©Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 122
2009թ. օգոստոս-սեպտեմբեր
Ինիան ընդդեմ Իտալիայի - 74912/01
Վճիռ - 17.09.2009 [GC]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Դատարանի մատչելիություն
Արդար դատաքննություն
Բանտում բարձր անվտանգության ներքո պահվող բանտարկյալի` իր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու մերժումը համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողը, ի թիվս այլ հանցագործությունների, մաֆիայի հանցավոր խմբավորմանն անդամակցելու համար դատապարտվել է երեսուն տարվա ազատազրկման: 1994թ. օգոստոսին հաշվի առնելով դիմողի կողմից սպառնացող վտանգը` Արդարադատության նախարարը դիմողի նկատմամբ բանտային մեկ տարով հատուկ ռեժիմ կիրառելու հրաման է արձակել, որը նախատեսված է §Ձերբակալված եվ կալանավորված անձանց պահելու մասին¦ օրենքի 41-րդ բաժնի երկրորդ կետով և կիրառվում է հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման նկատառումներով: Հրամանը պարունակում էր տարբեր սահմանափակումներ` այցելությունների, գործողությունների և դիմողի նամակագրության վերահսկման առումով: Հատուկ ռեժիմի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև 2005թ. տասնինը կարգադրություններով, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է սահմանափակ ժամկետ: Դիմողը մի շարք բողոքներ է ներկայացրել վճիռ կայացրած դատարան, որոնցից երեքի նկատմամբ որոշվել է մեղմել կիրառվող սահմանափակումները: Բողոքներից մեկը ճանաչվել է անընդունելի այն հիմքով, որ հրամանի ժամկետը լրացել էր և դիմողը, հետևաբար, այլևս որևէ շահ չուներայն բողոքարկելու: Ի վերջո, դատարանը կարգադրել էր դադարեցնել հատուկ ռեժիմի կիրառումը, և 2005թ. մարտին դիմողը տեղափոխվել է բարձր վերահսկողության բաժին, որտեղ, բացի այլ բանտարկյալներից, առանձին գտնվել են հատկապես վտանգավոր բանտարկյալներ: Դիմողին բարձր վերահսկողության բաժին տեղափոխելու վերաբերյալ որոշումը per se ենթակա չէր բողոքարկման:
Դիմողն ուներ մի շարք առողջական խնդիրներ և ստիպված էր օգտվել անվասայլակից: 2000թ. հունիսի և 2005թ. փետրվարի միջև ընկած ժամանակահատվածում նա իր պատիժը կրել է բանտի` հատուկ ռեժիմի ներքո գտնվող բանտարկյալների համար հիվանդանոցում: 2008թ. հոկտեմբերին վճիռ կայացրած դատարանը դադարեցրել է դիմողի վճռի կատարումը` առողջական վիճակի հիմքով: Նա գտնվել է տնային կալանքի տակ մինչև այդ ժամանակահատվածը:
Օրենք
Հոդված 3
Բանտային հատուկ ռեժիմի ձևով կիրառված սահմանափակումներն անհրաժեշտ են եղել դիմողին հասարակությունից հեռու պահելու և քրեական խմբավորումների հետ շփումները կանխելու համար: Այնուամենայնիվ, սահմանափակումները դատարանների կողմից դադարեցվել կամ մեղմացվել էին: Բացի դրանից, ներպետական իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունը` գնահատել նրա առողջության հետ կապված խնդիրների լրջությունը, հսկել դիմողի առողջական վիճակը` նրա ֆիզիկական բարվոքությունը պաշտպանելու առումով, տրամադրելով նրան համապատասխան բժշկական օգնություն և անհրաժեշտության դեպքում նրան տեղափոխել են հիվանդանոց: Հետևաբար, վերաբերմունքը, որին նա ենթարկվել է, չի գերազանցել կալանքի թույլատրելի մակարդակը:
Եզրակացություն` խախտում (տասնհինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
Հոդված 6, կետ 1
(a)դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները հատուկ բանտային ռեժիմի կիրառման ընթացքում
Հատուկ բանտային ռեժիմի ենթարկված բանտարկյալները նախարարական հրամանի ուժի մեջ մտնելու պահից տասն օրվա ընթացքում կարող են ներկայացնել բողոք: Դատարանը, իր հերթին, պարտավոր է վճիռ կայացնել տասնօրյա ժամկետում. ժամանակային սահմանափակումը դրվում է` հաշվի առնելով հատուկ ռեժիմի լուրջ ազդեցությունը դատապարտյալների իրավունքների վրա և այն փաստը, որ այդ որոշումն ուժի մեջ է միայն սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում: Դատարանը մերժել է դիմողի բողոքներից մեկը` այն հիմքով, որով այն ներկայացվել էր ավելի քան չորս ամիս անց և այդ պահին համարվում էր ժամկետանց: Հետևաբար, այս հանգամանքների վերաբերյալ որևէ վճռի բացակայության պատճառով դատարանների կողմից բողոքի վերանայումն անիմաստ է:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
(b) դատարան դիմելու սահմանափակումները կալանքի բարձր վերահսկողության բաժնում պահելու ընթացքում
(i) Ընդունելիությունը
6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէ այդ նույն բաժնի ներքո, քանի որ բանտային համակարգին վերաբերող վարույթն սկզբունքորեն կապված չէ §քրեական մեղադրանքի¦ սահմանման հետ: Մյուս կողմից` դատարանի մատչելիության հարցը` բարձր վերահսկողության բաժին տեղափոխելու իրավասության հետ մեկտեղ և դրան զուգակցված սահմանափակումները պետք է քննվեն 6-րդ հոդվածի 1-ին կետի քաղաքացիական մասի ներքո: Սահմանափակումների մեծ մասը, որոնց, իր պնդմամբ, ենթարկվել է դիմողը, կապված են դատապարտյալների մի շարք իրավունքների հետ, որոնք Եվրոպայի խորհուրդը ճանաչել է որպես Նախարարների կոմիտեի հանձնարարականով նախատեսված Եվրոպական բանտային կանոններ: Թեև այդ հանձնարարականն օրենսդրորեն պարտադիր չէ անդամ պետությունների համար, սակայն դրանց մեծ մասն ընդունում է, որ կալանավորներն ունեն դրանում ամրագրված իրավունքները և նախատեսում է դրանց սահմանափակումները բողոքարկելու այլընտրանքային եղանակներ: Ըստ այդմ, կարելի է ասել, որ §վեճն¦ (բողոքն) է, ավելի քան §իրավունքը¦ առկա սույն գործում: Բացի դրանից, դիմողի կողմից բողոքարկված որոշ սահմանափակումներ, ինչպիսիք են իր ընտանիքի հետ շփումների սահմանափակումը, ինչպես նաև այնպիսիք, որոնք ազդել են նրա գույքային իրավունքների վրա, հստակ անձնական իրավունքների ոլորտի շրջանակներում են և, հետևաբար, կրում են քաղաքացիական բնույթ: Այսպես, պետությունների համար կարևոր է պահպանել անվտանգության ապահովման կարգը բանտի բարդ համատեքստում: Այնուամենայնիվ, ցանկացած սահմանափակում, որն ազդում է անհատի քաղաքացիական իրավունքների վրա պետք է լինի դատական կարգով բողոքարկման համար բաց` հաշվի առնելով սահմանափակումների բնույթն ու դրանց հնարավոր հետևանքները: Նմանատիպ միջոցներով հնարավոր է հասնել արդար հավասարակշռությանը, որը պետք է առկա լինի, մի կողմից, բանտային համատեքստում պետության առջև կանգնած խոչընդոտների և, մյուս կողմից` դատապարտյալների իրավունքների պաշտպանության միջև: Հետևաբար, այս գանգատը համապատասխանում է Կոնվենցիայի դրույթներին, քանի որ այն վերաբերում է 6-րդ հոդվածի քաղաքացիական մասին:
Եզրակացություն` ընդունելի է (տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի):
(ii) Հանգամանքները
Թեև ճիշտ է, որ բանտարկյալը չի կարողացել բողոքարկել իրեն բարձր վերահսկողության բաժին տեղափոխելու վերաբերյալ որոշումը, per se բողոքարկման հիմքում ընկած է քաղաքացիական իրավունքները սահմանափակող որոշումների կիրառման դեմ բողոքը (օրինակ` բանտարկյալի ընտանիքի այցերը կամ նրա նամակագրությունը): Հաշվի առնելով, որ սույն գործում, դիմողին բաժին տեղափոխելը չի առաջացրել այնպիսի սահմանափակումներ, որոնց համարժեք իրավական պաշտպանության հնարավոր բացակայությունը չի կարող համարվել դատարանի մատչելիության իրավունքի խախտում:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 8
(a) 1994թ. օգոստոս-2004թ. հուլիս
Տեղի է ունեցել պետական մարմինների կողմից միջամտություն դիմողի նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին: 1994թ. օգոստոսից մինչև 2004թ. հուլիսը դիմողի նամակագրության վերահսկումը չի եղել օրենքին համապատասխան, քանի որ սույն գործում կիրառված օրենքը չի կարգավորում նաև միջոցառման տևողությունը կամ այն արդարացնող պատճառները և բավարար հասարակությամբ չի ամրագրում իրավասու մարմինների հայեցողության կիրառման շրջանակը և եղանակը: Դատարանը սույն գործում չի տեսնում որևէ պատճառ հեռանալու գոյություն ունեցող նախադեպային իրավունքից, որը նախատեսված է ապահովելու, որ բոլոր բանտարկյալներն ունեցան նվազագույն աստիճանի պաշտպանվածություն, որով օժտված են քաղաքացիները ժողովրդավարական հասարակությունում` օրենքի գերակայության ներքո:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
(b) հետագա ժամանակահատվածը
2004թ. սկսած մինչև դիմողի նկատմամբ վճռի կիրառման ժամանակահատվածի առնչությամբ Դատարանը պարզապես արձանագրել է, որ առկա չէ դիմողի ներկայացուցիչների պնդումները հաստատող որևէ փաստաթուղթ:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 41
Խախտման հայտնաբերումը բավարար է ցանկացած ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contactpublishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy