© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 158 նախադեպի վերաբերյալ
2012թ. դեկտեմբեր
El-Masri –ն ընդդեմ . “Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության ” [GC] - 39630/09
Դատավճիռ 13.12.2012 [GC]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Խոշտանգում
Արդյունավետ հետաքննություն
Էքստրադիցիա (հանձնում)
Խոշտանգումներ և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ԿՎՀ-ին գանգատարկուի արտակարգ հանձնման ընթացքում և դրան հաջորդիվ՝ խախտում
Հոդված 5
Հոդված 5-1
Օրինական ձերբակալություն կամ կալանք
Կալանք ԿՎՀ-ին արտակարգ հանձնման ընթացքում և դրան հաջորդիվ՝ խախտում
Փաստեր – Գանգատարկուն՝ Գերմանիայի մի քաղաքացի, պնդել է, որ 2003թ. դեկտեմբերի 31-ին ավտոբուս է նստել՝ Սկոպիե գնալու նպատակով։ Մակեդոնիայի սահմանին առաջացել է կասկած կապված նրա անձնագրի վավերականության հետ։ Նրան հարցաքննել են Մակեդոնիայի իշխանությունները Մահմեդական մի շարք կազմակերպությունների կամ խմբերի հետ հավանական կապեր ունենալու վերաբերյալ։ Այնուհետո նրան տարել են Սկոպիեում մի հյուրանոցային սենյակ, որտեղ նրան պահել են քսաներեք օր։ Իր կալանքի ընթացքում նրան հսկել են անընդհատ և մշտապես հարցաքննել։ Նրա խնդրանքը Գերմանիայի դեսպանատան հետ կապվելու մասին մերժվել է։ Մի անգամ, երբ նա պնդել է, որ մտադիր է հեռանալ, նրա գլխին են մոտեցրել մի ատրճանակ և սպառնացել։ Իր բանտարկության երեսուներորդ օրը գանգատարկուն հացադուլ է սկսել՝ շարունակական կալանքի դեմ բողոքելու նպատակով։ 2004թ. հունվարի 23-ին, նրան ձեռնաշղթաներով և աչքերը կապած տարել են Սկոպիեի օդանավակայան։
Այնտեղ նրան տարել են մի սենյակ, որտեղ մի շարք ծպտված մարդիկ նրան դաժանորեն ծեծել են, մերկացրել և բռնություն են գործադրել ինչ որ առարկայով։ Բռնությամբ մոմիկ դնելուց հետո, նրան տակդիր են հագցրել և մուգ կապույտ կարճաթև սպորտային համազգեստ։ Այնուհետև ոտքերը շղթայված և կնգուղ հագցրած և լիովին զրկված զգալու հնարավորությունից՝ նրան ուժով նստեցրել են ԿՎՀ օդանավ, որը շրջապատված է եղել Մակեդոնիայի անվտանգության գործակալների կողմից, ովքեր շղթա են կազմած եղել օդանավի շուրջը։ Օդանավում գանգատարկուին գցել են գետնին, շղթայել և հարկադրաբար հանգստացրել։ Այդ դիրքով գանգատարկուին ինքնաթիռով տարել են Քաբուլ (Աֆղանստան), որտեղ նրան գերության մեջ են պահել հինգ ամիս։
2004թ. մայիսի 29-ին գանգատարկուն վերադարձել է Գերմանիա՝ Ալբանիայով։ 2008թ. նա քրեական բողոք է բերել Սկոպիեի պետական դատախազություն, սակայն այն մերժվել է որպես անհիմն։
Իրավունք – Գանգատարկուի պնդումները վիճարկվել են պատասխանող Կառավարության կողմից բոլոր առումներով։ Այնուհանդերձ, հետևություններ կատարելով մատչելի նյութերից և իշխանությունների վարքից, և Կառավարության կողմից որևէ բավարար և համոզիչ բացատրության բացակայության պայմաններում Դատարանը գտել է, որ նրա բողոքները ողջամիտ կասկածի շրջանակներից դուրս են։
Հոդված 3
(a) Ընթացակարգային տեսանկյուն՝ Ներկայացնելով իր քրեական բողոքը՝ գանգատարկուն պետական դատախազի ուշադրությանն էր բերել իր պնդումները, որ պետության գործակալներն իրեն ենթարկել են վատ վերաբերմունքի և ակտիվորեն ընդգրկված են եղել ԿՎՀ գործակալներին իր հետագա հանձնմանը։ Նրա բողոքները հիմնավորվել են ապացույցներով, որոնք ի հայտ են եղել մի շարք միջազգային և այլ օտարերկրյա հետաքննությունների արդյունքում։ Այսպիսով՝ նա հիմք է ստեղծել պատասխանող Պետության անվտանգության ուժերի կողմից prima facie վատ վարքի դատապարտման համար, ինչը հնարավոր է դարձրել հետաքննությունը։ Սակայն ավելի քան երկու և կես ամիս անց պետական դատախազը մերժել է բողոքն ապացույցների բացակայության պատճառով։ Բացի Ներքին գործերի նախարարությունից տեղեկություններ խնդրելուց նա չի ձեռնարկել որևէ քայլ՝ գանգատարկուի պնդումները քննելու ուղղությամբ։ Ավելին, չնայած որ գանգատարկուի պնդումները՝ կապված Աֆղանստան իր փոխադրման ժամանակահատվածի և ձևի հետ, զարմանալիորեն համապատասխանել են խնդրո առարկա օդանավի փաստացի կուրսին, քննիչները մնացել են պասիվ և չեն հետևել այս ապացույցին՝ փոխարենը ոչ անհրաժեշտ համարելով երկարաշունչ հետաքննության գործընթացը։ Նկատի առնելով բավարար, գոնե անուղղակի ապացույցները, որոնք մատչելի էին այն ժամանակ, երբ գանգատարկուն ներկայացրել էր բողոքը, նման եզրակացությունն այն չէր, ինչ կարելի էր ակնկալել անկախ իշխանությունից։
Հետաքննության անբավարար բնույթի մեկ այլ տեսանկյուն է նրա ազդեցությունը ճշմարտությունն իմանալու իրավունքին՝ կապված գործի համապատասխան հանգամանքների հետ։ Այս գործը մեծ նշանակություն ուներ ոչ միայն գանգատարկուի և նրա ընտանիքի համար, այլև նմանօրինակ հանցագործությունների այլ զոհերի և լայն հասարակության համար, ովքեր իրավունք ունեին իմանալու, թե ինչ էր պատահել։ “Արտակարգ հանձնման” խնդիրը գրավել էր համաշխարհային ուշադրություն և հետաքննություններ էր հրահրել միջազգային և միջկառավարական շատ կազմակերպությունների կողմից, որոնց թվում էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինները, Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խոհրդարանը։ “Պետական գաղտնիքների” հասկացությունը հաճախ չարաշահվում էր ճշմարտության փնտրտուքը խոչընդոտելու նպատակով։ Պետության գաղտնիքի արտոնությունը նաև պնդում էր ԱՄՆ Կառավարությունը ԱՄՆ դատարանների առջև գանգատարկուի կողմից բերված գործի առնչությամբ։ Չնայած սույն գործի շուրջ եղած հանգամանքների անառարկելի բարդությանը, պատասխանող Կառավարությունը պետք է ջանքեր գործադրած լիներ համապատասխան հետաքննություն իրականացնելու ուղղությամբ՝ որոշակի գործողությունների համար անպատժելիության ի հայտ գալը կանխարգելելու նպատակով։ Հետևաբար, այն հակիրճ հետաքննությունը, որն իրականացվել էր սույն գործով, չէր կարող արդյունավետ համարվել։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
(b) Բովանդակային տեսանկյուն՝
(i) Վերաբերմունքը հյուրանոցում՝ Գանգատարկուն անկասկած մշտական անհանգստության վիճակում է ապրել իր ճակատագրի անորոշության հետ կապված՝ հարցաքննությունների ընթացքում, որոնց նա ենթարկվել է։ Ավելին, նման վերաբերմունքը նպատակայնորեն ուղղված է եղել նրանից խոստովանություն կամ ահաբեկչական կազմակերպությունների հետ նրա ենթադրելի կապերի վերաբերյալ տեղեկատվություն կորզելուն։ Գանգատարկուի տառապանքները նաև ավելացել են օպերացիայի գաղտնի բնույթի պատճառով, ինչպես նաև այն փաստի պատճառով, որ նրան պահել են incommunicado քսաներեք օր հյուրանոցում, կալանքի արտակարգ մի վայրում՝ որևէ դատական շրջանակից դուրս։ Հետևաբար այն վերաբերմունքը, որին ենթարկվել է գանգատարկուն հյուրանոցում եղած ժամանակ շատ առումներով համազոր է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
(ii) Վերաբերմունքն օդանավակայանում – Նմանօրինակ վարքագիծը, որը կիրառվել էր նմանօրինակ հանգամանքներում, արդեն իսկ ճանաչվել էր որպես ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի Հոդված 7-ի խախտում։ Չնայած որ գանգատարկուն եղել էր հատուկ ԿՎՀ հանձնման թիմի ձեռքին, խնդրո առարկա գործողություններն իրականացվել էին պատասխանող Պետության պաշտոնյաների ներկայությամբ և նրա իրավասության շրջանակներում։ Հետևաբար, պատասխանող Պետությունը պետք է պատասխանատու համարվեր համաձայն Կոնվենցիայի, այն գործողությունների համար, որ օտարերկրյա պաշտոնյաները իրականացրել էին իր տարածքում՝ իր իշխանությունների լուռ համաձայնությամբ կամ թողտվությամբ։ Գանգատարկուն որևէ սպառնալիք չէր ներկայացրել իրեն գերության վերցնողների համար։ Այսպիսով նրա նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը օդանավակայանում եղել էր ավելորդ և չարդարացված նշված հանգամանքներում։ Միջոցներն օգտագործվել էին համատեղ և դիտավորությամբ՝ նպատակ հետապնդելով դաժան ցավ կամ տառապանք պատճառել՝ տեղեկություններ ձեռք բերելու, պատիժ իրականացնելու և գանգատարկուին ահաբեկելու նկատառումով։ Նման վերաբերմունքը համազոր էր խոշտանգումների։ Հետևաբար, պատասխանող Պետությունը պետք է համարվեր ուղղակիորեն պատասխանատու գանգատարկուի իրավունքների ոտնահարման համար իր ղեկավարության ներքո, քանի որ նրա գործակալներն ակտիվ նպաստել էին այս վերաբերմունքին և չէին ձեռնարկել որևէ անհրաժեշտ քայլ՝ այն կանխարգելելու ուղղությամբ։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
(iii) Գանգատարկուի հեռացումը – Չկար որևէ փաստ, որ գանգատարկուի փոխանցումը ԿՎՀ գործակալներին հետամուտ էր նրա հանձնման օրինական խնդրանքի կամ որևէ այլ իրավական ընթացակարգի իրականացմանը, որը ճանաչված է միջազգային իրավունքում օտարերկրյա իշխանություններին բանտարկյալին փոխանցելու նպատակով։ Ոչ էլ ներկայացվել է ձերբակալության որևէ թույլտվություն, որը գոյություն է ունեցել խնդրո առարկա ժամանակահատվածում, որը թույլատրեր գանգատարկուի փոխանցումը ԱՄՆ գործակալների ձեռքը։ Բացի այդ վկայությունը ենթադրում էր, որ Մակեդոնական իշխանությունները տեղյակ էին եղել, թե ինչ ուղղությամբ էին գանգատարկուին տարել Սկոպիեի օդանավակայանից։ Նրանք նաև գիտեին կամ պարտավոր էին իմանալ, որ առկա էր իրական վտանգ, որ գանգատարկուն ենթարկվելու է այնպիսի վերաբերմունքի, որը հակասում է Հոդված 3-ին, քանի որ այդ ժամանակ արդեն հրապարակվել էին բազմաթիվ զեկույցներ այն գործելակերպերի վերաբերյալ, որոնց դիմում կամ որոնք հանդուրժում էին ԱՄՆ իշխանությունները, որոնք բացահայտորեն հակասում էին Կոնվենցիայի սկզբունքներն։ Եվ վերջապես, պատասխանող Պետությունը որևէ հավաստիացում չէր խնդրել ԱՄՆ իշխանություններից՝ կանխելու գանգատարկուի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումը։ Համապատասխանաբար, նկատի առնելով այն ձևը, որով գանգատարկուն փոխանցվել էր ԱՄՆ իշխանությունների հեսկողությանը՝ Դատարանը համարել է, որ նա ենթարկվել է “արտակարգ հանձնման”, այն է՝ որևէ ընդդատությունից կամ պետությունից մեկ այլ ընդդատություն կամ պետություն մարդկանց արտադատական փոխանցումը իրավական բնականոն համակարգի շրջանակներից դուրս ազատազրկման և հարցաքննման նպատակով, երբ առկա է եղել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգ։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 5
(a) Բովանդակային տեսանկյուն՝
(i) Կալանքը Սկոպիեում – Գանգատարկուի բանտարկությունը հյուրանոցում լիազորված չի եղել դատարանի կողմից կամ հիմնավորված չի եղել կալանքի վերաբերյալ որևէ արձանագրությամբ։ Գանգատարկուի համար մատչելի չի եղել փաստաբան, նրան թույլ չեն տվել կապվել իր ընտանիքի կամ Գերմանիայի դեսպանատան հետ և նրան զրկել են դատարանի առջև բերվելու որևէ հնարավորությունից՝ նրա ազատազրկման իրավականությունը քննելու նպատակով։ Միանգամայն անընդունելի էր, որ մի պետությունում, որը ենթակա է իրավունքի գերակայությանը, որևէ անձ կարող է զրկվաց լինել իր ազատությունից արտակարգ կալանավայրում՝ դատական որևէ շրջանակից դուրս։ Գանգատարկուի չճանաչված և incommunicado կալանքը նման մեծապես արտասովոր տեղանքում, ինչպիսին հյուրանոցն է, գումարվել էր ազատությունից զրկելու կամայականությանը։ Սա մասնավորապես հանդիսացել էր նրա ազատության և անվտանգության իրավունքի խորը ոտնահարում։
(ii) Հետագա կալանքը – Ներկա գործում գանգատարկուն ենթարկվել էր “արտակարգ հանձնման”, որը հանգեցրել էր կալանքի իրավական բնականոն համակարգի շրջանակներից դուրս, ինչը պատշաճ գործընթացի իր միտումնավոր շրջանցմամբ, չարիք էր իրավունքի գերակայության և այն արժեքների համար, որոնք պաշտպանվում էին Կոնվենցիայով։ Բացի այդ, ահաբեկչության մեջ կասկածվողների կալանավորումը “հանձնման” ծրագրի շրջանակներում, որն իրականացնում էին ԱՄՆ իշխանությունները, արդեն իսկ կամայական էր ճանաչվել այլ նմանօրինակ գործերով։ Նման հանգամանքներում Մակեդոնիայի իշխանությունների համար պետք է որ պարզ լիներ, որ հանձնվելով ԱՄՆ իշխանություններին՝ գանգատարկուն ենթարկվում էր Հոդված 5-ով ամրագրված իր իրավունքների կոպիտ ոտնահարման իրական վտանգին։ Մակեդոնիայի իշխանությունները ոչ միայն չէին կատարել գանգատարկուին նշված դրույթին հակառակ կալանավորումից պաշտպանելու իրենց դրական պարտականությունը, այլև ակտիվորեն նպաստել էին նրա հետագա կալանքին Աֆղանստանում՝ նրան հանձնելով ԿՎՀ-ին, չնայած այն փաստին, որ նրանք տեղյակ էին եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այս փոխանցման վտանգին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ գանգատարկուի առևանգումը և կալանավորումը համազոր էր “հարկադիր անհետացման”, ինչպես սահմանված է միջազգային իրավունքում։ Պատասխանող Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրեր գանգատարկուի՝ Կոնվենցիայի Հոդված 5-ով ամրագրված իրավունքների ոտնահարման համար նրա գերության ողջ ժամանակահատվածում։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
(b) Ընթացակարգային տեսանկյուն՝ Դատարանն արդեն գտել էր համաձայն Հոդված 3-ի, որ պատասխանող Պետությունը չէր իրականացրել արդյունավետ հետաքննություն կապված վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին գանգատարկուի պնդումների հետ։ Նույն հիմքով Դատարանը գտավ, որ իմաստալի որևէ հետաքննություն չէր իրականացվել գանգատարկուի այն արժանահավատ պնդումների կապակցությամբ, որ իրեն կալանքի տակ են պահել կամայականորեն։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Դատարանը նաև գտավ, որ խախտվել են Կոնվենցիայի Հոդվածներ 8-ը և 13-ը։
Հոդված 41՝ 60,000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy