© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 111
2008թ. օգոստոս-սեպտեմբեր
Էմին Արաշն ընդդեմ Թուրքիայի– 9907/02
Վճիռ - 23.09.2008թ. [Բաժին II]
Հոդված 6
Քաղաքացիական գործի քննություն
Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ
Բուհի դասերին հաճախելու իրավունքի քաղաքացիական բնույթը. խախտում:
Փաստեր.
Թուրքիայի Սահմանադրությունը երաշխավորում է սովորելու և դասավանդելու իրավունքը, որոնցից յուրաքանչյուրը սահմանված և կարգավորված է օրենքով: Դիմողի` աստվածաբանության ֆակուլտետ ընդունվելու դիմումը մերժվել է, քանի որ նա չի նեկայացրել նկար, որում պետք է լիներ գլխաշորով, ինչը պահանջվում էր այդ ժամանակ գործող Ուսումնական խորհրդի կողմից: Նրա կողմից ներկայացված բողոքները մերժվել են Վարչական դատարանի, ինչպես նաև Գերագույն վարչական դատարանի կողմից: Նրա բողոքը Ստրասբուրգի Դատարան` կապված էր Գերագույն վարչական դատարանում անարդար դատաքննության հետ, հատկապես այն պատճառով, որ գլխավոր դատախազը ներկայացրել էր կարծիք` առաջարկելով մերժել նրա բողոքը:
Օրենք.
Ընդունելիություն.
Վարչական դատարաններին ներկայացված վեճի հիմքում ընկած իրավունքների և պարտականությունների քաղաքացիական բնույթի առթիվ Կառավարությունը նշել է, որ Հոդված 6-ի մաս 1-ը կիրառելի չէ: Դատարանը նշել է, որ հաշվի առնելով Թուրքիայի Սահմանադրությունը, դիմողը կարող էր պահանջել, որպեսզի թուրքական օրենքը ճանաչեր աստվածաբանության ֆակուլտետ ընդունվելու նրա իրավունոքը, եթե նա բավարարեր իրավական պահանջները: Այդուհանդերձ, նրա բողոքը մերժվել է ոչ թե այն պատճառով, որ նա չի բավարարել այդ պահանջներ, այլ այն պատճառով, որ նա չի ապահովել ձևական պահանջները, որոնք ներկայացվել են Բարձրագույն ուսումնական խորհրդի կողմից: Ինչ վերաբերում է Դատարանին, ապա նույնիսկ ընդունելով, որ բուհ ընդունվելը կարգավորելու իրավասությունը հանրային իրավունքի սահմաններում է, դա բավարար չէ առանձնացնելու վիճարկվող իրավունքը քաղաքացիական իրավունքների կատեգորիայից` 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Ըստ դիմողի` այս պարագայում խնդիրը կայանում էր ոչ թե նրա և կամայական գործող պետական իշխանությունների միջև հարաբերություններում, այլ նրա` որպես հանրային իշխանության հասարակ օգտագործողի անձնական կյանքին: Համապատասխանաբար, նա վիճարկել է գործող նորմերը, որոնք համարել է իր` բուհ ընդունվելու իրավունքը ոտնահարող: Իր վերջին նախադեպերում Դատարանը միշտ քննել է քննությունների համապատասխանությունը` կապված բարձրագույն կրթության նորմերի հետ` հղում կատարելով 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Այդպիսով, հաշվի առնելով դիմողի` բուհում սովորելու իրավունքի կարևորությունը` Դատարանը կասկած չուներ, որ նորմերով նախատեսված սահմանափակումները խախտել են դիմողի անձնական իրավունքները, ուստի ունեցել են քաղաքացիական բնույթ: Հետևաբար, հոդված 6-ի մաս 1-ը տվյալ գործով կիրառելի է:
Փաստեր.
Դատարանն արդեն իսկ արձանագրել է 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում Գերագույն վարչական դատարանում մրցակցության իրավունքի խախտման հետ կապված նմանատիպ գործով, հաշվի առնելով գլխավոր դատախազի եզրակացության բնույթը և այն փաստը, որ դիմողի համար հնարավոր չի եղել պատասխանելու գրավոր ձևով: Կառավարությունը չի բերել որևէ համոզիչ փաստարկ, որը կկարողանար հանգեցնել տվյալ գործով այլ հետևությունների:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy