© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԷՎԵԻԴԱՆ և ՈՒՐԻՇՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ. 48420/10, 59842/10, 51671/10 and 36516/10)
ՎՃԻՌ
[ԱՏՎԱԾՆԵՐ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
15 հունվարի 2013
Սույն վճիռը վերջնական կդառնա Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներում: Այն կարող է լրացուցիչ խմբագրական փոփոխությունների ենթարկվել:
Էվեիդան և ուրիշներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործում
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (Չորրոդ Բաժանմունք)` հետևյալ կազմով
Դավիթ Թհոր Բյորգինսոն՝ Նախագահ
Նիկոլաս Բրատզա,
Լեխ Գարլիկի,
Պաիվի Հիրվելա,
Զդրավկա Կալայջևա,
Նեբոյսա Վուցինիչ,
Վինսենտ Դե Գաետանոյի, դատավորներ,
Լոուրենս Ըրլի, Բաժանմունքի քարտուղար,
2012 թվականի սեպտեմբերի 4-ին դեռնփակ դատական նիստում, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը հարուցվել է 4 դիմումատուների կողմից (թիվ. 48420/10, 59842/10, 51671/10 and 36516/10) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեմ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (‹‹Կոնվենցիա››) 34-րդ հոդվածի համաձայն, 4 Բրիտանական քաղաքացիների կողմից՝ տիկին Նադիա Էվեիդայի, տիկին Շիրլեյ Չապլինի, տիկին Լիլիան Լադելի և պարոն Գարի ՄակՖարլեյնի (‹‹դիմումատուներ››) կողմից 2010 թվականի օգոստոսի 10-ին, 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, 2010 թվականի սեպտեմբերի 3-ին և 24 հունիսի 2010 թվականին համապատասխանաբար:
2. Դիմումատուները ներկայացված էին Մանչեսթրի փաստաբանների ընկերության՝ Աուգտոն Աինսուորթի կողմից (տիկին Էվեիդա), պարոն Պոլ Դայմոնդի (տիկին Չապլին և պարոն ՄակՖարլեյն), և Կրոյդոնում՝ Սուրրեյում փաստաբանների ընկերության՝ Օրմերոդսի կողմից (տիկին Լադել): Միացյալ Թագավորության կառավարությունը (‹‹Կառավարություն››) ներկայացված էր նրանց ներկայացուցչի՝ տիկին Ահիլա Սորնարաջահի կողմից:
3. Դիմումատուները բողոքում էին, որ ներպետական իրավունքը իրենց կրոնն արտահայտելու իրավունքը բավարար չափով չի պաշտպանել: Տիկին Էվեիդան և պարոն Չապլինը մասնավորապես բողոքում էին իրենց վզին տեսանելի խաչ կրելու իրենց գործատուների կողմից կիրառված սահմանափակման վերաբերյալ:
Տիկին Լադելը և պարոն ՄակՖարլեյնը մասնավորապես՝ բողոքում էին գործատուների կողմից իրենց նկատմամբ կիրառված սանկցիաների դեմ, որպես նրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ մտահոգության արդյունք, որոնք նրանց կարծիքով հանդուրժում էին միասեռական միությունները: Տիկին Էվեիդան, տիկին Չապլինը և պարոն ՄակՖարլեյնը հղում էին կատարում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի վրա՝ առանձին վերցված և 14-րդ հոդվածի համակցությամբ, մինչ տիկին Լադելը բողոքում էր միայն 14-րդ հոդվածի կապակցությամբ՝ 9-րդ հոդվածի հետ համակցությամբ վերցրած:
4. 2011 թվականի ապրիլի 12-ին տիկին Չապլինի դիմումը միացվեց տիկին Էվեիդայի դիմումին և պարոն ՄակՖարլեյնի դիմումը միացվեց տիկին Լադելի դիմումին; Բոլոր չորս դիմումներն ուղարկվել են Կառավարություն: Դատարանը նաև որոշել է դիմումների ընդունելության հարցը և ըստ էության քննությունն իրականացնել միաժամանակ (29-րդ հոդվածի 1-ին կետ): Սույն վճռի ընդունման օրը որոշվել է չորս դիմումները միացնել:
5. Հետևյալ անհատներին և կազմակերպություններին Նախագահի կողմից թույլատրվել է հանդես գալ որպես երրորդ անձինք՝ գրավոր ընթացակարգով (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մաս և Կանոնակարգի 44-րդ հոդվածի 2-րդ մաս) Հավասարության և Մարդու իրավունքների կոմիտեն, Ազգային աշխարհիկ միությունը, պարոն Ժան Կարնոգուրսկին, Միացյալ պաշտպանական ֆոնդը, եպիսկոպոս Մայքլ Նազիր-Ալին, Գլխավոր Քրիստոնեական լրատվամիջոցների ընկերակցությունը, Չեստերի և Բլեկբըրնի եպիսկոպոսները, ‹‹Գիուսեպպի Դոսսետի. Ի Վալորի›› միությունը, Եվրոպայում քրիստոնյաների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ օբսերվատորիան, Ազատությունը, Քլեպհամի ինստիտուտը և ԿԼՄ-ն, Իրավունքի և արդարության համար Եվրոպական կենտրոնը, Քլիֆտոնի Լորդ Կարեյը և մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (ՖԻԴՀ-ն, ԻՍԺ-ն և ԻԼԳԱ-Եվրոպան):
6. 2012 թվականի սեպտեմբերի 4-ին Ստրասբուրգում, Մարդու իրավունքների շենքում տեղի ունեցավ հրապարակային քննությունը (Կանոնակարգի 59-րդ կետի 3-րդ կետ):
Դատարանի առաջ հանդես եկան
(a) Կառավարության համար
Տիկին Ահիլա Սորնարաջահը Կառավարության ներկայացուցիչ
Պարոն Ջեյմս ԷԱԴԻԵ ՔՍԽորհրդատու
Պարոն Դան ՍՔՈՒԻՐԵՍԽորհրդատու
Տիկին Սյուզան ԼԵՀՐԵՐԽորհրդական
Պարոն Հիլտոն ԼԵՍԼԻԽորհրդական
Պարոն Վալլի ՖՈՐԴ Խորհրդական
(b) առաջին դիմումատուի համար
Պարոն ԴԻՆԳԵՄԱՆՍ ՔՍ-Ն
Տիկին Սարա ՄՈՒՐԸ Խորհրդատու
Պարոն Թոմաս ԵԼԼԻՍԸՓաստաբան
Պարոն Գրեգոր ՊՈՒՊԻՆԿԸԽորհրդական
(c) Երրորդ դիմումատուի համար
Տիկին Դինահ ՌՈՍ ՔՍ-ն
Պարոն Բեն ՋաֆֆիԽորհրդատու
Պարոն Քրիս ՄաքՔՐՈՒԴԴԵՆ Խորհրդատու
Պարոն Մարկ ՋՈՆՍ Խորհրդական
Պարոն Սեմ ՈՒԵԲՍԹԵՐԽորհրդական
(d) երկրորդ և չորրոդ դիմումատուները
Պարոն Փոլ ԴԱՅՄՈՆԴԸԽորհրդատու
Պարոն Փոլ ՔՈԼԵՄԱՆԸԽորհրդատու
Պարոն Պաշա ՀՄԵԼԻՔԸԽորհրդատու
Տիկին Անդրեա ՈՒԻԼՅԱՄՍԸ Խորհրդական
Պարոն Անդրյու ՄԱՐՇԸ Խորհրդական
Դատարանը լսեց Պարոն Էադի ՔՍ-ի դիրքորոշումը՝ Կառավարության անունից, Էվեիդայի անունից Պարոն Դինգեմանս ՔՍ-ի, Տիկին Լադելի անունից Տիկին Ռոս ՔՍ-ի, և Տիկին Չապլինի և Պարոն ՄաքՖարլեյնի անունից Պարոն Դայմոնդի դիրքորոշումները:
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Առաջին դիմումատուն՝ տկ Էվեիդան ծնվել է 1951 թվականին և ապրում է Թվիկենհեմում: Երկրորդ դիմումատուն՝ տկն Չապլինը ծնվել է 1955 թվականին և ապրում է Էքսետերում: Երրորդ դիմումատուն՝ տկ Լադելը ծնվել է 1960 թվականին և ապրում է Լոնդոնում: Չորրորդ դիմումատուն՝ պարոն ՄակՖարլեյնը ծնվել է 1961 թվականին և ապրում է Բրիսթոլում:
8. Գործի հանգամանքները, ինչպես ներկայացվել է կողմերի կողմից, կարող է շարադրվել հետևյալ կերպ.
A. Տկ Էվեիդան
9. Առաջին դիմումատուն, որն իր կյանքի առաջին 18 տարիներն անցկացրել էր Եգիպտոսում, Ղպտի քրիստոնյա էր: 1999 թվականից նա աշխատում էր մասնավոր կազմակերպությունում՝ Բրիտանական Ավիաուղիներում՝ որպես հաշվառող անձնակազմի անդամ:
10. Բրիտանական Ավիաուղիները հասարակությանը սպասարկող իր ամբողջ անձնակազմից պահանջում էր հագնել համազգեստ: Մինչև 2004 թվականը կանանց համազգեստը ներառում էր բարձր օձիքով բլուզ: 2004 թվականին Բրիտանական Ավիաուղիները ներմուծեց նոր համազգեստ, որը ներառում էր կանանց համար բաց վզով բլուզ, որը պետք է հագնեին վզկապի հետ միասին: Այն կարող էր ներս դրվել կամ վզի վրա թույլ կապվել: Հագնվելու ուղեցույց էր կազմվել, որը շարադրում էր մանրամասն կանոններ համազգեստի յուրաքանչյուր դետալի համար: Այն ‹‹Կանանց աքսեսուարներ›› վերտառությամբ բաժնում ներառում էր հետևյալ պարբերությունը.
‹‹Ցանկացած աքսեսուար կամ հագուստ, որն աշխատակիցը պետք է կրի՝ պարտադիր կրոնական դրդապատճառներից ելնելով, միշտ պետք է ծածկված լինի համազգեստով: Այնուամենայնիվ, եթե դա անհնար է՝ կապված հագուստի բնույթից և այն հագնելու ձևից, ապա պահանջվում է տեղական կառավարչի հավանությունը՝ դիզայնի՝ համազգեստի ստանդարտներին համապատասխանությունը ապահովելու համար, չնայած նման հավանության վերաբերյալ դրույթ արդեն իսկ համազգեստի ուղեցույցը պարունակում է... Նշ. Համազգեստի հետ որևէ այլ իրի կրումն ընդունելի չէ: Ձեզանից պահանջվում է, որ հանեք ցանկացած զարդ, որը չի համապատասխանում վերոնշյալ կանոնակարգումներին››:
11. Երբ աշխատակիցը ներկայանում է աշխատանքի կրելով այնպիսի իր, որը չի համապատասխանում համազգեստի պահանջներին, Բրիտանական Ավիաուղիների պրակտիկան այնպիսին է, որ աշխատակցին խնդրում են հանել խնդրո առարկա իրը կամ, եթե անհրաժեշտ է, վերադառնալ տուն՝ հագուստը փոխելու: Այն ժամանակը, որն աշխատակիցը ծախսում է իր համազգեստը կարգի բերելու վրա, հանվում է նրա աշխատավարձից: Հագուստի այն պարագաներին է տրվում հավանություն, որոնք Բրիտանական Ավիաուղիների կողմից համարվում են պարտադիր որոշակի կրոններում և որոնք չեն կարող թաքցվել համազգեստի տակ, դրանք են՝ Սիկ աշխատակից տղամարդկանց կրելու մուգ կապույտ կամ սպիտակ չալմա և կրելու Սիկին հատուկ ապարանջան ամռանը, եթե նրանց թույլատրվել է հագնել կարճաթև վերնաշապիկ: Աշխատակազմի իգական սեռի մուսուլման անդամները լիազորված են կրելու հիջաբ (գլխաշորեր) Բրիտանական Ավիաուղիների կողմից թույլատրված գույներով:
12. Մինչև 2006 թվականի մայիսի 20-ը տկ Էվեիդան իր հագուստի տակից խաչ էր կրում աշխատավայրում: 2006 թվականի մայիսի 20-ին նա որոշեց խաչը բացահայտ կրել՝ ի նշան իր հավատին հավատարմության: Երբ նա այդ օրը եկավ աշխատանքի, նրա ղեկավարը նրան խնդրեց հանել շղթան և խաչը կամ դրանք թաքցնել վզկապի տակ: Տկ Էվեիդան սկզբում հրաժարվեց, սակայն ի վերջո համաձայնեց պահպանել կանոնակարգը՝ այդ հարցը գլխավոր ղեկավարության հետ քննարկելուց հետո: 2006 թվականի օգոստոսի 7-ին տկ Էվեիդան նորից աշխատանքի ներկայացավ տեսանելի խաչով և կրկին համաձայնեց պահպանել կանոնակարգը իր կամքին հակառակ, քանի որ նրան նախազգուշացրեցին, որ եթե նա հրաժարվի, ապա առանց վարձատրության տուն կվերադառնա: 2006 թվականի սեպտեմբերի 20-ին նա հրաժարվեց թաքցնել կամ հանել խաչը և նրան առանց վարձատրության տուն ուղարկեցին քանի դեռ նա չի ընտրի իր պայմանագրային պարտավորություններին համապատասխան համազգեստի կանոններին հետևելը: 2006 թվականի հոկտեմբերի 23-ին նրան առաջարկեցին վերչական աշխատանք՝ առանց հաճախորդների հետ շփման, ինչը չէր պահանջում համազգեստ կրել, սակայն նա հրաժարվեց այդ առաջարկից:
13. 2006 թվականի հոկտեմբերի կեսերին մամուլում մի շարք հոդվածներ հրապարակվեցին տկ Էվեիդան գործի հետ կապված, որոնք քննադատում էին Բրիտանական Ավիաուղիները: 2006 թվականի նոյեմբերի 24-ին Բրիտանական Ավիաուղիները հայտարարեց իր համազգեստային քաղաքականության վերանայման մասին՝ տեսանելի կրոնական քաղաքականության հետ կապված: 2007 թվականի հունվարի 19-ին, որպես առևտրային միության ներկայացուցիչների և աշխատակազմի անդամների հետ քննարկման հետևանք, որոշվեց ընդունել նոր քաղաքականություն: Ուժի մեջ մտնելով 2007 թվականի փետրվարի 1-ին՝ այն թույլատրում էր կրոնական կամ բարեգթության խորհրդանիշերի ցուցադրական կրումը, եթե դրանք հավանություն էին ստացել: Այնպիսի խորհրդանիշերի, ինչպիսիք են խաչը կամ Դավթի աստղը, միանգամից հավանություն տրվեց: Տկ Էվեիդան աշխատանքի վերադարձավ 2007 թվականի փետրվարի 3-ին՝ խաչ կրելու թույլտվությամբ՝ համաձայն նոր քաղաքականության: Այնուամենայնիվ, Բրիտանական Ավիաուղիները հրաժարվեցին փոխհատուցել նրա բաց թողնված օգուտը այն ժամանակահատվածի համար, երբ նա նախընտրել էր չներկայանալ աշխատանքի:
14. 2006 թվականի դեկտեմբերի 15-ին Տկ Էվեիդան հայց էր հարուցել Աշխատանքային գործերով դատարանում, հայցելով, ի թիվս այլոց, անուղղակի խտրականության արդյունքում պատճառված վնասները՝ 2003 թվականի Աշխատողների հավասարության (Կրոնական և հավատքի) կանոնակարգի (2003 թվականի Կանոնակարգ՝ տես՝ ներքևում 41-րդ պարբերությունը) խախտման հիման վրա, ինչպես նաև բողոքելով կրոնը դավանելու՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքի խախտման մասին: Աշխատանքային գործերով դատարանը մերժեց Տկ Էվեիդայի հայցը: Այն գտավ, որ խաչի տեսանելի կրումը քրիստոնեական հավատքի պարտադիր պահանջներից չէ, այլ Տկ Էվեիդայի անձնական ընտրությունը: Որևէ ապացույց չկա, ըստ որի 30000 հոգանոց աշխատուժ ունեցող կազմակերպության որևէ այլ աշխատակից նման խնդրանք կամ պահանջ ներկայացրած լիներ, ավելին՝ հրաժարված լիներ աշխատել, եթե այն չբավարարվեր: Դրանից հետևում է, որ դիմումատուին չի հաջողվել հիմնավորել, որ միասնական քաղաքականությունը քրիստոնյաներին ընդհանուր առմամբ դրել է ոչ շահեկան վիճակում, ինչն անհրաժեշտ էր անուղղակի խտրականության հայցային պահանջները հիմնավորելու համար:
15. Տկ Էվեիդան դիմել էր Աշխատանքային վեճերով վերաքննիչ դատարան, որը 2008 թվականի նոյեմբերի 20-ին մերժել էր բողոքը:
Աշխատանքային վեճերով վերաքննիչ դատարանը նշեց, որ տկ. Էվեիդային պետք չէր ցույց տալ, որ այլ քրիստոնյաներ բողոքել են համազգեստային քաղաքականության դեմ, քանի որ անձը կարող էր դրվել մասնավոր ոչ շահեկան վիճակում՝ ելնելով 2003 թվականի Կանոնակարգի 3(1) կանոնի իմաստից, եթե նույնիսկ նա բողոքում է, որ հակառակ իր կամքի բախվել է տեսանելի կրոնական խորհրդանիշերի սահմանափակմանը: Այնուամենայնիվ, Աշխատանքային վեճերով վերաքննիչ դատարանը եզրահանգման եկավ, որ անուղղակի խտրականության հայեցակարգը ենթադրում է խտրականություն որոշակի խմբի դեմ և որ դիմումատուն չի հիմնավորել խմբային ոչ շահեկան վիճակը:
16. Տկ Էվեիդան դիմել էր Վերաքննիչ դատարան, որը բողոքը մերժեց 2010 թվականի փետրվարի 12-ին: Այն տկ.Էվեիդայի անունից նշում էր, որ Աշխատանքային հարցերով դատարանը և Աշխատանքային վեճերով վերաքննիչ դատարանը իրավունքի խախտում են թույլ տվել և որ անուղղակի խտրականությունը հիմնավորելու համար, բավական էր մեկ անձին ոչ շահեկան դրության մեջ դնելը ապացուցելը: Վերաքննիչ դատարանը չընդունեց այս փաստարկը, որն ըստ նրա չէր բխում 2003 թվականի Կանոնակարգի կառուցվածքից: Այն հաստատեց Աշխատանքային վեճերով վերաքննիչ դատարանի մոտեցումը, ըստ որի՝
‹‹որպեսզի անուղղակի խտրականությունը հաստատվի, պետք է հնարավոր լինի որոշակի ընդհանուր դատողություններ անել, որոնք ճիշտ կլինեն որոշակի կրոնական խմբի համար, այնպիսիք, որ գործատուն տրամաբանորեն պետք է, որ գնահատած լիներ, որ ցանկացած մասնավոր դեպք կարող է անհամաչափ բացասական ազդեցություն ունենալ խմբի վրա››
Ավելին՝ եթե նույնիսկ Տկ Էվեիդայի իրավական փաստարկները ճիշտ էին, և անուղղակի խտրականությունը կարող էր նույնացվել առանձին անհատին ոչ շահեկան վիճակում դնելու հետ, ինչը բխում էր իր հավատը հատուկ ձևով արտահայտելու ցանկությունից, Աշխատանքային գործերով դատարանի փաստական գնահատականները վեր էին հանում այն կանոնը, որը համաչափ էր իրավական նպատակին հասնելու տեսանկյունից: Մոտավորապես յոթ տարի ոչ ոք, այդ թվում և Տկ Էվեիդան կանոնի առումով չի բողոքել և երբ խնդիրը բարձրացել է, այն բարեխղճորեն քննվել է: Միևնույն ժամանակ Բրիտանական Ավիաուղիները առաջարկել է տեղափոխել դիմումատուին այլ աշխատանքի, որը շփումներ չի ներառում հանրության հետ՝ առանց աշխատավարձի իջեցման, սակայն դիմումատուն նախընտրել է մերժել առաջարկը, փոխարենը աշխատանքի չներկայանալ և խնդրել իրեն փոխհատուցում վճարել: Ի լրումն դրա՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքը չի օգնի տիկին Էվեիդային: Այն հղում է կատարել Լորդերի պալատի Ռ(ՍԲ)-ն ընդդեմ Դենբայի Բարձրագույն դպրոցի Կառավարիչների [2006] UKHL 15 վճռին, որտեղ Բինգհեմ լորդը, վերլուծելով Կոմիսսիայի և Դատարանի նախադեպային իրավունքը, եզրահանգման է եկել.
‹‹Ստրասբուրգյան հաստատությունները բոլորովին պատրաստ չեն եղել պրակտիկայում կամ ծիսական ա կրոնական համոզմունքներ դավանելու իրավունքի խախտում արձանագրել, երբ անձը ինքնակամ ընդունվել է աշխատանքի կամ դեր է ստանձնել, ինչը չի նպաստել այդ պրակտիկային կամ դիտորդությանը, քանի որ այդ անձի համար կան այլ հնարավորություններ կիրառելու կամ to practise or observe his or her religion իր դավանանքը առանց անհարկի դժվարությունների և անհարմարությունների››:
17. 2010 թվականի մայիսի 26-ին Գերագույն դատարանը տկ. Էվեիդային մերժեց բողոք բերելու թույլտվություն տրամադրել:
B. Տկ. Չապլին
18. Երկրորդ դիմումատուն նույնպես քրիստոնյա է: Նա քրիստոնյա դառնալուց ի վեր, սկսած 1971 թվականից որպես քրիստոնյա, շղթայի վրա տեսանելի խաչ է կրել, որպես իր հավատի արտահայտում: Նա հավատում էր, որ խաչը հանելը կխախտի իր հավատքը:
19. Տկ. Չապլինը 1981 թվականին ստացել էր բուժքրոջ որակավորում և աշխատում էր Ռոյալ Դեվոնում և Էքզետերի ՆՀՍ Հիմնադրամի Տրեստում, Հանրապետական հիվանդանոցում 1989 թվականի ապրիլից մինչև 2010 թվականի հուլիսը, բացառիկ աշխատանային պատմությամբ: Խնդրո առարկա դեպքերի ժամանակ նա աշխատում էր ծերունական պալատում: Հիվանդանոցը վարում էր համազգեստային քաղաքականություն, որը հիմնվում էր Առողջապահության Դեպարտամենտի ուղեցույցի վրա: Ըստ հիվանդանոցի համազգեստային քաղաքականության 5.1.5 կետի ‹‹Կրվող զարդեղենը պետք է զուսպ լինի›› և 5.3.6 կետի համաձայն՝ ‹‹5.3.6. Որպեսզի վարակի տարածումը հասցվի նվազագույնի, զարդեղենը պետք է հնարավորինս քիչ լինի: Այն է.
Մեկ պարզ հարթ մատանի, որը չի խանգարի ձեռքերի հիգիենային:
Մեկ զույգ պարզ զուսպ ականջողեր,
Որևէ վզնոց չի թույլատրվում կրել, որպեսզի հիվանդների հետ շփվելիս նվազեցվի նրանց վնասելու հավանականությունը:
Եթե դեմքին փիրսինգ կա, այն պետք է հանվի կամ ծածկվի››:
5.1.11 կետը սահմանում էր.
‹‹Անձնակազմի ցանկացած անդամ, ով ցանկանում է կրել հագուստի կամ զարդերի հատուկ տեսակներ՝ ելնելով կրոնական կամ մշակութային դրդապատճառներից, պետք է այդ հարցը բարձրացնի իր անմիջական ղեկավարության մոտ, որը չպետք է անհարկի մերժի: ››
Աշխատանքային գործերով դատարանն ապացույց ուներ, որ առողջապահական և անվտանգության նկատառումներով մեկ այլ քրիստոնյա բուժքրոջից պահանջել էին հանել շղթան և խաչը, ինչպես նաև երկու Սիկ բուժքույրերի տեղեկացրել էին, որ նրանք չեն կարող ապարանջան կամ կիրպան կրել և նրանք ստիպված են եղել համապատասխանել այդ ցուցումներին: Երկու իգական սեռի մահմեդական բժիշկների թույլատրել էին պինդ գրկող ‹‹սպորտային›› հիջաբ հագնել, ինչը բժշկական գլխարկ էր հիշեցնում:
20. 2007 թվականի հունիսին հիվանդանոցում ներդրվեցին նոր համազգեստներ, որոնք առաջին անգամ բուժքույրերի համար ներառում էին V-աձև վերնազգեեստներ: 2009 թվականի հունիսին տկ. Չապլինի ղեկավարը նրան խնդրեց հանել իր ‹‹վզնոցը››: Տկ. Չապլինը պնդեց, որ խաչը կրոնական խորհրդանիշ է և խնդրեց այն կրելու թույլտվություն: Նրան մերժեցին այն հիմքով, որ շղթան և խաչը կարող են վնաս պատճառել, եթե ծեր հիվանդներից որևէ մեկն այն քաշի: Տկ. Չապլինը այնուհետև առաջարկեց խաչը կրել այնպիսի շղթայով, որը մագնիսական ամրակներով կամրանա, որն անմիջապես կձգվի, երբ հիվանդը այն ձգի: Այնուամենայնիվ, առողջապահական ղեկավարությունը նրան մերժեց այն հիմքքով, որ խաչը ինքնին այնուհանդերձ առողջության և անվտանգության տեսանկյունից վտանգ է ստեղծում, եթե այն հնարավորություն ունենա ազատորեն ճոճվելու, օրինակ՝ այն կարող է շփման մեջ մտնել բաց վերքերի հետ: Ի վերջո, նրան առաջարկեցին իր խաչը և շղթան կապել այն ամրանից, որը պահում է իրեն անհատականացնող նշանը: Ամբողջ աշխատակազմից պահանջվում էր անհատականացնող նշան կրել, որն ամրանում էր գրպանին կամ ամրանով: Այնուամենայնիվ, պահանջվում էր ամրանը և անհատականացնող նշանը հանել, երբ կատարվում էին կլինիկական պարտականությունները և այդ իսկ պատճառով դիմումատուն այդ առաջարկությունը նույնպես մերժեց: 2009 թվականի նոյեմբերին տկ. Չապլինին տեղափոխեցին ոչ բուժքույրական հաստիքի, որը դադարեց գոյություն ունենալ 2010 թվականի հուիսին:
21. 2009 թվականի նոյեմբերին նա դիմեց Աշխատանքային գործերով դատարան՝ բողոքելով կրոնական հիմքերով և ուղղակի և անուղղակի խտրականության դեմ: 2010 թվականի մայիսի 21-ի վճռով Աշխատանքային գործերով դատարանը սահմանեց, որ ուղղակի խտրականությունը բացակայում է, քանի որ հիվանդանոցի դիրքորոշումը պայմանավորված էր առողջապահական և անվտանգության նկատառումներով և ոչ թե կրոնական հիմքեր ուներ: Ինչ վերաբերում է անուղղակի խտրականությանը, այն նշեց, որ որևէ ապացույց չկա, որ դիմումատուից բացի այլ անձինք ևս մասնավորապես դրվել են ոչ շահեկան վիճակում: Ավելին, տեսանելի խաչ կրելու տկ. Չապլինի խնդրանքին հիվանդանոցի տված պատասխանը համաչափ էր:
22. Դիմումատուին խորհուրդ տվեցին, որ տկ. Էվեիդայի գործով Վերաքննիչ դատարանի վճռի լույսի ներքո, իրավունքի խախտման հիմքով Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարան դիմելը հաջողության հեռանկար չունի:
C. Տկ. Լադելը
23. Երրորդ դիմումատուն քրիստոնյա է: Նա այն տեսակետին է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է ամբողջ կյանքի համար և անկեղծորեն հավատում է, որ միասեռականների քաղաքացիական ամուսնությունը հակասում է Աստծո օրենքներին:
24. Տկ. Լադելը 1992 թվականից աշխատում էր Լոնդոնի Իսլինգտոն շրջանի Բորոու թաղամասում,տեղական պետական մարմնում: Իսլինգտոնը վարում էր ‹‹Արժանապատվություն բոլորի համար›› հավասարության և բազմազանության քաղաքականությունը, որն ի թիվս այլոց, սահմանում է.
‹‹Իսլինգտոնը հպարտանում է իր բազմազանությամբ և խորհուրդը մարտահրավեր է նետում բոլոր տեսակի խտրականությանը: ‹‹Արժանապատվություն բոլորի համար››-ը Իսլինգտոնի աշխատակազմի, ռեզիդենտների, և ծառայություններից օգտվողների համար է՝ անկախ տարիքից, սեռից, հաշմանդամությունից, դավանանքից, ռասսայից, սեռականությունից, ազգությունից, եկամտից կամ առողջական վիճակից....
Խորհուրդը կնպաստի հանրային համախմբվածությունը և հավասարությունը բոլոր խմբերի համար, սակայն հատկապես ուղղորդված կլինի տարիքային, հաշմանդամության, սեռային, ռասսայական, դավանանքի և սեռական խտրականության ուղղությամբ.......
Ընդհանուր առմամբ, Իսլինգտոնը
(a) Կնպաստի հանրային համախմբվածությանը՝ աջակցելով տարածված հանրային արժեքներին և բոլորի հավասարության, հարգանքի և արժանապատվության վրա հիմնված փոխըմբռնմանը:
Խորհրդի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուրի նկատմամբ վերաբերմունքը պետք է արդարացի լինի և առանց խտրականության: Իսլինգտոնի նպատակն է ապահովելԱրդարություն և վերաբերմունքի հավասարություն աշխատավայրում աշխատակազմի նկատմամբՀաճախորդների համար խորհրդի ծառայությունների արդար և հավասար հասանելությունԱշխատակազմի և հաճախորդների նկատմամբ հարգանքով և արժանապատիվ վերաբերմունքը
Խորհուրդն ակտիվորեն կվերացնի խտրական արգելքները, որոնք կարող են մարդկանց խանգարել աշխատատեղ կամ ծառայություն ստանալ, որոնց իրավունքը նրանք ունեն: Խորհուրդը չի հանդուրժի այնպիսի գործընթացներ, տրամադրվածություններ կամ վարքագիծ, որոնք կհանգեցնեն խտրականության, այդ թվում՝ հետապնդման, հալածանքների և ահաբեկման՝ կանխավարկածների, արհամարհանքի, թեթևամտության և կարծրատիպերի միջոցով:
Բոլոր աշխատակիցներից ակնկալվում է մշտապես աջակցություն այս արժեքներին և աշխատանք սույն քաղաքականության շրջանակներում: Սույն քաղաքականությունը խախտած աշխատակիցները կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության:››:
25. 2002 թվականին տկ. Լադելը դարձավ ծնունդների, մահերի և ամուսնությունների գրանցող: Չնայած նրան տեղական իշխանություններն էին վճարում, և նա պարտավոր էր հետևել նրանց քաղաքականությանը, այնուամենայնիվ նրանք չէին իր գործատուն, այլ գրասենյակը գործում էր Գլխավոր Ռեգիստրի հովանու ներքո: 2004 թվականի Քաղաքացիական համագործակցության ակտը Միացյալ Թագավորությունում ուժի մեջ է մտել 2005 թվականի դեկտեմբերի 5-ին: Ակտը օրինական գրանցման ենթակա էր համարում երկու նույն սեռին պատկանող անձանց քաղաքացիական միությունը, և նրանց համար նախատեսում էր այնպիսի իրավունքներ և պարտականություններ, ինչպիսիք նախատեսում էր ամուսնացած զույգերի համար: 2005 թվականի դեկտեմբերին Իսլինգտոնը որոշում է բոլոր գործող ծնունդներ, մահեր և ամուսնություններ գրանցողներին նշանակել որպես քաղաքացիական միություններ գրանցողներ: Չէր պահանջվում այդ գործողությունը կատարել, պարզապես օրենսդրությունը պահանջում էր ապահովել քաղաքացիական միությունները գրանցողների բավարար քանակ՝ տվյալ տարածքում այդ գործառույթն իրականացնելու համար: Միացյալ Թագավորության մի քանի այլ տեղական իշխանություններ այլ մոտեցում էին ցուցաբերել, և թույլ էին տվել քաղաքացիական միությունների նկատմամբ բացահայտ կրոնական դրդումներով առարկություն ունեցող գրանցողներին հրաժարվել որպես քաղաքացիական միություններ գրանցողներ նշանակվելուց:
26. Սկզբում տկ. Լադելին թույլատրել էին ոչ ֆորմալ համաձայնության գալ կոլլեգաների հետ՝ աշխատանքի փոխանակման հետ կապված, որպեսզի նա ստիպված չլինի կատարելու արարողություններ քաղաքացիական միությունների համար: 2006 թվականի մարտին, այնուամենայնիվ, երկու կոլլեգաներ բողոքեցին, որ այդ պարտականությունները կատարելու նրա հրաժարումը խտրական է: Ավելի ուշ՝ 2006 թվականի ապրիլի 1-ին տկ. Լադելը տեղեկացվեց, որ տեղական իշխանությունների կարծիքով քաղաքացիական միություններ կատարելուց նրա հրաժարումը կարող է հանգեցնել նրա կողմից Վարքագծի կանոնների և հավասարության քաղաքականության խախտման: Նրան խնդրեցին գրավոր հաստատել, որ նա այսուհետ քաղաքացիական միությունների համար արարողություններ կիրականացնի: Երրորդ դիմումատուն չհամաձայնվեց և խնդրեց, որպեսզի տեղական իշխանությունները միջոցներ ձեռնարկեն իր համոզմունքների համար: 2007 թվականի մայիսին գրասենյակում մթնոլորտը վատթարացավ: Քաղաքացիական միություններ կնքելու Տկ. Լադելի հրաժարումն հերթապահության առումով դժվարություններ առաջ բերեց և բեռ դրեց այլ անձանց վրա, ինչպես նաև միասեռական կոլլեգաներից բողոքներ եղան, ըստ որի նրանք իրենց զոհ էին զգում: 2007 թվականի մայիսին տեղական իշխանությունները նախնական քննություն սկսեցին, որն ավարտվեց 2007 թվականի հուլիսին՝ այն եզրահանգմամբ, որ տկ. Լադելի դեմ ֆորմալ կարգապահական բողոք է բերվել կապված այն հանգամանքի հետ, որ նա մերժել է քաղաքացիական միություններ կնքել՝ ելնելով կողմերի սեռական կողմնորոշումից, ինչի արդյունքում նա խախտել է տեղական իշխանությունների Վարքագծի կանոնները, հավասարության և արժանապատվության քաղաքականությունը: Կարգապահական լսումները տեղի ունեցան 2007 թվականի օգոստոսի 16-ին: Որպես դրա հետևանք տկ. Լադելին խնդրեցին ստորագրել նոր պաշտոնի անձնագիրը, որով նրանից պահանջվում էր ուղղակի գրանցամատյանում գրառել քաղաքացիական միությունները և վարչական աշխատանքի կատարում, որը չէր պահանջում արարողությունների իրականացում:
27. Տկ. Լադելը դիմեց Աշխատանքային գործերով դատարան, բողոքելով ուղղակի և անուղղակի խտրականությունից՝ կրոնական կամ դավանանքի հիմքով, ինչպես նաև հալածանքներից: 2007 թվականի դեկտեմբերի 1-ին Վիճակագրության և գրանցման մասին 2007 թվականի օրենքը մտավ ուժի մեջ և փոխարեն գրասենյակը մնար Գլխավոր Ռեգիստրի ենթակայության տակ, տկ Լադելի գործատուն դարձավ տեղական իշխանությունը, որն այժմ կարող էր նրան ազատել աշխատանքից: Աշխատանքային գործերով դատարանում դատավարությունից առաջ նրան բացատրեցին, որ եթե նա դատավարությունում պարտվի, հավանականությունը շատ բարձր է, որ նա կազատվի աշխատանքից:
28. 2008 թվականի հուլիսի 3-ին Դատարանը ուղղակի և անուղղակի կրոնական խտրականության և հալածանքների վերաբերյալ բողոքները բավարարեց, նշելով, որ տեղական իշխանությունները ավելի մեծ ջանք գործադրում են լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսսեքսուալների հանրության համար, քան ուղղափառ քրիստոնեական հավատք դավանող անձի [տկ. Լադելի] իրավունքների համար: Տեղական իշխանությունները դիմեցին Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարան, որը 2008 թվականի դեկտեմբերի 19-ին բեկանեց Աշխատանքային գործերով դատարանի վճիռը: Այն նշեց, որ տկ. Լադելի նկատմամբ տեղական իշխանությունների վերաբերմունքը համաչափ է եղել իրավաչափ նպատակին հասնելու տեսանկյունից, այն է գրանցման ծառայությունները մատուցել ոչ խտրական հիմքով:
29. Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվեց Վերաքննիչ դատարան, որը 2009 դեկտեմբերի 15-ին թվականին ընդունեց Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարանի եզրակացությունները: Այն 52-րդ կետում նշեց.
‹‹ .. այն փաստը, որ տկ. Լադելը հրաժարվել է քաղաքացիական միություններ կնքել՝ ելնելով ամուսնության վերաբերյալ իր կրոնական պատկերացումներից, չի հաստատում այն եզրահանգումը, թե Իսլինգտոնին չպետք է թույլատրվի ամբողջությամբ իրականացնել իր նպատակը, մասնավորապես այն, որ բոլոր գրանցողները պետք է կնքեն քաղաքացիական միություններ՝ որպես արժանապատվություն բոլորի համար ծրագրի բաղադրամաս: Այդ հանձնարարությունը կատարելուց տկ. Լադելի հրաժարումը այդ աշխատանքի առումով պարունակում է խտրականություն միասեռականների նկատմամբ . նրան խնդրել էին կատարել այդ հանձնարարությունը Իսլինգտոնի Արժանապատվություն բոլորի համար քաղաքականության պատճառով, որի բարձրաձայնած նպատակն է խուսափել կամ հնարավորինս նվազեցնել խտրականությունը և Իսլինգտոնի աշխատակիցների միջև և Իսլինգտոնի (նրա աշխատակիցների) և հասարակության այն անդամների միջև, որոնց նրանք ծառայում են: Տկ. Իսլինգտոնր հրաժարումը վիրավորական է առնվազն իր երկու համասեռամոլ կոլլեգաների համար: Տիկին Լադելի առարկությունը հիմնված էր ամուսնության վերաբերյալ նրա տեսակետի վրա, որը նրա կրոնի արմատական մաս չէ և Իսլինգտոնի պահանջը որևէ կերպ չի խանգարում նրան իր ուզածի պես երկրպագել:››
Վերաքննիչ դատարանը եզրակահանգման եկավ, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը և Դատարանի նախադեպային իրավունքը, որոնք նպաստում են տկ.Լադելին ցանկությանը, որպեսզի հարգվեն նրա կրոնական հայացքները, կիրառման ենթակա չեն ‹‹...որպեսզի չանտեսվի Իսլինգտոնի մտահոգությունը՝ ապահովելու իր բոլոր գրանցողների կողմից բացահայտ հավասար հարգանքը համասեռական համայնքի նկատմամբ այնպես, ինչպես հետերոսեքսուալ համայնքի նկատմամբ››:
30. 2010 թվականի մարտի 4-ին մերժվեց Վճռաբեկ բողոք բերելու վերաբերյալ Դիմումատուի դիմումը:
D. Պարոն ՄակՖարլեյնը
31. Չորրորդ դիմումատուն քրիստոնյա է և նախկինում եղել է Բրիստոլի մեծ բազմամշակութային եկեղեցու քահանա: Նա խորը և անկեղծ հավատում է, որ ըստ Աստվածաշնչի համասեռամոլությունը մեղք է և ինքը չպետք է որևէ բան անի, որն ուղղակիորեն հավանության կարժանացնի նման վարքագիծը:
32. Րելեյթ Էյվոն Լիմիթիդը (Րելեյթ) մի մասն է Րելեյթ հիմնադրամի, որն ազգային մասնավոր կազմակերպություն է, որն իրականացնում է գաղտնի սեռական բուժում և փոխհարաբերությունների վերաբերյալ խորհրդատվություն: Րելեյթը և իր խորհրդատուները Սեռական և փոխհարաբերությունների բուժման Բրիտանական ասոցիացիայի անդամ են (ՍՓԲԲԱ): Այդ ասոցիացիան ունի Էթիկայի կանոններ և Լավագույն փորձի Սկզբունքներ, որին հետևում են Րելեյթը և իր խորհրդատուները: Կանոնների 18-րդ և 19-րդ կետերը սահմանում են.
“Ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ինչպիսիք են
18. Հարգելով հաճախորդների և այն անձանց, ում հետ հաճախորդները կարող են շփվել, ինքնորոշման ինքնուրույն և անօտարելի իրավունքը, բժշկի համար պատշաճ չէ հաճախորդներին ներկայացնել մասնավոր չափանիշներ, արժեքներ կամ իդեալներ: Բժիշկը պետք է իրեն հաշիվ տա և աշխատի այնպիսի եղանակներով, որով կհարգի հաճախորդների (և կոլլեգաների) արժեքները և արժանապատվությունը՝ հավուր պատշաճի ուշադրություն դարձնելով կրոնական, ռասսայական, սեռային, տարիքային, դավանական հարցերին, սեռական կողմնորոշմանը և հաշմանդամությանը:
Սեփական նախապաշարումների գիտակցումը, ինչպիսիք են
19. Բժիշկը պետք է տեղյակ լինի իր սեփական նախապաշարումներին և խուսափի խտրականությունից, օրինակ կրոնական, ռասսայական, սեռային, տարիքային, դավանանքի, սեռական կողմնորոշման հիմքերով: Բժիշկը պատասխանատվություն է կրում իր սեփական նախապաշարումների և կարծրատիպերի մասին տեղյակ լինելու համար և մասնավորապես՝ պետք է հաշվի առնի, թե ինչ եղանակով դա կարող է ազդել հիվանդների հետ հարաբերությունների վրա:”
Րելեյթը նաև վարում էր հավասար հնարավորությունների քաղաքականությունը, որը շեշտում էր հավասարության հասնելու պոզիտիվ պարտականությունը: Դրա մի մասը հնչում էր հետևյալ կերպ.
“Րելեյթ Էյվոնը ձգտում է, որպեսզի ոչ ոք՝ վստահորդները, անձնակազմը, կամավորները, խորհրդականները և հաճախորդները, չստանան ավելի քիչ բարենպաստ վերաբերմունք անձնական կամ խմբային բնութագրիչների հիմքով, այնպիսիք, ինչպիսիք են ռասան, գույնը, տարիքը, մշակույթը, բժշկական վիճակը, սեռական կողմնորոշումը, ընտանեկան դրությունը, հաշմանդամությունը [կամ] սոցիալ-տնտեսական խմբավորումը: Րելեյթ Էյվոնը ոչ միայն պահպանում է օրենքի տառը, այլ նաև վարում է պոզիտիվ քաղաքականություն, որով պետք է հասնի բոլոր նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման նպատակին, ովքեր աշխատում են Կենտրոնում (անկախ նրանց հզորությունից),, ինչպես նաև նրանց հաճախորդների համար:
33. Պարոն ՄակՖարլեյնը 2003 թվականի մայիսից մինչև 2008 թվականի մարտը աշխատում էր Րելեյթում որպես խորհրդատու: Նա սկզբում որոշակի առնչություն ուներ նույն սեռի զույգերին խորհրդատվություն տրամադրելու հետ, սակայն իր ղեկավարի հետ քննարկումներին հետևելով՝ նա ընդունեց, որ համասեռամոլներին ուղղակի խորհրդատվություն տրամադրելը չի նշանակում նման հարաբերություններին հավանություն տալ, հետևաբար նա պատրաստ էր շարունակել: Նա այնուհետև խորհրդատվություն տրամադրեց երկու լեսբուհի զույգի՝ առանց որևէ խնդրի, չնայած որևէ գործով ուղղակի սեռական խնդիրներ չէին ծագել:
34. 2007 թվականին պարոն ՄակՖարլեյնը նախաձեռնեց ետ-բուհական կրթություն ֆիզիո-սեռական բուժման ոլորտում: Այդ տարվա աշնանը Ռեյթելում այնպիսի տպավորություն էր, որ նա չի ցանկանում համասեռամոլ զույգերի հետ աշխատել սեռական հարցերի շուրջ: Այս հարցերին ի պատասխան Ռեյթելի գլխավոր կառավարիչը և պարոն Բ-ն հանդիպեցին պարոն ՄակՖարլեյնի հետ 2007 թվականի հոկտեմբերին: Դիմումատուն հաստատեց, որ ինքը դժվարություններ է ունենում հաշտվելու այն մտքի հետ, որ պետք է աշխատի նույն սեռին պատկանող զույգերի սեռական փորձառության հետ, իսկ իր պարտքն է հետևել Աստվածաշնչյան ուսմունքին: պարոն Բ-ն մտահոգություն հայտնեց, որ հնարավոր չի լինի հաճախորդներին զտել, որպեսզի կանխվի պարոն ՄակՖարլեյնի կողմից լեսբուհիների, գեյերի և բիսեքսուալների համար ֆիզիո-սեռական բուժում անցկացնելը:
35. 2007 թվականի դեկտեմբերի 5-ին այլ բժիշկներից նամակ ստացվեց, որը մտահոգություն էր պարունակում առ այն, որ անանուն խորհրդատուն կրոնական հիմքերով չի ցանկանում աշխատել գեյ, լեսբուհի և բիսեքսուալ հաճախորդների հետ: 2007 թվականի դեկտեմբերի 12-ին պարոն Բ-ն գրեց պարոն ՄակՖարլեյնին, նշելով, որ ինքը հասկացել է, որ վերջինս առանձին դեպքերում հրաժարվում է աշխատել նույնասեռական զույգերի հետ և որ ինքը վախենում է, որ դա կարող է համարվել խտրական և հակասել Ռելեյթի հավասար հնարավորությունների քաղաքականությանը: Նա խնդրեց, որ 2007 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ պարոն ՄակՖարլեյնը գրավոր հաստատում տա, որ կշարունակի խորհրդատվություն տրամադրել նույնասեռական զույգերին փոխհարաբերությունների վերաբերյալ և կիրականացնի ֆիզիո-սեռական բուժում, որը չանելու դեպքում նրան սպառնում է կարգապահական պատասխանատվություն: 2008 թվականի հունվարի 2-ին պարոն ՄակՖարլեյնը պատասխանեց՝ հաստատելով, որ ինքը նույնասեռական զույգերի խորհրդատվություն տրամադրելու առումով որևէ վերապահում չունի: Նրա տեսակետները, կապված նույնասեռական զույգերի համար ֆիզիո-սեռական բուժում անցկացնելու հետ, դեռևս զարգանում են, քանի որ նրան դեռևս չեն կանչել նման տիպի աշխատանք իրականացնելու: Պարոն Բ-ն սա մեկնաբանեց որպես պրն ՄակՖարլեյնի կողմից հրաժարում՝ նույնասեռական զույգերի համար ֆիզիո-սեռական բուժում իրականացնելը հաստատելուց և այդ իսկ պատճառով նրա լիազորությունները կասեցվեցին մինչև կարգապահական քննության ավարտը: 2008 թվականի հունվարի 7-ի ծառայողական քննության հանդիպման ժամանակ դիմումատուն տեղեկացրեց, որ հակասություն կա իր կրոնական համոզմունքների և նույնասեռական զույգերի ֆիզիո-սեռական բուժման մեջ, սակայն ասաց, որ եթե իրեն հանձնարարեն նման աշխատանք կատարել, նա դա կանի և եթե որևէ խնդիր առաջանա, ապա ինքը կխոսի իր ղեկավարի հետ: Պարոն Բ-ն սա հասկացավ այնպես, որ պարոն ՄակՖարլեյնը պարտավորվում է ենթարկվել Ռելեյթի քաղաքականությանը և այդ պատճառով դադարեցրեց կարգապահական քննությունը:
36. Չորրոդ դիմումատուի հեռախոսային խոսակցությունը լսելով՝ նրա անմիջական ղեկավարը կապվեց պարոն Բ-ի հետ՝ խորը մտահոգություն արտահայտելով: Նա համարում էր, որ պարոն ՄակՖարլեյնը կամ հարցի վերաբերյալ շփոթված է, կամ անազնիվ է գտնվել: Երբ այս հարցերը նրա առջև բարձրացվեցին, պարոն ՄակՖարլեյնը հաստատեց, որ վերջին քննարկումից ի վեր իր տեսակետները չեն փոխվել և ցանկացած բարձրացած խնդիր կքննարկվի: 2008 թվականի մարտի 17-ին նրան կանչեցին լրացուցիչ կարգապահական հանդիպմանը, որտեղ նրան հարցրեցին, թե արդյոք նա մտափոխվել է, բայց նա ուղղակի պատասխանեց, որ լրացուցիչ ոչինչ չունի ավելացնելու այն ամենին, ինչ ասել է 2008 թվականի հունվարի 7-ին:
37. 2008 թվականի մարտի 18-ին պարոն Բ-ն պարոն ՄակՖԱրլեյնին ազատեց աշխատանքիչ կոպիտ խախտման համար՝ եզրակացություն անելով, որ դիմումատուն, ասել է, որ ինքը կհամապատասխանի Ռելեյթի քաղաքականությանը և կիրականացնի սեռական հարցերով խորհրդատվություն նույնասեռական զույգերի համար՝ առանց դա անելու որևէ մտադրության: Այդ իսկ պատճառով չի կարելի վստահել, որ նա իր դերը կիրականացնի Հավասար հնարավորությունների քաղաքականությանը համապատասխան: Բողոքարկման հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 28-ին: Բողոքը մերժվեց այն հիմքով, որ պարոն Բ-ի վստահության բացակայությունը այն հարցի շուրջ, որ պարոն ՄակՖարլեյնը համապատասխանում է նշված քաղաքականությանը, արդարացված է:
38. Պարոն ՄակՖերլեյնը Աշխատանքային գործերով դատարան հայց հարուցեց, բողոքելով, ի թիվս այլոց, ուղղակի և անուղղակի խտրականությունից, աշխատանքից անարդար ազատումից, ինչպես նաև աշխատանքից սխալ ազատումից: Դատարանը 2009 թվականի հունվարի 5-ին հրապարակեց իր վճիռը: Ըստ նրա՝ պարոն ՄակՖարլեյնը չի տուժել 2003 թվականի Կանոնակարգի 3(1)(a) կանոնի խախտմամբ ուղղակի խտրականությունից (տես՝ 41-րդ պարագրաֆը): Նա աշխատանքից չի ազատվել իր հավատքի պատճառով, այլ որովհետև ըստ նրա, նա չպետք է համապատասխանի այն քաղաքականությանը, որը իրականացնում է Ռելեյթի իդեալներին: Ինչ վերաբերում է Կանոնակարգի 3(1)(b) կետով նախատեսված անուղղակի խտրականությանը, դատարանը գտավ, որ իր խորհրդատուներին ներկայացված հավասար հնարավորությունների քաղաքականությանը համապատասխանելու Ռելեյթի պահանջը պարոն ՄակՖարլեյնի կրոնական համոզմունքները կիսող անձին դնում է ոչ շահեկան դրության մեջ: Այնուամենայնիվ, պահանջի նպատակն է հասարակության բոլոր հատվածների համար խորհրդատվական ծառայությունների ամբողջ շրջանակը ապահովելը՝ անկախ սեռական կողմնորոշումից, ինչն իրավաչափ է: Ոչ խտրական ծառայություններ մատուցելու Ռելեյթի պարտականությունը նրա աշխատանքում հիմնարար է, և նա լիազորված է պարոն ՄակՖարլեյնից պահանջելու աներկբա հավաստիացումներ, որ նա կիրականացնի խորհրդատվական ծառայությունների ամբողջ շրջանակը առանց վերապահման բոլոր տեսակի հաճախորդների համար: Նա նման հավաստիացում չի տվել: Հաճախորդների զտումը, թեև շատ սահմանափակ շրջանակով է գործելու, հաճախորդներին չի պաշտպանի պարոն ՄակՖարլեյնի կողմից հնարավոր մերժումից, թեև նա տակտիկապես կարող է խնդիրը լուծել: Սա նշանակում է, որ նրա ազատումը համաչափ միջոց է իրավաչափ նպատակին հասնելու համար: Խտրականության հայցը, այսպիսով, մերժվեց: Եվ վերջապես, դատարանը անարդար ազատման հայցը մերժեց՝ գտնելով, որ Ռելեյթը բնականաբար և հիմնավոր կերպով է կորցրել պարոն ՄակՖարլեյնի նկատմամբ վստահությունը այնքան չափով, որ վստահ չէր կարող լինել, որ միասեռականներին խորհրդատվություն ընթացքում միասեռների սեռական խնդիրների հետ բախվելիս նա զույգի համար պահանջվող խորհրդատվությունը կիրականացներ առանց վերապահումների և սահմանափակումների, այն սահմանների պատճառով, որ նրա վրա դրվում էր իր խորը կրոնական համոզմունքների պատճառով:
39. Պարոն ՄակՖարլեյնը բողոք բերեց Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարան՝ ուղղակի և անուղղակի խտրականության և անարդար ազատման վերաբերյալ Դատարանի գնահատականների դեմ: 2009 թվականի նոյեմբերի 30-ին Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարանը գտավ, որ Դատարանը ճիշտ է եղել հայցը մերժելիս: Այն մերժեց կրոնական համոզմունքի և այդ համոզմունքն արտահայտող մասնավոր գործողության տարբերակումը ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ Պարոն ՄակՖարլեյնի փաստարկները և գտավ, որ նման մոտեցումը համապատասխանում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածին: Այն մեջբերեց Ռելեյթի փաստարկները առ այն, որ պարոն ՄակՖարլեյնի առաջարկած փոխզիջումն սկզբունքորեն անընդունելի էր, քանի որ ‹‹ամբողջովին հակասում էր կազմակերպության բնույթին՝ ընդունելի համարելու այնպիսի իրավիճակ, երբ խորհրդատուն կարող էր հրաժարվել գործ ունենալ որոշակի հաճախորդների հետ, քանի որ նա չի արդարացնում նրանց վարքագիծը››:, և որ կիրառելի չէ այնպիսի համակարգի գործունեությունը, երբ խորհրդատուն կարող է հրաժարվել նույնասեռական զույգերին սպասարկել, եթե դա պահանջում են հանգամանքները, երբ ըստ նրա դրանով ինքը հավանություն կտա նրանց սեռական գործունեությանը: Ռելեյթը իրավունք ունի հրաժարվել այնպիսի տեսակետներ խրախուսելուց, որոնք հակասում են իր կողմից հռչակված հիմնարար սկզբունքներին: Նման հանգամանքներում դիմումատուի տեսակետների խրախուսման նպատակահարմարությանը վերաբերյալ փաստարկները տեղին չեն:
40. Պարոն ՄակՖարլեյնը դիմեց Վերաքննիչ դատարան Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք բերելու թույլտվության համար: 2010 թվականի հունվարի 20-ին Վերաքննիչ դատարանը մերժեց դիմումը այն հիմքով, որ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի Լադելի վճռի լույսի ներքո բողոքի հաջողության իրատեսական հեռանկար չկա: Ի հաջորդիվ Գերագույն դատարանի՝ Լադելի գործով բողոք բերելու թույլտվության մերժմանը՝ պարոն ՄակՖարլեյնը բողոք բերելու թույլտվության համար նորացրեց իր դիմումը: Լսումներից հետո, 2010 թվականի ապրիլի 29-ին դիմումը կրկին մերժվեց այն հիմքով, որ այդ գործը չի կարող բավարար կերպով տարբերվել Լադելի գործից:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
41. 2003 թվականի Աշխատանքային հավասարության (Կրոնի կամ հավատի) կանոնակարգի 3-րդ կետը սահմանում է.
“3. Կրոնական կամ հավատքի հիմքով խտրականությունը
(1) Սույն Կանոնների նպատակից ելնելով՝ անձը (Ա-ն) խտրականության է դրսևորում այլ անձի նկատմամբ (B), եթե –
...
(b) Ա-ն Բ-ի նկատմամբ կիրառում է դրույթ, չափանիշ կամ պրակտիկա, որը նա կիրառում կամ կկիրառի հավասարապես ոչ նույն կրոնի կամ հավատքի անձանց նկատմամբ, ինչպիսին Բ-ն է, սակայն
(i) որը նույն կրոնի կամ հավատքի, ինչ որ Բ-ն է, անձանց դնում է կամ կդնի ոչ շահեկան վիճակում այլ մարդկանց համեմատությամբ
(ii) որը Բ-ին դնում է ոչ շահեկան վիճակում և
(iii) որը Ա-ն չի կարողանում հիմնավորել որպես համաչափ միջոց իրավաչափ նպատակին հասնելու համար.”
2(1) կանոնը սահմանում է, որ ‹‹կրոն›› նշանակում է ցանկացած կրոն և ‹‹համոզմունք›› նշանակում է ցանկացած կրոնական կամ փիլիսոփայական համոզմունք :
42. 2007 թվականի Հավասարության ակտի (Սեռական կողմնորոշման) 3-րդ կանոնակարգը սահմանում է
“3. Սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն
(1) Սույն Կանոնակարգի նպատակներից ելնելով անձը (Ա-ն) խտրականություն է դրսևորում այլ անձի նկատմամբ (Բ), եթե Բ-ի կամ բացի Ա-ից, այլ անձի սեռական կողմնորոշման հիմքով Ա-ն Բ-ին վերաբերում է ավելի քիչ սիրալիր, քան նա վերաբերում է կամ կվերաբերեր այլոց (այն դեպքերում, երբ համապատասխան հանգամանքներում այլ էական տարբերություններ չկան)
....
(3) Սույն Կանոնների նպատակից ելնելով՝ անձը (Ա-ն) խտրականության է դրսևորում այլ անձի նկատմամբ (Բ), եթե Ա-ն Բ-ի նկատմամբ կիրառում է դրույթ, չափանիշ կամ պրակտիկա,–
(a) որը նա կիրառում կամ կկիրառի բոլոր անձանց նկատմամբ, ովքեր չունեն Բ-ի կողմնորոշումը
(b) որը Բ-ի սեռական կողմնորոշում ունեցող անձանց դնում է ոչ շահեկան վիճակում՝ մի քանիսի կամ բոլորի համեմատ (այն դեպքերում, երբ համապատասխան հանգամանքներում այլ էական տարբերություններ չկան)
(c) որը Բ-ին դնում է ոչ շահեկան վիճակում՝ մի քանիսի կամ բոլորի համեմատ, ովքեր չունեն նույն սեռական կողմնորոշումը (այն դեպքերում, երբ համապատասխան հանգամանքներում այլ էական տարբերություններ չկան)
(d) որը Ա-ն չի կարողանում հիմնավորել այլ հանգամանքներով, բացի Բ-ի սեռական կողմնորոշումից
Կապված ապրանքների, ծառայությունների և արտոնությունների հետ 4-րդ Կանոնակարգը սահմանում է.
“(1) Անօրինական է հանրությանը կամ հանրության առանձին հատվածի ապրանքներ, արտոնություններ և ծառայություններ տրամադրելու հետ կապված անձի (Ա-ի) կողմից մի անձի (Բ-ի) նկատմամբ խտրականություն դրսևորելը, ով ցանկանում է ստանալ այդ ապրանքները, արտոնությունները և ծառայությունները-
(a) Բ-ին ապրանքներ, արտոնություններ և ծառայություններ տրամադրելուց հրաժարվելով
(b) Բ-ին ապրանքներ, արտոնություններ և ծառայություններ տրամադրելուց հրաժարվելով, որոնք նույնն են կամ նման են այն ապրանքներին, արտոնություններին և ծառայություններին, որոնք Ա-ն որպես կանոն տրամադրում է...
(i) հանրությանը
(ii) կամ հանրության առանձին հատվածի, որին պատկանում է Բ-ն
(d) Բ-ին այն ժամկետներում ապրանքներ, արտոնություններ և ծառայություններ տրամադրելուց հրաժարվելով, որոնք նույնն են կամ նման են այն ապրանքներին, արտոնություններին և ծառայություններին, որոնք Ա-ն որպես կանոն տրամադրում է...
(i) հանրությանը
(ii) կամ հանրության առանձին հատվածի, որին պատկանում է Բ-ն
(2) (1)-ին կետը մասնավորապես կիրառվում է —
(a) այն տեղի հասանելության կամ օգտագործման առնչությամբ, որտեղ հանրությանը թույլատրվում է մտնել
(b) հյուրանոցում, հանգստյան տանը կամ նմանատիպ այլ հաստատությունում տեղավորվելու առնչությամբ
....”
8(1) Կանոնակարգը սահմանում է, որ հանրային գործառույթներ իրականացնող իշխանության համար անօրինական է ցանկացած գործառույթի իրականացումը, որը խտրականություն է ստեղծում: 30-րդ Կանոնակարգը սահմանում է, որ ցանկացած արարք, որը կատարվում է անձի կողմից, իր աշխատանքի հետ կապված պետք է դիտարկվի ինչպես այդ անձի կողմից կատարված, այնպես էլ գործատուի կողմից կատարված:
43. Եվրոպական միության Աշխատանքային և զբաղվածության հարցերով հավասար վերաբերմունքի Շրջանակային հանձնարարականը 2007/78/EC ընկած է այդ կանոնակարգերի հիմքում: Խտրականության հայեցակարգի առումով այն իր 2(2)(b) հոդվածում սահմանում է, որ
“... Անուղղակի խտրականություն է հանդիսանում այն, երբ ձևական չեզոք կանոնները, չափանիշները և պրակտիկան այս կամ այն կրոնը կամ համոզմունքը դավանող, որոշակի հաշմանդամության, որոշակի տարիքի կամ որոշակի սեռական կողմնորոշում ունեցող անձանց դնում է այլ մարդկանց համեմատ ոչ շահեկան վիճակում, բացառությամբ.
(i) այն դրույթի, չափանիշի կամ պրակտիկայի, որն օբյեկտիվորեն արդարացված է իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու միջոցները համաչափ և անհրաժեշտ են
(ii) մասնավոր հաշմանդամության ունեցող անձանց նկատմամբ, երբ գործատուն կամ այլ անձ կամ կազմակերպություն, ում նկատմամբ սույն Դիրեկտիվը տարածվում է, պարտավոր է, ներպետական օրենսդրությանը համապատասխան, 5–րդ հոդվածում պարունակվող սկզբունքներից բխող համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ որպեսզի չեզոքացնի տվյալ դրույթի չափանիշի կամ պրակտիկայի առաջացրած ոչ շահեկան վիճակը:
44. Միացյալ Թագավորությունում ներպետական դատարանները մի քանի առումով քննարկման առարկա են դարձրել դիմումատուների բարձրացրած հարցերը: Մասնավորապես՝ Լորդերի Պալատը հնարավորություն է ունեցել երկու ելակետային գործերով քննարկման առարկա դարձնել ինչպես կրոնական համոզմունքների արտահայտմանը վերաբերող հարցեր, այնպես էլ այնպիսի հանգամանքների, որոնց դեպքում 9-րդ հոդվածի խախտում կարձանագրվեր:
45. Ռ (Ուիլյամսոնը և ուրիշներն) ընդդեմ Կրթության և աշխատանքային հարցերով պետական քարտուղարության [2005] UKHL 15 գործով հայցվորները բողոքում էին, որ Միացյալ Թագավորությունում երեխաների մարմնական պատիժների արգելքը որոշակի հանգամանքներում խախտում է 9-րդ հոդվածով նախատեսված կրոնական համոզմունքները դավանելու նրանց իրավունքը: 23-րդ կետում, քննարկելով, թե ինչն է հանդիսանում հավատքի ‹‹արտահայտում››, Նիկոլս Բիրկենհեդ լորդը, որի հետ համաձայնվել են Բինգհամ, Բրաուն, Ուոլքեր լորդերը և Տիկին Հեյլը, մշակել է որոշակի հիմնարար սկզբունքներ:
“... հավատքը պետք է բավարարի մի քանի չափավոր, օբյեկտիվ նվազագույն սկզբունքների: Այս սահմանային պահանջները ենթադրվում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածում և մարդու իրավունքների այլ գործիքների համադրելի երաշխիքներում: Հավատքը պետք է համահունչ լինի մարդկային արժանապատվության կամ միասնականության հիմնարար սկզբունքներին: Կրոնական հավատքի արտահայտումն, որն, օրինակ, ներառում է այլ անձանց խոշտանգումների կամ անմարդկային պատժի ենթարկում, պաշտպանության տակ չպետք է առնվի: Հավատքը պետք է առնչվի այնպիսի հանգամանքների, որոնք ավելի են քան պարզապես մանրուքները: Այն պետք է պարունակի լրջության և կարևորության համապատասխան մակարդակ: Ինչպես արդեն նշվել է, հավատքը պետք է վերաբերի հիմնարար խնդրի: Կրոնական հավատքի առումով այս նախադրյալը հեշտ իրականանալի է: Հավատքը պետք է նաև հստակ լինի այն իմաստով, որ բանական լինի և հասկանալի: Սակայն, կրկին, այս առումով մեծ պահանջներ չպետք է ներկայացվեն: Որպես կանոն, կրոնը ներառում է գերբնականի նկատմամբ հավատը: Սա միշտ չէ, որ ենթակա է պարզ բացատրության կամ, ավելին՝ բանական հիմնավորման: Օգտագործված լեզուն սովորաբար այլաբանության, խորհրդանիշների եւ փոխաբերության լեզու է: Կախված քննարկման առարկայից, անձանցից միշտ չէ, որ կարելի է սպասել համոզչականությամբ և ճշգրտությամբ ինքնաարտահայտում: Եվ ոչ էլ անձի հավատքը ամրակայված և կայուն է: Յուրաքանչյուր անհատի հավատքը իր ամբողջ կյանքի ընթացքում ենթակա է փոփոխման: Ընդհանուր առմամբ, այս սահմանային պահանջները չպետք է այնպիսի մակարդակի բարձրացվեն, որպեսզի փոքրամասնությանը զրկեն իրենց հավատքի պաշտպանությունից, ինչը նրանք մտադիր են անել Կոնվենցիայի ներքո:"
Ավելի ուշ, 32-րդ կետում, Ձերդ պայծառափայլությունը շարունակում է.
“... որոշելու համար թե արդյոք ...գործողությունը պրակտիկայում հանդիսանում է հավատքի արտահայտում՝ ելնելով 9-րդ հոդվածի նպատակներից, պետք է առաջին հերթին սահմանել հավատքի բնույթն ու սահմանները: Եթե ... հավատքը ստանում է որոշակի ձևով գործելու ընկալելի պարտականության տեսք, ապա սկզբունքորեն այդ հավատքին համապատասխան գործելը գործնականում հանդիսանում է հավատքի արտահայտում: Նման դեպքերում գործողությունը, ըստ Ստրասբուրգյան տերմինաբանության, ‹‹սերտորեն կապված է›› հավատքի հետ....”
46. Ռ (Բեգումն) ընդդեմ Դենբայի բարձր դպրոցի ուսուցիչների և Կառավարիչների [2006] UKHL 15 գործը վերաբերում էր համազգեստային կանոնների պարբերաբար խախտման հետ կապված հայցվորին դպրոցից հեռացնելու վերաբերյալ հայցի՝ անիրավացիորեն սահմանափակում է, ի թիվ այլոց, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իր կրոնը կամ համոզմունքներըն արտահայտելու իրավունքը: Լորդ Բինգհեմը, քննարկելով այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսված հայցվորի իրավունքին միջամտություն եղել է, 23-րդ և 24-րդ կետերում նշել է.
“23. Ստրասբուրգյան հաստատությունները բոլորովին պատրաստ չեն եղել պրակտիկայում կամ որպես դիտորդ կրոնական համոզմունքներ դավանելու իրավունքի խախտում արձանագրել, երբ անձը ինքնակամ ընդունվել է աշխատանքի կամ դեր է ստանձնել, որը չի նպաստել այդ պրակտիկային կամ դիտորդությանը, քանի որ այդ անձի համար կան այլ հնարավորություններ կիրառելու կամ to practise or observe his or her religion իր դավանանքը առանց անհարկի դժվարությունների և անհարմարությունների: Այս կերպ Իքսն ընդդեմ Դանիայի (1976) 5 DR 157 գործով քահանան համաձայնել է իր եկեղեցու կարգապահությունը պահպանել, երբ անցնում էր աշխատանքի և եկեղեցին թողնելու իր իրավունքը՝ երաշխավորելով իր կրոնական ազատությունը: 9-րդ հոդվածի հիմքով նրա հայցը մերժվեց: Կարադումանն ընդդեմ Թուրքիայի(1993) 74 DR 93 գործը հզոր գործ էր: Դիմումատուին մերժվել էր իր կրթության վկայականի տրամադրումը, քանի որ պահանջվում էր նրա լուսանկարն առանց գլխաշորի, իսկ նա կրոնական պատճառներով պատրաստ չէր լուսանկարվել առանց գլխաշորի: Կոմիսսիան գտավ (էջ 109), որ նրա իրավունքի որևէ խախտում առկա չէր, քանի որ (էջ 108) Ընտրելով աշխարհիկ համալսարանում բարձրագույն կրթությունը՝ ուսանողը ենթարկվում է այս համալսարանի կանոններին, ինչը կարող է սահմանափակել իրենց կրոնն արտահայտելու ուսանողների ազատությունը` կապված վայրի և եղանակի հետ, որպեսզի ապահովի տարբեր հավատքի ուսանողների համահունչ համակեցությունը: Մերժելով դիմումատուի հայցը Կոնտիննենն ընդդեմ Ֆինլանդիայի (1996) 87-A DR 68 գործով Կոմիսսիան 1–ին կետում, էջ 75, նշեց որ նրան ոչ ոք չի ճնշել իր կրոնական հայացքները փոխելու նպատակով, կամ խոչընդոտել արտահայտել իր կրոնը կամ համոզմունքները, տեսնելով, որ իր աշխատանքային ժամերը հակասության մեջ են մտնում իր կրոնական համոզմունքների հետ, նա ազատ է եղել թողնել իր պաշտոնը... Ստեդմանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1997) 23 EHRR CD 168 գործով դիմումատուի՝ 9-րդ հոդվածի հիմքով բերված հայցի համար որոշիչ էր այն հանգամանքը, որ նա ազատ է եղել ազատվելու աշխատանքից կիրակի օրերն աշխատելու փոխարեն: Կալաչն ընդդեմ Թուրքիայի գործով (1997) 27 EHRR 552], 28-29 կետեր, դիմումատուն հաջողություն չունեցավ, քանի որ նա ընտրելով զինվորական կարիերիան, ինքնակամ ընդունել է զինվորական կարգապահական համակարգը, որն իր բնույթով ենթադրում է որոշակի իրավունքների և պարտականությունների հատուկ սահմանափակումներ, և նա հնարավորություն է ունեցել իրականացնելու մահմեդական հավատքի սովորական պարտականությունները: Շա՛ար, Շալոմ Վե Ցեդեկ Հրեական Լիթուրգիական Միությունն ընդդեմ Ֆրանսիայի գործով (2000) 9 BHRC 27, 81-րդ կետ, դիմումատուի բողոքը կապված Ֆրանսիայում ծիսական մորթի կանոնակարգման հետ, որը չէր բավարարում նրանց գործող կրոնական չափանիշներին, մերժվեց, քանի որ այդ չափանիշներին համապատասխան մորթված մսի չափաբաժիններ նրանք հեշտությամբ կարող էին ստանալ Բելգիայից:
24. Իշխանական այս գիծը քննադատվեց Վերաքննիչ դատարանի կողմից՝ որպես չափազանց սահմանափակող (Քոփսեյն ընդդեմՎՎԲ Դեվոն Քլայս ՍՊԸ-ի (Copsey v WWB Devon Clays Ltd) 2005 EWCA Civ 932, [2005] 1CR 1789, կետեր 31-39, 44-66), և [Ռ (ՈՒիլյամսոնն) ընդդեմ Կրթության և աշխատանքային հարցերով բաժնի քարտուղարության R (Williamson) v Secretary of State for Education and Employment [2005] UKHL 15], գործով, կետ 39, Պալատը հարց բարձրացրեց, թե արդյոք կրոնական համոզմունքներն արտահայտելուն նպաստող այլ եղանակներ եղել են, ինչպես առաջարկվել է Հրեական Լիթուրգիական գործով վերևում, 80-րդ կետում, որի դեպքում հայցվորի համար 9-րդ հոդվածի խախտման առումով հայցի բավարարումն ‹‹անհնարին է››: Սակայն իշխանություններն իմ կարծիքով նպաստում են այն ենթադրությանը, որի հետ ես առեսեվեցի 23-րդ կետում: Եթե նույնիսկ ընդունելի լիներ, որ Ստրասբուրգյան հաստատությունները սխալ են թույլ տվել խստության օգտին՝ մերժելով խախտման վերաբերյալ բողոքները, մնում է իշխանության հետևողական և էականորեն կայուն մարմին, there remains a coherent and remarkably consistent body of authority որը մեր ներպետական դատարանները պետք է հաշվի առնեն և որը ցույց է տալիս, որ խախտումը հաստատելը դյուրին չէ:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
A. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները
47. Աշխատավայրում կրոնական խորհրդանիշեր կրելու հետ կապված իրավունքի և պրակտիկայի վերլուծությունը Եվրոպայի խորհրդի քսանվեց Պայմանավորվող պետություններում ցույց է տալիս, որ պետությունների մեծամասնությունում աշխատավայրում կրոնական հագուստ և կամ կրոնական խորհրդանիշեր կրելը կարգավորված չէ: Երեք պետություններում՝ Ուկրանիայում, Թուրքիայում և Շվեյցարիայի մի քանի կանտոնում քաղաքացիական ծառայողների և հանրային ոլորտի աշխատողների համար կրոնական հագուստի և կամ կրոնական խորհրդանիշերի կրումն արգելված է, սակայն այն սկզբունքորեն թույլատրելի է մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների համար: Հինգ պետություններում ՝ Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում ներպետական դատարանները բացահայտ ընդունել են, որ սկզբունքորեն գործատուն իրավունք ունի սահմանափակել աշխատողների կողմից կրոնական խորհրդանիշերի կրումը այնուամենայնիվ, այս պետություններից որևէ մեկում որևէ օրենք կամ կարգավորում չկա, որը թույլատրում է գործատուին դա անել:
Ֆրանսիայում և Գերմանիայում քաղաքացիական ծառայողներին և պետական աշխատակիցներին խստորեն արգելվում է կրել կրոնական խորհրդանիշեր, մինչդեռ երեք այլ պետություններում տրամադրվածություններն առավել ճկուն են: Մասնավոր գործատուի կողմից կրոնական հագուստ և կամ խորհրդանիշեր աշխատավայրում կրելու համընդհանուր արգելքը որևէ տեղ թույլատրելի չէ: Ի հակադրություն դրա՝ Ֆրանսիայում դա հստակորեն արգելված է օրենքով: Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ որպեսզի նման որևէ սահմանափակում համարվի իրավական, այն պետք է իրավաչափ նպատակ հետապնդի, կապված սանիտարական նորմերի, առողջության և բարոյականության, հաճախորդների աչքում կազմակերպության ոճի հուսալիության պաշտպանության համար, ինչպես նաև պետք է անցնի համաչափության տեստը:
B. Երրորդ պետություններ
1. Ամերիկայի միացյալ նահանգներ
48. Քաղաքացիական ծառայողների և պետական ծառայողների համար կրոնական խորհրդանիշեր կրելը պաշտպանվում է ինչպես Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ (Հիմնադրման վերապահումը և ազատ արտահայտման վերապահումը) և Քաղաքացիական իրավունքների 1964 թվականի ակտով: Երբ սահմանադրական հայցը ներկայացվում է հանրային ծառայողի կողմից, դատարաններըհ կիրառում են անմիջական հետազոտման չափանիշը, որի ներքո Կառավարությունը կարող է սահմանափակումներ դնել կրոնական խորհրդանիշեր կրելու վրա, եթե այդ գործողությունը ‹‹էականորեն կապված է›› ‹‹կարևոր›› Կառավարական շահին աջակցելու հետ (Տես՝ Տենաֆլայ Էրուվ Միությունն ընդդեմ Տենաֆլայի Բորոուի գործը 309 F.3d 144, 157 (3rd Cir. 2002): Երբ օրենքով նախատեսված պահանջ է ներկայացվում, գործատուն պետք է կամ կրոնական գործունեության ‹‹ողջամիտ օժանդակության›› առաջարկ ներկայացնի կամ ապացուցի, որ այդ կրոնական գործունեության թույլտվությունը ‹‹անհարկի բեռ›› կդներ գործատուի համար (տես՝ Անսոնիայի կրթության խորհուրդն ընդդեմ Ֆիլբրուկի (Ansonia Board of Education v. Philbrook), 479 US 60 (1986); ԱՄՆ-ըն ընդդեմ Ֆիլադելֆիայի շրջանային դպրոցի կրթական խորհրդի (United States v. Board of Education for School District of Philadelphia), 911 F.2d 882, 886 (3rd Cir. 1990); Վեբն ընդդեմ Ֆիլադելֆիայի քաղաքի (Webb v. City of Philadelphia), 562 F.3d 256 (3rd Cir. 2009)): Մասնավոր գործատուների համար չեն գործում սահմանադրական սահմանափակումներ, որպեսզի նրանք չսահմանափակեն կրոնական հագուստի և կամ խորհրդանիշերի կրումը: Ինչևէ, Քաղաքացիական իրավունքների ակտի 4-րդ գլխով նախատեսված սահմանափակումները կիրառելի են, եթե գործատուն ունի ավելի քան 15 աշխատակից:
2. Կանադա
49. Կրոնական ազատությունը սահմանադրորեն պաշտպանված է 1982 թվականի Իրավունքների և ազատությունների Կանադական Խարտիայով (Խարտիա): Խարտիայի 1-ին մասը պետությանը լիազորում է կրոնի ազատությանը միջամտել առավել նվազ սահմանափակող եղանակով՝ ‹‹գերակա պետական շահի›› նպատակով (տես՝ Բ (Ր)-ն ընդդեմ Տորոնոյի Մետրոպոլիտենի Երեխաների օգնության հանրության B(R) v. Children’s Aid Society of Metropolitan Toronto (1995) 1 SCR 315).: Կանադական գործատուներից, ընդհանուր առմամբ, ակնկալվում է աշխատավայրում բարելավել այն կանոնակարգումները, որոնք անհամաչափ ազդեցություն են ունենում առանձին կրոնական փոքրամասնությունների վրա: Այս առումով դատարանների կողմից կիրառված ստանդարտը ‹‹ողջամիտ աջակցությունն›› է (տես Ռ-ն ընդդեմ Մեծ Մ Դրագ Մարտ Լիմիթիդ (R v Big M Drug Mart Limited) (1985) 1 SCR 295): Այս կետի վերաբերյալ վերջին դատավարությունները կենտրոնացած էին Սիկհ անձանց՝ աշխատավայրում չալմա կամ կիրպան կրելու իրավունքների վրա: Բհայնդերն ընդդեմ Կանադական ազգային երկաթուղիներ ընկերության (1985) 2 SCR 561, գործով Գերագույն դատարանը որոշեց, որ հայցվորը չի կարող աշխատավայրում չալմա կրել, քանի որ այն խանգարում է նրան հագնել ամուր սաղավարտ: Սրանով սահմանվեց ‹‹բարեխիղճ արհեստավարժության պահանջը››: Կանադական դատարանները փոխարեն առավել հետաքրքրված են հավատի անկեղծությամբ պրակտիկայում, որը կապված է հավատի հետ (տես՝ Նորթքրեստի Սինդիկատն ընդդեմ Ամսելեմի (Syndicat Northcrest v. Amselem) (2004) 2 SCR 551). Մուլթանին ընդդեմ Մարգարիտ-Բուրգեյսի դպրոցական կոմիտեի (Multani v. Commission scolaire Marguerite-Bourgeoys) (2006) 1 SCR 256, որով Կանադայի Գերագույն դատարանը սահմանեց Սիկհ ուսանողների՝ դպրոցում կիրպան կրելու իրավունքը, դատարանը կրոնական վերլուծության չենթարկեց Սիկհ հավատքում կիրպանների կենտրոնական լինելը: Փոխարենը դատարանը գտավ, որ հայցվորից ‹‹միայն պահանջվում է ցույց տալ, որ կիրպան կրելու կարևորության իր անձնական և սուբյեկտիվ հավատքն անկեղծ է:››
ԻՐԱՎՈՒՆՔԸ
...
51. Առաջին, երկրորդ և չորրոդ դիմումատուները բողոքում էին, որ աշխատանքի վայրում նրանց նկատմամբ կիրառվածի սանկցիաները խախտել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքը առանձին վերցված, ինչպես նաև 14-րդ հոդվածի համակցությամբ: Երրորդ դիմումատուն բողոքել է 14-րդ և 9-րդ հոդվածի խախտումից՝ միասին վերցված:
9-րդ հոդվածը սահմանում է.
1. Յուրաքանյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:
14-րդ հոդվածը սահմանում է.
Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից,
լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից...
III. ԳՈՐԾԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
A. Կողմերի փաստարկները
1. Կառավարություն
58. Առաջին, երկրորդ և չորրորդ դիմումատուների բողոքների կապակցությամբ, որոնք միայն 9-րդ հոդվածի ներքո են, Կառավարությունը հիմնվել է Դատարանի նախադեպային իրավունքի վրա, այն հետևությամբ, որ դրույթը չի պաշտպանութմ յուրաքանչյուրին և ցանկացած գործողություն կամ վարքագծի ձև, որի շարժառիթը կամ դրդապատճառը կրոնն է կամ հավատքը: Փաստարկ էր բերվում, որ վարքագիծը, որի շարժառիթը կամ դրդապատճառը կրոնն է կամ հավատքը, սակայն որը տվյալ կրոնի համար ընդհանուր առմամբ ընդունված ձևով իրականացված գործողություն չէ, դուրս է մնում 9-րդ հոդվածի պաշտպանությունից: Կառավարությունը հղում էր կատարել Աշխատանքային գործերով դատարանի միանշանակ գնահատականներին առաջին և երկրորդ դիմումատուների հետ կապված, ըստ որի յուրաքանչյուրը ցանկանում էր խաչը տեսանելի կրել՝ որպես հավատքի անձնական արտահայտում: Չի ենթադրվում, որ խաչի տեսանելի կրումը քրիստոնեական հավատքի ընդհանուր առմամբ ճանաչված ձև է, առավել ևս այն պարտադիր պահանջ չի համարվում: Առաջին և երկրորդ դիմումատուները ցանկանում էին կրել տեսանելի խաչ, որի շարժառիթը կամ դրդապատճառը կարող էր լինել անկեղծ կրոնական պարտավորությունը, սակայն այն Քրիստոնեության ընդունված կրոնական պրակտիկա կամ պահանջ չէր, հետևաբար չէր ներառվում 9-րդ հոդվածի շրջանակում: Նմանապես, պարոն ՄակՖարլեյնի առարկությունը նույն սեռի զույգերի համար ֆիզիոսեռական բուժում իրականացնելու վերաբերյալ, չէր կարող համարվել ընդհանուր առմամբ ընդունված ձևով կրոնական գործունեություն:
59. Որպես այլընտրանք, կառավարությունը վիճարկում էր, որ եթե նույնիսկ խաչի տեսանելի կրումը կամ որոշակի ծառայություններ համասեռամոլ զույգերին առաջարկելու մերժումը հավատքի արտահայտում է և այս իրավունքը պաշտպանվում է 9-րդ հոդվածի ներքո, որևէ դիմումատուի կապակցությամբ որևէ միջամտություն չի եղել այս իրավունքին: Հղում էր կատարվում Լորդերի պալատի վճռին Ռ(ՍԲ)-ն ընդդեմ Դենբայի Բարձրագույն դպրոցի Կառավարիչների (R (Begum) v. Governors of Denbigh High School) (Տես 46-րդ կետը վերևում), որտեղ վերլուծվում էին այն գործերով կիրառելի Ստրասբուրգյան իրավունքը, որտեղ անհատները կամավոր անցել են աշխատանքի, որը չի նպաստել կրոնական գործունեությանը, սակայն որտեղ այլ հասանելի եղանակներ են եղել իրենց կրոնական գործունեության կամ դավանանքի համար՝ առանց անհարկի բեռի կամ նեղության:
Լորդ Բինգհեմը եզրակացության է գալիս, որ Ստրասբուրգյան նախադեպային իրավունքը ձևավորել է իշխանության հետևողական և էականորեն կայուն մարմին“coherent and remarkably consistent body of authority”, որը պարզ է դարձնում, որ նմանատիպ հանգամանքներում 9-րդ հոդվածի խախտում առկա չէ: Գործերը, որոնցով ենթադրվել կամ հաստատվել է 9-րդ հոդվածի խախտում, առաջ էին գալիս այն ժամանակ, երբ նույնիսկ ազատվելով աշխատանքից և փնտրելով այլընտրանքային աշխատանք, կամ հաճախելով այլ ուսումնական հաստատություն, անձինք հնարավորություն չեն ունեցել խուսափելու ներկայացված պահանջից, ինչն անհամատեղելի է նրանց կրոնական համոզմունքների հետ (Օրինակ, Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի (Kokkinakis v. Greece), 25 մայիսի 1993, Series A թիվ. 260‑A; Լեյլա Շահինն ընդդեմ Թուրքիայի (Leyla Şahin v. Turkey) [GC], թիվ 44774/98, ՄԻԵԴ 2005‑XI; Ահմետ Արսլանն ընդդեմ Թուրքիայի (Ahmet Arslan v. Turkey), dec., թիվ 41135/98, 23 փետրվարի 2010).:
Ի հակադրություն դրան՝ սույն գործերում առաջին և երկրորդ դիմումատուները իրենց գործատուների կողմից աշխատավայրում խաչ կրելու թույլտվություն ստացել էին պայմանով, որ այն ծածկված լինի հաճախորդների և հիվանդների հետ շփվելիս: Երրորդ դիմումատուի գործը նույնական է Պիչոնը և Սաջոուսն ընդդեմ Ֆրանսիայի (Pichon and Sajous v. France) (dec.), թիվ 49853/99, ՄԻԵԴ 2001‑X որոշման հետ, որտեղ Դատարանը գտավ, որ դեղագործները, որոնք չէին ցանկանում հակաբեղմնավորիչներ մատակարարել, 9-րդ հոդվածի խախտումից չէին տուժել, քանի որ նրանք հնարավորություն էին ունեցել իրենց կրոնական համոզմունքներն արտահայտել աշխատանքից դուրս տարբեր ձևերով: Սույն դիմումատուներից յուրաքանչյուրն ազատ է եղել աշխատանք փնտրելու մեկ այլ տեղ, ավելին՝ առաջին և երկրորդ դիմումատուներին իրենց գործատուների կողմից առաջարկվել են նույն աշխատավարձով այլ պաշտոններ, որը տեսանելի խաչ կրելու նրանց ազատության որևէ սահմանափակում չէր ներառում:
60. Այնուհետև Կառավարությունը շեշտեց, որ առաջին և չորրորդ դիմումատուները մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ էին: Նրանց բողոքները, այնուամենայնիվ, չէին ներառում պետության կողմից թույլ տրված ուղղակի խախտման որևէ հաստատում, այլ փոխարենը բողոքում էին, որ պետությունն ինչ իրենից պահանջվում է, չի արել 9-րդ հոդվածի ներքո, որպեսզի ապահովի, որ նրանց մասնավոր գործատուները իրենց կրոնական համոզմունքների արտահայտումը թույլ տան աշխատավայրում: Կառավարությունն ընդգծեց, որ 9-րդ հոդվածի ներքո պոզիտիվ պարտականության հնարավորությունը թույլատրելի է միայն, երբ պետությունը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի անձն ազատորեն դավանի իր կրոնը: Մինչ այժմ Դատարանը միայն մեկ գործ է ունեցել, որտեղ արձանագրել է պետության պոզիտիվ պարտականության խախտում 9-րդ հոդվածի ներքո, մասնավորապես՝ Եհովայի վկաների Գլդանի միության անդամները և այլոք ընդդեմ Վրաստանի (Members of the Gldani Congregation of Jehovah’s Witnesses and Others v. Georgia, թիվ 71156/01) գործով 2007 թվականի մայիսի 3-ին, որտեղ Պետության իշխանությունները որևէ գործողություն չձեռնարկեցին Եհովայի վկաների ժողովի վրա մի խումբ հավատացյալ ուղղափառների դաժան հարձակումից հետո: Սույն դիմումները համատեղելի չեն: Այն փաստը, որ այս դիմումատուներն ազատ էին աշխատանքից ազատվելու և այլ աշխատանք փնտրելու կամ իրենց կրոնը աշխատավայրից դուրս դավանելու հարցում, բավարար է, որպեսզի 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքները երաշխավորվեն ներպետական իրավունքով: Ամեն դեպքում, եթե նույնիսկ պետությունը մասնավոր գործատուների գործողությունների հետ կապված որոշակի պոզիտիվ պարտականություններ ունի 9-րդ հոդվածի ներքո, այդ պարտականությունը Միացյալ Թագավորությունում համապատասխան ժամանակահատվածում իրականացվել է 2003 թվականի Աշխատանքային հավասարության (Կրոնի կամ հավատի) կանոնակարգով (Տես՝ 41-րդ կետը վերևում): 3-րդ կանոնակարգը ‹‹խտրականությունը›› սահմանում է որպես ուղղակի կրոնական խտրականություն ներառող (այն է, աշխատողին վերաբերում է ավելի քիչ սիրալիր՝ նրա կրոնի կամ հավատքի հիմքով) և անուղղակի կրոնական խտրականություն (դրույթի, չափանիշի կամ պրակտիկայի կիրառում, որը նույն կրոնի անձանց՝ որպես աշխատողների, դնում է մասնավոր ոչ շահեկան վիճակում և գործատուն չի կարողանում ցույց տալ իրավաչափ նպատակին հասնելու համար դրա համաչափ միջոց լինելը:
61. Որպես այլընտրանք, 9-րդ հոդվածի ներքո Կառավարությունը փաստարկում էր, որ գործատուների կողմից ձեռնարկված միջոցները համաչափ էին յուրաքանչյուր գործով օրինաչափ նապատակին: Ինչ վերաբերում է առաջին դիմումատուին, Բրիտանական ավիաուղիները իրավունք ունեին եզրակացություն անելու, որ համազգեստ կրելը կարևոր դեր էր խաղում պրոֆեսիոնալ ոճի պահպանման և ընկերության բրենդի ճանաչումն ամրապնդելու հարցում և նա պայմանագրային իրավունք ուներ աշխատակիցներից համազգեստի կրում պահանջելու: Մինչ քննարկվող դեպքերը վզի վրա տեսանելի իրեր կրելու սահմանափակումը որևէ հայտնի խնդիր չէր առաջացրել համազգեստ կրող հսկայական աշխատուժի կողմից: Առաջին դիմումատուն իր բողոքը չէր բարձրացրել համազգեստի կանոնների դեմ՝ խնդրելով դրանք վերանայել կամ խաչ կրելու թույլտվություն խնդրել, այլ փոխարենը աշխատավայրում այն կրել էր՝ խախտելով կանոնները: Մինչ Բրիտանական ավիաուղիները քննարկում էր դիմումատուի դժգոհ բողոքը, այն նրան առաջարկեց այլ աշխատանք համարժեք վարձատրությամբ, առանց հաճախորդների հետ շփման, սակայն նա դրա փոխարեն նախընտրեց տանը մնալ: 2006 թվականի նոյեմբերին՝ առաջին դիմումատուի՝ իր բողոքը հղելուց 5 ամիս անց, Բրիտանական Ավիաուղիները հայտարարեց տեսանելի կրոնական խորհրդանիշեր կրելու իր քաղաքականությունը վերանայելու մասին և անձնակազմի և առևտրային ընկերության ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո 2007 թվականի հունվարին նոր քաղաքականություն որդեգրեց, որը թույլատրում էր կրել տեսանելի կրոնական խորհրդանիշեր:
62. Երկրորդ դիմումատուի հետ կապված կառավարությունը շեշտեց, որ սահմանափակման նպատակը եղել է հիվանդների հետ շփվելիս վնասվածքի հավանականությունը նվազեցնելը: Սահմանափակումները նաև վերաբերում էին ոչ քրիստոնյաների կողմից կրոնական իրեր կրելուն՝ առողջապահական և անվտանգության հիմքերով, օրինակ՝ Սիկ բուժքույրերին չէր թույլատրվում կարա ձեռնաշղթա կամ կիրպանի սուր կրել, իսկ Մահմեդական բուժքույրերը ստիպված էին հագնել սերտորեն կպած, ոչ ծփացող հիջաբ: Սա արվում էր օրինաչափ նպատակով, որն իրականացվում էր համապատասխան եղանակով, մասնավորապես՝ առողջապահական հիմնարկը երկրորդ դիմումատուին առաջարկել էր ոչ կլինիկական պաշտոն նույն վճարով:
63. Կառավարությունն ընդունում էր, որ երրորդ դիմումատուն անկեղծորեն հավատում էր, որ քաղաքացիական միությունները Աստծո պատվիրանին հակասում էին և որ պարոն ՄակՖարլեյնը անկեղծորեն հավատում էր, որ համասեռամոլությունը մեղք էր և նա ոչինչ ուղղակիորեն չպետք է անի դրան հավանություն տալու համար: Այնուամենայնիվ, Կառավարությունը նաև ընդունում էր, որ Լոնդոնի Իսլինգտոնի շրջանի Բորոուն և Ռելեյթը պահպանել են ոչ խտրական հիմքով ծառայությունների մատուցման վերաբերյալ դրույթը: Սա ակնհայտորեն օրինաչափ նպատակ է հետապնդում տեղական իշխանությունների համար կամ խորհրդատվական ծառայությունների հետ հարաբերությունների առումով: Այս նպատակի համար համաչափ է յուրաքանչյուր դեպքում գործատուի կողմից իրենց դերն առանց սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հիմքով իրականացնելու՝ բոլոր աշխատակիցներին ներկայացված պահանջը: 2003 թվականի Կանոնակարգը և 2007 թվականի Կանոնակարգը (տես՝ 41-42 կետերը վերևում) Միացյալ Թագավորությունում ապահովում է հավասարակշռություն կրոնական համոզմունքներն արտահայտելու իրավունքի և սեռական կողմնորոշման հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանալու՝ անձանց իրավունքների մեջ: Այդ խնդիրը վերաբերում է 9-րդ հոդվածի ներքո ազգային իշխանությունների համար թույլատրելի գնահատման շրջանակին, մասնավորապես, թե ինչպես պետք է հասնել այդ հավասարակշռությանը: Ավելին, դատարանը պետք է համաչափության և գնահատման շրջանակի վերաբերյալ նույն մոտեցումն ունենա, երբ նա այս գործերը քննարկում է 9-րդ հոդվածի ներքո՝ առանձին վերցրած և 14-րդ հոդվածի ներքո՝ 9-րդ հոդվածի համակցությամբ:
2. Առաջին դիմումատուն
64. Առաջին դիմումատուն պնդում է, որ տեսանելի խաչի կրումը Քրիստոնեության դավանման ընդհանուր առմամբ ճանաչված ձև է: Ամեն դեպքում նա հետագայում պնդում է, որ Կառավարության կողմից տեստի ձևակերպումը, որին պետք է բավարարել 9-րդ հոդվածի առումով, հղում կատարելով ‹‹կրոնի դավանումը ընդհանուր առմամբ ճանաչված ձևով››, սխալ էր: Այդպիսի տեստը չափազանց հեղհեղուկ էր, որպեսզի պրակտիկայում իրականացվեր և դատարաններից պահանջելու էր որոշումներ կայացնել աստվածաբանական քննարկումների վերաբերյալ, ինչը ակնհայտորեն դուրս կգար նրանց իրավազորության շրջանակից: Ավելին՝ դա չի արդարացվում Դատարանի նախադեպային իրավունքով:
65. Ի լրումն դրա, նա փաստարկում էր, որ սահմանափակող մեկնաբանությունը այն հարցի վերաբերյալ, թե ինչն է հանդիսանում 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքների միջամտություն, անհամատեղելի է այն կարևորության հետ, որ Դատարանը տալիս է կրոնի ազատությանը: Որևէ այլ հիմնարար իրավունք չի ենթարկվում այն դոկտրինին, որի համաձայն որտեղ հնարավոր է, չպետք է միջամտություն լինի, որպեսզի անձը խուսափի սահմանափակումից, օրինակ, ազատվի և այլ աշխատանք գտնի, և ոչ էլ անհատը պետք է համարվի իր իրավունքներից ‹‹հրաժարված››, որպեսզի մնա իր աշխատանքին: Դատարանը պետք է Կոնվենցիան մեկնաբանի ներկա պայմանների լույսի ներքո: Դիմումատուի համար այլ եղանակների հասանելությունը, որով նա կխուսափեր սահմանափակումներից, պետք է հաշվի առնվեն 9-րդ հոդվածի 2-րդ կետի և ոչ թե 9-րդ հոդվածի 1-ին կետի առումով, երբ քննարկվում է, թե արդյոք սահմանափակումն արդարացված էր, որպես հիմք միջամտության բացակայությունը հաստատելու համար: Սույն գործով միջամտություն ակնհայտորեն եղել է. առաջին դիմումատուին արգելվել է տեսանելի կրել խաչը, որն, ըստ նրա, իր հավատքի կենտրոնական կերպարն է, նա համարում է, որ համազգեստի կանոնների իրականացումը խորապես նվաստացնող և վիրավորող էին, ի լրումն դրա՝ 4 ամսվա համար աշխատավարձի կորուստը էական ֆինանսական դժվարություններ է ստեղծել:
66. Առաջին դիմումատուն պնդում էր, որ ներպետական իրավունքը, ինչպես դա մեկնաբանվում և կիրառվում էր անգլիական դատարանների կողմից իր գործով, չի տալիս 9-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքների ադեկվատ պաշտպանություն: Նրան ներպետական իրավունքով մերժվել է պաշտպանություն տրամադրել իր հավատքը խաչ կրելու միջոցով արտահայտելու ամբողջությամբ անկեղծ և ուղղափառ ցանկության համար, քանի որ նա չէր կարողացել ապացույց ներկայացնել, որ դա աստվածաշնչյան պահանջ էր կամ լայնորեն կիառվող հավատքի արտահայտում էր: Ի լրումն դրա, ներպետական իրավունքով տեստը, որը հիմնվում էր խմբի համար ոչ շահեկան վիճակի հաստատման վրա, իրավաբանորեն անհստակ էր և իր էությամբ կամայական՝ հանգեցնելով կամայական որոշումների: Դատարանը երբեք չի ենթադրել, որ 9-րդ հոդվածով նախատեսված պոզիտիվ պարտականությունը պետության վրա պետք է դրվի միայն բացառիկ դեպքերում և որևէ սկզբունքային պատճառ չկա, թե ինչու դա այդպես պետք է արվի: Սույն գործով Միացյալ Թագավորության կառավարությունը շարունակում է ձախողել դիմումատուի դրության մեջ գտնվողներին իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն տալու նպատակով օրենսդրությունը կարգի բերելու հարցում:
3. Երկրորդ դիմումատուն
67. Երկրորդ դիմումատուն փաստարկում էր, որ խաչի կամ խաչելության տեսանելի կրումն ակնհայտորեն քրիստոնեության դավանման մի կողմն է ընդհանուր առմամբ ճանաչված ձևով: Սխալ է տարբերակում մտցնել կրոնի ‹‹պահանջների›› և ‹‹ոչ պահանջների›› միջև՝ 9-րդ հոդվածի ներքո պաշտպանություն տրամադրելով միայն կրոնի ‹‹պահանջներին››: Այդպիսի մոտեցումը պաշտպանության չափազանց բարձր նշաձող կսահմանի և դա անհամատեղելի կլինի նմանատիպ գործերով ներպետական դատարանների մոտեցումների հետ, ինչպիսին Ռ (Ուատկինս Սինգն ընդդեմ Աբերդեյրի Բարձրագույն դպրոցի) R (Watkins Singh) v. Aberdare High School) և Ուիլյամսոնն (Williamson) է (տես՝ վերևում) և այս Դատարանում Սալվաթիոն բանակի մոսկովյան մասնաճյուղն ընդդեմ Ռուսաստանի (Moscow Branch of the Salvation Army v. Russia), թիվ 72881/01, ՄԻԵԴ 2006‑XI; Ջակոբսկին ընդդեմ Լեհաստանի (Jakóbski v. Poland), թիվ 18429/06, 7 դեկտեմբերի 2010; and Բայաթյանն ընդդեմ Հայաստանի (Bayatyan v. Armenia) [GC], թիվ 23459/03, ՄԻԵԴ 2011
Ավելին՝ սահմանելով, որ միայն պարտադիր կրոնական գործունեությունն է ընկնում 9-րդ հոդվածի շրջանակում, պաշտպանության ավելի բարձր մակարդակ կտրվի այն կրոններին, որոնք հատուկ կանոններ են սահմանում, որոնք պետք է պահպանել, և ավելի ցածր պաշտպանության մակարդակ՝ առանց նմանատիպ կանոնների կրոններին, ինչպիսին քրիստոնեությունն է:
3. Երկրորդ դիմումատուն
68. Երկրորդ դիմումատուն վիճարկում է Կառավարության փաստարկն այն մասին, որ աշխատավայրում իր խաչը հանելու կամ ծածկելու պահանջը միջամտություն չէ իր կրոնի կամ հավատքի արտահայտման իրավունքին: Մինչ ավելի վաղ ժամանակի Կոմիսսիայի և Դատարանի նախադեպային իրավունքը գուցե ի օգուտ Կառավարության պնդումների էր, ավելի ուշ գործերով, որոնք կապված էին ուսումնական հաստատություններում և աշխատավայրում կրոնական իրեր կրելու հետ, Դատարանը գտել է, որ միջամտություն առկա է (Տես, օրինակ Դահլաբն ընդդեմ Շվեյցարիայի (Dahlab v. Switzerland) (dec.), թիվ 42393/98, ՄԻԵԴ 2001‑V; Լեյլա Շահին(Leyla Şahin), վերևում հղված, Դոգրուն ընդդեմ Ֆրանսիայի (Dogru v. France), թիվ 27058/05, 4 December 2008).
69. Ի վերջո, երկրորդ դիմումատուն հիմնավորում է, որ միջամտությունը չի կարող արդարացվել 9-րդ հոդվածի 2-րդ մասով: Չնայած սահմանափակման հայտարարված նպատակը նվազեցնում էր վնասվածքի հավանականությունը զառամյալների հետ աշխատելիս, որևէ ապացույց Աշխատանքային գործերով դատարանին չներկայացվեց առ այն, որ խաչ կրելը առաջացրել է առողջապահական և անվտանգության խնդիրներ: Երկրորդ դիմումատուն այնուհետև պնդում էր, որ այս փաստերի արդյունքում խախտվում են 14-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքները՝ 9-րդ հոդվածի համակցությամբ, հղում կատարելով առողջապահական հիմնարկի կողմից իր և այլ կրոններ դավանողների նկատմամբ վերաբերմունքի ենթադրելի տարբերությանը (որի կապակցությամբ տես վերևում 55-րդ կետը):
4. Երրորդ դիմումատուն
70. Երրորդ դիմումատուն բողոքում էր խախտման դեմ 14-րդ հոդվածի ներքո՝ 9-րդ հոդվածի համակցությամբ, այլ ոչ միայն 9-րդ հոդվածի ներքո, քանի որ նա համարում էր, որ խտրականության զոհ է դարձել կրոնական հիմքով: Նա պնդում էր, որ իր գործողությունները, որի համար նրան կարգապահական պատասխանատվության էին ենթարկել, իր կրոնի արտահայտումն էր և իր բողոքն իրապես հասել էր այն նվազագույն շեմին, որն անհրաժեշտ էր 14-րդ հոդվածով ընդունելի համարվելու համար, մասնավորապես, որ այն ներառվում է 9-րդ հոդվածի շրջանակում:
71. Երրորդ դիմումատուն պնդում էր որ դատարանը պետք է ‹‹շատ ծանրակշիռ պատճառներ›› պահանջի, որպեսզի արդարացված համարի կրոնական հիմքերով խտրականությունը:
Ինչպես և ենթադրյալ կատեգորիաները, որոնք դատարանի կողմից բնորոշվել էին իբրև ‹‹շատ ծանրակշիռ պատճառներ›› պահանջող (այնպիսիք, ինչպիսիք են սեռը, սեռական կողմնորոշումը, էթնիկ ծագումը և ազգությունը), կրոնական հավատքը կազմում է անհատի ինքնության արմատական կողմը: Ավելին՝ ռասսան, էթնիկ ծագումը և կրոնը շատ հաճախ փոխկապված են և Դատարանի կողմից կապակցվել են (Տես՝ Սեյդիչը և Ֆինկին ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի (Sejdić and Finci v. Bosnia and Herzegovina) [GC], թիվ. 27996/06 and 34836/06, § 43, ՄԻԵԴ 2009 և Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի (Cyprus v. Turkey) [GC], թիվ 25781/94, § 309, ՄԻԵԴ 2001‑IV).:
72. Երրորդ դիմումատուն ընդունում է, որ տեղական իշխանությունների հետապնդած նպատակը իրավաչափ էր, այն է՝ ծառայությունները մատուցել անկախ սեռական կողմնորոշումից և իր վրա կրում է ոչ խտրական վերաբերմունքի հստակ պարտականություն: Այնուամենայնիվ, նա չի համարում, որ կառավարությունը ցույց է տվել, որ համաչափության ողջամիտ հարաբերակցություն է առկա այս նպատակների և ընտրված եղանակների միջև: Նա շեշտեց, որ նրան աշխատանքի էին ընդունել որպես ամուսնություններ գրանցող մինչ օրենսդրությամբ քաղաքացիական միություններ կնքելը թույլատրելի համարելը և այն հիմքը, որով նա աշխատում էր, հիմնարար փոփոխության էր ենթարկվել: Տեղական իշխանությունները հնարավորություն ունեին նրան չնշանակելու քաղաքացիական միություններ գրանցող և դրանով իսկ շարունակելու արդյունավետ ծառայությունը քաղաքացիական միությունների համար, միաժամանակ ընդունելով դիմումատուի հրաժարումը: Այդ հրաժարումը վերաբերում էր մասնակցությանը այն ինստիտուտի համար իրավական կարգավիճակի ստեղծմանը, որն, ըստ դիմումատուի, ամեն ինչով ամուսնություն է, բացի անվանումից, դիմումատուն չի դրսևորել որևէ նախատրամադրվածություն համասեռամոլների նկատմամբ: Ամեն դեպքում, չի կարելի եզրահանգման գալ, որ եթե տեղական իշխանությունները դիմումատուին աջակցեին, դա կդիտվեր որպես նրա համոզմունքների հաստատում: Օրինակ, երբ պետությունը թույլատրում է բժիշկներին, ում նա վարձել է, զերծ մնալու վիժումներ կատարելուց, պետությանը չեն դիտարկում որպես բժշկի հայացքները հաստատող, դրա փոխարեն դա դիտարկվում է որպես պետության կողմից հանդուրժողականության բաղադրամաս: Սույն գործով, ինչևէ, տեղական իշխանությունը բավարար չափով հաշվի չի առել չեզոքության իր պարտավորությունը: Այն հավասարակշռություն չի պահպանել սեռական կողմնորոշման հիման վրա խտրականություն թույլ չտվող եղանակով ծառայությունների մատուցման և իր աշխատակիցների նկատմամբ կրոնական հիմքով խտրականությունից խուսափելու միջև:
5. Չորրորդ դիմումատուն
73. Պարոն ՄակՖարլեյնը քննարկում էր Կառավարության դիրքորոշումն առ այն, որ իր հավատարմությունը Հուդա-քրիստոնեական սեռական բարոյականությանը կրոնական համոզմունքի դրսևորում չէր, չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր առմամբ կրոնը հստակ սահմանում է բարոյական և սեռական սահմանները: Նա նշում էր, որ տրամաբանական է պնդել, որ ամեն մի գործողություն, որի շարժառիթը կամ դրդապատճառը կրոնն է, չի կարող պաշտպանվել, սա ճիշտ է Կոնվենցիայով երաշխավորված ցանկացած այլ իրավունքի առումով, որը կարող է սահմանափակվել, այնպիսիք, ինչպիսիք են խոսքի ազատությունը կամ մասնավոր կյանքը հարգելու իրավունքը: Համապատասխան չափանիշը, որը կիրառվում է Դատարանի կողմից, այն է, որ մտքի, խղճի և կրոնի ազատության ցանկացած միջամտություն պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակության համար և համաչափ իրավաչափ նպատակին հասնելու համար: Երբ որոշվում է պետության համար թույլատրելի հայեցողության շրջանակը կրոնի ազատության սահմանափակման հետ կապված, Դատարանը պետք է հաշվի առնի, թե ինչն է դրված խաղատախտակին, մասնավորապես՝ իրական կրոնական բազմազանություն պահպանելու անհրաժեշտությունը, ինչը բխում է ժողովրդավարական հասարակության հայեցակարգից: 9-րդ հոդվածի պաշտպանությունը բովանդակազուրկ կլիներ, եթե այն դուրս չգար ընդհանուր առմամբ ճանաչված ձևով մասնավոր հավատքի կամ համոզմունքի դրսևորումը պարզապես պաշտպանելու շրջանակից, երբ այդ խնդիրը որոշում է պետությունը:
74. Պարոն ՄակՖարլեյնը շեշտեց, որ աշխատանքից ազատելը և իր մասնագիտական հեղինակությանը պատճառած վնասը ամենախիստ պատիժներից է, որին կարելի է ենթարկվել և սա պետք է հաշվի առնել, երբ որոշվում է հայեցողության հնարավոր շրջանակը: Դիմումատուն աշխատում էր մասնավոր ընկերությունում, որը խնդրո առարկա ծառայությունները մատուցելու առումով որևէ սահմանված պահանջի չէր ենթարկվում: Հնարավոր էր համասեռամոլ հաճախորդներին ուղղորդել այլ խորհրդատուի մոտ: Իրատեսական չէր դիմումատուից պահանջել փոխել աշխատանքը կամ կարիերան՝ նրա կողմից համասեռամոլական վարքագծին բարոյապես ընդդիմանալու պատճառով, նույնը չէր կարելի պահանջել համասեռամոլից, ով իր աշխատանքը կորցնում է խտրական հիմքերով:
6. Երրորդ անձինք
75. Ընդհանուր առմամբ 12 երրորդ անձինք Կանոնակարգի 44-րդ կանոնի 2-րդ կետի և Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա գրավոր մեկնաբանություններ ներկայացնելու թույլտվություն են ստացել (տես՝ 5-րդ կետը վերևում):
76. Մի քանի դիտորդներ մեկնաբանություններ են ներկայացրել այն հարցի շուրջ, թե արդյոք խաչ կրելը կարող է համարվել կրոնական համոզմունքի արտահայտում: Գլխավոր Քրիստոնեական լրատվամիջոցների ընկերակցությունը, Դոկտոր Պիտեր Ֆորստերը, Չեստերի եպիսկոպոսը, Նիկոլաս Րիդը, Բլեկբըրնի եպիսկոպոսը իրենց պատճառաբանություններում, լրացուցիչ հղում կատարելով Դատարանի վերջերս կայացրած որոշմանը Լաուցին և ուրիշներն ընդդեմ Իտալիայի (Lautsi and Others v. Italy) [GC], թիվ 30814/06, ՄԻԵԴ 2011 (հատվածներ), նշում էին, որ խաչը համընդհանուր ճանաչում գտած քրիստոնեական խորհրդանիշ է և քրիստոնեական հավատքի ‹‹ակնհայտ դրսևորում››: Բացի այդ, Հավասարության և Մարդու իրավունքների կոմիտեի, ‹‹Գիուսեպպի Դոսսետի. Ի Վալորի›› միության և Քլիֆտոնի Քարեյ լորդի հետ զուգահեռ նրանք նշել են, որ կրոնական հավատքի արտահայտման գնահատմանը համապատասխան մոտեցում ցուցաբերելը սուբյեկտիվ է: Մասնավորապես, նրանք նշել են, որ ‹‹պարտադիրության պահանջը›› չափազանց բարձր է և չափազանց պարզունակ: Գլխավոր Քրիստոնեական լրատվամիջոցների ընկերակցությունը, ‹‹Գիուսեպպի Դոսսետի. Ի Վալորի›› միությունը և եպիսկոպոս Մայքլ Նազիր-Ալին Դատարանին կոչ էին անում սահմանել, որ պետության կամ գործատուի խնդիրը չէ կրոնական համոզմունքների կամ դրսևորումների հավաստիությունը գնահատելը: Հավասարության և Մարդու իրավունքների կոմիտեն նշում էին, որ համապատասխան տեստը, որը բխում է Դատարանի համեմատաբար վերջերս կայացրած նախադեպերից, հիմնական շեշտը դնում է հավատացյալի համոզմունքի վրա: Ի հակադրություն դրան, Ազգային աշխարհիկ միությունը նշում էր, որ ներպետական դատարանները անդրադարձել են այն հարցին, թե որ դեպքում է կրոնական գործունեությունը ‹‹խղճի թելադրանք›› և որ դեպքում ‹‹ինքնաարտահայտման պարզ ցանկություն››: Նրանք գտնում էին, որ Դատարանը պետք է ծայրահեղ դժկամություն ցուցաբերի այս փաստական սահմանումների առումով:
77. Այն հարցի կապակցությամբ, թե արդյոք 9-րդ հոդվածին միջամտությունը կհաստատվի, Հավասարության և Մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ Միացյալ Թագավորությունում դատարանները երաշխավորում են պաշտպանության տարբեր մակարդակներ այն անձանց համար, ովքեր պարզապես կրոնական ինքնությունն են հաստատում՝ ի համեմատություն այն անձանց, ովքեր կրոնական և ռասսայական ինքնության համակցություն ունեն (տես՝ Ռ (Ուատկինս-Սինգն ընդդեմ Աբերդեյրի օրիորդաց բարձրագույն դպրոցի կառավարման մարմնի դեմ )(R (Watkins-Singh) v. Governing Body of Aberdare Girls’ High School [2008] EWHC 1865 (Admin)).: Ի լրումն դրա, նրանք շեշտել են, որ միջամտության հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել ոչ միայն անձի արած ընտրությունը, այլ նաև գործատուի գործողությունները: Մի քանի այլ դիտորդներ հստակեցրել են իրենց տեսակետն այն մասին, որ միանգամայն սխալ է աշխատողին ստիպել, որպեսզի նա հարկադիր ընտրություն կատարի իր աշխատանքի և հավատքի միջև: Ազգային աշխարհիկ միությունը այլ մոտեցում ունի՝ շեշտելով, որ ‹‹աշխատանքից ազատվելու ազատությունը խղճի ազատության սահմանային երաշխիքն›› է: Սրա վրա հիմնվելով, նրանք պնդում էին, որ պետությունը աշխատողներին համազգեստից կամ այլ պահանջներից պաշտպանելու որևէ պոզիտիվ պարտականություն չի կրում:
78. 9-րդ հոդվածի միջամտության համաչափության և արդարացիության հարցի կապակցությամբ մի քանի դիտորդներ (Իրավունքի և արդարության համար Եվրոպական կենտրոնը, պարոն Ժան Կարնոգուրսկին և Միացյալ պաշտպանական ֆոնդը, Հավասարության և Մարդու իրավունքների կոմիտեն, ‹‹Գիուսեպպի Դոսսետի. Ի Վալորի›› միությունը, եպիսկոպոս Մայքլ Նազիր-Ալին, ԼորդՔարեյը և Քլեպհամի ինստիտուտը և ԿԼՄ-ն) հղում էին կատարել ‹‹ողջամիտ օժանդակության››, կամ ինչպես Լորդ Քարեյն է անվանել ‹‹փոխադարձ հարգանքի›› հայեցակարգին: Նրանք, ընդհանուր առմամբ, պնդում էին, որ Դատարանի կողմից համաչափության վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնել անձի հավատին և դավանանքին օժանդակելու հնարավորությունը: Նրանք ընդգծեցին, որ մրցակցող իրավունքների միջև որոշակի փոխզիջումն անհրաժեշտ է ժողովրդավարական և բազմակարծիք հասարակությունում: Դրանից ելնելով՝ քանի դեռ անձի կրոնական գործունեությունը բացասաբար չի ազդում ծառայությունների մատուցման վրա կամ չունի անհարիր ազդեցություն գործատուի վրա, այս կրոնական գործունեությունը պետք է թույլատրվի և պաշտպանվի աշխատավայրում: Այս առումով Միացյալ պաշտպանական ֆոնդի կողմից դատարանի ուշադրությունը հրավիրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախադեպային իրավունքի վրա, որը ողջամիտ օժանդակություն է պահանջում կրոնական հավատքի և գործունեության համար այնքան, քանի դեռ այդ օժանդակությունը ‹‹անհամաչափ դժվարություններ›› չի առաջացնում գործատուի համար: Ազատությունը պնդում է, որ 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքների սահմանափակման հիմնավորման հարցում Պայմանավորվող պետություններին պետք է տրվի գնահատման ‹‹նշանակալի›› շրջանակ: Սա հաստատվում է նաև Ազգային աշխարհիկ միության հոդվածով, որը ցանկանում էր Դատարանի ուշադրությունը հրավիրել 2010 թվականին Պառլամենտի պալատներով անցած Հավասարության օրինագծին: Այս գործընթացի ներքո պնդում էր արվում, որ Միացյալ Թագավորությունը մանրամասն քննարկման է դրել ‹‹խղճի համար›› բացառման հնարավորությունը: Հենց այս բացառությունն էլ ի վերջո ամբողջական քննարկումից հետո հետ կանչվեց, ասում են, որպեսզի ցույց տրվի, որ գնահատման համապատասխան շրջանակը պետք է ընդլայնվի: Իրավաբանների միջազգային Կոմիտեն, Պրոֆեսոր Ռոբերտ Ուինտեմուտը, մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և ԻԼԳԱ-Եվրոպան դիմեցին Դատարանին համեմատական նյութերով, նշելով, որ այնտեղ, որտեղ նրանք ներկայացված են, խտրականությանը վերաբերող օրենքներով սահմանված բացառությունները ընդհանուր առմամբ կրոնական հաստատությունների և կազմակերպությունների համար են, քան անհատների:
Այլ դիտորդների տեսակետներին հակառակ՝ Ազատությունը կոչ էր անում Դատարանին ընդունել, որ երբ քննարկվում են համաչափության և օժանդակության խնդիրները, պետք է հաշվի առնվեն օժանդակության ազդեցությունն այլոց վրա, հատկապես երբ այդ այլոք փոքրամասնություն են և կամ ոչ շահեկան կարգավիճակում: Նրանք ավելի հեռու գնացին և Դատարանին կոչ արեցին հիմնվել Կոնվենցիայի 17-րդ հոդվածի վրա, եթե դա անհրաժեշտ է և տեղին:
B. Դատարանի գնահատականը:
1. Ընդհանուր սկզբունքները Կոնվենցիայի 9-րդ հոդվածի ներքո
79. Դատարանը հիշեցնում է, որ ինչպես ամրագրված է 9-րդ հոդվածում, մտքի, խղճի և կրոնի ազատությունը Կոնվենցիայի իմաստով ‹‹ժողովրդավարական հասարակության›› անկյունաքարերից է: Կրոնական տեսանկյունից այն կենսական կարևորագույն տարրերից է, որից ձևավորվում է հավատացյալների ինքությունը և նրանց աշխարհայացքը, սակայն դա նաև արժեք է աթեիստների, ագնոստիկների, սկեպտիկների և անտարբեր մարդկանց համար: Բազմակարծությունը ժողովրդավարական հասարակությունից անբաժան է, որը թանկ գնով նվաճվել է դարերի ընթացքում (տես Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի (Kokkinakis v. Greece), 25 մայիսի 1993, § 31, Series A թիվ 260‑A).
80. Կրոնական ազատությունը նախևառաջ վերաբերում է անձի մտքին և խղճին: 9-րդ հոդվածի 1-ին պարագրաֆում ամրագրված իրավունքի այս տեսանկյունը, այն է՝ որոշակի կրոն դավանելը կամ կրոնը կամ համոզմունքները փոխելը բացարձակ և անսահմանափակ է: Ինչևէ, ինչպես այնուհետև ամրագրված է 9-րդ հոդվածի 1-ին պարագրաֆում, կրոնի ազատությունը նաև ընդգրկում է ինչպես միայնակ կամ առանձին իր հավատքն արտահայտելու ազատությունը, այնպես էլ ՝ հանրորեն այլ անձանց հետ միասին և հրապարակայնորեն: Կրոնական հավատքի արտահայտումը կարող է ներառել երկրպագությունը, ուսուցումը և կրոնական և արարողակարգային ծիսակատարությունները: Խոսքերը և գործերը վկայում են գոյություն ունեցող կրոնական համոզմունքների հետ սերտ կապի մասին (տես՝ Կոկկինակիսը (Kokkinakis), վերևում հղված, § 31 ինչպես նաև Լեյլա Շայհինն ընդդեմ Թուրքիայի Leyla Şahin v. Turkey [GC], թիվ 44774/98, § 105, ՄԻԵԴ 2005‑XI).: Քանի որ մի անձի կողմից իր կրոնի դրսևորումը կարող է ազդեցություն ունենալ ուրիշների վրա, Կոնվենցիան նախագծողները կրոնի ազատության այս տեսանկյունը քննարկում են 9-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո: Երկրորդ մասը սահմանում է, որ, որ կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն դրանում ամրագրված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակների:
81. Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը պաշտպանում է այն տեսակետները, որոնք ունեն հիմնավորվածության, լրջության, հետևողականության և կարևորության բավարար մակարդակ (տես՝ Բայաթյանն ընդդեմ Հայաստանի (Bayatyan v. Armenia) [GC], թիվ 23459/03, § 110, ՄԻԵԴ 2011; Լիլա Ֆյորդերկրեյս ե.Վ.ն և ուրիշներն ընդդեմ Գերմանիայի (Leela Förderkreis e.V. and Others v. Germany), թիվ 58911/00, § 80, 6 նոյեմբերի 2008; Ջակոբսկին ընդդեմ Լեհաստանի (Jakóbski v. Poland), թիվ 18429/06, § 44, 7 դեկտեմբերի 2010): Եթե այս պահանջները բավարարվում են, ապա պետության չեզոքության և անմասն մնալու պարտականությունը անհամատեղելի է պետության կողմից կրոնական համոզմունքների իրավաչափության կամ այդ համոզմունքներն արտահայտելու եղանակների գնահատման առումով ցանկացած լծակ օգտագործելու հետ (Տես՝Մանուսակիսն ընդդեմ Հունաստանի (Manoussakis and Others v. Greece), վճիռ of 26 սեպտեմբերի 1996, Reports 1996-IV, p. 1365, § 47; (Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի) Hasan and Chaush v. Bulgaria [GC], թիվ 30985/96, § 78, ՄԻԵԴ 2000‑XI; Ռեֆահ Փարթիզին (Բարեկեցության կուսակցություն) ընդդեմ Թուրքիայի (Refah Partisi (the Welfare Party) and Others v. Turkey) [GC], թիվ 41340/98, 41342/98, 41343/98 և 41344/98, § 1, ՄԻԵԴ 2003-II).:
82. Նույնիսկ երբ քննարկվող համոզմունքը հասնում է հիմնավորվածության և կարևորության պահանջվող մակարդակին, չի կարելի ասել, որ ցանկացած գործողություն, որը ինչ-որ կերպ ոգեշնչված, պայմանավորված է դրանով կամ կրում է դրա ազդեցությունը, հանդիսանում է համոզմունքի ‹‹արտահայտում››: Այսպիսով, օրինակ, գործողությունը կամ անգործությունը, որն ուղղակիորեն չի արտահայտում քննարկվող համոզմունքը կամ որը հեռավոր կերպով է կապված հավատքի կանոնների հետ, դուրս է մնում 9-րդ հոդվածի 1-ին մասի պաշտպանությունից (տես՝ Սկուգարը և ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի (Skugar and Others v. Russia) (dec.), թիվ 40010/04, 3 դեկտեմբերի 2009 և, օրինակ, Արոսմիթն ընդդեմ Միացյալ Թագավորության (Arrowsmith v. the United Kingdom), 1978 թվականի հոկտեմբերի 12-ի Կոմիտեի զեկույցը, Որոշումներ և Զեկույցներ 19, էջ. 5; Սին ընդդեմ Միացյալ Թագավորության (C. v. the United Kingdom), 15 դեկտեմբերի 1983թվականի Կոմիտեի որոշում, DR 37, էջ. 142; Զաօուին ընդդեմ Շվեյցարիայի (Zaoui v. Switzerland) (dec.), թիվ 41615/98, 18 հունվարի 2001): 9-րդ հոդվածի ներքո ‹‹արտահայտում›› համարելու համար քննարկվող հարցը պետք է սերտորեն առնչվի կրոնին կամ հավատքին: Որպես օրինակ պետք է նշել երկրպագությունը կամ զոհաբերությունը, որը ընդհանուր առմամբ ճանաչված ձևով կազմում է կրոնի կամ հավատքի դավանման ձևերից: Այնուամենայնիվ, կրոնի կամ հավատքի արտահայտումը սահմանափակված չէ նմանատիպ գործողություններով, գործողության և հավատքի հիմնաքարերի միջև սերտ կապի գոյությունը պետք է որոշվի տվյալ գործի փաստերից ելնելով: Մասնավորապես՝ ներկայացված որևէ պահանջ չկա, որ դիմումատուն պետք է հաստատի որ ինքը գործել է քննարկվող կրոնական պարտավորության կատարման համար (տես՝ Շա՛ար, Շալոմ Վե Ցեդեկ Հրեական Լիթուրգիական Միությունն ընդդեմ Ֆրանսիայի (Cha’are Shalom Ve Tsedek v. France) [GC], թիվ 27417/95, §§ 73-74, ՄԻԵԴ 2000‑VII; Լեյլա Շահինը (Leyla Şahin), վերևում հղված, §§ 78 and 105; Բայաթյանը (Bayatyan), վերևում հղված, § 111; Սկուգարը (Skugar), վերևում հղված; Պիչոնը և Սաժուսը ընդդեմ Ֆրանսիայի (Pichon and Sajous v. France (dec.), թիվ 49853/99, Որոշումների և վճիռների վերաբերյալ զեկույցներ (Reports of Judgments and Decisions) 2001-X).
83. Ճիշտ է, որ ինչպես նշում են կառավարությունը և Լորդ Բինգհեմը՝ մատնացույց անելով Ռ(ՍԲ)-ն ընդդեմ Դենբայի Բարձրագույն դպրոցի Կառավարիչների (R (Begum) v. Governors of Denbigh High School) գործը (տես վերևում 46-րդ կետը), ըստ Կոմիտեի և Դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի, եթե անձը ի վիճակի է քայլեր ձեռնարկել իր ազատության կամ հավատքի արտահայտման ազատության սահմանափակումները շրջանցելու համար, ապա 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքի միջամտություն առկա չէ, հետևաբար կարիք չկա սահմանափակումն արդարացնել 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա: Օրինակ՝ վերը նշված Շա՛ար, Շալոմ Վե Ցեդեկ (Cha’are Shalom Ve Tsedek) գործում Դատարանը նշեց, որ ‹‹կրոնը դավանելու ազատության միջամտությունն առկա է, եթե միայն արարողակարգային մորթի իրականացումն անհնար է դարձրել ուլտրա-ուղղափառ հրեաներին ուտել մորթված կենդանիների միսն նրանց կողմից ընդունելի համարվող իրենց կրոնական կանոններին համապատասխան››: Այնուամենայնիվ, այս եզրակացությունը կարելի է բացատրել Դատարանի այն եզրակացությամբ, ըստ որի խնդրո առարկա կրոնական գործունեությունը և դավանանքը այդ գործով արտահայտվում էր մսի օգտագործմամբ միայն այն կենդանիներից, որոնք ծիսականորեն մորթվել են և սերտիֆիկացված ձևով համապատասխանում են կրոնական սննդային կանոններին և ոչ թե անձի կողմից ծիսակարգային մորթի ներառվածությանը և գործընթացի սերտիֆիկացմանն ինքնին (տես՝ §§ 80 and 82): Ավելի կարևոր գործերում, որոնք ներառում էին գործատուների կողմից սահմանափակումներ աշխատողի կողմից կրոնական դավանանքի հնարավորության առումով, Կոմիտեն իր մի քանի որոշումներում նշել է, որ աշխատանքից ազատվելու և գործատուին փոխելու հնարավորությունը նշանակում է, որ աշխատողի կրոնական ազատության միջամտություն առկա չէ (տես՝ օրինակ Կոնտտինեն ընդդեմ Ֆինլանդիայի (Konttinen v. Finland), 3 դեկտեմբերի 1996 թվականի Կոմիսիայի որոշումը, Decisions and Reports 87-A, p. 68; Ստեդմանն ընդդեմ Միացյալ Թագավորության (Stedman v. the United Kingdom), 9 ապրիլի 1997 թվականի Կոմիսսիայի որոշումը; համեմատիր Կոստեսկին ընդդեմ նախկին Հարավսլավիայի Մակեդոնական հանրապետություն Kosteski v. “the former Yugoslav Republic of Macedonia”, թիվ 55170/00, § 39, 13 ապրիլի 2006).: Մինչդեռ, Դատարանը նման մոտեցում չի կիրառել անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում, որոնք եղել են Կոնվենցիայով պաշտպանվող իրենց այլ իրավունքների կիրառման արդյունքում, օրինակ՝ մասնավոր կյանքի հարգման իրավունքը՝ 8-րդ հոդվածի ներքո, արտահայտման ազատությունը՝ 10-րդ հոդվածի ներքո կամ առևտրային միության մեջ չմտնելու նեգատիվ իրավունքը՝ 11-րդ հոդվածի ներքո (տես օրինակ, Սմիթը և Գրադին ընդդեմ Միացյալ Թագավորության (Smith and Grady v. the United Kingdom), թիվ 33985/96 and 33986/96, § 71, ՄԻԵԴ 1999‑VI; Վոգթն ընդդեմ Գերմանիայի (Vogt v. Germany), 26 սեպտեմբերի 1995, § 44, Series A թիվ 323; Յանգը, Ջեյմսը և Ուեբսթերն ընդդեմ Միացյալ Թագավորության (Young, James and Webster v. the United Kingdom), 13 օգոստոսի 1981, §§ 54-55, Series A թիվ 44). Ժողովրդավարական հասարակությունում կրոնի ազատությանը կարևորություն տալով, Դատարանը գտնում է, որ երբ անձը բողոքում է աշխատավայրում կրոնի ազատության սահմանափակման դեմ և փոխանակ սահմանելու, որ աշխատանքը փոխելու հնարավորությունը բացառում է իրավունքի ցանկացած միջամտություն, ավելի լավ մոտեցում կլինի, որ այդպիսի հնարավորությունը կշռվի համընդհանուր հավասարակշռության տեսանկյունից, երբ քննարկվում է, թե արդյոք միջամտությունը համաչափ է եղել:
84. Համաձայն իր նախադեպային իրավունքին՝ Դատարանը Կոնվենցիայի կողմ պետություններին տալիս է որոշակի հայեցողության շրջանակ, երբ որոշվում է թե արդյոք միջամտությունն անհրաժեշտ է և ինչ չափով: Այս հայեցողության սահմանը համահունչ է եվրոպական վերահսկողության հետ, որը տարածվում է օրենքի և դրանք կիրառող որոշումների վրա: Դատարանի խնդիրն է հաստատել, թե արդյոք ներպետական մակարդակում կիրառված միջոցները սկզբունքորեն արդարացված են և համաչափ: (տես՝ Լեյլա Շահինը (Leyla Şahin), վերը հղված, § 110; Բայաթյանը (Bayatyan), վերը հղված, §§ 121-122; Մանուսսակիսը (Manoussakis), վերը հղված, § 44). Որտեղ, առաջին և չորրորդ դիմումատուների նմանությամբ, բողոքարկվող գործողությունները իրականացվել են մասնավոր ընկերությունների կողմից, հետևաբար անմիջականորեն չեն վերագրվում պատասխանող Պետությանը, դատարանը պետք է հարցերը քննարկի պետական իշխանության պոզիտիվ պարտականության տեսանկյունից՝ իրենց յուրիսդիկցիայի շրջանակներում 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքների ապահովելու նպատակով (տես՝ mutatis mutandis, Պալոմո Սանչեսը և ուրիշներն ընդդեմ Իսպանիայի (Palomo Sánchez and Others v. Spain) [GC], թիվ 28955/06, 28957/06, 28959/06 and 28964/06, §§ 58-61, ՄԻԵԴ 2011; տես նաև Օտտո-Փրեմինգեր-Ինստիտուտն ընդդեմ Ավստրիայի (Otto-Preminger-Institut v. Austria) 25 նոյեմբերի 1994, Series A թիվ 295, § 47).: Մինչ Կոնվենցիայի ներքո պետության պոզիտիվ և նեգատիվ պարտականությունների միջև սահմանը չի կարող ինքնին գծվել, սահմանումը գնահատելով, կիրառելի սկզբունքները, այնուամենայնիվ, նույնն են: Երկու ենթատեքստերում էլ կապ պետք է լինի մասնավորապես արդար հավասարակշռության, որը պետք է ապահովվի մրցակցող անձի շահերի և ընդհանուր վերցրած հասարակության շահերի միջև, ինչն ամեն դեպքում Պետության հայեցողության շրջանակներում է (տես՝ Պալոմո Սանչեսը և ուրիշներն ընդդեմ Իսպանիայի Palomo Sánchez and Others հղված վերևում, § 62).:
2. Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ընդհանուր սկզբունքները
85. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 14 հոդվածն անկախ գոյություն չունի, քանի որ ուժ ունի միայն Կոնվենցիայով և դրա արձանագրություններով դրույթներով երաշխավորված ‹‹իրավունքների և ազատությունների իրականացման›› մասով: Թեպետ 14-րդ հոդվածի կիրառությունը չի ենթադրում մեկ կամ մի քանի դրույթների խախտում և այդ չափով այն ինքնուրույն է, 14-րդ հոդվածի կիրառության համար բավարար է, որպեսզի գործի փաստերն ընկնեն Կոնվենցիայի կամ նրա արձանագրությունների մեկ այլ հոդվածի տակ:
86. Դատարանն իր նախադեպային իրավունքով հաստատել է, որ միայն վերաբերմունքի տարբերությունները, որոնք հիմնված են անհատականացնող հատկանիշների կամ ‹‹կարգավիճակի›› վրա, կարող են հանգեցնել խտրականության 14-րդ հոդվածի իմաստով (Կարսոնը և ուրիշներն ընդդեմ Միացյալ Թագավորության (Carson and Others v. the United Kingdom) [GC], թիվ 42184/05, § 61, ՄԻԵԴ 2010): ‹‹Կրոնը›› 14-րդ հոդվածում հատուկ նշված է որպես խտրականության արգելված հիմք:
87. Ընդհանուր առմամբ, որպեսզի հարցը քննարկվի 14-րդ հոդվածի ներքո, պետք է տարբերություն լինի նմանատիպ անձանց կամ համեմատաբար նմանատիպ իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի մեջ: Այնուամենայնիվ, սա 14-րդ հոդվածով նախատեսված խտրականության դրսևորումներից միակը չէ: Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն իրականացնելիս խտրականության չենթարկվելու իրավունքը նույնպես խախտվում է, երբ պետությունները առանց օբյեկտիվ և հիմնավորված արդարացման, ի վիճակի չեն տարբեր կերպ վերաբերվել անձանց, ովքեր գտնվում են էականորեն տարբեր իրավիճակներում: (Թլիմմենոսը Thlimmenos, վերևում հղված, § 44; տես նաև Դ.Հ-ն և ուրիշներն ընդդեմ Չեխիայի D.H. and Others v. the Czech Republic [GC], թիվ 57325/00, § 175, ՄԻԵԴ 2007; Ռանկին և Ուայթը ընդդեմ Միացյալ Թագավորության Runkee and White v. the United Kingdom, թիվ. 42949/98 and 53134/99, § 35, 10 մայիսի 2007)
88. Վերաբերմունքի տարբերություններն այն անձանց միջև, որոնք գտնվում են համեմատաբար նմանատիպ դրության մեջ կամ համեմատաբար տարբեր իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում չցուցաբերելը խտրական է, եթե այն օբյեկտիվ և հիմնավորված արդարացում չունի, այլ կերպ ասած, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդել կամ եթե համաչափության խելամիտ հարաբերակցություն առկա չէ կիրառված եղանակների և հետապնդվող նպատակի միջև: Պայմանավորվող պետությունը որոշակի հայեցողության շրջանակ ունի գնահատելու համար, թե արդյոք այլ նմանատիպ իրավիճակներում տարբերակված մոտեցումն արդարացված է և ինչ չափով (Բուրդենը (Burden), վերևում հղված, § 60).: Այս շրջանակը տատանվող է՝ կախված հանգամանքներից՝ քննարկվող խնդրից և հիմքից:
3. Սույն սկզբունքների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ:
a. Առաջին դիմումատու
89. Ներպետական դատարաններում դատավարությունների ժամանակ և այս դատարանում չի վիճարկվել այն հանգամանքը, որ աշխատավայրում տեսանելի խաչ կրելու վերաբերյալ տիկին Էվեիդայի պնդման շարժառիթը եղել է քրիստոնեական հավատքի վկայություն կրելու նրա ցանկությունը: Կիրառելով վերը շարադրված սկզբունքները, դատարանը համարում է, որ տիկին Էվեիդայի վարքագիծը նրա կրոնական հավատքի արտահայտումն էր երկրպագության, դավանանքի կամ գործունեության ձևով և դրանով իսկ ենթարկվում է 9-րդ հոդվածի պաշտպանությանը:
90. Տիկին Էվեիդան աշխատում էր մասնավոր կազմակերպությունում՝ Բրիտանական ավիաուղիներում: 2006 թվականի սեպտեմբերի 20-ին նա աշխատանքից տուն է ուղարկվել, քանի որ հրաժարվել է հանել իր խաչը՝ խախտելով կազմակերպության համազգեստային կանոնները: Ուղիղ մեկ ամիս անց նրան վարչական պաշտոն առաջարկեցին, որը նրանից չէր պահանջում համազգեստ կրել: Ինչևէ, նա գերադասեց այս առաջարկը չընդունել և փոխարենը մնաց տանն՝ առանց վարձատրվելու մինչև 2007 թվականի փետրվարի 3-ը, երբ Բրիտանական Ավիաուղիները փոփոխեցին համազգեստի վերաբերյալ իրենց կանոնները և նրան թույլ տվեցին խաչ կրել:
91.Դատարանը գտնում է, որ 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի փետրվարը Բրիտանական ավիաուղիների հրաժարումը դիմումատուին իր պաշտոնին մնալ թույլ տալուց, մինչ նա խաչ է կրում, իր կրոնն արտահայտելու նրա իրավունքին միջամտություն է առաջացնում: Քանի որ միջամտությունն ուղղակիորեն չի վերագրվում Պետությանը, դատարանը պետք է քննարկի, թե արդյոք այդ հանգամանքներում Պետական իշխանությունները կատարել են 9-րդ հոդվածով նախատեսված իրենց պոզիտիվ պարտականությունը, այլ կերպ ասած, արդյոք իր կրոնն ազատորեն դրսևորելու Տիկին Էվեիդայի իրավունքն ապահովվել է ներպետական իրավունքով և արդյոք արդար հավասարակշռություն է պահպանվել նրա և այլոց իրավունքների մեջ:
92. Ինչպես Մեծ թվով Պայմանավորվող պետություններ (տես 47-րդ կետը), այնպես էլ Միացյալ Թագավորությունը աշխատավայրում կրոնական հագուստ և խորհրդանիշեր կրելը կարգավորող հատուկ իրավական դրույթներ չունեն: Տիկին Էվեիդան ուղղակի և անուղղակի խտրականությամբ վնասների փոխհատուցման հայց է հարուցել՝ 2003 թվականի Կանոնակարգի 3-րդ կանոնի խախտման հիմքով (տես 41-րդ կետը վերևում): Աշխատանքային գործերով դատարանում ընդունվեց, որ այն իրավազորություն չունի քննարկելու որևէ առանձին կամ ինքնուրույն հայց Կոնվենցիայի 9-րդ հոդվածի ներքո: Այնուամենայնիվ, չնայած տիկին Էվեիդայի գործի քննությունը ներպետական դատարանների կողմից առաջնահերթ կենտրոնացել է խտրական վերաբերմունքի հիմքով բողոքի վրա, ակնհայտ է, որ Բրիտանական Ավիաուղիների կողմից տիկին Էվեիդայի համազգեստի կանոնների օրինականությունը և ձեռնարկված միջոցների համաչափությունը քննարկվել է մանրամասնորեն: Դատարանն, այնուամենայնիվ, չի գտնում, որ ներպետական իրավունքում հատուկ պաշտպանության բացակայությունը ինքնին նշանակում է, որ աշխատավայրում կրոնական խորհրդանիշեր կրելու միջոցով իր կրոնն արտահայտելու դիմումատուի իրավունքը բավարար պաշտպանված չէ:
93. Երբ քննարկվում է համազգեստային կանոնները պահպանելու նպատակով Բրիտանական ավիաուղիների կողմից ձեռնարկված քայլերի համաչափությունը, ազգային դատարանները յուրաքանչյուր մակարդակում համաձայնել են, որ կանոնների նպատակն իրավաչափ է, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ ոճի պահպանումը և ընկերության բրենդի և աշխատակազմի ճանաչումն ամրապնդելը: Աշխատանքային հարցերով դատարանը գտնում էր, կանոններին համապատասխանելու պահանջն անհամաչափ էր, քանի որ այն չէր տարբերակում իրը՝ որպես կրոնական խորհրդանիշ կրելը այն որպես զարդ՝ բացառապես զարդարանքի նկատառումներով կրելուց: Այս դիրքորոշումը հերքվում էր վերաքննիչ դատարան բերված բողոքում, որը գտավ, որ Բրիտանական Ավիաուղիները համաչափ են գործել: Այս եզրակացությանը հանգելիս Վերաքննիչ դատարանը հղում կատարեց Աշխատանքային գործերով դատարանի կողմից հաստատված գործի փաստերին, և մասնավորապես նրան, որ հագուստի կանոնները մի քանի տարի ուժի մեջ էին և որևէ խնդիր չէին առաջացրել դիմումատուի կամ աշխատակազմի որևէ այլ անդամի համար, որ տիկին Էվեիդան ֆորմալ դժգոհության բողոք էր ներկայացրել, բայց հետո որոշել էր աշխատանքի ներկայանալ՝ ցուցադրելով իր խաչը՝ առանց սպասելու բողոքարկման ընթացակարգի արդյունքներին, որ հարցը պատշաճորեն ընթացք էր տրվել Բրիտանական Ավիաուղիների կողմից, այն բանից հետո, երբ բողոք էր բերվել, ներառյալ խորհրդակցություն հրավիրելը և արդյունքում հագուստի կանոնների մեղմացումը՝ թույլատրելով կրել կրոնական խորհրդանիշեր, և որ այս գործընթացի արդյունքում տիկին Էվեիդային վարչական աշխատանք էր առաջարկվել համարժեք վարձատրությամբ և 2007 թվականի փետրվարին նա վերահաստատվել էր իր հին պաշտոնում:
94. Դատարանի կարծիքով ակնհայտ է, որ այս գործոնները համակցվել են՝ նվազեցնելու համար միջամտության ծավալը, որից տուժել է դիմումատուն և պետք է հաշվի առնվեն: Ավելին, գնահատելով իր աշխատողի համար մասնավոր կազմակերպության կողմից ձեռք առնված միջոցների համաչափությունը, ազգային իշխանությունները, մասնավորապես դատարանները գործել են հայեցողության շրջանակներում: Այնուամենայնիվ Դատարանը սույն գործով հանգում է եզրակացության, որ արդարացի հավասարակշռությունը չի պահպանվել: Կշեռքի մի նժարին իր կրոնական հավատքն արտահայտելու տիկին Էվեիդայի ցանկությունն է: Ինչպես նախկինում նշվել է, սա հիմնարար իրավունք է, քանի որ առողջ ժողովրդավարական հասարակությունը պետք է հանդուրժի և ամրապնդի բազմակարծությունը և բազմազանությունը, բայց նաև այն պատճառով, որ արժևորվի այն անհատը, ով կրոնը դարձրել է իր կյանքիկ կենտրոնական սկզբունք, նա ի վիճակի լինի այլոց հաղորդակից դարձնել այդ հավատին: Կշեռքի մյուս նժարին գործատուի ցանկությունն է հստակ կորպորատիվ ոճ ստեղծել: Դատարանը գտնում է, որ չնայած այս նպատակն անկասկած իրավական է, ներպետական դատարանները դրան շատ մեծ կշիռ են տվել: տիկին Էվեիդայի խաչը համեստ էր և չէր կարող բացասաբար ազդել նրա պրոֆեսիոնալ տեսքի վրա: Որևէ ապացույց չկա առ այն, որ այլ, նախկինում թույլատրված կրոնական հագուստ այլ աշխատակիցների կողմից հագնելը այնպիսիք, ինչպիսիք են չալմանները և հիջաբները, բացասաբար է ազդել Բրիտանական ավիաուղիների բրենդի և ոճի վրա: Ավելին, այն փաստը, որ կազմակերպությունն ի վիճակի է եղել փոփոխելու համազգեստի կանոնները՝ թույլատրելով տեսանելի ձևով կրել կրոնական խորհրդանշական զարդեր, ցույց է տալիս, որ նախկին արգելքը որևէ ճակատագրական նշանակություն չուներ:
95. Դատարանն այնուհետև եզրակացրել է, որ այս հանգամանքները, երբ որևէ ապացույց չկա այլ անձանց շահերի իրական ոտնահարման վերաբերյալ, ներպետական դատարանները արդյունավետ չեն պաշտպանել առաջին դիմումատուի՝ իր կրոնն արտահայտելու իրավունքը՝ 9-րդ հոդվածի ներքո՝ չկատարելով պոզիտիվ պարտականությունը: Այս եզրահանգման լույսի ներքո անհրաժեշտություն չկա առանձին քննարկելու 9-րդ հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի ներքո դիմումատուի բողոքը:
b. Երկրորդ դիմումատու
96. Տիկին Չապլինը նույնպես քրիստոնյա էր, ով իր վզին շղթայով խաչ էր կրում 1971 թվականի քրիստոնյա դառնալուց սկսած: Քննարկվող իրադարձությունների ժամանակ նա բուժքույր էր աշխատում ծերունական բաժանմունքում, որը վարում էր համազգեստային քաղաքականություն՝ հիմնված Առողջապահության նախարարության ուղեցույցի վրա: Այդ քաղաքականությունը, ի թիվս այլոց, նշում էր, որ ‹‹Վզնոցները արգելվում են՝ հիվանդների հետ շփվելիս վնասվածքի հնարավորությունը բացառելու համար›› և որ աշխատակազմի ցանկացած անդամ, ով ցանկանում է կրոնական կամ մշակութային նկատառումներով որևէ իր կրել, պետք է այդ հարցը նախևառաջ բարձրացնի իր անմիջական ղեկավարի մոտ, ով չպետք է անհիմն մերժի թույլտվությունը:
Ռոյալ Դեվոնում և Էքզետերի ՆՀՍ Հիմնադրամի Տրեստում, Հանրապետական հիվանդանոցում 2007-ին թվականին նոր վերնազգեստներ հաստատվեցին, որոնք նախկին օձիքը փոխարինեցին V-աձև վզով, որի արդյունքում դիմումատուի խաչն այժմ ավելի տեսանելի և ընկալելի էր և վզի հետևից և առջևից: Դիմումատուին խնդրեցին շղթան և խաչը հանել: Երբ նա հրաժարվեց, 2009 թվականին նրան տեղափոխեցին ոչ բուժքույրական պաշտոնի, որը դադարեց գոյություն ունենալ 2010 թվականի հուլիսին: Նա բողոքեց Աշխատանքային գործերով դատարան՝ ուղղակի և անուղղակի խտրականության դեմ: Դատարանը մերժեց ուղղակի խտրականության վերաբերյալ հայցը, քանի որ նա գտավ, որ որևէ ապացույց չկա, որ դիմումատուին վերաբերվել են նվազ բարեհաճ, քան նրա կոլեգաներին, ովքեր ցանկանում էին կրոնական հիմքերով այլ իրեր կրել: Նաև մերժվեց անուղղակի խտրականության վերաբերյալ հայցը, գտնելով, որ առողջապահական մարմնի քաղաքականությունը համաչափ էր հետապնդվող նպատակին:
97. Ինչպես տիկին Էվեիդայի պարագայում, վերը շարադրված համընդհանուր սկզբունքների ներքո Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմումատուի՝ աշխատավայրում խաչ և շղթա կրելու վճռականությունը նրա կրոնական հավատքի դրսևորումն էր և որ նրան առողջապահական իշխանությունների կողմից բուժքույրի պաշտոնին մնալու թույլտվություն տալ մերժելը, մինչ նա խաչ էր կրում, միջամտություն է նրա կրոնի արտահայտման ազատությանը:
98. Երկրորդ դիմումատուի գործատուն պետական մարմին էր և Դատարանը պետք է որոշի, թե արդյոք միջամտությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում՝ հետապնդելով 9-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նպատակներից մեկը: Այս գործում, որևէ կասկած չկա, որ զարդերի, այդ թվում կրոնական խորհրդանիշերի սահմանափակումը բուժքույրերի և հաճախորդների առողջության և անվտանգության պաշտպանության համար է: Աշխատանքային գործերով դատարանի ապացույցների համաձայն՝ դիմումատուի ղեկավարները գտել են, որ ռիսկ կա, այն է, որ անհավասարակշիռ հաճախորդը կարող է քաշել և փոկել շղթան, արդյունքում իրեն կամ դիմումատուին վնասել կամ խաչը կարող է առաջ կախվել և կարող է, օրինակ, շփվել բաց վերքի հետ: Նաև ապացույց կա առ այն, որ մեկ այլ քրիստոնյա բուժքրոջ խնդրել են հանել շղթան և խաչը, երկու Սիկ բուժքույրերի ասվել էր, որ նրանք չեն կարող հագնել ապարանջան կամ չալմա, որից հետևում է, որ հիջաբները նույնպես արգելված են: Դիմումատուին առաջարկվել է խաչը կրել բրոշի տեսքով՝ ամրացնելով իր համազգեստին կամ թաքցնել այն իր վերնազգեստի տակ հագած բարձր վզով հագուստի տակ, սակայն նա չի համարել է, որ դա բավարար կլինի իր կրոնական համոզմունքների համապատասխանելու համար:
99. Դատարանը գտնում է, որ ինչպես տիկին Էվեիդայի գործում, երկրորդ դիմումատուի՝ տեսանելի ձևով խաչ կրելու միջոցով իր կրոնն արտահայտելու թույլտվության կարևորությունը պետք է ծանրակշիռ լինի հավասարակշռության մեջ: Այնուամենայնիվ, խաչը հանելու խնդրանքի պատճառը մասնավորապես հիվանդանոցի բաժանմունքում առողջության և ապահովության պաշտպանությունն էր, որը էականորեն ավելի կարևոր էր, քան այն, ինչ կիրառվել էր տիկին Էվեիդայի նկատմամբ: Ավելին, սա այն դաշտն է, որտեղ ներպետական իշխանություններին պետք է տրվի հայեցողության լայն շրջանակ: Հիվանդանոցի կառավարիչներն ավելի լավ դիրքերում են կլինիկական անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս, քան դատարանը, մասնավորապես՝ միջազգային դատարանը, որը որևէ ուղղակի ապացույց չի հետազոտում:
100. Սրանից հետևում է, որ Դատարանը չի կարող եզրակացություն անել, որ այն միջոցառումները, որոնց դեմ Տիկին Չապլինը բողոքում է, անհամաչափ էին: Սրանից հետևում է, որ հավատքն արտահայտելու նրա իրավունքին միջամտությունը անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում և որ երկրորդ դիմումատուի առումով 9-րդ հոդվածի խախտում առկա չէ:
101. Ավելին, Դատարանը գտնում է, որ հավասարակշռությունը չափելու գործոնները պետք է նմանատիպ լինեն՝ իրականացված միջոցառումների համաչափությունը 9-րդ հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի ներքո գնահատելիս և որևէ հիմք չկա, որի հիման վրա այս դեպքում կարող է արձանագրվել 14-րդ հոդվածի խախտում:
c. Երրորդ դիմումատուն
102. Դատարանը նշում է, որ երրորդ դիմումատուն քրիստոնյա է, ով հարում է ուղղափառ քրիստոնեական այն տեսակետին, որ ամուսնությունը մի մարդու և մի կնոջ միությունն է ամբողջ կյանքի համար: Նա գտնում է, որ նույնասեռական ամուսնությունները հակասում են Աստծո կամքին և որ սխալ կլինի իր մասնակցությունը նույնասեռականների միջև այն ինստիտուտի ստեղծմանը, որը համահավասար է ամուսնությանը: Քաղաքացիական միությունների գրանցող նշանակվելուն համաձայնելուց նրա հրաժարման պատճառով կարգապահական քննություններ սկսվեցին, որոնք ավարտվեցին աշխատանքի կորստով:
103. Երրորդ դիմումատուն չի բողոքել միայն 9-րդ հոդվածի ներքո, այլ փոխարենը բողոքել է, որ ինքը 9-րդ հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի խախտմամբ տուժել է խտրականությունից իր քրիստոնեական հայացքների արդյունքում:
Դատարանի համար պարզ է, որ համասեռականներրի քաղաքացիական միությունների ստեղծմանը դիմումատուին ընդդիմանալու ուղղակի դրդապատճառը նրա կրոնական հայացքներն են: Քննարկվող հարցերն ընկնում են 9-րդ հոդվածի շրջանակում, նաև 14-րդ հոդվածն է կիրառելի:
104. Դատարանը գտնում է, որ սույն գործով օրինակելին գրանցողն է՝ առանց նույնասեռականների նկատմամբ կրոնական ընդդիմության: Նա համաձայնում է դիմումատուի պնդման հետ, որ տեղական իշխանությունների պահանջը, որ բոլոր ծնունդներ, ամուսնություններ և մահեր գրանցողները հանդես գան նաև որպես քաղաքացիական միություն կնքողներ մասնավորապես իր վրա իր կորանական հավատքի պատճառով վնասակար ազդեցություն է ունեցել: Որպեսզի որոշվի արդյոք իր կամ իր իրավիճակում հայտնված անձանց բացառություն չանելու վերաբերյալ տեղական իշխանությունների որոշումը հանգեցրել է խտրականության 14-րդ հոդվածի ներքո, Դատարանը պետք է քննարկի, թե արդյոք քաղաքականությունն իրավաչափ նպատակ հետապնդել է և եղե՞լ է համաչափ:
105. Վերաքննիչ դատարանը սույն գործով գտել է, որ տեղական իշխանությունների հետապնդած նպատակն է ծառայությունների մատուցումը, որն արդյունավետ կլինի ոչ միայն կիրառական և արդյունավետության տեսանկյունից, այլ նաև այնպիսին, որը կհամապատասխանի ‹‹գործատուն և տեղական իշխանությունները, որոնք ամբողջությամբ կողմնակից են հավասար հնարավորությունների խրախուսմանը, ինչպես նաև պահանջում են իրենց բոլոր աշխատակիցներից այնպես գործել, որպեսզի այլոք խտրական վերաբերմունք չստանան›› համընդհանուր քաղաքականության հետ: Դատարանը կրկնում է, որ 14-րդ հոդվածի ներքո իր նախադեպային իրավունքում սահմանվել է, որ սեռական կողմնորոշման վրա հիմնված վերաբերմունքի տարբերությունը արդարացման համար պահանջում է մասնավորապես ծանրակշիռ պատճառներ (տես՝ օրինակ, Կարներն ընդդեմ Ավստրիայի (Karner v. Austria), թիվ 40016/98, § 37, ՄԻԵԴ 2003‑IX; Սմիթը և Գրեդին (Smith and Grady), հղված վերևում, § 90; Շոլքը և Կոպֆը ընդդեմ Ավստրիայի (Schalk and Kopf v. Austria), թիվ 30141/04, § 97, ՄԻԵԴ 2010): Նաև սահմանվել է, որ նույնասեռական զույգերը համանման իրավիճակում են, ինչ տարբեր սեռի զույգերը իրավական ճանաչման և նրանց հարաբերությունների պաշտպանության առումով, չնայած այս կապակցությամբ պրակտիկան Եվրոպայում դեռևս զարգանում է, Պայմանավորվող պետությունները հայեցողության լայն շրջանակ ունեն այն եղանակների կապակցությամբ, որոնցով ներպետական իրավունքում հասնում են այս նպատակին (Շոլքը և Կոպֆը ընդդեմ Ավստրիայի (Schalk and Kopf), վերևում հղված, §§ 99-108). Այս հիմքի վրա ակնհայտ է, որ տեղական իշխանությունների հետապնդած նպատակն իրավաչափ է:
106. Մնում է որոշել, թե արդյոք այս նպատակին ուղղված եղանակները համաչափ են եղել: Դատարանը հաշվի է առնում, որ դիմումատուի համար հետևանքները լուրջ են եղել՝ հաշվի առնելով նրա կրոնական համոզմունքների ուժգնությունը. նա համարել է, որ այլընտրանք չունի քան կարգապահական պատասխանատվության ենթարկվելը որպես քաղաքացիական միությունները գրանցող նշանակվելու փոխարեն և ի վերջո նա կորցրել է իր աշխատանքը: Միևնույն ժամանակ, չի կարելի ասել, որ երբ նա ստորագրել է իր աշխատանքային պայմանագիրըմ, դիմումատուն հատուկ հրաժարվել է իր կրոնական հավատքը արտահայտելու իրավունքից, առարկելով քաղաքացիական միությունների ստեղծմանը մասնակցելուց, քանի որ այս պահանջը գործատուի կողմից նրան ավելի ուշ է ներկայացվել: Մյուս կողմից, ինչևէ, տեղական իշխանությունների քաղաքականությունը ուղղված է այլոց իրավունքներն ապահովելուն, ինչը նույնպես Կոնվենցիայով պաշտպանված է: Դատարանն ընդհանուր առմամբ ազգային իշխանություններին տալիս է հայեցողության լայն շրջանակ, երբ խոսքը գնում է մրցակցող Կոնվենցիոն իրավունքների հավասարակշռման մասին (տես, օրինակ՝ Էվանսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Evans v. the United Kingdom) [GC], թիվ 6339/05, § 77, ՄԻԵԴ 2007‑I).:
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով Դատարանը չի գտնում, որ ազգային իշխանությունները, այսինքն գործատու տեղական իշխանությունը, որն իրականացրել է կարգապահական քննություն, ինչպես նաև ներպետական դատարանները, որոնք մերժել են դիմումատուի՝ խտրականության վերաբերյալ հայցը, գերազանցել են իրենց հասանելի հայեցողության շրջանակը: Հետևաբար չի կարելի ասել, որ երրորդ դիմումատուի առնչությամբ եղել է 9-րդ հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի խախտում:
d. Չորրորդ դիմումատուն
107. Սկզբունքորեն Պարոն ՄակՖարլեյնի բողոքը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի ներքո էր, չնայած նա նաև բողոքում էր 14-րդ հոդվածի ներքո՝ 9-րդ հոդվածի համակցությամբ: Աշխատելով մասնավոր կազմակերպությունում, որը վարում էր աշխատակիցների կողմից հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ զույգերին հավասար ծառայություններ մատուցելու քաղաքականություն, նա հրաժարվել էր ֆիզիո-սեռական նույնասեռական զույգերին սեռական խորհրդատվություն տրամադրելուց, որի արդյունքում նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց: Անուղղակի խտրականության դեմ նրա բողոքը, ի թիվս այլոց, մերժվեց Աշխատանքային գործերով դատարանի և Աշխատանքային գործերով վերաքննիչ դատարանի կողմից և նրան մերժեցին Վերաքննիչ դատարան բողոք բերելու հարցում:
108. Դատարանն ընդունում է, որ պարոն ՄակՖարլեյնի առարկությունը ուղղակիորեն պայմանավորված էր ամուսնության և սեռական հարաբերությունների վերաբերյալ նրա ուղղափառ քրիստոնեական հավատքով և գտնում է, որ համասեռական զույգերին խորհրդատվություն տրամադրելու նրա հրաժարումը նրա կրոնի կամ համոզմունքների արտահայտումն է: 9-րդ հոդվածով նախատեսված Պետության պոզիտիվ պարտականությունը պահանջում է 9-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների ապահովում:
109. Մնում է որոշել, թե արդյոք պետությունը կատարել է այս պոզիտիվ պարտականությունը և մասնավորապես՝ արդյոք արդար հավասարակշռությունը պահպանվել է մրցակցող շահերի միջև (տես վերևում 84-րդ կետը): Այս գնահատումն իրականացնելիս Դատարանը հաշվի է առնում, որ աշխատանքը կորցնելը դաժան պատիժ է՝ դիմումատուի համար ծանր հետևանքներով:
Մյուս կողմից դիմումատուն կամավոր է ներգրավվել ֆիզիո-սեռական խորհրդատվության վերաբերյալ Ռելեյթի հետ ավարտական կրթական ծրագրում, իմանալով, որ Ռելեյթը վարում է հավասար հնարավորությունների քաղաքականություն և որ հաճախորդներին սեռական կողմնորոշման հիմքով տարբերակելն անհնար է լինելու (տես՝ 32-34 կետերը վերևում): Չնայած Դատարանը չի գտնում, որ անձի որոշումը աշխատանքային պայմանագիր կնքելու և պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ, որը նա գիտի, որ ազդեցություն կունենա իր կրոնական համոզմունքներն արտահայտելու ազատության վրա, որոշիչ է այն հարցի կապակցությամբ թե արդյոք եղել է 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին միջամտություն, սա այն հարցն է, որը պետք է կշռադատել հավասարակշռության տեսանկյունից, երբ գնահատվում է, թե արդյոք արդար հավասարակշռությունը պահպանվել է (տես վերևում 83-րդ կետը): Ինչևէ, Դատարանի համար ամենակարևոր գործոնը, որը պետք է հաշվի առնել այն է, որ գործատուի գործողությունների մտադրությունը եղել է առանց խտրականության ծառայությունների մատուցման քաղաքականության իրականացումն ապահովելը: Պետական իշխանությունները հետևաբար օգտվում են հայեցողության լայն շրջանակից՝ որոշելու համար, թե ինչպես հավասարակշռեն իր կրոնական համոզմունքն արտահայտելու Պարոն ՄակՖարլեյնի իրավունքը և այլ անձանց իրավունքներն ապահովելու գործատուի շահը: Ամեն դեպքում, դատարանը չի գտնում, որ այս հայեցողության շրջանակը սույն գործով գերազանցվել է:
110. Որպես եզրակացություն, Դատարանը չի գտնում, որ պարոն ՄակՖարլեյնի բողոքները բավարարելու ներպետական դատարանների հրաժարումը առաջացրել է 9-րդ հոդվածի խախտում՝ առանձին վերցրած կամ 14-րդ հոդվածի համակցությամբ:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
111. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
‹‹Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր Պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել››:
A. Վնասը
112. Տիկին Էվեիդան փոխհատուցում էր խնդրում բաց թողնված օգուտի համար, ընդհանուր 3906.69 Մեծ Բրիտանական ֆունտ և բաց թողնված օգուտի տոկոսներ: Նա նաև խնդրում էր բարոյական վնասի հատուցում իր զգացմունքներին վնաս հասցնելու համար: Պետության կողմից իրավական պաշտպանության համապատասխան ներպետական միջոցներ չապահովելու պատճառով, նա երկար ժամանակ տառապում էր խտրական վերաբերմունքից, որը ներպետական մակարդակով նրան իրավունք կտար պահանջելու մինչև 30000 ՄԲՖ գումար:
113. Կառավարությունը պնդում էր, որ պահանջվող գումարները չափազանց մեծ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բրիտանական ավիաուղիները վերանայել և փոխել է իր համազգեստային քաղաքականությունը, Տիկին Էվեիդայի բողոքից շատ կարճ ժամանակ անց և որ խախտման հաստատումը բավարար արդար փոխհատուցում կլինի:
114. Դատարանը տիկին Էվեիդայի մասով խախտում էր արձանագրել այն հիմքով, որ ներպետական օրենսդրությունը, ինչպես իր դեպքում, ճիշտ հավասարակշռությունը չէր պահպանել կրոնն արտահայտելու իր իրավունքի պաշտպանության և այլոց իրավունքների և շահերի միջև: Սակայն այն չի գտնում, որ իր ունեցած ապացույցները հիմնավորում են տիկին Էվեիդայի հայցն առ այն, որ նա խախտման արդյունքում կրել է ֆինանսական վնասներ: 20 սեպտեմբերի 2006 թվականին նրան մերժել են աշխատավայրում տեսանելի խաչ կրելու թույլտվություն տրամադրել և նա որոշել է տուն վերադառնալ և այնտեղ մնալ առանց վարձատրության, մինչ Բրիտանական Ավիաուղիներն իր դիրքորոշումը փոխել է 2007 թվականի փետրվարին: 2006 թվականի հոկտեմբերի 23-ին նրան առաջարկել էին համազգեստ չպահանջող վարչական աշխատանք, նրա նախկին վարձատրությամբ, մինչև կարգապահական քննության լուծումը, առաջարկ, որը նա չէր ընդունել: Ավելին, Աշխատանքային գործերով դատարանը իր վճռում նշել էր, որ Employment Tribunal noted in its judgment that it was common ground between the parties to the proceedings before it that 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի փետրվարը ընկած ժամանակահատվածում դիմումատուն եկամուտ է ստացել իր բաց թողնված օգուտի գրեթե կրկնակի չափով, որոնց մի մասը նվերների և նվիրատվությունների միջոցով, մի քանիսը՝ որպես այլ աղբյուրներից եկամուտ: Այս հանգամանքներում Դատարանը չի համարում, որ պատասխանող պետությունից պետք է պահանջել փոխհատուցել տիկին Էվեիդայի բաց թողնված օգուտը: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ իր կրոնական համոզմունքներն արտահայտելու նրա իրավունքի խախտումը տիկին Էվեիդային նսշանակալի անհանգստություն, ֆրուստրացիա և ստրես է պատճառել: Այդ պատճառով 2000 Եվրո պետք է վճարվի որպես բարոյական վնասի հատուցում:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
... Հինգ ձայնով ըննդեմ երկուսի վճռում է, որ առաջին դիմումատուի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում և 9-րդ հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի վերաբերյալ բերված բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա: Վճռում է միաձայն, որ երկրորդ դիմումատուի կապակցությամբ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում չի եղել միայնակ կամ 14-րդ հոդվածի հետ համակցությամբ: Հինգ ձայնով ըննդեմ երկուսի վճռում է, որ երրորդ դիմումատուի մասով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 9-րդ հոդվածի համակցությամբ: Վճռում է միաձայն, որ չորրորդ դիմումատուի կապակցությամբ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում չի եղել միայնակ կամ 14-րդ հոդվածի հետ համակցությամբ Հինգ ձայնով ըննդեմ երկուսի վճռում է, որ Պատասխանող պետությունը պետք է վճիռը վերջնական դառնալուց Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն երեք ամսվա ընթացքում դիմումատուին վճարի 2,000 (երկու հազար) եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում՝ գումարած այդ գումարից դիմումատուից գանձման ենթակա հարկերը, որը պետք է փոխարկվի ֆունտ ստերլինգի վճարման օրվա փոխարժեքով, և վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից փոխառության տրամադրման համար սահմանված առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար՝ գումարած երեք տոկոս:
...
Մերժում է միաձայն մյուս դիմումատուների` արդարացի փոխհատուցման պահանջը:
Կատարվել է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2013 թվականի հունվարի 15-ին՝ ըստ Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ մասի և 3-րդ կանոնի:
Լոուրենս Ըրլի Դավիթ Թհոր Բյորգինսոն
Քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն դատավորներ Բրատզա և Թհոր Բյորգինսոնի և դատավորների Վուցինիչի և Դե Գաետանոյի հետևյալ հատուկ կարծիները կցվել են վճռին:
ԴԹԲ
ԹԼԵ
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy