© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 154
հուլիս 2012
Էրը և այլոք ընդդեմ Թուրքիայի - 23016/04
Վճիռ 31.7.2012 [Երկրորդ բաժանմունք]
Հոդված 35
Հոդված 35 կետ 1
Վեցամսյա ժամկետ
Գանգատը ներկայացվել է դիմումատուի ազգականի անհետացումից ինը տարի անց այն դեպքում, երբ ներպետական հետաքննությունը դեռ ընթացքի մեջ էր. նախնական առարկությունը մերժվել է
Փաստեր – 1995թ. զինված բախումից հետո ինը դիմումատուների մերձավոր ազգականը ենթադրաբար տարվել է իր գյուղից զինվորների կողմից և նրա մասին այլևս տեղեկություններ չկան: Անհետացման օրը դիմումատուները տեղեկացրել են դատախազին, ով հետաքննություն է սկսել, որը հետագայում շարունակվել է զինվորական դատախազի կողմից: Դիմումատուների կորած ազգականի ճակատագիրը երբեք չի բացահայտվել և 2004թ. մայիսին դիմումատուները գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան: Կառավարությունն, inter alia, առարկել է, որ դիմումատուները չեն պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետը:
Իրավունք – Հոդված 35 կետ 1. Վերահաստատելով իր Վարնավան և այլոք[1] գործով արտահայտած մոտեցումը Դատարանը նկատել է, որ անհետացման գործերով, ավելի շատ քան սպանության գործերով, կորածի ազգականների համար դժվար է ընկալել թե ինչ է տեղի ունենում կամ ինչ կարելի է սպասել, որ տեղի կունենա: Պետք է հաշվի առնել անորոշությունը և շփոթմունքը, որոնք սովորաբար հաջորդում են անհետացմանը: Ավելին, անհետացումների լուրջ բնույթն այնպիսին է, որ ազգականներից ակնկալվող արագության չափորոշիչները չեն կարող չափազանց խստորեն սահմանվել: Վերջապես, նախընտրելի է, որ գործի փաստերը հետաքննվեն և խնդիրները լուծվեն որքանով որ դա հնարավոր է ներպետական մակարդակում: Բոլոր այս պատճառները արդարացնում են ավելի մեղմ մոտեցումը անհետացումների գործերով վեցամսյա ժամկետի պահպանման հարցի քննությանը: Այնուամենայնիվ, սույն գործով, որը ի տարբերություն Վարնավան և այլոք գործի չի վերաբերում միջազգային բախման իրավիճակի, պետք է պարզվի թե արդյոք դիմումատուները բավարարել են հետաքննության մարմիններին ուղղակիորեն դիմելու հետ կապված ավելի խիստ պահանջները: Նրանք տեղեկացրել են դատախազին զինվորականների կողմից իրենց ազգականին կալանավորելուց անմիջապես հետո: Նրանք համագործակցել են նրա և զինվորական դատախազի հետ և նրանց ներկայացրել ականատեսի ցուցմունքը: Նրանց կողմից նշանակված իրավաբանը նույնպես շփման մեջ է մտել զինվորական դատախազների հետ և տեղեկություններ պահանջել հետաքննության վերաբերյալ: Խնդրո առարկա ժամանակահատվածի ընթացքում, չնայած ընդհատումներով, հետաքննություն է իրականացվել և դիմումատուները իրենցից կախված առավելագույն արել են իշխանություններին օգնելու նպատակով: Ավելին, քաղաքացիական դատախազի 2003թ. որոշումը անհետացման մեջ զինվորականների ներգրավվածության վերաբերյալ ապացույցն արժանահավատ ճանաչելու մասին և հետագայում զինվորական դատախազի կողմից սկսված հետաքննությունը պետք է որ նոր զարգացումների հույս առաջացներ դիմումատուների մոտ: Այդ հանգամանքներում, դիմումատուները չեն թերացել անհրաժեշտ հոգատարություն դրևորելու հարցում` սպասելով հետաքննության արդյունքներին:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժվել է (միաձայն)
Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ (նյութական և դատավարական տեսակետից), 3-րդ (նյութական տեսակետից), 5-րդ և 13-րդ հոդվածների խախտում:
Հոդված 41. Ընդհանուր 65,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 60,000 եվրո` որպես նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1] Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 16064/90 et al., 18 սեպտեմբերի 2009թ., Տեղեկագիր թիվ 122.
Full & Egal Universal Law Academy