Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 159
Հունվար 2013
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Էվեիդան և մյուսներն ընդդեմ Միաց յալ Թագավորության - 48420/10, 36516/10, 51671/10 et al.
Վճիռ 15.1.2013 [IV Բաժանմունք]
9-րդ հոդված
9-1 հոդված
Կրոնի կամ համոզմունքի արտահայտումը
Աշխատավայրում կրոնական խորհրդանիշեր (խաչ) կրելու կամ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար աշխատողների դեմ կարգապահական միջոցները, ըստ նրանց, անհամատեղելի է նրանց կրոնական հավատքի հետ: խախտում առկա է; խախտումներ առկա չեն:
14-րդ հոդված
Խտրականություն
Աշխատավայրում կրոնական խորհրդանիշեր (խաչ) կրելու կամ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար աշխատողների դեմ կարգապահական միջոցները, ըստ նրանց, անհամատեղելի է նրանց կրոնական հավատքի հետ: խախտում առկա է; խախտումներ առկա չեն:
Փաստեր – Բոլոր չորս դիմումատուներն էլ քրիստոնյաներ էին, որոնք բողոքում էին, որ ներպետական իրավունքը բավարար չափով չի պաշտպանում կրոնական համոզմունենրն արտահայտելու իրենց իրավունքը: Առաջին դիմումատուն՝ տիկին Էվեիդան, Բրիտանական Ավիաուղիների աշխատակիցը, և երկրորդ դիմումատուն՝ տիկին Չապլինը, ծերունական բուժքույր, բողոքում էին, որ իրենց գործատուներըսահմանափակումներ են սահմանել իրենց կողմից վզին տեսանելի քրիստոնեական խաչեր կրելու դեմ, քանի դեռ նրանք աշխատավայրում են: Երրորդ դիմումատուն՝ տիկին Լադելը՝ ծնունդների, մահերի և ամուսնությունների գրանցող, և չորրորդ դիմումատուն՝ պարոն ՄակՖարլեյնը՝ գաղտնի սեռական բուժում և փոխհարաբերությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրող ծառայության խորհրդատու, բողոքում էին, որ նրանց աշխատանքից ազատել էին, քանի որ հրաժարվել էին կատարել իրենց այն պարտականությունները, որոնք ըստ ն րանց խրախուսում էին համասեռամոլությունը, պրակտիկա, որը ըստ նրանց անհամատեղելի է նրանց կրոնական համոզմունքների հետ:
Իրավունք – միայն 9-րդ հոդվածը և/կամ 14-րդ հոդվածի հետ համակցությամբ: Դատարանի և Կոմիսսիայի նախադեպային իրավունքը նշում է, որ եթե անձը ի վիճակի է քայլեր ձեռնարկել իր ազատության կամ հավատքի արտահայտման ազատության սահմանափակումները շրջանցելու համար, ապա 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքի միջամտություն առկա չէ, հետևաբար կարիք չկա սահմանափակումն արդարացնել 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա: Ինչևէ, ժողովրդավարական հասարակությունում կրոնի ազատությանը կարևորություն տալով, Դատարանը գտնում է, որ երբ անձը բողոքում է աշխատավայրում կրոնի ազատության սահմանափակման դեմ և փոխանակ սահմանելու, որ աշխատանքը փոխելու հնարավորությունը բացառում է իրավունքի ցանկացած միջամտություն, ավելի լավ մոտեցում կլինի, որ այդպիսի հնարավորությունը կշռվի համընդհանուր հավասարակշռության տեսանկյունից, երբ քննարկվում է, թե արդյոք միջամտությունը համաչափ է եղել:
Որտեղ, առաջին և չորրորդ դիմումատուների նմանությամբ, բողոքարկվող գործողությունները իրականացվել են մասնավոր ընկերությունների կողմից, հետևաբար անմիջականորեն չեն վերագրվում պատասխանող Պետությանը, դատարանը պետք է հարցերը քննարկի պետական իշխանության պոզիտիվ պարտականության տեսանկյունից՝ իրենց յուրիսդիկցիայի շրջանակներում 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ապահովելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, որպեսզի հարցը քննարկվի 14-րդ հոդվածի ներքո, պետք է տարբերություն լինի նմանատիպ անձանց կամ համեմատաբար նմանատիպ իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի մեջ: Այնուամենայնիվ, սա 14-րդ հոդվածով նախատեսված խտրականության դրսևորումներից միակը չէ: Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն իրականացնելիս խտրականության չենթարկվելու իրավունքը նույնպես խախտվում է, երբ պետությունները առանց օբյեկտիվ և հիմնավորված արդարացման, ի վիճակի չեն տարբեր կերպ վերաբերվել անձանց, ովքեր գտնվում են էականորեն տարբեր իրավիճակներում: Այդպիսի գործողությունները խտրական են, եթե օբյեկտիվ և հիմնավորված արդարացում չունեն, այլ կերպ ասած, եթե իրավաչափ նպատակ չեն հետապնդել կամ եթե համաչափության խելամիտ հարաբերակցություն առկա չէ կիրառված եղանակների և հետապնդվող նպատակի միջև:
(a) Առաջին դիմումատուն – Դատարանը համոզված է, որ աշխատավայրում տեսանելի խաչ կրելու առաջին դիմումատուի պնդումը նրա կրոնական համոզմունքի արտահայտությունն է, և որ նրան իր պաշտոնում մնալով տեսանելի խաչ կրելու թույլտվության մերժումը 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի փետրվարը Բրիտանական Ավիաուղիների կողմից հանգեցրել է կրոնն արտահայտելու նրա իրավունքին միջամտության: Քանի որ միջամտությունը ուղղակիորեն պետությանը չի վերաբերվում, Դատարանը քննում է, թե արդյոք պետությունը կատարել է իր պոզիտիվ պարտականությունը 9-րդ հոդվածի ներքո:
Դատարանը չի համարում, որ Մեծ Բրիտանիայի իրավունքով աշխատավայրում կրոնական հագուստի և խորհրդանիշերի ուղղակի պաշտպանության բացակայությունը ինքնին նշանակում է, որ կրոնն արտահայտելու իրավունքը խախտված է, քանի որ դիմումատուների ներկայացրած հայցերը ներպետական դատարաններում կարող է կամ քննվել են խտրականության ենթատեքստի ներքո:
Բրիտանական Ավիաուղիների համազգեստային քաղաքականության նպատակը, մասնավորապես՝ կազմակերպության հստակ ոճի ձևավորումը և իր բրենդի և աշխատակազմի ճանաչմանը նպաստելը, իրավաչափ էր: Այնուամենայնիվ, ներպետական դատարանները դրան շատ մեծ կշիռ են տվել: Առաջին դիմումատուի խաչը համեստ էր և չէր կարող բացասաբար ազդել նրա պրոֆեսիոնալ տեսքի վրա: Որևէ ապացույց չկա առ այն, որ այլ, նախկինում թույլատրված կրոնական հագուստ այլ աշխատակիցների կողմից հագնելը այնպիսիք, ինչպիսիք են չալմանները և հիջաբները, բացասաբար է ազդել Բրիտանական ավիաուղիների բրենդի և ոճի վրա:
Ավելին, այն փաստը որ կազմակերպությունն ի վիճակի է եղել փոփոխելու համազգեստի կանոնները՝ թույլատրելով տեսանելի ձևով կրել կրոնական խորհրդանշական զարդեր, ցույց է տալիս, որ նախկին արգելքը որևէ ճակատագրական նշանակություն չուներ:
Այնուամենայնիվ, երբ որևէ ապացույց չկա այլ անձանց շահերի իրական ոտնահարման վերաբերյալ, ներպետական դատարանները արդյունավետ չեն պաշտպանել առաջին դիմումատուի՝ իր կրոնն արտահայտելու իրավունքը՝ 9-րդ հոդվածի ներքո՝ չկատարելով պոզիտիվ պարտականությունը: Անհրաժեշտություն չկա առանձին քննարկելու 9-րդ հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի ներքո դիմումատուի բողոքը:
Եզրակացություն: առաջին դիմումատուի կապակցությամբ խախտում առկա է (հինգ ձայնն ընդդեմ երկուսի).
(b) Երկրորդ դիմումատուն – Դատարանը համոզված է, որ աշխատավայրում տեսանելի խաչ կրելու երկրորդ դիմումատուի պնդումը նրա կրոնական համոզմունքի արտահայտությունն է, և որ նրան իր պաշտոնում մնալով տեսանելի խաչ կրելու թույլտվության մերժումը հանգեցրել է կրոնն արտահայտելու նրա իրավունքին միջամտության:
Սահմանափակումը իրավաչափ նպատակ ուներ, այն է՝ բուժքույրերի և հիվանդների առողջության և ապահովության պաշտպանությունը: Ապացույցների համաձայն՝ դիմումատուի ղեկավարները գտել են, որ ռիսկ կա, այն է, որ անհավասարակշիռ հաճախորդը կարող է քաշել և փոկել շղթան, արդյունքում իրեն կամ դիմումատուին վնասել կամ խաչը կարող է առաջ կախվել և կարող է, օրինակ, շփվել բաց վերքի հետ: Այս իրավիճակում սահմանափակման նպատակը այնուամենայնիվ ըստ էության ավելի հզոր մեծության է, քան առաջին դիմումատուի դեպքում: Նաև ապացույց կա առ այն, որ մեկ այլ քրիստոնյա բուժքրոջ խնդրել են հանել շղթան և խաչը, երկու Սիկ բուժքույրերի ասվել էր, որ նրանք չեն կարող հագնել ապարանջան կամ չալմա, որից հետևում է, որ հիջաբները նույնպես արգելված են: Դիմումատուին առաջարկվել է խաչը կրել բրոշի տեսքով՝ ամրացնելով իր համազգեստին կամ թաքցնել այն իր վերնազգեստի տակ հագած բարձր վզով հագուստի տակ, սակայն նա չի համարել է, որ դա բավարար կլինի իր կրոնական համոզմունքների համապատասխանելու համար:
Սա այն դաշտն է, որտեղ ներպետական իշխանություններին պետք է տրվի հայեցողության լայն շրջանակ: Հիվանդանոցի կառավարիչներն ավելի լավ դիրքերում են կլինիկական անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս, քան դատարանը, մասնավորապես՝ միջազգային դատարանը, որը որևէ ուղղակի ապացույց չի հետազոտում:
Սրանից հետևում է, որ Դատարանը չի կարող եզրակացություն անել, որ միջոցառումները անհամաչափ էին և որ որ հավատքն արտահայտելու երկրորդ դիմումատուի իրավունքին միջամտությունը անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում: Հետևաբար, երկրորդ դիմումատուի առումով միայն 9-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի հետ համակցությամբ խախտում առկա չէ:
Եզրակացություն: երկրորդ դիմումատուի կապակցությամբ խախտում առկա չէ (միաձայն).
(c) Երրորդ դիմումատուն – Ակնհայտ է, որ համասեռականների քաղաքացիական միությունների ստեղծմանը դիմումատուին ընդդիմանալու ուղղակի դրդապատճառը նրա կրոնական հայացքներն են: Քննարկվող հարցերն այդ իսկ պատճառով ընկնում են 9-րդ հոդվածի շրջանակում, ինչպես նաև 14-րդ հոդվածն է կիրառելի: Դատարանը գտնում է, որ սույն գործով օրինակելին գրանցողն է՝ առանց նույնասեռականների նկատմամբ կրոնական ընդդիմության: Նա համաձայնում է դիմումատուի պնդման հետ, որ տեղական իշխանությունների պահանջը, որ բոլոր ծնունդներ, ամուսնություններ և մահեր գրանցողները հանդես գան նաև որպես քաղաքացիական միություն կնքողներ մասնավորապես իր վրա իր կորանական հավատքի պատճառով վնասակար ազդեցություն է ունեցել:
Պահանջը հետապնդում է տարբեր սեռական կողմնորոշման անձանց հավասար հնարավորությունների պաշտպանության իրավաչափ նպատակ: Գնահատելով միջոցառումների համաչափությունը, պետք է նկատել, որ երրորդ դիմումատուի համար հետևանքները լուրջ էին. նա համարել է, որ այլընտրանք չունի քան կարգապահական պատասխանատվության ենթարկվելը որպես քաղաքացիական միությունները գրանցող նշանակվելու փոխարեն և ի վերջո նա կորցրել է իր աշխատանքը: Միևնույն ժամանակ, չի կարելի ասել, որ երբ նա ստորագրել է իր աշխատանքային պայմանագիրը, դիմումատուն հատուկ հրաժարվել է իր կրոնական հավատքը արտահայտելու իրավունքից, առարկելով քաղաքացիական միությունների ստեղծմանը մասնակցելուց, քանի որ այս պահանջը գործատուի կողմից նրան ավելի ուշ է ներկայացվել:
Մյուս կողմից, ինչևէ, տեղական իշխանությունների քաղաքականությունը ուղղված է այլոց իրավունքներն ապահովելուն, ինչը նույնպես Կոնվենցիայով պաշտպանված է և Դատարանն ընդհանուր առմամբ ազգային իշխանություններին տալիս է հայեցողության լայն շրջանակ, երբ խոսքը գնում է մրցակցող Կոնվենցիոն իրավունքների հավասարակշռման մասին: Ամեն դեպքում, Դատարանը չի գտնում, որ ազգային իշխանությունները, այսինքն գործատու տեղական իշխանությունը, որն իրականացրել է կարգապահական քննություն, ինչպես նաև ներպետական դատարանները, որոնք մերժել են դիմումատուի՝ խտրականության վերաբերյալ հայցը, գերազանցել են իրենց հասանելի հայեցողության շրջանակը: Հետևաբար չի կարելի ասել, որ երրորդ դիմումատուի առնչությամբ եղել է 9-րդ հոդվածի համակցությամբ 14-րդ հոդվածի խախտում:
Եզրակացություն: երրորդ դիմումատուի կապակցությամբ խախտում առկա չէ (հինգ ձայնն ընդդեմ երկուսի).
(d) Չորրորդ դիմումատուն – Աշխատելով մասնավոր կազմակերպությունում, որը վարում էր աշխատակիցների կողմից հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ զույգերին հավասար ծառայություններ մատուցելու քաղաքականություն, նա հրաժարվել էր ֆիզիո-սեռական նույնասեռական զույգերին սեռական խորհրդատվություն տրամադրելուց, որի արդյունքում նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց:
Դատարանն ընդունում է, որ պարոն ՄակՖարլեյնի առարկությունը ուղղակիորեն պայմանավորված էր ամուսնության և սեռական հարաբերությունների վերաբերյալ նրա ուղղափառ քրիստոնեական հավատքով և գտնում է, որ համասեռական զույգերին խորհրդատվություն տրամադրելու նրա հրաժարումը նրա կրոնի կամ համոզմունքների արտահայտումն է: Հետևաբար պետությունը պոզիտիվ պարտականություն է կրում 9-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքներն ապահովելու հարցում:
Որոշելու համար, թե արդյոք պոզիտիվ պարտականությունը կատարվել է՝ մրցակցող շահերի միջև պատշաճ հավասարակշռության հասնելու միջոցով, Դատարանը հաշվի է առնում, որ աշխատանքը կորցնելը դաժան պատիժ է՝ դիմումատուի համար ծանր հետևանքներով: Մյուս կողմից, նա դիմումատուն կամավոր է ներգրավվել ֆիզիո-սեռական խորհրդատվության վերաբերյալ Ռելեյթի հետ ավարտական կրթական ծրագրում, իմանալով, որ Ռելեյթը վարում է հավասար հնարավորությունների քաղաքականություն և որ հաճախորդներին սեռական կողմնորոշման հիմքով տարբերակելն անհնար է լինելու:
Չնայած Դատարանը չի գտնում, որ անձի որոշումը աշխատանքային պայմանագիր կնքելու և պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ, որը նա գիտի, որ ազդեցություն կունենա իր կրոնական համոզմունքներն արտահայտելու ազատության վրա, որոշիչ է այն հարցի կապակցությամբ թե արդյոք եղել է 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին միջամտություն, սա այն հարցն է, որը պետք է կշռադատել հավասարակշռության տեսանկյունից, երբ գնահատվում է, թե արդյոք արդար հավասարակշռությունը պահպանվել է:
Ինչևէ, Դատարանի համար ամենակարևոր գործոնը, որը պետք է հաշվի առնել այն է, որ գործատուի գործողությունների մտադրությունը եղել է առանց խտրականության ծառայությունների մատուցման քաղաքականության իրականացումն ապահովելը: Պետական իշխանությունները հետևաբար օգտվում են հայեցողության լայն շրջանակից՝ որոշելու համար, թե ինչպես հավասարակշռեն իր կրոնական համոզմունքն արտահայտելու չորրորդ դիմումատուի իրավունքը և այլ անձանց իրավունքներն ապահովելու գործատուի շահը: Ամեն դեպքում, դատարանը չի գտնում, որ այս հայեցողության շրջանակը սույն գործով գերազանցվել է: Հետևաբար միայն 9-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի հետ համակցությամբ խախտում չկա:
Եզրակացություն: չորրորդ դիմումատուի կապակցությամբ խախտում առկա չէ (միաձայն).
41-րդ հոդված: 2,000 եվրո առաջին դիմումատուին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան
This summary by the Registry does not bind the Court.
Սեղմիր այստեղ Case-Law Information Notes
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr.
Full & Egal Universal Law Academy