգատարկուն այնուհետև բողոքել էր, որ մինչ իրեն կալանել էին Տաբանովցե սահմանային անցակետում և Skopski Merak հյուրանոցում, նրան մերժել էին իր ընտանիքի, իր նախընտրած փաստաբանի կամ Գերմանիայի դեսպանատան որևէ ներկայացուցչի հետ կապ հաստատելու իրավունքը։
68. 2008թ. հոկտեմբերի 13-ին պետական դատախազը Ներքին գործերի նախարարությունը խնդրել էր հետաքննել գանգատարկուի մեղադրանքները և մասնավորապես որոշակի տեղեկություններ տրամադրել կապված Տաբանովցե անցակետում, հյուրանոցում և Սկոպիեի օդակայանում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ ճշմարտությունը պարզելու նպատակով։
69. 2008թ. նոյեմբերի 7-ին DCPS-ն հաստատել էր իր նախորդ բացահայտումները և կրկին պնդել էր, որ բոլոր փաստաթղթերն արդեն ներկայացվել են դատախազություն (տես պարբերություններ 41-ը և 65-ը վերևում)։
70. 2008թ. դեկտեմբերի 18-ին պետական դատախազությունը մերժել էր գանգատարկուի քրեական բողոքը՝ այն համարելով անհիմն։ Հիմնվելով DCPS-ի ներկայացրած տեղեկատվության վրա՝ դատախազը որևէ փաստ չէր գտել, որ անհայտ պաշտոնյաներ կատարել են ենթադրելի հանցագործությունները։ Ըստ գանգատարկուի, նրան տեղեկացվել էր նշված որոշման մասին 2010թ. նոյեմբերի 22-ին։
71. Կառավարությունը հաստատել է, որ նշված հետաքննության ընթացքում դատախազը բանավոր վկայություն չի վերցրել գանգատարկուից և հյուրանոցում համապատասխան ժամանակահատվածում աշխատած անձնակազմից։ Բացի այդ, քայլեր չեն ձեռնարկվել գանգատարկուի ներկայացրած քրեական բողոքին կցված՝ 2008թ. հունիսի 18-ին Սկոպիեի օդանավակայանի իշխանությունների նամակում նշված օդանավի վայրէջքի նպատակը պարզելու ուղղությամբ (տես վերը նշված պարբերություն 67)։ Կառավարության կարծիքով, սրա պատճառն այն էր, որ Ներքին գործերի նախարարության կատարած հարցումները հերքել էին գանգատարկուի անհավանական մեղադրանքները։ Բացի այդ, 2006թ. հետաքննության ընթացքում Նախարարությունն արդեն իսկ հարցաքննել էր խնդրո առարկա ժամանակահատվածում հյուրանոցում աշխատած անձանց (տես վերը նշված պարբերություններ 41 և 65)։ Նրանք տրամադրել էին հետևողական ապացույցներ։ Սակայն նշված հարցաքննությունների որևէ ձայնագրություն կամ արձանագրում չի եղել։
3. Քաղաքացիական վարույթներ վնասների համար
72. 2009թ. հունվարի 24-ին պրն. F. Medarski-ին, գանգատարկուի անունից վնասների փոխհատուցման մասին քաղաքացիական վարույթ էր բերել ընդդեմ Պետության և Ներքին գործերի նախարարության՝ գանգատարկուի ենթադրելի անօրինական առևանգման և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հետ կապված։ Բողոքը հիմնված էր եղել Պարտավորությունների մասին ակտի 141 և 157 բաժիններին (տես ստորև ներկայացված պարբերություններ 91 և 92)։ Գանգատարկուն պահանջել էր 3 միլիոն մակեդոնական դենար (մոտավորապես 49,000 եվրոյին համարժեք գումար) ի փոխհատուցում իր ոչ նյութական վնասի համար, որն ի հայտ էր եկել նրա ֆիզիկական ու հոգեկան ցավի և այն վախի պատճառով, որ իրեն կսպանեն իր կալանքի ընթացքում։ Նա վերահաստատել էր իր բողոքները, որ իրեն մերժել էին որևէ կապ հաստատել դրսի աշխարհի հետ։ Այն փաստը, որ նրա ընտանիքը որևէ տեղեկություն չէր ունեցել նրա ճակատագրի և գտնվելու վայրի մասին ավելացրել էր նրա հոգեկան տառապանքը։ Դա համարժեք էր դարձել նրա ընտանեկան կյանքի նկատմամբ առանձին ոտնահարման՝ Կոնվենցիայի Հոդված 8-ի համաձայն։ Նա այնուհետև պնդել էր, որ պետական գործակալների կողմից նմանօրինակ գործողությունները համարժեք են եղել Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի, 5-ի և 8-ի ոտնահարմանը։ Բացի իր քրեական բողոքում ներկայացված ապացույցներից (տես վերը նշված պարբերություն 67), գանգատարկուն խնդրել է, որ քաղաքացիական դատարանը լսի իր բանավոր վկայությունը և իրեն ենթարկել հոգեբանական հետազոտության։
73. Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ մինչ տվյալ պահը տասնվեց լսում է նախատեսվել Սկոպիեի առաջին ատյանի դատարանում։ Շատ ընդհատումներ են եղել գանգատարկուի բացակայության պատճառով, ով բանտարկված է եղել Գերմանիայում մեկ այլ հանցագործության հետ կապված։ Գործը դեռ ընթացքում է առաջին ատյանի դատարանում։
F. Դատարանին ներկայացված այլ ապացույցներ
1. Երդվյալ վկայի հայտարարությունը 2010թ. մարտի 4-ին
74. Պրն. H.K.-ն, ով Մակեդոնիայի Ներքին գործերի նախարարն էր 2002թ. նոյեմբերից մինչև 2004թ. մայիսը, և Մակեդոնիայի Վարչապետը 2004թ. հունիսից մինչև նոյեմբերը, ներկայացրել էր գրավոր հայտարարություն, որը վավերացվել էր պետական նոտարի կողմից 2010թ. մարտի 4-ին, որում նա, inter alia,նշել էր՝
“ ...
5. Ես կարող եմ հաստատել, որ դա եղել է որպես Ներքին գործերի նախարար իմ պաշտոնավարման ընթացքում, 2003թ. դեկտեմբերից 2004թ. հունվար ամսին, երբ մակեդոնական գործակալները, ովքեր UBK-ի կազմում էին, գործելով որպես նախարար իմ իշխանության ներքո և UBK տնօրենի ուղղակի վերահսկողությամբ մասնակցել են մի մարդու կալանմանը, ով ճանապարհորդել է գերմանական անձնագրով՝ Khaled El-Masri-ի անվան տակ։
6. Պրն. El-Masri-ն փորձել է մտնել Մակեդոնիա Գերմանիայից ժամանած ավտոբուսով 2003թ. դեկտեմբերի 31-ին։ Մակեդոնացի ոստիկանները կանգնեցրել են նրան Տաբանովցե - Սերբիա սահմանային անցակետում։ Նրան իջեցրել են ավտոբուսից և պահել են սահմանին, քանի որ ոստիկանությունը կասկածել է, որ նրա ինքնությունը կեղծ է։
7. Մեր UBK կապավորները իրենց ԱՄՆ հետախուզության գործընկերներին տեղեկացրել են պրն. El-Masri-ի ժամանման մասին և տեղեկացել, որ այս անձը կասկածվում է իսլամական ահաբեկչությանը ներգրավված լինելու մեջ։ Մակեդոնիան ստացել է վավերական միջազգային թույլտվություն ԱՄՆ-ից, որի վրա եղել է պրն. El-Masri-ի անունը և պաշտոնական խնդրանք այս անձին կալանավորելու վերաբերյալ։
8. Գործելով համաձայն ԱՄՆ խնդրանքի՝ Մակեդոնիայի կառավարությունը համաձայնել է ձերբակալել պրն. El-Masri-ին, նախքան նրան հնարավոր լինի հանձնել ԱՄՆ իշխանություններին՝ հետագա հարցաքննության նպատակով։ Որպես Ներքին գործերի նախարար ես տեղեկացված եմ եղել UBK-ի գործողություններին և ամենասկզբից լիազորություն եմ տրամադրել, չնայած որ չես ներգրավված չեմ եղել օպերացիոնալ մակարդակում։ Ես նաև կապ եմ պահպանել մեր ամերիկացի գործընկերների հետ Մակեդոնիայի կառավարության անունից։
9. Պրն. El-Masri-ին որոշ ժամանակ ազատազրկված պահել են Սկոպիեում մի վայրում, գաղտնի և առանց պատահարների՝ UBK գործակալների մշտական հսկողության տակ։
10. Պրն. El-Masri-ն չի համարվել սպառնալիք Մակեդոնիայի համար և չի ունեցել հետախուզական որևէ արժեք Մակեդոնիայի համար։ Եթե որոշումը լիներ միայն մերը, ապա մենք նրան ազատ արձակած կլինեինք։ Այնուամենայնիվ, մենք հավատարիմ ենք գործել մեր ԱՄՆ գործընկերների հրամանին, ովքեր մատնանշել են, որ իրենք օդանավ և ԿՎՀ գործակալների խումբ կուղարկեն Մակեդոնիա՝ պրն. El-Masri-ի պահառությունը ստանձնելու և նրան երկրից դուրս տանելու նպատակով։ Քանի որ ժամանակն անցնում էր, ես մեր ԱՄՆ գործընկերներին մատնանշեցի, որ Մակեդոնիան ստիպված կլինի ազատ արձակել պրն. El-Masri-ին կալանքից, եթե նրա հանձնումն արագ տեղի չունենա։
11. Ի վերջո, 2004թ. հունվարի 23-ին ինչ-որ մի ժամի պրն. El-Masri-ն հանձնվեց ԿՎՀ ‘հանձնման խմբի’ պահառությանը Սկոպիեի օդակայանում և նրան ինքնաթիռով տարան Մակեդոնիայից ԿՎՀ կողմից իրականացվող թռիչքով։
12. Ողջ օպերացիան հանգամանորեն փաստագրվել է Մակեդոնիայի կողմից Ներքին գործերի նախարարությունում UBK-ի անձնակազմի կողմից։ Այս փաստաթղթերը ապահով պահվել են և պետք է մատչելի լինեն Նախարարության պահոցներում։ Ես չեմ կարող որոշակիորեն ասել, թե ի՞նչ է պարունակվում այդ ֆայլերում, բայց գիտեմ, որ համապատասխան նյութերը չեն ոչնչացվել, երբ ես եղել եմ Ներքին գործերի նախարար։
13. Մի քանի օր անց այն բանից հետո, երբ պրն. El-Masri-ին ինքնաթիռով տարել էին երկրից, ես ստացա մի վերջնական զեկույց այդ օպերացիայի մասին Ներքին գործերի նախարարությունում զեկույցների ստացման համապատասխան կարգով։ Իմ հիշելով, վերջնական զեկույցում մատնանշված էր, որ Մակեդոնիան կատարել էր օրինական միջազգային հրաման կապված պրն. El-Masri-ի հետ։ Մակեդոնիան գործել էր համաձայն իր ներպետական օրենսդրության և ընթացակարգերի, որոնք կանոնակարգում են Ներքին գործերի նախարարության գործունեությունը։
14. Մակեդոնիայի կարգավիճակը որպես ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում վստահելի գործընկերոջ ամրապնդվեց շնորհիվ նրա, թե ինչպես մենք իրականացրինք այս օպերացիան։ Մեր ԱՄՆ գործընկերները մեծապես գնահատեցին նշված խնդրի կարգավորումը Մակեդոնիայի կողմից։
15. Ես տեղյակ եմ, որ դրանից հետո ԱՄՆ իշխանություններն ի վերոջ ազատ են արձակել պրն. El-Masri-ին առանց մեղադրանքի, մի քանի ամիս կալանքից հետո։ Ես հասկանում եմ, որ պրն. El-Masri-ի իրավիճակը սխալի հետևանք է։ Ես կարծում եմ, որ եթե որևէ սխալ է կատարվել կապված պրն. El-Masri-ի գործի հետ, ապա դա Մակեդոնիայի սխալը չէ, և ես չեմ հավատում, որ տեղի է ունեցել որևէ նպատակադրված սխալ Մակեդոնիայի իշխանությունների կողմից։
16. Ես տեղյակ եմ, որ պրն. El-Masri-ին այժմ իր բողոքն է բերել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իմ հայտարարությունը հստակորեն և բացառապես Դատարանի քննարկումների համար է պրն. El-Masri –ի բերած բողոքի առնչությամբ և չի կարող օգտագործվել անհատների նկատմամբ որևէ հետաքննություն իրականացնելու նպատակով։
...
18. Ես հանդիսավոր հայտարարում եմ իմ պատվով և խղճով, որ սույն հայտարարության մեջ ներկայացված փաստերը ճշմարիտ են, լիովին ճշմարիտ և ոչինչ ճշմարտությունից բացի։ ”
2. Փորձագիտական զեկույց գանգատարկուի գործի վերաբերյալ պրն. J.G.S-ի կողմից
75. Պրն. J.G.S.-ն Միացյալ Թագավորության քաղաքացի է։ Նա աշխատում է որպես իրավաբան և քննիչ։ Նշանակվելով որպես սենատոր Dick Marty-ի խորհրդական՝ Marty-ի հետաքննության համատեքստում և որպես Fava հետաքննող խմբի անդամ՝ նա մասնակցել է փաստահավաք առաքելություններին պատասխանող Պետությունում, մասնակցել է հանդիպումների ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ և կապվել է Կառավարությանն ու հետախուզական ծառայություններին մոտ կանգնած աղբյուրների հետ։ Այնուհետև նա քննել է գանգատարկուի գործը համապատասխան այլ ներպետական և օտարերկրյա կառավարական պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա նաև հարցաքննել է գանգատարկուին մի քանի անգամ 2006թ., ինչպես նաև այլ վկաների։ 2011թ. մարտի 28-ին OSJI-ի խնդրանքով նա փորձագիտական զեկույց է ներկայացրել մինչև վաթսուներկու էջ ծավալով, որում մանրամասն նկարագրել է գանգատարկուի գործի առնչությամբ իր կատարած հետաքննությունների փաստացի արդյունքները։ Զեկույցը հիմնված է եղել “զգալի ծավալով ինքնատիպ վկայությունների, փաստաթղթերի և այլ ֆիզիկական ապացույցների վրա գանգատարկուի գործի առնչությամբ”, որոնց մեծ մասը ձեռք է բերվել մարդկանցից, ովքեր խնդրել են գաղտնի մնալ, նկատի առնելով խնդրի գաղտնի և զգայուն բնույթը։ Ըստ փորձագետի, “Կառավարությունը որպես ‘Հույժ գաղտնի’ է դասակարգել իր պահուստներում եղած բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող էին օգնել լույս սփռել սույն գործի վրա” (տես զեկույցի պարբերություն 21-ը)։ Նա կրկնվող այցելություններ է կատարել Տաբանովցե սահմանային անցակետ, հյուրանոց և Սկոպիեի օդակայան և հարցաքննել “վկաների և այլ աղբյուների, ովքեր մասնակցել են կամ առնչվել են նշված իրադարձություններին անմիջականորեն”։ Զեկույցում փորձագետը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել պատասխանող պետություն գանգատարկուի ժամանման, Տաբանովցե սահմանային անցակետում իրադարձությունների ժամանակագրական հերթագայության և գանգատարկուի նկատմամբ Մակեդոնիայի սահմանային ոստիկանության կատարած գործողությունների վերաբերյալ, Տաբանովցեում UBK-ի տեղակայման և տեղում գանգատարկուի հարցաքննության, ԿՎՀ հետ UBK-ի կապ հաստատելու և ԿՎՀ կողմից գործարկվող թռիչքը կատարող այն ինքնաթիռի վայրէջքի, ուղղության և թռիչքի ժամի մասին, որն օգտագործվել էր գանգատարկուին Սկոպիեի օդանավակայանից տեղափոխելու նպատակով։ Ինչպես նշված է զեկույցում, Տաբանովցե սահմանային անցակետ UBK գործակալների ժամանումից հետո “Մակեդոնիայի իշխանությունները ձեռնարկել են մանրամասն ու լայնածավալ միջոցառումներ՝... ուսումնասիրությունից թաքցնելու սովորականից շեղվող ամեն ինչ, ներառյալ շեղումները մակեդոնական օրենսդրույթունից և ընթացակարգերից, ինչը կարող էր պատահել պրն. El‑Masri-ին, երբ նա պահվում էր մակեդոնական կալանքի տակ։ Ինձ ապշեցրել են այն մանրամասները, որոնց ես տեղեկացել եմ Մակեդոնիայի իշխանություններից, երբ նրանք փորձում էին կոծկել իրողությունը կամ միջամտել ճշմարտությունը պարզելու նպատակ հետապնդող անկախ հետաքննության գրեթե ցանկացած փորձի” (տես զեկույցի պարբերություն 141-ը)։
3. Սահմանադրական և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնի (ECCHR) հռչակագրերը
76. Գանգատարկուն երկու զեկույց է ներկայացրել, որոնցում պարունակվում են ECCHR-ի դիտարկումները Գերմանական Bundestag-ի Առաջին կոմիտեի հետաքննության վերաբերյալ (տես վերոնշյալ պարբերություններ 59-61-ը), ԱՄՆ դեսպանատան ուղարկած հաղորդումները (տես պարբերություն 77 ստորև) և Մյունիխի պետական դատախազության կողմից տրամադրված ձերբակալության թույլտվությունները (տես վերը նշված պարբերություն 58)։
4. WikiLeaks-ի տեղեկություններ
77. Գանգատարկուն ներկայացրել էր մի քանի դիվանագիտական հաղորդագրություններ, որոնցում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունները պատասխանող Պետությունում, Գերմանիայում և Իսպանիայում, զեկուցել էին ԱՄՆ Պետքարտուղարին գանգատարկուի գործի և կամ ենթադրելի ԿՎՀ թռիչքների և հետաքննությունների մասին Գերմանիայում և Իսպանիայում (հաղորդագրություն 06SKOPJE105, ուղարկված 2006թ. փետրվարի 2-ին, հաղորդագրություն 06SKOPJE118, ուղարկված 2006թ. փետրվարի 6-ին, հաղորդագրություն 07BERLIN242, ուղարկված 2006թ. փետրվարի 6-ին, հաղորդագրություն 06MADRID1490, ուղարկված 2006թ. հունիսի 9ին և հաղորդագրություն 06MADRID3104, ուղարկված 2006թ. դեկտեմբերի 28-ին)։ Այս հաղորդագրությունները հրապարակվել են WikiLeaks-ի կողմից (որը BBC-ն 2010թ. դեկտեմբերի 7-ին նկարագրել է որպես “աղմուկ հանող” ինտերնետային կայք) 2010թ.։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
A. 1991թ. Սահմանադրությունը (Устав)
78. Համաձայն Սահմանադրության Հոդվածներ 12 §§ 1, 2 և 4-ի, ազատության իրավունքն անդառնալի է։ Ոչ ոք չի կարող զրկվել իր ազատությունից առանց դատական որոշման և առանց օրենքով նախատեսված կարգի։ Կալանավորված յուրաքանչյուր ոք պետք է անմիջապես և ոչ ուշ քան կալանավորումից քսանչորս ժամ անց կանգնի դատարանի առջև, որը պետք է որոշում կայացնի կալանքի օրինական լինելու մասին առանց հապաղման։
B. Քրեական օրենսգիրքը (Кривичен законик)
1. Քրեական վարույթի վաղեմության ժամկետը (ժամանակային սահմանափակումը)
79. Համաձայն Քրեական Օրենսգրքի Հոդված 107 § 1 (4)-ի, ավելի քան երեք տարվա բանտարկության ենթակա հանցագործությունների համար հետապնդումը դառնում է վաղեմության ժամկետն անցած հանցագործությունը կատարելուց հետո հինգ տարի անց։
2. Վաղեմության ժամկետի անցնելը և կասեցումը
80. Համաձայն Հոդված 108 § 3-ի, ցանկացած ընթացակարգային քայլ, որը ձեռնարկվում է հանցագործին հետապնդելու նպատակով, ընդհատում է վաղեմության ժամկետը։
3. Ազատությունից ապօրինի զրկումը
81. Քրեական օրենսգրքի Հոդված 140-ով նախատեսված է, որ անձը, ու ապօրինի կերպով կալանում, բանտարկության մեջ է պահում կամ այլ ձևով սահմանափակում է մեկ այլ անձի տեղաշարժի իրավունքը, պետք է տուգանվի կամ պատժվի մինչև մեկ տարի ազատազրկմամբ։ Պաշտոնյան, ով ապօրինի կերպով մեկ այլ անձի զրկում է իր ազատությունից, պետք է պատժվի բանտարկությամբ՝ վեց ամսից մինչև հինգ տարի ժամկետով։
4. Խոշտանգումներ
82. Քրեական Օրենսգրքի Հոդված 142-ով նախատեսված է պատիժ խոշտանգումների համար՝ նախատեսելով երեք ամսից մինչև հինգ տարի բանտարկություն։
5. Վատ վերաբերմունքը պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ
83. Քրեական Օրենսգրքի Հոդված 143-ով նախատեսված է, որ անձը, ով իր պաշտոնական պարտականությունները կատարելիս վատ է վերաբերվում, վախեցնում է, վիրավորում է կամ ընդհանրապես մեկ այլ անձի վերաբերվում է այնպիսի ձևով, որ նվաստացնում է նրա մարդկային արժանապատվությունը կամ անձը, պետք է պատժվի վեց ամսից մինչև հինգ տարի ազատազրկմամբ։
C. 1997թ. Քրեական դատավարությունների ակտը (Закон за кривичната постапка), ինչպես ձևակերպված է խնդրո ժամանակահատվածում
84. Ակտի Բաժին 3-ով նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք, ով կանչվել է, ձերբակալվել է կամ կալանվել է, պետք է անհապաղ իրեն հասկանալի լեզվով տեղեկացվի իրեն կանչելու, ձերբակալելու կամ կալանավորելու պատճառներին և իր օրենսդրական իրավունքներին։ Նրան չեն կարող հարկադրել ցուցմունք տալ։ Կասկածյալը, այսինքն որևէ հանցագործության մեջ մեղադրվող անձը պետք է հենց սկզբից հստակ տեղեկացվի լռություն պահպանելու, փաստաբանի հետ խորհրդակցելու, իր ընտրած փաստաբանի ներկայությամբ հարցաքննվելու և իր կալանման վերաբերյալ երրորդ կողմին տեղեկացնելու իր իրավունքի մասին։ Կալանվածը պետք է անմիջապես կամ կալանքից հետո առնվազը քսանչորս ժամ անց կանգնի դատավորի առջև, ով կորոշի, թե արդյոք օրինական է նրա կալանավորումը։
85. Ակտի Բաժին 16-ով նախատեսվում է, որ քրեական վարույթները պետք է բերվեն իրավասու դատախազի խնդրանքով։ Այն դեպքերում, երբ գործը վերաբերում է այնպիսի հանցագործությունների, որոնք ենթակա են հետապնդման Պետության կողմից proprio motu կամ զոհի կողմից դիմումի դեպքում, լիազորված դատախազը պետական դատախազն է, մինչդեռ այն դեպքերում, երբ գործը վերաբերում է հանցագործությունների, որոնք զուտ ենթակա են մասնավոր մեղադրանքների, լիազորված դատախազը մասնավոր դատախազն է։ Եթե պետական դատախազը որևէ հիմք չի գտել քրեական վարույթ հարուցելու կամ այն շարունակելու համար, ապա նրա դերը կարող է ստանձնել զոհը, ով կգործի որպես լրացուցիչ մեղադրող Ակտով նախատեսված պայմաններում։
86. Բաժին 56(1), (2) և (4)-ով, inter alia, նախատեսված է, որ եթե պետական դատախազը գտել է, որ չկան հիմքեր հետապնդելու Պետության հետապնդմանը ենթակա հանցագործությունը, ապա նա պետք է զգուշացնի զոհին իր որոշման մասին ութ օրվա ընթացքում։ Պետական դատախազը նաև պետք է տեղեկացնի զոհին, որ վերջինը կարող է ներկայացնել մեղադրանքը։ Զոհը կարող է իր ձեռքը վերցնել մեղադրանքի ներկայացումը դատախազի ծանուցումը ստանալուց հետո ութ օրվա ընթացքում։ Զոհը, ով չի տեղեկացվել պետական դատախազի որոշմանը, կարող է գրավոր դիմում ներկայացնել իրավասու դատարանին՝ իր ձեռքը վերցնելու հետապնդումը դատախազի կողմից իր բողոքը մերժելուց հետո երեք ամսվա ընթացքում։
87. Բաժին 144-ի համաձայն, պետական դատախազը պետք է մերժեր քրեական բողոքը, եթե, inter alia, հիմքեր չկային եզրակացնելու, որ հանցագործությունը տեղի է ունեցել։ Պետական դատախազը պետք է զոհին տեղեկացներ մերժման և մերժման պատճառների մասին ութ օրվա ընթացքում (բաժին 56)։ Նշված դրույթում կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ էր մտել 2004թ. հոկտեմբերին, մատնանշում էր, որ պետական դատախազը պետք է ներկայացնի քրեական բողոքը մերժելու վերաբերյալ իր որոշման պատճենը, որում տեղեկացներ զոհին, որ նա իրավունք ունի իր ձեռքը վերցնելու հետապնդումը ութ օրվա ընթացքում։ Անբավարար ապացույցների կամ անհայտ հանցագործի նկատմամբ հարուցված բողոքի դեպքում պետական դատախազը պետք է տեղեկությունների համար դիմեր Ներքին գործերի նախարարություն։ Պետական դատախազը կարող էր նաև տեղեկություններ հարցնել գանգատարկուից կամ ցանկացած այլ անձից, ով կօգներ հաստատել փաստերը։
88. Բաժին 184-ում մատնանշվում են նախնական կալանքի հիմքերը։
89. Համաձայն Բաժին 185-ի, նախնական կալանքի հրամանը տալիս էր հետաքննող դատավորը։ Կալանված անձը կարող էր բողոքարկել այդ հրամանը քսանչորս ժամվա ընթացքում՝ երեք դատավորից կազմված խմբի առջև, որից պահանջվում էր որոշում կայացնել բողոքի վերաբերյալ քառասունութ ժամվա ընթացքում։
90. Բաժին 188(2)-ով նախատեսված էր, որ Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները կարող էին առանց դատարանի հրամանի ձերբակալել ցանկացած անձի, ով կասկածվում է մի հանցագործության մեջ, որը հետապնդելի է օրենքի ինքնաբերաբար կիրառմամբ։ Ձերբակալված անձը պետք է անհապաղ բերվեր հետաքննող դատավորի առջև։ Համաձայն բաժին 188(3)-ի և որպես բացառություն ընդհանուր կանոնից, նախարարության պաշտոնյաները կարող էին կալանավորել անձին, եթե անհրաժեշտ էր պարզել նրա ինքնությունը, հաստատել նրա ալիբին (այլուրեքությունը) կամ եթե կային այլ հիմքեր, որոնք պահանջում էին տեղեկություններ հավաքել՝ երրորդ կողմի դեմ վարույթը հնարավոր դարձնելու նպատակով։ Ենթաբաժին (4)-ով պահանջվում էր ձերբակալված անձին տրամադրել այն տեղեկատվությունը, որը վկայակոչվում է Ակտի Բաժին 3-ում։ Բաժին 188(6)-ով նախատեսված էր, որ համաձայն բաժին 188(3)-ի կալանավորումը չէր կարող գերազանցել քսանչորս ժամը։ Նախարարության պաշտոնյայից պահանջվում էր կամ բաց թողնել ձերբակալված անձին կամ վարվել բաժին 188(2)-ի համաձայն։
D. Պարտականությունների ակտը (Закон за облигационите односи)
91. Պարտականությունների Ակտի բաժին 141-ը սահմանում է տարբեր հիմքեր քաղաքացիական փոխհատուցում ստանալու համար։
92. Համաձայն բաժին 157-ի, գործատուն պատասխանատու է աշխատակիցի պատճառած վնասի համար վերջինի կողմից նրա պարտականությունների կատարման ընթացքում կամ դրանց առնչությամբ։ Զոհը կարող է փոխհատուցում պահանջել ուղղակիորեն գործատուից, եթե վնասը պատճառվել է նպատակադրված։ Գործատուն կարող է փոխհատուցում ստանալ զոհին տրամադրված փոխհատուցման համար, եթե աշխատակիցը վնասը հասցրել է մտադրված կամ անփութության պատճառով։
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ
A. Միջազգային իրավական փաստաթղթեր
1. Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական հարաբերությունների վերաբերյալ, կատարվել է Վիեննայում, 1963թ. ապրիլի 24-ին և ուժի մեջ է մտել 1967թ. մարտի 19-ին
93. Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի Հոդված 36-ի համապատասխան հատվածում ամրագրված է՝
Հոդված 36
Ուղարկող պետության քաղաքացիների հետ հաղորդակցումն ու շփումը
“1. Հավատարմագրող պետության քաղաքացիների վերաբերմամբ հյուպատոսական ֆունկցիաների կատարումը դյուրացնելու նպատակով.
...
(b) նստավայր պետության իրավասու մարմինները պետք է անհապաղ ծանուցեն հավատարմագրող պետության հյուպատոսական հիմնարկին այն մասին, որ նրա հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում այդ պետության որևէ քաղաքացի ձերբակալված է, նստած է բանտում կամ կալանքի տակ է մինչև դատավարությունը կամ էլ բռնված է որևէ այլ կարգով, եթե այդ քաղաքացին դա պահանջի: Հյուպատոսական հիմնարկին հասցեագրված այն անձի բոլոր հաղորդումները, ովքեր ձերբակալված են, գտնվում են բանտում, կալանքի տակ են կամ բռնված, նույնպես անհապաղ այդ մարմինների կողմից հանձնվում են հյուպատոսական հիմնարկին: Նշված մարմինները պետք է անհապաղ այդ անձին հայտնեն այն իրավունքների մասին, որոնք նա ունի սույն կետին համապատասխան....”
2. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (ICCPR)
94. ICCPR-ի համապատասխան դրույթները, որն ընդունվել է 1966թ. դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ մտել 1976 թ. մարտի 23-ին, մատնանշում են՝
Հոդված 4
“...
2. . Այս դրույթը չի կարող հիմք ընդունվել 6, 7, 8 (1-ին և 2-րդ կետեր), 11, 15, 16 և 18-րդ հոդվածներից որևէ շեղում կատարելու համար։
...”
Հոդված 7
“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Մասնավորապես, ոչ ոք չի կարող առանց իր ազատ արտահայտված համաձայնության ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի։”
Հոդված 9
“1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական ձերբակալման կամ կալանավորման։ Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով։
2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդում նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք։
3. Քրեական մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ օրենքով՝ դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձի մոտ և ունի ողջամիտ ժամկետում դատական քննության կամ ազատ արձակվելու իրավունք։ Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելն ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատ արձակվելը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց։
4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով իր ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի դատարանում իր գործի քննության իրավունք, որպեսզի դատարանն անհապաղ կարողանա որոշել կալանավորման օրինականությունը և կարգադրել նրան ազատ արձակելու, եթե կալանավորումն անօրինական է։
5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանավորման զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման”։
3. Բոլոր մարդկանց հարկադրական անհետացումից պաշտպանելու միջազգային կոնվենցիա (“CED”)
95. 2006թ. դեկտեմբերի 20-ին ընդունված և 2010թ. դեկտեմբերի 23-ին ուժի մեջ մտած և պատասխանող Պետության կողմից ստորագրված բայց ոչ դեռևս վավերացված CED-ի համապատասխան դրույթներն ամրագրում են՝
Հոդված 1
“1. Ոչ ոք չպետք է ենթարկվի հարկադիր անհետացման։
2. Ոչ մի բացառիկ դեպք չկա, անկախ նրանից, թե պետությունը պատերազմում է կամ ենթակա է պատերազմի սպառնալիքի, ներքին քաղաքական անկայունության կամ այլ պետական արտակարգ վիճակի, որով կարելի է արդարացնել հարկադիր անհետացումը։
Հոդված 2
“Սույն Կոնվենցիայի նպատակների համար ‘հարկադիր անհետացում’ է համարվում ձերբակալությունը, կալանքը, առևանգումը կամ ազատությունից զրկելու այլ ձևը Պետության գործակալների կամ անձանց կամ անձանց խմբի կողմից, ովքեր գործում են Պետության լիազորությամբ, աջակցությամբ կամ համաձայնությամբ, որին հետևում է ազատությունից զրկելը ընդունելու մերժումը կամ անհետացած անձի ճակատագրի քողարկումը, ինչը նման անձին դնում է օրենքի պաշտպանության սահմաններից դուրս”։
Հոդված 3
“Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ հետաքննելու Հոդված 2-ով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են անձանց կամ անձանց խմբերի կողմից, ովքեր գործել են առանց Պետության լիազորության, աջակցության կամ համաձայնության, և մեղավորներին ենթարկել պատասխանատվության օրենքով նախատեսված կարգով”։
Հոդված 4
“Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու, որ հարկադիր անհետացումը հանդիսանա հանցագործություն ըստ քրեական իրավունքի”։
4. Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ հետաքննության ձեռնարկ, 2001թ.
96. Այս ձեռնարկի համապատասխան հատվածում նշված է՝
“80. Խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրելի զոհերը և նրանց իրավական ներկայացուցիչները պետք է տեղեկացված լինեն և մուտք ունենան որևէ լսման, ինչպես նաև տեղեկատվության, որը վերաբերում է հետաքննությանը և պետք է իրավունք ունենան ներկայացնել այլ ապացույցներ”։
5. Միջազգային իրավունքի հանձնաժողով, 2001, Միջազգային հակաիրավական գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ Հոդվածներ
97. 2001թ. օգոստոսի 3-ին ընդունված Հոդվածների համապատասխան հատվածներում (Yearbook of the International Law Commission, 2001, vol. II) նշված է՝
Հոդված 7
Լիազորության գերազանցում կամ հրահանգներին հակասում
“Պետության մարմնի կամ անձի կամ միավորի վարքը, ով լիազորված է իրականացնել պետական իշխանության տարրեր, պետք է համարվի Պետության գործողություն համաձայն միջազգային իրավունքի, եթե տվյալ մարմինը, անձը կամ միավորը գործում է այդ կարգավիճակում, նույնիսկ եթե նա գերազանցում է իր լիազորությունները կամ հակասում է հրահանգներին...”
Հոդված 14
Միջազգային պարտավորության խախտման ժամանակի երկարաձգում
“1. Միջազգային պարտավորության ոտնահարումը Պետական գործողության կողմից, որը չունի շարունակական բնույթ, տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ ակտը իրագործվում է, նույնիսկ եթե նրա հետևանքները շարունակվում են։
2. Միջազգային պարտավորության խախտումը Պետության գործողությամբ, որն ունի շարունակական բնույթ, տարածվում է ողջ ժամանակահատվածի վրա, որի շրջանակներում գործողությունը շարունակվում է, և շարունակում է լինել միջազգային պարտավորությանն անհամապատասխան։
3. Միջազգային պարտավորության խախտումը, որը պահանջում է Պետությունից կանխարգելել տվյալ իրադարձությունը, տեղի է ունենում երբ նշված իրադարձությունը տեղի է ունենում և շարունակվում է այն ողջ ժամանակահատվածում, որում շարունակվում է նշված իրադարձությունը և շարունակում է լինել նշված պարտավորությանն անհամապատասխան”։
Հոդված 15
Բարդ գործողությունից կազմված ոտնահարում
“1. Պետության կողմից միջազգային պարտականության խախտումը մի շարք գործողություններով կամ բացթողումներով, որը գումարվելով սահմանվում է որպես ապօրինի, տեղի է ունենում, երբ կատարվում է գործողությունը կամ բացթողումը, որը մյուս գործողությունների կամ բացթողումների հետ միասին վերցված բավարար է ապօրինի գործողություն հանդիսանալու համար։
2. Նման դեպքում ոտնահարումը տարածվում է ողջ ժամանակահատվածի վրա՝ գործողությունների կամ բացթողումների սկզբից մինչև վերջ և տևում է այնքան, որքան այս գործողությունները կամ բացթողումները կրկնվում են և շարունակում է մնալ անհապատասխան միջազգային պարտավորությանը”։
Հոդված 16
Օգնություն կամ օժանդակություն միջազգային հակաիրավական գործողության կատարման համար
“Պետությունը, որն օգնում կամ աջակցում է մեկ այ Պետության միջազգայնորեն ապօրնի գործողություն կատարելու հարցում, միջազգային պատասխանատվություն է կրում այդ անելու համար, եթե
(a) այդ Պետությունը այդպես վարվում է՝ տեղյակ լինելով միջազգային ապօրինի գործողության հանգամանքներին և
(b) եթե այդ գործողությունը միջազգայնորեն ապօրինի կլիներ, եթե կատարվեր տվյալ պետության կողմից”։
6. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա, Մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցողի զեկույցը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի խնդրի վերաբերյալ, 2-ը հուլիսի, 2002թ., (A/57/173)
98. Այս զեկույցի համապատասխան հատվածում նշված է՝
“35. Եվ վերջապես, Հատուկ Զեկուցողը կցանկանար կոչ անել բոլոր Պետություններին երաշխավորել, որ բոլոր համապատասխան հանգամանքներում այն անձինք, ում իրենք մտադրված են հանձնել, ահաբեկչության կամ այլ մեղադրանքներով, չեն հանձնվի, եթե ընդունող երկրի Կառավարությունը չապահովի աներկբա երաշխիքներ հանձնող իշխանություններին, որ խնդրո առարկա անձինք չեն ենթարկվի խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի վերադառնալիս և որ առկա է խնդրո առարկա անձանց նկատմամբ վերաբերմունքի վերահսկողության համակարգ՝ երաշխավորելու, որ նրանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը լիիրավ հարգում է նրանց մարդկային արժանապատվությունը...”։
7. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, Բանաձև թիվ 1433 Գուանտանամո բանտում Միացյալ Նահանգների կողմից ազատազրկման իրավականության վերաբերյալ, ընդունվել է 2005թ. ապրիլի 26-ին
99. Բանաձևի համապատասխան հատվածներում նշված է հետևյալը՝
“7. Այս և այլ վստահելի աղբյուներից ստացված իրավական և փաստական նյութի համապարփակ ուսումնասիրման հիմքով՝ Վեհաժողովը եզրակացնում է, որ հանգամանքները, որոնք պարուրում են Միացյալ նահանգների կողմից Գվանտանամո բանտում ազատազրկումները, ի ցույց են դնում այդ ազատազրկումների անօրինական բնույթն ու իրավունքի գերակայությանը դրանց անհամապատասխանությունը հետևյալ հիմքերով՝
...
vii. Միացյալ նահանգները, իրականացնելով ‘հանձնում’ (անձանց տեղափոխումը այլ երկրներ առանց դատական վերահսկողության՝ հարցաքննության կամ ազատազրկման նպատակով) հնարավոր է դարձրել կալանավորների ենթարկումը խոշտանգումներին և դաժան, անմարդկային, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի` խախտելով non-refoulement-ի վրա դրված արգելքը։
8. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, Թիվ 1463 բանաձևը հարկադիր անհետացումների վերաբերյալ, ընդունվել է 2005թ. հոկտեմբերի 3-ին
100. Բանաձևի համապատասխան հատվածներում նշված է հետևյալը՝
“1. ‘Հարկադիր անհետացումները’ ի հայտ են բերում ազատությունից զրկում, ազատությունից զրկումը ճանաչելու մերժում կամ անհետացած անձի ճակատագրի ու գտնվելու վայրի կոծկում ու տվյալ մարդուն օրենքի պաշտպանության շրջանակներից դուրս բերում։
2. Խորհրդարանական վեհաժողովը աներկբայորեն դատապարտում է հարկադիր անհետացումները որպես շատ մարդու իրավունքների լուրջ ոտնահարում՝ այն դասելով խոշտանգումների և սպանության հետ միևնույն շարքում և մտահոգված է, որ մարդկային այս պատիժը դեռ արմատախիլ չի արվել, նույնիսկ Եվրոպայում ...”
9. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60/148 Որոշումը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին, ընդունվել է 2006թ. փետրվարի 21-ին
101. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Թիվ 60/148 բանաձևում նշված է հետևյալը, անքանով որքանով դա կարևոր է՝
“Գլխավոր ասամբլեան
...
11. Հիշեցնում է բոլոր Պետություններին, որ երկարաձգված incommunicado կալանքը կամ կալանքը գաղտնի վայրերում կարող է դյուրին դարձնել խոշտանգումների, և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի իրականացումը և կարող է ինքնին հանդիսանալ նման վերաբերմունքի ձև, և կոչ է անում բոլոր Պետություններին հարգել անձի ազատության, անվտանգության և արժանապատվության բոլոր երաշխիքները”։
10. Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով), Կարծիք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջազգային իրավական պարտավորությունների վերաբերյալ՝ կապված ազատազրկման գաղտնի վայրերի և բանտարկյալների միջպետական փոխադրումների հետ (Թիվ. 363/2005, 17-ը մարտի, 2006թ.)
102. Վենետիկի հանձնաժողովի համապատասխան հատվածներում նշված է հետևյալը՝
“30. Ինչ վերաբերում է այն տերմինաբանությանը, որն օգտագործվել է բանտարկյալների անկանոն փոխանցման և կալանման առնչությամբ, Վենետիկի Հանձնաժողովը մատնանշում է, որ հանրային քննարկման ժամանակ հաճախ է օգտագործվում ‘հանձնում’ տերմինը։ Սա միջազգային իրավունքում գործածվող տերմին չէ։ Տերմինը վերաբերում է մեկ Պետության, որը ստանձնում է մի անձի պահառությունը, ով կասկածվում է լուրջ հանցագործություն կատարած լինելու մեջ (օրինակ ահաբեկչություն) մեկ այլ Պետության տարածքում և կամ նման անձի փոխանցումը առաջին Պետության տարածքում կամ նրա իրավասության ներքո գտնվող որևէ վայրում, կամ մի երրորդ պետության։ ‘Հանձնումը’ պարզապես ընդհանուր տերմին է, որը վերաբերում է ավելի շուտ արդյունքին (կասկածվող անձի նկատմամբ պահառություն ստանալուն) քան միջոցին։ Այն, թե արդյոք ‘հանձնումն’ օրինական է թե ոչ, կախված կլինի խնդրո առարկա պետության օրենքներից և միջազգային իրավունքի, մասնավորապես մարդու իրավունքների վերաբերյալ կիրառելի կանոններից։ Այսպիսով, նույնիսկ եթե որևէ առանձին ‘հանձնում’ համապատասխանում է ներգրավված Պետություններից որևէ մեկի ներպետական իրավունքին (ինչը կարող է չարգելել կամ նույնիսկ կանոնակարգել պետական մարմինների արտատարածքային գործունեությունը) այն կարող է այնուամենայնիվ անօրինական լինել մյուս Պետության (Պետությունների) ներպետական իրավունքի համաձայն։ Ավելին, ‘հանձնումը’ կարող է հակասել սովորութային միջազգային իրավունքին և պայմանագրային կամ սովորութային պարտականություններին, որոնք ստանձնել է (են) մասնակից պետությունը(ներ)ը համաձայն մարդու իրավունքների օրենսդրության և կամ միջազգային մարդասիրական իրավունքի։
31. ‘Արտակարգ հանձնում’ տերմինը օգտագործվում է այն ժամանակ, երբ կա չնչին կասկած կամ ընդհանրապես կասկած չկա, որ անձի նկատմամբ պահառություն ստանձնելը չի համապատասխանում առկա իրավական ընթացակարգերին այն Պետությունում, որտեղ անձը գտնվում է այն ժամանակ։
159. Ինչ վերաբերում է բանտարկյալների միջ-պետական փոխանցումներին, ապա
...
f) Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար գոյություն ունի բանտարկյալին օտարերկրյա իշխանություններին հանձնելու միայն չորս իրավական ճանապարհ՝ արտաքսում, հանձնում (էքստրադիցիա), փոխադրում (տարանցում) և բանտարկված անձանց տեղափոխում, որպեսզի նրանք իրենց պատիժը կրեն այլ երկրում։ Էքտրադիցիայի և արտաքսման ընթացակարգերը պետք է սահմանվեն կիրառելի օրենքով, և բանտարկյալները պետք է ստանան պատշաճ իրավական երաշխիքներ և մուտք ունենան իրավասու իշխանություններին։ Պետք է հարգել այնպիսի երկիր էքստրադիցիայի ենթարկելու կամ արտաքսելու արգելքը, որտեղ առկա է խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի վտանգ”։
11. Ահաբեկչության դեմ պայքարում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման և պաշտպանության մասին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցը, A/HRC/10/3, 4 2009թ. փետրվար
103. Այս զեկույցում Հատուկ Զեկուցողը մատնանշել է հետևյալը՝
“38. ... Հատուկ զեկուցողը մտահոգված է այն իրավիճակներով, երբ մարդիկ կալանվում են երկար ժամանակահատվածով՝ զուտ հետախուզական բնույթի տեղեկություններ հավաքելու նպատակով կամ կանխարգելման լայն հիմքով։ Այս իրավիճակները հանդիսանում են ազատությունից կամայական զրկում։ Շարունակական ազատազրկման հիմքերի գոյությունը պետք է որոշվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից։ Առանց հապաղման, նման անձի շարունակական ազատազրկումը ի հայտ է բերում իշխանությունների պարտավորությունը՝ պարզել, թե արդյոք քրեական մեղադրանքները կարող են հաստատվել, և այդ դեպքում՝ մեղադրանք ներկայացնել կասկածյալի դեմ և նրան դատել...
51. Հատուկ զեկուցողը շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Միացյալ նահանգները ստեղծել է արտակարգ հանձնումների, երկարաձգված և գաղտնի բանտարկությունների և այնպիսի գործելակերպերի համապարփակ մի համակարգ, որոնք ոտնահարում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելումը։ Այս համակարգը պահանջել է տեղեկատվության փոխանակման միջազգային ցանց և ստեղծել է տեղեկատվության մի կոռումպացված մարմին, որը մշտապես փոխանակվել է ահաբեկչության դեմ պատերազմող կողմերի միջև՝ հետախուզական համագործակցության միջոցով, դրանով աղճատելով ընդունող պետությունների իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի ինստիտուցիոնալ մշակույթը։
...
60. Պետությունների մարդու իրավունքների պարտականությունները, մասնավորապես պաշտպանության արդյունավետ միջոց երաշխավորելու պարտավորությունը, պահանջում են, որպեսզի նման իրավական դրույթները չհանգեցնեն հետաքննություններն a priori անուշադրության մատնելուն, կամ խանգարեն հանցագործության հայտնաբերմանը, մասնավորապես, երբ առկա են միջազգային հանցագործությունների կամ մարդու իրավունքների խոշոր ոտնահարումների մասին հայտարարություններ։ Պետական գաղտնիքի արտոնության քողի տակ թաքնվելը ամբողջական քաղաքականությունների առնչությամբ, ինչպիսին Միացյալ Նահանգների գաղտնի ազատազրկման, հարցաքննման և հանձնման ծրագիրն է կամ երրորդ կողմի հետախուզությունը (‘նախաձեռնող վերահսկողության’ քաղաքականության ներքո) խոչընդոտում է արդյունավետ հետաքննությանն ու թվացյալ դարձնում արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Սա անհամատեղելի է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի Հոդված 2-ին։ Այն նաև կարող է հավասարվել մարդու իրավունքների խոշոր ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքների լուրջ ոտնահարումների հետաքննություններին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Պետությունների պարտավորության խախտման”։
12. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Որոշումներ 9/11 և 12/12. Ճշմարտության իրավունք, 24-ը սեպտեմբերի, 2008թ. և 12-ը հոկտեմբերի, 2009թ.
104. Վերոնշյալ բանաձևերի համապատասխան հատվածներում նշված է՝
“... ճանաչել են մարդու իրավունքների խոշոր ոտնահարումների զոհերի և նրանց հարազատների ճշմարտության հաստատման իրավունքը այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել, այդ թվում նաև հանցագործների նույնականացման անհրաժեշտությունը, ովքեր կատարել են նշված արարքները, ինչը հանգեցրել է նման ոտնահարումների ...”
13. Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ուղենիշները մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների ոլորտում անպատժելիությանը վերջ դնելու վերաբերյալ, 30-ը մարտի, 2011թ.
105. Ուղենիշներն անդրադառնում են անպատժելիության խնդրին՝ կապված մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների հանգեցնող գործողությունների կամ թերացումների հետ։ Դրանք ներառում են Պետությունների պարտավորությունները համաձայն Կոնվենցիայի՝ ձեռնարկել դրական գործողություն ոչ միայն իրենց գործակալների, այլև ոչ պետական դերակատարների նկատմամբ։ Համաձայն Ուղենիշների, “անպատժելիությունը պայմանավորված է կամ խթանվում է մասնավորապես մարդու իրավունքների լուրջ ոտնահարումներին հաստատությունների կամ պետական գործակալների բարեխիղճ արձագանքի բացակայությամբ։ Պետությունները պետք է պայքարեն անպատժելիության դեմ զոհերի համար արդարադատության հաստատման, մարդու իրավունքների ապագա ոտնահարումների կանխարգելման և իրավունքի գերակայությունն ու դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության պաշտպանման նպատակով”։ Դրանք inter alia հանդիսանում են ընդհանուր միջոցներ, որ պետք է ձեռնարկեն Պետությունները անպատժելիությունը կանխարգելու, հետաքննելու պարտականությունը կատարելու, ինչպես նաև իրենց ազատությունից զրկված անձանց բավարար երաշխիքներ տրամադրելու նպատակով։
B. Օտարերկրյա ընդդատական համակարգերի և միջազգային մարմինների համապատասխան նախադեպային իրավունքը
1. Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարան (քաղաքացիական պալատ), Abbasi-ն և մեկ այլ ոք ընդդեմ Արտաքին և համագործակցության հարցերով պետքարտուղարի և Ընտանեկան հարցերով պետքարտուղարի, Գործ Թիվ C/2002/0617A; 0617B, 6 –ը նոյեմբերի, 2002թ.
106. Այս գործը վերաբերում էր պրն. Feroz Ali Abbasi-ին, բրիտանիայի մի քաղաքացու, ով առևանգվել էր ԱՄՆ ուժերի կողմից Աֆղանստանում և փոխադրվել Կուբայի Գվանտանամո բանտ 2002թ. հունվարին։ Նա գերի էր եղել առանց դատարան կամ որևէ այլ դատական մարմնի կամ իրավաբանի դիմելու հնարավորության։ Նա պնդել էր, որ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը։ Դատարանը գտավ, որ պրն. Abbasi-ի կալանքը Գվանտանամո բանտում, որին այն անվանեց “իրավական սև փոս”, եղել է կամայական “ակնհայտորեն հակասել է երկու ընդդատությունների (Անգլիայի և ԱՄՆ-ի) և միջազգային իրավունքի կողմից ճանաչված հիմնարար սկզբունքներին”։
2. ԱՄՆ Վերաքննիչ դատարան, Ninth Circuit, Falen Gherebi-ն ընդդեմ George Walker Bush-ի; Donald H. Rumsfeld, D.C. Թիվ. CV-03-01267-AHM, 18-ը դեկտեմբերի 2003թ.
107. 2003թ. դեկտեմբերի 18-ին, մի գործում, որը վերաբերում էր լիբիացի մի մարդու (պրն. Gherebi-ին), ում պահում էին որպես “թշնամու մարտիկ” Գվանտանամոյում, ԱՄՆ վերաքննիչ դատարանը նկարագրել էր, թե ինչ էր պնդել ԱՄՆ կառավարությունն իր առջև՝
“Համաձայն կառավարության տեսության, այն ազատ է բանտարկել Gherebi-ին անորոշ ժամանակով օտարերկրյա երկրների հարյուրավոր այլ քաղաքացիների հետ միասին, ում թվում կան բազմաթիվ բարեկամ պետություններ, և վարվել Gherebi-ի և այս բանտարկյալների հետ այնպես, ինչպես ուզում է, առանց ենթարկվելու իրավունքի գերակայության որևէ օրենքի, առանց նրան թույլ տալու խորհրդակցել իրավաբանի հետ, առանց ճանաչելու որևէ դատական հարթակ, որում իր գործողությունները կարող են վիճարկվել։ Իսկապես, բանավոր պնդումներում կառավարությունը մեզ տեղեկացրեց, որ իր դիրքորոշումը նույնը կլիներ, նույնիսկ եթե գանգատներ լինեին, որ ինքը մասնակից է խոշտանգումների կամ որ առանց դատի մահապատժի է ենթարկում կալանավորներին։ Որքան մենք գիտենք, նախքան Գվանտանամո բանտում ներկա բանտարկությունները, ԱՄՆ կառավարությունը երբեք չի ներկայացրել նման ծանր ու ապշեցուցիչ պնդումներ։ Համպատասխանաբար, մենք Գվանտանամոն դիտում ենք որպես յուրօրինակ ոչ միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգների տարածքային կապը Բազայի հետ այսօր զուգահեռը չունի, այլև այն պատճառով, որ առաջին անգամ է, որ կառավարությունը հայտարարել է սկզբունքների նման տարօրինակ խմբի մասին՝ մի դիրքորոշում, որն այնքան ծայրահեղ է, որ ի հայտ է բերում ամենախորը մտահոգությունները թե՛ ամերիկյան և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից”։
3. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե, Agiza-ն ընդդեմ Շվեդիայի, Հաղորդագրություն թիվ 233/2003, UN Doc. CAT/C/34/D/233/2003 (2005), և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, Alzery-ն ընդդեմ Շվեդիայի, ՄԱԿ-ի փաստ. CCPR/C/88/D/1416/2005 (2006)
108. Այս երկու գործելն էր քննվել են 2006թ. Marty-ի զեկույցում (տես զեկույցի 150-161 պարբերությունները), որի առավել համապատասխան հատվածներում նշված է՝
“153. Կարճ ասած, փաստերը հետևյալն են՝ 2001թ. դեկտեմբերի 18-ին, պրն. Agiza-ի և պրն. Alzery-ի, Եգիպտոսի քաղաքացիների, ովքեր ապաստան էին փնտրում Շվեդիայում, վերաբերյալ կայացվել է ապաստան տրամադրելու դիմումը մերժելու որոշում, և հրամայվել է նրանց արտաքսել անվտանգության հիմքերով, նախարարական մակարդակի հատուկ ընթացակարգի շրջանակներում։ Սույն որոշման իրականացումը հենց նույն օրը երաշխավորելու նպատակով Շվեդիայի իշխանություններն ընդունել են Ամերիկայի առաջարկը՝ նրա տրամադրությանը հատկացնել հատուկ ինքնաթիռ, որն օգտվում էր հատուկ թռիչքի լիազորություններից։ Շվեդիայի ոստիկանության կողմից իրենց ձերբակալությանը հաջորդիվ երկու տղամարդիկ տեղափոխվել էին Bromma –ի օդանավակայան, որտեղ Շվեդիայի համաձայնությամբ ենթարկվել էին ‘անվտանգության ստուգման’ կնգուղներով ամերիկյան գործակալների կողմից։
154. Այս ‘ստուգման’ նկարագրությունը հատկապես հետաքրքիր է, քանի որ այն ամենայն մանրամասնությամբ համապատասխանում է ‘հանձնման’ այլ զոհերի, այդ թվում պրն. El-Masri-ի տրամադրած նկարագրությանը։ Ամերիկյան խմբի կողմից որդեգրված ընթացակարգը, որն այս դեպքում նկարագրվում է տեղում ներկա եղած՝ Շվեդիայի ոստիկանական սպաների կողմից, ակնհայտորեն լավ փորձված էր՝ գործակալները հաղորդակցվում էին միմյանց հետ ժեստերով այլ ոչ բառերով։ Գործելով շատ արագ՝ գործակալները Agiza-ի և Alzery-ի վրայից մկտրատով կտրելով հանել են շորերը, նրանց հագցրել են մարզական հագուստ, մեկ րոպեում ուսումնասիրել են մարմնական բոլոր անցքերը և մազերը, ձեռնաշղթաներ և ոտնքերին երկաթե կապանքներ են հագցրել և նրանց բոբիկ քայլեցնելով բարձրացրել օդանավ։
...
157. Եգիպտոս արտաքսումից առաջ երկու անձն էլ դիմել և ստացել են դիվանագիտական հավաստիացումներ, որ իրենք չեն ենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը հակասում է խոշտանգումների դեմ կոնվենցիային, կունենան արդար դատաքննություն և չեն ենթարկվի մահապատժի։ ‘Հավաստիացումները’ նույնիսկ ամրապնդվում էին մշտադիտարկման մեխանիզմով, Շվեդիայի դեսպանի մշտական այցելություններով և դատավարությանը շվեդ դիտորդների մասնակցությամբ”։
109. Միավորված ազգերի համապատասխան կոմիտեները գտել էին, որ Շվեդիան պատասխանատվություն է կրում համաձայն ICCPR-ի Հոդված 7-ի՝ եզրակացնելով, որ այն վերաբերմունքը, որին ենթարկվել էր պրն. Alzery-ին Bromma-ի օդանավակայանում, վերագրվում էր կողմ Պետությանը և համազոր էր Դաշնագրի Հոդված 7-ի ոտնահարման, որ Շվեդիան խախտել էր Bromma-ի օդանավակայանում կատարվածի անկախ և անկողմնակալ հետաքննություն իրականացնելու իր պարտականությունները և որ այդ Հոդվածով նախատեսված հարկադիր վերադարձի արգելման դրույթը խախտվել էր թե՛ պրն. Agiza-ի և թե՛ պրն. Alzery-ի դեպքում։
110. USA Today-ը լուսաբանել էր, որ Շվեդիայի կառավարությունը վճարել է 450,000 ԱՄՆ դոլար պրն. Alzery-ին որպես նրա արտաքսման փոխհատուցում։ Նույն գումարը վճարելու վերաբերյալ համաձայնություն էր կայացվել պրն. Agiza-ի հետ արտաքսման համար (“Sweden compensates Egyptian ex-terror suspect” (Շվեդիան փոխհատուցում է ահաբեկչության մեջ նախկինում կասկածվող Եգիպտոսի քաղաքացուն) , USA Today, 19-ը սեպտեմբերի, 2008թ.)։
C. 2001թ. սեպտեմբերի հետևանքով ԱՄՆ ազատազրկման վայրերում ենթադրաբար տեղի ունեցող՝ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ կարևոր հանրային աղբյուրներ
111. Գանգատարկուն և երրորդ կողմի միջամտողները ներկայացրել են միջազգային, օտարերկրյա և ներպետական մարմինների, ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների բազմաթիվ հոդվածներ, զեկույցներ և կարծիքներ, որոնցում մտահոգություն էր արտահայտված ապօրինի գաղտնի կալանավորումների և Գվանտանամոյում և Աֆղանստանում ԱՄՆ տնօրինած ազատազրկման կենտրոններում վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Առավել կարևոր աղբյուրների ամփոփումը ներկայացված է ստորև։
1. Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների համապատասխան նյութեր
(a) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ելույթը Գուանտանամո ԱՄՆ բանտում Թալիբանի և Ալ-Քաիդայի բանտարկյալների ազատազրկման վերաբերյալ, Կուբա, 16-ը հունվարի, 2002թ.
112. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշել է՝
“Այս համատեքստում կալանված բոլոր անձինք պաշտպանության իրավունք ունեն միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համաձայն, մասնավորապես ըստ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) և 1949թ. Ժնևի կոնվենցիայի դրույթների։ Կալանվածների իրավական կարգավիճակը և պատերազմի գերու (POW) կարգավիճակ ունենալու նրանց իրավունքը, վիճարկվելու դեպքում, կարող է որոշվել իրավասու դատարանի կողմից, համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի Հոդված 5-ի դրույթների։ Բոլոր ազատազրկվածները պետք է բոլոր ժամանակներում արժանանան մարդկային վերաբերմունքի, համաձայն ICCPR-ի և Ժնևի երրորդ կոնվենցիայի դրույթների”։
(b) Amnesty International, Հուշագիր ԱՄՆ կառավարությանը Աֆղանստանում և Գուանտանամոյում ԱՄՆ կողմից կալանքի տակ պահվող մարդկանց իրավունքների վերաբերյալ, 2002թ. ապրիլ
113. Սույն հուշագրում Amnesty International-ն իր մտահոգություններն է արտահայտել առ այն, որ ԱՄՆ Կառավարությունը փոխադրել և պահել է մարդկանց այնպիսի պայմաններում, որոնք կարող են համազոր լինել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և որ ոտնահարել է այլ նվազագույն չափանիշներ կալանքի առնչությամբ ու մերժել է իր իրավասության ներքո անազատության մեջ գտնվող մարդկանց համար մատչելի դարձնել իրավաբանական օգնությունը և դատարան դիմելու հնարավորությունը՝ իրենց ազատազրկման օրինականությունը վիճարկելու նպատակով։
(c) Human Rights Watch, “Միացյալ Նահանգներ, Մեղքի կանխավարկած. Սեպտեմբերի 11-ին հաջորդիվ կալանվածների մարդու իրավունքների խախտումներ”, Vol. 14, Թիվ. 4 (G), 2002թ. օգոստոս”
114. Այս զեկույցում ընդգրկված էր հետևյալ պարբերությունը՝
“... պայքարն ահաբեկչության դեմ, որը Միացյալ Նահանգները մեկնարկեց սեպտեմբերի 11-ից հետո, չէր ներառում այդ ազատությունների ակտիվ ճանաչումը։ Դրա փոխարեն, երկիրն ականատես է եղել հիմնարար ազատությունների մշտական, կամայական և անթույլատրելի քայքայման ... Ուղղակիորեն ներգործվածների հիմնական մասը եղել է ոչ ԱՄՆ քաղաքացի ... Արդարադատության դեպարտամենտը նրանց ենթարկել է կամայական ազատազրկման, ոտնահարել է նրանց նկատմամբ իրավական դատավարությունների պատշաճ գործընթացը և խախտել է անմեղության կանխավարկածը”։
(d) Human Rights Watch, “Միացյալ Նահանգներ. Ալքաիդային զորակցելու մեջ կասկածվողների խոշտանգումների մասին հաղորդումներ”, 26-ը դեկտեմբերի, 2002թ.
115. Այս զեկույցում վկայակոչվել էր Washington Post-ի Հոդվածը՝ “ԱՄՆ-ը դատապարտում է չարաշահումները, բայց պաշտպանում է հարցաքննությունները” վերնագրով, որտեղ նկարագրվում էր, “թե ինչպես Աֆղանստանում, Bagram-ի օդային բազայում գտնվող ԿՎՀ հարցաքննության կենտրոնում պահվող անձինք ենթարկվում էին “սթրեսի և ճնշումների” մեթոդներին, ներառյալ “ժամերով կանգնելը կամ ծնկի իջնելը” և “անհարմար ու ցավոտ դիրքում պահվելը”։
116. Զեկույցում այնուհետև նշվում էր՝
“Խոշտանգումների արգելման կոնվենցիան, որը Միացյալ նահանգները վավերացրել է, մասնավորապես արգելում է խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը, ինչպես նաև կալանավորներին այնպիսի երկրներ ուղարկելը, որտեղ նման գործելակերպերը տեղի ունենալու հավանականություն ունեն”։
(e) Մարդու իրավունքների Միջազգային Հելսինկյան դաշնություն, “Հակա-ահաբեկչական միջոցներ, անվտանգություն և մարդու իրավունքներ. Զարգացումներ Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում սեպտեմբերի 11-ի արդյունքում ”, զեկույց, 2003թ. ապրիլ
117. Այս զեկույցի համապատասխան պարբերությունում նշված է՝
“ ‘Հատուկ հետաքրքրություն’ ներկայացնող շատ կալանավորներ պահվել են միայնակ բանտախցում կամ դատապարտված բանտարկյալների հետ միասին, ընտանիքի, ընկերների և փաստաբանների հետ հաղորդակցության սահմանափակմամբ և չեն ունեցել բավարար միջոցներ ֆիզիկական վարժություններ կատարելու կամ կրոնական ծեսերի հետևելու համար, այդ թվում նաև դիետիկ պահանջների բավարարման հարմարություններ։ Որոշները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերին ասել են, որ նրանց մերժվել է բժշկական օգնությունը և իրենք ծեծի են ենթարկվել պահակների կամ խցի մյուս բանտարկյալների կողմից”։
(f) Amnesty International-ի 2003թ. զեկույցը – Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 28-ը մայիսի, 2003թ.
118. Այս զեկույցում քննարկվել էր բանտարկյալների փոխադրումը Գվանտանամոյի բանտ Կուբայում 2002թ., նրանց փոխադրման (“բանտարկյալները ձեռնաշղթաներով և ոտքերը շղթայված էին, նրանց ստիպել էին կրել ձեռնոցներ, վիրաբուժական դիմակներ և ականջի խցաններ, և նրանց աչքերը լրիվ փակել էին՝ հատուկ թաղանթով պատված լեռնադահուկային ակնոցներով”) և ազատազրկման (“նրանց պահում էին առանց մեղադրանք առաջադրելու կամ դատելու կամ դատարաններ, փաստաբաններին կամ բարեկամներին դիմելու հնարավորության”) պայմանները։ Այնտեղ նաև նշված էր՝
“Ալ Քաիդայի անդամ լինելու մեջ կասկածվող մի շարք անձինք հայտնել են, որ իրենց ԱՄՆ բանտարկությունը շարունակվել է անհայտ տեղանքներում։ ԱՄՆ կառավարությունը չի կարողացել պարզաբանել այս կալանավորների որտեղ լինելը և իրավական կարգավիճակը, կամ նրանց ապահովել միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավունքների պաշտպանությունը, ներառյալ իրենց ընտանիքներին կալանքի վայրի վերաբերյալ տեղեկացնելու և արտաքին ներկայացուցիչներին մուտք ունենալու իրավունքի իրականացումը։ Անհայտ թվով կալանավորներ, ովքեր ի սկզբանե ազատազրկված էին եղել ԱՄՆ կողմից, ենթադրելիորեն փոխադրվել էին երրորդ երկրներ, մի իրավիճակ, որը ի հայտ էր բերում մտահոգություն այն մասին, որ կասկածյալները կարող էին հանդիպել խոշտանգումների հարցաքննության ժամանակ”։
(g) Amnesty International, “Բոսնիա-Հերցեգովինայից վեց մարդու անօրինական ազատազրկումը Գուանտանամո բանտում”, 29-ը մայիսի 2003թ.
119. Amnesty International –ը տեղեկացրել էր վեց ալժիրցի տղամարդկանց փոխանցման մասին Բոսնիայի դաշնային ոստիկանության կողմից, Սարայեվոյի բանտից ԱՄՆ-ին Camp X-Ray-ում, որը տեղակայված է Կուբայի Գվանտանամո ափին։ Զեկույցում մտահոգություններ էին արտահայտվել, որ նրանք կամայականորեն կալանվել էին՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ամրագրված իրենց իրավունքների խախտմամբ։ Զեկույցը նաև վկայակոչում էր Բոսնիա և Հերցեգովինայի Մարդու իրավունքների պալատի որոշումը, որում վերջինս գտել էր, որ փոխանցումը հանդիսացել է Կոնվենցիայի Հոդված 5-ի, Թիվ 7 Արձանագրության Հոդված 1-ի և Թիվ 6 Արձանագրության Հոդված 1-ի ոտնահարում։
(h) Amnesty International, “Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վատ օրինակի սպառնալիքը. Միջազգային ստանդարտները վտանգված են, քանի որ շարունակվում են ‘ահաբեկչության դեմ պատերազմում’ ձերբակալությունները”, 18-ը օգոստոսի, 2003թ.
120. Այս զեկույցի համապատասխան պարբերությունում նշված է՝
“Կալանավորները incommunicado պահվել են ԱՄՆ բազաներում Աֆղանստանում։ Ի հայտ են եկել վատ վերաբերմունքի մեղադրանքներ։ Մյուսները incommunicado պահվել են ԱՄՆ կողմից բանտարկության տակ անհայտ տեղանքներում աշխարհի այլ վայրերում, և ԱՄՆ-ը նաև հրահրել է ‘անկանոն հանձնումներ’, կամ ներգրավվել է դրանցում։ ԱՄՆ խոսքը կալանավորների ոչ պաշտոնական փոխանցումների մասին ԱՄՆ և այլ երկրների միջև, որոնք շրջանցում են էքստրադիցիան կամ մարդու իրավունքների այլ պաշտպանությունը”։
(i) Amnesty International, “Incommunicado ազատազրկում/վատ վերաբերմունքի վախը”, 20-ը օգոստոսի, 2003թ.
121. Այս զեկույցի համապատասխան պարբերություններում նշված է՝
“Amnesty International-ը մտահոգված է, որ կասկածյալների ազատազրկումն անհայտ տեղանքներում առանց իրավական ներկայացուցչության կամ ընտանիքի անդամներին հասանելիության և կասկածյալների ‘հանձնումը’ երկրների միջև առանց մարդու իրավունքների որևէ պաշտոնական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի ոտնահարում է և նրանց ենթարկվում է վատ վերաբերմունքի վտանգին ու խոչընդոտում է իրավունքի գերակայությանը”։
(j) Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Միացյալ նահանգներ՝ ICRC-ի նախագահը կոչ է անում առաջընթաց սկսել ազատազրկմանն առնչվող հարցերում, մամլո հաղորդագրություն 04/03, 16-ը հունվարի, 2004թ.
122. ICRC –ն արտահայտել է իր դիրքորոշումը այսպես՝
“Բացի Գվանտանամոյից, ICRC-ն ավելի ու ավելի շատ է մտահոգվում անհայտ թվով մարդկանց ճակատագրով, ովքեր առևանգվել են այսպես կոչված՝ ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի շրջանակներում և պահվում են անհայտ տեղանքներում։ Պրն. Kellenberger-ն արձագանքել էր նախկին պաշտոնական խնդրանքներին ICRC-ից՝ այս կալանավորների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և նրանց ի վերջո մուտք ունենալու մասին, որպես կարևոր մարդասիրական գերակայություն և որպես Գվանտանամոյում և Աֆղանստանում կալանավայրերում կազմակերպության կողմից ներկայում իրականացվող աշխատանքների տրամաբանական շարունակություն”։
(k) ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով խումբ, Կարծիք թիվ. 29/2006, պրն. Ibn al-Shaykh al-Libi-ն և 25 այլ անձինք ընդդեմ Ամերիկայի միացյալ նահանգների, ՄԱԿ-ի փաստ. A/HRC/4/40/Add.1, 103 (2006)
123. ՄԱԿ-ի աշխատանքային խումբը գտել էր, որ խնդրո առարկա անձանց ազատազրկումը, ովքեր պահվում էին ԱՄՆ գաղտնի ծառայությունների կողմից գաղտնի վայրերում կամ փոխանցվում էին, հաճախ գաղտնի իրականացվող թռիչքների միջոցով, դեպի կալանավայրեր այլ երկրներում, որոնց հետ ԱՄՆ իշխանությունենրը համագործակցում էին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, դուրս էր մնում բոլոր ներպետական և միջազգային վարչակարգերից, որոնք հավատարիմ էին կամայական ազատազրկումից պաշտպանված լինելու երաշխիքներին։ Բացի այդ, այն գտել էր, որ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ազատազրկման շուրջը եղած գաղտնիությունն ու նրանց միջպետական փոխանցումը կարող էր այդ մարդկաց ենթարկել խոշտանգումների, հարկադիր անհետացումների և արտադատական սպանությունների։
2. Այլ հանրային փաստաթղթեր
Կենտրոնական հետախուզական գործակալություն , “Հուշագիր Արդարադատության հրամանատարական կենտրոնին՝ հիմք-փաստաթուղթ ԿՎՀ-ի կողմից հարցաքննության մեթոդների զուգորդված կիրառման վերաբերյալ”, 30-ը դեկտեմբերի, 2004թ.
124. Գանգատարկուն Դատարան էր ներկայացրել վերոնշյալ ԿՎՀ հուշագիրը, որի հատվածներն այլևս չեն դասակարգվում։ Փաստաթուղթը “բևեռվում է հարցաքննության մեթոդների զուգորդված կիրառմանը, [որի նպատակն է] համոզել Բարձր նշանակության կալանավորներին պարբերաբար տրամադրել տեղեկատվություն սպառնալիքի և ահաբեկչական հետախուզության վերաբերյալ ... Արդյունավետ հարցաքննությունը հիմնված է թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական ճնշումների կիրառման հայեցակարգը՝ համապարփակ, համակարգված և համախմբված ձևով՝ կալանավորների (HVD) վարքի վրա ներգործելու, նրանց ընդդիմացող կեցվածքը հաղթահարելու նկատառումով։ Հարցաքննությունների նպատակն է ստեղծել անզորության և կախվածության վիճակի գիտակցում։ Հարցաքննության գործընթացը կարելի է բաժանել երեք առանձին փուլերի՝ նախնական պայմաններ, անցում հարցաքննության և հարցաքննություն”։ Ինչպես նկարագրված էր հուշագրում, “Նախնական պայմանների” փուլը վերաբերում էր “գրավման շոկին”, “հանձնմանը” և “Սև տարածքում ընդունելությանը”։ Հուշագրում, inter alia, գրված էր՝
“Զավթումը ... ներգործում է կալանավորի (HVD) ֆիզիկական և հոգեբանական վիճակին նախքան հարցաքննությունը սկսելը ...
1) Հանձնում
... Բժշկական քննությունն իրականացվում է նախքան թռիչքը։ Թռիչքի ժամանակ կալանավորն ապահով շղթայված է և զրկված է տեողությունից և լսողությունից՝ աչքակապերի, ականջի խցանների և կնգուղի միջոցով ...”
125. “Հարցաքննության փուլը ներառում էր “Կալանքի պայմանների”, “Սառեցման մեթոդների” և “Ուղղիչ մեթոդների ” նկարագրությունը
3. Լրատվական Հոդվածներ
126. Բացի այդ, գանգատարկուն ներկայացրել էր բազմաթիվ հոդվածների պատճեններ, որոնք հրապարակվել էին մակեդոնական մամուլում։ Առավել կարևորները մեջբերված են ստորև՝
(1) “Թալիբանի հացադուլը Գվանտանամոյում (Hunger Strike of the Taliban in Guantánamo) ”, 4-ը մարտի, 2002թ։ “Գաղտնի համաձայնություն լուրջ թերություններով (Secret Agreement with Serious Shortcomings) ”, 5-ը հունիսի, 2003թ։ “Չորս ֆրանսիացիներ Գվանտանամոյում ենթարկվում են խոշտանգումների (Four Frenchmen in Guantánamo under Torture)”, 16-ը հոկտեմբերի, 2003թ.։ “Գվանտանամոյում իրագործվում են խոշտանգումներ (In Guantánamo Torture is Performed)”, 27-ը նոյեմբերի, 2003թ. և “Բանտարկյալներ առանց մեղադրանքների կամ իրավունքների (Prisoners without Charges or Rights)”, 12-ը հունվարի, 2004թ. (բոլորը հրապարակված են Utrinski Vesnik լրագրում) և
(2) “ԿՎՀ-ն խոշտանգում է առևանգված իսլամիստներին Աֆղանստանում (CIA Tortures Captured Islamists in Afghanistan)”, 27-ը դեկտեմբերի, 2002թ.։ “ԱՄՆ-ը մոռանում է մարդու իրավունքների մասին Ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում”, 16-ը հունվարի, 2003թ.։ “Մոռացություն Գվանտանամո բանտի 140 բանտարկյալների վերաբերյալ (Oblivion for 140 Prisoners of Guantánamo)”, 2-ը դեկտեմբերի, 2003թ. (բոլորը հրապարակված են Dnevnik լրագրում)։
127. Նա նաև տրամադրել է այնպիսի հոդվածների պատճեններ, որոնք հրապարակվել են ԱՄՆ լրագրերում, որոնցում լուսաբանվում էին այն “սթրեսի և ճնշման” մեթոդները, որոնք օգտագործվում էին ԱՄՆ կողմից Bagram-ում, Աֆղանստանում, ԱՄՆ օդային բազայում կալանավորների հարցաքննության ժամանակ (“Բանակը հետաքննում է երկու աֆղանացի բանտարկյալների մահը (Army Probing Deaths of 2 Afghan Prisoners)”, Washington Post, 5-ը մարտի, 2003թ. և “Ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննությունը մութ և սուրեալիստական աշխարհում (Questioning Terror Suspects in a Dark and Surreal World)”, New York Times, 9-ը մարտի, 2003թ.)։ ԱՄՆ և Բրիտանական մամուլի այլ հոդվածներ լուսաբանում էին ԱՄՆ-ին անհատների հանձնումը, ովքեր կասկածվում էին ահաբեկչությանն առնչվող գործունեության մեջ նախքան 2004թ. հունվարը (“ԿՎՀ աջակցությամբ խումբն օգտագործել է դաժան միջոցներ ահաբեկչության բջիջը ճեղքելու համար (A CIA-Backed Team Used Brutal Means to Crack Terror Cell)”, Wall Street Journal, 20-ը նոյեմբերի, 2001թ., “ԱՄՆ-ը ահաբեկչության մեջ կասկածվողների գաղտնի փոխանցման հետևում (U.S. Behind Secret Transfer of Terror Suspects)”, Washington Post, 11-ը մարտի, 2002թ., “Chretien-ը բողոքում է Կանադա արտաքսվելու վերաբերյալ. Վարչապետը ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքն անվանում է ՙմիանգամայն անընդունելի՚ (Chretien Protests Deportation of Canadian: Prime Minister Calls U.S. Treatment of Terror Suspect ‘Completely Unacceptable’), Washington Post, 6-ը նոյեմբերի, 2003թ., “ Անտեսանելին (The Invisible)”, The Independent, 26-ը հունիսի, 2003թ., և “Կորել են մեղավոր համարվելով. Որտե՞ղ են պահվում ահաբեկչության մեջ կասկածվողները (Missing Presumed Guilty: where terror suspects are being held)”, The Independent, 26-ը հունիսի, 2003թ.։
128. Գանգատարկուն ներկայացրել էր այնպիսի հոդվածներ, որոնցում լրագրողները լուսաբանում էին, որ նշված ժամանակահատվածում Գերմանիայում ԱՄՆ դեսպանը տեղեկացրել էր Գերմանիայի իշխանություններին 2004թ. մայիսին, որ ԿՎՀ-ն սխալմամբ է բանտարկել գանգատարկուին։ Նրանք այնուհետև տեղեկացրել էին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիսա Ռայսն ընդունել է իր հետ առանձնազրույցում, որ ԱՄՆ-ը սխալմամբ է առևանգել և ազատազրկել գանգատարկուին։ Նշված հոդվածների համաձայն ԱՄՆ ներկայացուցիչները մերժել էին քննարկել որևէ խնդիր սույն գործի առնչությամբ լրագրողների հետ (“Սխալ բանտարկություն՝ ԿՎՀ սխալի անատոմիան (Wrongful Imprisonment: Anatomy of a CIA Mistake)”, The Washington Post, 4-ը դեկտեմբերի, 2005թ., “Գերմանացի մարդը դատ է հարուցում ԿՎՀ նկատմամբ՝ նրան մեղադրելով խոշտանգումներին մեջ, El-Masri –ին փոխհատուցում է պահանջում սխալված ինքնության ՙհանձնման՚ դեպքից հետո (German Man Sues CIA on claims of torture, El-Masri seeks damages after mistaken-identity ‘rendition’ case”), NBC News, 6-ը դեկտեմբերի, 2005թ., “Մերկելի կառավարությունն աջակցում է Masri-ի սխալի վերաբերյալ մեկնաբանություններին (Merkel Government stands by Masri mistake comments)”, Washington Post, 7-ը դեկտեմբերի, 2005թ., և “Գերմանիան կշռում է, թե արդյոք ինքը դեր է ունեցել ԱՄՆ կողմից առևանգման գործում (Germany Weighs if it Played Role in Seizure by U.S.)”, The New York Times, 21-ը փետրվարի, 2006թ.)։ Վերջին հոդվածում հղում է կատարվում պրն. H.K.-ի հետ հարցազրույցին, որում նա նշել է՝
“Նախարարությունը որևէ անօրինական բան չի արել։ Մարդը ողջ է և վերադարձել է տուն իր ընտանիք։ Ինչ որ մեկը սխալ է կատարել։ Այդ մեկը Մակեդոնիան չէ”։
129. Վերջապես, 2007թ., Կանադայի հեռարձակման կորպորացիան (CBC) հաղորդել է, որ Կանադայի Վարչապետը պատրաստվում էր հրապարակել 10,000,000 ԱՄՆ դոլար փոխհատուցման և պաշտոնական ներողության վերաբերյալ մի ոմն պրն. Arar-ի, Սիրիայում ծնված Կանադայի քաղաքացու, ում 2002թ. ձերբակալել էին ԱՄՆ իշխանությունները Նյու Յորքի JFK օդանավակայանում և արտաքսել էին Սիրիա։ Վարչապետն արդեն իսկ ընդունել էր, որ պրն. Arar-ը տուժել է “բազմաթիվ անարդարություններից” (CBC, “Օտավան $10M փոխհատուցում է տրամադրում Arar-ին (Ottawa reaches $10M settlement with Arar)”, 25-ը հունվարի, 2007թ.)։ 2010թ. Guardian-ը հրապարակել է մի հոդված կասկածյալների հանձնմանը Միացյալ Թագավորության (ՄԹ) ենթադրելի դերի վերաբերյալ, որում հայտարարվել է, որ Գվանտանամո բանտի ՄԹ նախկին բանտարկյալները կարող են շատ մեծ փոխհատուցում ստանալ ՄԹ կառավարությունից, որոշ դեպքերում առնվազը մեկ միլիոն ֆունտ ստերլինգի չափով (The Guardian, “Խոշտանգումներ և ահաբեկչություն՝ մեծ գնի վճարում (Torture and terrorism: Paying a high price)”, 17-ը նոյեմբերի, 2010թ.)։
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ԱՄՍՎԱ ԿԱՆՈՆԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
A. Կողմերի ներկայացումները
1. Պատասխանող Կառավարությունը
130. Կառավարությունը առարկել է՝ նշելով, որ գանգատարկուն չի պահպանել վեց ամսվա կանոնը։ Կառավարությունը պնդել է, որ նա դիմել է ներպետական իշխանություններին այն իրադարձություններից ավելի քան չորս և կես տարի անց, որոնց հետ կապված բողոք է բերել (Կառավարությունը հղում է կատարել Bayram-ը և Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի (դեկ.), Թիվ. 38587/97, ECHR 2002‑III, Artyomov-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 14146/02, §§ 113‑118, 27-ը մայիսի, 2010թ., և Nasirkhayeva-ն ընդդեմ Ռուսաստանի (դեկտ.), Թիվ. 1721/07, 31-ը մայիսի, 2011թ.)։ 2004թ. մայիսից մինչև 2008թ. հոկտեմբերը գանգատարկուն միանգամայն պասիվ է եղել և ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերել Մակեդոնիայի իրավապահ մարմիններին ենթադրելի իրադարձությունների շուրջ տեղեկացնելու առումով։ Փոխարենը նա իրավունքի պաշտպանության միջոցներ է փնտրել այլ ընդդատություններում։ Բացի այդ, նա պարտավոր էր մինչև 2008թ. հոկտեմբերը դեռ իմացած լինել, որ պատասխանող Պետությունում ցանկացած քրեական հետաքննություն անարդյունավետ էր լինելու։ Այս կապակցությամբ կառավարությունը վկայակոչել էր նրա և պատասխանող պետության իրավապահների միջև որևէ շփման, ինչպես նաև proprio motu Պետության դատապարտման բացակայությունը, չնայած այն փաստին, որ մեղադրվող իշխանություններն արդեն իսկ նախազգուշացվել էին նրա գործի վերաբերյալ իրենց գերմանացի գործընկերների միջոցով։ Միջազգային և ներպետական մակարդակներում վերջին հետաքննությունները, որոնք ավարտվել են 2007թ. հունվարին, 2008թ. հոկտեմբերին գանգատարկուի կողմից քրեական վարույթ հարուցելուց շատ ավելի վաղ, չեն բացահայտել որևէ փաստ, որը վերաբերեր այդ բողոքին։ Նրա քրեական բողոքը չէր պարունակել որևէ նոր ապացույց, որն ունակ լիներ վերակենդանացնելու իր պնդումները հետաքննելու պետության պարտավորությունը։
131. Վերջապես, նրանք պնդել էին, որ գանգատարկուն ջանասիրաբար հետամուտ չի եղել փոխհատուցման ներպետական միջոցներին։ Նրա ջանադրության պակասն ակնհայտ էր, քանի որ նա որևէ նախաձեռնություն հանդես չէր բերել քննության առաջընթացին տեղեկանալու առումով (Կառավարությունը վկայակոչել էր Bulut-ը և Yavuz-ն ընդդեմ Թուրքիայի (դեկտ.), Թիվ 73065/01, 28-ը մայիսի, 2002թ.)։ Բացի այդ, նա չէր հաղորդել պրն. H.K.-ի հայտարարությունը ներպետական իշխանություններին և չէր հարուցել քրեական վարույթներ պետական դատախազի միջոցով։ Եթե գանգատարկուն խնդրեր հետապնդել հայտնի հանցագործին, ապա նրան հնարավորություն ընձեռված կլիներ ինքնուրույն ստանձնել մեղադրանքի ներկայացումը որպես հավելյալ բողոքարկու, եթե պետդատախազը մերժեր նրա բողոքը։ Նա տվյալ դեպքում նման հնարավորություն չուներ, նկատի առնելով, որ նրա քրեական բողոքը 2008թ. հոկտեմբերին բերվել էր անհայտ հանցագործի դեմ։ Բացի այդ, գանգատարկուն չէր կարող վիճարկել իր բողոքը չընդունելու մասին որոշումը։
2. Գանգատարկուն
132. Ի պատասխան Կառավարության, գանգատարկուն նշել էր, որ պատասխանող Պետություն ուներ Կոնվենցիայով սահմանված դրական պարտավորություն սեփական նախաձեռնությամբ հետաքննություն իրականացնելու համար։ Ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված ներքին հետաքննությունը (տես վերը նշված պարբերություններ 64-66), չէր կարող համարվել որպես պաշտպանության արդյունավետ միջոց Կոնվենցիայի հոդվածներ 3-ի և 13-ի իմաստի շրջանակներում։ Բացի այդ, նա հնարավորություն չէր ունեցել տեղեկանալու նշված հետաքննությանը, նկատի առնելով, որ իշխանությունները նրա հետ չէին կապվել կամ հետաքննությունը չէին դարձրել հրապարակային։ Այն պահից ի վեր, երբ նա վերադարձել էր Գերմանիա 2004թ. մայիսի վերջին, նա ակտիվ կերպով փորձել էր ձեռք բերել բավարար փաստեր՝ “վիճարկվող բողոք” նախապատրաստելու և այն ներպետական հետաքննիչ իշխանություններին ներկայացնելու նկատառումով։ Նրա ազատ արձակումից հետո չորս և կես տարվա ժամանակահատվածը մինչև 2008թ. հոկտեմբերին բողոք բերելը չէր եղել ավելորդ։ Ընդհակառակը, այդ ժամանակահատվածը եղել էր լիովին ողջամիտ, նկատի առնելով, որ սա անհետացման բարդ գործ էր և ներառում էր միջազգային հետախուզական համագործակցություն, որում ԱՄՆ և Մակեդոնիայի Կառավարությունները համաձայնել էին կոծկել գաղտնի բազմազգ քրեական ձեռնարկի գոյությունը։ Համապատասխանաբար, նա գործել էր ջանադրաբար և համաձայն Դատարանի գործելակերպի։ Նա փորձել էր ժամանակին սկսել քրեական հետաքննություն, սակայն իշխանությունները չէին արձագանքել արագ կերպով և փոխարենը գաղտնի ձևով մերժել էին բողոքը։ Նա այնուհետև ապարդյուն փորձել էր տեղեկատվություն ստանալ պետական դատախազից՝ հետաքննության առաջընթացի վերաբերյալ։ Հանրային դատախազը նրան չէր ծանուցել բողոքը մերժելու իր որոշման մասին մինչև 2010թ. նոյեմբերի 22-ը՝ Դատարան նրա կողմից բողոք ներկայացնելուց տասնչորս ամիս անց։ Քանի որ քրեական բողոքը բերվել էր անհայտ հանցագործի դեմ, ապա նրան արգելել էին սկսել մասնավոր հետապնդում։
133. Գանգատարկուն եզրափակելով պնդել էր, որ ինքը համապատասխանաբար կատարել է վեցամսյա ժամանակային պահանջը, որը սկսվել էր 2009թ. հունվարի 23-ին, այն օրը, երբ ըստ նրա լրացել էր ենթադրելի հանցագործությունների հետապնդման վաղեմության ժամկետը։
B. Դատարանի գնահատականը
1. Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված ընդհանուր սկզբունքներ
134. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության լծակ է և որ խիստ կարևոր է, որ այն մեկնաբանվի և կիրառվի այնպիսի ձևով, որ այս իրավունքները լինեն գործնական և ոչ տեսական կամ թվացյալ։ Սա վերաբերում է ոչ միայն Կոնվենցիայի նյութական, այլև ընթացակարգային դրույթների մեկնաբանմանը։ Այն ազդում է պատասխանող Կառավարությունների պարտավորությունների վրա, սակայն նաև ներգործություն ունի գանգատարկուների դիրքորոշման վրա։ Երբ ժամանակը կարևոր է տվյալ գործին բնորոշ հարցերի հանգուցալուծման տեսանկյունից, ապա գանգատարկուի վրա է բեռը երաշխավորելու, որ Դատարանի առջև իր բարձրացրած բողոքները բավարար չափով արագ են ներկայացվել՝ երաշխավորելու, որ դրանք կարող են պատշաճ և արդար կերպով լուծում ստանալ (տես Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ. 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 and 16073/90, § 160, ECHR 2009...)։
135. Հոդված 35 § 1-ի համաձայն ժամանակային սահմանափակման նպատակն է խթանել իրավական որոշակիությունը, երաշխավորելով, որ Կոնվենցիայով սահմանված խնդիրներ բարձրացնող գործերը քննվում են ողջամիտ ժամկետներում և որ անցյալի որոշումները ենթակա չեն շարունակական վիճարկման։ Այն մատնանշում է Կոնվենցիայի մարմինների կողմից իրականացվող վերահսկման ժամանակային սահմանները և ազդարարում է թե՛ անհատներին և թե՛ պետական իշխանություններին այն ժամանակահատվածը, որի շրջանակներից դուրս նման վերահսկողությունն այլևս հնարավոր չէ (տես Sabri Güneş-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ. 27396/06, §§ 39 և 40, 29-ը հունիսի, 2012թ., և Walker-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկտ.), Թիջ. 34979/97, ECHR 2000-I)։
136. Որպես կանոն, վեցամսյա ժամանակահատվածի կանոնը սկսվում է ներպետական միջոցների սպառման գործընթացի վերջնական որոշման օրվանից։ Եթե ակնհայտ է, սակայն, որ որևէ արդյունավետ պաշտպանության միջոց մատչելի չէ գանգատարկուին, ապա այդ ժամանակահատվածը սկսվում է այն գործողությունների կամ միջոցառումների վերաբերյալ բողոք ներկայացնելու օրվանից, կամ այն օրվանից, երբ իմացվել է նման գործողությունների և գանգատարկուի վրա նրանց ունեցած ազդեցության կամ գանգատարկուի նկատմամբ դրանց կանխակալության մասին (տես Dennis-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկտ.), Թիվ. 76573/01, 2-ը հուլիսի, 2002թ.)։ Եթե գանգատարկուն օգտվել է ակնհայտորեն մատչելի միջոցից և միայն հետագայում է տեղեկացել այն հանգամանքներին, որոնք դարձրել են վերոնշյալ միջոցը անարդյունավետ, ապա Հոդված 35 § 1-ի նպատակների տեսանկյունից հնարավոր է, որ նպատակահարմար լինի սկսել վեցամսյա ժամանակահատված հաշվարկն այն օրվանից, երբ գանգատարկուն առաջին անգամ է տեղեկացել կամ պետք է որ առաջին անգամ տեղեկացված լինի նշված հանգամանքներին (տես Paul և Audrey Edwards-ներն ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկտ.), Թիվ 46477/99, 4-ը հունիսի, 2001թ.)։
2. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը ներկա գործով
137. Դատարանը նկատում է, որ Կառավարության այն առարկությունը, թե գանգատը ուշացած էր, երկակի բնույթ ուներ։ Առաջինը նկատի ուներ այն, որ գանգատարկուի քրեական բողոքը ներկայացվել էր ներպետական իշխանություններին չափից ուշ և երկրորդը, որ այդ բողոքը հանդիսացել էր անարդյունավետ միջոց։ Այս կապակցությամբ նրանք ենթադրել էին, որ վեցամսյա ժամանակային սահմանափակումը պետք է հաշվարկվեր այն ժամանակից սկսած, երբ գանգատարկուն առաջին անգամ տեղեկացել էր կամ պետք է տեղեկացած լիներ այն հանգամանքներին, որոնցում մատչելի ներպետական միջոցները անարդյունավետ էին եղել։
138. Ընդունելիության վերաբերյալ Կառավարության առարկությանն արձագանքելու նկատառումով Դատարանը պետք է գնահատի, թե արդյոք, տվյալ գործին բնորոշ հանգամանքներում, քրեական բողոքը հանդիսանում էր պաշտպանության արդյունավետ միջոց, որը պետք է օգտագործեր գանգատարկուն Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքների ոտնահարման դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով։ Այս հարցի պատասխանը որոշիչ կլինի վեցամյա ժամանակային սահմանափակման հաշվարկի համար։
(a) Արդյո՞ք քրեական բողոքը մի միջոց էր, որին պետք է դիմեր գանգատարկուն
139. Դատարանը վերահաստատում է, որ որոշելու համար, թե արդյոք գանգատարկուն տվյալ դեպքում համապատասխանություն ապահովե՞լ է ընդունելիության չափանիշներին, կախված կլինի գործի հանգամանքներից և այլ գործոններից, ինչպիսիք են գանգատարկուի կողմից ցուցաբերված ջանադրությունն ու հետաքրքրությունը, ինչպես նաև ներպետական հետաքննության համարժեքությունը (տես Abuyeva-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 27065/05, § 174, 2-ը դեկտեմբերի, 2010թ.)։
140. Դատարանը մատնանշում է, որ պատասխանող Պետության դեմ գործերում ինքն արդեն իսկ գտել է, որ քրեական բողոքը պաշտպանության արդյունավետ միջոց է, որը պետք է օգտագործել, սկզբունքորեն, Կոնվենցիայի Հոդված 3-ի ենթադրելի խախտումների դեպքում (տես Jasar-ն ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության, Թիվ. 69908/01, 15-ը փետրվարի, 2007թ., Trajkoski-ն ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, no. 13191/02, 7 February 2008; Dzeladinov-ը և այլոք ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության, Թիվ 13252/02, 10-ը ապրիլի, 2008թ. և Sulejmanov-ն ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության, Թիվ. 69875/01, 24-ը ապրիլի, 2008թ.)։ Այն որևէ պատճառ չի տեսնում, որը կարող է հիմնավորել այս սկզբունքից հրաժարումը, հատկապես տվյալ գործի հանգամանքներում, երբ անմարդկային վերաբերմունքի և ազատությունից ապօրինի զրկման մասին պնդումները ենթադրաբար հանդիսանում են առանց իրավական հիմքերի իրականացված գաղտնի օպերացիայի արդյունք։ Եթե ներգրավված պետական գործակալների գործողությունները եղել են անօրինական և կամայական, ապա պատասխանող Պետության հետաքննող իշխանությունների գործն է հայտնաբերել և պատժել հանցավորներին։ Պետական դատախազի գրասենյակին այս գործողությունների մասին նախազգուշացնելը պետք է համարվի որպես լիովին տրամաբանական քայլ զոհի կողմից։
141. Դատարանը համարում է, որ հնարավոր չէր ողջամտորեն ենթադրել, որ 2008թ. հոկտեմբերին ներկայացված քրեական գանգատը պարզորոշ անարդյունավետ միջոց էր։ Այն ժամանակ առկա էին ընդամենը որոշ կասկածներ կապված դրա արդյունավետության հետ, և գանգատարկուից Կոնվենցիայի Հոդված 35 § 1-ով պահանջվում էր նման փորձ կատարել նախքան Դատարան գանգատի ներկայացումը։ Ողջամիտ չէր ակնկալել, որ գանգատարկուն իր բողոքը կբերեր Դատարան նախքան խնդրի առնչությամբ նրա դիրքորոշումը վերջնականապես կկարգավորեր ներպետական մակարդակում սուբսիդիարության սկզբունքին համապատասխան, համաձայն որի լավագույն եղանակը հնարավորինս ներպետական մակարդակում գործի փաստերի հետաքննությունը և հարցերի հանգուցալուծումն են։ Գանգատարկուի և Կոնվենցիայի համակարգի արդյունավետության շահերից է բխում, որ ներպետական իշխանությունները, որոնք լավագույն դիրքում են, գործեն Կոնվենցիայի ցանկացած ենթադրելի խախտում շտկելու ուղղությամբ (տես վերը նշված Varnava-ն և այլոք, § 164)։
142. Ճշմարիտ է, որ զգալի ժամանակ է անցել 2004թ. մայիսի 29-ից մինչև գանգատարկուի Գերմանիա վերադարձի և 2008թ. հոկտեմբերի 6-ին նրա կողմից քրեական վարույթի հարուցման օրը։ Պատասխանող պետությունում ոչ մի այլ իրավական գործողություն չէր նախաձեռնվել գանգատարկուի կողմից նախքան այդ օրը։ Պատճառաբանելով այս ուշացումը՝ գանգատարկուն տվել էր բացատրություն, որն ինքնին չէր կարող համարվել ոչ ողջամիտ։ Նրա գործը վերաբերում էր “արտակարգ հանձնման”, որը ներառում էր առևանգման, incommunicado ազատազրկման և վատ վերաբերմունքի մեղադրանքներ։ Համաձայն 2006թ. Marty-ի զեկույցի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծ մասի Կառավարությունները ժխտել էին հանձնման օպերացիաներին իրենց մասնակցության մեղադրանքները (տես վերը նշված պարբերություն 43)։ Նման խոչընդոտող քաղաքականությունը վերահաստատվել է 2007թ. Marty-ի զեկույցում (տես վերը նշված պարբերություն 46)։ Նկատի առնելով խնդրի նրբությունը և վերոնշյալ քողարկումը՝ գանգատարկուի համար ողջամիտ էր սպասել այնպիսի զարգացումների, որոնք կկարողանային լուծել էական փաստական կամ իրավական խնդիրները։ Եվ իսկապես, նախքան 2008թ. հոկտեմբերն իրականացրած հետաքննությունները բացահայտել էին համապատասխան այնպիսի տարրեր, որոնք լրացուցիչ լույս էին սփռում գանգատարկուի պնդումների վրա և հանդիսանում էին ավելի ամուր հիմք՝ նրա քրեական բողոքի համար։ Նկատի առնելով գործի բարդությունը և վիճարկվող մարդու իրավունքների ենթադրելի ոտնահարումները՝ հասկանալի է, որ գանգատարկուն որոշել էր հետամուտ լինել ներպետական պաշտպանության միջոցների միայն այն ժամանակ, երբ նրան հասանելի էին եղել որոշ հավաստի նյութեր։
143. Ցանկացած դեպքում քրեական վարույթը հարուցվել էր նախքան ենթադրելի հանցագործությունների հետապնդման վաղեմության ժամկետը լրանալը (տես վերոնշյալ պարբերություն 79)։ Այն մերժվել էր փաստերի անբավարարության և ոչ ընդունելիության չափանիշներին անհամապատասխանության հիմքով։ Հետևաբար չի նշանակում, որ գանգատ բերելու հապաղումը այն դարձրել էր անընդունելի, անարդյունավետ կամ այլապես անզոր՝ շտկելու այն իրավիճակը, որի առնչությամբ բերվել էր բողոքը։ Հակառակը, բողոքի ներկայացնելով այն ժամանակ, երբ մատչելի էր որոշ հավաստի տեղեկատվություն միջազգային մակարդակում՝ գանգատարկուն Մակեդոնիայի դատական իշխանություններին էր տրամադրել առավել հիմնավոր պատճառներ իր մեղադրանքները քննելու համար։
144. Վերոնշյալից հետևում է, որ քրեական բողոքը հանդիսանում էր պաշտպանության միջոց և որ այն պետք է օգտագործվեր գանգատարկուի կողմից նշված հանգամանքներում։
(b) Վեցամսյա ժամանակային սահմանափակման մեկնակետը
145. Այսպիսով մնում է որոշել, թե երբ է գանգատարկուին հայտնի դարձել նրա քրեական բողոքի վերաբերյալ վերջնական որոշումը։ Այս ամսաթիվը կլինի վեցամսյա ժամանակային սահմանափակման մեկնակետը։
146. Դատարանը նկատում է, որ երկու ամսից փոքր-ինչ ավելի է անցել քրեական բողոքի ներկայացման և այն մերժելու վերաբերյալ որոշման միջև։ Այս ժամանակը, Դատարանի կարծիքով, չի կարող համարվել, գործի հանգամանքների առումով, այնքան երկարատև, որ պահանջի գանգատարկուից հարցում կատարել նշված ժամանակահատվածում ներպետական իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերի վերաբերյալ։ Ինչպես նշել էր գանգատարկուն, նրա հետագա հարցումները՝ հետաքննության առաջընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ապարդյուն էին եղել (տես վերը նշված պարբերություն 132)։
147. Պետական դատախազը մերժել էր գանգատարկուի քրեական բողոքը 2008թ. դեկտեմբերի 18-ին։ Ըստ գանգատարկուի, այդ որոշումն իր ուշադրությանը չէր ներկայացվել մինչև 2010թ. նոյեմբերի 22-ը, չնայած այն փաստին, որ կիրառելի ընթացակարգային իրավունքը հետապնդող իշխանությունների վրա պարտականություն էր դնում զոհերին ծանուցել բողոքը մերժելու վերաբերյալ իրենց որոշման մասին ութ օրվա ընթացքում (տես վերը նշված պարբերություններ 86-ը և 87-ը)։ Կառավարությունը չէր պնդել, որ այս պահանջը կատարվել է։ Հետևաբար, վեցամսյա ժամկետի մեկնակետը չէր կարող ամրագրվել 2008թ. դեկտեմբերի 18-ին՝ պետական դատախազի որոշման օրը, այլ պետք է համապատասխանաբար հաշվարկվեր այն օրվանից, երբ գանգատարկուն տեղեկացել էր այդ որոշման մասին։ Սույն գործի հանգամանքներում անհրաժեշտ չէ համոզվել այս որոշման մասին տեղյակ պահելու վերաբերյալ գանգատարկուի պնդումների ճշմարտացիության մեջ, քանի որ Կառավարությունն ի ցույց չէր դրել, որ գանգատարկուն պաշտոնական ծանուցում է ստացել վերոնշյալ որոշման վերաբերյալ կամ այլ ձևով տեղեկացվել է այդ մասին նախքան 2009թ. հունվարի 20-ը, այսինքն՝ Դատարան նրա կողմից բողոք ներկայացնելուց վեց ամիս առաջ։
(c) Եզրակացություն
148. Վերոնշյալ լույսի ներքո Դատարանը համարում է, որ գանգատարկուն կատարել է Կոնվենցիայի Հոդված 35 § 1-ով ամրագրված վեց ամսվա կանոնը, և որ Կառավարության առարկությունը, թե գանգատը ժամկետանց է, պետք է համապատասխանաբար մերժվի։
II. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
A. Կողմերի պնդումները
149. Գանգատարկուն պնդել էր, որ ինքը ենթարկվել է արտակարգ հանձնման ԿՎՀ գործակալների կողմից, ում մեծապես աջակցել էին Պատասխանող պետության գործակալները։ Միջազգային հարցումները, արտաքին հետաքննություններն ու գանգատարկուի հետագա ջանքերը՝ այս գործը հետաքննելու ուղղությամբ, տրամադրել էին գրավիչ ապացույցներ, որոնք հիմնավորում էին նրա պնդումները և ժխտում Կառավարության բացատրությունը որպես միանգամայն անտրամաբանական։ Մյուս կողմից առկա չէին եղել “նույնիսկ փոքրաթիվ ապացույցներ, որոնք կհաստատեին իրադարձությունների ներկայացման Կառավարության տարբերակը”։
150. Կառավարությունը ժխտել էր գանգատարկուի պնդումները որպես չիմնավորված՝ ներկայացնելով տարբեր նյութեր իրենց պնդումը հաստատելու նկատառումով (տես վերոնշյալ պարբերություններ 41-ը և 65-ը)։ Նրանք այնուհետև ժխտել են ցանկացած փաստաթղթի գոյություն, որի մասին վկայակոչել է պրն. H.K.-ն (տես վերը նշված պարբերություն 74-ը և հայտարարության պարբերություն 12-ը)։
B. Դատարանի կողմից փաստերի գնահատումը
1. Ընդհանուր սկզբունքներ
151. Այն գործերում, որոնցում առկա են իրադարձությունների հակասող շարադրանքներ, Դատարանը՝ փաստերը հաստատելիս անխուսափելիորեն բախվում է միևնույն դժվարություններին, ինչ որ ցանկացած առաջին ատյանի դատարան։ Դատարանը վերահաստատում է, որ ապացույցները գնահատելիս այն ընդունել է ՙողջամիտ կասկածից վեր ապացուցման՚ չափանիշը։ Այնուհանդերձ, Դատարանի նպատակը երբևէ չի եղել վերցնել ներպետական իրավական համակարգերի մոտեցումը, որոնք կիրառում են այս չափանիշը։ Նրա դերն է ոչ թե վճիռ կայացնել քրեական հանցանքի կամ քաղաքացիական պատասխանատվության, այլ Կոնվենցիայով նախատեսված՝ պայմանավորվող Պետությունների պարտավորության վերաբերյալ։ Նրա խնդրի առանձնահատկությունը համաձայն Կոնվենցիայի Հոդված 19-ի՝ երաշխավորել, որ Կողմ պետությունները հետևում են Կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքների ապահովման իրենց պարտավորությանը, պայմանավորում է փաստերի և ապացույցների խնդրին նրա մոտեցումը։ Դատարանի առջև վարույթներում չկան ընթացակարգային խոչընդոտներ կապված փաստերի ընդունելիության հետ կամ դրանց գնահատման կանխորոշված բանաձևեր։ Դատարանն ընդունում է եզրակացություններ, որոնք իր կարծիքով հիմնավորվում են բոլոր ապացույցների ազատ գնահատմամբ, այդ թվում՝ այնպիսի հետևություններ, որոնք կարող են բխել փաստերից և կողմերի դիրքորոշումներից։ Համաձայն Դատարանի կողմից սահմանված նախադեպային իրավունքի, ապացուցումը կարող է հետևել էապես ուժեղ, հստակ և համահունչ հետևություններից կամ փաստի նմանօրինակ անհերքելի կանխավարկածից։ Ավելին, որոշակի եզրահանգման հասնելու համար անհրաժեշտ համոզման մակարդակը և այս կապակցությամբ ապացուցման պարտականության բաշխումը ի վերուստ կապված են փաստերի որոշակիությունից, ներկայացված մեղադրանքի բնույթից և Կոնվենցիայի վտանգված իրավունքից։ Դատարանը նաև ուշադիր է այն լրջության նկատմամբ, որ այն դրսևորում է, երբ վճռում է, որ Պայմանավորվող պետությունը խախտել է հիմնարար իրավունքները (տես Creangă-ն ընդդեմ Ռումինիայի [GC], Թիվ 29226/03, § 88, 23-ը Փետրվարի,2012թ., և այնտեղ վկայակոչված գործերը)։
152. Ավելին, անհրաժեշտ է հիշել, որ Կոնվենցիայի վարույթները բոլոր դեպքերում չէ, որ հանգեցնում են affirmanti incumbit probatio սկզբունքի խիստ կիրառմանը։ Դատարանը հիշեցնում է իր նախադեպային իրավունքը համաձայն Կոնվենցիայի Հոդվածներ 2-ի և 3-ի կապված այն ազդեցության հետ, որ երբ խնդրո առարկա իրադարձությունները ամփոփված են իշխանությունների բացառիկ իմացության շրջանակներում, ինչպես նրանց վերահսկողության և խնամառության ներքո գտնվող անձանց գործերում, ի հայտ են գալու ուժեղ կանխավարկածներ կապված վնասների և մահի հետ, որ տեղի կունենան նման ազատազրկման ընթացքում։ Նման դեպքերում կարող է համարվել, որ ապացուցման բեռը դրված է իշխանությունների վրա՝ ներկայացնելու բավարար և համոզիչ բացատրություն (տես Çakıcı-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ 23657/94, § 85, ՄԻԵԴ 1999-IV, Salman-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ 21986/93, § 100, ՄԻԵԴ 2000-VII և Rupa-ն ընդդեմ Ռումինիայի (Թիվ 1), Թիվ 58478/00, § 97, 16-ը դեկտեմբերի, 2008թ.)։ Նման բացատրության բացակայության դեպքում Դատարանը կարող է եզրահանգումներ կատարել, որոնք կարող են անցանկալի լինել պատասխանող Կառավարության համար (տես՝ Orhan-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 25656/94, § 274, 18-ը հունիսի, 2002թ.)։
153. Դատարանն արդեն գտել է, որ այս նկատառումները վերաբերում են նաև Կոնվենցիայի Հոդված 5-ի համաձայն քննվող անհետացումներին, մինչդեռ, երբ Դատարանին չեն ապացուցել, որ անձն ազատազրկվել է իշխանությունների կողմից, հնարավոր է հաստատել, որ նա պաշտոնապես ծանուցվել է իշխանությունների կողմից, մուտք է գործել նրանց վերահսկողության ներքո որևէ վայր և այդ ժամանակից ի վեր նրան ոչ ոք չի տեսել։ Նման հանգամանքներում պատասխանատվությունը Կառավարությանն է՝ տրամադրել հավանական (ճշմարտանման) և բավարար բացատրություն, թե ինչ է պատահել տվյալ վայրում և ցույց տալ, որ խնդրո առարկա անձը չի ազատազրկվել իշխանությունների կողմից, այլ թողնվել է այնտեղ առանց ի վերջո իր ազատությունից զրկվելու (տես՝ Tanış-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 65899/01, § 160, ՄԻԵԴ 2005–VIII, Yusupova-ն և Zaurbekov-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 22057/02, § 52, 9-ը հոկտեմբերի, 2008թ., և Matayeva-ն և Dadayeva-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 49076/06, § 85, 19-ը ապրիլի, 2011թ.)։ Բացի այդ, Դատարանը վերահաստատում է, որ կրկին Կոնվենցիայի Հոդված 5 § 1-ով բերված բողոքի համատեքստում այն պահանջել է ապացույց ներկայացնել համահունչ հետևությունների ձևով՝ նախքան ապացուցման բեռը պատասխանող Կառավարությանն անցնելը (տես Öcalan-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ. 46221/99, § 90, ՄԻԵԴ 2005‑IV, և վերը նշված Creangă-ն, § 89)։
2. Փաստերի ստուգումը տվյալ գործի առնչությամբ
154. Դատարանը նշում է, որ գանգատարկուի պնդումները վիճարկվում են Կառավարության կողմից բոլոր առումներով։ Նկատի առնելով կողմերի ներկայացրած հակասող վկայությունները, պատասխանող Կառավարության կողմից կոշտ մերժումը, թե Պետության գործակալները որևէ ձևով ներգրավված են եղել այն իրադարձություններում, որոնց վերաբերյալ բերվել է բողոքը, ինչպես նաև գանգատարկուի քրեական բողոքի մերժումը՝ Դատարանը համարում է, որ հարց է առաջանում կապված այս գործում ապացուցման բեռի հետ և մասնավորապես կապված նրա հետ թե արդյո՞ք այն պետք է գանգատարկուից փոխանցվի պատասխանող Կառավարությանը։
155. Այս կապակցությամբ Դատարանը շեշտում է, որ իր դերի լրացնող բնույթի համար դա շատ զգայուն է և ճանաչում է, որ ինքը պետք է զգույշ լինի առաջին ատյանի դատարանի դերը ստանձնելու փաստի առումով, երբ դա անխուսափելի է կոնկրետ գործի հանգամանքների բերումով (տես McKerr-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկտ.), Թիվ. 28883/95, 4-ը ապրիլի, 2000թ.)։ Այնուհանդերձ, երբ մեղադրանքները ներկայացվում են համաձայն Կոնվենցիայի Հոդված 3-ի, Դատարանը պետք է կիրառի “հատկապես մանրակրկիտ ուսումնասիրություն” (տես, mutatis mutandis, Ribitsch-ն ընդդեմ Ավստրիայի, 4-ը դեկտեմբերի, 1995թ., § 32, Շարք A Թիվ. 336, և Georgiy Bykov-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 24271/03, § 51, 14-ը հոկտեմբերի, 2010թ.) նույնիսկ եթե որոշակի ներպետական վարույթները և հետաքննությունները արդեն իսկ տեղի են ունեցել (տես Cobzaru-ն ընդդեմ Ռումինիայի, Թիվ. 48254/99, § 65, 26-ը հուլիսի, 2007թ.)։ Այլ կերպ ասած, նման համատեքստում Դատարանը պատրաստ է ավելի խիստ քննադատել ներպետական դատարանների եզրակացությունները։ Դրանք ուսումնասիրելով՝ Դատարանը կարող է հաշվի առնել ներպետական վարույթի որակը և ցանկացած հնարավոր թերացումներ որոշումների կայացման գործընթացում (տես Denisenko-ն և Bogdanchikov-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 3811/02, § 83, 12-ը փետրվարի, 2009թ.)։
156. Դատարանն առաջին հերթին դիտարկում է, որ հանգամանքների նկարագրությունն ըստ գանգատարկուի կապված նրա ենթադրյալ փորձության հետ եղել է շատ մանրամասն, որոշակի և հետևողական Գերմանիա նրա վերադարձին հաջորդած ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Նրա վկայությունը հետևողական է մնացել թե՛ միջազգային և թե՛ օտարերկրյա հետաքննությունների ընթացքում և թե՛ ներպետական վարույթներում, և ներառել է հետևողական տեղեկատվություն կապված Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում և ԿՎՀ ազատազրկման վայրում նրա ենթադրելի ազատազրկման վայրի, ժամանակի և տևողության հետ, ինչպես նաև այն վերաբերմունքի առնչությամբ, որին նա ենթադրաբար ենթարկվել է հյուրանոցում, Սկոպիեի օդանավակայանում ԿՎՀ գործակալներին պահառությանն իր փոխանցման և Աֆղանստանի “Աղի փոսում” անցկացնելու ժամանակ։ Ի հավելումն այս ամենի, առկա են գործի այլ տեսանկյուններ, որոնք բարձրացնում են գանգատարկուի արժանահավատության մակարդակը։
157. Նախ և առաջ, Դատարանը նշում է, որ գանգատարկուի վկայությունը հիմնավորվում էր մեծաթիվ անուղղակի ապացույցներով, որոնք ձեռք էին բերվել միջազգային հարցումների և Գերմանիայի իշխանությունների վարած հետաքննության ընթացքում։ Այս կապակցությամբ Դատարանը նշում է հետևյալ ապացույցները՝
(a) Թռիչքների տեղեկամատյանները, որոնք հավաստում էին, որ Բոինգ տեսակի գործարար օդանավը (այն ժամանակ գրանցված ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչության (FAA) կողմից) թռիչ է իրականացնել Պալմա դե Մայորկայից (Իսպանիա) 2004թ. հունվարի 23-ին, վայրէջք է կատարել Սկոպիեի օդանավակայանում երեկոյան 8.51-ին այդ երեկո և հեռացել է Սկոպիեից ավելի քան երեք ժամ անց՝ թռչելով Բաղդադ և այնուհետև Քաբուլ։
(b) Չվերթների տեղեկամատյանները, որոնք հաստատում են, որ ԿՎՀ չարտերային Գոլֆստրիմ օդանավաը, որի պոչին գրված է եղել N982RK թիվը, 2004թ. մայիսի 28-ին դուրս է եկել Քաբուլից և վայրէջք կատարել Ալբանիայի մի ռազմական բազայում, որը կոչվում է Bezat-Kuçova օդակայան։
(c) Գանգատարկուի մազերի ֆոլեկուլների գիտական փորձաքննությունը, որն իրականացվել է Գերմանիայի քրեական հետաքննության շրջանակներում և որը հաստատել է, որ նա ժամանակ է անցկացրել ինչ-որ մի Հարավասիական երկրում և զրկված է եղել ուտելիքից որոշակի երկար ժամանակահատվածում։
(d) Երկրաբանական արձանագրությունները, որոնք հաստատում են գանգատարկուի կողմից փոքր երկրաշարժերի մասին հիշատակումները Աֆղանստանում նրա ենթադրելի ազատազրկման ընթացքում։
(e) Գծագրերը, որ գանգատարկուն նկարել է Աֆղանստանի բանտը պատկերելով, որոնք անմիջապես ճանաչել են հանձնման այլ զոհի կողմից, ով ազատազրկված է եղել ԱՄՆ գործակալների կողմից Աֆղանստանում։
158. Այս ապացույցների վրա հիմնվելով՝ Marty-ի հետաքննությունն ի վիճակի էր եղել եզրակացնել, որ գանգատարկուի գործը “փաստագրված հանձնման գործ էր” (տես վերը նշված պարբերություն 45-ը) և որ իրադարձությունների նկարագրման Կառավարության տարբերակը “միանգամայն անհիմն է” (տես վերը նշված պարբերություն 46-ը)։ Fava-ի հետաքննության վերջնական զեկույցում “դատապարտվում էր Գերմանիայի քաղաքացի Khaled El-Masri-ի արտակարգ հանձնումը” (տես վերը նշված պարբերություն 49-ը)։ Բացի այդ, Գերմանիայի Բունդեսթագը նշել էր, որ գանգատարկուի պատմությունը “արժանահավատ է Մակեդոնիայում նրա կալանավորման և Աֆղանստան տեղափոխման, ինչպես նաև ԱՄՆ ուժերի կողմից այնտեղ բանտարկվելու առանցքային փաստերի առումով” (տես վերը նշված պարբերություն 60)։
159. Երկրորդը, գանգատարկուի հարցումները պատասխանող Պետությունում ի հայտ էին բերել այլ կարևոր տարրեր, որոնք ավելի էին հիմնավորել նրա պատմությունը։ Այս համատեքստում Դատարանը հատուկ ուշադրություն է դարձնում Սկոպիեի օդանավակայանի իշխանությունների նամակին, որը գրվել է 2008թ. հունիսի 18-ին (տես վերը նշված պարբերություն 67), որը հաստատում է Marty-ի հետաքննության արդյունքները կապված Boeing 737 օդանավի օդուղու հետ, որի պոչին եղել էր N313P համարը։ Այս փաստաթուղթը հավաստում էր, առաջին անգամ, որ օդանավը Սկոպիեի օդանավակայանում վայրէջք էր կատարել առանց որևէ ուղևորի, և որ այն օդ էր բարձրացել՝ իր հետ տանելով միայն մեկ ուղևորի։ Մյուս ազդեցիկ ապացույցը հօգուտ գանգատարկուի պրն. J.G.S.-ի՝ մի քննիչի, ով ներգրավված էր եղել Marty-ի և Fava-ի հետաքննություններում, կողմից տրամադրված փորձագիտական զեկույցն էր, որում մանրամասն փաստական ապացույցներ էին ներկայացված Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն գանգատարկուի մուտքից մինչև ԿՎՀ գործակալների պահառությանը նրա փոխանցումն ընկած ժամանակահատվածը տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։
160. Երրորդ, Դատարանն առանձնահատուկ կարևորություն է տալիս համապատասխան նյութին (տես վերը նշված պարբերություններ 98, 103 և 106-127), որն արդեն պետական արձանագրման խնդիր է, որը տրամադրել են տարբեր հարթակներից՝ բացահայտելով տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացվող ՙհանձնման ծրագրի՚ վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Չնայած որ այս նյութը որպես այդպիսին չի վկայակոչում գանգատարկուի գործը, այն լույս է սփռում այն մեթոդների վրա, որոնք կիրառվել են նմանօրինակ “հանձնման” դեպքերում, ինչպես նկարագրել էր գանգատարկուն։
161. Վերջապես, Դատարանը վկայակոչում է պրն. H.K.-ի գրավոր հայտարարությունը, ով համապատասխան ժամանակահատվածում պատասխանող Պետության Ներքին գործերի նախարարն էր և դրանից հետո արագ դարձել էր Վարչապետ։ Հայտարարության մեջ, որը այն իրադարձությունների միակ ուղղակի ապացույցն է, որոնց մասին բողոք է բերվել Դատարան, վկան հաստատել է, որ Մակեդոնիայի իրավապահ իշխանությունները, գործելով համաձայն ԱՄՆ իշխանությունների կողմից տրամադրված վավերական միջազգային ձերբակալության թույլտվության, կալանավորել են գանգատարկուին, պահել են նրան incommunicado և UBK-ի (Պետական հետախուզական գործակալության) գործակալների մշտական հսկողության ներքո Սկոպիեի մի վայրում։ Նրան ավելի ուշ հանձնել են ԿՎՀ “հանձնման թիմին” Սկոպիեի օդանավակայանում և ինքնաթիռով դուրս են տարել պատասխանող Պետությունից ԿՎՀ կողմից գործարկվող օդանավով։ Նրա հայտարարությունը հավաստում է այն փաստերի իրական լինելը, որոնք հաստատվել են այլ հետաքննությունների ընթացքում և գանգատարկուի կողմից իրադարձությունների հետևողական և կապակցված նկարագրությամբ։
162. Ճշմարիտ է, որ նեպետական իշխանություններին հնարավորություն չի ընձեռվել ստուգելու պրն. H.K.-ի ներկայացրած ապացույցները։ Ոչ էլ Դատարանն ինքը հնարավորություն է ունեցել ստուգելու նրա հայտարարության մանրամասները իր առջև վարույթի ընթացքում։ Սակայն անպայման չէ, որ դա նվազեցնի այդ հայտարարության ապացուցական արժեքը, ինչպես որ այն փաստը, որ նշված հայտարարությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ներպետական իշխանություններն արդեն մերժել էին քննության վերցնել գանգատարկուի քրեական բողոքը, չի խանգարում Դատարանին հաշվի առնել այն (տես, mutatis mutandis, Saadi-ն ընդդեմ Իտալիայի [GC], Թիվ 37201/06, § 133, ՄԻԵԴ 2008)։
163. Սկզբունքորեն Դատարանը զգուշությամբ կվերաբերվի Կառավարության նախարարների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած հայտարարություններին, քանի որ նրանք կարող են միտում ունենալ պաշտպանելու այն Կառավարությունը, որն իրենք ներկայացնում են կամ ներկայացրել են։ Սակայն այն նաև նկատի է առնում, որ բարձրաստիճան պաշտոնյաների, նույնիսկ նախկին նախարարների և պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր կենտրոնական դեր են ունեցել վիճարկվող հարցի առումով, ունեն առանձնահատուկ փաստական արժեք, երբ վերջիններն ընդունում են այն փաստերը կամ վարքը, որը իշխանություններին պատկերում է անցանկալի լույսի ներքո։ Դրանք այսպիսով կարող են մեկնաբանվել որպես ընդունելու ձև (տես այս համատեքստում, mutatis mutandis, Ռազմական և խորհրդարանական գործողություններ Նիկարագուայում և նրա դեմ (Nicaragua v. United States of America) էությունը, Վճիռ, ICJ զեկույցներs 1986թ., 14, § 64)։
164. Դատարանն ուստի համարում է, որ այս վկայի տրամադրած վկայությունը կարելի է հաշվի առնել։ Այս կապակցությամբ այն նշում է, որ Կառավարությունը Դատարանին չի ներկայացրել որևէ պատճառ, որը կասկածներ հարուցեր նշված վկայության արժանահավատության առնչությամբ։
165. Նկատի առնելով վերոնշյալը՝ Դատարանը բավարարված է, որ prima facie առկա է ապացույց հօգուտ գանգատարկուի կողմից իրադարձությունների ներկայացման տարբերակի և որ ապացուցման բեռը պետք է փոխանցվի պատասխանող Կառավարությանը։
166. Սակայն Կառավարությունը չի կարողացել ամփոփ կերպով ներկայացնել, թե ինչու վերոնշյալ ապացույցը չի կարող ծառայել որպես գանգատարկուի կողմից ներկայացված մեղադրանքների հիմնավորում։ Կառավարությունը չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն, թե ինչպես են տեղի ունեցել խնդրո առարկա իրադարձությունները։ Ոչ էլ կառավարությունը հիմնավոր բացատրություն է տրամադրել կապված նրա հետ, թե ինչ է պատահել գանգատարկուին այն բանից հետո, երբ իր իշխանությունները վերցրել են նրա վերահսկողությունը 2003թ. դեկտեմբերի 31-ին Տաբանովցե սահմանային անցակետում։ Ոչ մի վստահելի և հիմնավորված բացատրություն չի տրամադրվել Կառավարության կողմից՝ հերքելու իր իշխանությունների պատասխանատվության կանխավարկածը՝ գանգատարկուի ճակատագրի մասին 2003թ. դեկտեմբերի 31-ին նրա ձերբակալությունից հետո հաշվետու լինելու առնչությամբ։ Կառավարության ներկայացրած ապացույցները (տես վերոնշյալ պարբերություններ 41 և 65) բավարար չէ այս առումով։ Այս կապակցությամբ արժանահիշատակ է այն, որ Կառավարության կողմից ոչ մի բացատրություն չի տրվել, թե ինչու այն չի տրամադրվել ավելի վաղ (տես վերը նշված պարբերություն 45-ը և 2006թ. Marty-ի զեկույցի պարբերություն 113-ը)։ Բացի այդ Կառավարությունը չէր մեկնաբանել կամ որևէ առարկություն չէր ներկայացրել կապված պրն. J.G.S.-ի կողմից ներկայացված փորձագիտական զեկույցի հետ։ Կառավարությունը նաև չէր տրամադրել փաստաթղթեր կապված գանգատարկուի գործի հետ, որը գտնվում էր Ներքին գործերի նախարարությունում և որը վկայակոչել էր պրն. H.K.-ն իր հայտարարության մեջ (տես վերը նշված պարբերություն 74-ը)։ Ոչ էլ որևէ գրավոր նյութ էր ներկայացվել Դատարանին նշված համատեքստում։ Եվ վերջապես, հետաքննությունը, որն ավարտվել էր գանգատարկուի բողոքը քննելու մերժումով համոզիչ չէր, ուստի Դատարանն անկարող է որևէ օգտուտ ստանալ դրա արդյունքներից։
167. Նման հանգամանքներում Դատարանը համարում է, որ այն կարող է հետևություններ անել առկա նյութերի և իշխանությունների վարքի վրա հիմնվելով (տես Kadirova-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 5432/07, §§ 87 և 88, 27-ը մարտի, 2012թ.) և գտնում է, որ գանգատարկուի պնդումները բավարար համոզիչ են և հաստատուն ողջամիտ կասկածից դուրս լինելու համար։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
168. Գանգատարկուն բողոքել է, որ պատասխանող Պետությունը պատասխանատու է եղել այն վատ վերաբերմունքի համար, որին ինքը ենթարկվել է, երբ ազատազրկված է եղել հյուրանոցում, ինչպես նաև պատասխանատու է նրա համար, որ չի կանխել իրեն “գրավման շոկին” ենթարկելը, երբ իրեն հանձնել են ԿՎՀ հանձնման թիմին Սկոպիեի օդանավակայանում։ Նա այնուհետև բողոքել է, որ պատասխանող Պետությունը պատասխանատու է եղել իր նկատմամբ վատ վերաբերմունքի համար Աֆղանստանի “Աղի փոսում” ազատազրկման ընթացքում՝ գիտակցաբար նրան հանձնած լինելով ԱՄՆ գործակալների իրավասությանը չնայած որ առկա են եղել բավարար հիմքեր կարծելու, որ առկա է նման վերաբերմունքի իրական վտանգ։ Այս վերջին համատեքստում նա բողոքել էր, որ կալանքի պայմանները, ֆիզիկական հարձակումները, անբավարար սնունդը և ջուրը, քնից զրկված լինելը, հարկադիր կերակրման ենթարկվելը և որևէ բժշկական օգնության բացակայությունը “Աղի փոսում” ազատազրկված լինելու ընթացքում համազոր է Կոնվենցիայի Հոդված 3-ին հակասող վերաբերմունքի։
Կոնվենցիայի Հոդված 3-ն ամրագրում է՝
“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”։
A. Կողմերի պնդումները
1. Գանգատարկուն
169. Գանգատարկուն պնդել է, որ իր ապօրինի միայնակ և incommunicado ազատազրկումը և հարցաքննումը հյուրանոցում 23 օր շարունակ, զուգորդված անընդհատ սպառնալիքների և իր ճակատագրի անորոշության ձգձգման հետ, ոտնահարել է Կոնվենցիայի Հոդված 3-ով ամրագրված իր իրավունքները։ Նույնիսկ առանց ուղղակի ֆիզիկական հարձակումների, տառապանքի և սթրեսի կուտակային և սուր հոգեբանական ազդեցությունները նպատակադրված կիրառվել էին նրա հոգեբանական ամբողջականությունը խախտելու նպատակով՝ հարցաքննության նկատառումով, և բավարար էին եղել նրան հասցնելու տաս օրվա հացադուլի միջոցով իր բողոքն արտահայտելուն։
170. Այնուհետև նա պնդել էր, որ պատասխանող Պետությունը պատասխանատվություն է կրել այն վերաբերմունքի համար, որին ինքը ենթարկվել է ԿՎՀ-ին իր փոխանցման ժամանակ Սկոպիեի օդանավակայանում, քանի որ նրա գործակալներն ակտիվորեն նպաստել էին դրան և չէին կանխել նշված օպերացիան։ Այս կապակցությամբ նա ենթարկվել էր վայրագ և սարսափելի մի վերաբերմունքի, որը հատուկ մշակվել էր “գրավման շոկ” առաջացնելու և հետագա հարցաքննությունների նպատակով նրա կամքը կոտրելու համար։ Բռնությունը, որը կիրառվել էր նրան ԿՎՀ ինքնաթիռ փոխադրելիս գերազանցել էր բոլոր չափերը համեմատ ցանկացած սպառնալիքի, որին ինքը ենթարկվել էր, և կիրառվել էր նրան ստորացնելու և նրա ոգին կոտրելու նպատակով։ Նրա նկատմամբ վերաբերմունքը թե՛ հյուրանոցում և թե՛ Սկոպիեի օդանավակայանում համազոր էր եղել խոշտանգումների։
171. Այնուհետև նա պնդել էր, որ Մակեդոնիայի իշխանությունները պարտավոր են եղել, երբ հանձնել են իրեն ԿՎՀ-ին, գնահատել Աֆղանստանում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի վտանգը և ստանալ համապատասխան դիվանագիտական հավաստումներ։ Այնինչ նրանք այդ չէին առել հակառակ այն փաստի, որ առկա էին նման վատ վերաբերմունքի հանրամատչելի հարուստ ապացույցներ։ Պատասխանող Պետությունը համապատասխանաբար պատասխանատվություն էր կրում Կոնվենցիայի Հոդված 3-ի համաձայն։
172. Եվ վերջապես գանգատարկուն պնդել էր, որ ներպետական իշխանություններն իրականացնել էին իր վիճարկվող պնդումների հպանցիկ և խիստ անբավարար հետաքննություն։ Հակառակ բազմաթիվ միջազգային մարմինների կոչերին և իր բողոքներին, պատասխանող Պետությունը չէր իրականացրել հրատապ, անկողմնական և արդյունավետ հետաքննություն, ինչպես պահանջվում է այս Հոդվածով։
2. Պատասխանող Կառավարությունը
173. Կառավարությունը կրկնել էր իր դիրքորոշումը՝ լիովին ժխտելով գանգատարկուի պնդումները վատ վերաբերմունքի ենթարկված լինելու վերաբերյալ։ Կառավարությունն այնուհետև վիճարկել էր 2009թ. հունվարի 5-ի փորձագիտական զեկույցը, որը ըստ նրա սպառիչ չէր եղել կապված գանգատարկուի առողջական դրության հետ (տես վերը նշված պարբերություն 36)։ Այս պատճառով նրանք պահանջել էին Դատարանից այն քննել “առավելագույն վերապահումներով”։
174. Այնուհետև Կառավարությունը զիջման էր գնացել՝ համաձայնելով, որ հետաքննող իշխանությունների կողմից իրականացվող հետաքննությունը արդյունավետ չէր եղել, բայց որ դրա պատճառը գանգատարկուի կողմից քրեական բողոքի ուշ ներկայացումն է և այն փաստը որ այն հարուցվել է անհայտ հանցագործի նկատմամբ։
B. Երրորդ կողմից միջամտություններ
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար (UNHCHR)
175. UNHCHR-ը պնդել է, որ ճշմարտության հաստատման իրավունքն առանձին իրավունք էր, որը ենթարկվել էր մեծ չարաշահումների, ինչպես հարկադիր անհետացումների դեպքում։ Այս իրավունքը նաև ամրագրված էր Կոնվենցիայի Հոդված 13-ում և ներհյուսված Հոդվածներ 2-ում, 3-ում և 5-ում։ Հարկադիր անհետացումների դեպքում ճշմարտության իրավունը հատկապես ազդեցիկ նորմ էր՝ նկատի ունենալով զոհի ճակատագրի և որտեղ գտնվելու առեղծվածը, անկախ զոհի վերջնական հայտնվելուց։ Մարդու իրավունքների մեծ ոտնահարումների մասն ճշմարտությունն իմանալը, որ նախատեսում է մարդասիրական իրավունքը զոհերի, նրանց բարեկամների և մտերիմ ընկերների համար, բավարարման միջոց է։ Ճշմարտության իրավունքը բխում է իրավունքի ոտնահարման ուղղակի զոհերի, նրանց բարեկամների և լայն հասարակության շահերից։ Իրավատերերը արտոնված են փնտրել և գտնել տեղեկատվություն տարբեր խնդիրների վերաբերյալ, մասնավորապես հանցագործների ինքնության, հետաքննության առաջընթացի և արդյունքների և ոտնահարումների հանգամանքների ու պատճառների վերաբերյալ։ Մյուս կողմից, ճշմարտության իրավունքը համապարփակ պատասխանատվություններ է դնում Պետության վրա, այդ թվում՝ (1) իրականացնել արդյունավետ հետաքննություն, (2) զոհերին և նրանց հարազատներին տրամադրել հետաքննության գործընթացին արդյունավետ մատչելիություն, (3) բացահայտել համապատասխան ամբողջ տեղեկատվությունը զոհերին և ընդհանուր հասարակությանը և (4) պաշտպանել զոհերին և վկաներին ճնշումներից և սպառնալիքներից։ Վերջում UNHCHR-ը պնդել էր, որ ճշմարտության իրավունքը ճանաչված է միջազգային իրավունքով (Բոլոր մարդկանց հարկադրական անհետացումից պաշտպանելու միջազգային կոնվենցիա) և Միջամերիկյան դատարանի ու Մարդկանց և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովի ընդդատությամբ։
2. Interights
176. Interights-ը պնդել էր, որ սույն գործը հնարավորություն էր ընձեռում Դատարանին ճանաչելու այն անթույլատրելի ոտնահարումների համակարգը, որը հայտնի էր դարձել որպես “արտակարգ հանձնում” և սահմանել Պետության պարտավորությունն ըստ Կոնվենցիայի։ Հանձնման ենթարկվող անձանց նկատմամբ վերաբերմունքը հանձնման գործընթացին նախապատրաստվելու կամ այդ գործընթացի իրականացման ժամանակ (ներառյալ այսպես կոչված “գրավման շոկը”) և հարցաքննության բռնի մեթոդների կիրառումը կարող են համազոր լինել խոշտանգումների և կամ վատ վերաբերմունքի։ Արտակարգ հանձնման գործելակերպերին ներհատուկ է անձին մեկ Պետությունից մյուսը տեղահանելը, երբ առկա էր խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգ։ Նման տեղահանումը արգելված էր non-refoulement-ի (չվերադառնալու) սկզբունքով, որը Դատարանի նախադեպային իրավունքում ճանաչված էր (Interights- ը վկայակոչել էր Soering-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7-ը հուլիսի, 1989թ., Շարք A Թիվ 161, և վերը նշված՝ Saadi-ին ընդդեմ Իտալիայի գործը)։ Non-refoulement –ի սկզբունքի համաձայն, “արտակարգ հանձնումների” իրականացմանը հանցակցության, մասնակցության կամ համագործակցության այլ ձևերի համար ի հայտ է գալիս պատասխանատվություն, երբ պետական իշխանությունները տեղյակ են եղել, կամ պարտավոր են եղել տեղյակ լինել, որ հանձնումներին առնչվող ոտնահարումներ են իրականացվում։ Զուգահեռաբար “հանցակցության պատասխանատվությանը”, համաձայն ընդհանուր միջազգային իրավունքի, Պետությունը կարող է պատասխանատվություն կրել, երբ այն օգնել կամ աջակցել է մեկ այլ Պետության, որը կատարել է միջազգայնորեն ապօրինի գործողություն (“լրացուցիչ պատասխանատվություն (accessory responsibility)”)։ Նման ոտնահարումները կանխարգելու ձախողումն առավել կոպիտ է եղել, երբ Պետությունը համաձայնություն է տվել վիճարկվող իրավունքների ոտնահարմանը օտարերկրյա գործակալների կողմից։ Բացի այդ, օտարերկրյա գործակալների գործողություններին համաձայնությունը կամ դրանց նկատմամբ ներողամտությունը կարող են ենթադրել Պետության պատասխանատվություն։ Հանձնումն իրականացնելուց հետո Պետությունը պարտավորություն է ունեցել իրականացնել գաղտնի կալանման և փոխանցման արագ և արդյունավետ հետաքննություն և փոխահուցում տրամադրել՝ այդ թվում ոտնահարումից բխող ոչ նյութական վնասի համար։
3. Փոխհատուցում
177. Փոխհատուցումը պահանջում էր, որ արտակարգ հանձնման համատեքստում բերված պնդումների հետաքննությունը լինի արագ, անկախ, հանգամանալի և կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց նույնականացմանը և հետապնդմանը։ Այն պետք է ապահովի հանրության քննությունը և զոհի մասնակցությունը և պետք է զոհերի համար մատչելի դարձնի տեղեկությունները՝ նրանց ճշմարտության իրավունքի բավարարման նպատակով։ Հետաքննելու պարտականությունը ներառված էր Կոնվենցիայի Հոդվածներ 3-ում և 5-ում։ Ազգային անվտանգության նկատառումները չէին կարող լինել այնպիսին, որ խանգարեին զոհի մուտքը նման տեղեկատվությանը։ Եթե ազգային անվտանգության մտահոգությունների գերակշռելը զոհի տեղեկատվություն ստանալու իրավունքի նկատմամբ թույլատրելի լիներ, ապա Հոդված 3-ի անզիջելի և բացարձակ բնույթը և չընդունված ազատազրկման արգելումը կվտանգվեին։ Այս կապակցությամբ այն վկայակոչել էր Եվրոպայի խորհրդի 2011թ. մարտի 30-ի ուղենիշները մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների համար անպատժելիությանը վերջ դնելու վերաբերյալ (տես վերը նշված պարբերություն 105), համաձայն որի “նրանց անպատժելիությունը, ովքեր պատասխանատու են այնպիսի գործողությունների համար, որոնք համազոր են մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների, լրացուցիչ տառապանք է պատճառում զոհերին”։ Բավարար իրավական պաշտպանությունը և փոխհատուցումը պետք է ներառեն գործողության ճանաչումը և Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 5-ով նախատեսված իրավունքների ոտնահարման զոհի նկատմամբ հարգանքը, որպեսզի նրանք, նրանց ընտանիքները և ընդհանուր առմամբ հասարակությունը կարողանան իմանալ ճշմարտությունը այն ոտնահարումների վերաբերյալ, որոնցից զոհը տուժել է։ Փոխհատուցումից բացի պետք է տրամադրվեն նաև այլ կարևոր բաղադրիչներ՝ ուղղված երկարաժամկետ վերականգնման նպատակին, ներառյալ բավարարվածություն (ոտնահարման ճանաչումը, ափսոսանքի արտահայտությունը կամ պաշտոնական ներողությունը), չկրկնվելու երաշիքներ և վերականգնում։ Այս վերջին կետի հետ կապված Փոխհատուցումը ներկայացրել էր մի 2011թ. մարտի 28-ի մի փորձագիտական զեկույց, որում դոկտոր M. Robertson-ը՝ մի արտոնագրված հոգեբույժ, բացատրել էր ճշմարտության հանրամատչելի բացահայտման հոգեբանական օգտակարությունը զոհի համար։ Ըստ նրա, ճշմարտության հրապարակային ճանաչումը և պատշաճ ընդունումը փոխհատուցման որևէ ձևով, կարող է կարևոր դեր ունենալ փրկվածի վերականգնման համար։ Հակառակը, եթե ճշմարտությունը մնում էր թաքնված և հանցագործներն ազատության մեջ էին, ապա դա կարող էր խորացնել փրկվածի անզորության զգացումը՝ կապված կյանքի իմաստը վերականգնելու և պատահածը մոռանալու հետ։
4. Amnesty International (AI)-ի և Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (ICJ) համատեղ ներկայացումը
178. AI-ն և ICJ-ը նշել են, որ ներկա գործը վերաբերում է “ԱՄՆ առաջնորդած ‘գաղտնի ազատազրկման և հանձնումների համակարգին’, մի մեծամասշտաբ, կազմակերպված միջսահմանային համակարգ, որը գործում էր անտեսելով ներպետական օրենդրություններն ու միջզագային իրավական պարտավորությունները, առանց որևէ դատական կամ վարչական գործընթացի, որը կախված էր շատ Պետությունների ակտիվ և պասիվ համագործակցությունից”։ Այս համակարգը բնորոշվում էր անհատների հարկադիր անհետացմամբ, ինչը հանդիսանում էր խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատ լինելու իրավունքի ոտնահարում։ Կոնվենցիայի Հոդված 3-ը ենթադրում էր non-refoulement պարտականություններ՝ Պայմանավորվող պետություններին պարտավորեցնելով չիրականացնել կամ անփութության արդյունքում թույլ չտալ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք կարող են հանգեցնել իրենց ընդդատությունից որևէ անհատի տեղափոխմանը, երբ պայմանավորվող կողմերը գիտեն կամ պետք է իմանան, որ նրանց տեղափոխումը կարող նրանց ենթարկել վատ վերաբերմունքի իրական վտանգին։
179. Վերջում նրանք պնդել էին, որ արդյունավետ հետաքննության իրավունքը համաձայն, inter alia, Հոդվածներ 3-ի և 5-ի, Հոդված 13-ի հետ միասին վերցված, ի հայտ էին բերում ճշմարտության իրավունքը կապված Կոնվենցիայի ոտնահարումների հետ, որոնք տեղի էին ունեցել “‘գաղտնի ազատազրկումների և հանձնումների համակարգի” համատեքստում։ Սրա պատճառը միայն խնդրո առարկա մարդու իրավունքների ոտնահարումների մասշտաբը և դաժանությունը չէր, այլև այս գործելակերպերի նկատմամբ լայն տարածում գտած անպատժելիությունը և դրանց մասին տեղեկատվության կոծկումը, ինչը պահպանվել են բազմաթիվ ներպետական ընդդատական համակարգերում։
C. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
180. Նկատի առնելով առկա նյութերը՝ Դատարանը համարում է, որ սույն Հոդվածի համաձայն գանգատարկուի ներկայացրած բողոքները ի հայտ են բերում փաստական և իրավական լուրջ խնդիրներ Կոնվենցիայի առնչությամբ, որոնց մասին որոշում կայացնելու համար պահանջվում է գործի քննությունն ըստ էության։ Դատարանն ուստի եզրակացնում է, որ այս բողոքներն ակնհայտորեն վատ հիմնավորված չեն Կոնվենցիայի Հոդված 35 § 3 (a)-ի իմաստով։ Չի հաստատվել որևէ հիմք՝ դրանք անընդունելի հայտարարելու համար։ Ուստիև դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
2. Էությունը
181. Դատարանն առաջին հերթին կքննի գանգատարկուի այն բողոքը, որ առկա չի եղել արդյունավետ հետաքննություն վատ վերաբերմունքի ենթարկվելու նրա պնդումների առնչությամբ։
(a) Հոդված 3-ի ընթացակարգային տեսանկյունը՝ արդյունավետ հետաքննության բացակայություն
(i) Ընդհանուր սկզբունքներ
182. Դատարանը վերահաստատում է, որ երբ անհատը վիճելի բողոք է բերում այն մասին, որ ինքը տուժել է Հոդված 3-ը ոտնահարող վերաբերմունքից ոստիկանության կամ Պետության նմանօրինակ այլ գործակալների ձեռքին, այդ դրույթը Պետության՝ Կոնվենցիայի Հոդված 1-ով նախատեսված ընդհանուր պարտականության հետ զուգորդմամբ մեկնաբանվելով, ըստ որի Պետությունը պարտավոր է “իր իրավասության ներքո ապահովել բոլորի Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները”, ենթադրաբար պահանջում է, որ ապահովվի արդյունավետ պաշտոնական հետաքննություն։ Նման հետաքննությունը պետք է ի վիճակի լինի առաջնորդել դեպի պատասխանատու անձանց հայտնաբերումը և հետապնդումը։ Այլապես, խոշտանգումների և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ընդհանուր իրավական արգելումը, չնայած իր հիմնարար կարևորությանը, կլինի անարդյունավետ գործնականում, և Պետության գործակալների համար որոշ դեպքերում հնարավորություն կստեղծվի չարաշահել իրենց վերահսկողության ներքո գտնվողների իրավունքները՝ իրականում մնալով անպատիժ (տես Assenov-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 28-ը հոկտեմբերի, 1998թ., § 102, Վճիռների և որոշումների հաշվետվություններ 1998‑VIII; Corsacov-ն ընդդեմ Մոլդովայի, Թիվ. 18944/02, § 68, 4-ը ապրիլի, 2006թ. և վերը նշված Georgiy Bykov-ը, § 60)։
183. Վատ վերաբերմունքի մասին լուրջ մեղադրանքների հետաքննությունը պետք է լինի թե՛ արագ և թե՛ հանգամանալի։ Սա նշանակում է, որ իշխանությունները պետք է միշտ լուրջ փորձ կատարեն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է հենվեն հապշտապ կամ վատ հիմնավորված եզրակացությունների վրա՝ հետաքննությունը փակելու կամ իրենց որոշումները կայացնելու (տես վերը նշված՝ Assenov-ը և այլոք, § 103 և Batı-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 33097/96 և 57834/00, § 136, ՄԻԵԴ 2004‑IV (հատվածներ))։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր ողջամիտ քայլերը, որ մատչելի են իրենց՝ երաշխավորելու դեպքի վերաբերյալ ապացույցներ, այդ թվում, inter alia, ականատեսների վկայությունը և դատաբժշկական փորձաքննությունը (տես Tanrıkulu-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ. 23763/94, § 104, ՄԻԵԴ 1999‑IV, և Gül-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ 22676/93, § 89, 14-ը դեկտեմբերի, 2000թ.)։ Հետաքննության ցանկացած թերացում, որը վտանգում է վնասների պատճառը կամ պատասխանատու անձանց ինքնությունը պարզելու հնարավորությունը, կարող է հանգեցնել այս չափանիշը խախտելու վտանգին (տես Boicenco-ն ընդդեմ Մոլդովայի, Թիվ. 41088/05, § 123, 11-ը հուլիսի, 2006թ.)։
184. Բացի այդ, հետաքննությունը պետք է լինի գործադիրից անկախ (տես Oğur-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ. 21594/93, §§ 91-92, ՄԻԵԴ 1999-III, և Mehmet Emin Yüksel-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ 40154/98, § 37, 20-ը հուլիսի, 2004թ.)։ Այս հետաքննության անկախ լինելը ենթադրում է ոչ միայն ստորակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլև անկախություն գործնական իմաստով (տես Ergi-ն ընդդեմ Թուրքիայի, 28-ը հուլիսի, 1998թ., §§ 83-84, Զեկույցներ 1998-IV)։
185. Վերջապես, զոհը պետք է կարողանա արդյունավետ կերպով մասնակցել հետաքննությանը որևէ ձևով (տես, mutatis mutandis, վերը նշված Oğur-ի գործը, § 92, Ognyanova-ն և Choban-ն ընդդեմ Բուլղարիայի, Թիվ 46317/99, § 107, 23-ը փետրվարի, 2006թ., Khadzhialiyev-ը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 3013/04, § 106, 6-ը նոյեմբերի, 2008թ., Denis Vasilyev-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 32704/04, § 157, 17-ը դեկտեմբերի, 2009թ. և Dedovskiy-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 7178/03, § 92, ՄԻԵԴ 2008)։
(ii) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործով
186. Դատարանը նկատում է, որ գանգատարկուն, 2008թ. հոկտեմբերին քրեական բողոք բերելու միջոցով պետական դատախազի ուշադրությունն է հրավիրել պետության գործակալների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու և հետագայում իրեն ԿՎՀ գործակալներին հանձնելուն նրանց մասնակցության վերաբերյալ իր պնդումներին։ Նրա բողոքները հիմնավորված էին փաստերով, որոնք բացահայտվել էին միջազգային և այլ օտարերկրյա հետաքննությունների արդյունքում։ Դատարանի կարծիքով իրադարձությունների նկարագիրն ըստ գանգատարկուի և մատչելի նյութերը բավարար էին ի հայտ բերելու առնվազը ողջամիտ կասկած, որ Կոնվենցիայի նշված ոտնահարումները կարելի էր վերագրել Պետական իշխանություններին, ինչպես մատնանշել էր գանգատարկուն։ Այսպիսով նա հիմք էր ստեղծել prima facie պատասխանող Պետության անվտանգության ուժերի կողմից դատապարտելի վարքի գործ հարուցելու համար, ինչը պետք է քննության ենթարկվեր իշխանությունների կողմից համաձայն Կոնվենցիայի Հոդված 3-ի պահանջների։ Ամեն դեպքում, այն փաստը, որ գանգատարկուն պաշտոնական քրեական վարույթ էր բերել, որոշիչ չէր, քանի որ Հոդված 3-ի լուրջ ոտնահարումների վերաբերյալ իշխանություններին տեղեկացնելը նշված ժամանակահատվածում ի հայտ էր բերել ipso facto այդ հոդվածով նախատեսված պարտականության, որ Պետությունը պետք է իրականացնի արդյունավետ հետաքննություն (տես՝ mutatis mutandis, Gorgiev-ն ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության, Թիվ. 26984/05, § 64, 19-ը ապրիլի, 2012թ.)։
187. Հիմնվելով գանգատարկուի բողոքի վրա՝ պետական դատախազը կապվել էր Ներքին գործերի նախարարի հետ՝ գանգատարկուի գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նկատառումով։ Նախարարությունը ի պատասխան ներկայացրել էր մի զեկույց, որտեղ հակիրճ ներկայացված էր այն նույն հիմնավորումը, որը ավելի վաղ տրամադրվել էր Մյունիխի պետական դատախազի կողմից իրավական աջակցություն տրամադրելու մասին դիմումի կապակցությամբ։ 2008թ., գրեթե երկու և կես ամիս անց, Սկոպիեի պետական դատախազը մերժել էր բողոքը ապացույցների բացակայության հիմնավորմամբ։ Բացի նախարարությունից տեղեկություններ խնդրելուց նա չէր նախաձեռնել որևէ այլ հետաքննողական միջոցառում՝ գանգատարկուի պնդումները հետաքննելու ուղղությամբ։ Կառավարությունը հաստատել էր, որ պետական դատախազը չէր հարցաքննել գանգատարկուին և հյուրանոցում խնդրո առարկա ժամանակահատվածում աշխատած մարդկանց։
188. Վերջապես վիճելի չէ, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվել պարզելու N313P օդանավի վայրէջքի պատճառը, որը կասկածվում էր գանգատարկուին պատասխանող Պետությունից Աֆղանստան տեղափոխած լինելու մեջ։ Համաձայն Marty-ի հետաքննության, այդ օդանավը օգտագործվել էր գանգատարկուի դեպքում և եղել էր “հանձնման շրջափուլում”՝ այդ թվում նաև փոխադրելով այլ կալանավորների նմանօրինակ հանգամանքներում (տես վերը նշված պարբերություն 45)։ Բացի այդ, գանգատարկուն իր մեղադրանքները հիմնավորելու նկատառումով ներկայացրել էր մի պաշտոնական նամակ, որում Սկոպիեի օդանավակայանի իշխանությունները հավաստել էին, որ նշված օդանավը վայրէջք էր կատարել Սկոպիեի օդանավակայանում 2004թ. հունվարի 23-ին, առանց որևէ ուղևորի, և որ այն այնուհետև հաջորդ առավոտ մեկնել էր՝ տանելով միայն մեկ ուղևորի (տես վերը նշված պարբերություն 67)։ Գանգատարկուի պնդումները կապված Աֆղանստան իր փոխադրման հետ թե՛ ժամանակ և թե՛ ձևի առումով զարմանալիորեն համապատասխանում էին այդ օդանավի փաստացի կուրսին։ Այնուամենայնիվ, հետաքննող իշխանությունները մնացել էին պասիվ և որոշել էին հետաքննությունը չվարել այս ճանապարհով։ Զարմանալի է, որ նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձրել այս տեղեկատվության վրա և հետաքննություն չեն իրականացնել պարզելու այն ուղևորի ինքնությունը, ով այդ օդանավ էր բարձրացել նշված գիշերը։ Օդանավի և ուղևորի հետ կապված հանգամանքների հետաքննությունը կարող էր ի հայտ բերել անհրաժեշտ տեղեկատվություն, որը կարողանար հերքել կամ հաստատել իրադարձությունների ներկայացման գանգատարկուի տարբերակը։
189. Պետական դատախազը որոշում էր կայացրել միայն Ներքին գործերի նախարարության ներկայացրած փաստաթղթերի հիմքով։ Նա անհրաժեշտ չէր համարել Նախարարության պնդումներից այն կողմ գնալը։ Մերժելով գանգատարկուի բողոքը՝ նա բացառապես հենվել էր Նախարարության տրամադրած տեղեկություններին և բացատրություններին, ում գործակալները, ըստ էության, կասկածվում էին գանգատարկուի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորմանը մասնակցություն ունենալու մեջ։ Ըստ Կառավարության, պետական դատախազը համարել էր, որ Նախարարության եզրակացություններին հակասող ցանկացած ապացույցների բացակայության պարագայում ոչ մի այլ հետաքննական միջոցներ անհրաժեշտ չեն (տես վերը նշված պարբերություն 71-ը)։ Նկատի առնելով զգալի և գոնե կողմնակի ապացույցները, որոնք մատչելի էին գոնե գանգատարկուի գանգատի ներկայացման ժամանակ, նման եզրակացությունը չի համապատասխանում նրան, ինչ կարելի էր ակնկալել անկախ իշխանություններից։ Գործի բարդությունը, ենթադրելի ոտնահարումների լրջությունը և մատչելի նյութերը պահանջում էին համապատասխան արձագանքներ հետաքննող իշխանությունների կողմից։
190. Կառավարությունը նաև պնդել է, որ մեղադրող մարմինների կողմից նախաձեռնված հետաքննությունն արդյունավետ չի եղել (տես վերը նշված պարբերություն 174-ը)։
191. Նկատի առնելով կողմերի դիտարկումները, և հատկապես երրորդ կողմերի ելույթները՝ Դատարանը նաև ցանկանում է անդրադառնալ տվյալ գործի հետաքննության անբավարար բնույթի մեկ այլ տասանկյունին, մասնավորապես նրա ներգործությանը ճշմարտության իրավունքին կապված գործի համապատասխան հանգամանքների հետ։ Այս կապակցությամբ այն ընդգծում է սույն գործի ընդհանուր նշանակությունը ոչ միայն գանգատարկուի և նրա ընտանիքի, այլև նմանօրինակ հանցագործությունների այլ զոհերի և ընդհանրապես լայն հասարակության համար, ովքեր իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվել։ “Արտակարգ հանձնման” խնդիրը գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունն ու խթանել հետաքննություններ միջազգային և միջկառավարական շատ կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մարմինները, Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը։ Վերջինը բացահայտել է, որ խնդրո առարկա Պետություններից որոշները շահագրգռված չէին ճշմարտության բացահայմամբ։ “Պետական գաղտնիքներ” հասկացությունը հաճախ շահարկվում էր ճշմարտության բացահայտումը խոչընդոտելու նպատակով (տես վերը նշված պարբերություններ 46 և 103)։ Պետական գաղտնիքի արտոնությունը նաև պնդել էր ԱՄՆ կառավարությունը գանգատարկուի գործում ԱՄՆ դատարանների առջև (տես վերը նշված պարբերություն 63)։ Marty-ի հետաքննությունը պարզել էր նաև, որ “նույն մոտեցումն էր ցուցաբերվում նաև ՙՄակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության’ իշխանության կողմից՝ ճշմարտությունը թաքցնելու նպատակով” (տես վերը նշված պարբերություն 46-ը)։
192. Դատարանը համարում է, որ պատասխանող Պետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները գանգատարկուի պնդումների մասին նախազգուշացվելուց հետո պետք է ջանային բավարար հետաքննություն իրականացնել որոշակի գործողությունների համար անպատժելության ի հայտ գալը կանխարգելելու նպատակով։ Դատարանը չի թերագնահատում սույն գործի շուրջ եղած հանգամանքների անժխտելի բարդությունը։ Սակայն, չնայած որ կարող են խոչընդոտներ կամ դժվարություններ եղած լինել, որոնք կանխարգելում են հետաքննության առաջընթացը որոշակի իրավիճակում, մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների մասին պնդումների առնչությամբ հետաքննություն իրականացնելիս իշխանությունների համապատասխան արձագանքը կարող է ընդհանուր առմամբ համարվել էական պահպանելու հանրային վստահությունը, որ նրանք հետամուտ են իրավունքի գերակայությանն ու կանխում են ապօրինի գործողությունների ցանկացած կոծկում կամ հանդուրժում։ Նույն պատճառով պետք է առկա լինի հետաքննության կամ դրա արդյունքների հանրային բավարար քննարկման տարր՝ երաշխավորելու հաշվետողականությունն ինչպես տեսականորեն այնպես էլ գործնականում (տես Anguelova-ն ընդդեմ Բուլղարիայի, Թիվ. 38361/97, § 140, ՄԻԵԴ 2002‑IV, Al-Skeini-h և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], Թիվ. 55721/07, § 167, ՄԻԵԴ 2011; և Association 21 December 1989-ը և այլոք ընդդեմ Ռումինիայի, Թիվ. 33810/07 և 18817/08, § 135, 24-ը մայիսի, 2011թ.)։ Ինչպես Եվրոպայի խորհուրդը նշել էր 2011թ. մարտի 30-ին մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների համար անպատժելիությունը վերացնելու վերաբերյալ իր Ուղենիշներում (տես վերը նշված պարբերություն 105), “անպատժելիության դեմ պետք է պայքարել որպես զոհերի համար արդարադատության միջոցի, որպես նոր ոտնահարումները կանխող և իրավունքի գերակայությունն ու հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ ապահովվող միջոցի”։ Անբավարար հետաքննությունը ներկա գործում գանգատարկուին զրկել էր տեղեկացվելու հնարավորությունից, թե ինչ է պատահել, ներառյալ ստանալու ճշգրիտ հաշվետվություն իր տառապանքների մասին, որոնց նա ենթադրաբար ենթարկվել էր, և նրա ենթադրելի փորձության համար մեղավորների դերի մասին։
193. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը եզրակացնում է, որ այն հակիրճ հետաքննությունը, որն իրականացվել է սույն գործով, չի կարող համարվել որպես արդյունավետ հետաքննություն, որը կարող է հանգեցնել ենթադրելի իրադարձությունների համար պատասխանատուների հայտնաբերմանն ու պատժին և ճշմարտության հաստատմանը։
194. Այս հիմքով Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 3-ի խախտում դրա ընթացակարգային առումով։
(b) Կոնվենցիայի Հոդված 3-ի նյութական ասպեկտները
(i) Վատ վերաբերմունք հյուրանոցում և Սկոպիեի օդակայանում
(α) Ընդհանուր սկզբունքներ
195. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի Հոդված 3-ն ամրագրում է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը։ Ի տարբերություն Կոնվենցիայի նյութական հոդվածների մեծ մասի, Հոդված 3-ը որևէ դրույթ չի նախատեսում բացառությունների համար և թույլատրելի չէ նրանից որևէ շեղում Հոդված 15 § 2-ով նույնիսկ ազգի կյանքին սպառնացող պետական արտակարգ իրավիճակի դեպքում (տես Selmouni-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], Թիվ. 25803/94, § 95, ՄԻԵԴ 1999‑V, և Labita-ն ընդդեմ Իտալիայի [GC], Թիվ 26772/95, § 119, ՄԻԵԴ 2000‑IV)։ Դատարանը հաստատել է, որ նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում, ինչպես օրինակ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Կոնվենցիան բացարձակ իմաստով արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, անկախ խնդրո առարկա անձի դրսևորած վարքից (տես Chahal-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 15-ը նոյեմբերի, 1996թ., § 79, Զեկույցներ 1996-V, և վերը նշված Labita-ն, § 119)։
196. Հոդված 3-ի շրջանակներում դասվելու համար վատ վերաբերմունքը պետք է հասնի դաժանության նվազագույն մակարդակին։ Այս նվազագույն մակարդակի գնահատականը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես օրինակ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան հետևանքները և որոշ դեպքում զոհի սեռը, տարիքը և առողջական դրությունը (տես՝ Ireland-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 18-ը հունվարի,1978թ., § 162, Շարք A Թիվ. 25 և Jalloh-ն ընդդեմ Գերմանիայի [GC], Թիվ 54810/00, § 67, ՄԻԵԴ 2006‑IX)։ Այլ գործոններից են այն նպատակը, որի համար դրսևորվել է նշված վերաբերմունքը, ինչպես նաև դրա հետևում թաքնված շարժառիթը (inter alia, համեմատեք Aksoy-ն ընդդեմ Թուրքիայի, 18-ը դեկտեմբերի,1996թ., § 64, Զեկույցներ 1996-VI, Egmez-ն ընդդեմ Կիպրոսի, Թիվ. 30873/96, § 78, ՄԻԵԴ 2000-XII, և Krastanov-ն ընդդեմ Բուլղարիայի, Թիվ. 50222/99, § 53, 30-ը սեպտեմբերի, 2004թ.)։
197. Որոշելու համար, թե արդյոք վատ վերաբերմունքի որևէ առանձին ձև կարելի է դասակարգել որպես խոշտանգում, Դատարանը պետք է նկատի առնի Հոդված 3-ում սահմանված տարբերակումը այս հասկացության և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հասկացության միջև։ Այս տարբերակումը պետք է ամրագրված լիներ Կոնվենցիայում՝ հնարավոր դարձնելով, որ “խոշտանգում” խարանը դրվեր միայն անմարդկային այնպիսի վերաբերմունքի վրա, որն առաջացնում է շատ լուրջ և դաժան տառապանք (տես վերը նշված Aksoy-ը, § 62)։ Բացի վերաբերմունքի դաժանությունից, այստեղ առկա է նաև նպատակային տարր, ինչպես ճանաչվել է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ Միացյալ ազգերի կազմակերպության կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1987թ. հունիսի 26-ին, որը սահմանում է խոշտանգումը որպես դաժան ցավի կամ տառապանքի նպատակային պատճառում, որը հետապնդում է, inter alia, տեղեկատվություն ստանալու, պատիժ կամ սպառնալիք իրականացնելու նպատակ (ՄԱԿ-ի կոնվենցիայի Հոդված 1) (տես İlhan-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ. 22277/93, § 85, ՄԻԵԴ 2000‑VII)։
198. Այս Կոնվենցիայի Հոդված 1-ի համաձայն իրենց իրավասության շրջանակներում գտնվող յուրաքանչյուր անձին Կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատությունները երաշխավորելու Պայմանավորվող կողմերի պարտականությունը Հոդված 3-ի հետ միասին վերցված պահանջում է, որ Պետությունները ձեռնարկեն միջոցներ, որոնք նախատեսված են երաշխավորելու, որ իրենց իրավասության ներքո գտնվող անհատները չեն ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ներառյալ անհատների կողմից դրսևորվող նման վատ վերաբերմունքի (տես Z-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], Թիվ. 29392/95, § 73, ՄԻԵԴ 2001‑V)։ Հետևաբար Պետությունը կարող է պատասխանատվություն կրել, եթե իշխանությունները չեն կարողանում ձեռնարկել ողջամիտ քայլեր վատ վերաբերմունքի վտանգից խուսափելու համար, որի մասին նրանք տեղյակ են կամ պարտավոր են տեղյակ լինել (տես Mahmut Kaya-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 22535/93, § 115, ՄԻԵԴ 2000‑III)։
(β) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
199. Ինչ վերաբերում է իր եզրակացությանն այն մասին, որ ապացուցման բեռն անցնում է Կառավարությանը (տես վերը նշված պարբերություններ 165 և 167), Դատարանն արդեն իսկ գտել է, որ գանգատարկուի վկայությունը բավարար համոզիչ է, և որ սույն Հոդվածով նրա պնդումները “ողջամիտ կասկածի սահմաններից դուրս են”։ Մնում է վստահանալ, թե արդյոք այն վերաբերմունքը, որին ենթարկվել է գանգատարկուն, դասվում է սույն Հոդվածի շրջանակներում և ոչ և արդյոք պատասխանող Կառավարությունը կարող է դրա համար մեղադրվել։
Վերաբերմունքը հյուրանոցում
200. Ինչ վերաբերում է Հյուրանոցում գանգատարկուի նկատմամբ դրսևորված վերաբերմունքին, ապա Դատարանը նկատում է, որ նա եղել է Մակեդոնիայի անվտանգության ուժերի մշտական վերահսկողության ներքո, ենթարկվել է հարցաքննության օտար լեզվով, որին սահմանափակ է տիրապետել, ենթարկվել է զենքի սպառնալիքի, և նրան մշտապես մերժել են հասանելիությունը որևէ այլ անձի իրեն հարցաքննողներից բացի։ Նման վերաբերմունքը ստիպել էր գանգատարկուին բողոք արտահայտել տասնօրյա հացադուլի ձևով։
201. Պատասխանող Կառավարությունը նման վերաբերմունքի դրսևորման որևէ արդարացում չէր ներկայացրել։
202. Ճշմարիտ է, որ մինչ նրան պահում էին հյուրանոցում, գանգատարկուի նկատմամբ ֆիզիկական ուժ չի կիրառվել։ Սակայն Դատարանը վերահաստատում է, որ Հոդված 3-ը բացառապես չի վերաբերում դիտավորությամբ ֆիզիկական ցավի պատճառմանը, այլ վերաբերում է նաև հոգեկան տառապանքների պատճառմանը, որոնք ի հայտ են գալիս տառապանքի և սթրեսի վիճակի ստեղծմամբ՝ մարմնական հարձակումից տարբերվող այլ եղանակներով (տես Iljina-ն և Sarulienė-ն ընդդեմ Լիտվայի, Թիվ 32293/05, § 47, 15-ը մարտի, 2011թ.)։ Կասկածից վեր է, որ գանգատարկուի միայնակ ազատազրկումը հյուրանոցում ահաբեկել է նրան կապված այն բանի հետ, որ նա չի իմացել, թե ինչ է իրեն այնուհետև պատահելու և պետք է որ այդ վիճակը նրան ենթարկած լինի զգացական և հոգեբանական հուսահատության։ Գանգատարկուի երկարաձգված բանտարկությունը հյուրանոցում նրան լիովին խոցելի էր դարձրել։ Նա անկասկած ապրել էր անհանգստության մշտական վիճակում, իր ճակատագրի մասին անորոշ պատկերացման պատճառով, այն հարցաքննությունների ընթացքում, որոնց նա ենթարկվել էր։ Դատարանը նկատում է, որ նման վերաբերմունքը միտումնավոր էր ցուցաբերվել գանգատարկուին՝ նպատակն հետապնդելով նրանց խոստովանություն կամ տեղեկություններ կորզել ահաբեկչական կազմակերպությունների հետ նրա ունեցած ենթադրյալ կապերի մասին (տես Dikme-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 20869/92, §§ 82 և 95, ՄԻԵԴ 2000‑VIII)։ Բացի այդ, սպառնալիքը, որ նրան կսպանեն, եթե ինքը դուրս գար սենյակից բավականաչափ իրական և անմիջական էր, ինչն ինքնին կարող էր հակասել Կոնվենցիայի Հոդված 3 -ին (տես, mutatis mutandis, Campbell-ը և Cosans-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25-ը փետրվարի, 1982թ., § 26, Շարք A Թիվ. 48, և Gäfgen-ն ընդդեմ Գերմանիայի [GC], Թիվ 22978/05, § 91, ՄԻԵԴ 2010թ.)։
203. Եվ վերջապես, գանգատարկուի տառապանքներն ավելացել էին օպերացիայի գաղտնի բնույթի և այն փաստի պատճառով, որ նրան պահել էին առանց շփման հյուրանոցում շուրջ քսաներեք օր՝ կալանման տարօրինակ վայրում՝ որևէ դատական շրջանակից դուրս (տես նաև վերը նշված պարբերություն 101-ը և ստորև նշված պարբերություն 236-ը)։
204. Նկատի ունենալով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ այն վերաբերմունքը, որին ենթարկվել է գանգատարկուն հյուրանոցում եղած ժամանակ, համազոր էր տարբեր աստիճանների անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ խախտելով Կոնվենցիայի Հոդված 3-ը։
Վերաբերմունքը Սկոպիեի օդանավակայանում
205. Դատարանը նկատում է, որ 2004թ. հունվարի 23-ին գանգատարկուն ձեռնաշղթաներով և աչքերը կապած վիճակում հյուրանոցից մեքենայով տեղափոխվել է Սկոպիեի օդանավակայան։ Տարվելով մի սենյակ նա դաժան ծեծի է ենթարկվել մի շարք ծպտված մարդկանց կողմից, որոնք սև հագուստով են եղել։ Նրան մերկացրել և բռնաբարել են ինչ-որ առարկայով։ Նրան տակդիր են հագցրել և մուգ կապույտ գույնի կարճաթև սպորտային կոստյում։ Շղթայված և կնգուղով և ամբողջապես զրկված զգայարաններից գանգատարկուին ուժով նստեցրել են ԿՎՀ օդանավ (Boeing 737` պոչին N313P համարով), որը շրջապատված էր եղել մակեդոնացի անվտանգության գործակալների կողմից, ովքեր շղթա էին կազմել ինքնաթիռի շուրջը։ Օդանավում նրան նետել էին հատակին, ուժով շղթայել և քնեցրել։ Այդ դիրքով գանգատարկուին տեղափոխել էին Քաբուլ (Աֆղանստան) Բաղդադով։ Վարքի նմանօրինակ դրսևորումը, որը կիրառվել էր նմանօրինակ հանգամանքներում, արդեն համարվում է խախտում համաձայն ICCPR-ի Հոդված 7-ի (տես վերը նշված պարբերություներ 108 և 109)։
206. Դատարանը նախ և առաջ պետք է գնահատի, թե արդյոք այն վերաբերմունքը, որից տուժել է գանգատարկուն Սկոպիեի օդանավակայանում ԿՎՀ հատուկ հանձնման թիմի ձեռքին, պատասխանող Պետության մեղքն է։ Այս կապակցությամբ այն շեշտում է, որ գործողությունները, որոնց մասին բողոք է ներկայացվել, կատարվել են պատասխանող Պետության պաշտոնյաների ներկայությամբ և այդ պետության իրավասության շրջանակներում։ Հետևաբար պատասխանող Պետությունը պետք է պատասխանատու համարվի համաձայն Կոնվենցիայի՝ իր տարածքում օտարերկրյա պաշտոնյաների կողմից իրականացվող գործողությունների համար՝ պետության իշխանությունների համաձայնությամբ կամ թողտվությամբ (տես Ilaşcu-ն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], Թիվ. 48787/99, § 318, ՄԻԵԴ 2004‑VII)։
207. Ինչ վերաբերում է գանգատարկուի նկատմամբ իրագործված առանձին միջոցներին, ապա Դատարանը վերահաստատում է, որ ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որի խիստ անհրաժեշտությունն ի հայտ չի եկել գանգատարկուի սեփական վարքի հետևանքով, նսեմացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն հանդիսանում է Կոնվենցիայի Հոդված 3-ով ամրագրված իրավունքի ոտնահարում (տես վերը նշված Ribitsch-ը, § 38)։ Տվյալ գործի առնչությամբ Դատարանը նշում է, որ գանգատարկուին ԿՎՀ պահառությանը փոխանցելու ամբողջ օպերացիան լավ նախապատրաստված էր, և գանգատարկուն չէր ներկայացնում որևէ վտանգ իրեն առևանգողների համար, ովքեր հստակ առավելություն ունեին նրա նկատմամբ։ Պատասխանող Կառավարությունը որևէ պնդում չէր ներկայացրել, որը հիմք կտրամադրեր Սկոպիեի օդանավակայանում կիրառված ուժի մակարդակը բացատրելու կամ հիմնավորելու համար։ Համապատասխանաբար գանգատարկուի դեմ կիրառված ֆիզիկական ուժը օդանավակայանում ավելորդ էր և չարդարացված նշված հանգամանքներում։
208. Բացի այդ Դատարանը նկատում է, որ ինքն արդեն գտել է, որ ոստիկանության կողմից բռնի ուժով մերկացնելու ընթացակարգը կարող է համազոր լինել այնպիսի զավթողական և պոտենցիալ նվաստացնող միջոցի, որ այն չպետք է կիրառվի առանց ազդեցիկ պատճառի (տես Wieser-ն ընդդեմ Ավստրիայի, Թիվ 2293/03, § 40, 22-ը փետրվարի, 2007թ.)։ Որևէ նման փաստարկ չէր ներկայացվել՝ ցույց տալու, որ գանգատարկուի նկատմամբ կիրառված վերոնշյալ միջոցը, ով արդեն իսկ առանձնապես անզոր իրավիճակում էր, անհրաժեշտ էր։
209. Եվ ոչ էլ որևէ բացատրություն էր տրվել՝ արդարացնելու գանգատարկուի նկատմամբ ֆիզիկական սահմանափակումների կիրառումը։ Նույնը վերաբերում է կնգուղի օգտագործմանը, ինչը արդեն, ինչպես պարզվել էր, պատճառել էր եթե ոչ փաստացի մարմնական վնասվածք, ապա առնվազը ֆիզիկական և հոգեկան տառապանք այն անձանց, ովքեր ենթարկվել էին նշված միջոցին (տես վերը նշված՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, §§ 96 and 167)։
210. Մոմիկի հարկադիր կիրառումը, մինչ գանգատարկուին բռնած պահում էին հատակին, առանց որևէ բացատրության, հիմնված չէր բժշկական որևէ նկատառման վրա։ Բացի այդ, այն եղանակը, որով գանգատարկուն ենթարկվել էր նշված ընթացակարգին, առաջ էր բերել ֆիզիկական լուրջ ցավ և տառապանք (տես Zontul-ն ընդդեմ Հունաստանի, Թիվ 12294/07, § 89, 17-ը հունվարի, 2012թ., և վերը նշված Jalloh-ը, §§ 69 և 72)։
211. Դատարանը նշում է, որ վերոնշյալ միջոցները կիրառվել են զուգորդված և դիտավորությամբ, ինչի նպատակն է եղել պատճառել դաժան ցավ կամ տառապանք՝ տեղեկատվություն ձեռք բերելու, գանգատարկուի նկատմամբ պատիժ իրականացնելու կամ նրան ահաբեկելու նկատառումով (տես վերը նշված պարբերություն 124-ը)։ Դատարանի կարծիքով նման վերաբերմունքը համազոր է եղել խոշտանգումների՝ խախտելով Կոնվենցիայի Հոդված 3-ը։ Պատասխանող Պետությունը պետք է համարվի ուղղակիորեն պատասխանատու գանգատարկուի իրավունքների ոտնահարման համար, ով գտնվել է իր իրավասության ներքո, քանի որ նրա գործակալներն արդյունավետ նպաստել են նշված վերաբերմունքին և այնուհետև չեն ձեռնարկել որևէ միջոց, որը կարող էր անհրաժեշտ լինել գործի հանգամանքներում՝ այդ ոտնահարումը կանխարգելելու նպատակով (տես վերը նշված՝ Z-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, M.C.-ն ընդդեմ Բուլղարիայի, Թիվ. 39272/98, § 149, ՄԻԵԴ 2003-XII, և Gldani Congregation of Jehovah’s Witnesses-ի անդամները (97) ընդդեմ Վրաստանի, Թիվ 71156/01, §§ 124 և 125, 3 May 2007)։
(ii) Գանգատարկուի հեռացումը
(α) Ընդհանուր սկզբունքներ
212. Դատարանի նախադեպային իրավունքով կարգավորված է, որ Պայմանավորվող պետության որոշումը փախստականին հեռացնելու վերաբերյալ և, a fortiori, հենց փաստացի հեռացումը ինքնին կարող է խնդիր առաջ բերել համաձայն Հոդված 3-ի, այդպիսով ներառելով տվյալ Պետության պատասխանատվությունը համաձայն Կոնվենցիայի, երբ ի ցույց են դրվել էական հիմքեր կարծելու, որ խնդրո առարկա անձը հանձնման դեպքում առերեսվելու է ընդունող երկրում Հոդված 3-ին հակասող վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգին։ Նման պատասխանատվության նախատեսումը անխուսափելիորեն ներառում է պահանջող երկրի պայմանների գնահատում ըստ Կոնվենցիայի Հոդված 3-ի չափանիշների։ Այնուհանդերձ, խնդիրը ընդունող երկրին դատապարտելը կամ ընդունող երկրի պատասխանատվության նախատեսումը չէ ընդհանուր միջազգային իրավունքի, Կոնվենցիայի համաձայն կամ այլ ձևով։ Այնքանով, որքանով որևէ պատասխանատվություն համաձայն Կոնվենցիայի առկա է կամ կարող է ի հայտ գալ, ապա այն ուղարկող Պետության պատասխանատվության ի հայտ գալն է այն հիմքով, որ վերջինը կատարել է գործողություն, որն ունի որևէ անհատի արգելված վատ վերաբերմունքին ենթարկելու ուղղակի հետևանք (տես վերը նշված՝ Soering-ը, § 91, վերը նշված Saadi-ն ընդդեմ Իտալիայի, §§ 125 և 126, Cruz Varas-ը և այլոք ընդդեմ Շվեդիայի, 20-ը մարտի, 1991թ., §§ 69-70, Շարք A Թիվ. 201, և Mamatkulov-ը և Askarov-ն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ. 46827/99 և 46951/99, § 67, ՄԻԵԴ 2005-I)։
213. Որոշելու համար, թե արդյոք էական հիմքեր ներկայացվել են՝ հավատալու, որ կա Հոդված 3-ին հակասող վերաբերմունքի իրական վտանգ, Դատարանը կգնահատի այս խնդիրը նկատի առնելով իրեն ներկայացված կամ, անհրաժեշտության դեպքում չներկայացված ամբողջ նյութը, նյութը, որ Դատարանը ձեռք է բերել proprio motu (տես Hilal-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, Թիվ. 45276/99, § 60, ՄԻԵԴ 2001-II, և վերը նշված Saadi-ն ընդդեմ Իտալիայի, § 128)։ Այն պետք է ուսումնասիրի գանգատարկուին ընդունող երկիր ուղարկելու կանխատեսելի հետևանքները՝ մտապահելով այնտեղ առկա ընդհանուր իրավիճակը և նրա անձնական իրավիճակը (տես Vilvarajah-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 30-ը հոկտեմբերի, 1991թ., § 108, Շարք A Թիվ. 215)։
214. Վտանգի գոյությունը պետք է գնահատվի հիմնականում այն փաստերի հետ կապված, որոնք հայտնի էին, կամ որոնք պետք է հայտնի լինեին Պայմանավորվող պետությանը նրա հեռացման պահին։ Դատարանը սակայն չի բացառում նաև այն տեղեկատվության նկատառումը, որը ի հայտ է գալիս հեռացումից հետո։ Սա կարող է արժեքավոր լինել հաստատելու կամ հերքելու այն գնահատումը, որը կատարել է Պայմանավորվող կողմը կամ այլապես գանգատարկուի վախի (մտահոգությունների) հիմնավորված լինելը (տես վերը նշված Cruz Varas-ը և այլոք,§ 76, և Vilvarajah-ը և այլոք § 107)։
(β) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
215. Հիմնվելով ապացուցման պահանջվող չափանիշին համապատասխան արդեն իսկ հաստատված փաստերին՝ Դատարանը պետք է քննի, թե արդյոք կարելի է որևէ պատասխանատվություն վերագրել պատասխանող Պետությանը՝ ԱՄՆ իշխանությունների պահառությանը գանգատարկուին փոխանցած լինելու համար։
216. Առաջին հերթին Դատարանը նշում է, որ չկա ապացույց, որ գանգատարկուի փոխանցումը ԿՎՀ գործակալներին կատարվել էր նրա էքստրադիցիայի մասին օրինական պահանջի կամ օտարերկրյա իշխանություններին բանտարկյալի փոխանցման՝ միջազգային իրավունքով ճանաչված որևէ այլ իրավական ընթացակարգի համաձայն (տես վերը նշված պարբերություն 102)։ Բացի այդ, ցույց չէր տրվել ձերբակալության ոչ մի թույլտվություն, որը գոյություն ունեցած լիներ այն ժամանակ, որը լիազորեր գանգատարկուի հանձնումը ԱՄՆ գործակալների ձեռքը (ի հակադրություն՝ Öcalan-ն ըննդեմ Թուրքիայի [GC], Թիվ 46221/99, § 92, ՄԻԵԴ 2005‑IV)։
217. Երկրորդ հերթին, փաստերը վկայում են, որ Մակեդոնիայի իշխանությունները գիտեին, թե ինչ ուղղությամբ են գանգատարկուին տանելու Սկոպիեի օդանավակայանից։ Քաղաքացիական օդուժի վարչակարգի տրամադրած փաստաթղթերը (տես վերը նշված պարբերություն 41) հաստատում են, որ Թիվ N313P օդանավին թույլատրվել էր վայրէջք կատարել 2004թ. հունվարի 23-ին Սկոպիեի օդանավակայանում։ 2004թ. հունվարի 23-ին երեկոյան 10.30-ին օդանավին թույլտվություն էր տրվել մեկնել Քաբուլ։ 2004թ. հունվարի 24-ի առավոտյան 2.25-ին իշխանությունները թույլատրել էին ճանապարհը շարունակել դեպի Բաղդադ։
218. Երրորդ հերթին, Դատարանը կարևորություն է տալիս համապատասխան միջազգային և օտարերկրյա ընդդատությունների զեկույցներին և նկատի առնելով սույն գործին բնորոշ հանգամանքները, նաև լրատվական հոդվածներին, որոնք հիշատակվել են վերևում (տես վերը նշված պարբերություններ 99, 106-122, 126 և 127), որոնք հանդիսանում են արժանահավատ աղբյուրներ, որոնք լուսաբանում են այն գործելակերպը, որոնց դիմել կամ որոնք հանդուրժել են ԱՄՆ իշխանությունները և որոնք բացահայտորեն հակասում են Կոնվենցիայի սկզբունքներին։ Դատարանն արդեն գտել է, որ նշված զեկույցներից որոշները “մտահոգիչ” են և արտահայտել է իր խորը մտահոգությունները հարցաքննության այն մեթոդների վերաբերյալ, որոնք օգտագործվում են ԱՄՆ իշխանությունների կողմից այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են միջազգային ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մեջ և ազատազրկված են Գվանտանամոյի բանտում և Բագրամում (Աֆղանստանում) (տես Al-Moayad-ն ընդդեմ Գերմանիայի (դեկտ.), Թիվ. 35865/03, § 66, 20-ը հունվարի, 2007թ.)։ Այս նյութը հանրային տիրույթում էր նախքան գանգատարկուի փաստացի փոխանցումը ԱՄՆ իշխանություններին։ Այն ունակ է ապացուցելու, որ կային լուրջ պատճառներ կարծելու, որ եթե գանգատարկուին փոխանցեն ԱՄՆ պահառությանը “հանձնման” ծրագրի շրջանակներում, ապա նա կենթարկվի Հոդված 3-ին հակասող վերաբերմունքի։ Հետևաբար, անհրաժեշտ է եզրակացնել, որ Մակեդոնիայի իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ համապատասխան ժամանակահատվածում, որ առկա էր իրական վտանգ, որ գանգատարկուն կենթարկվի Կոնվենցիայի Հոդված 3-ին հակասող վերաբերմունքի։ Պատասխանող Կառավարությունը չի փարատել որևէ կասկած այս ուղղությամբ (տես վերը նշված՝ Saadi-ն ընդդեմ Իտալիայի, § 129)։ Նյութը, որն ի հայտ էր եկել գանգատարկուի փոխանցումից հետո, հաստատում է այդ վտանգի գոյությունը (տես վերը նշված պարբերություններ 103, 108-110, 123, 124, 128 և 129)։
219. Չորրորդ հերթին, պատասխանող Պետությունը ԱՄՆ իշխանություններից հետամուտ չի եղել որևէ երաշխավորության՝ գանգատարկուի՝ վատ վերաբերմունքի արժանանալու վտանգը կանխելու նպատակով (ի հակադրություն տես վերը նշված՝ Mamatkulov-ը և Askarov-ը, §§ 71-78, Al-Moayad-ը և Babar Ahmad-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկտ.), Թիվ 24027/07, 11949/08 և 36742/08, § 113, 6 –ը հուլիսի, 2010թ.)։
220. Նման հանգամանքներում Դատարանը համարում է, որ գանգատարկուին ԱՄՆ իշխանությունների պահառությանը փոխանցելով, Մակեդոնիայի իշխանությունները գիտակցաբար նրան ենթարկել են վատ վերաբերմունքի և ազատազրկման՝ Կոնվենցիայի Հոդված 3-ին հակասող պայմանների իրական վտանգին։
221. Նկատի առնելով այն ձևը, որով գանգատարկուն փոխանցվել է ԱՄՆ իշխանությունների պահառությանը՝ Դատարանը համարում է, որ նա ենթարկվել է “արտակարգ հանձնման”, այսինքն՝ “անձանց արտադատական փոխանցումը մեկ իրավասությունից կամ Պետությունից մյուսին, բնականոն իրավական համակարգի շրջանակներից դուրս ազատազրկման և հարցաքննության ենթարկելու նպատակով, երբ առկա է եղել խոշտանգումների, կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգ” (տես վերը նշված՝ Babar Ahmad-ը և այլոք, § 113թ.)։
222. Համապատասխանաբար պատասխանող Պետությունը ոտնահարել է Կոնվենցիայի Հոդված 3-ը այս առումով։
iii) Եզրակացություն
223. Վերոնշյալ լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ պատասխանող Պետությունը պետք է պատասխանատվություն կրի այն անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի համար, որին գանգատարկուն ենթարկվել է հյուրանոցում եղած ժամանակ, Սկոպիեի օդակայանում նրա խոշտանգումների և ԱՄՆ իշխանություններին գանգատարկուին փոխանցելու և դրանով նրան Կոնվենցիայի Հոդված 3-ին հակասող վերաբերմունքի վտանգին ենթարկելու համար։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 5-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
224. Գանգատարկուն բողոքել էր համաձայն Կոնվենցիայի Հոդված 5-ի, որ իրեն ազատազրկել են անօրինականորեն և պահել են incommunicado, առանց ձերբակալության որևէ թույլտվության և նրան երբեք չեն բերել դատավորի առջև։ Նա պնդել էր, որ պատասխանող Պետությունն ուղղակի պատասխանատվություն էր կրում իր 2003թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2004թ. մայիսի 28-ը Ալբանիա իր վերադառնալու միջև ընկած գերության ողջ ժամանակահատվածի համար։ Վերջապես, նա բողոքել էր, որ Մակեդոնիայի իշխանությունների կողմից իր արժանահավատ պնդումների առնչությամբ արագ և արդյունավետ հետաքննության բացակայությունը Հոդված 5-ով նախատեսված իրավունքների ոտնահարում է։ Կոնվենցիայի Հոդված 5-ն ամրագրում է՝
“1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով։
ա. Անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ. Անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ. Անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այլ դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ. Անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմին ներկայացնելու նպատակով,
ե. Անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
զ. Անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում՝ նրան արտաքսելում կամ հանձնելու նպատակով։
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին։
3. Սույն հոդվածի 1-ին կետի ՙգ՚ ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով։
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է։
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման։՚ ՚
A. Կողմերի պնդումները
225. Գանգատարկուն պնդել է, որ պատասխանող պետությունը պատասխանատու է իր սեփական գործակալների և կամ օտարերկրյա գործակալների կողմից այս Հոդվածով ամրագրված իր իրավունքների ոտնահարման համար, ովքեր գործել են իր իրավասության շրջանակներում։ Հետագայում Աֆղանստանում նրա ձերբակալության ընթացքում նրա երկարատև անհետացումը հանդիսանում էր Հոդված 5-ի խախտում, որի համար պատասխանատու էր Մակեդոնիայի կառավարությունը։ Ի հավելում, պատասխանող Կառավարությունը ոտնահարել էր Կոնվենցիայի Հոդված 5-ը՝ չիրականացնելով Մակեդոնիայի և ԱՄՆ գործակալների համատեղ օպերացիայի արդյունքում երկարատև անհետացման վերաբերյալ իր արժանահավատ պնդումների արդյունավետ հետաքննություն։
226. Կառավարությունը վիճարկել էր գանգատարկուի պնդումները։
B. Երրորդ կողմի միջամտությունը
227. Interights –ը պնդել էր, որ որևէ անձի առևանգումը, հանձնումը և կալանավորումը գաղտնի ձևով և առանց անձի ընտանիքին ծանուցելու, համազոր էր հարկադիր անհետացման։ Նման գործողությունները հանդիսանում էին գաղտնի ազատազրկման ձևեր, երբ անձին թույլ չէր տրվում կապ հաստատել դրսի աշխարհի հետ (“incommunicado ազատազրկում”), և երբ իշխանությունները չէին բացահայտում կալանքի վայրը կամ կալանվորի ճակատագրի վերաբերյալ տեղեկությունները (“չճանաչված ազատազրկում”)։ Non-refoulement-ի պարտականությունը կիրառվում էր այնպիսի իրավիճակներում, որոնք ներառում էին մարդու առավել հիմնարար իրավունքների լուրջ ոտնահարումների այդ թվում՝ կամայական ազատազրկման և արդար դատաքննության կոպիտ մերժման իրական վտանգ։
228. AI-ը և ICJ-ը պնդում էին, որ իրենց բնույթով և դաժանությամբ, ազատազրկումները, որոնք իրականացվում էին “գաղտնի ազատազրկման և հանձնման համակարգի” շրջանակներում, համազոր էին Կոնվենցիայի Հոդված 5-ի կոպիտ մերժման։ Նման հանգամանքներում Պայմանավորվող Կողմերից պահանջվում էր non-refoulement-ի սկզբունքի համաձայն, որը նույնպես ամրագրված էր Կոնվենցիայի Հոդված 5-ում, չհեռացնել որևէ անհատի իր իրավասության սահմաններից, երբ պայմանավորվող Կողմերը գիտեին կամ պարտավոր էին իմանալ, որ նրանց հեռացումը նրանց կարող է ենթարկել ազատության և անձի անվտանգության իրավունքի կոպիտ ոտնահարման իրական վտանգի։ Այնուհետև նրանք պնդել էին, որ մինչև 2004թ. հունվար ամիսը կար բավականին արժանահավատ տեղեկատվություն հանրային տիրույթում, որը ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ը ներգրավված է այն անհատների կամայական, incommunicado և գաղտնի ազատազրկման, ինչպես նաև բանտարկյալների գաղտնի փոխադրման ոլորտում, ում իշխանությունները կասկածում էին միջազգային ահաբեկչության մեջ ներգրավված լինելու կամ դրա վերաբերյալ տեղեկացված լինելու մեջ։ Non-refoulement-ի սկզբունքի համաձայն, Պետությունները չեն ազատվում “բոլոր և ցանկացած կանխատեսելի հետևանքների” համար պատասխանատվությունից, որից տուժում է անհատը՝ նրանց ընդդատության շրջանակներից դուրս բերվելով։ AI-ը և ICJ-ն պնդել էին, որ երբ պայմանավորվող Կողմի որևէ գործողություն կամ բացթողում, որը տեղի է ունենում վերջինի իրավասության շրջանակներում, ունեցել է ուղղակի պատճառահետևանային կապ հանձման հետ, որը ներառում է Կոնվենցիայի իրավունքների շարունակական ոտնահարում, որ տեղի է ունենում մասամբ կամ աբողջությամբ նրա տարածքում և մասամբ այլուր, ապա ի հայտ է գալիս Պետության՝ Կոնվենցիայով նախատեսված թե՛ բացասական և թե՛ դրական պատասխանատվությունը։ Նման դեպքերում, Պետության պատասխանատվությունն է զերծ մնալ որևէ գործողությունից, որը կարող է հեշտացնել հանձնման օպերացիան և ձեռնարկել այնպիսի կանխարգելող, հետաքննող և շտկող միջոցներ, որոնք առկա են իր իրավասության սահմաններում՝ կախարգելելու, շտկելու կամ հետաքննելու Կոնվենցիայի իրավունքների շարունակական ոտնահարումը։
C. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
229. Դատարանը նշում է, որ սույն Հոդվածով բերված բողոքները ակնհայտորեն վատ հիմնավորված չեն Կոնվենցիայի Հոդված 35 § 3-ի իմաստի շրջանակներում և անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար նրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
2. Էությունը
(a) Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված ընդհանուր սկզբունքներ
230. Դատարանը նշում է, որ Հոդված 5-ում ի սկզբանե ամրագրված երաշխիքների հիմնարար կարևորությունը ժողովրդավարությունում անհատների համար իշխանությունների ձեռքում կամայական ազատազրկումից ազատ լինելու իրավունքի ապահովվումն է։ Այդ պատճառով է, որ Դատարանը բազմիցս շեշտել է իր նախադեպային իրավունքում, որ ազատությունից ցանկացած տեսակի զրկում ոչ միայն պետք է իրականացվի ներպետական իրավունքի նյութական և ընթացակարգային կանոններին համաձայն, այլև պետք է հավասարապես համապատասխանի Հոդված 5- բուն նպատակին, այսինքն՝ պաշտպանի անհատին կամայականությունից (տես վերը նշված Chahal-ը, § 118)։ Անհատին իշխանության չարաշահումից պաշտպանելու այս հետևողականությունը ցույց է տալիս այն փաստը, որ Հոդված 5 § 1ը սահմանագծում է այն հանգամանքները, որոնց դեպքում անհատներին կարելի է օրինականորեն զրկել իրենց ազատությունից՝ շեշտելով, որ այս հանգամանքները պետք է ստանան նեղ մեկնաբանություն կապված այն փաստի հետ, որ նրանք հանդիսանում են անհատական ազատության ամենահիմնական երաշխիքից բացառություններ (տես Quinn-ն ընդդեմ Ֆրանսիայի, 22-ը մարտի, 1995թ., § 42, Շարք A Թիվ 311)։
231. Անհրաժեշտ է նաև շեշտել, որ Կոնվենցիայի հեղինակները ամրապնդել են անհատի պաշտպանությունը կամայական ազատազրկումից՝ երաշխավորելով նյութական իրավունքների մի խումբ, որոնց նպատակն է նվազեցնել կամայականության վտանգները՝ հնարավոր դարձնելով, որ ազատազրկման գործողությունը ենթակա լինի անկախ դատական քննության և ապահովելով իշխանությունների հաշվետողականությունը նշված գործողության համար։ Հոդված 5 §§ 3-ի և 4-ի պահանջները հրատապության և դատական վերահսկման իրենց շեշտադրմամբ ձեռք են բերում հատուկ կարևորություն այս համատեքստում։ Հրատապ դատական միջամտությունը կարող է հանգեցնել ազատազրկման և կյանքին սպառնացող միջոցների կամ լուրջ վատ վերաբերմունքի կանխարգելմանը, որոնք ոտնահարում են Կոնվենցիայի Հոդվածներ 2-ում և 3-ում ամրագրված երաշխիքները (տես վերը նշված Aksoy-ը, § 76)։ Բախտախաղին դրված է թե՛ անհատների ֆիզիկական ազատությունը և թե՛ նրանց անձնական անվտանգությունը մի համատեքստում, ինչը երաշխիքների բացակայության պարագային, կարող է հանգեցնել իրավունքի գերակայության տապալմանը և կալանավորներին դնել իրավական պաշտպանության ամենատարրական ձևերին հասանելիության շրջանակներից դուրս։
232. Չնայած որ ահաբեկչական հանցագործությունների հետաքննությունը անկասկած հատուկ խնդիրներ է առաջադրում իշխանություններին, դա չի նշանակում, որ իշխանություններն ունեն carte blanche Հոդված 5-ի համաձայն ձերբակալելու կասկածյալներին և նրանց պահելու ոստիկանության հսկողության ներքո, ներպետական դատարանների, և ի վերջո Կոնվենցիայի վերահսկող հաստատությունների արդյունավետ վերահսկողությունից դուրս, եթե նրանք համարում են, որ տեղի է ունեցել ահաբեկչական հանցագործություն (տես վերը նշված Dikme-ն, § 64)։
233. Այս կապացությամբ Դատարանը շեշտում է, որ անհատի չճանաչված ազատազրկումը հանդիսանում է այս երաշխիքների լրիվ ժխտում և Հոդված 5-ի ամենածանր ոտնահարում։ Վերահսկողություն ստանձնելով անհատի նկատմամբ՝ իշխանությունները պարտականություն ունեն հաշվետու լինել նրա գտնվելու վայրի մասին։ Այս պատճառով, Հոդված 5-ը պետք է ընկալվի որպես պահանջ իշխանություններից՝ ձեռնարկել արդյունավետ միջոցներ անհետացման վտանգից պաշտպանելու և անձի կալանման և այդ պահից ի վեր անհետացման մասին վիճարկվող բողոքի արագ և արդյունավետ հետաքննություն իրականացնելու ուղղությամբ (տես վերը նշված Kurt-ը, §§ 123-124)։
(b) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի առնչությամբ
234. Կողմերի միջև չի վիճարկվում, որ 2003թ. դեկտեմբերի 31-ին գանգատարկուին իջեցրել են ավտոբուսից, որը մտել է պատասխանող Պետության տարածք, և նա հարցաքննության է ենթարկվել Մակեդոնիայի ոստիկանական սպաների կողմից։ Այնուհետև նա անհետացել է և այդ ժամանակից ի վեր նրան չեն տեսել, մինչև որ վերադարձել է Գերմանիա 2004թ. մայիսի 29-ին։ Դատարանն արդեն ապացուցման պահանջվող չափանիշին համապատասխան վճռել է, որ գանգատարկուին պահել են հյուրանցում, Մակեդոնիայի անվտանգության ուժերի մշտական հսկողության ներքո 2003թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2004թ. հունվարի 23-ը, երբ նրան հանձնել են Սկոպիեի օդանավակայանում ԱՄՆ իշխանությունների պահառությանը։ Վերջին օրը նրան ԿՎՀ կողմից գործարկվող թռիչքով տարել են Քաբուլ (Աֆղանստան), որտեղ նրան պահել են կալանքի տակ մինչև Գերմանիա վերադառնալը։
235. Դատարանը պետք է քննի, թե արդյոք գանգատարկուի ազատազրկումը Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում եղել է Կոնվենցիայի Հոդված 5-ով ամրագրված պահանջներին համապատասխան և արդյոք գանգատարկուի հետագա ազատազրկումը Քաբուլում պատասխանող Պետության մեղքն է։ Դատարանն այնուհետև կհետաքննի, թե արդյոք տեղի է ունեցել արդյունավետ հետաքննություն ապօրինի և կամայական ազատազրկման վերաբերյալ գանգատարկուի ներկայացրած պնդումների կապակցությամբ։
(i) Գանգատարկուի կալանավորումը Սկոպիեում
236. Առաջին հերթին Դատարանը նկատում է, որ չի եղել դատական հրաման գանգատարկուին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, ինչպես պահանջվում է ներպետական իրավունքի համաձայն (տես վերը նշված պարբերություն 89)։ Հյուրանոցում նրա բանտարկությունը դատարանի կողմից լիազորված չի եղել։ Ավելին, գանգատարկուի ազատազրկումը պատասխանող Պետությունում չի հիմնավորվել որևէ համապատասխան արձանագրություններով կամ գոնե նման փաստաթղթեր չեն ներկայացվել Դատարան։ Դատարանն արդեն իսկ գտել է, որ համապատասխան արձանագրությունները չպահպանելը, ինչպես օրինակ կալանքի վերցնելու օրվա, ժամի և վայրի, կալանավորի անվան, ինչպես նաև կալանքի պատճառների, ինչպես նաև կալանավորող անձի անվան մասին, պետք է համարվեն անհամապատասխան Կոնվենցիայի Հոդված 5-ի բուն իմաստին (տես վերը նշված՝ Kurt-ը, § 125)։ Պատասխանող Պետությունում իր ազատազրկման ընթացքում գանգատարկուն հնարավորություն չի ունեցել կապվել փաստաբանի հետ, և ոչ էլ նրան թույլատրել են կապվել իր ընտանիքի կամ պատասխանող Պետությունում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչի հետ, ինչպես պահանջվում է Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի Հոդված 36 § 1 (b)-ով (տես վերը նշված պարբերություն 93-ը)։ Բացի այդ, նա զրկված է եղել դատարանի առջև բերվելու ցանկացած հնարավորությունից՝ իր ազատազրկման օրինականությունը վիճարկելու նպատակով (տես վերը նշված պարբերություններ 84-ը և 90-ը)։ Նրա չճանաչված և incommunicado ազատազրկումը նշանակում է, որ նա լիովին թողնվել է իրեն կալանքի տակ պահողների ողորմածությանը (տես վերը նշված Aksoy-ը, § 83)։ Վերջապես, Դատարանը լիովին անընդունելի է համարում, որ իրավունքի գերակայությանը ենթակա Պետությունում որևէ անձ կարող է զրկվել իր ազատությունից ազատազրկման որևէ արտակարգ վայրում, որևէ դատական շրջանակից դուրս, ինչպես տվյալ դեպքում եղել է հյուրանոցը։ Դատարանը համարում է, որ նրա ազատազրկումը նման գերարտասովոր վայրում գումարվում է ազատությունից զրկելու կամայականությանը (տես, mutatis mutandis, Bitiyeva-ն և X-ը ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 57953/00 և 37392/03, § 118, 21-ը հունիսի, 2007թ.)։
237. Նկատի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն փաստը, որ պատասխանող Կառավարությունը որևէ բացատրություն չէր ներկայացրել 2003թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2004թ. հունվարի 23-ը գանգատարկուի ազատազրկման վերաբերյալ, կամ որևէ փաստաթուղթ չէր տրամադրել որպես հիմնավորում, Դատարանը եզրակացնում է, որ այդ ժամանակահատվածում գանգատարկուին պահել են չճանաչված կալանքի տակ՝ լիովին անտեսելով Հոդված 5-ով ամրագրված երաշխիքները, ինչը հանդիսանում է Հոդված 5-ով ամրագրված ազատության և ապահովության նրա իրավունքի առանձնապես ծանր ոտնահարում (տես Gisayev-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 14811/04, §§ 152-153, 20-ը հունվարի, 2011թ., Kadirova-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 5432/07, §§ 127-130, 27 –ը մարտի, 2012թ., և Chitayev-ը և Chitayev-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 59334/00, § 173, 18-ը հունվարի, 2007թ.)։
(ii) Գանգատարկուի հետագա ազատազրկումը
238. Հաշվի առնելով իր բացահայտումը կապված հաստատված փաստերի հետ՝ ապացուցման պահանջվող չափանիշին համապատասխան (տես վերը նշված պարբերություններ 165 և 167), Դատարանը նկատում է, որ 2004թ. հունվարի 23-ին Մակեդոնիայի անվտանգության ուժերը գանգատարկուին հանձնել են ԿՎՀ գործակալների հսկողությանը Սկոպիեի օդանավակայանում, ովքեր նրան փոխադրել են Աֆղանստան ԿՎՀ կողմից գործարկվող հատուկ թռիչքով, որը Marty-ի հետաքննության մեջ նկարագրվել է որպես “քաջ հայտնի հանձնման օդանավ N313P” (տես Marty-ի 2006թ. զեկույցի պարբերություն 64)։ Նա մնացել է այնտեղ մինչև 2004թ. մայիսի 28-ը, երբ նրան փոխադրել են հետ Գերմանիա՝ Ալբանիայով։
239. Դատարանը վերահաստատում է, որ Պայմանավորվող Պետությունը խախտել է Կոնվենցիայի Հոդված 5-ը, եթե գանգատարկուին տեղափոխել է մի պետություն, որտեղ նա ենթարկվել է այս Հոդվածի կոպիտ ոտնահարման վտանգին (տես Othman (Abu Qatada)-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, Թիվ. 8139/09, § 233, 17-ը հունվարի, 2012թ.)։ Տվյալ գործում, Դատարանն արդեն ապացուցման պահանջվող չափանիշին համապատասխան վճռել է, որ գանգատարկուն ենթարկվել է “արտակարգ հանձնման” (տես վերը նշված պարբերություն 221), ինչը հանգեցրել է կալանման ...“նորմալ իրավական համակարգի շրջանակներից դուրս” և որը, “պատշաճ գործընթացի իր միտումնավոր շրջանցման շնորհիվ խաթարել է իրավունքի գերակայությունն ու Կոնվենցիայով պաշտպանվող արժեքները” (տես վերը նշված՝ Babar Ahmad-ը և այլոք, §§ 113-114)։ Բացի այդ, ահաբեկչության մեջ կասկածվողների կալանավորումը ԱՄՆ իշխանությունների կողմից “հանձնման” ծրագրի շրջանակներում, արդեն սահմանվել է որպես կամայականություն նման այլ գործերով (տես վերը նշված պարբերություններ 103-ը, 106-ը, 113-ը, 119-ը և 123-ը)։ Նման հանգամանքներում Դատարանը համարում է, որ Մակեդոնիայի իշխանությունների համար պետք է պարզ եղած լիներ, որ հանձնվելով ԱՄՆ իշխանությունների հսկողությանը՝ գանգատարկուն առերեսվում էր Կոնվենցիայի Հոդված 5-ով ամրագրված իր իրավունքների կոպիտ ոտնահարման իրական վտանգին։ Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի Հոդված 5-ը Պետության վրա պարտականություն է դնում ոչ միայն ձեռնպահ մնալ խնդրո առարկա իրավունքների ակտիվ ոտնահարումներից, այլև ձեռնարկել համապատասխան քայլեր՝ տրամադրելու պաշտպանություն այս իրավունքների ապօրինի միջամտությունից յուրաքանչյուրին իր իրավասության շրջանակներում (տես Storck-ն ընդդեմ Գերմանիայի, no. 61603/00, §§ 100-101, ՄԻԵԴ 2005‑V, և Medova-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 25385/04, § 123, 15-ը հունվարի, 2009թ.)։ Մակեդոնիայի իշխանությունները ոչ միայն չեն կարողացել կատարել իրենց դրական պարտավորությունը գանգատարկուին կալանավորումից պաշտպանելու ուղղությամբ, ինչը հակասել է Կոնվենցիայի Հոդված 5-ին, այլև ակտիվորեն նպաստել են նրա հետագա ազատազրկմանը Աֆղանստանում՝ նրան հանձնելով ԿՎՀ-ին, հակառակ այն փաստին, որ նրանք տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ եղած լինել այդ փոխանցման վտանգին։ Հետևաբար Դատարանը համարում է, որ պատասխանող Պետությունը պատասխանատու է նաև կապված գանգատարկուի կալանքի հետ 2004թ. հունվարի 23-մայիսի 28-ը ընկած ժամանակահատվածում (տես, mutatis mutandis, Rantsev-ն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի, Թիվ 25965/04, § 207, ՄԻԵԴ 2010թ.)։
(iii) Եզրակացություն
240. Նկատի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ գանգատարկուի առևանգումը և կալանավորումը համազոր է “հարկադիր անհետացման” ինչպես սահմանված է միջազգային իրավունքում (տես վերը նշված պարբերություններ 95 և 100)։ Գանգատարկուի “հարկադիր անհետացումը”, չնայած որ ժամանակավոր, բնորոշվում էր անորոշության և անհաշվետողականության շարունակական իրավիճակով, որը երկարաձգվել էր նրա բանտարկության ողջ ժամանակահատվածում (տես վերը նշված Varnava-ն և այլոք, § 148)։ Այս կապակցությամբ Դատարանը կուզենար մատնանշել, որ մի շարք անօրինական գործողությունների կամ բացթողումների դեպքում, ոտնահարումը երկարաձգվում է ամբողջ ժամանակահատվածի վրա՝ սկսած առաջին գործողության կատարման պահից և շարունակվելով այնքան ժամանակ, քանի դեռ կրկնվում են գործողությունները կամ բացթողումները, և շարունակում է հակասել խնդրո առարկա միջազգային պարտավորությանը (տես վերը նշված Ilaşcu-ն և այլոք, § 321, ինչպես նաև պարբերություն 97)։
241. Հաշվի առնելով այս նկատառումները՝ Դատարանը եզրակացնում է, որ պատասխանող Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի Կոնվենցիայի Հոդված 5-ի համաձայն՝ գանգատարկուի իրավունքները ոտնահարելու համար նրա գերության ողջ ժամանակահատվածում։
(iv) Հոդված 5-ի ընթացակարգային ասպեկտը. Արդյունավետ հետաքննության բացակայություն
242. Դատարանն արդեն գտել է, որ պատասխանող Պետությունը չի իրականացրել արդյունավետ հետաքննություն վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատարկուի պնդումների առնչությամբ (տես վերը նշված պարբերություններ 186-194)։ Նույն պատճառով, այն գտնում է, որ որևէ իմաստալի հետաքննություն չի իրականացվել գանգատարկուի արժանահավատ պնդումների առնչությամբ այն մասին, որ իրեն կամայականորեն պահել են կալանքի տակ (տես վերը նշված Kurt-ը, § 128)։
243. Այն համապատասխանաբար գտնում է, որ պատասխանող Պետությունը ոտնահարել է Կոնվենցիայի Հոդված 5-ը դրա ընթացակարգային տեսանկյունից։
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
244. Գանգատարկուն նաև բողոքել է, որ նրա գաղտնի և արտադատական առևանգումն ու կամայական ազատազրկումը ոտնահարել են Կոնվենցիայի Հոդված 8-ով ամրագրված իր իրավունքները, որոնք են՝
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
A. Կողմերի պնդումները
245. Գանգատարկուն պնդել էր, որ իր փորձությունը եղել էր միանգամայն կամայական՝ հանդիսանալով այս Հոդվածով ամրագրված իր անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի լուրջ ոտնահարում։ Ավելի քան չորս ամիս շարունակ նրան բանտարկել էին մենախցում, որտեղ նա տեսել էր միայն իր պահակներին և հարցաքննողներին, և առանձնացած էր եղել իր ընտանիքից, որը որևէ տեղեկություն չուներ իր որտեղ գտնվելու վերաբերյալ։ Այս իրավիճակը դաժան հետևանք էր ունեցել նրա ֆիզիկական և հոգեբանական ամբողջականության համար։
246. Կառավարությունը վիճարկել էր այս պնդումը։
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
247. Դատարանը նշում է, որ այս բողոքը ակնհայտորեն վատ հիմնավորված չէ Կոնվենցիայի Հոդված 35 § 3-ի տեսանկյունից։ Այն նաև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
2. Էությունը
248. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի, “անձնական կյանք” հասկացությունը լայն հասկացություն է և ենթակա չէ սպառիչ սահմանման։ Այն կարող է կախված լինել հանգամանքներից, ընդգրկել անձի բարոյական և ֆիզիկական ամբողջականությունը։ Դատարանն այնուհետև ճանաչում է, որ այս հասկացության ասպեկտները վերաբերում են ազատությունից զրկման իրավիճակներին (տես Raninen-ն ընդդեմ Ֆինլանդիայի, 16-ը դեկտեմբերի, 1997թ., § 63, Զեկույցներ 1997‑VIII)։ Հոդված 8-ը նաև պաշտպանում է անձնական զարգացման իրավունքը, այլ մարդկային էակների և արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններ ստեղծելու և պահպանելու իրավունքը։ Անձին չպետք է վերաբերել այնպիսի ձևով, որը հանգեցնում է մարդու արժանապատվության կորստի, քանի որ “Կոնվենցիայի բուն էությունը մարդու արժանապատվությունն ու ազատությունը հարգելու մեջ է” (տես Pretty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, Թիվ 2346/02, §§ 61 և 65, ՄԻԵԴ 2002‑III)։ Բացի այդ, ընտանիքի անդամների կողմից միմյանց ընկերակցությունը փոխադարձաբար վայլելը հանդիսանում է ընտանեկան կյանքի հիմնարար տարր (տես, mutatis mutandis, Olsson-ն ընդդեմ Շվեդիայի (no. 1), 24-ը մարտի, 1988թ., § 59, Շարք A Թիվ 130)։ Դատարանը վերահաստատում է, որ Հոդված 8-ի կարևոր առարկան անհատին պետական իշխանությունների կամայական միջամտությունից պաշպանելն է (տես Kroon-ը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների, 27-ը հոկտեմբերի, 1994թ., § 31, Շարք A Թիվ. 297‑C)։
249. Հաշվի առնելով իր եզրակացությունները պատասխանող Պետության՝ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 5-ով պատասխանատվության առնչությամբ՝ Դատարանը համարում է, որ Պետության գործողություններն ու թերացումները նմանապես ներառում են պատասխանատվություն ըստ Կոնվենցիայի Հոդված 8-ի։ Նկատի առնելով հաստատված փաստերը՝ Դատարանը համարում է, որ գանգատարկուի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունը չի եղել “օրենքին համապատասխան”։
250. Համապատասխանաբար, այն գտնում է, որ տվյալ դեպքում ոտնահարվել է Կոնվենցիայի Հոդված 8-ը։
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 13-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
251. Գանգատարկուն նաև բողոքել էր, որ ինքը չի ունեցել արդյունավետ պատշպանության միջոց` համաձայն Կոնվենցիայի Հոդված 13-ի` կապված Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով, 5-ով և 8-ով ամրագրված իր իրավունքների ոտնահարման հետ։ Նա հենվել էր Կոնվենցիայի Հոդված 13-ին, որն ամրագրում է հետևյալը՝
“Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք”։
A. Կողմերի պնդումները
252. Գանգատարկուն պնդել էր, որ տեղի չի ունեցել արդյունավետ հետաքննություն, որը ունակ լիներ պարզելու իր կալանքի և իր նկատմամբ վերաբերմունքի հետ կապված փաստերը՝ Կոնվենցիայի Հոդված 3-ի հետաքնող բաղադրիչին օժանդակելու նպատակով։ Բացի այդ, չէր եղել ներպետական պաշպանության միջոց՝ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունում իր ազատազրկման և ԿՎՀ-ին իր հանձնման օրինականությունը վիճարկելու համար՝ ի օժանդակություն Հոդված 5-ով նախատեսված իր իրավունքների պաշտպանության։ Նույնը վերաբերում էր Կոնվենցիայի Հոդված 8-ով ամրագրված նրա իրավունքներին։
253. Կառավարությունը համաձայնել էր, որ նախքան պրն. H.K.-ի հայտարարությունը, գանգատարկուն չէր ունեցել արդյունավետ ներպետական պաշտպանության միջոց, ինչպես պահանջվում է համաձայն Հոդված 13-ի՝ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 5-ով իր բերած բողոքների առնչությամբ։ Կառավարությունը նաև ընդունել էր, որ քրեական հետաքննության որևէ եզրակացության բացակայության պայմաններում, փոխհատուցման քաղաքացիական եղանակը որպես այդպիսին չէր կարող արդյունավետ համարվել կապված Կոնվենցիայի Հոդված 8-ով բերած բողոքի հետ։
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
254. Դատարանը նշում է, որ սույն բողոքն ակնհայտորեն վատ հիմնավորված չէ Կոնվենցիայի Հոդված 35 § 3-ի իմաստով։ Այն նաև նշում է, որ բողոքն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Ուստիև այն պետք է հայտարարվի ընդունելի։
2. Էությունը
(a) Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված ընդհանուր սկզբունքներ
255. Դատարանը նկատում է, որ Հոդված 13-ը երաշխավորում է ներպետական մակարդակում պաշտպանության արդյունավետ միջոցի մատչելիությունը՝ Կոնվենցիայի իրավունքների և ազատությունների էությունը իրականացնելու նպատակով, անկախ դրանց դրսևորման ձևից դրանք ներպետական իրավակարգում երաշխավորելու նկատառումով։ Այս հոդվածի կիրառությունն այսպիսով ենթադրում է պահանվել ներպետական պաշտպանության միջոցի վերաբերյալ դրույթ, որը հնարավորություն կտա իրավասու ներպետական իշխանությանը թե զբաղվել Կոնվենցիային համապատասխան բերված բողոքի քննությամբ և համապատասխան փոխհատուցմամբ, չնայած որ պայմանավորվող Պետություններին որոշակի թույլատրելի հայեցականության շրջանակ է վերապահվում կապված այն եղանակի հետ, որոնք նրանք կարող են կատարել իրենց պարտականությունները սույն դրույթին համապատասխան։ Հոդված 13 –ի ներքո պարտականությունների շրջանակը տարբեր է կախված Կոնվենցիայի համաձայն գանգատարկուի բերած բողոքի բնույթից։ Այնուամենայնիվ, Հոդված 13-ի պահանջած միջոցը պետք է լինի “արդյունավետ” գործնականում, ինչպես նաև օրենքով, մասնավորապես այն իմաստով, որ դրա իրականացումը չպետք է անհիմն կերպով խոչընդոտվի պատասխանող պետության իշխանությունների գործողություններով կամ թերացումներով։ Եթե անհատն ունի վիճարկելի բողոք, որ նրան վատ վերաբերմունք են ցուցաբերել Պետության գործակալները, ապա “արդյունավետ պաշտպանության միջոց” հասկացությունն ի հայտ է բերում, ի հավելում համապատասխան դեպքերում տրվող դրամական փոխհատուցման, հանգամանալի և արդյունավետ հետաքննություն կատարելու անհրաժեշտություն, որն ունակ կլինի հանգեցնել պատասխանատուների հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկմանը, ներառյալ գանգատարկուի համար հետաքննության ընթացակարգին արդյունավետ մատչելիության ապահովմանը։ (տես վերը նշված Anguelova-ն, §§ 161-162; Assenov –ը և այլոք, §§ 114 et seq., Süheyla Aydın-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 25660/94, § 208, 24-ը մայիսի, 2005թ. և վերը նշված Aksoy-ը, §§ 95 և 98)։
256. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ Հոդված 13-ի պահանջները ավելի լայն են, քան պայմանավորվող Պետության պարտականությունն ըստ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի և 5-ի՝ իրականացնելու արդյունավետ հետաքննություն անձի անհետացման առնչությամբ, որը պետք է եղած լինի իրենց վերահսկողության շրջանակներում և ում բարեկեցության համար իշխանությունները համապատասխանաբար պատասխանատու են (տես, mutatis mutandis, վերը նշված Orhan-ը, § 384; Khashiyev-ը և Akayeva-ն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 57942/00 և 57945/00, § 183, 24-ը փետրվարի, 2005թ. և վերը նշված Kurt-ը, § 140)։
257. Նկատի առնելով այն վնասի անշրջելի բնույթը, որը կարող է պատճառվել վատ վերաբերմունքի վտանգի նյութականացման դեպքում և այն կարևորությունը, որը Դատարանը տալիս է Հոդված 3-ին, Հոդված 13-ի համաձայն արդյունավետ պաշտպանության միջոց հասկացությունը պահանջում է այն բողոքի անկախ և խիստ ուսումնասիրություն, որի համաձայն առկա են էական հիմքեր վախենալու Հոդված 3-ին հակասող վերաբերմունքի նյութականացումից (տես Jabari-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 40035/98, § 50, ՄԻԵԴ 2000‑VIII)։ Այս ուսումնասիրությունը պետք է իրականացվի առանց նկատի առնելու, թե ինչ կարող է կատարած լինել տվյալ անձը, կամ ինչ վտանգ է ներկայացրել տվյալ Երկրի պետական անվտանգության համար՝ օրինականորեն արտաքսման ենթարկվելու համար (տես վերը նշված Chahal-ը, § 151)։
(b) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործի առնչությամբ
258. Դատարանը հաստատել է, որ գանգատարկուն Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով, 5-ով և 8-ով հիմնավորված իր դժգոհությունների էությունը ներկայացրել է պետական դատախազի ուշադրությանը։ Այդ բողոքները երբևէ չեն ենթարկվել որևէ լուրջ հետաքննության, անտեսվելով այն հապճեպ ձևավորված բացատրությամբ, որ նա երբեք չի ենթարկվել այն գործողություններին, որոնց վերաբերյալ բողոք է ներկայացրել։ Դատարանն արդեն գտել է, որ պատասխանող Պետությունը պատասխանատու է գանգատարկուի՝ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով, 5-ով և 8-ով նախատեսված իրավունքների ոտնահարման համար։ Հետևաբար սույն Հոդվածների համաձայն նրա բերած բողոքները “վիճարկվելի են” Հոդված 13-ն նպատակների առումով (տես Boyle-ը և Rice-ը ընդդեմ Միացյալ Թագավորության, 27-ը ապրիլի, 1988թ., § 52, Շարք A, Թիվ. 131)։
259. Գանգատարկուն պետք է համապատասխանաբար կարողացած լիներ օգտվել արդյունավետ և գործնական պաշտպանության միջոցներից, որոնք ունակ լինեին հանգեցնելու պատասխանատուների հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկմանը և փոխհատուցման տրամադրմանը Հոդված 13-ի նպատակներին համապատասխան։ Վերոնշյալ պատճառներով (տես վերը նշված պարբերություներ 186-194 և 242), չի կարող համարվել, որ արդյունավետ քրեական հետաքննություն է իրականացվել համաձայն Հոդված 13-ի՝ կապված Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 5-ով բերված բողոքների հետ։ Այս մակերեսային մոտեցումը, որը ցուցաբերել է պետական դատախազը, չի կարող համարվել համատեղելի գանգատարկուի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա ապօրինի ազատազրկման մասին գանգատարկուի պնդումների հետաքննության իրականացման պարտականությանը։ Կառավարությունը նաև հաստատել է տվյալ ժամանակահատվածում արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայությունը (տես վերը նշված պարբերություն 253)։
260. Բացի այդ, չի ներկայացվել որևէ ապացույց, որ գանգատարկուին ԿՎՀ-ին փոխանցելու վերաբերյալ որոշումը քննվել է կապված վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի կամ անձի ազատության և անվտանգության իրավունքի կոպիտ ոտնահարման խնդրի հետ՝ դատական իշխանության կամ որևէ այլ իշխանության կողմից՝ տրամադրելով բավարար երաշխիքներ, որ նրա առջև պաշտպանության միջոցները արդյունավետ կլինեն։ (տես վերը նշված Chahal-ը, § 152)։
261. Ինչպես նշել էր իր պնդումներում Կառավարությունը, քրեական հետաքննության անարդյունավետությունը խոչընդոտել էր ցանկացած այլ պաշտպանության միջոցի արդյունավետությունը, այդ թվում՝ վնասների համար քաղաքացիական վարույթի իրականացումը։ Դատարանն արդեն նմանօրինակ գործերով վճռել է, որ փոխհատուցման պահանջը տեսական և թվացյալ է և ունակ չէ փոխհատուցում տրամադրել գանգատարկուին (տես, mutatis mutandis, վերը հիշատակված Cobzaru-ն, § 83, Estamirov-ը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, Թիվ. 60272/00, §§ 77 և 120, 12-ը հոկտեմբերի, 2006թ. և Musayev-ը և այլոք ընդդեմ Ռուսաստանի Թիվ. 57941/00, 58699/00 և 60403/00, § 175, 26-ը հուլիսի, 2007թ.)։
262. Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ գանգատարկուին մերժել են Հոդված 13-ով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց ունենալու իրավունքը Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի, 5-ի և 8-ի առչությամբ։
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
263. Վերջապես, գանգատարկուն վկայակոչել է Կոնվենցիայի Հոդված 10-ը՝ պնդելով, որ ինքն իրավունք ուներ տեղեկացված լինելու ճշմարտությանն այն հանգամանքների առնչությամբ, որոնք հանգեցրել են Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքների ենթադրելի ոտնահարումներին։ Հոդված 10-ը նախատեսում է՝
“1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռադիոհաղորդումներ, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժմիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։”
264. Դատարանը համարում է, որ սույն Հոդվածի համաձայն բարձրացված խնդիրը համընկնում է Հոդված 3-ով բերված բողոքների էության հետ և արդեն քննվել է նշված բողոքների առնչությամբ (տես վերը նշված պարբերություն 192)։ Տվյալ գործն ի հայտ չի բերում որևէ առանձին խնդիր, որը պետք է վերլուծվի միայն Հոված 10-ի շրջանակներում, ինչը կիրառելի չէ այն փաստերի առնչությամբ, որոնց մասին բերվել է բողոքը։ Հետևաբար, չկա գանգատարկուի՝ սույն Հոդվածում սահմանված իրավունքների և ազատությունների խախտում։
265. Հետևաբար այս բողոքն ակնհայտորեն վատ է հիմնավորված և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի Հոդված 35 §§ 3 (a) և 4-ի։
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌՈՒՄԸ
266. Կոնվենցիայի Հոդված 41-ը ամրագրում է՝
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”։
A. Վնաս
267. Գանգատարկուն պահանջել էր 300,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի համար՝ կապված իր նկատմամբ վատ վերաբերմունքի, չճանաչված կալանքի, իր ճակատագրի և պատասխանող Կառավարության կողմից ճշմարտությունը ճանաչելու և իր հեղինակությունը վերականգնելու մերժման պատճառով տառապանքի, ցավի և հոգեկան հուզումների հետ։ Վերջին հարցի առնչությամբ նա պնդել էր, որ իրեն ենթարկել են “զրպարտչական արշավի”, որը վատ ազդեցություն է ունեցել նրա աշխատանքային հեռանկարների համար։ Իր պահանջը հիմնավորելու համար նա վկայակոչել է նմանօրինակ գործեր, որոնցում Շվեդիայի, Կանադայի և Միացյալ Թագավորության կառավարություններին (տես վերը նշված պարբերություններ 110 և 129) պատվիրվել է, կամ նրանք համաձայնել են տրամադրել 450,000- 10,000,000 ԱՄՆ դոլար փոխհատուցում։ Նա այնոհետև խնդրել էր, որ Դատարանը պատասխանող Պետությանը պատվիրի իրականացնել արդյունավետ և հանգամանալի հետաքննություն իր գործի հանգամանքները պարզելու նպատակով։ Գանգատարկուն որևէ փոխհատուցում չէր պահանջել կապված նյութական վնասի հետ։
268. Կառավարությունը վիճարկել է գանգատարկուի պահանջները սույն գլխում։ Կառավարությունը վերահաստատել է, որ նա չի ենթարկվել “արտակարգ հանձնման” և մերժել է նրա պնդումները որպես անհիմն։ Վերջում Կառավարությունը պնդել է, որ ցանկացած վնասի գնահատումը պետք է անհատականացվի և որ այն չի կարելի հաշվարկել այլ գործերի հետ համեմատությամբ։
269. Դատարանը վերահաստատում է, որ Հոդված 41-ը Դատարանին լիազորում է տուժած կողմին տրամադրել այնպիսի փոխհատուցում, որը պատշաճ է ըստ Դատարանի։ Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ ինքը գտել է, որ պատասխանող Պետությունը լրջորեն խախտել է Կոնվենցիայի դրույթներից մի քանիսը։ Դատարանը գտել է, որ գանգատարկուին խոշտանգել են և վատ են վերաբերվել, և որ պատասխանող Պետությունը պատասխանատվություն է կրում նրան գիտակցաբար ԿՎՀ-ին հանձնելու համար, չնայած որ առկա են եղել լուրջ պատճառներ կարծելու, որ նա կարող է ենթարկվել մի վերաբերմունքի, որը հակասում է Կոնվենցիայի Հոդված 3-ին։ Դատարանը նաև գտել է, որ գանգատարկուին կալանքի տակ են պահել կամայականորեն՝ Հոդված 5-ին հակառակ։ Պատասխանող Պետությունը նաև չի իրականացրել արդյունավետ հետաքննություն, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով և 5-ով։ Ի հավելումն, Դատարանը գտել է, որ խախտվել են գանգատարկուի՝ Հոդված 8-ով ամրագրված իրավունքները։ Եվ վերջապես, Դատարանը գտել է, որ պատասխանող Պետությունը պատասխանատու է, քանի որ չի ապահովել պաշտպանության արդյունավետ միջոց Կոնվենցիայի Հոդված 13-ի նշանակության շրջանակներում՝ Հոդվածներ 3-ով, 5-ով և 8-ով նախատեսված իրավունքների խախտման առնչությամբ։ Դատարանը համարում է, որ նկատի ունենալով հայտնաբերված ոտնահարումները՝ գանգատարկուն անառարկելիորեն տուժել է ոչ նյութական վնասից, և իրավիճակը հնարավոր չէ շտկել միայն խախտումը գտնելու միջոցով։
270. Հետևաբար, նկատի առնելով Կոնվենցիայի ոտնահարումների ծայրահեղ լրջությունը, որոնց զոհ է դարձել գանգատարկուն, և կայացնելով արդարացի որոշում, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի Հոդված 41-ի համաձայն, Դատարանը գանգատարկուին է տրամադրում EUR 60,000 եվրո (EUR) գումար՝ հավելյալ որևէ հարկ, որը կարող է ենթակա լինել գանձման նշված գումարից (տես վերը վկայակոչված՝ Ilaşcu-ն և այլոք, § 489)։
B. Ծախսեր և ծախքեր
271. Գանգատարկուն չի դիմել այն ծախերի և ծախքերի փոխհատուցման համար, որոնք կատարվել են ներպետական դատարանների և Դատարանի առջև։
272. Համապատասխանաբար Դատարանը համարում է, որ չկա այս կապակցությամբ նրան որևէ դրամական փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտություն։
C. Տուգանք
273. Դատարանը նպատակահարմար է համարում, որ նախնական տոկոսադրույքը հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի նվազագույն փոխարկային տոկոսադրույքին, որին պետք է հավելել երեք տոկոս։
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Մերժում է Կառավարության նախնական առարկությունը վեցամսյա կանոնին անհամապատասխանության առնչությամբ։
2. Հայտարարում է Կոնվենցիայի Հոդվածներ 3-ով, 5-ով, 8-ով և 13-ով բերված բողոքները ընդունելի և բողոքի մնացած մասն՝ անընդունելի։
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 3-ի խախտում դրա ընթացակարգային տեսանկյունից այն պատճառով, որ պատասխանող Պետությունը չի իրականացրել արդյունավետ հետաքննություն վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատարկուի պնդումների առնչությամբ։
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 3-ի խախտում պատասխանող Պետության կողմից այն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի պատճառով, որին ենթարկվել է գանգատարկուն Սկոպիեի հյուրանոցում պահվելու ընթացքում։
5. Վճռում է, որ պատասխանող Պետությունը պատասխանատվություն է կրում այն վատ վերաբերմունքի համար, որին գանգատարկուն ենթարկվել է Սկոպիեի օդանավակայանում և որ այս վերաբերմունքը պետք է դասակարգվի որպես խոշտանգում Կոնվենցիայի Հոդված 3-ի նշանակության շրջանակներում։
6. Վճռում է, որ պատասխանող պետության պատասխանատվությունն առկա է կապված Միացյալ նահանգների իշխանություններին գանգատարկուին փոխանցելու հետ, չնայած իրական վտանգի գոյությանը, որ նա կենթարկվի հետագա վերաբերմունքի, որը հակասում է Կոնվենցիայի Հոդված 3-ին։
7. Վճռում է, որ գանգատարկուի ազատազրկումը հյուրանոցում եղել է կամայական՝ խախտելով Կոնվենցիայի Հոդված 5-ը։
8. Վճռում է, որ պատասխանող Պետությունը պատասխանատու է Կոնվենցիայի Հոդված 5-ի համաձայն՝ Աֆղանստանում գանգատարկուի հետագա գերության համար։
9. Վճռում է, որ պատասխանող Պետությունը չի իրականացրել արդյունավետ հետաքննություն կամայական ազատազրկման մասին գանգատարկուի պնդումների ուղղությամբ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի Հոդված 5-ի համաձայն։
10. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 8-ի ոտնահարում։
11. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 13-ի ոտնահարում կապված նրա հետ, որ առկա չեն եղել արդյունավետ պաշտպանության միջոցներ Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի, 5-ի և 8-ի առնչությամբ գանգատարկուի բերած բողոքների ուղղությամբ։
12. Վճռում է՝
(a) որ պատասխանող Պետությունը պետք է գանգատարկուին երեք ամսվա ընթացքում վճարի 60,000 եվրո (EUR) (վաթսուն հազար եվրո), գումարած ցանկացած հարկ, որը կարող է ենթակա լինել վճարման՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
(b) որ վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալուն պես՝ նշված գումարի չվճարման համար տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի՝ չվճարման ժամանակահատվածում նվազագույն փոխարկային տոկոսադրույքի վրա, հավելելով դրան երեք տոկոս։
13. Մերժում է արդարացի բավարարման վերաբերյալ դիմողի պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն և հրապարակված է Մարդու իրավունքների շենքում հանրային լսումների ժամանակ, Ստրասբուրգ, 13-ը դեկտեմբերի, 2012թ.։
Michael O’BoyleNicolas Bratza
ՓոխքարտուղարՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45 § 2-ի և Դատարանի կանոնակարգի Թիվ 74 § 2 կանոնի, սույն վճռին են կցվում՝
– Դատավորներ Judges Tulkens-ի, Spielmann-ի, Sicilianos-ի և Keller Kalaydjieva-ի համընկնող կարծիքը։
– Դատավորներ Casadevall-ի և López Guerra-ի համընկնող կարծիքը։
N.B.
M.O’B.
“Առանձին կարծիքները չեն թարգմանվել, բայց ներառված են անգլերենով կա ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայում”։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy