© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 181
2015թ. հունվար
Elberte-ն ընդդեմ Լատվիայի - 61243/08
Վճիռ 13.01.2015թ. [Բաժանմունք IV]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Հանգուցյալ ամուսնու մարմնից՝ առանց դիմումատուի գիտության կամ համաձայնության հյուսվածքների հեռացմամբ պատճառված հուզական տառապանքները. խախտում
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Մահացած մարմնից հյուսվածքների հեռացման վերաբերյալ մերձավոր հարազատների համաձայնության առնչությամբ ներպետական օրենսդրությունում տիրող հստակության բացակայությունը. խախտում
Փաստեր. Ավտովթարի հետևանքով մահացած դիմումատուի ամուսնու հյուսվածքները հեռացվել են դատաբժշկական կենտրոնում դիահերձման ընթացքում և ուղարկվել Գերմանիա՝ դեղագործական մի ընկերություն՝ դրանցից բիո իմպլանտներ ստանալու նպատակով, ինչը կարգավորվում էր պետության հետ կնքված պայմանագրով: Դիահերձումից հետո մարմինը վերադարձվել է դիմումատուին ոտքերը կապած վիճակում: Դիմումատուն հյուսվածքների հեռացման մասին իմացել է միայն երկու տարի անց, այն էլ՝ դիակներից օրգանների և հյուսվածքների լայնածավալ ապօրինի հեռացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Սակայն, վաղեմության ժամկետն անցելու հետևանքով քրեական մեղադրանք երբևիցե չէր ներկայացվել:
Իրավունք. Հոդված 8՝ Դիմումատուին՝ հանգուցյալ ամուսնու հյուսվածքները հեռացնելու վերաբերյալ իր ցանկությունը արտահայտելու իրավունքի իրացման համար իրավական և իրավակիրառ պայմաններ ապահովելու պետական իշխանության անկարողությունը հանդիսացել է նրա անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտություն:
Ինչ վերաբերում է այդ միջամտության օրինականությանը, ապա հարցը կայանում էր նրանում, թե արդյոք ներպետական օրենսդրությունը եղել է բավարար հստակ ձևակերպված և արդյոք համապատասխան վարչական ընթացակարգերի բացակայության պարագայում այն ապահովել է կամայականությունների նկատմամբ պատշաճ իրավական պաշտպանություն:
Ինչ վերաբերում է առաջին ասպեկտին, ապա ներպետական իշխանությունները չեն եկել համաձայնության ներպետական օրենսդրության շրջանակի հարցում: Դատաբժշկական կենտրոնը և անվտանգության հարցերով ոստիկանությունը գտնում էին, որ գործում է «ենթադրյալ համաձայնության» համակարգը, մինչդեռ, քննիչները կիսում էին այն կարծիքը, ըստ որի լատվիական իրավական համակարգը հիմնված է «իրազեկված համաձայնության» հասկացության վրա, երբ հյուսվածքների հեռացումը թույլատրվում է միայն դոնորի (վերջինիս կենդանության օրոք) կամ նրա հարազատների համաձայնության առկայության դեպքում: Այն ժամանակ, երբ անվտանգության հարցերով ոստիկանությունն ընդունեց դատախազության մեկնաբանությունը և որոշվեց, որ անհրաժեշտ էր ունենալ դիմումատուի համաձայնությունը, վերջիններս անկարող էին քրեական հետապնդում սկսել՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:
Իշխանությունների միջև այս տարաձայնությունները անխուսափելիորեն վկայում են կիրառելի օրենսդրության ոչ բավարար հստակ լինելու մասին: Անշուշտ, թեև լատվիական օրենսդրությունը մերձավոր հարազատների կողմից համաձայնություն կամ առարկություն արտահայտելու իրավունքն իրացնելու իրավական շրջանակ է սահմանել, այն հստակ չի առանձնացրել փորձագետների կամ պետական այլ մարմինների համապատասխան պարտավորությունների շրջանակները կամ հայեցողության սահմանները: Դատարանը նշում է, որ այս խնդրին առնչվող եվրոպական և միջազգային համապատասխան փաստաթղթերը առանձնահատուկ կարևորություն են տալիս այն սկզբունքին, որ ողջամիտ ճանապարհներով անհրաժեշտ է ճշտել հարազատների դիրքորոշումը: Օրինականության սկզբունքը նմանապես պահանջում է, որ պետություններն ապահովեն իրենց օրենքների իրացման համար օրենսդրական և իրավակիրառ պայմաններ: Սակայն, դիմումատուն տեղեկացված չէր, թե ինչպես և երբ կարող է այդ իրավունքներն՝ որպես մերձավոր ազգական իրացնել, բացի այդ ոչ ոք չի փորձել բացատրել դրանք իրեն:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ապահովում է կամայականություններից պատշաճ իրավական պաշտպանություն, ապա հաշվի առնելով մեծ թվով անձանց շրջանակը, ումից հյուսվածքներ են հեռացվել, կարևոր է համարժեք մեխանիզմներ նախատեսել հարազատների՝ իրենց ցանկություններն արտահայտելու և փորձագետների՝ սեփական նախաձեռնությամբ հյուսվածքների հեռացում կատարելու հարցում շնորհված հայեցողության լայն շրջանակը հավասարակշռելու համար, որը սակայն չէր արվել: Այս խնդրի շուրջ վարչական կամ իրավական կարգավորումների բացակայության պայմաններում դիմումատուն չէր կարող կանխատեսել, թե ինչպես պետք է իրացներ հանգուցյալ ամուսնու հյուսվածքների հեռացման վերաբերյալ ցանկությունները արտահայտելու իր իրավունքը:
Հետևաբար, դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտությունը նախատեսված չի եղել օրենքով՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 3 (նյութաիրավական ասպեկտ)՝ Դիմումատուի տառապանքներն ունեցել են այնպիսի խորություն և բնույթ, որ այն սահմանազանցել է մերձավոր հարազատի մահվան հետևանքով առաջացած կսկիծը: Դիմումատուն տևական ժամանակահատվածում ունեցել է անորոշության զգացում, հոգեկան և հուզական ապրումներ այն հարցի հետ կապված, թե ամուսնու մարմնից ինչ օրգաններ կամ հյուսվածքներ են հեռացվել և թե ինչ եղանակով կամ ինչ նպատակներով է դա արվել: Քրեական գլխավոր գործի հարուցումից հետո, դիմումատուն տևական ժամանակ տանջվել է հուղարկավորության համար հանգուցյալ իր ամուսնու մարմինը վերադարձնելու ժամանակ վերջինիս ոտքերն իրար կապած լինելու պատճառների շուրջ: Եվ իսկապես, նա բացահայտել է, թե ինչ բնույթի և քանակի հյուսվածքներ էին հեռացվել միայն Եվրոպական Դատարանի կողմից գործի քննության շրջանակներում:
Նորմատիվային դաշտում համաձայնության պահանջի վերաբերյալ հստակության բացակայությունը կարող էր միայն ուժեղացներ դիմումատուի կսկիծը, հաշվի առնելով նրա հանգուցյալ ամուսնու մարմնի վրա կատարված գործողությունների անհարկի միջամտող բնույթը և քրեական հետաքննության ընթացքում իշխանությունների կողմից իսկ դրսևորած անկարողությունը՝ համաձայնության գալու այն հարցի շուրջ, թե արդյոք փորձագետները՝ դիակներից հյուսվածքներ և օրգաններ հեռացնելիս գործել են օրենքի համապատասխան, թե ոչ:
Վերջապես, քրեական գործ՝ վաղեմության և անորոշության պատճառներով երբևիցե չէր հարուցվել այն հիմքով, թե արդյոք իշխանությունների գործողություններն անօրինական էին: Հետևաբար, դիմումատուն հնարավորություն չուներ վերականգներ իր խախտված իրավունքները, որոնք վերաբերում էին անձնական իր կյանքի շատ զգայուն մի հարցին, այն է՝ հանգուցյալ ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացման հետ համաձայն կամ դրան դեմ լինելու իրավունքին:
Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման այս մասնագիտացված ոլորտում տարածված բնույթ է կրում այն գործելակերպը, ըստ որի մարդկային մարմնին պետք է հարգանքով վերաբերվել նույնիսկ մահից հետո: Իսկապես, միջազգային պայմանագրերը, այդ թվում նաև՝ Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան և դրա Լրացուցիչ արձանագրությունը նախագծվել են պաշտպանելու համար օրգանների և հյուսվածքների դոնորների իրավունքները՝ անկախ վերջիններիս մահացած կամ կենդանի լինելու հանգամանքից: Բացի այդ, մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը կազմում է Եվրոպական կոնվենցիայի բուն էության մասը: Հետևաբար, կասկած չկա, որ դիմումատուին պատճառված տառապանքները հավասարազոր են նվաստացնող վերաբերմունքին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 16,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե՛ս նաև Petrova-ն ընդդեմ Լատվիայի, 4605/05, 24 հունիսի 2014թ., Նախադեպային տեղեկատու թիվ 175, Svinarenko-ն և Slyadnev-ն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ], 32541/08 և 43441/08, 17 հուլիսի 2014թ., Նախադեպային տեղեկատու թիվ 176, Salakhov-ը և Islyamova-ն ընդդեմ Ուկրաինայի, 28005/08, 14 մարտի 2013թ., Նախադեպային տեղեկատու թիվ 161, և Առողջության վերաբերյալ ամփոփաթերթը)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy