© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 96
2007թ. ապրիլ
Էվանսն ընդդեմ Միացյալ Թագավորության - 6339/05
Վճիռ - 10.04.2007թ. [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունքը
Փաստեր. 2000 թվականի հուլիսին դիմողը և նրա զուգընկեր Ջ.-ն սկսել են բեղմնավորման հետ կապված բուժում անցնել: 2000 թվականի հոկտեմբերին, կլինիկայում նշանակված հետազոտման ընթացքում դիմողն ախտորոշվել է ձվարանների նախաքաղցգեղային վիճակով, և նրան առաջարկել են արհեստական բեղմնավորում (IVF) մինչև ձվարանների հեռացումը: Խորհրդատվության ընթացքում նա և Ջ.-ն տեղեկացել են, որ երկուսն էլ պետք է ստորագրեն համապատասխան բուժումն անցնելու համաձայնության վերաբերյալ փաստաթուղթ, և համաձայն 1990 թվականի` Մարդկանց արհեստական բեղմնավորման և էմբրիոլոգիայի մասին ակտի (ՙ1990 օրենք՚)՝ նրանցից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ մինչև դիմողի արգանդի մեջ սաղմի տեղադրումը կարող է հրաժարվել իր համաձայնությունից: Դիմողը հետաքրքրվել է, թե արդյոք, նա պետք է ուսումնասիրի իր ձվարաններով արհեստական բեղնավորման այլ տարբերակները, որպեսզի պայքարի Ջ.-ի հետ հարաբերություններն ավարտվելու դեպքում: Ջ.-ն համոզում է նրան, որ դա տեղի չի ունենա: 2001 թվականի նոյեմբերին զույգը դիմել է կլինիկա բուժման համար, որի արդյունքում վեց սաղմեր տեղադրվել են պահպանման սրվակներում: Երկու շաբաթ անց դիմողն անցել է ձվարանները հեռացնելու վիրահատություն: Վերջինիս հավաստիացրել են, որ ստիպված է լինելու սպասել երկու տարի մինչ նրա արգանդում սաղմի տեղադրումը: 2002 թվականի մայիսին նրա և Ջ-ի հարաբերություններն ավարտվում են, և նա համաձայնություն չի տալիս, որպեսզի դիմողը միայնակ օգտագործի սաղմը կամ շարունակվի դրա պահպանումը: Դիմողը հայց է ներկայացնում Բարձր դատարան, խնդրելով, ի թվիս այլնի, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ջ-ին տալու իր համաձայնությունը: Նրա դիմումը մերժվում է 2003 թվականի հոկտեմբերին, քանի որ դատարանը գտնում է, որ Ջ-ն եղել է բարեխիղճ, քանի որ անցել է համապատասխան բուժում՝ հուսալով, որ նրա և դիմողի հարաբերությունները շարունակվելու էին: 2004 թվականի հոկտեմբերին Վերաքննիչ դատարանը թողնում է Բարձր Դատարանի վճիռն անփոփոխ: Վերաքննիչ բողոքը մերժվում է:
Դիմողը բողոքում է, որ ներպետական օրենսդրությունը թույլ է տվել իր նախկին զուգընկերոջը հետ վերցնելու իր համաձայնությունը սրվակի պահպանման և սաղմերի օգտագործման հարցում` այդպիսով զրկելով նրան վերջինիցս երեխա ունենալուց, ում նա գենետիկորեն համապատասխանում էր:
Օրենք. Հոդված 2:
Պալատի` 2006 թվականի մարտի 7-ի որոշման պատճառաբանություններում, հատկապես առ այն, որ կյանքը սկսվելու պահը Պետության գնահատման սահմաններում էր (տես տեղեկատվություն թիվ 840), դիմողի և Ջ.-ի կողմից ստեղծված սաղմերը չունեին կյանքի իրավունք:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 8
Իրավունքի էությունը
«Անձնական կյանքը» միավորում էր ծնող դառնալու և չդառնալու մասին որոշումների նկատմամբ հարգանքը: Այդուհանդերձ, դիմողը չէր բողոքել, որ իրեն ցանկացած ձևով արգելել են դառնալ մայր սոցիալական, իրավական կամ նույնիսկ ֆիզիկական իմաստով, քանի որ ներպետական օրենսդրության մեջ կամ պրակտիկայում չկար որևէ նորմ, որը կարգելեր նրան որդեգրելու երեխա կամ երեխա ունենալու in vitro հանձնած սեփական բջջից: Առավելապես նրա բողոքը վերաբերում էր նրան, որ համաձայնության մասին 1990 թվականի գործող օրենքը արգելել էր նրան օգտագործել այն սաղմը, որը նա և Ջ.-ն միասին էին ստեղծել, և այդպիսով, կոնկրետ հանգամանքներում, նա զրկվում էր այն մարդուց երեխա ունենալու հնարավորությունից, որին նա գենետիկորեն համապատասխանում էր: Մասնակի հարցը, որը վերաբերում էր գենետիկական իմաստով ծնող դառնալու որոշումը հարգելու իրավունքին, 8-րդ հոդվածի ներքո էր: Գործով հիմնական խնդիրն այն էր, որ այն վեճ էր առաջացնում երկու անձանց` 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների միջև: Ավելին, նրանցից յուրաքանչյուրի շահն անհամատեղելի էր մյուսի նկատմամբ, քանի որ եթե դիմողին թույլ տային օգտագործել սաղմը, Ջ.-ն ստիպված էր դառնալ հայր, մինչդեռ, եթե տեղի ունենար Ջ.-ի մերժման կամ համաձայնությունը հետ վերցնելու պաշտպանությունը, դիմողը զրկված կլիներ գենետիկական ծնող դառնալու հնարավորությունից: Գործի նման բարդ հանգամանքներում, ներպետական իշխանություններն ինչպիսի լուծում էլ գտնեին, միևնույն է կողմերի շահերը լիովին կոտնահարվեին: Օրենսդրությունը նույնպես ծառայում էր մի շարք առավել լայն, հանրային շահերի, ինչպիսիք են համաձայնության առաջնայնության և իրավական հստակության ու որոշակիության սկզբունքները:
Միջամտության դրական պարտականություն
Գործով վեր հանված հարցերն, անկասկած, էթիկապես նուրբ բյոյթի էին: Վերջապես, չկար որևէ եվրոպական միասնական մոտեցում այս բնագավառում: Որոշ պետություններ նախատեսել են հիմնական, առաջնային կամ երկրորդական օրենսդրություն IVF բուժումը վերահսկելու նպատակով, մինչդեռ այլ պետություններում այն թողնված էր բժշկական պրատիկայի և երաշխիքների հայեցողությանը: Քանի որ Միացյալ Թագավորությունը միակ երկիրը չէր սաղմերի սրվակեցումը թույլատրելու և երկու կողմերին՝ մինչև իմպլանտացիայի պահը ազատորեն և արդյունավետորեն իրենց համաձայնությունից հրաժարվելու հարցում, ուստի այս հարցում տարբեր կանոններ ու պրակտիկա է կիրառվել ողջ Եվրոպայում: Չկա որևէ փոխհամաձայնություն IVF բուժման վերահսկողության առնչությամբ, որ սեռական բջիջը տրամադրողի համաձայնությունը լինի վերջնական: Չնայած դիմողը վիճարկել է, որ նրա ֆիզիկական և էմոցիոնալ մեծ ապրումներն արհեստական բեղմնավորման ընթացքում և արդյունքում չբերություն ձեռք բերելը իրավունք են տալիս հայտարարելու, որ 7-րդ հոդվածով նախատեսված իրավունքները պետք է համապատասխանեն Ջ.-ի իրավունքներին, չի նշանակում, որ եղել է որևէ հստակ համաձայնություն նաև այդ կետի առիթով: Ի վերջո, այդ իսկ պատճառով, քանի որ արհեստական բեղմնավորման բուժումն առաջացրել է նուրբ բարոյական և էթիկական հարցեր զարգացած բժշկական և գիտական զարգացումների ֆոնի վրա, և քանի որ գործով հարցերն առաջ էին եկել այն բնագավառում, որտեղ չկար որևէ հստակ ընդհանուր հիմք անդամ պետությունների միջև, ուստի գնահատման սահմանը պատասխանող պետությանը լայն հնարավորություն էր ընդձեռում արհեստական բեղմնավորման բուժման մասով` դրանով իսկ միջամտելով մանրամասն սահմանված կանոններին՝ վիճելի հանրային և մասնավոր շահերի միջև հավասարակշռություն սահմանելու նպատակով:
Համաձայնությունը առկա էր, ուստի, գործի առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված օրենքի կիրառումը, որը Ջ.-ին թուլ էր տալիս ազատորեն հետ վերցնելու կամ միասին ստեղծված սաղմը դիմողի արգանդում տեղադրելու համաձայնության հարցը, առաջացնում էր արդարացի հավասարակշռություն հակակշռող շահերի միջև: Այն փաստը, որ տեխնիկապես հնարավոր էր պահել մարդու սաղմը սառեցված սրվակում, առաջ էր բերում էական տարբերության արհեստական բեղմնավորման և սեռական հարաբերության միջոցով բեղմնավորման միջև, այն է՝ հնարավորություն, որը թույլ էր տալիս, որ որոշակի էական ժամանակահատված՝ միջամտելու սաղմի ստեղծումից մինչև այն արգանդում տեղադրելու պահը: Ուստի, օրինական էր և ցանկալի Պետության համար սահմանելու օրինական սահման, որը հնարավորություն էր տալիս հաշվի անռելու այդ հետաձգումը: Սկզբունքների և քաղաքականության առթիվ որոշումն այս նուրբ բնագավառում առաջնային էր յուրաքանչյուր պետության համար: 1990 թվականի Օրենքը մարդու արհեստական բեղմնավորման և էմրիոլոգիայի բնագավառում զարգացումների սոցիալական, էթիկական և իրավական հետևանքների բացառիկ մանրակրկիտ հետազոտման վերջնակետն էր, և առավել արտահայտման, քննարկման և վեճերի արդյունք: Այն իրավական պարտակնություն էր սահմանում արհեստական բեղմնավորում իրականացնող կլինիկաների համար՝ բացատրելու նման բուժում անցնող անձին համաձայնություն տալու հետ կապված բոլոր հարցերը և ստանալու նրա գրավոր համաձայնությունը: Դիմողի գործով և’ դիմողը, և’ Ջ.-ն ստորագրել էին համաձայնության փաստաթուղթը, որը պահանջվում էր օրենքով: Այդուհանդերձ, Օրենքը նաև թույլ էր տալիս սեփական բջջի տիրոջը հետ վերցնելու իր համաձայնությունը ցանկացած ժամանակ մինչև սաղմն արգանդում տեղադրելը: Քանի որ դիմողի բժշկական դրության լուրջ բնույթը պահանջում էր կայացնելու շտապ սթրեսային որոշում, քանի որ նա գիտեր, որ համաձայնվելով, որ նրա ձվերը բեղմնավորվեն Ջ.-ի սերմնահեղուկով, դրանք կլինեն նրա համար հասու վերջին ձվերը, որ այն կլինի մինչև նրա քաղցկեղային բուժման ավարտը և սաղմի տեղադրումը, և որ օրենքի ուժով Ջ.-ն բեղմնավորման կապակցությամբ ազատ կլինի հետ վերցնելու իր համաձայնությունը ցանկացած ժամանակ: Չնայած որ, դիմողը քննադատել է համաձայնության առթիվ ներպետական կանոններն այն փաստի ուժով, որ դրանք չէին կարող չկիրառվել որևէ հանգամանքներում, օրենքի բացարձակ բնույթն ինքնին հակասում էր 8-րդ հոդվածին: Մարդու արժանապատվության և ազատ կամքի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև IVF բուժման կողմերի միջև արդարացի հավասարակշռություն սահմանելու ցանկությունը դրված էր օրենսդրության հիմքում, որպեսզի կիրառվեին այն դրույթները, որոնք թույլ չէին տալիս որևէ բացառություն սահմանելու, որ արհեստական բեղմնավորման համար սեռական բջիջ տվող յուրաքանչյուր անձ նախապես իմանա, որ հնարավոր չէ իր գենետիկ նյութերի որևէ օգտագործում առանց նրա անփոփոխ համաձայնության: Ի հավելումն վիճելի սկզբունքի՝ կանոնի բացարձակ բնույթը կոչված էր ապահովելու իրավական որոշակիություն և հնարավորություն խուսափելու կամայականության և անհամապատասխան հավասարակշռման խնդիրներից, որն էլ ներպետական դատարանների կողմից նկարագրված էր, որպես «լիովին անհամադրելի» շահ: Այդ ընդհանուր շահերն օրինական էին և համապատասխանում էին 8-րդ հոդվածին: Այս և ներառյալ այդ առթիվ եվրոպական միաձայնության բացակայության հիմքերով, Դատարանը չի գտել, որ դիմողի` գենետիկական ծնող դառնալու որոշումը հարգելը պետք է գերադասվեր Ջ.-ի` դիմողի հետ գենետիկորեն վերաբերելի երեխա չունենալու որոշումը հարգելու իրավունքին:
Եզրակացություն. չկա խախտում (տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի):
Հոդված 14
Անհրաժեշտ չէր որոշելու, թե արդյոք, դիմողը կարող էր պատշաճ կերպով բողոքել վերաբերմունքի տարբերության հիմքով՝ ի համեմատություն այլ կանանց նմանատիպ հանգամանքներում, քանի որ պատճառները, որոնց հիման վրա սահմանվել էր, որ տեղի չի ունեցել 8-րդ հոդվածի խախտում, նույնպես հիմնավոր և օբյեկտիվ արդարացում էր տալիս 14-րդ հոդվածի ներքո:
Եզրակացություն. խախտում չկա (տասներեք ձայնով՝ ընդդեմ չորսի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy